PDA

Դիտել ողջ տարբերակը : ՍանտԱլբոմ 7



Progart
18.04.2019, 21:57
վերջապէս սկսում ենք ՍանտԱլբոմ 7֊ը :love

ալբոմացանկում են՝

1. Lady Lamb - Even in the Tremor
2. BKO - Mali foli coura (https://www.youtube.com/playlist?list=OLAK5uy_kBVkYNBTFSfUg1RBju7T0PhRk2WNmk6VY)
3. The Babies - Our House on the Hill (https://youtu.be/dhfmQQnBe6k)
4. Prophecy of Ragnarök (https://www.youtube.com/playlist?list=OLAK5uy_lzyEyUxtpRJVcRC3udAqfaC2Zn68qqJng)
5. Dead Can Dance, "Dionysus" (https://www.youtube.com/watch?v=CHJRuZucJ-4&list=PLcZfCsSZiih_rrViu79-l9mMxmcuxytzL)
6. Graham Nash-Songs for Beginners (http://myzuka.club/Album/101433/Graham-Nash-Songs-For-Beginners-Remastered-1971); Songs for Survivors (http://myzuka.club/Album/102440/Graham-Nash-Songs-For-Survivors-2002)
7. Architects — Holy Hell (https://www.youtube.com/watch?v=h82045Ld6ak&list=PLcZMZxR9uxC_A4pm7rBLRCQD5vIsbl9TF)
8. Haggard - And Thou Shalt Trust the Seer (https://www.youtube.com/watch?v=yDyAoYa0xYg&list=PLNaDp4eIZ6Rc0LOJFId-jrze4IdBC6Gbn)
9. Cigarettes After Sex - Cigarettes After Sex (https://youtu.be/O-Uw136cMi4)
10. Björk Vespertine (https://youtu.be/4don4VZfA6o)
11. Sylvan Esso - "What now" (https://www.youtube.com/playlist?list=OLAK5uy_ndciAaLWDqxlOewTXCrObvxCDyEPAVKso); Periphery - "Periphery IV: Hail Stan"
(https://youtu.be/TUWOhIkvr_Q)
եւ բոնուսային՝

12. Michael Mayer ‎– Immer (https://youtu.be/0PeTIa1yGao)


մեր սանտաներին կը բացայայտենք ապրիլի 25֊ին :8


հաճելի ժամանց մեզ :oy :D

Յոհաննես
18.04.2019, 22:03
էհ դե,չհասցրեցի :(

Progart
18.04.2019, 22:03
եւ իհարկէ, շնորհակալութիւն Սմոքիին լիքը օգնելու համար :oy

Progart
18.04.2019, 22:04
էհ դե,չհասցրեցի :(

:( վա՜յ, ես իմացայ չես մասնակցում :(

ոչինչ դու տժժժժա էս երգերի տակ, քո համար մի հատ էլ կանենք :D

Smokie
18.04.2019, 22:55
Ինչ էլ խոստումնալից անունով խումբ ու վերնագրով ալբոմ ա ինձ հասեեեել:hands Բա որ պարզվի սանտաս ենթադրածս ա, վաբշե բոց կլինի:))

Բայց սանտաներից մեկին հաստատ գիտեմ, ձև չի սխալված լինեմ::))

boooooooom
18.04.2019, 23:07
Մասնակիցների ցանկը կհրապարակե՞ք, որ փորձեմ գուշակել, թե ով ա սանտաս (ու ինչ ա ծխում:D)

Progart
18.04.2019, 23:12
Մասնակիցների ցանկը կհրապարակե՞ք, որ փորձեմ գուշակել, թե ով ա սանտաս (ու ինչ ա ծխում:D)

աա, է՞դ էլ էր պէտք :}

ըսեմ, ուրեմնս․

Նիկեա, Smokie, Մուշու, Ruby Rue, StrangeLittleGirl, Yellow Raven, CactuSoul, boooooooom, ծլնգ, Thom, progart

boooooooom
18.04.2019, 23:47
Ինձ բաժին ա ընկել Dead can dance-ի Dionysus-ը։ Քանի որ մասնակիցներից միայն Thom-ին չեմ ճանաչում, ենթադրում եմ, որ իմ սանտան հենց ինքն ա, որովհետև մնացածին ոչ մի կերպ չեմ պատկերացնում սա լսելուց։ Հա, մեկ էլ Սմոքն ա հավանական, որովհետև ինքը կարծեմ գործիքային սիրում էր։
Ե՞ս, անկեղծ ասած էս տիպի էքսպերեմենտալ "շիլաներ" չեմ սիրում, բայց փորձեցի եղածի մեջից դուրեկան կտորներ "քաղել"՝ էդ առումով "Dance of the Bacchantes"-ը վատը չէր։ Ընդհանուր, իրանք փորձել են (ենթադրում եմ) հնդկացիական ցեղերի երգ/երաժշտությունը ներկայացնել ժամանակակից գործիքավորման տակ, բայց ի տարբերություն համանման պրոեկտների, որոնք ավելի շատ շեշտը դնում են ժամանակակից ձայների վրա, քիչ "համեմելով" ազգայինով, սրանց մոտ հակառակն ա. մեջը լսվում են և բուդդիստական, և մուսուլմանական, և հնդկացիական մշակույթներին հատուկ ձայներ (եթե կարելի ա սենց ասել): Մի խոսքով, սա ես համարում եմ թույլ երաժշտություն, տեղ տեղ շատ պարզունակ լուծումներով, բայց դե Արա Գևորգյանից ծիծիլյոն գլուխ բարձր ա :D
Հ.Գ. հղումով բացվող ալբոմում մի քանի երգ չի երգում, փորձեցի այլ աղբյուրներից գտնել՝ չգտա։ Դրա փոխարեն նույն խմբից ուրիշ երգեր էլ լսեցի ընդհանուր կարծիք կազմելու համար։

Մուշու
19.04.2019, 00:48
Cigarettes After Sex - Cigarettes After Sex

Էս իմ ալբոմը չի, բայց չկարողացա կողքով անտարբեր անցնել։ Ամռանը մոտ 10 օր քնել ու ապրել եմ էս երգի տակ ՝ ընկերուհուս տղաները քնում են էս ալբոմի տակ։ Սկզբում էդքան էլ չէի հավանում, բայց հիմա K.֊ ն պաշտում եմ , ալբոմն էլ սիրով լսում եմ

CactuSoul
19.04.2019, 02:05
Եկել եմ ասեմ, որ չգիտեմ՝ ով ա Haggard ուղարկել, բայց ես իրեն սիրում եմ։ :love

Իմ ալբոմը նոր եմ լսում, ընթացքի մեջ ա, վաղն ավելի նորմալ կլսեմ։ Առաջին տպավորությունը վատ չի, նույնիսկ լավ ա երևի, ուղղակի մեծացել եմ էս ոճից, հիմա ուրիշ տեսակ բաներ եմ լսում ավելի հաճախ։ Բայց մի տեսակ ջահելությունս ա հիշացնում, ու հավես ա։ ))
Ճարտարապետներն են իմոնք ))

ivy
19.04.2019, 09:26
Lady Lamb-ը ինչ լավն էր։
Կակտուսի ասած՝ չգիտեմ ով ա ուղարկել, բայց ես իրեն սիրում եմ :լօվէ

BKO-ն էլ էր հետաքրքիր։

Նիկեա
19.04.2019, 11:18
Եկել եմ ասեմ, որ չգիտեմ՝ ով ա Haggard ուղարկել, բայց ես իրեն սիրում եմ։ :love

Իմ ալբոմը նոր եմ լսում, ընթացքի մեջ ա, վաղն ավելի նորմալ կլսեմ։ Առաջին տպավորությունը վատ չի, նույնիսկ լավ ա երևի, ուղղակի մեծացել եմ էս ոճից, հիմա ուրիշ տեսակ բաներ եմ լսում ավելի հաճախ։ Բայց մի տեսակ ջահելությունս ա հիշացնում, ու հավես ա։ ))
Ճարտարապետներն են իմոնք ))

ես մտածում էի դու ուղարկած կլինես :D

Մուշու
19.04.2019, 13:03
BKO - Mali foli coura

Ես ու ինձ բաժին հասած ալբոմը ոչ մի ընդհանուր բան չունեք։ Չեմ փորձի գուշակել սանտայիս, անտեղյակության մեջ մնալը վատ բան չի։

Նիկեա
19.04.2019, 14:24
Cigarettes After Sex - Cigarettes After Sex

Սկսեմ ինձ բաժին հասած ալբոմից։
Ուրեմնս, ես էլ, շատերի նման, սիգարետենց գտել եմ 2015-ի կեսերին։ Իսկզբանե Գրեգ Գոնսալեսի սոլո նախագիծն էր, երաժշտական էսպերիմենտներ էր անում, մի էրկու տարի հետո իրան միան են մնացած անդամներն էլ, անունները չգուգլեմ էլի, ու սոլոն դառնում ա բենդ։ Լայն ճանաչում են ստանում 2015-ից, կարծեմ Affection-ի շնորհիվ (սիրածներիցս ա)։

Ալբոմը մի քանի անգամ լսել եմ։ Որ նոր էր դուրս էկել, ավելի հաճախ էի լսում։ Բացի դրանից ես լիքը անկապ փլեյլիստեր ունեմ, ու սա «անջատված օրերի»-ի ու «նախշուններ»-ի մեջ կա։ Սիգարետենք, ընդհանրապես, ոչ միայն էս ալբոմը, ինձ համար հոգնած, ջախջախված տուն գնալու ու հատակին պառկած առաստաղին նայելով լսելու երաժշտություն ա։ Ու որ էնքան շոգ լինի, որ ալարես շարժվել, ալարես անգամ երաժշտությունը փոխել։ (Էլի շատ անձնական ասոցացիաներով րիվյու ա ստացվում, բայց ոնց փորձում եմ ուրիշ կերպ չի լինում։ ) Չնայած, որ Սիգարետենց շատ եմ հավանում, ինձ երկար ժամանակ իրանց լսելուն խանգարում ա երգերի նույն տրամադրությունը։ Իրանք չունեն դեպրեսիվ սուիցիդալ ու թռիվռի երգեր, իրանք անջատված են։ Էն դեպրեսիվ բաներն էլ են անջատված նույն ձևով ասում, չդեպրեսիվ-բարին էլ ու դա մի քիչ հոգնեցնում ա։ Ոնց որ լաստ լինես, իրանց երաժշտությունն էլ ահավոոոոոոոոր հանգիստ ծով, որտեղ երբեք փոթորիկներ չեն լինում ու քամին, ալիքները քեզ դանդա՜ղ տանում են, ափին երբեք չես խփվի։ Բայց դե մեկ-մեկ ուզում ես որ երաժշտության ու էմոցիայի էդ ալիքը գա, քեզ խփի ափի քարերին, հետո էլի վերցնի, մի հատ էլ խփի։ :))

Opera House, Truly - ալբոմից երևի ամենասիրածս երգերն են, հետո գալիս ա John Wayne-ը։ Իսկ K-ը հիշեցնում ա ընկերներիցս մեկի ծնունդի օրը, երբ բոլորը արդեն գնացել էին, մենք հոգնած, անջատված, ամեն մեկս մի բարձ գրկած դա էինք լսում ու ալկոհոլից հարբածությունը կամաց-կամաց տեղը զիջում էր երաժշտությանը։ :))

Մի խոսքով, ապրես սանտա :))

Ծլնգ
19.04.2019, 14:30
իսկ ինձ բաժին ընկածը էն աստիճան սրտովս չի, որ մնացած բոլոր ալբոմները լսել եմ, մենակ իմը չլսեմ :D

էհ․․․ խորը շունչ քաշեմ ու անցնեմ իմին․․․

Հ․Գ․
Հաճելիորեն զարմացած եմ, թե ինչքան մետալ կա․․․

Նիկեա
19.04.2019, 14:56
Haggard - And Thou Shalt Trust the Seer

Երևի էս սանտալբոմում ամենաշատը Haggard տեսնելու/լսելու համար եմ ուրախացել։

Ալբոմից էլ երգեր լսել էի (հավանաբար բոլորը), բայց ալբոմը միանգամից չէի լսել։ Երգերի բառերից կարելի ա սցենար սարքել ու թույն էպիկ կինոներ կստացվեն արդյունքում։ Ու ես սպասում եմ, որ մի օր պարզվելու ա խմբի անդամները իրականում էլֆեր ու տրոլներ են, միամիտ ստեղ են հայտնվել ու մինչև Middle-earth կվերադառնան, ժամանակավորապես մի կողմ են դրել տարաձայնություններն ու ստեղծագործում են։ :))
Կարծում եմ՝ Ռուբին ա սանտան։ :oy

Prophecy of Ragnarök

Brothers of Metal :love
Ամենասկզբում մտածում էի, որ սա Ռուբին ուղարկած կլինի, Haggard-ը՝ Կակտուսը, բայց քանի որ ոնց որ թե Haggard-ը Կակտուսը չի ուղարկել, ուրեմն, ինձ թվում ա, կակտուսի ուղարկած ալբոմը սա ա։
Brothers of Metal-ը առաջին կուրսում քննության պարապելուց լսելու խումբ էր։ Էս ալբոմից Son of Odin-ն էի լսել երևի։ Շատ-շատ թույն ալբոմ ա։ Սենց լսում ես, դարակներում սկսում ես Մյոլնիրը ման գալ, որ գնաս կռվես, բան, հետո ջոկում ես, որ վայ դու Տոռը չես, սթրվում ես տեղդ, շարունակում մնացածները լսել։ Վայ շատ լավն ա, չգիտեմ ինչ ասեմ։

Ծլնգ
19.04.2019, 15:03
Haggard - And Thou Shalt Trust the Seer

Երևի էս սանտալբոմում ամենաշատը Haggard տեսնելու/լսելու համար եմ ուրախացել։

Ալբոմից էլ երգեր լսել էի (հավանաբար բոլորը), բայց ալբոմը միանգամից չէի լսել։ Երգերի բառերից կարելի ա սցենար սարքել ու թույն էպիկ կինոներ կստացվեն արդյունքում։ Ու ես սպասում եմ, որ մի օր պարզվելու ա խմբի անդամները իրականում էլֆեր ու տրոլներ են, միամիտ ստեղ են հայտնվել ու մինչև Middle-earth կվերադառնան, ժամանակավորապես մի կողմ են դրել տարաձայնություններն ու ստեղծագործում են։ :))
Կարծում եմ՝ Ռուբին ա սանտան։ :oy

Prophecy of Ragnarök

Brothers of Metal :love
Ամենասկզբում մտածում էի, որ սա Ռուբին ուղարկած կլինի, Haggard-ը՝ Կակտուսը, բայց քանի որ ոնց որ թե Haggard-ը Կակտուսը չի ուղարկել, ուրեմն, ինձ թվում ա, կակտուսի ուղարկած ալբոմը սա ա։
Brothers of Metal-ը առաջին կուրսում քննության պարապելուց լսելու խումբ էր։ Էս ալբոմից Son of Odin-ն էի լսել երևի։ Շատ-շատ թույն ալբոմ ա։ Սենց լսում ես, դարակներում սկսում ես Մյոլնիրը ման գալ, որ գնաս կռվես, բան, հետո ջոկում ես, որ վայ դու Տոռը չես, սթրվում ես տեղդ, շարունակում մնացածները լսել։ Վայ շատ լավն ա, չգիտեմ ինչ ասեմ։

Հագգարդ-ի սկզբին (https://www.youtube.com/watch?v=ihP1brJg8YA) ծանոթ եղածը դժվար իրենց էլֆ համարի :)) ու ճիշտն ասած իրենց դումական գործերն իմ դուրը շատ ավելի են գալիս քան էս սիմֆոնիկները․․․

Brothers of Metal-ը ես էլ էի Ռուբիի վրա մտածել :))

Նիկեա
19.04.2019, 15:20
Հագգարդ-ի սկզբին (https://www.youtube.com/watch?v=ihP1brJg8YA) ծանոթ եղածը դժվար իրենց էլֆ համարի :)) ու ճիշտն ասած իրենց դումական գործերն իմ դուրը շատ ավելի են գալիս քան էս սիմֆոնիկները․․․

Brothers of Metal-ը ես էլ էի Ռուբիի վրա մտածել :))

Հագգարդի «սկիզբը» իմ համար In a fullmoon procession-ն ա էղել, իսկական սկզբի հետ ծանոթացել եմ էն ժամանակ, երբ Հագգարդի ինչ-որ կերպար էր ձևավորվել մոտս ու էն տպավորությունները որ ստեղծվել էին, համարյա չփոխվեցին :)) ու մոտ հակառակն ա, սիմֆոնիկներն եմ ավելի շատ հավանում :))

Smokie
19.04.2019, 18:34
Babies-Our House on the Hill

Գիտե՞ք ինչու էի ենթադրում, որ գիտեմ թե ով ա սանտաս: Որովհետև նախորդ երեք սանտաներին էլ պատահական ընտրության արդյունքում ինքը եղավ: Հիմա երբ լսելը սկսեցի զգացի, որ իրոք իրենից հեռու չէր լինի նման երաժշտական խումբը, իսկապես կարա՛ ինքը լինի իմ սանտան::lol Չէ, սա ճակատագիր ա բում ջան՝ դու արդեն դարձել ես իմ սեփական, անձնական սանտան::))

