PDA

Դիտել ողջ տարբերակը : Ազգային Ժողովի գործունեությունը

Վիշապ
29.06.2019, 21:02
Քանի որ կառավարության գործունեության մասին առանձին թեմա կա, իսկ ԱԺ-ի մասին չկա, առաջարկում եմ լրացնել բացը ու այստեղ քննարկել օրենսդիր իշխանության գործունեությունը, և/կամ անգործությունը։
Լուրերից անձամ ես երևի ամենաշատը ԱրմՔոմեդիից եմ ինֆորմացիա ստանում, դե բնականաբար ծաղրանքի տեսքով ու ըստ դրա էլ ԱԺ-ն անլուրջ, 10-րդ դասարանի դպրոցականների համույթի է նման, հույս ունեմ, որ էդպես չի։ Եթե նախկինների հետ համեմատենք, ապա նախկիններն էլ հատուկ դպրոցի առաջին դասարանցիների էին նման, իհարկե դրական շարժ կա :D
Իսկապե՞ս սենց խայտառակ է վիճակը։

Lion
30.06.2019, 00:09
Վիճակը լավ չէ, բայց՝ նախկինից միանշանակ ավելի լավ է, իսկ որ գլխավորն է՝ սա առողջացման ուղին բռնած ԱԺ է, ի տարբերություն նախկին հոտած ճահճի:

Աթեիստ
30.06.2019, 03:49
Ես էս ԱԺի մասին միշտ էս համենատությունն եմ անում։
Նախորդում դե լիքը մարդ նստած էր մենակ կոճակ սեղմելու համար։ Նույնիսկ «ազգի մշակույթի համար խիստ մտահոգ» Շուշանը փաստացի հասարակ կոճակ սեղմող էր։

Նոր ԱԺ-ում, թեև էլի կան դեբիլ մտքեր արտահայտողներ (Քրիստինե Պողոսյանը, որ պատրաստ ա վարչապետի ցանկացած առաջարկին կողմ քվեարկել, այսինքն նույն կոճակ սեղմողն ա, Սոֆիա Հովսեփյանը, որ դեբիլ մտքերի շտեմարան ա, Գևորգ Գորգիսյանը, որին բազմիցս ներկայացրել են, որպես խելացի մարդ, ու հիմա էդ մարդկանց երեսին եմ ասում, որ ինձ խաբել են), ամեն դեպքում նոր կազմում մեծ մասը հասկանում են, թե ինչի համար են եկել, ու փորձում են ամեն հարցում սեփական կարծիքն ու տեսակետն էլ արտահայտել։
ԱԺ-ի աշխատանքի արդյունավետությունն ընթացքում ավելի բարձր կլինի, բայց դե հաշվի առնենք, որ նոր պատգամավորներից շատերը մեկ տարի առաջ չէին էլ պատկերացնում, որ մի օր պատգամավոր կդառնան։ Մարդիկ պատրաստ չէին, ու դանդաղ հունի մեջ են մտնում։

Աթեիստ
30.06.2019, 03:49
ԲՀԿ-ին չեմ անդրադառնա :D

Lion
30.06.2019, 12:40
Եվ որ կարևոր է՝ այս ԱԺ-ի պատգամավորների համար, հենց թեկուզ իրենց վերընտրվելու պահով, խիստ կարևոր է մեր՝ ընտրողներիս, կարծիքը, այն դեպքում, երբ հնում այդպես չէր, ինչը փչացնում էր հներին...

Chuk
01.07.2019, 01:22
Խորհրդարանական ընդդիմություն հանդիսացող «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը օրենքի նախագծեր ա դնում շրջանառության մեջ, իսկ խորհրդարանական մեծամասնությունը դրանք քննարկելուց հետո ընդունում ա:

Մենակ այ էսքանը հերիք ա, որ տեսնվի նախորդ ու ներկա ԱԺ-ների մեջ տարբերությունը: Նախկինում ընդդիմության բերած ամենաթույն նախագծերն անգամ մերժվում էին: Հետո եթե շատ թույն էր լինում, էդ նույն բանը ՀՀԿ-ն գնում էր, մի տարի հետո իրա անունով բերում ու ընդունում էր: Բայց որ հանկարծ ու ընդդիմության առաջարկում՝ պալոժ չէր ))

Varzor
01.07.2019, 02:40
ԻՀԿ ազգային ժողովի ինստիտուտն իր ողջ արդյունավետությունը չի կարող ցուցադրել, քանի դեռ.
1. Ընտրությունների ժամանակ չկա "Բոլորին դեմ" կետը:
2. Չկա պատգամավորին նրա ընտրողների կողմից հետ կանչելու հստակ մեխանիզմ:

Lion
16.11.2019, 00:42
Ախպեր, եսիմ էէ... Ասենք չգիտեմ, էլի, էս մտածողության, մտքի էս կառուցվածքի տեր մարդիկ կարող ե՞ն Հայաստանը ոտքի հանել...

Ես Աղազարյան Հովիկն եմ, քրիստոնյա, բայց ես հավատացյալ չեմ: Ու ինձ համար շատ ցավալի է, որ իմ յոթ տարեկան թոռնիկը աղոթում է. սա կոչվում հոգեորսություն: Պետք չէ, եկեղեցու պատմության անվան տակ ուրիշ բաներ են սովորեցնում, աղոթել եւ այլն:

- «Հայր մե՞րն» է աղոթում:

«Եվրատեսիլում» Պորտուգալիան ջախջախիչ հաղթանակ տարավ, իսկ Հայաստանը կրեց խայտառակ պարտություն
- «Հայր մերը» դեռ ոչինչ, որ արտասանում է:

- Բայց ի՞նչ կա աղոթքի մեջ, երբվանի՞ց է աղոթելը համարվում հոգեորսություն:

- Նորմալ չի, որ յոթ տարեկան թոռնիկս խաչակնքում եւ դիմում է Աստծուն:

- Ի՞նչն է այդտեղ աննորմալ, պարոն Աղազարյան:

- 7 տարեկան երեխայի համար դա հոգեորսություն է: Նորից եմ կրկնում, ես քրիստոնյա եմ, ես հավատացյալ չեմ եւ դա ես համարում հոգեորսություն («Հայր մերը» հոգեորսություն համարողն այդ ինչպե՞ս կարող է քրիստոնյա լինել- Հեղ.):

Օֆ, օֆ... (http://lurkmore.to/%D0%92%D0%B7%D0%B0%D0%B8%D0%BC%D0%BE%D0%B8%D1%81%D0%BA%D0%BB%D1%8E%D1%87%D0%B0%D1%8E%D1%89%D0%B8%D0%B5_%D0%BF%D0%B0%D1%80%D0%B0%D0%B3%D1%80% D0%B0%D1%84%D1%8B)

Lion
28.11.2019, 21:33
«Իշխող խմբակցությունը չի կարող լինել կառավարության հենարանը»․ Լուսինե Բադալյան

Հա, հա, իհարկե...

Lion
05.12.2019, 13:06
ՀՀ ԱԺ-ում ստեղծվել է Երեւանի քաղաքապետարանում հնարավոր կոռուպցիոն ռիսկերը հետաքննող հանձնաժողով

Ճիշտ որոշում է, բան ասե՞մ։

Varzor
05.12.2019, 14:21
ՀՀ ԱԺ-ում ստեղծվել է Երեւանի քաղաքապետարանում հնարավոր կոռուպցիոն ռիսկերը հետաքննող հանձնաժողով

Ճիշտ որոշում է, բան ասե՞մ։

Հենա, արդեն ասեցիր :) (տես ընգծած հատվածը)

Վիշապ
06.01.2020, 08:45
Արարատ Միրզոյանի պատասխաններն էի լսում Թամրազյանի հարցերին, իմ կարծիքով ԱԺ-ն շատ ավելի էֆեկտիվ կարող էր աշխատել, քան աշխատեց վերջին տարում, բայց կոնկրետ Արարատ Միրզոյանը ինձ թվում է ՀՀ անկախությունից ի վեր ամենահաջող ԱԺ նախագահն է ու կարող ա՝ ԱԺ-ն էլ հետը։

https://www.youtube.com/watch?v=3Fzs1NBW3kE&t=1211s

Տրիբուն
06.01.2020, 14:22

Ինձ էլ են դուր գալիս համ ԱԺ-ն, համ էլ կոնկրետ Արարատը։ Ու Արարատը շատ կարճ ժամանակում արագ աճեց ու հաստատվեց որպես մինչև հիմա եղած լավագույն ԱԺ նախագահ։

Մենակ դուրս չի գալիս էն, որ որոշ հարցերում դանդալոշություն կա․ ասենք դատաիրավական բարեփոխումների փաթեթը արդեն պիտի ամբողջությամբ ընդունած լինեին, ու նախաձեռնությունների մի մասը երևի պիտի ԱԺ-ից լիներ։ Իսկ հիմա նստած սպասում են որ Կառավարությունից օրենսդրական նախաձեռնությունը գա, որոշ դեպքերում կիսատ պռատ, մի ամիս լռվի ԱԺ-ում, հետո պարզվի որ բացեր գան, էլի հետ գնա Կառավարություն, էլի հետ գա ԱԺ ․․․․ Նույն ՍԴ հարցն էլ, մի հատ անհաջող դիմում, մի հատ օրենք, որի արդյունքը շատ ասկածելի ա, մի տարի նվնվալ ․․․ նյարդայնացնող ա էս ամեն ինչը։

