PDA

Դիտել ողջ տարբերակը : Առաջադրանք 9. Այբբենական վարժանք

ivy
26.04.2019, 13:02
Գրում ենք 39 բառանոց ստեղծագործություն՝ արձակ կամ չափածո, որտեղ բառերը սկսվում են այբբենական կարգով՝ ա-ից մինչև ֆ:
Չգիտեմ էլ՝ հնարավոր է դա իրագործել թե չէ:
Բայց դե փորձենք :)
Եթե ինչ-որ տառից հետո առաջ չի գնում, կարելի է և կիսատ թողնել, ու դա տեղադրել:

Գրական առաջադրանքներում վերջնաժամկետներ չկան. թեման միշտ բաց է նոր գրառումների համար:
Հետաքրքիր է, թե ում մոտ ինչ կստացվի:

Առավոտյան բադերը գնացին դպրոց՝ երևանյան զբոսայգում... :think

Նիկեա
26.04.2019, 13:34
իսկ ոչի՞նչ որ օժանդակ բայերն ու ու-ն խախտեն մեկ-մեկ այբենական հերթականությունը։

ivy
26.04.2019, 13:43
իսկ ոչի՞նչ որ օժանդակ բայերն ու ու-ն խախտեն մեկ-մեկ այբենական հերթականությունը։

Սպասում էի էս հարցին:
Ընդհանրապես դրանք էլ են հաշվվում՝ որպես բառ, բայց եթե ուրիշ ձև չի ստացվում, կարող ենք օժանդակ բայերի ու կապերը վրա «աչք փակել»:

Jarre
26.04.2019, 20:36
ivy, քո արածը դուրդ եկա՞վ։ Օֆիսում նստած աշխատելու փոխարեն առաջադրանքդ եմ կատարում։ Բայց ոնց նայում եմ շատ բացասական, հայհոյանքներով առատ պատմություն ա ստացվում։ Դրա համար չեմ ուղարկի։ Ուղղակի շատ հետաքրքիր ա սրանով զբաղվելը :D

ivy
26.04.2019, 21:37

Սա ուղարկելով չի. դնում ես էստեղ, կարդում ենք :)
Ակումբում էնքան հայհոյանք կա, քո մի պստո տեքստից պիտի վախենա՞նք :P

Jarre
26.04.2019, 21:50
Սա ուղարկելով չի. դնում ես էստեղ, կարդում ենք :)
Ակումբում էնքան հայհոյանք կա, քո մի պստո տեքստից պիտի վախենա՞նք :P

Ես չեմ մասնակցի, թեև երկու տեքստ արդեն կա։ Բայց շատ անտաղանդ, անտաշ, դախ բաներ են ստացվել։ Ուղղակի բուն առաջադրանքը շատ հետաքրքիր էր ու զվարճալի։ Սյուրռեալիստական տեքստեր են ստացվում ))

Progart
26.04.2019, 22:06
էհ, արդար չի, հաւէսի ընկած մտնում ես որ առաջին փորձը կարդաս, մեկ էլ՝

Ես չեմ մասնակցի, թեև երկու տեքստ արդեն կա։

բա էդ անելու բան ա՞։ մեկի տեղն էլ երկուսի համար պիտ տառապենք

Jarre
26.04.2019, 22:11
Progart, ուղղակի ես գրելու մեջ զրոյից ահագին ցածր եմ։ Իսկ երբ հանդիպում եմ տուֆտա տեսքտեր մտքումս մի լավ քրֆում եմ հեղինակներին :D
Չեմ ուզում անել էն, ինչ ինձ տհաճ է։ Որ հումոր բաժնում լիներ դեռ կարելի էր մտածել։

Հետո մի պատճառ էլ կա։ Եթե ինչ որ մի բան գրում ու հրապարակում ես, դա պիտի ինչ որ չափով համապատասխան լինի արժեքներիդ, մտածելակերպիդ և այլն։ Իսկ իմ էրկու գրածն էլ ոչ մի կապ չունեն իմ մտածելակերպի հետ։ Դրա համար շատ մեծ դիսկոմֆորտ եմ զգում տեղադրելու հետ կապված։