Ալբոմը տհաճ չէր մեղմ ասած: Կամ սովորական ազդեցություն էին թողնում երգերը, կամ որոշ չափով ավելի բարձր: Հավանել եմ ու հիմա երրորդ անգամ լսում եմ 3 համեմատաբար հանգիստ երգերը (ըստ իմ տպավորության), "Mean"-ը, "See the Country"-ն ու "Wandering"-ը: Այ "See the Country"-ն արդեն 4-րդ անգամ սկսեց հնչել: :)
Կախարդական և հեքիաթային չէր ինչպես կարող էի ակնկալել, բայց դե կարևորը վատն էլ չէր: Դժվար թե մոտ օրերս ամբողջությամբ կրկնեմ ալբոմը (այս պահին "See the Country" N5), բայց շատ շնորհակալ եմ հետաքրքիր բացահայտման համար սանտա ջան: Սիրեմ գը քեզ ով էլ լինես::))

Հա ու շատ լավ ա (6 "See the Country" և հավանաբար այլն),:)) որ ալբոմում կար և տղամարդու և աղջկա վոկալ, չնայած վերջինս կարծես առաջինիս պես շատ չէր: Տարբերվում են էն խմբերից, որոնք ունեն կոնկրետ մի վոկալիստ ու որտեղ միայն տղայի, կամ միայն աղջկա ես լսում::aha ("Wandering" վերջապես):

Մուշու
20.04.2019, 23:55
վերջապէս սկսում ենք ՍանտԱլբոմ 7֊ը :love

ալբոմացանկում են՝

1. Lady Lamb - Even in the Tremor
2. BKO - Mali foli coura (https://www.youtube.com/playlist?list=OLAK5uy_kBVkYNBTFSfUg1RBju7T0PhRk2WNmk6VY)
3. The Babies - Our House on the Hill (https://youtu.be/dhfmQQnBe6k)
4. Prophecy of Ragnarök (https://www.youtube.com/playlist?list=OLAK5uy_lzyEyUxtpRJVcRC3udAqfaC2Zn68qqJng)
5. Dead Can Dance, "Dionysus" (https://www.youtube.com/watch?v=CHJRuZucJ-4&list=PLcZfCsSZiih_rrViu79-l9mMxmcuxytzL)
6. Graham Nash-Songs for Beginners (http://myzuka.club/Album/101433/Graham-Nash-Songs-For-Beginners-Remastered-1971); Songs for Survivors (http://myzuka.club/Album/102440/Graham-Nash-Songs-For-Survivors-2002)
7. Architects — Holy Hell (https://www.youtube.com/watch?v=h82045Ld6ak&list=PLcZMZxR9uxC_A4pm7rBLRCQD5vIsbl9TF)
8. Haggard - And Thou Shalt Trust the Seer (https://www.youtube.com/watch?v=yDyAoYa0xYg&list=PLNaDp4eIZ6Rc0LOJFId-jrze4IdBC6Gbn)
9. Cigarettes After Sex - Cigarettes After Sex (https://youtu.be/O-Uw136cMi4)
10. Björk Vespertine (https://youtu.be/4don4VZfA6o)
11. Sylvan Esso - "What now" (https://www.youtube.com/playlist?list=OLAK5uy_ndciAaLWDqxlOewTXCrObvxCDyEPAVKso); Periphery - "Periphery IV: Hail Stan"
(https://youtu.be/TUWOhIkvr_Q)
եւ բոնուսային՝

12. Michael Mayer ‎– Immer (https://youtu.be/0PeTIa1yGao)


մեր սանտաներին կը բացայայտենք ապրիլի 25֊ին :8


հաճելի ժամանց մեզ :oy :D

Եթե ես ճիշտ հասկացա 6րդ և 11րդ ալբոմները զույգով՞ են։ Ինչու՞ եթե գաղտնիք չի :think:)

Ծլնգ
21.04.2019, 02:37
Եթե ես ճիշտ հասկացա 6րդ և 11րդ ալբոմները զույգով՞ են։ Ինչու՞ եթե գաղտնիք չի :think:)

6րդ-ը մեղքերիս համար ա :D ինձ ա հասել․․․

Graham Nash-ից մենակ Chicago-ն էի լսել, ու նեեեեեեեեեենց հավես չէի անում լսել էս ալբոմները․․․ բայց ընկել էի, պիտի քաշեի :) էսօր տրամադրությունս էլ բռնեց՝ փոշեկուլում էի :))

Առաջին ալբոմի սկիզբը խոստումնալից էր, բայց մի ձև ընդհանուր ալբոմի ինքնությունը գնալով հատեց մեջտեղներում, մենակ Chicago-ն ինչ-որ չափով արդարացրեց ալբոմին։ Military madness-ը լավն էր, բայց Chicago-ն մեկ ա ամենալավն էր։ Նոստալգիկ պահերին կարելի է լսել՝ հիպիա-բիտնիկա-հակապատերազմական կայֆերի հուզականության ծարավի դեպքում։ Բայց դե էնքան էլ իմը չի։

Երկրորդ ալբոմը լրիվ հիասթափություն էր․ պապսա-սեր-մեր վիճակներ։ Թե փոշեկուլ անելուց չլինեի, հաստատ չէի դիմանա ալբոմին․․․ բայց էդ անկապության մեջ մի վառ փայլող թանկարժեք քար կար՝ Liar's Nightmare․․․ bluegrass-ական ազդեցությունները տանում են, ու ինքն երգն էլ ա հետաքրքիր կառուցված․․․ էս երգը դեռ շատ եմ լսելու, ու մենակ էդքանով ա էս ալբոմը արդարացնում վրեն ծախսածս ժամանկը։

Հետաքրքիր ընտրություն էր այս երկու ալբոմները մեկտեղ առաջարկելը, քանի որ մեջները 31 տարի ժամանակահատված ա ընկած․․․ տարբեր աշխարհակարգ, տարբեր քաղաքական կոնտեքստներ, տարբեր տարիք․․․ սիրո ու էգոյի մասին թեմաները գրեթե նույնն էին, ու ինձ ոչ մի կողմով չկպնող, բայց քաղաքականները լավն էին ու որոշակի էվոլյուցիա նկատելի էր։ Ամեն դեպքում շնորհակալություն սանտայիս․ իմը չէր, բայց հավեսով լսվեց ու այդ մի մեկուկես ժամվա տաղտկալի գործի մեջով անցկացրեց։

Գուշակություն էլ․․․ ամենասկզբից մտածում էի թե Բյուրն ա սանտաս, հետո չգիտես ինչու մտածեցի որ Բյուրը Lady Lamb-ին ուղարկած կլինի ու սկսեցի Սմոքիի ու Thom-ի վրա կասկածել։ Հիմա էլի Բյուրի վրա եմ կասկածում, բայց մի երկու մնացածի երաժշտական ճաշակներից էլ տեղյակ չեմ, նենց որ՝ եսիմ․․․

Progart
21.04.2019, 11:57
Եթե ես ճիշտ հասկացա 6րդ և 11րդ ալբոմները զույգով՞ են։ Ինչու՞ եթե գաղտնիք չի :think:)

:D զուտ ինչ֊որ մեկին ուզել են վատութիւն անեն :D

11-րդ֊ն ինձ ա հասել :D

Մուշու
21.04.2019, 13:56
:D զուտ ինչ֊որ մեկին ուզել են վատութիւն անեն :D

11-րդ֊ն ինձ ա հասել :D

Դրանք լրիվ տարբեր ալբոմներ չեն՞

Progart
21.04.2019, 14:02
Դրանք լրիվ տարբեր ալբոմներ չեն՞

ահա, լրիւ տարբեր են, քանի որ ինձ են բաժին հասել՝ դեսպան սմոքիի միջոցով, ես չգիտեմ էլ, նոյն մարդն ա ուղարկել, թէ՞ տարբեր մարդիկ, դրա համար ա երկու հատ։

Յոհաննես
21.04.2019, 18:03
Cigarettes After Sex - Cigarettes After Sex-Ը մի ժամանակ շատ էի լսում,հատուկ տրամադրության ու հոգեվիճակի երգեր են:

Ծլնգ
21.04.2019, 21:33
Ամեն դեպքում շնորհակալություն սանտայիս․ իմը չէր, բայց հավեսով լսվեց ու այդ մի մեկուկես ժամվա տաղտկալի գործի մեջով անցկացրեց։


Մի առանձին շնորհակալություն էլ Progart-ին ու Smokie-in :) հավես էր մասնակցելը :) էսքան երաժշտություն սենց կարճ ժամանակում վաղուց ա չէի լսել․․․

boooooooom
21.04.2019, 21:59
:D զուտ ինչ֊որ մեկին ուզել են վատութիւն անեն :D

11-րդ֊ն ինձ ա հասել :D

Էս տրամաբանությամբ որ նայենք, ինձ էլ լավություն են արել, 7 երգանոց ալբոմ են ուղարկել, որից 3-ը չի "բացվում"))) 4 հատ երգ շուտասելուկի նման լսեցի, անգամ ամեն մեկը 2 անգամ, ու վերջ)))

Progart
21.04.2019, 22:05
Էս տրամաբանությամբ որ նայենք, ինձ էլ լավություն են արել, 7 երգանոց ալբոմ են ուղարկել, որից 3-ը չի "բացվում"))) 4 հատ երգ շուտասելուկի նման լսեցի, անգամ ամեն մեկը 2 անգամ, ու վերջ)))


