PDA

Դիտել ողջ տարբերակը : ՍանտԱլբոմ 9



Մուշու
16.05.2019, 09:42
Այսպիսով սկսում ենք մեր ՍանտԱլբոմ 9-ը: Մեր վեջնաժամկետը 23.05.2019ը: Բոլորիս բարի վայելում:

Pain Of Salvation - Remedy Lane (https://www.youtube.com/watch?v=NUPrdJrkYj4)

POWERWOLF - Lupus Dei (https://www.youtube.com/watch?v=Dvb02rkGDXs)

Frankie Cosmos - Next Thing (https://www.youtube.com/watch?v=a-INufukuC4&t=1s)

Faun - Renaissance (https://www.youtube.com/watch?v=94bS-SeOR70)

The Waterboys-The Waterboys (https://music.yandex.ru/album/41924)

Մասնակիցները ՝ Yellow Raven , Smokie, Նիկեա, Մուշու, StrangeLittleGirl

Նիկեա
17.05.2019, 15:08
ինձ Frankie Cosmos ա բաժին հասել, գաղափար չունեմ ով են ինչ են, բայց շատ նախշուն են։ մի հատ էլ լսեմ, ավելի մանրամասն ասեմ :love

Մուշու
17.05.2019, 18:43
StrangeLittleGirl֊ի ռիվյուն

Pain Of Salvation - Remedy Lane (https://www.youtube.com/watch?v=NUPrdJrkYj4)

Չգիտեմ որ մեղքիս համար եմ ամեն անգամ մետալ ստանում։ Էս անգամ էնքան էլ դուրս չեկավ ալբոմը։ Բավական խառն էր ու չկողմնորոշված։ Վերջում նույնիսկ ինձ թվում էր՝ նենգ յություբը ինչ֊որ ուրիշ բան ա միացրել, այ էդ աստիճանի տարբեր էր։ Ամենաշատը մեջտեղի մասերը դուրս էկան։ Վերջերում էլ տեքստերին էի ուշադրություն դարձնում, բավական կլիշեոտ, պոպսա տեքստ էր։ Մի խոսքով, շնորհակալություն սանտային, բայց էս ալբոմը առաջին ու վերջին անգամ եմ լսում։

Smokie
19.05.2019, 09:29
Ռեվյուն սկսել եմ գրել դեռ ալբոմը չավարտված:

Մի տեսակ անսովոր ա իմ համար անծանոթ լեզվով երգեր լսելը ու երբեմն կարծես դա խանգարում էլ ա: Չգիտեմ ինչու կարող ա տհաճ թվա, մանավանդ երբ թուրքերենին, կամ էլ արբերենին եմ նմանեցնում: Սա ավելի շուտ իռլանդերենին երևինմանեցրի, որ նույնպես չեմ սիրել թեթև ուսումնասիրելուց հետո:
Բայց առաջին երգը աստիճանաբար սկսեցի սիրել ու բոլորովին էլ ոչ ուշացումով: Ֆոլկ տարրեր կային երաժշտության, ձայնի, կատարման մեջ: Շատ լավն էր նաև երկրորդը` զգացի, որ էս ալբոմը հետագայում կրկնելու եմ ու սանտայիս արդեն շատ շնորհակալ եմ::roll Երրորդ երգը տղամարդու վոկալի բացումն արեց, լեզուն էլ գերմաներեն էր, կարող ա՞ նախորդներն էլ էին ու չեմ նկատել,:esim դժվար թե::nea Չորրորդը գործիքային էր ու էլի ֆոլկ ժանրի մեջ, (հուսով եմ ճիշտ եմ ճանաչում ժանրը), պարկապզուկով-բանով, (հուսով եմ ճիշտ ճանաչեցի գործիքը)::)) 5-րդ երգը չհավանեցի, բայց դե ոչինչ::)) Հենց նոր 6-րդն ավարտվեց ու 7-ն ա սկսվում: Էլի շատ սիրուն երգ էր ու հավանաբար սա էլ ա... թե՞ չէ::nea
Չէ, լավը չէր: Անկապ երաժշտությամբ անընդհատ կրկնվող տող: Իսկ այ 8-րդը 6-րդի պես հանգիստ, սիրուն երգ էր: Կարող ա՞ սա էլ էր գերմաներեն ու ընդհանրապես բոլորն են: Ռեվյուն գրեմ ու ուսումնասիրեմ մի հատ: 9-րդ երգը էլի գերմանոտղամարդկային ա ու էլի լավը::aha Էս հասածս վերջին երկու երգերում նույնիսկ թվում ա թե նախորդներն են կրկնվում: Գիտեմ, որ իրականում երաժշտությունն եմ մոռացել, իսկ տպավորությունը մնացել ա: 10-րդն էլ աչքիս 7-րդին ա նման իր կրկնվող բնույթով... Վայ էս ի՞նչ կարճ էր::D Երևի մնաց վերջինը հա՞: Էլի հանգիստ ա ու մեղմ, բայց էս մեկը կարծես չեմ հավանում: Համենայն դեպս 6-ից ու 8-ից երևի թույլ ա: Թե՞ ես ձանձրացա:

Ամեն դեպքերում` ոնց արդեն ասեցի սանտայիս շնորհակալ եմ շատ: Կկրկնեմ էս ալբոմը հավանաբար շուտով` մեջտեղից հանելով 7 ու 10 թվերը::)) 11-ն էլ դե երևի ի տարբերություն մյուսների ընդամենը մեկ անգամ կկրկնեմ... դեռ:;)

Ռեվյուս ավարտվեց գրեթե ալբոմի հետ միասին::)

Smokie
19.05.2019, 09:36
Դու մի ասա ենթադրածս 10-րդ կարճ երգը 9-րդի շարունակությունն էր::D Ուրեմն մենակ մի երգ չեմ հավանել::))

Smokie
21.05.2019, 17:42
ինձ Frankie Cosmos ա բաժին հասել, գաղափար չունեմ ով են ինչ են, բայց շատ նախշուն են։ մի հատ էլ լսեմ, ավելի մանրամասն ասեմ :love

Ինձ էլ էր ի սկզբանե բացի իմինից մեկ էլ էս ալբոմը հետաքրքրել::)

Չէի սպասում, որ Frankie-ն երգչուհի կլինի, ոչ թե երգիչ: Առաջին երգերում նույնիսկ թվում էր տղամարդկային ձայն ա:
Իհարկե հետաքրքիր ու յուրօրինակ ա էն փաստը, որ 15 երգանոց ալբոմը 20 րոպեի չափ էր: Բայց սկզբի պահերին՝ օրինակ, երկրորդ երգի ավարտից հետո թվաց, թե երգերի սաստիկ կարճությունը խանգարում ա: Կարծես շատ լավը լինեին բայց բավական չլինեին, որ զգայիր իրենց ողջ հաճույքը:
Իսկ հետո՝ չգիտեմ ինչու աստիճանաբար սկսեց սովորական ու ստանդարտ դառնալ: Թե՞ ինձ էր էդպես թվում: Սկսեց ձանձրացնե՞լ::esim

Ամեն դեպքերում թերևս տհաճ չէր: Գուցե հետագայում ուզենամ կրկնել, բայց դժվար թե էդ հետագան շուտով լինի:

Մուշու
23.05.2019, 11:56
POWERWOLF - Lupus Dei

Խմբի հետ ծանոթ եմ մոտ 5 տարի, սերերիցս մեկն ա: Ալբմը առաջին անգամ էի լսում, չէի ասի թե շատ լավն ա, իրենք ավելի լավ գործեր էլ ունեն: Պետք ա ալբոմը հետո էլի լսել, քանի որ հիմա կարծիքս էդքան էլ անկողմնակալ չի, ինչքան էլ փորձեցի չկարողացա Ռամշտայնի նոր ալբմի հետ չհամեմատել: Շնորհակալություն Նիկեա ջան ալբոմի համար, ես ինքս վաղուց Powerwolf-ից նոր բան չէի ավելացրել երգացանկումս: Կարծում եմ եթե ծանոթ չլինեի խմբի ավելի ոգևորված կլինեի բացահայտման համար:

Մուշու
23.05.2019, 12:09
Pain Of Salvation - Remedy Lane - Yellow Raven

POWERWOLF - Lupus Dei - Նիկեա

Frankie Cosmos - Next Thing - StrangeLittleGirl

Faun - Renaissance - Մուշու

The Waterboys-The Waterboys - Smokie

Yellow Raven
23.05.2019, 16:15
The Waterboys-The Waterboys

Մի փոքր ուշացումով եմ գրում, բայց էդ առանձնապես բան չի փոխում, որովհետև մի շաբաթ առաջ արդեն լսել էի ու ջոկել էի, որ Սանտաս Smokie-նա :)) Առաջին անգամ էի լսում թե խմբի, թե ալբոմի մասին։ Հանգիստ, առանց լարվածության լսեցի երկու անգամ, հիշվող չէր բնավ, բայց վատը չէր։ 10 բալանոց սանդղակով երևի կգնահատեի 6․5/10։ Հեսա մյուս ալբոմներն էլ լսեմ :))

Yellow Raven
23.05.2019, 18:17
Faun-ը շատ լավն էր :love

Մուշու
26.05.2019, 20:45
Faun-ը շատ լավն էր :love

Կյանքի կտոր ա էդ ալբոմը

Մուշու
26.05.2019, 20:57
Ռեվյուն սկսել եմ գրել դեռ ալբոմը չավարտված:

Մի տեսակ անսովոր ա իմ համար անծանոթ լեզվով երգեր լսելը ու երբեմն կարծես դա խանգարում էլ ա: Չգիտեմ ինչու կարող ա տհաճ թվա, մանավանդ երբ թուրքերենին, կամ էլ արբերենին եմ նմանեցնում: Սա ավելի շուտ իռլանդերենին երևինմանեցրի, որ նույնպես չեմ սիրել թեթև ուսումնասիրելուց հետո:
Բայց առաջին երգը աստիճանաբար սկսեցի սիրել ու բոլորովին էլ ոչ ուշացումով: Ֆոլկ տարրեր կային երաժշտության, ձայնի, կատարման մեջ: Շատ լավն էր նաև երկրորդը` զգացի, որ էս ալբոմը հետագայում կրկնելու եմ ու սանտայիս արդեն շատ շնորհակալ եմ::roll Երրորդ երգը տղամարդու վոկալի բացումն արեց, լեզուն էլ գերմաներեն էր, կարող ա՞ նախորդներն էլ էին ու չեմ նկատել,:esim դժվար թե::nea Չորրորդը գործիքային էր ու էլի ֆոլկ ժանրի մեջ, (հուսով եմ ճիշտ եմ ճանաչում ժանրը), պարկապզուկով-բանով, (հուսով եմ ճիշտ ճանաչեցի գործիքը)::)) 5-րդ երգը չհավանեցի, բայց դե ոչինչ::)) Հենց նոր 6-րդն ավարտվեց ու 7-ն ա սկսվում: Էլի շատ սիրուն երգ էր ու հավանաբար սա էլ ա... թե՞ չէ::nea
Չէ, լավը չէր: Անկապ երաժշտությամբ անընդհատ կրկնվող տող: Իսկ այ 8-րդը 6-րդի պես հանգիստ, սիրուն երգ էր: Կարող ա՞ սա էլ էր գերմաներեն ու ընդհանրապես բոլորն են: Ռեվյուն գրեմ ու ուսումնասիրեմ մի հատ: 9-րդ երգը էլի գերմանոտղամարդկային ա ու էլի լավը::aha Էս հասածս վերջին երկու երգերում նույնիսկ թվում ա թե նախորդներն են կրկնվում: Գիտեմ, որ իրականում երաժշտությունն եմ մոռացել, իսկ տպավորությունը մնացել ա: 10-րդն էլ աչքիս 7-րդին ա նման իր կրկնվող բնույթով... Վայ էս ի՞նչ կարճ էր::D Երևի մնաց վերջինը հա՞: Էլի հանգիստ ա ու մեղմ, բայց էս մեկը կարծես չեմ հավանում: Համենայն դեպս 6-ից ու 8-ից երևի թույլ ա: Թե՞ ես ձանձրացա:

Ամեն դեպքերում` ոնց արդեն ասեցի սանտայիս շնորհակալ եմ շատ: Կկրկնեմ էս ալբոմը հավանաբար շուտով` մեջտեղից հանելով 7 ու 10 թվերը::)) 11-ն էլ դե երևի ի տարբերություն մյուսների ընդամենը մեկ անգամ կկրկնեմ... դեռ:;)

Ռեվյուս ավարտվեց գրեթե ալբոմի հետ միասին::)

Ալբոմը ու առհասարակ խումբը գերմանական ա

Smokie
26.05.2019, 22:45
Ալբոմը ու առհասարակ խումբը գերմանական ա

Ահամ, տվյալները ուսումնասիրեցի ռեվյուիցս հետո: :aha

Smokie
27.05.2019, 11:33
Հա ու մոռացա սրտանց շնորհակալություն հայտնել Մուշուին էս ՍանտԱլբոմի ու գլխավորապես կոնկրետ իմ ալբոմի համար::roll Ապրի արևդ::flower