PDA

Դիտել ողջ տարբերակը : Ակումբային իրադարձությունների տարեդարձը



Smokie
26.06.2019, 11:28
Իսկ դուք մտապահում, կամ որևէ տեղ գրանցու՞մ եք ակումբի հետ կապված հետաքրքիր, աչքի ընկնող, տպավորիչ (թեկուզ հենց մենակ ձեզ համար) իրադարձությունները՝ իրենց ամիս-ամսաթվերով հանդերձ::) Մտապահու՞մ եք, թե՞ էս թեման մենակ ինձ համար եմ բացել::)):lol
Եթե մտապահում եք, ապա առաջարկում եմ ցանկության դեպքում համապատասխան օրերին այս թեմայում նշել ու հիշել տարիներ առաջվա այդ իրադարձությունը: Կարող ենք նաև ուսումնասիրել թե տարիների ընթացքում այդ իրադարձության հետ կապված ի՞նչն է փոխվել և որքանո՞վ: Արդյո՞ք հիմա էլ այդ իրադարձությունը նույնքան կարևոր ու հետաքրքիր չի ձեզ համար ինչպես մի, կամ մի քանի տարի առաջ էր:;) Օրինակ՝ գուցե մեկնումեկը հենց այս օ՞րն է ակումբում գրանցվել, կամ մի կարևոր բա՞ն է տեղի ունեցել իր ակումբային կյանքում, իր համար մի հետաքրքիր բան է բացահայտել/պարզել, կամ...

Smokie
26.06.2019, 11:39
կամ...

...կամ այսօր եղել է իր առաջին ակումբային հանդիպումը:

https://i.postimg.cc/MTCnq9K1/1-in.png
Իրականում սրանից առաջ ակումբցիների տեսնելու առաջնային նպատակով մի երկու անգամ էլ եմ որևէ միջոցառման գնացել, բայց սա առաջին անգամն էր, որ ես եկա հե՛նց կոնկրե՛տ ակումբային հանդիպման, ոչ թե այլ միջոցառման մասնակցելու::))

Խոսի՛ր՝ անհամբերությամբ լցված հրահանգեց ներքին ձայնս::)) Մինչ այդ հետաքրքիր էր, թե գրողները ինչե՞ր կպատմեն:
Մի խոսքով, եկել է ահեղ դատաստանը::diablo