Մուտք

Դիտել ողջ տարբերակը : Կինոսանտա 5

Yellow Raven
28.04.2019, 11:18
Մեծամասնության որոշմամբ սանտան անում ենք ոչ թեմատիկ, բայց ֆիլմեր ուղարկելուց ոչ մի սահմանափակում չկա՝ կարող եք ուղարկել ցանկացած ժանրի ֆիլմ։ Ֆիլմերն ուղարկում եք ինձ՝ մինչև մայիսի 2-ը ներառյալ։ Ուրբաթ օրը արդեն ֆիլմերը կբաժանվեն, որ weekend-ի ընթացքում նայենք։ Կինոսանտայի անձնակազմը ակնկալում է ակումբցիների անխնա և գերակտիվ մասնակցություն նախագծին :P

ivy
29.04.2019, 14:34
Մենակ վերնագի՞րն ենք ուղարկում, թե՞ համ էլ օնլայն լինք պիտի գտնենք: Ինձ դժվար կլինի օնլայն դիտումների հղումներ տալը. ստեղ տենց բաների համար տուգանում են :))

Yellow Raven
29.04.2019, 15:34
Մենակ վերնագի՞րն ենք ուղարկում, թե՞ համ էլ օնլայն լինք պիտի գտնենք: Ինձ դժվար կլինի օնլայն դիտումների հղումներ տալը. ստեղ տենց բաների համար տուգանում են :))

Ուղղակի վերնագիրն ուղարկեք կամ Imdb լինկը (որ նույն անունով այլ ֆիլմերի հետ չխառնենք), ենթադրում եմ, որ ամեն մեկն ինչ-որ ձև կգտնի իրան հասած ֆիլմը նայելու :)

Thom
30.04.2019, 15:58
Կինոս ուղարկել եմ։ Իմ տեսած լավագույններից ա։ Բայց մոտս զգացողություն ա, որ ում որ հասնի, իրա համար հասկանալի ու դուրեկան չի լինելու: :esim
Իսկ Սանտայիս խնդրում եմ ինձ ուղարկի հոգեբանական ընտիր կինո, առանց սիրային լացուկոծերի, ապուշ կրակոցների :Santatip: Մեծ սպասելիքներ ունեմ․․․

Yellow Raven
30.04.2019, 17:53
Արդեն 5 ֆիլմ ունենք, ով չի ուղարկել, շտապեք՝ տեղերը սահմանափակ չեն, բայց ամեն դեպքում :))

Yellow Raven
01.05.2019, 13:11
Մնաց 2 օր․․․ Ինձ էլ ներառյալ արդեն 8 մասնակից ունենք :)

Yellow Raven
02.05.2019, 11:16
Հիշեցնում եմ, որ այսօր մասնակցության ֆիլմ-հայտերն ուղարկելու վերջին օրն է․․․ Արդեն 10-ից ավել մասնակիցներ ունենք :)

Yellow Raven
03.05.2019, 11:16
Վերջ, տաք-տաք ֆիլմերն ուղարկված են իրենց հասցեատերերին։ Նայում ենք ֆիլմերը (եթե արդեն տեսել ենք, վերանայում ենք) ու մինչև հաջորդ ուրբաթ (մայիսի 10-ը ներառյալ) գրում ենք մեր կարծիքն ֆիլմի մասին։ Կինոսանտայի ավարտից հետո սանտաները կբացահայտվեն։ Իսկ հիմա կբացահայտեմ մենակ 12 մասնակիցներին՝

Yellow Raven, Progart, Աթեիստ, մարիօ, ivy, Thom, Ruby Rue, Մուշու, Նիկեա , Յոհաննես, Smokie, Տրիբուն

մարիօ
03.05.2019, 13:24
Վերջ, տաք-տաք ֆիլմերն ուղարկված են իրենց հասցեատերերին։ Նայում ենք ֆիլմերը (եթե արդեն տեսել ենք, վերանայում ենք) ու մինչև հաջորդ ուրբաթ (մայիսի 10-ը ներառյալ) գրում ենք մեր կարծիքն ֆիլմի մասին։ Կինոսանտայի ավարտից հետո սանտաները կբացահայտվեն։ Իսկ հիմա կբացահայտեմ մենակ 12 մասնակիցներին՝

Yellow Raven, Progart, Աթեիստ, մարիօ, ivy, Thom, Ruby Rue, Մուշու, Նիկեա , Յոհաննես, Smokie, ՏրիբունԿինոների ցանկն էլ դիր էլի, եթե դժվար չի։ [emoji4][emoji4]

Sent from my HTC One X10 using Tapatalk

Yellow Raven
03.05.2019, 13:29
Կինոների ցանկն էլ դիր էլի, եթե դժվար չի։ [emoji4][emoji4]

Sent from my HTC One X10 using Tapatalk

Չէի ուզում սկզբում դնեի, որ ինտրիգն ավելի շատ լինի, բայց լավ :))

Մրցութային ֆիլմեր

Empire Of The Sun (1987, https://www.imdb.com/title/tt00000092965/)
Grand Hotel (1932, https://www.imdb.com/title/tt0022958/)
Sidewalls (2011, https://www.imdb.com/title/tt1235841/)
Adam’s Apples (2005, https://www.imdb.com/title/tt0418455/)
Amour (2012, https://www.imdb.com/title/tt1602620/)
You, the Living (2007, https://www.imdb.com/title/tt0445336/)
The Kindergarten Teacher (2018, https://www.imdb.com/title/tt6952960/)
Harold and Maude (1971, https://www.imdb.com/title/tt0067185/)
The Guilty (2018, https://www.imdb.com/title/tt6742252/)
Bitter Moon (1992, https://www.imdb.com/title/tt0104779/)
The Great Mouse Detective (1986, https://www.imdb.com/title/tt0091149/)
We Need To Talk About Kevin (2011, https://www.imdb.com/title/tt1242460/)

Բոնուս (մասնակիցների երկրորդ տարբերակները, ցավոք էս սանտային չեն մասնակցում)

The Red Baloon (1956, https://www.imdb.com/title/tt0048980/)
Here Comes Mr. Jordan (1941, https://www.imdb.com/title/tt0033712/)
There Will Be Blood (2006, https://www.imdb.com/title/tt0469494/)
Enemy (2013, https://www.imdb.com/title/tt2316411/)
Dogville (2003, https://www.imdb.com/title/tt0276919/)

մարիօ
03.05.2019, 14:18
Մի քանի հատ ֆիլմ կա, որ ոնց որ ես ուղարկած լինեմ, մեկը մեկից շատ եմ սիրում։ Հերթով կգրեմ դրանց մասին էլ։[emoji1][emoji4]

Sent from my HTC One X10 using Tapatalk

Progart
03.05.2019, 14:30
Sidewalls-ը մի ժամանակ սիրածս կինոն էր, ակումբում էլ աւատարս էդ աղջկայ նկարն էր :))

Նիկեա
03.05.2019, 15:08
թույն ա որ բոնուս կինոներ էլ կան :))

Smokie
03.05.2019, 15:25
Սանտաներից մեկին հաստատ գիտեմ::))

Thom
03.05.2019, 16:36
Ահավոր լավ կինո ա ինձ բաժին ընկել, չեմ համբերում՝ երբ եմ գիշերը նայելու :)) Ու ընդհանրապես, առաջին հայացքից շատ ուժեղ Կինոսանտա ունենք։ Ապրե՜՜ք։

Հա, կուզենամ Enemy կինոյի մասին բոլորը կամ ինչքան հնարավոր ա շատ մարդ ռեվյու գրի, որովհետև էս կինոն գլուխկոտրուկ ա լրիվ։ Գոնե անպայման նայեք, որովհետև էս տիպի կինոներ շատ քիչ կան ու իր ոճով ձեզ հայտնի ռեժիսորներից մեկին կհիշացնի։ Համենայն դեպս, իմ սիրած կինոների հնգյակում ա միանշանակ։ Ապրի ուղարկողը :P

PS. Հատուկ շնորհակալություն Yellow Raven-ին Կինոսանտայի համար, դե մեկ էլ Սանտայիս, որովհետև կինոս արդեն ինձ հետաքրքրել ա ու միանգամից միացնել նայելու ցանկություն առաջացրեց։ Իսկ էտպես շատ քիչ ա լինում։

Yellow Raven
03.05.2019, 17:20
Դենի Վիլնյովը ժամանակակից ամենաուժեղ ռեժիսյորներից մեկնա, իրա ֆիլմերի մեջ շատ բարդա ակնհայտորեն թույլ ֆիլմ գտնելը։ Enemy-ն էլ բացառություն չի, Ջեք Ջիլենհոլի լավագույն դերերից մեկնա իմ կարծիքով։ Արախնաֆոբերին խստիվ արգելվումա էս ֆիլմը նայել ի դեպ :))

Yellow Raven
03.05.2019, 23:31
Քանի որ ես իմ կինոն նայեցի, ես էլ անեմ բացումը՝

You, the Living (2017, Շվեդիա, ռեժիսյոր՝ Ռոյ Անդերսեն)

56084

Ֆիլմը ինձ հասավ շատ պատահական կերպով՝ պարզվեց օրիգինալ հասցեատերն արդեն 2 անգամ տեսելա էս կինոն ու ստիպված փոխեցի ինձ հասած ֆիլմի հետ։ Կարամ ասեմ, որ շատ-շատ գոհ եմ դեպքերի նման զարգացման համար։
Ֆիլմի ռեժիսյորն ինձ անծանոթ էր, բայց watchlist-ումս իր ֆիլմերից մեկն արդեն բավականին երկար ժամանակ կա, ուղղակի ալարում էի նայեի։ Խոսքը՝ «Աղավնին, որը նստած էր ճյուղի վրա ու մտածում էր կյանքի մասին» ֆիլմի մասինա, որը watchlist-ումս հայտնվել էր հիմնականում վերնագրի համար (վերնագիրը ոգեշնչված էր Բրեյգելի «Որսորդները ձյան վրա» կտավից, եթե չեմ սխալվում)։ Պարզվեց, ինձ հասած ֆիլմը՝ «You, the Living»-ը վերոնշյալ ֆիլմի ու ևս մեկ ֆիլմի հետ կազմում է տրիլոգիա, այնպես որ հերթը մյուս երկու ֆիլմերին էլ հաստատ կհասնի։ Իսկ հիմա բուն ֆիլմի մասին։

Ֆիլմում գլխավոր սյուժետային գիծ չկա, կան բազում խայտաբղետ հերոսներ, որոնցից յուրաքանչյուրին շատ կարճ ժամանակա հատկացված։ Կարճ ասած՝ գժվում եմ էս տիպի կինոների համար :)) Ռեժիսյորը սկանդինավյան հատուկ սառնությամբ պատկերումա իր բոլոր հերոսներին՝ ամեն մեկին օժտելով յուրահատուկ խարիզմայով։ Հերոսները հիմնականում դժբախտ են, կյանքից դժգոհ, ոչ մի լուսավոր բանի չսպասող (ստեղ կարար մի հատ ավելացում լիներ, բայց արդեն սպոյլերի հոտ կգա :)) ): Որոշ հերոսների մոտ միակ լուսավոր կետը, որ մնացելա էս կյանքում իրենց երազներն են։ Բայց երազներն էլ են ֆիլմի հերոսների նման խայտաբղետ՝ մեկը հասնումա կատարյալ երջանկության ու իդեալական հասարակություն տեսնում, մյուսը՝ տեսնում նույն սկանդինավյան սառը պատկերն ու մարդկանց կատարյալ անտարբերությունը։ Մի խոսքով, լրիվ իմ համար կարած կինո էր, որոշ սցենաներ հաստատ երկար մտքիցս դուրս չեն գա։

Սանտայիս մերսի, չնայած գիտեմ ինքն ովա, բայց սանտայագաղտնիքը պահելու համար անունը չեմ տալիս :))

ivy
03.05.2019, 23:33
Նայեցի ինձ բաժին հասած ֆիլմը. հե՜տ բերեք իմ ուրբաթ երեկոն ու երեք եվրո իննսունինը ցենտը :))
Հիմա դեռ չեմ գրում վերնագիրը, հետո կասեմ, երբ ամեն ինչ պատմեմ: Ու հա, ամեն ինչ պատմելու եմ, ա-մե-նինչ :aaa

Yellow Raven
03.05.2019, 23:38
Նայեցի ինձ բաժին հասած ֆիլմը. հե՜տ բերեք իմ ուրբաթ երեկոն ու երեք եվրո իննսունինը ցենտը :))
Հիմա դեռ չեմ գրում վերնագիրը, հետո կասեմ, երբ ամեն ինչ պատմեմ: Ու հա, ամեն ինչ պատմելու եմ, ա-մե-նինչ :aaa

Սանտայի կազմակերպիչ լինելը լավ ֆորայա տալիս փաստորեն։ Սենց պոստերի դեպքում համ իմանում ես որ կինոյի մասինա պոստը, համ իմանում ես ովա ուղարկողը :))

ivy
04.05.2019, 13:34
Իմ ֆիլմի մասին։

Grand Hotel (1932) (https://www.imdb.com/title/tt0022958/)

Որ տեսա՝ ինչ ֆիլմ է ինձ բաժին ընկել, մի ձև անակնկալի եկա․ չէի սպասում, որ մոտ մի դար հնության ֆիլմ եմ նայելու։ Ինձ որ մնար, հաստատ չէի նայի, բայց սա իհարկե լավ հնարավորություն էր ծանոթանալու դասական կինոմատոգրաֆիայի նմուշներից մեկին, որը ժամանակին Օսկար էր ստացել՝ «Տարվա լավագույն ֆիլմ» նոմինացիայում։ Հետաքրքիրն էն է, որ ուրիշ ոչ մի նոմինացիայում էս ֆիլմը որևէ բան չէր շահել, բայց այնուամենայնիվ համարվել էր տարվա լավագույն ֆիլմը։ Մի խոսքով, հետաքրքիր էր, թե ինչ էր լինելու, հատկապես, որ գլխավոր դերասանուհին ժամանակի կինոաստղ Գրետա Գարբոն էր։

Ֆիլմի հենց առաջին րոպեներից աչք ծակես, թե ինչ արհեստական, ձևական դերասանական խաղ է․ մի՞թե հնում սա էր համարվել լավը։
Գրետա Գարբոն մի սարսափելի անտաղանդ ու անբնական էմոցիաներով լի դերակատարման մեջ էր՝ «օհ՜, իմ սեր» վիճակներ, ու ապշեցնող էր, թե էս կինը ոնց կարող էր համարվել կինոաստղ, բայց փաստորեն էն ժամանակներում էսպիսի խաղն էր բարձր գնահատվում։ Նաև զարմանալի էր, որ թեև ֆիլմի նկարանման ժամանակ Գրետա Գարբոն ընդամենը 27 տարեկան է եղել (հատուկ նայել եմ տարիքը), նայելիս քառասունին մոտ կին է թվում․ ինչքան ուրիշ արտաքին են ունեցել մարդիկ ժամանակին, ու տարիքն էլ ահագին ուրիշ է երևում էսօրվա հայացքով։ Հիմիկվա 27 տարեկաններն ինձ համար լրիվ թռի-վռի աղջիկներ են։
Գլխավոր դերասանն էլ, որ իր ժամանակների Բրեդ Պիտն է եղել, ամբողջ ֆիլմի ընթացքում «փայլատակում էր» իր ահավոր գրիմված աչքերով․ իր հետ կապված ուրիշ բանի վրա չէի էլ կարողանում կենտրոնանալ։ Թե ինչի՞ էին էդ մարդու աչքերը էդպես ներկել, ի՞նչ նպատակի էր դա ծառայում, տենց էլ չհասկացա։
Մեկ էլ մի բան էր ահավոր նյարդայնացնող․ ամենուր ծխում էին՝ ներս, դուրս, կապ չուներ։ Մի տեսարան կար՝ էնքան շատ էր ծուխը, դերասանները մեջը կորում էին։ Ու լավ զգացվում էր, որ լրիվ ուրիշ վերաբերմունք է եղել ծխելու հանդեպ։
Իսկ ֆիլմն ընդհանուր նրա մասին էր, թե ոնց են մի հոթելում հավաքված մարդիկ, բախտի բերմամբ թե պատահմամբ, կապվում իրար հետ։
Եթե հոթել ու խճճված պատմություններով մարդիկ, ապա միայն՝ "Four Rooms" (https://www.imdb.com/title/tt0113101/?ref_=nv_sr_1?ref_=nv_sr_1)․ այ դա իմ կինոն կլիներ։

Ամեն դեպքում, շնորհակալ եմ Սանտայիս, քանի որ ահագին հետաքրքիր էր տեսնել, թե անցյալ դարի 30-ականներին ինչն է կինոյի աշխարհում գլուխգործոց համարվել։
Բայց ախր շատ անտաղանդ ֆիլմ էր․․․

Էստեղ դնում եմ թրեյլերը․

https://www.youtube.com/watch?v=2drhlF5Nnhs

Thom
04.05.2019, 22:35
Նայեցի ինձ բաժին հասած կինոն․․․
56086
Глухие стены(Medianeras), Sidewalls (https://www.imdb.com/title/tt1235841/?ref_=ttqt_qt_tt)

Կինոն 2 գլխավոր հերոսների՝ Մարտինի ու Մարիանայի մասին ա։ Մարտինը ֆրիլանս վեբ-դիզայներ ա, օրվա մեծ մասն անց ա կացնում համակարգչի առաջ, իսկ փողոց դուրս գալը ու մարդկանց հետ առնչվելը՝ միայն խիստ անհրաժեշտության դեպքում։ Մարտինի դիմացի շենքում ապրում ա մյուս հերոսը՝ Մարիանան։ Ընկերոջ հետ 4 տարի տևած հարաբերությունները ավարտելուց հետո Մարիանան ծանր հոգեբանական ապրումների ու տանջանքների ձեռքում ա։ Իսկ ի՞նչն ա միավորում մեր հերոսներին։ Պատերը՝ հաստ ու ամուր, որոնցով մեր հերոսները շրջապատել են իրանց ու պաշտպանում են արտաքին աշխարհից։ Էտ պատերը շատ լավ երևում են կինոյում թե իրական ձևով, թե փոխաբերական իմաստով։ Մարտինն ու Մարիանան տանջվում են, ապրում մենակության ու սեփական մտքերի խաչմերուկում՝ աշխարհից առանձնացած հաստ ու ամուր պատերի օգնությամբ։
Պատերի թեման ընդհանուր առմամբ նորություն չի։ Pink Floyd: The Wall (https://www.imdb.com/title/tt0084503/?ref_=nv_sr_1?ref_=nv_sr_1) մյուզիքլը հենց նույն պատերի մասին էր։
Պատե՜՜ր։ Բոլորս ունենք էտ պատերը։ Ի՞նչ անել դրա հետ։ Կինոյի երգերից մեկն ու հենց կինոն հստակ պատասխան են տալիս էտ հարցին:)

Կինոն ինձ շատ դուր եկավ։ 2 գլխավոր հերոսների կյանքն, ապրելակերպն ու տանջանքները բավական հոգեհարազատ են եղել ինձ անցյալի ինչ-որ շրջանում։ Ու տպավորություն էր, թե ես հետևում եմ իմ՝ անցյալի երկու հատվածների մարմնավորումների կյանքին։ Ու ոնց էի հասկանում երկուսին էլ, երբ իրանք բարձրաձայն իրանց մտքերն էին արտահայտում էս կամ էն թեմայի շուրջ։ Ինձ թվում էր, թե ես եմ խոսում։ Հոգեբանական ապրումները սիրուն ու ճիշտ ձևով ներկայացված էին դիպուկ ընտրված մենախոսությունների օգնությամբ․ ավելորդ բառեր կինոյում չկային։ Կինոն մի երրորդ հերոս էլ ուներ․ էտ միջավայրն էր, քաղաքը՝ Բուենոս Այրեսը։ Ինքը կատարյալ ներդաշնակությամբ լրացնում էր անհրաժեշտ ընդհանուր տրամադրությունը հաղորդելու համար պակասող տարրը։ Մարտին-Մարիանա-Բուենոս Այրես եռյակը ուժեղ գամվեց ուղեղումս ու դեռ երկար կմնա էտ վիճակով։

Անպայման պետք ա նշեմ նաև սցենարին համահունչ ընտրված երաժշտությունը։ Շոպենյան գործերը ու մի քանի սիրուն, նուրբ երգերը քեզ վերջնական ընկղմում էին Բուենոս Այրեսում՝ ստիպելով վայելել ամեն մի վայրկյանը։

Ու հա, Progart-ին էլ հասկացա :) Հասցրեցի ոտքից գլուխ սիրահարվել Մարիանային։ Ինչքա՜՜ն սիրուն էր ինքը, ինչքա՜՜ն ներդաշնակ քաղաքի ու իր մենակության հետ։
56085

Շատ շատ, շնորհակալ եմ Սանտայիցս։ Էս հենց էն կինոն էր, որ ինձ պետք էր հիմա ու հենց էն ժանրը, որը ես սիրում եմ։ Եթե հնարավորություն ունենայի ինքս ընտրելու, էլի կընտրեի էս կինոն ու կնայեի։ Միանշանակ իմ ամենասիրելիների ցանկում ա ու իր ամուր տեղն ունի արդեն։ Չգիտեմ, թե ով ա Սանտաս ու անկեղծ ասած էս դեպքում չեմ էլ ուզում ենթադրություններ անել։ Բայց ով էլ լինի ուղարկողը, ես իրան սիրեցի :love:love

Յոհաննես
04.05.2019, 23:46
Adam’s Apples
Երեկ նայեցի իմ փայ ֆիլմը,իրականում շատ վատ շրջանում եմ նայել,քանի որ դրանից երկու օր առաջ GOT–ն էր,էսօր էլ Endgame–ը ու էս ֆիլմը տպավորությունները մղվեց երկրորդ պլան :Դ
Էս վերջերս ինչքան սկանդինավյան ֆիլմեր եմ նայել,բոլորում պոսդմոդերնիզմը ծԸփացել է իր ողջ էությամբ,ինչքան էլ ֆիլմերը լավը լինեն էդ արդեն հոգնեցնում է ու մի տեսակ հուշտ եմ լինում սկանդինավյան ֆիլմեր նայելուց,բացի էդ ակումբցիների կինոճաշակի մասին էլ եսիմ ինչ կարծիք չունեմ :Պ վերջը էսպիսի մտավախություններով սկսեցի ֆիլմը նայել:
Ֆիլմի ռեժիսորը Anders Thomas Jensen–ն է,մինչև ֆիլմը նայելը տեսա,որ ինքը Brothers-ի ու The Duchess-ի սցենարիստներից է եղել,բայց որպես ռեժիսոր ոչ մի գործ չէի նայել:Ի դեպ Brothers-ը շատ եմ հավանում ու մտածում էի էս կինոսանտային էդ ֆիլմը ուղարկեի:
Գլխավոր դերասաններն են Mads Mikkelsen-ը ու Ulrich Thomsen-ը,դե Mikkelsen-ից շատ ֆիլմեր եմ տեսել ու մեր օրերի դանիացի լավագույն դերասաններից է,իսկ Thomsen-ը բացահայտում էր:
Ինձ համար շատ կարևոր է ֆիլմի առաջին կադրը,իսկ էս ֆիլմի առաջի կադրը թույն էր ու էնքան լավ էր բնութագրում ամբողջ ֆիլմը,հենց սկզբից ի հայտ է գալիս Ադամը,որը մեր գլխավոր հերոսն է ու առաջին հայացքից նկատում ես,որ գործ ես ունենալու մի հատ շատ զիլ կերպարի հետ: Thomsen-ի խաղը հիացրեց,լրիվ դերի մեջ էր,կերպարը շատ հզոր էր ստացվել,հետն էլ մեր Ադամը նեոնացիստ է:Հետո գալիս է Իվանը,որը Ադամի հակապատկերն է ու Mikkelsen-ի խաղը էլի բարձունքի վրա էր:Ֆիլմը շատ լավ է ներկայացնում էս կերպարների գաղափարական(և ոչ միայն :Դ) բախումը,իրենց պատկերացումների ու ապրելակերպի տարբերությունը:Մնացած կերպարներն էլ բոմբ դեմքեր են,էն որ հավեսով բացվելու թեմա են:
Տևողությունը ժամ ու կես է,ճիշտ է չեք ձանձրանա ընթացքում,բայց իրականում դանդաղ ֆիլմ է:Կադրերը սիրուն են,հումորը շատ լավն է,կերպարները իրարից ահավոր տարբեր ու ծայրահեղ աբսուրդային,ֆիլմը ընդհանուր շատ աբսուրդային է,բայց չի վանում:Էս ֆիլմը մարդասիրության մասին է,որին պետք է հասնել հավատի միջոցով,հավատը կյանքի հիմքում է,աստվածաշունչն էլ ֆիլմից անպակաս է :Ճ
Ես հավանել եմ,միգուցե մի քանի տարի առաջ ավելի շատ դուրս գար,ուղղակի հիմա կինոներից ավելին եմ սպասում ու զուտ աբսուրդային իրավիճակներով հավատի ու մարդասիրության մասին ֆիլմը մեղմ ասած չի զարմացնում,էն էլ որ առաջի կադրից արդեն կինոն բաց դրածա: Շատ շնորհակալ եմ սանտայիս,աբրի արևը :Ճ
Հ.Գ. մի երկու ֆիլմ կուզեմ նայել ցանկից,նայածներիս մասին էլ,եթե հավես ունենամ կգրեմ:
Հ.Գ1 Ձեր կինոները դրեք էլի,տեսնենք ումա բաժին ընկել գյոզալս :Դ
Հ.Գ.3 Սանտաս հաստատ Տրիբունը չի :D

Աթեիստ
05.05.2019, 01:13
Իմ ֆիլմը՝ We Need to Talk About Kevin

Անունը ծանոթ էր, բայց նոր թրեյլերը նայեցի, ֆիլմը հաստատ չեմ տեսել։
Տրիլլեր շատ եմ սիրում, բայց Սուինտոնին չգիտեմ խի՝ չէ ։)

Էս քանի օր ֆիլմն էլ կնայեմ, կարտահայտվեմ։ Թրեյլերից դեռ մենակ ֆիլմի ոճն եմ հավանել. ոչ դերասաններին, ոչ էլ տենց կարճ ներկայացված սյուժեն։

Բայց էն փաստը, որ Կաննում 10 րոպե հոտնըկայս ծափահարել են, ինչ որ բան ասում ա ։)

Նիկեա
06.05.2019, 19:19
ինձ Empire Of The Sun էր բաժին ընկել, նայեցի, գիշերը նորմալ երկար գրեմ :))

Տրիբուն
06.05.2019, 20:39
Իմ սանտան սադիստ ա :( Ու ոնց եմ ես հիմա Աթեիստին հասկանում ․․․

Էս իմ ֆիլմն ա․ Amour (2012) (https://www.imdb.com/title/tt1602620/)

https://m.media-amazon.com/images/M/MV5BMTk1NTc3NDc4MF5BMl5BanBnXkFtZTcwNjYwNDk0OA@@._V1_SY1000_CR0,0,674,1000_AL_.jpg

Ես նայել եմ էս ֆիլմը մի հինգ տարի առաջ, մանրամասները տենց չեմ հիշում, բայց գիտեմ, որ երկրորդ անգամ ուժերս չի ների նայել։ Ներող, ժողովուրդ ջան։

Սանտա, ես քեզ չեմ սիրոմ :P

մարիօ
06.05.2019, 20:53
Ուրեմն ինձ բաժին հասած ֆիլմը՝
The Guilty (https://www.imdb.com/title/tt6742252/)
Դետեկտիվ դրամա, թրիլլեր
Դանիա
ռեժ՝ Gustav Möller

Առաջին անգամ, որ պոստերն ու նկարագրությունը տեսա, մտածեցի, որ միանշանակ չեմ հավանելու, բայց հիմա շատ գոհ եմ, որ նայել եմ, ավելին՝ շատ հավանել եմ, չնայած բացարձակ էս ոճի կինոների սիրահար չեմ։ :oy
Ֆիլմը փրկարար ծառայությունում աշխատող մի մարդու մասին է, որի պարտականությունների մեջ մտնում է միայն հեռախոսազանգերին պատասխանելը ու մարդկանց խնդիրները իր գործընկեր ոստիկաններին փոխանցելը, բայց հերոսը խելոք տեղը չի կարողանում նստի ու ամեն մեկի դարդ ու ցավով տապակվում է, էսպես ասած, խառնվում ոստիկանների հարցերին, երբեմն էլ փորձում սեփական միջոցներով լուծել խնդիրները։ Մի հատ հայտնի խոսք էր պտտվում գլխումս ֆիլմից հետո, մարդիկ կան է՞, որ ասում են «ուզում էինք լավ լիներ, ստացվեց ինչպես միշտ», հիմա էս իմ հերոսն էր, անընդհատ ուզում էր օգներ, բայց արդյունքում խառնվում էր ոչ իր գործին ու իր գլխին փորձանք բերում։
Հետաքրքիրն էն էր, որ ամբողջ ֆիլմը ոնց որ թե մի կադր լինի, միշտ նույն տեսարանը, ուղղակի տարբեր հեռախոսային խոսակցություններ, որ սկզբում մտածում էի ձանձրալի կլինի, հետո չզգացի էլ, թե ոնց եմ կլանված 1,5 ժամ նայել նույն պատկերին։ Սիրում եմ, որ ֆիլմում մարդուն տարբեր դժվար իրավիճակների մեջ են գցում ու դու կողքից կարող ես հետևել, թե ինքն ինչ ելքեր է փնտրում։ Հերոսին շատ եմ հավանել, չնայած, որ մի քիչ իմ վրա էլ ազդեց իրա էդ խորանալու ու կպած իրեն չվերաբերվող ելքեր փնտրելու ցանկությունը։
Կպնելու տեղ չունեմ էս կինոյին, չնայած չի մտնի իմ սիրած կինոների ցանկ, բայց շատ լավ, նայվող ու հետաքրքիր կինո էր, ուղեղն անջատելու համար կարելի ա նայել, որոշ հետևություններ անել։
Սանտաս, ենթադրում եմ, որ Բյուրն ա, որովհետև համ դանիական էր, համ իրա ոճի մեջ էր, եթե Բյուրը չի, ուրեմն Աթեիստն ա, բայց դժվար։ :D

Հ․Գ․ Ռեվյուն գրելուց 10 րոպե անց տեսա, որ Բյուրը չի մասնակցում էս խաղին, թեկնածուս մնաց Աթեիստը ։:D

մարիօ
06.05.2019, 21:02
Իմ սանտան սադիստ ա :( Ու ոնց եմ ես հիմա Աթեիստին հասկանում ․․․

Էս իմ ֆիլմն ա․ Amour (2012) (https://www.imdb.com/title/tt1602620/)

Ես նայել եմ էս ֆիլմը մի հինգ տարի առաջ, մանրամասները տենց չեմ հիշում, բայց գիտեմ, որ երկրորդ անգամ ուժերս չի ների նայել։ Ներող, ժողովուրդ ջան։

Սանտա, ես քեզ չեմ սիրոմ :P

Համաձայն եմ, որ շատ երկար ու դժվար նայվող ֆիլմ ա, բայց շատ լավն ա է ախր, շատ սիրուն ու իսկական սեր կինո ա։ Ես էլ երկրորդ անգամ կարողա չնայեի, որովհետև Հանեկեի կինոները երկրորդ անգամ նայելու համար պետք ա մազոխիստ լինել երևի, բայց սանտային սիրում եմ, ապրի։ :love

Յոհաննես
06.05.2019, 21:06

Հանեկե ուղարկողը ամենավերջին սադիստնա,չի կարելի :think

մարիօ
06.05.2019, 22:30
Հանեկե ուղարկողը ամենավերջին սադիստնա,չի կարելի :think

Եթե նենց մարդու ընկներ, որ նայած չլիներ ու նոր նայեր, շատ էլ լավ կլիներ, բայց էս կինոն երկրորդ անգամ նայելը հերոսություն ա :D

Յոհաննես
06.05.2019, 22:53
Եթե նենց մարդու ընկներ, որ նայած չլիներ ու նոր նայեր, շատ էլ լավ կլիներ, բայց էս կինոն երկրորդ անգամ նայելը հերոսություն ա :D

ախր չէ,ուղարկողը պիտի ջոգի,որ Հանեկե նայելը բարդա,անգամ առաջի անգամ նայողը կարա կեսից անջատի ու հելնի գործերով։Անցած անգամ ես էլ էշ֊էշ բռնել Սորենտինո էի ուղարկել,բայց ասենք Սորենտինոն բայեվիկա Հանեկեի դեմը :D

Thom
06.05.2019, 23:00
Եթե նենց մարդու ընկներ, որ նայած չլիներ ու նոր նայեր, շատ էլ լավ կլիներ, բայց էս կինոն երկրորդ անգամ նայելը հերոսություն ա :D

Մի քանի օր առաջ Դաշնակահարուհին էի նայում Հանեկեի․․․ Ասենք ի՞նչ էր էտ․․․

Յոհաննես
06.05.2019, 23:06
Մի քանի օր առաջ Դաշնակահարուհին էի նայում Հանեկեի․․․ Ասենք ի՞նչ էր էտ․․․

Էդ գերհզոր ֆիլմա,Հյուպպերը էդտեղ հանճարեղա,բայց սենց բաների համար չի ))

Thom
06.05.2019, 23:13
Էդ գերհզոր ֆիլմա,Հյուպպերը էդտեղ հանճարեղա,բայց սենց բաների համար չի ))

Կբացատրես, թե էտ կինոյի ո՞ր մասն ա գերհզոր)) Հետաքրքիր ա կարծիքդ։

Յոհաննես
06.05.2019, 23:16
Կբացատրես, թե էտ կինոյի ո՞ր մասն ա գերհզոր)) Հետաքրքիր ա կարծիքդ։

չէ :D

մարիօ
06.05.2019, 23:26
Փորձեմ գուշակել, թե ով որ ֆիլմը կարող էր ուղարկած լինել։ Ուրեմն՝
Empire Of The Sun-Մի քանի հոգու կար, որ պատկերացում չունեի, թե որը կարող են լինել ու էս մեկն էդ կինոներից էր, պիտի որ Progart-ը լինի։
Grand Hotel -էս ձյաձ Տրիբունը կլինի հաստատ․ նախորդ կինոսանտաներին միշտ ամենահին կինոն ինքն ա ուղարկել։ :D
Sidewalls-Սա նայել եմ, շատ Նիկեա կինո էր, ենթադրում եմ, որ Նիկին կարողա ուղարկած լինի։
Adam’s Apples-Բյուրը որ մասնակցեր, կմտածեի սա Բյուրն ա ուղարկել։
Amour-Ենթադրում եմ, որ սա Այվին ա ուղարկել, իրա մտածելակերպին, պատկերացումներին շատ մոտ ֆիլմ ա։ :love
You, the Living-Էս ֆիլմը որ տեսա, մտածեցի՝ կարողա՞ ես 2 անգամ եմ ուղարկել, որովհետև բացարձակ չէի սպասի էս կինոյին տեսնել էստեղ, մինչև էս վերջերս էլ համոզված էի, որ էս կինոն ինձնից ու Ռուբիից բացի ոչ մեկը չի հավանում, բայց փաստորեն չէ․ շատ հաճելի անակնկալ էր Թոմի կողմից։ Էս մեկը բացառման սկզբունքով եմ ասում, որովհետև մյուս ակումբցիների կինոճաշակը մոտավոր գիտեմ, մենակ ինքը կարող էր լինել։ :oy
The Kindergarten Teacher - էս երևի Մուշուն կլինի։
Harold and Maude -Երևի Yellow raven, էս մեկը վապշե չգիտեմ։ :think
The Guilty -էս արդեն ասել էի, որ Աթեիստի ոճի մեջ ֆիլմ ա, էս էլ որերորդ կինոսանտան ա, ինձ իրա կինոներն են բաժին հասնում։
Bitter Moon -90-ականներ, Պօլանսկի, եսի՞մ, :think ենթադրում եմ Յոհանն ա, չնայած բոլորիդ միջից ամենաշատը պիտի որ իրա կինոճաշակն իմանայի, բայց լրիվ անկանխատեսելի ա։
The Great Mouse Detective -Սա դե միանշանակ Սմոքիի ձեռքի գործն ա, իրա ձեռագիրը միշտ ամենաակնհայտն ա, հազարի միջից կիմանամ իրա ուղարկածը։ :hands
We Need To Talk About Kevin-էս մեկն էլ եթե Վոլտերան մասնակցեր, միանաշանակ կասեի, որ Վոլտն ա ուղարկել, Վոլտը չկա, ես չեմ, ուրեմն Ռուբին ա։ :P

Եթե ճիշտ գուշակած լինեմ նամյոկ արեք, իմանամ։ ;)

Տրիբուն
07.05.2019, 00:56
չէ :D

Դաշնամու՞ր էլի

Յոհաննես
07.05.2019, 01:03
Դաշնամու՞ր էլի

Նոտաների վրա էլ մանանեխա շաղ տված :P

Յոհաննես
07.05.2019, 01:12
Դաշնամու՞ր էլի

ի դեպ էն ավել ֆիլմերից չե՞ս ուզում նայես,there will be blood-ին տեր եմ :D

Տրիբուն
07.05.2019, 01:57
Նոտաների վրա էլ մանանեխա շաղ տված :P

Աթոռն էլ օդի ակերով ա ?

Տրիբուն
07.05.2019, 01:58
ի դեպ էն ավել ֆիլմերից չե՞ս ուզում նայես,there will be blood-ին տեր եմ :D

Ուզում եմ !

Աթեիստ
09.05.2019, 03:31
Էսօր վերջապես նայեցի ֆիլմս՝ We Need to Talk About Kevin.

Սկսել էի նայել 3 օր առաջ, խանգարեցին, բայց արդեն էդ օրը նկատեցի, որ դուրըս չեն գալիս ֆլեշբեքերը։ Այսինքն դուըրս չի գալիս, որ շատ մանր դետալների միջոցով պտի գուշակեմ տվյալ պահի ժամանակաշրջանը։ Ես նախընտրում եմ, որ դա հասկացնեն կամ գունային երանգով, կամ որևէ այլ, ակնհայտ ձևով, որ կենտրոնանամ սյուժեի վրա, ոչ թե տենց մանր դետալներով գուշակելու վրա։ Նույնիսկ «Необратимость» ֆիլմի թարս խրոնոմետրաժն ավելի հեշտ էի տանում։

Էսօր արդեն աչքս ավելի սովոր էր, ու արդեն ավելի թեթև էի տանում էն անցումները։

Ֆիլմը պատմում ա մոր ու որդու շատ բարդ ու անհասկանալի փոխհարաբերությունների մասին։ Կարդացի, որ գրքում շատ լավ ներկայացվում ա նաև մինչև երեխայի ծնվելը նրա ծնողների կյանքը, շատ մանրամասն ներկայացվում ա, թե ոնց ա կինն անընդհատ փորձում ամուսնու ուշադրությունը հրավիրել էն փաստի վրա, որ իրան որդին տարօրինակ ա։
Ֆիլմում դրանից շատ քիչ բան ա մնացել, ու շեշտը կարծես դրվում ա նրա վրա, որ մայրը ի սկզբանե չէր սիրում որդուն, ու դրանով ա փորձում բացատրել որդու վարքն ու դրամատիկ կուլմինացիան։ Որպես 3 երեխաների հայր կասեմ, որ ֆիլմն ինձ ցույց չտվեց մոր մեղքը։ Կեվինը հենց սկզբից էլ տարօրինակ էր, ու մայրը դրանում մեղք չուներ։

Ինչպես արդեն նշել էի, ես չեմ սիրում Տիլդային, բայց էս ֆիլմի մերկ տեսարաններից հետո իրան գոնե կսկսեմ ընկալել որպես կին։ Մինչև էսօր ինչ որ անսեռ արարած էր ։)
Կեվինի դերակատարը, Էզրա Միլլերը հզոր էր։

Չեմ կարա ասեմ, որ ֆիլմը դուրըս եկավ, կամ չեկավ։ Մի բան հաստատ ա. ես ֆիլմը չհասկացա, ու ժամանակ ունենալու դեպքում էլի կուզեմ նայել։
Բայց որևէ մեկին խորհուրդ տալ ռիսկ չեմ անի ։)

Շնորհակալ եմ սանտայիս, թեկուզ մենակ Միլլերի համար արժեր նայել։

Smokie
09.05.2019, 06:52
Շատ ցավում եմ, բայց վախենամ թե էդպես էլ չհաջողացնեմ էսսանտայիս կինոն ժամանակին նայել: :( Շատ խառը, բարդ ու անկանխատեսելի շաբաթ դուրս եկավ իմ համար::oy

Երբ նայեմ` անպայման կգրեմ թեմայում ու կաշխատեմ նախօրոք չիմանալ, թե ով ա սանտաս::oy

ivy
09.05.2019, 12:43
Amour-Ենթադրում եմ, որ սա Այվին ա ուղարկել, իրա մտածելակերպին, պատկերացումներին շատ մոտ ֆիլմ ա։ :love

Եթե ճիշտ գուշակած լինեմ նամյոկ արեք, իմանամ։ ;)

Իսկ սխալի դեպքում կարելի՞ ա նամյոկ անել :P

Վերջնաժամկետը վաղն ա, բայց դեռ ահագին մարդ չի գրել իր ֆիլմի մասին. գրեք, հետաքրքիր ա :)

մարիօ
09.05.2019, 17:06
Գրեմ մի քանի կինոյի մասին, որ ինձ բաժին չեն հասել, բայց նայել եմ։

Empire Of The Sun-Մի քանի օր առաջ նայեցի․ համարյա մի ամբողջ օր նայում էի, որովհետև կեսից զգում էի, որ էլ չեմ ձգում, ստօպ էի տալիս, մի քիչ հետո նորից շարունակում։ Շատ երկար կինո էր, բայց ոչ թե ձանձրանում էի ընթացքում, այլ ուղղակի չէի կարողանում նայել։ Բայց շատ-շատ հավանել եմ, շատ դրամատիկ ու հզոր ֆիլմ էր, լավ դերասանական խաղով, թույն օպերատորական աշխատանքով։ Քրիստիան Բեյլն ու Ջոն Մալկովիչը լրիվ խզարում էին։
Ֆիլմը պատերազմի մասին ա ու թվում ա, թե հազարներով արդեն պատերազմի մասին ֆիլմեր են նկարվել, բայց ամեն անգամ մի նոր զգացմունք ու զգացողություն, մի նոր պատմություն ու ճակատագիր կարելի ա բացահայտել, բայց ինչի չեմ սիրում պատերազմի թեման, որովհետև ինչքան պատմես էլի պատմելիք կա ու պատերազմի մասին լավ կինո նկարելը շատ հեշտ ա, շատ հեշտ ա խաղալ մարդկանց զգացմունքների ու հիշողությունների հետ էս թեմայով, շատ հեշտ ա ստիպել մարդուն կարեկցել հերոսին։
Մի բան էլ․ էս ֆիլմում բոլոր կերպարներն ինձ համար բացասական կերպարներ էին, բայց էդ երևի պլյուսն էր կինոյի, որովհետև լրիվ երևում էր, թե պատերազմը ոնց ա բոլորին հրեշ սարքում, իսկ արդեն իսկ հրեշներին, ավելի հրեշ, բայց արդեն խորամանկ հրեշ։
Գիտեմ, որ 2 իրար հակասող բաներ եմ գրում, որովհետև կինոյի տեխնիկական կողմն ու կատարողականը շատ եմ հավանել, բայց կինոյի ասելիքը իմ համար հերթական հոլիվուդյան ա, բայց վերջաբանը լրիվ փրկում ա ֆիլմը, երբ ցուցադրվում ա, թե ոնց ա հերոսն ուղղակի մոռացել, թե ինչ տեսք ունեն իր ծնողները ու ոնց ա ապրում լիակատար մենակության մեջ, ոնց ա կորցրել ամեն ինչ, նույնիսկ իր երազնանքրն ու պատկերացումներ էս աշխարհի ու կյանքի մասին։ Բայց էդ ինձ հերիք չի կինոյի գաղափարն ու ասելիքը հավանելու համար։ Գոնե Սփիլբերգից ես ավելին էի սպասում։ :think

մարիօ
09.05.2019, 18:09
Sidewalls-Շատ-շատ սիրուն ֆիլմ ա կորած-մոլորված մարդկանց մասին, որոնք իրանք էլ չգիտեն ինչ են ուզում ես կյանքից, ինչ են անում, ինչ են ուզում արած լինել ու շատ եմ սիրում ֆիլմերը սենց փախած հերոսների մասին։ Շատ սիրուն գույն ունի էս ֆիլմը, սենց մի տեսակ մութ, դեպրեսիվ բան կա օդում, բայց էնքան խաղաղ ֆիլմ ա, որ նայելուց մենակ հաճույք եմ ստացել։ Ուղեղն անջատելու ու հանգիստ նստել, հաճույք ստանալու համար ֆիլմ ա։ Կինոներ կան, որոնք հատուկ կառուցված են դետալների վրա, որ նստես, նայես, թե հերոսը ձեռը ուր դրեց, կամ ոնց շարժեց, ոնց էր նստել, ինչ էր ուտում ու էդ դետալները երբեմն ջղայնացնում են դիտողին, բայց ես օրինակ շատ եմ հավանում էդ դետալները, սենց առաջին հայացքից ոչ կարևոր մանրուքներ, որոնք էնքան սիրուն են երբեմն։ Մի խոսքով՝ լավն ա էս կինոն շատ։ :love

Amour-էս ցանկի ամենազգացմունքային ֆիլմն ա, համոզված եմ, էսքան սեր երբեք ոչ մի ֆիլմում տեսած չկամ ու խոսքը էն վանիլային, թինեյջերական սիրո մասին չի, էն որ թիթեռնիկներ փորիկում, չէ՛, իսկական, հասուն ու մարդկային զգացմունքի մասին ա։ Էս ֆիլմը նայելուց եմ առաջին անգամ սկսել իրոք ու լուրջ մտածել, թե ինչ ա էդ սերը ընդհանրապես, որ էդքան խոսում ու քննարկում են, էդքան կինոներ են նկարում, գրքեր գրում։ 2 դերասանով ստեղծված ահավոր սիրուն ու ստացված ֆիլմ ա, որ հիմա միգուցե դետալները չեմ հիշում, բայց հիշում եմ, թե ոնց էի նայելուց տանջվում բառի ամենաբոլոր իմաստներով։ Ուղղակի դա նենց չի, որ վատ ա, որովհետև ես սիրում եմ, որ կինոն ստիպում ա տանջվել նայելուց, էն, որ ոսկորներդ սկսում են ցավել, մեջդ ինչ-որ բաներ խառնվում են իրար, ուղեղդ սկսում ա ցրիվ գալ․ իսկ Հանեկեն էնքան ուժեղ ռեժիսոր ա, որ կարողանում ա նենց անել, որ ուղեղդ ցրիվ գա, մեջիցդ ուտես քեզ կինո նայելուց։
Վերևում քննարկում էինք, որ Հանեկեի ֆիլմերը նայելը բարդ գործ ա ու հատուկ նախատրամադրվածություն ու պատրաստվածություն ա պետք ունենալ մարսելու համար, բայց ես կնայեի էլի էս ֆիլմը ավելի հասուն տարիքում միգուցե։

Yellow Raven
09.05.2019, 23:58
Մնացել են Ռուբին, Նիկեան, Մուշուն ու Progart-ը (դե Smokie-ն արդեն ասեց, որ հիմա չի նայելու)։ Շտապեք ռեվյուել, որովհետև վաղը երեկոյան արդեն գաղտնազերծելու եմ սանտաներին :)

Նիկեա
10.05.2019, 12:41
Empire Of The Sun

Ես պատերազմներով կինոներ չեմ սիրում։ Ոչինչ որ կինոն խոշոր հաշվով կարա պատերազմի մասին չլինի ուղղակի գործողությունները պատերազմի ֆոնին ընթանան, մեկ ա չեմ սիրում։ Կիոնոն վիզուալ առումով շատ թույն էր։ էն պահը, որ լուսամուտը բացում ա ու քամին քշում ա հատակին թափված դիմափոշին ու էդ փոշու վրա մնցած հետքերը փշաքաղվելու սիրուն էր։ ու մենակ էդ չէ, լիքը ուրիշ պահեր էլ էին թույն, միսիս Վիկտորի մեռնելն էր շատ թույն ու էդ պահին ատոմային ռումբի պայթյելը, վայ սփոյլեր, լավ, կներեք։ Ջեյմիի ու էն ճապոնացի տղայի հարաբերություններն էին շատ-շատ-շատ սիրուն ու դրան հակադրվող Ջեյմիի ու Բեյզիի հարաբերությունները։ Հա, մարիօյի ասածի պես, չկային դրական կերպարներ, որոնց ֆոնին մյուսները բացասական կլինեին, բոլորն էին բացասական, որովհետև դե ոնց դրական լինես, երբ պատերազմ ա։
Կինոյի սկզբում, Ջեյմին իրանց տանը ծնողներին էր սպասում հեծանիվ էր քշում տան մեջ ու ոչ ոք չկար որ իրան կասեր՝ ստեղից գնա ստեղ նստի բան։ ՈՒ կարող ա Ջեյմին մի քիչ ձանձրանում էր, բայց էն տպավորությունն էր, որ քանի ուտելիք ունի, նենց չի որ դժգոհ ա իրա էս վիճակից։ վերջում, երբ պատերազմը արդեն վերջանալով էր, իրենց ճամբարում էլ ոչ ոք չկար, Ջեյմին հեծանիվով էդ ճամբարում էր շրջում ու էլի Ջեյմիին լավ էր։ Ու շատ սիրուն էր ցույց էր տալիս, որ տունը Ջեյմիի համար արդեն էդ ճամբարն ա։ Միսիս Վիկտորն էլ էր մի անգամ ասեց Ջեյմիին, թե դու կկարոտես ճամբարը, երբ ստեղից գնաս։ ու հա, երևի կարոտելու էր։

Կինոն նայելուց չեմ ձանձրացել, որովհետև անկախ ամեն ինչից սիրուն ա, աչքդ սովորում ա ու նայում ես, բայց մեկ ա էդ էրկուսուկես ժամը չէր անցնում։ Եթե սանտան էլ չլիներ, մեկ ա մի օր նայելու էի, դե Սփիլբերգ-Մալկովիչ-Բեյլ, թույն կոմբո ա :)) Կինոն նայելուց հետո գնացի որ Letterboxd-ում նայեմ, թե Սփիլբերգից էլ ինչ եմ նայել, բացի Շինդլերի ցուցակից ու պարզվեց ահագին շատ բան եմ նայել, չէի սպասում ինձանից :))

Մի խոսքով, շնորհակալություն կազմակերպիչներին :))

ivy
10.05.2019, 13:35
Մինչև հիմա չգիտեմ, թե իմ ֆիլմը ում է հասել. գոնե գրեք ձեր ֆիլմերի անունները :unsure

Ruby Rue
10.05.2019, 16:20
Մնացել են Ռուբին, Նիկեան, Մուշուն ու Progart-ը (դե Smokie-ն արդեն ասեց, որ հիմա չի նայելու)։ Շտապեք ռեվյուել, որովհետև վաղը երեկոյան արդեն գաղտնազերծելու եմ սանտաներին :)

Ես իմ կինոյի՝ Bitter Moon-ի դեմ ներքին պայքարի մեջ եմ։ Ոչ մի կերպ չեմ կարողանում ինձ ստիպել, որ շարունակեմ: Պաստառները ու կարճ նկարագրություններն ընդհանրապես չեն գրավում, նույնիսկ հակառակը։ Բայց եթե Սանտան Երևանի ժամանակով 21-22-ի կողմերը բացվի, ինձ կկապեմ աթոռին ու կստիպեմ նայել, միգուցե լրիվ սխալ տպավորություն ա ստեղծվել։

ivy
10.05.2019, 17:09
''Bitter Moon''-ը կամ հայավարի ասած՝ «Ժիստոկայա լունա»-ն, հետսովետական Հայաստանում կարգին բում էր՝ «մեծական կինո», որի մասին մեծերը շշնջալով էին խոսում: Ես էլ ականջ էի դնում՝ հետաքրքրությունից վառվելով, թե յարաբ էդ լուսնյակը ինչ խաղեր ա տալիս: Մեծացա, նայեցի :nea
Բացառման կարգով, կարծում եմ՝ Աթեիստը ուղարկած կլինի:

Yellow Raven
10.05.2019, 17:38
Մինչև հիմա չգիտեմ, թե իմ ֆիլմը ում է հասել. գոնե գրեք ձեր ֆիլմերի անունները :unsure

Ես էլ եմ քո կինոյի ռեվյուին սպասում, ես հիշում եմ ահագին հաճույք էի ստացել էդ կինոն նայելուց :))

Յոհաննես
10.05.2019, 17:48
Ստեղ մի հատ ֆիլմ կա,որի մասին չեմ կարող երկու տող չգրել:Empire Of The Sun-ցավում եմ,որ էս ֆիլմը ինձ բաժին չհասավ,ավելի շատ ցավում եմ,որ Նիկիտային բաժին հասավ,քանի որ ինչքան նկատել եմ նիկիտան անկապ-փախած-տրաքած կինոներ է սիրում ու էս ֆիլմը իրանը չի:Իրականում էս ֆիլմը հանճարեղ գործ է,որը իր մեջ շատ հարցեր է արծարծում ու էդ հարցերը Բեյլը էնքան թույնա փոխանցում հանդիսատեսին,որ շատ երկար մտածելու տեղիք է տալիս:Իհարկե չնշվեց Բեռի պաշտամունքի մասին,որը ֆիլմի կարևոր շեշտադրումներից է ու ես հենց էդ թեմայի համար եմ նայել,բայց ընթացքում շատ ավելին եմ ձեռք բերել:Ես ահագին ֆիլմեր եմ նայել,բայց չեմ հիշում մի երեխայի,որ Բեյլի պես խաղ ցույց տված լինի,դե իսկ Սփիլբերգի մասին խոսելը ավելորդ է,էս մարդը մի թերություն ունի,որ Հենքսի մասնակցությամբ ֆիլմեր ունի :Դ
հ.գ.Enemy-ի մասին ափսոս քննարկում չեղավ,թե չէ հավեսով կմասնակցեի ))

Yellow Raven
10.05.2019, 20:23
Եթե ինչ-որ մեկին հետաքրքիրա, թե ով էր իր Սանտան, խնդրեմ՝

Sidewalls - Նիկեա -> Thom
Harold and Maude - ivy -> Մուշու
You, the Living - Thom -> Yellow Raven
Grand Hotel - Մուշու-> ivy
Adam’s Apples - մարիօ -> Յոհաննես
Amour - Progart -> Տրիբուն
The Kindergarten Teacher - Yellow Raven-> Smokie
Empire Of The Sun - Յոհաննես -> Նիկեա
The Guilty - Աթեիստ -> մարիօ
Bitter Moon - Տրիբուն -> Ruby Rue
We Need To Talk About Kevin - Ruby Rue -> Աթեիստ
The Great Mouse Detective - Smokie -> Progart

Մուշու
10.05.2019, 20:43
Harold and Maude

Դեռ միայն սկիզբն եմ նայել, չեմ կողմնորոշվում մահը սիրող տղան ա վրաս ավելի շատ ազդում թե կյանքը պաշտող կինը։ Ֆիլմի հետ կապված կասկածներ ունեմ, որ վերջում դուրս շատ ա գալու։ Եթե հարցնեք ինչի դեռ չեմ նայել, արդարացում չեմ ունենա։ Լինում են պահեր, որ ուզում ես ծգես, ուզում ես չանցնի կամ ուշ անցնի, այ ֆիլմի հետ տենց զգացողություն կա մոտս։ Խոստանում եմ մոտակա ժամանակները նայել

Աթեիստ
10.05.2019, 20:53
Փորձեմ գուշակել, թե ով որ ֆիլմը կարող էր ուղարկած լինել։ Ուրեմն՝
Empire Of The Sun-Մի քանի հոգու կար, որ պատկերացում չունեի, թե որը կարող են լինել ու էս մեկն էդ կինոներից էր, պիտի որ Progart-ը լինի։
Grand Hotel -էս ձյաձ Տրիբունը կլինի հաստատ․ նախորդ կինոսանտաներին միշտ ամենահին կինոն ինքն ա ուղարկել։ :D
Sidewalls-Սա նայել եմ, շատ Նիկեա կինո էր, ենթադրում եմ, որ Նիկին կարողա ուղարկած լինի։
Adam’s Apples-Բյուրը որ մասնակցեր, կմտածեի սա Բյուրն ա ուղարկել։
Amour-Ենթադրում եմ, որ սա Այվին ա ուղարկել, իրա մտածելակերպին, պատկերացումներին շատ մոտ ֆիլմ ա։ :love
You, the Living-Էս ֆիլմը որ տեսա, մտածեցի՝ կարողա՞ ես 2 անգամ եմ ուղարկել, որովհետև բացարձակ չէի սպասի էս կինոյին տեսնել էստեղ, մինչև էս վերջերս էլ համոզված էի, որ էս կինոն ինձնից ու Ռուբիից բացի ոչ մեկը չի հավանում, բայց փաստորեն չէ․ շատ հաճելի անակնկալ էր Թոմի կողմից։ Էս մեկը բացառման սկզբունքով եմ ասում, որովհետև մյուս ակումբցիների կինոճաշակը մոտավոր գիտեմ, մենակ ինքը կարող էր լինել։ :oy
The Kindergarten Teacher - էս երևի Մուշուն կլինի։
Harold and Maude -Երևի Yellow raven, էս մեկը վապշե չգիտեմ։ :think
The Guilty -էս արդեն ասել էի, որ Աթեիստի ոճի մեջ ֆիլմ ա, էս էլ որերորդ կինոսանտան ա, ինձ իրա կինոներն են բաժին հասնում։
Bitter Moon -90-ականներ, Պօլանսկի, եսի՞մ, :think ենթադրում եմ Յոհանն ա, չնայած բոլորիդ միջից ամենաշատը պիտի որ իրա կինոճաշակն իմանայի, բայց լրիվ անկանխատեսելի ա։
The Great Mouse Detective -Սա դե միանշանակ Սմոքիի ձեռքի գործն ա, իրա ձեռագիրը միշտ ամենաակնհայտն ա, հազարի միջից կիմանամ իրա ուղարկածը։ :hands
We Need To Talk About Kevin-էս մեկն էլ եթե Վոլտերան մասնակցեր, միանաշանակ կասեի, որ Վոլտն ա ուղարկել, Վոլտը չկա, ես չեմ, ուրեմն Ռուբին ա։ :P

Եթե ճիշտ գուշակած լինեմ նամյոկ արեք, իմանամ։ ;)

Մալադեց, ահագին էլ գուշակել էիր ։)

Progart
10.05.2019, 21:29
The Great Mouse Detective - Smokie -> Progart

ես դեռ նայում եմ :)) ։դ ներող, չհասցրի ։Դ

ivy
10.05.2019, 21:45
Ստեղ մի հատ ֆիլմ կա,որի մասին չեմ կարող երկու տող չգրել:Empire Of The Sun-ցավում եմ,որ էս ֆիլմը ինձ բաժին չհասավ

Empire Of The Sun - Յոհաննես -> Նիկեա

Յոհանը կյանք ա :))

Երկու տարբեր սանտաների եմ մասնակցել ու մի հատ բիձայական նկատողություն անեմ։
Էրեխեք ջան, հասկանում եմ, որ էս ժամանց ա և այլն, բայց կան կանոններ, ու եթե մասնակցում եք մի բանի, բարի եղեք ձեր թանկարժեք ժամանակից մի քիչ խլել ու տրամադրել էդ գործին՝ ինչ էլ լինի դրա անունը։ Սա ընդհանրապես կոչվում ա պատասխանատվության զգացում։
Նենց չի էլի, որ ես ուրբաթ իրիկունը անելու բան չունեի ու ուշքս գնում էր 100 տարվա չխմած ֆիլմ նայելու համար, բայց նայեցի, որովհետև մասնակցում էի խաղին, հետն էլ ինչ հնարավոր էր քչփորեցի էդ ֆիլմի մասին ու կարծիք գրեցի։ Նույնն էլ ակնկալում էի բոլոր մասնակիցներից։ Սա նաև մյուս սանտա-խաղերին ա վերաբերվում։
Կարող ա ես շատ եմ գերմանացել, բայց էս վերաբերմունքը օքեյ չի ինձ համար, ու սրանով իմ սանտա-կարիերան ավարտվում ա․ ով հավես ունի էս ձևով շարունակելու, բարի ժամանց իրեն :ok

Յոհաննես
10.05.2019, 21:51
Նախ ասեմ,որ Այվիի հետ համաձայն եմ,սկզբից մինչև վերջ :oy բայց կարծում եմ էս վերջնական դաս եղավ,որ հատուկ թեմայի շրջանակներում անցկացվի սանտան,հետն էլ պայմանավորված չլինի ժամանակային ինտերվալով,որ մասնակցողը մոտավոր իմանա իրան ինչա սպասվում ու ըստ այդմ(հոդմ շայդմ) որոշի մասնակցել,թե չէ։
Էն Enemy-ն ու There will be blood-ն էլ էի ես ուղարկել,բայց իզուր :cry

Ruby Rue
10.05.2019, 23:06
Կներեք ուշացած գրելու համար, բայց թեման չեմ նայել, որպեսզի չտեսնեմ, թե Սանտաս ով է մինչև կարծիք գրելը։

Roman Polanski - Bitter Moon (1992)
Մինչև փորձեմ հավաքել մտքերս, ուզում եմ Սանտայիս շնորհակալություն ասել էս կինոյի համար։ :love Ինձ եթե մնար, մինչև վերջ չէի նայելու, քանի որ, ինչպես գրել էի, նկարագրությունը, պաստառներն ու առաջին րոպեներն ինձ ոչ մի կերպ չէին գրավում։ Մեջբերեմ IMDB-ի նկարագիրը․

After hearing stories of her, a passenger on a cruise ship develops an irresistible infatuation with an eccentric paraplegic's wife.
Նման նկարագրություններ գրողները արժանի են բազմաթիվ կտտանքների, որովհետև կինոն որպես շարքային մելոդրամա է ներկայացնում։ Գիտեմ՝ մի նախադասությունանոց նկարագիր հեշտ չի գրել, բայց գյոզալ կինոյի մասին սա գրելն աբսուրդ ա։ Իրականում հետաքրքիրն էն ա, որ կինոյի առաջին 40-45 րոպեն լրիվ տեղավորվում ա էդ միագիծ նկարագրության մեջ․ հաշմանդամություն ունեցող Օսկարն ազատ ականջ է գտնում ու սկսում իր ամբողջ սեքսուալ կյանքը պատմել։ Իսկ ազատ ականջը՝ Նայջելը նվնվում է, բայց առանձնապես դեմ չէ էդ ամենը լսելուն, քանի որ թեկուզ ամուսնացած է, բայց Օսկարի պատմություններով ու նրա սուպեր-սեքսուալ կնոջով՝ Միմիով գրգռված, լավ էլ շարունակում է լսել։ (Թուհ, նույն IMDB-ի տեքստը գրեցի)։ Ֆիլմի սկզբում ոչ մի արտառոց բան չկար, թեև հնարավոր է, որ էդ ամենն 90-ականների կինոյով կարող էր շատ բաց ու «այլասերված» համարվել, բայց շարունակությունը լրիվ գլխապտույտ էր։ Ֆիլմի իրադարձությունները նավով կրուիզի ժամանակ են կատարվում, ու ֆիլմը դիտելիս էլ էդպես նավին գտնվելու տպավորություն է․ էմոցիաները փոխվում են սրտխառնոցից մինչև հիացմունք, իսկ վերջում շատ կարճ ժամանակում plot twist-երը լրիվ գլխապտույտ են առաջացնում։
Գլխավոր կերպարները որոշ հատվածներում համոզիչ չէին, բայց ընդհանուր առմամբ՝ ֆիլմն ահագին հաջողված էր։ Վստահ չեմ, որ միանշանակ հավանել եմ ու հասկացել, բայց էմոցիաների լայն սպեկտր էր կինոն ու իմ սիրած ձևի fucked up: Ըստ իս՝ կդիտեմ էլի։

Ու հատուկ շնորհակալություն Վահեին կազմակերպելու համար։ Կարծում եմ սանտաս կա՛մ Աթեիստն ա, կա՛մ Այվին։ Արագ տեղադրեմ, իմանամ։ :D

Տրիբուն
11.05.2019, 02:43

Էս կինոն Պոլանսկիի գլուխգործոցն ա: Սրա հետ կարա մենակ իրա Carnage-ը մրցի, էն էլ հիմնականում Christoph Waltz-ի շնորհիվ. գենիալնի ա էտ կինոյում։ Եթե չես նայել, խիստ խորհուրդ եմ տալիս :)

Ջահել տարիներիս The Ninth Gate-ն էի շատ սիրում, բայց ինչ մեղքս թաքցնեմ, Emmanuelle Seigner-ի խաթեր: Սա մի այլ կարգի բոմբ էր էն թվերին:

Դե The Pianist-ն էլ, Յոհանի ականջը կանչի, մեջը համ դաշնամուր կա, համ սեր, համ էլ մանանեխ:

Տրիբուն
11.05.2019, 18:23
Յոհանը կյանք ա :))

Երկու տարբեր սանտաների եմ մասնակցել ու մի հատ բիձայական նկատողություն անեմ։
Էրեխեք ջան, հասկանում եմ, որ էս ժամանց ա և այլն, բայց կան կանոններ, ու եթե մասնակցում եք մի բանի, բարի եղեք ձեր թանկարժեք ժամանակից մի քիչ խլել ու տրամադրել էդ գործին՝ ինչ էլ լինի դրա անունը։ Սա ընդհանրապես կոչվում ա պատասխանատվության զգացում։
Նենց չի էլի, որ ես ուրբաթ իրիկունը անելու բան չունեի ու ուշքս գնում էր 100 տարվա չխմած ֆիլմ նայելու համար, բայց նայեցի, որովհետև մասնակցում էի խաղին, հետն էլ ինչ հնարավոր էր քչփորեցի էդ ֆիլմի մասին ու կարծիք գրեցի։ Նույնն էլ ակնկալում էի բոլոր մասնակիցներից։ Սա նաև մյուս սանտա-խաղերին ա վերաբերվում։
Կարող ա ես շատ եմ գերմանացել, բայց էս վերաբերմունքը օքեյ չի ինձ համար, ու սրանով իմ սանտա-կարիերան ավարտվում ա․ ով հավես ունի էս ձևով շարունակելու, բարի ժամանց իրեն :ok

Համաձայն եմ, բայց էս անգամ ինձ ներող։

Ես նախկինում երկու սանտայի եմ մասնակցել, երկու անգամն էլ մանրամասնագույնս ռեվյու եմ գրել։ Էս անգամ, խոծ ուբեյծե, չեմ նայելու երկրորդ անգամ էս կինոն ու չեմ գրելու։ :(

մարիօ
12.05.2019, 01:22
հ.գ.Enemy-ի մասին ափսոս քննարկում չեղավ,թե չէ հավեսով կմասնակցեի ))

Ես նայել եմ մի երկու տարի առաջ, հիշում եմ, որ շատ էի հավանել, բայց փորձեցի հիշել, թե ինչի էի հավանել, տենց էլ չհիշեցի, հետո հիշեցի նաև, որ էն ժամանակ էլ չէի հասկացել տենց նորմալ, թե ինչի մասին ա էս կինոն։ :D Վիլնյովից դեռ էդ մի կինոն եմ նայել ու մի տեսակ հիմա վախենում եմ նայեմ ուրիշ բան։ :(

Smokie
13.05.2019, 22:47
Սանտաներից մեկին հաստատ գիտեմ::))

Յոհանն էր:))
Քանզի

Դե ասեք էս որ կինոյիցա :think
https://st.kp.yandex.net/im/kadr/2/7/9/kinopoisk.ru-Empire-of-the-Sun-2794656.jpg

Երկու տարբերակ ունեի, բայց միամիտ իմացա ճիշտ պատասխանը, երբ ուզում էի գրել: «Որքան էլ տարօրինակ ա» սխալվել էի::pomidor (:-lolik (մի խոսքով սրանից:lol))
և միամիտ իմանալը համարժեք էր մեջբերելուց վերնագիրը նկատելուն::)

Smokie
13.05.2019, 22:56
Յոհանը կյանք ա :))

Երկու տարբեր սանտաների եմ մասնակցել ու մի հատ բիձայական նկատողություն անեմ։
Էրեխեք ջան, հասկանում եմ, որ էս ժամանց ա և այլն, բայց կան կանոններ, ու եթե մասնակցում եք մի բանի, բարի եղեք ձեր թանկարժեք ժամանակից մի քիչ խլել ու տրամադրել էդ գործին՝ ինչ էլ լինի դրա անունը։ Սա ընդհանրապես կոչվում ա պատասխանատվության զգացում։
Նենց չի էլի, որ ես ուրբաթ իրիկունը անելու բան չունեի ու ուշքս գնում էր 100 տարվա չխմած ֆիլմ նայելու համար, բայց նայեցի, որովհետև մասնակցում էի խաղին, հետն էլ ինչ հնարավոր էր քչփորեցի էդ ֆիլմի մասին ու կարծիք գրեցի։ Նույնն էլ ակնկալում էի բոլոր մասնակիցներից։ Սա նաև մյուս սանտա-խաղերին ա վերաբերվում։
Կարող ա ես շատ եմ գերմանացել, բայց էս վերաբերմունքը օքեյ չի ինձ համար, ու սրանով իմ սանտա-կարիերան ավարտվում ա․ ով հավես ունի էս ձևով շարունակելու, բարի ժամանց իրեն :ok

Բայց ախր ինչի՞ համար ես թարգում այլոց «անպատասխանատվության» պատճառով Այվի ջան::pardon Ինչու՞ ես ինքդ քեզ զրկում խաղալու հաճույքից` կախված նրանից թե ուրիշները ոնց են խաղում:
Հուսով եմ սանտա-կարիերադ կվերադառնա::oy

Անձամբ իմ դեպքում՝ կարծում եմ սա առաջին անգամն էր::oy

Տրիբուն
14.05.2019, 22:39
Էս ի՞նչ եղավա, բա չիմանա՞նք ով ով էր։

Աթեիստ
14.05.2019, 23:42
Էս ի՞նչ եղավա, բա չիմանա՞նք ով ով էր։

Իմացած ա ։)

Եթե ինչ-որ մեկին հետաքրքիրա, թե ով էր իր Սանտան, խնդրեմ՝

Sidewalls - Նիկեա -> Thom
Harold and Maude - ivy -> Մուշու
You, the Living - Thom -> Yellow Raven
Grand Hotel - Մուշու-> ivy
Adam’s Apples - մարիօ -> Յոհաննես
Amour - Progart -> Տրիբուն
The Kindergarten Teacher - Yellow Raven-> Smokie
Empire Of The Sun - Յոհաննես -> Նիկեա
The Guilty - Աթեիստ -> մարիօ
Bitter Moon - Տրիբուն -> Ruby Rue
We Need To Talk About Kevin - Ruby Rue -> Աթեիստ
The Great Mouse Detective - Smokie -> Progart

Smokie
24.05.2019, 17:14
https://upload.wikimedia.org/wikipedia/en/1/18/The_Kindergarten_Teacher.jpg
The Kindergarten Teacher

Ես սկզբից լրիվ այլ ֆիլմ էի պատկերացնում: Մտածում էի թե հանգամանքների բերումով միշտ երեխայի հետ ա լինելու մանկավարժուհին ու կարծում էի զվարճալի ֆիլմ կլինի:
Շատ ուրախացա, երբ պարզվեց, որ երեխան հրաշամանուկ ա: 5 տարեկան, բանաստեղծ հրաշամանուկ: Արդեն վստահ էի, որ ֆիլմը սկզբից մինչև վերջ կսիրեմ: Վստահ էի, որ մանկավարժուհին ի վերջո Ջիմիին էլ կխոստովանի, որ իր շահերի համար օգտագործել ա նրա բանաստեղծությունները, քոլեջում է՛լ կասի էդ մասին ու որ ամեն ինչ լավ կավարտվի:
Բայց կեսերից արդեն սկսվեցին ուրիշ բաներ կատարվել, որոնք իմ տեսանկյունից հա՛մ ավելորդ էին, հա՛մ տհաճ: Սեռական հատվածներն ու հարցերը մեղմ ասած չէին դզում::nea Էնքան, որ վերջերում արդեն սկսում էի վախենալ, որ հես ա երեխուն էլ ա կպնելու մանկավարժուհին::oy Ախր ի՞նչ մի պարտադիր պայման ա դառել ֆիլմերի մեջ տեղի-անտեղի մտցնել էրոտիկ դրվագներ, թեկուզև կարճատև ու ոչ շատ բացեիբաց: Չնայած վերջին լոգարանային մասում դրա չափն էլ անցան::))
Ֆիլմն էլ հերիք չի հուզառատ ու նվնվան դարձավ, մի բան էլ ավարտվեց նույն կերպ տխուր՝ ասես ակնարկելով, որ երեխու տաղանդը կորելու ա: Դե մանկավարժուհու կորցրածը էլ արդեն կարևոր չի::))

Հիմնականում նայել եմ անգլերեն ու subtitle-ներով: Կարող էի ռուսերենը միացնել ու արագորեն նայել, որ ավելի արագ առաջ գնամ ու շատ բան ընկալեմ: Բայց փոխարենը որոշակի անհասկանալի ու բարդ հատվածները կրկնում էի ռուսերենով: Subtitle-ները շատ էին օգնում, հեշտ էր հասկացվում, բայց դժվար թե առանց դրանց հասկանայի, թե ինչ են ասում: Կամ գուցե մի թեթև՞::esim

Ի դեպ՝ դերասան երեխայի անուն ազգանունը Parker Sevak ա: Կարող ա՞ հայ ա::)):8