Դիտել ողջ տարբերակը : Մեկ՝ իրար հետ, մեկ՝ չէ / On-off relationship
Քանի որ թարգմանության թեմայում կեսկատակ-կեսլուրջ քննարկումներ սկսվեցին «ընդհատումներով հարաբերությունների» մասին, մտածեցի՝ առանձին թեմա բացել, որտեղ կարող եք գրել ձեր կարծիքը էս հարցի վերաբերյալ:
Խոսքն էն սիրային հարաբերությունների մասին է, որոնք մեկ ընդհատվում են, մեկ՝ վերականգնվում, ու ոչ թե մի անգամ, այլ շարունակաբար կամ նույնիսկ հարաբերությունների պատմության ողջ ընթացքում. անգլերեն՝ "on (again)-off (again) relationship":
Կարծես, տարբեր մոտեցումներ կան էս տիպի հարաբերերությունների հանդեպ:
Մարդ կա, ասում է՝ պիտի ամեն գնով հեռու մնալ. անառողջ հարաբերություններ են, կյանքը թունավորում են, ստաբիլություն չեն բերում (իսկ արդյո՞ք բոլորն են ձգտում ստաբիլության), ահավոր շատ էներգիա են խլում, ցավեցնում են և այլն:
Մարդ էլ կա, համարում է, որ դրանք զգացմունքային առումով ամենահարուստ հարաբերություններն են, քանի որ կողմերն ինչքան էլ գիտակցեն, որ միասին հնարավոր չի, միևնույն է, էնքան պինդ են կապված միմյանց, որ էդ ձգողությունը նորից միացնում է իրենց, և որ նման հարաբերություններում միօրինակությունը բացառվում է: Որ դրանք իրականում ուժեղ հարաբերություններ են, եթե մարդիկ չեն կարողանում մեկընդմիշտ մնալ "օff" վիճակին:
Հաստատ ուրիշ լիքը մոտեցումներ էլ կան: Հետաքիքրի կլիներ լսել ամեն մեկիդ կարծիքը հարցի վերաբերյալ կամ գուցե նաև օրինակներ ունեք սեփական փորձից: Գրեք:
StrangeLittleGirl
02.04.2019, 12:43
Որպես ստաժավոր on-off հարաբերություններ ունեցած մեկը, որը չորս տարի առաջ որոշեց մեկընդմիշտ վերջ տալ նման հարաբերություններին, ասեմ, որ on-off֊ը բավական ոչ հասուն մոտեցում ա։ Ուրիշ հարց ա, երբ կողմերը որոշում են միասին լինել, երբ ուզում են կամ երբ հարմար ա կամ երբ նույն քաղաքում են ապրում և այլն, բայց լրիվ ուրիշ հարց ա տուրուդմփոցով բաժանվելուց հետո նորից միանալը, որովհետև հավանականությունը մեծ ա, որ տուրուդմփոցով բաժանում էլի ա լինելու։ Ու անկեղծ ասած, ես դեռ չգիտեմ նենց զույգի, որ էդ on-off֊ի արդյունքում ի վերջո on֊ի վրա են մնացել, միշտ սլաքը off ա փոխվում, հետևաբար եթե off էր լինելու, իմաստը ո՞րն ա։ Ավելին ասեմ՝ էդ հարաբերություններն ուղեկցվում են շատ ուժեղ էմոցիոնալ վիճակներով։ Էդպիսի մի քանի հոգու գիտեմ, որ ինքնասպանության եզրին են եղել։
Ասեմ նաև, որ երբ հարաբերությունների միօրինակությունից ա խոսվում, հենց էդ on-off֊ն ա սարսափելի միօրինակ, որովհետև տուրուդմփոցները միշտ նույն թեմաներով են լինում, զգացմունքները միշտ նույն փուլում են մնում, նորից միանալն էլ միշտ նույն ձևով ա լինում, իսկ ստաբիլ հարաբերությունների դեպքում զգացմունքներն էլ են աճում, դու էլ ես աճում դիմացինի հետ, նոր բաներ ես բացահայտում դիմացինիդ ու ինքդ քո մասին, կոմպրոմիսների գնալ ես սովորում և այլն։
Իսկ ինձ խորթ են ընդհատվող հարաբերությունները։ Ոչ մի կերպ չեն տեղավորվում իմ ոճի ու տեսակի մեջ։ Ընդհանրապես, մարդկանց հետ կապված հարցերում ես մաքսիմալիստ եմ, ու հարաբերություններն էլ ենթարկվում են նույն էներգետիկ հարձակման․ քաղում/տալիս եմ առավելագույնը, չի մնում ոչ մի չասված, չապրված, չպրպտած ճանապարհ, դրա համար որևէ վերադարձ, եթե էջը փակվել է, անիմաստ է լինում երկուստեք, անհետաքրքիր։ Նմանապես չեմ թողնում որևէ տարր, որը կարող է տևական դառնության հետք թողնել․ դա էլ երկուստեք պարզբանվում, մաքրվում է․ դառնությամբ ապրել չեմ կարող, հավասարապես՝ եթե ուրիշն էլ իմ պատճառով նման նստածք է ունենալու։
