PDA

Դիտել ողջ տարբերակը : Ի՞նչ գործիք կիրառել ցանցի մոնիտորինգ անցկացնելու համար



Պեպենիկ
25.04.2019, 03:11
Ողջույն

Համացանցում կան բազմաթիվ գործիքներ ցանցի մոնիտորինգ անցկացնելու համար, բայց կա կարծիք, որ դրանց մեծ մասը վիրուսակիր է։ Ի՞նչ գործիք կիրառել։ Արդյո՞ք տերմինալը բավական չէ ցանցի մանրամասն դիագնոստիկա ստանալու համար։ ping-ից բացի ի՞նչ օգտակար հրամաններ կան տերմինալից ինֆո ստանալու համար։

Նախապես շնորհակալություն

Աթեիստ
25.04.2019, 11:05
Պտի ասես, թե կոնկրետ ինչն ես ուզում մոնիտորինգ անես։
Օրինակ եթե քեզ պետք ա որևէ սարքի անջատվելու մասին շուտ տեղեկանալ, SNMP-ն ավելի էֆեկտիվ ա, քան փինգը։

Կամ փինգով երբեք չես կարող իմանալ կոնկրետ համակարգչին գնացող կաբելի թողունակությունը։
Կամ ո՞վ ա ինտերնետ կանալը լցրել տոռռենտ քաշելով։

Varzor
25.04.2019, 15:15
Ողջույն

Համացանցում կան բազմաթիվ գործիքներ ցանցի մոնիտորինգ անցկացնելու համար, բայց կա կարծիք, որ դրանց մեծ մասը վիրուսակիր է։ Ի՞նչ գործիք կիրառել։ Արդյո՞ք տերմինալը բավական չէ ցանցի մանրամասն դիագնոստիկա ստանալու համար։ ping-ից բացի ի՞նչ օգտակար հրամաններ կան տերմինալից ինֆո ստանալու համար։

Նախապես շնորհակալություն

Հրամաններով միայն որոշակի ընթացիկ ինֆորմացիա կարելի է ստանալ։
Ցանցի կոնկրետ "ինչի՞" մոնիտորինգ։ Մոնիտորինգը շատ լայն հասկացություն է։

Պեպենիկ
26.04.2019, 08:30
Կամ փինգով երբեք չես կարող իմանալ կոնկրետ համակարգչին գնացող կաբելի թողունակությունը։
Կամ ո՞վ ա ինտերնետ կանալը լցրել տոռռենտ քաշելով։

Հարցիս նպատակն ավելի շատ ping-ից կամ ասենք tracert-ից բացի այլ հրամաններ իմանալն էր։


Պտի ասես, թե կոնկրետ ինչն ես ուզում մոնիտորինգ անես։
Ոչ շատ մեծ ցանցի մոնիտորինգ եմ ուզում իրականացնեմ, ավելի կոնկրետ՝ ուզում եմ իմանալ կա՞ն արդյոք չաշխատող երթուղղիչներ կամ սվիչներ, կամ կա՞ն արդյոք դանդաղած (ինչ-որ խնդիր ունեցող) ցանցին միացված համակարգիչներ

Պեպենիկ
26.04.2019, 08:33
Հրամաններով միայն որոշակի ընթացիկ ինֆորմացիա կարելի է ստանալ։
Ցանցի կոնկրետ "ինչի՞" մոնիտորինգ։ Մոնիտորինգը շատ լայն հասկացություն է։

Մոնիտորինգ՝ օրինակ ցանցի աշխատանքի թերությունները վեր հանելու, դրանք շտկելու և ցանցի աշխատանքի արդյունավետության բարցրացման համար։

Varzor
26.04.2019, 11:12
Մոնիտորինգ՝ օրինակ ցանցի աշխատանքի թերությունները վեր հանելու, դրանք շտկելու և ցանցի աշխատանքի արդյունավետության բարցրացման համար։
Անվճար ծրագրեր․
Friendly Pinger, Friendly Net Viewer - հնացած են, նոր տարբերակներ չեն թողարկվում, բայց բավականին ուսուցողական են։ Հանդիսանում են Friendly Software (http://www.kilievich.com/)անվճար շարքի ծրագիր։
Cacti (https://www.cacti.net/), Zabbix (https://www.zabbix.com/), nagios (https://www.nagios.org/)- ցանցում գտնվող սարքավորումների, համակարգիչների և ծառայությունների հասանելիությունը, ծանրաբեռնվածությունը և այլ ընթացիկ տվյալներ հավաքագրող համակարգեր։ Հնարավոր է կառուցել տվյալների գրաֆիկներ, կարգավորել տեղեկացումներ տարբեր տեսակի իրադարձությունների վերաբերյալ: Առկա են նաև վճարովի լրացումներ (plugin) և մոդուլներ։
iPerf - ցանցի համակարգիչների միջև թողունակության ստուգում

Վճարովի համակարգեր․
WhatsUP Gold, PRTG, Kiwi Syslog, Total Network Monitor, Microsoft SCOM, SolarWinds, ManageEngine, eG Manager ...

Պեպենիկ
27.04.2019, 14:10
Շնորհակալ եմ շատ