Ծլնգ
30.04.2020, 04:58
Էս Ալենի մոտ գարնանային սրացում ա, հա՞։

Վիշապ
30.04.2020, 09:13
Էս Ալենի մոտ գարնանային սրացում ա, հա՞։

Քննարկման նյութ տուր, էս Ֆեյսբուքը չի ։Ճ

Աթեիստ
30.04.2020, 10:09
2 օր առաջ Աժ-ում Մարուքյանի հետ լեզվակռիվ եղավ, ինքը Մարուքյանին հերթական անգամ մեղադրել Միշիկական պրոյեկտ լինելու մեջ, անվանեց «քաղաքական տրյապկա», Մարուքյանն էլ իրան «անբարոյականի վաստակ» (սրա համար ես էլ երբեք Մարուքյանին «հարգելի» բառով չեմ դիմի)։

Երեկ նույն Ալենը զբոսնելուց հանդիպել ա հայտնի Թրաշին («ԱդեկվաԴ»-ի Արթուր Դանիելյանին), ինքը նրան ասել ա, «բարև Արթուր», նա էլ «Բարև, բոզի տղա»։ Ալենն էլ գլխով ցխել ա Թրաշի քիթը (կոտրվածք չկա)։
Կոսծիկը (Արթուրի ոչ օֆիցիալ ընկերուհին, բլոգնյուզի խմբագիր Կոնստանտիկ Տեր-Նակալյան) սկզբում ասեց, որ իրանց դիրքորոշում Արթուրի տարբերակն ա, ըստ որի ոչ մի հայհոյանք չի եղել, բարևել են, ու Ալենը փխել ա։ Հետո երևի հասկացան, որ տենց նույնիսկ ավելի շատ են դեբիլի նմանվում, քան մինչ էդ էին, ու փոխեցին, ընդունեցին որ հայհոյանք եղել ա, ու «հիմնավորում են» նրանով, որ էդ նույն կերպ արդեն ԱԺ-ում Ալենին դիմել էին, չէր խփել։

Պատկերն ամբողջացնելու համար էս էլ Trash-ի նկարը <3

https://i.postimg.cc/nhXJN17Y/Trash.png

Վիշապ
30.04.2020, 10:38
Հա մի քիչ փորփրեցի լուրերը, 8-րդ դասարանի մակարդակ ա մեր ԱԺ-ում։ Մի քիչ առաջխաղացում կա, առաջ 4-րդ դասարանի էր ։Ճ Իսկի հավես չկա էլ քննարկելու, ընդհանրապես ԱԺ ամբիոնը իրար կծելու, ռեպլիկներ ու հայհոյանքների համար չի նախատեսված, ու որոշ ապուշներ պիտի ԱԺ-ում առհասարակ չհայտնվեին։ Կուզենայի, էթիկայի քննարկման հարց կբարձրանար, ոմանք զրկվեին մանդատից, մյուսներին դաս լիներ, ուղղակի մեր ԱԺ կանոնակարգով բյուրոկրատիան էնքան շատ ա, որ բազարը կարա ձգվի մինչև նոր ընտրություններ։ Հույս ունեմ ժողովուրդը էս հիմարներին հաջորդ անգամ ձայն չի տա ։Ճ

Աթեիստ
30.04.2020, 10:42
Էս էլ էդ մասին :D

https://medialab.am/wp-content/uploads/2020/04/%D4%B2%D5%A1%D6%80%D6%87-1.jpg

Ծլնգ
30.04.2020, 15:33
2 օր առաջ Աժ-ում Մարուքյանի հետ լեզվակռիվ եղավ, ինքը Մարուքյանին հերթական անգամ մեղադրել Միշիկական պրոյեկտ լինելու մեջ, անվանեց «քաղաքական տրյապկա», Մարուքյանն էլ իրան «անբարոյականի վաստակ» (սրա համար ես էլ երբեք Մարուքյանին «հարգելի» բառով չեմ դիմի)։

Երեկ նույն Ալենը զբոսնելուց հանդիպել ա հայտնի Թրաշին («ԱդեկվաԴ»-ի Արթուր Դանիելյանին), ինքը նրան ասել ա, «բարև Արթուր», նա էլ «Բարև, բոզի տղա»։ Ալենն էլ գլխով ցխել ա Թրաշի քիթը (կոտրվածք չկա)։
Կոսծիկը (Արթուրի ոչ օֆիցիալ ընկերուհին, բլոգնյուզի խմբագիր Կոնստանտիկ Տեր-Նակալյան) սկզբում ասեց, որ իրանց դիրքորոշում Արթուրի տարբերակն ա, ըստ որի ոչ մի հայհոյանք չի եղել, բարևել են, ու Ալենը փխել ա։ Հետո երևի հասկացան, որ տենց նույնիսկ ավելի շատ են դեբիլի նմանվում, քան մինչ էդ էին, ու փոխեցին, ընդունեցին որ հայհոյանք եղել ա, ու «հիմնավորում են» նրանով, որ էդ նույն կերպ արդեն ԱԺ-ում Ալենին դիմել էին, չէր խփել։

Պատկերն ամբողջացնելու համար էս էլ Trash-ի նկարը <3

https://i.postimg.cc/nhXJN17Y/Trash.png

ստեղ հարցական ա մնում, թե խի՞ Ալենը կլասսիկին էլ գլխով քթին ուդառ չէր նստցրել, թե՞ ԱԺ-ում դիշովի քֆուրը ասնավանի չի

Աթեիստ
30.04.2020, 16:42
ստեղ հարցական ա մնում, թե խի՞ Ալենը կլասսիկին էլ գլխով քթին ուդառ չէր նստցրել, թե՞ ԱԺ-ում դիշովի քֆուրը ասնավանի չի

Դա նույնքան հարցական ա, ինչքան, թե խի՞ գործի գնալու ճամփին էս մի քարը տշեցի, էն մեկն անտեսեցի։
Կարող ա 2-րդ քարին ռաստ գալու պահին տրամադրությունս վատն էր։

boooooooom
30.04.2020, 18:27
Ընդհանրապես քֆուրն ինքն իրանով հիմար բանա ա։ Մի կողմից մարդը դատապարտում ա բռնի սեռական ակտը, մյուս կողմից օգտագործում ա որպես պատժի ձև (թեկուզ բանավոր)։ Անճաշակություն ասեմ, հիմարություն թե ինչ որ անդուր սովորություն։
Ոչ մի կերպ չեմ պատկերացնում սենց բանը օրենքով կարգավորվի։

Շինարար
30.04.2020, 19:24
Դա նույնքան հարցական ա, ինչքան, թե խի՞ գործի գնալու ճամփին էս մի քարը տշեցի, էն մեկն անտեսեցի։
Կարող ա 2-րդ քարին ռաստ գալու պահին տրամադրությունս վատն էր։

Դու պետական բարձրաստիճան պաշտոնյա չես: Պետական պաշտոնյան ոչ պիտի քայլելիս քարերը տշտշատի, ոչ էլ քոֆուրին աբառոտկա ֆռռա, ոչ էլ առավել ևս բռնի բիրտ ուժի դիմի:

Տրիբուն
30.04.2020, 20:00
Դու պետական բարձրաստիճան պաշտոնյա չես: Պետական պաշտոնյան ոչ պիտի քայլելիս քարերը տշտշատի, ոչ էլ քոֆուրին աբառոտկա ֆռռա, ոչ էլ առավել ևս բռնի բիրտ ուժի դիմի:

Լրիվ համաձայն եմ։ ԱԺ նախագահի տեղակալը իրան պիտի կարանա տիրապետի ցանկացած դեպքում, քուչի տղա չի էլի, պատգամավոր ա։

Մեր մեջ ասած Ալենն էլ աչքիս լույսը չի, ավելին, սաղ ԻՔ խմբակությունից իրան հատկապես չեմ սիրում։ Բայց, ապեր, հորս արև, էտ մորուքավոր գյադուն հասնում ա :D Մի բան էլ ավել ա հասնում։ Մեր մեջ ասած Մարուքյանին էլ հասնում։ Ալեը անում անում էր, պիտի Մարուքյանի քիթն էլ ջարդեր։

ivy
30.04.2020, 21:28
Դու պետական բարձրաստիճան պաշտոնյա չես: Պետական պաշտոնյան ոչ պիտի քայլելիս քարերը տշտշատի, ոչ էլ քոֆուրին աբառոտկա ֆռռա, ոչ էլ առավել ևս բռնի բիրտ ուժի դիմի:

Լավ ա արել:

Գաղթական
30.04.2020, 21:56
Ալենն իմ աչքի լույսն էլ չի, բայց լավ ա արել, աչքի թայն էլ հանել ա:

Մարուքյանին էլ ոնց ճիշտ ա համարել՝ տենց էլ պատասխանել կամ չի պատասխանել: Ո՞Ւմ ինչ գործն ա:

Լրիվ ալիքները խառնել են արա:
Յանի էս ի՞նչ ձև ա՝ փողոցում հանդիպում ասում ա բարև, էն էլ թե՝ բարև բտ:

Էս էլ բեսպրիձելի նոր ձև ա:

Շինարար
30.04.2020, 23:30
Լրիվ համաձայն եմ։ ԱԺ նախագահի տեղակալը իրան պիտի կարանա տիրապետի ցանկացած դեպքում, քուչի տղա չի էլի, պատգամավոր ա։

