PDA

Դիտել ողջ տարբերակը : Երկրորդ համաշխարհային պատերազմ

Varzor
23.04.2019, 01:01
Հարգելի ակումբացիներ ջան,
Նախ ասեմ` զարմացած եմ, որ նման թեմա չունենք Ակումբում, այն էլ Պատմություն բաժնում: Չ՞է որ մեր ներկան անցյալի անբաժան շարունակությունն է, իսկ Հայրենական պատերազմը մեծ հետք է թողել այդ շարունակությունում: Ուստի որոշեցի ինքս թեման բացեմ` մայիսի 9-ին ընթառաջ:

Երևի դժվար թե գտնվի մեկը, ում ընտանիքը որևէ կերպ ներգրավված չի եղել Երկրորդ համաշխարհային պատերազմին:
Առաջարկում եմ այս թեմայում կիսվել մտքերով, ինչպես նաև հիշել մեր մեծերի կողմից պատմված տարբեր դիպվածներն ու պատմությունները, Հայրենական պատերազմի մասնակից մեր հարազատ/բարեկամ/ծանոթներին:

Varzor
23.04.2019, 01:21
Պապիկս զորակոչվել էր 1939թ. հոկտեմբերին, ու բան չէր մնացել, որ զորացրվեր սկսվեց Մեծ Հայրենականը: Ու ինչպես ինքն էր ասում "քայլելով" մինչև Բեռլին հասավ, ճանապարհին մասնակցելով խորհրդային և եվրոպական շատ քաղաքների ազատագրման մարտերի, ստանալով այնքան շքանշան, որ երկու բաճկոնի վրա չէր տեղավորվում: Դեռ մեկ տարի էլ ավելի մնաց Գերմանիայում ու 1946-ին վերադարձավ տուն` հաղթանակած, բայց լրիվ սպիտակած...
Ճակատագրի հեգնանք էր, որ անձամբ իր վրա զգաց 20-րդ դարում մեր ժողովրդին (և ոչ միայն մեր ժողովրդին) բաժին հասած բոլոր առհավիրքների խարազանը` Եղեռն, Առաջին և երկրորդ համաշխարհայիններ, Ստալինյան աքսորավայրեր, Սպիտակի երկրաշարժ... Բայց այդուհանդերձ չկորցրեց կյանքի ու ապագայի հանդեպ լավատեսության և մարդասիրության լույսը...

Գաղթական
23.04.2019, 03:02

Քանի՞ տարեկանումա զինակոչվել, որ առաջին համաշխարհայինն էլա տեսել

Varzor
23.04.2019, 03:08
Քանի՞ տարեկանումա զինակոչվել, որ առաջին համաշխարհայինն էլա տեսել

Առաջին համաշխարհայինինին որպես զինվոր չի մասնակցել: Այդ ժամանակ եղել է Ղարսի որբանոցում, քանի որ մորը թուրքերը գողացել էին, իսկ հայրը պատերազմի դաշտում էր:

Գաղթական
23.04.2019, 03:11
Առաջին համաշխարհայինինին որպես զինվոր չի մասնակցել: Այդ ժամանակ եղել է Ղարսի որբանոցում, քանի որ մորը թուրքերը գողացել էին, իսկ հայրը պատերազմի դաշտում էր:

Հարցս լավ չէի ձևակերպել.
գրել էիր, որ 39թ զորակոչվելա:
Եթե Եղեռնի ժամանակ 1տ էլ եղած լիներ, ուրեմն 25տ-ում պիտի զորակոչվեր:
Ինչի՞ էդքան ուշ

Varzor
23.04.2019, 03:18
Հարցս լավ չէի ձևակերպել.
գրել էիր, որ 39թ զորակոչվելա:
Եթե Եղեռնի ժամանակ 1տ էլ եղած լիներ, ուրեմն 25տ-ում պիտի զորակոչվեր:
Ինչի՞ էդքան ուշ

Հենց մեկ տարեկան էլ եղել է:

Չգիտեմ, արդյոք այն ժամանակ պարտադիր էր, համ էլ ուսանել է, հետո ագրոտեխնիկ է եղել: էդ տարիներին, Արարատյան դաշտի աղուտները այգիների վերածելը էդան էլ հեշտ գործ չի եղել երևի, մանավանդ որ մասնագետներ չկային:

Lion
23.04.2019, 12:07
Երկու պապիկներս...

