PDA

Դիտել ողջ տարբերակը : Ոչ ռացիոնալ հակակրանք ունեմ …



Adam
22.09.2019, 02:05
Ծլնգը հավեսի քցեց :))

Բայց էստեղ գրում ենք էն ուտելիքների մասին, որոնց հանդեպ ոչ թե մեծ ախորժակով ենք տրամադրված, այլ ոչ ռացիոնալ հակակրանք ունենք: Ու հետաքրքիր ա՝ ինչի՞ ենք զզվում էդ ուտելիքներից…

խալադեցից միշտ զզվել եմ օրինակ: Կյանքում չեմ կերել ու չեմ ուտի: Ուղղակի զզվելի ա իմ համար … չգիտեմ էլ պատճառը: Ջանս փշաքաղվում ա հենց մտածում եմ:

Կիլկի. ահավոր զզվանք ու հակակրանք ունեմ: Մերոնք որ Հայաստանում առնում ուտում էին սոխով սարքած՝ ես տնից փախնում էի:

Խեցգետին - գիտեմ՝ կասեք՝ ի՜՜նչ մի հաճույքից եմ ինձ զրկել (պիվով բանով)… բայց եղբայր, զզվում եմ ախր: Ի՞նչ հետաքրքիր բան կա դրա մեջ ու ի՞նչն ա դրա համով:

Կաթնով - յախք !! մի տեսակ ոչ ռացիոնալ յախք !!!

Կարմիր լոբին ճզմած սխտորով խառնած:

Խաշ - յախք !

խաշլամա - վաբշե՛ յախք !! ու էս մեկից ոչ թե իրա տեսքի կամ համի համար եմ զզվում … չէ: Էմոցիոնալ պահ կա ստեղ ու մի տեսակ սուիվեռնիություն: Թաղման ու քելեխի հետ եմ ասոցացնում էս ուտելիքը: Կյանքում չեմ ուտի:

Հ.գ. շատ տրավմա ստացած էրեխա եմ մեծացել բայց հա :D

Աթեիստ
22.09.2019, 02:26
Մի քանի բան կա, որ զզվում եմ սննդի մեջ։

1. պղպեղ - ընդ որում զզվում եմ հենց հոտից, ու հեռվից զգում եմ։ Վերջերս դրա պատճառով Արթլանչից սոված դուրս եկա, տիրոջն էլ բողոքեցի, որ բոլոր ճաշերի մեջ պղպեղ էին գցել։ Նույնիսկ պրմիտիվ մակարոնով փլավ չկարացա ուտեմ։
Ընդ որում հիշում եմ, որ երեխա վախտ խողոված պղպեղ սիրել եմ։ Հիմա էլ ինչ որ էկզոտիկ ճաշ փորձելու համար կարող ա էդ զզվանքս մի կողմ դնեմ։ Ես չեմ սիրում առանց համը տեսնելու ասել չեմ սիրում։ Բայց եթե պղպեղը մեջը շատ ա, ուրեմն սաղ ճաշից մենակ պղպեղի համ ու հոտ եմ առնելու, էդ դեպքում ոչ էլ կփորձեմ։

2. սպաս - առաջ ինձ թվում էր, թե ես թթու սնունդ չեմ սիրում, բայց սալյանկի փորձելուց հետո (որի մեջ ի դեպպ պղպեղ լինում ա) հասկացա, որ կոնկրետ սպասից եմ զզվում։ Դպրոցի վերջի տարիներին որ սկաուտ էի, ամառները սարերում բանակումներ էինք կազմակերպում, վրաններում ապրում էինք, ու հիմնականում լավ սոված էինք լինում։ Էդ վախտ հասկացա, որ նույնիսկ շատ սոված վախտ ես պատրաստ չեմ դա ուտել։ Ու որ հերթական անգամ ասում եմ, զզվում եմ, թթու ճաշ ա, ինձ սկսում են համոզել, որ իրանցը թթու չի, խնդալս գալիս ա։ Եթե մածունը թթու ա, ո՞նց կարա սպասը թթու չլինի։ Կամ եթե մածունով չեք սարքել, ո՞նց եք դա սպաս անվանում։

3. Հերկուլես ու նման «բաները» ճ սկի չգիտեմ, դա ինչ ա կոչվում - Երբեք չէի փորձել, որտև հոտը տհաճ էր, տեսքն էլ առանձնապես բան չէր ասում։ Անցած տարի ստամոքսի ցավեր ունեի, բժիշկը հերկուլես նշանակեց։ Այ էդ ժամանակ հասկացա, ր ավելի լավ ա ստամոքսի ցավերից տանջվեմ, քան էդ փայտի թեփը սննդի փոխարեն բերանս տանեմ։ Ինձ թվում ա փողոցի խոտն ավելի համով կլնի, քան դա։ Ոչ թե համն էր վատը, այլ համի իսպառ բացակայությունը։ Ոնց որ թորած ջուրը, որ լրիվ անհամ ա։ Ասեցին, որ պետք ա վրեն ինչ որ համով բաներ լցնեի, որ համով դառնար, բայց դա էլ նման ա սուրճին, որ ասում եմ էդ դառը հեղուկը տհաճ ա, ասում են շաքար շատ լցրա։ ԻՄԱ՞ՍՏԸ։

4. սպիրտային խմիչքներ - առաջ էլի տօներին գինի խմում էի, հետո հասկացա, որ դա արել եմ մենակ որ կենացներին խմեմ։ Բայց ինձ միշտ էլ տհաճ ա եղել էդ խմելու պրոցեսը։ Ուրեմն կորչեն ամենահետաքրքիր կենացները, եթե պտի խմելը ինձ տհաճ լինի։ Էլ ընդհանրապես չեմ խմում։ Չնայած կարող ա պահի տակ մի կես բաժակ գարեջուր խմեմ, որտև առաջին կես բաժակը սովորաբար տհաճ չի լինում՛։

Adam
22.09.2019, 02:32
Արտ, հերկուլեսը վայթեմ ավսյանկանա չէ՞… (oatmeal) ... իրոք որ փայտի թեփեր են … ))) բայց կաթ փորձել ե՞ս վրան լցնես ու կաթով ուտե՞ս… լավ համով ա դառնում: Ես յոգուրտի մեջ եմ լցնում ու համը փոխվում ա ու պատկերացրու հաճելի էլ ա դառնում: Ախորժակ կտրող սնունդ ա համարվում … նիհարել ուզեցողների համար լավ ա)))

Աթեիստ
22.09.2019, 02:35
Հա, ինքն ա, բայց որ իրան նայում եմ որպես փայտի թեփ, էլ ոչ մի բանով բերանս չեմ տանի ։)

Ուլուանա
22.09.2019, 07:04
Ոչ ռացիոնալի պահը մի քիչ լավ չեմ հասկանում: Ուտելիք չսիրելու ռացիոնալն ու ոչ ռացիոնալը ո՞րն ա: Տենց որ նայես, համարյա բոլոր ուտելիքային հակակրանքներն էլ ոչ ռացիոնալ են, եթե հատուկ ինչ-որ կոնկրետ դեպքի հետ չեն կապված, որից հետո սկսել ես չսիրել:

Կաթնով, սպաս. էս երկուսից դեռ մանկապարտեզից զզվել եմ: Կաթ փոքր ժամանակ շատ էի սիրում, մինչև քսանքանի տարեկանը խմել եմ նորմալ, քսանից հետո մի տեսակ աստիճանաբար սկսեցի համ համը չսիրել, համ էլ վատ մարսել, իսկ առաջին հղիությանս ընթացքում վերջնականապես նենց զզվեցի, որ էլ երբեք չեմ խմել. հիմա որ ամուսինս մեկ-մեկ խնդրում ա իրա համար կաթ տաքացնել (բարեբախտաբար հիմնականում սառն ա նախընտրում խմել), էդ տաքացրած կաթը լցնելու ընթացքում քիթս որ չփակեմ, հոտից կարող ա հետ տամ ուղղակի: Ընդհանրապես կաթը երևի իմ կյանքում միակ սննդատեսակն ա, որը ժամանակին շատ եմ սիրել, իսկ հիմա ինչքան ուժ ունեմ` զզվում եմ: Սննդային նախընտրությունների հարցում էդ աստիճանի կտրուկ ուրիշ փոփոխություն չեմ մտաբերում:

Մակարոն, վերմիշել. սրանք ինձ համար միայն այլընտրանքի կատարյալ բացակայության դեպքում են ուտելու ենթակա: Չեմ զզվում, բայց եթե ուրիշ որևէ բան լինի, երբեք չեմ ուտի:
Դե, մսեղեն ընդհանրապես չեմ ուտում, գիտեք: Բայց երբ ուտում էի, զզվում էի քյուֆթայից, խաշլամայից, խալադեցից, եթե ճիշտ եմ հիշում, թե դա որն էր :D: Ճիշտն ասած` համոզված էլ չեմ` քյուֆթա երբևէ կերել եմ, թե չէ, բայց զզվանքը միշտ եղել ա :D:

Ընդհանրապես ինձ համար սննդի դեպքում բացի համից, կարելի ա ասել, համից ոչ պակաս կարևոր ա նաև ուտելիքի կոնսիստենցիան, տեքստուրան. օրինակ, երբ կաթ խմում էի մեծ հաճույքով, սերն էլ մեծ հաճույքով ուտում էի առանձին, տանել չէի կարողանում կաթի սերի փրթիկները կաթի մեջ. եթե խմելիս մի պուճուրագույն սերի մասնիկ ընկներ բերանս, նենց կզզվեի, որ էդ կաթն էլ չէի խմի: Միշտ քամած եմ խմել կաթը. եթե ինչ-որ տեղ ենք, եղել որտեղ քամիչ չի եղել, ինչքան էլ ուզենայի խմել, բացառված էր, որ խմեի: Ընդհանրապես համասեռ, հարթ ուտելիքների ու խմելիքների մեջ համասեռությունը խախտող ցանկացած մասնիկ ինձ համար տվյալ ուտելիքը, խմելիքը միշտ զզվելի ա դարձրել: Նույն կերպ խավիծի, սպիտակաձավարի շիլայի (манная каша) մեջ եղած գնդերը կարող էին սրտխառնոց առաջացնել:
Բա կանաչ լոբու թելիկները... :{ Ուտելիս դրանք որ լեզվով զգում եմ, վատանում եմ: Մի ժամանակ դնում հերթով բոլոր թելիկները հանում էի, որ հետո հանգիստ ուտեի, բայց էդ պրոցեսն էնքան երկար էր տևում, որ վերջում արդեն ուտելս էլ չէր գալիս, պլյուս` կողքիններիս բողոքը առ այն, որ զզվելի ա էդ պրոցեսին նայելը :D:

Օրինակ, լոլիկը ոչ միայն իմ ամենասիրած բանջարեղենի տեսակներից մեկն ա, այլև ընդհանրապես իմ ամենասիրած ուտելիքներից մեկը, բայց ճաշի մեջ եփած լոլիկի «գնդերը» տանել չեմ կարողանում, այսինքն` եթե եփած լոլիկի կտոր ընկավ բերանս, տհաճ ա, հանում եմ: Բայց համասեռ կամ ջրիկ լինելու դեպքում լրիվ նորմալ ա:

Քարավուզը (celery) եթե մանր ա կտրտած, որ չզգամ, մենակ համը գա, նորմալ ա, բայց եթե եփած վիճակում ճաշի մեջ լեզվով զգում եմ, տհաճ ա տեքստուրան:

Սուրճի թե՛ համը, թե՛ հոտը միշտ էնքան անտանելիորեն տհաճ են եղել ինձ համար, որ տարիներ շարունակ ինձ թվացել ա, թե սուրճ խմողները, հատկապես առանց քաղցրի, մազոխիստներ են կամ պարզապես խմում են, որովհետև տենց ա ընդունված :)): Հիմա հոտն էնքան տհաճ չի, ինչքան նախկինում, բայց էլի տհաճ ա, դե, համը վաղուց չեմ տեսել, բայց ենթադրում եմ, որ դեռևս անխմելի ա ինձ համար:

Առայժմ էսքանը մտքիս եկավ:

ivy
22.09.2019, 10:39
Ամեն ինչ ուտում եմ։
Մենակ խնդրում եմ իմ բաժին բանջարեղենային/մսային սալաթի մեջ միրգ մի գցեք, մեկ էլ պիցցայի վրա ձուկ մի դրեք։ Շնորհակալություն։

Տրիբուն
22.09.2019, 11:05
Ես էլ եմ ամեն ինչ ուտում: Բացի բամիայից՝ ճաշի մեջ։ Թթու դրած կուտեմ: Կանաչ լոբին էլ, ավելի լավ ա ուղղակի չլինի։ Էս քանի տարի ա չեմ կերել, ինչ-որ դուրս չի գալիս, խորը անտարբերություն ա իրա նկատմամբ:

Բայց այ ivy-ն ասեց, ու ես հասկացա, որ պիցայի վրա ձուկ ես էլ կյանքում չեմ փորձի: Երևի դրանից էլ հենց զզվում եմ:

Տրիբուն
22.09.2019, 11:15
Ադամը խաշից զզվում ա: Էկեք քաշենք տփենք :))

Freeman
22.09.2019, 11:19
Ինձ թվաց էլի Ադամի ռասիստական թեմաներից ա :D

Ժամանակին ավելի հեշտ կգրեի թե ինչից հակակրանք չունեմ :)) հիմա մի քիչ դզվել ա իրավիճակը, բայց բաներ էլ կան, որ ավելի շուտ սովից կմեռնեմ, քան կուտեմ, օրինակ՝ ոչխարի/գառան/այծի միս, կոտլետ ու էլի լիքը բաներ։

Freeman
22.09.2019, 11:37
Արտ, հերկուլեսը վայթեմ ավսյանկանա չէ՞… (oatmeal) ... իրոք որ փայտի թեփեր են … ))) բայց կաթ փորձել ե՞ս վրան լցնես ու կաթով ուտե՞ս… լավ համով ա դառնում: Ես յոգուրտի մեջ եմ լցնում ու համը փոխվում ա ու պատկերացրու հաճելի էլ ա դառնում: Ախորժակ կտրող սնունդ ա համարվում … նիհարել ուզեցողների համար լավ ա)))

Հա ես էլ եմ մի քանի անգամ յոգուրտով կերել, տենց նորմալ են, իսկ կաթով երբեք չեմ փորձել, որտև կաթի նկատմամբ բարդ հարաբերություններ ունեմ :D

Adam
22.09.2019, 11:42
Ադամը խաշից զզվում ա: Էկեք քաշենք տփենք :))

Խաշից մենակ չորացրած խրթխրթան լավաշն եմ սիրում :))
Հա, մեկ էլ՝ սեղանի վրա դրած թաշախուստները… (մալականի թթուն ու թթու վարունգն ու ծիծակը :D )

Adam
22.09.2019, 11:54
Հա ես էլ եմ մի քանի անգամ յոգուրտով կերել, տենց նորմալ են, իսկ կաթով երբեք չեմ փորձել, որտև կաթի նկատմամբ բարդ հարաբերություններ ունեմ :D

Կաթը վաբշե լավ բան չի ասում են: Ես չեմ խմում (ի տարբերություն շրջապատիս մեծամասնության. նամանավանդ առավոտները … պա ամերիկանսկի) … բայց դե չեմ ջոգում դրա կայֆը որն ա ))

Adam
22.09.2019, 11:55
Ամեն ինչ ուտում եմ։
Մենակ խնդրում եմ իմ բաժին բանջարեղենային/մսային սալաթի մեջ միրգ մի գցեք, մեկ էլ պիցցայի վրա ձուկ մի դրեք։ Շնորհակալություն։

լսի դու մի օր սաղմոնով պիցցա փորձի՝ կփոշմանես: շա՜՜տ համով ա… ես էլ էի տենց տրամադրված սկզբից բայց գնա-գալիս եմ դըզեց մի այլ կարգի :))

boooooooom
22.09.2019, 12:17
Ամեն ինչ ուտում եմ։
Մենակ խնդրում եմ իմ բաժին բանջարեղենային/մսային սալաթի մեջ միրգ մի գցեք, մեկ էլ պիցցայի վրա ձուկ մի դրեք։ Շնորհակալություն։

+1))) անգամ բանջարեղենային սալաթի մեջ միրգը կուտեմ, պիցայի վրայի ձուկն էլ (եթե թարմ ա), սոված ժամանակ ամեն ուտելի բան ուտելու ընդունակ եմ։ Ընդամենը թարմ լինի։

ivy
22.09.2019, 13:16
Ինձ թվաց էլի Ադամի ռասիստական թեմաներից ա :D

:D

լավն էր :))

ivy
22.09.2019, 13:22
+1))) անգամ բանջարեղենային սալաթի մեջ միրգը կուտեմ, պիցայի վրայի ձուկն էլ (եթե թարմ ա), սոված ժամանակ ամեն ուտելի բան ուտելու ընդունակ եմ։ Ընդամենը թարմ լինի։

Թարմը թարմ, բայց էդ էլ իր սահմաններն ունի, ասենք՝ եթե մի բան էնքան թարմ է, որ դեռ շարժվում է, հաստատ չեմ ուտի :))

Ծլնգ
22.09.2019, 16:32
Ես էլ եմ ամեն ինչ ուտում, բայց մի քանի ռացիոնալ չսիրած բաներ ունեմ :)) օրինակ հում աղցանների մեջ սոխը ահագին տհաճ ա, քանի որ մնացած բանջարեղենների համը խփում ա, բայց ամենաշատ տհաճն ինձ համար քիմիոնն ա, որից տհաճ քրտնքի հոտ եմ առնում․ թե հոտը քիթս ընկավ, ախորժակս կարող ա հօդս ցնդի, եթե կա էլ ուտելիքում, պիտի լինի աննկատելի, բայց դե այդ դեպքում էլ իմաստը կորում ա։ Ու ընդհանրապես համեմունքների չարաշահումը անդուր ա, ինչի համար հնդկական խոհանոցի շատ ուտելիքներից ուղղակի հեռու եմ մնում։

Բայց կան ահագին ուտելիքներ, որոնց նկատմամբ տարիների ընթացքում նախասիրություններս հակադարձվել են։ Օրինակ ճաշի մեջ եփած սմբուկ տանել չէի կարողանում, ու դրա համար աջաբսանդալի տիպի ուտելիքներ դժվար էի մարսում (չուտել չկար, թե չէ սոված կմնայի :))), բայց հիմա շատ եմ սիրում, ու հակառակն էլ է եղել․ ասենք կարմիր լոբով սուպը՝ էն պոպոքով-բանով, շատ էի սիրում փոքր ժամանակ, իսկ հիմա չեմ սիրում։ Բայց դե իհարկե շատ ու շատ բաներ էլ կա որ փոքրուց սիրում եմ, իսկ փոքրուց չսիրելու բան մտքիս չի գալիս․․․ երևի փոքր ժամանակ ահագին բան ոչ-ռացիոնալ էր, ու ժամանկի հետ հաղթահարվեց։

Նաիրուհի
22.09.2019, 19:44
Ջրից դուրս եկած ոչ մի բան չեմ ուտում (վերջերս դուրս եկած, էլի, ոչ թե էվոլյուցիայի սկզբում)։ Պահածոյացված եգիպտացորենն ատում եմ, երևի որովհետև առաջին անգամ էն կռաբով սալաթ կոչվող թյուրիմացության մեջ եմ կերել՝ առանց իմանալու, թե ինչ ա։

Ուտել առհասարակ չեմ սիրում էս վերջերս, ուտում եմ էնքան, որ կենդանի մնամ։

Չեմ սիրում սուր հոտով համեմունքներ ու ուտելիքներ (սոխ֊սխտորին չի վերաբերում), աղի դոնդողանման ուտելիքներ, լիմոնով թխվածքեղեն, զզվում եմ կծվից, եթե դա թթու դրած կանաչ ծիծակ չի։

Հա, ոչ ռացիոնալ զզվանք ունեմ էն ուտելիքների հանդեպ, որոնցում ուղեղ, աչք կամ լեզու է օգտագործվում։ Էնքան եմ զզվում, որ անգամ չեմ կարա նայեմ էդ ուտելիքին։ Օրինակ ծովամթերքից զզվում եմ, բայց եթե կողքս ուտեն ու հոտը շատ ուժեղ չլինի, պետքս չի, բայց էս ուղեղ/աչք/լեզու շարքից կոնկրետ վատանում եմ, անգամ եթե էկրանից էն կողմ ա։

Հա, մեկ էլ խաշած ձվի սպիտակուցն եմ ատում, լինի առանձին, թե այլ ուտելիքի մեջ։ Սա երևի միակ ուտելիքն ա, որն ատում եմ բերանում զգացողության համար։

boooooooom
22.09.2019, 20:46
Թարմը թարմ, բայց էդ էլ իր սահմաններն ունի, ասենք՝ եթե մի բան էնքան թարմ է, որ դեռ շարժվում է, հաստատ չեմ ուտի :))

Հա դե)) շարժվող ուտելիք ես էլ չեմ կարող/փորձել ուտել։ Սիրտս կկանգնի, որ ուտելու ժամանակ շարժում զգամ, ինչքան էլ համով լինի։
Հում ձուն չեմ փորձել ուտել/խմել, պիտի որ հաճելի չլինի, բայց դե սովորելու վրա ա։

Varzor
22.09.2019, 23:36
Արտ, հերկուլեսը վայթեմ ավսյանկանա չէ՞… (oatmeal) ... իրոք որ փայտի թեփեր են … )))
Հումքը նույնն է` վարսակը: Տարբերությունը նույնն է, ոնց որ ասենք ցորենի ու գրտնակած խաշած ձավարի միջև:
Ժամանակին վարսակը ձիերին էին տալիս: Բայց հիմա նույնիսկ փոքր երեխաներին են տալիս` քաշ հավաքելու համար :esim

Varzor
22.09.2019, 23:58
Ամեն տեսակի ուտելիք էլ ուտում եմ:
Բայց կան բաներ, որ չեմ սիրում և կուտեմ միայն այլընտրանքի բացակայության դեպքում: Ընդ որում էդ չսիրածների ցանկը տարիների հետ խիստ կրճատվել է:
Դե մեր օրերում մի քիչ չեմ էլ պատկերացնում էդ "այլընտրանքի բացակայությունը", համ էլ, որ մի օր էլ չուտեմ` բան չի լինի:

Բայց ինձ տհաճ են, կամ չեն ձգում քաղցր ուտեստները: Փոքր ժամանակ սարսափում էի բազկով վռիկից :D Անբեկանելի բացառություն է կազմում դոշաբով ձվածեղը :nyam
Արդեն քանի տարի է սուրճը, թեյը, կաթը հիմնականում առանց շաքարի եմ խմում (մեկ-մեկ փորձում եմ` մանկությունս հիշելու համար :) )
Չեմ ընկալում նաև "մրգային աղցան" հասկացողությունը: Մրգերի հանդեպ ագահաբար դրական եմ տրամադրված, բայց չեմ կարողանում ընկալել, թե "աղ ցան"-ը ոնց կարող է քաղցր լինել :esim

Չեմ հավանում տղեմալի, սացիվի, խարչո, խաչապուրի, սոլյանկա ... Ոնց որ թե վրակացական խոհանոցը մեծամասամբ չեմ հավանում :esim

Այ ոչ ռացիոնալ հակակրանք ունեմ կոկտեյլների նկատմամբ: Դրանցից երևի հազիվ մի 10-15 տեսակ փորձած լինեմ, բայց արդեն մի 15 տարի կլինի ոչ փորձում եմ, ոչ էլ ցանկություն կա փորձելու` չգիտեմ, թե ինչն է պատճառը (կոկտեյլաֆոբիա կա?): Մենակ մի քանի տարի առաջ դուդու փորձեցի` լավն էր:
Սովորաբար, պիտի մեկ անգամ փորձեմ, որ եզրակացություն կազմեմ, բայց հրաժարվում եմ նույնիսկ փորձելուց: Դեպք չի եղել, որ վատացել եմ կամ թունավորվել եմ կոկտեյլից: Մանկական ապրումների հետ էլ դժվար թե որևէ կապ ունենա :D

Lion
23.09.2019, 00:14
Էն մոմենտը, երբ ֆորումն ինքն է պատասխանում լավ ծանոթ ֆորումի վետերանի տեղը...

http://forumimage.ru/uploads/20190922/156918327892407275.jpg

Freeman
23.09.2019, 00:20
Թարմը թարմ, բայց էդ էլ իր սահմաններն ունի, ասենք՝ եթե մի բան էնքան թարմ է, որ դեռ շարժվում է, հաստատ չեմ ուտի :))

Նույնիսկ եթե քեզնից արագ չի՞ շարժվում :D

Շինարար
23.09.2019, 02:37
Ես էլ եմ ամեն ինչ սիրում, բայց մեջը լավաշ փրթած խաշից մի երկու անգամ զզվել եմ հատկապես որ արաղ եմ խմել ու հետ եմ տվել: Դրա համար խաշը մենակ գդալով: Արաղն էլ անհոտ: Ընդհանրապես համ ու բուրմունք ունեցող թունդ խմիչքների հանդեպ անտարբեր եմ. վիսկի կոնյակ բան սկի չեմ էլ տարբերում ու եթե պիտի խմել գոնե որակյալ անհոտ արաղ:

ivy
23.09.2019, 13:56
Նույնիսկ եթե քեզնից արագ չի՞ շարժվում :D

Էդ դանդաղ շարժվողները դեռ ավելի զարհուրելի են :scare

https://s3.gifyu.com/images/AW357396_001.gif (https://gifyu.com/image/hXAO)

Տրիբուն
23.09.2019, 15:07
Էդ դանդաղ շարժվողները դեռ ավելի զարհուրելի են :scare

https://s3.gifyu.com/images/AW357396_001.gif (https://gifyu.com/image/hXAO)

Վաաաայ, փաստորեն դու raw oyster չես ուտում :angry Դա մի ազնվագույն ապերիտիվ ա։

ivy
23.09.2019, 16:41
Վաաաայ, փաստորեն դու raw oyster չես ուտում :angry Դա մի ազնվագույն ապերիտիվ ա։

Չեմ կարող կենդանի ինչ-որ բան ուտել, բայց հավատում եմ, որ ազնվագույն ապերիտիվ ա :)

Աթեիստ
23.09.2019, 17:37
Չգիտեմ էն ապերիտիվն ով ա, բայց հաճույքով կփորձեի։ Մանավանդ որ մեջը պղպեղ չկա :D

Էն չինական ժարիտ արած ճիճու-միճուներն էլ կփորձեի, բայց կենդանի վիճակում հաստատ բան չեմ ուտի։

Տրիբուն
23.09.2019, 18:45
Չգիտեմ էն ապերիտիվն ով ա, բայց հաճույքով կփորձեի։ Մանավանդ որ մեջը պղպեղ չկա :D

Էն չինական ժարիտ արած ճիճու-միճուներն էլ կփորձեի, բայց կենդանի վիճակում հաստատ բան չեմ ուտի։

Ապեր row oyster-ը հենց կենդանի ա, ու շաաաատ համով ա :)

Ուլուանա
23.09.2019, 19:09
Կլինի՞` էդ խլվլացող «ուտելիքների» մասին քննարկումը դադարեցնեք կամ առանձին թեմա բացեք դրա համար. էստեղ դրա նկատմամբ միանգամայն ռացիոնալ հակակրանք ունեցող մարդիկ կան... :aaa

Աթեիստ
23.09.2019, 20:03
Ապեր row oyster-ը հենց կենդանի ա, ու շաաաատ համով ա :)Ոստրեն գիտեմ, օպերիտիվը չգիտեմ ։)

Varzor
23.09.2019, 20:22
Ոստրեն գիտեմ, օպերիտիվը չգիտեմ ։)
Օպերատիվը ոնց որ էդքան էլ տեղին չի :)

Այ, ապերատիվ` նախուտեստ, միգուցե տեղին է: Բայց սովորաբար որպես ապերատիվ թույլ ալկոհոլային խմիչքներ են տալիս:
Նախուտեստն էլ ճիշտ չի բնորոշում, երևի "ախորժակ բացող" ավելի ճիշտ կլինի:

Ու անփորձ մարդկանց համար ոստրեն ոչ թե ապերատիվ է, այլ ճաշկերույթի ավարտի նշան :D

Բարեկամ
24.09.2019, 18:12
[Լավ էլ ռացիոնալ] հակակրանք ունեմ․

1. Եփած սոխի հանդեպ․ թե՛ համի, թե՛ ֆիզիկական զգացողության։ Իսկ նրա համը (նույնիսկ եթե մի կտրտիկ է) ես կզգամ ցանկացած ճաշի մեջ, իսկ ֆիզիկական զգացողությունն ինձ մոտ նույնն է (զզվանքը) ինչ մոտավորապես երբ մեդուզան լողալիս կպնում է մաշկիդ

2. Ավելուկի հանդեպ։ Ես երբեք չեմ պատրաստում, բայց երբ փոքր էի ու մամաս եփում էր ու ամբողջ տնով ընկնում էր հոտը, փակում էի քիթս ու փախչում տնից։ Տապակած/եփած կանաչիներ առհասարակ չեմ սիրում, բայց ավելուկի հոտը դիմանալու չի․․․․

3. Խմորային/մակարոնային (պաստա) եփուկների հետ առանձնապես չունեմ․ մի տեսակ ձանձրալի-միապաղաղ են ու շուտ հագեցնող։

4. Կաթի սեր՝ ամբողջական, թե փրթիկային տեսքով․ երկու ձևով էլ լեզվիս կպնելիս սրտխառնոց է առաջացնում։

Առայժմ էսքանը հիշեցի, թե չէ ընդհանրապես ամենակեր եմ։

Տրիբուն
24.09.2019, 20:34
Ոստրեն գիտեմ, օպերիտիվը չգիտեմ ։)

Ներողություն եմ խնդրում սխալի համար։

Կոմս դե Վարզորը ճիշտ ա ասում, ապերիտիվը խմիչք ա, իսկ ոստրեն (տոլ լավ է) ապերիտիվի հետ մատուցվող թեթև նախուտեստ ա ․․․ երևի: Կարա՞նք ասենք անտղե, կոմս։ :D:D

Varzor
24.09.2019, 23:31
... իսկ ոստրեն (տոլ լավ է) ապերիտիվի հետ մատուցվող թեթև նախուտեստ ա ․․․ երևի: Կարա՞նք ասենք անտղե, կոմս։ :D:D
Ինձանա հինչ կոմս? Մելիքից էն կողմ չեմ էլ նայում :D (բա ֆրանսերեն, գոնե գուգլել, չիմանայի ? )

Ես մի քանի անգամ տեսել մե, թե ոնց է ոստրեն ոչ միայն նախուտեստ, այլև հիմնական ուտեստ ու հետուտեստ :o
Կողքի սեղանին մի քանի ճապոնացի Էնքան էին կերել (երևի մարդա մի 20-30 հատ), որ հետներս նստած ընկերս, որ ջրից դուրս եկած ոչ մի բան չի ուտում, ստիպված մեջքով նստեց ոստրեակերներին :D
Բայց ասում են խիստ ցածր կալորեականություն ունի:

Վայ էդ ստանդարտ ապերատիվները` ինձ համար անհասկանալի խմիչքներ են: Մեծ մասին վերաբերվում եմ որպես կոկտեյլ` ոչ ռացիոնալ հակակրանքով :esim