PDA

Դիտել ողջ տարբերակը : Հին օրերի հիթերը

Էջեր : [1] 2

Յոհաննես
11.04.2019, 16:21
Քանի որ 2000-ականներից ինձ դուրս արեցին,որոշեցի թեմա ստեղծել,որտեղ կտեղադրենք մեր մանկության,պատանեկության,երիտասարդության հիթերը.Ես էլ սկսեմ
:hands:hands Հլը սրանց ռագատկա տռուսիկները

https://www.youtube.com/watch?v=iyLdoQGBchQ
:cry Սրանք լսելուց անցյալ ես գնում,լավ էր էլի առաջ :cry

https://www.youtube.com/watch?v=arZZw8NyPq8

Արամ
11.04.2019, 16:57
https://www.youtube.com/watch?v=vj4kddyoNr8

Thom
11.04.2019, 17:28
Էս մեկը ես շատ էի սիրում

https://www.youtube.com/watch?v=kRt2sRyup6A

Գաղթական
11.04.2019, 18:09
Էս երգի պարադոքսը նրանումա, որ ինքը շատ ուրախ ու հավեսովա կատարում, բայց իրականում մեջը լիքը ցավ կա.

https://youtu.be/9X-eqDmJ8CQ

Ներսես_AM
11.04.2019, 18:23
https://www.youtube.com/watch?v=5HuRJKF-rCU

Thom
11.04.2019, 18:31
https://www.youtube.com/watch?v=LpGMu_OoODo

Smokie
11.04.2019, 18:43
Իսկ ես կարծում էի նախորդ դարի հին ու բարի, ռոմանտիկ երգերի մասին ա խոսքը::)) Դե Frank Sinatra-ի, Andy Williams-ի ու էլի շատ-շատերի:sulel

StrangeLittleGirl
11.04.2019, 18:44
Էս չեմ ջոկում տականք երգերի նոր թեմա՞ ա բացվել :D

Smokie
11.04.2019, 18:45
Ոոոո՞նց, La Camisa Negra-ն արդեն 15 տարեկան ա՞: Կներես Thom ջան, ինձ թվաց դու էիր էդ ժամանակ համեմատաբար փոքր:;)

Smokie
11.04.2019, 18:49
Էս չեմ ջոկում տականք երգերի նոր թեմա՞ ա բացվել :D

Բյուր ջան, որ համեմատություն անենք էս օրվա տականքի ու էն վախտվանի միջև՝ տարբերությունը կարծում եմ ակնհայտ կլինի:;)
Ու ընդհանրապես՝ ես էս թեմայում մենակ մի տականք երգ տեսա, որն ինձ անծանոթ էր մինչ էսօր:

Յոհաննես
11.04.2019, 19:16
Էս բաժնում էնքան երգ կա տեղադրելու,որ օրը 3 հատ էլ տեղադրեմ մի տարում չեմ վերջացնի :Դ
Գնաց(ք)с:hands

https://www.youtube.com/watch?v=hTtXyNjTVPc

https://www.youtube.com/watch?v=qqXUpe3jlkA

Adam
11.04.2019, 20:04
https://www.youtube.com/watch?v=hTtXyNjTVPc Sega Megadrive 2 :love ... հեսա անոնս քցեմ մի տեղ, տենամ ով ա ծախում՝ գնամ բերեմ մի քանի օր հավեսս հանեմ: Նուբ Սայբըթ-ով ու Սայռեքսով էի միշտ սիրում կռվել: Իրանց բրուտալիտիների կոդերը մինչև հիմա էլ անգիր հիշում եմ:

Skeptic
11.04.2019, 20:17
...Իրանց բրուտալիտիների կոդերը մինչև հիմա էլ անգիր հիշում եմ:
Նուբ Սայբոթը նուբերի համար էր :)) -> -> X, CCCC forever ))
Լավն ա էս թեման, բայց տեղադրվածներից մենակ հենց դա եմ հավանում :pardon

Էս էլ իմ կողմից.

https://youtu.be/xxn-fz9mjo4

Adam
11.04.2019, 20:21
Նուբ Սայբոթը նուբերի համար էր :)) -> -> X, CCCC forever ))
Բայց ասա, որ էն իրա հայտնի պըրյոմը դզում էր. էն, որ ձեռը պարզում էր վերև ու պոլը ջարդելվ մտնում մյուս կողմից դուրս էր գալիս :))

Նիկեա
11.04.2019, 20:22
:))

https://www.youtube.com/watch?v=UjOZRHVgwFU

Ուլուանա
11.04.2019, 20:22
Քանի որ 2000-ականներից ինձ դուրս արեցին,որոշեցի թեմա ստեղծել,որտեղ կտեղադրենք մեր մանկության,պատանեկության,երիտասարդության հիթերը.Ես էլ սկսեմ
:hands:hands Հլը սրանց ռագատկա տռուսիկները

https://www.youtube.com/watch?v=iyLdoQGBchQ
Այ մարդ, Լամբադան ի՛մ մանկության հիթերից ա, դու էդ ժամանակ պիտի որ դեռ ծնված էլ չլինեիր :D:

Յոհաննես
11.04.2019, 20:26
Այ մարդ, Լամբադան ի՛մ մանկության հիթերից ա, դու էդ ժամանակ պիտի որ դեռ ծնված էլ չլինեիր :D:

Մեր գյուղ 2000֊ինա հասել :P

Thom
11.04.2019, 20:41
Sega-ից խոսք գնաց, էս խաղը ու վիրտուալ սիրուս (վիդեոյի սկզբի աղջիկը) հիշեցի :oy

https://www.youtube.com/watch?v=0VAF-4Er7_A

Thom
11.04.2019, 20:44
:))

https://www.youtube.com/watch?v=UjOZRHVgwFU
Զվերիին բա ոնց էի սիրում :D էս կլիպը մանկության խուժանությունն էր
Էս մեկն էլ էր շատ հայտնի

https://www.youtube.com/watch?v=DF6W1XD25Dc

One_Way_Ticket
11.04.2019, 20:44
Բայց ասա, որ էն իրա հայտնի պըրյոմը դզում էր. էն, որ ձեռը պարզում էր վերև ու պոլը ջարդելվ մտնում մյուս կողմից դուրս էր գալիս :))
Ներքև-վերև, ինչքան հիշում եմ։ Առաջ-ներքևի անկյուն+A-ն էլ, կարծեմ, իր ստվերին էր ուղարկում։
Բայց դե դրանով շատ հեշտ էր խաղալը, հետաքրքիր չէր :)
Իսկ բրուտալիտի մենակ Լյու Քենգով էի վարժ կարողանում անել։ XAXBCZCZAAX:

Նիկեա
11.04.2019, 20:54
Զվերիին բա ոնց էի սիրում :D էս կլիպը մանկության խուժանությունն է

բոլորիս, բոլորիս մանկության խուժանությունն էր :))

Նիկեա
11.04.2019, 20:56
քանի էկել եմ, էս էլ թողնեմ ստեղ :))

https://youtu.be/0Gl2QnHNpkA

Յոհաննես
11.04.2019, 20:58
բոլորիս, բոլորիս մանկության խուժանությունն էր :))

Էս ջահել սերունդը սենց բաների վրա է մեծացել,դրա համար էրոտիկայից բան չեն ջոգում։Մենք էինք,որ չերեզ Մալենա հասունացանք :oy էն լիմոնի պահը :love

Նիկեա
11.04.2019, 20:59
էս մեկն էլ ու գնում եմ :))

https://youtu.be/5NPBIwQyPWE

One_Way_Ticket
11.04.2019, 21:09
Մենք էինք,որ չերեզ Մալենա հասունացանք :oy էն լիմոնի պահը :love
Սա՞ :) Բայց ստեղ լիմոնի պահ չկա։

https://youtu.be/M4ZmX9ovM0g

Ուլուանա
11.04.2019, 21:17
Մեր գյուղ 2000֊ինա հասել :P
1989 թվի երգ ա, բայց նոր պարզեցի, որ 2000-ին ինչ-որ cover տարբերակ ա դուրս եկել, կարո՞ղ ա դու դա ես նկատի ունեցել:

Գաղթական
11.04.2019, 21:19
Օղորմածիկ Մարկին ես ջահել-ջիվան, հայաթում ֆուտբոլ խաղալուց եմ հիշում ))

Էս էն սերունդնա, որ Երևանյան համատարած խավարի մեջ Պրոսպեկտի փողոցային լամպերի մեջ մոմեր էին շարել, որ КВН-ին ներկայացվելիք կլիպում երեկոյան քաղաքը սիրուն դուրս գար..
Ափսոս էդ կլիպը չեմ գտնում..

https://youtu.be/lpBhokn2o9g

John
11.04.2019, 21:19
Իմ մանկության էրոտիկան էս ա էղել :D

https://www.youtube.com/watch?v=Zn22vE2YQXc

Յոհաննես
11.04.2019, 21:21
1989 թվի երգ ա, բայց նոր պարզեցի, որ 2000-ին ինչ-որ cover տարբերակ ա դուրս եկել, կարո՞ղ ա դու դա ես նկատի ունեցել:

Էդ էլ 2008֊ին հասավ :D

John
11.04.2019, 21:22
Էս էլ մանկությանս ամենաոգեշնչող երգն էր :D

https://www.youtube.com/watch?v=YE41hbK5diI

Ուլուանա
11.04.2019, 21:24
Էդ էլ 2008֊ին հասավ :D
Դե, ի՞նչ ասեմ, կարևորը` բարով-խերով հասել ա :D:

Thom
11.04.2019, 21:34
Սա՞ :) Բայց ստեղ լիմոնի պահ չկա։

https://youtu.be/M4ZmX9ovM0g

Հաստատ Մոնիկա Բելուչիի Մալենայի հետ ա:
Բայց էտ կինոն ինձ ուշ ա հասել :D

Տրիբուն
11.04.2019, 21:36
Որքան ենք ղզղնել այս երգի տակ 80-ականներին

https://youtu.be/KpZpvo4rQAE

Տրիբուն
11.04.2019, 21:41
Մեր գյուղ 2000֊ինա հասել :P

Իսկ 2001-իմ կոկո ջամբոյի հետ հասավ Գորիս

https://youtu.be/m_-Qtz70_z4

Յոհաննես
11.04.2019, 21:47
Իսկ 2001-իմ կոկո ջամբոյի հետ հասավ Գորիս

https://youtu.be/m_-Qtz70_z4

Ինձնից առաջ ընկար :love

Ուլուանա
11.04.2019, 21:49
Որքան ենք ղզղնել այս երգի տակ 80-ականներին

https://youtu.be/KpZpvo4rQAE

Ես դպրոցական տարիքում Սաբրինայի նկարներից ունեի :D:
Բայց ինչ անդուր կլիպ ա :D:

Գաղթական
11.04.2019, 21:54
Որքան ենք ղզղնել այս երգի տակ 80-ականներին

Էն թվերին լողափում 2:31-ինը դեռ լրիվ նորմալ երևույթ էր ))

Տրիբուն
11.04.2019, 21:57
Բայց ինչ անդուր կլիպ ա :D:

Ի՜նչ ա ասում է ....

Ուլուանա
11.04.2019, 22:03
Ի՜նչ ա ասում է ....
Դե, պարզ ա, թե ձեզ ինչն ա մեջը տենց դուր եկել, բայց իրոք ահավոր ա: Իհարկե, պատկերացնում եմ, թե Սովետական Հայաստանում էս կլիպն ինչարձագանքներ կարող էր առաջացնել :D, բայց, մեկ ա, անդուր ա` մի տեսակ չափից դուրս էժանագին, անճաշակ ու գռեհիկ:

ivy
11.04.2019, 22:24
Որքան ենք ղզղնել այս երգի տակ 80-ականներին

https://youtu.be/KpZpvo4rQAE

Բա էս մեկը․

https://www.youtube.com/watch?v=WtWGhe8SJHE

Հիշում եմ, նայում էի էս կլիպը ու ապշում, թե ինչ հսկայական կրծքեր ունի․ լրիվ շոկային չափեր էին ինձ համար։ Իսկ հիմա նայեցի, աչքիս էդքան էլ հսկայական չերևացին․ դե էն երեխա ժամանակ համեմատելու շատ բան չունեի :))

Ուլուանա
11.04.2019, 22:32

Ես էլ. երևի մանկությանս մեջ տպավորված ամենահսկայական կրծքերն են :D:
Ես էս երգն եմ ամենալավը հիշում իրա երգերից:

Ի դեպ, էդ շրջանում մեկ էլ Սանդրան էր սենց պոպուլյար: Սաբրինայի ու Սանդրայի անունները միշտ միասին են հնչում ուղեղումս: Կարող ա նույնիսկ մրցակցության մեջ էին, չգիտեմ:

ivy
11.04.2019, 22:35
Հա, ես էլ հենց նոր Սանդրային էի փնտրում :))

Հրես․

https://www.youtube.com/watch?v=xrJd059ibws

Հիմիկվա հայացքով ինչ խոխմ տեսք ունի :))

Ուլուանա
11.04.2019, 22:39
Հա, ես էլ հենց նոր Սանդրային էի փնտրում :))

Հրես․

https://www.youtube.com/watch?v=xrJd059ibws

Հիմիկվա հայացքով ինչ խոխմ տեսք ունի :))
Հա, տիպիկ 80-ական տեսք: Իմ ամենաչսիրած ժամանակաշրջանն ա մոդայի առումով :)): Չնայած մեզ մոտ էդ մոդան մոտավորապես իննսունականների սկզբին ա հասել ոնց որ: Վատանում եմ էդ ժամանակվա տեսքերից:

Thom
11.04.2019, 22:55

Հայաստանում 90-ականների կանայք կինոներով/կլիպներով սարսափելի են երևում։ Ես գիտեի, թե ուղղակի ինձ ա թվում։

Վիշապ
11.04.2019, 22:58
Սանդրային խնդրում եմ թեթևսոլիկի հետ չհամեմատել:
Մի հատ էլ կենաց իմ կողմից՝

https://www.youtube.com/watch?v=3pberF2es8M&list=RD3pberF2es8M&start_radio=1&t=104

Հ.Գ. Սևահերով օրիգինալը առանց ցենզուրայի (https://rutube.ru/video/f94c9567efb869e8d96b830acc40504c/) ավելի լավն ա, բայց յութուբից հանել են էշերը:

Ուլուանա
11.04.2019, 23:13
Հայաստանում 90-ականների կանայք կինոներով/կլիպներով սարսափելի են երևում։ Ես գիտեի, թե ուղղակի ինձ ա թվում։
Հատկապես գզած-դզած չոլկաները, չէ՞ :D: Ընդհանուր առմամբ կարելի ա ասել` ամեն ինչով ահագին աչքի զարնող ու վուլգար էր էդ թվերի մոդան:

Գաղթական
11.04.2019, 23:20
Մենք դասերից ռեժիմով թռնում իջնում էինք Խնկո Ապոր գրադարան:
Բայց բոլոր նորմալ երեխեքի պես գիրք կարդալու չէ, այլ բարձրանում էինք ամենավերևի հարկ՝ երաժշտության բաժին:

ՈՒ մեր դասարանի Կարապի հետ վեչնի տուրուդմփոցի մեջ էինք, թե ովա առաջինը Չելենտանոյի պլասծինկեն վերցնելու.

https://youtu.be/XJiQvf3r7aU

Յոհաննես
11.04.2019, 23:26

լավ միտքա երգի հետ կապված հիշողություններով կիսվելը ։ճճ

StrangeLittleGirl
11.04.2019, 23:40
Ես ձանձրալի էրեխա եմ էղել, տենց տափակ երգեր չեմ լսել։ Էս ա իմ մանուկ վախտվա հիթերից։

https://www.youtube.com/watch?v=Jne9t8sHpUc

Բարեկամ
11.04.2019, 23:46
Բա սա ոչ մեկի մանկության հիթերից չի եղե՞լ :oy

https://youtu.be/4kHl4FoK1Ys

Տրիբուն
12.04.2019, 00:24
Հա, ես էլ հենց նոր Սանդրային էի փնտրում :))

Հրես․

https://www.youtube.com/watch?v=xrJd059ibws

Հիմիկվա հայացքով ինչ խոխմ տեսք ունի :))

Փաստորեն ես մենակ բեմ Սանդրա-Սաբրինա մշակույթում :)
Բա Մոդեռն Թոքինգը :))) Բռադը լուի

https://youtu.be/Lp2qcCrdBLA

Adam
12.04.2019, 00:33
Յա՛յայե կոկոջամբո Յա՛յայե՜՜ … գուդմիա՛մ , գուդմինա՜մ… գուդմայֆիդջիօնդգրա՜մ…

Նիկեա
12.04.2019, 00:34
երբ դասից գնում էիր տուն ու տատին էս սերիալն էր նայում,ավտոմատ երգն էլ մանկությանդ երգերից էր դառնում :D

https://youtu.be/G6OYDUomYwI

Adam
12.04.2019, 00:34
Հա՛նլատուդուենո պալերիա մակարենա՛ գիդուբուել պապաղամ գարելի ա կոսաբուելա …

Adam
12.04.2019, 00:39
Պզդիկ զինվոոո՜՜ր մնե՛ պապէ՛՛ը… ունիմ շա՛տ մե՜՜՜ծ հու՛գու՜՜ս հա՛տնե՜՜

Գաղթական
12.04.2019, 00:45
Լամբադա «երգելու» հայկական տարբերակը կար է..
Ո՞վա բառերը հիշում..

