PDA

Դիտել ողջ տարբերակը : Զրույց от Мартина-ի շուրջ (Smokie)



Adam
02.04.2019, 20:07
Smokie
Ու ինքը ասում էր, որ Կասպեռին մենակ ինքն ա տեսնում...

Adam
վայ վատ եմ…
շարունակի բայց...

Smokie
Գոռացի "աաաաաաաաաաաաա" :))

Adam
ի՞նքն ինչ արեց: Արեց տակը՞...

<<<<.......շը՛փ. սը՛փ-սը՛փ-սը՛փ-սը՛փ…սը՛պ ! ...շխկ-շխկ-շխկ-շխկ-շխկ !...>>>>

Երկու ժամ առաջ.


Adam
Բարև Սմոք,
հարցազրույցը սկսե՞նք:

Smokie
Օօօօօ, կարելի ա :)
Ба87 .)

Adam
դե գնացինք :)

Smokie
Oops... Բարև :))

Adam
Բարի կեսօր, :)) հիմա Երևանում ժամը քանի՞սն ա:

Smokie
15:40
Իսկ այնտեղ, որտեղ որ դու ե՞ս:
Գիտեմ, էստեղ դու ես հարցեր տալիս, բայց դե տեսնեմ որքանով են համապատասխանում իրար:

Adam
Իմ մոտ 13h40 , :) , դու էլ կարաս տաս հարցեր, ոչինչ: Ես պրոֆեսիոնալ հարցազրույց վերցնող չեմ:
Սա ուղղակի ազատ զրույց ա: Մի տուփ աղի սեմուշկա ա պակասում ընդամենը:

Smokie
Մեյլով կփոխանցեի, եթե ունենայի էս պահին: :)

Adam
attached file-ով От мартина ուղարկի էլի մի 5 պաչկա :ճճ


Սմոքը от Мартина-ի երկու նկար ա ուղարկում:

Adam
վաաաախ... կգժվե՜մմ...
Լսի, դու ո՞նց ա որ ֆեյսում անընդհատ ակտիվ ես …
ուրիշ անելու բան չունե՞ս )))

Smokie
Ուզում ես ասես զբաղված եմ թե չէ՞:

Adam
Ահա:

Smokie
Չէ-չէ:
Ընտիր ժամ ա ու ընտիր պահ :)
Չէ-չէ :)

Adam
Շատ լավ ա: Որ զբաղված ես լինում՝ ի՞նչ ես անում հիմնականում: Նու, էս շրջանում:

Smokie
Հիմնականում կոմպով ու պլանշետով...
Փորձում եմ սովորելու բաներ ուսումնասիրել:

Adam
Ի՞նչ ես ուզում սովորել:

Smokie
Մեկ երկար հեքիաթս եմ գրում, մեկ վիդեոներ նայում սովորելու, մեկ լեզուներ եմ պարապում Rosetta Stone-ով...
Իսկ ամենաշատը կարծես ուզում եմ գիրք կարդալ:
Չնայած հաճախ դա վերջին պլան ա գնում օրվա ընթացքում:

Adam
Լսի դու տեղով ոնց որ հեքիաթի մեջից լինես, քեզ հեքիաթներ պետք ե՞ն որ …

Smokie
Չկա տենց բան Ադամ ջան:
Հեքիաթի միջից էն հրաշք մարդիկ են, ում որ ներառում եմ էնտեղ: :)
Ես կապ չունեմ:
Ու հա, իրենք ինձ պետք են:
Ամեն մեկը մի հզոր անհատականություն: :)

Adam
Ի՞նչ հեքիաթի վրա ես հիմա աշխատում: Անունը մտածել ե՞ս:

Smokie
Ահամ, անունը ի սկզբանե ծնվեց:
Ու ըստ դրա ստեղծվեց հեքիաթը:

Adam
Կասե՞ս անունը: Թե՞ դեռ կոմերցիոն գաղտնիք ա :oy

Smokie
«Ժամանակի Հեծանիվ»

Adam
wow , ինչի՞ մասին ա: Մի քիչ կմանրամասնե՞ս:

Smokie
Պետք ե՞ն որ սփոյլերներ:
Հեծանվի իհարկե:
Ու ինքը կախարդական ա..

Adam
հեծանիվով ապագա ու անցյալ գնալ-բան կա՞...
back to the future-ի պես, բայց հեծոյով ))))

Adam
02.04.2019, 20:08
Smokie
Սկզբից էդպես էր, հետո այլ ուղղությամբ զարգացավ...

Adam
Հավատում ե՞ս ժամանակի մեջ տեղաշարժվելուն:

Smokie
Հմմմ... Չէի ասի:
Բայց մի հետաքրքիր փաստ կա...

Adam
ապա...

