PDA

Դիտել ողջ տարբերակը : Եվրատեսիլ 2019

Նիկեա
30.04.2019, 17:59
Վերջին անգամ 10 տարի առաջ եմ գիշերը նստել եվրատեսիլ նայել։ Տենց մեկ էլ էս տարի եմ նայելու։ Մի քանի ամիս առաջ դրեցի սաղ երգերը լսեցի, դե բան չի փոխվել, նույն ստանդարտ եվրատեսիլն ա նույն ստանդարտ երգերով։ Բայց Դանիայի երգը մի տեսակ շատ նախշուն ա, անգամ հավանում եմ, անգամ մտածում եմ, որ եվրատեսիլը էդ երգին արժանի չի։ Ամեն տարի թեմա էղել ա (ոնց որ թե) ասեցի էս տարի էլ լինի :))

https://youtu.be/fAdSQxaXsSk

Yellow Raven
30.04.2019, 21:53
Ապագա հաղթողը՝

https://www.youtube.com/watch?v=Eztx7Wr8PtE

Ապագա 2-րդ ու 3-րդ տեղերը՝

https://www.youtube.com/watch?v=tEwvUu1dBTs

https://www.youtube.com/watch?v=6PxoMWtAC7M

Մուգ ձիուկը (:))), որ կարա սրանց գործին խփի

https://www.youtube.com/watch?v=UGrRhIj4FRw

Մուշու
30.04.2019, 23:49
Երբ՞ ա լինելու։ Ես մենակ մեր երգն եմ լսել, չենք հաղթի ոնց որ միշտ

Thom
01.05.2019, 00:03
Առաջարկում եմ հավաքվենք միասին նայենք։ Իմ՝ հավեսով նայելու միակ տարբերակը :))

Նիկեա
01.05.2019, 00:43
Երբ՞ ա լինելու։ Ես մենակ մեր երգն եմ լսել, չենք հաղթի ոնց որ միշտ

Մայիսի 14ին առաջին կիսաեզրափակիչն ա, 16ին՝ երկրորդ, 18ին՝ եզրափակիչը:

Յոհաննես
01.05.2019, 15:22
Առաջարկում եմ հավաքվենք միասին նայենք։ Իմ՝ հավեսով նայելու միակ տարբերակը :))

եթե մի հատ բլոտի սաստավ հավաքվի ես էլ կգամ բլոտ քցենք :)

Varzor
01.05.2019, 16:23
եթե մի հատ բլոտի սաստավ հավաքվի ես էլ կգամ բլոտ քցենք :)
Բայց ինչ-որ իրար հետ չի խոսում` Եվրոտեսիլ <> բլոտ:

Thom
15.05.2019, 00:37
Եվրատեսիլին էս պահին ցուցադրվող կադրերից մոտս ուժեղ ցանկություն ա առաջանում դառնալ շատ ուժեղ հոմոֆոբ :))
Հետո լոլո կկարդան, որ ԼԳԲՏ քարոզ չկա, ուղղակի իրանց իրավունքների պաշտպանություն, բլա բլա բլա․․․

Աթեիստ
15.05.2019, 01:12

Չլնի՞ կողմնորոշումը փոխելու ցանկություն առաջացավ :D

Thom
15.05.2019, 01:30
Չլնի՞ կողմնորոշումը փոխելու ցանկություն առաջացավ :D

Չէ, մենակ փսխալու :D
Ուղղակի չեմ հասկանում, ինչի պետք ա ես երգի մրցույթում համբուրվող զույգերի տենամ․․․

Նաիրուհի
15.05.2019, 22:51
Իհարկե, շատ մեծ հույս ունեմ, որ մեր տղեն մյուս տարվա Եվրատեսիլը կբերի Հոլանդ, բայց Հաթարին մեծ շանսեր ունի էդ պլանները խառնելու, եթե իհարկե պոստսովետի լեղապատառ ժյուրիները համը չհանեն։

Thom
16.05.2019, 01:12
Ուշագրավ փաստի արձանագրում․ Երեկվա եվրատեսիլյան գրառումս արժանացավ իմ՝ Ակումբային առաջին բացասական վարկանիշին։ Մեկնաբանության մեջ՝ էդ ամենը տեսնելու ու գեյ չդառնալու համար։
Однако здравствуйте...

