PDA

Դիտել ողջ տարբերակը : Առաջադրանք 10. Էդ ինչեր են գրում ձեր մասին



ivy
02.05.2019, 13:12
Պատկերացնում եք, որ մի օր ձեր մասին մեծ վերնագրով հոդված է հայտնվել հայտնի թերթի/ամսագրի առաջին էջին:

Էստեղ հորինում ու գրում եք էդ հոդվածը (կարճլիկ կամ երկար)՝ վերնագրով հանդերձ:

Ազատություն տվեք երևակայությանը. դա կարող է լինել սենսացիա կամ կրիմինալ դեպք, քաղաքական բում կամ զավեշտ, մեծ պարգևատրություն կամ տրագիկ իրավիճակ, կամ էլ լրիվ ուրիշ մի բան:
Որոշում եք ինքներդ. իրական անունների փոխարեն կարող եք ձեր ակումբային մականուններն օգտագործել: Ցանկության դեպքում, կարող եք ուրիշ ակումբցիների էլ ներառել հոդվածում:

Բարի՜ ժամանց:

ivy
03.05.2019, 15:49
Նիկեա, ես կարծում եմ, դու էստեղ գրելու բան ունես :P

Նիկեա
03.05.2019, 15:54
Նիկեա, ես կարծում եմ, դու էստեղ գրելու բան ունես :P

հա, հիշում եմ, ուղղակի անընդհատ գործի եմ էս էրկու օրը, արդեն համարյա 48 ժամ, էսօր իրիկուն մի քիչ վերջացնեմ, կգրեմ :))

Նիկեա
03.05.2019, 16:54
Սա երեկ գիշեր էի բզբզում, ահավոր ա ուղղակի, բայց դե դնում եմ։ Մինչև իրիկունը ուրիշ բան էլ կգրեմ :D

Վերջին 2 ամիսներին երկրի տնտեսությանը վնաս հասցնելու և 2 ինքնասպանություն հրահրելու մեղադրանքով այսօր առավոտյան ոստիկանական բաժանմունք բերման է ենթարկվել ոմն Նիկեան, հաղոդրդում է ոստիկանության ծանր և հատկապես տարօրինակ հանցագործությունների բաժնի մամուլի խոսնակը։ Նիկեան մեղադրվում է 4 տարբեր աշխատանքներ ունենալու և այդպիսով 3 գործազուրկի աշխատանքից զրկելու մեջ։ Հիշեցնենք, որ գործազուրկներից մեկը՝ Ա․ Ա․-ն, 1 ամիս առաջ ինքնասպան էր եղել։ Ամուսնու մահվան արհավիրքին չդիմանալով՝ 2 օր անց ինքնասպան էր եղել նաև հանգուցյալի կինը։ Վերջինիս հանցավոր գործունեության արդյունքում զգալի վնաս է հասցվել նաև տնտեսությանը, որովհետև ապրելով մենակ և չունենալով աշխատած գումարը ծախսելու ժամանակ, գումարը չի շրջանառվել, ինչի արդյունքում երկրում համախառն ներքին արդյունքը կրճատվել է 1 տոկոսով։

Նիկեան 3 տարի անընդմեջ բուժվում էր աշխատամոլությունից։ Ինչպես նշում է վերջինիս թերապևտը՝ վերջին ամիսների ընթացքում ավելի հանգիստ էր, պարտաճանաչ,բաց չէր թողնում ոչ մի հանդիպում։ «Հավանաբար ամեն ինչ անում էր իր վրա ավելորդ ուշադրություն չգրավելու համար»,- նշեց թերապևտը։

Նիկեային սպառնում է 5-7 տարվա ազատազրկում։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ivy
03.05.2019, 17:01
Բա մեծ ու թավ վերնագիրը ո՞ւր ա :))

Նիկեա
03.05.2019, 17:08
Բա մեծ ու թավ վերնագիրը ո՞ւր ա :))

վայ, վերնագրի պահը մոռացել էի։ աստված։ հիմա, մտածեմ, գրեմ։ :))