Մուտք

Դիտել ողջ տարբերակը : Ֆուտբոլ



Էջեր : 1 2 [3]

Ambrosine
11.08.2010, 12:48
չգիտեի որտեղ գրեի և ստեղ կհարցնեմ

Պաշտպան,կիսապաշտպան,հարձակվող ու մնացածը տվեք անգլերեն :Օրինակ ֆիֆայի մեջ ոնցա խաղի LCB,CB ու նման բաներ :

The Sweeper - SW (լիբերո)
Center Fullback - CB (կենտրոնական պաշտպան)
Left/Right Fullback - LB, RB (ձախ, աջ պաշտպան)
Wingback - LWB, RWB (ձախ, աջ ծայր կիսպաշտպան. երևի հարձակվողական ոճի կիսապաշտպան, առաջ քաշված)
Left/Right Midfielder - LM, RM (ձախ, աջ կիսապաշտպան)
Defensive Midfielder - DM (հենակետային կիսապաշտպան, պաշտպանական ոճի կիսապաշտպան)
Central midfielder - CM (կենտրոնական կիսապաշտպան)
The Winger - LW, RW (ձախ, աջ առաջ քաշված վինգեր)
Striker - S (հարձակվող)
Second Striker - SS (երևի հետ քաշված հարձակվող)
The Soccer Goalkeeper - GK (դարպասապահ)
Centre Forward - CF (կենտրոնական հարձակվող)
Attacking/Offensive Midfielder - AM (հարձակողական ոճի կիսապաշտպան)

Արծիվ
22.08.2010, 09:23
Դավիդսը վերադառնում է մեծ ֆուտբոլ

http://img830.imageshack.us/img830/811/10114121282375592.jpg (http://img830.imageshack.us/i/10114121282375592.jpg/)

Հոլանդիայի հավաքականի նախկին կիսապաշտպան Էդգար Դավիդսը վերսկսել է իր ֆուտբոլային կարիերան` "Կրիստալ Պելես" անգլիական ակումբի հետ պայմանագիր ստորագրելով: Ֆուտբոլիստը վերջին անգամ խաղադաշտ էր դուրս եկել երկու տարի առաջ, երբ հանդես էր գալիս "Այաքսի" կազմում:
"Սա հոյակապ պահ է իմ, ինչպես նաև իմ նոր ակումբի համար: Ես պարզապես ցանկանում եմ վայելել ֆուտբոլը և ցույց տալ այն ամենը, ինչին ընդունակ եմ",- ասել է ֆուտբոլիստը The Telegraph պարբերականին:
Դավիդսը հայտնի է "Միլանում", "Յուվենթուսում", "Բարսելոնայում", "Ինտերում" և "Տոտտենհեմում" իր մրցելույթներով: Նա 74 խաղ է անցկացրել Հոլանդիայի ազգային հավաքականում:
Sky Sports-ը հաղորդում է, որ Էդգարը վարձատրվելու է միայն այն հանդիպումների համար, որոնցում խաղադաշտ է դուրս եկել: Մինչ պայմանագիր կնքելը, Դավիդսը վերսկսել էր մարզումներն իր հարազատ "Այաքսում" : Ակնկալվում է, որ հոլանդացին նոր ակումբի կազմում հանդես կգա արդեն այսօր` "Իպսվիչի" հետ հանդիպման ժամանակ:

Աղբյուրը (http://www.armsport.am/am/news/4/12/11412/)

Մարադոնայից վիրավորվածները վերադառնում են. Ձանետին և Կամբյասոն հրավեր են ստացել

http://img210.imageshack.us/img210/3048/10114031282368824.jpg (http://img210.imageshack.us/i/10114031282368824.jpg/)

Արգենտինայի հավաքականի գլխավոր մարզչի պարտականությունները կատարող Սերխիո Բատիստան հրապարակել է ազգային հավաքականի այն կազմը, որը կմասնակցի սեպտեմբերի 7-ին Իսպանիայի հետ կայանալիք ընկերական հանդիպմանը:
Արգենտինացիների կազմում կրկին կարելի է տեսնել իտալական “Ինտերի” ֆուտբոլիստներ Խավիեր Ձանետիի և Էստեբան Կամբյասոյի անունները, ովքեր մինչ աշխարհի առաջնությունը հեռացվել էին կազմից նախկին գլխավոր մարզիչ Դիեգո Մարադոնայի ցանկությամբ:
Ցուցակում բացակայում է “Բոկա Խունիորսի” կիսապաշտպան Ռոման Ռիկելմեի անունը, ով շարունակում է վերականգնվել ծնկի վնասվածքից հետո:
Այլ փոփոխություններից կարելի է նշել գերմանական “Վոլֆսբուրգի” և իսպանական “Սարագոսայի” նախկին ֆուտբոլիստ և այժմ “Ինտերում” հանդես եկող Անդրես Դ’Ալեսանդրոյի վերադարձը:

Դարպասապահներ: Սերխիո Ռոմերո («ԱԶ Ալկմար»), Մարյանո Անդուխար («Կատանիա»), Ագուստին Մարչեսին («Լանուս»).
Պաշտպաններ: Մարտին Դեմիչելիս («Բավարիա»), Վալտեր Սամուել («Ինտեր»), Նիկոլաս Բուրդիսո («Ինտեր»), Գաբրիել Հայնցե («Մարսել»), Խավիեր Ձանետի («Ինտեր»), Գաբրիել Միլիտո («Բարսելոնա»), Պաբլո Սաբալետա («Մանչեսթեր Սիթի»).
Կիսապաշտպաններ: Խավիեր Մասկերանո («Լիվերպուլ»), Անխել Դի Մարիա («Ռեալ»), Էստեբան Կամբյասո («Ինտեր»), Ֆերնանդո Գագո («Ռեալ»), Էվեր Բանեգա («Վալենսիա»), Մարիո Բոլատի («Ֆիորենտինա»), Անդրես Դ’Ալեսանդրո («Ինտեր»).
Հարձակվողներ: Լիոնել Մեսսի («Բարսելոնա»), Սերխիո Ագուերո («Ատլետիկո»), Կարլոս Տևես («Մանչեսթեր Սիթի»), Էսեկիել Լավեսի («Նապոլի»), Դիեգո Միլիտո («Ինտեր»), Գոնսալո Իգուաին («Ռեալ»).

Աղբյուրը (http://www.armsport.am/am/news/4/8/11403/)

Ապե Ջան
25.08.2010, 09:30
Ազատ ֆուտբոլիստի կարգավիճակ ստացած Կրիստիան Պանուչին որոշել ավարտել իր կարերիան:

Կրիստիան Պանուչին իր կարիերայի ընթացքում հանդես է եկել մի շարք ակումբներում՝ “Ջենոա”, “Միլան”, “Ռեալ”, “Ինտեր”, “Չելսի”, “Մոնակա”, “Ռոմա” և “Պարմայի” կազմում: Իտալիայի հավաքականում նա անցկացրել է 57 հանդիպում, դարձել 4 գոլի հեղինակ։

Ձայնալար
26.08.2010, 13:11
http://www.totalfootball.am/wp-content/uploads/2010/08/Azerisport.com.jpg


Եվրոպա լիգայի խաղարկության փլեյ-օֆ փուլի «Բորուսիա» Դորտմունդ – «Ղարաբաղ» (Ադրբեջան) մրցավեճի ժամանակ Südtribüne ֆանատների սեկտորում գերմանացի երկրպագուները հայկական դրոշ են կախել՝ դրանով առաջացնելով մարզադաշտում գտնվող ադրբեջանական և թուրքական համայքների ներկայացուցիչների զայրույթը, տեղեկացնում է Regnum գործակալությունը:

Azerisport-ը գրել է, որ հայկական դրոշի առկայությունը չէր կարող բացասական ռեակցիա չառաջացնել «Ղարաբաղի» ֆուտբոլիստների մոտ, որոնք դեռևս առաջին խաղակեսում չորս անպատասխան գոլ են բաց թողել:

http://www.totalfootball.am/2010/08/22375/

Ambrosine
26.08.2010, 13:19
Հլը դրանց է... Ղարաբաղ անունով ֆուտբոլի թիմ ունեն :angry Լավ ա դրոշն էլ եղել ա, թե չէ ինչո՞վ պիտի արդարացնեին պարտությունը :D

Monk
12.09.2010, 16:27
Պենալ եմ ասել հա :D

http://www.youtube.com/watch?v=C80RG3bFDrA&feature=player_embedded

tikopx
14.09.2010, 18:12
հայերը ապացուցում են , որ պենալ խփել չգիտեն`
յուրա Մովսիսյանը դանիա եսիմ որ ակումբում խաղալուց բացելա հաշիվը, բայց քիչ անց չի իրացրել 11 մետրանոցը և ֆուտբոլի չգրված օրենքով խաղը վերջացել է 1:1
չնայաց որ գոլով ինքնա բացել հաշիվը ելի բանա:)

Sagittarius
14.09.2010, 18:23
հայերը ապացուցում են , որ պենալ խփել չգիտեն`
յուրա Մովսիսյանը դանիա եսիմ որ ակումբում խաղալուց բացելա հաշիվը, բայց քիչ անց չի իրացրել 11 մետրանոցը և ֆուտբոլի չգրված օրենքով խաղը վերջացել է 1:1
չնայաց որ գոլով ինքնա բացել հաշիվը ելի բանա:)

բայց դե ապացուցում են որ խաղից գոլեր խփել գիտեն ;)
Յուրայի նման հարձակվող հայկական ֆուտբոլը ահագին ժամանակն ա չի տեսել, ես իրան Վիերին եմ նմանացնում, հայկական տերմինատորն ա:)

Monk
20.09.2010, 01:12
«Մրցավարը ես եմ, ինչքան հավեսս տա, էնքան էլ կխփեք»:D

http://www.youtube.com/watch?v=4F8e6mq3yqs&feature=player_embedded

Altair
02.10.2010, 20:12
Դե Կար ջան Հայստանի ֆուտբոլի հետ ամեն ինչ ա հնարավոր, բայց էդ մեկը չէ երևի:
Ուրեմն էսօր տենց ժամը մեկի կողմերը բարսելոնա-ռեալ մադրիդ խաղն ա, ով ինչ կասի կամ կատարեք ձեր խաղադրույքները:

Բարսելոնան կհաղթի :

Ambrosine
02.10.2010, 20:15
Բարսելոնան կհաղթի :
Մեսսի, դու գոնե կարդացե՞լ ես, թե որ թվի գրառման ես պատասխանում :think

Դարք
02.10.2010, 20:54
Բարսելոնան կհաղթի :

ո՞վ, ե՞րբ :unsure:blin:'

Ապե Ջան
02.10.2010, 21:32
ո՞վ, ե՞րբ :unsure:blin:'

Բարսելոնան :)) հաղթեալա Ռեալին: :))

HardRock
17.11.2010, 21:07
Ժող. ով գիտի սայթ, որով այսօր կցուցադրվի Արգենտինա - Բռազիլիա ընկերական հանդիպումը, ժամը քանիսինա սկսում:

tikopx
17.11.2010, 21:09
livetv.ru -տարբեր որակի, նայած կապտ ինչքանա ձգում:
արդեն սկսելա

Աբելյան
17.11.2010, 21:49
Սան Մարինոն Ֆինլանդիային կես ժամից ավել դիմադրել ա::o
Ռուսաստանը կրվում ա Բելգիային:
Էսօր էլ Ֆրանսիան Անգլիային ջարդելու ա::goblin

tikopx
18.11.2010, 00:04
Հայկական ֆուտբոլի սիրահարների համար տեղադրեմ Վարդան Մինասյանի հարցազրույցը ՖԻՖԱ-ի հետ`

http://www.fifa.com/worldfootball/ranking/news/newsid=1333170.html

Սերխիո
18.11.2010, 20:44
http://www.youtube.com/watch?v=7DKMJfWpCzk
Իսպանական փուչիկի գմփոցը Պորտուգալական դաշտում... Վայելե~ք արագ ֆուտբոլը, ոչ թե գնդակով տիկի-տակին

tikopx
02.12.2010, 19:40
Ֆուտբոլի Աշխարհի Առաջնություն 2018 -ը Կանցկավի Ռուսաստանում:

Ֆուտբոլի Աշխարհի Առաջնություն 2022 -ը Կանցկավի Կատարում:

BOBO
02.12.2010, 19:51
կեթանք կնայենք:D

Լեո
02.12.2010, 20:19
Մնաց, որ մինչև 2018 թվականը Ռուսաստանը չկործանվի :))

Սերխիո
03.12.2010, 00:59
ահագին խոպանի գործ բացվավ:)

Սերխիո
06.12.2010, 03:09
http://ru.uefa.com/community/teamoftheyear/index.html
քվեարկեք ու կազմեք ձեր թիմը

Աբելյան
10.02.2011, 21:17
Լավագույն ավանդույթները շարունակվում են::)

http://www.youtube.com/watch?v=P_e3eqje_wM

Sagittarius
14.02.2011, 18:51
Ջաստին Բիբերի ֆաները ֆուտբոլում շատանում են, աչքիս սկսեմ քերլինգ նայել :think

Տիպիկ օրինակ՝ մի քանի օր առաջ Մադրիդում բնակվող Կոլումբիացի ընկերներիցս մեկը /գեղեցիկ սեռի ներկայացուցիչ/ ֆեյսբուքի իրա պատին գրել էր.

«Վոոոու՜յ, Կոլումբիան Ռեալ Մադրիդի հետ ա խաղալու՜…»

Մդա...... նորաթուխ ֆուտբոլային «ֆանե՛ր», հասկանում եմ, որ մոդայից հետ չէք ուզում մնալ, ու դուք էլ եք ուզում ջաստին բիբեր լսել, բայց ֆուտբոլը բիբեր չի՛. մի փոքր հարգե՛ք մեր զգացմունքները.