Varzor
16.05.2019, 01:23

Այսինքն գեյ չդառնալու համար բացասական վարկանիշ են տվել?
Մին եշիս տա հուվա :think

Thom
16.05.2019, 01:30
Այսինքն գեյ չդառնալու համար բացասական վարկանիշ են տվել?

Դե ենթադրաբար ես ես ընկալվել եմ որպես հոմոֆոբ ու սարկազմի կտոր ստացել հեղինակի կողմից :D

Varzor
16.05.2019, 01:36
Դե ենթադրաբար ես ես ընկալվել եմ որպես հոմոֆոբ ու սարկազմի կտոր ստացել հեղինակի կողմից :D

ԻՀԿ գեյ չդառնալու համար միայն դրական վարկանիշներ պիտի տրվեն :D

Չենք մոռանում չէ, որ Եվրատեսիլը ոչ միայն կոմերցիոն նշանակություն ունի, այլև քաղաքական-քարզչական ;)

Thom
16.05.2019, 01:41
ԻՀԿ գեյ չդառնալու համար միայն դրական վարկանիշներ պիտի տրվեն :D

Չենք մոռանում չէ, որ Եվրատեսիլը ոչ միայն կոմերցիոն նշանակություն ունի, այլև քաղաքական-քարզչական ;)

Դե հենց էտ էի ասում։ Ու եթե առաջ, ինչքան հիշում եմ, էտ ամենը արվում էր քողարկված ձևով, ապա հիմա բացեիբաց ա։ Ու շեշտը դրվում ա ոչ թե մարդու ընտրության ազատության և իրավունքների վրա, այլ կոնկրետ քարոզ/գովազդ ա գնում։ :esim

Yellow Raven
16.05.2019, 10:48
Ի դեպ, ով Hatari-ի ղժղժոցը չի կարում լսի, կարա էս վերսիայով փորձի՝

https://www.youtube.com/watch?v=KlmQ4KerB0I

Անվերնագիր
17.05.2019, 01:12
Մանանեխի սերմ :(

Աթեիստ
17.05.2019, 01:14
Ախր լավ էր երգել էր, բայց :(

Տրիբուն
17.05.2019, 02:25
Ես էլ յանի շաբաթ իրիկունվա համար զբաղմունք էի որոշել .... խու ....

Yellow Raven
17.05.2019, 11:12
Մի քանի գործոնի պատճառով չանցավ իրականում՝

1․ Ուժեղ կիսաեզրափակիչում էր՝ մասնակիցներից 8-ն արդեն իսկ կարելիա ասել անցած էին, մնացած 2 տեղի համար 10 հոգով կռվում էին։ Արդյունքում Ալբանիան ու Դանիան անցան։
2․ Ընկեր-երկրներից քիչ էին ստեղ, իսկ օրինակ Դանիան համ Շվեդիա ուներ, համ Նորվեգիա, etc.
3. Հերիք չի ուժեղ կիսաեզրափակչում էր, մի հատ էլ առաջինն էր երգում։ Մարդկանց մի մասը հլը tv-ն երևի չէր միացրել, մյուս մասն էլ մոռացան մյուս երգերի ազդեցության տակ։
4․ Լրիվ քաքմեջ էին արել staging-ը, չգիտեմ ոնց կարելի էր սենց անտաղանդ բան մտածել։ Մարդկանց մի մասին թվացել էր դաժե փորձն են պատահական ցույց տվել (արանքում դահլիճը դատարկ էր)։

Մի խոսքով անցներ էլ 15-16 տեղերն էր բռնելու, նենց որ ավելի լավ իրա համար :))

Շինարար
18.05.2019, 23:34
Well we all dare to dream but not everyone dares to kill for their dreams to come true.

Հենց սկզբից ջղայնացա։

Շինարար
18.05.2019, 23:54
Իհարկե, շատ մեծ հույս ունեմ, որ մեր տղեն մյուս տարվա Եվրատեսիլը կբերի Հոլանդ, բայց Հաթարին մեծ շանսեր ունի էդ պլանները խառնելու, եթե իհարկե պոստսովետի լեղապատառ ժյուրիները համը չհանեն։

Արևմտաեվրոպակենտրոնությունը խաթարո՞ւմ են չէ՞ պոստսովետի երկրները։ Ստեղ առավել եվրոպայենտրոն մտածողություն ունեցողներն են ծանր տանում։

Yellow Raven
19.05.2019, 11:27
Ապագա հաղթողը՝

https://www.youtube.com/watch?v=Eztx7Wr8PtE

Ապագա 2-րդ ու 3-րդ տեղերը՝

https://www.youtube.com/watch?v=tEwvUu1dBTs

https://www.youtube.com/watch?v=6PxoMWtAC7M

Մուգ ձիուկը (:))), որ կարա սրանց գործին խփի

https://www.youtube.com/watch?v=UGrRhIj4FRw

Ինչպես և ասել էի՝ ուղղակի Ռուսաստանն էլ եկավ խցկվեց մեջերը :))

Նաիրուհի
20.05.2019, 16:02
Արևմտաեվրոպակենտրոնությունը խաթարո՞ւմ են չէ՞ պոստսովետի երկրները։ Ստեղ առավել եվրոպայենտրոն մտածողություն ունեցողներն են ծանր տանում։

Չէ, ուղղակի պոստսովետ երկրների համար, հաշվի առնելով, թե ինչ դեմքեր են սովորաբար ժյուրի լինում, Հաթարին չափից դուրս անմարսելի էր, ըստ իս․ երգը, մեսիջները, բեմադրությունը, բան․․․ Բայց նենց չի, որ արևմտյան երկրներն առանձնապես ձայն տվեցին։ Իսկ ահագին մարդկանց դուր էր եկել, հիմա էլ որ նայում եմ հեռուստաքվեարկության արդյունքները, բավական շատ ձայն են ստացել։

Արշակ
22.05.2019, 13:34
Ամերիկացի գիտնականները հետազոտություն են արել էն մասին, թե ոնց են Եվրատեսիլում քաղաքական ԽԾԲ–ն տասնամյակների ընթացքում շատանում ու ավելի ակնհայտ դառնում։
Ընդ որում ԽԾԲ–ական ամենաուժեղ ցանցը պուպուշ սկանդինավյան երկրներն են ստեղծել մեկ էլ հետ սովետական երկրները :D

https://www.economist.com/graphic-detail/2018/05/11/partisanship-at-eurovision-is-becoming-more-blatant?fsrc=scn/tw/te/bl/ed/?fsrc=scn/fb/te/bl/ed/partisanshipateurovisionisbecomingmoreblatantdailychart&fbclid=IwAR0LrtJJT2J_K3XKun3tDRyZsvvI9HdAJRPOV_Y5MfEc0dyUGE6dnAKZZPE (https://www.economist.com/graphic-detail/2018/05/11/partisanship-at-eurovision-is-becoming-more-blatant?fsrc=scn/tw/te/bl/ed/?fsrc=scn/fb/te/bl/ed/partisanshipateurovisionisbecomingmoreblatantdailychart&fbclid=IwAR0LrtJJT2J_K3XKun3tDRyZsvvI9HdAJRPOV_Y5MfEc0dyUGE6dnAKZZPE)

Չնայած Սկանդինավների դեպքում ինձ թվում ա պատճառը ոչ էնքան քաղաքական ա, ինչքան իրանց մտածողության միատարրությունն ու բազմակարծության բացակայությունը։ Էն որ իրանք բոլորով նույն շորերն են հագնում, նույն ճաշակն ունեն, նույն քաղաքական հայացքներն ունեն, մի խոսքով ինդիվիդուալիզմի բացակայություն, իրանք իրանց միատարրությունն են սիրում։ :D

Ասում են correlation is not causation, բայց մեկ էլ մտածում եմ սկանդինավյան երկրներն ու Սովետը ի՞նչ ընդհանրություն ունեն՝ սոցիալիստական գաղափարախոսությունը :D

StrangeLittleGirl
06.06.2019, 21:44
Հեհե, էս թեման չէի մտնում, մտածում էի՝ մի հիսուն էջ գրառում ա լինելու։ Դու մի ասա՝ համարյա դատարկ ա։

Չգիտեմ՝ձեզ մոտ ոնց ա, բայց մեզ մոտ հեռուստահաղորդավարներն անընդհատ կծոցով խոսում են Արևելյան բլոկի ԽԾԲ պահերի մասին։
Էստեղ էնքան ճաշակի միատարրության հարցը չի, ինչքան պրոցեսին միասին մասնակցելու հարցը (որտև գոնե երաժշտական առումով ճաշակային ահավոր բազմազանություն կա Սկանդինավիայում)։ Ամբողջ հարցն էն ա, որ Եվրատեսիլն ահագին մեծ հեղինակություն ունի Սկանդինավիայում, բայց ոչ նենց, ոնց որ Հայաստանում։ Այսինքն, շարքային անձը մենակ կարող ա նայի, ձայն սկի չի էլ տա։ Բայց կա Եվրատեսիլի ֆանատների մի հոծ բազմություն (ընդ որում, հիմնականում ԼԳԲՏ համայնքը), որը Եվրատեսիլի ամեն քայլին հետևում ա՝ սկսած ամեն երկրի երգն ընտրելուց։ Ու էս ֆան կլուբերը նաև շատ մոտիկից հետևում են կամ նույնիսկ ճամփորդում են ուրիշ երկիր տվյալ երկրի ֆինալը նայելու ու անգամ քվեարկելու համար։ Այսինքն, փաստացի ստացվում ա, որ, օրինակ, Նորվեգիան ներկայացնող երգն ընտրելուն մասնակցել են նաև Դանիան ու Շվեդիան։ Հետևաբար, վերջնական քվեարկության ժամանակ օրինակ Դանիան քվեարկում ա արդեն իրա ընտրած նորվեգական երգի օգտին։ Դե նաև ուրիշ գործոններ էլ կան. ընդհանուր մշակույթ ու լեզու, որը թույլ ա տալիս ճանաչել մյուս երկրների կատարողներին մինչև Եվրատեսիլը, հաղորդակցվել ու քննարկել մյուս երկրների ֆանատների հետ և այլն։

StrangeLittleGirl
06.06.2019, 21:47
Եվրատեսիլին էս պահին ցուցադրվող կադրերից մոտս ուժեղ ցանկություն ա առաջանում դառնալ շատ ուժեղ հոմոֆոբ :))
Հետո լոլո կկարդան, որ ԼԳԲՏ քարոզ չկա, ուղղակի իրանց իրավունքների պաշտպանություն, բլա բլա բլա․․․

Թոմ ջան, չկա ԼԳԲՏ քարոզ։ Կարա՞ս ցույց տաս մի մարդու, ով գեյ ա դարձել «ԼԳԲՏ քարոզի» արդյունքում։
Իսկ Եվրատեսիլում գեյ պերեդոզն ուրիշ պատճառով ա. Եվրատեսիլի ֆանատների մեծ մասը հենց ԼԳԲՏ համայնքն ա։ Թե ինչու ա տենց, չգիտեմ։ Համայնքի մի ներկայացուցիչ ինձ բացատրում էր, որ իրանք էդ կարգի երաժշտություն են լսում (ուրեմն անճաշակ են, բայց դե :D )։ Ու բնականաբար, քանի որ քվեների մեծ մասը հենց ԼԳԲՏ համայնքից են գալու, զանազան կատարողներ փորձում են հենց էդ համայնքին, ոչ թե հետերոսեքսուալ Թոմին գոհացնել։ Հակառակ դեպքում համբուրվող աղջիկ֊տղա կդնեին բեմին։

Varzor
07.06.2019, 02:02
Թոմ ջան, չկա ԼԳԲՏ քարոզ։ Կարա՞ս ցույց տաս մի մարդու, ով գեյ ա դարձել «ԼԳԲՏ քարոզի» արդյունքում։
Իսկ ես տենց մարդ գիտեմ

