PDA

Դիտել ողջ տարբերակը : Պամիդորով ձվածեղ



Ծլնգ
21.09.2019, 20:24
Հարյուր տարի ա նոր թեմա չէի ստեղծել :)) հա, իտալերենիս համար էլ՝ սկուզի․ մի ձև «լոլիկով ձվածեղ»-ը հայեցի չի հնչում, չնայած ավելի հայերենին։

Ասածս ինչ ա․ էս ամենահայկական ուտեստի մասին ակումբում շատ բան չկա գրած՝ մի մեծ բացթողում․․․ եկեք քննարկենք, թե ով ոնց ա սիրում, կամ ոնց չի սիրում, երբ ու ինչքան ա պատրաստում ու տենց էլի․․․ մի խոսքով՝ կեցցե պամիդորով ձվածեղը, տավարիշչի!!!

Տրիբուն
21.09.2019, 21:22
Ապրես դու հա։ :D Ուշքս գնում ա պամիդորով ձվաձեղի համար․ ձ-ով ավելի հայերեն ա։ Իմ ամենասիրած նախաճաշն ա։ Երկրորդ տեղում խաշած ձուն ա, թարխուն-լավաշով։

Ես պամիդորով ձվաձեղը սարքում եմ սենց․ սկզբից լավ ճզմած պամիդորը թավի վրա մի քիչ ժարիտ եմ անում, հետո վրան լցնում են աղ-բիբարով խփած ձուն ու ընթացքում փայտյա թաթով անընդհատ խառնում եմ, որ չչորանա, տակը չկպնի ու սենց միատար պամիդորաձվային զանգված դառնա, նենց որ պատառաքաղով հազիվ ես ուտում, գդալ ա պետք։ Էս քանի օրը որ ուտեմ, նկարը կդնեմ ստեղ։

Բայց իմ մոտ մեկ-մեկ էնքան էլ լավ չի ստացվում, մի քիչ չորանում ա։ Այ կինս, նենց պամիդորով ձվաձեղ ա սարքում, որ մատներս հետը ուտում եմ։ Վերջում էլ հացով ամանի տակը նենց եմ սրբում, ոնց որ աշխարհի վերջն ա, էլ ուտելու բան չի լինելու։

Adam
21.09.2019, 21:52
Վա՜՜խ … գժվում եմ:

Մի կաստրյուլկա կուտեի՝ հենց հիմա եթե լիներ :))

Մեջը անպայման կանաչ կծու բիբար էլ պիտի լինի: Ու էդ ամեն ինչը թարմ շխկշխկան հացով կամ էլ թա՜՜՜րմ լավաշով:

Մեկ էլ ձվով սարքած կանաչ լոբին …
Ջա՜՜՜ն …

Հ.Գ. կողքից էլ թարմ վարունգ պիտի շրխկացնեմ…
բա վարունգի անուշ բուրմունքը որ ընգնում ա՜՜՜ ……

boooooooom
21.09.2019, 22:51
Շուտվանից չեմ կերել. երևի կինս չի սիրում։ Ես էլ նենց ա, որ եթե սարքեմ ապա կանաչ գարոխով կսարքեմ, էն որ մի քիչ շատ ես տժտժացնում, գարոխները մեկումեջ խրթխրթան են դառնում։ Թե չէ պամիդորով ձվաՁեղը իմ համար շատ ջրիկ ա. ջանջալ ա ուտելը։

Աթեիստ
21.09.2019, 23:19
Ես որ ձուն ինչքան ասես կուտեմ, մենակ պոմիդորով ձվածեղն ա, որ չեմ ուտի, որտև եփած պոմիդոր չեմ ուտում ոչ մի ճաշատեսակի մեջ։

Life
22.09.2019, 01:44
Պամիդորով ձվաձեղ :nyam

Տրիբունի ասած ձևով, պոմիդորը շատ մանր կտրտած, եթե համեմ ու սամիթ կա ձեռքի տակ դրանք էլ մանր կտրտած ձվի հետ: Պիտի անպայման վերջում միատար լինի, տորթի նման)) կա որ սարքում են մի տեսակ գունդ-գունդ ա ստացվում, էտի մեռնեմ չեմ ուտի :))
Ու դե իհարկե ամենահամովը սույն շեդեվռը ուտվում ա ուշ գիշերը :B

Հ.Գ. բա լեչո-ովը :love

Adam
22.09.2019, 01:49
Պամիդորով ձվաձեղ :nyam

Տրիբունի ասած ձևով, պոմիդորը շատ մանր կտրտած, եթե համեմ ու սամիթ կա ձեռքի տակ դրանք էլ մանր կտրտած ձվի հետ: Պիտի անպայման վերջում միատար լինի, տորթի նման)) կա որ սարքում են մի տեսակ գունդ-գունդ ա ստացվում, էտի մեռնեմ չեմ ուտի :))
Ու դե իհարկե ամենահամովը սույն շեդեվռը ուտվում ա ուշ գիշերը :B

Հ.Գ. բա լեչո-ովը :love

հա, էդ գունդ-գունդը մի տեսակ վանող ա (սպիտակուցի պահը, նամանավանդ) ու ես որ ահավոր զզվող եմ՝ իմ սարքածն էլ պիտի միատար լինի :)) ,
Հ.Գ. Էնքան զզվող էի, որ ոչ ռացիոնալ հակակրանքներ ունեի, բայց հիմա հաղթահարել եմ: Ասենք խաշած ձուն առաջ սառը վիճակում չէի ուտի (զզվում էի մի տեսակ) , կամ, ասենք, մաննի կաշան սառը (:D) ...

Ուլուանա
22.09.2019, 07:19
Լոլիկով ձվածեղ հիմա չեմ ուտում, որովհետև ձու չեմ ուտում, բայց երբ ուտում էի, ես էլ էի սիրում համասեռ` առանց գնդերի, հատկապես լոլիկի գնդերն էին տհաճ, բայց ձվինն էլ նենց ոչինչ: Ես որ սարքում էի, կամ փակած կամ թարմ լոլիկի հյութն էի մենակ օգտագործում, կամ էլ նենց մանր էի կտրտում, որ եփվելուց հետո լրիվ համասեռ զանգված դառնար: Ձուն էլ, բացի նրանից, որ մինչև լցնելը լավ հարում էի, լցնելուց հետո էլ մինչև եփվելը ամբողջ ընթացքում խառնում էի, որ չգնդվեր, ու արդյունքում լրիվ համասեռ, մի քիչ թանձրոտ հեղուկ էր ստացվում, որի մեջ հացը թաթախում, ուտում էի: Միակ ճաշն ա, որը հացը մեջը թաթախելով էի ուտում:
Մերոնց համար էլ որ սարքում եմ հիմա երբեմն, էլի տենց մանր կտրտում եմ, չնայած իրանք դեմ չեն գնդերին, բայց մի տեսակ ձեռս չի գնում գնդեր թույլ տալ :)): Դե, նաև համեմունքներ ու կանաչիներ եմ գցում` սև բիբար, համեմի սերմ, սոխի փոշի, չորացրած ռեհան, այլ կանաչիներ` ոչ միշտ:
Էհ, էսքանը գրեցի, սիրտս ուզեց :D:


հա, էդ գունդ-գունդը մի տեսակ վանող ա (սպիտակուցի պահը, նամանավանդ) ու ես որ ահավոր զզվող եմ՝ իմ սարքածն էլ պիտի միատար լինի :)) ,
Հ.Գ. Էնքան զզվող էի, որ ոչ ռացիոնալ հակակրանքներ ունեի, բայց հիմա հաղթահարել եմ: Ասենք խաշած ձուն առաջ սառը վիճակում չէի ուտի (զզվում էի մի տեսակ) , կամ, ասենք, մաննի կաշան սառը (:D) ...
Հետաքրքիր ա, իսկ տենց մարդ կա՞, որ մաննի կաշան սառն ա սիրում: Գուցե մարդիկ կան, որ ի վիճակի են սառն էլ ուտել, բայց որ հենց սառը սիրեն կամ սառը նույնքան լավը համարեն, ինչքան որ տաքը, մի տեսակ չեմ պատկերացնում: Սառը մաննի կաշան իմ մանկապարտեզային մղձավանջներից ա եղել :bl:

boooooooom
22.09.2019, 08:47
Հետաքրքիր ա, իսկ տենց մարդ կա՞, որ մաննի կաշան սառն ա սիրում: Գուցե մարդիկ կան, որ ի վիճակի են սառն էլ ուտել, բայց որ հենց սառը սիրեն կամ սառը նույնքան լավը համարեն, ինչքան որ տաքը, մի տեսակ չեմ պատկերացնում: Սառը մաննի կաշան իմ մանկապարտեզային մղձավանջներից ա եղել :bl:

Էս թեմայից դուրս ա, բայց ես եմ շատ սիրում սառը մաննի կաշա, մանավանդ ամանի տակը կպածը քերել ուտելը(սառը վիճակում) ։)

ivy
22.09.2019, 10:28
Պոմիդորով ձվածեղ․․․ Վերջին անգամ մի 15 տարի առաջ եմ կերել, երբ դեռ Հայաստանում էի ապրում։
Փորձում էի հիշել, թե ոնց էինք սարքում․ ահագին հուշեր արթնացան, նույնիսկ հոտը զգացի, հավես էր։

Ուրեմն խոշոր, հասած պոմիդորները մի քանի րոպե դնում էինք տաք ջրի մեջ, որ հեշտ լինի կեղևը հանել։ Հետո դանակով կլպում էինք ու մանր-մանր կտրտում։ Լցնում էինք կաթսայի մեջ, վրան՝ աղ ու կարագ, ու եփում էինք՝ հա խառնելով, որ չկպչի։ Էդ ընթացքում ձվերն էինք հարում ու ինչ-որ պահի ավելացնում պոմիդորին՝ շարունակելով խառնել, մինչև պատրաստ լինի։
Ես մատնաքաշով էի ուտում՝ առանց դանակ-պատառաքաղի :)

Դե էստեղ տաք նախաճաշ չենք անում, մեկ-մեկ շաբաթավարտն է բացառություն լինում, էն էլ ոչ հաճախ։
Ձվածեղ երևի տարվա մեջ մի երկու անգամ սարքենք կամ չէ, ու ինչ-որ բանջարեղեն ավելացնելու դեպքում նախընտրում եմ սունկ, կարմիր բիբար, սոխ-շալոտ։

Մտածեցի՝ վերցնեմ, առաջիկա օրերին պոմիդորով ձվածեղ սարքեմ․ համարյա համոզված եմ, որ աղջիկս չի ուտի, բայց ես հո կուտեմ :nyam

Ծլնգ
22.09.2019, 17:38
լավ-լավ, թող լինի պամիդորով ձվաՁեղ :))

Հետաքրքիր էին հստակ նախասիրությունները․․․ ես տարբեր ձևերով եմ սիրում` ըստ տրամադրության (էն մի հիմար ֆիլմ կար է՝ Ջուլիա Ռոբերթսն էր խաղում մի վեչնի փախչող հարսնացուի դեր, որում իր հերոսին մեղադրում են, թե սկի ձվով նախաճաշի տեսակի նախասիրությունները չի կարում հստակեցնի, ինչ մնաց ամուսնանալու նման քայլի հաստատակամ գնա - այ տենց մի բան էլ իմ մոտ ա, դրա համար էլ թեմա բացեցի :D)։ Փոքր ժամանակ պամիդորի համար գժվում էի, էն կարգի, որ մի շրջան զարմիկներս ինձ պամիդորագել էին կանչում :)), ձվածեղ էլ միշտ էլ սիրել եմ ու 10 տարեկանի կարգից ձվածեղային էքսպերիմենտների մեջ եմ, բայց պամիդորով ձվաձեղ չէի սիրում, այնպես որ ձեռքբերովի իզվռաշենիայա մոտս :))

Բայց ամենաշատ սիրում եմ հենց գունդ-գունդ կանգնած․․․ մի ձև էս ուտեստն իմ համար պայքար ա՝ պամիդորի ու ձվի միջև, նենց որ համասեռ տորթանման մասսան տաղտուկ ա թվում, ինչպես նաև գունային հաճույք ա, ու մեջի սպիտակուցի գնդիկները դա էլ ավելի են ընդգծում՝ ստեղծելով կոնտրաստ կարմիր պամիդորի հետ։ Նաև գրեթե միշտ կանաչ (քաղցր) պղպեղով եմ սարքում, և երբեք՝ կարմիր կան նարնջագույն․ սա էլ է գունային հավես պալիտրա ստեղծում։ Այնպես որ հալած կարագի մեջ կանաչ թարմ պղպեղն եմ գցում ու տապակում փակ թավայի մեջ մինչև մեծ կլոր հյութալի լոլիկները կլպեմ՝ խոշոր-խոշոր կտրտեմ ու լցնեմ պղպեղի վրա ու շարունակում փակ թավայի մեջ բուղլամա անել։ Որ լավ հյութերը տալիս ու եփվում ա պամիդորը, բացում եմ ու հենց մեջը ջարդած ձվերը գցում ու նորից խուփը փակում մի կես րոպեյով, որ ձվերը առանձին քիչ մը եփեն։ Դրանից հետո լրիվ իրար եմ խառնում, որ դեռ չեփված ձվի մասերը խառնվեն լոլիկի հետ ու քիչ մը եփ տալուց հետո էլ՝ պատրաստ ա։ Պատարաքաղով ուտելը անհնար ա՝ մենակ գդալով ու խորը սուպի ամանի մեջ։ Վերջերս վրան պինդ պանիր էլ եմ տաշում, ու թե հավես ունենամ՝ թարմ ռեհան էլ կգցեմ։ Բայց ամենակարևորը՝ ուտվում ա գրեթե եռացող վիճակում․ տաք-տաք ու ափալ-թափալ։ Որ հովացավ, կամ աստված հեռու պահի, սառեց՝ պրծ, էլ չեմ կպնի։ Դե շխշխկան հացը մեջը թաթախելն էլ ավանդական ա: :)) Քյասա մի օր ակումբով հավաքվում ենք պամիդորով ձվաձեղի․․․ Աթեիստի փայ պամիդորն էլ հում կթողենք :)

CactuSoul
22.09.2019, 20:56
Երաժշտական դադար մեր եթերում.


https://www.youtube.com/watch?v=ERFwfQCZOHk

Varzor
22.09.2019, 23:04
Հետաքրքիր ա, իսկ տենց մարդ կա՞, որ մաննի կաշան սառն ա սիրում: Գուցե մարդիկ կան, որ ի վիճակի են սառն էլ ուտել, բայց որ հենց սառը սիրեն կամ սառը նույնքան լավը համարեն, ինչքան որ տաքը, մի տեսակ չեմ պատկերացնում: Սառը մաննի կաշան իմ մանկապարտեզային մղձավանջներից ա եղել :bl:
Եեես եմ էդ մարդը :D

Թողնում եմ էնքան սառի, որ լավ թանձրանա: Տաք վիճակում համարյա անկապարտեզային մղձավանջ է :)

Varzor
22.09.2019, 23:25
Պամիդորով ձվաձեղ :love

Ոչ օրվա ժամը կապ ունի, ոչ էլ պատրաստման ոճը` ինքս մի քանի տասնյակ տարբերակներով պատրաստում եմ: Կարևորը, որ աղը տեղը լինի և շատ ջուր չլինի մեջը` ապուր չդառնա:

Բայց մասնավորապես հաճելի է լինում, երբ ասենք գիշերը ժամը 2-3-ին, քաղաքում մի տեղ նստած ընկերներիդ հետ զրուցում, շփվում ես (կարդա` խմում ես :D ) ու մեկ էլ մեկը ասումա. "Մի հատ պամիդորով ձվաձեղ ըլներ ուտեինք... ": Ու ընկած քաղաքով ման ես գալիս, թե էդ ժամին որտեղ կլինի: Արդեն տեղերն արել ենք :D

Մի հետաքիքիր տարբերակ ունեմ, որ ոչ մի տեղ չեմ տեսել` փորձարարական տարբերակով ստացել եմ :esim

Լոլիկները կլպելուց հետո բլենդերով խփում եմ` դարձնելով համասեռ զանգված: Ընթացքում ավելացնում եմ աղ և ալյուր` կախված ջրայնությունից, որ մի քիչ թանձրանա: Ավելացնում եմ մի փոքր կարմիր սոխ (կանաչը միայն այլընտրանք չլինելու պարագայում), կանաչ բիբար, ցանկալի է մի փոքր կծու:
Թավայի մեջ կարագ եմ դնում (նաև ձեթով վատ չի` նայած հետիս ուտողն ով է), հալվելուց հետո հարված զանգվածը լցնում եմ վրան ու մի փոքր տաքացնում:
Առանձին հարում եմ ձուն, մեջն ավելացնելով աղ, սև պղպեղ: Լցնում եմ պոմիդորի վրա` հնարավորինս այնպես խառնելով, որ համասեռ զանգված լինի (փորձեցի բլենդերում լոլիկի հետ խփել, բայց լրիվ ուրիշ բան ստացվեց :D, համով էր, բայց անունը հեչ չէր սազում պամիդորով ձվաձեղ` ուրիշ անուն ենք դրել ;) ): Վրան ավելացնում եմ մի փոքր կտրտած մաղադանոս և կափարիչով ծածկում: Մի քանի րոպե և այն պատրաստ է:

Խորհուրդ է տրվում ուտել այնպիսի հացով որ միջուկ ունի, բայց բուլկի չի` մատնաքաշ, հրազդան, "բուխանկա", շոթի պուրի ...

Հ.Գ.
Ես ու քույրս երևի ձվաձեղի և դրա տարատեսակների մասին կկարողանանք հատորներ գրել` էդքան փորձարկումներ, որ մենք ենք արել 90-ականներին ...

Ուլուանա
23.09.2019, 04:59
Երաժշտական դադար մեր եթերում.


https://www.youtube.com/watch?v=ERFwfQCZOHk
Բայց մեջի պամիդորով ձվածեղն ավելի շատ պիցայի էր նման :D: Արտասահմանցիք որ հաստատ պիցայի տեղ կդնեն սա նայելիս :)):

Ուլուանա
23.09.2019, 05:02
Եեես եմ էդ մարդը :D

Թողնում եմ էնքան սառի, որ լավ թանձրանա: Տաք վիճակում համարյա անկապարտեզային մղձավանջ է :)
Ճիշտն ասած` հիմա ինձ համար տաք վիճակում էլ ա նենց ոչինչ մղձավանջոտ (ընդհանրապես շիլաներ սկսել եմ չսիրել, իսկ մաննի կաշա` հատկապես), բայց սառը վիճակում կրկնակի մղձավանջ ա :D:

Բարեկամ
25.09.2019, 06:12
Անհիշելի ժամանակներից պամիդորովձվածեղ չեմ սարքել․․․ Տեխնիկական պատճառներով։ Էն երկրում, ուր ապրում եմ, հումքը չկա․ այստեղ լոլիկը գունատ, պլաստիկ-ճռճռան սուբստանցիա ա (իսկը՝ "լոլիկ"), որով կարելի ա միայն անարգել էդ ազնիվ ճաշատեսակը։ Փորձել եմ պահածոյացված (canned) պոմիդորային զանգվածով, ստացվել ա մոտավորապես "մի անգամ արդեն կերած ու մարսած" ՊՁ։

Բայց հին ու բարի ժամանակներում երբ պատրաստում էի, դա կատարվում էր այսպես․
Ընտրում ես լավ թույլ պոմիդորներ (որ մի քիչ էլ փչացած լինեն, ոչինչ, էդ մասերը հանում ես, իսկ մնացածը եփվում-նորմալանում ա) - կարևորը լինեն կարմիր, հարուստ, հյութեղ միջուկով ու լավ թույլիկոտ։ Մաքրում ես կեղևից ու ավելորդ մասերից, կտրտում (թավայի վրա պահած, հենց մատներիդ վրա՝ բան չի լինի), իսկ թավայի մեջ արդեն կիսահալված կարագն ա ճտճտում։ Պատառաքաղով ճզմում, խառնում ես թավայի պարունակությունը այնքան մինչև որ պնդոտ մասեր չմնան ու պոմիդորը եփված լինի։ Աղը էդ ժամանակ ես լցնում։ Շատ կարևոր ա, որ զանգվածը չչորանա, ջուրը չքաշի, բայց եթե քաշի էլ, աշխարհը չի քանդվի եթե մի քիչ դաղալություն անեք ու ավելացնեք մի քանի կաթիլ ջուր․․․ :} Այնուհետև, կոտրում ես ձուն (մեկ բաժնին՝ երկու ձու - ճիշտ չափն ա, կարծում եմ) ու խառնում։ Էդ ընթացքում, փոքրիկ կլորակներով, կտրտում ես կանաչ կծու բիբար՝ ըստ ճաշակի։ Վերջում ես կտրտում, որ թարմ մնա՝ և՛ գույնը, և՛ համը։ Ձվային զանգվածը պետք ա մոտ երկու անգամ քիչ լինի պոմիդորային զանգվածից ու շատ չհամասեռվի վերջինիս։
Ուտվում է թարմ, խրթխրթան մատնաքաշով, բայց պատառաքաղի մասնակցությամբ, թե չէ հացը շատ կուտվի, կչաղանաք :))

StrangeLittleGirl
01.10.2019, 22:38
Հարյուր տարի ա նոր թեմա չէի ստեղծել :)) հա, իտալերենիս համար էլ՝ սկուզի․ մի ձև «լոլիկով ձվածեղ»-ը հայեցի չի հնչում, չնայած ավելի հայերենին։

Ասածս ինչ ա․ էս ամենահայկական ուտեստի մասին ակումբում շատ բան չկա գրած՝ մի մեծ բացթողում․․․ եկեք քննարկենք, թե ով ոնց ա սիրում, կամ ոնց չի սիրում, երբ ու ինչքան ա պատրաստում ու տենց էլի․․․ մի խոսքով՝ կեցցե պամիդորով ձվածեղը, տավարիշչի!!!

Պամիդորը նույնքան հայերեն բառ ա, ինչքան լոլիկը, նենց որ արխային :))

Ես ահավոր շատ եմ սիրում պամիդորով ձվածեղ, բայց հանգամանքների բերումով շատ հազվադեպ եմ ուտում (իսկ հանգամանքը ձվածեղը կիսահում ա սիրում ու առանց ավելորդ ֆինտուֆլուշկաների :D )։ Բայց էս վերջերս սատկած տուն էի էկել։ Տանը ձվից ու մի քանի լխճորած պամիդորից բացի ուրիշ ուտելու բան չկար։ Սիրուն սարքեցի, լցրեցի եգիպտացորենի չորահացի վրա, հավեսով կերա։ Նե՜նց լավ էր։
Ես ընդհանրապես պամիդորով ձվածեղը պարզ եմ սիրում. մենակ աղուբիբարով, բայց եթե մեջը կտրտած կանաչ բիբար կամ ուրիշ բան էլ ա լինում, դեմ չեմ։ Ի դեպ, մեքսիկական huevos rancheros֊ը բաղադրիչներով մեր պամիդորով ձվածեղն ա հիշեցնում, բայց լրիվ ուրիշ տեխնիկայով ա։ Այ դրանից ավելի հաճախ ենք տանը սարքում, բայց մեր հայկական հալալ, զուլալ պամիդորով ձվածեղին չի հասնի։