Varzor
23.04.2019, 12:12
Երկու պապիկներս...
Զարմանում եմ, որ դու մինչ հիմա էս թեմային չես անդրադարձել :oy

Lion
23.04.2019, 15:13
Ցավալի թեմա է, չեմ սիրում: Մեր ազգը, նոր-նոր Եղեռնի վերքերը հազիվ սպիացող, նոր ու ծանր հարված ստացավ...

Գաղթական
23.04.2019, 15:35
Ի դեպ՝ թեմայի վերնագրի վերաբերյալ.

Երկրորդ Համաշխարհայինին հայ ժողովրդի մասնակցությունը չի սահմանափակվել լոկ, այսպես կոչված, «Հայրենական Մեծ Պատերազմ»-ով:

Հայերն ամենուրեք էլ այս կամ այն կերպ մասնակցել են Երկրորդ Աշխարհամարտին:
Ինչ արժեին միայն ֆրանսիական բանակի կազմում մարտնչող հայկական էթնիկ գնդերը:

ՈՒ, վերջապես, չմոռանանք նաև Նժդեհին ու Ռեյխստագի հետ նրա համագործակցության արդյունքում ձևավորված նույնպես հայկական էթնիկ խմբերը:

Իսկ ինքը «Հայրենական Մեծ Պատերազմ» տերմինը հորինվել է սովետական ագիտպրոպի կողմից՝ 41-45թթ-ն ընդհանուր աշխարհամարտից առանձնացնելու և դրանով իսկ 39-41թթ սովետա-գերմանական համագործակցությունն ու Արևելյան Եվրոպայում ԽՍՀՄ ագրեսիան կոծկելու նպատակով:

Varzor
23.04.2019, 16:11
Երկրորդ Համաշխարհայինին հայ ժողովրդի մասնակցությունը չի սահմանափակվել լոկ, այսպես կոչված, «Հայրենական Մեծ Պատերազմ»-ով:

Լիովին համամիտ եմ :) Այդ իսկ պատճառով էլ մտածված թվականներ չեմ գրել ու գրառմամբ նշել եմ՝ Երկրորդ համաշխարհային։
Բայց եթե ուզում եք, կարող ենք դիմել ադմինիստրացիային թեման անվանափոխելու հարցով։

Varzor
23.04.2019, 16:14
Ցավալի թեմա է, չեմ սիրում: Մեր ազգը, նոր-նոր Եղեռնի վերքերը հազիվ սպիացող, նոր ու ծանր հարված ստացավ...
Բայց դա յուրովի դրդեց նոր սխրանքների։
Պապս պատմում էր, որ Գերմանիայի դեմ շատերը կռվում էին վրեժի զգացումով, լավ իմանալով, թե Կայզերական Գերմանիան ինչ մասնակցություն էր ունեցել հայերի կոտորածներին։
Բացի այդ բոլորը հուսով էին, որ Գերմանիայի ջախջախումից հետո ուղղակի քարտեզի վրայից սրբելու են դրա դաշնակից Թուրքիային։ Բայց, ցավոք միջազգային քաղաքականությունն այլ շրջադարձ ստացավ։

Գաղթական
23.04.2019, 16:17
Լիովին համամիտ եմ :) Այդ իսկ պատճառով էլ մտածված թվականներ չեմ գրել ու գրառմամբ նշել եմ՝ Երկրորդ համաշխարհային։
Բայց եթե ուզում եք, կարող ենք դիմել ադմինիստրացիային թեման անվանափոխելու հարցով։

Ինձ որ մնար` ես կփոխեի ))

Varzor
23.04.2019, 16:24
Ինձ որ մնար` ես կփոխեի ))
Կողմ եմ՝ կդիմեմ, որ փոխեն, մնաց իմանամ, թե ոնց եմ դիմելու ։D

