PDA

Դիտել ողջ տարբերակը : Ծննդյան օրը



ivy
19.06.2019, 11:06
Հետաքրքիր է, թե ում համար ինչ նշանակություն ունի իր ծննդյան օրը: Կամ ունի՞ ընդհանրապես որևէ նշանակություն, թե սովորական օր է՝ մյուսներից չտարբերվող:
Ո՞րն է ծննդյան օրը նշելու իմաստը: Իսկ ո՞նց եք սիրում նշել կամ էդ օրն անցկացնել: Ինչ-որ ակնկալիքներ ունե՞ք ուրիշներից՝ ձեր ծննդյան օրվա հետ կապված:

Adam
19.06.2019, 12:11
Մյուսներից չտարբերվող օր ա: Փոքր ժամանակ սիրում էի, որտև փող էին տալիս բոլորը :ճ , իսկ հիմա ծնունդիս օրը, ասենք, կարող ա ախպերս ինձնից պարտքով փող ուզի ու մնամ մանթո: Չեմ սիրում էդ տոնը էլ: Վերջին անգամ էլ ընդհանրապես հիասթափվեցի, երբ պապաս 3 օր շուտ շնորհավորեց: Մոռացել էր ամսաթիվը: Մինչև հիմա մուռ եմ պահել )): Ծննդյանս օրն անգիր հիշողները մամաս, մորաքույրս ու մանկությանս ընկերն են: Տարիների ընթացքում շատ անկապ օր ա դարձել ու բացարձակ ոչինչ չեմ կազմակերպում: 2010-2014 թվերին լավ էր, երբ ծննդյանդ օրվա առավոտյան ֆեյսբուքդ բացում էիր ու պատդ ցնծում էր: Բայց հետո դրա հաճույքն էլ մարեց: Հիմա ավելի շուտ մտածում եմ էդ օրը լրիվ մենակ անցկացնելու մասին: Էդ օրն ամբողջովին ինձ նվիրելու մասին ու որ ամենակարևորն ա՝ միայնակ: Հետո կարող ա փոխվի, չգիտեմ …

Վիշապ
19.06.2019, 23:20
Իմ ծննդյան օրը ինձ համար տարվա ապուշագույն օրն է, որովհետև միշտ տխրում եմ էդ օրը ու աշխատում եմ չքվել բոլորի աչքից, երևի ինքս ինձ էդքան էլ չեմ սիրում, կամ էլ էքզիստենցիալ կրիզիս է էդ օրը առաջանում:
Ամենապայծառ հիշողություններից, որ էդ օրը անցկացրել եմ՝ ուսանողական ժամանակ ընկերջս հետ լրացուցիչ հեռուստացույց վերանորոգելու դասընթացների էինք գնում, ու
դասերից մեկն էլ ծննդյանս օրն էր, մի երկու կոպեկ փող կար գրպաններումս, որով հատիկով սիգարետ առանք (նույնիսկ հիշում եմ՝ «More», էն ժամանակ «մորէ» էինք ասում :Ճ) ու մարդա մի շիշ գարեջուր,
նստեցինք Կասկադի աստիճաններին, ծխեցինք, խմեցինք, երանությամբ նայեցինք Մասիս սարին ու հետո գնացքով գնացինք տուն, այ էդքանը :D

Աթեիստ
20.06.2019, 02:20
Ես որ շատ քիչ եմ հանգստյան օրեր ունենում, էդ օրը դարձնում եմ հանգստյան ։)

Երեխեքին նայող ենք գտնում, ու տնից փախնում ենք ։)
Կինո, ռեստորան, պարզապես զբոսանք քաղաքում։ Էս կարգի հանգիստ ։)

Բայց եթե աշխատանքային օր ա լինում, ամեն դեպքում օրվա սկիզբը հաստատ գործի մեջ եմ :D

Ամեն դեպքում սիրում եմ էդ օրը։

boooooooom
20.06.2019, 16:59
Մի քանի օր առաջ էր, ուզում էի, որ բոլորի համար սովորական օր լինի, բայց չէ)). ով գիտեր, փորձում էր էդ օրը իմ նկատմամբ հավելյալ հոգատար, բարի լինել։ Իսկ ես նայում էի մամայիս, ու մտածում որ սա ավելի շատ պիտի որ իրա տոնը լինի, ուզում էի մի ձև շնորհակալությունս հայտնեի, բայց բառեր չգտա. ուղղակի ժպտում էի...