Smokie
Առաջին օրերին՝ ես զգում էի հեքիաթիս անիրականությունը, անռեալությունը, մի տեսակ խանգարում էր...
Հետո ինչքան շարունակեցի գրել, սկսեցի սիրել դա:
Ու ինչքան անիրական էր, էդքան ավելի էր կարծես հզորանում:
Ու ընդհանրապես, մենք ամեն վայրկյան ժամանակի մեջ տեղաշարժվում ենք:
Դեպի առաջ :))
Մտքերով էլ հաճախ դեպի հետ :))

Adam
դե ամեն մի ստեղծագործություն էլ, կարծում եմ, երեխու պես մի բան ա դառնում
ու սկսում ես փայփայել՝ անկախ նրանից թե մարդիկ ինչ կմտածեն դրա մասին:
Եթե անցյալ կարողանայիր գնալ...ինչ-որ բան կփոխեի՞ր կյանքումդ:

Smokie
Հա: :) Էն ո՞վ էր ասել, "ամենալավ գիրքը, դա դեռ չգրված գիրքն է" :)
Հավանաբար, շատ բան:

Adam
Իմ համար ամենալավ գիրքը խոհանոցի բաղադրատոմսերի գիրքն ա :))

Smokie
Օխայ :nyam

Adam
Ի՞նչ կփոխեիր: Մի օրինակ կարող ե՞ս բերել:

Smokie
Ինքս ինձ կփոխեի շատ առումներով:
Կդառնայի ավելի արագ կարդացող, ավելի ուշադիր լսող:
Ավելի դիտողական ու խելացի:

Adam
Կարծում ես՝ մարդկանց ուշադիր լսելու հատկություն չունե՞ս:

Smokie
Ու կթարգեի ցանկալի գործողությունները հետաձգելը...
Կարծում եմ, որ կամ արագ կարող եմ ձանձրանալ, կամ չհասկանալ ու կանգ առնել չհասկացածիս վրա, կամ շեղվել սեփական մտքերով...

Adam
Ինձ մոտ հակառակն ա միշտ եղել: Հետաձգել բառ գոյություն չունի համար:
Միտս մի բան եկավ՝ պիտի ամեն մի միջոց ձեռնարկեմ՝ արագ իրականացնեմ:

Smokie
Ուրախ եմ քո համար:
Չկորցնես էդ հատկությունդ:

Adam
Ես էլ ունեմ մտքերով շեղվելու հատկություն...

Smokie
Կյանքը կանգ կառնի...

Adam
կարծում եմ՝ չեմ կորցնի, բայց դե՝ ծերանում ենք… )) ով գիտի՝ վաղը գլխներիս ինչ ա գալու...))))

Smokie
Мы с тобой одной крови, ты и я :))
Ծերանա՞լ:
Չէ հաաա...

Adam
))))))

Smokie
Դրան դեռ շատ կա:
Ես շատ տարիներ եմ անիմաստ կորցրել, բայց ինձ ծեր չեմ համարում:
Չնայած շատերի կարծացից մեծ եմ: :))

Adam
200 տարի առաջ 28 տարեկանն արդեն ծեր էր համարվում:
Բա ինչ: Մարդիկ կային ՝ սկի չէին էլ հասնում 28-ի: Էս 21-րդ դարը շատ ա սաղիս էրես տալիս )))))

Smokie
Դե ի՞նչ իմանաս ինչու էր էդպես...
Մենք հիմա էս թվականին ենք ապրում:
Գուցե դրանից էր, որովհետև պատերա՞զմն էր շատ:

Adam
Բժշկությունը զարգացել ա: Ատամնացավից մարդիկ էլ չեն մեռնում: :Ճ

Smokie
Հաաա, էդ էլ կա: :))

Adam
3-րդ համաշխարայինին հավատում ե՞ս …

Smokie
Չեմ ուզում հավատալ:
Չեմ մտածել էդ մասին շատ ու չեմ էլ ուզում:
Բայց հո մենակ իմ մտածելով ու չհավատալո՞վ չի:
Ես վաղուց համոզվել եմ, որ "Երբեք մի ասա երբեք":

Adam
Ես անընդհատ մտածում եմ :( ու վախենում:
Բա որ Վլադը կատաղի՝ կնոպկեն սխմի …

Smokie
Բայց քանի դեռ չկա էդ 3-րդ համաշխարհայինը, ինչի՞ պիտի անհանգստանամ...

Adam
Ճիշտ ես անում: Ես երբեմն շատ եմ տարվում անիմաստ մտքերով …
ապոկալիփսային ֆիլմեր էլ շատ եմ նայել… կլիշեյոտ)))

Smokie
Անգամ էդպիսի ֆիլմերը կարող են իմաստուն դարձնել...

Adam
Լավ, հլը լսի...
դու էն ասա … ակումբից ամենաշատը ու՞մ ես սիրում:

Smokie
Հմմմ...

Adam
)))))))

Smokie
Տարբեր ժամանակներում տարբեր մարդկանց եմ սիրել:

Adam
խոսքս սովորական սիրո մասին ա, ռոմանտիկ չէ: :))

Adam
02.04.2019, 20:08
Smokie
Հիմա մի ակումբցի կա, ով իմ համար իսկական մուսա կարա լինի:

Adam
Պահո՜՜...

Smokie
Չէ, ոչ թե զգացմունքներ ունեմ իր հանդեպ, այլ ինքը դեմք ա:
Ու շատ անգամ ինձ անգիտակցաբար օգնել ա:
Հզոր դեմք ա:

Adam
լու՞րջ: Օկ, նախանձեցի: Չեմ էլ ուզում իմանամ ով ա դա:
Փակեցինք թեման:

Smokie
Պատկերացրու ժամանակին սիրահարված եղել էլ եմ մեկ այլ ակումբցու,
Բայց հետո հասկացա, որ վիրտուալ սեր լինել չի կարող:

Adam
Վիրտուալ սերը մնում ա Internet Explorer-ի մեջ: Ու վերջ: :ճ
վայ էս ինչ հին բան ասեցի...
ավելի շուտ՝ Safari կամ Chrome: :)))

Smokie
Իմը к8акаьжес а .)

Adam
ի՞՞՞՞նչչչչ

Smokie
* կրակաղվես:

Adam
հաաա))) վախեցա այ մարդ:
իսկ ոչ ռոմանտիկ սե՞ր:

Smokie
Տենց հակումներ ունեմ, մարդկանց վախացնելու:
Բուուհուհուհահահահահահահաաաայ...

Adam
)))
ասենք ակումբցի որի հանդեպ ինչ-որ տարօրինակ կապվածություն ես միշտ ունեցել:
անկախ սեռից ...)))))

Smokie
;))

Adam
Լավ, հիմա մեկին ասա:
բայց էդ «հզոր» դեմքի անունը չտաս:
կներվայնանամ...

Smokie
Հիմնականում ըստ օրագրերի էին էդ հետաքրքրությունները:
Կապվածությունը իրանց գրառումների հետաքրքրվածությունն էր:
Ու էն, թե իմ գրառումները արդյոք շնորհակալու՞մ են :))

Adam
նենց միջին հզորոտ մեկին ասա:

Smokie
Հենց մեկի՞ն:

Adam
Շնորհակալությու՞նն է, որ քեզ կգեղեցկացնե ))))
հա հենց մեկին ասա:
կամայական...
Բայց աղջիկ:
իգական սեռի անուն տուր:

Smokie
Կասեմ իրենց միջի ամենահաստատունին, ում հանդեպ հատուկ հարգանք ունեցել եմ գրեթե
առաջին իսկ օրերից ու մինչև հիմա ինքն ինձ համար հեղինակություն ա:
Ուլուանան :)

Adam
Վաա՜՜յ , տենց էլ գիտեի: Հրաշք ա Անուկը: Ինձնից նեղացել էր մի ժամանակ. ասել էի՝ էմոցիոնալ չես ))))

Smokie
Դե հա, շնորհակալությունից դու էլ ես քեզ լավ զգում ու եթե անգամ դա չնախատեսես ու
նույնիսկ փորձես անհայտ պատճառով դեմն առբնես՝ մեկ ա կգեղեցկանաս: :))

Adam
)))) ահա:

Smokie
Չգիտեմ, թե որքանով ա էմոցիոնալ, որքանով չէ, քանզի վիրտուալում եմ տեսել իրեն: Ռեալում լոկ մի անգամ:
Բայց ինձ երբեք չի մտահոգել ու չի անհանգստացրել էդ հարցը:
Սիրել եմ իրեն էնպիսինն ինչպիսին կա :)

Adam
ինձ ակումբում շնորհակալություն չտվողներին ես համարում եմ շատ անշնորհակալ արարածներ: Չերեզչուռ անաղուհաց:

Smokie
Չէէէ, պետք չի էդպես ծայրահեղության մեջ մտնել...
Թեթև տար եղբայր:

Adam
))) կատակ եմ անում:

Smokie
Գիտեմ: :)
Թե չէ, հակասում ես ինքդ քեզ՝ մեկ ինձ ես ասում "շնորհակալությու՞նն է որ քեզ կգեղեցկացնե" ...

1 րոպեանոց դադար.

Smokie
Էս իիինչ երկար հարց ես գրում...
Ինտրիգ ա որ զարգանում ա :))

Adam
իրականում՝ իմ համար շնորհակալությունն էդ աստիճանի կարևոր չի՝ ինչքան էն «այս պահին թեման նայում են … մեկ էլ՝ ասենք ՝ (4 հյուր) կամ … (9 հյուր) … էդ ինձ հերիք ա:
Որ գյոզերով մտնում նայում են, որտև հետաքրքիր ա իրանց: )))))) թե չէ՝ շնորհակալությունը եսիմ ինչ չի լօլ:
Հյուրով գյոզերով ծիկրակելն ա ինձ հոգեկան բավարարվածություն պատճառում ավելի շատ: Պրիտոմ՝ զգում եմ՝ ո՛ր հյուրն ո՛վ ա )))))

Smokie
Հա է՛լի, երկար էր: :))

Adam
:))

Smokie
Հես ա կարդամ:

Adam
)))))

Smokie
Հաաա, դրանից ես էլ եմ ինձ լավ զգում:
Մի անգամ՝ ուղղակի մտել էի մի երկու տարվա ծննդյանս շնորհավորական թեմա
(ընդ որում էդ օրը ծնունդս չէր) ու տեսա, որ էնտեղ եսիմ քանի հյուր կար էդ պահին:

Adam
:դդ ...
Ինչի՞ ես Smokie դրել մականունդ:

Smokie
Որովհետև էդ օրերին ավելի՛ էի սիրել էդ երաժշտական խմբին:
Ու ինձ դուր եկավ, որպես մականուն...

Adam
հիմա էլ չես սիրու՞մ…

Smokie
Չէ սիրում եմ:
Ու պարբերաբար լսում:
Գուցե ո՛չ էդ օրերի պես, Բայց մականունս շատ եմ սիրում:
Ու երբեք չեմ փոշմանի: Ես էլ եմ սովորել էս մականվանը: :)

Adam
է՞լ ինչ ռոք ես սիրում:

Smokie
Խաաառը...
Հայտնի հներին:
Ոչ շատ աղմկոտներին:
Գռոուլ վոկալը էնքան էլ չի դզում

Adam
ես Led Zeppelin-ի Kashmir-ի վրա եմ նստած էս քանի օր ա չգիտեմ խի...

Smokie
Հաաա...
Ուզում էի կակ ռազ ասել, որ Զեփելին քիչ եմ լսել:
Քիչ եմ ուսումնասիրել:
Բայց հիմնականում երևի հավանել եմ, որոնք լսել եմ:
Այդ թվում Kashmir-ը: :)

Adam
02.04.2019, 20:09
Adam
իրականում՝ կարծում եմ է՛դ աստիճանի շատ տպավորիչ գործեր չունեն…
մի 3-4 հատ...

Smokie
Ավելի շատ Deep Purple եմ լսել :)
Հաճախ Փարփլին հիշելիս կարող ա Զեփելինն էլ մտքիս գա և հակառակը:

Adam
լավն են, բայց ես Pink Floyd -ի սիրահար եմ:

Smokie
Հաաաա...
Իրանք էլ են հզոր...
Պապայիս սիրած խումբն ա:
Ժամանակին երևի իրանց էդքան լավ չէի հասկանում, որովհետև փոքր էի:
Հետո սկսեցի այլ կերպ ընկալել ու սիրել:

Adam
բայց LSD չեմ արել կյանքում ))

Smokie
LSD?
Էդ ի՞նչ ա :oy

Adam
Lysergic acid diethylamide լօլ
նառկոշների համար ա:

Smokie
Հաաաաա...

Adam
հալյուցինացիաներ առաջացնող...
որ ավելի լավ վայելես երաժշտությունն ու իրականությանն այլ աչքերով նայես …
այլաբանական ))))

Smokie
Լավ ես արել, որ չես արել իհարկե:
Քո հալյուցինացիան թող լինի քո երևակայությունը :)

Adam
ահա )))
դիսկո երգեր լսում ե՞ս հին...

Smokie
Պարբերաբար կարող ա ուզեմ, միացնեմ ու լսեմ:
Ինչու՞ չէ նաև պարեմ դրանց տակ: :))

Adam
առավոտից bad boys blue եմ լսում … )))) նենց նոստալգիա ա չես պատկերացնի )))

Smokie
Օրինակ, Maywood-ի Pasadena-ն էլ կհամարեի դիսկո...
Չնայած դա ավելի շատ ռետրո ա:

Adam
ահա ))

Smokie
Կամ Kaoma-ի Lambada-ն:
Եւ այլն...

Adam
Ջենիֆեր Լոպեսի remake-ը դուրդ էկել է՞ր լամբադայի...
վատը չէր...

Smokie
Քիիիչ եմ լսել:
Ու չէի ասի, որ դուր եկավ:
վատը չէր...

Adam
դե պոպսան մնում ա պոպսա...
բայց հավես էր:

Smokie
Վատից մինչև սովորականի ձգտող :)
Backstreet Boys էլ եմ սիրում :))

Adam
ես էլ...

Smokie
Ակումբում մի հոգի հաստատ ինձ կհասկանա էս վերջին առումով՝ ականջը կանչի: :))

Adam
օկ, կանչվեց :))
ի՞նչն ա որ քեզ դեպի հին երաժշտություն ա քաշում: Նոստալգիկ հիշողություննեը՞ թե՞ որակն ու կատարումները:

Smokie
Չեմ կաող ասել:
Գուցե դաստիարակությունը:
Բիթլզի տակ եմ մեծացել, շատերի պես...
Իրականում ուղղակի դա ա գրավել, ձգել:

Adam
Ես որ ճիշտն ասեմ ոչ մի երաժշտության տակ էլ որ տենց վերցնենք չեմ մեծացել բայց հին բաները քաշում են ինձ:
հին ու ասելիք ունեցող...
կամ երբեմն հին ու ասելիք չունեցող ))...
ուղղակի հին...

Smokie
Գուցեև ուղղակի էն ժամանակներում երբ ինտերնետ չկար ու ես փոքր էի, հին խմբեր էր երբեմն բերում պապաս դիսկերով,
ժամանակավոր, որ ցույց տար ու էլի տաներ...
Ու էդպես, ես մեծացա հին երաժիշտներին ու խմբերին սիրելով:

Adam
այ օրինակ հենց հիմա հետդ գրվում եմ ու գուշակի ՝ ինչ եմ լսում … ))))

Smokie
Kashmir?

Adam
Baccara , Yes , Sir I can boogie :))

Smokie
Հաաաա...
Ճիշտ ա:
Ես էլ ասեմ ու՞մ էի մոռացել Դիսկոյիցս :))

Adam
))))) լավն են շատ: Լրիվ ինձ տանում -կտրում ա էս իրականությունից ու տեղափոխում ա ուրիշ էպոխա...

Smokie
Հա, տենց էլ ա լինում, որ չես իմանում թե ինչու ես սիրում:
Ուղղակի սիրում ես:
Տե՞ս, ես էլ սկզբից ասեցի, որ չգիտեմ, թե ինչու եմ հին խմբերի սիրում, որովհետև ուղղակի սիրում էի:

Adam
երբեմն ուղղակի սիրել ա պետք...
առանց հարցեր տալու:
առանց վերլուծելու...

Smokie
Անշուշտ: :)

Adam
առանց պատճառներ ու մոտիվներ գտնելու սիրե՜՜լ...

Smokie
Yeap :)

Adam
դու ծագումով ո՞րտեղից ես:

Smokie
Կիսաղափանցի:

Adam
կիսա-ն լավն էր ))

Smokie
Մյուս կողմից էլ մասամբ Ջավախքից:

Adam
իսկ ո՞րտեղ ես ապրում:

Smokie
Ծնվել ու մեծացել եմ Երևանում...
Վայ, հարցրեցի՞ր...
Առանց հարցնելուդ գրում էի Երևանի մասին :))

Adam
օկ… լսի սպասի հլը… )))) նոր գիտակցեցի նաև Բակկարային ինչի համար եմ նաև սիրում …
իրանց էդ գերմանական համով ակցենտի համար՝ անգլերեն երգելուց )))))

Smokie
Հմմմ...
Չեմ էլ նկատել նման բան:
Կարող ա՞ ակցենտները չեմ ջոկում երբ անգլերեն խոսք եմ լսում:

Adam
ակցենտների հետ ո՞նց ես:
հնարավոր ա :)

Smokie
Նայած ակցենտ :)
Թերևս կարա հաճելի լինի, կարա և ոչ այնքան:
Ակցենտների մասնագետ չեմ առանձնապես:

Adam
էն օտար լեզուները որոնց տիրապետում ես … որու՞մ ակցենտ ունես որում ՝ չէ...

Smokie
Ռուսերենում կարծում եմ չունեմ, անգլերենն է՛լ կարծես չկա...
Բայց էս ամենը հաստատ չի:
Ինքս էլ գլուխ չեմ հանում:
Ասենք ինձ հետաքրքիր ա, թե իտալերեն խոսել փորձելուց ո՞նց էշը ցեխից կհանեի...
Երբեմն փորձել եմ ինձ իտալերեն, կամ անգլերեն հարց տալ ու պատասխանել

Adam
բրիտանական անգլերեն ես խոսու՞մ, ավստրալակա՞ն, նոր զելանդակա՞ն, կանադակա՞ն, ամերիկյա՞ն, թե՞ եվրոպական… :))

Smokie
Հայկական :))
Չգիտեմ եղբայր, չգիտեմ...
Գրեթե չեմ տարբերում :(
Ու չեմ էլ խորացել:
Որը պատահում ա, որը մտքիս գալիս ա, դա եմ գործածում:
Անգամ չիմանալով, թե դա որ մեկն ա: :))

Adam
չես կարծու՞մ, որ հայ լինելը օտար լեզու սովորելու մեջ առավելություն ա՞:
Ավելի շուտ՝ հայերենի լեզվակիր լինելը: Շատ ա օգնում:

Smokie
Շատ հնարավոր ա:

Adam
շատ են մեր հնչյունները...
ըստ այդմ էլ՝ ավելի հեշտ ա մեզ:

Smokie
Մենք լիքը բաներ ունենք, որ ուրիշ լեզուներում չկան:
Տառեր, հնչյուններ...

Adam
ահա...

Smokie
Նաև կարաս ընդհանուր բաներ գտնես որոշ օտար լեզուների ու քո հայերեն մայրենիի մեջ :)

Adam
իտալերեն ասեցիր՝ հիշեցի Պալերմոյում անցկացրածս 2 շաբաթը))))) ոչինչ չէի ջոկում:
Դա սկի իտալերեն էլ չէր)))

Smokie
Gatto-ն իտալերեն գիտե՞ս ինչ ա:

Adam
02.04.2019, 20:10
Adam
չէ ))
ինչ...

Smokie
Կատու :)

Adam
լու՞րջ:

Smokie
Լուրջ-լուրջ: :)

Adam
ես էլ ասի՝ թխվածք: ֆրանսերենում gateau lol

Smokie
Լավ տարբերակ էր :))
Իսկ cravatta-ն գիտե՞ս ինչ ա...
Էլի իտալերեն:

Adam
կռավա՞թ … կամ էլ՝ կրեվետկա )))

Smokie
Չես հավատա, բայց "փողկապ" :))

Adam
վաաայ , լրիվ էշ եմ : լօլ ֆրանսերենում էլ ա նույնը:
cravate

Smokie
Հա՞, Չէի հիշում:
Աչքիս պետք ա կրկնեմ ու վերակագնեմ լեզուներիս պարապմունքը:

Adam
ահա: ամեն առավոտ կռավաթդ կապում ես վզիդ ու գործի ես գնում )))

Smokie
Ո՞նց էի առաջ հաջողացնում ու հասցնում պարապել 5 լեզուներ...
Rosetta Stone-ով:

Adam
վայ չէ: Ես վախում եմ: ինձ իմ ֆրանգլերենը հերիք ա: գոհ ու շնորհակալ եմ Աստծուց: Ավել բան չեմ ուզում: Գլուխս կպայթի… կխառնեմ իրար սաղ: lol

Smokie
Իտալերենը շատ սիրուն լեզու ա:
Հատկապես էն բառերը, որոնք а-ով են վերջանում:
Ի վերջո դրանք գեղեցիկ սեռի ներկայացուցիչ բառեր են, ոնց որ ռուսերենում: :))

Adam
հա լավն ա, բայց ավելորդ ուղեղդ ծանրաբեռնելու հաշիվ ա:
Ես սիրում եմ քիչ իմանամ, բայց բարձր լեվելի, քան շատ ու խառնելով սաղ իրար)))

Smokie
Բա որ իմանաս, որ ես գրքերն էլ եմ իրար խառնում...
Արդեն 2 տարի ա:
Միաժամանակ մի քանի գիրք...
Մեկ սա վերցնեմ ու կարդամ, հետո նա, հետո երրորդը...

Adam
լու՞րջ..

Smokie
Ու հավեսս տվել ա, լուրջ եմ ասում...

Adam
էդքան գիրք մի կարդա այ մարդ: Վատ կզգաս քեզ:

Smokie
Չէ հաաա...
Հաստատ չէ:
Հակառակը, ես կոմպով եմ ընկնում ու չեմ կարդում:
Դրանից կարող ա վատ զգամ պարբերաբար...
Ժամանակի կորուստ զգամ...

Adam
Չես սիրու՞մ երբեմն ոչինչ չանել:
պառկել ու խորհել...

Smokie
Օօօօ, ոչ միայն սիրում եմ, այլև անում եմ:
Պառկում եմ հիմնականում գիշերները:

Adam
տանը՞ թե՞ աստղերի տակ ))

Smokie
Իսկ ուրիշ ժամանակ նստած, կամ կանգնած եմ խորհում, մենախոսում...
Երբեմն հայելու առաջ կանգնած:
Տանը իհարկե:
Ուզում էի ասել "Պառկած խորհու՛մ եմ գիշերները"
Իսկ ժամանակին, նույնիսկ վստահաբար ասում էի, որ սիրում եմ գիշերային մթությունն ու լռությունը

Adam
ես որ հայելու մասին եմ մտածում ՝ միշտ միտս մի բան ա գալիս. թե ոնց էի 13 տարեկանում կանգնում հայելու դիմաց
ու ինքս ինձ զոռով ծխել սովորացնում)))) ղուլափ տալ…)))
ապուշ բաներ էի անում:
հիմա զղջում եմ:
ինչ սիգարետ ինչ բան...
մատով անգամ չեմ կպնի:

Smokie
Ապրես:
Ես ասեցի չէ՞ քեզ "Երբեք մի ասա երբեք"-իս մասին:

Adam
հա:

Smokie
Կա մի երբեք, որ հաստատուն ա:
Սմոքին երբեք չի ծխի :)

Adam
ապրես... իրոք բռավո
ավելի՛ հարգեցի:

Smokie
Ես էլ քեզ եմ հարգում շատ Ադամ ջան :)

Adam
շնորհակալ եմ եղբայր :)
մթությունից չես վախենու՞մ բա...

Smokie
Նայած մթություն...
Եթե ստիպված լինեմ շոշափելով առաջ գնալ ու բացարձակ ոչինչ չերևա...
Գուցե վախենամ:
Որովհետև չեմ իմանա, թե ինչի եմ ոտքս խփելու:

Adam
հա, դա վախ ա՝ ֆիզիկական որևէ խոչընդոտներից:
իսկ գերբնական որևէ ֆենոմենի հնարավոր առկայությունի՞ց...

Smokie
Եսի՞մ..
Երևի չէ:
Թվում է թե հարցդ չհասկացա:
Բայց էն ինչ պատկերացրեցի, դուրս եկավ:
Երևի: :))
Բայց ինքս էլ դեռ հաստատ չգիտեմ, թե ինչ անցավ մտքովս :))

Adam
Էսպես ասեմ. ռացիոնալ մտածելու ժամանակ՝ ես մթությունից չեմ վախենում:
Բայց էդ նայածս անտեր սարսափ ֆիլմերի քանակն էնքան շատ ա եղել տարիների ընթացքում, որ մեկ-մեկ ինձ թվում ա՝ маня преследования ա մոտս ))))

Smokie
Օրինակ՝ մի մարդ, որ կախարդական ուժ ունենա իր մեջ...
Մի տեսակ կուզեի հավատալ, որ բարի նպատակով ա այն օգտագործում :))

Adam
բա էդ դեպքում ինչի՞ ա մթությունից օգտվում էդ բարի մարդը… թող լույսերը վառի յա … տնաշենը :))

Smokie
Գիտե՞ս, մի անգամ նման դեպք եղել ա...

Adam
ի՞նչ դեպք:

Smokie
Ուրեմն իմ սիրելի մարդկանցից մեկն ինձ վախեցնում էր, որ Կասպեռ անունով ուրվական ընկեր ունի..

Adam
արդեն իսկ անունը վստահություն չի ներշնչում)))
շարունակի ճճ...

Adam
02.04.2019, 20:11
Smokie
Դե, ես այլ բաներ մտածեցի, ոչ թե մթության վրա գնացի:
Ինչևէ, լսի պատմությանս շարունակությունը:

Adam
լսում եմ :)
լսա-կարդում եմ :))

Smokie
Ես իհարկե չէի հավատում իրան, փոքր էի էլի...

Adam
հա...

Smokie
Ու ինքը ասում էր, որ Կասպեռին մենակ ինքն ա տեսնում...

Adam
վայ վատ եմ…
շարունակի բայց...

Smokie
Ու մի օր՝ երեկոյան ժամի ինքը ինձ անընդհատ վախեցնում ու բարկացնում էր:
Ու մի անգամ էնպիսի իրավիճակ էր, որ տան բոլոր սենյակների լույսերն անջատած էին ու ես կանգնել էի մի սենյակի պատի մոտ:
Սիրտս կանգնել էր, շարժվել չէի կարողանում:
Մտավախություն կար, որ ինքը կողքի սենյակում ա, իսկ էն սենյակում, որտեղ ես էի Կասպեռն ա...
Ու հես ա մեկնումեկը թռնելու ա վրես, սարսափելի վախեցնի:
Ու ոչ էլ համարձակվում էի լույսը վառել, չնայած անջատիչի մոտ էի:
Քարացած մնացել եմ, վերջը որոշեցի, մինչև եսիմքանիսը հաշվել ու գուշակի ինչ արեցի...

Adam
ասա...

Smokie
Գոռացի "աաաաաաաաաաաաա" :))

Adam
ի՞նքն ինչ արեց: Արեց տակը՞...

Smokie
Ու էստեղ ինքը էն սենյակից, որտեղ որ էդ պահին գտնվում էր, կանչեց "Ի՞նչ ա այ տղա, ի՞նչ եղավ":

Adam
)))

Smokie
Արդեն հանգիստ, արխային գնացի իր սենյակ, որովհետև գիտեի, թե որտեղ ա իր խոսելուց հետո...
Ինքը բազկաթոռին էր լուռ նստած ու որ գոռացի, վախից մտավ բազկաթոռի հետևը :))

Adam
կարելի ա աշխատել էս սցենարի վրա:
ես քո մեջ կոմերցիա և փող եմ տեսնում ))
սարսափ ֆիլմերը գիտե՞ս ինչքան փող են բերում էսօր…
1 միլիոն դնում ես՝ 90 վերցնում :))

Smokie
Բայց ես չեմ սիրում ու շատ չեմ նայում սարսափ:
Գրեթե երբեք չեմ նայում:

Adam
ոչինչ, դու մի նայի: Մյուս անգամ, որ հանկարծ Կասպեռին տեսնես՝ ձեն տուր գամ investigate անեմ )))

Smokie
Բայց լավն էր ու է Կասպեռը...
Ես հիշում եմ էդ մուլտիպլիկացիոն ուրվականիկին :)
Մուլտերում ու ֆիլմերում:

Adam
Վառ ա երևակայությունդ շատ: Դու ըստ իս երբեք չես ձանձրանա:

Smokie
Պատկերացրու էն էլ ոնց եմ ձանձրանում:
Գրեթե ամեն ինչից...
Ու շատ արագ:

Adam
Լու՞րջ..

Smokie
Ու հանկարծ մտքերով ուրիշ տեղ եմ հայտնվում:
Ոնց որ ուրիշ աշխարհում ապրեմ, բայց չէի ասի, որ դա ինձ օգնում ա հիմնականում...
Հա, ես էլ եմ համոզվել, որ երևակայությունս վառ ա, երբ հեքիաթս գրում էի:
Բայց պարբերաբար սպառվում ա, կամ ես եմ սպառվում, հոգնում...
Ու հեքիաթս, որ սենց թե նենց երկար ա գրվում, կանգ ա առնում...
Ու երկար հեքիաթ ա լինելու շատ:
Գուցե երկու հատորներով: Գուցեև ավելի:

Adam
Դու կարող ա՝ ինքդ քեզնից ու ամեն ինչից ձանձրանաս, բայց ես էս զրույցից հե՛չ չձանձրացա:
Շնորհակալ եմ ժամանակիդ համար, փոքրիկ իշխան: Քեզ բարի օր եմ մաղթում :)

Smokie
Ես էլ քեզանից եմ շատ շնորհակալ :)
Ընդունվեցի՞ աշխատանքի :))

Adam
այոոոո՜՜ ... :)))

Smokie
02.04.2019, 20:31
Ադաաաամ... Լսի բոցն էն ա, որ ես չէի նկատել որ ֆեյսբուքի մասին ես հարցրել սկզբից: Մենակ "Ուրիշ անելու բան չունես"ն էի տեսել ու պատասխանս մի ձև համընկել էր::lol
Պատասխանեմ՝ Ֆեյսբուքի ու ակումբի էջերը firefox-ումս միշտ բաց են ուղղակի: Դե Firefox-ն էլ սովորաբար առավոտիցիրիկուն/գիշեր բաց եմ թողնում: :)

Արամ
02.04.2019, 20:34
Firefox :love

Smokie
02.04.2019, 20:44
Bad Boys Blue-ն էլ էի աչքաթող արել: Իրանց "Bang, Bang, Bang" ալբոմը լսել ե՞ս: Էլի մանկությունիցս մինչև հիմա հիշում ու լսում եմ պարբերաբար::roll

Գաղթական
02.04.2019, 22:19
Բարի ու հրաշալի մարդա Սմոքին :hands

Freeman
02.04.2019, 23:53
մինչև վերջ չեմ կարդացել դեռ, եկա ասեմ սկիզբը շատ հավես էր, էն որ թռեյլերով էր սկսվում ։Դ
Վերջում էլ երևի հաջորդ հարցազրուցից կադրեր են ։Դ

հա ու ինչ firefox, vivaldi օգտագործի :beee

Բարեկամ
03.04.2019, 06:20
Սմոքին լրիվ երևակայական աշխարհում ա ապրում․․․ :)
Այդ թվում, որ կարծում ա, թե որևէ այլ լեզվով խոսելիս հնարավոր ա, որ ակցենտ չունի։

Adam
03.04.2019, 12:05
Ի դեպ, առիթից օգտվելով խորին շնորհակալությունս եմ հայտնում ատմարտին ընկերությանը՝ այս հարցազրույցին հովանավոր կանգնելու համար: Հ.Գ. տնաշեններ, կողքից մի քիչ փող էլ տայիք, էլի… մենակ բառտերով հո չի…

Smokie
03.04.2019, 12:19
Սմոքին լրիվ երևակայական աշխարհում ա ապրում․․․ :)
Այդ թվում, որ կարծում ա, թե որևէ այլ լեզվով խոսելիս հնարավոր ա, որ ակցենտ չունի։

Իրականում հազարից մեկ ա առիթ ունենում խոսելու օտար լեզվով: Բայց գուցեև կա ակցենտ անգլերենում: :aha
Բայց որ երևակայականաշխարհում ա ապրում, դա անհերքելի փաստ ա: :))

Smokie
04.04.2019, 16:05
Սա հարցազրույցի ժամանակ հատուկ չէր նշվել ու չէր շեշտվել, ուրեմն կասեմ հիմա:

Casper անունով բարի ուրվականիկի մասին իսկապես եղել են մի քանի մանկական ֆիլմեր ու մուլտեր/մուլտսերիալներ: Եթե չգիտեիք` ծանոթացեք ու ցանկության դեպքում ուսումնասիրեք::)

https://upload.wikimedia.org/wikipedia/en/e/e7/Casper_in_Live-Action.jpg

Jarre
04.04.2019, 22:21
Ադամ, տնաշեն, էս հարցազրույցից քո մասին ավելի շատ բան իմացա, քան Smokie-ի ))

Երկուսիցդ էլ շնորհակալություն ժամանակի ու իմ համար տեղ-տեղ հետաքրքիր զրույցի համար։

Ուլուանա
05.04.2019, 08:55
Ադամ, տնաշեն, էս հարցազրույցից քո մասին ավելի շատ բան իմացա, քան Smokie-ի ))
Աչքիս` Ադամը շատ ա վախենում, որ կարող ա ինչ-որ մեկն էլ մի օր իրանից հարցազրույց վերցնի, դրա համար իր վարած հարցազրույցներում ձեռի հետ փորձում ա հնարավորինս շատ ինֆորմացիա տալ նաև իր մասին, որ որոշ ժամանակ անց էլ հարցի տեղ չմնա :D:

StrangeLittleGirl
05.04.2019, 10:03
Աչքիս` Ադամը շատ ա վախենում, որ կարող ա ինչ-որ մեկն էլ մի օր իրանից հարցազրույց վերցնի, դրա համար իր վարած հարցազրույցներում ձեռի հետ փորձում ա հնարավորինս շատ ինֆորմացիա տալ նաև իր մասին, որ որոշ ժամանակ անց էլ հարցի տեղ չմնա :D:

Ադամից հեսա ես եմ հարցազրույց վերցնելու, խաբար չի :))

Smokie
05.04.2019, 10:07
Ժողովուրդ բայց էս իիինչ լավ ստացվեց, թեկուզ չկանխամտածված::hands Ասում եմ եկեք էս մի էջում էլ Ադամին քննարկենք::))

Բյուր, կարծում եմ արդեն խաբար ա::))

Adam
05.04.2019, 11:30
Ադամից հեսա ես եմ հարցազրույց վերցնելու, խաբար չի :))Թող մի էրկու տարի անցնի նոր: Թե չէ՝ Նիկոլ, Պուծին, ռասիստություն, բարի օրագիր, քամինգ աութ… սադ լցվեց իրար գլխի կարճ ժամանակում :D :D ... հոգնացնում ա: Էրեկ կարդում-կարդում եմ ինքս ինձ ասում եմ՝ «լավ, էս ինչ ջրիկ գյադա դուրս էկա բայց ես :D »… ու մի տեսակ հոգնեցի անընդհատ իմ անունը թեմաներում տեսնելուց :ԴԴ … ես ինքս ինձնից էլ ձանձրացա: Ֆսյո, էսօրվանից ես մոտ մի էրկու տարի ակումբ եմ մտելու Արամի պես, այսինքն՝ շաբաթը ընդամենը մի հատ սմայլիկ դնելով՝ կամայական որևէ տեղ :D (ինքը չհոգնացնելու ճիշտ հոգեբանությունը հասկացել ա :D) Հ.Գ. Արամ :drink .... Հ.Գ. Համբույր Ծլնգին՝ truth or dare -ի ժամանակ, Տրիբուն ձյայի հետ լարվածություն հետո՝ հարազատական վիճակներ… Բյուրի հետ կռիվները…Բարեկամի մասին սխալ արածս ռենտգենն ու դրանից բխող ավելի շատ համակրանքս իր նկատմամբ … Հ.Գ. Էս ամեն ինչի մեջ մենակ Յոհաննեսն էր կատարյալ: :D , դե, մարդը էս քանի վախտ ա որ գլուխ ա կոտրում ասելով որ կատարյալ ա ՝ ուրեմն մի բան կա էլի :D Հ.Գ. Յոհան :drink