Իսկ ինչ վերաբերում ա նրան, թե եթե չէի տեղադրելու, ապա ինչի եմ գրում այդ մասին, ապա կասեմ, որ էդ պրոցեսը իմ համար շատ հետաքրքիր էր։ Լավ մարզանք էր ուղեղիս համար, դրա համար էլ կիսվեցի այստեղ )))

Skeptic
27.04.2019, 07:32
Աստղերի բացակայությունը գիշերային դեղնակապտավուն երկնքում զարմացրեց Էմիլին։ Ըստ թևի ժամացույցի՝ ինը։ Լուսարձակով խավարը ծակելով՝ կրատերից հեռացավ, ձեռքերում ղեկը ճզմած։ Մարսի յուրացման նախագծի շինություններից ոչինչ չէր պահպանվել․ ջարդված ռոբոտներ, սպանված վերաբնակիչներ՝ տարհանման րոպեներին ցրված․․․
«ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈ՛ՒՆ․ փոխե՛լ քիմիական և օդորակման ֆիլտրերը»։

ivy
27.04.2019, 12:51
Սկեպտիկ, էնքան լավ շարադրված պատկեր էր, որ սկի չէր էլ զգացվում, թե այբբենական կարգով գրելու ինչ-որ առաջադրանք էր կատարված:

Նիկեա
27.04.2019, 19:15
վերջին 3 տառը չի լինում։ մի խոսքով՝ դրամա 2 գործողությամբ :))

Աբսենտի բաժակը գետնին դրեց երազելով զարթնել էդտեսակ ընդհարմացնող թմբիրից։ Ժաննային իզուր լքեց։ Խոլորձի ծաղիկներ կնվիրեր հարսանիքին, ձնծաղիկի ղափամա։

***
Ճրագը մոտեցրեց յուղանկարին։ Նայեց շուրջը։ Ոչ ոք չկար։ Պիջակից՝ ջինսե, ռադիումի սրվակը վերցրեց, տարակուսելով րոպեական ցնցվեց։ Ուզեց փոշմանել։

ivy
27.04.2019, 20:13
ձնծաղիկի ղափամա

Սրա ալտերնատիվը ձմերուկի ղավուրման ա :))

Լավն էր :kiss

LisBeth
27.04.2019, 20:15
Ըստ թևի ժամացույցի՝ ինը։
Էս մասից մի փոքր զգացվում ա, որ վրադ սահմանափակում ա եղել։ Բայց ամեն դեպքում շատ հաջող ա ստացվել, բառերի ընտրությունը այնպիսին ա, որ թույլ ա տալիս նախորդող ու հաջորդող սյուժե պատկերել։

Նիկեա
27.04.2019, 20:16
Սրա ալտերնատիվը ձմերուկի ղավուրման ա :))

Լավն էր :kiss

ճիշտն ասած՝ շատ բարդ էր ղավուրմայի ու ղափամայի մեջ ընտրություն կատարելը :D ապրե՜ս :kiss

ivy
27.04.2019, 20:18
Էս մասից մի փոքր զգացվում ա, որ վրադ սահմանափակում ա եղել։ Բայց ամեն դեպքում շատ հաջող ա ստացվել, բառերի ընտրությունը այնպիսին ա, որ թույլ ա տալիս նախորդող ու հաջորդող սյուժե պատկերել։

Բա դո՞ւ :)

LisBeth
27.04.2019, 20:20
Բա դո՞ւ :)

Ես սահմանափակումներ չեմ սիրում։)

ivy
27.04.2019, 20:21
Ես սահմանափակումներ չեմ սիրում։)

Լավ, անսահմանափակներդ դիր ուրիշ թեմաներում․ կարոտում ենք գրածներդ։

LisBeth
27.04.2019, 20:40
Լավ, անսահմանափակներդ դիր ուրիշ թեմաներում․ կարոտում ենք գրածներդ։

Կմտածեմ այդ մասին։ Դու էլ մտածիր քո գրածներին կարոտողների մասին։ Իրանք մեկից ավել են հաստատ ։)

Thom
27.04.2019, 23:10
Աչքերս բացեցի։ Գնացել էիր։ Դժվար երբևէ զանգես։ Էությունս ընդարմացավ։ Թվում էր՝ ժպիտովդ ինձ լուսացրել ես, խենթ ծիծաղովդ կյանքս հարստացրել։ Ձյուն էր՝ խարար, ճերմակ։ Մրսեցի։ Յուրահատուկ ներկայությունիցդ շշմած՝ որոշել էի․ չեմ պատրաստվում ջերմանալ։ Ռոմ, սառույցով վիսկի, տրամադրության րոպեական ցնցումներ ու փոքր քաղաք․․․

***

Ահավոր մի բան ստացվեց :)) Շատ դժվար ա, բայց քանի որ ամբողջ օրը մտքումս էս առաջադրանքն էր, դնում եմ։

LisBeth
28.04.2019, 02:18
Աստղերի բացակայությունը գիշերային դեղնակապտավուն երկնքում զարմացրեց Էմիլին։ Ըստ թևի ժամացույցի՝ ինը։ Լուսարձակով խավարը ծակելով՝ կրատերից հեռացավ, ձեռքերում ղեկը ճզմած։ Մարսի յուրացման նախագծի շինություններից ոչինչ չէր պահպանվել․ ջարդված ռոբոտներ, սպանված վերաբնակիչներ՝ տարհանման րոպեներին ցրված․․․
«ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈ՛ՒՆ․ փոխե՛լ քիմիական և օդորակման ֆիլտրերը»։

Ց պահանջ Այվիի, շարունակում եմ...

֊ Արտաքին բարիերները գրեթե դեկոմպենսացված են, ֊ զեկուզեց Էմիլը։
Ընդարմացած՝ թթվածնաքաղցից, ժպտաց։
֊ Իհարկե լավայից, ֊ խաբկանքը ծնկեց կողքը։
Հերմետիկության ձայնային ղեկավարը ճշտեց՝ մնաց յոթ նշաձող շնչելիք։
Ոչինչ չասեց։ Պարզապես ջանաց ռեսպիրատորի սերտ վակուումից տարանջատվել։
Րոպեաչափ ցուցանիշները ուղղվեցին։ Փրկությո՞ւն։
Քուանշ... և օմնիա ֆին։

Smokie
28.04.2019, 08:32
@Progart (https://www.akumb.am/member.php?u=30217), ուղղակի ես գրելու մեջ զրոյից ահագին ցածր եմ։ Իսկ երբ հանդիպում եմ տուֆտա տեսքտեր մտքումս մի լավ քրֆում եմ հեղինակներին :D
Չեմ ուզում անել էն, ինչ ինձ տհաճ է։ Որ հումոր բաժնում լիներ դեռ կարելի էր մտածել։

Հետո մի պատճառ էլ կա։ Եթե ինչ որ մի բան գրում ու հրապարակում ես, դա պիտի ինչ որ չափով համապատասխան լինի արժեքներիդ, մտածելակերպիդ և այլն։ Իսկ իմ էրկու գրածն էլ ոչ մի կապ չունեն իմ մտածելակերպի հետ։ Դրա համար շատ մեծ դիսկոմֆորտ եմ զգում տեղադրելու հետ կապված։

Իսկ ինչ վերաբերում ա նրան, թե եթե չէի տեղադրելու, ապա ինչի եմ գրում այդ մասին, ապա կասեմ, որ էդ պրոցեսը իմ համար շատ հետաքրքիր էր։ Լավ մարզանք էր ուղեղիս համար, դրա համար էլ կիսվեցի այստեղ )))

Jarre ջան պատկերացնում եմ ինչքան ես ինձ քրֆել մտքումդ::))
Ուզում էի ասել, չի խանգարում, որ հումոր բաժնում չի, ստեղծագործությունը կարա հումորային լինի, բայց եթե մտածելակերպիդ չի համապատասխանում` էդ ուրիշ հարց ա::)

boooooooom
28.04.2019, 08:48
Աչքերս բացեցի. գիրքը դրմբաց երեսիս. զոռով էի ընթերցում։ Թույն ժամ իրիկվա. լուսինը խցկված ծռմռված կաղապարի հետևը։
Ձուն, ղաուրմայով ճաշակեցի, մնաց յուղոտ նավաստիական շիլան։
Ոչինչ. չինական Պեկին Ջայլ ռեստորանում սրանից վատը տվին։ Րոպեական ցբխեցի ու ... փորս քանդեց և... օ՜հ ֆաք

Smokie
28.04.2019, 09:11
Առավոտյան Բաբկենը գնաց Դանիելենց:
- Երեկ Զորիկը էն ընձուղտ-Թաթուլի, Ժիրիկ-Իլյիկի, լիֆտյոր Խաչիկի, ծիտ-Կարապետի...
- Հերիք ձանձրացնես, Ղուկասի ճիշտ մեկնաբանությամբ յազվա նաուշնիկ::P Շմավոնի ոչխարներին չպիտի՞ պատրաստենք ջրի: Ռաֆոն սառը վտակի տեղը րոպեում ցուցադրեց:
- Ուրեմն փառք քեզ:
- Եւաաա, Օնիիկ, Ֆիլիիպ::aaa

Smokie
28.04.2019, 11:00
Անմարդամոտ Բորիսի գալուստից դղրդաց Երևանը:
- Զոմբի Է ընգնավորված::scare
Թոհուբոհ: Ժամը իննին լսվեց:
- Խելըռեցի՞ք ծո:
Կատուները` հեռվում ձայնի ղողանջից ճչացին, մի-յաաաաուեցին: Նարեկի շունը, որ չիխուախուա-պուդելի ջերմ, ռոմանտիկ, սիրուց վիժած, (:oy) տիրոջ րոպեական ցուցումով ուղարկվեց փողոց:
Քունը և օյաղությունը ֆինիշվեցին անդաստիարակ Բորիսի: Գոռոցը դադարեցնելու ելքը` զանգել էլեկտրոկայան, ընդեղի Թաթուլ ժամապահին իրականությունը լսեցնել:
- Խմած ծիծաղողին կրակե՞մ::o
- Հաֆ::aha

ivy
28.04.2019, 12:12
Ինձ մոտ սենց ստացվեց :unsure

Արյունոտ բաժակ-գդալ-դանակները երեկվանից զարդարում էին ընտիր թախտը:
Ժաննայի իրերը լցրեց խոհանոց, ծալծլեց կտրտված հագուստը:
- Ձե՛նդ, ղզի՛կ,- ճչած մենմենակ:
- Յանի նեղացա՞ր,- շարունակեց,- ոչինչ չես պատասխանում:
Ջահել ռադիոհաղորդավարուհու սևացած վերջույթները տեղավորեց Րաֆֆիից ցրած ուսապարկում:
- Փափո՜ւկս, քա՜ղցրս...
Եվ օշարակից ֆռթացրեց:

Thom
28.04.2019, 13:16
Աչքերս բացեցի...

Ակնհայտորեն գրագողության օրինակ ա :D

boooooooom
28.04.2019, 14:48
Ես չգիտեմ ոնց ա ստացվել, միգուցե քոնը կարդացել եմ ու ենթագիտակցությանս մեջ գրանցվել ա, բայց էն պահին որ հորինում էի, ոչ մի տեղից չեմ օգտվել, ազնիվ պիոներական:D

Մուշու
28.04.2019, 23:50
Ինձ մոտ սենց ստացվեց :unsure

Արյունոտ բաժակ-գդալ-դանակները երեկվանից զարդարում էին ընտիր թախտը:
Ժաննայի իրերը լցրեց խոհանոց, ծալծլեց կտրտված հագուստը:
- Ձե՛նդ, ղզի՛կ,- ճչած մենմենակ:
- Յանի նեղացա՞ր,- շարունակեց,- ոչինչ չես պատասխանում:
Ջահել ռադիոհաղորդավարուհու սևացած վերջույթները տեղավորեց Րաֆֆիից ցրած ուսապարկում:
- Փափո՜ւկս, քա՜ղցրս...
Եվ օշարակից ֆռթացրեց:

Լավն էր, վերապրեցի պահը։

ivy
29.04.2019, 18:03
Էլ ոչ ոք չի ուզո՞ւմ փորձել :)

Jarre - Jarre - Jarre :clap