Ուլուանա
22.06.2019, 09:37
Փոքր ժամանակ շատ էի սիրում ծննդյանս օրը: Հիշում եմ` ծննդյանս օրվանից մոտ մի ամիս առաջվանից արդեն սկսում էի ամեն օր հաշվել, թե քանի օր մնաց :D: Իսկ ծննդյանս օրվան նախորդող գիշերը հաճախ համարյա չէի քնում` արդեն ժամերն էի հաշվում` անհամբեր սպասելով էդ հրաշք օրվան :D: Բայց ասեմ`էդ շրջանում մոտավորապես նույն կերպ ընտանիքիս մյուս անդամների ծննդյան օրերին էի վերաբերվում էդ առումով: Ծննդյանս օրը միշտ ակնկալում էի, որ պիտի ամեն ինչ հատուկ լինի, հատուկ ուշադրության արժանանամ, օրվա ընթացքում հարազատներս ու մտերիմներս անընդհատ հիշեն ու հաշվի առնեն, որ իմ ծնունդն է :)): Մի խոսքով` էդ օրը լիքը ուշադրություն էի ուզում: Նաև շատ գնահատել եմ միշտ, որ ծնունդս հիշում են, զանգում կամ գրում, շնորհավորում են: Դե, էն ժամանակներում ինտերնետ չկար, միայն հիշելու վրա էր, ու հեշտությամբ կարելի էր իմանալ` ով է հիշում, ով` չէ: Գիտեմ, որ մարդիկ կան, որ ուղղակի ծնունդներ չեն հիշում, բայց մարդկանց մեծ մասը, կարծում եմ, հիշում է իր համար կարևոր մարդկանց ծնունդները: Ու ահավոր ծանր էի տանում, երբ ինչ-որ մարդիկ, որոնք, իմ կարծիքով, պիտի հիշեին ծնունդս ու շնորհավորեին, չէին հիշում: Նաև սիրում էի, որ նշենք, մտերիմ ազգականներով, ընկերներով:

Տարիների հետ մի կողմից ակնկալիքներս սկսեցին պակասել, մյուս կողմից էդ հիշել-շնորհավորելու գաղափարը մի տեսակ իմաստազրկվեց ինտերնետային հիշեցումներով պայմանավորված: Մեկ-մեկ մտածում եմ` հետաքրքրության համար բռնեմ, անջատեմ բոլոր տեղեկացումները, տեսնեմ` քանի հոգի կհիշի, բայց վախենում եմ` հիշողների թվից լուրջ սթրես ապրեմ, առանց էդ էլ համարյա միշտ լինում են առնվազն մի քանի հոգի, որոնցից ակնկալում եմ շնորհավորանք, բայց չեն շնորհավորում: Անջատած տեղեկացումներով ծննդյան օր անցկացնելուն դեռ հոգեպես պատրաստ չեմ, բայց հուսով եմ` մի օր պատրաստ կլինեմ, չնայած եթե էդ օրը գա, երևի էդքան նշանակություն էլ չի ունենա ինձ համար, թե ով հիշեց, ով շնորհավորեց, ով հիշեց, բայց չշնորհավորեց, ով չհիշեց, բայց հիշեցվելու շնորհիվ շնորհավորեց և այլն :)):

Հիմա ծննդյանս օրը չեմ սիրում առանձնապես, ու հազար տարի է` ինչ-որ հատուկ ձևով չեմ նշել: Ծննդյանս օրը հանդիսավոր ու մարդաշատ հավաքույթներ մենակ պատկերացնելիս վատանում եմ: Վերջերս մտածում էի` իսկ ո՞նց կուզենայի նշել ընդհանրապես, ու հետաքրքիրն էն էր, որ ոչ մի տարբերակ մտքիս չեկավ. ոչ մի բան չկա, որ մտածեմ` կուզենայի ծննդյանս օրը դա լիներ, կամ էնպիսի տեղ, որ կուզենայի լինել, կամ ինչ-որ բան, որ կուզենայի անել: Հիմա էդ օրը կարծես իմը չլինի, ու մի տեսակ չեմ պատկերացնում, թե ոնց կարող է իմը լինել, ու ոչ էլ առանձնապես մտածում եմ էդ ուղղությամբ: Իհարկե, շատ բաներ կան, որ կուզենայի, բայց դրանք հենց ծննդյան օրվա հետ կապել չի ստացվում: Երևի մենակ ուշադրությունն է, որ կուզենայի ինձ համար կարևոր մարդկանցից, բայց էդ առումով գրեթե երբեք ինձ լիարժեք բավարարված չեմ զգում. միշտ լինում են մարդիկ, որոնց հիշելը, շնորհավորելը կարևոր է ինձ համար, բայց չեն շնորհավորում: Գիտեմ, որ ակնկալիքներս պիտի փոխեմ ու էս կամ էն մարդու չշնորհավորելն էդքան չկարևորեմ, աշխատում եմ էդ ուղղությամբ, որոշակի առաջընթաց կա, բայց դեռ լրիվ չի հաջողվում:

Ի դեպ, մի հետաքրքիր բան. վերջին մոտ տասը տարին նկատել եմ, որ ծննդյանս օրվա նվերները մի տեսակ վրաս չեն գալիս: Չգիտեմ` էդ ինչ անեծք է ինձ կպել, բայց ծնունդիս ինչ նվեր ստանամ` անկախ նրանից` դա անակնկալ նվեր է, թե հատուկ իմ ընտրած նվերն է, անկախ նրանից` հագուստ է, զարդ, կոշիկ, պայուսակ, հարմարավետության պարագա, արվեստի պարագա, սարք, թե այլ բան, ուղղակի էդ նվերը չի հաջողվում օգտագործել ու վերջ. եթե հագուստ է, վրաս ինչ-որ պատճառով լավ չի լինում, եթե կոշիկ է, պարզվում է` հարմարավետ չի, ու էդպես էլ չեմ հագնում, եթե զարդ է, ոչ մի բանի հետ չեմ կարողանում սազեցնել ու կրել, եթե արվեստի պարագա է, ուղղակի ինչ-որ անհայտ պատճառով դրան էդպես էլ ձեռք չեմ տալիս, թեև ուզում եմ: Ես ընդհանրապես հավատում եմ նշաններին, ու դա էլ նշան համարեցի: Արդեն մի քանի տարի է`հրաժարվել եմ ծննդյանս օրվա նվերներից. փոխարենը մերոնց խնդրում եմ, որ նվերիս համար հատկացրած գումարը տան, դրանով բարեգործություն եմ անում: Էդպես գոնե գիտեմ, որ մի լավ բան դուրս է գալիս ծննդյանս նվերից: Համ էլ էդ օրը գոնե դրանով ինձ բավարարված եմ զգում ու համարում, որ ծննդյանս օրը հաջողվել է:

Freeman
22.06.2019, 10:44
Երբեք ոչ մի առանձնահատուկ վերաբերմունք չեմ ունեցել, շատ հաճախ դաժե մոռացել եմ, մինչև չեն շնորհավորել ու համարյա միշտ նշում եմ մոտակա ինչ որ հարմար օր։ Նշում եմ էլ էն պատճառով, որ հավաքվել/խմելու առիթ ա։

ivy
22.06.2019, 11:15
Մեկ-մեկ մտածում եմ` հետաքրքրության համար բռնեմ, անջատեմ բոլոր տեղեկացումները, տեսնեմ` քանի հոգի կհիշի, բայց վախենում եմ` հիշողների թվից լուրջ սթրես ապրեմ, առանց էդ էլ համարյա միշտ լինում են առնվազն մի քանի հոգի, որոնցից ակնկալում եմ շնորհավորանք, բայց չեն շնորհավորում:

Ինձ մոտ էս անգամ ոնց որ թե ոչ մի տեղ տեղեկացում չկար, որ ծննդյանս օրն է. հատուկ չէի արել, ուղղակի առաջ ֆեյսբուքում էր միացրած, հիմա որ չկամ ֆեյսբուքում, տեղեկացումն էլ չկա:
Ու էս տարի անսպասելիորեն լիքը շնորհավորանքներ ստացա՝ նախկին սկեսուր-սկեսրայրից սկսած, ուսանողական ընկերներով վերջացրած:
Բայց դե մեկ էլ խորանում ես, թե ինչն է սրա իմաստը, ու ինչն են շնորհավորում: Որ կա՞մ:
Չնայած չեմ ժխտում, որ հաճելի է :)
Ավելի շատ էն, որ հիշել են, քան թե հենց շնորհավորանքը:

Յոհաննես
22.06.2019, 11:38
Սուրբ օր է

Varzor
22.06.2019, 13:05
Սուրբ օր է
Ես կասեի Սուրբ ծննդյան օր է :)

boooooooom
22.06.2019, 23:15
Ես չգիտեի, որ էդ տեղեկացումը անջատելու տեղ կա ՖԲ-ում։ Մեծագույն հաճույքով կանջատեմ. գնամ քչփորեմ։ Մի տարի անգամ փորձել եմ նախօրոք ծննդյանս օրը փոխել դրա խաթեր էն էլ ֆբ-ն չֆողեց դա խմբագրել։
Ոչ թե ինձ հաճելի չի, որ ինձ շնորհավորում են, այլ մի տեսակ չեմ էլ սկի ուզում հաշվեմ էդ տարիները ու նշեմ ծնվածս օրը։ Ամեն օր պատրաստ եմ հիշել ու ծնողներիս շնորհակալություն հայտնել, որ 40 տարի առաջ ինձ ստեղծել են, բայց եսիմ, կարելի էր ծանոթների ծնունդները շնորհավորել ասենք բոլորինը միասին՝ նոր տարվա սկսելու հետ, ծիպը շնորհավորում եմ. ևս մի տարի ողջ մնացիր, հաղթահարեցիր հերթական լեվելդ և այլն։
Ես հենց տենց էլ միշտ (3տարի ա արդեն))) անում եմ՝ Նոր տարվա հետ բոլորի ծնունդները շնորհավորում եմ (ոչ թե յուրահատուկ մեկի սուրբ ծնունդը)))

Smokie
24.06.2019, 14:17
Սիրում եմ էդ օրը ու սպասում անհամբեր:
Թեման կարդալուց ինձ հարց տվեցի, թե ե՞ս ինչու եմ սիրում: Պատասխանն այն էր, որ շատ եմ ինքս իմ վրա կենտրոնանում: Սովորություն ունեմ ամեն տեղ, թեկուզ անպատեհ պահի, անտեղի խոսքով ինձ մեջ գցել՝ ուշադրության արժանի լինել, հանուն դրա հաճախ նույնիսկ խոսում եմ թերություններցս:
Երբեմն կարող ա օրվա վերջում դատարկություն զգամ կիսատություն՝ մտածեմ, թե «սրա համա՞ր էր էս ամենը», բայց չեմ դադարում սպասել ծնունդիս, երբ օրը զգալիորեն մոտ ա լինում: Երևի էդպես էլ չմեծացա::)) Օրինակ հիմա՝ մի ամսից հանած մի շաբաթ ա մնացել, բայց սպասում եմ: Դե՝ գուցե տարբեր տարիների տարբեր մարդկանց շնորհավորանքին եմ սպասում, կամ հետաքրքրում ա թե ո՞նց կշնորհավորեն: Ու սա միանշանակ էդ տարիներից ա::)

2010 թվից՝ երբ արդեն ակումբում էի, արդեն սկսեցի խորանալ վիրտուալ շնորհավորանքների մեջ: Իսկ առաջին անգամ թերևս իմ ծննդյան օրն եմ թե սովորաբար ոնց են Facebook-ով ծնունդ շնորհավորում: Դրանից առաջ երևի էնպես էր, որ FB-ից իմանալով որևէ մեկի ծննդյան օրվա մասին՝ առանձին հաղորդագրություն էի գրում, կամ ակումբում շնորհավորում (FB ընկերներիս մեծ մասը երևի ակումբցիներն էին):
Հիմա արդեն հետաքրքրությունս մասամբ մարել ա FB-ի հիշեցնող շնորհավորանքների հանդեպ: Ծանր չեմ տանի եթե ոմանք չշնորհավորեն: Գուցե հաճելի կլինի, բայց հակառակ դեպքն էլ աշխարհի վերջը չի:
Ավելի շատ կնախընտրեի հաճոյախոսությունների փոխարեն օգտակար խորհուրդներ լսել: Հնարավորինս անկեղծ խորհուրդներ՝ թեկուզ եթե հատուկ ու բարձրաձայն նշեին թերություններս ու կոչ անեին դրանցից ձերբազատվել: Չնայած վերջիններս ամեն օր էլ կարող են լինել, եթե ես էլ շարունակեմ անընդհատ դրանց մասին խոսել ու չգործել::D Չգիտեմ անգամ թե որքանով են օգնում այդ խորհուրդները և կոչերը::oy

Skeptic
24.06.2019, 15:54
Չեմ սիրում, հեռախոսս անջատում եմ, մինչև օրվա վերջ կորում։
Մտածում եմ էս տարի սրբազան ավանդույթս մասամբ խախտելու հնարավորության մասին :unsure

ivy
08.09.2019, 11:20
Ինձ սկսել է լարել ուրիշների ծնունդներ հիշել-շնորհավորելը, ու քանի որ գնալով ավելի քիչ եմ հասկանում դրա իմաստը, մտածում եմ՝ դադարել ծնունդներ շնորհավորել։
Հուլիսին նախկին կոլեգայիս 60-ամյակն էր, մի քանի օր առաջ էլ՝ ուսանողական ընկերուհուս 40-ամյակը։ Ու երկուսի համար էլ օրեր շարունակ մտածում էի, որ հանկարծ չմոռանամ, ու լարված էի դրա պատճառով․ հաճախ է լինում, որ ինչ-որ մեկի ծնունդի մասին միայն էդ օրից մի քանի օր անց եմ հիշում, հետո վատ եմ զգում մոռանալու համար։
Մի խոսքով, զահլես գնացել է էս ամենից։

StrangeLittleGirl
08.09.2019, 19:35
Հետաքրքիր է, թե ում համար ինչ նշանակություն ունի իր ծննդյան օրը: Կամ ունի՞ ընդհանրապես որևէ նշանակություն, թե սովորական օր է՝ մյուսներից չտարբերվող:
Ո՞րն է ծննդյան օրը նշելու իմաստը: Իսկ ո՞նց եք սիրում նշել կամ էդ օրն անցկացնել: Ինչ-որ ակնկալիքներ ունե՞ք ուրիշներից՝ ձեր ծննդյան օրվա հետ կապված:

Ինձ համար իմ ծննդյան օրը տարվա միակ օրն ա, երբ ոչինչ նախապես չեմ պլանավորում ու ինքս ինձ թույլ եմ տալիս սպոնտան լինել ու անել էն, ինչ էդ պահին սիրտս ուզում ա։ Կարա լինի ձանձրալի, սովորական օր։ Կարա փարթի լինի, որի մասին որոշվի առավոտյան հենց նույն օրը։ Միակ բանը, որ հաստատ ա իմ ծննդյան օրվա հարցում, էն ա, որ ես ու ընկերս պիտի միշտ նույն տեղում լինենք (նույնը վերաբերում ա նաև իրա ծնունդին)։ Էս վերջին տարիների խառը կյանքիս արդյունքում էլ ծնունդս ամեն տարի մի քաղաքում ա նշվում, հաճախ նենց տեղերում, որտեղ ոչ մեկի չեմ ճանաչում։ Մյուս հաստատուն բանն էն ա, որ հորիցս միշտ սմս եմ ստանում էդ օրը։ Մենք երբեք հեռախոսով չենք շփվում, միշտ մեսենջերով ու մեյլերով։ Բայց ծնունդիս օրը սմս ա ուղարկում չգիտեմ ինչու, բայց ահավոր ուրախանում եմ ու ամեն տարի սպասում էդ սմս֊ին։ Մնացած դեպքերում ոչ մեկից ոչ մի սպասելիք չունեմ։ Ով շնորհավորում ա, շնորհավորի։ Ով չի շնորհավորում, թող չշնորհավորի։ Էս դարում որ ֆբ֊ն ամեն ինչի մասին սաղին տեղեկացնում ա, նենց որ հիշել, շնորհավորելը շատ կեղծ ա։ Ինքս էլ եմ խիստ սահմանափակել մարդկանց ծնունդները շնորհավորելը, մենակ ամենամոտիկներին եմ շնորհավորում։

StrangeLittleGirl
08.09.2019, 19:42
Մեկ-մեկ մտածում եմ` հետաքրքրության համար բռնեմ, անջատեմ բոլոր տեղեկացումները, տեսնեմ` քանի հոգի կհիշի, բայց վախենում եմ` հիշողների թվից լուրջ սթրես ապրեմ, առանց էդ էլ համարյա միշտ լինում են առնվազն մի քանի հոգի, որոնցից ակնկալում եմ շնորհավորանք, բայց չեն շնորհավորում: Անջատած տեղեկացումներով ծննդյան օր անցկացնելուն դեռ հոգեպես պատրաստ չեմ, բայց հուսով եմ` մի օր պատրաստ կլինեմ, չնայած եթե էդ օրը գա, երևի էդքան նշանակություն էլ չի ունենա ինձ համար, թե ով հիշեց, ով շնորհավորեց, ով հիշեց, բայց չշնորհավորեց, ով չհիշեց, բայց հիշեցվելու շնորհիվ շնորհավորեց և այլն :
Ես մի անգամ արել եմ։ Ահագին դեպրեսիվ ա, բայց ոչ էն պատճառով, որ շնորհավորանքների քանակը փոքր ա, որտև փոքր չի, գրեթե նույնն ա։ Ուղղակի եթե գոնե մի հոգի հիշելով գրում ա էջումդ, էդ գրառումը ուրիշներն էլ են տեսնում, սկսում շնորհավորել։ Ու քանի որ ամսաթիվ գրած չի, տենց մի քանի օր շարունակ լիքը մարդիկ շնորհավորում են՝ լրիվ բեխաբար, որ օրն արդեն անցել ա։

One_Way_Ticket
08.09.2019, 20:25
Ես մի անգամ արել եմ։ Ահագին դեպրեսիվ ա, բայց ոչ էն պատճառով, որ շնորհավորանքների քանակը փոքր ա, որտև փոքր չի, գրեթե նույնն ա։ Ուղղակի եթե գոնե մի հոգի հիշելով գրում ա էջումդ, էդ գրառումը ուրիշներն էլ են տեսնում, սկսում շնորհավորել։ Ու քանի որ ամսաթիվ գրած չի, տենց մի քանի օր շարունակ լիքը մարդիկ շնորհավորում են՝ լրիվ բեխաբար, որ օրն արդեն անցել ա։
Ես իմ էջի վրա գրելու հնարավորությունը անջատել եմ։ Ընդհանրապես չեմ հասկանում դրա իմաստը։ Իմ էջը իմ տարածքն է։ Եթե ես գրառման հետ կապ ունեմ, ձեր էջում գրեք, ինձ թագ արեք։ Ձեռի հետ ասածդ խնդիրն էլ է լուծվում։

Ruby Rue
09.09.2019, 16:28
Ես բավականին վաղուց (>4 տարի), անջատել եմ էդ հնարավորությունը սոցիալական ցանցերում։ Ես առանձնապես չեմ սիրում ծնունդներս ու հատկապես՝ ոչինչ չասող, օդից պոկված շնորհավորանքները։
Սկզբում հետաքրքիր էր, թե ով կհիշի և այլ, բայց ժամանակի ընթացքում դա էլ անցավ․ մի քանի տարի փակ ծննդյան օր ունենալով, փաբլիք շնորհավորանքների քանակը տարիների ընթացքում նվազում ա։ Տարիներ առաջ նեղվում էի, որ որոշ մտերիմներ կարող ա չհիշեն, բայց երկար անալիզի ենթարկելուց հետո եկա էն եզրակացությանը, որ հիմա ուզենք թե չուզենք ապրում ենք սոցիալական ցանցերի դարաշրջանում ու երբ կյանքի՝ վիրտուալ ասպեկտը փորձում ես դուրս մղել առօրյայիցդ, լիքը բաներ դրա հետ անհետանում են։ Այսինքն՝ կապ չունի մարդն ինչ վերաբերմունք ունի քո նկատմամբ, մենք էնքան ենք սովոր ծննդյան ծանուցումներ ստանալուն, որ մեր ուղեղում ու առօրյայում էդ ամենը հիշելու տեղ հաճախ չկա։ Չգիտեմ, սոցիալական ցանցերից էսպիսի կախումը սկսում ա ինձ ահագին նեղել։

Իսկ ինչ վերաբերում ա ծննդյանս օրը չնեղվելուն, վերջին երկու տարիներին թույն լայֆհաք եմ գտել․ քանի դեռ ինձ ազատում եմ ծնունդ նշելու պարտավորությունից ու փոխարենն ինչ-որ թինեյջերական, հավես օր եմ ունենում, մի այլ կարգի բավարարված եմ լինում։ Ասենք երեկ դաշտերով թրև եմ եկել, համով բաներ կերել ու իմ սիրած մուլտը նայել ամբողջ օրը։

Գաղթական
09.09.2019, 17:32
Իսկ ես սիրում եմ ծննդյանս օրը..

Դե սիրելը որն ա..
Ավելի ճիշտ՝ ինձ էդ օրը լավ եմ զգում:

Չնայած էս վերջին մի 10 տարի ա, չգիտեմ ինչի, նենց ա ստացվում, որ էդ օրերին հա գործի եմ լինում,
բայց մեկ ա՝ էդ իմ օրն ա ու էդ օրը ոնց էլ չլինի՝ ընտանիքով մի փոքրիկ քեֆ կազմակերպում ենք:
ՈՒ լիքը նվերներ էլ ստանում:
Իսկ քեֆեր ես շատ եմ սիրում:
Առավել ևս, երբ էդ ընթացքում համ էլ նվերներ եմ ստանում )))

Հա, վաղուց դադարել եմ ինքս իմ ծնունդը մեծ շուքով նշել, մարդ-մուրդ կանչել բան..
Փոքր հարազատական կռուգով ավելի կայֆ ա:

Փոխարենը՝ երեխեքի ծնունդներն ենք մեծ նշում, որ իրանց լավ զգան ու հիշելու բան ունենան:

Դե մեր մոտ վաբշե-տը ընդունված ա ծնունդների նախօրեին իրիկունը 22:00-ին (յանի Հայաստանյան ժամով արդեն օրը ֆռաց ու ծնունդդ սկսեց էլի) արդեն սկսել նվեր բան տալ, տունը փուչիկ-մուչիկներով զարդարել, տորթ ու լիքը համով բան, երգ ու պար.. տենց էլի..
մինչև հաջորդ օրը հյուրերը կգան..

Կյանքը հիասքանչ ա մարդիկ,
մի քիչ կայֆ ստացեք ))

Գաղթական
09.09.2019, 20:20
էս 1.5 ամիսա կնոջս ծննդյան անակնկալն եմ պատրաստում..
ու բոլորն արդեն իրենց դերերն ու գործողությունների պլանը ստացել ու յուրացրել են...

մենակ զոքանչիս վրա էի մի քիչ կասկածում,
բայց առաջին էտապը բարեհաջող անցավ..
ասել էր, որ չի կարողանալու գալ, քանի որ աշխատավայրից ազատ օր չի կարողացել ստանալ...

հիմա 2 օր բանա մնացել՝ զանգել հարցնումա «աղջիկս, ի՞նչ ծաղիկ կուզես բերեմ ծնունդիդ»... :angry :angry :angry

Ահհ..
Վախտին սենց բան էի պատմել ))

ՈՒրեմ հենց ծնունդի նախօրեի իրիկունը, մեր ընտանեկան ավանդույթի համաձայն, սկսեցինք նշել..
Երեխեքն իրանց նվերը տվեցին, ես էլ՝ մի հատ Բարբի տիկնիկ..

ՈՒրախացանք-բան, երեխեքը գնացին քնելու,
ասումա՝ լսի, իսկականի՞ց մենակ էդ տիկնիկն էր նվերս..
Ասեցի՝ իյա.. բա չես ամաչո՞ւմ..
Մի հատ էլ զարդեղենի փոքրիկ տուփ տվեցի..

ՈՒրախացած բացեց ու մեջից գտավ...
սրտիկի բրիլոկ...


Բայց էդ հեչ..
Մյուս օրվա համար էնքան անակնկալներ էի կազմակերպել (ինքը մտածում էր, թե ես գործի եմ ու ծնունդ չենք նշելու) ու էնքան մարդ էր եկել, որ վերջում տվածս ոսկե վզնոցն էլ կարգին բոնուս եղավ..
Գլուխ գովամ էլի՝ իմ ուզած ֆորմաներով Հայաստան ոսկերիչին պատվիրած, բերած..

Բայց էն որ անիկդոտ կա է՝
ասում ա՝ էն օրը մեր տանն էիք ու ձեր գնալուց հետո տեսանք բումաժնիկս կորել ա.
- Հորս արև մենք չենք վերցրել
- Գիտեմ.. Հետո գտանք.. Բայց մեկա նստվածքը մնաց...

Տենց մինչև հիմա էդ բրիլոկը հայտնաբերելու պահի հիասթափությունը հլը հիշում ա )))