«Շոո՜որերս դե հանի,
տռայլա լալայ լալա լալայ լայ...»
..չեմ հիշում ((

Adam
12.04.2019, 00:47
https://www.youtube.com/watch?v=_ZIBEZNMX7Q

LisBeth
12.04.2019, 00:47
Մի երգ էի հիշում, որ անընդհատ լսում ու անընդհատ կլիպը նայում էի, կախարդվածի պես։ Ոչ անունն էի հիշում, ոչ կատարողին․․․ Էս վերջերս նպատակադրված ման եկա, գտա․․․ սենց բան գրեթե չեմ անում

https://www.youtube.com/watch?v=fSzVEDZKmIo

Thom
12.04.2019, 00:49
Ախ այս Շակիրայի սոխ կտրատելը

https://www.youtube.com/watch?v=Dsp_8Lm1eSk

Տրիբուն
12.04.2019, 00:54
Սանդրային խնդրում եմ թեթևսոլիկի հետ չհամեմատել:
Մի հատ էլ կենաց իմ կողմից՝

https://www.youtube.com/watch?v=3pberF2es8M&list=RD3pberF2es8M&start_radio=1&t=104

Հ.Գ. Սևահերով օրիգինալը առանց ցենզուրայի (https://rutube.ru/video/f94c9567efb869e8d96b830acc40504c/) ավելի լավն ա, բայց յութուբից հանել են էշերը:

Շվեդները միշտ լավն են եղել։ Դե ԱԲԲԱ-ն ուրիշ լիգայա, բայց հիշենք նաեվ Էյս օֆ Բեյսին ու Յակիդային:

https://youtu.be/d73tiBBzvFM

https://youtu.be/qx89ylJyeKU

Նիկեա
12.04.2019, 00:56
:oy

https://www.youtube.com/watch?v=kNpfWTZWg7E

Adam
12.04.2019, 00:57
2005 թիվ, երևանյան ամառվա կիզիչ շոգ: Ես (14 տարեկան) Թումանյանի վրի «Զեոնում» նստած աղի ֆիստաշկա եմ ուտում ու կոլա եմ խմում (կողքի «SAS»-ից եմ առել) ու չատ եմ անում:
https://www.youtube.com/watch?v=LfdAX8n6UbA

Adam
12.04.2019, 00:59
Էլի Զեոնում հավայի լռված եմ կոմպի դեմը:
https://www.youtube.com/watch?v=giu6-O2L6Sg

Տրիբուն
12.04.2019, 01:01
Ես ձանձրալի էրեխա եմ էղել, տենց տափակ երգեր չեմ լսել։ Էս ա իմ մանուկ վախտվա հիթերից։

https://www.youtube.com/watch?v=Jne9t8sHpUc

Սենց ախմախ երգերի պատճառով ա էլի, որ ուզում ես քարանձավում ապրես :)))

LisBeth
12.04.2019, 01:01
:oy

https://www.youtube.com/watch?v=kNpfWTZWg7E

վայ, իրանց սուփըգըրլն եմ լսել․․․ էն որ սուփըրգըրլս դոնթ քրայ :)

https://www.youtube.com/watch?v=ucI3IpuM-NQ

Նիկեա
12.04.2019, 01:08
վայ, իրանց սուփըգըրլն եմ լսել․․․ էն որ սուփըրգըրլս դոնթ քրայ :)

ինչ մեղքս թաքցնեմ, սուփըգըրլը մինչև հիմա պահում եմ հեռախոսիս մեջ, տենց մեկ-մեկ շաֆըլը լսացնում ա :D

LisBeth
12.04.2019, 01:14
ինչ մեղքս թաքցնեմ, սուփըգըրլը մինչև հիմա պահում եմ հեռախոսիս մեջ, տենց մեկ-մեկ շաֆըլը լսացնում ա :D

Կլիպը նոր նայեցի, սիրուն ա, չէի տեսել :)

Տրիբուն
12.04.2019, 01:16
Բա սա ոչ մեկի մանկության հիթերից չի եղե՞լ :oy

https://youtu.be/4kHl4FoK1Ys

:))) ուշ տեսա որ արդեն ասվել ա :)

88 թվին Sony Walkman ունեի, 48 ժամ 4 պերեսադկով սովետական ту154-ով տուն թռնելուց Մոդեռն Թոքինգ եմ լսել: :)))

Ներսես_AM
12.04.2019, 01:18
Էս երգը հիշու՞մ եք, նոր մտքիս եկավ :D

https://www.youtube.com/watch?v=Hy8kmNEo1i8

Adam
12.04.2019, 01:23
Մոդեռն Թոքինգից « No face no name no number « :love

Adam
12.04.2019, 01:26
Ես մոդեռն թոքինգի ահավոր ուժեղ ֆանատ էի առաջ… ու ինձ ներվայնացնում էր, որ Ամերիկայում ոչ մեկ չգիտեր իրանց մասին (Եվրոպայից մենակ Աբբա գիտեին, էն էլ՝ էրկու երգ, ոչ ավել):

Գաղթական
12.04.2019, 01:28
Իտալական ու ֆրանսիական շկոլաներն էլ են բեսամբ հզոր եղել:

Ադամո, Ժո Դասեն, Էդիթ Պիաֆ...

Ըսիգ էլա նմուշ.

https://youtu.be/syc78JzHGTs

Ներսես_AM
12.04.2019, 01:30
աաաա համալսարանում մի հատ ծիտ անգլերենի դասախոս ունեինք‎։ :love Մագ էր բերում Դեպեշ մոդի երգերը լսել էր տալիս, որ լսեինք ու բառերը գրեինք։ ՈՒ համ էլ իննսունականների ինտերնետ չաթերի իր սիրային արկածներից էր պատմում։ :D էդ ժամանակ ես դեռ ինտերնետ չունեի, լրիվ Wow էֆֆեկտ էր որ Հայաստանից ամերիկա կարող էիր չաթ անել։ Ափսոս հետո պսակվեց, հղիացավ, մյուս կիսամյակից մի զառամյալ տատիկ ուղարկեցին մեզ «Բոնկախեղդ» անելու։ :(

https://www.youtube.com/watch?v=diT3FvDHMyo

Տրիբուն
12.04.2019, 01:31
Դե, պարզ ա, թե ձեզ ինչն ա մեջը տենց դուր եկել, բայց իրոք ահավոր ա: Իհարկե, պատկերացնում եմ, թե Սովետական Հայաստանում էս կլիպն ինչարձագանքներ կարող էր առաջացնել :D, բայց, մեկ ա, անդուր ա` մի տեսակ չափից դուրս էժանագին, անճաշակ ու գռեհիկ:

Աաաաա, ի՜նչ ա ասում է ....

Գաղթական
12.04.2019, 01:31
Մեֆը ո՞ւրա, մի հատ Բիթլզ դնի..

Յոհաննես
12.04.2019, 01:33
վայ, իրանց սուփըգըրլն եմ լսել․․․ էն որ սուփըրգըրլս դոնթ քրայ :)

https://www.youtube.com/watch?v=ucI3IpuM-NQ

Ես մինչև հիմա լսում եմ,cover-ն էլա լավը,հատկապես կլիպի միջի աղջիկները :love

Տրիբուն
12.04.2019, 01:35
Դե հիմա ասեք ուուում ենք մոռացել !!!

Ներսես_AM
12.04.2019, 01:36
կոկոջամբոյի թվերից

https://www.youtube.com/watch?v=8OB28fTKSds

https://www.youtube.com/watch?v=y6120QOlsfU

https://www.youtube.com/watch?v=ZyhrYis509A

Յոհաննես
12.04.2019, 01:36
Դե հիմա ասեք ուուում ենք մոռացել !!!

Շատունովին :D

Thom
12.04.2019, 01:40
Դե հիմա ասեք ուուում ենք մոռացել !!!

Руки вверх!!! :D

Գաղթական
12.04.2019, 01:42
Ո՞նց ում ենք մոռացել..
Արամ Ասատրյանին իհարկե

Տրիբուն
12.04.2019, 01:43
Շատունովին :D

:)))) էտքան չեմ կարա նվաստանամ, բայց պիտի խոստովանեմ, որ Լասկըվի Մայի 89 թե 90 թվի Երեւանյան համերգին եղել եմ ու փիս տռճիկ եմ տվել համալիրում:

Բոոոոոժե մոյ :))) էս ինչ խոստովանություն էր:

Անվերնագիր
12.04.2019, 01:46
:)))) էտքան չեմ կարա նվաստանամ, բայց պիտի խոստովանեմ, որ Լասկըվի Մայի 89 թե 90 թվի Երեւանյան համերգին եղել եմ ու փիս տռճիկ եմ տվել համալիրում:

Բոոոոոժե մոյ :)))

Ես պատկերացնում սրա տակ ինչպիսի խելակորույս շարժումներ ես արել…:D

https://youtu.be/eNvUS-6PTbs

Գաղթական
12.04.2019, 01:49
Այ մարդ, էս խեղճ ռուսներին վաբշե արհամարհել ե՞ք..
Լայմա Վայկուլե, Լեոնծյեվ, Ռոտարու, Ալլեգրովա՝ վերջիվերջո, տո խի չէ՝ Թամարա Գվարդցետելի...

Verzonden vanaf mijn iPhone met Tapatalk

Ներսես_AM
12.04.2019, 01:53
:)))) էտքան չեմ կարա նվաստանամ, բայց պիտի խոստովանեմ, որ Լասկըվի Մայի 89 թե 90 թվի Երեւանյան համերգին եղել եմ ու փիս տռճիկ եմ տվել համալիրում:

Բոոոոոժե մոյ :))) էս ինչ խոստովանություն էր:

Հաստատ իրա՞նք են եղել, թե էդ խմբի բազմաթիվ կոպյաներից մեկը :D ճիշտն ասա :D

Տրիբուն
12.04.2019, 01:54
Նյետ նյետ նյետ .....

Այ էս մեծությանն ենք մոռացել։ Դաժե Մաքքլն ա մթագնում իրա շողքին: Մեր ժամանկների թրենդը թելադրող, հզզզզորագույն, չգերազանցված, միշտ երիտասարդ, աստվածուհի ....

Դիմավիորեք ՄԱԴՈՆՆԱ !!!

https://youtu.be/zpzdgmqIHOQ

Adam
12.04.2019, 01:58
Յոնուտ Չերչել… :D

Յոհաննես
12.04.2019, 02:00
Նյետ նյետ նյետ .....

Այ էս մեծությանն ենք մոռացել։ Դաժե Մաքքլն ա մթագնում իրա շողքին: Մեր ժամանկների թրենդը թելադրող, հզզզզորագույն, չգերազանցված, միշտ երիտասարդ, աստվածուհի ....

Դիմավիորեք ՄԱԴՈՆՆԱ !!!

https://youtu.be/zpzdgmqIHOQ

Ցուցակիս մեջ կար :P լավնա :love

Adam
12.04.2019, 02:00
Այ մարդ, էս խեղճ ռուսներին վաբշե արհամարհել ե՞ք..
Լայմա Վայկուլե, Լեոնծյեվ, Ռոտարու, Ալլեգրովա՝ վերջիվերջո, տո խի չէ՝ Թամարա Գվարդցետելի...

Verzonden vanaf mijn iPhone met Tapatalk Մամաս Վալերիա էր լսում, հիշում եմ: Ֆանատ էր :)) , часики :D , մեկ էլ Պուգաչովա … :))

Adam
12.04.2019, 02:03
Ջեքսոն - լիբերիացի աղջիկը :love

Գաղթական
12.04.2019, 02:03
Մամաս Վալերիա էր լսում, հիշում եմ: Ֆանատ էր :)) , часики :D , մեկ էլ Պուգաչովա … :))

Հա, էդ էլ էր լավը ))
Շուֆուտինսկին ու Կռուտոյն էլ են էլիտա:
Օղորմածիկ Կաբզոնի մասին էլ չխոսանք:

Ամոթ չլինի խոստովանելը՝ Մուսլիմ Մագոմաև էլ էին վախտին սաղ լսում..

Իսկ ռուսական շանսոնն էդ արդեն լրիվ առանձին թեմա ա )))

Տրիբուն
12.04.2019, 02:04
Մամաս Վալերիա էր լսում, հիշում եմ: Ֆանատ էր :)) , часики :D , մեկ էլ Պուգաչովա … :))

Բուլանովա չէր լսում ??

Գաղթական
12.04.2019, 02:05
Արյաաաա, ՈՒսպենսկայա ;լօվէ

Անվերնագիր
12.04.2019, 02:06
Էս մեր հարևան Լիպոն մի հատ դեղին 06 ուներ: Նստում էր մեջը, էս երգը քոքում էր ու մելանխոլիկի հայացքով պատմում՝ որ էն թվերին Լենինգրադից մինչև Իրկուտսկ կույս աղջիկ չի թողել……:D Վերջում էլ ավելացնում էր որ Алёна-ն մինչև հիմա նամակ ա գրում:

https://youtu.be/8XfX28fWu18

Adam
12.04.2019, 02:06
Բուլանովա չէր լսում ??ամեն ինչ էլ լսում էր ու լսում ա :ՃՃ, էկել ա Ֆրանսիա՝ սաղ օրը ռուսական ալիքների վրա ա թիվին ))) Ալլա Բարիսըվնան իրա կումիռն ա բայց: Նույն օրն ա ծնվել ինչ ինքը: Ինչ ծնվել եմ՝ Ալլա Բարիսըվնայի մասին եմ լսում ու թե ոնց են մամաս ու ինքը գառասկոպով իրար համապատասխանում :))

Adam
12.04.2019, 02:14
հեսա ակումբի փինք ֆլոյդ ու Քուին լսող մասսան մեզ մի այլ կարգի անմակարդակների տեղ ա դնելու :D :D , ես էլ ունեմ խոստովանություն. Գուբին :oy տանցի-տանցի տանցուե ձեվչոնկի … :))

Յոհաննես
12.04.2019, 02:16

Փինք ֆլոյդ լսողները Փաշիկից են սկսել,բայց պրիզնատ չեն գա :D

Adam
12.04.2019, 02:27
Հիշեցի, որ ավտոյում երգ լսելու համար մի հատ հատուկ ֆլեշկա էի առել մի էրկու տարի առաջ, որ մեջը երգեր քցեմ… ու, ասենք, երգերի ընտրության լոգիկայից դուրս լինելը էլի ... :D , երկար ճանապարհ գնալուց սկսում էր Hans Zimmer-ի սաունդտրեկերով, հետո գալիս էր Կասսանդրան, հետո Enya , հետո՝ Հախվերդյան-Մեսչյան … հետո՝ Ջեքսոն, հետո՝ The sixth sense ֆիլմի սաունդտրեկը, ու էդ ամեն ինչը Շակիրայով վերջանում էր :D ... I’m addicted to youuuu :D

Տրիբուն
12.04.2019, 02:28
Ջեքսոն - լիբերիացի աղջիկը :love

Որ հոբարին հասանք իմ սիրած երգերից մեկն էլ հիշեցի

Say say say

Գաղթական
12.04.2019, 02:36
Դավաճաններ )))))

Ադիս Հարմանդյան, Արտաշես Ավետյան, Գեորգի Մինասյան, Ֆլորա Մարտիրոսյան, Օֆելյա Համբարձումյան, Պապին Պողոսյան, Արմեն Դարբինյան...

Adam
12.04.2019, 02:37
Մի հատ ռուս երգչուհի կար է… էն, որ ի ծնե կույր էր… ո՞վ կհիշի անունը: Լավ երգեր ուներ…

Տրիբուն
12.04.2019, 02:40

Բուլանովա , այ ախպեր, գիտես հավայի ասեցի՞ :)))

Adam
12.04.2019, 02:40
Բուլանովա , այ ախպեր, գիտես հավայի ասեցի՞ :)))աաաա ՜ :))))

Տրիբուն
12.04.2019, 02:42
Դավաճաններ )))))

Ադիս Հարմանդյան, Արտաշես Ավետյան, Գեորգի Մինասյան, Ֆլորա Մարտիրոսյան, Օֆելյա Համբարձումյան, Պապին Պողոսյան, Արմեն Դարբինյան...

