PDA

Դիտել ողջ տարբերակը : Սիրածդ Fastfood-ային համադրությունը



Adam
23.06.2019, 11:47
Ի՞նչ տեսակի ֆասֆուդ եք սիրում ուտել, ի՞նչը ինչի հետ համադրելո՞վ և այլն: Եկեք էստեղ ուղղակի «լոզերներս ծորացնենք» խոսալով տարբեր տեսակի ֆասթֆուդերի մասին: Ես սիրում եմ BurgerKing-ի Cheese Wopper-ն իրա ֆրիով: Վերցնում եմ հետը կետչուպ, չիլի սոուս ու curry սոուս: Ու քանի որ soda-ները թարգել եմ՝ գազով ջուր եմ վերցնում հետը: Ու գնա՜ց… :love , Mcdo-ից հավով Wrap-երն եմ սիրում՝ հետը ժարիտ կարտոշկա պատվիրելով (ֆրի չէ) ու հատուկ սոուս են տալիս հետը. կոչվում ա fried potato sauce , որի ռեցեպտը մակդո-ի կոմերցիոն գաղտնիքն ա: Սուպերմարկետներում նմանատիպները կան, բայց երբեք օրիգինալին չեն հասնի: KFC -ի կծու հավի թևիկներ եմ սիրում (շատ կծու: Հիշում եմ՝ Երևանում առաջ Ростикс կար Մաշտոցի վրա. ըտեղ էի միշտ կծու հավիկներ ուտում ու ընդհանուր մթնոլորտն էլ դուրս գալիս էր): Երևանում սիրում էի նաև ОST շաուրմայանոցները: Թումանյանի շաուրմից հազար գլուխ լավն էր ու շատ էին լցնում միսը մեջը ու համեմատաբար էժան էր ու դուռումն էր լավ թմբլիկ էր: Բա իրանց լահմաջոն՝ :love թանով: Subway -ի համար ա խելքս գնում: Subway-ի սիրածս հացը Parmesan Origan-նն ա: Մեջը լցնել եմ տալիս լոլիկ, մառոլ, սալյամի, կծու հավի փափուկ միս, սուր կծվություն ունեցող մարինացված չիլի (մեր ծիծակը), վրան երկու շերտ պանիր ու էդ ամեն ինչը մայոնեզով ու սամուրայ սոուսով պատված՝ դուխովկից տաք-տաք հանած: :love , Mezzo Di Pasta եմ սիրում: Հիմնականում emmental պանրով ու pesto սոուսով (նույնն էլ կարամ ասեմ իրանց պեստոյի մասին. ուրիշ ոչ մի տեղ չես կարա գտնես: Սուպերմարկետներինը լրիվ ուրիշ համ ունեն): Burritos եմ սիրում ու ահավոր կծու: Չերեզ չուռ կծու պրիտոմ: Հլը որ էսքանը: Իսկ դու՛ք ինչ եք սիրում լըմել և խժռե՞լ :)

StrangeLittleGirl
01.07.2019, 16:24
Իմ ամենասիրածը բուրգեր քինգի չիլի չիզ գնդինկներն են։ :)) դե մեկ էլ մենք ստեղ մեր լոկալ Ջագեր բուրգերներն ունենք, վերջն ա իրանց, հատկապես հացը, տեղում են թխում։ Ու վաբշե Օրհուսում սթրիթ ֆուդ կա, առաջ Կոպենհագենում էր, հիմա տեղափոխել են։ Էնտեղի սնկով պիցցան դրախտային համ ունի։ Հա, մեկ էլ եթե որակը լավն ա, ֆալաֆելը։

Բայց դե տան սարքած բուրգերին ու ֆալաֆելին բան չի հասնի, ու խոխմն էն ա, որ տանը հեչ ֆասթ չի, ժամեր ա տևում սարքելը, նույնիսկ եթե հացն ինքդ չես թխում։

Տրիբուն
01.07.2019, 18:08
Իմ ամենասիրածը բուրգեր քինգի չիլի չիզ գնդինկներն են։ :))։

Ես հենց նոր Բլաք Անգուսի չիլի չիզը կերա, մինյոն սթեյք մսով: Միշտ էտ եմ ուտում, անմահական ա:

Ու ես ոոոոչ մի տեղ Երեւանի Բլաք Անգուսից համով բուրգեր չեմ կերել:

ivy
01.07.2019, 18:27
Չգիտեմ՝ թեմայում եմ, թե չէ, բայց ես դրսերում ուտելու դեպքում համարյա միշտ նույն բանն եմ վերցնում՝ սեզար սալաթ. իր ֆասթֆուդ լինել-չլինելուց տեղյակ չեմ, մենակ գիտեմ, որ ահավոր համով ա :love

Varzor
01.07.2019, 19:26
Ձգտում եմ հնարավորինս Fastfood-ից հեռու մնալ՝ ուսանողական տարիներին քաբաբնոցների պլանը գերակատարել եմ :), բայց խիստ անհրաժեշտության դեպքում, եթե այլ տարբերակ չունեմ, վերցնում եմ հնարավորինս քիչ "խառնշտած" ուտելիք ու հետն էլ մի 50գր օղի՝ պարտադիր պրոֆիլակտիկա :D
Ու քանի-որ էդ "խիստ անհրաժեշտությունը" հիմնականում առաջանում է գիշերվա ուշ ժամերին (3-4 ին), ուստի ընտրությանս հնարավորությունն էդքան էլ մեծ չի՝ կարևորը աշխատող կետ գտնեմ (բացի Կարասից)։
Բայց եթե դա էլ չկա՝ Հեմինգուեյում պոմիդորով ձվածեղը կա ու կա :hands