PDA

Դիտել ողջ տարբերակը : Երազահան



Alphaone
28.05.2019, 14:33
Իմ սյուռ երազներն ափսոս են՝ մոռացվեն, կորեն: Ինձուինձ ակումբում մտմտամ, հետո գուցե մուսայություն դառնան, մի բան դրանց հիման վրա կառուցեմ:

Alphaone
28.05.2019, 14:55
Սնոուդենի մասին վաղուց ոչ մի միտք կամ հիշեցում չէր ալիքվել: Հիշում եմ, որ երբ իր մասին լսեցի, ինչ-որ էմոցիոնալ նոտա եկավ, որ ինքն իր ամբողջ աշխարհը կորցրել է ու հիմա աշխարհի ամենամենակ մարդկանցից մեկն է... Սա երազից հետո հիշեցի:
Երազում, էնքան շոշափելի, որ հիմա ասես հիշողություն լինի, ես մոգ էի: Սև մոգ, ով կարողանում էր տելեպորտացվել, երբեմն կարդալ մարդկանց մտքերը, թեև առանձնապես հետաքրքիր էլ չէր ու մտքեր ուղարկել մարդկաց տարածության վրա: Կարողնում էի իրականացնել ցանկություններ, եթե դրա դիմաց մարդիկ ինձ էին տալիս իրենց հոգին: Հոգի ասվածը նրանց հիշողությունների, զգացմունքների, մտավոր ներուժի համախումբն էր, որ ինձ էր փոխանցվում, երբ մահվան պահին ես հայտնվում էի մարդու գլխավերևում ու ներքաշում նրա վերջին շունչը:
Սնուդենը գտնվում էր կոկիկ, բայց բնավ ոչ համեստ տան մեջ, երբ հայտնվեցի նրա կողքին: Ինձ սպասում էր, քանի որ արդեն պտպտացել էի ուղեղում, հայտնել որ գալիս էի: Նրա տան մեծ հայելում տեսա ինձ՝ նիհար, բարձրահասակ, ռասպիտինյան կերպարանքով քառասուն-հիսուն տարեկան տղամարդ էի, բայց կնճիռների հեռավոր ակնարկ անգամ չկար, ավելի շատ հայացքն էր տարիքը մատնում:
Էդվարդն ասաց, որ ինձ լրիվ ուրիշ կերպ էր պատկերացնում, ծիծաղեցի, առաջարկեցի գործարքը տուն գնալու դիմաց, մերժեց: Բայց հետո ինչ-որ բան փայլատակեց մտքում, հետո աչքերում՝ մտքերը չէի կարդում, հայացքից հասկացա:
-Ասաց, որ ուղղակի նվիրում է հոգին, էդպես ինքը կանմահանա:
Ինքը մահացավ բավականին ծեր: Ես դեռ նույն կերպարանքով էի: Մոտեցա, կռացա ու ներքաշեցի հոգին: Հետո հիացմունքով էի մտածում աշխարհի մեծագույն բլեֆի մասին, տալով տեղեկատվություն, որին վաղ թե ուշ տարբեր երկրների հետախուզություններ հասնելու էին, նա վստահության քվոտա էր շահել ու ազատ էր անհավանական քանակի տեղեկատվություն հավաքել ու փոխանցել ԱՄՆ: Անձնազոհություն, հայրենիքից ու հարազատ մարդկանցից հեռու ապրելու էր ինքն իրեն դատապարտել հանուն հայրենասիրական պաթոսի: Հիշում եմ, անգամ հուզվեցի, երազի իմ կերպարն արժեքներ ու զգացմունքներ չուներ, թերևս, դրա համար էին ինձ հետաքրքիր այլոց հոգիներ՝ թույլ էին տալիս գոնե մի պահ ինչ-որ բան զգալ: Հետո արդեն միացավ ներքին ահազանգը, ինչ-որ Դանիել էր վթարվել բավական անսպասելի: Նա ևս աշխարհով մեկ հայտնի կերպար էր՝ բավականին ողբերգական ու տարօրինակ կենսագրությամբ, բավական երիտասարդ՝ 2035-ին նոր աշխարհը պիտի լսեր նրա մասին: Գնացի նրա հոգու հետևից, հասա, հետո մի տարօրինակ անհանգստություն առաջ եկավ, որ ես իմ տեղում չեմ, որ սա իմ մարմինը չի: Խուճապի հասնող անհանգստություն: Վեր թռա՝ իմ թափթփված սենյակում էի: Մեխանիկորեն սկսեցի երեկ քնաթաթախ շուռ տված գրիչները հավաքել, բայց զգացողությունը, թե իմ եսին զուգահեռ մի ուրիշ բանականություն էլ կա սենյակում, երկար ժամանակ ինձ բաց չէր թողում:
- Չեմ վաճառի, բայց մեռնելուց կարող ես հոգիս տանել, - ինքս ինձ հեգնեցի՝ ձեռքի հետ կապկելով երազիս Սնուդենին:
Մտածում էի, թե օրվա ընթացքում երազը կմոռանամ, չմոռացա, գրի առա: