PDA

Դիտել ողջ տարբերակը : ՍանտԱլբոմ 8

Thom
29.04.2019, 01:30
Սանտալբոմ 8-ի մեկնարկը տրված է, բոլորը ստացել են իրենց ալբոմները և ունեն մեկ շաբաթ ժամանակ՝ մինչև մայիսի 5, լսելու և ռեվյուներ գրելու համար։ Մաղթում եմ բոլորիդ հաճելի ժամանց ու երաժշտական նոր բացահայտումներ։ :B:P

Մասնակիցներ՝
Մուշու, Յոհաննես, մարիօ, Smokie, Նիկեա, Progart, StrangeLittleGirl, Yellow Raven

Ալբոմներն են՝
1․ Gaël Faure - De silences en bascules (https://www.deezer.com/ru/album/7349187?fbclid=IwAR05B4Nswle-nWBy53WS9O3C5d2NgqbjxtI1jE3KJhFkrqqCcU-bBAgdrMo)
2․ Riverside - Wasteland (https://www.youtube.com/watch?v=OpFLlAkD6Kg)
3․ Cruachan - Folk Lore (https://www.youtube.com/watch?v=eZWDGN5qX2k)
4․ Jean Michel Jarre - Equinoxe Infinity (https://www.youtube.com/watch?v=MOdQSZPj1kk&feature=youtu.be)
5․ Ulver - Shadows of The Sun (https://www.youtube.com/watch?v=YSwIahX6t6I&feature=youtu.be)
6․ StOp, sTop - Get Selfied (https://cloud.mail.ru/public/BT1d/1Rhh6WqpL/)
7․ Տիգրան Ժամկոչյան - 7 երգ նշված երգչից (https://www.youtube.com/playlist?list=PLXrLelNDE08GnPg-ySGzp3bL8-VSJzEai)
8․ Courtney Barnett and Kurt Vile - Sea Lice by the Seaside (https://www.youtube.com/watch?v=wmAYzy_HAaY)

Գնացի՜՜նք․․․

Progart
29.04.2019, 01:43

բացի յոհանից ոչ մեկին չեմ պատկերացնի 7֊րդն ուղարկելուց

Մուշու
29.04.2019, 08:40

Հետաքրքիր ա 7ը ուղարկողը իրոք սիրում ա էդ ալբոմը ու մշտական լսում թե խաղը ծաղրելու տարբերակ ա։ Ամեն դեպքում ցավակցում եմ նրան ում բաժին ա հասել :D:)

Իմ ալբոմը ՝ Gaël Faure - De silences en bascules, մենք ծանոթության փուլում ենք

boooooooom
29.04.2019, 09:20
Մորաքրոջս աղջկա ծնունդյան օրը "հարամ" անելու համար, ախպերներով ընտրել էինք #7, նույն ինքը Տիգրան Ժամկոչյանի, "Սիրո դղյակ" ալբոմը, որում տեղ էին գտել այնպիսի հիթեր ինչպիսիք են "Մոտդ կգամ", "Արցունքոտ են աչքերս տես", լատինո ռիթմերով "Սիրո դղյակ"-ը ինչպես նաև այլ ոչ պակաս պոպուլյար "մեգահիթեր": Մի լավ զվարճացանք էդ օրը, ու դրանից հետո ամեն անգամ ինչ որ մի տեղ իրա երգերը լսելուց չեմ նյարդայնանում, էդ օրն եմ հիշում ու ժպիտ ա գալիս դեմքիս։ Բայց հանուն արդարության, պիտի ասվի, որ ինքը ուրիշ ա, անկրկնելի վոկալ, անկեղծ տեքստեր, յուրահատուկ ոճային մոտեցումներ
(Թափուլ-մաթուլ չի):

Հ.Գ. էս ամենը գրելուց էլ ժպիտը դեմքիս էր։

Smokie
29.04.2019, 09:24
Աղա՛-չում եմ մի ճար արե՛ք`
Բուժեք այս իիմ ցավե՛-րըը:
Ինչի՞ համա՛ր այսպես ե՛ղավ,
Ո՞րն է մեղքըըս տեր Աստվաաած:
http://www.copypaste.am/wp-content/uploads/2011/11/rabiz-14-400x496.jpg

Smokie
29.04.2019, 09:31
Իսկ եթե լուրջ՝ սպասեք մի հատ նախառեվյու գրեմ ու նոր գործի անցնեմ::))

Սանտա ջան, ես իրականում քեզանից շնորհակալ եմ, որովհետև վստահ եմ, առավոտ շուտ մի լաավ ծիծաղի դոզա եմ ստացել::)) Ու իզուր ա էս playlist-ը կասկածում, որ ես չեմ ձգի մինչև վերջ` իրար հետևից երեք անգամ պահանջում ա երդվել, որ լսելու եմ: Դե անկեղծ ասած, ես սկզբունքայնորեն չեմ երդվում՝ անգամ երբ ասածիս մեջ սուտ չկա, բայց ազնիվ խոսք կլսեմ հենց հիմա::))

boooooooom
29.04.2019, 09:42
Ա՜աախ, ես էլ հենց նոր ամենից առաջ հենց էդ փլեյլիսթը լսեցի ու բացի վերջին երգից ու էն հանգամանքից որ մի երգը 3-4 անգամ իրար հետևից դրված էր, մնացածը իմ իմացած Տիգրանն էր (մանավանդ էն ուդով ու քամանչայով տռեկը, լրիվ իրա սթայլի մեջ էր) :love ։

Smokie
29.04.2019, 09:46
Գիթար ա նվագում ամեն դեպքերում: :ներքևի շուրթը առաջ բերած, դանդաղ գլխով անող սմայլիկ
Ու չնայած կլկլ-ին, 1-ինում համեմատաբար հին հայկական երգերից ա երգում, որ ուրիշների կատարմամբ վատ չէր հնչի: :վերևի սմայլից
Դաշնամուր էլ ա նվագում: :դե էլ չասեմ, որ սմայլից

Հնչում ա «Ախ որքան», լսում եմ «ախպոր պես»:))

Վաաայ, նույնիսկ 4 անգամ ա՞ երդվեցնում:lol

Smokie
29.04.2019, 11:06
Աղա՛-չում եմ մի ճար արե՛ք`
Բուժեք այս իիմ ցավե՛-րըը:
Ինչի՞ համա՛ր այսպես ե՛ղավ,
Ո՞րն է մեղքըըս տեր Աստվաաած:
http://www.copypaste.am/wp-content/uploads/2011/11/rabiz-14-400x496.jpg

Ուզեցի տեսնեմ, թե էս ու՞մ երգն ա ու... ոոոո՞նց, իսկականից Տիգրան Ժամկոչյանինն ա՞, ես ախր հումորի համար էի հենց էդի հիշել::))
Ինձ թվում ա սանտաս էս խոսքերի մեջբերումն էլ ա կանխազգացել ու դրա համար ա փորձարկում արել::))

Բայց իսկականից, մերսի ամեն դեպքերում սանտա ջան՝ ոնց էլ չլինի փորձում էի ժպտալ ու ծիծաղել::))

Smokie
29.04.2019, 11:16
Ու հիմա որպես բոնուս էդ «Աղաչում եմ»ն եմ «վայելում»::)) Կյանքում առաջին անգամ ամբողջությամբ լսում եմ էդ 6 րոպե 40 վայրկյանանոց երգը::ckck

Հ.գ. Բռնեմ ձեռի հետ էլ «Մոտդ կգամ եմ», թե չէ էս ի՞նչ բան էր, 4 անգամ իրար հետևից երդվիր, հա երդվիր::))

Նիկեա
29.04.2019, 12:41
Կակտուսը ստեղ լիներ, կասեի Riverside-ը ինքն ա ուղարկել, բայց քանի որ կակտուսը ստեղ չի, հավանաբար մարիօն ա։ Wasteland-ը աշխարհի ամենաիդեալական ալբոմներից ա, ինչ ասեմ։ Սենց լսես, հանգիստ մեռնես։ էն որ չգիտես, որ երգն ես մյուսներից ավելի շատ սիրում, սկսում ես ալբոմը ամբողջությամբ սիրել։ իսկ էս երգի համար կարելի ա անգամ մեռնել։

https://www.youtube.com/watch?v=y2n3il_bRzs

Նիկեա
29.04.2019, 13:54
բա սա անելու բա՞ն էր։ հասել եմ էս երգին ու լուփով սա եմ լսում՝ տենց էլ ալբոմիս վերջին չհասնելով։
:love :love

https://youtu.be/cBYKdmgB2Ro

Նիկեա
29.04.2019, 14:36
Equinoxe Infinity-ն հաստատ Փրոգարթն ա ուղարկել, ապրես, լսելով կպած գործ եմ անում :))

Նիկեա
29.04.2019, 16:31
չէի կարող get selfied-ի քավըրի կողքով անտարբեր անցնել։
https://uploads.tapatalk-cdn.com/20190429/7e7db8a1b1c59a97af6fa4001fbe5bcf.jpg

Thom
29.04.2019, 23:31
StrangeLittleGirl -ի անունից՝

Riverside - Wasteland

Լավն էր, լսվեց, գործիցս չշեղեց, բայց դժվար երկրորդ անգամ ուզենամ լսել :))

Յոհաննես
30.04.2019, 13:45
բացի յոհանից ոչ մեկին չեմ պատկերացնի 7֊րդն ուղարկելուց

Այ քեզ բան,անունս խի՞ ես փոքրատառ գրել

Progart
30.04.2019, 14:09
Այ քեզ բան,անունս խի՞ ես փոքրատառ գրել

իմ անունն էլ եմ փոքրատառ գրում, արագ գրելուց ա պատահում մեկ֊մեկ, վիրաւորելու համար չի հաստատ :P

մարիօ
01.05.2019, 00:49
Սիրտս վկայում ա, որ իմ համ ալբոմասանտան, համ էլ էն պատմվածքների Սանտան Սմոքին ա։ [emoji849][emoji1]

Sent from my HTC One X10 using Tapatalk

մարիօ
02.05.2019, 01:46
Հա, ուրեմն իմ ալբոմը StOp, sTop!-ի ալբոմն ա, թերևս ամենաէպոտաժային, պայծառ ու տարբերվող քավըրով ալբոմը։ Ես խմբին ծանոթ չէի ու երբեք չէի էլ լսել իրենց մասին, նույնիսկ գուգլել եմ, որ իմանամ ովքեր են, որտեղից։ Ալբոմը մի անգամ եմ լսել կարծիքս գրելուց, հետո որ մի անգամ էլ լսեմ կարողա կարծիքս փոխվի, բայց ընդհանուր լսվող ալբոմ էր․ իմ սիրելի խումբը չի դառնա էս խումբը հաստատ, բայց չեմ ափսոսում, որ որոշ ժամանակ ծախսել եմ իրենց լսելու վրա։ :ok
Չնայած էս երիտասարդները մեր ժամանակակիցներն են, բայց ինձ շատ հիշացնում էին 60-70-ականների դասական ռոք, Led Zeppelin խմբին շատ նման էր իրանց կատարումները, իսկ Զեփփ էդքան չեմ սիրում, միգուցե դրանից էր, որ տենց միանգամից էնքան էլ դրական չտրամադրվեցի։
You Drive Me Loco երգը հավանեցի մեջներից երևի, որովհետև մյուսներից մի քիչ տարբեր էր ու մյուսները հերթով գնում էին, միատոն, նույնիսկ իրար չտարբերվող մի քիչ, էս մեկը 2 անգամ լսեցի։ :D Ալբոմը ընդհանուր ոնց որ թե 2 մասին բաղկացած լինի, մինչև 6-րդ երգն ու դրանից հետոն, որ լրիվ տարբեր 2 խմբերի գործեր ոնց որ լինեն, ես երկրորդ մասն ավելի հավանեցի, որովհետև միգուցե ավելի դինամիկ ու ֆիքսվող էին։
Խմբից մի քիչ նկարներ, համերգներից վիդեոներ նայեցի, շատ լավն են երաժիշտները, պոզիտիվչիկներ են լրիվ, հետաքրքիր արտաքինով ու ոճով, իրանց կերպարներն ինձ ավելի շատ դուր եկան, քան երգերը։
Սկզբում մտածում էի, որ սանտաս Սմոքին ա, առաջին հայացքից, բայց ալբոմը լսելուց հետո հասկացա, որ Մուշուն ա, մի սանտայի ժամանակ իմ ուղարկած ալբոմն էր իրան ընկել ու չէր հավանել, սա արդարացի վրեժ էր երևի, համ էլ իրա ոճի մեջ ա ոնց որ թե, մյուսներին եսիմ ինչի բացառում եմ :hands
Ամեն դեպքում շնորհակալ եմ հետաքրքիր բացահայտման համար, մարդ ես, մեկ էլ մի օր էլի ուզենամ լսել:oy

CactuSoul
02.05.2019, 16:12
Riverside-ը Yellow Raven-ն ա ուղարկել, չէ՞ :love

Progart
02.05.2019, 18:02
լսեցի բոլորը։
ինձ հասել էր Courtney Barnett and Kurt Vile - Sea Lice by the Seaside֊ը։
ինձ դուր չեկաւ, բայց իր ոճի մէջ յաջողն ա։ չնայած տեսարանները լաւն էին ։)
մնացածներից մեծ շնորհակալութիւն Riverside - Wasteland֊ի համար։ խենթանալու լաւն ա։ Ulver - Shadows of The Sun֊ն էլ դուրս շատ եկաւ։ երկուսն էլ էս քանի օրը մշտական էին դարձել փլէյլիստումս։

Yellow Raven
03.05.2019, 13:42
Ulver - Shadows of The Sun

Ինձ հասած ալբոմը ես առաջին անգամ լսել էի մոտ 5-6 տարի առաջ ու դրանից հետո ևս մի քանի անգամ լսել էի, բայց սանտան ստիպեց, որ նոր ականջով մտիկ անեմ։ Շատ ներդաշնակ, սիրուն ու տխուր ալբոմա՝ հատուկ աշնանային մութ ու անձրևոտ օրերին լսելու համար նախատեսված։ Ավելորդ բաներ չկան, ամեն ինչ հասցրածա համարյա իդեալականի։ Ու մի տեսակ Նորվեգիա ուզեցի գնամ 3 անգամ էս ալբոմն անընդմեջ լսելուց հետո։ Նենց որ Սանտա ջան, ապրես դու ;)

Ալբոմի առաջին երգը երևի իմ ամենասիրելինա՝

https://www.youtube.com/watch?v=U9kGpx88MoE

Ուշագրավա նաև էն փաստը, թե ոնց են կարողացել Black Sabbath-ի Solitude-ին լրիվ համահունչ ալբոմ ստանան ու էդ երգի cover-ը ներառեն ալբոմի մեջ։

https://www.youtube.com/watch?v=nXl4znQZOpw

https://www.youtube.com/watch?v=amwQytRNvEw

Thom
04.05.2019, 15:16
Կինոսանտայով ընկած՝ Սանտալբոմը մոռացել ենք։ Հիշեցնեմ, որ բոլոր մասնակիցները մինչև կիրակի օրը ժամանակ ունեն իրենց ալբոմները լսելու ու կարծիքը ռեվյուի տեսքով թողնելու համար։

Յոհաննես
04.05.2019, 22:16
Jean Michel Jarre - Equinoxe Infinity-Էս էլ իմ ալբոմը,ապրի սանտայիս արևը:Ալբոմը մի քանի անգամ լսել եմ,ԵՊՀ-ի գրադարանում կուրսային գրելու ու պարապելու ընթացքում:Ըստ իս թույն էլեկտրոն պետք է ապագայի պատկերացումների մասին լինի,որ լսելու ընթացքում մի հատ ապագա գնաս ու շշմած հետ գաս:Էս ալբոմը էդ առումով թույն էր,տենց մի քանի անգամ գնացի եկա,իսկ Jean Michel Jarre–ը ինձ համար բացահայտում էր,ալբոմը դեռ մի քանի անգամ էլ կլսեմ:
Էս ալբոմի ամենաթույն երաժշտությունը

https://www.youtube.com/watch?v=d_RsdauwljE

Նիկեա
06.05.2019, 00:19
Cruachan - Folk Lore

արագ-արագ գրեմ, գնամ կիսատ գործերս անեմ, գամ։

էս անգամվա սանտան դուրս շատ էր էկել, որովհետև համարյա բոլորը նորություն էին․ կամ ակբոմն էի առաջին անգամ լսում, կամ համ ալբոմը համ կատարողին։ մի խոսքով շատ թույն էր։ առաջին ռեակցիաս, երբ տեսա թե ինչ ալբոմ ա ինձ բաժին հասել՝ դզեեեեեց, չգիտեմ թե ով են։ որովհետև ես ահավոր երջանկանում եմ նոր երաժշտություն գտնելուց, նոր մայրցամաք բացահայտելու պես մի բան ա։ ալբոմի շապիկն ու անունը պագան մետալոտ ինչ-որ բան էր հուշում։ սպասելիքներս լրիվ արդարացան, մի բան էլ ավել։

պարզվում ա 1990-ականներին իռլանդիա տեղ Crypt անունով death metal խումբ ա էղել, հետո 91-ին էդ խումբ ա էկել Քեյթ Ֆեյը, ով ավելի ուշ ստեղծել ա Տոլկինից ոգեշնչված Minas Tirith խումբը, որն էլ ավելի ուշ դարձել ա Cruachan: (Չգիտեմ, բայց էս իռլանդացիք շատ ծիտ են, իրանց երաժշտությունը ահավոր թույն ա, մի խոսքով ծիտ են) Folk-Lore-ը խմբի 3րդ ու ամենաթույն ալբոմն ա, ոնց ջոկում եմ։ Չնայած ուրիշ երգեր էլ էի լսում իրանցից, օրինակ devil is dead-ը ու դա էլ էր շատ թույն, սենց հավես իռլանդական երանգներով հավես մետալ։ չգիտեմ, մի օր երևի մենք էլ սազով դուդուկով ու քամանչայով մետալ խմբեր ունենանք ու սենց չտեսավարի հիացած չնայենք խալխի խմբերին :D

Վերադառնամ էլի ալբոմին։ Ալբոմը էնքան թույն ա, եչգեչը իրարից էնքան տարբեր, որ լսում ես, ու չես հոգնում, չես ձանձրանում։ կա էդ նմանությունը, ընդհանրությունը, զգացվում ա որ ալբոմ ա, բայց ի տարբերություն լիքը ուրիշ ալբոմների ու իմ ուղարկած ալբոմի էլ, դու զգում ես որ տարբեր երգեր ես լսում, տարբեր լիրիքսով, տարբեր պատմությամբ, տարբեր մի խոսքով։ Bloody sunday-ն The victory reel-ի հետ չես համեմատի, էս էլ Death of Gael-ի հետ համեմատելու չի։ Ամեն մեկը էնքան լիարժեք, էնքան հասուն ստեղծագործություն ա, որ քեզ մնում ա մենակ անջատվել ու լսել։ The rocky road to Dublin-ն էլ լրիվ Դուբլին գնալուց լսելու երգ ա, էն որ իռլանդականությունը թափվում ա էդ երգից։ :)) Ride on-ը, որ հասել էի էս երգին, լուփով էս էի լսում ու ալբոմի վերջին երգերին հերթ չէր հասնում, ահավոր-ահավոր թույն երգ ա, ոնց որ կյանքի հիմն լինի, որը միշտ երգում են կյանքի ընթացքում հայտնված տարբեր մարդիկ :D Վայ շատ սիրուն էր, նկարագրելու չի, գնացեք լսեք։ Վերջի Horned God-ն էլ Horny god էի լսում սկզբում ու Horny God is our nature deity-ին ահավոր խնդալու էր հնչում, մանավանդ որ ալբոմի ամենաղժղժ երգն էր :))

