Adam
23.06.2019, 11:47
Ի՞նչ տեսակի ֆասֆուդ եք սիրում ուտել, ի՞նչը ինչի հետ համադրելո՞վ և այլն: Եկեք էստեղ ուղղակի «լոզերներս ծորացնենք» խոսալով տարբեր տեսակի ֆասթֆուդերի մասին: Ես սիրում եմ BurgerKing-ի Cheese Wopper-ն իրա ֆրիով: Վերցնում եմ հետը կետչուպ, չիլի սոուս ու curry սոուս: Ու քանի որ soda-ները թարգել եմ՝ գազով ջուր եմ վերցնում հետը: Ու գնա՜ց… :love , Mcdo-ից հավով Wrap-երն եմ սիրում՝ հետը ժարիտ կարտոշկա պատվիրելով (ֆրի չէ) ու հատուկ սոուս են տալիս հետը. կոչվում ա fried potato sauce , որի ռեցեպտը մակդո-ի կոմերցիոն գաղտնիքն ա: Սուպերմարկետներում նմանատիպները կան, բայց երբեք օրիգինալին չեն հասնի: KFC -ի կծու հավի թևիկներ եմ սիրում (շատ կծու: Հիշում եմ՝ Երևանում առաջ Ростикс կար Մաշտոցի վրա. ըտեղ էի միշտ կծու հավիկներ ուտում ու ընդհանուր մթնոլորտն էլ դուրս գալիս էր): Երևանում սիրում էի նաև ОST շաուրմայանոցները: Թումանյանի շաուրմից հազար գլուխ լավն էր ու շատ էին լցնում միսը մեջը ու համեմատաբար էժան էր ու դուռումն էր լավ թմբլիկ էր: Բա իրանց լահմաջոն՝ :love թանով: Subway -ի համար ա խելքս գնում: Subway-ի սիրածս հացը Parmesan Origan-նն ա: Մեջը լցնել եմ տալիս լոլիկ, մառոլ, սալյամի, կծու հավի փափուկ միս, սուր կծվություն ունեցող մարինացված չիլի (մեր ծիծակը), վրան երկու շերտ պանիր ու էդ ամեն ինչը մայոնեզով ու սամուրայ սոուսով պատված՝ դուխովկից տաք-տաք հանած: :love , Mezzo Di Pasta եմ սիրում: Հիմնականում emmental պանրով ու pesto սոուսով (նույնն էլ կարամ ասեմ իրանց պեստոյի մասին. ուրիշ ոչ մի տեղ չես կարա գտնես: Սուպերմարկետներինը լրիվ ուրիշ համ ունեն): Burritos եմ սիրում ու ահավոր կծու: Չերեզ չուռ կծու պրիտոմ: Հլը որ էսքանը: Իսկ դու՛ք ինչ եք սիրում լըմել և խժռե՞լ :)