Լեո
15.02.2011, 19:58
http://kp.ru/f/12/image/66/37/2273766.jpg
«Զուբաստիկը» (Ռոնալդոն) ավարտեց իր ֆուտբոլային կարիերան :(

Նա բոլոր ժամանակների իմ ամենասիրելի ֆուտբոլիստներից մեկն է: Նրա շնորհիվ ես սիրեցի ֆուտբոլը:

Շնորհակալություն, Ռոնալդո՛:



http://www.youtube.com/watch?v=fgyci-sIjYE

Gayl
15.02.2011, 20:04
Ազնիվ խոսք դեռ չգիտեմ մի հարձակվողի ով կարող է համեմատվել նրա հետ:

Ungrateful
15.02.2011, 20:08
Փոքր էի շատ... Բրազիլացիներին էի երկրպագում, ու այդ տարի կրկին անգամ նրանք դարձան աշխարհի չեմպիոն: Չեմ հիշում, որ թիվն էր ու ում դեմ էր խաղը... Ճիշտն ասած, ալարեցի ինետը քրքրել ու վերհիշել: Ինչևէ` դա կարևոր չի:
Այդ անգամ, կյանքումս առաջին ու դեռ միակ անգամ, երեխա հալովս ուրախությունից լաց էի լինում :), անսովոր ու աներևակայելի զգացողություն էր: Առաջին կուռքս է եղել ֆուտբոլային ասպարեզում, ու ոչ միայն նա` այդ թվերի Բրազիլիայի հավաքականն ու թիմի բոլոր տղերքը:
Ապրի մեր լեգենդը :love:

Հ.Գ. Մեկ էլ հոլանդացի Պատրիկ Կլույվերտին էի սիրում :))

Gayl
15.02.2011, 20:13
Փոքր էի շատ... Բրազիլացիներին էի երկրպագում, ու այդ տարի կրկին անգամ նրանք դարձան աշխարհի չեմպիոն: Չեմ հիշում, որ թիվն էր ու ում դեմ էր խաղը... Ճիշտն ասած, ալարեցի ինետը քրքրել ու վերհիշել: Ինչևէ` դա կարևոր չի:


Երևի Բրազիլիա-Գերմանիա ֆինալն ես տեսել, Ռոնալդոն երկու գնդակ ուղղարկեց ցանցի մեջ:

Լեո
15.02.2011, 20:20
Կարծում եմ Ռոնլադոն բոլոր ժամանակների ամենասիրված ֆուտբոլիստն է աշխարհում: Նրան բոլոր են սիրում, նույնիսկ նրանք, ովքեր չեն երկրպագում Բրազիլիայի հավաքականին կամ այն ակումբներին, որտեղ նա խաղացել է:

Լեո
15.02.2011, 20:23
Փոքր էի շատ... Բրազիլացիներին էի երկրպագում, ու այդ տարի կրկին անգամ նրանք դարձան աշխարհի չեմպիոն: Չեմ հիշում, որ թիվն էր ու ում դեմ էր խաղը... Ճիշտն ասած, ալարեցի ինետը քրքրել ու վերհիշել: Ինչևէ` դա կարևոր չի:
Այդ անգամ, կյանքումս առաջին ու դեռ միակ անգամ, երեխա հալովս ուրախությունից լաց էի լինում :), անսովոր ու աներևակայելի զգացողություն էր: Առաջին կուռքս է եղել ֆուտբոլային ասպարեզում, ու ոչ միայն նա` այդ թվերի Բրազիլիայի հավաքականն ու թիմի բոլոր տղերքը:
Ապրի մեր լեգենդը :love:

Հ.Գ. Մեկ էլ հոլանդացի Պատրիկ Կլույվերտին էի սիրում :))

Իսկ ես 1998թ. աշխարհի առաջնության եզրափակիչից հետո եմ լացել: Ու հատկապես շատ էի տխրել Ռոնալդոյի համար:

Ambrosine
15.02.2011, 20:28
Սիրածս ֆուտբոլիստը չի եղել... հասկանալի պատճառներով :)): Չեմ սիրել իր էգոիստությունը, փոխանցում չկատարելը, բայց... որպես հարձակվող շատ հարգել եմ:
Ոնց չեմ սիրում էս հրաժեշտի պահերը :(: Մանավանդ որ բացի դեղին մարզահագուստից, իրեն միշտ հիշելու եմ Ռեալի համազգեստով...

հ.գ. Արսեն, երևի 2002-ի հետ ես: Այդ առաջնությանը, երբ Իսպանիային դուրս թողեցին :angry, անցա Բրազիլիայի կողմը: Հիշում եմ, թե ոնց էի ուրախացել, որ իրենք չեմպիոն դարձան, ոչ թե նեղաչքերը :angry :)) /եզրափակիչը նկատի չունեմ/: Ու կարծեմ հաղթական գոլն էլ ինքը խփեց: Դեռ մի բան էլ նեղվեցի, երբ Կաֆուն առաջինը բարձրացրեց գավաթը. ասում էի` Ռոնալդոն պիտի բարձրացներ, ինքն էր վաստակել այդ գավաթը :sad :D:

Gayl
15.02.2011, 20:30
հ.գ. Արսեն, երևի 2002-ի հետ ես: Այդ առաջնությանը, երբ Իսպանիային դուրս թողեցին :angry, անցա Բրազիլիայի կողմը: Հիշում եմ, թե ոնց էի ուրախացել, որ իրենք չեմպիոն դարձան, ոչ թե նեղաչքերը :angry :)) /եզրափակիչը նկատի չունեմ/: Ու կարծեմ հաղթական գոլն էլ ինքը խփեց: Դեռ մի բան էլ նեղվեցի, երբ Կաֆուն առաջինը բարձրացրեց գավաթը. ասում էի` Ռոնալդոն պիտի բարձրացներ, ինքն էր վաստակել այդ գավաթը :sad :D:

Հաղթական երկու գնդակը:D:
Համ էլ Կաֆուն պատկանում է կարգին տղերքի շարքին:))

Ambrosine
15.02.2011, 20:34
Հաղթական երկու գնդակը:D:
Համ էլ Կաֆուն պատկանում է կարգին տղերքի շարքին:))

Գրելուց հետո տեսա, որ դու արդեն գրել ես :)):
Դե հիմա էդ տարիքում ֆուտբոլիստներին կատեգորիաների չէինք բաժանում. գոլ խփողը հերոսն էր :)):

Ungrateful
15.02.2011, 20:34
Բայց իմ կարծիքով ուշացրեց մի քիչ... Մի քիչ ավելի շուտ պիտի հրաժեշտ տար... Եսի՞մ :esim: Զիդանի նման, Զիդանը գնաց ճիշտ ու ժամանակին: Կարծում էի, որ Ռաուլն էլ ա ուշացնում, բայց Շալկեում իր խաղը ստիպում ա փոխել կարծիքս :unsure:

Լեո
15.02.2011, 20:34
Ու կարծեմ հաղթական գոլն էլ ինքը խփեց:

Այդ խաղի երկու գոլերն էլ Ռոնալդոն խփեց, բայց երկուսում էլ շատ մեծ ավանդ ունեցավ Ռիվալդոն:


http://www.youtube.com/watch?v=LIVpYZ8oehQ

Gayl
15.02.2011, 20:34
Մոռացել էի, որ այս (http://www.akumb.am/showthread.php/52107-%D5%96%D5%B8%D6%82%D5%BF%D5%A2%D5%B8%D5%AC%D5%A1%D5%B5%D5%AB%D5%B6-%D5%A1%D5%B4%D5%A5%D5%B6%D5%A1%D5%A3%D5%A5%D5%B2%D5%A5%D6%81%D5%AB%D5%AF-%D5%A4%D6%80%D5%BE%D5%A1%D5%A3%D5%B6%D5%A5%D6%80%D5%A8) թեման սկսել եմ Ռոնալդոի գոլերից

http://www.youtube.com/watch?v=6se3f5Wg8t0&feature=player_embedded

Լեո
15.02.2011, 20:46
Էս էլ ա լավ վիդեո :)


http://www.youtube.com/watch?v=vRYfb_qudKg&feature=related

Նաիրուհի
16.02.2011, 00:47
Քո հեռանալով ինձ անցյալի հետ կապող ևս մի թել է կտրվում: Դու իմ առաջին սերերից մեկն ես, այն սերերից, որ չեն մոռացվում ու չեն մարում, անթեղված ապրում են՝ սպասելով բոցկլտալու ու ջերմացնելու հարմար առիթի:
Այս տարիներին ես սեփականիս պես ապրել եմ բոլոր հաջողություններդ, բոլոր դժվարություններդ, ամեն անգամ քեզ ընկնելիս տեսնելիս թվացել է՝ ինձ են գետնին տապալում, ամեն վերականգնվելդ ինձ համար էլ հարության պես մի բան է եղել...
Ու ես շարունակում էի հետևել ու էլի սիրել քեզ անկախ հազարավոր կիլոմետրերից:
Ու հիմա դու հեռանում ես: Ինձնից չէ, այլ այն ոլորտից, որը բացահայտել էր ինձ համար քեզ...

Համոզված եղիր, որ ես միակը չեմ, ում համար այսօրն արդեն մի փոքր մռայլ է երեկվանից, քանի որ այլևս դու խաղադաշտից չես ժպտալու քո մանկական ժպիտով...
Հարազատս, հուսով եմ՝ երջանիկ կլինես նաև առանց խաղալու, առանց ֆուտբոլի:
Գիտեմ, որ դու զգում ես, որ այստեղ էլ մի սիրտ կա, որ սիրում է քեզ...
Ես ժպտում եմ քեզ: Ժպտա՛...

http://img262.imageshack.us/img262/108/804088ronaldo.jpg (http://img262.imageshack.us/i/804088ronaldo.jpg/)

Ես գիտեի, որ միակը չեմ :) :(
Ֆուտբոլ սկսել եմ նայել 2002-ից, Ռոնալդոյով առաջին խաղից հիացել եմ, Ռեալին էլ սկսել եմ սիրել, որովհետև նա´ էր այնտեղ խաղում։
Ինձ համար միֆ են Պելեն, Մարադոնան, Գարինչան, Պլատինին ու մյուս լեգենդները. իմ Ռոնալդոն միշտ անփոխարինելի կլինի: :love

Fashist
19.02.2011, 15:42
Նաիրուհի, իմն էլ սկսել է Բատիստուտայով: Ես էլ եմ իրենով սկսել պրիզնատ գալ Արգենտինային: Իմ համար էլ են բոլորը միֆ բացի իրենից:




Մոդերատորական. տրանսլիտը արգելվում է:

Gayl
19.02.2011, 16:28
Նաիրուհի, իմն էլ սկսել է Բատիստուտայով: Ես էլ եմ իրենով սկսել պրիզնատ գալ Արգենտինային: Իմ համար էլ են բոլորը միֆ բացի իրենից:

Բայց ինչպե՞ս կարելի է մնացած ֆուտբոլիստներին միֆ անվանել:

Մանուլ
19.02.2011, 19:37
Ֆուտբոլ սկսել եմ նայել 2002-ից, Ռոնալդոյով առաջին խաղից հիացել եմ, Ռեալին էլ սկսել եմ սիրել, որովհետև նա´ էր այնտեղ խաղում։

Ես էլ :)): Առաջին խաղը, որ նայել եմ, Բրազիլիա - Բելգիան ա եղել: Ռոնալդոյի ու Ռիվալդոյի անունը ծանոթ էր, հետո սկսեցի նյաել զգացի, որ հավես խաղ ա ֆուտբոլը :)): Մինչև էդ պապիկս նայում էր, բայց միշտ դուրս չէր գալիս ֆուտբոլը:
Մեկ էլ Իտալիային էի սիրում ու ահավոր կատաղել էի Իտալիա - Կորեա խաղի ժամանակ մրցավարի անարդարությունից :sad: Վերջերս իմացա, որ էդ մրցավարին պատժել են այդ և մի քանի ուրիշ խաղերում ծախվելու համար, մի քիչ հանգստացա:

Բա հիշում ե՞ք, որ 2002-ին բակում բոլոր տղաները էս սանրվածքով էին. :))

http://soccernet-assets.espn.go.com/design05/images/2010/0225/ronaldo2002worldcup_275x155.jpg

Ungrateful
19.02.2011, 19:41
Բա հիշում ե՞ք, որ 2002-ին բակում բոլոր տղաները էս սանրվածքով էին. :))

http://soccernet-assets.espn.go.com/design05/images/2010/0225/ronaldo2002worldcup_275x155.jpg

Ինձ չթողեցին :cry:

davidus
19.02.2011, 23:55
Ֆուտբոլ նայել սկսել եմ 95-96 թվականներից՝ Այաքսի խաղերը, երբ հոլանդացիները վարուցանքս էր անում Եվրոպայում: Ոսկի սաստավ էր... Կլյուվերտ, Ֆրենկ ու Ռոնալդ Դե Բուռ, Էդվին Վան դեռ Սաառ, Էդգար Դեվիդս... էլ որին ասեմ... :love

Ոնց եմ կարոտել էդ թվերի ֆուտբոլը... :(

Հ.Գ. Մարկ Օվերմարսին ու Բաբանգիդային էլ մոռացա...

Սերխիո
02.03.2011, 20:24
Կլյուվերտ, Ֆրենկ ու Ռոնալդ Դե Բուռ, Էդվին Վան դեռ Սաառ, Էդգար Դեվիդս... էլ որին ասեմ... :love
Հ.Գ. Մարկ Օվերմարսին ու Բաբանգիդային էլ մոռացա...

+ Կլարենս Զեդորֆ , Նվանկու Կանու, Ռեյցիգեր , Յարի Լիտմանեն...

Հ.Գ.
Ֆուտբոլով հրապուրվել եմ էս թիմից, բայց սիրահարվել եմ Ռեալին...

Սերխիո
02.03.2011, 20:26
http://www.youtube.com/watch?v=DP11fHjBBRs
նոր պրոֆուտբոլով տեսա ու ման եկա... Բո~ց ա , Ժողովուրդ , ես սենց սաչոկություն չեմ տեսել:D Հուսով եմ Դանի Ալվեշը չի սովորի նման հնարքներ:angry

Gayl
02.03.2011, 21:13
նոր պրոֆուտբոլով տեսա ու ման եկա... Բո~ց ա , Ժողովուրդ , ես սենց սաչոկություն չեմ տեսել:D Հուսով եմ Դանի Ալվեշը չի սովորի նման հնարքներ:angry

Աաաաաա:D:D:D
Սկզբից չէի տեսել, որ էտ ապուշն ա ձեռքը ստիպողաբար կպցնում դեմքին :D
Գյադեն հաստատ հայ ա :D

Լեո
10.03.2011, 21:32
նոր պրոֆուտբոլով տեսա ու ման եկա... Բո~ց ա , Ժողովուրդ , ես սենց սաչոկություն չեմ տեսել:D Հուսով եմ Դանի Ալվեշը չի սովորի նման հնարքներ:angry

Հա էլի, հանկարծ Ալվեշը չսովորի, այ այ այ... :sad


http://www.youtube.com/watch?v=Ab36yDjiyPs
Լսեք, թե Ուտկինը ինչ համեմատություն ա անում :lol

zanazan
11.03.2011, 13:25
Հա էլի, հանկարծ Ալվեշը չսովորի, այ այ այ... :sad

Լսեք, թե Ուտկինը ինչ համեմատություն ա անում :lol
ախպեր լավ դե հմի, աղջիկներին կարելի ա

Լեո
25.03.2011, 01:00
Ռուսաստանի ֆուտբոլային միությունը ՌԴ հավաքականի ֆուտբոլիստներից յուրաքանչյուրին 40.000 եվրո է խոստացել, եթե նրանք հաղթեն ՀՀ հավաքականին :lol
Փաստորեն մենք լուրջ շանսեր ունենք, որ սենց իրար են խառնվել :)) :hands

tikopx
25.03.2011, 01:19
իսկ դու գիտես որ տոմսերի գինը հասելա 25000- 60 000 ըստ տրիբունայի:D հաստատ ինֆորմ եմ ասում, եսօր կա արդեն ետ գնով, կարաս գնաս ստադիոնի մոտ առնես

Ապե Ջան
25.03.2011, 01:28
իսկ դու գիտես որ տոմսերի գինը հասելա 25000- 60 000 ըստ տրիբունայի:D հաստատ ինֆորմ եմ ասում, եսօր կա արդեն ետ գնով, կարաս գնաս ստադիոնի մոտ առնես

Ի՞նչի փող չաշխատենք որ :D

tikopx
25.03.2011, 01:31
Ի՞նչի փող չաշխատենք որ :D

ասել եմ մենակ 150 000 ի դեպքում կտամ տոմս, ինձ թվումա դրա կհասնի վերջի օրով 6:30-ին :D վերջնա բայց:D փողը մարդու հետ ինչերա անւոմ:D 2 հատ ունեմ, մեկը կծախեմ, մեկով էլ ուրիշը կմտնի տեղս, խոսք տված տոմսա:

Malxas
25.03.2011, 11:11
Մի տոմս էլ ես ունեմ, բայց ոչ մի պայմանով չեմ տա ուրիշին ;)

V!k
29.03.2011, 20:43
Ռուսաստան - Ադրբեջան` 8:0

Ֆուտբոլի երիտասարդական հավաքականների Marbella Cup-2011միջազգային մրցաշարում Ռուսաստանի հավաքականը երկրորդ խաղում 8:0 հաշվով հաղթել է Ադրբեջանի թիմին եւ նվաճել է գավաթը:
Առաջին խաղում ռուսները 7:3 հաշվով հաղթել էին Գվինեայի թիմին, իսկ ադրբեջանցիներն աֆրիկացիներին պարտության էին մատնել 1:0 հաշվով:
Աղբյուր՝ Նյուզ.ամ (http://news.am/arm/news/53258.html)

Ներսես_AM
30.03.2011, 12:30
Գազանություն խաղ ա եղել :love


http://www.youtube.com/watch?v=AEsEWGwaXG4

Monk
09.04.2011, 15:30
Երևի համեմատաբար անշառ թեման սա էր էս գրառման համար: Առանց մեկնաբանության.:)

http://www.youtube.com/watch?feature=player_embedded&v=_KfBGlGQfX8

Ապե Ջան
10.04.2011, 03:08
Երևի համեմատաբար անշառ թեման սա էր էս գրառման համար: Առանց մեկնաբանության.:)

Իրոք որ առանց մեկնաբանության :o

Լեո
10.04.2011, 10:52
Իսկ ես գիտեի Բեքհեմը Մանչեստրից հետո մենակ սեքսի սանրվածքներ անելն ա հիշում :o

Vaho
10.04.2011, 18:05
Երևի համեմատաբար անշառ թեման սա էր էս գրառման համար: Առանց մեկնաբանության.:)

http://www.youtube.com/watch?feature=player_embedded&v=_KfBGlGQfX8

էտ ոնց՞:o:o

Armen.181
10.04.2011, 19:11
էտ ոնց՞:o:o

սարգած ա ;), սարգած չլներ յութուբում 4000 հոգի չէին նայի

Ungrateful
10.04.2011, 19:20
սարդած ա ;), սարգած չլներ յութուբում 4000 հոգի չէին նայի

Արմեն ջան, առաջին անգամ վիդեոն դրվել է հայտնի "Պեպսի" ընկերության յութուբի պաշտոնական ալիքում… էդտեղից էլ տարածվել ու ափ է արվել տարբեր մարդկանց կողմից, ինչպես ակումբում տեղադրվածը:

Սա էլ օրիգինալը՝

http://www.youtube.com/watch?v=RTLVMKtn0Ew&feature=player_embedded

Armen.181
10.04.2011, 19:41
Արմեն ջան, առաջին անգամ վիդեոն դրվել է հայտնի "Պեպսի" ընկերության յութուբի պաշտոնական ալիքում… էդտեղից էլ տարածվել ու ափ է արվել տարբեր մարդկանց կողմից, ինչպես ակումբում տեղադրվածը:

Սա էլ օրիգինալը՝

http://www.youtube.com/watch?v=RTLVMKtn0Ew&feature=player_embedded

անձամբ ես չեմ հավատում ,եթե որևէ մեկը կարանար դա աներ ապա առաջինը ինքը կլներ, բայց իրա համարել ա ետ շատ

Լեո
10.04.2011, 20:02
էսօր Իտալիայի Ա սերիայում ուշագրավ խաղ ա տեղի ունեցել: Սիենան հյուրընկալվել ա Պալերմոյին, ու առաջին կեսից հետո 2-0 հաշվով պարտվելուց ա եղել: Երկրորդ խաղակեսում Սիենայի միանգամից 3 ֆուտբոլիստներ կարմիր քարտ են ստացել: Մնալով 8 հոգով՝ Սիենան այնուամենայնիվ կարողացել ա 90-րդ րոպեին իրար ետևից 2 գնդակ ուղարկել Պալերմոյի դարպասը, և խաղն ավարտվել ա ոչ ոքի՝ 2-2 հաշվով :o

Yellow Raven
10.04.2011, 20:07
էսօր Իտալիայի Ա սերիայում ուշագրավ խաղ ա տեղի ունեցել: Սիենան հյուրընկալվել ա Պալերմոյին, ու առաջին կեսից հետո 2-0 հաշվով պարտվելուց ա եղել: Երկրորդ խաղակեսում Սիենայի միանգամից 3 ֆուտբոլիստներ կարմիր քարտ են ստացել: Մնալով 8 հոգով՝ Սիենան այնուամենայնիվ կարողացել ա 90-րդ րոպեին իրար ետևից 2 գնդակ ուղարկել Պալերմոյի դարպասը, և խաղն ավարտվել ա ոչ ոքի՝ 2-2 հաշվով :o

Չեզենա, ոչ թե Սիենա...
Համ էլ մի կարմիրը գոլերը խփելուց հետո են ստացել, այսինքն 9 հոգով են հավասարացրել հաշիվը;)

Vaho
10.04.2011, 22:25
Չեզենա, ոչ թե Սիենա...
Համ էլ մի կարմիրը գոլերը խփելուց հետո են ստացել, այսինքն 9 հոգով են հավասարացրել հաշիվը;)

Բայց չե ես հիմա նայում եմ, երրորդ կարմիրից հետո են երկու գոլ խփել
3 կարմիրը և 2 գոլերը 90 րոպեից սկսած
http://ru.soccerstand.com/

Աբելյան
14.04.2011, 12:02
էսօր Իտալիայի Ա սերիայում ուշագրավ խաղ ա տեղի ունեցել: Սիենան հյուրընկալվել ա Պալերմոյին, ու առաջին կեսից հետո 2-0 հաշվով պարտվելուց ա եղել: Երկրորդ խաղակեսում Սիենայի միանգամից 3 ֆուտբոլիստներ կարմիր քարտ են ստացել: Մնալով 8 հոգով՝ Սիենան այնուամենայնիվ կարողացել ա 90-րդ րոպեին իրար ետևից 2 գնդակ ուղարկել Պալերմոյի դարպասը, և խաղն ավարտվել ա ոչ ոքի՝ 2-2 հաշվով :o
Իտալական հոտ ա գալի::) Կարծեմ կարմիր քարտերից 2-ը մրցավարի հասցեին արած արտահայտություններից հետո են եղել: Նույն Չեզենան Ռոմային 3-0 կրվելուց հետո էր 4 գոլ խփել:

Altair
18.04.2011, 21:07
ժող. Կարողա՞ ձեզանից մեկը Սուրենավան - Երասխ հանդիպմանը ներկա է գտնվել :D

Սերխիո
27.04.2011, 01:11
http://www.wtftoday.eu/tag/soccer/page/4/
առաջին էջից նայեք, ստեղ բոց վիդեոներ կան...:D

Ապե Ջան
07.05.2011, 11:16
ՖԱԼԿԱՈՆ ԳԵՐԱԶԱՆՑԵԼ Է ԿԼԻՆՍՄԱՆԻ ՌԵԿՈՐԴԸ

http://www.totalfootball.am/wp-content/uploads/2011/05/Falcao-e1304685446242.jpg

«Պորտուի» հարձակվող Ֆալկանո Եվրոպա լիգայի արդյունավետության նոր ռեկորդ է սահմանել: «Վիլյառեալի» դեմ խաղում հարձակվողը 16-րդ գոլն է խփել մրցաշարի այս խաղարկությունում:

Ռեկորդը պատկանում էր «Բավարիայի» հարձակվող Յուրգեն Կլինսմանին, որը 1995/96 թվականների ՈՒԵՖԱ-ի գավաթի խաղարկությունում 15 գոլ էր խփել:

Հղում: (http://www.totalfootball.am)

Աբելյան
09.05.2011, 01:44
Պորտուգալիայի առաջնություն էի նայում: Պորտուն նախավերջի տուրում եթե հաղթեր Պասոշ Ֆերեյրային, 17 անընդմեջ հաղթանակ կունենար, Բարսելոնի ռեկորդից կանցներ: Առաջի կեսից հետո 2-0 էր, ամեն ինչ համարյա պարզ էր: Երբ որ Պիցցին (Բրագայից վարձավճարով) կրճատեց հաշիվը, Ֆալկաոն արագ խփեց, ու ավարտից 35 րոպե առաջ նորից 2 գնդակի տարբերություն եղավ: Հետո նորից Պիցցին կրճատեց: Պորտուն, որ 28 խաղում 26 հաղթանակ ուներ, ըստ տրամաբանության պետք ա հաղթեր: Մանավանդ որ 3-2-ը բնորոշ հաշիվ էր Պորտուի համար: Ու մանավանդ որ Պասոշը մնաց 10 հոգով: Բայց 87-րդ րոպեին նույն Պիցցին 30 մետրից 3-րդ գոլն ա մտցնում: Պորտուն, որ սեփական հարկի տակ ոչ մի միավոր չէր կորցրել, 28 խաղում 13 գոլ էր բաց թողել, հանկարծ միջակ թիմից 3 գոլ ա ընդունում մի խաղակեսում: Ինտերի ռեկորդը չկրկնվեց:

salatik
12.05.2011, 13:42
Երեկ երեկոյան, շատ ուշ, պատահական միացրեցի ռուսական SPORT2 ալիքը, և մի շատ հետաքրքիր աստղային հրավառության ականատեսը եղա...
Չեչնիայի մայրաքաղաք Գրոզնիում տեղի էր ունենում Տերեկ թիմի նոր մարզադաշտի բացման արարողությունը: Ասեմ, որ Կովկասի ու Աշխարհի հավաքականների խաղ էին նախապատրաստել :hands
Գերագույն հաճույք էր , մի քանի ֆուտբոլիստների անուններ եթե թվարկեմ, ձեզ ամեն ինչ պարզ կլինի :
Նախ ասեմ, որ Կովկասի հավաքականում հիմնականում Չեչնիայի ղեկավարության անդամներն էին, նախագահ Կադիրովից սկսած, Տերեկի գլխավոր մարզիչն էր, մի քանիսն էլ երիտասարդ ֆուտբոլիստներ էին հենց Տերեկ թիմից: Միայն հայտնի ֆուտբոլիստ էր Դասաևը:
Աշխարհի հավաքականում սկսեմ ավագից ` Դիեգո Մարադոնա, որ տեսնեիք թե ոնց էր խաղում , կասեմ որ չնայած իրա գեր լինելուն, միևնուննա չեր կորցրել իր վարպետությունը:
Դիդա, Ֆաբիեն Բարտեզ, Ամորուզո, Կոստակուրտա, Ֆրանկո Բարեզի, Լուիշ Ֆիգու, Իվան Սամորանո, Ալեն Բոգոսյան, Ժան-Պիեռ Պապեն, Ֆաուլեր, Ֆրանչեսկոլի, Այալա, Մակմանաման, Վիերի :
Կովկասի հվք. - 5:2 Աշխարհի հվք.
Գոլեր : 0:1 - Սամորանո (13), 0:2 - Մարադոնա (18), 1:2 - Իսմաիլով (22), 2:2 - Ջաբրաիլով (32), 3:2 - Ֆոդկով (41), 4:2 - Սադաև (44), 5:2 - Սադաև (50).
Սենց հաճելի ու ուրախ ֆուտբոլ շատ վաղուց չէի տեսել, ամեն ինչ էնքան ջերմ էր, կար պայքար գնդակի համար, բայց ոչ մի խախտում :ok


http://pics.sport.rbc.ru/sport_pics/uniora/63/1305181681_0963.279x400.jpeg

Աբելյան
12.05.2011, 15:37
Ծախած խաղ էր::))

Ապե Ջան
17.05.2011, 13:20
Ռուսաստան-Հայաստան խաղի տոմսերի գինը հասնում է 860 դոլարի (http://armsport.am/am/news/2/29/20555/)

http://armsport.am/images/news_1/10205551305619092.jpg

Ռուսաստան մի շարք ինտերնետային կայքեր արդեն առաջարկում են հունիսի 4-ին կայանալիք Ռուսաստան-Հայաստան հանդիպման տոմսեր։ Սանկտ Պետերբուրգի «Պետրովսկի» մարզադաշտում կայանալիք հանդիպման ամենաէժան տոմսերը կազմում են 3500 ռուբլի (120 դոլար)։

Սովորական տրիբունաներում գները հանում են մինչև 8500 ռուբլու (293 դոլար)։

VIP տեղերում գները հասնում են մինչև 25000 ռուբլու (863 դոլար)։

Հիշեցնենք, որ մարզադաշտն ունի 21800 նստատեղ։

armsport.am

Ապե Ջան
21.05.2011, 00:03
Շաբաթվա լավագույն գոլերի տասնյակը, ըստ՝ TVGOLO - ի:


http://www.youtube.com/watch?v=D8xVSqoNZnM&feature=player_embedded

Ապե Ջան
04.06.2011, 16:50
Ռուսաստան-Հայաստան խաղի տոմսերի գինը հասնում է 860 դոլարի (http://armsport.am/am/news/2/29/20555/)

Ռուսաստան մի շարք ինտերնետային կայքեր արդեն առաջարկում են հունիսի 4-ին կայանալիք Ռուսաստան-Հայաստան հանդիպման տոմսեր։ Սանկտ Պետերբուրգի «Պետրովսկի» մարզադաշտում կայանալիք հանդիպման ամենաէժան տոմսերը կազմում են 3500 ռուբլի (120 դոլար)։

Սովորական տրիբունաներում գները հանում են մինչև 8500 ռուբլու (293 դոլար)։

VIP տեղերում գները հասնում են մինչև 25000 ռուբլու (863 դոլար)։

Հիշեցնենք, որ մարզադաշտն ունի 21800 նստատեղ։

armsport.am

Ռուսաստան - Հայաստան հանդիպման տոմսերը սպառված չեն

http://armsport.am/images/news_1/10215011307190659.jpg

Երևանի ժամանակով 17.00-ի դրությամբ Սանկտ-Պետերբուրգ մարզադաշտի տոմսարկղերում դեռ բավական քանակությամբ տոմսեր կային՝ այսօր կայանալիք Ռուսաստան - Հայաստան՝ Եվրո-2012-ի ընտրական հանդիպման համար։ ArmSport.am-ի թղթակցի այն հարցի, թե մոտավորապես որքա՞ն տոմսեր կան առայժմ չսպառված, տոմսարկղի աշխատակիցն ասաց. «Ստույգ թիվ ասել չեմ կարող, բայց տոմսեր դեռ կան. կախված է նրանից, թե ո՞ր սեկտորի համար եք ցանկանում»։

Այն, որ «Պետրովսին» գրեթե ամբողջովին լեցուն կլինի երկրպագուներով, անկասկած է։ Բայց արդեն հիմա վստահությամբ կարելի է ասել, որ Ռուսաստան - Հայաստան հանդիպման նկատմամբ հետաքրքրությունը Ռուսաստանում այնքան մեծ չէ, որքան Հայաստանում էր։ Եթե հիշում եք, երևանյան խաղի տոմսերը սպառվեցին սպասվածից շատ ավելի վաղ, իսկ վերջին օրով տոմսեր կարելի էր գնել միայն սև շուկայում։

Հավաքականի նկատմամբ այսպիսի վերաբերմունքը շատերը բացատրում են Ռուսաստանի ընտրանու գլխավոր մարզիչ Դիկ Ադվոկատի աշխատելաոճով. նա առավելապես հեռու է պահում երկրպագուներին ու լրագրողներին ֆուտբոլիստներից։ «Հիդինկի ժամանակ այդպես չէր», - ArmSport.am-ի թղթակցին հայտնեց НТВ+-ի լրագրողը։

Նշենք, որ ArmSport.am–ը Ձեր ուշադրությանը կներկայացնի այս հանդիպման օնլայն տեքստային ռեպորտաժը։

ArmSport.am

Monk
05.06.2011, 18:57
Քիչ մը նոստալջի :)
http://ns.sitecity.ru/fimages/a/ararathuptur/storage/album_2911024319_6743.jpg

Ապե Ջան
07.06.2011, 02:02
ԻՍՊԱՆԻԱՆ ԳԵՐԱԶԱՆՑԵՑ ԻՏԱԼԻԱՅԻՆ ՉԵՄՊԻՈՆՆԵՐԻ ԳԱՎԱԹՆԵՐԻ ՔԱՆԱԿՈՎ

http://www.totalfootball.am/wp-content/uploads/2011/05/610x2.jpg

Շաբաթ երեկոյան նվաճելով Չեմպիոնների լիգայի գավաթը, Բարսելոնան 13-րդ Չեմպիոնների լիգայի գավաթը նվաճեց Իսպանիայի համար: Բարսելոնայի հաղթանակը Մանչեսթեր Յունայթեդի նկատմամբ թույլ տվեց Իսպանիային այս ցուցանիշով գերազանցել Իտալիային: Մադրիդի Ռեալի 9 և Բարսելոնայի չորս գավաթներն այժմ գերազանցում են Իտալիայի ցուցանիշը` 12 գավաթ: Անգլիան Չեմպիոնների գավաթի հաղթող է դարձել 11 անգամ:

Եթե Իսպանիայի 13 գավաթները նվաճել են երկու ակումբներ (9 անգամ Ռեալը և չորս անգամ` Բարսան), ապա իտալական ակումբներից 7 անգամ մրցաշարի հաղթող է դարձել Միլանը, երկու անգամ Յուվենտուսը և երեք անգամ Ինտերը: Անգլիական ակումբներից ամենհաջողակը մրցաշարում Լիվերպուլն է, որը հինգ Չեմպիոնների գավաթ ունի, երեք անգամ հաղթել է Մանչեսթեր Յունայթեդը, երկու անգամ Նոթինգհեմ Ֆորեսթեը և մեկ անգամ` Ասթոն Վիլան:

Վեցական անգամ Չեմպիոնների գավաթի հաղթող են դարձել գերմանական (չորս անգամ Բավարիան, մեկական անգամ` Բորուսիան ու Համբուրգը) և հոլանդական ակումբները (չորս անգամ` Այաքս, մեկական անգամ` Էյնդհովեն և Ֆեյենորդ): Պորտուգալիան ունի չորս գավաթ (երկու անգամ Բենֆիկան և երկու անգամ Պորտու), իսկ մեկական անգամ Չեմպիոնների գավաթն ուղևորվել է Շոտլանդիա (Սելթիկ), Ֆրանսիա (Մարսել), Ռումինիա (Ստյաուա) և Հարավսլավիա (Ցրվենա Զվեզդա):

TotalFootball.am

Ապե Ջան
07.06.2011, 02:04
GOLAZZO. ՇԱԲԱԹՎԱ ԼԱՎԱԳՈՒՅՆ ԳՈԼԵՐԻ ՏԱՍՆՅԱԿԸ


http://www.youtube.com/watch?v=QEItysxJaV4&feature=player_embedded

Ներկայացնում ենք վերջին մեկ շաբաթվա ընթացքում արձանագրված ամենագեղեցիկ 10 գոլերը: Դրանց օգտին կարող եք քվեարկել tvgolo.com կայքում:

1. Բենատ («Բետիս»)
2. Միքաել Արոյո (Էկվադոր)
3. Սերգեյ Դավիդով («Կուբան»)
4. Վակասո («Վիլյառեալ Բ»)
5. Գրոնկյաեր («Կոպենհագեն»)
6. Դանի Բենիտես («Գրանադա»)
7. Լամար Նիգլե («Սիեթլ Սաունդերս»)
8. Աբել Կամարա (Պորտուգալիա Մ21)
9. Լուան («Պալմեիրաս»)
10. Դավիդ Վիլյա («Բարսելոնա»)

♫ Երգը: Chameleon – “Starry Eyed” (UNICORN REMIX)

TotalFootball.am

Ապե Ջան
17.06.2011, 08:35
Ուեմբլին ընդունելու է 2012/13թթ. Չեմպիոնների լիգայի եզրափակիչը

http://footballfan.com.ua/images/stories/news_images/august_2009/rosi-wembley%20(2).jpg

Շվեյցարական Նիոն քաղաքում տեղակայված ՈՒԵՖԱ-ի շտաբ-բնակարանում այսօր որոշվել է 2012/13թթ. մրցաշրջանի Չեմպիոնների լիգայի եզրափակիչ հանդիպման անցկացման վայրը:

Եվրոպական ակումբային ամենահեղինակավոր մրցաշարի եզրափակիչ խաղը հյուրընկալելու պատվին արժանացել է Լոնդոնի "Ուեմբլի" մարզադաշտը, որտեղ բոլորովին վերջերս կայացավ այս մրցաշրջանի Չեմպիոնների լիգայի եզրափակիչ հանդիպումը` "Բարսելոնայի" եւ "Մանչեսթեր Յունայթեդի" միջեւ:

- 1863թ.-ին հիմնադրված Անգլիայի ֆուտբոլային ասոցիացիան իր տեսակի մեջ Եվրոպայում հանդիսանում է հնագույնը, որը 2013թ.-ին նշելու է իր հիմնադրման 150-ամյակը: Հաշվի առնելով հենց այդ հանգամանքը, մենք որոշեցինք Չեմպիոնների լիգայի եզրափակիչը տալ Անգլիային, - ասել է ՈՒԵՖԱ-ի նախագահ Միշել Պլատինին:

Հետաքրքիր է, որ 1968-1971թթ. ընկած ժամանակահատվածում եւս, "Ուեմբլին" երկու անգամ ընդունել է Չեմպիոնների լիգայի եզրափակիչը:

ArmSport.am

Ապե Ջան
19.06.2011, 22:37
Հենրիխ Մխիթարյանի գոլը լավագույնն է

http://totalbarca.do.am/_nw/0/s51179472.jpg

Դոնեցկի Շախտյորի պաշտոնական կայքը նոր մրցաշրջանի մեկնարկից առաջ քվեարկություն է անցկացրել` որոշելու 2010/11 մրցաշրջանի լավագույն գոլը:

Հարցմանը մասնակցել է 2145 այցելու: Նրանցից 118-ն (5.5 տոկոս) իրենց ձայնը տվել են Ռոմայի դարպասը խփած Վիլլանի գոլին, որը ճանաչվեց 3-րդը: 2-րդ տեղը զբաղեցրեց Դուգլաս Կոստայի խփած գոլը նույն Ռոմայի հետ պատասխան խաղում` 147 ձայն (6.85 տոկոս):

Առաջին հորիզոնականը ձայների ճնշող մեծամասնությամբ զբաղեցրեց Հայաստանի ազգային հավաքականի առաջատար և Շախտյորի հենակետային կիսապաշտպան Հենրիկ Մխիթարյանի Կրիվբասի դարպասը խփած գոլը` 1597 ձայն (74.45 տոկոս):



http://www.youtube.com/watch?v=cKc0MMWrtTA&feature=player_embedded

totalbarca.do.am

Աբելյան
23.06.2011, 23:16
ԿՈՆԿԱԿԱՖ-ի ոսկե գավաթի (Հս. Ամերիկայի առաջնություն) կիսաեզրափակիչներում արդյունքները սպասելի էին:
ԱՄՆ-Պանամա 1-0
Դեմփսի 77"
Մեքսիկա-Հոնդուրաս 2-0 (0-0` հիմնական ժամանակից հետո)
Դե Նիգրիս, Խավիեր Հերնանդես:

Եզրափակիչում 3-րդ անգամ անընդմեջ խաղալու են ԱՄՆ-ն ու Մեքսիկան: 2009-ին Մեքսիկան հաղթել էր 5-0:

Աբելյան
26.06.2011, 19:54
Եզրափակիչը եղավ Լոս Անջելեսում: Մեքսիկան հաղթեց 4-2: Չնայած Բրեդլին ու Դոնովանը ԱՄՆ-ին առաջ մղեցին, բայց ացտեկները 4 գոլ իրար հետևից խփելով արժանի հաղթանակ տարան: Հատկապես Դոս Սանթոի գոլն էր լավը:

http://www.youtube.com/watch?v=v_ya-c7ekL0&feature=related

http://www.youtube.com/watch?v=x-G7Ur9ESMM

Altair
27.06.2011, 20:28
Եզրափակիչը եղավ Լոս Անջելեսում: Մեքսիկան հաղթեց 4-2: Չնայած Բրեդլին ու Դոնովանը ԱՄՆ-ին առաջ մղեցին, բայց ացտեկները 4 գոլ իրար հետևից խփելով արժանի հաղթանակ տարան: Հատկապես Դոս Սանթոի գոլն էր լավը:

http://www.youtube.com/watch?v=v_ya-c7ekL0&feature=related

http://www.youtube.com/watch?v=x-G7Ur9ESMM

ԱՄՆ-ի դարպասի Տիմ Հովա՞րդն էր

Աբելյան
27.06.2011, 20:44
Հա, բայց մեղավոր չէր::))