Մի խոսքով, շատ լավն էր, գոհ եմ, շնորհակալ եմ, երջանիկ եմ, Ride on-ը հավիտյանս հավիտենից գնաց փլեյլիստ, Cruachan-ն էլ իր պատվավոր տեղն ունի սիրածս մետալ խմբերի մեջ։ :))

Smokie
06.05.2019, 04:29
Նիկ էս ինչ մի ինտրիգ մտցրեցիր::roll Երևի կյանքում մետալ խումբը ինձ էս աստիճանի չէր հետաքրքրել լսելուց առաջ::D Իսկ մետալով հետաքրքրվելը` կարծում եմ գիտեք թե ինչքան ա իմ դեպքում բացառվում::)) Բայց ես չեմ դիմանա ու հենց հիմա` գիշերվա էս ժամին, կբռնեմ ու ականջակալներով կլսեմ::ckck

Մուշու
06.05.2019, 09:19
Ստեղ էն ասել ՝ ամոթը լավ բան ա: Ալբոմս 3-4 անգամ ամբողջությամբ լսել եմ, անգամ փորձել եմ գրել, բայց չի ստացվում: Չէ վատը չի, անգամ լավն ա: Հանգիստ լսվում ա ամեն տեսակ զբաղմունքի ընթացքում ՝ քայլել, աշխատել, կարդալ: Նյաշկա ալբոմ ա, երգիչն էլ ծիտ ա: Ապրես սանտա ջան, կներես որ էսքան ձգեցի ու ավելի գունազարդ չեմ նկարագրում ալբոմս: Կարծում եմ սանտաս StrangeLittleGirl-ն ա

Yellow Raven
06.05.2019, 16:29
բա սա անելու բա՞ն էր։ հասել եմ էս երգին ու լուփով սա եմ լսում՝ տենց էլ ալբոմիս վերջին չհասնելով։
:love :love

https://youtu.be/cBYKdmgB2Ro

Ալբոմը վատը չէր, բայց էս երգը մի տեսակ առանձնանում էր ընդհանուրի մեջ՝ վերջությունա :love

Thom
06.05.2019, 23:30
ՍանտԱլբոմ 8-ի համար սահմանված ժամանակը սպառվել է։ Բացահայտում ենք Սանտաներին․․․

1․ Նիկեայից De silences en bascules - Gaël Faure (https://www.deezer.com/ru/album/7349187?fbclid=IwAR05B4Nswle-nWBy53WS9O3C5d2NgqbjxtI1jE3KJhFkrqqCcU-bBAgdrMo) Մուշուին
2․ Yellow Raven-ից Riverside - Wasteland (https://www.youtube.com/watch?v=OpFLlAkD6Kg) StrangeLittleGirl-ին
3․ Smokie-ից Cruachan - Folk Lore (https://www.youtube.com/watch?v=eZWDGN5qX2k) Նիկեային
4․ Progart-ից Jean Michel Jarre - Equinoxe Infinity (https://www.youtube.com/watch?v=MOdQSZPj1kk&feature=youtu.be) Յոհաննեսին
5․ Մարիօյից Ulver - Shadows of The Sun (https://www.youtube.com/watch?v=YSwIahX6t6I&feature=youtu.be) Yellow Raven-ին
6․ Մուշուից StOp, sTop - Get Selfied (https://cloud.mail.ru/public/BT1d/1Rhh6WqpL/) մարիօյին
7․ Յոհաննեսից Տիգրան Ժամկոչյան - 7 երգ (https://www.youtube.com/playlist?list=PLXrLelNDE08GnPg-ySGzp3bL8-VSJzEai) Smokie-ին
8․ StrangeLittleGirl-ից Courtney Barnett and Kurt Vile - Sea Lice by the Seaside (https://www.youtube.com/watch?v=wmAYzy_HAaY) Progart-ին

Progart
06.05.2019, 23:40
8․ StrangeLittleGirl-ից Courtney Barnett and Kurt Vile - Sea Lice by the Seaside (https://www.youtube.com/watch?v=wmAYzy_HAaY) Progart-ին

ես նիկիից էի սպասում ։ճ մի քիչ զարմացայ, որ StrangeLittleGirl֊ից էր։
շնորհակալութիւն ։)

մարիօ
06.05.2019, 23:41
ՍանտԱլբոմ 8-ի համար սահմանված ժամանակը սպառվել է։ Բացահայտում ենք Սանտաներին․․․

1․ Նիկեայից De silences en bascules - Gaël Faure (https://www.deezer.com/ru/album/7349187?fbclid=IwAR05B4Nswle-nWBy53WS9O3C5d2NgqbjxtI1jE3KJhFkrqqCcU-bBAgdrMo) Մուշուին
2․ Yellow Raven-ից Riverside - Wasteland (https://www.youtube.com/watch?v=OpFLlAkD6Kg) StrangeLittleGirl-ին
3․ Smokie-ից Cruachan - Folk Lore (https://www.youtube.com/watch?v=eZWDGN5qX2k) Նիկեային
4․ Progart-ից Jean Michel Jarre - Equinoxe Infinity (https://www.youtube.com/watch?v=MOdQSZPj1kk&feature=youtu.be) Յոհաննեսին
5․ Մարիօյից Ulver - Shadows of The Sun (https://www.youtube.com/watch?v=YSwIahX6t6I&feature=youtu.be) Yellow Raven-ին
6․ Մուշուից StOp, sTop - Get Selfied (https://cloud.mail.ru/public/BT1d/1Rhh6WqpL/) մարիօյին
7․ Յոհաննեսից Տիգրան Ժամկոչյան - 7 երգ (https://www.youtube.com/playlist?list=PLXrLelNDE08GnPg-ySGzp3bL8-VSJzEai) Smokie-ին
8․ StrangeLittleGirl-ից Courtney Barnett and Kurt Vile - Sea Lice by the Seaside (https://www.youtube.com/watch?v=wmAYzy_HAaY) Progart-ին

Ես իմ սանտային գուշակել էի փաստորեն, ինչ հաճելի ա:oy
Հ․Գ․ Թոմ քեզ էլ մերսիներ կազմակերպելու համար, հավես էր։

Նիկեա
06.05.2019, 23:45
ես սպասում էի սկանդալային շրջադաձի ու որ պարզվեր որ Ժամկոչյանին Բյուրն ա ուղարկել :D

Smokie
07.05.2019, 06:49
Ամեն ինչ սկսվոց Ճչացող Ճայ Բազեյանից:))

Ժուկով-ժամանակով Ruby Rue-ին ու Վոլտերա-յին ցույց տվեցի "I put a spell on you" երգը, հեղինակի` Screamin' Jay Hawkins-ի համերգային կատարմամբ: Ռուբին էլ ինձ ցույց տվեց Ride on-ը Cruachan-ի: Ավելի սիրեցի էդ երգը, քան Hawkins-ի խենթ կատարումը: Տարիների ընթացքում լսում էի պարբերաբքր ի տարբերություն վերջինիս: Ուղղակի էն օրերին իսկականից մի լավ զվարճացրել էր ինձ Ճայի կերպարը::))

Ալբոմը էս տարի որոշեցի լսել, իսկ երբ ՍանտԱլբոմ 8-ը սկսվում էր, որոշեցի արագացնել ունկնդրումս ու հենց դա ուղարկել: Հուսով էի, կհավանեմ ու քողարկող ղժղժոցները միայն մի երգով չեն սահմանափակվի:)) Չէ՞ որ էդ դեպքում ոչ մեկ իմ վրա չէր կասկածի::P
Արդարացրեց հույսերս` ալբոմն էլ էր շատ լավը ու տեղ-տեղ գրոուլ վոկալը բոլորովին էլ տհաճ չէր, ինչպես տհաճ չէր Ride on-ի վերջին մասերում::)

Ու ինձ հաճելիորեն զվարճացրեց էն փաստը, որ հենց էդ երգն են հավանել ակումբում: Փաստորեն այն իրոք լավ ուժեղ ազդեցություն ունի Ռուբի::))
Իսկ երեկ առավոտ-գիշերով ես ալբոմը չեմ լսել բաաաա՞::)):P

Smokie
07.05.2019, 09:03
Բայց դուք պատկերացրեք, թե ինչ բոց կլիներ, եթե ձեռի հետ էլ myzuka կայքի հղումով Թոմին ուղարկեի Բյուրի ալբոմը ու բոլորը առաջին հայացքից "իմանային", թե որի սանտան եմ ես: Ափսոս չֆայմեցի::))

Մուշու
07.05.2019, 21:18
Ես իմ սանտային գուշակել էի փաստորեն, ինչ հաճելի ա:oy
Հ․Գ․ Թոմ քեզ էլ մերսիներ կազմակերպելու համար, հավես էր։

Ես չկարողացա դիմանալ ալբոմի նկարին ու առաջարկեցի StOp, sTop - Get Selfied , թե չէ լրիվ այլ ալբոմ էի ընտրել էս սանտայի համար

Yellow Raven
07.05.2019, 22:53
Պահանջում ենք նոր Սանտալբոմ :))

Smokie
08.05.2019, 07:35
Պահանջում ենք նոր Սանտալբոմ :))

Լավ եք անում::))
Ո՞վ է վարում:;)

Մուշու
08.05.2019, 17:23
Լավ եք անում::))
Ո՞վ է վարում:;)

Ես՞

Smokie
09.05.2019, 07:09
Ես՞

Հոքեյ:;)

Եթե ակտիվ չլինեմ ակումբում` please տեղեկացրու հեռախոսով թե երբ ա ուղարկելու, լսելու ու ռեվյուելու վերջնաժամկետը ու թե ինչ ա ինձ հասել::sorry Կաշխատեմ սիրելի ալբոմներից մեկը հիշել ու ասել քեզ::oy

Չգիտեմ թե հաջորդ շաբաթ ինչ ու ոնց կլինի: Գուցե ժամանակ գտնեմ, գուցեև էլի հարմար չլինի, բայց հոգեպես ձեր հետ եմ::roll

Smokie
09.05.2019, 07:43
Ու ամեն դեպքերում հիմա ասեմ մի բան էլ: :)
Մուշու եթե ուզենաս դու էլ ալբոմ ստանաս, գրի թեմայում ու թող գաղտնի սանտադ իմ հետ կապնվի: 098-365455:;)

Մուշու
09.05.2019, 08:54
Սկսում ենք #սանտաալբոմ9ը ալբոմները կարող եք ուղարկել մինչև մայիսի 16ը

Մուշու
10.05.2019, 20:45
3 ալբոմ արդեն ունեմ, ուր՞ եք կորել սանտաներ

Մուշու
12.05.2019, 23:21
Մնաց 4 օր և ունենք ընդամենը 4 ալբոմ, աչքիս հոգնել եք սանտաալբոմից :think