PDA

Դիտել ողջ տարբերակը : Յոգայի դասեր հոգեբույժի հետ (Բյուր)



Adam
05.04.2019, 03:14
Adam
Դոկտոր, բարև: REC-ը տվել եմ: Եթերում ես արդեն:

StrangeLittleGirl
ես գործի եմ հիմա, չեմ կարա խոսամ :))

Adam
օկ, չէին սպասումը հետո կներխուժի ուրեմն :ճ

StrangeLittleGirl
:))


Հաջորդ օրը.


StrangeLittleGirl
14:30ից 3 ժամանոց ճամփա եմ գնալու, թե հարմար ա, էդ ժամանակ կարանք..


մի քանի ժամից.


Adam
նոր եմ կարդում ))))

StrangeLittleGirl
:D Հա, ոչինչ, մեկ ա սաղ ճամփին սիրտս խառնում էր...

Adam
ի՞նչ ա եղել լօլ..

StrangeLittleGirl
Ավտոբուս :D

Adam
)))) ուր ես գնում..
արի ստեղ գնանք ֆռֆռանք :ճ

StrangeLittleGirl
Օրհուսից Կոպենհագեն։ Իմ սովորական ճամփան ա։ Ուղղակի սովորաբար գնացքով եմ գնում...

Adam
էս ինտերվյուն արդեն սկսել ե՞նք … ))) ես ռույլին եմ կներես )) իրիկունն օնլայն կլինեմ, հենց հարմար եղավ՝ գրի :P

StrangeLittleGirl
Հա, ես էլ հեծանիվիս եմ հասնում հեսա

Adam
)))) օկ:


նույն օրը երեկոյան.


Adam
Հիմա՞:

StrangeLittleGirl
Համերգի եմ :))

Adam
տնաշեն …
ուֆֆ, օկ

StrangeLittleGirl
Ազատ էի մինչև հիմա, տնաշեն :D

Adam
)))) օկ , սպասում եմ՝ համերգը պրծնի, նայի :P
ի՞նչ համերգ ա...
լավ, գնա լսի: Հեսա կասի՝ էս շուխուրի մեջ գրում ա… լօլ
ես էլ եմ ուզում համերգ :(


կես ժամ հետո.


StrangeLittleGirl
Դեռ չի սկսել :))
Mike Krol

Adam
արդե՛ն կարայինք վերջացրած լինեինք զրույցը...
գրած երաժշտությունը չգիտեմ, բայց դեմքը վատը չի...
կուտվի …
ես էլ Ջոուն Ռիվըրզ եմ լսում … մոռթում ա:

StrangeLittleGirl
Ընկերուոհուն եմ շատ սիրում. Alison Krutchfield։ ստեղ նստած ա մեր կողքը:
Կարայինք տեսականորեն վերջացրած լինեինք, բայց պիտի համ էլ սոշըլ ըլնեմ:

Adam
մենակ an ambulance -ը դուրս եկավ: Fifteen minutes-ի կլիպի ոճն էլ Ստրոմայեական ա մի քիչ… եսիմ… վատը չի, բայց իմը չի:
օկ, դու հանգիստ սոշըլ եղի, ես սպասում եմ: Գնամ կինոս նայեմ: Good Will Hunting :D


չափից ուշ երեկոյան.


StrangeLittleGirl
Լսի, համերգը նոր պրծավ, սատկած եմ։ Դավայ վաղը իրիկվա յան, տանն եմ էդ ժամանակ:

Adam
օկ պաչ:


Էն մյուս օրը.


StrangeLittleGirl
էսօր մինչև 13:30 էլ եմ ազատոտ :))

Adam
լսի հյուր ունեմ 12-ին գալու ա հաց ուտենք )))) … իրիկունը մնաց… ոնց պայմանավորվել էինք: Իրիկունը երբ ազատվես՝ գրի: :))

StrangeLittleGirl
օք, պիտի որ 9֊ի կողմերը ազատ լինեմ:

Adam
օկ: :B :))


իրիկունը.


Adam
Ստեղ եմ. օնլայն էղար՝ ձեն տուր:

StrangeLittleGirl
էկա :)

Adam
օկ, ո՞նց ես: Ո՞նց անցավ երեկվա համերգը:

StrangeLittleGirl
Շատ լավ։ Ճիշտն ասած, երաժշտի երգացանկը լրիվ անծանոթ էր, մենք ընկերուհու համար էինք գնացել։
Բայց ահագին կայֆ համերգ էր ու ահագին մտերմիկ. բեմի երաժիշտներից կես մետր հեռավորության վրա էինք։

Adam
Կոպենհագենում է՞ր, թե՞ Հորուսում...
Օրհուս...:D
Հորուսը անունս տվեց:

StrangeLittleGirl
Հորուս :)) Քրիստիանիայում :))

Adam
05.04.2019, 03:18
Adam
:D
Վերջերս օրագիրդ էի կարդում … միայնության զգացում ա թափվում օրագրիցդ… ինչի՞ ա տենց: Հիասթափվել ե՞ս ինչ-որ բանից:

StrangeLittleGirl
Չէ, ոչ մի բանից էլ չեմ հիասթափվել, բայց երբ երկու քաղաքների արանքում ես, երբ երրորդն էլ կա՝ Երևանը, ու ոչ մի տեղ չես հասցնում
ամուր ընկերական շրջապատ ստեղծել, երբ ընկերներդ էլ են անընդհատ տեղափոխվում, ինչ֊որ պահից սկսում ես ահավոր մենակ զգալ։ Բայց դե աշխատում եմ չմտածել :))

Adam
Ինձ թվում ա՝ դու հեչ էլ մենակ չես: Ուսանողներիդ կողմից հարգված, ստաժավոր դոկտոր ես, ճամփորդում ես, համերգների գնում …
ուղղակի քեզ կոնկրետ շրջապատի փոփոխությունն ա, որ նեղում ա: Կայուն շրջապատ ես ուզում…
բայց դե՝ էն ամենին ինչին հասել ես… դրա հետ մեկտեղ էլ կայուն շրջապատ… ինձ թվում ա՝ երկու երնեկ մի տեղ չի լինում, հը՞: Թե՞ ժամանակ ա պետք …

StrangeLittleGirl
Ուսանողներիս կողմից հարգվա՞ծ :)) Դրանց անունը մի տուր։ Էս սեմեստեր էրկու ոտով ցեխն եմ ընկել։
Համ էլ ժամանակ ինչի՞ համար։ Իմ ամբողջ շրջապատն ինձ նման անկայուն ա. մի օր ստեղ են, մի օր չէ։
Կոպենհագենում իմ հինգ տարի առաջվա ընկերներից շատ քչերն են մնացել։

Adam
))) դե մտածեցի՝ էն բագաժը որ դու՛ ունես ու եկել հասել ես Կոպենհագեն … հայուհի… մեն-մենակ … ու ակադեմիկոս…
պիտի հարգված լինի եվրոպացիների կողմից :)) , … ժամանակ՝ տեղավորվելու… ստաբիլ աշխատանք գտնելու … որին էլ կհետևի ստաբիլ շրջապատը, երևի, հը՞:

StrangeLittleGirl
հեհեհհե :)) հարգված լինելը ուրիշ բան ա, մոտիկ շրջապատը ուրիշ։ մոտիկ շրջապատ ստեղծելն ահագին ժամանակատար գործ ա։
իսկ ստաբիլ աշխատանքն էլ եթե ակադեմիայում մնամ, առաջիկա հինգ֊վեց տարում դժվար լինի։ ես ստաբիլ բնակավայրից էլ գոհ կլինեմ:

Adam
Քեզ միշտ Կոպենհագենի ու Երևանի արանքում ե՞ս տեսնում:

StrangeLittleGirl
Ի՞նչ իմաստով:

Adam
հաճախ գնալ-գալու … ինձ մոտ տպավորություն ա, որ դու դեռ ոչ մի տեղ չես հաստատվել:
Միգուցե սխա՞լ տպավորություն ա: Հաստատվել՝ տեղայնքի, երկրի մասով:

StrangeLittleGirl
ի՞նչ ա նշանակում հաստատվել։ Ես Երևանից վաղուց կտրված եմ։
Տարին սաղ իրար գումարած հազիվ երկու շաբաթ եմ Երևանում։

Adam
Դե, հաստատվել մի երկրում ու կյանքի մեծ մասն էնտեղ անցկացնել: Ես ինչքան քեզ հիշում եմ՝ դու մե՛կ Ֆինլանդիայում էիր, մե՛կ Դանիայում …
հիմա էլ Դուբլինում աշխատանք ես փնտրում … արդյո՞ք արկածախնդիր ճանապարհորդ ա Բյուրը, թե՞ ուղղակի հնարավորություններն են, որ իրեն մի երկրից մյուսը կտեղափոխեն:
Ինձ մոտ միշտ տպավորություն ա եղել, որ դու Դանիայում կուզեիր ապրել ողջ կյանքդ , աշխատել էդտեղ ու մնալ էդտեղ …

StrangeLittleGirl
Անկեղծ ասած, եթե ամեն ինչ իմ ձեռքում լիներ, ես կմնայի Դանիայում։ Դուբլինի աշխատանքին էլ երևի կդիմեմ, բայց չեմ անցնի։
Կամ էլ կանցնեմ, բայց չեմ գնա։ Վերջին հինգ տարում Դանիայում եմ ապրել ու առայժմ մտադրություն չունեմ ուրիշ երկիր տեղափոխվելու։
Ի վերջո, ես մենակ չեմ, հետս էլի մարդ կա, ու իրա ցանկությունների հետ էլ պետք ա հաշվի նստել։

Adam
Ինչի՞ Դանիան ընտրեցիր: Ու 5 տարի առաջ ո՞րտեղ էիր:

StrangeLittleGirl
Հինգ տարի առաջ Հայաստանում էի :)) Դանիան չընտրեցի, տենց ստացվեց ուղղակի։ Մաստերիցս հետո Հայաստան էի հետ գնացել ու ուժեղ հետադարձ մշակութային շոկի տակ էի։
Մինչև էդ շոկը կանցներ, սկսեցի արագ֊արագ փորփրել, թե ինչ կարելի ա անել ու սկսեցի PhD ծրագրեր ման գալ։
Նենց ստացվեց, որ Կոպենհագենի համալսարանում իմ պրոֆիլին շատ համապատասխան տեղ կար։
Դիմեցի, անցա, էլ ուրիշ տեղ չդիմեցի, միանգամից էկա ստեղ։ Ու տենց էլ մնացի։

Adam
որ եկար, լեզվին արդեն տիրապետում էի՞ր…

StrangeLittleGirl
չէ, բացարձակ, ոչ մի բառ չգիտեի:

Adam
ու ինչքա՞ն տևեց մինչև կարողացար մինիմալ շփման մակարդակի հասցնել:

StrangeLittleGirl
եսի՞մ։ շատ երկար...

Adam
լու՞րջ … լօլ ես մտածում էի՝ ամիսներ ))))
հաշվի առնելով էն փաստը, որ շատ լեզուներ գիտես ու պետք ա որ օգնած լիներ շուտ յուրացնելու մեջ...

StrangeLittleGirl
Դանիերենը շատ յուրահատուկ լեզու ա։ Ասենք կարող ա գնաս, անգիր անես մի շարք արտահայտություններ,
լսարանում ասես֊խոսաս, մեկ էլ իրական կյանքում մեկը մի բան ասի, չհասկանաս, խնդրես՝ անցնի անգլերենի:

Adam
հիմա ի՞նչ մակարդակի ա դանիերենդ …
A1 , A2 , B1 , B2 , C1 թե՞ C2...

StrangeLittleGirl
B2֊ը երկուսուկես տարի առաջ եմ հանձնել։ Բայց հիմա չգիտեմ որ մակարդակի եմ։ Կարող ա տեղում լռվել եմ, կարող ա ավելի բարձր։

Adam
լավ, դու էն ասա … ինչի՞ ես երկու ոտով ցեխը ընկել ուսանողներիդ պահով...
կաշառք ե՞ս վերցրել:

StrangeLittleGirl
դանիացի են :))
չէ հա, ինչ կաշառք։ դանիացի ուսանողների հետ ահավոր դժվար ա:

Adam
)))) ես չգիտեմ դա ինչ ա նշանակում: Դանիացի ընդամենը մեկի հետ եմ շփվել:
լօլ … առանձնապես տպավորված չեմ իրանցով, չգիտեմ …
ինչի՞ ա դժվար: Պահանջկոտ ե՞ն… թե՞ ալարկոտ...

StrangeLittleGirl
ահավոր ալարկոտ են։ ես կարծում էի՝ Կոպեհանգենի համալսարանից ա։ բայց Օրհուսում էլ ա նույն վիճակը.
արտասահմանցի ուսանողները լրիվ պարտաճանաչ ամեն ինչ անում են, իսկ դանիացի ուսանողները մի այլ կարգի ալարում են:

Adam
ինչից ա՞ դա, ինչ ես կարծում… կարող ա՞ սկանդինավյան ժողովուրդներն էնքան պրոբլեմ չեն տեսել ու
ապահովության մեջ ապրելով ուղեղները ճարպակալվել դարձել են անպիտա՞ն …

StrangeLittleGirl
դժվար Սկանդինավիայից լինի։ Շվեդ, նորվեգացի ու ֆին ուսանողներ ունեցել եմ, տենց չեն։ Կարծում եմ՝ համակարգային ա։
Լավ չեն պատժվում պահանջները չկատարելիս։ Ոնց որ փոքր էրեխեք լինեն, դասախոսն էլ իրանց հետևից ընկած իրանց պահանջները բավարարի։

Adam
հա, ես հենց դեպի դա էլ գալիս էի: Շատ են երես առել իրենց անհոգությունից…
բայց կյանքն իրոք անհոգ ա՞ էդտեղ, ըստ քեզ:

StrangeLittleGirl
հա, ահավոր անհոգ ա։ էնքան դարդ չեն տեսել, որ բակտերիաներից են վախենում։
բայց ուսանողների վիճակը էդ անհոգությունից չի, կրթական համակարգից ա։

Adam
)))) իսկ համակարգային փոփոխություններ իրականցնելն անհնար բան ե՞ս համարում…

StrangeLittleGirl
դե պետք ա ցանկություն լինի։ ոչ ոք չի ուզում առայժմ:

Adam
լավ, իսկ ինչի՞ քեզ դեռ 5-6 տարի պետք, որ ակադեմիայում կարողանաս աշխատանք գտնել… ինչու՞ ոչ շուտ…

StrangeLittleGirl
ակադեմիան տենց ա։ Դանիայում PhD֊ն վերջացնելուց հետո միջինում վեց տարի ա պետք լինում մշտական աշխատանքի անցնելու համար,
իսկ կանանց ավելի շատ։ ես PhD֊ն մեկուկես տարի առաջ եմ վերջացրել։
նենց որ առաջիկա մի քանի տարին դեռ պոստդոկային օղակում լռվելու եմ, էն էլ եթե բախտս բերի, ու պոստդոկի գործ կամ ֆինանսավորում ճարեմ։

Adam
Քեզ մեծ ծանոթություններ ա պետք նաև: Չես կարծու՞մ, որ ցանցն ու շրջապատն էլ կարա նպաստի էդ «բախտդ բերելուն»…

StrangeLittleGirl
հա, դա էլ, բայց ցանցերը տղամարդկանց համար ավելի լավ են աշխատում։ նենց որ քաքի մեջ եմ :))

Adam
)))) չեմ կարծում՝ էդ աստիճանի: Դու պրպտող ես: Մի բան կգտնես: Լսի, բայց վերջին հաշվով գոհ ե՞ս, որ էս ուղին ես ընտրել …

StrangeLittleGirl
դե ստատիստիկան ուրիշ բան ա ցույց տալիս, փորձն էլ, նենց որ չգիտեմ։ Եսի՞մ։ համ էլ ով ա ասում ընտրել եմ, դուրս չգա, կթողնեմ:

Adam
հա, ուղղակի տարիներիցդ ա գնում … լօլ ))

StrangeLittleGirl
է գնում ա, գնա, հետո՞ :))

Adam
))) հետո էն, որ 60 տարեկանում մարմինդ էդքան ճկուն չի լինի, որ հանգիստ խղճով ապահով գնաս յոգայի ու կայֆ բռնես :Դ
հիմա՛ ա պետք ապահովության ու ստաբիլության հասնել: :ճ

StrangeLittleGirl
դու ինձ մի ասա ինչ ա պետք :P ակադեմիան ստաբիլություն չի, արխային։
ու ես պատրաստ եմ, որ վաղ թե ուշ կարող ա թողնեմ։ կարող ա էս տարի, կարող ա հինգ տարի հետո:
մի կոլեգա ունեմ, 60 տարեկանում թողեց ակադեմիան, էսօր Կոպենհագենում էր, ֆռֆռում էինք։ հեչ դժգոհ չի ու հեչ ոչ ստաբիլ չի :P

Adam
չեմ ասի :P , եթե հանկարծ թողնես (մարդ ես)… ի՞նչ պիտի անես… ինչ-որ իդեա ունե՞ս…

StrangeLittleGirl
հա, ես հազար ու մի հմտություն ունեմ։ տվյալագիտությունը երևի առաջին ընտրությունս կլինի. թե՛ մասնագետների կարիք կա, թե՛ համապատասխան հմտություններ ունեմ:

Adam
լսի էս քո օպտիմիստության ու ապագային սենց հաստատակամությամբ նայելուդ մեջ կարող ա՞ յոգան մեծ դեր ունի :Ճ

Adam
05.04.2019, 03:19
StrangeLittleGirl
բայց պեսիմիստ լինելու ի՞նչ պատճառ պիտի լինի։ կարող ա յոգան դեր ունի, էսօր գնացել եմ դասի :)) :)) !))

Adam
լավ է՞ր: Շատ քրիփի հո չե՞ն… :Դ

StrangeLittleGirl
չէ, քրիփի չեն :)) էնքան էլ լավ չէր, էս դասատուի մոտ առաջին անգամ էի։ հաթհա յոգայի տեմպով աշտանգա յոգա էր, անդուր էր :))

Adam
կակռազ ես երեկ աշտանգա յոգայի վիդեոներ էի նայում յութուբով… ինքնակրթվում էի :)) :))
... լսի, էդ ինչ սեքսուալ յոգա ա… սաղ պոզաները սեքս ա:

StrangeLittleGirl
հա բա, մանավանդ եթե արագ ես անում :))

Adam
))))) 3 բառով ինձ ասա թե ինչ ա քեզ տվել յոգան մինչ էսօր:

StrangeLittleGirl
մարմնի ճանաչում երևի:

Adam
ուխ: Դզեց:
Հոգեկան հանգստությու՞ն: մոտիվացիա՞... թե՞ դրանք առաջ էլ կար :))

StrangeLittleGirl
նեա, դրանք սաղ սուտ են, էդ բոլորը ցանկացած տեսակի ֆիզիկական ակտիվություն տալիս ա։
ամենակայֆը մարմինը ճանաչելու պահն ա։ մինչև յոգայով զբաղվելս ես գաղափար չունեի, թե ինչ աստիճանի իմ սեփական մարմինը չգիտեի:

Adam
մի օրինակ կարա՞ս բերես՝ մարմինը չճանաչելու: Օրինակ ի՞նչը չգիտեիր: Թևը մնում ա թև, ոտքը ոտք, ունքերն՝ ունքեր…

StrangeLittleGirl
հա, բայց դու չգիտես դրանք ոնց են աշխատում, մինչև յոգայով չես զբաղվում։ օրինակ երբ սարվանգասանա ես անում,
զգում ես մարմնիդ ստորին մասի ծանրությունը ու ուսերիդ ուժը, որ էդ ծանրությունը պահում ա, թևերիդ աշխատանքը, որը կառավարում ա էդ ծանրությունը պահելը:

Adam
հետաքրքիր ա… բայց պետք ա՞, որ իմանանք… հա, իմացար… հետո՞:
Մեր մարմինները մեկ ա շինծու ավատարներ են … ռադներներս քաշելու ենք գնանք մի օր …

StrangeLittleGirl
հա, պետք ա, որովհետև մարմինը քո ինքնության մի մասն ա ու առաջին բանն ա, որ մարդիկ տեսնում են։ պետք ա ճանաչել ու հոգ տանել մարմնի մասին:
ու դա դրական ա ազդում նաև հոգեկանի վրա:

Adam
հա, հոգ տանելու մասին համամիտ եմ: Բայց ես դա ֆիտնեսով եմ լրացնում: Յոգայի իմա՛ստը չեմ տեսնում…

StrangeLittleGirl
դե ֆիտնեսով դու չես ճանաչում քո մարմինը։ դու քո առաջ կոնկրետ նպատակ ես դնում էս ու էն մկանները մարզելու ու լծվում աշխատանքի։
բայց կարան լինեն դեպքեր, որ դա քեզ հեչ պետք չի, քո մարմնին հարմար չի, ու տենց էլ կարող ա չգիտակցես:

Adam
իսկ թանկ հաճույք ա՞ յոգայի գնալ Դանիայում …

StrangeLittleGirl
բավական տարբեր գնային սահմաններ կան՝ սկսած էժան ֆիտնեսներից, որտեղ ավելի էժան ա, քան Հայաստանում,
վերջացրած անհատական դասերով, որ աստղաբաշխական թվերի ա հասնում։ ես միջինն եմ գնում՝ յոգա դպրոցներում խմբակային դասերի:

Adam
լսի օրինակ ես էդ յոգայի վրա ծախսած գումարս, օրինակ, կտայի մերսմանը… հա՛մ ներվ ա հանգստացնում…
համ էլ չգիտեմ ինչի կարծում եմ ավելի կայֆ ա:
համ էլ սեքսուալ մերսումներ կան, իսկ սեքսուալ յոգա չկա:

StrangeLittleGirl
մերսումը նախ շատ ավելի թանկ ա, երկրորդ պասիվ բան ա, դու չես մասնակցում դրան ու չես շփվում մարմնիդ հետ։
դե համ էլ քո ուշքն ու միտքը սեքսն ա :)) սեքսից դուրս լիքը հետաքրքիր բաներ կան..
բայց ասեմ քեզ, ահավոր կայֆ բան ա, երբ դասատուն գալիս, կորեկցիա ա անում դիրքը՝ մեջքդ սեղմելով։ մերսման նման ա...

Adam
:)) :)) ինչքա՞ն ժամանակ ա ինչ գնում ես …

StrangeLittleGirl
վեց տարի, չնայած տարբեր ինտենսիվությամբ :))

Adam
6 տարի՞… ))) այսինքն՝ Հայաստանյան ժամանկների՞ց: Երևանում ե՞ս գնացել առաջին անգամ:

StrangeLittleGirl
չէ, Հոլանդիայում։ որ էկա Հայաստան, շարունակեցի Հայաստանում:

Adam
Հայաստանում տարածված բան ա՞ յոգան … ես լրիվ անտեղյակ եմ...
ավելի շուտ՝ ոչ թե յոգան այլ յոգայի դասընթացները:

StrangeLittleGirl
հա, արդեն բավական տարածված ա։ որակի մասին չեմ կարա ասեմ, բայց իմ դասատուները շատ լավն էին:

Adam
Չէ, ես հաստատ պիտի գնամ: Քրիփի-մրիփի հաշվի չեմ առնելու:
Գրանցվելու եմ ու վերջ: Ախորժակն ուտելու ժամանակ ա բացվում: Մեկ էլ տեսար՝ սիրեցի…

Adam
05.04.2019, 03:21
StrangeLittleGirl
հա, փորձի :))

Adam
ի դեպ՝ ամռանը ուզում եմ էդտեղարենքով անցնեմ՝ քեզ հետ մի բան ուտեմ մի տեղ: Առիթից օգտվե՞նք՝ ինձ տանես յոգայի առաջին անգամ: Initiate անես … :))

StrangeLittleGirl
տեսականորեն կարելի ա, բայց քեզ սկսնակի դաս ա պետք, ես սկսնակների դասերի չեմ գնում :)) բայց հա, արի ստեղ, քեզ մի բան ուտելու հաստատ կտանեմ :))

Adam
))))) փաստորեն ինձ տարօրինակ կանանց մեջ մենակ ես թողելու :( , դավաճան … :ճ

StrangeLittleGirl
:)) լսի, ֆիթնեսում փորձի սկզբի համար, էնտեղ էդքան քրիփի չի...

Adam
)))))) հաստատ:
երեկ որ ասեցիր՝ հեծանվիս եմ մոտենում…
նենց մի տեսակ ինձ կապված զգացի… այսինքն ո՛չ ազատ: Ու միանգամից գիտակցեցի, որ ի՜նչ լավ բան ա հեծանվով երթևեկելը…
ու դա առօրյա սարքելը… չես պատկերացնի ոնց եմ հոգնել տրանսպորտից ու մեքենաներից …

StrangeLittleGirl
հա, հեծանիվից լավ բան չկա, մանավանդ Կոպենհագենում։ էրեկ հեծանիվս թողել էի Քրիստիանիայում, էսօր ահագին ջանջալ էր քաղաքում տեղաշարժվելը, մինչև գնացի, բերեցի հեծանիվս :))

Adam
Քրիստիանիայի ամենատես աչքը...))))
դու մեքենա չես քշու՞մ:

StrangeLittleGirl
չէ, ու չեմ էլ քշելու:

Adam
ինչի՞ …

StrangeLittleGirl
մեր մոլորակը մենակ կշահի, եթե մի հատ մեքենա պակաս աղտոտի մթնոլորտը:

Adam
իսկ էլեկտրակա՞ն…

StrangeLittleGirl
նույնն ա։ էլեկտրականն էլ շատ օգուտ չի շրջակա միջավայրին...

Adam
Ինձ ավելի շատ սկսել ա նեղել էդ բունկեռում միայնակ փակված մնալը… կարծես աշխարհից կտրվում ես ու չնայած երկար ճանապարհ կարաս կարճ ժամանակում գնաս ՝ մեկ ա
ոտքով քայլելու պես կամ հեծանիվ քշելու պես՝ շրջակայքդ ափիդ մեձ զգալու զգացողությունը չունես …
չգիտեմ… իմ մոտ տենց ա:

StrangeLittleGirl
դե հա, դա էլ իրա հերթին։ էն որ մի հանելուկ կա է. մարդիկ, ովքեր չորսն են օգտագործում, ավելի շուտ են մեռնում,
քան մարդիկ, ովքեր ոչ մեկը չեն օգտագործում։ բայց ամենաերկարը ապրում են երկուսն օգտագործները։
ինչի՞ մասին ա խոսքը...

Adam
))))) թշերի

StrangeLittleGirl
:)) :)) :)) իիիիիհ, չէ...

Adam
կատակ եմ անում..
ոտքերը...

StrangeLittleGirl
անիվների:

Adam
հաաա…))))

StrangeLittleGirl
:))

Adam
ոտքերը… ինքս իմ ասածի վրա մեռա … :D ... որոշ մարդկանց անասուն սարքեցի ակամա:

StrangeLittleGirl
:))

Adam
իսկ Քրիստիանյայի մայրաքաղաք Հորուսը քանի՞ կիլոմետր ա Կոպենհագենից...

StrangeLittleGirl
աաաաա, մի հատ կողմնորոշվի ինչ ես ասում :)) Օրհուսը Քրիստիանիայի մայրաքաղաքը չի:
200 կմ ա:

Adam
05.04.2019, 03:21
Adam
))) կատակ եմ անում … թիզինգ… Իրականում Օրհուսը նկատի ունեմ:
ու գնացքով ե՞ս գնում:

StrangeLittleGirl
հիմնականում հա:

Adam
չես սիրում չէ՞ գնացք … մի տեղ գրել էիր…
ես գժվում եմ:

StrangeLittleGirl
սիրում եմ, բայց որ շաբաթը վեց ժամ գնացքում ես անցկացնում, սկսում ես չսիրել:

Adam
հա… պատկերացնում եմ… բայց ես շատ մեծ սեր ունեմ գնացքների նկատմամբ ու շրջան ա եղել, որ ամեն օր 2 ժամ գնացքում էի անցկացնում ու դզում էր:
Ի՞նչը չես սիրում գնացքի բայց:
մարշրուտկից հո՛ լավ ա:

StrangeLittleGirl
մենակ գնացքում լինելու փաստը։ ոնց որ կյանքիցդ ժամանակ գնա։ շաբաթը երկու իրիկուն լրիվ վարի ա գնում:

Adam
ես գնացքը ակամայից արկածի հետ եմ ասոցիացնում … ու մի քանի անգամ ունեցել եմ արկածներ…
ինչևէ , մի հարց. էս վերջերս ասեցիր որ լավ փոխվել ես… ու ոնց որ թե հասկացա, որ էլ էն հին Բյուրը չես…
իրականում ի՞նչ նկատի ունես:

StrangeLittleGirl
դե մեծացել եմ, լուրջ մարդ եմ դառել :))

Adam
առաջ լուրջ չէի՞ր :)) ես քեզ միշտ էլ լուրջ եմ հիշում:

StrangeLittleGirl
հա՞ որ։ չէ, լուրջ չէի...

Adam
Սիրահարված ե՞ս ներկա պահին:

StrangeLittleGirl
հա:

Adam
մենակ չասես on-off ...

StrangeLittleGirl
չէ :))
մեզ մոտ on֊ից հետո երբևէ off չի էղել :))

Adam
Փառք քեզ Տեր: :)) , կարծում ես իրոք գտել ես երկրորդ կեսի՞դ:

StrangeLittleGirl
չէ, ես երբեք կիսատ չեմ էղել :))

Adam
)))) հահահա ես դրան էլ սպասում էի...
տելեպատիա եմ է ասել…
ես հենց էդ պատասխանի համար էի գրում հարցը :))

StrangeLittleGirl
:))

Adam
դանիացի ա ՞:

StrangeLittleGirl
հա:

Adam
Ակադեմիայում ես ծանոթացե՞լ հետը…

StrangeLittleGirl
չէ :))

Adam
բա՞ … (too intrusive)

Adam
05.04.2019, 03:22
StrangeLittleGirl
մի անգամ կիրակի օրով մի հատ կաֆե էի գնացել, փակ էր կաֆեն, ինքն էլ էր դռան մոտ, փորձում հասկանալ,
թե ինչու ա փակ, տենց մինչև կհասկանայինք, ասեց՝ մի հատ ուրիշ կաֆե գիտեմ, արի գնանք սուրճ խմելու։

Adam
ինչ կայֆ ա ))
մի անգամ մի հատ ֆոտո էիր ֆբ գցել իրենից՝ ու գրել էիր «this is why I date you »... ինքն էր արևի լոգանք էր ընդունում խոտերին պառկած ու գիրք էր կարդում:
Հիմա էդ երեքից ո՞ր մեկի համար ես իրան ընտրել… արևի լոգանքի՞, գիրք կարդալու՞, թե խոտերի վրա պառկելու:

StrangeLittleGirl
գրքի :)) բայց դե կատակ էր, որտև ինքն էդքան շատ գիրք չի կարդում, ինչքան ես:

Adam
:)) ... ընտանիք ստեղծելու մտադրություններ ունե՞ս ապագայում…

StrangeLittleGirl
երևի:
համ էլ մենք արդեն ընտանիք ենք :p

Adam
նկատի ունեմ՝ երեխաներ, եփել-թափել…մանկապարտեզ-դպրոց տանել, ներվայնանալ և այլն…

StrangeLittleGirl
դե կարող ա, մեկ էլ տեսար :))

Adam
)))) մտածում ե՞ս երբեմն երեխաներ ունենալու մասին, թե՞ թողնում ես՝ ինչ կլինի կլինի...

StrangeLittleGirl
մտածում եմ ու ինչ կլինի կլինի :))

Adam
ուրեմն պետք ա որ լինի :))

StrangeLittleGirl
առայժմ ուրիշ առաջնահերթություններ ունեմ:

Adam
որո՞նք են, եթե գաղտնիք չի: Աշխատանքը դրանցից մեկն ա՞:

StrangeLittleGirl
դե համարյա։ մի քաղաքում ապրելը:

Adam
Ինքը Կոպենհագենից ա ՞...

StrangeLittleGirl
հա։ ինքը անուն ունի՝ Մորթեն:

Adam
Մորթենին կփոխանցես հարգանքներս :)
Երևան տարել ե՞ս հետդ …
հայերի մասին ի՞նչ կարծիքի ա:

StrangeLittleGirl
հա, ինքը միշտ գալիս ա հետս :)), սպասի հարցնեմ...

Adam
օկ :))

StrangeLittleGirl
ասում ա՝ ոնց որ ասում ես, ես դեռ իսկական հայերի չեմ հանդիպել, որտև հատուկ ընտրված մարդկանց եմ իրանց հանդիպացնում :))

Adam
)))) էդ խեղճ տղուն խաբում ես փաստորեն՝ ազգիդ իսկական դեմքը ցույց չես տալիս...

StrangeLittleGirl
ասում ա՝ ահագին սիրում ա իրա ճանաչած հայերի resilient ոգին, բայց լուրջ մտահոգված ա գենդերային դերերի հարցով...

Adam
հա բա ինչ: Մտահոգվելու բան ա, բա ինչ ա: Էն էլ դանիացին, որ կարծում եմ՝ վաղուց հաղթահարել ա դա:

StrangeLittleGirl
չէ, Դանիայում էլ լիքը խնդիրներ կան, բայց էն տիպի չեն, ինչ Հայաստանում:

Adam
հետը հիմնականում դանիերեն ես խոսու՞մ թե՞ անգլերեն:

StrangeLittleGirl
հիմնականում անգլերեն, բայց նաև դանիերեն ու հայերեն:

Adam
Վերջն ա, որ հայերեն ա սովորում :D ))) ապրես:
քո շնորհքն ա երևի:

StrangeLittleGirl
հա բա ինչ, ասել եմ, որ էրեխեք ունենանք, հետները գաղտնի լեզվով եմ խոսելու, նենց որ սովորի: :))
բայց իրականում սովորում ա, որ Հայաստանում կարանա մարդկանց հետ շփվել:

Adam
05.04.2019, 03:22
Adam
աաա ))))
ստացվում ա՞ արդեն:

StrangeLittleGirl
դե հա, սմոլ թոք անում ա։ նոր ասեց՝ հաց վրա բաբագանուշ ուզու՞մ ես:

Adam
բաբագանուշը ո՞րն ա:


անհայտ, տարօրինակ ապուրի նկար.


Adam
չեմ փորձել կյանքում: Անվան հետ էլ ծանոթ չեմ: Անգլերեն ո՞նց ա կոչվում:

StrangeLittleGirl
շա՞տ գիտեմ։ արևելյան ուտելիք ա, մենք բաբաղանուշ ենք ասում...


հոդվածի լինկ.


Adam
վայ աման … էս ինչ հեռու եմ ես հայկական մշակույթից ու խոհանոցից … հայկական ուտելիքներից մենակ քյուֆթան գիտեմ, մեկ՝ էլ հարիսան: Մեկ էլ ստալիչնի սալաթը:

StrangeLittleGirl
էս արևմտահայկական ա, դրա համար էլ չգիտես !))

Adam
երևի ))) ուզում ես ասես՝ իրո՛ք հայկական, էլի:

StrangeLittleGirl
արևելյան ա իրականում, էս հոդվածն ասում ա՝ լիբանանյան...

Adam
Լսի, մի քիչ վեգանությունիցդ պատմի: Երբվանի՞ց ես վեգան:
ես խաբար չէի: Ես գիտեի թե ակումբից մենակ Ուլուն էր վեգան: lol
ջոկի՞ր ինչ տոնով ասեցի… յանի վատ ա էլի...))

StrangeLittleGirl
ես վեգան չեմ :))

Adam
:)) վայ … դու բուսակեր ես: Ասել ես մի տեղ, հիշեցի...
Ուլուն էլ ա բուսակեր...

StrangeLittleGirl
հա, բայց ես ձուկ էլ եմ ուտում:

Adam
բայց բուսակերը ձուկ ուտում ա՞… թե՞ երբ ուզում եք դաղալություն անեք՝ ըստ տրամադրության ոնց ուզում եք խախտում եք օրենքները:

StrangeLittleGirl
ես պիտակների հետևից չեմ ընկնում :)) ձուկ ուտելը դաղալությունով չի, ես պարբերաբար ձուկ ուտում եմ (առնվազն շաբաթը երկու անգամ):

Adam
ես էլ եմ սիրում ձուկ չեմ կարա առանց ձկի: Ի՞նչ ձուկ ես ուտում շատը:

StrangeLittleGirl
սաղմոն հիմնականում։ մեկ֊մեկ plaice, հայերեն չգիտեմ ոնց ա:

Adam
ես էլ եմ սաղմոն ուտում (ծխեցրած, կամ էլ դուխովկայի մեջ եփած) մմմ… լոզերս գնաց լօլ … էս ժամին խանութ էլ չկա բաց՝ գնամ առնեմ… , հա, մեկ էլ tuna ի համար ա խելքս գնում:

StrangeLittleGirl
հա, թունան մենակ սուշիի հետ :))

Adam
սուշի տանել չեմ կարողանում: Թունան միայն պահածոյացված…
իսկ ընկերոջդ համար հայկական տրադիցիոն որևէ բան պատրաստում ե՞ս:

StrangeLittleGirl
չէ: :))

Adam
Պատրաստելու հետ սեր չունե՞ս:

StrangeLittleGirl
ու ընդհանրապես ես հազվադեպ եմ իրա համար որևէ բան էփում:

Adam
))) իսկ ինքը քեզ համար որևէ դանիական ուտե՞ստ:

StrangeLittleGirl
դանիական չէ, աշխարհի սաղ ծայրերից։ ինքն ա հիմնականում մեր տան ճաշ էփողը կամ էլ միասին ենք էփում, բայց ես մենակով շատ հազվադեպ, երբ ինքը զբաղված ա:

Adam
դանիական տրադիցիոն ի՞նչ ուտելիքներ կան… ծանոթ չեմ իրենց խոհանոցին: Լավ խոհանոց ունե՞ն թե չէ:

StrangeLittleGirl
ես էլ ծանոթ չեմ, սաղ խոզի միս ա:

Adam
իսկը իմ տեղն ա )))
շաուրմես մնաց … :(

StrangeLittleGirl
արի, կեր խոզերդ :))

Adam
անպայման գալու եմ: :)) Մի անգամ եմ եղել Կոպենհագենում: Մի քանի օրով: Շատ կարգին բան չեմ հասկացել:
Հիշում եմ՝ կենտրոնում գնացել էի կարաոկե երգելու: Sam’s bar . ծանոթ ե՞ս էդ տեղի հետ:
նենց լավ էր չես պատկերացնի...

StrangeLittleGirl
աաաաաաաա, էղել եմ էնտեղ :)) Մորթենին ընկերներիս հետ ծանոթացնելու առաջին առիթը հենց էնտեղ էր...
ես ու ավստրիացի ընկերուհիս Սքորփիոնզ էինք երգում, բոց էր:

Adam
լու՞րջ :)) :))
գիշերը ժամը 3-ն էր ու տպավորություն էր, որ քաղաքը գիշերն ա սկսում ապրել..

StrangeLittleGirl
:))

Adam
ֆրանսիայում տենց չի..
ամեն ինչ փակվում ա 11-ից:

StrangeLittleGirl
ստեղ մենակ շաբաթ֊կիրակի ա տենց:

Adam
հա՞… նենց կարոտ եմ մնացել 24 ժամյա բաց տեղերին: Էդ առումով Դուբլինն ա կայֆ:

StrangeLittleGirl
ինձ չեն հետաքրքրում, ես շուտ եմ քնում:

Adam
վայ , մոռացել էի, որ բժշկի հետ եմ խոսում :oy

StrangeLittleGirl
շուտ քնելու պահով, իմ քնելու ժամն ա արդեն, առավոտը ատամնաբույժի եմ :))

Adam
Լավ, մի բան ասա ու վերջ: Ճիշտ ա՞, որ իսկական ու առողջ քունը, որ մարդուն պետք ա՝ դա 22-24h00-ի ժամանակահատվածում ընկած քունն ա՞: թե՞ միֆ ա:

StrangeLittleGirl
ընդհանրապես, ցանկացած դոգմատիկ բան միֆ ա։ հազար մարդ, հազար օրգանիզմ, հազար ճիշտ:

Adam
լավ, կանկրետնի ցրում ես: :)) Օկ, ես էլ գնամ քնեմ: Ուշ ա: Քեզ բարի գիշեր: Մերսի ժամանակիդ համար: Պաչիկ :))

StrangeLittleGirl
քեզ էլ մերսի, հաճելի էր :)) ես դեռ կվերադառնամ քեզնից հարցազրույց վերցնելու։ բարի գիշեր:

Adam
take your time . ավելի հետաքրքիր մարդիկ կան …)))

Adam
05.04.2019, 04:16
Կարդում-կարդում եմ ու մտածում ինքս ինձ. «սենց բառախլո ինտերվյու երևի հլը չէի վերցրել» , կներես Բյուր: Հեչ դուրս չեկավ: Մեղավորը դու չես: Ես եմ: Հարցեր չէի պատրաստել: Քաքմեջ եղավ սաղ: Ոչ սկիզբն ա հասկացվում, ոչ վերջը: :(

Բարեկամ
05.04.2019, 04:36
Ադամին պետք ա տալ վաստակավոր հարցազրույցավարի կոչում :)
Չգիտեմ՝ ինտերվյուն ոնց էր, բայց քո վարելը կայֆն ա․ էն որ կարդում ես ավելի շատ զրույցավարի գրածների համար։
Գիտես, հարցազրույցներիդ ֆորմատը ռեժիսորական ինպութով ա արված, դառնում են ավելի շատ սցենար, քան ուղղակի հարցազրույց :)

Adam
05.04.2019, 04:41
Ադամին պետք ա տալ վաստակավոր հարցազրույցավարի կոչում :)
Չգիտեմ՝ ինտերվյուն ոնց էր, բայց քո վարելը կայֆն ա․ էն որ կարդում ես ավելի շատ զրույցավարի գրածների համար։
Գիտես, հարցազրույցներիդ ֆորմատը ռեժիսորական ինպութով ա արված, դառնում են ավելի շատ սցենար, քան ուղղակի հարցազրույց :) լու՞րջ … շնորհակալ եմ :oy ... ես էլ մտածեցի՝ փչացրի գյոզալ Բյուրիս ինտերվյուն

Բարեկամ
05.04.2019, 04:42
լու՞րջ … շնորհակալ եմ :oy ... ես էլ մտածեցի՝ փչացրի գյոզալ Բյուրիս ինտերվյուն

Փչացնելը կարող ա և փչացրիր, բայց կենդանի էր :))

StrangeLittleGirl
05.04.2019, 10:04
աաաաա, տնաշեն, էն սկզբի մասե՞րն էլ ես դրել :D

enna
06.04.2019, 13:18
Շատ լավն էր, ես հաճույքով կարդացի :)