Altair
29.06.2011, 09:41
Հա, բայց մեղավոր չէր::))

ԱՄՆ-ն է՞ր վատ խաղում:

Աբելյան
29.06.2011, 22:22
ԱՄՆ-ն է՞ր վատ խաղում:
Չեմ նայել, բայց վիճակագրությունից կարելի ա ենթադրել, որ Մեքսիկայի ճնշումն էր ուժեղ: Էսօրվա Մեքսիկայի հավաքականը շատ լավն ա: Սենց սերունդ մեկ էլ երևի 10 տարի առաջ ա եղել:

Altair
06.07.2011, 20:09
Վերջերս միհատ օրենք են դրել ֆուտբոլում, որ կազմակերպված խաղերը, որոնց սկզբում արդեն հաշիվը որոշված է, ապա ընդմիշտ այդ կազմակերպիչները վորակազրկվում են:

John
19.07.2011, 22:55
Փյունիկի խաղը կարող եք դիտել ուղիղ եթերում, առայժմ պարտվում է Փյունիկը 0-1 1ին խաղակեսի վերջն է
http://www5.livetv.ru/webplayer.php?t=castamp&c=blinerlivetvblogspotcom&lang=ru

Աբելյան
20.07.2011, 19:15
Էլի հոգիս փառավորվեց::))

Ապե Ջան
29.07.2011, 11:38
Նեյմարի փայլուն գոլը:


http://www.youtube.com/watch?feature=player_embedded&v=s3YJRWruaXE

Ապե Ջան
17.09.2011, 12:23
Հայ հրաշամանուկն ու Քրիշտիանո Ռոնալդուն:


http://www.youtube.com/watch?feature=player_embedded&v=WE_Y8qxer00

Moonwalker
17.09.2011, 12:36
Հայ հրաշամանուկն ու Քրիշտիանո Ռոնալդուն:

Իրականում (http://www.argumenti.ru/sport/2009/12/44228), սակայն, երեխան Ուզբեկստանից է::))

Ապե Ջան
17.09.2011, 12:51
Իրականում (http://www.argumenti.ru/sport/2009/12/44228), սակայն, երեխան Ուզբեկստանից է::))

Տեսահոլովակի մեջ չի երևում: Գրաով, որ նայում էս ասում են հայ ա: :Դ

Monk
28.10.2011, 00:06
Էս Գոնսալեսն ամեն տեղ մի ապուշություն պիտի անի ու մարդկանց խաղը հարամի :))


http://www.youtube.com/watch?feature=player_embedded&v=1W51sduuo24

Աբելյան
24.11.2011, 00:48
Էս մի նորությունը չեմ կարա շրջանցեմ:
Ամերիկյան Սամոա-Տոնգա 2-1
2014 թ. Աշխարհի Առաջնության ընտրական խաղ: Ամերիկյան Սամոան աշխարհի էն եզակի հավաքականներից էր, որ պատմության մեջ բոլոր պաշտոնական խաղերում կրվել էր: Ընդ որում 12 տարի անընդմեջ` մենակ խոշոր հաշիվներով: 2002 թ. աշխարհի խաղերի ընտրականում Ավստրալացիներից 31-0 պարտություն էր կրել, որ համարվում ա հավաքականների մակարդակով ռեկորդ: Մի խոսքով, աշխարհի ամենաթույլ հավաքականը հաղթանակ տարավ: Ընդհանրապես, Օվկիանիայի ընտրական գոտում խաղերի մեծ մասը խոշոր հաշվով ա պրծնում: Բայց էս ընտրականում զգացվում ա, որ էդ աշխարհամասում էլ ա ֆուտբոլը հավասարվում:

Lusinamara
21.06.2012, 11:06
Ես նման բան չէի տեսել :o:8


http://www.youtube.com/watch?v=atZ8QUvOETE&feature=related

Raul Gonsalez
12.07.2012, 20:23
Շիիիիիիիիիիիիիիիիիիիիիիիիիիիիիիիրակ
Շիրակ 1-1Ռադար
Շիրակը հաջորդ փուլում է

Varzor
12.07.2012, 20:43
Շիիիիիիիիիիիիիիիիիիիիիիիիիիիիիիիրակ
Շիրակ 1-1Ռադար
Շիրակը հաջորդ փուլում է
Վերջապես :)
ֆեդերացիայի նախագահ ունենք է :D

Raul Gonsalez
12.07.2012, 21:10
Ինչի չէ նաև Գանձասար
էսօր մեր օրնա

Raul Gonsalez
12.07.2012, 21:12
ֆեդերացիայի նախագահ ունենք է :D
Աշխարհը չունի:D

Varzor
18.07.2012, 14:52
ՈւԵՖԱ-ն հրապարակել է Եվրոպայի լավագույն ֆուտբոլիստի տիտղոսին հավակնողների ցուցակը (http://www.yerkir.am/am/news/29001.htm)

ՈւԵՖԱ-ն հրապարակել է 32 ֆուտբոլիստների անուններից բաղկացած ցուցակ, ովքեր հանդես են եկել Եվրոպայում անցած մրցաշրջանում և պայքարելու են լավագույն խաղացողի տիտղոսի համար: Օգոստոսին այդ ցուցակում 3 անուն կմնա:
Ու շատ հետաքրքիր ցուցակ է ստացվել, որում ընդգրկվել են որոշ թիմերից մի քանի խաղացողներ.

Բարսելոնա
Անդրես Ինիեստա (Իսպանիա, «Բարսելոնա»)
Լիոնել Մեսսի (Արգենտինա, «Բարսելոնա»)
Չավի Էրնանդես (Իսպանիա, «Բարսելոնա»)
Սեսկ Ֆաբրեգաս (Իսպանիա, «Բարսելոնա»)
Չելսի
Դիդիե Դրոգբա (Կոտ Դ’Իվուար, «Չելսի»)
Պետր Չեխ (Չեխիա, «Չելսի»)
Ֆերնանդո Տորես (Իսպանիա, «Չելսի»)
Ֆրենկ Լեմպարդ (Անգլիա, «Չելսի»)
Մադրիդի Ռեալ
Իկեր Կասիլիաս (Իսպանիա, «Ռեալ» Մադրիդ)
Խաբի Ալոնսո (Իսպանիա, «Ռեալ» Մադրիդ)
Կրիշտիանո Ռոնալդու (Պորտուգալիա, «Ռեալ» Մադրիդ)
Մեսութ Օզիլ (Գերմանիա, «Ռեալ» Մադրիդ)
Պեպե (Պորտուգալիա, «Ռեալ» Մադրիդ)
Սերխիո Ռամոս (Իսպանիա, «Ռեալ» Մադրիդ)
Ֆաբիո Կուենտրաու (Պորտուգալիա, «Ռեալ» Մադրիդ)
Մանչեսթեր Սիթի
Դավիդ Սիլվա (Իսպանիա, «Մանչեսթեր Սիթի»)
Յայա Տուրե (Կոտ Դ’Իվուար, «Մանչեսթեր Սիթի»)
Մարիո Բալոտելի (Իտալիա, «Մանչեսթեր Սիթի»)
Ջո Հաարթ (Անգլիա, «Մանչեսթեր Սիթի»)
Վինսան Կոմպանի (Բելգիա, «Մանչեսթեր Սիթի»)
Սերխիո Ագուերո (Արգենտինա, «Մանչեսթեր Սիթի»)

Ինչպես տեսնում ենք Մադրիդի Ռեալը "ներկա" է համարյա ամբողջ կազմով :)) Մանչեսթեր Սիթին էլ պակաս ներկայացուցիչներ չունի:
Ասել է թե այս չորս թիմերն իրենց մեջ ընդգրկում են Եվրոպական և նույնիսկ համաշխարհային ֆուտբոլի սերուցքի մեծ մասը:

Aurora
13.09.2012, 13:26
,,ՑԻԳԱՆ,, վանկարկելու համար ՀՖՖ-ն պատասխանատվության է կանչում Բուլղարիային։

Աղբյուր՚http://sportarmenia.com/52866/52866.html

Vaio
11.10.2012, 21:03
http://www.youtube.com/watch?feature=player_embedded&v=dmR9Zeum-hI

Raul Gonsalez
14.10.2012, 09:22
Սաղ լավա էս երգի մեջ մենակ մի բան կա որ ինձ չի դզում .Էս երգը չպիտի Միհրանը երգեր.

Սերխիո
07.11.2012, 12:17
դե արի ու մի ջղայնացի, ասա ,ա'յ պարոն Սուրեն Բաղդասարյան, դու երբ ես ֆուտբոլիստների դեմքով ճանաչել , որ քեզ էլ վստահել են <<Ոսկե Գնդակի>> քվերակության ձայնը...
1.Ինեստա
2.Մեսսի
3.Ռոնալդո

հիմա թող մեկը փաստերով ապացուցի, թե ինչի համար ա էս դասավորությունը սենց, սպասում եմ ՍԲ-ի կարծիքը ընդունողների պատասխաններին...

Sagittarius
07.11.2012, 16:29
դե արի ու մի ջղայնացի, ասա ,ա'յ պարոն Սուրեն Բաղդասարյան, դու երբ ես ֆուտբոլիստների դեմքով ճանաչել , որ քեզ էլ վստահել են <<Ոսկե Գնդակի>> քվերակության ձայնը...
1.Ինեստա
2.Մեսսի
3.Ռոնալդո

հիմա թող մեկը փաստերով ապացուցի, թե ինչի համար ա էս դասավորությունը սենց, սպասում եմ ՍԲ-ի կարծիքը ընդունողների պատասխաններին...

1.Ինեստա- եվրոպայի չեմպիոնության գլխավոր «արխիտեկտոր»
2.Մեսսի- դե Մեսսին Մեսսի ա
3.Ռոնալդո- սրան էլ գոնե երրորդ տեղ, որ շատ չնեղվի /ես անձամբ երրորդ տեղ Պիռլոյին կտայի/

ի դեպ, նույն դասավորությունն էր ՈՒԵՖԱի «Եվրոպայի լավագույն ֆուտբոլիստ» ժամանակ: ՍԲ երևի ուղղակի copy-paste ա արել. ամեն դեպքում էս Ինեստայի առաջին տեղի հետ համաձայն եմ:

Սերխիո
07.11.2012, 17:14
այ ես սրան էլ սպասում էի, քանի որ, Ուեֆան փաթթած ունի Եվրոպայի չեմպիոնության վրա, քանի որ, 2008 կամ 2010 առավել ևս աշխարհի չեմպիոն հավաքականի ոչ մի յանի «արխիտեկտոր» չգնահատվավ, այինքն ստանդարտը փոխվել ա, չեն տալիս խոշոր մրացաշար հաղթողին տալիս են նրան ում ուզում են, ում շատ են գովում...

Խի պտի ինեստան լինի երրորդը,որովհետև շատ թույլ ա Ռոնալդոյից ու հետո Մեսսից,ինքը Եվրոպան չէր հաղթի, եթե չլիներ Կասլիյասի սեյվերը ու հետխաղային պենալները, ետքան տղա էր , թող Պորտուգալիայի դեմ խաղեր տար սփրթնածը, Հետո Իսպանիան են հավաքականն ա, որ ոչ մեկին չես կարող առանձնացնել,չկա ընդեղ արխիտեկտոր, քանի որ հենց Ռամոսի ու Արբելայի շնորհիվ Ռոնալդոն չգառլխեց Իսպանիային , եթե չլիներ Ալբան, եթե չլիներ կախարդական Սիլվան, հենց նույն Սիլվան ավելի արժանի ա Ինեստայից, ով ՊԼ չեմպիոն դարձավ... Ինեսիկից արժանիա Երրորդ տեղին նաև Պիռլոն ,ով նոր Յուվեի իսկական «արխիտեկտոր» ա...

HardRock
27.04.2013, 00:00
մի 2 օր առաջ մտքովս անցավ ինտեռնետում փնտրել ու գտա....... շաբաթ օրը երևի կնայեմ, Արգենտինա - Հոլանդիա 1978թ. աշխարհի առաջնության ֆինալի խաղը: Միշտ մտածել եմ որ էդքան գովում են, Կրույֆ, Կեմպես, Պասսարելա և այլն, հետաքրքիր կլինի դիտել խաղը:

Անվերնագիր
13.05.2013, 15:31
վերջն ա :o


http://www.youtube.com/watch?v=Gs5yxozm_84

Ambrosine
14.05.2013, 13:55
Անվերնագիր ջան, վերջին դրածդ հղումն էլ արդեն ջնջել էին, հուսով եմ ճիշտ եմ գտել ու մինչև երեկո սա էլ չեն ջնջի: Իրոք որ լավ վերջաբան ա:

Ի դեպ, սա էլ խաղի մասին նյութ` http://www.guardian.co.uk/football/2013/may/12/watford-leicester-city-championship-play-off

Sagittarius
14.05.2013, 15:18
վերջն ա :o


http://www.youtube.com/watch?v=Gs5yxozm_84

Զոլլան վերջն ա :)) Ինչքան ժամանակ ա չէի տեսել իրան:

Սրա համար եմ էլի պաշտում անգլիական ֆուտբոլը, «մոռթոցի» մինչև վերջին վայրկյանը, ուտ երկրպագունները էտ ամենի ամենակարևոր մասնիկն են. ամենատրաքած թիմն էլ նվիրված գիժ ֆաների բանակ ունի:

հ.գ. տասնմեկմետրանոցն հետ մղողն էլ Արսենալի նախկին դարպասապահ իսպանացի Ալմունյան էր:

Rammstein
02.07.2013, 17:46
Երեկվանից ուզում եմ գրեմ, չի ստացվում: Ոչ մեկ չի նայե՞լ Իսպանիայի ջախջախումը Բրազիլիայի կողմից: :)) Կիրակի գիշերը պատահաբար միացրեցի ու նենց գրավեց էդ խաղը, որ չդիմացա, մինչեւ վերջ նայեցի, ջհանդամ թե առավոտ գործի չէի: :)) Վաղուց տենց հաճույք չէի ստացել ֆուտբոլ նայելուց: Խեղճ իսպանացիները նենց էին խառնվել, որ նույնիսկ 11 մետրանոցը չկարացին իրացնեն: :D

Ambrosine
02.07.2013, 21:21
Երեկվանից ուզում եմ գրեմ, չի ստացվում: Ոչ մեկ չի նայե՞լ Իսպանիայի ջախջախումը Բրազիլիայի կողմից: :)) Կիրակի գիշերը պատահաբար միացրեցի ու նենց գրավեց էդ խաղը, որ չդիմացա, մինչեւ վերջ նայեցի, ջհանդամ թե առավոտ գործի չէի: :)) Վաղուց տենց հաճույք չէի ստացել ֆուտբոլ նայելուց: Խեղճ իսպանացիները նենց էին խառնվել, որ նույնիսկ 11 մետրանոցը չկարացին իրացնեն: :D

Ինձ թվում է` շատերը նայած կլինեն: Ես քննության էի, ու լիքը բան կար դեռ կարդալու, դրա համար կես ժամը մեկ էի գնում` ֆուտբոլը դիտելու: Բայց չեմ փոշմանել, որ նորմալ չեմ նայել, որովհետև նյարդայնանալու էի, հատկապես` Ռամոսի առումով. նախընտրելի էր քննությունը լավ հանձնելը :)):

Անվերնագիր
02.07.2013, 22:24
Բռազիլացիք մատաղիս արեցին իսպանացիքին, իսկ Իսպանիան վաբշե նման էր առանց Մեսսիի Բարսելոնա: Բռազիլիայի հավաքականի մեջ էս թազա լակոտ-լուկուտները չըլնեին արժեր երկրպագել

Տրիբուն
02.07.2013, 23:20
Բռազիլացիք մատաղիս արեցին իսպանացիքին, իսկ Իսպանիան վաբշե նման էր առանց Մեսսիի Բարսելոնա: Բռազիլիայի հավաքականի մեջ էս թազա լակոտ-լուկուտները չըլնեին արժեր երկրպագել

Ի՞նչ են խանգարում թազա լակոտ լուկուտները: Բա հո մինչև հիմա Պելեն չէ՞ր խաղալու, կամ Ռոնալդոն՝ 160 կգ քաշով:

Ինձ ընդհակառակը, շատ դուր եկավ էն փաստը որ Բրազիլիան լրիվ թարմացված կազմով էր հանդես գալիս, ու էս վերջին խաղերը ցույց տվեցին, որ շատ ուժեղ Բրազիլիա կլինի աշխարհի առաջնությանը: Հետևապես նաև կլինի սիրուն ու ինտրիգներով լիքը ֆուտբոլ: Էս պահի դրությամբ աշխարհի խաղերի ֆինալին արժանի են Բրազիլիան ու Գերմանիան: Իսպանիան ահավոր հոքնած թիմ ա դառել, ու Բարսելոնայի նման լուրջ թարմություն մտցնելու ժամանակն ա:

Լեո
02.11.2013, 23:05
Էսօր (02.11.2013) Անգլիայի Պրիմեր լիգայում կուրիոզ գոլ գրանցվեց Սթոք Սիթի - Սաութհեմփթոն խաղի ժամանակ: Առաջին իսկ րոպեին (13-րդ վայրկյանին) գոլի հեղինակ դարձավ Սթոքի դարպասապահ Ասմիր Բեգովիչը :))


http://www.youtube.com/watch?v=-tv-n4XtYHQ

Նաիրուհի
03.11.2013, 00:51
Էսօր Անգլիայում աննորմալ գոլերի օր էր :)) Էս էլ գոլ երկրորդ դիվիզիոնից :)


http://www.youtube.com/watch?v=_OdnnHyiSAE

Անվերնագիր
06.11.2013, 23:25
Հլը էն հետևի էրեխեքին :))


http://www.youtube.com/watch?v=w7PwKLTKM6k

Տրիբուն
16.11.2013, 23:09
Մեկնաբանին լսեք ու մեռեք ... :D


http://www.youtube.com/watch?v=7jSTsCBly8c#t=0

Անվերնագիր
15.12.2013, 11:00
սու-դիա սիմուլյանտ :))

http://armfootball.com/static/news/Arena/MaleEqualAltiplanochinchillamouse.gif

Աբելյան
16.12.2013, 01:23
Մի քիչ էլ մեկնաբանական գլուխգործոցներից:


http://www.youtube.com/watch?v=zGKVmk3vt2A


http://www.youtube.com/watch?v=2Yc9Zdm2N1A

Աբելյան
04.02.2014, 02:49
Հունգարացի լեգենդար դարպասապահ Դյուլա Գրոշիչը դառնում է 88 տարեկան:
1950-60-ական թվականներին Հունգարիայի հավաքականը համարվում էր աշխարհի հզորագույն հավաքականներից մեկը: Ոսկե թիմում փայլում էին Բոժիկը, Լանտոշը, Կոչիշը, Պուշկաշը, իսկ հավաքականի դարպասապահը Գրոշիչն էր, որն իր ցատկունակության համար ստացել էր ՛՛հովազ՛՛ մականունը: Գրոշիչը օգնեց հունգարների հաղթելու 1952 թ. օլիմպիական խաղերում: Մունդիալ 1954-ում Հունգարիայի հավաքականը հասավ մինչև եզրափակիչ, որտեղ տարօրինակ հանգամանքներում պարտվեց ԳՖՀ հավաքականին, չնայած հաշվի մեջ առջևում էր 2-0 հաշվով և չնայած որ խմբային փուլում հունգարացիները գերմանացիներին հաղթել էին 8-3 հաշվով: Գրոշիչը ճանաչվեց առաջնության լավագույն դարպասապահ: Դարպասապահը մասնակցեց ևս 2 աշխարհի առաջնության: Մինչև օրս էլ լինելով Ֆերենցվարոշի խաղացող՝ 2008 թ. 82-ամյա Գրոշիչը խաղադաշտ դուրս եկավ Շեֆֆիլդի հետ կայացած ընկերական խաղում և խաղադաշտում անցկացրեց մոտ մեկ րոպե: Ի տարբերություն այսօրվա աստղերի՝ 50-ականների աստղը ապրում է չափազանց համեստ կյանքով: Նա երևի հունգարական ոսկե թիմի վերջին ներկայացուցիչն է, որ դեռևս ողջ է:

Ambrosine
08.02.2014, 15:32
Այն անձանց համար, ովքեր ցանկանում են դառնալ ՖԻՖԱ-ի գործակալ և պատրաստ են հանձնել համապատասխան և անհրաժեշտ քննություն (չգիտեմ ոնց են տեքստը թարգմանել, բայց Մաուրիտիուսը Մավրիկիոսն է): Փաստաթղթերի ընդունման վերջնաժամկետն է 2014թ. մարտի 14-ը`

ՖԻՖԱ-ի գործակալ դառնալու քննության հայտարարություն (http://www.ffa.am/hy/1391755463/page/1)

John
08.02.2014, 15:46
Այն անձանց համար, ովքեր ցանկանում են դառնալ ՖԻՖԱ-ի գործակալ և պատրաստ են հանձնել համապատասխան և անհրաժեշտ քննություն (չգիտեմ ոնց են տեքստը թարգմանել, բայց Մաուրիտիուսը Մավրիկիոսն է): Փաստաթղթերի ընդունման վերջնաժամկետն է 2014թ. մարտի 14-ը`

ՖԻՖԱ-ի գործակալ դառնալու քննության հայտարարություն (http://www.ffa.am/hy/1391755463/page/1)

Ցանկը նայեցի, թե ինչ է պետք պարապել քննությանը (հետաքրքրության համար), մեջս կասկած ընկավ, որ արդար չեն անցնում քննությունները ))) ո՞վ ա գժվել էդքանը սովորի անգլերեն լեզվով :D

Ambrosine
08.02.2014, 16:13
Ցանկը նայեցի, թե ինչ է պետք պարապել քննությանը (հետաքրքրության համար), մեջս կասկած ընկավ, որ արդար չեն անցնում քննությունները ))) ո՞վ ա գժվել էդքանը սովորի անգլերեն լեզվով :D

:)):
Քննությունը ապրիլի 3-ին է: Չեմ կարծում, որ էական բարդություն է իրենից ներկայացնում. ընդամենը 7 փաստաթուղթ, 11 որոշման բնույթի փաստաթուղթ: Ուղղակի ես էլ չեմ պատրաստվում դիմել (:))), այդ իսկ պատճառով բոլոր նյութերի ծավալն էլ չեմ նայում (ՖԻՖԱ-ի ստատուտը, օրինակ, մոտ 80 էջ է): Իսկ միգուցե դու դիմե՞ս. քեզ կսազի ;):

Սրանք էլ պաշտոնական փաստաթղթերը`

http://www.fifa.com/aboutfifa/officialdocuments/index.html

John
08.02.2014, 16:20
:)):
Քննությունը ապրիլի 3-ին է: Չեմ կարծում, որ էական բարդություն է իրենից ներկայացնում. ընդամենը 7 փաստաթուղթ, 11 որոշման բնույթի փաստաթուղթ: Ուղղակի ես էլ չեմ պատրաստվում դիմել (:))), այդ իսկ պատճառով բոլոր նյութերի ծավալն էլ չեմ նայում (ՖԻՖԱ-ի ստատուտը, օրինակ, մոտ 80 էջ է): Իսկ միգուցե դու դիմե՞ս. քեզ կսազի ;):

Սրանք էլ պաշտոնական փաստաթղթերը`

http://www.fifa.com/aboutfifa/officialdocuments/index.html
էս տարի հաստատ չեմ դիմի, մեղմ ասած ժամանակ չունեմ պարապելու + անգլերենս էնքան էլ լավ չէ, բայց մի՜ թեթև մտածեցի էդ ուղղությամբ հենց տեսա հայտարարությունը :D գայթակղիչ է անշուշտ )))

Աբելյան
05.05.2014, 19:36
Ես էս թիմի հանդեպ միշտ հարգանք եմ ունեցել, իսկ վերջին 2-3 տարիներին դարձել ա իմ ամենասիրած թիմերից մեկը:
Բենֆիկան չունենալով աստղային կազմ, էսօրվա դրությամբ Եվրոպայի լավագույն թիմերի թվում ա: 2013/14 մրցաշրջանը վերջի տարիների ամենահաջող մրցաշրջանն ա արծիվների համար:
Պորտուգալիայի առաջնության առաջի տուրում Մարիտմույից կրած պարտությունը միակը մնաց առաջնությունում: Մնացած 28 խաղերում Բենֆիկան ընդամենը 5 ոչ ոքի խաղաց, մնացածներում հաղթեց: Մնաց վերջին, 30-րդ տուրի "Օ Կլասսիկուն" Պորտուի դեմ, որը կարար վճռական ճակատամարտ դառնար, եթե Բենֆիկան նախորդ տուրում ժամանակից շուտ չապահովեր 33-րդ չեմպիոնությունը: Չնայած Պորտուի վերջի տարիներին հավաքած թափը, Բենֆիկան Պորտուգալիայում ամենաշատ չեմպիոնություն նվաճած թիմն ա մնում, միակ 3-աստղանի թիմը: Բենֆիկան համարյա անթերի խաղ ցույց տվեց պաշտպանությունում, 29 խաղում բաց թողնելով 16 գնդակ: Իսկ կենտրոնական պաշտպաններ Լուիզաոն ու Գարայը, բացի "ամուր պատնեշ" կանգնելուց, միասին 7 գոլ են խփել: Բենֆիկայի չեմպիոնության համար բեկումնային եղավ "Կլասսիկու"-ն՝ հունվարի 12-ին: Ուղիղ մի շաբաթ առաջ Էյսեբիոն մահացել էր: Էդ օրը Բենֆիկայի բոլոր ֆուտբոլիստները Էյսեբիոյի անունով մարզաշապիկներով դաշտ դուրս եկան: Էյսեբիոն 2 գոլ խփեց, ու արծիվները 2-0 հաշվով հաղթելուց հետո դարձան առաջատար: Հետագա տուրերում Բենֆիկան մեծ թափ հավաքեց ու 28-րդ տուրում նվաճեց չեմպիոնությունը, միանգամից ստանալով գավաթը:
Չեմպիոնների Լիգայում անհաջող խմբային փուլից հետո (երբ որ Օլիմպիակոսի հետ հավասար միավորների պայմաններում թիմը խմբում 3-րդ տեղ զբաղեցրեց) Բենֆիկան շարունակեց ելույթները Եվրոպայի Լիգայում, միանալով 1/16-րդ եզրափակիչից, որտեղ առավելության հասավ ՊԱՈԿ-ի նկատմամբ: 1/8-ում Բենֆիկան պայքարից հանեց Տոտենհեմին, 1/4-ում ԱԶ Ալկմարին: Կիսաեզրափակիչում Բենֆիկան "Դա Լուշ"-ում 2-1 հաշվով հաղթեց Յուվենտուսին, իսկ պատասխան խաղում Լուիզաոյի փորձի շնորհիվ Բենֆիկան հաջող պաշտպանվեց 90 րոպե: Առաջին անգամ մրցաշրջանում Յուվենտուսը սեփական հարկի տակ գոլ խփել չկարողացավ: Բենֆիկան դուրս եկավ եզրափակիչ, որտեղ մրցակիցը Սևիլյան ա: Եվրոպայի Լիգայի 8 խաղում Բենֆիկան խփեց 14 գնդակ, բաց թողեց ընդամենը 4-ը: Գարայն ու Լուիզաոն միասին խփեցին 4 գնդակ:
Բենֆիկայի համար նախորդ մրցաշրջանը անհաջող էր դասավորվել: Համ ներքին առաջնությունում, համ եվրոգավաթներում, Բենֆիկան մրցակիցներին զիջեց վճռորոշ հանդիպումների 90+ րոպեներին: Էս անգամ Բենֆիկան եզրափակիչում այլ տրամադրությամբ ա խաղալու:

Tiger29
09.01.2015, 01:03
Ով կարող է ասել` ինչի են ֆուտբոլիստների աշխատավարձերը այդքան ուռճացրած? Միթե լավագույն դարբինը, լավագույն ինժեները, լավագույն բժիշկը, լավագույն փրկարարը իրանց չափ <<գործ>> չի անում?
Հասկանում եմ, որ դիտողների, հետաքրքրվողների քանակից ա դա, բայց ասենք 50-100.000 որ լիներ, միթե ինչ-որ բանով կտարբերվեր հիմիկվա վիճակից? Պարտադիր պետք ա միլիոններ լինի?

John
09.01.2015, 01:50
Ով կարող է ասել` ինչի են ֆուտբոլիստների աշխատավարձերը այդքան ուռճացրած? Միթե լավագույն դարբինը, լավագույն ինժեները, լավագույն բժիշկը, լավագույն փրկարարը իրանց չափ <<գործ>> չի անում?
Հասկանում եմ, որ դիտողների, հետաքրքրվողների քանակից ա դա, բայց ասենք 50-100.000 որ լիներ, միթե ինչ-որ բանով կտարբերվեր հիմիկվա վիճակից? Պարտադիր պետք ա միլիոններ լինի?
Ֆուտբոլը ամենամեծ բիզնեսներից մեկն է։ Թիմ կա ֆուտբոլիստ է աճեցնում, վաճառում ու դրանով «ապրում», թիմ կա առնում է ֆուտբոլիստ, ու իր անվամբ մարզաշապիկների վաճառքից վճարած գնից շատ գումար վաստակում։ Այլ տեսակի թիմեր էլ կան։ Հիմա նայենք Փյունիկի բյուջեն, ըստ այդմ ֆուտբոլիստի միջին աշխատավարձը, համեմատենք Շախտյորի հետ։ Շախտյորինը՝ Բորուսսիայի հետ։ Բնականաբար ինչքան շատ ա թիմի բյուժեն, էդքան ավելի բարձր աշխատավարձ կարա ինքը վճարի իր ֆուտբոլիստին։ Ու արդյունքում թիմեր կան, որ Փյունիկի բյուջեից 1000 անգամ մեծ բյուջե ունեն, ու, կարան իրաց թույլ տան էդքան անգամ շատ էլ աշխատավարձ տալ։ Չեմ կարծում, որ ֆինանսական կողմը հաշվի չի առել մեր սիրելի Հենոն, եթե Դորտմունդում 3,000 եվրո ստանար, Փյունիկում՝ 2,500 եվրո, հազիվ թե հասներ Գերմանիա․․․
Իսկ ինչ վերաբերում է դարբինի հետ համեմատությանը․․․ Դարբինը ինչքա՞ն եկամուտ է բերում դարբնոցի տիրոջը։ Իսկ Ռոնալդուն՝ Ռեալի՞ն (Նվաճած տիտղոսներ, մարզադաշտ գալու համար Ռոնալդուի խաթր գնվող տոմսեր, ամբողջ աշխարհում միլիոնավոր մայկաների վաճառք՝ Ռոնալդուի անունով, գովազդային տեսահոլովակներում նկարահանումներ․․․)։ Ու դու ո՞նց ես պատկերացնում, որ դարբնոցի տերը դարբնին ավելի շատ վճարի, քան Ռեալը՝ Ռոնալդուին․․․

Լեո
09.01.2015, 02:41
Ով կարող է ասել` ինչի են ֆուտբոլիստների աշխատավարձերը այդքան ուռճացրած? Միթե լավագույն դարբինը, լավագույն ինժեները, լավագույն բժիշկը, լավագույն փրկարարը իրանց չափ <<գործ>> չի անում?
Հասկանում եմ, որ դիտողների, հետաքրքրվողների քանակից ա դա, բայց ասենք 50-100.000 որ լիներ, միթե ինչ-որ բանով կտարբերվեր հիմիկվա վիճակից? Պարտադիր պետք ա միլիոններ լինի?
Գոյություն ունեն բիզնեսի կանոններ, որոնցից որոշները բավականին հասարակ են. բարձր եկամուտներ, հետևաբար բարձր վարձատրվող աշխատանք:

romanista
23.02.2015, 21:10
Ով կարող է ասել` ինչի են ֆուտբոլիստների աշխատավարձերը այդքան ուռճացրած? Միթե լավագույն դարբինը, լավագույն ինժեները, լավագույն բժիշկը, լավագույն փրկարարը իրանց չափ <<գործ>> չի անում?
Հասկանում եմ, որ դիտողների, հետաքրքրվողների քանակից ա դա, բայց ասենք 50-100.000 որ լիներ, միթե ինչ-որ բանով կտարբերվեր հիմիկվա վիճակից? Պարտադիր պետք ա միլիոններ լինի?

Էդ միլիոնները ֆուտբոլիստները վաստակում են մի տարվա կտրվածքով: Որ բաժանում ես ամիսների, ամսական գալիս ա ամենաշատը մի 600-700000 եվրո :)

Tiger29
04.10.2015, 15:50
ԿՅԱՆՔԻՑ ՀԵՌԱՑԵԼ Է ՀՈՎՀԱՆՆԵՍ ԶԱՆԱԶԱՆՅԱՆԸ (http://www.armsport.am/hy/news/2015/10/04/%D4%BF%D5%B5%D5%A1%D5%B6%D6%84%D5%AB%D6%81-%D5%B0%D5%A5%D5%BC%D5%A1%D6%81%D5%A5%D5%AC-%D5%A7-%D5%80%D5%B8%D5%BE%D5%B0%D5%A1%D5%B6%D5%B6%D5%A5%D5%BD-%D4%B6%D5%A1%D5%B6%D5%A1%D5%A6%D5%A1%D5%B6%D5%B5%D5%A1%D5%B6%D5%A8/650259)


http://www.armsport.am/news_images/217/650259_3/image.jpg


Այսօր՝ հոկտեմբերի 4-ին երկարատև ու ծանր հիվանդությունից հետո մահացել է «Արարատ-73»-ի անվանի ավագ Հովհաննես Զանազանյանը:

Զանազանյանը, ով 68 տարեկան էր, «Արարատի» հետ դարձել է ԽՍՀՄ չեմպիոն (1973), գավաթակիր (1973, 1975), ինչպես նաև Խորհրդային Միության հավաքականի կազմում Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր:

Ֆուտբոլիստի կարիերայից հետո ունեցել մարզչական կարիերա՝ գլխավորելով ՀՄԸՄ-ն, Հայաստանի երիտասարդական հավաքականը, «Բանանցը» և այլ թիմեր:

Armsport.am-ը ցավակցություններն է հղում Հովհաննես Զանազանյանի հարազատներին, մտերիմներին:


Ափսոս, շատ ափսոս...

Tiger29
14.10.2015, 12:47
ԵՎՐՈ-2016-Ի ԸՆՏՐԱԿԱՆ ՓՈՒԼ. ԼԱՎԱԳՈՒՅՆ ՌՄԲԱՐԿՈՒՆԵՐԻ ՎԵՐՋՆԱԿԱՆ ՑՈՒՑԱԿԸ (http://www.armsport.am/hy/news/2015/10/14/%D4%BC%D5%A1%D5%BE%D5%A1%D5%A3%D5%B8%D6%82%D5%B5%D5%B6-%D5%BC%D5%B4%D5%A2%D5%A1%D6%80%D5%AF%D5%B8%D6%82%D5%B6%D5%A5%D6%80%D5%AB-%D5%BE%D5%A5%D6%80%D5%BB%D5%B6%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6-%D6%81%D5%B8%D6%82%D6%81%D5%A1%D5%AF%D5%A8/652834)


Լեհաստանի հավաքականի հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին նվաճել է Եվրո-2016-ի ընտրական փուլի լավագույն ռմբարկուի կոչումը:

«Բավարիայի» ֆուտբոլիստն անցկացրած 10 խաղերում դարձել է 13 գոլի հեղինակ: 2-րդ տեղ է զբաղեցրել մյունխենյան թիմում նրա խաղընկեր, Գերմանիայի հավաքականի հարձակվող Թոմաս Մյուլերը, ով աչքի է ընկել 9 անգամ:

Լավագույն եռյակը եզրափակել են Ռուսաստանի հավաքականի ներկայացուցիչ Արտյոմ Ձյուբան և Շվեդիայի հավաքականի առաջատար Զլատան Իբրահիմովիչը (8-ական գոլ):

Եվրո-2016-ի ընտրական փուլի լավագույն ռմբարկուների տասնյակը հետևյալ հերթականությունն ունի.

1.Ռոբերտ Լևանդովսկի (Լեհաստան) – 13 գոլ

2. Թոմաս Մոյւսլեր (Գերմանիա) – 9

3-4. Արտյոմ Ձյուբա (Ռուսաստան) – 8

3-4. Զլատան Իբրահիմովիչ (Շվեդիա) – 8

5-10. Գարեթ Բեյլ (Ուելս) – 7

5-10. Էդին Ջեկո (Բոսնիա և Հերցեգովինա) – 7

5-10. Սթիվեն Ֆլետչեր (Շոտլանդիա) – 7

5-10. Մարկո Յանկո (Ավստրիա) – 7

5-10. Կայլ Լաֆերտի (Հյուսիսային Իռլանդիա) – 7

5-10. Ուեյն Ռունի (Անգլիա) – 7



***



Հ.Գ.` (http://www.championat.com/football/_euro/955/statistic/player/bombardir.html)

233. Հրայր Մկոյան-1
245.Յուրա Մովսիսյան-1
265.Մարկոս Պիզզելի-1
285.Հենրիկ Մխիթարյան-1
306.Ռոբերտ Արզումանյան-1

Tiger29
15.10.2015, 13:16
http://www.armsport.am/news_images/218/653121_3/1696311_35924700_2560_1440.jpg


Մյունխենի «Բավարիայի» և Լեհաստանի հավաքականի հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին կհայտնվի Գինեսի ռեկորդների գրքում:

Նրա անվան դիմաց է գրանցված լինելու ֆուտբոլի պատմության ամենաարագ հեթ-տրիկը, պոկերը և պենտատրիկը,- հայտնում է «Bild»-ը:

Հիշեցնենք, որ «Վոլֆսբուրգի» դեմ խաղում (5:1) Լևանդովսկին ընդմիջմանը փոխարինման մտնելուց հետո 5 գոլ է խփել 9 րոպեում:

Հղում (http://www.armsport.am/hy/news/2015/10/15/%D4%BC%D6%87%D5%A1%D5%B6%D5%A4%D5%B8%D5%BE%D5%BD%D5%AF%D5%AB/653121)

Tiger29
15.10.2015, 13:40
13 մարզիչներ կմասնակցեն ՀՖՖ մարզչական ՊՐՈ արտոնագրի դասընթացին (http://www.ffa.am/hy/1444892587)

http://www.ffa.am/thumbs/220x/rMOCda70vNxI5su3xnUWnKixTS.jpg

Հոկտեմբերի 15-ին ՀՖՖ տեխնիկական կենտրոնում՝ Ֆուտբոլի ակադեմիայում, մեկնարկեց ՀՖՖ մարզչական ՊՐՈ արտոնագրի դասընթացը, որին մասնակցում են Ա արտոնագիր ունեցող 13 մարզիչներ՝ Արթուր Պետրոսյանը («Ցյուրիխ»), Լիանա Հայրապետյանը (Հայաստանի աղջիկների մինչև 17 տարեկանների հավաքական), Արամ Ոսկանյանը («Բանանց»), Վարուժան Սուքիասյանը («Արարատ»), Վահե Յաղմուրյանը («Արարատ»), Կարեն Բարսեղյանը («Արարատ») Սարգիս Հովսեփյանը («Փյունիկ»), Արտակ Օսեյանը («Փյունիկ»), Անդրանիկ Զանազանյանը («Բանանց»), Արթուր Ոսկանյանը («Բանանց»), Ֆելիքս Խոջոյանը («Շիրակ»), ինչպես նաև Տիգրան Եսայանը և Ժոլտ Հոռնյակը: Բացման խոսքով հանդես եկավ ՀՖՖ մարզչական ՊՐՈ արտոնագրի դասընթացի ղեկավար Մարկ Լելևրը:
Հոկտեմբերի 15-16-ը կկայանա դասընթացի առաջին՝ ներածական մոդուլը, իսկ հոկտեմբերի 19 ից 22-ը մարզիչները կանցկացնեն Շվեյցարիայի Նիոն քաղաքում, որտեղ Շվեդիայի, Սերբիայի և Ասիայի կոնֆեդերացիայի ներկայացուցիչ մարզիչների հետ մեկտեղ կմասնակցեն ՈՒԵՖԱ-ի Student Exchange Group ծրագրին:

John
15.10.2015, 13:47
Բոմբ ա․․․ 19 տարեկանների մարզիչը դասընթացի ղեկավար, 21 տարեկանների մարզիչը՝ մասնակից․․․ ստեղից արդեն պարզ ա մակարդակը։ Էս ոնց որ «Ինչպես դառնալ հաջողակ բիզնեսմեն» թեմայով սեմինարի մասնակցես, արտոնագիր տան, ու համարես, որ գիտես, թե ինչպես դառնալ հաջողակ բիզնեսմեն․․․ Շատերը տենց էլ անում են։ Բայց արի ու մի ասա, արա այ Մարկ Լելևր, դո՞ւ չես մեր ֆուտբոլային խայտառակության պատասխանատուներից մեկը, քո հիմը չէ՞ր 0-10 ընդհանուր հաշվով խայտառակ էղավ մի երկու օր առաջ․․․ դու հիմա եկել ում-ինչ ես սովորեցնում )))

Tiger29
18.10.2015, 12:06
2015 ԹԱՎԱԿԱՆԻ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՌՄԲԱՐԿՈՒՆԵՐՆ ՈՒ ԲՈԼՈՐԻՑ ՇԱՏ ԳՈԼԱՅԻՆ ՓՈԽԱՆՑՈՒՄ ԿԱՏԱՐԱԾ ԽԱՂԱՑՈՂՆԵՐԸ (http://www.armsport.am/hy/news/2015/10/17/2015-%D5%A9%D5%A1%D5%BE%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6%D5%AB-%D5%AC%D5%A1%D5%BE%D5%A1%D5%A3%D5%B8%D6%82%D5%B5%D5%B6-%D5%BC%D5%B4%D5%A2%D5%A1%D6%80%D5%AF%D5%B8%D6%82%D5%B6%D5%A5%D6%80/653646)

http://www.armsport.am/news_images/218/653646_3/leo_cr_lew.jpg


2015 թվականի ավարտին դեռ 2,5 ամիս կա, սակայն որոշ վիճակագրական կայքեր ամփոփում են տարվա կտրվածքով գլխավոր իրադարձությունները, այդ թվում լավագույն ռմբարկուներին և բոլորից շատ գոլային փոխանցում կատարած ֆուտբոլիստներին:

Երկու հաշվարկներում էլ առաջին տեղում է Լիոնել Մեսսին, սակայն արգենտինացին արդեն գրեթե մեկ ամիս չի խաղում և նրա մրցակցինեը մոտեցել են նրան, և հաշվի առնելով որ «Բարսելոնայի» առաջատարը ևս մեկ ամիս բաց է թողնելու, ապա հավանական է, որ նա կկորցնի առաջատարի դիրքը:

2015 թվականին թոփ-5 առաջնությունների ակումբներում և հավաքականի կազմում անցկացրած պաշտոնական խաղերում լավագույն ռմբարկուների պայքարում աշխարհի քառակի լավագույն ֆուտբոլիստը 45 գնդակ է հեղինակել, իսն նրա մոտակա հետապնդողներ Կրիշտիանու Ռոնալդուն և Ռոբերտ Լևանդովսկին, իրենց հաշվին ունեն 42 և 40 գնդակ: Հատկանշական է, որ այդ 40 գոլից 15-ը լեհ ֆուտբոլիստը խփել է վերջին 6 խաղերում:

Ամենաարդյունավետ փոխանցումներ կատարողների թվում Մեսսիին մոտեցել է «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Քևին Դե Բրույնեն:

2015 թվականին թոփ-5 առաջնությունների ակումբներում և ազգային հավաքականներում բոլորից շատ գոլեր խփած ֆուտբոլիստները.

1.Լիոնել Մեսսի («Բարսելոնա», Արգենտինա) – 45 գոլ

2. Կրիշտիանու Ռոնալդու («Ռեալ», Պորտուգալիա) - 42

3. Ռոբերտ Լևանդովսկի («Բավարիա», Լեհասատն) – 40

4. Նեյմար («Բարսելոնա», Բրազիլիա) – 33

5. Պյեր Էմերիկ Օբամեյանգ («Բորուսիա» Դ., Գաբոն) - 32

6. Սերխիո Ագուերո («Մանչեսթեր Սիթի», Արգենտինա) - 31

7. Զլատան Իբրահիմովիչ (ՊՍԺ, Շվեդիա) – 30


Գոլային փոխանցումներ

1.Լիոնել Մեսսի («Բարսելոնա», Արգենտինա) – 23 գոլային փոխանցում

2. Քևին Դե Բրույնե («Վոլֆսբուրգ»/«Մանչեսթեր Սիթի», Բելգիա) – 21

3. Լուիս Սուարես («Բարսելոնա», Ուրուգվայ) – 18

4. Խավյեր Պաստորե (ՊՍԺ, Արգենտինա) – 15

5. Մեսութ Օզիլ («Արսենալ», Գերմանիա) - 14

John
05.06.2016, 10:21
Հունիսի 10ին մեկնարկում է Եվրոպայի 2016 թվականի առաջնությունը։ Ի՞նչ եք կարծում, արժե՞ կանխատեսումների մրցույթ կազմակերպել։

Ներսես_AM
05.06.2016, 12:05
Հունիսի 10ին մեկնարկում է Եվրոպայի 2016 թվականի առաջնությունը։ Ի՞նչ եք կարծում, արժե՞ կանխատեսումների մրցույթ կազմակերպել։
Ստեղ եկեք գրանցվեք լիգա բացենք։

http://eurofantasy.uefa.com/en/fantasy16/leagues

John
05.06.2016, 12:57
Ստեղ եկեք գրանցվեք լիգա բացենք։

http://eurofantasy.uefa.com/en/fantasy16/leagues

Ներս ջան, Ակումբի «Սպորտ» բաժինն եմ ուզում ուզում ակտիվացնել, թե չէ Ֆենթըզին հա էլ կա )))

Տրիբուն
05.06.2016, 13:45
Հունիսի 10ին մեկնարկում է Եվրոպայի 2016 թվականի առաջնությունը։ Ի՞նչ եք կարծում, արժե՞ կանխատեսումների մրցույթ կազմակերպել։

Հաստատ.... աշխարհը լավ անցավ։

Ներսես_AM
05.06.2016, 16:50
Ներս ջան, Ակումբի «Սպորտ» բաժինն եմ ուզում ուզում ակտիվացնել, թե չէ Ֆենթըզին հա էլ կա )))
Ֆենթզին էլ կարող ենք անենք՝ կանխատեսումներն էլ։
Բայց եկեք թիմի խփած գոլերը ճիշտ գուշակելուց էլ միավոր տանք։

John
05.06.2016, 23:59
Ֆենթզին էլ կարող ենք անենք՝ կանխատեսումներն էլ։
Բայց եկեք թիմի խփած գոլերը ճիշտ գուշակելուց էլ միավոր տանք։

Այսինքն միավոր տրվի էն դեպքում, երբ 7-0 է գուշակել մեկը, բայց խաղն ավարտվել է 7-12 հաշվո՞վ :)

Ռուֆուս
06.06.2016, 11:28
Հոս, դավայ էն նախորդի կանոններով կազմակերպի, առանց բան փոխելու կամ ավելացնելու:

John
06.06.2016, 11:50
Հոս, դավայ էն նախորդի կանոններով կազմակերպի, առանց բան փոխելու կամ ավելացնելու:

Ես էլ եմ էդ մտքին։ Մաքսիմում կարելի է միայն ռմբարկու ավելացնել ու լավագույն ֆուտբոլիստ ;)

Տրիբուն
06.06.2016, 18:52
Հոս, դավայ էն նախորդի կանոններով կազմակերպի, առանց բան փոխելու կամ ավելացնելու:

Հա էլի, չորս հոգի մարդ ենք մասնակցում, քառասուն վեց կանոն ենք ուզում սահմանենք :D Ես որ հազիվ հաղթանակ/պարտություն ու ոչ ոքի տարբերակներն եմ կարում հասկանամ։

Մուշու
21.06.2016, 15:13
Ժող կարող ա իմանաք վաղը որտե՞ղ կարող եմ Իսլանդիայի խաղը նայել, կարևոր չի փաբ ա թե սպորտբառ: Հակված եմ մտածել որ մեր Ռոնալդուասեր հայերը Պորտուգալիայի խաղը կցուցադրեն, որը նույն ժամին ա: Չեմ ուզում Իսլանդացիները հաղթանակը բաց թողել :)) :))

Taurus
21.06.2016, 15:42
Champions բարում ճշտի եթե հնարավորություն ունենան մի մոնիտորը քեզ կտրամադրեն

Tiger29
03.11.2016, 00:38
Ակինֆեևը շարունակում է իր հակառեկորդը (http://www.tert.am/am/news/2016/11/03/Arm/2181187)

http://www.tert.am/news_images/728/2181187_1/617451930.thumb.jpg

Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 4-րդ տուրում Մոսկվայի ԲԿՄԱ-ն հյուրընկալվել է ֆրանսիական «Մոնակոյին»:

Հանդիպման 13-րդ րոպեին Վալերե Ժերմենը գրավել է Իգոր Ակնիֆեևի պաշտպանած դարպասը:

Ռուսական թիմի դարպասապահը Չեմպիոնների լիգայի 41-րդ անընդմեջ խաղում գոլ է բաց թողնում՝ թարմացնելով բացարձակ հակառեկորդը:

Անվերնագիր
11.02.2017, 22:27
Մենակ տենաք թե ինչ ֆուտբոլ ա գնում Լիվերպուլ-Տոտենհեմ խաղում: Ինչպես կասեր Սուրեն Բաղդասարյանը՝ Բելիսսիմո՜

Յոհաննես
15.02.2017, 00:31
ՊԱԺ-ը Բարսին էն բանիցա անում

John
15.02.2017, 01:33
ՊԱԺ-ը Բարսին էն բանիցա անում

Սվի՞նգ

Յոհաննես
15.02.2017, 01:35
Սվի՞նգ

նաև

Անվերնագիր
15.02.2017, 01:42
ՊԱԺ-ը գազանանոց ա: Վեռատին էլ ահասարսուռ:

Տրիբուն
15.02.2017, 01:43
Սվի՞նգ

Տելեգոնիա

Տրիբուն
24.08.2017, 14:25
Աշխարհ աշխարհ, չեմպիոնների լիգայում էս տարի Ադրբեջանական թիմ ա խաղալու, անունն էլ Ղարաբաղ։

Sent from my Redmi Note 4 using Tapatalk

John
24.08.2017, 14:33
Աշխարհ աշխարհ, չեմպիոնների լիգայում էս տարի Ադրբեջանական թիմ ա խաղալու, անունն էլ Ղարաբաղ։

Sent from my Redmi Note 4 using Tapatalk

կազմը նայում եմ՝ ոչ մի երևելի դեմք չկա, մի բան բզբզում են կողքից աչքիս, հազիվ թե տենց ուժեղ են: Վրաստանի, Մոլդովայի ու Դանիայի չեմպիոններին են պայքարից դուրս թողել:

Տրիբուն
24.08.2017, 15:48
կազմը նայում եմ՝ ոչ մի երևելի դեմք չկա, մի բան բզբզում են կողքից աչքիս, հազիվ թե տենց ուժեղ են: Վրաստանի, Մոլդովայի ու Դանիայի չեմպիոններին են պայքարից դուրս թողել:Անկախ ամեն ինչից աբիդնի ա: Մենք էլ մեր Նեմեցի հույսին։

Sent from my Redmi Note 4 using Tapatalk

John
24.08.2017, 16:35
Անկախ ամեն ինչից աբիդնի ա: Մենք էլ մեր Նեմեցի հույսին։

Sent from my Redmi Note 4 using Tapatalk

Բա որ վաղը-մյուս օր Էս (https://ru.wikipedia.org/wiki/%D0%9A%D0%B0%D1%80%D0%B0%D0%B1%D0%B0%D1%85_(%D1%84%D1%83%D1%82%D0%B1%D0%BE%D0%BB%D1%8C%D0%BD%D1%8B%D0%B9_%D0%BA%D0%BB%D1%83%D0%B1,_%D0%92%D0 %B5%D0%BD%D0%B0)) թիմը Ավստրիան ներկայացնի Եվրոպայում :ՃՃՃ

Yuna
07.09.2017, 13:41
http://www.rusteam.permian.ru/olimp_team/history/photos/1972/1972_04_02.jpg
Ժամանակ կար սենց էլ էին խաղում:hands

Yuna
07.09.2017, 14:06
Նկարը ոչ մի ձև չի լինում :angry լավ, լինքը կդնեմ
http://www.rusteam.permian.ru/olimp_team/history/photos/1972/1972_04_02.jpg

Mosadam
14.10.2017, 03:40
Ինչեք կարծում՞ վաղը լինելու է Ման Յուն Լիվերպուլ հանդիպումը այդ խախում կխաղա նաև մեր հայ ազգի պարծանքը Հենոն ինչ եք կարծում գոլ կտեսնենք նրա կողմից կարծում եմ, որ դուք ել իմ պես երկրպագում՞եք իրեն

Տրիբուն
19.10.2017, 12:32
Ինչեք կարծում՞ վաղը լինելու է Ման Յուն Լիվերպուլ հանդիպումը այդ խախում կխաղա նաև մեր հայ ազգի պարծանքը Հենոն ինչ եք կարծում գոլ կտեսնենք նրա կողմից կարծում եմ, որ դուք ել իմ պես երկրպագում՞եք իրեն

Ավելի լավ ա չխաղա վաբշե։ Էս վերջին խաղերը պարծանքը նենց ա խաղում, ոնց որ Հայաստանի հավաքականում լինի։

Գաղթական
12.11.2017, 10:44
Հա, Մարոկկոն երեկ տոմս ստացավ դեպի Աշխարհի Առաջնություն փաստորեն:

Մարոկկացիների մոտ մե քեֆ, մե ուրախություն..

Էնաան էին ուրախացել, որ եվրոպական ահագին շատ քաղաքներ խառնվել էին իրար՝ այդ թվում և Փարիզը, Ամստերդամը, Բրյուսելն ու Անտվերպենը, Հաագան և այլն..

Բրյուսելն, օրինակ, էդ բուռն տոնախմբությունից հետո, էսօր առավոտ արթնացավ 22 վիրավոր ոստիկանով, 1 մահամերձ աաղաքացիով ու լիքը պայթեցրած ու հրդեհված մեքենաներով...

Լրիվ «ով տռի, ով գնա սանատորիա» վիճակնա...