Դե որ տենց ա Գոհար Գասպարյան, ախպեր։ Ու վրից մի հատ Տաթեւիկ Հովհաննիսյան ու նոր տարի

https://youtu.be/Rw8xPuauZTA

Adam
12.04.2019, 02:44
Տրիբուն և Գաղթական ջաներ, մի անհամեստ հարց. ձեր թոռները ակումբ մտնում ե՞ն :D

Տրիբուն
12.04.2019, 02:47

Թաղղղղղղեմ բոյդ, Ադամ տղա ....

Գաղթական
12.04.2019, 02:47
Մի հատ ռուս երգչուհի կար է… էն, որ ի ծնե կույր էր… ո՞վ կհիշի անունը: Լավ երգեր ուներ…

Դիանա Գուրցկայա ))
ինքը համ էլ վրացերեն երգեր էլ ունի, քանի որ Թիֆլիսի մանկատաննա մեծացել

Ուլուանա
12.04.2019, 02:47
Բա սա ոչ մեկի մանկության հիթերից չի եղե՞լ :oy

https://youtu.be/4kHl4FoK1Ys
Ո՞նց չի եղել. էս հո մեր մանկության «Յո մա հո, յո մա սո»-ն ա :D:

Ընդհանրապես էդ թվերին շատ զավեշտալի ձևով էինք երգերի տեքստերը վերծանում. քանի որ ինտերնետ-բան չկար, երգերի տեքստերը հասանելի չէին, անգլերեն էլ որ չգիտեինք, անկապ փորձում էինք նմանակել, ու հաճախ լրիվ աբսուրդ բաներ էին ստացվում: Կարելի ա դրանք էլ հիշել էս թեմայում:

Լամբադա «երգելու» հայկական տարբերակը կար է..
Ո՞վա բառերը հիշում..

«Շոո՜որերս դե հանի,
տռայլա լալայ լալա լալայ լայ...»
..չեմ հիշում ((

Տենց չէր, սենց էր.
«Շո՜րերդ հանի,
Արի հետս լամբադա պարիիի..». :D

Մյուս տունն էլ սենց էր.
«Ա՜հ է Կովկասում,
Լալալալա (չգիտեմ ինչ)»: :D

Գաղթական
12.04.2019, 02:49
Բա «մեր» աղջի՞կը.

https://youtu.be/vxo8yWsCReQ

Adam
12.04.2019, 02:50
Դիանա Գուրցկայա ))
ինքը համ էլ վրացերեն երգեր էլ ունի, քանի որ Թիֆլիսի մանկատաննա մեծացելըհը՛՛ .. ինքն ա :)) , ես զգում էի , որ իմ հիշածը մի տեսակ ինչ-որ Բուլանովա չէր :))

Գաղթական
12.04.2019, 02:50
Տրիբուն և Գաղթական ջաներ, մի անհամեստ հարց. ձեր թոռները ակումբ մտնում ե՞ն :D

Շատ կռիսնյակ դու դուրս եկար բայց ))))
Սաղ Յոհաննա մեղավոր..

Գաղթական
12.04.2019, 02:53
Ո՞նց չի եղել. էս հո մեր մանկության «Յո մա հո, յո մա սո»-ն ա :D:

Ընդհանրապես էդ թվերին շատ զավեշտալի ձևով էինք երգերի տեքստերը վերծանում. քանի որ ինտերնետ-բան չկար, երգերի տեքստերը հասանելի չէին, անգլերեն էլ որ չգիտեինք, անկապ փորձում էինք նմանակել, ու հաճախ լրիվ աբսուրդ բաներ էին ստացվում: Կարելի ա դրանք էլ հիշել էս թեմայում:

Տենց չէր, սենց էր.
«Շո՜րերդ հանի,
Արի հետս լամբադա պարիիի..». :D

Մյուս տունն էլ սենց էր.
«Ա՜հ է Կովկասում,
Լալալալա (չգիտեմ ինչ)»: :D

Աաաաաա, մերսի )))

Բա Իգլզի Hotel California-ն..
որ սկսումա բառացի սենց.
«Աներձագս հավ իի՜ի,
ք*** դրա մերը...»

Պառդոն զա ֆռանցուզսկի

Ուլուանա
12.04.2019, 02:53
:)))) էտքան չեմ կարա նվաստանամ, բայց պիտի խոստովանեմ, որ Լասկըվի Մայի 89 թե 90 թվի Երեւանյան համերգին եղել եմ ու փիս տռճիկ եմ տվել համալիրում:

Բոոոոոժե մոյ :))) էս ինչ խոստովանություն էր:
Ասեմ, քեզ մենակ չզգաս. փոքր ժամանակ ես էլ եմ իրանց համերգին եղել :oy:

Տրիբուն
12.04.2019, 02:56
Դիանա Գուրցկայա ))
ինքը համ էլ վրացերեն երգեր էլ ունի, քանի որ Թիֆլիսի մանկատաննա մեծացել

Ռուսական էստրադայի կնանիքի մեծ մասը Սթիվի Վանդեռ էր, ընգեր :)

Տրիբուն
12.04.2019, 02:59
Ասեմ, քեզ մենակ չզգաս. փոքր ժամանակ ես էլ եմ իրանց համերգին եղել :oy:

Ուլու ջան, նենց չի, որ ես շատ մեծ էի, ես էլ էի երեխա :) Դասարանցիներով էինք :)

Դու որ դպրոցն ես գնացել ?

Adam
12.04.2019, 03:00
Աֆրիկ Սայմըն - Հաֆանանա :D ... էս երգից թատրոնի տոնածառային ներկայացման հոտ ա գալի… ու որ ձմեռ պապն էլ մոտենում փոքրիկ ցելոֆանե կապոցով սնիկերս ու մանդարին ա տալիս ու ուտելով գնում ես տուն :D

Բարեկամ
12.04.2019, 03:01
Հա, Աբբան հին օրերի հիթ չի, էն կլասիկ ա։

Ուլուանա
12.04.2019, 03:01
Բա Արամ Ասատրյանի «Սև-սև աչերն» ու «Հայ եմ ես, հայ ես դու»-ն, որի տակ անցնում էին մեր բոլոր դասարանային քեֆերը: :{ :cry :bl

Գաղթական
12.04.2019, 03:02
Ռուսական էստրադայի կնանիքի մեծ մասը Սթիվի Վանդեռ էր, ընգեր :)

Բեռնարդ Շոուի Արտյոմին հիշում ե՞ս, որ «Մեր Հարսանիքը» կասետի մեջ (մէ հումորի ատոմային բոմբ ի դեպ) ասում էր՝
Տենամ մեր Սթիվի Վանդըր Վանդըրֆոլնա ախպեր...

Բարեկամ
12.04.2019, 03:03
Աֆրիկ Սայմըն - Հաֆանանա :D ... էս երգից թատրոնի տոնածառային ներկայացման հոտ ա գալի… ու որ ձմեռ պապն էլ մոտենում փոքրիկ ցելոֆանե կապոցով սնիկերս ու մանդարին ա տալիս ու ուտելով գնում ես տուն :D

Մեկ էլ՝ ռամայա կուկուկու ռամայա աբաջու ռամայա լա լա լա ....

Ուլուանա
12.04.2019, 03:03
Ուլու ջան, նենց չի, որ ես շատ մեծ էի, ես էլ էի երեխա :) Դասարանցիներով էինք :)

Դու որ դպրոցն ես գնացել ?
Բայց ես կարծեմ երկրորդ դասարան էի :)): 156 դպրոցն եմ գնացել:

Adam
12.04.2019, 03:03
Բեռնարդ Շոուի Արտյոմին հիշում ե՞ս, որ «Մեր Հարսանիքը» կասետի մեջ (մէ հումորի ատոմային բոմբ ի դեպ) ասում էր՝
Տենամ մեր Սթիվի Վանդըր Վանդըրֆոլնա ախպեր... աաաա՜՜՜ էս ինչեր ես հիշում :D :D , դու Աշոտ Եդիգարյանի «Էս ինչ ա կատարվում»-ն էլ նայած կլինես :D

Գաղթական
12.04.2019, 03:05
աաաա՜՜՜ էս ինչեր ես հիշում :D :D , դու Աշոտ Եդիգարյանի «Էս ինչ ա կատարվում»-ն էլ նայած կլինես :D

Եդիգարյանին ու Գևոյին իհարկե հիում եմ )))
Բայց էդ կատարվելը տեղը չբերեցի

Ուլուանա
12.04.2019, 03:05
Իսկ Պուպոյի «Կի-կի-կի, կո-կո-կո»-ն ո՞վ ա հիշում :)).

https://www.youtube.com/watch?v=hRpCHajwyoQ

Տրիբուն
12.04.2019, 03:07
Աֆրիկ Սայմըն - Հաֆանանա :D ... էս երգից թատրոնի տոնածառային ներկայացման հոտ ա գալի… ու որ ձմեռ պապն էլ մոտենում փոքրիկ ցելոֆանե կապոցով սնիկերս ու մանդարին ա տալիս ու ուտելով գնում ես տուն :D

Ուրեմն էս լավ առիթով Բոնիեմ-ն էլ պիտք ասվի, իրա սաղ թաշա խուստով, բայց ասոբեննի

https://youtu.be/QtxlCsVKkvY

Ադամի խաթեր նվիրվում ա հայրիկներին, բայց փլիզ դեռ ոչ պապիկներին:

Տրիբուն
12.04.2019, 03:09
Բայց ես կարծեմ երկրորդ դասարան էի :)): 156 դպրոցն եմ գնացել:

Դե որ տենց ա, ես էլ 26 մանկապարտեզում էի ...

Ուլուանա
12.04.2019, 03:10
90-ականների ռուսական էստրադայի ամենաթունդ հիթերից. Անժելիկա Վարում «Լյա-լյա ֆա». :))

https://www.youtube.com/watch?v=h7v-WEI7iv0

Ուլուանա
12.04.2019, 03:13
Կարծեմ 8-9-րդ դասարաններում էի, որ Агата Кристи-ի "A на тебе, как на войне" երգը դուրս եկավ :love (չնայած կլիմպն ախմախություն ա).

https://www.youtube.com/watch?v=DGv7qkNPAj0

Բարեկամ
12.04.2019, 03:14
Ոչ ոք չէր սպասու՞մ Երաժշտական փոստարկղով "երգում է Կիմ Ուայլդը", էն որ կրծկալի կարիք չուներ :oy

Ուլուանա
12.04.2019, 03:15
Ժող, 80-ականներին ու 90-ականներին նվիրված առանձին թեմաներ ունենք Ակումբում, որտեղ ծամոն-մամոններ, շորեր ու խաղալիքներ են քննարկվում էդ թվերի, իսկ էս թեման թողեք երաժշտական մնա:
Հեսա էն թեմաները գտնեմ, գնանք էնտեղ զվարճանալու :D:

Գաղթական
12.04.2019, 03:16
Ֆանտազիա մանուշակագույն թղթով շոկոլադե սալիկը մաքսիմումն էր, որ կամաց էիր ուտում՝ շուտ չպրծնի, մեջի ֆոլգան էլ հարթեցնում, մեդալներ էիր սարքում :beee

Էս ի՞նչ ֆանտաստիկ ֆանտազիա եք ունեցել..
Մեդալ..
Մենք ֆոլգից մատանի էինք սարքում

Տրիբուն
12.04.2019, 03:17
90-ականների ռուսական էստրադայի ամենաթունդ հիթերից. Անժելիկա Վարում «Լյա-լյա ֆա». :))

https://www.youtube.com/watch?v=h7v-WEI7iv0

Արյաաաաա, արյաաաա, մեր կուրսի Սիրուշիկը ճամբարում երգում էր ու լաց էր լինում՝ մենք էլ հետը:

Էս էլ երկրորդ խոստովանությունը, զայեբիս, գնամ կախվեմ։ Հաջող ձեզ ....

Ուլուանա
12.04.2019, 03:22
Մոդերատորական. երաժշտությանը չվերաբերող գրառումները տեղափոխվել են «90-ականներ» (https://www.akumb.am/showthread.php/58022-90-%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6%D5%B6%D5%A5%D6%80) թեմա:

Գաղթական
12.04.2019, 03:25
Արյաաաաա, արյաաաա, մեր կուրսի Սիրուշիկը ճամբարում երգում էր ու լաց էր լինում՝ մենք էլ հետը:

Էս էլ երկրորդ խոստովանությունը, զայեբիս, գնամ կախվեմ։ Հաջող ձեզ ....

Բա Պրեսնյակովի Стюардесса по имени Жанна-ի հետ սեր չունե՞ր Սիրուշիկը

Adam
12.04.2019, 03:39
Էմին Դավիդով - Երկնքի բոլոր աստղե՜՜րը , Шура - Твариии доброоо՜՜՜, Բորիս Մայիսեև - Գալուբայա Լունա՜՜՜ , Elton John - Candle in the wind Հ.Գ. :D :D , էս ամենն իհարկե self-deprecating հումոր էր բացի Էլթընի մի էրկու երգից: Իսկ հայտնի գեյ խումբ, որի երգերը իրոք լսվում են մինչև հիմա՝ Village people :))

Ուլուանա
12.04.2019, 03:43

Գեյ ասեցիր, հիշեցի. բա Тату խմբին հիշու՞մ եք, էն որ երկու լեսբի աղջիկներ էին իբր, բայց ասում են` իրականում լեսբի չէին, կերպարի մեջ էին մտել ուղղակի :D.

https://www.youtube.com/watch?v=Py4yg4sHl2k

Բարեկամ
12.04.2019, 03:46
90-ականների ռուսական էստրադայի ամենաթունդ հիթերից. Անժելիկա Վարում «Լյա-լյա ֆա». :))

https://www.youtube.com/watch?v=h7v-WEI7iv0

ԱՆ, ինքը սա դեռ երգում ա, ինչ հին օրերի հիթ, դուք tv չեք նայու՞մ :D

Շինարար
12.04.2019, 03:48
Ես ամենաշատը Լեոնտև եմ սիրել, աշխատում էի իր նման մեծ լոքերով քայլեմ։ Տանը պիտի սաղ ալբոմները լինեն, բայց հատկապես եսլի տի ույձյոշ տենց երգ կար։ Էնքան էի լսել մերոնց զահլեն գնում էր։ Սաղ երգն էդ ա սկզբում ասում ա եսլի տի պռիձյոշ մի հանգի հետո հակառակը։ Հիմա ծերացել ա անհարմար եմ զգում որ էլ չեմ հետևում, բայց հին երգերը մեկ մեկ էլի հավեսով լսում եմ։ Մեկ էլ Փրոդիջիով էի մերոնց գժվցրել։ Մամաս զարմանում էր թե քո հանդարտ բնավորությանը նայեմ թե քո լսած երաժշտությանը։ Մեկ էլ Դեյվիդ Բաուի։ Արամ Ասատրյան Սիրիայում էի շատ լսում մի երգ ուներ կարոտ կարոտ, մեկ էլ մի ուրիշ երգ կար չեմ հիշում սկի :D հիմա կարող ա մեկ մեկ նոստալգիա ունենամ իննսունականների երգերի հանդեպ բայց ուրիշ երգիչներ տենց հատուկ դպրոցական տարիներին չեմ լսել, բացի էս երեքից, իսկ Արամը արդեն ուսանողական տարիների հատուկ մի տարուն ա վերաբերում ընդամենը երկու երգով դդ

Բարեկամ
12.04.2019, 03:51
Տրիբուն և Գաղթական ջաներ, մի անհամեստ հարց. ձեր թոռները ակումբ մտնում ե՞ն :D

Ադամ ջան, դու էս թեմայում ի՞նչ գործ ունես վաբշե :)) ( քո հիթերի մեծ մասի վրա դեռ բարակ շերտով էլ փոշի չի նստել :P )

Ուլուանա
12.04.2019, 03:57
ԱՆ, ինքը սա դեռ երգում ա, ինչ հին օրերի հիթ, դուք tv չեք նայու՞մ :D
Չէ, այ մարդ, ի՞նչ թիվի, ի՞նչ բան. մենք իսկի չգիտենք, որ ինքը դեռ ընդհանրապես երգում ա, մի բան էլ պիտի իմանայինք, որ էս երգը դեռ երգու՞մ ա :D:
Բայց շատ տարօրինակ ա, որ դու թիվի նայում ես, էն էլ նենց թիվի, որով Անժելիկա վարում են ցույց տալիս :D:

Գաղթական
12.04.2019, 04:01
Աաաաաա, մերսի )))

Բա Իգլզի Hotel California-ն..
որ սկսումա բառացի սենց.
«Աներձագս հավ իի՜ի,
ք*** դրա մերը...»

Պառդոն զա ֆռանցուզսկի

Հատուկ գնացի գտա )))
Հլա մի հատ առաջին տունն ուշադիր կլսե՞ք էս անշնորհքի )))

https://youtu.be/MGhMdT_C-vQ

Ուլուանա
12.04.2019, 04:02
Ադամ ջան, դու էս թեմայում ի՞նչ գործ ունես վաբշե :)) ( քո հիթերի մեծ մասի վրա դեռ բարակ շերտով էլ փոշի չի նստել :P )
Ան, բայց թեման կոնկրետ ժամանակաշրջանի հիթերի մասին չի, նենց որ հինը հարաբերական ա ու ամեն մեկի համար տարբեր . ինչի՞ ես կարծում, թե իմ ու քո մանկությունն ավելի կարևոր ժամանակաշրջան ա եղել, քան իննսունականներին և ավելի ուշ ծնվածներինը :)): Թեման բացողն էլ, ի դեպ, բնավ հին մարդ չի, նենց որ երգերի փոշիների շերտերը չափելն էս թեմայում իմաստ չունի :D: Չնայած պուճուրների մանկության երգերը որ տեսնում եմ, ես էլ եմ էն զգացողությունն ունենում, որ դրանք բոլորովին վերջերս եղած բաներ են, ի՞նչ հին օրեր, բայց դե իրանց համար հին են, քանի որ իրանք մեզ նման հին չեն :D:

Գաղթական
12.04.2019, 04:03
Յոհան ախպեր, քեզ հոգաչափ մերսի էս լավ թեմայի համար:

Ահագին հաճելի հիշողություններ արթնացրեց ու դրական էներգիայով լիցքավորեց:

Գաղթական
12.04.2019, 04:05
Փոշի՞...
Էս թեմայում բերված երգեր վայթե մի 90%-ը մինչև հիմա էլ իմ երգադարանում կա )))

Բարեկամ
12.04.2019, 04:16
Ան, բայց թեման կոնկրետ ժամանակաշրջանի հիթերի մասին չի, նենց որ հինը հարաբերական ա ու ամեն մեկի համար տարբեր . ինչի՞ ես կարծում, թե իմ ու քո մանկությունն ավելի կարևոր ժամանակաշրջան ա եղել, քան իննսունականներին և ավելի ուշ ծնվածներինը :)): Թեման բացողն էլ, ի դեպ, բնավ հին մարդ չի, նենց որ երգերի փոշիների շերտերը չափելն էս թեմայում իմաստ չունի :D: Չնայած պուճուրների մանկության երգերը որ տեսնում եմ, ես էլ եմ էն զգացողությունն ունենում, որ դրանք բոլորովին վերջերս եղած բաներ են, ի՞նչ հին օրեր, բայց դե իրանց համար հին են, քանի որ իրանք մեզ նման հին չեն :D:

Բա ինչի՞ ա թոռներին կպնում :beee

Բարեկամ
12.04.2019, 04:17
Չէ, այ մարդ, ի՞նչ թիվի, ի՞նչ բան. մենք իսկի չգիտենք, որ ինքը դեռ ընդհանրապես երգում ա, մի բան էլ պիտի իմանայինք, որ էս երգը դեռ երգու՞մ ա :D:
Բայց շատ տարօրինակ ա, որ դու թիվի նայում ես, էն էլ նենց թիվի, որով Անժելիկա վարում են ցույց տալիս :D:

Չեմ նայում, բայց մի հաղորդում եմ տեսել վերջերս իրան նվիրված :)

Բարեկամ
12.04.2019, 04:19
Էս ի՞նչ ֆանտաստիկ ֆանտազիա եք ունեցել..
Մեդալ..
Մենք ֆոլգից մատանի էինք սարքում

Մերը ավելի անորակ-բարակ էր, հազիվ մեդալի էր ձգում․․․

Բարեկամ
12.04.2019, 04:25
:)))) էտքան չեմ կարա նվաստանամ, բայց պիտի խոստովանեմ, որ Լասկըվի Մայի 89 թե 90 թվի Երեւանյան համերգին եղել եմ ու փիս տռճիկ եմ տվել համալիրում:

Բոոոոոժե մոյ :))) էս ինչ խոստովանություն էր:

Դու փաստորեն էն երջանիկներից էիր, որ տոմս ունեիր :նախանձ սմայլիկ

Բարեկամ
12.04.2019, 04:28
Որ հոբարին հասանք իմ սիրած երգերից մեկն էլ հիշեցի

Say say say

Հոբարն էլ ա զմռսվել կլասիկայի մեջ

Գաղթական
12.04.2019, 04:46
Հլը տես է..
Ոնց էինք մոռացել.

https://youtu.be/zw08Py5nz1w

Գաղթական
12.04.2019, 04:48
Բա էս մեկը..

https://youtu.be/uk1ALEYfi54

Ուլուանա
12.04.2019, 05:07
Հայկական հիթեր համարյա չհիշեցինք: Ռուբեն Հախվերդյանի «Ուրվական» երգն էլ ա ինձ համար հին, մանկության երգերից, չնայած երևի հիմա էլ ա երբեմն երգում, բայց իմ մեջ էս երգը տպավորված ա որպես հենց մանկությանս երգ, ու նաև իմ հիշելով` սա ութսունականների էն հազվագյուտ երգերից էր, որ նաև տեսահոլովակ ուներ, հիշում եմ, որ հեռուստացույցով հաճախ էին դնում: Բայց տեսահոլովակը, ցավոք, չգտա ինտերնետում:

https://www.youtube.com/watch?v=lBcv_EWxHLE

Գաղթական
12.04.2019, 05:17
Էս պայմաններում աշխատել հնարավոր չի բալամ...

https://youtu.be/7qbEt_lSib4

https://youtu.be/gwWRjvwlLKg

https://youtu.be/AMT698ArSfQ

Գաղթական
12.04.2019, 05:23
Մարալիկ-Մարալիկ..
մի պստի բանա էլի )))

Էն ո՞վ էր Մալենային ման գալիս.

https://youtu.be/-BAisDS3ltk

Ուլուանա
12.04.2019, 05:26
Մանկությանս տարիների ևս մի հայկական երգ, որը տեսահոլովակ ուներ: Պապին Պողոսյան. «Երևանի սիրուն աղջիկ»: Երևանի սիրուն աղջկա դերում` Աննա Էլբակյան, որն, իմ համեստ կարծիքով, իսկապես էդ սերնդի ամենասիրուն աղջիկներից էր :love: Ի դեպ, էս տեսահոլովակը Սովետի շատ տիպիկ ընտանեկան պատկեր ա ներկայացնում, առնվազն արտաքնապես. բիգուդիներով ու խալաթով մամա, զոլավոր գիշերանոցով պապա(կամ տնային շորերով, չգիտեմ` որ մեկն էր, բայց տանը գտնվող տղամարդկանց շատ տիպիկ հագուկապ էր), թերթը ձեռքին :D:

https://www.youtube.com/watch?v=TI9guinwpY0

Smokie
12.04.2019, 05:28
Մի օրում 11 է՞ջ::o Մեղայ Աստծո ե՞րբ եմ հասցնելու կարդալ:))

Բարեկամ
12.04.2019, 05:37
Չէ, դուք լրիվ մալադոյ եք։ Այ թե ում ենք մոռացել! ( Տրիբուն , սկաժի՞ իմ :hands)

https://www.youtube.com/watch?v=cFm1W4e0GS8

Գաղթական
12.04.2019, 05:46
Չէ, դուք լրիվ մալադոյ եք։ Այ թե ում ենք մոռացել! (@Տրիբուն սկաժի՞ իմ :hands)

https://www.youtube.com/watch?v=cFm1W4e0GS8

Իիիի, էդ որ «ինքը» խոսում էր, դու էլ իրան հավասար խոսում ու չէիր լսում..

Դավաճաններ )))))

Ադիս Հարմանդյան, Արտաշես Ավետյան, Գեորգի Մինասյան, Ֆլորա Մարտիրոսյան, Օֆելյա Համբարձումյան, Պապին Պողոսյան, Արմեն Դարբինյան...

Բարեկամ
12.04.2019, 05:52
Իիիի, էդ որ «ինքը» խոսում էր, դու էլ իրան հավասար խոսում ու չէիր լսում..

Վայ :oy

Բայց ինքը մի հատ սպանիչ "կլիպ" ուներ (ճիշտ ա՝ դա իմ շաատ վաղ մանկությունից էր, բայց թունդ տպավորվել ա) - էն որ երգում էր՝ "Բանվոր տղա եմ, կյանքի սիրահար․․․", ու պարում էր նենց թեթևակի, ձեռները բռունցք արած :D
Ու (ասում էին :secret), Լոլա Խոմյանցն էլ իր կինն էր, ու ամեն անգամ ուշադիր նայում էի, թե էդ չաղ ու ծանր ծյոծյան ոնց կարա էդ նիհար, քաչալ մարդու կինը լինի :'

Գաղթական
12.04.2019, 05:57

Էդ բանվոր տղա երգը չեմ հիշում..

Բայց նկարագրությունիցդ սա հիշեցի.

https://youtu.be/xyU8YuQEpBY

Մի չաղ մարդ էլ կար՝ 70-ականներին հատուկ փարթամ բակերով, միշտ ազգագրական երգեր էր երգում..
Անունը չեմ հիշում ((

Բարեկամ
12.04.2019, 06:04

Չէ լավ, էդքան հետ չգնանք։ Իմ ասածը ութսունականներին էր՝ հայկական էստրադա շարքից․ մի երեք գույնի լույս էր գցում (լուսային էֆեկտների վերջին ճիչը), ու երգողն էլ պարտադիր կոստյում-շալվարով, բայց "ժամանակակից" պար էր պարում, ձեռները բոքս արած :))

Ուլուանա
12.04.2019, 06:05
Էդ բանվոր տղա երգը չեմ հիշում..

Բայց նկարագրությունիցդ սա հիշեցի.

https://youtu.be/xyU8YuQEpBY

Մի չաղ մարդ էլ կար՝ 70-ականներին հատուկ փարթամ բակերով, միշտ ազգագրական երգեր էր երգում..
Անունը չեմ հիշում ((
Հա, սենց բեղավոր մի քանիսը կային հայրենասիրական երգեր երգող: Բայց անունները չեմ հիշում...

Ուլուանա
12.04.2019, 06:11
Գաղթական, երևի «Լեբլեբիջիների խմբերգը» երգողին նկատի ունես, չէ՞ («Թող իմանան` մենք չենք դառնա խաղալիք, էնպես պիտ ծեծենք, որ հիշեն հոր հարսանիք»):

Գաղթական
12.04.2019, 06:14
Գաղթական, երևի «Լեբլեբիջիների խմբերգը» երգողին նկատի ունես, չէ՞ («Թող իմանան` մենք չենք դառնա խաղալիք, էնպես պիտ ծեծենք, որ հիշեն հոր հարսանիք»):

Լեբլեբիջիների համե՜րգը...
Էս ինչ լավ բան հիշեցիր )))

Բայց չէ, իմ ասածն ուրիշա:
ՈՒ առանց բեղ..
փորձում եմ հիշել

Ուլուանա
12.04.2019, 06:19
Մի քիչ մութուցուրտ իննսունականները հիշենք` «Արձագանք» ստուդիայով: Էս պահին Լիլիթ Կարապետյանին հիշեցի :)).

https://www.youtube.com/watch?v=ZCrIbutKpvU

Գաղթական
12.04.2019, 07:32
Գտա՜
Չգտնեի՝ էս գիշեր քունս չէր տանի )))

Հենրիկ Ալավերդյանին ի նկատի ունեի:

Բայց համ էլ այլ նվիրական անուններ հանդիպեցին, որ մոռացել էինք նշել.
Թովմաս Պողոսյան, Ռուբեն Մաթևոսյան, Հովհաննես Բադալյան

https://youtu.be/OrDwev-g7R4

Գաղթական
12.04.2019, 07:37
Վայ :oy

Բայց ինքը մի հատ սպանիչ "կլիպ" ուներ (ճիշտ ա՝ դա իմ շաատ վաղ մանկությունից էր, բայց թունդ տպավորվել ա) - էն որ երգում էր՝ "Բանվոր տղա եմ, կյանքի սիրահար․․․", ու պարում էր նենց թեթևակի, ձեռները բռունցք արած :D
Ու (ասում էին :secret), Լոլա Խոմյանցն էլ իր կինն էր, ու ամեն անգամ ուշադիր նայում էի, թե էդ չաղ ու ծանր ծյոծյան ոնց կարա էդ նիհար, քաչալ մարդու կինը լինի :'

Էս էլ քո ուզածը.

https://youtu.be/RyhbkbT_2fc

Բարեկամ
12.04.2019, 07:47
Էս էլ քո ուզածը.

https://youtu.be/RyhbkbT_2fc

Վայ, ինքն ա :love
Ինչքան տանջվեցի, չգտա, մերսիներ :)

Սեքսի ա, չէ՞, էն վախտվա կրիտերիաներով, բա խոսքերը՝ "իմ ձեռքի տակ պողպատն է հալչում" :D

Գաղթական
12.04.2019, 07:48
Մի հատ էլ գցեմ, գնամ, թե չէ հեսա լուսը կբացվի ))

Էս Գագիկ Եփրեմյանի երգերը սաղ անգիր էինք արել՝ մի ամբողջ ամառ մենակ դրանք լսելով..
Սիրահար ու հալումաշ ամառ էր.. )))

https://youtu.be/-JgTaWE1Gh4

Գաղթական
12.04.2019, 07:50
Վայ, ինքն ա :love
Ինչքան տանջվեցի, չգտա, մերսիներ :)

Սեքսի ա, չէ՞, էն վախտվա կրիտերիաներով :D

Ի՞նչ իմանամ՝ մինչև հաստատ չիմանամ )))
Դու էլ մարդ գտար հարցնելու Արտաշ Ավետյանի սեքսիությունից...

Բարեկամ
12.04.2019, 07:52
Ի՞նչ իմանամ՝ մինչև հաստատ չիմանամ )))
Դու էլ մարդ գտար հարցնելու Արտաշ Ավետյանի սեքսիությունից...

Սյուների լուսավորումն ու տրոյկայի օրանժը բռնացրած, ինքն էլ նենց թեթևակի աչքով ա անում երգելիս (նենց խորամանկ-կիսապոշլի-չարաճճի), խոսքերի մասին էլ վերևում ավելացրի :)

Գաղթական
12.04.2019, 07:53
Սյուների լուսավորումն ու տրոյկայի օրանժը բռնացրած, ինքն էլ նենց թեթևակի աչքով ա անում երգելիս (նենց խորամանկ-կիսապոշլի-չարաճճի), խոսքերի մասին էլ վերևում ավելացրի :)

Մեկա չես համոզի, ես քո պատկերացրած տղաներից չեմ :p

Բարեկամ
12.04.2019, 07:54
Մեկա չես համոզի, ես քո պատկերացրած տղաներից չեմ :p

հեչ արվեստագետի աչք էլ չունե՞ս :))

Գաղթական
12.04.2019, 07:56
հեչ արվեստագետի աչք էլ չունե՞ս :))

https://youtu.be/C_xRcCS3sbo

Աթեիստ
12.04.2019, 09:05
Ոնց որ Վառումին չեք հիշել ։)

https://www.youtube.com/watch?v=IJHCnLy4wFw

Աթեիստ
12.04.2019, 09:18
Մի համարում հավաքել են սաղ հիթերն ու ամեն մեկի համապատասխան պարերը։

Վերջում իրական կադրեր են, ցխվելու բան ա :D

https://www.youtube.com/watch?v=fI_NRPLn-q4

Smokie
12.04.2019, 09:57
Ոնց որ Վառումին չեք հիշել ։)

https://www.youtube.com/watch?v=IJHCnLy4wFw

Չգիտեի, որ էս երգը սենց կլիպ ունի: Իրա "Ля-Ля-Фа"-ն մանկությանս ալբոմներից ա: Մինչև հիմա էլ մեկ-մեկ լսում եմ որոշ երգեր, ալբոմն է՛լ մեկ-մեկ: Երգն էդ ալբոմից ա ու էլի՛ ահագին սիրում եմ: Տեսահոլովակի բացումը ինձ արդեն հերիք էր::))

ivy
12.04.2019, 11:19
Թոռներ դեռ չունեմ, որ Ակումբ մտնեն, բայց դե ես էլ եմ դինոզավրերից :))

Էս էլ հերթական ապացույցները:

Պատրիցիա Կաաս.

https://www.youtube.com/watch?v=4zgB1Jfpjdw

Շինեդ Օքոներ.

https://www.youtube.com/watch?v=0-EF60neguk

Էս վերջինը դեռ մինչև հիմա էլ լսում եմ. իմ սիրած «տառապելու» երգերից ա :))

Բարեկամ
12.04.2019, 12:23
Պատրիսիա Կաասը ժամանակի հիթ չի, ինքը պրոֆեսիոնալ ա ու դեմք :love

StrangeLittleGirl
12.04.2019, 13:27
Ես աչքիս լրիվ ուրիշ մոլորակի վրա եմ մանկություն ունեցել։ Մի քանի հատ էլ

https://www.youtube.com/watch?v=XFkzRNyygfk

https://www.youtube.com/watch?v=1ClCpfeIELw

https://www.youtube.com/watch?v=GpBFOJ3R0M4

https://www.youtube.com/watch?v=dyihQtBes1I

ivy
12.04.2019, 14:34
Պատրիսիա Կաասը ժամանակի հիթ չի, ինքը պրոֆեսիոնալ ա ու դեմք :love

Ինքը՝ հա, բայց իր կոնկրետ էդ մի երգը հանրային հեռուստատեսությամբ հաճախ ցուցադրվող հիթ էր մանկությանս տարիներին:

Տրիբուն
12.04.2019, 15:24
Շինեդ Օքոներ.

https://www.youtube.com/watch?v=0-EF60neguk

Էս վերջինը դեռ մինչև հիմա էլ լսում եմ. իմ սիրած «տառապելու» երգերից ա :))

Դե ասա որ Շինեդ Օքոները գնում էր վոյաժ վոյաժի հետ ․․․

https://www.youtube.com/watch?v=zJbF-VOEHBw

Տրիբուն
12.04.2019, 15:26
Ես աչքիս լրիվ ուրիշ մոլորակի վրա եմ մանկություն ունեցել։ Մի քանի հատ էլ

Ախպեր, էս կուսակրոն երաժշտություն լսողներին խեռացրեք էլի էս գյոզալ թեմայից :D

Յոհաննես
12.04.2019, 15:37
Ախպեր, էս կուսակրոն երաժշտություն լսողներին խեռացրեք էլի էս գյոզալ թեմայից :D
Իսկ սրա տակ տժժացե՞լ ես

https://www.youtube.com/watch?v=z13qnzUQwuI
Թեման քանի շատ չեք լրջացրե,մի երկու գյոզալ երգ քցեմ. Վախտին տուրիզմը սենց էին զարգացնում :D

https://www.youtube.com/watch?v=9cQlVww0zKo&list=RD9cQlVww0zKo&start_radio=1
Ինչ լավնա բայց :oy

https://www.youtube.com/watch?v=pVHKp6ffURY&list=RD9cQlVww0zKo&index=5

Յոհաննես
12.04.2019, 15:51
Էս թեման արժի փակել,քանի որ ամենաթույն երգերից մեկի մասին ոչ մի խոսք չի գնացել:
Սրա մասին Օրագրումս էի գրել , էս եր գը մի ամբողջ հետսովետական մշակույթա :love

https://www.youtube.com/watch?v=4G3OvuxYCwY
Օրերից մի օր Բրիգադան մեր գյուղ էլ հասավ,2-րդ տոլի3-րդ սերիայում այ էս երգը կար,էն ժամանակ երգ գտնելը էնքան բարդ էր,որ բրիգադայից-բրիգադա էի լսում էս երգը:Դ

https://www.youtube.com/watch?v=u0sp-2dF3ME
Քանի բրիգադայից խոսք գնաց,էս էլ քցեմ :oy Համ էլ համերգը կհիշեք

https://www.youtube.com/watch?v=BPsRX7m6CX4

Յոհաննես
12.04.2019, 15:56
Ինձ կներեք :oy
Հայկակաները,գնաց(ք)

https://www.youtube.com/watch?v=hoT50JGFqjE

https://www.youtube.com/watch?v=JgVZjATqvpY
:love

https://www.youtube.com/watch?v=-bSCPAfu9B8&t=49s

Յոհաննես
12.04.2019, 16:06
Աֆրիկ Սայմըն - Հաֆանանա :D ... էս երգից թատրոնի տոնածառային ներկայացման հոտ ա գալի… ու որ ձմեռ պապն էլ մոտենում փոքրիկ ցելոֆանե կապոցով սնիկերս ու մանդարին ա տալիս ու ուտելով գնում ես տուն :D

Ես էդ երգը փոքր ժամանակ շատ էի սիրում,բացի էդ Թթենու մեջ էլ կա ու շատ ընտիրա :love

Յոհաննես
12.04.2019, 16:10
Մի քիչ մութուցուրտ իննսունականները հիշենք` «Արձագանք» ստուդիայով: Էս պահին Լիլիթ Կարապետյանին հիշեցի :)).

https://www.youtube.com/watch?v=ZCrIbutKpvU

Էս Լիլիթ Կարապետյանը ջահել վախտ ինչ կյանքա եղել :love

Ուլուանա
12.04.2019, 17:02
Գտա՜
Չգտնեի՝ էս գիշեր քունս չէր տանի )))

Հենրիկ Ալավերդյանին ի նկատի ունեի:

Բայց համ էլ այլ նվիրական անուններ հանդիպեցին, որ մոռացել էինք նշել.
Թովմաս Պողոսյան, Ռուբեն Մաթևոսյան, Հովհաննես Բադալյան

https://youtu.be/OrDwev-g7R4
Հա՜, ես էլ իրան նկատի ունեի, ուղղակի բեղերն էի սխալ հիշում: :D Բայց ընդհանուր կերպարը լավ տպավորվել էր` խրոխտ ձայնով ու կեցվածքով:
Թովմաս Պողոսյանը կարծեմ էն քո սկզբի դրածն էր, չէ՞:

Ուլուանա
12.04.2019, 17:05
Ես աչքիս լրիվ ուրիշ մոլորակի վրա եմ մանկություն ունեցել։ Մի քանի հատ էլ
Բյուր, ուզում ես ասել, որ դու էստեղ դրված երգերից հեչ խաբար չե՞ս: Կամ կարո՞ղ ա` քեզ թվում ա` մենք էս թեմայում դնում ենք մեր սիրած երգերը: Չէ, դնում ենք էն թվերին պոպուլյար երգերը, որոնք ասոցիացվում են կոնկրետ ժամանակաշրջանների հետ, ու դրանք կարող են լինել ինչպես սիրված, էնպես էլ չսիրված, ինչպես նաև երգեր, որոնց նկատմամբ չեզոք վերաբերմունք ունենք: Ուղղակի էդ երգերն էնքան հայտնի էին, որ ուզած-չուզած`լսում էինք ամենուր: Ու եթե դու հաջողացրել ես նենց ապրել, որ ո՛չ հեռուստացույցով ես երբևէ լսել դրանք, ո՛չ դրսերում, ուրեմն հա, երևի իսկապես ուրիշ մոլորակի վրա ես ապրել:

Ուլուանա
12.04.2019, 17:06
Ոնց որ Վառումին չեք հիշել ։)

https://www.youtube.com/watch?v=IJHCnLy4wFw
Ո՞նց չենք հիշել, բաց ես թողել ուղղակի.

90-ականների ռուսական էստրադայի ամենաթունդ հիթերից. Անժելիկա Վարում «Լյա-լյա ֆա». :))

https://www.youtube.com/watch?v=h7v-WEI7iv0

Յոհաննես
12.04.2019, 17:16
Սրանից հետո գիտեք չէ՞ ինչ պետքա դնել

https://www.youtube.com/watch?v=FAvZY32VR58

Ուլուանա
12.04.2019, 17:17
Սրանից հետո գիտեք չէ՞ ինչ պետքա դնել

https://www.youtube.com/watch?v=FAvZY32VR58
Լսի, կարո՞ղ ա դու իրականում մի քառասուն տարեկան ես, խաբել ես մեզ էսքան ժամանակ :D:
Ախր նենց երգեր ես դնում, որ հազիվ մինչև իմ մանկությանը ձգեն կամ չձգեն :D:

Յոհաննես
12.04.2019, 17:21
Լսի, կարո՞ղ ա դու իրականում մի քառասուն տարեկան ես, խաբել ես մեզ էսքան ժամանակ :D:
Ախր նենց երգեր ես դնում, որ հազիվ մինչև իմ մանկությանը ձգեն կամ չձգեն :D:

Դե ես սովետական մուլտերի վրա մեծացած մարդ եմ,իսկ էս երգը Ну, погоди-ի մեջ կար :Դ

Ուլուանա
12.04.2019, 17:23
Դե ես սովետական մուլտերի վրա մեծացած մարդ եմ,իսկ էս երգը Ну, погоди-ի մեջ կար :Դ
Հա, ճիշտն ասած` ուզում էի ավելացնել` դու էս երգը շատ-շատ Ну, погоди-ից մեջից կարող էիր լսած լինել, բայց դե, մեկ ա, Ну, погоди-ն էլ ա ինձնից շատ ավելի հին :)): Չնայած մյուս կողմից էլ ինքն արդեն դասական ա, կարելի ա ասել:

Յոհաննես
12.04.2019, 17:26

Բա որ ասում եմ ես էս ջահել սերնդից չեմ չեք հավատում :Դ ըհը

https://www.youtube.com/watch?v=jpne8fCwFJ8&list=RD4G3OvuxYCwY&index=3

StrangeLittleGirl
12.04.2019, 17:42
Բյուր, ուզում ես ասել, որ դու էստեղ դրված երգերից հեչ խաբար չե՞ս: Կամ կարո՞ղ ա` քեզ թվում ա` մենք էս թեմայում դնում ենք մեր սիրած երգերը: Չէ, դնում ենք էն թվերին պոպուլյար երգերը, որոնք ասոցիացվում են կոնկրետ ժամանակաշրջանների հետ, ու դրանք կարող են լինել ինչպես սիրված, էնպես էլ չսիրված, ինչպես նաև երգեր, որոնց նկատմամբ չեզոք վերաբերմունք ունենք: Ուղղակի էդ երգերն էնքան հայտնի էին, որ ուզած-չուզած`լսում էինք ամենուր: Ու եթե դու հաջողացրել ես նենց ապրել, որ ո՛չ հեռուստացույցով ես երբևէ լսել դրանք, ո՛չ դրսերում, ուրեմն հա, երևի իսկապես ուրիշ մոլորակի վրա ես ապրել:

Ան, դրել եմ էդ թվերի պոպուլյար, հիթ֊շքերթներում առաջին տեղեր զբաղեցնող ու ամենաշատ վաճառվող ալբոմների երգեր։ Ձեր դրած երգերը լսել եմ, բայց որ ասեն՝ հին օրերի հիթեր, հաստատ դրանք չեն, որ առաջինը միտս կգան։

Ուլուանա
12.04.2019, 18:06

Դե, մենք մեր երկրում հայտնի հիթերն ենք դրել, իսկ դու` երևի աշխարհի մասշտաբով հայտնի: Էն թվերին էդքան տեղեկացվածություն չկար արտասահմանից, ինչ հասնում էր մեր կորած-մոլորած երկիր, էն էլ լսում էինք սովորաբար: Դու երևի ուրիշ կանալներ ունեիր էդ մյուս երգերը լսելու համար, չգիտեմ: Ես, օրինակ, քո դրածներից ոչ մեկը էն թվերին չեմ լսել, որովհետև սահմանափակ էին հնարավորություններս, ոչ թե լսել եմ, դուրս չեն եկել, էն մյուսներն եմ նախընտրել: Չնայած կոնկրետ ես մանկությանս ու նաև պատանեկությանս տարիներին իմ հասակակիցների համեմատ բավական անտեղյակ եմ եղել ժամանակակից երաժշտությունից, ավելի շատ լսել եմ մեր հին մագնիտոֆոնով պապայիս դրած երգերը` մեծ մասամբ ռոք, բայց դրանք էդ ժամանակի հիթեր չէին, այլ հիմնականում ավելի հին էին, դրա համար էս թեմայում չեմ դնում:

Ուլուանա
12.04.2019, 18:20
Օրինակ, ինձ համար էս թեմայի իմաստը ոչ թե լավ, որակյալ երգեր լսելը կամ բացահայտելն ա, այլ հուշերը, էդ երգերի առաջացրած ուժեղ ասոցիացիաները կոնկրետ ժամանակաշրջանների, իրավիճակների հետ: Էդ առումով էս թեմայում ամենաանդուր երգերն էլ կարող են հետաքրքիր լինել հենց էդ ասոցիացիաների շնորհիվ: Հատկապես որոշ մոռացված երգեր պեղելիս լրիվ ոնց որ տեղափոխվես կոնկրետ ժամանակաշրջան: Հետաքրքիր ճամփորդություններ են ժամանակի մեջ :)): Ու ինձ թվում ա` համարյա բոլորի համար էլ թեմայի իմաստն էդ ա:

Ուլուանա
12.04.2019, 18:23
80-ականների «Երևանի սիրուն աղջիկը» դրեցինք, հանուն արդարության և ոչ միայն, դնենք նաև 90-ականների «Երևանի սիրուն տղա» երգը` ի դեմս 90-ականների աստղ Արմինե Գրիգորյանի :)):
Ափսոս, հենց իննսունականների տեսագրությամբ չգտա երգը.

https://www.youtube.com/watch?v=CUxahQTCS00

StrangeLittleGirl
12.04.2019, 18:27
Դե, մենք մեր երկրում հայտնի հիթերն ենք դրել, իսկ դու` երևի աշխարհի մասշտաբով հայտնի: Էն թվերին էդքան տեղեկացվածություն չկար արտասահմանից, ինչ հասնում էր մեր կորած-մոլորած երկիր, էն էլ լսում էինք սովորաբար: Դու երևի ուրիշ կանալներ ունեիր էդ մյուս երգերը լսելու համար, չգիտեմ: Ես, օրինակ, քո դրածներից ոչ մեկը էն թվերին չեմ լսել, որովհետև սահմանափակ էին հնարավորություններս, ոչ թե լսել եմ, դուրս չեն եկել, էն մյուսներն եմ նախընտրել: Չնայած կոնկրետ ես մանկությանս ու նաև պատանեկությանս տարիներին իմ հասակակիցների համեմատ բավական անտեղյակ եմ եղել ժամանակակից երաժշտությունից, ավելի շատ լսել եմ մեր հին մագնիտոֆոնով պապայիս դրած երգերը` մեծ մասամբ ռոք, բայց դրանք էդ ժամանակի հիթեր չէին, այլ հիմնականում ավելի հին էին, դրա համար էս թեմայում չեմ դնում:
Ան, կոնկրետ էս երգերը 90֊ականներին Հայաստանում գոյություն ունեցող FM ռադիոկայաններով անընդհատ հնչող երգեր էին, որոնք ես ինքս ձայնագրել եմ իմ կասետների վրա ու որոնք, ճիշտ ա, իմ դասարանցիները չէին լսում, որտև իրանց հիմնական աղբյուրը հեռուստացույցն էր, բայց համեմատաբար պռադվինուտի թինեյջերները լսում էին։ Ու անկեղծ զարմացած եմ, որ ամբողջ ակումբն էլ, փաստորեն, էդ աղբի տակ ա մեծացել՝ շրջանցելով համաշխարհային երաժշտության հիթերը։ Ուղղակի էս թեման ևս մի կարկառուն ապացույց ա, որ ես ուրիշ մոլորակում եմ մեծացել։

Օրինակ, ինձ համար էս թեմայի իմաստը ոչ թե լավ, որակյալ երգեր լսելը կամ բացահայտելն ա, այլ հուշերը, էդ երգերի առաջացրած ուժեղ ասոցիացիաները կոնկրետ ժամանակաշրջանների, իրավիճակների հետ: Էդ առումով էս թեմայում ամենաանդուր երգերն էլ կարող են հետաքրքիր լինել հենց էդ ասոցիացիաների շնորհիվ: Հատկապես որոշ մոռացված երգեր պեղելիս լրիվ ոնց որ տեղափոխվես կոնկրետ ժամանակաշրջան: Հետաքրքիր ճամփորդություններ են ժամանակի մեջ :)): Ու ինձ թվում ա` համարյա բոլորի համար էլ թեմայի իմաստն էդ ա:
Նենց չի, որ իմ դրած երգերը հուշեր կամ ուժեղ ասոցիացիաներ չեն առաջացնում։ Էն ժամանակվա ընկերներիցս որին էլ հարցնես, էս երգերը շատ լավ գիտեն ու լիքը պատմություններ ունեն դրանց հետ կապված։ Ու ասենք հա՛, հիշում եմ, որ Արձագանքով րոպեն մեկ Արման Բարդումյան էին դնում, բայց դեռ էն ժամանակներից էլ դա ղժժալու ամենամեծ թեմաներից էր, ու զարմանում եմ, որ մարդիկ հին օրերի հիթեր ասելով Արման Բարդումյան են հիշում, որի երգերը Արձագանքից էն կողմ համարյա չեն էլ գնացել։

Ուլուանա
12.04.2019, 18:32
Ան, կոնկրետ էս երգերը 90֊ականներին Հայաստանում գոյություն ունեցող FM ռադիոկայաններով անընդհատ հնչող երգեր էին, որոնք ես ինքս ձայնագրել եմ իմ կասետների վրա ու որոնք, ճիշտ ա, իմ դասարանցիները չէին լսում, որտև իրանց հիմնական աղբյուրը հեռուստացույցն էր, բայց համեմատաբար պռադվինուտի թինեյջերները լսում էին։ Ու անկեղծ զարմացած եմ, որ ամբողջ ակումբն էլ, փաստորեն, էդ աղբի տակ ա մեծացել՝ շրջանցելով համաշխարհային երաժշտության հիթերը։ Ուղղակի էս թեման ևս մի կարկառուն ապացույց ա, որ ես ուրիշ մոլորակում եմ մեծացել։

