PDA

Դիտել ողջ տարբերակը : ConIFA 2019



unknown
31.05.2019, 09:48
Հունիսի 1-9-ը Արցախի Ստեփանակերտ, Ասկերան, Մարտակերտ և Մարտունի քաղաքներում տեղի ունեցող ԿՈՆԻՖԱ-ի ֆուտբոլի Եվրոպայի առաջնության խաղերի ժամանակցույցն արդեն հասանելի է։

Միջոցառման առաջին օրն ամբողջությամբ նվիրված է բացման հանդիսավոր արարողությանը, ուստի առաջին խաղը տեղի կունանա հունիսի 2-ին։

Մրցաշարին մասնակցում են Արցախի, Հարավային Օսիայի, Աբխազիայի, Պադանիայի, Չամերիայի, Արևմտյան Հայաստանի, Սապմիի, Սեկեյի մարզի թիմերը։

Բոլոր խաղերի և մշակութային ծրագրերի մուտքն ազատ է։
56098

unknown
03.06.2019, 13:13
Հունիսի 2-ին առաջին խաղային օրն անցել է բավականին հետաքրքիր՝ չորս մարզադաշտերում կայացել են երկու խմբերի առաջին հանդիպումները:

Ա խմբում մասնակցում էին Աբխազիան և Չամերիան: Խաղն ավարտվել է 3-1 հաշվով` հօգուտ Աբխազիայի:
Արցախ-Սապմի խաղն ավարտվել է 3-2 հաշվով` հոգօուտ Արցախի:

Բ խմբում խաղում էին Պադանիան և Սեկեյի Լանդը: Խաղն ավարտվել է 4-0 հաշվով` հօգուտ Պադանիայի:
Արևմտյան Հայաստանը Հարավային Օսիայի հետ խաղում կրել է պարտություն` 1-2 հաշվով:

Varzor
17.06.2019, 19:48
Կարծում եմ մրցության բոլոր արդյունքներն էլ արժե ակումբում հրապարակել։

ԻՀԿ նման կարևոր և բացառիկ իրադարձությունը շատ թերի և վատ լուսաբանվեց մեր ԶԼՄ-ների, հատկապես հեռուստատեսության կողմից։