Մեր մեջ ասած Ալենն էլ աչքիս լույսը չի, ավելին, սաղ ԻՔ խմբակությունից իրան հատկապես չեմ սիրում։ Բայց, ապեր, հորս արև, էտ մորուքավոր գյադուն հասնում ա :D Մի բան էլ ավել ա հասնում։ Մեր մեջ ասած Մարուքյանին էլ հասնում։ Ալեը անում անում էր, պիտի Մարուքյանի քիթն էլ ջարդեր։

Դե հո հասնելով չի Տրիբուն ջան, ուզո՞ւմ ենք քաղաքակիրթ երկիր դառնանք, թե՞ տենց քուչի բազարի մակարդակի վրա ենք լռվցնելու: Թերեզա Մեյը չգիտեմ տղա ուներ, մարդ ուներ, ասենք միշտ էդ էի մտածում, որ նա Հայաստանում լիներ, էդքան հայհոյանքը իր հասցեին որ շրջանառության մեջ էր, արյուն էր վերջը թափվելու:

Շինարար
30.04.2020, 23:31
Լավ ա արել:

Անձամբ իմ կարծիքով գլուխը քարովն ա տվել:

Շինարար
30.04.2020, 23:32
Ալենն իմ աչքի լույսն էլ չի, բայց լավ ա արել, աչքի թայն էլ հանել ա:

Մարուքյանին էլ ոնց ճիշտ ա համարել՝ տենց էլ պատասխանել կամ չի պատասխանել: Ո՞Ւմ ինչ գործն ա:

Լրիվ ալիքները խառնել են արա:
Յանի էս ի՞նչ ձև ա՝ փողոցում հանդիպում ասում ա բարև, էն էլ թե՝ բարև բտ:

Էս էլ բեսպրիձելի նոր ձև ա:

Ալիքները խառնելը քաղաքական դիսկուրսում տեղ չունի: Յանի ի՞նչ մի բարև ա տալիս փողոցում, իրան հարգեր՝ երբեք չէր բարևի:

Գաղթական
01.05.2020, 00:00
Ալիքները խառնելը քաղաքական դիսկուրսում տեղ չունի: Յանի ի՞նչ մի բարև ա տալիս փողոցում, իրան հարգեր՝ երբեք չէր բարևի:

Քաղաքական դիսկուրսը ո՞րն ա, Շինարար ջան:
Վայրենի լիներ՝ ԱԺ-ում Էդմոնի վրա էլ կհարձակվեր:
Փողոցն էլ ԱԺ չի:
Կարար էդ տավարին բան չաներ, զանգեր ոստիկանություն ասեր ստեղ ինձ մայրիկ են հայհոյում, ի՞նչ անեմ:
Բայց կարար և տար քիթը ջարդեր, հետո ոստիկանության հետ կապնվեր:
Էդ էլ ա քաղաքակարթության ինքնատիպ դրսևորում:
Ինքը երկրորդ ճանապարհն ա ընտրել:
Իմ կարծիքով ճիշտ ա արել: Ես էլ լինեի՝ տենց կանեի:

Հետո «քաղաքակիրթ» ասելով ի՞նչ ենք հասկանում:
Կարող ա՞ հիմա Հայաստանում քաղաքակիրթ չի, անարխիա ա:

Մենք էլ տաքարյուն, տեմպերամենտով ժողովուրդ ենք:
Խոսքի անգլիացու ու գերմանացու մենթալիտետը մերը չի էլի՝ աշխարհն էլ շուռ գա:

Բայց եթե տենց վիզ եվրոպացու հետ ենք ուզում համեմատվել՝ հլա թող նույն ձև խոսքի իտալացի պատգամավորին փողոցում մեր քրֆեին՝ տենանք ինչ կաներ.
կամ ասենք՝ իսպանացի ու ֆրանսիացի..

Շինարար
01.05.2020, 00:12

Ինչն ա քաղաքակիրթ ձև ընտրել, իրա համար նորությո՞ւն էր որ դրանց թայֆեն ֆեսյբուքներում իրանց մեր էլ ա քրֆում, հեր էլ, էդքանից հետո մի հատ բարև ա տալիս, հետո մեկ էլ նոր տեմպերամենտն ու թասիբն ա հիշո՞ւմ: Ախպոր պես, ռադ արա դրան:

Գաղթական
01.05.2020, 00:18

Ալենին պաշտպանելու համար չեմ ասում, երևույթն եմ քննարկում:
ԱԺ փոխնագահ ով էլ լիներ, կամ թեկուզ սովորական պատգամավոր, ի՞նչ աներ, մտներ դրանց ստատուսները կարդար, տակը աբառոտկա ֆռար ու ժամո անե՞ր..

Եթե քաղաքականություն ես մտնում, հա էլ պիտի պատրաստ լինես, որ մեկը հետևից օրհնելու ա, մեկ ուրիշը՝ քրֆելու..

Բայց դեմ դիմաց երեսին քրֆելը նույն բանը չի:

Աթեիստ
01.05.2020, 00:25
Դու պետական բարձրաստիճան պաշտոնյա չես: Պետական պաշտոնյան ոչ պիտի քայլելիս քարերը տշտշատի, ոչ էլ քոֆուրին աբառոտկա ֆռռա, ոչ էլ առավել ևս բռնի բիրտ ուժի դիմի:

Պետական պաշտոնյան նույնքան քաղաքացի ա, ինչքան ես ։)

Ունի պաշտոնից բխող լրացուցիչ իրավունքներ ու պարտականություններ, բայց դրանք նրան չեն զրկում շարքային քաղաքացու իրավունքներից։
«Աբառոտկեն» էլ հաստատ պաշտոնական դիրքի չարաշահում չի։

Աթեիստ
01.05.2020, 00:27
Քաղաքական դիսկուրսը ո՞րն ա, Շինարար ջան:
Վայրենի լիներ՝ ԱԺ-ում Էդմոնի վրա էլ կհարձակվեր:
Փողոցն էլ ԱԺ չի:
Կարար էդ տավարին բան չաներ, զանգեր ոստիկանություն ասեր ստեղ ինձ մայրիկ են հայհոյում, ի՞նչ անեմ:
Բայց կարար և տար քիթը ջարդեր, հետո ոստիկանության հետ կապնվեր:
Էդ էլ ա քաղաքակարթության ինքնատիպ դրսևորում:
Ինքը երկրորդ ճանապարհն ա ընտրել:
Իմ կարծիքով ճիշտ ա արել: Ես էլ լինեի՝ տենց կանեի:

Հետո «քաղաքակիրթ» ասելով ի՞նչ ենք հասկանում:
Կարող ա՞ հիմա Հայաստանում քաղաքակիրթ չի, անարխիա ա:

Մենք էլ տաքարյուն, տեմպերամենտով ժողովուրդ ենք:
Խոսքի անգլիացու ու գերմանացու մենթալիտետը մերը չի էլի՝ աշխարհն էլ շուռ գա:

Բայց եթե տենց վիզ եվրոպացու հետ ենք ուզում համեմատվել՝ հլա թող նույն ձև խոսքի իտալացի պատգամավորին փողոցում մեր քրֆեին՝ տենանք ինչ կաներ.
կամ ասենք՝ իսպանացի ու ֆրանսիացի..

Պարզապես հիշեցնեմ, որ Հայաստանում դե ֆակտո տենց մարմին չկա։

Շինարար
01.05.2020, 00:31
Պետական պաշտոնյան նույնքան քաղաքացի ա, ինչքան ես ։)

Ունի պաշտոնից բխող լրացուցիչ իրավունքներ ու պարտականություններ, բայց դրանք նրան չեն զրկում շարքային քաղաքացու իրավունքներից։
«Աբառոտկեն» էլ հաստատ պաշտոնական դիրքի չարաշահում չի։

Դե որ էդքան նույնքան քաղաքացի էր, թող իրան ու իրա թիմին օնլայններում խրոնիկ քֆրտողներին բարև չտար գոնե: Հասկացանք, ես էլ եմ ամեն կերպ Նիկոլի թիմի կողմից, ուզում եմ հաջողեն և այլն, բայց տենց ամեն ինչ արդարացնելուն էլ չափ կա:

Գաղթական
01.05.2020, 00:36
Պարզապես հիշեցնեմ, որ Հայաստանում դե ֆակտո տենց մարմին չկա։

Դե յուրե կա )))
Հիմա էդ ա:

Բայց հա, բարեփոխումներ 100% պետք են:

Աթեիստ
01.05.2020, 00:39
Դե որ էդքան նույնքան քաղաքացի էր, թող իրան ու իրա թիմին օնլայններում խրոնիկ քֆրտողներին բարև չտար գոնե: Հասկացանք, ես էլ եմ ամեն կերպ Նիկոլի թիմի կողմից, ուզում եմ հաջողեն և այլն, բայց տենց ամեն ինչ արդարացնելուն էլ չափ կա:

Շին, իրանք ահագին երկար իրար հետ մի թիմում են եղել։ Հետո Թրաշը դառել ա քֆուրչի հայվան, ու ոնց հասկանում եմ, էդ պահին բարևը ավելի շատ ձեռառնոցի ա եղել։ Ոնց որ շատ երկար նայել ա Ալենի վրեն, սա էլ տենց կպնողական բա «Բարև, Արթուր»։

Շինարար
01.05.2020, 01:14

Հաաա, լավ ուրեմն, սաղ տեղն ընկավ: Լավ էլի, Արտ ջան:

Աթեիստ
01.05.2020, 01:25
Հաաա, լավ ուրեմն, սաղ տեղն ընկավ: Լավ էլի, Արտ ջան:

Շին, լավ չի, բայց ես չգիտեմ, ու իրա քայլը սխալ անվանողներից ոչ մեկ չի ասում, թե որն էր ՃԻՇՏԸ։