One_Way_Ticket
23.04.2019, 16:27
Իսկ ինքը «Հայրենական Մեծ Պատերազմ» տերմինը հորինվել է սովետական ագիտպրոպի կողմից՝ 41-45թթ-ն ընդհանուր աշխարհամարտից առանձնացնելու և դրանով իսկ 39-41թթ սովետա-գերմանական համագործակցությունն ու Արևելյան Եվրոպայում ԽՍՀՄ ագրեսիան կոծկելու նպատակով:
Լրիվ համաձայն եմ, բայց պատերազմի էլ ավելի իրական պատկերը ստանալու համար հարկավոր է 39-ից էլ հեռու գնալ։ Թե չէ, որ 39-ի սեպտեմբերի մեկից էս նայում, ճիշտ նույն կերպ թվում է՝ լեհերը խելոք տեղերը նստած էին, գերմանացիները հանկարծ հարձակվեցին։ Իրականում, երբ Գերմանիան Չեխոսլովակիան էր գրավում, լեհերը ամեն կերպ խանգարեցին ԽՍՀՄ-ին՝ օգնություն ցույց տալ չեխերին, ու օգտվելով առիթից, Չեխոսլովակիայի մի մասն էլ իրենցով արեցին։

Գաղթական
23.04.2019, 17:27
Կողմ եմ՝ կդիմեմ, որ փոխեն, մնաց իմանամ, թե ոնց եմ դիմելու ։D
Աթեիստ ջան, կնայե՞ս

Լրիվ համաձայն եմ, բայց պատերազմի էլ ավելի իրական պատկերը ստանալու համար հարկավոր է 39-ից էլ հեռու գնալ։ Թե չէ, որ 39-ի սեպտեմբերի մեկից էս նայում, ճիշտ նույն կերպ թվում է՝ լեհերը խելոք տեղերը նստած էին, գերմանացիները հանկարծ հարձակվեցին։ Իրականում, երբ Գերմանիան Չեխոսլովակիան էր գրավում, լեհերը ամեն կերպ խանգարեցին ԽՍՀՄ-ին՝ օգնություն ցույց տալ չեխերին, ու օգտվելով առիթից, Չեխոսլովակիայի մի մասն էլ իրենցով արեցին։

Հա, դե լեհերն իրենց խաղն էին փորձում խաղալ՝ գրպաններում ունենալով անգլո-ֆրանկյան երաշխագիրը՝ Գերմանիայի հարձակման դեպքում օգնության հասնելու:

Varzor
23.04.2019, 18:21
[MENTION=6425]
Հա, դե լեհերն իրենց խաղն էին փորձում խաղալ՝ գրպաններում ունենալով անգլո-ֆրանկյան երաշխագիրը՝ Գերմանիայի հարձակման դեպքում օգնության հասնելու:

Պարզվեց գրպանները ծակ էին։

Varzor
25.04.2019, 15:24
Աթեիստ շնորհակալ եմ

Varzor
10.05.2019, 00:24
Հարգելի ակումբացիներ,

Շնորհավորում եմ բոլորիս եռատոնը.
Թեմայի շրջանակներում` ֆաշիզմի դեմ տարած հաղթանակի տարեդարձի կապակցությամբ:

Գաղթական
10.05.2019, 16:26
Ի դեպ՝ Գերմանիան կապիտուլյացիան ստորագրել է մայիսի 8-ին ժամը 23:01:
ՈՒղղակի ԽՍՀՄ-ում Հաղթանակի օրը նշում էին մայիսի 9-ին, քանի որ Մոսկվան Բեռլինից 2ժ հետ էր ու ստորագրության պահին արդեն ամսի 9-ի լույս գիշերվա 01:01-ն էր:

Իսկ օրինակ Նիդերլանդներում ու Բելգիայում ոչ թե հաղթանակի օր են նշում, այլ՝ գերմանական օկուպացիայից անկախանալու օր, որն առաջինում մայիսի 5-ն է, երկրորդում՝ մայիսի 8-ը (թեև Բելգիայում մայիսի 8-ը համընկնում է, բայց 2 նույնպես Bevrijdingsdag է կոչվում՝ Անախանալու օր):

ՈՒ էստեղ էդ օրն սովորական աշխատանքային օր է:

Փոխարենը ազգային տոն է համարվում Առաջին Համաշխարհայինի հաղթանակի օրը:
ՈՒ դա էլ էլի Հաղթանակի օր չի կոչվում, այլ՝ Զինադադարի օր (1918թ. նոյեմբերի 11):

One_Way_Ticket
10.05.2019, 16:51
Դե կներես, ծիծաղելի կլիներ, եթե Նիդեռլանդները կամ Բելգիան դրան հաղթանակ անվանեին :)
Ֆրանսիան էլ առանձնապես խոսելու տեղ չունի։ Cheese eating surrender monkeys արտահայտությունը օդի միջից չի բուսնել։

Գաղթական
10.05.2019, 16:55
Հատկապես ի՞նչը ծիծաղելի կլիներ:

One_Way_Ticket
10.05.2019, 17:06
Հատկապես ի՞նչը ծիծաղելի կլիներ:
Այն, որ իրենք չեն հաղթել։ Հաղթել են ԽՍՀՄ-ն, Անգլիան ու Ամերիկան։

Գաղթական
10.05.2019, 17:11
Հաղթել են ընդհանուր թշնամուն:

Մեկը ես, խոշոր հաշվով, թքած ունեմ, թե իրենք էդ օրն ինչպես կկոչեն:
Ինքս դա Հաղթանակի օր եմ համարում ու դա է ինձ համար կարևորը:

Բայց ծիծաղալու բան էլ չեմ տեսնում:

Freeman
12.05.2019, 08:52
Ի դեպ՝ Գերմանիան կապիտուլյացիան ստորագրել է մայիսի 8-ին ժամը 23:01:
ՈՒղղակի ԽՍՀՄ-ում Հաղթանակի օրը նշում էին մայիսի 9-ին, քանի որ Մոսկվան Բեռլինից 2ժ հետ էր ու ստորագրության պահին արդեն ամսի 9-ի լույս գիշերվա 01:01-ն էր:

Իսկ օրինակ Նիդերլանդներում ու Բելգիայում ոչ թե հաղթանակի օր են նշում, այլ՝ գերմանական օկուպացիայից անկախանալու օր, որն առաջինում մայիսի 5-ն է, երկրորդում՝ մայիսի 8-ը (թեև Բելգիայում մայիսի 8-ը համընկնում է, բայց 2 նույնպես Bevrijdingsdag է կոչվում՝ Անախանալու օր):

ՈՒ էստեղ էդ օրն սովորական աշխատանքային օր է:

Փոխարենը ազգային տոն է համարվում Առաջին Համաշխարհայինի հաղթանակի օրը:
ՈՒ դա էլ էլի Հաղթանակի օր չի կոչվում, այլ՝ Զինադադարի օր (1918թ. նոյեմբերի 11):

Մի տեղ տեսա, ասում ա՝ Շվեյցարիան էդ օրը նշում ա, որ իրանք ամենախելոք պետությունն ունեն ։դ

Freeman
12.05.2019, 08:53
Չեմ հասկանում ոնց ա, որ հարցման մեջ գրած ա՝ պապիկ/տատիկ բայց իմ մոտ պապիկ/տատիկի պապաներն են մասնակցել ։դ
Ես էլ գիտեի ծեր եմ

Lion
12.05.2019, 10:38
Բոլոր ռուսամոլներին կոչ եմ անում ուղղակի կարդալ ռուսական իշխանությունների այս խոսափողին և մյուս անգամ, երբ մեջքները կծռեն ռուսների առաջ կամ Նժդեհի նկարը կբերեն էդ հիմար գեորգիևյան լենտով պատած, հիշեն էս մասին -

https://infoteka24.ru/2019/05/07/35050/

Հ.Գ. Мы не можем героизировать армянского Власова, армянского Бандеру. - գնա, քֆուր քեզ, դու ով ե՞ս, որ գնահատես Նժդեհին, մի հատ էլ՝ հերոսացնես իրեն:

Գաղթական
12.05.2019, 13:08
Մի տեղ տեսա, ասում ա՝ Շվեյցարիան էդ օրը նշում ա, որ իրանք ամենախելոք պետությունն ունեն ։դ

Պոնտ ա )))
Հես են (https://www.worldtravelguide.net/guides/europe/switzerland/public-holidays/) իրենց տոները:

Գաղթական
12.05.2019, 13:18
Բոլոր ռուսամոլներին կոչ եմ անում ուղղակի կարդալ ռուսական իշխանությունների այս խոսափողին և մյուս անգամ, երբ մեջքները կծռեն ռուսների առաջ կամ Նժդեհի նկարը կբերեն էդ հիմար գեորգիևյան լենտով պատած, հիշեն էս մասին -

https://infoteka24.ru/2019/05/07/35050/

Հ.Գ. Мы не можем героизировать армянского Власова, армянского Бандеру. - գնա, քֆուր քեզ, դու ով ե՞ս, որ գնահատես Նժդեհին, մի հատ էլ՝ հերոսացնես իրեն:

Լիոն ջան, չգիտեմ թե սա ով ա ու ո՞նց ա արժանացել քո կողմից «իշխանության խոսափող» կոչվելու, բայց արդեն հարցազրույցի ֆորմատն ու նախաբանը տեսնելով փակեցի:

Իր կենսագրությունն էլ շարքային չինովնիկի ա:

Հետն էլ ասեմ, որ մեկը ինձ համար ռուսամոլներն ու ռուսաֆոբները նույն պոլկի վրա են կողք-կողքի շարած:

Հ.Գ. Նժդեհի նկարին էլ է՞ին գեորգիևյան լենտ կապել:
Պիպե՜ց..
Ես մենակ էդ լենտն ու ՀՀ դրոշը միասին լենտին բնորոշ եղանակով ծալած ու դոշներին կպցրած տեսա՝ ներվայնացա..

Գաղթական
12.05.2019, 13:27
Չեմ հասկանում ոնց ա, որ հարցման մեջ գրած ա՝ պապիկ/տատիկ բայց իմ մոտ պապիկ/տատիկի պապաներն են մասնակցել ։դ
Ես էլ գիտեի ծեր եմ

Հետաքրքիրա, որ կանայք միշտ փորձում են իրենք իրենց երիտասարդացնել, իսկ տղամարդիկ՝ ավելի տարիքով ներկայացնել ))

Հա, ինչ էի ասում..
Էդ հարցումը ծեր լինելուդ վնաս չի: Իմ պապը 18տ-ից ա մասնակցել, կարողա քո պապուդ պապան էլ 40-իցա մասնակցել, երբ պապդ դեռ 10տ էր խոսքի:

Lion
12.05.2019, 15:28
Ապեր, ես իրեն գիտեմ, որպես ՌԴ պաշտոնական հեռուստաալիքներով ՌԴ իշխանությունների օգտին մտքեր արտահայտող՝ չնայած ամեն ինչին: Հիմա եթե սա չի խոսափող, ապա ո՞վ է...

Գաղթական
12.05.2019, 16:00
Ապեր, ես իրեն գիտեմ, որպես ՌԴ պաշտոնական հեռուստաալիքներով ՌԴ իշխանությունների օգտին մտքեր արտահայտող՝ չնայած ամեն ինչին: Հիմա եթե սա չի խոսափող, ապա ո՞վ է...

Լիոն ջան, <իշխանական խոսափող> ասելով, ինչքան հասկանում եմ, պիտի որ ի նկատի ունենան, թե իշխանությունը նրա շուրթերով է ինչ-որ մեսիջներ իջեցնում:

Ես ռուսական ալիքներ չեմ նայում, բայց հավատում եմ, թե պռոիշխանական մտքեր կարող է արտահայտել, քանի որ 2006թ.-ին երկրում մեծությամբ 3-րդ տեղը զբաղեցնող իրենց կուսակցության ողնաշարը կոտրել սարքել են տուզիկ:
2018թ. նախագահական ընտրություններում էլ էլի իրենց կուսակցությունը թեկնածի չի առաջադրել` պաշտպանելով Պուտինին:

Ինքն էլ, ի դեպ, էդ կուսակցության դեպքերի ըսկի լավագույն 10-նյակի մեջ չի մտնում:

ՈՒ նորից` հեռուստաալիքներով իշխանությանը շոպլիկացող ամեն տուզիկ չի, որ խոսափող ա:

Հ.Գ. Էս էլ (https://sobesednik.ru/kultura-i-tv/20170802-invalid-polkovnik-kak-igor-korotchenko-stal-voennym-ekspert) բոնուս պատմություն, թե ինչպես են իրեն ժամանակին խայտառակ ձևով վռնդել բանակից: