PDA

Դիտել ողջ տարբերակը : Chernobyl/Չեռնոբիլ



Յոհաննես
20.06.2019, 23:37
Էս թեմայի կողքով անտարբեր անցնել չի լինի,հույս ունեմ հետաքրքիր քննարկումներ կունենանք ոչ միայն սերիալի,այլ նաև ընդհանուր վթարի հետ կապված:
Էս տարի ահագին ուսումնասիրել էի Չեռնոբիլի դեպքեր ու էս սերիալը ոնց որ նվեր լիներ:Անձամբ ինձ շատ դուր եկավ,իրականությունից քիչ էր շեղված,ճիշտ է ես չկարողացա մինչև վերջ որպես կինո նայել,բայց կինոմատոգրաֆիայի տեսանկյունից էլ զիլ գործ էին արել:
Մարդը արժեք ունե՞ր ԽՍՀՄ-ում

Աթեիստ
20.06.2019, 23:55
Elmo-ն էդ դեպքերի մասին ահագին հավեսով հոդված (https://telegra.ph/Չեռնոբիլի-ռեակտորի-մասին-05-27) ա գրել։

LisBeth
21.06.2019, 01:41
Elmo-ն էդ դեպքերի մասին ահագին հավեսով հոդված (https://telegra.ph/Չեռնոբիլի-ռեակտորի-մասին-05-27) ա գրել։

Ասում ա՝ ես կասեի աղետ ։) Դյատլովի ինտերվյուն հիշեցի, երևի հենց դրան էլ հղում էր։
Ֆոկուսիմայի մասը ահագին հետաքրքիր էր ու կոնտրաստային։

Freeman
21.06.2019, 09:07
Էնքան են գովում, ուզում եմ նայեմ, բայց որ նկարագությունը կարդում եմ, չեմ հասկանում ինչը կարա դուրս գա ։Դ

Adam
21.06.2019, 10:35
Էս մինի սերիալը հունվար ամսին պիտի կրկնօրինակեի՝ էն էլ սուր անգինա կպա ու հեչ էղավ կոնտրակտը (քասթինգի համար էլ ինձ ճղել էի, որ վերցնեն :դ) … անհետևողականությունս առողջությանս ու ձայնիս հանդեպ հարամեց ամեն ինչ: Դրա համար էլ պրինցիպիալնի ձևով չեմ նայելու !!! )))) վատ հիշողություններ ա արթնացնում: lol

Katka
22.06.2019, 20:29
տխուր ու սարսափելի աղետ։ Էդ կինոն նայելուց Նասիմ Թալեբի Սև Կարապ գրքում գրածը հիշեցի էն որ մեր կյանքում հիմնական փոփոխությունները անոմալիաների արդյունքում են, ինչքան էլ պլանավորում, ստատիստիկա և այլն են ներկայացնում՝
Концепция Черного лебедя основана на структуре случайности в эмпирической реальности.Обобщаю: в этом (глубоко личном) эссе я делаю наглое заявление, противоречащее многим нашим мыслительным привычкам. Оно заключается в том, что миром движет аномальное, неизвестное и маловероятное (маловероятное с нашей нынешней, непросвещенной точки зрения); а мы при этом проводим время в светских беседах, сосредоточившись на известном и повторяющемся. Таким образом, каждое экстремальное событие должно служить точкой отсчета, а не исключением, которое нужно поскорее запихнуть под ковер и забыть. Я иду еще дальше и (как это ни прискорбно) утверждаю, что, несмотря на прогресс и прирост информа-ции – или, возможно, из-за прогресса и прироста информации, – будущие события все менеепредсказуемы, а человеческая природа и обществоведческие “науки”, судя по всему, стараются скрыть от нас этот факт.

Յոհաննես
25.07.2019, 12:54
Ռուսական վերսիան չուշացավ

https://youtu.be/FBsJNgJwXT8

Յոհաննես
28.12.2019, 14:47
https://youtu.be/aRFkmFLl4zA

Հարդ
07.01.2020, 19:09
Ընդհանրապես մի քանի տարի առաջ սկսեցի ուսումնասիրել թե ինչ ա պատահել 1986 - ին ու ահագին տարված էի մանրամասներով: Դրա հետ կապված ինչ հանդիպում էր կարդում էի, նայում (հարցազրույցներ, ֆիլմեր (գեղ, վավ)): Բայց շուրջս շատ քիչ մարդ էր տեղյակ թե իրականում ինչ վթար ա եղել: Հետո երբ էս սերիալը դուրս եկավ մի տեսակ շուրջս բոլորը էս մասին էին խոսում, ես էլ համ «իյա, իրո՞ք» դեմքով էի համ էլ խանդ կար մեջս որ թեման ինձնից տարան ))))

Սերիալը դե վերջն ա: Ոչ ստանդարտ ու մինիմալիստական երաժշտությամբ, որը սուր դանակի նման կտրում ա նյարդերդ (հիշենք բետոնով թաղման տեսարանը): Վերջն ա մի քիչ ավելի թույլ, բայց դե մյուս կողմից էլ իրականությունն ա, հո չէին մի բան հորինելու...

Նաիրուհի
12.03.2020, 05:59
Էսօր երկրորդ անգամ ամբողջը նայեցի։ Առաջին անգամ սյուժեն էր կլանողը, էս անգամ՝ մատուցման ձևը։ Միշտ պետք ա հավանած կինոները երկու անգամ նայել, առաջին անգամից ամեն ինչ չի, որ նկատում ես։

Նորովի գնահատեցի մթնոլորտը հաղորդելու միջոցները, ձայները, կադրերը։ Ընտիր գործ են արել։

Էս անգամը մենակ մի տեղ փշաքաղվեցի։


https://www.youtube.com/watch?v=BPKoP0ygPbU