յղումն էս էր, բայց չի բացում :( (https://www.youtube.com/watch?v=1YsC32xLnkY&list=OLAK5uy_mE8VOQMMxlXL7H6TzEizp3toOtlD1p-p0)

էսա մի քիչ ազատուի ժամանակ լաւ որակով գտնեմ ուղարկեմ քեզ :)

Ծլնգ
21.04.2019, 22:10
Էս տրամաբանությամբ որ նայենք, ինձ էլ լավություն են արել, 7 երգանոց ալբոմ են ուղարկել, որից 3-ը չի "բացվում"))) 4 հատ երգ շուտասելուկի նման լսեցի, անգամ ամեն մեկը 2 անգամ, ու վերջ)))

http://myzuka.club/Album/1062714/dead-can-dance-dionysus-2018

Smokie
21.04.2019, 22:14
http://myzuka.club/Album/1062714/dead-can-dance-dionysus-2018


Էս իմ սիրած երաժշտական կայքն ա::love Ալբոմները հենց էստեղից եմ քաշում::)

boooooooom
21.04.2019, 22:15
Լավ, ձեր թանկագին խաթեր համար, մի անգամ էլ կլսեմ, էս անգամ ամբողջությամբ, ու թե նոր զգացողություններ լինեն, կկիսվեմ տպավորություններով :)

StrangeLittleGirl
22.04.2019, 02:10
Haggard - And Thou Shalt Trust the Seer

Ուրեմն լսել էի, որ սա մետալ ալբոմ ա ու վատացել էի։ Ով գիտի ինձ, գիտի իմ love-hate relationship֊ը մետալի հետ, որ տենց էլ չեմ կարողանում հասկանալ, թե մետալի որ ենթաժանրն եմ սիրում, որը՝ չէ, որ խմբերին եմ կարողանում լսել, որին՝ չէ։ Նույնիսկ առանձին խմբերի որոշ երգեր սիրում եմ, որոշ երգեր ականջներս ցավացնում են։

Բայց կոնկրետ էս ալբոմի համար մի մե՜ծ շնորհակալություն սանտայիս։ Էս գիշերվա կեսին էնքա՜ն լավ ա լսվում։ Մետալային սարսափելի ձայներն էնքա՜ն լավ են համադրած սիմֆոնիկ գործիքների հետ (կներեք, ձեր մետալային տերմինոլոգիային չեմ տիրապետում :D )։ Ոնց որ ճամփորդության դուրս էկած լինես։ Էն ալբոմներից ա, որ կշարունակեմ լսել էլի ու էլի։ Հիմա նստած, փորձում եմ չվերթից առաջ արթուն մնալ։ Ու սա իդեալական երաժշտություն ա արթուն մնալու համար։ Մի մե՜ծ պաչիկ սանտայիս։

Հիմա ես բրաուզերիս վրա բլոկ եմ դնելու, ակումբ չեմ մտնելու մինչև հունիս։ Սանտայիս կխնդրեի՝ սանտաների անունները հայտնելուց հետո ինձ գրի, ասի, որ ինքն ա։ Մեկ էլ կխնդրեի, որ մեկնումեկը քոփի֊փեյսթի իմ ուղարկած ալբոմի ռիվյուն։ Շա՜տ շնորհակալ կլինեմ։

Յոհաննես
22.04.2019, 02:16
Երբ առաջին անգամ լսեցի Haggard֊ին,ինձ թվաց,որ վերջապես երաժշտության մեջ գտել եմ կատարելությունը։ պահո ։Դ
Հ.Գ Ռուբին կամ Մարիօն եթե խաղում են,ուրեմն իրանցից մեկը կլինի անտան ։ճ թե՞ ես գուշակելու իրավունք չունեմ :))

Thom
22.04.2019, 03:43
Björk - Vespertine
Ինձ բաժին էր հասել Բյորկ։ Անունը բավականին շուտվանից հա գնում-գալիս էր ականջներիս մոտով, բայց երգերը լսելուն գործը երբեք չէր հասել։ Դե ինչ, հարմար առիթ էր ստեղծվել։ Սկզբում մի քիչ գուգլեցի, երգչուհու կյանքի ու ոճի մասին մի քիչ ինֆո ստանալու համար, տրամադրվեցի ու միացրեցի։
Ալբոմի առաջին հնչյուններից էլ միանգամից ստացվում ա էն տպավորությունը, որ կատարողը Եվրոպայի հյուսիսային կողմից ա։ Ձայնը, երգերի "սառնությունն" ու հնարավորինս ոչ էմոցիոնալությունը դրան շատ են նպաստում։ Բայց եթե անկեղծ, երգերը իրանց ոճով շատ ծանր էին իմ համար, համենայն դեպս կյանքիս էս հատվածում դժվարությամբ ամբողջ ալբոմը սկզբից մինչև վերջ հասցրի։ Բյորկի ձայնն ու երգերի միապաղաղությունը բավական ձանձրալի էին թվում։ Հետաքրքիր ա էս ամենը գրել էն ֆոնին, որ վերջերս սկանդինավյան մի քանի կինոներ եմ նայել ու շատ տպավորված եմ դրանցով։ Երևի, երաժշտության առումով Եվրոպայի հյուսիս դեռ չեմ հասել։ Վստահաբար չէի շարունակի լսել Բյորկին 1 ժամ, բայց քանի որ Սանտաս ինձ ալբոմ ա ուղարկել ու ես հարգում ու գնահատում եմ դա, պարտավոր էի լսել: :)
Եթե ամփոփեմ, պետք ա նշեմ, որ էս ալբոմին հետո հետ վերադառնալու ցանկություն, այնուամենայնիվ, ունեմ։ Հնարավոր ա, որ կյանքի մի փոքր ավելի հասուն հատվածում ականջիս ավելի հաճելի ու դուրեկան լինի։ Մանավանդ, եթե հաշվի առնենք, որ անտանելի բնավորություն ունեմ երգեր հավանելու հարցում․ մի քանի անգամ լսելուց հետո եմ հասկանում, որ երգը լավն ա: :))

PS. Ամեն դեպքում շատ-շատ շնորհակալություն Սանտայիս ինձ ալբոմ ուղարկելու համար։ Եվս մի անգամ, ես գնահատում եմ քո կատարած աշխատանքը :) ՈՒ քանի որ Ակումբցիների ճնշող մեծամասնության ճաշակին ծանոթ չեմ, դժվարանում եմ գուշակել, թե դու ով ես։

Մուշու
22.04.2019, 09:53
Ես կուզեի կարծիք լսել BKO - Mali foli coura-ի մասին։ Ինձանից՞ ա ալբոմը չհավանել ։ Փորձել եմ 2 անգամ լսել ու էդ ընթացքում տանջամահ էի լինում։

Dead Can Dance - Dionysus առաջին մասը լսեցի լավիկն ա, երևի ավելացնեմ փլեյլիստիս մեջ, երբեմն լսելու նպատակով։

Lady Lamb - Even in the Tremor֊ին ուծյու էր, անգամ չհասցրեցի նկատել երբ սկսվեց ու երբ վերջացավ։ Ալբոմը արդեն ավելացրել եմ երգացանկիս ու մեծ սիրով լսում եմ։

Prophecy of Ragnarök ու Haggard - And Thou Shalt Trust the Seer էս երկու ալբոմը սանտաալբոմ 7ից իմ սերերն են։

Ruby Rue
22.04.2019, 11:56
Brothers of Metal - Prophecy of Ragnarök
Սանտալբոմի ժամանակ ինձ էս խումբը բաժին ընկավ, ուստի ցանկանում եմ նախևառաջ շնորհակալություն հայտնել պատահականության աստվածներին էս հաճելի անակնկալի համար։ :)) Իրականում իմ երաժշտական նախընտրությունները պտտվում են մետալի տարբեր ենթաժանրերի շուրջ, իսկ էպիկական հևի մետալը տարիներ շարունակ սիրելիներիցս ա։ Ալբոմին ծանոթ էի, սփոթիֆայն էր լսեցրել՝ ելնելով իմ լսած այլ խմբերից։
Ահագին մոտիվացնող ու էներգիայով լիքը ալբոմ ա, գործ անելիս հավես լսելու կամ ճամփորդության գնալիս մեքենայում բարձր միացնել ու հետը ճվալու։ :D
Մեծ շնորհակալություն սանտայիս, կհանդիպենք Վալհալլայում։

Հ․Գ․ Կարծում եմ սանտաս Մուշուն կամ Նիկին ա։ ^^

Smokie
22.04.2019, 16:30
Haggard-ը միացրեցի: Բյուրի գրառումից իմացել էի, որ մետալ ա՝ արդեն վախեցել էի, թե չեմ հավանի, բայց իր արձագանքը խոստումնալից էր::)) Համ էլ ամենաշատը էս ալբոմի մասին են խոսել ու միայն լավը::roll

