PDA

Դիտել ողջ տարբերակը : Ի՞նչ է ցանցերի մոնիտորինգը



Պեպենիկ
09.04.2019, 03:17
Ողջույն,

Փորձում եմ հասկանալ ինչ է ցանցերի մոնիտորինգը, supernetting-ը։ Կխնդրեի փոքր-ինչ բացատրել կամ թեմային առնչվող օգտակար հղումներ դնել )

Varzor
09.04.2019, 04:46
Ողջույն,
Փորձում եմ հասկանալ ինչ է ցանցերի մոնիտորինգը, supernetting-ը։ Կխնդրեի փոքր-ինչ բացատրել կամ թեմային առնչվող օգտակար հղումներ դնել )

Կարճ նկարագրությամբ. մոնիտորինգը supernetting-ի հետ կապ չունի:

Ցանցի մոնիտորինգը (մշտադիտարկում) ցանցում տեղի ունեցող անցուդարձի վերաբերյալ ընթացիկ տեղեկատվությումը դիտարկումը, հավաքագրումը և դրա հիման վրա տեղեկացնումների և ահազանգերի ստեղծումն է, ինչը թույլ է տալիս կատարել.
1. Ընթացիկ խնդիրների (խափանումներ, ընդհատումներ, "խցանումներ", կոնֆլիկտներ, ներխուժումներ և այլն) հայտնաբերում և հնարավորության դեպքում վերացում
2. Ապագա խնդիրների կանխատեսում և կանխարգելում
3. Ռեսուրսների պլանավորում

Ավելի մանրամասն և հասկանալի Վիկիում (https://en.wikipedia.org/wiki/Network_monitoring) :)

Supernetting-ը տեխնիկական "հնարքների" կիրառում է, որը թույլ է տալիս մանր ցանցերի կառավարումն ու երթուղումը "միավորել" դրաց համար ընդհանուր կանոններ և տրամաբանություն սահմանելով:
Ըստ էության Subnetting-ի հակադարձ գործողությունն է:

Ավելի ակնառու այստեղ (https://www.computernetworkingnotes.com/ccna-study-guide/supernetting-tutorial-supernetting-explained-with-examples.html)

Պեպենիկ
09.04.2019, 12:15
Անչափ շնորհակալ եմ :hands

Իսկ ցանցային կառուցվածքի ուսումնասիրության համար ի՞նչ նյութեր խորհուրդ կտայիք կարդալ

Varzor
09.04.2019, 12:34
Անչափ շնորհակալ եմ :hands

Իսկ ցանցային կառուցվածքի ուսումնասիրության համար ի՞նչ նյութեր խորհուրդ կտայիք կարդալ

Երևույթն ամբողջապես և հիմնարար պատկերացնելու համար առաջին հերթին պետք է մանրամասն ուսումնասիրել ցանցի OSI մոդելը, ինչը, թեև համարվում է հնացած, բայց լիարժեք պատկերացում է տալիս տեղեկատվական ցանցի կառուցվածքի և կիրառության հիմնարար սկզբունքների վերաբերյալ։ Ըստ էության մոտեցումները և տրամաբանությունը չեն փոխվել, միայն լուծումներն են շատացել և տեխնոլոգիաներն են զարգացել։

Շատ լավ ու հիմնավոր, թեկուզ և մի փոքր հին ձեռնարկ է (https://www.bsuir.by/m/12_100229_1_85460.pdf)՝ մանրամասն և հասկանալի, մանավանդ բազային գիտելիքներ ձեռք բերելու համար։ Բնօրինակը անգլերեն է։

Պեպենիկ
09.04.2019, 13:30
Եւս մեկ անգամ շնորհակալ եմ

Շատ օգնեցիք :)