Նենց չի, որ իմ դրած երգերը հուշեր կամ ուժեղ ասոցիացիաներ չեն առաջացնում։ Էն ժամանակվա ընկերներիցս որին էլ հարցնես, էս երգերը շատ լավ գիտեն ու լիքը պատմություններ ունեն դրանց հետ կապված։ Ու ասենք հա՛, հիշում եմ, որ Արձագանքով րոպեն մեկ Արման Բարդումյան էին դնում, բայց դեռ էն ժամանակներից էլ դա ղժժալու ամենամեծ թեմաներից էր, ու զարմանում եմ, որ մարդիկ հին օրերի հիթեր ասելով Արման Բարդումյան են հիշում, որի երգերը Արձագանքից էն կողմ համարյա չեն էլ գնացել։
Խոստովանեմ, որ ես մինչև ուսանող դառնալս ռադիո չեմ լսել, քանի որ ուղղակի չունեինք մագնիտոֆոն, որով կարելի էր ռադիո լսել: Հիշում եմ` ինչքան էին մարդիկ խոսում տարբեր ռադիոալիքներից, ես էլ նախանձում էի, որ էդ հնարավորությունը չունեմ: Իմ լսած միակ ռադոն հանրայինն ա եղել, որը խոհանոցում Սովետից մնացած սարքով միշտ միացած էր, բայց հանրայինը երբեք էլ առանձնապես աչքի չի ընկել ժամանակի հետ քայլելով, ինչպես նաև արտասահմանյան հիթեր հեռարձակելով:

StrangeLittleGirl
12.04.2019, 18:40

Էդ «պատի ռադիոյում» անհիշելի ժամանակներից Ալիսա Քալանթարյանն (https://hetq.am/hy/article/82859) ա աշխատում, ու տարիներ շարունակ տարբեր ալիքներով ինքը ճաշակ թելադրող ա էղել։ Ինքը մի քիչ ավելի հին սերնդից ա, բայց իրա հին օրերի հիթերն ա միացնում։

Գաղթական
12.04.2019, 18:50
Հա՜, ես էլ իրան նկատի ունեի, ուղղակի բեղերն էի սխալ հիշում: :D Բայց ընդհանուր կերպարը լավ տպավորվել էր` խրոխտ ձայնով ու կեցվածքով:
Թովմաս Պողոսյանը կարծեմ էն քո սկզբի դրածն էր, չէ՞:

Դեմքն աչքերիս առաջ էր, բայց անունը կորցրել էի:
ՈՒ ամենաուժեղն էնա, որ հիմա էլ եմ զգում, որ իր անունը մեջս ոչ մի ձև չի տպավորվում ու մի առ ժամանակ հետո 100% էլի միայն անանուն դեմքնա մոտս մնալու ՃՃ

Իսկ «Հիմի էլ լռենք»-ը էդ Սահակ Սահակյանի այցեքարտն էր ))

Ուլուանա
12.04.2019, 18:51
Էդ «պատի ռադիոյում» անհիշելի ժամանակներից Ալիսա Քալանթարյանն (https://hetq.am/hy/article/82859) ա աշխատում, ու տարիներ շարունակ տարբեր ալիքներով ինքը ճաշակ թելադրող ա էղել։ Ինքը մի քիչ ավելի հին սերնդից ա, բայց իրա հին օրերի հիթերն ա միացնում։
Գիտեմ, իրա հաղորդումը սիրում էի, թեև երբեք հատուկ չէի միացնում կամ փորձում էդ ժամերին լսել, բայց ինչքան պատահաբար բռնացրել եմ, լսել եմ, ինքը, մեկ էլ մի տղամարդ հաղորդավար կար, անունը մոռացել եմ, էդ առումով առանձնանում էին հանրային ռադիոյի ընդհանուր ավանդական-հայրենասիրական-հայակենտրոն ուղղվածությունից: Բայց ինքն էլ, ինչպես ինքդ նշեցիր, հին երգեր էր դնում, որոնց զգալի մասը ես սենց թե նենց լսում էի մեր հին մագնիտոֆոնով:

Գաղթական
12.04.2019, 19:02
Ու անկեղծ զարմացած եմ, որ ամբողջ ակումբն էլ, փաստորեն, էդ աղբի տակ ա մեծացել՝ շրջանցելով համաշխարհային երաժշտության հիթերը։

Մի հատ անհամեստ հարց տամ էլի, միայն թե` անկեղծ, խնդրում եմ:

Դու ամեն կերպ փորձում ես քո յուրահատկությունն ու էքսցենտրիկությունն ընդգծել: Էդ քո գործնա:
Բայց, դրան զուգահեռ, հատուկ ե՞ս անընդհատ ակնարկում, իբր բոլորը քեզնից ցածր են, թե՞ դա մոտդ ինքնաբերաբար է ստացվում:

Ասենք հիմա` տվյալ օրինակում, էսքան մարդ էսքան երգերով իրար հետ կիսվում ուրախանումա էլի:
Դու էլ քոնոնցով ես կիսվում, լավ ես անում:
Բայց խի էլի, ի՞նչ պարտադիրա քոնից տարբերվող մնացած բոլորինն աղբ անվանել...

StrangeLittleGirl
12.04.2019, 19:15

Անկեղծ պատասխան.
1. Ես անկեղծորեն զարմացած եմ էս թեմայում տեղադրված երգերից, որովհետև հին օրերի հիթեր ասելով ես հասկանում եմ հիթեր, որոնք ինձ էին շրջապատում, ոնց որ թեմայում տեղադրողներն էլ հասկանում են հիթեր, որոնք իրենց էին շրջապատում։ Բայց արի ու տես, որ ապրելով նույն քաղաքում՝ ես լրիվ իրականությունից կտրված եմ էղել, որտև էս թեմայի երգերն ընդամենը կողքովս անցել են, ընդամենը իմացել եմ դրանց գոյության մասին։
2. Էս թեմայում տեղադրված երգերի մեծ մասը աղբ ա։ Ստեղ տարբերվելու հարց չկա։ Երաժշտական֊ստեղծագործական֊արվեստային իմաստով մեծ մասն աղբ ա, էդտեղ երկրորդ կարծիք լինել չի կարող (թե՛ ոչինչ չասող տեքստերով, թե՛ պրիմիտիվ մեղեդիով կամ դրա իսպառ բացակայությամբ)։ Դու կարաս խոստովանես, որ սիրում ես էդ աղբը, կարաս խոստովանես, որ չես սիրում։
3. Իմ յուրահատկությունը ցույց տալու խնդիր չունեմ։ Քեզ կարող ա թվալ, թե յուրահատկություն եմ ցույց տալիս, բայց ինձ համար ահավոր շոկ ա, որ էս երգերը, փաստորեն, մենակ ես էի լսում ակումբցիներից, իսկ մյուսները Անժելիկա Վառումների ու Արման Բարդումյանների տակ են մեծացել։ Մինչդեռ իրականում ես դրել եմ երգեր, որոնք 90֊ականներին լսում էր ցանկացած միջին վիճակագրական թինեյջեր, բայց, թերևս, Հայաստանից դուրս (չնայած իմ շրջապատի թինեյջերներն էլ էին լսում էդ բոլոր երգերը, ուղղակի, փաստորեն, իրանք ակումբում չեն)։
4. Ուրախանալն էլ հասկանում եմ։ Ուղղակի եթե տականք երգերի թեման ա, կարելի ա համապատասխան թեմայում դնել։ Բայց փաստորեն մարդկանց մոտ էս երգերը որոշակի հիշողություններ են արթնացնում։

Գաղթական
12.04.2019, 19:25

Լավ, հարցս այլ կերպ ձևակերպեմ:

Ենթադրենք մենք էստեղ Թաթուլ Ավոյանի ֆան-կլուբ թեմա ենք բացել, իրար մեջ իրա երգերով կիսվում-ուրախանում ենք:
Դու էլ տանել չես կարողանում էդ երգչին ու իրա երգերը:

ՈՒնես 3 տարբերակ.
- կամ ուղղակի շրջանցում ես մեր դրած հղումներն ու չես լսում դրանք
- կամ համ շրջանցում ես, համ էլ ասում ես ժողովուրդ էդ ձեր լսածն էնքան էլ չի համապատասխանում միջին վիճակագրական բարձրաճաշակ ունկնդրի լսածին: հլա փորձեք այլ բան էլ լսել
- կամ էլ մտնում ու հայտարարում ես սաղդ անճաշակ եք ու աղբի տակ եք մեծացել

Ինչի ա քեզ թվում, թե երրորդ տարբերակը մարդկանց հետ հաղորդակցվելու տեսանկյունից ամենաճիշտն ու հարգարժաննա:

StrangeLittleGirl
12.04.2019, 19:31

Եթե կոչվեր Թաթուլ Ավոյանի ֆան կլուբ, ես թեման չէի բացի, որովհետև ինքս ինձ չեմ ասոցացնում Թաթուլ Ավոյանի կամ իրա ֆանատների հետ։ Բայց թեման կոչվում ա հին օրերի հիթեր, իսկ ես ինձ ասոցացնում եմ հին օրերի հիթերի հետ ու ոչ միայն ուզում եմ հին օրերն ինձ հիշեցնող հիթերով կիսվել, այլև ուզում եմ տեսնել ուրիշների դրած երգերը, որոնք, ասենք, ես էլ կարող էի դրած լինել։ Ու տեսնելով թեմայի համատարած խրախճանքը էս բոլոր երգերի շուրջ՝ ինձ մոտ հարց առաջացավ, թե արդյոք ես ուրիշ մոլորակի վրա եմ մեծացել, որովհետև, փաստորեն, մյուսներին էդ պոպսան ա հիշեցնում հին օրերը, իսկ ես դրանք գիտակցաբար կամ անգիտակցաբար ֆիլտրել եմ, ու էդ երգերը ոչ մի ասոցիացիա չեն առաջացնում իմ մեջ։

Ուլուանա
12.04.2019, 19:34
Բյուր, հիմա մեր բախտն էլ չի բերել, որ մանկության տարիներին քո շրջապատի պես բարձրաճաշակ շրջապատ ունեցած լինեինք ու մենք էլ ավելի որակյալ ժամանակակից երաժշտություն լսելու հնարավորություն ունենայինք էն գլխից: Բայց ամեն անգամ թեմա մտնելիս ու գրառում անելիս ապշահար հայտարարելը, որ դու, փաստորեն, ուրիշ մոլորակում ես մեծացել, համաձայնի, որ մյուսներին մի տեսակ վերևից նայելու նման ա: Կարելի էր էդ նախադասությունը գոնե մի անգամ ասելով բավարարվել: Հատկապես որ քո` իրականությունից կտրված ապրած լինելու փաստն, ըստ էության, ավելի շոկային ա, քան մեր` իրականության մեջ ապրելը` անկախ նրանից, թե որ մեկն ա ավելի լավ կամ ճիշտ:

StrangeLittleGirl
12.04.2019, 19:48

Ան, իմ բարձրաճաշակ շրջապատը ինչ֊որ բախտավորության հարց չէր։ Ռադիոյով հնչող երաժշտությունն էինք լսում, էլի եմ ասում։ Ու հա՛, իմ՝ իրականությունից կտրված լինելու փաստը հենց էդ ա, որ շոկային ա։ Անկեղծ ասած, ես կնախընտրեի բոլորի նման բոլոր էս հիթերը լսած լինել, որ հիմա հիշեի, ուրախանայի։ Բայց սրանք ոչ մի էմոցիոնալ զգացողություն չեն առաջացնում։ Ավելին՝ պարզվում ա՝ իմ դրած երգերը ոչ մեկի մոտ ոչ մի հուշ չեն արթնացնում, ես մենակ եմ իմ հուշերում։ Հավատա, ուրիշների մեջ այլմոլորակային զգալը հեչ հաճելի չի։

Տրիբուն
12.04.2019, 20:15

Ջան, դու այլմոլորակային չես: Դու սովորական սնոբ ես :)

StrangeLittleGirl
12.04.2019, 20:19
Ջան, դու այլմոլորակային չես: Դու սովորական սնոբ ես :)

Ու՞ր ա ստեղ սնոբություն։ Ախր որ ասեմ երևելի երգեր եմ դնում, չէ։ Էն վախտերի սովորական փոփ հիթերն են՝ հիթ֊շքերթներում բարձր տեղեր զբաղեցնող։ Սնոբ կլնեի, եթե փախած երգեր դնեի, ասեի՝ ի՞նչ հիթ, էս լսեք։

Յոհաննես
12.04.2019, 20:22
Գյոզալ թեման ինչ սարքեցիք :angry

Շինարար
12.04.2019, 20:24
Անկեղծ պատասխան.
1. Ես անկեղծորեն զարմացած եմ էս թեմայում տեղադրված երգերից, որովհետև հին օրերի հիթեր ասելով ես հասկանում եմ հիթեր, որոնք ինձ էին շրջապատում, ոնց որ թեմայում տեղադրողներն էլ հասկանում են հիթեր, որոնք իրենց էին շրջապատում։ Բայց արի ու տես, որ ապրելով նույն քաղաքում՝ ես լրիվ իրականությունից կտրված եմ էղել, որտև էս թեմայի երգերն ընդամենը կողքովս անցել են, ընդամենը իմացել եմ դրանց գոյության մասին։
2. Էս թեմայում տեղադրված երգերի մեծ մասը աղբ ա։ Ստեղ տարբերվելու հարց չկա։ Երաժշտական֊ստեղծագործական֊արվեստային իմաստով մեծ մասն աղբ ա, էդտեղ երկրորդ կարծիք լինել չի կարող (թե՛ ոչինչ չասող տեքստերով, թե՛ պրիմիտիվ մեղեդիով կամ դրա իսպառ բացակայությամբ)։ Դու կարաս խոստովանես, որ սիրում ես էդ աղբը, կարաս խոստովանես, որ չես սիրում։
3. Իմ յուրահատկությունը ցույց տալու խնդիր չունեմ։ Քեզ կարող ա թվալ, թե յուրահատկություն եմ ցույց տալիս, բայց ինձ համար ահավոր շոկ ա, որ էս երգերը, փաստորեն, մենակ ես էի լսում ակումբցիներից, իսկ մյուսները Անժելիկա Վառումների ու Արման Բարդումյանների տակ են մեծացել։ Մինչդեռ իրականում ես դրել եմ երգեր, որոնք 90֊ականներին լսում էր ցանկացած միջին վիճակագրական թինեյջեր, բայց, թերևս, Հայաստանից դուրս (չնայած իմ շրջապատի թինեյջերներն էլ էին լսում էդ բոլոր երգերը, ուղղակի, փաստորեն, իրանք ակումբում չեն)։
4. Ուրախանալն էլ հասկանում եմ։ Ուղղակի եթե տականք երգերի թեման ա, կարելի ա համապատասխան թեմայում դնել։ Բայց փաստորեն մարդկանց մոտ էս երգերը որոշակի հիշողություններ են արթնացնում։

Բյուր մի բան ասե՞մ։ Իմ խորին համոզմամբ լեֆթ վինգը Եվրոպայում սրա համար ա պարտվում։ Ձախ հայացքներից, պրոլետարիատի խնդիրներից փորձում են խոսել մարդիկ ովքեր բնակչության մեծամասնության հետ ոչ մի ընդհանրություն չունեն, չեն տիրապետում նրանց լեզվին, չեն կիսում նույն կենսափորձն ու հիշողությունները, չեն իրականում հասկանում էդ մարդկանց ու փորձում են համոզել որ գիտեն, թե ոնց ավելի լավ կլինի նրանց համար։

Զուտ թեմայից դուրս ի միջի այլոց։

StrangeLittleGirl
12.04.2019, 20:24
Գյոզալ թեման ինչ սարքեցիք :angry

Ասա է :)) Քո խաթր մի հատ էլ թեմայի շրջանակներում երգ դնեմ։ Կարող ա ռուսախոս աշխարհին ծանոթ ակումբը հիշի

https://www.youtube.com/watch?v=llja-5fmVJk

StrangeLittleGirl
12.04.2019, 20:28
Բյուր մի բան ասե՞մ։ Իմ խորին համոզմամբ լեֆթ վինգը Եվրոպայում սրա համար ա պարտվում։ Ձախ հայացքներից, պրոլետարիատի խնդիրներից փորձում են խոսել մարդիկ ովքեր բնակչության մեծամասնության հետ ոչ մի ընդհանրություն չունեն, չեն տիրապետում նրանց լեզվին, չեն կիսում նույն կենսափորձն ու հիշողությունները, չեն իրականում հասկանում էդ մարդկանց ու փորձում են համոզել որ գիտեն, թե ոնց ավելի լավ կլինի նրանց համար։

Զուտ թեմայից դուրս ի միջի այլոց։
Շին, կարո՞ղ ա ուզում ես ասել ակումբը պրոլետարիատ ա, ես էլ լեֆթ վինգն եմ :D Լավ էլի
Ես ստեղ որևէ մեկի համոզու՞մ եմ, որ իրանց համար ավելի լավ կամ ավելի վատ ա։ Լավ էլի։ Կարո՞ղ ա ես էլ ինչ֊որ բարձր խավից եմ, որ չեմ կիսում էս նույն հիշողություններն ու կենսափորձը։ Ես էլ նույն երկրում, նույն տիպի եկամուտ ունեցող ընտանիքում մեծացած, նույն տիպի կրթություն ստացած մարդ եմ, լսել եմ տարածքի ռադիոները, ոչ թե ինչ֊որ թիթիզ արտասահմանյան կանալներ եմ բռնել։ Ու ստեղ նաև հարց ա ով ում չի հասկանում։ Ավելի շատ ես եմ ինքս ինձ չհասկացված զգում, քան էս թեման ողողած ակումբցիները։

Համ էլ ինչքան ուզում ես, Արամ Ասատրյան լսի :)) Ես քեզ բան չեմ ասի։

Վիշապ
12.04.2019, 20:30
Բյուրակնի լսած ու սիրած երաժշտությունը էն ժամանակ (94-98 թվերին) FM-105.5 ռադիոյի ժանրերից էր, որը երևի առաջին FM-ներից էր «ցուրտումութ» տարիներից հետո, ու էդ ռադիոյով իսկապես «մակարդակ» երաժշտություն էր, հաղորդավարներն էլ կարգին դեմքեր էին: Այսինքն ցերեկը հիմնականում փոփ ժանրեր էին, իսկ իրիկվա կողմ էլեկտրոնային, չիլլ, հաուս, գոա և այլն (Արամ Չախոյան անունով կարգին DJ կար): Ես ուշքից գնում էի էդ ռադիոյի համար, նույնիսկ դրա խաթեր ինքնաշեն ռադիո էի սարքել, տանս կրիշում հատուկ անտենա և այլն, հետո նորմալ ռադիո առա, ու սաղ օրն ու գիշերը էդ ռադիոն էր: Էնպես որ էդ ժամանակ ով ռադիո չուներ կամ չէր ֆայմել միացնել, ապա տելեվիզոռի քյառթու երաժշտության տակ ա մեծացել, ալյա մակարենա-կոկոջամբո, ու Բյուրակնին բան չասեք :yea

StrangeLittleGirl
12.04.2019, 20:33

Վայ, վերջապես մի հոգի հայտնվեց, որ կարա փաստի, որ ինձնից չեմ հորինում էս երգերը :))
Մենակ 105.5֊ը չէր։ Ավելի ուշ նաև Բուրգն էլ, անգամ Արձագանքը որոշակի ժամերի (երբ Արման Բարդումյան չէին միացնում :D )։ Նույն Garbage֊ի երգը որ դրել եմ, Արձագանքով մի դիջեյ անընդհատ դնում էր, ձայնագրել եմ կասետի վրա։

Էլ ասելը ոնց ա լինում հենց հարմար առիթ ա լինում էրեսով ես տալիս :D

Վիշապ
12.04.2019, 20:38
Վայ, վերջապես մի հոգի հայտնվեց, որ կարա փաստի, որ ինձնից չեմ հորինում էս երգերը :))
Մենակ 105.5֊ը չէր։ Ավելի ուշ նաև Բուրգն էլ, անգամ Արձագանքը որոշակի ժամերի (երբ Արման Բարդումյան չէին միացնում :D )։ Նույն Garbage֊ի երգը որ դրել եմ, Արձագանքով մի դիջեյ անընդհատ դնում էր, ձայնագրել եմ կասետի վրա։

Էդ «Բուրգ», «Արձագանք», «Վան» ու չգիտեմինչ մի երկու տարի ուշ հայտնվեցին, ու արդեն աջաբսանդալ սարքեցին սաղ ժանրերն էլ, որակներն էլ, հաղորդավարներն էլ մեկը մյուսից ջրիկ ու տափակ: Մի խոսքով՝ 105.5 ֆորեվր, չնայած վաղուց էլ առաջվանը չի :(

Վիշապ
12.04.2019, 20:54
Հորս արև, լացս գալիս ա, որ հիշում եմ էդ վախտերը, երկիրը դեռ չէր ապականվել, բնություն կար, անձրևը մաքուր էր, խոտը ավելի կանաչ էր, ծաղիկները ավելի հոտավետ էին, աղմուկի տեղը տերևներն էին խշշում... Բայց էդ սաղ հեչ, պատկերացրեք՝ ռադիոյով ասենք սենց բան ա գնում՝

https://www.youtube.com/watch?v=6Uxc9eFcZyM

Հետո Բյուրակնը զանգում ա ռադիո ու ասում ա՝ Ալանիս Մորիսեթ դրեք, աաաաաաաա

Վիշապ
12.04.2019, 21:09
ՈՒ վապշե, սրանից ձեզ!

https://www.youtube.com/watch?v=BGBM5vWiBLo

Adam
12.04.2019, 21:13
Էէ՜՜հ …փչացրիք թեմայի ամբողջ կոլորիտը ձեր կարգին ու մակարդակով երգերով: :sad , Հ.Գ. ես չե՛մ մեծացել տենց երգերի տակ ու ինձ հավասարապես հպարտ քաղաքացի եմ համարում :D , Հ.Գ. Արփինե Բեկջանյանիս ու Կարինե Մովսիսյանիս հետ բերեք. մոնախոո՜՜ս , տա՛տլեե՜՜ֆիի՜՜սսս … ադենաֆիսսսի՜՜ս… ադինատյա՜՜պոռնիի՜սսս…մոնախոո՜՜սս … Հ.Գ. :oy

Գաղթական
12.04.2019, 22:33
Եթե կոչվեր Թաթուլ Ավոյանի ֆան կլուբ, ես թեման չէի բացի, որովհետև ինքս ինձ չեմ ասոցացնում Թաթուլ Ավոյանի կամ իրա ֆանատների հետ։ Բայց թեման կոչվում ա հին օրերի հիթեր, իսկ ես ինձ ասոցացնում եմ հին օրերի հիթերի հետ ու ոչ միայն ուզում եմ հին օրերն ինձ հիշեցնող հիթերով կիսվել, այլև ուզում եմ տեսնել ուրիշների դրած երգերը, որոնք, ասենք, ես էլ կարող էի դրած լինել։ Ու տեսնելով թեմայի համատարած խրախճանքը էս բոլոր երգերի շուրջ՝ ինձ մոտ հարց առաջացավ, թե արդյոք ես ուրիշ մոլորակի վրա եմ մեծացել, որովհետև, փաստորեն, մյուսներին էդ պոպսան ա հիշեցնում հին օրերը, իսկ ես դրանք գիտակցաբար կամ անգիտակցաբար ֆիլտրել եմ, ու էդ երգերը ոչ մի ասոցիացիա չեն առաջացնում իմ մեջ։

Չգիտեմ, թե ե՞ս եմ հարցս էդքան անհասկանալի ձևակերպում, թե՞ դու ես դրան ուղիղ պատասխանելուց միտումնավոր խուսափում:

Հարցը քո ու մնացածի ճաշակի տարբերությունների մասին չի:
Այլ՝ քո վերաբերմունքի՝ քեզնից այլախոհների նկատմամբ:

Մի տեսակ անհարմար եմ զգում, ճիշտն ասած, որ սենց հրապարակային քննարկումա ստացվում:
Ինքս կնախընտրեի նման թեմաները անձնական նամակագրությամբ շոշափել:
ՈՒղղակի բոլորին քո վիրավորելնելա հրապարակային եղել ու սա առաջին դեպքը չի:

Հասկանո՞ւմ ես, մի տեսակ, մեղմ ասած, տարօրինակա ստացվում այլախոհների ու փոքրամասնությունների իրավունքների պաշտպանի քո որդեգրած կերպարը, երբ ինքդ ես անընդհատ անհանդուրժողականություն դրսևորում քեզնից տարբերվողների հանդեպ՝ վիրավորելով ու անպատվելով նրանց զգացմունքները:
Էլ «տականք երգեր», էլ «էշ կերած, էշ մեծացած», էլ «աղբի տակ մեծացած»...

Իմ աչքին էստեղ սուր հակասություն կա, քանի որ մեծ հաշվով սա նույն ագրեսիվ վերաբերմունքն է, որին օրերս ականատեսն եղանք հայտնի տրանսգենդերի միջադեպում...

StrangeLittleGirl
12.04.2019, 23:18
Էդ «Բուրգ», «Արձագանք», «Վան» ու չգիտեմինչ մի երկու տարի ուշ հայտնվեցին, ու արդեն աջաբսանդալ սարքեցին սաղ ժանրերն էլ, որակներն էլ, հաղորդավարներն էլ մեկը մյուսից ջրիկ ու տափակ: Մի խոսքով՝ 105.5 ֆորեվր, չնայած վաղուց էլ առաջվանը չի :(

Բուրգը սկզբերում լավն էր։ Հետո որ ծախեցին, աջափսանդալ դառավ։ Արձագանքով էլ ժամից կախված եթե նորմալ բաները բռնացնեիր, լավ էր։ Թե չէ, Արման Բարդումյան ու Արփինե Բեկջանյան։ Իսկ Վանը հենց սկզբից զիբիլ մտավ։ Հերիք չի երաժշտությունն էր զիբիլ, հաղորդավարներն էլ սաղ ռուսախոս ու իրանցից գոհ։ Նենց տհաճ էր։

Նիկեա
12.04.2019, 23:19
չգիտեմ սա ինչքանով ա հիթ համարվում, բայց ամեն դեպքում :))

https://youtu.be/Qi5Td57SLLM

StrangeLittleGirl
12.04.2019, 23:33
Չգիտեմ, թե ե՞ս եմ հարցս էդքան անհասկանալի ձևակերպում, թե՞ դու ես դրան ուղիղ պատասխանելուց միտումնավոր խուսափում:

Հարցը քո ու մնացածի ճաշակի տարբերությունների մասին չի:
Այլ՝ քո վերաբերմունքի՝ քեզնից այլախոհների նկատմամբ:

Մի տեսակ անհարմար եմ զգում, ճիշտն ասած, որ սենց հրապարակային քննարկումա ստացվում:
Ինքս կնախընտրեի նման թեմաները անձնական նամակագրությամբ շոշափել:
ՈՒղղակի բոլորին քո վիրավորելնելա հրապարակային եղել ու սա առաջին դեպքը չի:

Հասկանո՞ւմ ես, մի տեսակ, մեղմ ասած, տարօրինակա ստացվում այլախոհների ու փոքրամասնությունների իրավունքների պաշտպանի քո որդեգրած կերպարը, երբ ինքդ ես անընդհատ անհանդուրժողականություն դրսևորում քեզնից տարբերվողների հանդեպ՝ վիրավորելով ու անպատվելով նրանց զգացմունքները:
Էլ «տականք երգեր», էլ «էշ կերած, էշ մեծացած», էլ «աղբի տակ մեծացած»...

Իմ աչքին էստեղ սուր հակասություն կա, քանի որ մեծ հաշվով սա նույն ագրեսիվ վերաբերմունքն է, որին օրերս ականատեսն եղանք հայտնի տրանսգենդերի միջադեպում...
Ուրեմն նայի, ես ինձնից այլախոհների նկատմամբ բացարձակապես բացասական վերաբերմունք չունեմ, հակառակը, իրանց հետ ամեն օր շփվում եմ, ոմանց հետ էլ նույնիսկ մտերիմ եմ, որովհետև երկու հոգի ուղղակի չեն կարա լրիվ նույն ձևով մտածեն։ Նույնն էլ ճաշակներին ա վերաբերվում։ Նայի, Շինը Արամ Ասատրյան ա լսում, բայց մեկ ա իրան սիրում եմ :love Դեռ ավելին՝ նաև հասկանում եմ, թե ինչու կարա իրան Արամ Ասատրյանը դուր գա։

Հետո, բոլորին վիրավորելը չգիտեմ, բայց որ դու բռնում ու վիրավորվում ես, էդ իմ խնդիրը չի։ Հիմա էս թեմայում տեղադրված երաժշտությունը աղբ ա։ Դա նույնիսկ երաժշտագետները գիտեն։ Եթե դու դրանից վիրավորվում ես, դա խորապես քո պրոբլեմն ա ու ինձ չի վերաբերում։ Նույնն ա, ինչ եթե հոմոֆոբին ասես՝ անգրագետ ես, գիտելիք չունես, վիրավորվի ու ասի՝ հրապարակային վիրավորում ես։

Ու անկեղծ ասած, ես կարամ սաղի իրավունքները պաշտպանեմ, բայց ես պարտավորված չեմ սաղի հետ մտերիմ լինել կամ սաղին սիրել։ Քեզ չեմ սիրում, ակումբցիներից շատերին չեմ սիրում։ Դու էլ, շատերն էլ ներվերիս վրա ազդում եք, ու քանի ակումբում ես կամ, դա տարբեր տեղերից անընդհատ դուրս ա սպրդելու, ուզես, թե չուզես։ Եթե մեկը ուզենա քեզ վառել կամ հասարակությունից վտարել քո լսած երաժշտության համար (ինչքան էլ լսածդ աղբ լինի), քո քաղաքական հայացքների համար (քանի դեռ դանք ֆաշիզմի չեն հասնում), քո մաշկի գույնի, սեռի, ազգային պատկանելության և այլնի համար, հա՛, ես քո իրավունքները պաշտպանելու եմ։ Բայց երբե՛ք, երբե՛ք քեզ հետ մտերիմ չեմ լինելու։

Բայց էս թեմայում ընդհանրապես ուրիշ բան էր կատարվում։ Էս թեմայում ուղղակի շատ սուր զգացի, թե ինչքան եմ տարբերվում ակումբցիների մեծամասնությունից (լինի դա դրական, թե բացասական իմաստով), ու դա, անկեղծ ասած, մի քիչ ցավ ա պատճառում, որովհետև ակումբը ես միշտ տեսել եմ որպես համախոհների անկյուն, ու գնալով ավելի ու ավելի շատ եմ հայտնաբերում, որ ակումբցիներից շատ ավելի տարբեր եմ, քան ասենք աշխարհի տարբեր ծերերից էկած կոլեգաներիցս։ Հավանաբար ակումբի մասին ունեցածս պատկերացումներն էին սխալ։ Ի՞նչ ա մնում անել։ Մնում ա հարմար պահ գտնել ու էլ ակումբ չմտնել։ Ու անկեղծ ասած չգիտեմ՝ ինչու եմ մտնում, որովհետև ինձ ստեղ տհաճ ա, իմ ներկայությունը շատերի համար տհաճ ա։ Իմ ներվերի վրա գրեթե բոլորն ազդում են, ես գրեթե բոլորի ներվերի վրա ազդում եմ։

StrangeLittleGirl
12.04.2019, 23:34
Էէ՜՜հ …փչացրիք թեմայի ամբողջ կոլորիտը ձեր կարգին ու մակարդակով երգերով: :sad , Հ.Գ. ես չե՛մ մեծացել տենց երգերի տակ ու ինձ հավասարապես հպարտ քաղաքացի եմ համարում :D , Հ.Գ. Արփինե Բեկջանյանիս ու Կարինե Մովսիսյանիս հետ բերեք. մոնախոո՜՜ս , տա՛տլեե՜՜ֆիի՜՜սսս … ադենաֆիսսսի՜՜ս… ադինատյա՜՜պոռնիի՜սսս…մոնախոո՜՜սս … Հ.Գ. :oy

Բռնի

https://www.youtube.com/watch?v=Iw0YRvjxjys

Տրիբուն
12.04.2019, 23:34
Բյուրակնի լսած ու սիրած երաժշտությունը էն ժամանակ (94-98 թվերին) FM-105.5 ռադիոյի ժանրերից էր, որը երևի առաջին FM-ներից էր «ցուրտումութ» տարիներից հետո, ու էդ ռադիոյով իսկապես «մակարդակ» երաժշտություն էր, հաղորդավարներն էլ կարգին դեմքեր էին: Այսինքն ցերեկը հիմնականում փոփ ժանրեր էին, իսկ իրիկվա կողմ էլեկտրոնային, չիլլ, հաուս, գոա և այլն (Արամ Չախոյան անունով կարգին DJ կար): Ես ուշքից գնում էի էդ ռադիոյի համար, նույնիսկ դրա խաթեր ինքնաշեն ռադիո էի սարքել, տանս կրիշում հատուկ անտենա և այլն, հետո նորմալ ռադիո առա, ու սաղ օրն ու գիշերը էդ ռադիոն էր: Էնպես որ էդ ժամանակ ով ռադիո չուներ կամ չէր ֆայմել միացնել, ապա տելեվիզոռի քյառթու երաժշտության տակ ա մեծացել, ալյա մակարենա-կոկոջամբո, ու Բյուրակնին բան չասեք :yea

Ես էտ հիշողությունների պատճառով մինչեւ հիմա ավտոյի մեջ մենակ 105.5 եմ լսում: Ու որտեղ ռադիո լինի իներցիայով առաջինը 105.5 եմ բռնում, դաժե Հայաստանից դուրս: Բայց թեման ուրիշ բանի մասին ա, ու Բյուրը ահավոր սնոբ ա:

StrangeLittleGirl
12.04.2019, 23:37

Սնոբիզմ ես ուզում, դե բռնի։ Էս երգը երբևէ հիթ չի էղել, բայց գլուխս գովամ, որ լսել եմ իննսունականներին։

https://www.youtube.com/watch?v=Pq2IvSFbMyQ

Յոհաննես
12.04.2019, 23:39
Էս վերջի քննարկմանը չեմ ուզում մասնակցել ու մեր մանկությունից սրտաճմլիկ բաներ գրեմ,ոչ էլ կուզեմ ասել,որ դե դուք վերի արտի ցորեն,մենք էլ խիյարի մեշոկ :Դ այլ էդ թեման համարենք փակված,կամ ուրիշ բաժին տեղափոխեք,իսկ ստեղ շարունակենք մեր ուրախութունը

https://www.youtube.com/watch?v=p47fEXGabaY

https://www.youtube.com/watch?v=YnopHCL1Jk8

Գաղթական
12.04.2019, 23:52
Ուրեմն նայի, ես ինձնից այլախոհների նկատմամբ բացարձակապես բացասական վերաբերմունք չունեմ, հակառակը, իրանց հետ ամեն օր շփվում եմ, ոմանց հետ էլ նույնիսկ մտերիմ եմ, որովհետև երկու հոգի ուղղակի չեն կարա լրիվ նույն ձևով մտածեն։ Նույնն էլ ճաշակներին ա վերաբերվում։ Նայի, Շինը Արամ Ասատրյան ա լսում, բայց մեկ ա իրան սիրում եմ :love Դեռ ավելին՝ նաև հասկանում եմ, թե ինչու կարա իրան Արամ Ասատրյանը դուր գա։

Հետո, բոլորին վիրավորելը չգիտեմ, բայց որ դու բռնում ու վիրավորվում ես, էդ իմ խնդիրը չի։ Հիմա էս թեմայում տեղադրված երաժշտությունը աղբ ա։ Դա նույնիսկ երաժշտագետները գիտեն։ Եթե դու դրանից վիրավորվում ես, դա խորապես քո պրոբլեմն ա ու ինձ չի վերաբերում։ Նույնն ա, ինչ եթե հոմոֆոբին ասես՝ անգրագետ ես, գիտելիք չունես, վիրավորվի ու ասի՝ հրապարակային վիրավորում ես։

Ու անկեղծ ասած, ես կարամ սաղի իրավունքները պաշտպանեմ, բայց ես պարտավորված չեմ սաղի հետ մտերիմ լինել կամ սաղին սիրել։ Քեզ չեմ սիրում, ակումբցիներից շատերին չեմ սիրում։ Դու էլ, շատերն էլ ներվերիս վրա ազդում եք, ու քանի ակումբում ես կամ, դա տարբեր տեղերից անընդհատ դուրս ա սպրդելու, ուզես, թե չուզես։ Եթե մեկը ուզենա քեզ վառել կամ հասարակությունից վտարել քո լսած երաժշտության համար (ինչքան էլ լսածդ աղբ լինի), քո քաղաքական հայացքների համար (քանի դեռ դանք ֆաշիզմի չեն հասնում), քո մաշկի գույնի, սեռի, ազգային պատկանելության և այլնի համար, հա՛, ես քո իրավունքները պաշտպանելու եմ։ Բայց երբե՛ք, երբե՛ք քեզ հետ մտերիմ չեմ լինելու։

Բայց էս թեմայում ընդհանրապես ուրիշ բան էր կատարվում։ Էս թեմայում ուղղակի շատ սուր զգացի, թե ինչքան եմ տարբերվում ակումբցիների մեծամասնությունից (լինի դա դրական, թե բացասական իմաստով), ու դա, անկեղծ ասած, մի քիչ ցավ ա պատճառում, որովհետև ակումբը ես միշտ տեսել եմ որպես համախոհների անկյուն, ու գնալով ավելի ու ավելի շատ եմ հայտնաբերում, որ ակումբցիներից շատ ավելի տարբեր եմ, քան ասենք աշխարհի տարբեր ծերերից էկած կոլեգաներիցս։ Հավանաբար ակումբի մասին ունեցածս պատկերացումներն էին սխալ։ Ի՞նչ ա մնում անել։ Մնում ա հարմար պահ գտնել ու էլ ակումբ չմտնել։ Ու անկեղծ ասած չգիտեմ՝ ինչու եմ մտնում, որովհետև ինձ ստեղ տհաճ ա, իմ ներկայությունը շատերի համար տհաճ ա։ Իմ ներվերի վրա գրեթե բոլորն ազդում են, ես գրեթե բոլորի ներվերի վրա ազդում եմ։

ՃՃՃ

Ապրես:
Գլխանց ասեմ, որ եթե ինձ վառելուց լինեն, դու հանկարծ չխառնվես:
Մնում էր մի հատ էլ քեզ պատական լինեմ կյանքս փրկելու համար )))

Ոչ էլ քո մտերմություննա ինձ պետք:
Սխալ ենթադրություն ես արել:

Ահագին վախտա քեզ արհամարհում էի:
Էդ դու էիր պարբերաբար գնում-գալիս, գրառումներս մեջբերում:

ՈՒղղակի՝ վիրավորանքին վիրավորանքով պատասխանելու փոխարեն, մտածեցի փորձեմ իր սխալը բացատրել:
Մեկ էլ տեսար՝ էս անգամ հասկանա..

Խոստովանում եմ՝ սխալվեցի:

Լավ լեր

Յոհաննես
12.04.2019, 23:53
ԽՍՀՄ-ի փլուզումը

https://www.youtube.com/watch?v=W7hAo28NCXc

Adam
13.04.2019, 00:18
Շին-ի Արամ Ասատրյան լսելը ինձ էլ նեղեց մի տեսակ… հիասթափվեցի: :ճճ … ոնց որ վերջերս պապայիցս հիասթափվեցի երբ մտա իր տուն մեկ էլ տեսնեմ՝ Արամ Ասատրյան ա լսում : Աչքերս արցունքոտվեցին… ինձ դավաճանված ու խաբված զգացի: Ասեցի. ո՛նց … դու՞՞՞ … մենակ թե ո՛չ դու, խնդրում եմ… սա մեջքից խփելու պես մի բան ա. մի՛ արա, հեր, ես առանց էն էլ տռավմաների մեջ մեծացած էրեխա եմ… հիմա էլ դու՛ ես ինձ է՛ս ձևով նագլիաբար քցու՞մ: Ախր չէ՞ որ դու՛ էիր ամբողջ կյանքումդ իմ ներկայությամբ քֆրտում ռաբիզն ու ամեն տեսակ Թաթուլ-Հայկոներին… ախր չէ՞, որ ես քո երաժշտական ճաշակից ոգեշնչվել եմ դեռ պատանի հասակից, օտեց... մի՛ արա սենց բան էս ազիզ օրով, խնդրում եմ քեզ: Մեկ էլ շուռ գա ու ի՞նչ ասի. «չէ, Արամ Ասատրյանը կարո՛ղ ա ռաբիզ ա, բայց մի տեսակ համո՛վ ռաբիզ ա»: Վա՜՜՜յ Ադամ, վառվես դու գեհենի կրակների մեջ, սեփական օտե՛ցդ քեզ մեջքից խփեց … ի՞նչ Կեմերոն, ի՞նչ Դեյվիդ Ֆլինչ կամ փինք ֆլոյդ … կամ էլ Մորիկոնե կամ Զիմմեռ … սաղ ֆիգնյա ա Ադամ… կեղծավոր են մարդիկ … խաբում են քեզ բոլորը: Բո՛լո՛րը՛: Բա:

StrangeLittleGirl
13.04.2019, 00:32
ՃՃՃ

Ապրես:
Գլխանց ասեմ, որ եթե ինձ վառելուց լինեն, դու հանկարծ չխառնվես:
Մնում էր մի հատ էլ քեզ պատական լինեմ կյանքս փրկելու համար )))

Ոչ էլ քո մտերմություննա ինձ պետք:
Սխալ ենթադրություն ես արել:

Ահագին վախտա քեզ արհամարհում էի:
Էդ դու էիր պարբերաբար գնում-գալիս, գրառումներս մեջբերում:

ՈՒղղակի՝ վիրավորանքին վիրավորանքով պատասխանելու փոխարեն, մտածեցի փորձեմ իր սխալը բացատրել:
Մեկ էլ տեսար՝ էս անգամ հասկանա..

Խոստովանում եմ՝ սխալվեցի:

Լավ լեր
Ահ, փաստորեն ձերդ մեծությունը դեռ ուզում ա սխա՞լ բացատրել։ Շնորհակալ եմ, դու հաստատ էն մարդը չես, որը պիտի ինձ սխալ բացատրի։

StrangeLittleGirl
13.04.2019, 00:35
Շին-ի Արամ Ասատրյան լսելը ինձ էլ նեղեց մի տեսակ… հիասթափվեցի: :ճճ … ոնց որ վերջերս պապայիցս հիասթափվեցի երբ մտա իր տուն մեկ էլ տեսնեմ՝ Արամ Ասատրյան ա լսում : Աչքերս արցունքոտվեցին… ինձ դավաճանված ու խաբված զգացի: Ասեցի. ո՛նց … դու՞՞՞ … մենակ թե ո՛չ դու, խնդրում եմ… սա մեջքից խփելու պես մի բան ա. մի՛ արա, հեր, ես առանց էն էլ տռավմաների մեջ մեծացած էրեխա եմ… հիմա էլ դու՛ ես ինձ է՛ս ձևով նագլիաբար քցու՞մ: Ախր չէ՞ որ դու՛ էիր ամբողջ կյանքումդ իմ ներկայությամբ քֆրտում ռաբիզն ու ամեն տեսակ Թաթուլ-Հայկոներին… ախր չէ՞, որ ես քո երաժշտական ճաշակից ոգեշնչվել եմ դեռ պատանի հասակից, օտեց... մի՛ արա սենց բան էս ազիզ օրով, խնդրում եմ քեզ: Մեկ էլ շուռ գա ու ի՞նչ ասի. «չէ, Արամ Ասատրյանը կարո՛ղ ա ռաբիզ ա, բայց մի տեսակ համո՛վ ռաբիզ ա»: Վա՜՜՜յ Ադամ, վառվես դու գեհենի կրակների մեջ, սեփական օտե՛ցդ քեզ մեջքից խփեց … ի՞նչ Կեմերոն, ի՞նչ Դեյվիդ Ֆլինչ կամ փինք ֆլոյդ … կամ էլ Մորիկոնե կամ Զիմմեռ … սաղ ֆիգնյա ա Ադամ… կեղծավոր են մարդիկ … խաբում են քեզ բոլորը: Բո՛լո՛րը՛: Բա:
Ադամ ջան, իրականում Արամ Ասատրյանը էնքան էլ ցածրորակ արվեստ չի, ինչքան տարածված կարծիք կա։ Ինքը իրա տեքստերով բավական հետաքրքիր ա, ինչ֊որ տեղ նույնիսկ պոետիկ։ Անձամբ ես չեմ լսի, բայց (այլևս) չեմ զարմանում, որ Շինը կարող ա լսի։ Իրոք, մի ալարի, դիր մի քիչ ուսումնասիրի երգերը։

Adam
13.04.2019, 00:37
Ադամ ջան, իրականում Արամ Ասատրյանը էնքան էլ ցածրորակ արվեստ չի, ինչքան տարածված կարծիք կա։ Ինքը իրա տեքստերով բավական հետաքրքիր ա, ինչ֊որ տեղ նույնիսկ պոետիկ։ Անձամբ ես չեմ լսի, բայց (այլևս) չեմ զարմանում, որ Շինը կարող ա լսի։ Իրոք, մի ալարի, դիր մի քիչ ուսումնասիրի երգերը։ մենակ էն, որ Արտաշն իրա տղեն ա ՝ չէ :

Յոհաննես
13.04.2019, 00:37
Ախր,շատ լավնա,հրաշք գործա :love

https://www.youtube.com/watch?v=c6l1TD-fZxQ

Adam
13.04.2019, 00:37
:))

https://www.youtube.com/watch?v=9OPc7MRm4Y8

Thom
13.04.2019, 00:39
Ադամ ջան, իրականում Արամ Ասատրյանը էնքան էլ ցածրորակ արվեստ չի, ինչքան տարածված կարծիք կա։ Ինքը իրա տեքստերով բավական հետաքրքիր ա, ինչ֊որ տեղ նույնիսկ պոետիկ։ Անձամբ ես չեմ լսի, բայց (այլևս) չեմ զարմանում, որ Շինը կարող ա լսի։ Իրոք, մի ալարի, դիր մի քիչ ուսումնասիրի երգերը։

Հըըը՞ն :o Էս դու՞ ես գրում :D

https://www.youtube.com/watch?v=tWgpd761yRs

Բարեկամ
13.04.2019, 00:43
Դուք բոլորդ մենակ լսում էիք, իսկ մենք նաև գրում էինք ։)
Իմ սերունդը տետր ուներ երգերի, ուր գրում էինք հիթային երգերի տեքստերը։ Հեշտ բան չէր դրանք ճարելը, ինտերնետ֊բան չկար, ոչ էլ կասետները կային, երգը լսվում էր հեռարձակումից հեռարձակում։
Ես դեռ պահել եմ էդ տետրս :love
Սիրուն զարդարած, ֆլոմաստերներով հայլայթ արած, տեքստերի կողքն էլ մոդայի հազվագյուտ ամսագրերից կտրած աղջիկների նկարներ :))

Varzor
13.04.2019, 00:43
Ու կարծում եմ մինչև հիմա էլ հիթ է ...

https://www.youtube.com/watch?v=fvPpAPIIZyo

Adam
13.04.2019, 00:45
Դուք բոլորդ մենակ լսում էիք, իսկ մենք նաև գրում էինք ։)
Իմ սերունդը տետր ուներ երգերի, ուր գրում էինք հիթային երգերի տեքստերը։ Հեշտ բան չէր դրանք ճարելը, ինտերնետ֊բան չկար, ոչ էլ կասետները կային, երգը լսվում էր հեռարձակումից հեռարձակում։
Ես դեռ պահել եմ էդ տետրս :love
Սիրուն զարդարած, ֆլոմաստերներով հայլայթ արած, տեքստերի կողքն էլ մոդայի հազվագյուտ ամսագրերից կտրած աղջիկների նկարներ :)) Խնդրում եմ մի էրկու հատ սկան դիր էդ տետրիցդ՝ խրարխճանքն ավելի համով դարձնելու համար :)) , ահավոր հետաքրքիր ա :)

Յոհաննես
13.04.2019, 00:45
Գիտեմ,վերջը պարզվելու է,որ Լասկըվի Մայի համերգին Տրիբունի ու Ուլուանայի հետ իմ երեխեքն էլ են գնացել :D

https://www.youtube.com/watch?v=m7A4uy6Nw0k

https://www.youtube.com/watch?v=SVGwTLRgWkg

Բարեկամ
13.04.2019, 00:46
Խնդրում եմ մի էրկու հատ սկան դիր էդ տետրիցդ՝ խրարխճանքն ավելի համով դարձնելու համար :)) , ահավոր հետաքրքիր ա :)

Ու կդնեմ :beee

Յոհաննես
13.04.2019, 00:48
Արաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաա:love :love

https://www.youtube.com/watch?v=ogRkYS-9CnY

Adam
13.04.2019, 00:48
Օֆիցիալ կերպով ու շատ թարախ նախանձով Յոհանին սկսում եմ չսիրել՝ էսպիսի անշլագային և ռեկորդակիր թեմա բացելու համար: :)) Սա տվեց էն իմ երբեմնի Դիմակին էլ անցավ: :D

Varzor
13.04.2019, 00:49
Ո?վ է հիշում

https://www.youtube.com/watch?v=Xhypv9Ja8sU

Բարեկամ
13.04.2019, 00:49
Գիտեմ,վերջը պարզվելու է,որ Լասկըվի Մայի համերգին Տրիբունի ու Ուլուանայի հետ իմ երեխեքն էլ են գնացել :D

https://www.youtube.com/watch?v=m7A4uy6Nw0k

https://www.youtube.com/watch?v=SVGwTLRgWkg

Այյյյ, Ալիսայի երգն էլ ունեի տետրում :P

Յոհան, ձերը հո գյուղ չի եղել, լրիվ Մարկեսի Մակոնդոն :love