Համայնքի մի ներկայացուցիչ ինձ բացատրում էր, որ իրանք էդ կարգի երաժշտություն են լսում (ուրեմն անճաշակ են, բայց դե )։
Դե որ մի ճաշակով տղեն ուրիշ տղու վրա կնայի? :D

Փաստորեն ամբողջ խնդիրը ճաշակի մեջա` ճաշակի բացակայությունը ԼԳ ԲՏ դառնալու անհրաժեշտ, բայց երևի ոչ բավարար պայմաներից է :think

Thom
09.06.2019, 12:00
Թոմ ջան, չկա ԼԳԲՏ քարոզ։ Կարա՞ս ցույց տաս մի մարդու, ով գեյ ա դարձել «ԼԳԲՏ քարոզի» արդյունքում։
Իսկ Եվրատեսիլում գեյ պերեդոզն ուրիշ պատճառով ա. Եվրատեսիլի ֆանատների մեծ մասը հենց ԼԳԲՏ համայնքն ա։ Թե ինչու ա տենց, չգիտեմ։ Համայնքի մի ներկայացուցիչ ինձ բացատրում էր, որ իրանք էդ կարգի երաժշտություն են լսում (ուրեմն անճաշակ են, բայց դե :D )։ Ու բնականաբար, քանի որ քվեների մեծ մասը հենց ԼԳԲՏ համայնքից են գալու, զանազան կատարողներ փորձում են հենց էդ համայնքին, ոչ թե հետերոսեքսուալ Թոմին գոհացնել։ Հակառակ դեպքում համբուրվող աղջիկ֊տղա կդնեին բեմին։

Իմ ասածը տեղի ա ունեցել ոչ թե ելույթներից մեկի, այլ քվեարկության ընթացքում եղած ազատ 15-20 րոպեների ընթացքում։ Հետևաբաև քվեներ շահելու խնդիր չկար, ու էտ ամենը նախապես պատրաստված շոուի մի մասն էր։ Լավ, ասենք քարոզ չկար․ բա ինչի են էկրանի անկյունում գրում "Dare to dream" (ԼԳԲՏ կարգախոս), էտ պահին սկսում ծածանել ծիածանագույն դրոշ ու ցույց տալիս համբուրվող զույգերի։
Առաջին, որպես նեյտրալ դիտող ես ընդհանրապես թքած ունեմ, թե էտ դահլիճում ով ում հետ ա սեքս անում կամ ինչ ճաշակ ունի։ ՈՒ ես հեչ չպետք ա տեսնեմ իրանց խմբակային համբուրվելու տեսարանները, անկախ նրանից, իրանք հոմո են, թե հետերո։ Դե համ էլ դու էիր մի տեղ գրել, որ Եվրոպայում ասենք փողոցներում համբուրվելը էտքան կուլտուրական չի։ Փաստորեն, եթե ԼԳԲՏ ա ու Եվրատեսիլի դահլիճից ուղիղ եթեր, էտ օկ ա։
Երկրորդ, ես որպես այլ սեռական կողմնորոշման ներկայացուցիչ, խտրականություն եմ զգում իմ նմանների հանդեպ :D Ասենք ինչի մեր՝ հետերոների կարգախոսներից մեկը մի օր չեն գրում էկրանի անկյունում ու ինչի մի օր չի ծածանվում մեր դրոշը։ Խտրականություն ա իմ տեսանկյունից։ :P Հա վայ, մոռացել էի, տենց խտրականություն ա բան ա միշտ մենակ հակառակ ուղղությամբ ա հաշիվ։

Ի դեպ էս երևույթը շատ տարածված ա։ Օրինակ, Հարավաֆրիկյան Հանրապետությունում սպիտակների նկատմամբ պետական մակարդակով ռասիզմ կա կապված աշխատանքի ընդունման հետ, բայց դե էտ ամբողջ աշխարհի տանձին էլ չի, դե որովհետև ռասիզմը մենակ սևերի մենաշնորհն ա։

StrangeLittleGirl
09.06.2019, 12:16

ԼԳԲՏ անձանց իրավունքները, ի տարբերություն հետերոսեքսուալների, դարեր շարունակ ոտնահարվել են։ Հետևաբար, հիմա, երբ իրանց որոշ մասը ոտքի ա կանգնել, պայքարել իրանց իրավունքների համար ու ինչ֊որ բանի հասել, նաև էդ մասին տեղեկացնում ու ոգևորում ա լիքը թաքնված, ճնշված, ծեծված ԼԳԲՏ անձանց ու հա, հենց նույն Dare to dream կարգախոսով։ Եթե դու չես ուզում տեսնել համբուրվելու տեսարաններ, էդ օքեյ ա։ Լիքը մարդիկ կան, որ տարբեր բաներ են նախընտրում տեսնել կամ չտեսնել։ Բայց պետք չի մատնացույց անել նույնասեռական զույգին ու խտրականացնել իրանց։

Ինչ վերաբերում ա Եվրոպայում հասարակական վայրերում համբուրվելուն, ապա Եվրոպան մեծ հասկացություն ա, ու ամեն երկրում տարբեր ձևի ա։ Եթե Դանիայում փողոցում համբուրվող (ո՛չ հետերո, ո՛չ հոմո) չես տեսնի, ապա Չեխիայում քիչ ա մնում իրար ուտեն։

Դու կարա՞ս բացատրես, թե որպես հետերոսեքսուալ ինչ խտրականություն ա դրսևորվում քո նկատմամբ։ Չե՞ն թողնում քո ուզած մարդու հետ լինես։ Գործից հեռացնու՞մ են, որովհետև հետերո ես։ Փողոցում բռնում, ծեծու՞մ են, որովհետև հետերո ես։ Նույնասեռականները այ էս բոլոր բաներին, մի բան էլ ավելի ենթարկվում են։

Thom
09.06.2019, 12:31

ԼԳԲՏ անձանց իրավունքների ոտնահարելուց չի բխում, որ երգի մրցույթում (որը իրանից պետք ա ենթադրի բացառապես արվեստի ցուցադրում) ես պետք ա առնչվեմ էտ խնդրին։ Ես ու իմ նման շատ շատերը կուզեին ուղղակի երգ ու շոու տեսնեին, կարծեմ Եվրատեսիլի իմաստը էտ պետք ա լիներ։ Խնդիրը հենց էն ա, որ ամեն փչացած հարդուկից էտ ԼԳԲՏ իրավունքների մասին ա խոսվում։ Կինոյում էլ․ վերջին երկու մարդիկ, ում մասին կինո ա նկարվել Էլթոն Ջոնն ու Ֆրեդի Մերկուրին են։ Ուզում ես ասես, ամբողջ աշխարհը ուղղակի ոգևորու՞մ ա թաքնվածներին ու ճնշվածներին։ Էտ քո կարծիքն ա, բայց ես էս ամբողջ գործընթացի մեջ մի քիչ ավելի խորը նպատակներ եմ տեսնում, քան մենակ էտ մարդկանց իրավունքների համար պայքարն ա։

Դե խտրականությու՞ն չի, որ օրինակ հետերոների դրոշ մի օր չեն թափահարում Եվրոպական ամենամեծ երաժշտական մրցույթում։

PS. ԼԳԲՏ իրավունքների հարցը որ լուծվի, հուսամ մարդկությունը մի քիչ ավելի շատ կզբաղվի էն երկրներով, որտեղ իրոք մարդիկ վատ են, ճնշված ու վտանգված․ ասենք Հյուսիսային Կորեա։

Ruby Rue
09.06.2019, 13:09

Թոմ ջան, ի՞նչ հետերոների դրոշ ես ուզում տեսնել։ ԼԳԲՏ կարգախոսներն ու դրոշները երկար ժամանակվա իրավունքների ոտնահարման դեմ պայքարում են ստեղծվել, ու մինչև հիմա նույնիսկ ամենազարգացած երկրներում կա հոմոֆոբիա։ Որ ասում ես՝ քո հետերո իրավունքը ոտնահարվում ա համբուրվող գեյերի տեսնելիս, ապա էսքա՜ն տարիներ ամբողջ մեդիան ողողված ա եղել հետերոսեքսուալությամբ, քանի՞ գեյ ա ասում հետերոսեքսուալության քարոզ մի արեք։ Էդպես որ լինի սովորական նշանդրեքներն ու հարսանիքներն հետերոսեքսուալության քարոզ են, ինչի՞ են իմ ներկայությամբ նման բաներ արվում։ Էլ չեմ ասում, թե Եվրատեսիլն ինքնին ինչքան ա հետերո համբույրներով ողողված եղել։

Thom
09.06.2019, 13:19
Թոմ ջան, ի՞նչ հետերոների դրոշ ես ուզում տեսնել։ ԼԳԲՏ կարգախոսներն ու դրոշները երկար ժամանակվա իրավունքների ոտնահարման դեմ պայքարում են ստեղծվել, ու մինչև հիմա նույնիսկ ամենազարգացած երկրներում կա հոմոֆոբիա։ Որ ասում ես՝ քո հետերո իրավունքը ոտնահարվում ա համբուրվող գեյերի տեսնելիս, ապա էսքա՜ն տարիներ ամբողջ մեդիան ողողված ա եղել հետերոսեքսուալությամբ, քանի՞ գեյ ա ասում հետերոսեքսուալության քարոզ մի արեք։ Էդպես որ լինի սովորական նշանդրեքներն ու հարսանիքներն հետերոսեքսուալության քարոզ են, ինչի՞ են իմ ներկայությամբ նման բաներ արվում։ Էլ չեմ ասում, թե Եվրատեսիլն ինքնին ինչքան ա հետերո համբույրներով ողողված եղել։Այ հարցը հենց էտ ա։ Նման սեռական նախընտրություն ունեցող մարդկանց հավաքելը մի դրոշի ու կարգախոսի տակ արդեն առանձնացում ա մնացածից։ Իսկ մենք լիարժեք ինտեգրված ու միասեռ հասարակություն ենք ուզում, չէ?
Ու ես չեմ ասել իմ իրավունքը ոտնահարվում ա հենց հոմո զույգի համբույրից, ես ասել եմ, որ ինձ ուղղակի տհաճ ա տեսնել 10-15 համբուրվող զույգի (նաև մեջները մի 2 հետերո), երբ ես tv միացրել եմ երգի մրցույթ նայելու համար։ Նույն ձև ինձ դուր չի գա, եթե ես միացնեմ ասենք cnn լուրեր լսելու համար, ու հաղորդավարուհու ֆոնին ինչ-որ տղա աղջիկ համբուրվեն։

Отправлено с моего MI 8 Lite через Tapatalk

Ծլնգ
09.06.2019, 14:13
Արա դե հա, էլի․ մարդը միացրել ա որ Արվեստ (մեծատառ Ա-ով) նայի, իսկ էնտեղ համբուրվում են, թո՜ւ․․․ նույն ձև էլ ես լինում ա կարոտած միացնում եմ ԱԺ նիստը, որ Խորհրդարանական Քաղաքականություն նայեմ, մեկ էլ կադրի մեջ Նաիրա Զոհրաբյանն ա ընկնում, բլին․․․

Thom
09.06.2019, 19:49
Արա դե հա, էլի․ մարդը միացրել ա որ Արվեստ (մեծատառ Ա-ով) նայի, իսկ էնտեղ համբուրվում են, թո՜ւ․․․ նույն ձև էլ ես լինում ա կարոտած միացնում եմ ԱԺ նիստը, որ Խորհրդարանական Քաղաքականություն նայեմ, մեկ էլ կադրի մեջ Նաիրա Զոհրաբյանն ա ընկնում, բլին․․․Բարեբախտաբար էնքան Արվեստից սոված չեմ, որ Եվրատեսիլի նման տեղում Արվեստ Ման գալու վրա ժամանակ ծախսեմ, էլ ուր մնաց նայեմ [emoji14] Իսկ ԱԺ-ում Զոհրաբյանից առաջ խոսքի կարելի ա "Իմ Քայլի" դեմքերին հիշել, Զոհրաբյանը իրանց դեմ ահագին հասուն ա քաղաքականապես։