Աթեիստ
01.05.2020, 01:26
Ու քանի դեռ ես ավելի լավ տարբերակ չեմ պատկերացնում, նշանակում ա դա իմ պատկերացրած ամենալավ քայլն ա եղել էդ պահին։

Շինարար
01.05.2020, 01:30
Շին, լավ չի, բայց ես չգիտեմ, ու իրա քայլը սխալ անվանողներից ոչ մեկ չի ասում, թե որն էր ՃԻՇՏԸ։

Էն կին պատգամավորին չասեր ի սկզբանե թե որպես տղամարդ դուրդ գալիս եմ, թե ինչ էդ կարգի ապուշություն, էդ ղաղպինյակին էլ չբարևեր:

Շինարար
01.05.2020, 01:32
Էն կին պատգամավորին չասեր ի սկզբանե թե որպես տղամարդ դուրդ գալիս եմ, թե ինչ էդ կարգի ապուշություն, էդ ղաղպինյակին էլ չբարևեր:

Ու հիմա էլ թող ասի՝ հա ես լավ տղա եմ ոչ թե պատգամավոր կամ ԱԺ փոխնապագահ, դուք էլ ձեր պաշտոնն էլ, ես քֆուրի տակ մնացող տղա չեմ ու հրաժարակ տա ու ռադ լինի, Նիկոլի թիմն էլ գոնե ևս մի անկապ կերպարից կմաքրվի:

Վիշապ
01.05.2020, 01:33
ԱԺ-ում իրար անձնական կպցնելը, իրար վրա հորդ ու բորդ գալը, ճիշտ ու սխալի թայֆայական բազարները ինտելեկտի բացակայության, պրոբլեմները առանց անձնավորելու նկարագրելու կամ լուծումներ տալու անկարողության ու անճարության վկայություն են, ու ինձ համար մեկ ա, թե ամբիոնից մուննաթ եկողը որ կուսակցությունից է, կամ ինչ խնդիր է փորձում լուծել։ Օրինակ էս ԱԺ փոխնախագահի ելույթ չի, ես լինեի ԱԺ նախագահը, կընդհատեի ու կխնդրեի ըստ էության ելույթ ունենալ առանց մյուսներին կպնելու։ Եթե Մարուքյանի, կամ նման այլ մեկի նման հիթերիկ ու ճղճղ մեկը ինչ-որ իբր քննադատական բան ա ասում, էդ չի նշանակում, որ նույնանման էլ պետք է պատասխանել։ Ապուշին ապուշի ձևով պատասխանողը դառնում ա մեկ ուրիշ ապուշ։

https://www.youtube.com/watch?v=DhWW5J8wCNs

Աթեիստ
01.05.2020, 01:47
Էն կին պատգամավորին չասեր ի սկզբանե թե որպես տղամարդ դուրդ գալիս եմ, թե ինչ էդ կարգի ապուշություն, էդ ղաղպինյակին էլ չբարևեր:

Էն Անին էս թեմայի հետ կապ չունի, Թրաշին էլ արդեն բարևել ա, քֆուրն էլ տվել են, ի՞նչ պտի աներ։

Շինարար
01.05.2020, 01:50
Էն Անին էս թեմայի հետ կապ չունի, Թրաշին էլ արդեն բարևել ա, քֆուրն էլ տվել են, ի՞նչ պտի աներ։

Դե պարզ ա, որ մի քաքը կերել ա, հաջորդի հերթն ա, ոնց ասացի՝ թող հրաժարական տա, ասի՝ էս իմ տեմպերամենտի, թասիբի, տղամարդության գործ չի: Նենց չի որ եսիմ ինչ կադր ա, առանց իրա երկիրը վարի կգնա: Կարա հանգիստ խղճով հեռանա քաղաքականությունից, սխոդկա-բան կլինի, կկանչեն՝ լուծում կտա:

Աթեիստ
01.05.2020, 02:22
Շին, դու պատասխանից փախնում ես։

Էդ պահին ի՞նչ պտի աներ։
Դիմացինները նրանք էին, որոնց մինչև Անիի հետ կապված միջադեպն էլ էին իրան հայհոյում, դրանից հետո էլ։ Ու նենց չի, որ իրա բարևին էին սպասում, որ հայհոյեին։

Էդ պահին էլ տեսել էին, հայհոյեցին։ Ի՞նչ պտի աներ, որ չասեիր «փոխխոսնակը տենց բան չպտի աներ»։

Varzor
01.05.2020, 02:26
Էդ պահին էլ տեսել էին, հայհոյեցին։ Ի՞նչ պտի աներ, որ չասեիր «փոխխոսնակը տենց բան չպտի աներ»։

Լավ է արել, որ քիթը ջարդել է:
Վատ է, որ ոչ մեկն էլ իրենը չի ջարդել :D

Բայց դրանից հետո պիտի ԱԺ-ից հեռանա: Չնայած, ելնելով մեր ԱԺ-ում քաղաքական պատվի և համբավի մասին պատկերացումներից` իսկը իրա տեղնա

ԻՀԿ, ազգային ժողովում իրար անձնական վիրավորանքներ հասցնող ու հայհոյող մարդիկ ընդհանրապես տեղ չունեն` դրանք ընդհանուր լավ բան անելու ունակ չեն:

Տրիբուն
01.05.2020, 03:33
Մի հատ բտ մարդուն փողոցում բտ ա ասել, մարդը աֆեկտի տակ տվել քիթը ջարդել ա: Կարճ ասած, մեղմացուցիչ հանգամանք կա, անկախ նրանից պագամավոր ա թե խադավիկ:

Quyr Qery
01.05.2020, 05:40
Մենք կրկին անգամ խնդիր ունենք լղոզված դեմոկրատիայի և մեր մենթալիտետի հետ:
Քանզի էսքան դեպքերից հետո էդպես էլ չհասկացան, որ հայհոյանքը պետք է պատժվի օրենքով: Մեր օրենքներում չկա որևէ կետ (անգամ խոշտանգման տակ չի անցնում), որ եթե մեկը քեզ ամեն օր մասսայական՝ վիրտուալ կամ հենց դիմացդ, ծնողներիդ հայհոյի, դու դիմես իրավապահ մարմիններին:
Մեր բանակում ամենաշատ սպանություններն ու ինքնասպանությունները կատարվում են հայհոյանքի պատճառով, բանակից դուրս, ցավոք, ևս:
Ախպեր, եթե օրենքի երկիր ենք ուզում, ոստիկաններին դիմել ենք ուզում, թող օրինականացնեն՝ դիմենք: Ոչ էն են անում, ոչ՝ էն:
Մարուքյանը օպորտունիստ, կեղտոտ դեմք է՝ իր ամբողջ ծախու և սուտիինտելեկտուալ թիմով, ցավոք ես գիտեմ իրենցից մի քանիսին, ովքեր հիմա ՔՊ թիմում են՝ պատգամավոր, բայց ասենք չորս տարի առաջ նույն միշիկականն էին, ոնց-որ հիմա մարուքյանն իր թիմով:
Իսկ Ալենն էս կյանքում իրան հարմար մի մարդ ա գտել, իր սկեսուրը (հարապարակի գլխավոր խմբագիրը), նենց որ իրեն ոչ մեկ չի սիրում, բայց ինքը մարդ ա ու ունի ինքնասիրություն, ես ուղղակի այլ ռեակցիա չեմ պատկերացնում էդ պահին: Ու թրաշի նման մարդկանց, դա քիչ է:
Ու հա, ես շատ տխուր եմ, որ իրենք արժանվույն չեն պատժվում, որ գիտեն հահոյանքից էն կողմ սադրող բան չկա, ու համ էլ գիտեն դրա համար չեն պատժվելու, մի բան էլ շահելու են:
Փաստացի՝ Ալենին տվեցին դատը, Ռեստարտը դեռ դատերի մեջ է, Էն տղան, որին քոչի լակոտները ընկերուհու մոտ հայհոյել էին, ինքն էլ խփել էր, դատի են տվել ու սկի փաստաբանի փող չունի:
Մի խոսքվ, էս պահին մենք չունենք ո՛չ ոստիկանություն, ո՛չ գործող օրենքներ, ո՛չ իրավապահ մարմին, ո՛չ դատական:
Ունենք թավիշ, որը վաղուց ցեց ա ընկել:

Շինարար
01.05.2020, 06:25
Շին, դու պատասխանից փախնում ես։

Էդ պահին ի՞նչ պտի աներ։
Դիմացինները նրանք էին, որոնց մինչև Անիի հետ կապված միջադեպն էլ էին իրան հայհոյում, դրանից հետո էլ։ Ու նենց չի, որ իրա բարևին էին սպասում, որ հայհոյեին։

Էդ պահին էլ տեսել էին, հայհոյեցին։ Ի՞նչ պտի աներ, որ չասեիր «փոխխոսնակը տենց բան չպտի աներ»։

Աթեիստ ջան, ես պատասխանից փախնելու ինչ ունեմ, ոնց որ ինձ պատգամավոր ես ընտրել, ես էլ քո առաջ հաշվետու եմ, ժողովրդի կողմից ընտրված ազգային ժողովի փոխնախագահ եմ ինչ եմ, ես արաբերենի դասատու եմ, ինձ համար եմ պատասխանատու, իմ ուսանողների առաջ եմ պատասխանատու, իմ գործատուի առաջ եմ պատասխանատու: Թե ինչ պիտի աներ չգիտեմ, բայց հիմա ես ուզում եմ, որ ռադը քաշի ազգային ժողովից:

Շինարար
01.05.2020, 06:26
Մի հատ բտ մարդուն փողոցում բտ ա ասել, մարդը աֆեկտի տակ տվել քիթը ջարդել ա: Կարճ ասած, մեղմացուցիչ հանգամանք կա, անկախ նրանից պագամավոր ա թե խադավիկ:

դե տենց մեղմացրեք հա

Ծլնգ
01.05.2020, 06:33
Աթեիստ ջան, ես պատասխանից փախնելու ինչ ունեմ, ոնց որ ինձ պատգամավոր ես ընտրել, ես էլ քո առաջ հաշվետու եմ, ժողովրդի կողմից ընտրված ազգային ժողովի փոխնախագահ եմ ինչ եմ, ես արաբերենի դասատու եմ, ինձ համար եմ պատասխանատու, իմ ուսանողների առաջ եմ պատասխանատու, իմ գործատուի առաջ եմ պատասխանատու: Թե ինչ պիտի աներ չգիտեմ, բայց հիմա ես ուզում եմ, որ ռադը քաշի շազգային ժողովից:

սաղ քաքի համը էն ա, որ սրանից հետո վայթե իրա ռեյտինգը բարձրացավ, յանի այ տղամարդու նման իրեն դրսևորեց, ոչ թե էն տրասգենդեր սիրող սորոսի փողով յուբկի հետևը պախկվող գեյրոպախտները․․․ կարճ՝ ազգը արժանի է իր հերոսներին

բայց եթե սրանից հետո իրեն գոնե կարգապահական պատիժ չարին, Նիկոլի ու Մակունցի «մենք բռնությանը դեմ ենք ու բռնությունը պիտի արմատախիլ արվի» քարոզը լրիվ բառաչանք ա․․․

Շինարար
01.05.2020, 06:40

Ընդհանրապես, եթե հրաժարական չտվեց կամ գոնե ԱԺ փոխնախագահի պաշտոնից չազատվեց՝ խիստ նկատողությամբ, լիքը կասկած ունեմ, որ քաղաքական կուլտուրայի առումով որևէ փոփոխություն կա երկրում: Նույն խուժանանոցն ա Ազգային ժողովը, Էդմոնը, Զոհրաբյան Նառան, էն Բարգավաճի գոռգոռանը, Ալանը ու երևի էլի տենց մի տոննա մարդ ասենք Շմայսից ինչո՞վ են տարբերվումլ Շմայսը հլա գոնե անգրագետ մարդ էր, մարդ կարար ըմբռնումով մոտենար, ասենք իրար մեր քրֆելու, Ալենի կին պատգամովրին ուղղված սեռական ցանկության հետ առնչվող անքողարկված արտահայտությունների ու Շմայսի ասած բռնաբարել արտահայտության մեջ ինչ տարբերություն: Բովանդակային առումով ոչ մի: Մի այլ կարգի ջղայնացած եմ էս թեմայով, ոչ թե որ էդ ամենը պահպանվել ա, այլ որ տեսանելի ու ադեկվատ արձագանք չի ստանում:

Ծլնգ
01.05.2020, 07:00

Դե ադեկվատ արձագանքի պակասը բավականին սպասելի ա․․․ բայց ասենք որ Անին իջներ ու Ալենին մի հատ չափալախ տար, տեսնես նույն մարդիկ իրեն կարդարացնեի՞ն, որ հիմա Ալենին են արդարացնում։ Ու վայթե Մարուքյանի անբարոյականի վաստակը հենց Անիի վրով էդ անկապ զրույցն էր դրդել։ Իսկ տարբերությունը՝ հոդաբաշխ հայերենն ա, մեր ազգը լեզու սիրող ազգ ա, դրանով շատ ա հմայվում, նենց որ Շմայսը ոչ մի ձև շանս չուներ, իսկ Աշոտյան-Շարմազանով-ԲԿ-ական գոռգոռիկները դեռ հլը երկար են ակտուլ լինելու։

Էս հլը հեչ, երեկ նորություններ եմ կարդում, էն նորատուսցիք որ մի եքյա բանակով էկել Քյավառում հիվանդանոց են շտուրմ անում, որ թասիբով վենդետտա անեն․ մաման ծաղկաման, ստեղի զրույցներով էլ ես գիտեմ թե Հայաստանում կառանծյա-մառանծյա ա, դու մի ասա բաց բեսպրիձել ա․․․

Շինարար
01.05.2020, 07:05

Չէ որ Անին տենց բան աներ, կլինչեին ազգովի, որովհետև տղամարդուց ուրիշ պահանջներ են, կնոջից ուրիշ, տղամարդ կնոջից ուրիշ և այլն: Ուղեղս կախում ա իրոք որ մարդիկ արդարացնող որևէ հանգամանք են տեսնում էդ ապուշի պահվածքից, էս քանի օրվա մեջ քայլող թերացում ա, մի ճիշտ քայլ չի արել ախր, ասում ա՝ բա ՞ինչ աներ: Որը ի՞նչ աներ: Ես չեմ վերադառնալու էս թեմայով քննարկմանը, շատ պետքս չի էլ որ ջղայնանամ:

ivy
01.05.2020, 08:28
Ազգային ժողովի դրվագը նոր նայեցի:
Անի Սամսոնյանին ուղղված ռեպլիկից էշացա իհարկե, չնայած Ալենի մարդկային կերպարի մասին ոչ մի անգամ էլ բարձր կարծիքի չեմ եղել:

Իսկ քիթումռութ ջարդելը չի թույլատրվում, որովհետև պատգամավոր է (ոչ թե որովհետև դեմ ենք ագրեսիային), որովհետև ուզում ենք քաղաքակիրթ երկիր դառնալ (ոնց որ քաղաքակիրթ երկրներում ոչ իրար հայհոյում են, ոչ իրար վրա հարձակվում) և այլնը ինձ համար ջուրծեծոցի է:

Կոնկրետ փողոցային միջադեպում՝ ջարդել է քիթը (Ալենը լինի, թե Պողոսը), լավ է արել. դա երբեմն անասուններին հասնող լավագույն պատասխանն է (նաև քաղաքակիրթ երկրներում): Ու հա, պիտի նաև պատրաստ լինի իր արածի հետևանքները քաղել, ինչ հետևանքներ էլ որ դրանք լինեն:

Աթեիստ
01.05.2020, 14:05
Աթեիստ ջան, ես պատասխանից փախնելու ինչ ունեմ, ոնց որ ինձ պատգամավոր ես ընտրել, ես էլ քո առաջ հաշվետու եմ, ժողովրդի կողմից ընտրված ազգային ժողովի փոխնախագահ եմ ինչ եմ, ես արաբերենի դասատու եմ, ինձ համար եմ պատասխանատու, իմ ուսանողների առաջ եմ պատասխանատու, իմ գործատուի առաջ եմ պատասխանատու: Թե ինչ պիտի աներ չգիտեմ, բայց հիմա ես ուզում եմ, որ ռադը քաշի ազգային ժողովից:

Շին, ես չեմ հարցնում, թե դու ի՞նչ կանեիր։
Դու պնդում ես, որ սխալ ա արել։
Հիմի խնդրում ես հստակ ասես, թե էդ իրավիճակում ի՞նչ պտի աներ, որ դա որպես սխալ չորակվեր։

Պարզապես ասեմ, որ էսօր աչքովս ընկավ մի գրառում, որի հեղինակը մի քանի ամիս ա նույն թրաշի հայհոյանքների ու սպառնալիքների համար դիմել ա ոստիկանություն։ Դեռ 0 արդյունքով։

Աթեիստ
01.05.2020, 14:06
Էս էլ թող մնա ստեղ։

https://web.facebook.com/rafael.afrikyan/videos/2635383033370139/

Ծլնգ
01.05.2020, 14:42
Իսկ քիթումռութ ջարդելը չի թույլատրվում, որովհետև պատգամավոր է (ոչ թե որովհետև դեմ ենք ագրեսիային), որովհետև ուզում ենք քաղաքակիրթ երկիր դառնալ (ոնց որ քաղաքակիրթ երկրներում ոչ իրար հայհոյում են, ոչ իրար վրա հարձակվում) և այլնը ինձ համար ջուրծեծոցի է:

Կոնկրետ փողոցային միջադեպում՝ ջարդել է քիթը (Ալենը լինի, թե Պողոսը), լավ է արել. դա երբեմն անասուններին հասնող լավագույն պատասխանն է (նաև քաղաքակիրթ երկրներում): Ու հա, պիտի նաև պատրաստ լինի իր արածի հետևանքները քաղել, ինչ հետևանքներ էլ որ դրանք լինեն:

Այ քեզի մտային գիմնաստիկա․․․․ էհ հա բա բռնության ենք դեմ (ագրեսիա չգիտեմ ինչ նկատի ունես, մեկը ես ագրեսիայի դեմ բան չունեմ, եթե չի անցնում կոնկրետ բռնության), դրա համար էլ չենք ուզում, որ հանրային ֆիգուրները, էն էլ այդքան բարձրապաշտոն, օրը ցերեկով քաղաքի կենտրոնում մախաչի տան, որտև եթե չպատժվի, սրա արդյունքներից մեկը կարա լինի էն, որ ամեն մի կնոջը տփող բտ դատարանում ասի․ «սկեսուրին՝ մորս, հայհոյեց, ես էլ տվի քիթ-մռութը ջարդեցի, է խի ես իմ մորը ավելի քի՞չ եմ սիրում քան հարգելի պարոն ԱԺ-ի փոխխոսնակը»։

Իսկ անասունների վրա բռնանալը ավելի քիչ աննասունություն չի, մանավանդ եթե արվում ա պատժիչ նպատակներով։ Կոնկրետ էս մի դեպքը ինձ լրիվ զուգահեռ ա, որտև սրանով Հայաստանում բռնությունը ոչ սկսում ա, ոչ էլ վերջանում, ու քո այստեղ գրածներն էլ են սիմպտոմ հայ հասարակության մեջ բռնության ընդունելիության։ Բայց եթե կոնկրետ էս դեպքը ամենախստագույնս չպատժվի՝ թե ուղիղ օրենքով, թե պատգամավորներին հասնող կարգապահական նորմերով, ապա բռնության վերջը քարոզող այդ թիմը առնվազն երկերեսանի ա իմ աչքին երևում․․․ յանի բռնությունը չի թույլատրվում, քանի դիմացինդ անասուն չի, էդ դեպքում, հա, նորմալ ա․․․ ու մնում ա մի հատ էլ անասունի սահմանում գրենք, որ ամեն մեկը իրա գյորա չափի ու ձևի, թե դիմացինը անասունի քանի տոկոսի բավարարեց, որ իմանանք, արժի քիթը ջարդել, ունքը բացել, աչքը թափել, թե ոտքը կոտրել․․․

Ու հա, նաև բռնությունից զատ էս արարքը ցույց ա տալիս, թե Ալենը ինչ հեշտ կառավարելի ու էժանանոց սադրանքներին տրվող երևույթ ա․ ասենք կարո՞ղ ա վաղը իրա օպոնենտները իրեն քֆուրի տակ դնելով ստիպեն խղճին հակառակ բաներ անի․․․ նենց որ էդ անկյունից էլ պիտի հանվի ռադ արվի։

Ծլնգ
01.05.2020, 14:55
Շին, ես չեմ հարցնում, թե դու ի՞նչ կանեիր։
Դու պնդում ես, որ սխալ ա արել։
Հիմի խնդրում ես հստակ ասես, թե էդ իրավիճակում ի՞նչ պտի աներ, որ դա որպես սխալ չորակվեր։

Պարզապես ասեմ, որ էսօր աչքովս ընկավ մի գրառում, որի հեղինակը մի քանի ամիս ա նույն թրաշի հայհոյանքների ու սպառնալիքների համար դիմել ա ոստիկանություն։ Դեռ 0 արդյունքով։

կապ չունի էդ իրավիճակում ինչն ա ճիշտ, ինչը սխալ, ու հնարավոր ա կոնկրետ իրավիճակում ամեն ինչն էլ սխալ լինի, բայց դա բռնությունը ճիշտ չի սարքում

իսկ այստեղ ավելի իրավիճակին սազող արձագանք կլիներ մի յոթհարկանի պատասխան տալը, ու ոնցոր հետո հիվանդանոցից արեց, թող հենց էդ վայրկյանին էլ լայվ մտներ, երկու բառով նկարագրեր իրավիճակը ու ասեր, որ տենց տավարի սադրանքներին տրվելը դիշովի բան ա հենց էս փողոցում, ու խղճում ա էն ծնողներին, որ սրա նման վիժվածք են լույս աշխարհ բերել, բայց հենց հիմա հանրային ամբիոնի դիմաց թրաշին կանչում ա իրա խոսքերի պատասխանը բոքսի/MMA/կառատեի/քունգ ֆու/տեկվանդո/դուք ասեք ռինգում տալու։ Ու շուռ ա տալի կամեռան թրաշի վրա ու ասում՝ հը՞ն, խուժա՛ն, պատրաստ ես, թե՞ էլի էկրանիդ հետևն ես պախկվելու։

Թե չէ եթե նույնիսկ ստից ու էժանագին պրովոկացիան չի կարում մի անասունի վրա հետ շուռ տալ, էլ ԱԺ-ում նստել ա որ ի՞նչ անի, կանանց մանիակալ դիագնոզներ դնի՞, թե մարուքյանա-միշիկով տառապի (բա Մարուքյանն էլ Ալենին տեղում չասեր՝ ջահել ջան, ես էլ եմ ամուսնացած, էս մանիակալ վարքդ սիրուն բան ցույց չի տալիս, հասկացանք ԼԳԲՏ պաշտպանող ուժ եք, բայց հո ազգային ժողովը սենց քամինգ աութի տեղ չի, քեզ ղուրբան)։

Տրիբուն
01.05.2020, 15:52
դե տենց մեղմացրեք հա

Շին ջան, որ ինձ հենց հիմա հարցնեն, թե ում ոռին քացով տալով դուրս կգցեի ԱԺ-ից, ռեկսի կպատասխանեի․ Ալենին։ :D Ուզում եմ ասեմ, էտ գյադուն հատուկ չեմ սիրում։ Որ ԱԺ նիստերը մեկ-մեկ նայում եմ, ինքը հենց ելույթ ա ունենում, ալիքը փոխում եմ, քանի որ տեղով դատարկություն ա։ Ի միջի այլոց, Անի Սամսոնյանն էլ իրոք լավ կաներ հելներ ու Ալենին մի հատ չափալախ տար իրա ասածի համար։ Չնայած Անին էլ մի ուրիշ կարգի անիմաստություն ա, բայց սաղ չխառնենք իրար, աջաբ սանդալ սարքեն ․․․․ թեման բռնությունն էր ․․․․

Կոնկրետ էս դեպքի պահով, ապեր, ես էտքան սրտիս մոտ չէի ընդունի։ Նենց չի, որ մի սարսափելի բռնարարք ու ծեծկռտուք ա տեղի ունեցել, մարդկանց կյանքեր և առողջություն ա վտանգվել, որ հայոց հարցը սարքվի դրանից։ Հայկական իրականության համար տեղի ա ունեցել «փոքրիկ միջադեպ» քֆուրի պատճառով։ Ոնց որ էտ մարդու քիթը չի էլ ջարդվել սկի, պռոստը արյունոտվել ա։ Այսինքն Ալենը դաժե քիթ չի կարում գլխով ջարդի, լրիվ անօգուտ արարած ա։

Լավ կանեն ԱԺ-ում դատապարտեն, ասեն որ պատգամավորին ոչ հարիր վարք ա, Ալենին գամեն անարգանքի սյունից, բայց վախնեմ դա էլ չի լինելու։ Ավելի լավ ա, թող պատասխանատու լրատվամիջոցները Ալենին ամոթանք տան, ինձ թվում ա դա ավելի ազդեցիկ ա, քան ԱԺ-ոմ սարքած թատրոնը։ Բայց պատասխանատու լատվամիջոցները, ոչ թե էն ԲՏ մորուքի կարգի ԲՏ լրատվությունը։

Իմ համար, էս դեպքի ու էն օրվա Գավառի դեպքերից հետո ավելի ա սրվել ուրիշ հարց․ մենք ոստիկանություն, կամ ավելի լայն ասած դատա-իրավական համակարգ չենք ունեցել, չունենք, ու որ սենց գնա վայթեմ չունենանք։ Չգիտեմ, էն դատաիրավական բարեփոխումներ ու ոստիկանության բարեփոխումների ռազմավարությունների հետ արժի հույս կապեր թե չէ, ու մենք մինչև 23-24 թիվը գոնե որևէ լուրջ քայլ էտ ուղղությամբ արած կլինենք թե չէ։ Բայց գալող ընտրություններին իմ համար էս իշխանությունների աշխատանքի միակ ինդիկատորը էտ ա լինելու․ դատաիրավական համակարգ լրջագույն բարեփոխումները։ Վայթեմ ես հենց էն աաաամենասկզբից, հեղափոխությունից հետո սրա մասին ասել եմ։

ivy
01.05.2020, 16:28
Ի միջի այլոց, Անի Սամսոնյանն էլ իրոք լավ կաներ հելներ ու Ալենին մի հատ չափալախ տար իրա ասածի համար։

100%
Թե չէ ստացվում է, որ ֆիզիկական բռնությանը դեմ ենք, բայց այ վերբալին՝ չէ: Երկուսն էլ բռնության ձևեր են ու երկուսն էլ ցավացնում են, ինչ տարբերություն: Կեղտոտ վիրավորանքները փաստորեն կարելի է իրար վրա շրջադարձել, բայց այ մռթին հասցնել չի կարելի:

Շինարար
01.05.2020, 16:43
Էն կին պատգամավորին չասեր ի սկզբանե թե որպես տղամարդ դուրդ գալիս եմ, թե ինչ էդ կարգի ապուշություն, էդ ղաղպինյակին էլ չբարևեր:

Հետաքրքիր ա Պարետային ինչ կարծիքի ա որ հարվածելու համար փաստորեն դիստանցիայի նորմերը չի պահպանել: Յուրաքանչյուրս կարող ենք վիրուսի տարածման աղբյուր հանդիսանալ իսկ դա մարդկանց կյանքեր կարող է արժենալ:

Տրիբուն
01.05.2020, 18:01
Հետաքրքիր ա Պարետային ինչ կարծիքի ա որ հարվածելու համար փաստորեն դիստանցիայի նորմերը չի պահպանել: Յուրաքանչյուրս կարող ենք վիրուսի տարածման աղբյուր հանդիսանալ իսկ դա մարդկանց կյանքեր կարող է արժենալ:

Սահմանափակումները կամաց-կամաց թուլացվում են, այդ թվում քֆուրի համար չափալախի սահամափակումն ա հանվել անցած շաբաթ :D

Իսկ կատակը մի կողմ, ապեր, Հայաստանում սոցիալական դիստանցիա չկա։ Էն ով էր ասեց, որ մեր մոտ Շվեդիայից լավ ա, Freeman-ը ․․․․ ճիշտ ա ասել։

Գաղթական
01.05.2020, 20:37
Մեր օրենքներում չկա որևէ կետ (անգամ խոշտանգման տակ չի անցնում), որ եթե մեկը քեզ ամեն օր մասսայական՝ վիրտուալ կամ հենց դիմացդ, ծնողներիդ հայհոյի, դու դիմես իրավապահ մարմիններին:

Մեր քրֆելը մարդու արժանապատվությանը չի՞ կպնում:

ՀՀ Քաղաքացիական Օրենսգիրք. (https://www.arlis.am/documentview.aspx?docid=74658)

Հոդված 19.Պատվի, արժանապատվության և գործարար համբավի պաշտպանությունը

1. Անձի պատիվը, արժանապատվությունը, գործարար համբավը ենթակա են պաշտպանության այլ անձի կողմից հրապարակայնորեն արտահայտված վիրավորանքից և զրպարտությունից` սույն օրենսգրքով և այլ օրենքներով սահմանված դեպքերում ու կարգով:
2. Քաղաքացու պատվի և արժանապատվության պաշտպանությունը շահագրգիռ անձանց պահանջով թույլատրվում է նաև նրա մահից հետո:
3. Եթե անձի պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավն արատավորող տեղեկությունները տարածած անձին պարզելն անհնար է, ապա անձը, ում մասին նման տեղեկություններ են տարածվել, իրավունք ունի դիմելու դատարան՝ տարածված տեղեկություններն իրականությանը չհամապատասխանող ճանաչելու պահանջով:
(19-րդ հոդվածը խմբ. 18.05.10 ՀՕ-97-Ն)

Հայկօ
02.05.2020, 01:37
Ստեղ մի ուրիշ հետաքրքիր պահ էլ կա: Լրիվ համաձայն եմ, որ Ալենը տեղով ապաշնորհ թյուրիմացություն ա ու նվնվալուց, ամենաանպատեհ ժամանակ հիմն փոխելուց ու քամակով այլևայլ բոմբեր գցելուց բացի ուրիշ բանի ընդունակ չի: Ու որ հաստատ հիմա իր տեղում չի: Բայց ուզում եմ մի ուրիշ տեսանկյունից էլ նայել էս ամեն ինչին:

Ադեկվադենք ամեն ինչ անում են, որ իրենց ներկայացնեն որպես հայրենասեր որձ մաչոներ: Ու մանավանդ Արթուրը․ ջիմից մկանները ձգած նկարներ ա գցում, զինվելու կոչեր անում, հոխորտում, ուժեղ տղու մորուք աճացնում, սև շորեր հագնում, հաշվերարդարներով սպառնում սրան-նրան ու բամբ ձայնով խոսում զանազան այլ խիզախ բաների մասին: Ու էդ կերպարը աշխատում ա․ հիմա ստեղ ինչ ուզում ենք՝ ասենք, իրենք հետևորդների լավ էլ բանակ ունեն, ու էդ մարդկանցից ոչ բոլորն են փողով թատրոն խաղում: Մարդիկ սիրում են քաջ ըմբոստերին:

Ու հանկարծ փողոցում մաչո Արթուրի վրա բռնություն են կիրառում: Ընդ որում՝ ոչ թե մի քանի հոգով անսպասելի հարձակվում են, ճնշում, ծեծում, Արթուրն էլ հերոսաբար պաշտպանվում ա ու մի թեթև արյունլվիկ լինում, բայց դուխը չի գցում ու հարձակվողներին էլ լարում, այլ քիթումռութը նենց ձեռի հետ ջարդում են՝ որպես պատիժ մի բանի համար, որը հայերի 99%-ի կարծիքով հենց տենց պատժի արժանի արարք ա: Ու ջարդում ա ո՞վ՝ հայերի նույն 99%-ի կարծիքով անատամ փափուկ խաղալիք Ալենը, ով ախր ընդհանրապես չի տեղավորվում «արժանի հակառակորդ» կերպարի մեջ: Ու ինչ ա անում մաչո Արթու՞րը․ տեղնուտեղը արյունլվիկ, խեղճ, բերանը ծուռ նկար ա գցում ՖԲ ու բողոքում, որ փողոցում դեմքին մի հատիկ խփել են:

Ինչ ուզում եք՝ ասեք, էս ամեն ինչը շատ խնդալու ա: Ու իդեալական լավ արդյունք ա տալու հենց նույն Ադեկվադենց բեմից գցելու ու իշխանություններին ձիու վրա դնելու առումով: Ծանր ժամանակները պահանջում են ծանր լուծումներ, իսկ փնթի ժամանակները պահանջում են փողոցում գլխել փնթի գյադեքին, նենց որ՝ Ալենին հաստատ մի թեթև կշտամբելու են, քթների տակ խնդմնդան, աչքով անեն ու անցնեն առաջ: Իսկ Արթուրը մնալու ա նույն լաչառն ու շարունակելու ա անել նույն բանը, բայց արդեն ավելի զվարճալի դիրքերից:

Եկեք խոստովանենք, որ էս նորերը նախորդների էպիկությանը չեն հասնի, իհարկե, բայց մեկ ա՝ իրենք էլ իրենց ուրույն շարմը ունեն:

Գաղթական
02.05.2020, 02:02

Հետաքրքիր մեկնաբանություն էր, բայց դժվար թե էս դրվագի արդյունքում ադեկվադենք ձիուց ընկնեն:

«ինքը չի ուզեցել պատասխանի հարվածին, իջնի մակարդակին, բլա-բլա»

Մաչոներին ձիու վրա պահող մի տրյուկ էլ կա՝ թեկուզ իրան տվին արունլվա արին, բայց առաջինը ինքն էր խփել. ինքը տղա ա..

Սրա համար ա, որ հիմա երևան ա իջել 4 տարի առաջվա գյադու Ալենին չափալախելու պատմությունը:
Յանի վերջինս՝ ապրիլյանի օրերին, ազերական ապատեղեկատվություն ա տարածել, էն էլ՝ հայրենասերավարի ապտակել ա ապագա փոխխոսնակին..

Իրականում ապտակել ա, թե չէ՝ չգիտենք, չենք տեսել, բայց էդ լուրը լայքող ու սրտիկողների քանակը մոտավոր նույնն ա, ինչքան և սովորաբար Արթուրի ստատուսներն էին լայքվում:

Վիշապ
02.05.2020, 02:34
Ես կարծում եմ, որ նախկին ու ներկա թափթփուկներին հենց «Իմ քայլը»-ն ա քաշ հաղորդում դրանց ղըժըբժին անիմաստ ու հիվանդագին ռեակցիաներ տալով, տարբեր տխմար քննադատությունների վրա լիքը ժամանակ ու էներգիա ծախսելով, ու ոնց որ դրանից կայֆ են ստանում, որովհետև դժբախտաբար ուրիշ լուրջ անելիքների համար ակնհայտորեն երևակայությունները չի հերիքում… Իսկ մեր ժողովրդի մեջ նման է, որ տոն տվող տխմարների պակաս չկա, ու դատարկության մեջ առաջացած ժխորից որոշ ամեոբաների թվում է, թե իրենք մոլորակի վրա գրամբացասական բակտերիաներից ավելի կարևոր նշանակություն ունեն։
Ասածս էն, ա որ սրանց վրա էսքան աղմուկ պիտի չգոյանար ու էսքան ժամանակ չծախսվեր, որովհետև լիքը արվելիք աշխատանք կա երկրում, որը չնկատվելու է տալիս։ Եթե «Իմ քայլը» շարունակի ընկնել դեգեներատների ջրերը, ոչ մի բանով էլ չի տարբերվի դեգեներատներից։ Իսկ վերջին երկու տարվա մեջ ԱԺ-ն կարելի է ասել, զբաղվել ա կոսմետիկայով ու պեդիկյուրով, ասում եմ, նայելով ԱԺ նախագծերն (http://www.parliament.am/drafts.php?lang=arm) ու սրա նրա ելույթները, պետական ու ոչ պետական կայքերն ու ներկայացրած ինֆորմացիայի ու ծառայությունների որակն ու բովանդակությունը։ Դե ամենասկզբից էլ կարծես պարզ էր, որ բացի «կոռուպցիա չի լինելու»-ից նոր բան մարդիկ ոնց որ չէին էլ առաջարկում։ Մենք անհույս ենք, առնվազն կարճաժամկետ ապագայի կտրվածքով։

Տրիբուն
02.05.2020, 15:17

Մի ահագին ժամանակ առաջ էր ստեղ խոսում էինք, որ էս նենց ԱԺ ա ստացվել որտեղ մեծամասնության որակն ավելի լավն ա, քան ընդդիմությանը։ Ու փոխանակ ընդդիմությունը իրա որակը բարձրացներ, մեծամասնությունն ա պզալեն իջացնում իրա որակը։

Էն օրը Մարուքյանի ու Անիի մի բլթոցից հետո համարյա սաղ ԻՔ խմբակցությունը նույն բանի մասին ելույթ ունեցավ։ Ամեն մեկը իրա կողմից մի հատ հելավ որ պախարակի Մարուքյանին ու հիշեցնի, թե ով էր Պանիկովսկին մնչև հեղափոխությունը։ Մնում էր օգնականները ելույթ ունենային, հետո քարտուղարուհիները, շոֆեռները, պահակները, ԱԺ բախչեն ջրողները, մի հատ էլ Ալենը իջներ էս անգամ Մարուքյանի քիթը գլխով ջարդեր, ու սաղ կընկներ իրա տեղը։ :D