Հենց առաջին երգի առաջին հնչյունների վրա սիրահարվեցի: Ո՞նց կարա սենց երաժշտությունը ագրեսիվ մետալ լինի: Ու հիմա դեռ էդ առաջին երգն ա հնչում, երբեմն տակից հայտնվում ա գրոուլ վոկալը, բայց էնքաան ցածր ու մեղմ ա, մարդու քեֆը տալիս ա::)) Կարծում եմ սա դառնալու ա իմ պարբերաբար անդրադարձվող ալբոմներից՝ լսենք-կտեսնենք: Ամեն դեպքերում երգը կարծես ամրագրել ա իր տեղը հետագայի համար իմ լսադարանում:
Ըհը՛, երկրորդ երգը սկսվեց, մի սիրունություն էլ էս ա::roll:love

Վաայ... փաստորեն երրորդ երգն էր սկսվել, չնկատեցի անգամ թե ոնց առաջինից երկրորդին անցումը եղավ::hands Տեսել էի, որ առաջինը 6 րոպե ա, բայց լսում-լսում եմ ու ասում եմ, «էս ինչ երկար ա տևում երգի վեց րոպեն»: Չէ, տհաճ չէր իհարկե, չէի սպասում ավարտին, ուղղակի շատ տարօրինակ էր: Մի խոսքով, համ կախարդում, ազդեցության տակ ա պահում, որ երգի փոխվելը չնկատես, համ էլ պահպանում ա քո առողջ տրամաբանությունը::))
Ու նաև շատ լավն ու սիրունն են գրոուլինից բացի մյուս վոկալները,:aha թե՞ մենակ աղջկա վոկալ ա:think Չէ, հես ա տղեն է՛լ կարճ երգեց::))

Smokie
22.04.2019, 21:25
Ես ևս մի ալբոմի Սանտայի հարցում էլ եմ գրեթե համոզված::))

ivy
24.04.2019, 17:56
Progart, Հայաստանի ժամանակով հենց օրը փոխվի, կդնե՞ս մասնակիցների անունները՝ ըստ ուղարկած ալբոմների, եթե իհարկե արթուն ես գիշերվա 12-ին:
Հետաքրքիր ա իմանալ՝ ով ինչ էր ուղարկել :)

Progart
24.04.2019, 18:20
Progart, Հայաստանի ժամանակով հենց օրը փոխվի, կդնե՞ս մասնակիցների անունները՝ ըստ ուղարկած ալբոմների, եթե իհարկե արթուն ես գիշերվա 12-ին:
Հետաքրքիր ա իմանալ՝ ով ինչ էր ուղարկել :)

ահա, իսկ մինչեւ էդ ով չի գրել, սպասենք :)
կարծեմ Thom֊ն ու Yellow Raven֊ը(մեկ էլ ես :D)

Progart
24.04.2019, 18:24
Լավ, ձեր թանկագին խաթեր համար, մի անգամ էլ կլսեմ, էս անգամ ամբողջությամբ, ու թե նոր զգացողություններ լինեն, կկիսվեմ տպավորություններով :)

բո՜ւմ, իսկ նոր զգացողութիւններ չեղա՞ն։ հետաքրքիր ա, ինձ շատ դուր եկաւ էդ ալբոմն օրինակ

boooooooom
24.04.2019, 20:00
բո՜ւմ, իսկ նոր զգացողութիւններ չեղա՞ն։ հետաքրքիր ա, ինձ շատ դուր եկաւ էդ ալբոմն օրինակ

Դրեցի թե լսեմ, կեսից քնեցի:D բայց տհաճ չէր, ուղղակի ես էդ ոճը չեմ լսում։ Սովորական էր իմ համար։ Ոչ վատ, ոչ շատ լավ։

Progart
24.04.2019, 21:01
Sylvan Esso - "What now"; Periphery - "Periphery IV: Hail Stan"

էսքան ձգեցի, որ էս երկու ալբոմները կարողանամ լսել, բայց ոչ մի կերպ չէր ստացւում :/
ներողութիւն, բայց ես տէնց էլ մինչեւ վերջ չձգեցի :))
նոյն կերպ Architects֊ին ու The Babies֊ին լսել չեղաւ։ բայց, զարմանալի ա, բայց Prophecy of Ragnarök֊ը դուրս եկաւ, նոյնիսկ մի քանի անգամ լուփի վրայ գնաց :)

միւս ալբոմներից՝ Graham Nash-Songs for Beginners֊ն էր բացայայտում, մի հինգ անգամ լսեցի արդէն, չնայած երկրորդը՝ Songs for Survivors֊ը, էլի կէսից լսել չէր լինում։

հետաքրքիր էր նաեւ Lady Lamb֊ը, զարմանալի ա, բայց իրեն չէի լսել նախկինում, բայց ինքը մշտական անցաւ փլէյլիստ :love

Haggard֊ի մասին գրելն էլ դէ արդէն աւելորդ ա:
ես լրիւ մոռացել էի իրենց, հիմա էլի մենք միասին ենք։ :love

Cigarettes After Sex֊ենցն էլ զարմանում եմ թէ ոնց էք մի անգամից աւել լսում։

Björk Vespertine ֊ էս էլ դէ լսում, դնջանում ես։ օքէյ ա։

Dead Can Dance ֊ ն էլ ա կայֆ, շատ։

BKO֊ին էլ տէնց միացրել էի ու մոռացել, կէսից զգացի, որ պարըցնըմ ա :D սրա համար իրօք շնորհակ <3

Մուշու
24.04.2019, 21:33
Thom-ը գրել ա, մնացել ա Yellow Raven֊ը։ Բայց հա էլի արի շուտ բացահայտի սանտաներին։ Ես վախեր ունեմ, որ իմը Կակտուսն ա

Progart
24.04.2019, 21:35
Thom-ը գրել ա, մնացել ա Yellow Raven֊ը։ Բայց հա էլի արի շուտ բացահայտի սանտաներին։ Ես վախեր ունեմ, որ իմը Կակտուսն ա

ամա՜ն :D ինչ անուշադիր եմ :D :D

Մուշու
24.04.2019, 21:35
Ես հաջորդ սանտայի ալբոմ ունեմ արդեն

Progart
25.04.2019, 01:44
եւ ուրեմն, մեր սանտաներն են․

1. Նիկեայից The Babies - Our House on the Hill (https://www.youtube.com/watch?v=dhfmQQnBe6k&feature=youtu.be) Սմոքիին
2. Մուշուից Prophecy of Ragnarök (https://www.youtube.com/playlist?list=OLAK5uy_lzyEyUxtpRJVcRC3udAqfaC2Zn68qqJng) Ruby Rueին
3. StrangeLittleGirl֊ից Lady Lamb - Even in the Tremor Yellow Raven֊ին
4. Ծլնգից BKO - Mali foli coura (https://www.youtube.com/playlist?list=OLAK5uy_kBVkYNBTFSfUg1RBju7T0PhRk2WNmk6VY) Մուշուին
5. CactuSoul֊ից Dead Can Dance, "Dionysus" (https://www.youtube.com/watch?v=1YsC...zp3toOtlD1p-p0) boooooooomին
6. Սմոքիից Graham Nash-Songs for Beginners (http://myzuka.club/Album/101433/Graham-Nash-Songs-For-Beginners-Remastered-1971); Songs for Survivors (http://myzuka.club/Album/102440/Graham-Nash-Songs-For-Survivors-2002) Ծլնգին
7. Yellow Raven֊ից Architects — Holy Hell (https://www.youtube.com/watch?v=h82045Ld6ak&list=PLcZMZxR9uxC_A4pm7rBLRCQD5vIsbl9TF) CactuSoul֊ին
8. Ruby Rue-ից Haggard - And Thou Shalt Trust the Seer (https://www.youtube.com/watch?v=yDyAoYa0xYg&list=PLNaDp4eIZ6Rc0LOJFId-jrze4IdBC6Gbn) StrangeLittleGirl֊ին
9.Thom֊ից Cigarettes After Sex - Cigarettes After Sex (https://youtu.be/O-Uw136cMi4) Նիկեային
10. boooooooomից Björk Vespertine (https://youtu.be/4don4VZfA6o) Thom֊ին
11. Սմոքին կասի թէ ումից Sylvan Esso - "What now" (https://www.youtube.com/playlist?list=OLAK5uy_ndciAaLWDqxlOewTXCrObvxCDyEPAVKso); Periphery - "Periphery IV: Hail Stan" (https://www.youtube.com/watch?v=TUWOhIkvr_Q&feature=youtu.be) Փրոգարթին

Մուշու
25.04.2019, 09:07
Փաստորեն Կակտուսն էլ չէր գրել։ Ծլնգ ջան կներես, լուրջ իմը չէր ալբոմը։ Էս սանտայից ինձ լիքը հետաքրքիր ալբոմ մնաց, շնորհակալություն մասնակիցներին

Progart
25.04.2019, 09:58
Փաստորեն Կակտուսն էլ չէր գրել։ Ծլնգ ջան կներես, լուրջ իմը չէր ալբոմը։ Էս սանտայից ինձ լիքը հետաքրքիր ալբոմ մնաց, շնորհակալություն մասնակիցներին

չէ, գրել ա նա։


Եկել եմ ասեմ, որ չգիտեմ՝ ով ա Haggard ուղարկել, բայց ես իրեն սիրում եմ։ :love

Իմ ալբոմը նոր եմ լսում, ընթացքի մեջ ա, վաղն ավելի նորմալ կլսեմ։ Առաջին տպավորությունը վատ չի, նույնիսկ լավ ա երևի, ուղղակի մեծացել եմ էս ոճից, հիմա ուրիշ տեսակ բաներ եմ լսում ավելի հաճախ։ Բայց մի տեսակ ջահելությունս ա հիշացնում, ու հավես ա։ ))
Ճարտարապետներն են իմոնք ))

ենթադրում եմ որ զուտ կարծիքը չի փոխուել :D

ivy
25.04.2019, 10:07
Մենակ BKO-ն էի ճիշտ գուշակել, մեկ էլ Lady Lamb-ը լսելուց մի քանի օր հետո մտքովս անցավ, որ հնարավոր է Բյուրը լինի, բայց համոզված չէի. Մուշուն ու Սմոքին էլ կարող էին լինել:

Հավես էր, էլի խաղացեք :)

Progart
25.04.2019, 10:25
Հավես էր, էլի խաղացեք :)

եթէ դու էլ մասնակցես ես կրկին համաձայն եմ էս ծանդր բեռը վրես վերցնեմ :P

Մուշու
25.04.2019, 10:26
եթէ դու էլ մասնակցես ես կրկին համաձայն եմ էս ծանդր բեռը վրես վերցնեմ :P

Հա բայց ծանր չի, ես եղել եմ վարող ու հավես ա

Progart
25.04.2019, 10:32
Հա բայց ծանր չի, ես եղել եմ վարող ու հավես ա

հա՞ որ, ես մեռնում էի մինչեւ մտածում էի, որ պիտի թեմա բացեմ, յետոյ ալբոմներ ուղարկեմ, յետոյ որ մտածում էի պիտի գրեմ ում֊ինչ֊խի, արդէն ինքնասպան էի ուզում լինէի :D

boooooooom
25.04.2019, 11:11
Ես Նիկեաին ու Բյուրին գուշակել էի, որովհետև իմ լսելիքին մոտ ա իրանց լսելիքը))) Սմոքին էլ իրա սիրած կայքի հղումով էի գուշակել, բայց չգիտեմ խի չգրեցի էդ մասին։ Մնացածին չէի գուշակել։ Բայց BKO-ն ամենահեռուն էր իմը լինելուց, չնայած Ծլնգը "իմն"ա :D ։

ivy
25.04.2019, 11:39
Մնացածին չէի գուշակել։ Բայց BKO-ն ամենահեռուն էր իմը լինելուց, չնայած Ծլնգը "իմն"ա :D ։

Բա որ քոնն ա, մի հատ ուշադրություն դարձնեիր՝ վերջերս գրել էր երաժշտության մեջ աֆրիկյան զիլ ազդեցությունների մասին, մի հատ էլ թեթևակի քչփորեիր, թե էդ BKO-ի Mali foli coura-ն իրենից ինչ ա ներկայացնում :)

Բայց դե հա, սաղ ինձ պես խփնված չեն, որ էդքան խորանան...


եթէ դու էլ մասնակցես ես կրկին համաձայն եմ էս ծանդր բեռը վրես վերցնեմ :P

Էս խաղում ինձ կողքից հետևելն ավելի ա դուր գալիս :)

boooooooom
25.04.2019, 12:25
Բա որ քոնն ա, մի հատ ուշադրություն դարձնեիր՝ վերջերս գրել էր երաժշտության մեջ աֆրիկյան զիլ ազդեցությունների մասին, մի հատ էլ թեթևակի քչփորեիր...
Աչքիս էն աստիճան իմը չի, ինչքան քոնն ա :D
Ու հետո ես ինձ հասած ալբոմը սկի չեմ հասցրել կարգին ուսումնասիրեմ, ուր մնաց մնացածներինը, ուղղակի ամեն մեկից մի քիչ լսելով պատկերացում եմ կազմել ընդհանուր ոճի մասին։

Yellow Raven
25.04.2019, 16:22
Մի փոքր ուշացումով՝ ինձ հասել էր Lady Lamb-ի Even In The Tremor ալբոմը։ Սանտայիս (փաստորեն Բյուրակնին) շատ-շատ մերսի, բավական հաճելի լսվող ալբոմ էր։ Տաղանդավոր չուվիխայա երևում, մինչև էս չէի լսել իրա մասին, բայց իմ կարծիքում համապատասխան մոտեցման դեպքում կարա շատ-շատ հայտնի դառնա, ամբողջ պոտենցիալն ունի դրա համար։ Լսել եմ 2,5 անգամ, ինձ թվումա էլի կլսեմ։


https://www.youtube.com/watch?v=9vYyDGgSNE8

Մյուս ալբոմներն էլ լսեցի, իմ համեստ կարծիքով բոմբ սանտալբոմ եք կազմակերպել, լիքը նոր բան բացահայտեցի։ Կարճի մեջ կարծիքս մյուս ալբոմների մասին՝

2. BKO - Mali foli coura

3-րդ երգից հետո անջատեցի, բայց ինքը վատը չէր՝ ուղղակի ես համապատասխան տրամադրություն չունեմ էսօր սենց բան լսելու։ Ռիոյի Կոպակաբանայում կամ Իպանեմայում լինեի ու կողքս լայվ նվագեին, հավեսով կլսեի ինձ թվումա։

3. The Babies - Our House on the Hill

Թեթև հանգիստ ինդի՝ առանձնապես մյուս նմանատիպ խմբերից չէր տարբերվում, բայց հավեսով լսեցի։ Ինձ թվումա շուտով կմոռանամ էս խմբի ու ալբոմի մասին, բայց համապատասխան տրամադրության դեպքում կարելի էր էլի լսել՝ օրինակ Արիզոնայի կամ Տեխասի մայրուղիներով ավտո քշելուց (մարդ ես՝ մի օր կգնամ ոնց էլ չլինի ։Դ)։

4. Brothers of Metal - Prophecy of Ragnarök

Չէի լսել, շատ-շատ լավ power metal ալբոմ էր! Այ էս էն ալբոմներիցա, որ կարելիա լսել ցանկացած տրամադրության դեպքում ու ամեն օր!

5. Dead Can Dance, "Dionysus"

Ես էս խմբին մի տեսակ ուրիշ ձև էի հիշում, աչքիս լիքը բանա փոխվել իրանց մոտ ։Դ Մի տեսակ creepy ալբոմ էր, ոնց որ շամանների մոտ ընկած լինեի, բայց հետաքրքիր բան են ստացել։ Ամեն դեպքում հաջողացրեցին զարմացնել, միացնելուց լրիվ ուրիշ բան էի սպասում։

6. Graham Nash-Songs for Beginners

Լրիվ 60-70-ականներ վիճակներ, բիթլզաբոբդիլանախառը։ Հավեսն էր։

7. Haggard - And Thou Shalt Trust the Seer

Թույնություն՝ սկսած ալբոմի շապիկի նկարից մինչև վերջին երգը։ Ի դեպ, էս ալբոմը հավանողներին խորհուրդ կտամ լսել նաև Estatic Fear խմբի A Sombre Dance ալբոմը։

8. Cigarettes After Sex - Cigarettes After Sex

Ես տենց էլ իրանց ֆանատ չդառա, երգերը ախր շատ միանման են։ Ալբոմը մի քանի անգամ լսել էի, ևս մի անգամ լսեցի։ Կարճ ասած էս խմբի ֆենոմենը ես տենց էլ չհասկացա, բայց չեմ բացառում, որ ժամանակ առ ժամանակ հավեսս կտա ու մի քանի բան իրանցից էլի կմիացնեմ կլսեմ։

9. Björk Vespertine

Դե ստեղ խոսքերն ավելորդ են՝ Բյորքի ամենալավ ժամանակներն են։ Հրաշքա։

10. Sylvan Esso - "What now";

Չհավանեցի առանձնապես, ոչ մի բանով չտպավորեց։

11․Periphery - "Periphery IV: Hail Stan"

Վատը չէր՝ սկզբում Dream Theater-ոտ վիճակներ էին, հետո մի քիչ փոխվեց ոճը, պրոգի ու metalcore-ի խառնուրդ էր (երևի բացի It’s only smiles երգի՝ շատ բարիի մեջ էր)։ Ամեն դեպքում մի 10 տարի առաջ էս ալբոմն ավելի հավեսով կլսեի, քան հիմա։ Ալբոմի անունն էլա հետաքրքիր, Stan անունով մարդ չգտա խմբի երաժիշտների մեջ ամեն դեպքում:

12. Michael Mayer ‎– Immer

Էս ավելի շատ հավաքածուա, քան ալբոմ ոնց հասկացա։ Մի 10 րոպե լսեցի, ակումբային բիթեր էին, տանը լսելու բան չէր, անջատեցի։

