PDA

Դիտել ողջ տարբերակը : Հատապտուղներ



Adam
20.06.2019, 19:53
Ի՞նչ հատապտուղներ եք սիրում: Ի՞նչ հաճախականությամբ եք ուտում ու ի՞նչ եք կարծում՝ ո՛ր մեկն ա լավ՝ ինչի համար:

Ես արդեն 1 տարի ա ձևավորել եմ հատապտուղներ ուտելու մեծ սովորություն: Ու էնպես ա, որ զգում եմ՝ օրգանիզմս արդեն պահանջում ա: Ասենք, որ gym-ից դուրս եմ գալիս ու ծարավ եմ կամ թարմանալու կարիք ունեմ՝ մտնում եմ սուպերմարկետ ու մի տուփ սև մորի եմ առնում, կամ մոշ կամ էլ մալինա: Նենց կայֆ եմ բռնում, չեք պատկերացնի: Սառը ու թարմ: Հա՛մ ախորժակ ա փակում, հա՛մ էլ ասում են՝ լավ ա:

Բայց ես հիմա զուտ էդ առողջական նկատառումներից ելնելով-ից դուրս եմ եկել: Առնում եմ զուտ նրա համար, որ սկսել ա ահավոր դուրս գալ: Ճիշտ են էլի ասում, որ ժամանակի ընթացքում քեզ կարաս սովորացնես:
Էժան հաճույք չի, իհարկե, բայց ասենք 100 գրամ սև մորիին որ տալիս եմ 2 եվրո՝ հաստատ ավելի լավ եմ ինձ զգում հոգեբանորեն քան էդ 2 եվրոն եթե ֆրի կարտոշկի տայի: Հայաստանը հատապտուղների տեսակետից լավ երկիր ա, որտև էժան ա ամեն ինչը: Եվրոպայում ու ԱՄՆ-ում դրանք համարվում են ամենաթանկ դելիկատեսները ու հիմնականում վաճառվում են փոքրիկ տուփերի մեջ: Գներն էլ էշի հոր գներն են: Մի խոսքով՝ ի՞նչ հաճախականությամբ եք հատապտուղներ ուտում, ո՞ր մեկից… ինչի՞ համար ա կարծում եք լավ և այլն… :)

ivy
20.06.2019, 20:14
Հատապտուղներ համարյա ամեն օր ուտում եմ կամ էլ առանց համարյայի: Աղջիկս էլ է շատ սիրում:
Ամենաշատը սիրում ենք հապալաս (blueberry) :love, մորի, ելակ ու մոշ: Մենակ հաղարջի հանդեպ ենք ահագին անտարբեր:
Դե Հայաստանում էլ երբ ապրում էի, ամեն ամառ թթախեղդ էի լինում. թութն էլ է, չէ՞, հատապտուղ համարվում:
Իսկ խաղողը հատապտո՞ւղ է: Չնայած խաղող չեմ սիրում: Դա մենակ աղջիկս է ուտում, եթե առանց կորիզի է :)

Adam
20.06.2019, 20:32
Հատապտուղներ համարյա ամեն օր ուտում եմ կամ էլ առանց համարյայի: Աղջիկս էլ է շատ սիրում:
Ամենաշատը սիրում ենք հապալաս (blueberry) :love, մորի, ելակ ու մոշ: Մենակ հաղարջի հանդեպ ենք ահագին անտարբեր:
Դե Հայաստանում էլ երբ ապրում էի, ամեն ամառ թթախեղդ էի լինում. թութն էլ է, չէ՞, հատապտուղ համարվում:
Իսկ խաղողը հատապտո՞ւղ է: Չնայած խաղող չեմ սիրում: Դա մենակ աղջիկս է ուտում, եթե առանց կորիզի է :)

վայ, ես մորի ասելով blueberry նկատի ունեի: Հապալաս բառը չգիտեի )) … գժվում եմ :love

ivy
20.06.2019, 20:34
վայ, ես մորի ասելով blueberry նկատի ունեի: Հապալաս բառը չգիտեի )) … գժվում եմ :love

Մորին մալինան ա, կարծեմ:

Գաղթական
20.06.2019, 20:44
Իսկ ես՝ էս վերջին տարիները, հա՛մ հատապտղեղենը, հա՛մ էլ՝ մրգեղենն ու քաղցրեղենը, կարելիա ասած, լրիվ թարգել եմ ուտելը:
Սիրելը չեմ թարգել է՝ ուտելը ))

Իմ մոտ նենցա, որ ամեն պահի դրանցից չեմ ուտի, պիտի հավեսս տա..
Տենց առնում բերում ենք ու էդ պահին հավես չի լինում:
Մինչև հավեսը գալիսա՝ կամ էլ դրանցից չի լինում, կամ էլ՝ արդեն քիչա մնացած լինում ))
Ասում ես՝ լավ, էսի հո չեմ ուտի, թող մնա երեխեքին, հետո գնանք էլի առնենք..

Հետոն գալիսա, էլի ենք առնում, բայց արդեն էլ հավեսնա փախած լինում ու տենց շարունակ...

Ուլուանա
22.06.2019, 19:03
Ես համարյա բոլոր հատապտուղներն ու մրգերն էլ սիրում եմ, մեկն ավելի շատ, մյուսն` ավելի քիչ, բայց չկան էնպիսիք, որ բոլորովին չսիրեմ:
Ընդհանրապես աշխատում եմ մրգերն ու հատապտուղները հնարավորինս իրենց սեզոններին ուտել: Չնայած ԱՄՆ-ում սեզոնների հարցը մի քիչ բարդ ա. համարյա ամեն ինչից միշտ կա, ու ոչ բոլորի դեպքում ա հնարավոր իմանալ, թե երբ ա սեզոնը, բայց ինչինը որ գիտեմ, աշխատում եմ հաշվի առնել ու սեզոնից դուրս չառնել: Հատապտուղներ գարնան վերջից մինչև աշնան սկիզբ ամեն օր առավոտյան ուտում ենք ընտանիքով. հատապտուղներն էն ուտելիքներից են, որ բոլորս անխտիր սիրում ենք ու հավեսով ուտում: Հիմնականում հալապաս (blueberry) ու մորի (raspberry, малина) ենք ուտում, երբեմն նաև ելակ, բայց էստեղի ելակը հիմնականում էնքան էլ լավը չի, դրա համար շատ չենք ուտում:

Էստեղ հատապտուղներից մեկ էլ մոշ կա, որն էլի լավը չի: Տղաս խանութում տեսնելիս ամեն անգամ ուզում ա, որ առնենք, մի հատ փորձում ա, էլ չի ուզում, հետո ահագին ժամանակ ա անցնում, երևի մոռացած ա լինում, որ դուրը չէր եկել, տեսնում, էլի ա ուզում ու էլի չի հավանում, ու էդպես շարունակ :D: Էստեղի մոշն անհամի ու թթուի մի անհաջող խառնուրդ ա: Զարմանում եմ, որ ընդհանրապես առնողներ կան: Չնայած մոշը Հայաստանում էլ իմ ամենասիրելի հատապտուղներից չի եղել, բայց ԱՄՆ-ինն ընդհանրապես ուտելի չի, կարելի ա ասել:

Թութ սիրում եմ, բայց ԱՄՆ-ում թութը ոնց որ թե իսկի չգիտեն էլ` ինչ ա: Երբեք վաճառքում չեմ տեսել: Բայց փողոցներում, երբեմն բնակելի տների բակերում հանդիպում են թթի ծառեր, որոնց տված թութը ոչ մեկի պետքը չի, անկապ թափվում, փչանում ա: Չես էլ հասկանում` ինչի համար են պահում: Մեկ-մեկ անցնելիս ձեռի հետ մի քիչ քաղում, ուտում ենք, հայրենի եզերքն ենք հիշում, էդքանը :)):

Մեկ էլ հաղարջ եմ շատ սիրում, կարմիր թթուն էլ, սև քաղցրն էլ, բայց հատկապես սևը, բայց հաղարջն էլ ա էն հատապտուղներից, որ երբեք չեմ տեսել ԱՄՆ-ում: Դրա համար որ գնում եմ Հայաստան, միշտ լիքը առնում ենք, որ տեղը հանենք :):

Ուրիշ ի՞նչ հատապտղուներ կային, մտքիս չի գալիս ուրիշ բան... :think

Varzor
22.06.2019, 20:02
.. երբեմն բնակելի տների բակերում հանդիպում են թթի ծառեր, որոնց տված թութը ոչ մեկի պետքը չի, անկապ թափվում, փչանում ա: Չես էլ հասկանում` ինչի համար են պահում: ...
:o Դա ուղղակի վանդալիզմ է։ Ո՞նց կարելի է թողնել, որ թոթը փչանա ։D

Չնայած իրենց չարժի թթի օղու գաղտնիքը բացահայտել ;)

Միակ հատապտուղը, որ չեմ ուտում դա Հայաստանում չաճող հատապտուղն է, որին հասանելիություն չունեմ, որ դա էլ ուտեմ :)
Հատուկ առանձնացնում եմ մոշը և ազնվամորին։
Մրգերից առանձնահատուկ վերաբերմունք ունեմ խնձորի և ծիրանի նկատմամբ՝ օրվա ընթացքում կարող եմ մինչև 7-8կգ ուտել։

Varzor
22.06.2019, 20:04
․․․
Դե Հայաստանում էլ երբ ապրում էի, ամեն ամառ թթախեղդ էի լինում. թութն էլ է, չէ՞, հատապտուղ համարվում:
Իսկ խաղողը հատապտո՞ւղ է: Չնայած խաղող չեմ սիրում: Դա մենակ աղջիկս է ուտում, եթե առանց կորիզի է :)
Թոթը հատապտուղ չի, խաղողը նույնպես:
Բայց էդ հեչ էական չի, եթե հավեսով ուտում ես :)

Ուլուանա
22.06.2019, 21:00
:o Դա ուղղակի վանդալիզմ է։ Ո՞նց կարելի է թողնել, որ թոթը փչանա ։D
Հա, բա ի՞նչ ա: Համ ափսոս ա, որ փչանում ա, չեն ուտում, համ էլ սև թութը թափվում ա մայթին, լրիվ կեղտոտում: Իրոք մարդ չի հասկանում, թե ինչի համար են պահում. ասենք, զուտ որպես դեկորատիվ` հաստատ էն ծառը չի, որ պահես, էլի:

Ի դեպ, թթի հետ կապված: Ամենաշատը թթի էն տեսակն եմ սիրում, որ սև ա, բայց թթվաշ, տեսքից էլ ավելի խոշոր ա ու ոչ փայլուն, ի տարբերություն էն ավելի տարածված սև թթի: Դրանից բացի տատիկիս տան մոտից, ուրիշ ոչ մի տեղ չեմ տեսել: Տատիկենքս մեծ այգի ունեն, բայց էդ մի ծառը այգուց դուրս` տան դիմաց են տնկել, ու հարևանները միշտ թռցնում-ուտում էին, որովհետև ուրիշ ոչ ոք չուներ դրանից: Էդ թութն էլ ահավոր լաքա ա թողնում, հնարավոր չի ուտելիս չհյութոտվել` կարմիր, վառ հյութ ունի, չնայած հասած վիճակում ինքը սև ա: Ես ամեն անգամ էդ թթի ծառը բարձրանալուց հետո որ իջնում էի, ոնց որ մի լավ ծեծված լինեի` ոտքից գլուխ «արյունլվա» էի լինում :D: Էդ ծառը բարձրանալու համար հատուկ շորեր ունեի, որ մենակ էդ ժամանակ էի հագնում: Դե, բնականաբար, ծառից իջնելուց հետո համ շորերս էի փոխում լրիվ, համ էլ մի մանրակրկիտ լվացվում: Բայց դրա համը ոչ մի հատապտղի համի հետ չեմ փոխի: Չգիտեմ` ինչի տարածված չի թթի էդ տեսակը, միակ պատճառը, որ մտքիս գալիս ա, էդ կեղտոտելու հանգամանքն ա: Չնայած գուցե հիմա վաճառում են, տեղյակ չեմ:

Տրիբուն
22.06.2019, 23:36
Ես շատ եմ սիրում։ Հենց էս պահին պլոտնի նստած եմ մալինայի վրա։ Հայաստանում սեզոնն ա, լիքը կա, պուճուր վեդռոներով ծախում են։ Առնում ենք, ու սաղ երեկո ուտում ենք։

Ուլուանա
22.06.2019, 23:39
Ես շատ եմ սիրում։ Հենց էս պահին պլոտնի նստած եմ մալինայի վրա։ Հայաստանում սեզոնն ա, լիքը կա, պուճուր վեդռոներով ծախում են։ Առնում ենք, ու սաղ երեկո ուտում ենք։
Հերիք ա ջիջիլ գցես. էստեղ մի փոքր տուփիկով մորին 5-6 դոլար ա :cry:

Տրիբուն
23.06.2019, 16:26
Հերիք ա ջիջիլ գցես. էստեղ մի փոքր տուփիկով մորին 5-6 դոլար ա :cry:

1կգ 1500 դրամ

56100

Chuk
23.06.2019, 17:10
Հատապտուղներից ամենաշատը ձմերուկն եմ սիրում, սառը ու ոչ շատ քաղցր:

Նաիրուհի
25.06.2019, 02:11
Առանց հապալասի կյանքս չեմ պատկերացնում։ Թե ո՞նց եմ ապրել էսքան տարի առանց դրա։ Հայաստանում միայն մորի էի ուտում, այն էլ սեզոնին, մեկ էլ էն մանր ելակները՝ տարին մի քանի անգամ։

Չնայած «անհամուհոտ Եվրոպայի» մասին լեգենդներին, գոնե մեզ մոտ հատապտուղները շատ համով են։ Իմ պաշտելի հապալասը գնում եմ ոչ ամեն օր, բայց գնելուց առնվազն կես կիլո, որը ոչնչացնում եմ նույն օրը։ Կարմիր հաղարջը, մորին ու տեղական ելակն առնում եմ երևի ամիսը մի քանի անգամ, բայց էլի շատ եմ սիրում։ Միայն մոշն է, որ ոչ Հայաստանում, ոչ էլ էստեղ էդպես էլ դուրս չեկավ, չնայած դրսից թփերից քաղելն ու անլվա֊կիսաթթվաշ ուտելը սիրում եմ։

Նիկեա
27.06.2019, 10:42
ես էլ եմ ամեն ինչ սիրում, բայց սև հաղարջի համար պատրաստ եմ հոգիս սատանային ծախել :D ինչ հիշում եմ, սիրել եմ։ պապիս տան բակում աճում էր։ երևի ամբողջ կյանքիս ընթացքում միակ բույսն ա էղել, որին պատշաճ հոգ եմ տարել։ ու տանը մենակ ես էի սիրում։ մաման ու տատին կոմպոտ էին սարքում դրանից ու դե ավտոմատ կոմպոտն էլ էր դառնում ամենասիրածս կոմպոտը (սերկևիլի կոմպոտին հավասար) ու որ թոշակի անցնեմ տանս բակում սև հաղարջ ու ելակ եմ աճեցնելու։ ելակն էլ, չգիտեմ, ավելի շատ ձևն եմ սիրում քան համը :D իսկ մնացածին հավասարաչափ եմ սիրում :))

Quyr Qery
28.06.2019, 04:45
Երևի մալինան ու սև հաղարջն ամենահամեղն էին, որ կարող էին ինձ հանդիպել էս կյանքում: :oy

Նիկեա
29.06.2019, 03:36
նոր միամիտ իմացա որ բանանը համարվում ա հատապտղային բույս։ ստացվում ա՝ իմ սիրած հատապտուղը իրականում բանանն ա :D

StrangeLittleGirl
01.07.2019, 15:32
Հատապտուղներն իմ սննդակարգի անբաժանելի մասն են։ Կլոր տարին գրեթե ամեն օր մեր տանը պիտի պարտադիր մորի լինի, երբեմն՝ հապալաս, իսկ սեզոնին՝ նաև մորի ու մոշ։ Դե տեղական հատապտուղները վերջն են, ահավոր համով են։ Լինում ա նույնիսկ գնում ենք, թփերից ինքներս ենք հավաքում։ Անցյալ ամառ տենց լիքը մոշ էինք հավաքել։ Ու ինչքան փնտրում ենք, էդ համի մոշ էլ ուրիշ ոչ մի տեղ չենք գտնում։ Աչքիս էս ամառ էլ նույն տեղը գնանք։ Դե մեկ էլ Դանիայում ֆերմերները տուփերով ելակները շարում են մայրուղու վրա, իրանք ցրվում տներով, որ անցնելուց վերցնես մի տուփ, կողքի բանկայի մեջ փող գցես կամ հեռախոսով վճարես, ճամփադ շարունակես։ Այ էդ ելակները գտած բաներ են լրիվ, համ էլ համեմատաբար էժան են։

Դանիայում ընդհանուր առմամբ ահավոր թանկ են հատապտուղները։ Մորիի 200 գրամը մոտ 4 եվրո ա։ Բայց դե մեկ ա առնում ենք (մեկ ա ստեղ ամեն ինչն ա թանկ :D)։