PDA

Դիտել ողջ տարբերակը : Գրական առաջադրանք 11․ Թարս



ivy
17.08.2019, 12:45
Մի նոր գրական առաջադրանք։

Գրում ենք կարճ ստեղծագործություն՝ արձակ կամ չափածո, որը սկսվում է վերջից ու վերջանում սկզբով։
Ընդ որում խոսքը մեխանիկական ձևով նախադասությունները հետ ու առաջ տալու մասին չի, այլ պիտի էնպես գրել, որ կապակցված լինի ու հետաքրքրությամբ կարդացվի մինչև վերջ․․․ ըմմ մինչև սկիզբ :)

Բոլոր նրանց համար, ովքեր սիրում են ստեղծագործական մարտահրավերեր, հիշեցնում եմ նաև նախորդ առաջադրանքներից մեկի մասին՝ գրել այբբենական կարգով (https://www.akumb.am/showthread.php/67951-%D4%B1%D5%BC%D5%A1%D5%BB%D5%A1%D5%A4%D6%80%D5%A1%D5%B6%D6%84-9-%D4%B1%D5%B5%D5%A2%D5%A2%D5%A5%D5%B6%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6-%D5%BE%D5%A1%D6%80%D5%AA%D5%A1%D5%B6%D6%84)․ փորձեք։

ivy
18.08.2019, 20:28
Մենակ շնորհակալություն դնել չէ, համ էլ փորձե՜լ :)

Ծլնգ
18.08.2019, 23:06
Վե՜րջ․․․ Ախր երեկ էր դեռ
Խնձորենին ծաղկել,
Եվ միտքը, թե կա ձմեռ,
Չէր էլ սկսել այցելել
Սիրահարված ուղեղն իմ։

Ծաղկից առաջ կար բողբոջ,
Որ նշան էր գարնան,
Սիրոց առաջ կար դողդոջ՝
Տեսնելուց հանկարծ նրան
Անցած գարնանը ուշիմ։

Բայց դա՝ գարնան ավարտին,
Երբ առուն բանիմաց,
Ջրում է ծարավ արտին։
Իսկ սկզբում, հալքից արբած,
Գետն է գոռում, ասես՝ լիրբ։

Նույնըն էլ՝ սիրտս պառավ,
Ինչպես գիշերոում ստվար
Անսեր հոգնած մի ագռավ,
Կռռում էր մենակ։ Ու չկար․․․
Ոչ վերջ։ Ոչ ընթացք։ Ո՛չ սկիզբ։

ivy
19.08.2019, 01:19
Լավ փորձ էր։
Սիրում եմ, երբ Ծլնգը չափածո է գրում ։) Արձակ էլ․․․ Ու ընդհանրապես ։))

Իսկ ինչ, եթե «սկիզբ» ու «վերջ» բառերը չօգտագործվե՞ն, այլ միայն պատմությունն ինքնին ցույց տա, որ վերջից առաջ է գնում։
Իմ մտքով էսպիսի մի բան էր անցնում։ Պատմությունը սկսվում է պատասխանով ու հետ է գնում դեպի հարցը։
Ուրիշ հետընթաց բաներ էլ կարելի է մտածել։ Բայց դե հեշտ չի գրելը։