Smokie
25.04.2019, 17:16
Վայ, էս արդեն բացահայտվել ե՞նք::))


Էն որ ասում էի չէ՞ Սանտաներից մեկին գիտեմ ու ձև չի սխալված լինեմ: Ախր մեր Կակտուսիկի ամենասիրած խումբը Dead Can Dance-ն ա:;)
Բյուրին էլ էի գուշակել: Իրենից էի սպասում նման վերնագրով արտիստի ու որ երգչուհի կլիներ, ոչ թե երգիչ::)) Չէ, ինքը երգիչների էլ ա իհարկե լսում, բայց ես իրան ավելի շատ ասոցիացնում եմ երգչուհիների հետ: :)

Ծլնգ-ն էլ էր էէէ բումի պես հասկացել ըստ սիրածս կայքի, որ ես եմ իր սանտան: Հաշվի չէի առել, որ կինքնակայրվեմ էդ գրառմամբ::)) Ու բռնել եմ իրան ասում եմ, որ 1д հնդկականա-թուրքականամոտ անունով երգչի դժվար թե ուղարկեի::))

Ուրեմն պատմությունն էսպիսինն էր, ես ուզում էի հավանածս էնպիսի երգչի ուղարկել, որին ակումբում չեմ հանդիպել երբեք: Իսկ դեպի Graham Nash ուղղորդող իմ աղբյուրը Enna Adoly-ն էր: Ուղղակի էս տարի վերջապես սկսել եմ ուսումնասիրել ակումբից հավաքած հին ու նոր երգերը: "Be Yourself"-ը Robin Pecknold-ի cover կատարմամբ էր մոտս ու Enna-յի անունով (ինչպես մոտիս մյուս ակումբային երգերը իրենց ակումբցիների անուններով): Լսեցի նաև Graham Nash-ինը, բավականին հետաքրքրվեցի ալբոմի վերնագրով ու հետագայում, երբ ուզեցի ալբոմներով պեղել իրեն՝ ուրիշների պես, հանդիպեցի նաև իր "Songs for Survivors" ալբոմին: Չէ, նման վերնագրերը պետք չի աչքաթող անել::hands
Էդ ալբոմների բեռնման օրերին աչքովս ընկավ նաև "Teach your children" երգի վերնագիրը: Չէ, իսկականից շատ հետաքրքիր երևույթ ա խորհրդատու երաժիշտը: Ուզեցի տեսնեմ թե ո՞ր ալբոմից ա և ինչ պարզվե՞ց: Crosby, Still, Nash & Young սուպերխմբի (https://hy.wikipedia.org/wiki/%D5%8D%D5%B8%D6%82%D5%BA%D5%A5%D6%80%D5%AD%D5%B8%D6%82%D5%B4%D5%A2) երգն ա: Ախր ո՞նց ա զուգադիպում էսքան բանը... Neil Young-ին էլ էի ես ահագին սիրել վերջին ուսումնասիրություններիս արդյունքում::love Բայց ինքը էնքան էլ երկար չմնաց սուպերխմբում` դարձան Crosby, Still & Nash: Ու էլի հենց վերջերս մի այլ տեղ լրիվ պատահաբար հանդիպեցի եռյակի անվանվանը: (http://aquarium.ru/misc/aerostat/aerostat410.html)

Բայց ափսոս էէէ: Ինչքան էլ բարելավվել ա անգլերենս, բայց երգ լսելուց չեմ կարողանում խորանալ, կամ հասկանալ խոսքերը: Թվում ա ֆիլմ դիտելուց էլ եմ դժվարանում՝ մենակ որևէ բան կարդալը համեմատաբար հեշտ կլինի: Կարելի ա ուսումնասիրել իր խոսքերը:
Երբ "Songs for Beginners"-ը լսեցի Progart-ին ուղարկելուց ուղիղ առաջ` իրոք վատ տպավորություն չէր թողնում ինչքան հիշում եմ, կամ սովորական ու հանգստացնող էր, կամ հավեսը, կամ երկուսը/երեքը մեկում::))
Իսկ երկրորդ ալբոմը երբ լսում էի՝ ես էլ էի արդեն ուզում փոշմանել, թե «կարող ա՞ էս մեկը չուղարկեմ», բայց չէ, ինձ էնքաաան էր տարել երկու ալբոմների վերնագրերի նմանությունը ու իրենց միջև 30 տարվա տարբերությունը, որ չդիմացա::oy Չեմ կարող ասել, որ վատն էր, բայց... չգիտեմ, չեմ կարող հասկանալ, գուցե հոգնեցի՞ նույն երգչին շատ լսելուց: Բայց որ առաջին ալբոմը ավելի լավն ա, էդ հաստատ էր, էս երկրորդը շատ-շատ կարող էր սովորական լինել՝ թերևս ոչ անտանելի: Երկու ալբոմներն էլ կրկնել եմ մի անգամ լսելուց հետո:

Այ հենց հիմա էլի Songs for Beginners-ն եմ լսում ու կարծես ավելի ա դուրս գալիս, քան առաջին ունկնդրումների ժամանակ (սա չորրորդն ա):


Ինչ վերաբերվում ա քեզ հասած ալբոմներին սիրելի Progart, փաստը ցույց տվեց, որ ով ինչ ուղարկի, էն էլ կստանա::)) Մեր Ծլնգը իրականում ուզում էր քեզ ընտրության հնարավորություն տար,

երկու հատ, որովհետև իրարից շաաաաաաաաաաատ տարբեր են, քանի որ իրենը պատահական ընտրությամբ չի տրվում, թող ինքն էլ ընտրություն ունենա ոճերի մեջ
Իսկ ես՝ բութս բոլորովին այլ կերպ հասկացա ու քեզ ներկայացրեցի հենց էնպես, ինչպես ընկալեցիր ու ներկայացրեցիր քո նվերը::oy

Smokie
25.04.2019, 17:44
Փաստորեն էս անգամ լավ ընկերոջս ալբոմը по честному գնաց:))

Լսի Սմոկ, կարո՞ղ ա գիտես ես քո անձնական օգտագործման սանտան եմ։ Երկու խաղ ա քեզնով ես անում։ Թույլ տուր մի քիչ էլ "ուրիշը խաղա":

Մմմ ինչ էի ասու՞մ::think Հա՛, հիշեցի: Նիկիիիիի::aaa Ապրես դու::love Բայց լուրջ, դուք գիտե՞ք ես ինչքան հրաշք երգեր ու երաժիշտներ եմ բացահայտել Նիկեայի շնորհիվ::)

Մյուսներից դեռևս լսել եմ

Haggard. Դե, իրենց մասին արդեն խոսել եմ: Ի դեպ՝ գրառմանս հաջորդ օրը՝ առավոտ շուտ "Hark the Herald Angels Sing" երգի մի քանի cover-ների, հետո էլ էդ ալբոմի տակ մի թեթև մուշ-մուշ ննջեցի ու գերագույն հաճույք վայելեցի::roll
Lady Lamb. Վատը չէր: Թերևս հետագայում անդրադառնամ էլի էս ալբոմին ու երգչուհուն::)
Chocolates after Sex. Նույնպես լավն էր ու էլի՛ կարելի է կրկնել ու կրկնել:
Architects. Հուսադրող, հետաքրքիր վերնագիր, ղժղժղժճըըըըվ խումբ::scare Բայց դե ես որ սկսում եմ մի ալբոմ, կամ երգ լսել՝ մանավանդ ՍանտԱլբոմից, կիսատ չեմ թողնում: Կպել եմ պիտի խաղամ::))
BKO.Չէէէ, սա որ ընդհանրապես իմ ճաշակով չէր: Բայց վստահ եմ՝ Ծլնգի մյուս ալբոմները ավելի կհավանեմ::aha
Bjork-ին դե վաղուց եմ ճանաչել ակումբից: Որոշ տեսահոլովակներով էի տեսել ու իր առաջին՝ փոքր ժամանակվա ալբոմը լսել: Իսկ երգերով լրջորեն ուսումնասիրելը հետաձգվում ու հետաձգվում էր: Առաջին ուսումնասիրությունը թերևս էնքան էլ դրական տպավորություն չէր թողել: Բայց հիմա տհաճ չէր՝ սովորական էր, լսվում էր է՛լի իր համար ու ժամանակն անցնում գործերիս հետ մեկտեղ::)

"Songs for Beginners"—ը արդեն 6-րդ անգամ եմ լսում հիմա (էսօրվա մե՛ջ չէ, այլ ընդհանրապես 6)::))

Progart
25.04.2019, 19:24
Ինչ վերաբերվում ա քեզ հասած ալբոմներին սիրելի Progart, փաստը ցույց տվեց, որ ով ինչ ուղարկի, էն էլ կստանա::)) Մեր Ծլնգը իրականում ուզում էր քեզ ընտրության հնարավորություն տար,

Իսկ ես՝ բութս բոլորովին այլ կերպ հասկացա ու քեզ ներկայացրեցի հենց էնպես, ինչպես ընկալեցիր ու ներկայացրեցիր քո նվերը::oy


:) հէհէ, շնորհակալութիւն ծլնգին։
հա, վատ չի իրականում, ես հինգ ալբոմին էլ եմ երկու ձեռք֊ոտքով կողմ :))

Thom
25.04.2019, 19:39
Chocolates after Sex. Նույնպես լավն էր ու էլի՛ կարելի է կրկնել ու կրկնել:


Ինչքան հիշում եմ, էտ խումբը սեքսից հետո սիգարետ էր առաջարկում, ոչ թե շոկոլադ :))

PS. Ալբոմի իմ ընտրությունը պայմանավորված էր նրանով, որ չգտա այլ ալբոմ, որի բոլոր երգերին ծանոթ կլինեի :) Մի քիչ դժվար ա, երբ փլեյլիստումդ տարբեր երգիչներից/խմբերից մի քանի երգ ա հիմնականում։ Թե չէ, բուն ալբոմը ես էլ եմ մի քանի անգամ լսել ու հիմնականում մի քանի օր շարունակ, որոշակի կոնկրետ տրամադրության համար ա։

Մուշու
25.04.2019, 20:19
Ցանկից մենակ Բյորկն էր մնացել, իրան էլ վայելեցի ։ Սանտաալբոմը փրկություն ա, չեմ տանջվում նոր բան գտնելու գործում։ Սանտաալբոմ 7ն էլ շատ ալբոմաբեր էր ։)

CactuSoul
25.04.2019, 21:11
7. Haggard - And Thou Shalt Trust the Seer

Թույնություն՝ սկսած ալբոմի շապիկի նկարից մինչև վերջին երգը։ Ի դեպ, էս ալբոմը հավանողներին խորհուրդ կտամ լսել նաև Estatic Fear խմբի A Sombre Dance ալբոմը։

Խի՞ փչացրիր, որոշել էի հաջորդ Սանտալբոմին էդ մեկն ուղարկել։ :))

Smokie
25.04.2019, 22:26
Էլ ո՞վ ա ուզում ՍանտԱլբոմ վարի, կամ էլի՛ վարի::))

Մուշու
25.04.2019, 23:30
Եթե այլ ուզող չլինի, ես կողմ եմ

Thom
25.04.2019, 23:43
Էլ ո՞վ ա ուզում ՍանտԱլբոմ վարի, կամ էլի՛ վարի::))

Ես ալբոմ չունեմ, կվարեմ :))

Yellow Raven
26.04.2019, 00:10
Խի՞ փչացրիր, որոշել էի հաջորդ Սանտալբոմին էդ մեկն ուղարկել։ :))

Ոչինչ, ինչնա շատ՝ ալբոմը, ուրիշ բան կուղարկես :))

Thom
26.04.2019, 00:13
ՍանտԱլբոմի մասնակիցներ, ձեր ալբոմները ուղարկում եք ինձ մինչև ապրիլի 28-ը։


PS. Նոր թեմա բացեմ, թե՞ շարունակենք էստեղ։

Progart
26.04.2019, 01:13
ՍանտԱլբոմի մասնակիցներ, ձեր ալբոմները ուղարկում եք ինձ մինչև ապրիլի 28-ը։


PS. Նոր թեմա բացեմ, թե՞ շարունակենք էստեղ։

նոր թեմա :)

Նիկեա
26.04.2019, 01:28
էս անգամ 2 տարի առաջվա թաքուն սիրածներիցս մեկին եմ ուղարկել, խնդրում եմ սիրել իրան :)) :oy

Smokie
26.04.2019, 07:28
Աաաաա, էսքան արա՞գ::))

Տեսնեմ է՞լ ինչ փախած երաժշտի, կամ խմբի ունեմ մոտս: Օ, կարծես թե գիտեմ::))

Smokie
26.04.2019, 10:50
Բյուրն էլ ա խաղում:))
Ես կդեսպանեմ::pioneer

CactuSoul
26.04.2019, 16:31
էս անգամ 2 տարի առաջվա թաքուն սիրածներիցս մեկին եմ ուղարկել, խնդրում եմ սիրել իրան :)) :oy
Իզուր ես սիրած բան ուղարկել, խնդրանքները չեն օգնում: Ես էլ էի ասել, որ ուղարկածս ալբոմի մասին մենակ լավ արտահայտվեն, էն էլ Բումն ինչ ասես ասեց: :( Վիրավորված եմ։ :cry

Smokie
26.04.2019, 16:52
Վայ, մոռացել էի ասեի՝ Անի ջան էսօր առավոտ շուտ լսել եմ քո ալբոմը::) Էլի սկսեցի նույն կերպ, ոնց որ էն օրը Haggard-ին էի լսում, բայց կեսից քնել/ննջել փորձող վիճակից դուրս եկա ու ամբողջ ալբոմի ընթացքում տենց էլ չեմ նիրհել: Մի տեսակ համ հավես ա երգի տակ քնելը, համ էլ բան ես բաց թողնում, մանավանդ, երբ էդ երաժշտությունը քո համար նորություն ա::))
Հա, ի՞նչ էի ասում: Ես էս ալբոմից ավելի քիչն էի սպասում: Կարծում եմ հետագայում կրկնելու եմ ու գուցե օրերից մի օր Dead Can Dance-ը աչքիս է՛լ ավելի բարձրանա քան էսօր::) Ապրես շատ:;)

մարիօ
26.04.2019, 18:24
Էս մեկին միանում եմ։ [emoji4][emoji4]

Sent from my HTC One X10 using Tapatalk

Thom
28.04.2019, 12:36
CactuSoul , ivy , boooooooom ջաներ, դուք էլ ուղարկեք ձեր ալբոմները էսօրվա մեջ։ Մեկ էլ Բյուրի ալբոմը ո՞վ էր խոստացել տեղ հասցնել, բայց մոռացել ա :think

ivy
28.04.2019, 12:37
CactuSoul , ivy , boooooooom ջաներ, դուք էլ ուղարկեք ձեր ալբոմները էսօրվա մեջ։ Մեկ էլ Բյուրի ալբոմը ո՞վ էր խոստացել տեղ հասցնել, բայց մոռացել ա :think

Ես մենակ Բումի մի հատանոց խցանին եմ մասնակցում. էստեղ չկամ, բայց կհետևեմ կողքից:

Յոհաննես
28.04.2019, 13:06
ու՞մ ուղարկեմ

Նիկեա
28.04.2019, 13:12
ու՞մ ուղարկեմ

Թոմին :))

CactuSoul
29.04.2019, 17:40
CactuSoul , ivy , boooooooom ջաներ, դուք էլ ուղարկեք ձեր ալբոմները էսօրվա մեջ։ Մեկ էլ Բյուրի ալբոմը ո՞վ էր խոստացել տեղ հասցնել, բայց մոռացել ա :think
Վայ, ես էլ էի՞ մասնակցում, ինչպիսի անակնկալ։ :))
Քանի որ ուշացել եմ, համ էլ խառն եմ ընդհանուր, եկեք էս անգամ առանց ինձ խաղացեք, ես կաշխատեմ կողքից հետևել։

StrangeLittleGirl
02.06.2019, 21:32
Մի փոքր ուշացումով՝ ինձ հասել էր Lady Lamb-ի Even In The Tremor ալբոմը։ Սանտայիս (փաստորեն Բյուրակնին) շատ-շատ մերսի, բավական հաճելի լսվող ալբոմ էր։ Տաղանդավոր չուվիխայա երևում, մինչև էս չէի լսել իրա մասին, բայց իմ կարծիքում համապատասխան մոտեցման դեպքում կարա շատ-շատ հայտնի դառնա, ամբողջ պոտենցիալն ունի դրա համար։ Լսել եմ 2,5 անգամ, ինձ թվումա էլի կլսեմ։


Էնքան ուրախացա, որ էս ալբոմը շատերին դուր էկավ։ Իրոք լավ ալբոմ ա։ Բայց ցավոք սրտի Lady Lamb֊ը հայտնի չի դառնալու, որովհետև համապատասխան մոտեցում չի ցուցաբերելու։ Ինքը մինչև հիմա ևս երկու ալբոմ ու մի EP ուներ թողարկած ու քչից֊շատից հայտնի էր ԱՄՆ֊ում համապատասխան երաժշտություն լսողների շրջանակում, բայց հրաժարվելով փոփ ուղին բռնել՝ ուղղակի սպանեց կարիերան, ու նոր ալբոմը շատ վատ ա վաճառվում, Եվրոպայում էլ ընդհանրապես չի թողարկվել։ Թեմային անդրադարձել եմ (https://byurakn.wordpress.com/2019/04/25/%D5%B4%D5%A5%D5%A6-%D5%B9%D5%B0%D5%A1%D5%BD%D5%B6%D5%B8%D5%B2-%D5%AC%D5%A1%D5%BE-%D5%A5%D6%80%D5%A1%D5%AA%D5%B7%D5%BF%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%B8%D6%82%D5%B6%D5%A8/) իմ բլոգում։