Varzor
02.05.2020, 21:17
Այնպիսի տպավորություն չստեղծվի, որ մեր ԱԺ-ն ինչ-որ օտար տեղից, այլ մոլորակից ենակ մարդիկ են: Մեր միջից, այսպես ասած` ժողովրդի ծոցից են դուրս եկել:
Եվ այս պահին փաստացի ԱԺ-ն ներկայացնում է ժողովրդի ընդհանուր միջին վիճակագրական վիճակը: Նույն մարդիկ, որոնք Ալենին քլնգում են, թե "բա տենց ուժեղ էր, թող Մարուքյանի քիթն էլ ջարդեր", մոռանում են, որ ասենք հարևանին քֆուր տալու համար դանակով խփում էին, բայց թաղապետի կամ ասենք Լֆիկի ախրաննիկի քֆուրների տակ գկուխները կախում ու լուռ լսում էին:
Երկակի ստանդարտները ամեն տեղ էլ կան և կիրառվում են: Բռնությունը բացառող և քննադատող մարդիկ էլ մոռանում են, որ օրենքի ուժով պատասխանատվության ենթարկելը նույնպես բռնության կիրառում է:
Էդ երբվանից օրենքի ուժը դադարեց բռնություն համարվելուց?

Դե հիմա, ինչ կա` էդա :D

Տրիբուն
02.05.2020, 22:40
Բայց հանուն արդարության պետք ա ասել, որ նեռվ ա պետք, որ էսօրվա ֆուֆլո մամուլից ամեն օր թափվող բոզիտղությանը դիմանա ու քիթ չջարդի :D Բա որ վրից էլ, տնից տեղից հեռու, մարդ ֆեjսբուք ունենա, կարող ա գլուխ էլ ջարդի, ինքն էլ մոստից թռնի…

Մի քիչ առաջ մամուլն եմ սքրին անում, դե ասենք Միշիկի մուտիլովկեքը, անցնաք, Աշոտյանի ու Արփինեիի վառված ողբը, անցանք, էն չկայացած կիսա-իրավաբան Ռուբեն Մելիքյանի Միշիկին ու Գագոյին սրբացնող աղոթքը, էտ էլ անցնաք: Նորմալ ա ....

Բայց մեկ էլ աչքով ընկնում ա էն ղումարբազ սրիկա Արավ Վարդանյանի գրածը, էն վիժվածքը, որ Համաահայկական Հիմնադրամի փողերով օնլայն կազինո էր խաղում ու Ղարաբաղի դպրոցների վրա գույք էին դուրս գրում հմնադրամից, դնում էին ջեբները, էն որ վրեն տոննայով քրգործ կա հարուցած: Էս կապիկը խելք ու խարտ ա տալիս, ազգային արժեքներից ա խոսում, կառավարելուց, հայրենասիրությունից, ու պատասխանատվությու կրելու մասին հաթաթայա տալիս: Արա, էս պադոշ էրեսով ջեբկիր բոսյակը ինչի՞ պիտի մինչև հիմա ազատության մեջ լինի, որ մի հատ էլ ընդդիմության խաղա… Էս պիտի պողպատից նեռվեր ունենաս, որ սրան փողոցում տենաս չտաս քիթ ու բերանը ջարդես:

Տրիբուն
08.05.2020, 12:52
Եկեք խոստովանենք, որ էս նորերը նախորդների էպիկությանը չեն հասնի, իհարկե, բայց մեկ ա՝ իրենք էլ իրենց ուրույն շարմը ունեն:

Կարող ա չեն հասնի, բայց ձգտում ունեն, պրպտող են։

https://www.youtube.com/watch?time_continue=6&v=ez309CDRvok&feature=emb_logo

Ծլնգ
08.05.2020, 16:03
Կարող ա չեն հասնի, բայց ձգտում ունեն, պրպտող են։

https://www.youtube.com/watch?time_continue=6&v=ez309CDRvok&feature=emb_logo

Զատո կորոնավիրուսը կարծես արդեն Հայաստանում հաղթահարված ա՝ նախիրությունը ԱԺ-ը հասել։ Էն #ՄՆԱՏԱՆԸ հեշն էլ սպանում ա․․․ #ՄՆԱՏԱՆԸԲԱՅՑԹԵԿԱՇԻԿԱՅՖԿԱԻՋԻԱԺ

Վարդանիկի մի անեկդոտ կա, որ Վարդանիկը գիշերով ծնողների ննջասենյակի կողպեքի անցքից նայում ա ու ասում․ «ու էս մարդիկ էլ ինձ քթի մեջ քչփորե՞լ են արքելում»։ Հիմա էս մարդիկ էլ ոչ-բռնի հեղափոխություն են արել, որ ԱԺ-ում գյադայական մախալովկա կազմակերպեն, մնացածին էլ ասեն՝ բռնությունը պիտի արմատախիլ անենք, բայց հլը #ՄՆԱՏԱՆԸ

Գաղթական
08.05.2020, 18:28
Էս պրոբլեմը Քարահունջից ա դեռ մնացել ու հավերժ էլ մեզ կուղեկցի, մինչև Հայաստանում տարրական դասարաններից սկսած խոսքի ու պահքի էթիկա չսովորացնեն՝ հատուկ շեշտադրելով, որ կառուցողական դիալոգի իմաստը բուն թեման քննարկելն ա, ոչ թե՝ զրուցակցի անձը, առավել ևս, եթե փորձ ա կատարվում էդ դիմացինին նսեմացնելով սեփական առավելությունը ի ցույց դնել՝ կարծես եթե դա իրոք էդպես լիներ, ուրեմն էլ կարիք չէր լինի բանավեճում քո իրավացիությունն ապացուցել..

Հանճարեղ ու անդաստիարակ ժողովուրդ ենք՝ մի խոսքով ))

Varzor
08.05.2020, 22:25

Չէ, էդ չի խնդիրը, ուղղակի կլոնունադան նոր շրջան է թևակոխել ;)

Հ.Գ.
Բեկ էլ բացեց դիմակով ինչ-որ բան խմողը :D

Տրիբուն
08.05.2020, 23:25
Բայց Մարուքյանին մեկա հասնում ա, շատ անասսսսուն գյադայա :D

Վիշապ
08.05.2020, 23:26
Լիքը ղալմաղալ, կուրծք ծեծոցիներ, վերջում էլ իրար կոկորդ կռծել, բայց ԱԺ պատերինց դուրս համարյա ոչ մի ծովաբողկ չի փոխվում երկրում։ Հիմա լեգիտիմ ընտրություններից հետո էս դատարկապորտներն են մեր ինտելեկտուալ ավանգարդը, ի՞նչ եք ուզում ։Ճ
Դեգեներատների մասին բան էի ասում, բանանի կլեպներ էիք շպրտում վրես, բա․․․ #միԲարիՊտուղ

Հ․Գ․ Դպրոցներում վայթե «հանրային ելույթ» առարկա է պետք մտցնել, փաստացի մեր ժողովդրի մեծ մասը էֆեկտիվ ու կառուցողական խոսք ու նյութ մատուցելու ունակությունից զուրկ է, գոնե մի 20 տարի հետո բան փոխվի, հը…
Երկրորդ հերթին էլ աշխարհի ամենալեգիտիմ իշխանությունները չափազանց զգայուն ու նրբիկ են տարբեր ամբաղ զամբաղ քննադատությունների նկատմամբ, լավ կլինի մի քիչ իրենց հավաքեն ու էական զբաղմունքով լցնեն իրենց առօրյան, եթե իհարկե ի վիճակի են:
Երրորդ հերթին էլ, քիթս կտրեմ, թե սրանց մտքով երբեվիցե կանցնի արմատական պատճառների օբյեկտիվ վերծուծություն անել ու ուղղիչ գործողությունների մասին մտածել, պրոբլեմի անունը կդնեն սադրանքներ, հոգեբանական ճնշումներ, մի խոսքով տատս կասեր՝ արտ խախուտ, մահանան՝ կարկուտ:

Տրիբուն
08.05.2020, 23:27
Էս պրոբլեմը Քարահունջից ա դեռ մնացել ու հավերժ էլ մեզ կուղեկցի, մինչև Հայաստանում տարրական դասարաններից սկսած խոսքի ու պահքի էթիկա չսովորացնեն ․․․

Խոսքի պասուց տոլմեն ձեռով ա պետք ուտել, թե՞ պատառաքաղով :D :D

Վիշապ
08.05.2020, 23:47
Բայց Մարուքյանին մեկա հասնում ա, շատ անասսսսուն գյադայա :D

Մարուքյանը աննասուն գյադայա, բայց հակառակ կողմն էլ երևելի չի էլի, ասենք սա կառուցողական ելույթ դժվար կլինի համարելը․

https://www.youtube.com/watch?v=X1yjUeI-uyk&t=301s

Ու էդ 132 պատգամավորների ծանր մեծամասնությունը վայթե չի հասկանում էդ ամբիոնից ելույթ ունենալու իմաստը։

Varzor
09.05.2020, 00:04
Բայց Մարուքյանին մեկա հասնում ա, շատ անասսսսուն գյադայա :D
Դե սպասում ենք Ալենը քիթը ջարդի` կարգին կխնդանք: