PDA

Դիտել ողջ տարբերակը : ՕՇՈ - "Անխոս մարդու խոսքերը"



Sambitbaba
14.09.2019, 18:07
Օ Շ Ո


ԱՆԽՈՍ
ՄԱՐԴՈՒ
ԽՈՍՔԵՐԸ





ՆԱԽԱԲԱՆ




"Ինձ համար դժվար է խոսել սկսելը: Դա միշտ էլ հեշտ չէր, որովհետև ես ջանացել եմ խոսել այն մասին, ինչի մասին պատմել անհնար է:
Այժմ դա առավել ևս դժվար է: 1315 օրերի լռությունից հետո ես ինձ զգում եմ այնպես, ասես թե ձեզ մոտ եմ եկել կատարելապես այլ աշխարհից:
Իրականում, այդպես էլ կա: Բառերի, լեզվի, կոնցեպտների և լռության աշխարհները տրամագծորեն հակադիր են և այնքան են հեռու իրարից,
որ շփման որևէ կետ չունեն..."


1984 թվականի հոկտեմբերին Օշո Շրի Ռաջնիշն ավարտեց իր համարյա չորս տարի տևած հասարակական լռության ժամանակաշրջանը: Դրանից հետո նա անց կացրեց շաբաթներ ու ամիսներ, աղյուս աղյուսի հետևից քանդելով սնահավատություննեի և հավատամքների պատը՝ Աստծո, ճշմարիտի և սխալի, մեղքի և բարեպաշտության և շատ այլ այնպիսի բաների վերաբերյալ, ինչ մենք մեր մեջ երբևիցէ չենք էլ նկատել՝ այն ամենի, ինչը խոչընդոտում է մեր ճանապարհը դեպի իսկական հոգևոր ապրումները: Նույնիսկ մեզանից նրանք, ովքեր երբեք իրենց "հոգևոր" չեն համարել, կատարելով այդ ներքին ճամփորդությունը, կտեսնեն, թե որքան խորն է հասարակության ազդեցությունը, որտեղ մենք ապրում ենք. որքան այն աննկատելի է և որքան անգիտակից:

Վարպերի ղեկավարության ներքո ճամփորդությունն իսկական հիացմունք է բերում, նրա մտքի ամեն առկայծում ուղղակի արվեստի ստեղծագործություն է դառնում: Փայլուն տրամաբանությունը, պատմությունները... ծիծաղելի անեկդոտ, վիրաբույժի դանակի նման... ավերիչ իր պարզությամբ և այնքա՜ն հեղափոխական հայացք՝ այդ ամենի անբաժանելի մասը կազմող լռության մեջ:

Ավելի քան 35 տարի Օշոն անց է կացրել, վարպետորեն պնդելով, ներգրավելով, ուղղորդելով, բացահայտելով, համոզելով, և նույնիսկ հրելով մարդկանց վիճակների մեջ, որտեղ նրանք անցնում էին լռության աշխարհը խոսքերի աշխարհից բաժանող սահմանը: Եվ հավանաբար շատ ավելի վարպետորեն, քան լռություն ձեռք բերած այլ բացառիկ, արտասովոր մարդիկ, այս Վարպետը կարողացավ տալ մեզ զգալ այն վիճակը, որտեղ խոսքեր չկան, և կարողացավ արտահայտել դա խոսքերով:

Այստեղ զետեղված են հատվածներ Օշոյի մոտ 60 զրույցներից, որոնք նա վարեց լռությունը խախտելուց հետո:




Այն, ինչ մենք հասանում ենք մտքով, անվանում ենք գիտելիք:
Այն, ինչ մենք հասանում ենք սրտով, անվանում ենք սեր:
Այն, ինչ հասանում ենք մեր ամբողջ էությամբ, անվանում ենք ներդիտարկում:

Sambitbaba
14.09.2019, 18:11
* * *

Ճշմարիտ հարցն է՝ "Ո՞վ եմ ես": Եվ դրա պատասխանը գտնելու միակ ճանապարհն է՝ դառնալ լուռ, դառնալ զգոն, դառնալ գիտակից, դիտարկել սեփական մտքերը և թույլ տալ, որ նրանք վերանան:
Այդ ժամանակ մի անգամ դուք կհայտնաբերեք, որ ձեր մեջ ամեն ինչ լռել է... մտքից նույնիսկ շրշյուն էլ չի մնացել: Ամեն ինչ քար է կտրել, ասես ժամանակն ինքը կանգ է առել: Հանկարծ դուք արթնացել եք երկար, երկար քնից: Մղձավանջից:


* * *

Sambitbaba
15.09.2019, 16:50
* * *

Կա միայն մեկ դուռ, որը կարող է ձեզ օգնել, և այն ձեր ներսում է:
Ցատկելով ձեր ներսը, դուք ներխուժում եք գոյության մեջ:
Այդ պահին դուք լիակատար միասնություն եք զգում ամբողջ աշխարհի հետ: Ձեր միայնությունը վերացել է, դուք այլևս մենակ չեք, որովհետև ձեր շուրջ այլևս ձեզանից տարբերվող մարդիկ չկան:
Այժմ կաք միայն դուք, տարածված բոլոր ուղղություններով, բոլոր հնարավոր ուղղություններով: Այդ դուք եք որպես ծաղիկ բացվում ճյուղի վրա; այդ դուք եք երկնքում լողացող սպիտակ ամպը: Այդ դուք եք շարժվում օվկիանոսում, դուք եք կոհակում գետում: Դուք՝ բոլոր կենդանիների մեջ եք; դուք՝ բոլոր մարդկանց մեջ եք:


* * *

Sambitbaba
16.09.2019, 18:52
* * *

Նոր դավանություններ, հավատամքներ, գաղափարախոսություններ, ուսմունքներ ես ձեզ չեմ տալիս՝ բոլորովին: Իմ դերը լրիվ այլ է:
Իմ դերն այն է, որ մաքրեմ ձեզ ամենից, ինչով դուք ծանրաբեռնված եք արդեն, և փոխարենը ոչինչ չտալ:
Ես ձեր հավատը նորով չեմ փոխարինում:
Ես այն ուղղակի ավերում եմ: Դուք, հնարավոր է, կզարմանաք, բայց ես ընդամենն ավերող եմ՝ ես ցանկանում եմ ավերել ամենն, ինչ ձեզ պարտադրված է: Եվ բոլորովին էլ պարտադիր չէ փոխարինել դա ինչ-որ բանով: Դուք ունեք ձեր սեփական ստեղծագործական ներուժը: Ես այն ստեղծելու կարիք չունեմ:
Հենց որ խոչընդոտները վերացվեն, դուք կսկսեք ձեր ինքնուրույն որոնումները և շուտով կկազդուրվեք և կհավաքեք նոր ուժեր, որովհետև ինքնուրույն արված նույնիսկ փոքրիկ հայտնագործությունը ձեզ այնպիսի երջանկություն կբերի, որ այժմ անհնար է նույնիսկ պատկերացնել:
Ընդամենը մի փոքրիկ սեփական հայտնագործություն, և դուք արդեն այլ մարդ եք, որովհետև ձեր մեջ ճշմարտություն է ծնվել: Հնարավոր է, որ դա առայժմ սերմ է, բայց այն արդեն սկսել է ծլարձակել:


* * *

Sambitbaba
17.09.2019, 19:25
* * *

Փորձեք հաշվել, արդյո՞ք շատ մտքեր են պատկանում անձամբ ձեզ: Չէ՞ որ նրանք բոլորը՝ ձերը չեն; բոլորը փոխ են առնված կամ պարտադրված են ձեզ ուրիշ մարդկանց կողմից և կամ էլ դուք ինքներդ, հիմարաբար, բարդել եք դրանք ձեզ վրա: Իսկ ձեր ոչ մի միտք չկա:


* * *

Հիշեք մի չափանիշ. արժեք ունի միայն այն, ինչ դուք ճանաչել եք ինքներդ: Եվ միայն այն, ինչ ճանաչել եք ինքներդ, անհնար է կորցնել:
Իսկ այն, ինչ կարելի է կորցնել, այն, ինչը դուք պինդ պահել՝ ստիպված եք, - չունի ոչ մի արժեք, հենց այդ էլ կարելի է կորցնել: Դա ցույց է տալիս, որ դա ձեր սեփական փորձը չէ, ձեր սեփական ապրումը չէ:


* * *

Sambitbaba
18.09.2019, 17:37
* * *

Ասում են, որ ես լվանում եմ մարդկանց ուղեղները: Ոչ, ես նրանց ուղեղները չեմ լվանում: Ես իրոք մաքրում եմ նրանց ուղեղները, բայց ես չոր մաքրման կողմնակից եմ:


* * *

Սկսեք նորից. դարձեք մաքուր գրատախտակ, ջնջեք նրա վրայից բոլոր կրոնները, բոլոր դավանանքները, բոլոր հավատամքները: Միայն այդ ժամանակ ի հայտ կգա հնարավորություն՝ գտնել ճշմարտությունը:
Եվ ճշմարտությունը չի լինի հինդուիստական, մահմեդական, քրիստոնեական: Ճշմարտություն չկա ոչ Ղուրանում, ոչ Աստվածաշնչում, ոչ Բհագավատգիտայում:
Ճշմարտությունը, որը դուք գիտեք՝ չնայած և դա ձեզ տարօրինակ կթվա, - ոչ մի տեղ գրված չէ, և այն չի կարող գրված լինել ոչ մի տեղ: Այն գրի առնել հնարավոր չէ: Ոչ մեկի կողմից այն դեռ չի արտասանվել և ոչ ոք երբեք այն չի արտասանի:


* * *

Sambitbaba
19.09.2019, 18:24
* * *

Ձեր միտքը միշտ հարցնում է. "Ինչու՞: Ինչի՞ համար": Եվ ամենն, ինչ պատասխան չունի "Ինչու՞" հարցին, աստիճանաբար կորցնում է ձեզ համար իր ամեն նշանակություն: Ինչի՞ է պետք սերը: Ինչի՞ այն կբերի: Ի՞նչ կտա: Կհասցնի՞ այն ձեզ արդյոք մի ինչ-որ ուտոպիայի, կբերի՞ այն արդյոք ձեզ մի ինչ-որ դրախտ:
Իհարկե, նման հարցադրման դեպքում սերն իմաստ չունի:
Այն անիմաստ է:
Ո՞րն է գեղեցկության իմաստը: Դուք նայում եք մայրամուտին՝ և հիանում եք. այնպիսի՜ գեղացկություն է, բայց միայն ապուշը կարող է հարցնել. "Ի՞նչ իմաստ կա դրանում": Եվ դուք պատասխանելու ոչինչ չեք ունենա: Բայց եթե գեղեցկության մեջ ոչ մի իմաստ չկա, ուրեմն ինչու՞ եք դուք այն փառաբանում:
Գեղեցիկ ծաղիկ, գեղեցիկ կտավ, գեղեցիկ երաժշտություն, գեղեցիկ բանաստեղծություն՝ սրանք բոլորն իրենց մեջ ոչ մի իմաստ չեն պարունակում: Նրանք չեն ջանում ինչ-որ բան ապացուցել, դեպի ոչ մի նպատակ նրանք չեն տանում:
Եվ կյանքը բաղկացած է միայն անիմաստ բաներից:
Թույլ տվեք կրկնեմ. կյանքը բաղկացած է նրանից միայն, ինչը ոչ մի նշանակություն չունի; ասելով՝ նրանից, ինչը նշանակություն չունի, - ես ի նկատի ունեմ, որ կյանքը ոչ մի տեղ չի տանում, որ անձամբ ձեզ համար դուք նրանից ոչինչ չեք ստանա:
Այլ խոսքերով ասած, կյանքն արժեքավոր է միայն ինքնին:


* * *

Sambitbaba
20.09.2019, 18:01
* * *

Մենք կարող ենք ապրել ավելի լավ, մենք կարող ենք ապրել ավելի երկար, մենք կարող ենք ապրել ավելի հարմարավետ, - բայց մենք միևնույն է չենք իմանա, թե ինչ է կյանքը: Այդ հարցն այդպես էլ կմնա հարց մինչև վերջ:


* * *

Ես ձեզ ոչ մի Երկնային Արքայություն չեմ խոստանում:
Ինձանից դուք ոչինչ չեք ժառանգի: Ժառանգություն դուք արդեն ստացել եք՝ դա ինքը ձեր կյանքն է:
Ուրեմն սիրեք և գնահատեք այն:


* * *

Ամենուր, ամբողջ աշարհով մեկ մարդիկ մահանում են, այդպես էլ ապրել չսկսած՝ ուղղակի անհավանակա՛ն է: Բայց դա տեղի է ունենում ամեն օր: Եվ շատերը հասկանում են դա միայն մահվան պահին: Նրանք ասում են, որ այդպես էլ կա, նրանք ասում են. "Տարօրինակ է, բայց կյանքում առաջին անգամ ես հասկացա, որ կյանքս իզուր եմ ապրել":
Եվ ուրեմն ինչու՞ եք դուք ապրում: Նրա համար, որ սիրեք, որ վայելեք, որպեսզի ապրեք էքստազի մեջ՝ հակառակ դեպքում ինչու՞ ընդհանրապես ապրել:
Գնահատեք կյանքը, մեծարեք կյանքը: Կյանքից ավելի սուրբ, ավելի աստվածային ոչինչ գոյություն չունի:


* * *

Sambitbaba
21.09.2019, 22:25
* * *

Գոյատևումը, որպես այդպիսին, ոչ մի իմաստ չունի: Բայց դրա հետ մեկտեղ, այն բոլորովին էլ անիմաստ չէ: Ուղղակի "իմաստ" հասկացությունը նրա հանդեպ կիրառելի չէ: Գոյատևումը ոչ մի նպատակ չի հետապնդում: Այն ոչ մի տեղ չի շարժվում:
Այն ուղղակի կա:
"Իմաստ" բառի մեջ արդեն իսկ նպատակ է բովանդակված. ինչ-որ մտադրություն, ինչ-որ բանի հասնելու հնարավորություն: Ծնելով "իմաստ" հասկացությունը, մարդկային միտքը խնդիր ստեղծեց:
Միտքը ձեր բոլոր հարցերի աղբյուրն է:Նա չի կարողանում հանգստանալ այն բանի վրա, ինչ կա: Այդպիսին է նրա բնույթը:


* * *

Sambitbaba
22.09.2019, 21:06
* * *

Կրոնները ենթադրում են մտքի կարգապահություն:
Բայց իսկական հոգևորի համար գլխավորը՝ ինքը միտքը վերացնելն է:
Եվ դա նույնիսկ ավելի հեշտ է անել: Բոլոր կանոնները շատ դժվար են: Շատ դժվար է սովորեցնել մտքին կենտրոնանալ, որովհետև նա դիմադրելու է, նա ջանալու է հետ վերադառնալ իր հին սովորույթներին: Դուք նորից նրան ստիպելու եք, և նա նորից սողոսկելու է: Դուք նորից կվերադարձնեք նրան կենտրոնացման օբյեկտին և հանկարծ կնկատեք, որ արդեն ինչ-որ այլ բանի մասին եք մտածում: Դուք արդեն մոռացել եք անգամ, թե ինչի վրա էիք պատրաստվում կենտրոնանալ: Դա շատ դժվար է:
Բայց միտքը վերացնելը՝ շատ հեշտ է, - դրանից ավելի հեշտ բան չկա: Ամենը, ինչ ձեզ դրա համար պետք է անել՝ դիտարկելն է: Ինչ էլ տեղի ունենա ձեր մտքի մեջ, մի խառնվեք, մի փորձեք այն կասեցնել: Ընդհանրապես ոչինչ մի արեք, ուղղակի դիտարկեք:


* * *

Sambitbaba
23.09.2019, 18:26
* * *

Մտքի ամենաարտասովոր հատկությունն այն է, որ երբ դուք սկսում եք նրան դիտարկել, նա սկսում է անհետանալ: Ճիշտ այնպես, ինչպես լույսը ցրում է խավարը, դիտարկումը ցրում է միտքը նրա բոլոր մտորումներով, նրա ամբողջ պաճուճանքով:
Այնպես որ ներդիտարկումը՝ դա ուղղակի դիտողականություն է, գիտակցվածություն: Եվ, հետևաբար, ներդիտարկումն ընդհանուր ոչինչ չունի երևակայության հետ, հայտնագործության հետ, այն նոր պատկերներ չի ստեղծում, այն ուղղակի բացահայտում է այն, ինչ կա:
Եվ ուրեմն ի՞նչ կա: Դուք մտնում եք ներս և բացահայտում եք մի անվերջ դատարկություն: Դրանում այնքան գեղեցկություն կա, այնպիսի լռություն, այնքան լույս, այնպիսի բուրմունք, ասես թե դուք Երկնային Արքայություն եք մտել:
Ես հենց այդպես էլ դա անվանում եմ՝ դուք աստվածայինի մեջ եք մտել:
Եվ մեկ անգամ լինելով այդ վիճակում, դուք կատարելապես նոր, այլ մարդ եք դառնում:
Այժմ դուք գտել եք ձեր իրական դեմքը: Բոլոր դիմակներն անհետացել են:
Հետո դուք կվերադառնաք հին աշխարհ, բայց ձեր կյանքն արդեն այլ կլինի: Դուք կապրեք նույն մարդկանց մեջ, բայց այլ կերպ կվերաբերվեք նրանց, նրանց հանդեպ այլ մոտեցում կունենաք:
Դուք կնմանվեք ջրաշուշանի. ջրի մեջ, սակայն բացարձակապես ջրին չդիպչելով:
Հոգևորը՝ քո ներսում հենց այդ ծաղկած ջրաշուշանը գտնելն է:


* * *

Sambitbaba
24.09.2019, 18:11
* * *

Ամենը, ինչ ես փորձում եմ անել՝ ձեզ հետ վերադարձնել ձեզ:
Ձեզ առևանգել են:
Ձեզ կողպել են, սահմանափակել են, խճճել են պայմանականություններով այնքան, որքան դա հնարավոր է: Ձեզ համար փակել են բոլոր դռները՝ դեպի ձեզ տանող:
Իմ ամբողջ աշխատանքը կայանում է նրանում, որպեսզի բացեմ ձեր բոլոր դռներն ու պատուհանները:
Եվ եթե ես կարողանամ ավերել ձեր բոլոր պատերն ու ձեզ թողնել բաց երկնքի առջև, դուք կհասկանաք, թե ինչ է հոգևորը:


* * *

Sambitbaba
25.09.2019, 18:07
* * *

Մտերմությունն աշխարհից վերացել է ճիշտ այնպես, ինչպես վերացել է սերը, քանի որ մտերմությունը հնարավոր է միայն այն ժամանակ, երբ դուք հանդիպում եք առանց դիմակների, այնպիսին, ինչպիսին կաք, - այլ ոչ թե այնպիսին, ինչպիսին մարդիկ կուզենային ձեզ տեսնել; ուղղակի այնպիսին, ինչպիսին կաք:
Երբ երկու մարդ կանգնում են իրար դիմաց այնպիսին, ինչպիսին կան, մտերմությունը սկսում է աճել: Եթե երկու մարդ արդեն պատրաստ են դեն նետել իրենց դիմակները, ուրեմն նրանք արդեն կատարել են դեպի հոգևորը տանող իրենց առաջին քայլը:
Այնպես որ սերը, մտերմությունը և ամենն, ինչ օգնում է ձեզ ձեր դիմակները դեն նետել, տանում է ձեզ դեպի հոգևորը:


* * *

Sambitbaba
26.09.2019, 18:02
* * *

Որոնումները կապված են ռիսկի հետ: Չէ՞ որ նրանք դեպի անհայտություն են տանում: Ոչ ոք չգիտի, թե նրանք ուր կբերեն:
Մարդն իր հետևում է թողնում ամենն, ինչ արդեն ծանոթ է իրեն, ամենն, ինչ իրեն բերում է հարմարություններ, և շարժվում է դեպի անհայտը, կատարելապես չպատկերացնելով, թե ինչ է այնտեղ, այն ափին; չգիտենալով նույնիսկ, թե ընդհանրապես այնտեղ ափ կա՞:
Այդ պատճառով մարդիկ կառչում են կամ թեիզմից, կամ աթեիզմից՝ նրանցից, ով քիչ ավելի ուժեղ է, քիչ ավելի բանական է, - մտավորականությունից: Բայց երկու դեպքում էլ նրանք կասկածներից են փախչում: Իսկ փախչել կասկածներից, նշանակում է որոնումներից էլ փախչել: Չէ որ ի՞նչ է կասկածը: Դա ընդամենը հարցական նշան է: Նա ձեզ թշնամի չէ, դա ուղղակի հարցական նշան է ձեր ներսում, որը ձեզ նոր որոնումների է պատրաստում:
Կասկածը՝ ձեր ընկերն է:


* * *

Sambitbaba
28.09.2019, 19:07
* * *

Նախ և առաջ, եղեք ինքնուրույն:
Երկրորդ, ճանաչեք, թե ով եք դուք:
Մնացեք ինքնուրույն:
Մնացեք բնական:
Ջանացեք ավելի ու ավելի զգալ կյանքի գետը, որը հոսում է ձեր ներսում:
Ո՞վ է բաբախում ձեր սրտում:
Ո՞վ է կանգնած ձեր շնչառության հետևում:
Ձեր էությունն այն է, ինչի հետ դուք ծնվել եք:
Դա այն է, ինչ դուք կուտակել եք:
Դա այն է, ինչ դուք ձեռք եք բերում:
Ձեր էությունն այն է, ինչ ձեզ նվիրել է գոյը: Դուք ոչինչ չեք արել, որ այն ստանաք, դուք այն ձեռք չեք բերել, այդ պատճառով ոչ ոք այն ձեզանից խլել չի կարող: Դա անհնար է, որովհետև այն՝ ինքը ձեր բնույթն է, ձեր գոյությունը:


* * *

Sambitbaba
29.09.2019, 19:42
* * *


Կասկածեք, մի եղեք անտարբեր:
Կասկածեք մինչև վերջ այնպես, որ կասկածները սուր դառնան ձեր ձեռքին, մաքրող ձեզ այն ամբողջ աղբից, որը դուք կուտակել եք:
Կասկածները մաքրում են ձեզ աղբից, իսկ ներդիտարկումն արթնացնում է ձեր ինքնությունը:
Դրանք միևնույն մետաղադրամի երկու կողմերն են, քանի որ, ծանրաբեռնված ամեն տեսակի աղբով, դուք չեք կարող արթնանալ: Այդ աղբը քնեցնում է ձեզ, այն ձեզ համար քնաբեր հաբ է հանդիսանում:

Միայն այն ժամանակ, երբ դուք գիտակցել եք ինչ-որ բան, հնարավորություն է ծագում անել ինչ-որ բան այդ փոխելու համար:
Մարդիկ ապրում են տառապանքների մեջ, ընդունելով դա որպես իրենց կյանքի անքակտելի մասը, որպես իրենց ճակատագիր: Եվ ոչ ոք այլևս չի կասկածում դրա առթիվ: Ոչ ոք չի հարցնում, թե ինչու է դա այդպես:


* * *

Sambitbaba
01.10.2019, 19:14
* * *

Ճշմարտությունը մի շատ կարևոր որակ ունի.
Այնքան ժամանակ, քանի դեռ դուք ինքներդ նրան չեք գտել, այն ձեզ համար ճշմարտություն չի լինի:
Եթե դա ինչ-որ մեկի ճշմարտությունն է, եթե դուք այն փոխ եք առել ինչ-որ մեկից, ուրեմն գոնե այն բանի համար, որ այն փոխառնված է, այն այլևս ճշմարտություն չի՝ այն սուտ է դարձել:


* * *

Կրոնավորները՝ աշխարհի ամենամեծ սուտասաններն են: Նրանք վաճառում են այն, ինչ ոչ ոք չի տեսել և ոչ ոք երբեք չի էլ տեսնի:
Երբ դուք անում եք ինչ-որ բան, երբ մտածում եք ինչ-որ բանի մասին, երբ կատարում եք ինչ-որ արարք, մի մոռացեք ձեզ հարցնել. դա եկել է ձեզանի՞ց, թե ինչ-որ մեկ ուրիշն է ձեր մեջ խոսում: Դա կարող է լինել ձեր մոր ձայնը, կարող է այդ նա է ձեր մեջ խոսում: Հնարավոր է, դա ձեր հայրն է; նրան դժվար չէ ճանաչել: Նա այնպիսին է, ինչպիսին մնացել է ձեր հիշողության մեջ ձեր կյանքի առաջին րոպեից՝ գիտակից, վստահ, կազմակերպված, համոզիչ:


* * *

Sambitbaba
02.10.2019, 19:19
* * *

Էգո՝ ահա ամենը, ինչ դուք ստանում եք կրթությունից, վարքի շարժուձևերն ուսումնասիրելուց, դաստիարակությունից; մշակույթից, դպրոցներից, քոլեջներից, համալսարաններից: Դուք աճեցնում եք ձեր էգոն: Եվ անում եք դա հետո արդեն ինքներդ, ձեր սեփական ուժերով: Դուք աճեցրել եք նրան արդեն այնպիսի չափերի, որ լրիվ մոռացել եք, թե իրականում ո՞վ եք դուք ինքներդ:


* * *

Ազատագրվեք ձեր բոլոր ներքին ձայներից և շուտով, ի զարմանս ձեզ, կհայտնաբեերեք, որ ձեր մեջ միայն մի լուռ ձայն է մնացել, որը նախկինում դուք երբեք չեք լսել և որն արդեն պարզ էլ չէ, թե ումն է: Դա արդեն ոչ թե ձեր մոր կամ հոր ձայնը կլինի; ոչ թե հոգևոր հոր կամ ուսուցչի ձայնը... Դուք հանկարծ կհասկանաք, որ դա ձեր սեփական ձայնն է: Ահա թե ինչու դուք չկարողացաք սահմանել, թե ումն է այն:
Բացահայտեք ձեր մեջ ձեր սեփական ձայնը:
Եվ անվախ հետևեք նրան:
Ուր էլ նա ձեզ տանի, դա ձեր կյանքի նպատակը կլինի, կդառնա ձեր ճակատագիրը: Միայն նրա մեջ դուք բավարարվածություն կգտնեք, միայն նրա հետ կհասնեք ամբողջականության:
Միայն նա կբերի ձեզ ծաղկունքի, և այդ ծաղկունքի մեջ կկայանա ճշմարտության ճանաչումը:


* * *

Sambitbaba
03.10.2019, 18:28
* * *

Եթե դուք լսել եք ճշմարտությունը, այլև երբեք այն չեք մոռանա: Դա ճշմարտության հատկություններից մեկն է, այն, որ նրան հիշելու անհրաժեշտություն չկա: Սուտն էլ պետք է հիշել անվերջ. մոռանալ այն հեշտ է: Սուտ ասելու սովոր մարդը պետք է շատ ավելի լավ հիշողություն ունենա, քան նա, ով սովոր է ճիշտն ասել, ով հիշողության կարիք ընդհանրապես չունի. եթե դուք միայն ճշմարիտն եք ասում, ուրեմն հիշելու պատճառ չունեք:
Բայց եթե դուք սուտ եք ասում, ուրեմն ստիպված եք անընդհատ պահել այն ձեր հիշողության մեջ, որովհետև մի մարդու դուք մի սուտ եք ասում, մյուսին՝ մեկ ուրիշ, երրորդին՝ էլի ինչ-որ այլ սուտ; և ձեզ պետք է հիշել, թե ում ինչ եք ստել: Եվ եթե ձեր սուտը բացվում է, դուք ստիպված եք ստել նորից, և այդպես շարունակ: Ստի համար ծննդաբերության վերահսկում գոյություն չունի:
Ճշմարտությունը՝ դա մի բան է, որ կուսակրոնության ուխտ է արել, նա երեխաներ չունի; նա նույնիսկ ամուսնացած էլ չէ:


* * *

Ճշմարտությունն ի հայտ է գալիս միայն ըմբոստներին, իսկ լինել ըմբոստ՝ նշանակում է ապրել վտանգի մեջ:


* * *

Sambitbaba
05.10.2019, 20:06
* * *

Հասարակությունը ձեզ սովորեցնում է. "Ընտրեք հարմարը, բարեկեցիկը, ընտրեք բանուկ դարձած ճանապարհները, որոնց վրայով քայլել են ձեր նախապապերը սկսած Ադամի ու Եվայի ժամանակներից: Քայլեք լավ հարթված ճանապարհով: Այն արդեն ստուգված է՝ միլիոնավոր մարդիկ են անցել այնտեղով, այնտեղ դուք չեք մոլորվի":

Բայց հիշեք, որ ամբոխին յուրահատուկ չէ ճշմարտության ապրումը:

Ճշմարտությունը տեղի է ունենում միայն անհատների հետ:


* * *

Ձեզ պետք է դեն նետել բոլոր պատասխանները, որոնք արդեն գտել եք: Դեն նետեք դրանք, իսկ ես ձեզ կազատեմ հարցերից: Եվ այն օրը, երբ ձեզ համար ոչ հարցեր, ոչ պատասխաններ այլևս չեն մնա, երբ դուք ուղղակի հանգիստ այստեղ նստած կլինեք՝ այդ օրը դուք տուն կգաք:


* * *

Sambitbaba
06.10.2019, 17:15
* * *

Ապրել վտանգավոր, խիզախելով՝ նշանակում է, որ երբ հնարավորություն է ընձեռնվում ընտրել ավելի հեշտ, ավելի հարմարավետ, ավելի հարգարժան, ավելի ընդունելի, հասարակության կողմից ավելի հարգված կյանք, դուք գայթակղությանը չեք տրվում:
Ընտրեք այն, ինչ ձեր սրտում արձագանք է հրահրում: Ընտրեք այն, ինչ ինքներդ կուզենայիք անել, անկախ որևէ հետևանքների:
Վախկոտը սկզբից կմտածի հետևանքների մասին. եթե ես անեմ այսպես, ի՞նչ կնստի դա ինձ վրա: Ես ի՞նչ կստանամ: Ամենից շատ նրան հետևանքներն են հետաքրքրում:
Իսկ համարձակ մարդը հետևանքների մասին երբեք չի մտածում: Նա մտածում է միայն այն մասին, թե ինչ է պետք անել հիմա: Եթե նա զգում է, որ ինչ-որ բան իրեն հրապուրում է, նա այդ անում է: Իսկ հետո թող լինի այն, ինչ կլինի: Նա ոչնչի մասին չի զղջա:
Համարձակ մարդը երբեք չի զղջում, երբեք չի մեղանչում, որովհետև երբեք ընդդեմ իրեն ոչինչ չի անում:


* * *

Ես սովորեցնում եմ ձեզ բնական մարդիկ լինել, սեփական անձի վրա լիովին վստահ ամբողջական անհատականություններ:


* * *

Sambitbaba
07.10.2019, 17:49
* * *

Անձը՝ դա բարակ դիմակ է, որը ստեղծել է հասարակությունն այն բանի համար, որպեսզի թաքցնի ձեր անհատականությունը:
Եվ հասարակության բոլոր ջանքերը նրա գոյության ամբողջ պատմության ընթացքում կայացել են նրանում, որպեսզի խաբի ձեզ և մնացած բոլորին և ստիպի կենտրոնացնել ձեր ուշադրությունն անձի վրա ու հավատալ, որ դա էլ հենց ձեր անհատականությունն է:

Անձը՝դա այն է, ինչը դուք սովորել եք ուրիշներից:
Անհատականությունն՝ այն է, ինչի հետ դուք ծնվել եք, ինչը ձեր իսկական էությունն է:
Ոչ ոք չի կարող այն ձեզ տալ և ոչ ոք այն ձեզանից խլել չի կարող:
Իսկ անձը կարելի է ձեռք բերել և կարելի է դեն նետել: Հենց այդ պատճառով, երբ դուք նույնացնում եք ձեզ ձեր անձի հետ, դուք վախենում եք ձեզ կորցնել: Ծնողները, ուսուցիչները, հարևանները, մտերիմները համոզել են ձեզ, որ դա էլ հենց դուք եք՝ նրանք բոլորն աշխատել են ձեր անձի վրա, որոշակի ձև են տվել նրան: Նրանք սովորեցրել են ձեզ լինել այնպիսին, ինչպիսին դուք չեք կարող լինել; այնպիսին, ինչպիսին նրանք ցանկանում են ձեզ տեսնել: Այդ պատճառով դուք այդքան դժբախտ եք, բանտարկված եք այդ անձի մեջ: Այն ձեր վանդակն է դարձել, բայց դուք վախենում եք այնտեղից դուրս գալ, որովհետև չգիտեք, որ էլի ինչ-որ բան ունեք:
Այս ամենը հիշեցնում է իրավիճակ, երբ դուք մտածում եք, որ ձեր հագուստը՝ դուք եք: Այդ դեպքում բնական է, դուք վախենալու եք հանվել: Եվ բանը ոչ միայն հագուստը դեն նետելու վախի մեջ է, այլև այն, որ դուք վախենում եք, որ դեն նետելով հագուստը, դուք կդառնաք ոչ ոք, վախենում եք, որ բոլորը կտեսնեն ձեր ներքին դատարկությունը: Ձեր հագուստները ձեզ արտաքին նյութականություն են տալիս: Անձը դրանից վախենում է, և բնական է, որ նա պետք է դրանից վախենա:

Այն պահին, երբ ձեր վրայից դեն եք նետում ձեր ամբողջ բեռը, դուք կարող եք բացել ձեր թևերը անընդգրկելի գոյատևության առջև, որն այսքան երկար ժամանակ ձեզ էր սպասում:


* * *

Sambitbaba
08.10.2019, 17:48
* * *

Եթե ձեր խոսքերում կա սիրտ, նա ինքը շեշտերը կդնի: Եթե ձեր ձեռքերն արտահայտելու բան ունեն, նրանք իրենք այդ կանեն; դրա համար դուք կարիք չունեք ոչինչ անելու: Եթե ձեր աչքերի մեջ ինչ-որ բան է հայտնվում, պետք է ինքնիրեն հայտնվի: Դուք չէ, որ պետք է այդ անեք, հակառակ դեպքում այդ ամենը հասարակ երեսպաշտություն կլինի:


* * *

Ապրել վտանգավոր, խիզախելով՝ նշանակում է չդնել քո և կյանքի միջև բոլոր այդ հիմար պայմանականությունները. հարգանք, բարեկացություն, հարմարավետություն...
Թողեք այդ ամենը և բացվեք կյանքի առջև: Ընթացեք կյանքի միջով, առանց անհանգստանալու, ճշմարի՞տ ճանապարհին եք դուք թե ոչ, առանց անհանգստանալու, թե այդ ճանապարհը ձեզ ուր կբերի:
Ապրեք, դիտարկելով ձեր կյանքը:
Երբ դուք ինչ-որ բան եք անում՝ զբոսնում եք, նստած եք, ուտում եք, և նույնիսկ երբ ոչինչ չեք անում, երբ ուղղակի շնչում եք, լիցքաթափված հանգստանում եք խոտին նստած՝ երբեք մի մոռացեք, որ դուք՝ դիտարկող եք:
Դուք մոռանալու եք դա նորից ու նորից: Ձեզ նորից կգերի մի ինչ-որ միտք, ինչ-որ զգացմունք, հուզումներ, ավելորդ քնքշություններ՝ այդ ամենը ձեզ կարող է շեղել դիտարկումից:
Վերհիշեք և արագ վերադարձեք ձեր դիտարկման կենտրոն:
Դիտարկումը՝ անել չէ: Ճիշտ այնպես, ինչպես դուք նայում եք արևի մայրամուտին, կամ փողոցով անցնող մարդկանց, դուք կարող եք դիտարկել մտքերի ու երազների ընթացքը՝ անկախ այն բանից, կարևոր են նրանք թե ոչ, առաջնահերթ են թե երկրորդական, - դիտարկել ամենն, ինչ տեղի է ունենում: Եվ դա միշտ մտքերի երթևեկության լարված պահ կլինի: Բայց դուք ուղղակի դիտարկեք; մնացեք մի կողմում, չներգրավված:


* * *

Sambitbaba
09.10.2019, 19:12
* * *

Էգոն՝ ուղղակի սխալմունք է, նույնպիսի, ինչպես երկու անգամ երկու՝ հինգ: Եվ երբ դուք նայեք ներս ձեր իսկական էության որոնումներում, կիմանաք, որ երկու անգամ երկու՝ չորս է, այլ ոչ թե հինգ: Պետք չէր ոչինչ նետել մի կողմ, ուղղակի ինչ-որ ավելորդ բան անհետացել է: Ինչ-որ բան, ինչը միշտ դրսևորել է իրեն որպես ձեր իսկական էություն, ինչ-որ բան, ինչն աղավաղել է ձեր ամբողջ կյանքը, ինչ-որ բան, ինչը ձեզ ամբողջովին մոլորեցրել է, - այժմ լքել է ձեզ:

Միայն դուք ինքներդ կարող եք ձեզ փրկել և միայն մեկ ձևով. վերջ տալով թույլատրել, որ ուրիշները ձեզ մոլորեցնեն, հագցնեն ձեր վրա ավելի ու ավելի ծանր շղթաներ, բարձրացնեն ձեր շուրջ ավելի ու ավելի բարձր պատեր:

Դուք՝ մեսիա եք ինքներդ ձեզ համար, դուք ինքներդ ձեր փրկությունն եք:


* * *

Sambitbaba
10.10.2019, 21:00
* * *

Ձեզ պետք է հիշել. դիտարկումը՝ արվեստի տեսակ չէ, խորամանկություն էլ չէ, ոչ; դա հատկություն է: Ամենն, ինչ ձեզ անհրաժեշտ է հիշել՝ չխեղդվել ձեր ներսում հոսող գետի մեջ: Ինչպես նրա մեջ կարելի է խեղդվե՞լ: Հենց որ դուք սկսում եք ինչ-որ բան ձեռնարկել, խեղդվում եք:
Մնացեք պասսիվ, ոչինչ մի արեք, դիտարկեք: Եթե ինչ-որ միտք է եկել, լավ կամ վատ, առանձնահատուկ ուշադրության մի արժանացրեք: Դուք ուղղակի դիտարկում եք, ոչ մի գնահատական չեք տալիս, ոչինչ չեք քննարկում, որովհետև այդ ամենը գործողության տարատեսակներ կլինեն:
Դա ձեզ չի վերաբերվում՝ եթե ժլատության զգացում է ծնվել, թողեք, որ դա անցնի; եթե զայրույթ է ծնվել, թողեք, որ դա անցնի: Ո՞վ եք դուք, որ խառնվեք: Ինչու՞ այդքան նույնացնել ձեզ ձեր մտքի հետ: Ինչու՞ դուք անմիջապես սկսում եք մտածել. "Ես ժլատ եմ... Ես բարկացած եմ..." Չէ՞ որ դա ընդամենը մի չար միտք է ձեզ այցելել: Թողեք, թող այն անցնի, իսկ ինքներդ ուղղակի դիտարկեք:

* * *

Sambitbaba
11.10.2019, 19:48
* * *

Չասել ոչինչ՝ դեռ չի նշանակում լռել: Դուք կարող եք նույնիսկ ոչինչ չասել, դուք կարող եք ոչ մի ձայն չարձակել, բայց ձեր գլխի մեջ կարող են հազարավոր մտքեր փոթորկել: Մտքերի հեղեղը շարունակելու է իր ընթացքը, օրավուր:


* * *

Վերքերը չեն բուժվում, երբ դուք դրանք աչքիթողի եք անում:

Միայն հոգևորը կարող է օգնել:

"Ներդիտարկում" և "ներարկում" բառերը նույն արմատն ունեն: Ներարկումն ապաքինում է ձեր մարմինը, իսկ ներդիտարկումն ապաքինում է ձեր գոյատևումը; դա ներքին բժշկություն է:


* * *

Sambitbaba
12.10.2019, 18:31
* * *

Հիշեք, ձերը կլինի միայն այն, ինչ դուք ինքներդ եք ապրել:
Դուք կարող եք գիտենալ միայն այն, ինչ ինքներդ եք ապրել:
Բավական է միայն հավատալ, և ինքներդ այլևս երբեք չեք գտնի; այդժամ արդեն ամենն, ինչ դուք կգտնեք, ձեր հավատի պրոյեկցիան կդառնա՝ այն ճշմարտություն չի լինի:
Ի՞նչ կապ ունի ճշմարտությունը ձեր հավատամքների հետ:
Կասկածե՛ք, կասկածեք մինչև վերջ, որովհետև կասկածանքը՝ մաքրող պրոցես է: Կասկածանքն ազատագրում է ձեր միտքն ամեն հնոտիքից:
Կասկածները վերադարձնում են ձեր անմեղությունը, նրանք ձեզ նորից երեխա են դարձնում, խոշտանգված ծնողների կողմից, հոգևորականների կողմից, քաղաքագետների կողմից, ուսուցիչների կողմից: Դուք պետք է նորից այդ երեխան դառնաք: Եվ այնտեղից ամեն ինչ սկսեք նորից:


* * *

Sambitbaba
15.10.2019, 18:53
* * *

Ինձ համար սա հրաշքների հրաշքն է. ներդաշնակության մեջ լինել բնության հետ, լիակատար ներդաշնակության մեջ բնության հետ:
Գալիս է առավոտը, դուք նրա հետ եք; երեկոն է գալիս, դուք նրա հետ եք: Ծնվում է հաճույք՝ դուք նրա հետ եք; ցավ է հայտնվում՝ դուք նրա հետ եք:
Դուք ներդաշնակության մեջ եք ձեր կյանքի ընթացքում, դուք ներդաշնակության մեջ եք հետմահու: Ոչ մի վայրկյան, ոչ մի բանում դուք այնտեղից դուրս չեք գալիս:
Հենց այդպիսի լիակատար միաձուլումը, այդպիսի բացարձակ համաձայնությունն է մարդուն դարձնում հոգևոր:


* * *

"Հոգևոր" բառը պետք է ճիշտ հասկանալ: Այն խորն իմաստ ունի: Այն նշանակում է. մասերի միասնություն մեկ տեղում, այնպես, որ մասերն այլևս ինքնին չլինեն, այնպես, որ նրանք այլևս մի ամբողջություն դառնան: "Հոգևոր" բառը ծագում է արմատից, որը նշանակում է. մասերը մեկտեղ, մի ամբողջության մեջ հավաքելը:
Բոլոր մասերը միանում են մեկ ամբողջության մեջ:
Ամեն մասնիկ, առանձին վերցրած, կյանք չունի: Իսկ երբ մասերը միանում են, ծագում է նոր որակ, որը միայն ամբողջը կարող է ունենալ: Ձեր կյանքին այդ որակը տալը հոգևորի նպատակն է:
Դա ոչ մի կապ չունի ոչ Աստծո, ոչ սատանայի հետ: Բայց բոլոր կրոնները, որոնք գոյություն են ունեցել աշխարհում, դավաճանել են իրենց նախասահմանմանը, դավաճանել են իրենց հիմքին: Ամբողջացման, մարդու տարանջատված մասերը մի ամբողջի մեջ համախմբելու գիտություն լինելու փոխարեն, բոլոր համաշխարհային կրոնները մարդուն օգնել են մոռանալ այդ բառի իմաստը:
Բոլոր հին կրոններում Աստծո գաղափարը ոչ այլ ինչ է, քան վախի հետևանք; ոչ այլ ինչ է, քան սփոփանք: Հակառակ դեպքում այդ գաղափարը հիմնավորված չէ, այն ոչ մի հիմք չունի; չկան Աստծո գոյության որևէ ապացույցներ:
Աստծոն հավատացող մարդիկ նրանք են, որոնք իրենց չեն հավատում: Նրանք երկնաբնակ ինչ-որ հոր կարիք ունեն, ունեն մեծ քեռու կարիք:


* * *

Sambitbaba
17.10.2019, 17:33
* * *

Ձեզ ոչ ոք չի փրկի, ձեզանից բացի՝ փրկչի գաղափարն ինքն արդեն իսկ սուտ բան է: Եթե դուք ինքներդ ձեզ համար ստրկություն եք ստեղծել, ուրեմն ինչպե՞ս ես կարող եմ ձեզ ազատագրել:
Դեն նետեք ձեր ստրկությունը և կդառնաք ազատ:
Բայց դուք սիրում եք ձեր շղթաները և ցանկանում եք, որ ես նրանցից փրկեմ: Չէ՞ որ դա անհեթեթություն է:
Դուք ինքներդ դարձել եք ձեր դժբախտությունների ու տառապանքների պատճառը և ցանկանում եք, որ ես ձեզ փրկեմ ձեր տառապանքներից ու դժբախտություններից: Իսկ ինքներդ միևնույն ժամանակ շարունակելու եք ցանել նույն սերմերը, մնալու եք նույնն, ինչ կայիք, շարունակելու եք սնուցել ձեր դժբախտությունների պատճառը:
Ո՞վ կարող է ձեզ փրկել: Եվ ինչու՞ պետք է ինչ-որ մեկը ձեզ փրկի:
Ձեզ փրկելն իմ պարտականությունը չէ: Այդ ես չեմ ձեզ սարքել այնպիսին, ինչպիսին դուք կաք; դուք ինքներդ եք ձեզ այդպիսին դարձրել:

Մենք չպետք է մթի մեջ, չճանաչված թողնենք գոյության և ոչ մի գողտրիկ անկյուն անգամ և ինքներս մեզ: Ամենուր մենք պետք է լույս սփռենք:
Եվ այնքան ժամանակ, քանի դեռ դա տեղի չի ունեցել, դուք կմնաք դժբախտ, դուք կշարունակեք տառապել: Եվ ոչ մի կրոն, ոչ մի հավատամք ձեզ չի օգնի:

Երբ հայտնվում է լույսը, մութն անհետանում է: Մութը լույսից չի փախչում, մութ ուղղակի չկա: Մութը՝ լույսի բացակայությունն է:
Էգոն մթի է նման: Ինքնին նա գոյություն չունի: Դա ուղղակի գիտակցվածության բացակայությունն է:
Այդ պատճառով ես չեմ առաջարկում դեն նետել նրան, ես առաջարկում եմ նրան դիտարկել: Դիտարկեք նրան, ուսումնասիրեք՝ և դուք նրա մեջ այնքան շերտեր կհայտնաբերեք, որ ուղղակի կշշմեք:


* * *

Sambitbaba
18.10.2019, 21:12
* * *

Նիցշեն ասել է. "Ծառի գագաթին հասնելու և հասկանալու համար, թե ինչպես են ծաղկում ծաղիկները, պետք է իջնել խորը գետնի տակ և սկսել արմատներից, որովհետև բանալին հենց այնտեղ է: Եվ որքան ավելի խորն են արմատները, այնքան ծառն ավելի բարձր է": Այդ պատճառով, որքան ավելի շատ է հասկանալու, տիեզերական գիտակցության հասնելու ձեր ծարավը, - այնքան ավելի ցած պետք է դուք իջնեք արմատների մեջ, ենթագիտակցության մթի մեջ:
Եվ դրա համար կա միայն մեկ ճանապարհ.
Անվանեք դա ներդիտարկում, անվանեք դա գիտակցում, անվանեք դա դիտարկում՝ այդ ամենը բերում է մեկ բանի. դուք դառնում եք ավելի զգոն, առաջին հերթին, այն ամենի հանդեպ, ինչ տեղի է ունենում ձեր գիտակցության մեջ, ձեր գիտակից մտքի մեջ... Եվ դա իրոք սքանչելի ապրում է: Այդպիսի բազմազանությունը նույնիսկ զվարճալի է:



* * *

Sambitbaba
19.10.2019, 20:50
* * *

Երբ ես երեխա էի, մեր գյուղում կինո չկար: Մենք կինոթատրոն չունեինք: Հիմա կա, բայց այն ժամանակ դեռ չկար: Ուղղակի երբեմն հայտնվում էր մի մարդ, որը ճամփորդում էր մի մեծ արկղի հետ: Ես չեմ հիշում, թե այդ արկղի անունն ինչ էր, բայց նրա վրա կար մի փոքրիկ պատուհան: Այդ մարդը բացում էր պատուհանը, իսկ մենք հերթով նայում էինք նրա մեջ: Նա սկսում էր պտտել բռնակը և ներսում ֆիլմ էր հայտնվում: Եվ մարդն ինքը սկսում էր հնչունավորել այն, բացատրելով, թե ինչ է տեղի ունենում:
Թե ինչ էր այնտեղ տեղի ունենում, ես արդեն մոռացել եմ, բայց մի պահը շատ լավ հիշում եմ և դա իր պատճառն ունի: Բանն այն է, որ բոլոր ֆիլմերում, որոնք հասել են մեր գյուղ, իսկ ես տեսել եմ նրանք բոլորը, որովհետև դիտելն արժեր ընդամենը մեկ պայս, ու նաև սեանսն էլ երկար չէր, ընդամենը հինգ րոպե՝ բոլոր այդ արկղներում տարբեր ֆիլմեր էին, բայց մի տեսարան միշտ նույնն էր. "Բոմբեյցի մերկ լվացարարուհին": Ինչու՞ այն կար բոլոր ֆիլմերում, - շատ գեր մերկ մի կին, բոմբեյցի մերկ լվացարարուհին: Նա միշտ այնտեղ էր... մի՞թե մարդիկ նրան հաճելի էին համարում, կամ, հնարավոր է, նրանք այդ մերկ լվացարարուհու մոլեռանդնե՞րն էին. իսկ նա իրոք որ այլանդակ էր: Եվ ինչու՞ բոմբեյցի:

Եթե ժամանակ կունենաք, ուղղակի նստեք լուռ ու նայեք, թե ինչ է տեղի ունենում ձեր մտքում: Պետք չէ դա գնահատել, որովհետև, հենց որ սկսում եք գնահատել, միտքն անմիջապես փոխում է իր ֆիլմը համաձայն ձեր ճաշակի: Միտքը շատ զգայուն է, նա գերզգայուն է: Եթե նա զգում է, որ դուք սկսել եք գնահատել, անմիջապես սկսում է միայն լավ բաներ ցույց տալ: Այդ ժամանակ նա բոմբեյցի մերկ կնոջը ցույց չի տա, այդ կադրերն այլևս կտրված-հանված կլինեն: Ուրեմն մի գնահատեք, և այդ դեպքում այդ կադրերն անպայման կտեսնեք:
Մի գնահատեք, ոչ մի դատողություններ մի արեք, ոչինչ մյուսից ավելի բարձր մի դրեք, մնացեք անտարբեր: Ուղղակի նստեք հանգիստ և հետևեք ամենին, ինչ տեղի է ունենում:


* * *

Sambitbaba
20.10.2019, 18:58
* * *

Միտքը չափազանցելու հակում ունի: Նա սիրում է չափազանցնել: Եվ անում է դա երկու կողմի վրա: Բավական է մի փոքրիկ ցավ հայտնվի, և նա այնպիսի՜ տագնապ է բարձրացնում: Թույլ տառապանքն ամենաուժեղն է դառնում աշխարհում: Մի փոքրիկ հաճույք՝ և դուք ամենաերջանիկն եք զգում ձեզ աշխարհում, ասես թե ոչ ոք երբեք նման հաճույք չի զգացել:
Միտքն ամեն ինչ չափազանցնում է, հզորացնում է՝ նա զորեղացուցիչ է, - իսկ դուք հավատում եք նրան:

Միտքը՝ հասարակության մասն է: Դա բոլորովին էլ գոյատևման մաս չէ: Այդ պատճառով աճի համար նրան հասարակություն է անհրաժեշտ:
Որքան ավելի զարգացած է հասարակությունը, միտքն այնքան ավելի հմտություն է ձեռք բերում:


* * *

Sambitbaba
22.10.2019, 03:19
* * *

Միայն աստվածաշնչերը, ամեն տեսակ սուրբ գրքերն են իրենց վրա փոշի հավաքում: Փլեյբոյ ամսագիրը փոշով չի ծածկվում: Ու՞մ են պետք բոլոր այդ սուրբ գրքերը:


* * *

Կրոնները ձեզ հարմարավետ կյանք են տվել, հարմար ապրելու տարբերակ: Բայց ոչ մի կյանք չի լինի, քանի դեռ դուք չեք որոշել ապրել վտանգավոր, համարձակ, քանի դեռ պատրաստ չեք մտնել մթի մեջ, որպեսզի ձեր սեփական որոնումները սկսեք:
Եվ ես պետք է ձեզ ասեմ, որ դուք պատասխան չեք գտնի: Դեռ ոչ ոք երբեք պատասխան չի ստացել:
Բոլոր պատասխանները սուտ են:
Այո, դուք ցանկանում եք գտնել ճշմարտությունը, բայց ճշմարտությունը պատասխան չէ ձեր հարցին:
Եվ երբ ձեր հարցերը վերանան, և դուք այդպես էլ պատասխան չունենաք, այդ ժամանակ դուք կմտնեք գաղտնիքի մեջ:


* * *

Sambitbaba
22.10.2019, 18:49
* * *

Հավատի, հավատամքների ես չեմ հավատում, հասկացեք դա ամենասկզբից:
Չէ՞ որ ոչ ոք ինձ չի հարցնի. "Հավատու՞մ ես դու արդյոք վարդի ծաղկին": Դրա անհրաժեշտությունը չկա: Դուք կարող եք տեսնել՝ կա վարդի ծաղիկ կամ չկա:
Կարելի է միայն պատրանքներին հավատալ, այլ ոչ փաստերին:
Հավատը հարմարավետության զգացում է տալիս, այն ձեզ բթացնում է: Դա թմրանյութի մի տեսակ է; այն ձեզ զոմբի է դարձնում: Տարբեր զոմբիներ կարող են լինել. քրիստոնեական, հինդուիստական, մահմեդական, - նրանք բոլորը զոմբիներ են, տարբեր պիտակների տակ: Երբեմն նրանք, հագենալով մի պիտակից, փոխում են այն ուրիշով. հինդուիստը քրիստոնյա է դառնում, քրիստոնյան՝ հինդուիստ՝ նոր պիտակ, թարմ պիտակ, բայց պիտակի տակ այն նույն հավատն է:
Ազատագրվեք բոլոր այդ հավատներից:
Դա, իհարկե, կզրկի ձեզ հարմարավետությունից ու անհոգ կյանքից, բայց արժեքավոր ոչինչ առայժմ երբեք չի տրվել:

Դուք չեք կարող ազդել ամբողջական մարդու վրա ձեր այդ բոլոր մանկական խաղերով. եթե նա անի այսպես, ուրեմն կընկնի երկինք իր բոլոր հարմարություններով, իսկ եթե վարվի այնպես, ուրեմն կընկնի դժոխք և կտառապի այնտեղ մի ամբողջ հավերժություն:
Ամբողջական մարդը բոլոր այդ անհեթեթությունների վրա ուղղակի կհռհռա:
Նա ոչ մի վախ չունի ապագայի հանդեպ, այդ պատճառով դուք նրան չեք ստիպի հավատալ դժոխքին, նա ապագայից ինչ-որ մեծ բան էլ չի սպասում, որովհետև դրախտին էլ չի հավատում: Նա խնամքի կարիք չունի, նրան պետք չէ, որ ինչ-որ մեկն իրեն առաջնորդի: Նա չունի նպատակ, մտադրություններ:
Նրա կյանքի ամեն ակնթարթ այնքան է լիքը, որ նրան պետք չէ մի ինչ-որ ուրիշ ակնթարթ, որը կգար այս կյանքում, կամ, առավել ևս, հաջորդ կյանքում...
Ամեն ակնթարթ լիքն է, թափվում է եզրերից, և ամենն, ինչ նա ունի, երախտագիտության զգացումն է այդ սքանչելի գոյատևման հանդեպ:
Եվ նույնիսկ այդ էլ նա չի ասի, քանի որ գոյատևմանը լեզուն անհայտ է: Երախտագիտության զգացումը հենց ինքը նրա գոյությունն է:
Այդ պատճառով, ինչ էլ նա անի, նա լիքն է երախտագիտությամբ: Եթե նույնիսկ նա ոչինչ չի անում, նա լիքն է երախտագիտությամբ:
Դուք լիակատար պատասխանատվություն եք կրում այն բանի համար, ով դուք կաք: Եթե դուք դժբախտ եք, դա ձեր մեղքն է: Մի գցեք պատասխանատվությունն ուրիշ մարդկանց վրա; հակառակ դեպքում երբեք դրանից չեք ազատագրվի:
Երբ դուք ընդունեք ձեր պատասխանատվությունը, ընդունեք ամբողջովին, դուք կհասունանաք:


* * *

Sambitbaba
25.10.2019, 20:30
* * *

Նրանք, ովքեր ապրում են ըստ կանոնների, խեղում են իրենց սեփական անձը, որովհետև այդ կանոնները հնարել եք ոչ թե դուք, այլ ինչ-որ մեկ ուրիշը; ինչ-որ տեղ, որտեղ դուք երբեք չեք եղել և երբեք չեք լինի, ձեր ժամանակից և պայմաններից հեռու ինչ-որ ժամանակի մեջ և պայմաններում: Շատ վտանգավոր է հետևել այդպիսի կանոնների: Դուք կավերեք ձեր ամբողջ կյանքը, նրա հիմքը, նրա հողը՝ դուք կխեղեք ձեզ: Փորձելով այլ ձև ընդունել, դուք խեղանդամում եք ձեզ, այլանդակում եք ձեզ:
Ես երբեք օտար խաղեր չեմ խաղում, ես ապրում եմ իմ սեփական կանոններով:


* * *

Միայն կույրերն են հավատում լույսին: Նրանք, ովքեր ունեն աչքեր, ուղղակի տեսնում են լույսը:
Ես չեմ ուզում, որ դուք ինչ-որ բանի հավատաք: Ես ցանկանում եմ, որ դուք ունենաք աչքեր, և եթե դուք կարողանում եք բացել ձեր սեփական աչքերը, ուրեմն ինչպե՞ս կարելի է բավարարվել հավատով և մնալ կույր:
Բայց դուք կույր չեք: Հնարավոր է, որ դուք ուղղակի ապրում եք փակ աչքերով: Ըստ երևույթին ձեզ առայժմ ոչ ոք չի ասել, որ աչքերը կարելի է բացել:


* * *

Sambitbaba
28.10.2019, 09:13
* * *

Ես ընդամենը սովորական մարդ եմ, նույնպիսի, ինչպես բոլորը: Եթե նույնիսկ կա ինչ-որ տարբերություն, դա որակի մեջ չէ; տարբերությունը ճանաչման աստիճանն է միայն: Ես ճանաչել եմ ինձ; իսկ դուք՝ ոչ:
Բայց ինչ վերաբերվում է մեր գոյությանը, մենք նույն գոյությանն ենք պատկանում: Ես նույն օդն եմ շնչում: Դուք էլ եք պատկանում նույն գոյությանը, նույն օդը դուք էլ եք շնչում: Ուղղակի դուք դեռ չեք փորձել ձեզ ճանաչել: Եթե դուք ձեզ ճանաչեք, մեր մեջ արդեն ոչ մի տարբերություն չի մնա:
Այդ նույնն է, ինչ եթե ես կանգնեի ու նայեի արևածագը, իսկ դուք կանգնեիք կողքիս, բայց փակ աչքերով: Իսկ արևը ծագում է ձեզ համար էլ ճիշտ ինչպես ինձ համար:
Նա այնքան սքանչելի է, այնպիսի գույներ կան՝ և ոչ թե միայն ինձ համար, - ձեզ համար էլ: Բայց ինչո՞վ ձեզ կարող է արևն օգնել: Չէ՞ որ դուք կանգնել եք փակ աչքերով: Ահա և ամբողջ տարբերությունը: Մի՞թե տարբերությունն այդքան մեծ է:
Ձեզ պետք է ուղղակի թափ տալ և ասել. "Բացի՛ր աչքերդ: Արդեն առավոտ է, գիշերն անցել է":


* * *

Sambitbaba
30.10.2019, 20:25
* * *

Ճիշտ այնպես, ինչպես գիտությունը հայտնագործություններ է կատարում արտաքին աշխարհում, հոգևորը բացահայտում է ներքնաշխարհը:
Ինչ գիտությունն է հանդիսանում արտաքին աշխարհի համար, այն էլ հոգևորն է հանդիսանում ներքնաշխարհի համար:
Նրանց մեթոդները կատարելապես միանման են:
Գիտությունը դա անվանում է դիտարկում, իսկ հոգևորն անվանում է գիտակցում:
Գիտությունը դա անվանում է փորձարկում, իսկ հոգևորն անվանում է ապրում:
Գիտությունը պահանջում է, որ դուք փորձարկումներ կատարեք առանց ձեր մտքում որևէ նախապաշարմունքների, առանց ամեն տեսակի սնոտիապաշտությունների: Ձեզ պետք է պատրաստ լինել ամեն ինչի: Իրականությանը դուք ձեր ինչ-որ անձնականը չպետք է պարտադրեք: Դուք պետք է հասանելի լինեք իրականության համար, ինչպիսին էլ այն լինի; եթե այն նույնիսկ ձեր համոզմունքների լրիվ հակադրությունը կթվա, դուք ստիպված եք դեն նետել ձեր համոզմունքները, - բայց իրականությունը հերքել անհնար կլինի:
Գիտական մոտեցումը կայանում է նրանում, որպեսզի հանուն իրականության զոհաբերեք ձեր միտքը, որ հանուն իրականության մի կողմ թողնեք ձեր միտքը: Իրականությունը կախված չէ նրանից, թե նրա մասին դուք ինչ եք մտածում: Դուք կարող եք մտածել ճիշտ կամ սխալ, բայց վերջին խոսքն իրականությանն է: Ձեր միտքը չի որոշողը, թե ինչն է ճիշտ, ինչը՝ սխալ:

Ինչը ճիշտ է նաև իսկական հոգևորի համար, գիտական հոգևորի համար:


* * *

Sambitbaba
31.10.2019, 18:04
* * *

Մարդը ծնվում է չճանաչված, և նույնիսկ անճանաչելի ներքին կարողությամբ:
Նրա իսկական դեմքը դեռևս տեսանելի չէ, երբ նա այս աշխարհ է գալիս: Նա դեռ պետք է գտնի այն: Եվ դա իսկական հայտնագործություն կլինի, դրանում իսկական գեղեցկություն կա: Դրանով էլ հենց կենդանի արարածը տարբերվում է իրից:
Իրը ներքին կարողություն չունի: Այն միշտ այնպիսին է, ինչպիսին կա:
Մարդը իր չէ:
Հենց դրանով են հրահրված բոլոր դժվարությունները, ուրախությունները, խնդիրներն ու խոչընդոտները, որոնց մարդ հանդիպում է իր ճանապարհին:


* * *

Sambitbaba
01.11.2019, 22:13
* * *

Ես հեռացնում եմ ձեզ Աստծոց, որպեսզի դուք այլևս չբողոքեք այդ խեղճ ծերուկից: Նրան արդեն բավականաչափ նախատե՛լ են ամեն ինչի համար: Նա արարել է աշխարհը, արարել է այս ու այն... Ես նրա վրայից հանում եմ բոլոր մեղադրանքները, որովհետև նա ինքը գոյություն չունի:
Դու՛ք եք նրան ստեղծել այն բանի համար, որպեսզի պատասխանատվությունը գցեք նրա վրա: Ուրեմն հե՛տ վերցրեք պատասխանատվությունը:


* * *

Sambitbaba
03.11.2019, 18:28
* * *

Տիեզերքը ցանկանում է, որ դուք լինեք այնպիսին , ինչպիսին կաք, ահա թե ինչու եք դուք հենց այդպիսին:
Տիեզերքին դուք հենց այդպիսին եք պետք. հակառակ դեպքում ձեր փոխարեն նա ինչ-որ այլ բան կստեղծեր:
Այնպես որ միակ ոչ հոգևոր արարքը, ըստ իս, ինքնին չլինելն է:
Եղեք ինքնին առանց ամեն տեսակ պայմանականությունների, առանց ամեն տեսակ կապվածությունների՝ ուղղակի եղեք ինքնին և այդ դեպքում դուք՝ հոգևոր եք, քանզի այդ ժամանակ դուք առողջ եք, այդ ժամանակ դուք ամբողջական եք:


* * *

Sambitbaba
04.11.2019, 18:40
* * *

Դուք աշխարհ եք եկել կատարելապես մաքուր, ինչպես չգրված, մաքուր, բաց գիրք:
Եվ ձեզ պետք է նրա մեջ ներգրել ձեր ճակատագիրը; ուրիշ ոչ ոք ձեր փոխարեն այն գրել չի կարող: Եվ ո՞վ դրանով կզբաղվի: Եվ ինչպե՞ս: Եվ ինչու՞:
Դուք այս աշխարհ եք եկել դեռևս չբացահայտված հնարավորություններով: Եվ դուք պետք է ինքներդ գրեք ձեր ճակատագիրը, ձեր կյանքի ճանապարհը: Ձեզ անհրաժեշտ է դառնալ ինքնություն:
Դուք չեք ծնվել արդեն իսկ պատրաստի "ես"-ով: Դուք ծնվել եք որպես ուղղակի սերմ՝ և դուք կարող եք այդպես էլ մեռնել, ինչպես սերմ, բայց դուք կարող եք նաև ծաղիկ դառնալ, դուք կարող եք աճել:


* * *

Sambitbaba
06.11.2019, 22:01
* * *

Մի՞թե դուք կարող եք փախչել ձեզանից: Դուք կարող եք փորձել, բայց նորից կհայտնվեք այստեղ:
Դուք կարող եք թաքնվել ծառերի ու սարերի մեջ, թաքնվել քարանձավներում, բայց բավական է նայեք հետ, և նորից կտեսնեք ձեզ այստեղ:
Ու՞ր կփախչեք դուք ինքներդ ձեզանից:


* * *

Sambitbaba
07.11.2019, 19:55
* * *

Երբ ինչ-որ բան չափազանց ակնհայտ է դառնում, դուք դադարում եք այն նկատել: Երբ ինչ-որ բան ձեր աչքերին շատ մոտ է գտնվում, դուք դադարում եք այն տեսնել: Տեսնելու համար որոշ տարածություն է հարկավոր:
Դժբախտությունը մեր համարյա երկրորդ էությունն է դարձել: Այդ վիճակում մենք ապրել ենք հազարավոր տարիներ: Եվ այդպիսի մոտիկությունը մեզ թույլ չի տալիս այդ տեսնել, հակառակ դեպքում դա ավելի քան ակնհայտ կլիներ:
Ակնհայտը տեսնելու համար մանկական հստակ հայացք է պետք ունենալ, իսկ մեր աչքերում արտացոլված են հազարավոր տարիներ: Մեր աչքերն այնքա՜ն ծեր են; նրանք չեն կարող նայել թարմ հայացքով: Նրանք արդեն ընտելացել են ամեն ինչին և վաղուց մոռացել են, թե ինչն էր դժբախտությունների պատճառ հանդիսացել:


* * *

Sambitbaba
09.11.2019, 21:06
* * *

Այնքան քիչ բան է պետք ուղղակի գրագետ լինելու համար: Ամեն տեղ կարելի է գտնել հին ձեռագրեր; ամենուր կան գրադարաններ, համալսարաններ; գրագետ դառնալն այնքան հեշտ է: Բայց եթե դուք դարձել եք գրագետ, դուք շատ խոցելի եք դարձել, որովհետև հիմա արդեն էգոն կուզենար հավատալ, որ դա ձեր սեփական գիտելիքն է, - ոչ թե ուղղակի գրագիտություն, այլև ձեր իմաստությունը: Էգոն կցանկանար ձեր գիտելիքը որպես սեփական իմաստություն վաճառել: Եվ դուք կսկսեք հավատալ, իրբ դա իրոք ձերն է:
Բայց դուք ոչինչ չգիտեք: Դուք գիտեք միայն գրքերը և այն, ինչ նրանց մեջ գրված է: Հավանաբար այդ գրքերն էլ գրել են այնպիսիներն, ինչպիսին դուք եք: Բոլոր գրքերի իննսունինը տոկոսը գրել են ուրիշ ընթերցողները: Իրականում, եթե դուք կարդաք տասը գիրք, ձեր միտքն այնքան կլցվի աղբով, որ դուք կուզենաք այդ ամենը դուրս թափել տասնմեկերորդի մեջ: Ուրիշ էլ ի՞նչ կարող եք դրա հետ անել: Չէ՞ որ ձեզ անհրաժեշտ է բեռնաթափվել:


* * *

Sambitbaba
11.11.2019, 19:11
* * *

Տեսնելը՝ մտածել չէ: Արևը ծագում է. եթե դուք սկսեք այդ մասին մտածել, բաց կթողնեք արևածագը, որովհետև, երբ մտածում եք, դուք հեռանում եք նրանից: Խորհելով դուք կարող եք շատ հեռուները հասնել, իսկ մտքերը, մեկ է, վազելու են ավելի ու ավելի արագ, և այդ ժամանակ կարելի է տեսնել ամենն, ինչ կուզես:
Մտածողությունը քող է դառնում աչքերին: Այն յուրովի է ներկում ամեն ինչ, իրականության իր սեփական տեսանկյունն է ստեղծում: Այն ձեզ թույլ չի տալիս տեսնել իրականությունը: Այն իրեն իրականությունից ավելի բարձր է դասում և հեռացնում է իրականությունից:
Իսկ տեսնելը՝ կատարելապես այլ պրոցես է: Դա ներդիտարկման կողմնակի արդյունքն է:


* * *

Sambitbaba
13.11.2019, 21:52
* * *

Ուղղակի մնացեք միասին կյանքի հետ, որը ձեր մեջ պարում է, որը ձեր մեջ շնչում է, որը ձեր մեջ ապրում է:
Ձեզ պետք է ավելի մտերմանալ ձեզ հետ, որպեսզի այդ տեսնեք: Դուք, հավանաբար, չափից դուրս հեռու եք ձեզանից: Ձեր գործերը ձեզ շատ հեռու են տարել: Ձեզ պետք է տուն վերադառնալ:
Այդ պատճառով հիշեք, քանի կենդանի եք, որ ձեր ժամանակը շատ թանկարժեք է՝ մի կորցրեք և ոչ մի րոպե:


* * *

Դուք կարող եք միայն ինքներդ լինել, և ուրիշ ոչ ոք:
Դա այնքան սքանչելի է՝ լինել ով դու կաս:
Ամեն բնական բան գեղեցիկ է, թարմ է, բուրալի է, կենդանի է: Իսկ ամեն արհեստական բան մեռած է, խամրած է, կեղծ է:
Դուք, իհարկե, կարող եք ձևացնել, բայց ու՞մ եք ուզում խաբել: Ձեզանից բացի, ուրիշ ոչ ոքի չեք խաբի: Ու նաև ձեր ինչի՞ն է պետք այդ խաբեությունը: Ի՞նչ եք դրանից շահելու:


* * *

Ձեզ ճանաչելու համար դուք պետք է նախ և առաջ դառնաք այն, ինչ կաք:
Ձեզ պետք է դեն նետել ձեր վրայից բոլոր այդ անձերին, հագուստի պես, և վերադառնալ ձեր բացարձակ մերկությանը:
Եվ այնտեղից արդեն սկսել:


* * *

Sambitbaba
14.11.2019, 21:52
* * *

Ես կարող եմ բարձրացնել ձեռքս առանց որևէ դիտարկման և, ընդհակառակը, կարող եմ ձեռքս բարձրացնել, սկզբից մինչև վերջ հետևելով նրա ամբողջ շարժմանը ներսից: Եվ այդ երկու շարժումները կատարելապես տարբեր կլինեն: Շարժման առաջին տարբերակը՝ ռոբոտանման է, մեխանիկական: Իսկ երկրորդ տարբերակը՝ գիտակցական: Եվ երբ գիտակցում եք, դուք զգում եք ձեր ձեռքը ներսից; իսկ երբ չեք գիտակցում, դուք այն միայն դրսից եք տեսնում:
Ձեր դեմքը դուք տեսել եք միայն դրսից, հայելու մեջ, որովհետև դուք վատ դիտարկող եք: Եթե սկսեք դիտարկել, կսկեք զգալ ձեր դեմքը ներսից:
Այդ ժամանակ, աստիճանաբար, կսկսեն տարօրինակ բաներ կատարվել... կսկսեն կորել մտքերը, կսկսեն կորչել զգացումները, հուզումները; ձեր շուրջ լռություն կհայտնվի:
Դուք կսկսեք նմանվել լռության օվկիանոսի կենտրոնում գտնվող կղզու:


* * *

Sambitbaba
15.11.2019, 22:16
* * *

Բոլորը ձեզ խորհուրդ են տալիս դուրս չցցվել: Ինչու՞: Կյանքն այնքան կարճ է, ինչու՞ նստել ու չերևալ:
Ցատկեք, և այնքան բարձր, որքան կարող եք:
Պարեք այնքան խելակորույս, որքան կարող եք:


* * *

Sambitbaba
16.11.2019, 21:30
* * *

Կյանքը ոչ մի տեղ չի շարժվում: Նա ուղղակի կատարում է իր առավոտյան զբոսանքը: Միշտ գնացեք այնտեղ, ուր գնում է ձեր ամբողջ գոյությունը, ուր փչում է քամին: Գնացեք այդ ճանապարհով մինչև վերջ, և երբեք ուրիշ ոչինչ մի սպասեք:
Ինձ երբեք ոչինչ չի զարմացրել, որովհետև ես երբեք ոչինչ չեմ սպասել՝ և զարմանալու ոչինչ չկար. ամեն ինչ նոր էր: Եվ տխրելու պատճառ էլ չկար. ես տրամադրված էի ամեն ինչի հանդեպ:
Տեղի ունեցավ, լավ է; տեղի չունեցա՞վ՝ էլ ավելի լավ:


* * *

Sambitbaba
17.11.2019, 20:56
* * *

Օգտակար է մի քանի անգամ ընկնել, քերծվել, նորից վեր կենալ, մի քանի անգամ մոլորվել: Դրանից վնաս չի լինի: Երբ նկատում եք, որ շեղվել եք ճանապարհից, հետ վերադարձեք: Կյանքը ճանաչելի է դառնում փորձերի ու սխալների մեթոդով:


* * *

Sambitbaba
18.11.2019, 22:04
* * *

Մեղքը՝ գործելաոճ է կեղծ կրոնների համար:
Իսկական հոգևորը ոչ մի կոնցեպտների կարիք չունի: Իսկ կեղծ կրոնները չեն կարող գոյություն ունենալ առանց մեղքի կոնցեպտի, որովհետև մեղքը՝ մի գործելաոճ է, որը մարդկանց մեջ մեղավոր լինելու զգացում է ներարկում:
Ձեզ պետք է հասկանալ մեղքի և մեղավոր լինելու այդ ամբողջ ստրատեգիան: Քանի դեռ մարդու մեջ մեղքի զգացում չեք ներարկել, դուք անկարող եք հոգեպես ստրկացնել նրան, դուք չեք կարող փակել նրան մի ինչ-որ գաղափարախոսության շրջանակներում, մի կոնկրետ կրոնի շրջանակներում:
Բայց բավական է նրա մտքի մեջ ներարկել մեղքի զգացումը, և դու կխլեք նրանից ինքն իրեն կառավարելու ունակության վերջին մնացուկները: Դուք կոչնչացնեք նրա մեջ նրա ողջ ձեռներեցությունը: Դուք կկտրեք նրա երբևիցե անհատականություն դառնալու ամեն հնարավորություն:
Մեղքի գաղափարով դուք համարյա կսպանեք նրա ամբողջ մարդկային ներուժը: Նա այլևս երբեք չի կարողանա անկախ դառնալ: Մեղքի զգացումը կստիպի նրան հավատալ մեսիային, կստիպի սկսել կրոնների ուսումնասիրությունը, հավատալ Աստծոն, դրախտի ու դժոխքի կոնցեպտին և այլ նման բաների:
Իսկ որպեսզի ստեղծեք այդ մեղքի զգացումը, ձեզ պետք է անել ընդամենը մի փոքրիկ բան. սխալներն ու սայթաքումները սկսեք մեղք անվանել:


* * *

Sambitbaba
19.11.2019, 22:20
* * *

Հիսուս անընդհատ կրկնում էր. "Ապաշխարե՛ք: Ապաշխարե՛ք": Բայց ինչու՞մ: Որ Ադամն ու Եվան խնձո՞ր են կերել:


* * *

Sambitbaba
20.11.2019, 18:37
* * *

Կա մի մեղք միայն. անգիտակցվածությունը:
Եվ դուք դրա համար պատիժ եք ստանում ամեն րոպե:
Այլ պատիժ չի լինում:
Անգիտակցվածության ամեն ակնթարթ իր մեջ կրում է որոշակի պատիժ, իսկ գիտակցվածության ամեն ակնթարթ իր մեջ կրում է պարգև: Նրանք փոխկապակցված են: Անբաժան:


* * *

Sambitbaba
21.11.2019, 22:20
* * *

Ամեն հասարակություն առաջ է քաշում լավի և վատի իր սեփական թեորիան: Բայց ինչպե՞ս ստիպես քեզ չանել այն, ինչ նրանք վատ են անվանում: Խնդիրն այն է, որ այն, ինչ նրանք անվանում են վատ, հիմնականում բնական բան է՝ այն ձեզ հրապուրում է: Դա վատ է, բայց չէ՞ որ բնական բան է, իսկ ամեն բնականի մեջ մեծ հրապուրանք կա: Նրանք այնքան վախ են կուտակել, որ հրապուրանքը նույնիսկ առաջվանից ավելի ուժեղ է դարձել: Այդ պատճառով նրանց պետք էր հնարել դժոխքը:


* * *

Sambitbaba
22.11.2019, 22:34
* * *

Երեխայի կյանքի ամենաառաջին օրվանից մենք սկսում ենք նրան խիղճ սովորեցնել: Եվ նրա էության մի փոքրիկ մասնիկ սկսում է դատապարտել ամենն, ինչ հասարակությունը նրա մեջ չի ցանկանում տեսնել, և գնահատել այն, ինչ հասարակությունը նրա մեջ ցանկանում է տեսնել:
Եվ երեխան այլևս ամբողջական չէ:
Խիղճն անընդհատ շարունակում է ազդել ձեր վրա, որպեսզի դուք միշտ ձեզ հետևեք՝ Աստված հետևում է: Ձեր ամեն արարքի հետևից, ամեն ինչի հետևից, Աստված ամեն ինչ տեսնում է, զգուշացե՛ք: Նույնիսկ մտքերի մեջ դուք չեք կարող ձեզ ազատություն տալ՝ Աստված ամեն ինչ տեսնում է: Ի՞նչ վերակացու է այդ Աստված: Նա ներս է նայում ամեն բաղնիքի դռան բանալու անցքից; նա երբեք ձեզ հանգիստ չի թողնում:

Ձեզ պետք է հասկանալ այս երկու խոսքերը. խիղճ և գիտակցվածություն:
Գիտակցվածությունը՝ ձեր անբաժանելի որակն է:
Իսկ խիղճը ձեզ մարդիկ են ներարկել: Այն բարդվում է գիտակցվածության վրա: Տարբեր հասարակություններ ձեր գիտակցության վրա բարդում են ամենատարբեր գաղափարներ, բայց նրանցից ամեն մեկը պարտադիր ձեզ ինչ-որ բանով ծանրաբեռնում է: Եվ հենց որ ինչ-որ բան վերդրվում է ձեր գիտակցության վրա, դուք կորցնում եք գիտակցվածությունը: Ձեր և ձեր գիտակցվածության միջև ծագում է խղճի հաստ պատը: Այդ պատը հասարակությունն աճեցնում է ձեր մեջ սկսած մանկությունից:


* * *

Sambitbaba
23.11.2019, 22:10
* * *

Բավական է ինչ-որ բանից հրաժարվեք և դուք կապնվում եք դրան ավելի, քան առաջ, երբ դեռ չէիք հրաժարվել: Այն սկսելու է ձեր միտքն ավելի շատ զբաղեցնել:


* * *

Sambitbaba
25.11.2019, 19:01
* * *

Ճնշվելու պատճառն այն է, որ դուք ձեր բնույթը ձեր թշնամին եք համարում՝ դուք պետք է նրա հետ մարտնչեք; դուք պետք է նրան սպանեք, խեղեք: Դուք պետք է նրանից բարձր դառնաք, միայն այդ ժամանակ կդառնաք սուրբ:
Բայց չէ՞ որ դա անհնար է:
Ոչ ոք դեռևս երբեք բնությունից ավելի վեր չի դարձել:
Բնությունը միակ բանն է, որ գոյություն ունի՝ նրանից ավելի բարձր ոչինչ չկա: Վսեմն ամփոփված է հենց բնության մեջ, այլ ոչ թե ինչ-որ տեղ նրա սահմաններից այն կողմ: Այդ պատճառով նրանից բարձր դառնալու ձեր մշտական անհաջողությունները ձեզ այդքան դժբախտ են դարձնում; դարձնում են մտովի անհավասարակշռված, հոգեպես հիվանդ: Իսկ տերտերին հենց այդ էլ պետք է. նա ձեզ կշահագործի:
Նրա մասնագիտությունը՝ ձեզ օգնելն է, - բայց ձեզ օգնելու համար ձեզ պետք է այնպիսի վիճակի մեջ դնել, որ ձեզ անհրաժեշտ լինի օգնություն:


* * *

Sambitbaba
26.11.2019, 19:25
* * *

Ոչ ոքի մի լսեք:
Լսեք ձեր ներքին էությանը միայն:
Ազատ և անվախ գնացեք այնտեղ, ուր նա է ձեզ տանում:
Երբ ինչ-որ բանի մեջ ճշմարտություն տեսնեք, ձեզ ուրիշ ոչինչ չի մնա, քան համաձայնվել նրա հետ:
Բայց նրան դուք ինքներդ պետք է բացահայտեք, տեսնեք. դա ձեր սեփական ըմբռնումը պետք է լինի:
Սկսեք անհնազանդությունից:


* * *

Sambitbaba
27.11.2019, 18:49
* * *

Հասարակությունը ձեզ կօժտի ամեն ինչով, միայն թե տվեք նրան ձեր ազատությունը:
Նա կսկսի ձեզ հարգել, նա ձեզ վեր կբարձրացնի վերարքայական աստիճաններով, կտա ձեզ կարևոր պաշտոն բյուրոկրատական ապարատում, - բայց դրա համար պահանջվում է զրկվել միայն մեկ բանից. ձեր ազատությունից, ձեր անհատականությունից: Դուք պետք է ամբոխի մասը դառնաք:
Ամբոխն ատում է նրանց, ովքեր չեն ցանկանում իր մասը լինել:
Ամբոխը շատ է զայրանում, իր միջավայրում տեսնելով օտարի, որովհետև օտարը դառնում է գայթակետ:


* * *

Sambitbaba
28.11.2019, 21:37
* * *

Ես ասում եմ ձեզ այն մասին, որ դուք պատասխանատու եք միայն ձեզ համար:
Դա հրաշալի արդյունքներ կբերի. հենց որ դուք ձեր վրա վերցնեք պատասխանատվությունը ձեզ համար, դուք կհայտնաբերեք, թե որքան շատ գործեր կարող եք անել առանց որևէ ջանք գործադրելու:


* * *

Sambitbaba
29.11.2019, 19:10
* * *

Կյանքը պահանջում է փոխակերպում, իսկ փոխակերպումը՝ մեծ աշխատանք է ինքդ քեզ վրա: Սրանք մանկական խաղեր չեն. "Ուղղակի հավատացեք Հիսուսին, նորից ու կրկին կարդացեք Աստվածաշունչը և կփրկվեք":
Կփրկվեք ինչի՞ց:
Փոխակերպումի՞ց:

* * *

Sambitbaba
30.11.2019, 20:42
* * *

Կրոնը դատապարտում է սեքսը, դատապարտում է ուտելիքից հաճույք ստանալը՝ դատապարտում է ամենն, ինչից դուք կարող էիք հաճույք ստանալ, - դատապարտում է երաժշտությունը, դատապարտում է կերպարվեստը, դատապարտում է երգը, պարը: Եթե դուք նայեք ձեր շուրջ և մի տեղ հավաքեք ամենն, ինչ դատապարտում են կրոնները, կտեսնեք, որ նրանք դատապարտել են ամենն, ինչ կա մարդու մեջ: Մարդկային էության գոնե մի փոքրիկ մասնիկ նրանք չդատապարտված չեն թողել:
Այո, մի կրոնն ամեն ինչ չի դատապարտի, - որովհետև, եթե մարդու մեջ ամեն ինչ դատապարտես, նա ուղղակի այլևս ապրել չի կարողանա: Պետք է դա անել փոքր բաժիններով, որպեսզի նա զգա, որ սխալ է, որպեսզի նրա մոտ մեղքի զգացում հայտնվի, իսկ հետո նա ցանկանա ազատվել այդ մեղքի զգացումից և սկսի ձեր օգնությունն ընդունել: Ձեզ պետք չէ դատապարտել նրան չափազանց ուժեղ, հակառակ դեպքում նա կփախչի ձեզանից, իրեն կգցի ջուրն ու վերջ կտա կյանքին: Իսկ դա արդեն շահավետ չէ:


* * *

Աստված՝ ոչ այլ ինչ է, քան մեր հասկացումն ամենաբարձրյալ դիկտատորի մասին, ամենաբարձրյալ Ադոլֆ Հիտլերի մասին:


* * *

Sambitbaba
01.12.2019, 19:40
* * *

Ես դեմ եմ աղոթքներին, որովհետև դա հիմնականում բիզնես է:
Դա կաշառք է Աստծուն:
Դա նրա էգոն ամրապնդելու հույս է. "Դու մեծ ես, դու կարեկից ես, դու կարող ես անել ամենն, ինչ ուզես..." Եվ այդ ամենը դուք ասում եք այն պատճառով, որ ինքներդ նրանից ինչ-որ բան եք ուզում:


* * *

Sambitbaba
02.12.2019, 18:39
* * *

Գոյատևության համար խոտի ցողունը նույնպիսի կարևորություն ունի, որքան մեծագույն աստղը: Գոյատևության համար վերարքայություն գոյություն չունի, չկա ոչ ոք ավելի բարձր և ավելի ցածր ոչ ոք:
Գոյարևությունը շատ մեծահոգի է, նա ամեն ինչ ներում է, նա երբեք չի պատժում:
Բայց դեպի գոյատևություն տանող միակ ճանապարհն անցնում է ձեր սեփական ներքին լռության միջով:


* * *

Sambitbaba
03.12.2019, 23:20
* * *

Ազդել՝ նշանակում է խառնվել, չարաշահել իշխանությունը; տանել ձեզ ճանապարհով, որը ձեզ համար չէ, ստիպել ձեզ անել այն, ինչ երբեք չպետք է անեիք:
Ազդելը մարդու վրա՝ բռնության ամենակոպիտ գործողությունն է:
Մի՛ ենթարկվեք ուրիշի ազդեցությանը:
Մի՛ եղեք ոչ մեկով տարված:
Նայեք, ըմբռնեք, գիտակցեք, իսկ հետո ընտրեք:
Բայց հիշեք, որ ամբողջ պատասխանատվությունը ձեր վրա է ընկած:


* * *

Sambitbaba
05.12.2019, 22:04
* * *

Երբեք ուրիշներին վնաս մի հասցրեք, բայց նաև ուրիշներին էլ մի թույլատրեք ձեզ վնասել; միայն այդ ժամանակ մենք կկարողանանք աշխարհը դարձնել մարդկային:
Մարդ, որը հարգում է ինքն իրեն, չի կարող նվաստացնել ուրիշին, քանզի գիտի, որ ամեն արարածի մեջ կա նույնպիսի ներքին էություն, նույնիսկ ծառերի ու քարերի մեջ: Քարի մեջ այն, հնարավոր է, քնած է, բայց դա կարևոր չէ, դա նույնպես կյանք է, բայց այլ ձևի մեջ:
Մարդ, որը սկսել է հարգել ինքն իրեն, հանկարծ բացահայտում է, որ հարգում է ողջ Տիեզերքը:


* * *

Sambitbaba
06.12.2019, 20:23
* * *

Զգալ կյանքը, ապրել լիարժեք, ապրել այնքան կրքոտ և այնքան վառ, որ ամեն ակնթարթ հավերժություն դառնա՝ ահա թե ինչի պետք է սովորեցնի կրոնը:
Բայց դրան ձեզ սովորեցրել եմ ես:
Կերեք իմացության ծառի պտուղը:
Դարձեք իմացյալ:

Տգիտությունն ու մութը պետք է լքեն ձեզ: Դուք պետք է դառնաք ավելի գիտակցող, ավելի հասկացող, ավելի ընկալունակ, ահա թե ինչ եմ ես ձեզ սովորեցրել:
Ապրեք այնպիսի փոխհատուցմամբ, այնպիսի սիրով, այնքան լիարժեք, որպեսզի կարողանաք զգալ հավերժությունը:
Եվ այն ակնթարթները, որոնք դուք ապրում եք, մոռանալով անցյալը, մոռանալով ապագան, - կօժտեն ձեզ հավերժության համով:

Ադամն ու Եվան ոչ մի նշանակալի ոճրագործություն չեն կատարել՝ նրանք ուղղակի մի փոքր հետաքրքրասեր էին: Եվ ես կարծում եմ, որ յուրաքանչյուրն, ով զգում է գոնե ինչ-որ բան, նույն բանը կաներ: Դա անխուսափելիորեն պետք է տեղի ունենար, - որովհետև մարդը ճանաչելու խորին պահանջ ունի: Դա տրված է նրան բնության կողմից, դա բոլորովին էլ մեղք չէ:

Ձեզ նվիրվել է կյանք և գիտակցում: Դուք եզակի եք այդ գոյատևման մեջ:
Ծառերն ունեն ուղեղ, բայց չունեն ճանաչելու հնարավորություն: Մարդն ամենազարգացած էությունն է այս ամբողջ գոյի մեջ:


* * *

Sambitbaba
07.12.2019, 19:48
* * *

Հնազանդությունը՝ մեծագույն մեղք է:
Լսեք ձեր գիտակցությանը, և եթե զգում եք, որ ինչ-որ բան ճիշտ է, արեք, - բայց մի լսեք ուրիշներին, լսեք ձեր գիտակցությանը:
Եթե գիտակցությունը ձեզ հուշում է, որ ինչ-որ բան սխալ է, կանգ առեք և արեք դա յուրովի, ինչ էլ դա արժենա, ինչպիսի հետևանքների էլ դա բերի:
Ձեր գիտակցությունից ավելի վեր որևէ կանոն չկա:


* * *

Sambitbaba
08.12.2019, 19:22
* * *

Ինչու՞ են կրոնները ձեզ ստիպում պայքարել ձեր բնական բնազդների հետ: Ուղղակի որպեսզի ձեզ մեղքի զգացում ներշնչեն:
Թույլ տվեք ինձ կանգ առնել այդ մեղք բառի վրա:
Դա հնարանք է, որը նրանք գործադրում են, որպեսզի ձեզ այլանդակեն, որպեսզի ձեզ շահագործեն, որպեսզի ծեփեն ձեզ ըստ որոշակի ձևանմուշի, որպեսզի նվաստացնեն ձեզ, որպեսզի սպանեն ձեր մեջ հավատն ինքներդ ձեր հանդեպ:
Հենց որ ի հայտ եկավ այդ մեղքի զգացումը, հենց որ դուք մտածեցիք. "Ես մեղավոր եմ, ես՝ մեղսագործ եմ", - նրանց գործն արված է: Ո՞վ արդեն հիմա կարող է ձեզ փրկել: Հիմա արդեն փրկիչ է պետք: Բայց սկզբում պետք է հիվանդությունը ստեղծվի:
Հենց որ դուք ձեզ մեղավոր զգացիք, դուք հոգևորականի ճանկերում եք:
Այժմ դուք արդեն չեք թաքնվի, որովհետև նա հիմա միակն է, ով կարող է ազատել ձեզ ամոթից, ով ձեզ հնարավորություն կտա կանգնել Աստծո առջև առանց մեղքի:
Նա է ստեղծել Աստծո պատրանքը:
Նա է ստեղծել մեղքի պատրանքը:
Նա է ստեղծել պատրանքը, որ մի օր դուք ստիպված եք լինելու կանգնել այդ Աստծո առջև:


* * *

Sambitbaba
09.12.2019, 18:46
* * *

Ճշմարտությունը պետք չէ ապացուցել: Երբ դուք ճշմարտություն եք ասում, այն ինքնին ակնհայտ է, ամբողջական է, ավարտուն է: Ավելի ոչինչ ասելու կարիք չկա, ոչ մի ապացույցներ պետք չեն: Այն ապացուցում է ինքն իրեն:
Իսկ սուտը դատարկ է, ապացույցներ չունի: Բայց դուք կարող եք հիմարացնել մարդկանց, ամեն տեսակի սուտ ասել: Կարող է, մի սուտ նրանք դեռ կարող են բացահայտել, բայց երբ սուտը շատ է, այդ խառնաշփոթի մեջ առաջնային սուտը գտնել դառնում է շատ դժվար:
Առաջնային սուտը՝ Աստված է:

Ոչ մի նշանակություն չունի, հավատում եք դուք թե ոչ՝ հավատալու բան չկա, չհավատալու բան էլ չկա:
Ոչ մի Աստված չկա:
Այնպես որ, խնդրում եմ, հիշեք. մի անվանեք ինձ "անհավատ": Ես ոչ հավատացյալ եմ, ոչ էլ անհավատ: Ես ուղղակի փորձում եմ ձեզ ասել, որ բոլոր այդ հավատները՝ մարդկային մտքի պրոեկցիա են, և արդեն եկել է ժամանակը վերջ տալ ինքներդ ձեր դեմ խաղացվող այդ խաղերին:
Եկել է ժամանակը հավերժ հրաժեշտ տալ Աստծոն:

Կատարյալ, բացարձակ, ամենակարող, ամենաիմաց, ամենամուխ Աստված. այս բոլոր բառերը, որոնցով բոլոր կրոններն անվանել են Աստծոն, անկյանք են: Նրանք չեն կարող լինել կենդանի, նրանք չեն կարող շնչել: Ոչ, այդպիսի Աստծոն ես հերքում եմ, որովհետև այդպիսի մեռած Աստծո հետ ամբողջ տիեզերքը մեռած կլինի:
Աստվածայնությունը՝ դա լրիվ այլ տարածք է...
Աստվածայնությունը՝ կանաչն է ծառի վրա; աստվածայնությունը՝ վարդի ծաղկունքն է; աստվածայնությունը՝ ծտի թռիչքն է:
Այդպիսի Աստված անբաժան է տիեզերքից:
Այդպիսի Աստված՝ ինքը տիեզերքի հոգին է:
Այդ ժամանակ ամբողջ տիեզերքը թրթռում է, զարկերակում է, շնչում է աստվածայինով:

Երբ ես ասում եմ, որ Աստված՝ պատրանք է, խնդրում եմ, ինձ ճիշտ հասկացեք: Աստված՝ պատրանք է, բայց աստվածայնությունը՝ դա արդեն պատրանք չէ, դա որակ է: Որպես անձ, "Աստված" պատրանք է, - չկա ոչ մի Աստված, երկնքում նստած և աշխարհն արարող: Մի՞թե դուք հավատում եք այն բանին, որ Աստված կարարեր այն խառնաշփոօը, որը դուք աշխարհ եք անվանում: Այդ ժամանակ ինչների՞դ էր պետք սատանան:
Եթե ինչ-որ մեկը ստեղծել է աշխարհը, ուրեմն դա պետք է լիներ սատանան, այլ ոչ թե Աստված:


* * *

Sambitbaba
10.12.2019, 17:36
* * *

Դուք կարող եք զարմանալ, եթե ես ասեմ, որ բոլոր քրիստոնյաներն իրենց հոգու խորքում չարացած են Աստծո վրա: Չէ՞ որ նա խոստացել էր նրանց փրկել, բայց այդպես էլ ոչինչ չարեց: Նա խոստացավ դա, ասելով. "Շուտով դուք կմտնեք Աստծո Արքայություն; շուտով դուք կլիլնեք Ինձ հետ Աստծո Արքայությունում": Անցել է արդեն երկու հազար տարի, իսկ այդ "շուտովն" այդպես էլ չեկավ: Ուրեմն ե՞րբ է վերջապես Նա իր խոստումը կատարելու:
Ամեն քրիստոնյա նեղացած է Հիսուսից: Հենց այդ նեղացածության պատճառով քրիստոնյաներն այդքան մոլեռանդ հավատ են ցուցաբերում Հիսուսի հանդեպ՝ որպեսզի ոչ ոք չկռահի, որ նրանք չարացած են նրա վրա: Իրականում, նրանք նույնիսկ ինքները չեն ցանկանում այդ տեսնել, չեն ուզում հասկանալ, որ իրենց խաբել են, որ իրենց կեղծ հավատ են տվել; որ երկու հազար տարվա ընթացքում միլիոնավոր մարդիկ ապրել են այդ հավատով և այդ հավատով մեռել են, - չստանալով ոչ մի աճ, ոչնչի չհասնելով, ոչինչ ձեռք չբերելով: Նրանք վախենում են այդ չարությունից, այդ գաղտնի կատաղությունից: Եվ որպեսզի ճնշեն այն, նրանք գնում են եկեղեցի, աղոթում են Հիսուսին, Քրիշնային ու Մուհամեդին:
Բայց նրանցից յուրաքանչյուրը վաղ թե ուշ հիասթափվում է, որովհետև հավատն այդպես էլ ճշմարտությունը նրանց առջև չբացահայտեց: Կյանքի կենսարար ջուրը նա այնդպես էլ նրանց չտվեց:


* * *

Sambitbaba
11.12.2019, 21:22
* * *

Երբ Հիսուս դեռ կենդանի էր, նրա կողքին գտնվելը վտանգավոր էր: Ոչ մի գործնական մարդ նրան մոտիկ չէր գնա: Միայն կրքոտ խաղամոլները կարող էին համարձակվել լինել նրա հետ: Վտանգավոր էր նրա հետ մնալը. նրան կարող էին խաչել, ձեզ էլ կարող էին խաչել:
Բայց հենց նա մահացավ, բիզնեսի մեծ հնարավորություններ բացվեցին: Նրա շուրջ հայտնվեցին լրիվ այլ կարգի մարդիկ. հոգևորականներ, տերտերներ, իմամներ, ռաբիներ՝ իմացյալ, կարդացած, ապացուցել կարողացող, անառարկելի: Նրանք ստեղծեցին դավանանք, հավատ: Նրանք ստեղծեցին պաշտամունք:
Հոգևոր մարդու մահից հետո ծնվում է պաշտամունք:
Քրիստոնեությունը՝ պաշտամունք է:



* * *


Այն, ինչը դուք անվանում եք հոգևոր գաղափարներ, բոլորովին էլ հոգևորություն չէ, այլ ընդամենը դարերի խորքից մեզ հասած հավատամք, և այնքան հինավուրց, որ նրանց հնությունը նրանց ճշմարտանման է դարձնում:


* * *

Sambitbaba
12.12.2019, 18:07
* * *


Հիսուսին ծնել է կույսը, որովհետև սեքսից ծնված լինելը նշանակում է ծնված լինել մեղքից: Սեքսը՝ մեղք է:
Ես մինչև օրս զարմանում եմ. ինչպե՞ս է Սուրբ Հոգին հղիացրել Կույս Մարիամին: Չեմ կարծում, թե նա արհեստական բեղմնավորումից է օգտվել: Ինչպե՞ս է այդ սովորական կինը հղիացել: Քրիստոնյաները ստիպված խեղճ Հիսուսին ապօրինի զավակ են դարձրել, միայն թե հեռացնեն նրան սեքսի մեղքից: Մնացած բոլորը ծնվել են սեքսից, ծնվել են մեղքից՝ միայն Հիսուս է այլ կերպ ծնվել: Հիսուսը հատուկ է:

Սկզբում դուք դատապարտում եք սեքսը, հետո անկարող եք դառնում փոխակերպել նրա էներգիան: Չէ՞ որ դա ուղղակի էներգիա է:
Այն կարող է շարժվել ցանկացած ուղղությամբ, վեր, վար:
Եթե դուք այն ընդունում եք, ուրեմն ընդունումն ինքն արդեն կլինի շարժում դեպի վեր , որովհետև դուք մտերմացել եք նրա հետ:
Բավական է հերքեք նրան, դուք նրանից ձեզ հակառակորդ եք ստեղծում, դուք երկատում եք ստեղծում ձեր ներսում:

Դեպի վար ուղղված սեռական էներգիան սնուցում է մարմինը, դեպի վեր ուղղվածը՝ սնուցում է ոգին: Բայց դա միևնույն էներգիան է:


* * *

Sambitbaba
13.12.2019, 22:57
* * *

Ինքնահրաժարումը՝ բռնի մերժում է:
Իսկ երբ դուք հրաժարվում եք ինչ-որ բանից բռնի, ուրեմն, իրականում, այն ձեզ բոլորովին էլ չի լքում:
Այն ուղղակի ավելի խորն է ընկղմվում ձեր ենթագիտակցության մեջ: Այն դառնում է ավելի մեծ խնդիր, քան առաջ էր: Հիմա այն դուրս ելնելու փորձեր է կատարելու ամենատարբեր եղանակներով, տարբեր հագուստների մեջ, տարբեր դիմակներով, դուք արդեն նրան ճանաչել չեք կարողանա: Այն սկսելու է իրեն հաստատել, սկսելու է ուժ գործադրել: Դուք ինքներդ տվեցիք նրան այդ ուժը, երբ բռնի խցկեցիք ձեր ենթագիտակցության մեջ:
Երբ ինչ-որ բանի վերաբերյալ ճիգ եք գործադրում, դուք նրան ուժ եք տալիս: Դուք նրան ավելի ուժեղ եք դարձնում, դուք նրան դարձնում եք ձեզ հակառակորդ, թաքնված ձեր ներսում, մթի մեջ, որտեղ դուք ավելի խոցելի եք: Երբ այն դեռ գիտակցության մեջ էր, այն լույսի մեջ էր, և դուք այդքան խոցելի չէիք:
Ինքնահրաժարումը՝ ճնշում է:


* * *

Sambitbaba
14.12.2019, 19:40
* * *

Կյանքը բաղկացած է շատ աննշան բաներից: Այդ պատճառով, երբ դուք սկսում եք հետաքրքրվել այսպես կոչված կարևոր բաներով, ինքը կյանքը՝ բաց եք թողնում:
Կյանքը բաղկացած է թեյ խմելուց, մտերիմների հետ շաղակրատելուց; առավոտյան զբոսանքներից, երբ դուք ոչ թե գնում եք ինչ-որ տեղ, այլ ուղղակի զբոսնում եք, առանց որևէ նպատակ, որտեղից ասես կարող եք հետ վերադառնալ; սիրելի մարդու համար կերակուր պատրաստելուց, ինքներդ ձեզ համար ուտելիք պատրաստելուց, որովհետև ձեր մարմինը նույնպես դուք սիրում եք; հագուստ լվանալուց; հատակը լվանալուց; այգին ջրելուց՝ բոլոր այդ մանր բաներից, շատ աննշան բաներից, ինչպես, ասենք, ասել "ողջույն" անծանոթին, երբ դրանում ոչ մի անհրաժեշտություն չկար, որովհետև այդ մարդը ձեր հեչ պետքն էլ չէր:
Մարդ, որը կարող է "ողջույն" ասել անծանոթին, կարող է ասել "ողջույն" նաև ծառերին, կարող է երգել թռչունների համար:


* * *

Sambitbaba
15.12.2019, 20:15
* * *

Մտավոր հիվանդությունների իննսուն տոկոսն ամբողջ աշխարհում և մարմնական հիվանդությունների հիսուն տոկոսը ոչ այլ ինչ են, քան սեքսի ճնշման հետևանք:
Եթե մենք կարողանայինք ընդունել մեր սեռականությունն այնպիսին, ինչպիսին այն կա, ուրեմն բոլոր մտավոր հիվանդությունների իննսուն տոկոսն ու մարմնական հիվանդությունների հիսուն տոկոսը ուղղակի կվերանային, առանց որևէ հետք թողնելու:
Եվ այդ ժամանակ դուք առաջին անգամ կտեսնեիք, որ մարդիկ կարող են ունենալ առողջության կատարելապես նոր մակարդակ, որ նրանք կարող են կատարելապես առողջ և ամբողջական լինել:


* * *

Կյանքի ոսկե օրենքն այն է, որ նրանում ոսկե օրենքներ չկան:
Նրանք չեն կարող լինել: Կյանքն այնքան անեզր է, այնքան անընդգրկելի, այնքան անբացատրելի, այնքան խորհրդավոր, որ նրան օրենքների կամ աֆորիզմների մեջ չես տեղավորի: Ցանկացած աֆորիզմներ չափից դուրս կարճ կլինեն, չափից դուրս փոքր; կյանքը և նրա կենդանի էներգիան նրանց մեջ չես տեղավորի: Այդ պատճառով ոսկե օրենքը, որ ոսկե օրենքներ չկան, - շատ կարևոր է:
Բնական մարդն ըստ օրենքների չի ապրում, ըստ աֆորիզմների, ըստ պատվիրանների: Այդ բոլորը կեղծ մարդու համար է:
Բնական մարդը ուղղակի ապրում է:


* * *

Sambitbaba
16.12.2019, 19:11
* * *

Չգիտակցված մարդիկ հեշտորեն կանխագուշակելի են, նրանց շատ հեշտ է կառավարել: Դուք կարող եք նրանց ստիպել անել այն, ասել այն, ինչ նրանք երբեք չէին ցանկանա անել, որովհետև նրանք ունեն նախապես նախապատրաստած ռեակցիա:
Բայց գիտակցման մարդը, իրապես հոգևոր մարդը, կպատասխանի ուղղակի համապատասխան իրավիճակի: Նա երբեք ձեր ձեռքում չի հայտնվի; դուք չեք կարող նրան հունից հանել, չեք կարող ստիպել նրան ինչ-որ բան անել: Չեք կարող հրահրել նրա մեջ որևէ ռեակցիա: Նա կանի միայն այն, ինչ տվյալ պահին՝ համաձայն իր գիտակցման, կգտնի անհրաժեշտ:

Առանց գիտակցման, ինչ էլ դուք անեք, ստեղծելու եք ավելի ու ավելի մեծ խնդիրներ; նրանք ավելի ու ավելի են հեռացնելու ձեզ ձեր իսկական բնույթից: Եվ շատ դժվար է լինելու դրանք լուծել, որովհետև այդ խնդիրներն իրական չեն:
Այն, ինչ դուք անում եք գիտակցված, կլինի ճշմարիտ: Իսկ այն, ինչ անում եք չգիտակցված, կլինի սուտ, - արարքներն ինքնին ճշմարիտ կամ սխալ չեն լինում: Ամբողջ հարցն այն է, թե ինչպես եք դուք դրանք կատարում:


* * *

Sambitbaba
17.12.2019, 21:40
* * *

Դուք երբևե զգացե՞լ եք գոյատևության ժլատությունը:
Իսկ ինչու՞ են աստղերն այդքան շատ:
Գոյատևությունն աղքատ չէ, ոչ:
Աղքատությունը՝ մարդու ստեղծածն է:


* * *

Sambitbaba
18.12.2019, 19:16
* * *

Զարմանալի է, ինչու՞ Աստված շարունակում է նստել իր գահին, շաղակրատել Սուրբ Հոգու և Աստծո Որդի Հիսուսի հետ, իսկ միևնույն ժամանակ սատանան շարունակում է անել իր գործերը՝ ստեղծում է Ադոլֆ, Հիտլեր, Իոսիֆ Ստալին, Բենիտո Մուսոլինի, Մաո Ցզե Դուն... Ամբողջ պատմությունը, թվում է թե, իննսուն ինն ամբողջ ինը տասնորդական տոկոսով սատանան է ստեղծել:


* * *

Ուղղակի ասելով "Երանի աղքատներին, քանզի նրանցն է Երկնքի Արքայությունը", աղքատության վերջը չեք դնի: Այլ կերպ երկու հազար տարվա ընթացքում քրիստոնեական տերտերները վաղուց դրա վերջը տված կլինեին: Բայց աղքատությունը շարունակում է աճել:
Եթե լիներ այդպես, ուրեմն Աստծո արքայությունում արդեն այնքան երանելի պետք է լիներ, որ կիսելով բոլոր բարիքները բոլոր այն երանելիների հետ, որոնք արդեն այնտեղ էին իրենցից առաջ, նրանք բոլորն արդեն պետք է որ աղքատ լինեին, կիսելու բան այլևս չէին ունենա:


* * *

Sambitbaba
21.12.2019, 19:52
* * *

Խնդիրների ոչ մի անհրաժեշտություն չկա: Մի կողմից, մենք ստեղծում ենք այդ խնդիրները, իսկ մյուս կողմից լուծում ենք դրանք, - և երկու կողմն էլ ամբողջովին ելնում են մեզանից:


* * *

Ի՞նչ անհրաժեշտություն կա ազգության մեջ:
Աշխարհը միասնական է:
Ուղղակի դուք քարտեզի վրա գծում եք գծեր, իսկ հետո ըստ այդ գծերի սկսում եք կռվել, սպանել, բռնանալ: Դա այնքան հիմար խաղ է, որ ելնելով նրանից, որ այն մինչև օրս շարունակվում է, մարդկությանն այլ կերպ քան խելագարներ չես անվանի: Ի՞նչ անհրաժեշտություն կա ազգերի բաժանելու մեջ: Ի՞նչ անհրաժեշտություն անձնագրերի, հրավերքների, սահմանների մեջ: Այս մոլորակը պատկանում է մեզ բոլորիս, և որտեղ էլ մարդ ցանկանա ապրել, նա դրա իրավունքն ունի:


* * *

Sambitbaba
23.12.2019, 19:56
* * *

Եթե դուք գնահատում եք կյանքը, ձեզ դժվար է նույնիսկ ծաղիկ քաղել: Դուք նրանով կհիանաք, կարող եք ձեռք տալ, համբուրել, - բայց քաղելով այն, դուք նրան կխոշտանգեք, դուք կվնասեք բույսին, որը նույնքան կենդանի է, որքան դուք:

* * *

Sambitbaba
24.12.2019, 21:07
* * *

Չբռնության կողմնակիցներն ուղղակի հայտարարում են. "Ոչ ոքի մի սպանեք": Կարծում եք, դա բավակա՞ն է: Չէ՞ որ դա ընդամենը բացասական պնդում է. մի սպանիր ուրիշներին, ուրիշներին վնաս մի հասցրու: Մի՞թե դա բավական է:
Պատկառանքը կյանքի հանդեպ պահանջում է, որպեսզի դուք կիսվեք, բաժանեք ձեր ուրախությունը, ձեր սերը, ձեր աշխարհը, ձեր երանությունը: Կիսվեք ամենով, ինչով կարող եք կիսվել:
Ներկա սերունդը՝ կյանքի սերունդն է:
Այդ ժամանակ ամեն ինչի մեջ դուք կտեսնեք կենդանի Աստծոն:
Այդ ժամանակ դուք կարող եք խոնարհվել ուղղակի ծառի առջև:
Այդ ժամանակ աստվածածառայություն է դառնում հյուրին հյուրասիրելը:


* * *

Sambitbaba
25.12.2019, 22:22
* * *

Իշխանությունը գտնվում է այնպիսի մարդկանց ձեռքերին... մի ինչ-որ խելքը տարած կարող է սեղմել խոճակը և վերջ տալ մարդկությանը, ամբողջ կյանքին երկրի վրա: Բայց, թվում է, խորը ներսում մարդկությունն ինքն է ցանկանում վերջ տալ այս ամենին: Հնարավոր է, ամեն մեկն, ինքնին, այնքան համարձակ չէ, որ իր վերջը տա, բայց մարդկության մաշտաբով արդեն բոլորը պատրաստ են:

* * *

Կրոնները կյանքի կեղծ իմաստ տվեցին մարդուն: Այժմ այդ կեղծիքներն արդեն տարրալուծվել են և մարդ չգիտի արդեն, թե ինչի համար է ապրում՝ այդ պատճառով էլ նա այդպես տանջվում է:
Տանջանքները՝ ոչ թե ուղղակի անհանգստություն են: Անհանգստությունը միշտ մի ինչ-որ պատճառով է լինում: Փող չունեք՝ անհանգստանում եք; բավարար հագուստ չունեք և արդեն ցրտերն էլ սկսում են՝ դուք անհանգստանում եք; Հիվանդացել եք և դեղորայք չկա՝ անհանգստանում եք: Անհանգստությունը միշտ հրահրված է որոշակի խնդրով:
Տառապանքները ծագում են ոչ թե խնդիրների, որպես այդպիսիքի, պատճառով: Ուղղակի լինելն՝ անիմաստ և անօգտակար բան է թվում, ուղղակի շնչելը՝ թվում է ժամանակի անիմասր մղսում, չէ՞ որ ով գիտի, թե ինչ է լինելու վաղը: Երեկ նույնպես դուք մտածում էիք, թե ինչ-որ բան տեղի կունենա... Եվ ահա եկել է երկվա վաղը, այն արդեն եկել է այսօր՝ և այդպես էլ ոչինչ տեղի չունեցավ: Եվ այդպես շարունակվում է տարեցտարի, իսկ դուք շարունակում եք հուսալ վաղվա վրա:
Գալիս է մի պահ, երբ դուք սկսում եք հասկանալ, որ այդպես էլ ոչինչ տեղի չի ունենա: Ծնվում է տառապանքի վիճակը: Տառապանքի առկայությամբ թվում է, որ կա միայն մեկ ելք. ինչ-որ կերպ վերջ տակ կյանքի այս բոլորապտույտին՝ այստեղից էլ ինքնասպանությունները, այստեղից էլ նրանց աճող մակարդակը: Այստեղից էլ երրորդ համաշխարհային պատերազմը սկսելու մարդկության ենթագիտակցական ցանկությունը... "Որպեսզի անձամբ ես պատասխանատվություն չկրեմ այն բանի համար, որ ինքնասպանություն եմ կատարել... համաշխարհային պատերազմը սպանեց բոլորին՝ այդ թվում նաև ինձ":

Միշտ հիշեք, որ մեծագույն ոճրագործությունները կատարում են ոչ թե անհատականությունները: Դրանք միշտ կատարում է ամբոխը, և ամբոխի մեջ ոչ մի մարդ չի գիտակցում. "Ես պատասխանատու եմ այն բանի համար, ինչ տեղի է ունենում": Ամեն մեկը մտածում է. "Ես անում եմ այն, ինչ անում են բոլորը": Բայց երբ որ դուք ինչ-որ բան ինքնուրույն եք անում, երեք անգամ մտածում եք, մինչև այդ բանը կանեք: Ի՞նչ եք դուք անում: Արդյո՞ք ճիշտ է դա: Թույլ կտա՞ արդյոք ձեզ ձեր գիտակցությունը գնալ այդ բանին: Իսկ եթե դուք ամբոխի մեջ եք, կարող եք նրա մեջ կորել: Եվ ոչ ոք երբեք չի իմանա, որ դուք այնտեղ եղել եք:


* * *

Sambitbaba
27.12.2019, 00:34
* * *

Այն, ինչ մենք անվանում ենք ժողովրդավարություն, դեռևս ժողովրդավարություն չէ: Ամենուր դա առայժմ ամբոխավարություն է, որովհետև բոլոր նրանք , որոնք ընտրում են ընտրությունների ժամանակ, զգոնությունից և գիտակցվածությունից զուրկ ամբոխի մասն են:
Մարդկության մեծագույն խնդիրն այն է, որ նա ներդիտակման մասին ոչինչ չգիտի: Ըստ իս, գլխավոր խնդիրը հենց դա է: Ոչ թե գերբնակվածությունը, ոչ թե ատոմային ռումբը, ոչ թե սովը, ոչ: Դրանք բոլորը երկրորդական խնդիրներ են, և գիտությունը բավական հեշտորեն կարող է լուծել դրանք:
Միակ և գլխավոր խնդիրը, որը գիտությունը լուծել չի կարող, այն է, որ մարդիկ չգիտեն ներդիտարկել:


* * *

Sambitbaba
27.12.2019, 19:47
* * *

Այժմ վրա է հասել որոշիչ պահ, երբ մեզ անհրաժեշտ է փոխվել, ազատվել անցյալի ամբողջ ժառանգությունից, որը մեզ բաժանել է տարբեր մասերի այն ժամանակ, երբ մենք պետք է սովորեինք ամբողջական դառնալ; հակառակ դեպքում դուք արդեն պատրաստ եք համընդհանուր ինքնասպանություն գործել, որովհետև կա սահման մարդկային տառապանքներին: Նրանք արդեն անտանելի են դարձել:
Արդեն քսաներորդ հարյուրամյակի վերջին մենք մոտեցել ենք այն կետին, երբ տառապանքները կատարելապես անտանելի են դարձել:
Եվ այդ ժամանակ կմնա երկու ելք միայն. ինքնասպանություն կամ սանյասա:
Սանյասայի տակ ես ի նկատի ունեմ սեփական անձի ընկալումն իր ամբողջ լիությամբ, երբ դուք աչքիթողի չեք անում ձեր փոքրիկ նշույլն անգամ, երբ մթի մեջ դուք ոչինչ չեք թողնում:
Դուք դուրս եք գալիս լույսի տակ և նայում եք ձեր վրա մտերիմ ընկերոջ աչքերով, որովհետև դա ձեր սեփական էներգիան է, և դա հենց այն էներգիան է, որի վրա ձեզ պետք է աշխատել: Երբ դուք մոտենում եք նրան որպես ընկեր, այն նույնպես ձեզ ընկեր է դառնում:
Իսկ մտերմանալ սեփական անձի հետ՝ դա ամենամեծ բանն է, ինչը կարող է տեղի ունենալ մարդու հետ:


* * *

Sambitbaba
28.12.2019, 22:06
* * *

Հիսուս ասել է. "Սիրեք ձեր թշնամիներին, ինչպես ձեզ":
Բայց նա բացարձակապես մոռացել էր, որ մարդիկ նույնիսկ իրենց չեն սիրում՝ ինչպե՞ս ուրեմն կարող են սիրել իրենց թշնամիներին:

Եվ ավելի մեծ անիրական արտահայտություն... Նա ասել է. "Սիրեք ձեր հարևաններին, ինչպես ձեզ": Դա ավելի դժվար կլինի: Եթե դուք նույնիսկ սիրեք ձեր թշնամուն, չէ՞ որ նա հեռու է ձեզանից, իսկ հարևանը... նա կողքիդ է, դռան այն կողմում՝ ինչպե՞ս կարելի է նրան սիրել: Ընդ որում ինչպես ինքդ քեզ...
Ես ձեզ խորհուրդ չեմ տալիս այդ սխալը գործել, որովհետև դուք նույնիսկ ձեզ չեք սիրում: Եթե դուք սկսեք ձեր հարևանի հետ վարվել այնպես, ինչպես ձեր հետ եք վարվում, դուք նրան կկործանեք՝ ճիշտ ինչպես այդ արել եք ձեր հետ:
Դուք արդեն անդրշիրիմյան աշխարհում եք ապրում:
Ուրեմն, խնդրում եմ, մի վարվեք նույն կերպ ձեր հարևանի հետ, և թշնամու հետ էլ երբեք այդպես մի վարվեք: Նա ձեզ ի՞նչ է արել: Ինչու՞ այդքան դաժանորեն վարվել նրա հետ: Դա իհարկե, ձեր ի ծնե իրավունքն է՝ անել ձեզ հետ ամենն, ինչ կուզեք, բայց դուք իրավունք չունեք անել նույն բանը ձեր հարևանի կամ թշնամու հետ:
Ոչ, ես կուզենայի ձեզ ասել, որ նույնիսկ երբեք դուք ձեզ չեք սիրել: Ուրեմն մոռացեք թշնամու մասին, մոռացեք հարևանի մասին՝ և սկզբում սիրեք ձեզ:

Եվ համախմբեք մի ամբողջության մեջ ամբողջ լավն ու վատը, մի բաժանեք, դարձեք ամբողջություն:
Եվ ձեր ամբողջականության մեջ կտեսնեք, որ դրսից ոչ մի Աստված և ոչ մի սատանա չկա: Այդ ամենը ձեր ներքին երկատման պրոյեկցիան էր:
Այդ ժամանակ դրսում էլ դուք կտեսնեք նույն ամբողջականությունը, լիակատար միասնությունը լույսի և մթի, մահվան ու ծննդյան: Միասնություն և ամբողջականություն կտեսնեք ամենում, կտեսնեք, որ հակադրությունները փոխկապակցված են, աշխատում են միասին, ձեռք ձեռքի տված: Ոչինչ ոչնչի հետ կռիվ չի տալիս: Ամեն ինչ փոխհամագործակցում է:
Այն, ինչ դուք անվանում եք լավ և այն, ինչ դուք անվանում եք վատ, իրականում լրացնում են մեկմեկու: Մեկը գոյություն չունի մյուսից առանձին, դա անբաժանելի է:
Եվ հավաքելով ձեզ մի ամբողջության մեջ, դուք կտեսնեք ամբողջ Տիեզերքն իր լիության մեջ և ամբողջականությամբ:


* * *

Sambitbaba
29.12.2019, 19:47
* * *


Ես ցանկանում եմ, առաջին հերթին, որ դուք ծաղկեք ինքներդ ձեր համար: Այո, դա կարող է էգոիզմի տպավորություն թողնել, բայց էգոիզմի դեմ ես բոլորովին չեմ առարկում: Ըստ իս, դա լրիվ նորմալ բան է:
Բայց արդյո՞ք վարդն էգոիստական է, երբ բացում է իր թերթիկները: Մի՞թե ջրաշուշանն էգոիստ է, երբ սկսում է ծաղկել: Մի՞թե արևը լուսարձակում է էգոիզմից դրդված: Ինչու՞ էգոիզմի մասին այդքան անհանգստանալ:
Դուք ծնվել եք: Ծնունդն ընդամենը հնարավորություններ է բացում, դա սկիզբ է, այլ ոչ թե վերջ: Դուք դեռ պետք է ծաղկեք:
Ձեր առաջին և կարևորագույն խնդիրը՝ ծաղկելն է, դառնալ ամբողջովին ըմբռնող, ամբողջովին զգոն, գիտակից; և միայն այդ ժամանակ դուք կարող եք տեսնել, թե ինչով կարող եք կիսվել, ինչպես կարող եք լուծել ձեր խնդիրները:

Մի բան ես գիտեմ հաստատ. երբ դուք ծաղկեք, կսկսեք կիսվել: Դա անխուսափելի է:
Երբ ծաղիկը ծաղում է, նա անկարող է իրեն պահել իր բուրմունքը՝ այն անհնար է թաքցնել: Բուրմունքը միևնույն է տարածվելու է: Այն կհոսի բոլոր ուղղություններով:
Այդ պատճառով, նախ և առաջ դարձեք բավարարված, դարձեք լիքը: Սկզբում լցվեք և շուտով ձեր գոյության բուրմունքը կհոսի դեպի ուրիշները: Դա կլինի ոչ թե ծառայություն, ուղղակի դուք կսկսեք բոլորին նվիրել ձեր մեծ ուրախությունը: Եվ չկա ավելի մեծ հաճույք, քան կիսվել սեփական ուրախությամբ:


* * *

Sambitbaba
30.12.2019, 19:45
* * *

Իշխանությունը պետք է այն բանի համար միայն, որ վնաս բերի: Հակառակ դեպքում չափից դուրս շատ է սերը, չափից դուրս շատ է կարեկցանքը:


* * *


Ոչ մի անհրաժեշտություն չկա պատերազմների մեջ; ոչ մի անհրաժեշտություն չկա աղքատության մեջ: Մենք ունենք բավականաչափ փող, բավականաչափ պաշարներ, բայց համաշխարհային պաշարների յոթանասուն տոկոսը ներդրվում է պատերազմների մեջ: Եթե վերադարձնենք մարդկությանը մահ բերող այդ յոթանասուն տոկոսը, ուրեմն մեզանից յուրաքանչյուրը բավականաչափ հարուստ կդառնա: Բոլոր աղքատ մարդիկ կկարողանան բարձրանալ կյանքի շատ բարձր մակարդակի վրա:
Մարքսի, Լենինի, Ստալինի, Մաոյի գաղափարները... այս ամբողջ փիլիսոփայությունը կայանում էր նրանում, որպեսզի բոլոր հարուստ մարդկանց իջեցնեն միջին աղքատության մակարդակի: Նրանք դա անվանում էին կոմունիզմ; ես դա համարում եմ հիմարություն:
Իմ գաղափարն այն է, որպեսզի բարձրացնենք բոլոր աղքատ մարդկանց ավելի ու ավելի վեր, որպեսզի բոլորը հասնեն ամենահարուստ մարդկանց մակարդակին:
Աղքատության ոչ մի կարիք չկա:
Ես նույնպես կուզենայի տեսնել անդասակարգ հասարակարգ, բայց, այնուամենայնիվ, բաղկացած միայն հարուստ մարդկանցից:


* * *

Sambitbaba
31.12.2019, 20:31
* * *


Մարդը կարող է իրոք հարուստ, երանելի, էքստազով լի կյանք ապրել: Բայց սկզբում նա պետք է պատասխանատու դառնա իր անձի համար:
Բոլոր կրոնները ձեզ սովորեցնել են խույս տալ ձեր պատասխանատվությունից և դնել այն Աստծո վրա, - բայց չէ որ այդպիսի Աստված չկա:
Իմ մոտեցումը հարցին այն է, որպեսզի դուք ինքներդ արարիչ դառնաք:
Ձեզ պետք է ազատ արձակել ձեր արարիչ ուժը: Իսկ դա հնարավոր կլինի միայն այն դեպքում, եթե պաշտոնազուրկ արվի Աստված, եթե ամբողջովին ջնջվի աշխարհի ձեր պատկերից:
Այո, սկզբում դուք դատարկություն կզգաք, որովհետև ձեր մեջ որոշակի տեղ զբաղեցնում էր Աստված: Նա ապրում էր այնտեղ միլիոնավոր տարիներ, ձեր սրտի սրբազան զոհարանը լիքն էր Աստծո գաղափարով: Եվ հիմա, երբ նա հանկարծ արդեն չկա, դուք զգում եք դատարկություն, վախ, անօգնականություն: Բայց, եթե զգում եք դատարկություն, դա շատ լավ է: Եթե վախենում եք, դա շատ լավ է: Եթե անօգնական եք դարձել, դա շատ լավ է, - քանզի հենց այդպիսին է իրականությունը, իսկ այն, ինչ դուք զգում էիք առաջ, պատրանք էր: Պատրանքները ձեզ չեն օգնի: Նրանք կարող են ձեզ որոշ սփոփանք տալ, բայց սփոփանքն անօգուտ բան է:
Ձեզ ոչ թե սփոփանք է անհրաժեշտ, այլ փոխակերպում: Եթե ձեզ նույնիսկ պետք է ինչ-որ բան, դա ոչ թե սփոփանքն է, այլ ապաքինումը բոլոր այն հիվանդությունների, որոնք դուք կրում եք ձեր մեջ:


* * *

Sambitbaba
03.01.2020, 20:16
* * *

Ճշմարտությունը՝ հայտնություն է: Ձեր մեջ այն արդեն կա: Ձեզ պետք չէ այն հնարել, ձեզ պետք չէ այն գտնել:
Լրագրողները շարունակում են ընկնել սենսացիաների հետևից: Նրանց գործն ամբողջությամբ սենսացիաներից է կախված: Նրանք շահագործում են մարդկության ցածրագույն բնազդները:
Կա փիլիսոփայի մի հին սահմանում. փիլիսոփան՝ դա կույր մարդ է, որը մութ գիշերը, մութ տանը, առանց լույս, փնտրում է սև կատվին, որն այդ տանը չկա: Սա փիլիսոփայի շատ հին սահմանում է: Թույլ տվեք դրան ավելացնել.
Լրագրողը նա է, ով այդ կատվին գտել է:
Դա նորություն է դառնում:


* * *

Sambitbaba
04.01.2020, 20:16
* * *


Ես շարունակում եմ ճշմարիտ պատասխաններ տալ ձեր սխալ հարցերին, բայց ավելի լավ ոչինչ չեմ կարող անել: Ես հասկանում եմ, որ ճշմարիտ հարց տալ դուք չեք կարող: Բայց ես չեմ կարող ձեզ սխալ պատասխան տալ, ուրեմն ի՞նչ անեմ: Չէ՞ որ այդ ամենը շարունակվում է: Դուք շարունակում եք տալ սխալ հարցեր: Բայց ձեր հարցերն ինձ այնքան էլ չեն հետաքրքրում: Ես ասում եմ այն, ինչ ցանկանում եմ ասել: Իսկ ձեր հարցերը... դրանք ինձ համար ուղղակի խոսելու պատրվակ են:


* * *

Sambitbaba
05.01.2020, 19:17
* * *

Դուք՝ ներդաշնակ ամբողջականություն եք:
Ձեր մեջ ամեն ինչ մեկ ամբողջականություն է կազմում: Դուք չեք կարող հարստացնել ձեր մի մասը և աղքատացնել մյուսը: Դրանով կվնասեք ամբողջին, ամբողջը կամ աղքատացած կդառնա, կամ հարստացած: Ձեզ պետք է ընդունել ձեր ամբողջականությունը:
Այդ պատճառով ուղղակի ապրեք, ապրեք ձեր ամբողջ էներգիայով: Կյանքի ջահը վառեք միանգամից երկու ծայրերից: Միայն այդ ժամանակ կարող եք մեռնել երանության մեջ, ժպիտը դեմքերիդ:
Մահվան շեմին ժպտալ կարող է միայն նա, ում կյանքում ոչ մի չապրված ակնթարթ չի մնացել, ում գլխավերևում այլևս ոչ մի բան չկա կանգնած ու չի հարցնում. "Իսկ ի՞նչ կասես իմ վերաբերյալ", - ում մոտ անավարտ ոչինչ չի մնացել:
Եթե ոչինչ չի մնացել անավարտ, եթե յուրաքանչյուր ակնթարթ ապրվել է լիովին, ձեր մեջ մնում է լռությունը միայն:
Երբ դուք ամբողջովին ապրում եք ձեր ամեն մի վայրկյան, ուրեմն ապագայի համար ոչինչ չի մնում, որովհետև վաղվա օրը հետաքրքրում է միայն նրանց, ով չի ապրում ներկա պահի մեջ. եթե դուք երեկ ինչ-որ բան չեք արել, ցանկանում եք անել դա վաղը:
Բայց երբ անցած օրվա մեջ անավարտ ոչինչ չի մնացել, այդ դեպքում ոչինչ վաղվան թողնելու էլ պետք չունեք: Այդ ժամանակ ներկա պահը՝ դա ամենն է, ինչ դուք ունեք:


* * *

Sambitbaba
06.01.2020, 21:26
* * *

Ես ապրել եմ, չմտորելով անցյալի մասին, չհոգալով ապագայի մասին: Եվ հասկացել եմ, որ ապրել կարելի է միայն այդպես:
Հակառակ դեպքում դուք մտածելու եք, որ ապրում եք, բայց իրականում դա կյանք չէ:
Դուք հուսալու եք սկսել ապրել, բայց այդպես էլ չեք սկսի:
Դուք հիշելու եք որ երբևէ ապրել եք, բայց այս պահին չեք ապրի:
Դուք ապրելու եք կամ հիշողության մեջ կամ ցնորքի, բայց իրականության մեջ երբեք:

Գոյությունը ճանաչում է մեկ ժամանակ միայն, և այդ ժամանակը՝ ներկան է: Երեք տարբեր ժամանակներ մեր լեզուն է ստեղծել: Երեք ժամանակները մեր մտքի մեջ ստեղծել են երեք հազար թյուրիմացություններ:
Գոյությունը ճանաչում է մեկ ժամանակ միայն, և դա ներկան է, և այդ ժամանակը բոլորովին էլ չի վազում, այն բացարձակապես անշարժ է:
Երբ դուք ամբողջովին այստեղ եք, երբ անցյալը ձեզ ինչ-որ տեղ հետ չի քաշում, իսկ ապագան չի հրապուրում ձեզ ինչ-որ տեղ առջևում, դուք կանգ եք առնում:

Ըստ իս, ներդիտարկումը նշանակում է ուղղակի լինել տվյալ տեղում, ամբողջովին լինել տվյալ պահի մեջ: Դա այնքան հիանալի է, այնքան բարերար, այնքան թարմ: Այդ վիճակը երբեք չի ծերանում, այն երբեք չի հեռանում:


* * *

Sambitbaba
07.01.2020, 20:29
* * *

Մարդկային ամենաուժեղ պահանջը՝ ինչ-որ մեկին պետքական լինելն է: Հակառակ դեպքում մարդն ամբողջովին շփոթմունքի մեջ է ընկնում: Բայց ծառերը, ամպերը, արևը, լուսինը, աստղերը, սարերը՝ այդ ամենը, թվում է, ձեզանով ամենևին չեն հետաքրքրվում:
Թվում է, թե Ամենայն Գոյը լիովին անտարբեր է ձեր հանդեպ; ոչ ոքի չի անհանգստացնում, կաք դուք կամ չկաք: Եվ դա շփոթմունքի մեջ է գցում ձեր մտքին: Նա սկսում է հետաքրքրվել կրոնով, իբր թե հոգևորով...

Իսկական հոգևորն ամեն կերպ կփորձեր օգնել ձեզ դեն նետել այդ պահանջը, որպեսզի դուք տեսնեիք, որ ինչ-որ մեկին անհրաժեշտ լինելու ոչ մի կարիք չունեք, որ ցանկանալով այդ, դուք անիրական բան եք ցանկանում:


* * *

Կան բաներ, որոնց հետ մարդուն պետք է մենակ թողնել; միայն այդ ժամանակ նա իր համար ինչ-որ բան կբացահայտի: Եթե փորձեք նրան օգնել, դուք նրան հաշմանդամ կդարձնեք:
Մի փորձեք ոչ ոքի պարտադրել ձեր օգնությունը, եթե նա ինքը կարող է գործը գլուխ բերել: Մի պարտադրեք ոչ ոքի ձեր հայացքը, մարդիկ իրենց սեփական աչքերն ունեն: Եվ, խնդրում եմ, նույնիսկ ձեր ակնոցները ոչ մեկի աչքին մի դրեք՝ բոլորի աչքերը տարբեր են: Դուք մարդուն կկուրացնեք:


* * *

Sambitbaba
08.01.2020, 21:48
* * *

Հոգևոր մարդը գայթակղություններ չի ունենում: Նրա կյանքը պարզ է, բնական, ինքնակա; նա ապրում է պահից պահ: Նա չունի մեծ գաղափարներ, որոնք կուզենար ցուցադրել աշխարհին: Չունի մեծ գաղափարախոսություններ, որոնք կուզեր տալ մարդկությանը:

Ոչ իմը կա, ոչ քոնը՝ լռության մեջ խորին:
Կյանքն ուղղակի կյանք է. ընթացք միասնական:
Իրար հետ մենք կապված ենք թելերով անտեսանելի:
Եթե վնաս հասցնեմ քեզ, կվնասեմ անձս սեփական:
Եթե ես վնասեմ ինձ, կվնասեմ բոլորին:

Կյանքը՝ հոսանք է, շարժում, անընդհատականություն:
Նրանում սխալ ոչինչ չկա: Վայելեք յուրաքանչյուր ակնթարթ, որը գալիս և գնում է:
Խմեք այն այնքան, որքան կարող եք, չէ՞ որ այն այնքա՜ն անցողիկ է, - այդ պատճառով մտորելու վրա ժամանակ մի ծախսեք: Մի՛ կառչեք մտքից, որ այն անցողիկ է: Մի՛ անհանգստացեք այն մասին, թե ինչ կլինի վաղը, կմնա դա ձեզ հետ կամ ոչ: Անցյալի մասին նույնպես մի մտածեք:
Քանի դեռ այս պահը չի անցել, խմեք նրա ողջ հյութը, ըմպեք մինչև հատակ:
Այդ ժամանակ ձեզ չի անհանգստացնի, գնացել է նա թե մնացել: Եթե մնացել է, մենք այն կխմենք: Եթե գնացել է, լավ է. մենք կըմպենք մի ինչ-որ հաջորդ պահից:

* * *

Sambitbaba
09.01.2020, 19:17
* * *

Ձեզ հոգեբանական բեռ է դառնում միայն ոչ ամբողջովին ապրված անցյալը:
Թույլ տվեք կրկնել. չապրված անցյալը՝ բոլոր այն պահերը, որոնք դուք կարող էինք ապրել ամբողջապես, բայց այդպես էլ չապրեցիք; բոլոր այն սիրային կապերը, որոնք ձեզ կարող էին ծաղկունք տալ և որոնք դուք բաց թողեցիք... այն երգերը, որոնք դուք կարող էիք երգել, բայց լռվելով ինչ-որ հիմար գործերի մեջ, մոռացաք երգել, - ամբողջ այդ չապրված անցյալը ձեր հոգեբանական բեռն է դառնում, որն օր օրի վրա ծանրանում է ավելի ու ավելի:
Ահա թե ինչու տարիքով մարդիկ այդքան դյուրադրդիռ են դառնում: Նրանք մեղավոր չեն: Նրանք իրենք էլ չգիտեն, թե ինչու են այդքան նյարդայնացած, ինչու է ամեն ինչ ջղայնացնում, ինչու ամեն ինչ չարացնում է իրենց, ինչու նրանք չեն կարող թույլ տալ ուրախ լինել ոչ ոքի, ինչու չեն կարողանում նայել պարող երեխաներին, որոնք երգում են, թռչկոտում են, ուրախանում են, ինչու նրանք բոլորին հանգիստ են ուզում տեսնել: Ի՞նչ է ուրեմն նրանց պատահել:
Դա հոգեբանական երևույթ է. ամբողջ խնդիրը նրանց չապրված կյանքերն են: Երբ նրանք տեսնում են, որ երեխան սկսել է պարել, նրանց սեփական ներքին երեխան նեղանում է: Նրանց սեփական ներքին երեխային ինչ-որ կերպ արգելված էր պարել՝ հավանաբար ծնողները, ավագ եղբայրներն ու քույրերը, կամ նույնիսկ հենց ինքը արգելել էր պարել, որովհետև այդ արգելքի համար նրան աջակցում էին, գովում էին: Նրան ցույց էին տալիս հարևաններին և ասում էին. "Նայեք այս երեխային, տեսեք, թե որքան հանգիստ, խաղաղ ու լռակյաց է նա. ոչ ոքի չի խանգարում, չարաճճի չէ": Նրա էգոն բավարարված էր: Այսպես թե այնպես, նա ամեն ինչ բաց է թողել: Իսկ այժմ չի կարող այդ տանել, տանել չի կարող պարող երեխայի: Չէ՞ որ այդ նրա սեփական չապրված կյանքն է ելնում ջրի մակերես: Նրա մեջ այն սպի է թողել:
Եվ քանի՞ այդպիսի սպիներ դուք ունեք:
Հազարավոր, մեկը մյուսի հետևից, որովհետև որքա՞ն շատ բան եք դուք կյանքում թողել չապրված...


* * *

Sambitbaba
10.01.2020, 18:23
* * *

Եթե դուք հանդիպել եք ընկերոջ՝ տրվեք այդ պահին: Չէ որ ո՞վ գիտի, դուք կարող եք այլևս չհանդիպել: Այն ժամանակ դուք կափսոսաք: Եվ այդ չբավարարված անցյալը կսկսի ձեզ հետապնդել: Դուք ուզում էիք ասել ինչ-որ բան, բայց այդպես էլ չասացիք: Ինչ-որ մեկն ուզում է ուրիշին ասել. "Ես քեզ սիրում եմ", իսկ ինքը սպասում է տարի տարու հետևից, այդպես էլ ոչինչ չասելով: Իսկ այն մարդը մի օր կարող է մեռնել, և այդ ժամանակ նա կսկսի լացել ու բողոքել. "Ես ցանկանում էի ասել նրան, որ ես նրան սիրում եմ, բայց այդպես էլ չկարողացա այդ անել":

Ես սովորեցնում եմ ձեզ իսկական կյանք ապրել, էքստազով լի կյանք, բազմակողմանի կյանք: Ֆիզիկական մակարդակի վրա, մտավոր մակարդակի վրա, հոգևոր մակարդակի վրա; ապրել, բացելով ձեր բոլոր հնարավորությունները:
Կյանքի ամեն ակնթաթրից խմեք նրա բոլոր հնարավոր հաճույքները, բոլոր հնարավոր ուրախությունները, որ հետո չասեք, որ ինչ-որ բան բաց եք թողել:
Միայն շատ քչերն են ապրում իսկական կյանքով:
Մարդկանց իննսունինն ամբողջ ինը տասնորդական տոկոսն իրականացնում է ընդամենը դանդաղ ինքնասպանություն:


* * *

Sambitbaba
11.01.2020, 20:27
* * *

Մի հատիկ սերմը կարող է միլիոնավոր սերմեր տալ: Տեսնու՞մ եք, թե որքան մեծ է գոյատևության առատությունն ու հարստությունը: Մի փոքրիկ սերմը կարող է կանաչապատել ամբողջ երկիրը, երկիրն ինչ է՝ ամբողջ տիեզե՛րքը: Ընդամենը մի հատիկ սերմ՝ Ինչպիսի՜ հսկայական հնարավորություններ է կրում իր մեջ փոքրիկ սերմը: Բայց այդ սերմը դուք կարող եք պահել նաև ձեր սեյֆի մեջ, պահել ձեր բանկային հաշվի վրա և ապրել մի կյանքով, որը կյանք էլ չես անվանի:
Ձեր միտքը պահեք ամենն, ինչ տեսնում եք երազում: Ձեր երազները ցույց են տալիս այն, ինչը դուք բաց եք թողել իրականության մեջ: Որքան ավելի շատ է մարդ ապրում իրականության մեջ, այնքան ավելի քիչ երազներ ունի: Նա ուղղակի արդեն չունի ինչ-որ բան, ինչի մասին կարող էր երազ տեսնել: Երբ գալիս է քնի ժամը, նա արդեն կատարել օրվա է իր ամբողջ աշխատանքը: Նա ամեն ինչ ավարտել է: Նա քնի խումար չունի:


* * *

Sambitbaba
12.01.2020, 18:41
* * *

Երեկվա օրը չի կարող նորից ապրվել: Եթե միայն երևակայության մեջ, բայց ոչ իրականում: Այն արդեն մեռել է, և նրան վերակենդանացնելու ոչ մի հնար չկա: Ժամանակով հետ գնալու հնարավորություն դուք չունեք: Այն, ինչ գնացել է, գնացել է ընդմիշտ:
Իսկ վաղվա օրը դեռ չի եկել, այն այդպես էլ երբեք չի գա: Այն երբեք քեզ չի հասնում, այդպիսին է նրա բնույթը: Այն միշտ մոտենում է, մոտենում է մոտենում է... բայց այդպես էլ չի գալիս: Դա միայն հույս է, որը երբեք չի իրականանա:

Չկա հետմահու կյանք, ծայրահեղ դեպքում այնպիսի, ինչպիսին դուք գիտեք: Եթե կա էլ ինչ-որ կյանք, դուք պետք է սովորեք ապրել այն հիմա: Եվ դուք պետք է ապրեք այն այնքան ամբողջական և լի, որ եթե կա էլ հետմահու կյանք, կարողանաք այնտեղ էլ ապրել նույն կերպով: Իսկ եթե չկա, ուրեմն խոսելու բան էլ չկա:


* * *

Sambitbaba
13.01.2020, 21:57
* * *

Դարձեք գիտակից, և այդ ժամանակ սերը կնվիրի ձեզ ծիածանի բոլոր գույները, այդ ժամանակ ամեն մարդ ձեզ երջանկություն կբերի: Մեկ կինը կդիպչի ձեր էության մեկ տեսանկյանը միայն, իսկ մեկ այլ տեսանկյուն կմնա չբավարարված, քաղցած: Մեկ տղամարդը կդիպչի ձեր սրտի միայն մեկ կողմին, իսկ մյուս կողմերն աճ չեն ապրի: Եթե դուք կառչում եք մեկ մարդուց, ձեր մի մասը դառնում է հրեշ, իսկ մյուս մասերը սկսում են թոշնել:


* * *

Հավաքեք ձեր ողջ էներգիան այստեղ և հիմա: Այն ամբողջովին լցրեք այս ակնթարթի մեջ, այնքան լարվածաբար, որքան կարող եք: Եվ այդ կերպ այս ակնթարթին դուք կզգաք կյանքը: Ինձ համար այդպիսի կյանքը համարժեք է Աստծո հետ: Չկա այլ Աստված, բացի այդ կյանքը:


* * *

Sambitbaba
14.01.2020, 20:26
* * *

Երջանկության համար պատճառ պետք չէ:
Պատճառները պետք են դժբախտության համար; երջանկությունը՝ ուղղակի բնական վիճակ է:
Ինքը մարդու բնույթը՝ ուրախ լինելն է:
Դժբախտ դառնալու համար պատճառներ են պետք, բայց երջանկությունը պատճառներ չի ունենում: Երջանկությունն ինքնաբավ է: Այդ ապրումը սքանչելի է ինքնին, էլ ի՞նչ պատճառներ են պետք այստեղ: Նրա ինչի՞ն են պետք ինչ-որ պատճառներ: Նա ինքն արդեն իսկ ինքնաբավ է. և իր պատճառն էլ հենց ինքն է:

* * *

Եթե դուք արարում եք երգ, եթե դուք արարում եք երաժշտություն, եթե դուք արարում եք այգի, դուք հոգևոր եք դարձել:
Հիմարություն է եկեղեցի գնալը, իսկ այ այգի արարելը՝ դա իրոք հոգևոր բան է:


* * *

Sambitbaba
15.01.2020, 22:05
* * *

Եթե դուք կարող եք լիովին վայելել այս կյանքը, ձեզ արդեն չի անհանգստացնի, թե ինչ է լինելու հետմահու, որովհետև հիմա ձեզ հետ այնքան շատ բան է պատահում, որ դուք չեք էլ պատկերացնում, թե ավել ինչ-որ բան հնարավոր է:


* * *

Sambitbaba
16.01.2020, 19:49
* * *

Այդ միայն մենք ենք գալիս ու գնում; գոյատևությունը մնում է այնպիսին, ինչպիսին կա: Ոչ թե ժամանակն է գալիս, գալիս ենք մենք: Բայց մենք սխալ ենք գործում. չհասկանալով, որ մենք ենք շարժվողը, մենք մեծագույն հայտնագործություն կատարեցինք, ժամացույցը՝ մենք հորինեցինք ժամանակ:
Մտածեք ուղղակի. եթե երկրի վրա մարդ չլիներ, ժամանակ կլինե՞ր: Ամեն ինչ կլիներ անպիսին, ինչպես միշտ, օվկիանոսը կշարունակեր ափին վրա տալ, ափ թափել իր քարերն ու ալիքները: Արևը կշարունակեր ծագել ու մայր մտնել, բայց ոչ առավոտյան ժամ կլիներ, ոչ երեկոյան: Ժամանակ որպես այդպիսին չէր լինի: Ժամանակը՝ դա մտքի հայտնագործություն է, այն հիմնված է "երեկ" և "վաղը" հասկացությունների վրա; ներկա պահը ժամանակին չի պատկանում:
Երբ դուք ուղղակի այստեղ եք, ուղղակի հիմա, - ժամանակ չկա:


* * *


Ձեր ինչի՞ն է պետք կառչել ներկա պահից: Որտեղի՞ց գիտեք, որ սրանից ավելի լավ պահեր չեն լինելու: Րոպե առաջ դուք չէիք էլ մտածում, որ այս պահը կարող է գալ: Եվ ով գիտե, միգուցէ, երբ այս պահն անցնի, ավելի լավ մի բան կգա: Իրականում, հենց այդպես էլ կլինի, որովհետև, եթե դուք մտնեք այս պահի մեջ ամբողջությամբ, մի արտակարգ կարևոր բան կսովորեք: Եվ կօգտագործեք դա հաջորդ ակնթարթին: Ամեն պահ դուք ավելի ու ավելի հասուն կդառնաք: Ամեն պահ ավելի կենտրոնացված կդառնաք, ավելի այստեղ, ավելի գիտակցված, ավելի զգոն, ապրելու ավելի ընդունակ:


* * *

Sambitbaba
19.01.2020, 21:24
* * *

Ցանկացած իմ պնդում կարող է հակասական թվալ իմ նախկին պնդումների հետ: Մի անհանգստացեք: Ճշմարիտ է այն, ինչ ես ասում եմ հիմա, իսկ այն, ինչ կասեմ վաղը, կլինի ավելի ճշմարիտ: Վերջնականապես ճշմարիտ կլինի այն ֆրազը, որը ես կարտասանեմ մահվան մահճից, - իսկ մինչ այդ ինքներդ որոշեք: Ես՝ կենդանի մարդ եմ և ոչ մի կերպ ինձ անցյալի հետ չեմ կապել:


* * *

Կյանքը գնում է իր սեփական ճանապարհներով: Եվ այն պահին, երբ ձեր ձեռքն առնեք այն, դուք այն կփչացնեք:
Լիակատար ազատություն տվեք կյանքին:


* * *

Sambitbaba
20.01.2020, 20:45
* * *

Աշխարհը բաղկացած է ոչ թե գոյականներից, այլ բայերից:
Գոյականները՝ դրանք մարդու հայտնագործությունն են, անհրաժեշտ բան են, բայց և այնպես մարդու հայտնագործությունն են:
Բայց գոյատևությունը բաղկացած է բայերից, միայն բայերից, նրա մեջ ոչ գոյականներ կան, ոչ դերանուններ:
Նայեք այնտեղ: Դուք տեսնում եք ծաղիկ, վարդ: Անվանել այն "ծաղիկ"՝ կլինի սխալ, որովհետև այն դեռ չի դադարել "ծաղկել": Նրա ծաղկունքը շարունակվում է; դա բայ է, դա ընթացք է: Անվանելով այն ծաղիկ, դուք նրան գոյական դարձրեցիք: Նայեք գետին: Դուք անվանում եք այն "գետակ" և դարձնում եք գոյական: Բայց չէ՞ որ այն "հոսում է": Ավելի ճիշտ կլիներ ասել, որ դա հոսանք է, շարժում: Կյանքում ամեն ինչ փոխվում է, ամեն ինչ հոսում է: Երեխան դառնում է պատանի; պատանին դառնում է ծերունի; կյանքը փոխակերպվում է մահի. մահը փոխակերպվում է կյանքի:
Ամեն ինչ շարժման մեջ է, մշտական փոփոխության; դա անվերջությունն է: Այն երբեք կանգ չի առնում, երբեք ամբողջովին կանգ չի առնում: Լիակատար կանգառը հնարավոր է միայն լեզվի վրա: Կյանքում այն չի լինում:


* * *

Գիտակցված մարդն անկախատեսելի է, որովհետև ոչ մի բանի նա մեքենայորեն չի արձագանքում:
Նախապես նրա արարքը գուշակել դուք չեք կարող:
Ամեն ակնթարթ նա նոր մեկն է:
Որոշակի պահի նա կարող է վարվել որոշակի կերպով: Հաջորդ պահին նա կարող է վարվել բոլորովին այլ կերպ, որովհետև հաջորդ պահին ամեն ինչ կփոխվի:
Կյանքի ամեն ակնթարթ փոխվում է; կյանքը՝ վազող գետ է: Նրա մեջ անփոփոխ ոչինչ չկա, բացառությամբ ձեր ենթագիտակցությունը և նրա արձագանքները, որոնք անփոփոխ են:

* * *

Sambitbaba
22.01.2020, 21:41
* * *

Իմ ամբողջ աշխատանքը հերքելու մեջ է՝ հերքելու ամեն սուտ, որը կուտակվել է ձեր շուրջ, այլ ոչ թե նրա մեջ է իմ գործը, որ այդ սուտը փոխարինեմ մեկ ուրիշով: Ես ցանկանում եմ ձեզ կատարելապես մերկ թողնել, կատարելապես մենակ:
Ես համարում եմ, որ միայն լիակատար մենության մեջ դուք կարող եք ճանաչել ճշմարտությունը՝ դա դուք ինքներդ եք:

Միայնությունը՝ այդ երբ ուրիշները ձեզ չեն հերիքում:
Մենությունը՝ երբ փնտրում եք ինքներդ ձեզ:


* * *

Sambitbaba
24.01.2020, 21:11
* * *

Այս կյանքում ամեն ինչ անցողիկ է: Այդ փոփոխականության մեջ ոչինչ վատ ես չեմ տեսնում: Իրականում, հենց այն պատճառով, որ կյանքն այդքան վաղանցիկ է, այն այդքան հափշտակում է, այդքան հուզում է: Եթե այն անփոփոխ դարձնես, կյանքը մեռած կդառնա:


* * *


Փողով կրքոտ տարված մարդը նրանից օգտվել չի կարողանում: Իրականում, նա փչացնում է փողը. նա փողի բուն նշանակությունը չի հասկանում: Յուրաքանչյուր լեզվի մեջ, աշխարհի բոլոր լեզուներում, փողի հետ ևս մեկ հասկացություն է կապված՝ ընթացիկ հաշիվը: Դրանում իմաստ կա: Փողը պետք է հոսք լինի, ընթացք՝ գետի նման; այն պետք է հոսի, այն պետք է շարժվի շատ արագ: Որքան ավելի արագ է փողը շարժվում, այնքան ավելի հարուստ է հասարակությունը:
Ժլատ մարդն իրականում փողի հակառակորդն է: Նա փոքրացնում է փողն օգտագործելու եկամտաբերությունը, որովհետև թույլ չի տալիս փողին լինել "հոսող":


* * *

Երջանկությունը միշտ ծագում է որոշակի պատճառով. ստացել եք Նոբելյան մրցանակ՝ դուք երջանիկ եք; ստացել եք պարգև՝ երջանիկ եք; հաղթել եք մրցույթում՝ երջանիկ եք: Ինչ-որ բան ձեր երջանկության պատճառ է դարձել, ինչ-որ բան, ինչը կախված է ուրիշներից: Իսկ երանությունը՝ լրիվ ուրիշ բան է, այն ոչ ոքից կախված չէ: Հաճույք է, երբ դուք ինչ-որ բան եք արարում, անկախ այն բանից, դուր եկա՞վ դա ուրիշներին թե ոչ: Դուք վայելում էիք այն, երբ ստեղծում էիք՝ և դա բավական էր, ավելի քան բավական էր:


* * *

Sambitbaba
26.01.2020, 19:50
* * *

Մարդիկ հասնում են սանդուղքի վերին աստիճանին և հանկարծ հասկանում են, որ ամբողջ կյանքն իզուր են ապրել: Նրանք հասել են, բայց ու՞ր: Հասել են այն տեղին, որի համար պայքարել են, - իսկ պայքարը քիչ չի եղել; դա ոչ թե կյանքի, այլ մահու կռիվ էր, - և այնքա՜ն շատ մարդիկ են խեղանդամել, այնքա՜ն շատ մարդկանց են օգտագործել որպես պայքարի միջոց, որոնց գլխների վրայով ստիպված են եղել քայլել: Դուք հասել եք սանդուղքի վերին աստիճանին, բայց ինչի՞ եք դրանով հասել: Ընդամենն իզուր ապրել եք ձեր կյանքը: Այժմ նույնիսկ նրա համար, որպեսզի այդ հասկանաք, ձեզ հսկայական արիություն է անհրաժեշտ: Ավելի լավ է շարունակեք ժպտալ ու պահպանեք պատրանքը. գոնե ուրիշները թող հավատան, որ դուք մեծ մարդ եք:


* * *

Ամենաարտասովոր բանը կյանքում՝ սովորական լինելն է:
Բոլորը ցանկանում են արտասովոր լինել, բայց դա այնքան սովորական բան է:
Բայց որպեսզի լինես սովորական և միշտ սովորական մնաս՝ դա չափազանց արտասովոր է:
Ոչ ոք չի կարող խախտել երանությունը նրա, ով ընդունել է իր սովորականությունը, առանց որևէ դժգոհության, առանց տրտնջալու՝ ուրախությամբ, որովհետև գոյությունն ինքը լրիվ սովորական բան է: Ոչ ոք դա չի գողանա, ոչ ոք դա չի փոխի: Այդ դեպքում որտեղ էլ լինեք, դուք երանելի եք մնալու:


* * *

Sambitbaba
28.01.2020, 00:44
* * *

Ամեն մարդ այնքան անկրկնելի է, որ ուրիշ ինչ-որ մեկին նման լինել ուղղակի չի կարող:
Դա բոլորովին չի նշանակում, որ ինչ-որ մեկն ավելի բարձր է, իսկ ինչ-որ մեկը՝ ցածր: Դա ուղղակի նշանակում է, որ ամեն մեկն առանձնահատուկ է:Եվ համեմատելու ոչ մի խնդիր չկա, այն ընդհանրապես չի ծագում:
Վարդը կատարելապես սքանչելի է, երբ նա ուղղակի վարդ է: Ջրաշուշանը կատարելապես սքանչելի է, երբ ուղղակի ջրաշուշան է: Դաշտի ծաղիկները կատարելապես սքանչելի են, երբ ուղղակի դաշտի ծաղիկներ են:


* * *

Դուք չեք կարող անցնել ճանապարհով, որը ձեզ համար ուրիշներն են գցել: Դուք պետք է գնաք ինքներդ և ձեր սեփական ճանապարհը կերտեք:
Չգնալ ճանապարհներով, որոնք արդեն կան, որոնք արդեն տրորված են, և ոչ թե ուղղակի գնալ, ոչ: Ձեզ պետք է հարթել ձեր ճանապարհն ըստ այնմ, թե ինչպես եք դուք ընթանում: Եվ հիշեք, այդ ճանապարհը միայն ձեր համար է և ուրիշ ոչ մեկի:
Դա նման է նրան, ինչպես թռչունները, թռչելով երկնքում, ուրիշ թռչունների համար հետք չեն թողնում: Երկինքը մնում է մաքուր: Մեկ ուրիշ թռչուն էլ կարող է թռչել, բայց նրան հարկ կլինի թռչել սեփական ճանապարհով:


* * *

Sambitbaba
29.01.2020, 00:49
* * *

Այնքան հիանալի է մենակ լինելը:
Ոչ ոք ձեզ չի օգտագործում, ոչ ոք ձեզ վրա ճնշում չի գործադրում, դուք թողնված եք ինքներդ ձեզ, դուք ուրիշներին թողել եք իրենց:

Մեկ ամբողջության մեջ հավաքված մարդուն միայն իր անձը բավական է: Նա ամբողջական է:
Այդպիսի մարդուն ես սուրբ կանվանեի՝ որովհետև նա ամբողջական է:
Նա այնքան բավարարված է, որ նույնիսկ երկնային հոր, Աստծո, կարիք էլ չունի, որը կհոգար իր մասին:
Նա այնքան է վայելում ներկա պահը, որ դուք չեք կարող ստիպել նրան վախենալ վաղվա օրից: Հավաքված մարդու համար վաղվա օր ընդհանրապես գոյություն չունի: Ներկա Պահը՝ ամենն է; չկա ոչ մի երեկ, և չկա ոչ մի վաղը:
Ընդունեք ձեր մենությունը:
Ընդունեք ձեր անգիտությունը:
Ընդունեք ձեր պատասխանատվությունը, իսկ հետո տեսեք տեղի ունեցող հրաշքը:
Մի անգամ, հանկարծակի, դուք կտեսնեք ձեզ, կատարելապես այլ լույսի տակ, այնպիսին, ինչպիսին դուք ձեզ դեռ երբեք չեք տեսել: Այդ օրը տեղի կունենա ձեր իսկական ծնունդը:


* * *

Sambitbaba
30.01.2020, 02:10
* * *

Հոգևորը՝ դա ընդամենը հարյուր ութսուն աստիճանի շրջադարձ է ուրիշներից դեպի քեզ:


* * *

Sambitbaba
30.01.2020, 22:02
* * *

Հենց որ դուք դառնաք ավելի գիտակցող, ավելի բնական, ավելի լուռ, հենց որ մտերմանաք ինքներդ ձեզ հետ, կդադարեք պայքարել և խորինս կլիցքաթափվեք; դուք կսկսեք նկատել ձեր մեջ սովորություններ, որոնք կատարելապես անիմաստ են՝ ուղղակի անհնար կդառնա դրանցից օգտվել: Ոչ այն է, թե դուք ստիպեցիք ձեզ դրանցից այլևս չօգտվել, ընդհակառակը. ուղղակի մի անգամ դուք նկատում եք... ի՞նչ է պատահել: Ինչ-որ սովորույթ, որը դուք ունեիք օրը քսանչորս ժամ, արդեն մի քանի օր է, ինչ բացակայում է, դուք այն արդեն լրիվ մոռացել եք:


* * *

Sambitbaba
01.02.2020, 18:36
* * *

Պայծառացումը նշանակում է, որ դուք լցվել եք լույսով:
Այո, դա բռնկում է, անկանխատեսելի՝ և ոչ դրսից: Դա բռնկում է ներսում: Հանկարծ չեն մնում այլևս խնդիրներ, չկան այլևս հարցեր, չկան որոնումներ:
Հանկարծ դուք հայտնվում եք տանը, առաջին անգամ լիակատար հանգստի մեջ, ոչ մի տեղ չշարժվելով, առաջին անգամ այս ակնթարթի մեջ, այստեղ և հիմա:
Պայծառացումը՝ շատ հասարակ, շատ սովորական ապրում է:


* * *

Եթե ես տեսել եմ բաց երկինք, ուրեմն այդ բաց երկնքից ինչ-որ բան մնացել է իմ աչքերում:
Եթե ես տեսել եմ աստղերը, ուրեմն այդ աստղերից ինչ-որ բան մնացել է իմ մեջ:
Բայց ես դրա համար չեմ պայքարել:


* * *

Sambitbaba
03.02.2020, 22:23
* * *

Եթե դուք շարունակեք դիտարկել և ավելի խորը ներթափանցեք ձեր սեփական գոյության մեջ, կգաք այն կետին, որտեղից դուք սկսեցիք մոռանալ ձեզ և աճեցնել ձեր էգոն:
Այդ պահը կդառնա պայծառացման պահը, որովհետև, հենց որ դուք հասկացաք, թե ինչ է էգոն, խաղն ավարտված է:


* * *

Երբ դուք լռում եք, ճշմարտությունը ոչ թե հայտնվում է ձեր առջև ինչ-որ օբյեկտի տեսքով: Երբ դուք լռում եք, դուք հանկարծ տեսնում եք, որ ճշմարտությունը... ինքներդ եք:
Փնտրելու բան չկա:
Փնտրողն ինքը փնտրելիքն է: Դիտարկողն ինքը դիտարկման առարկան է: Երկվություն այլևս չկա:
Եվ արդեն մտածելու բան էլ չկա: Արդեն չկան կասկածներ; ոչ հավատ, ոչ գաղափարներ:


* * *

Sambitbaba
05.02.2020, 22:08
* * *

Գիտակցումը երազների մահն է:


* * *

Դա ինձ հետ պատահել է և դա անհնարին չէ նաև ձեզ համար: Ես ընդամենը սովորական մարդ եմ, նույնպիսի, ինչպես դուք: Եթե դա կարող էր տեղի ունենալ ահա այսպիսի սովորական մարդու հետ, ուրեմն ինչու՞ ոչ ձեզ հետ էլ: Հնարավոր է, ձեզ պետք է շարժվել այլ անկյան տակ; հնարավոր է ձեզ անհրաժեշտ կլլինի ինչ-որ այլ մեթոդ: Հնարավոր է, ձեզ անհրաժեշտ է քիչ ավելի երկար քայլել: Հնարավոր է, ձեր կողմից այդ սարն ավելի դժվար է բարձրանալ, - բայց դա միևնույն է տեղի կունենա՛:


* * *

Sambitbaba
07.02.2020, 20:35
* * *

Ես ամբողջ ժամանակ ջանում եմ ձեզ հիշեցնել, որ երբ դուք լցվեք ներքին երանությամբ, ձեր բոլոր հարցերը կանհետանան՝ ոչ թե կստանան պատասխան, այլ ուղղակի կվերանան; կտարրալուծվեն, այլ ոչ թե կլուծվեն:
Եվ երբ դուք ձեռք բերեք այդ վիճակը, որտեղ չկան հարցեր, չկան կասկածներ, չկան հույսեր, երբ դուք դառնաք ամբողջովին բավարարված, լցված, ձեզ հետ տեղի կունենա իմացությունը:
Դուք կդառնաք Սողոմոն:


* * *

Հիշեք. ձերն է միայն այն, ինչ ինքներդ եք վերապրել:
Դուք գիտեք միայն այն, ինչ ճանաչել եք ինքներդ:
Թող դա շատ քիչ լինի, մի անհանգստացեք; սերմը շատ փոքր բան է, բայց հսկայական ներուժ ունի: Սերմը՝ իր չէ: Սերմը՝ գոյատևություն է, որը պատրաստ է պայթել դեպի վեր՝ նա ընդամենը բարենպաստ պատահարի է սպասում:


* * *

Կարող եք անվանել դա ներդիտարկայնություն, կարող եք անվանել դա գիտակցվածություն, դրանք ընդամենը խոսքեր են, բայց դրա գլխավոր որակն է բացարձակ լռությունը, երբ ձեր մեջ ոչինչ չի շարժվում, ոչինչ չի ալեկոծվում:
Այդ վիճակն աստվածայնությունն է:


* * *

Sambitbaba
08.02.2020, 20:29
* * *


Լույսը գալիս և գնում է, իսկ մութը միշտ կա: Երբ լույսը կա, դուք մութն ուղղակի չեք տեսնում; երբ լույսն անհետանում է, սկսում եք այն տեսնել: Բայց այն միշտ ներկա է: Դուք չեք կարող նրան կանչել: Լույս կանչել կարող եք: Դուք վառում եք խարույկ, ավելացնում եք փայտ, և երբ փայտը վերջանում է, լույսն անհետանում է: Դուք լույսը կանչել էիք, հետևաբար այն ձեր գործողությունների արդյունք է: Իսկ մութն աղբյուր չունի, այն ինչ-որ մեկի գործողությունների արդյունքը չէ: Այն առանց պատճառի է և հավերժ:
Նիրվանան՝ շատ հասարակ բան է: Այն նշանակում է "հանգցնել էգոյի փոքրիկ մոմը":
Եվ հանկարծ... իրականությունը միշտ այստեղ էր, բայց էգոյի վառված մոմի պատճառով դուք կարող էիք այն չտեսնել: Այժմ մոմն այլևս չկա, մնացել է իրականությունը միայն: Այն միշտ այստեղ էր, դուք ամենասկզբից էլ նրան չէիք կորցրել: Նրան անհնար է կորցնել, եթե նույնիսկ շատ ուզենաք:
Դա ձեր բնությունն ինքն է: Ինչպե՞ս կարող եք այն կորցնել:
Այնպես որ նիրվանան նման է մթի: Լույսը հանգած է և ձեր առջևում է ամբողջ ձեր իրականությունը, իր ամբողջ գեղեցկությամբ, իր ամբողջ երանությամբ:

Սկզբում եղել է լռությունը, այլ ոչ խոսքը:
Մեջտեղում՝ լռությունը:
Վերջում՝ լռությունը:


* * *



Վ Ե Ր Ջ