Բայց սա բնավ չի նշանակում, որ ամեն հարաբերություն ի վերջո դատապարտված է լինելու սպառման։ Կան հարաբերություններ/մարդիկ, որոնց հետ ինչքան երկար ճանապարհ ես գնում, էնքան ավելի խորն ես փորում հունը, և էնքան ավելի հետաքրքիր խորքեր ես հայտնաբերում, ու դրանք կարող են տիեզերքի չափ անվերջ լինել։
մերթընդմերթ հարաբերություններ
Ինձ թվում ա՝ մեծ անորոշության կա նման հարաբերություններում, ոնց որ գլխի չես դուք հարաբերության մեջ եք, թե չէ: Անհանգստության բուն ա: Ուղեղումդ անընդհատ էդ ա, թե ինչ ա կատարվում, թե ուր ես գնում նման հարաբերությամբ: Լիքը պատճառներ կարան լինեն, պարտադիր չի, որ կողմերից մեկը անլուրջ մոտենա, ասենք՝ Բյուրի ասած տղեն լրջով չի ուզում վիճակը լինի, բայց երկու կողմից էլ ինչ-որ հետ պահող հանգամանքներ են լինում: Ինձ թվում ա՝ եթե զգում ես, որ հոգեվիճակիդ վրա շատ ա ազդում, ճիշտը ժամանակին դադարեցնելն ա, քանի դիմացինին չես սկսել ատել: Արդյունքում սաղ օֆֆ պահերը սկի մոռացվում են, մնում ա լավ ու դրական զգացողությունները կյանքիդ ինչ-որ տարօրինակ հատվածի հանդեպ: Մեկ-մեկ իրար հետ չաթ կանեք օնլայն, կարող ա չանեք էլ, բայց իրար նկարների տակ սրտիկ դնեք, իրար լավ լուրերով ջերմանաք, եթե պատահական էլ հանդիպեք, ամենաջերմ զգացողություններ կունենաք միայն: Հատկապես եթե երկուսիդ մոտ էլ ստացվի անձնական կյանքում բավարարված լինել: Ինձ տենց ա թվում:
Բայց ամեն դեպքում դա ճաշակի, տեսակի հարց է։ Մարդիկ կան, որ բազմազանություն են սիրում, հոգնում են նույնից, և մենակ էն գիտակցումը, որ հավետ միևնույն մարդու հետ պիտի լինեն, ինչքան էլ որ տվյալ մարդն էդ պահին անթերի համապատասխան կարող է թվալ , արդեն տագնապի ու վանման պատճառ է։ Եթե զուգընկերդ էլ է նման ճաշակի ու հակումների մարդ, ապա "ընդհատումներովը" երկուսի սրտով էլ կարող են լինել ու ինչ-որ ժամանակ նույնիսկ էֆեկտիվ աշխատել, բայց դա մի քիչ քիչ է հավանական այն պատճառով, որ էստեղ կա on և off-ի տրամադրության փուլային համընկման հարցը երկուսի մոտ, ինչը մաքուր պատահականության հարց է, հետևաբար՝ քիչ հավանական։
boooooooom
02.04.2019, 22:46
Մի հատ կինո կա՝ "One Day", սկզբից գիրքն էի կարդացել, հետո կինոն նայեցի. մոտավորապես էս տիպի հարեբերություններ են։ Հետաքրքիր ա, նայեք կամ կարդացեք։
Ես Այվիի նման եմ մտածում, որ էդ հարաբերությունները պիտի որ կրակ լինեն տեղով ու անչափ հետաքրքիր։ Երբեք չեմ ունեցել տենց բան, բայց եթե ստացվեր զուգահեռ մի այլ աշխարհում էլ ապրել, հաստատ կփորձեի միաժամանակ մի 20 հոգու հետ (հերթով): Պատկերացնում եմ ինչ իրադարձություններով լի կյանք կգնար (մինչև էդ շղթայում ՄԻԱՎ-ի հայտնվելը) ու երևի պիտի դրա համար կարգին հարուստ մեկը լինես: Էքստրեմալ վտանգավոր ու ադրենալինաշատ կյանք։
Չէ, ինձ էդ ամենի միայն սեռական կյանքը չի հետաքրքիր, այլ բազմազանությունը. ոնց որ միանգամից զուգահեռ մի քանի կյանք ապրես։
Լավ, հերիք ա, գնամ դեղերս խմեմ :D
Ես Այվիի նման եմ մտածում, որ էդ հարաբերությունները պիտի որ կրակ լինեն տեղով ու անչափ հետաքրքիր։
Բա ես էլ կարծում էի՝ իմ կարծիքը դեռ չեմ գրել :))
StrangeLittleGirl
02.04.2019, 23:10
Մի հատ կինո կա՝ "One Day", սկզբից գիրքն էի կարդացել, հետո կինոն նայեցի. մոտավորապես էս տիպի հարեբերություններ են։ Հետաքրքիր ա, նայեք կամ կարդացեք։
Ես Այվիի նման եմ մտածում, որ էդ հարաբերությունները պիտի որ կրակ լինեն տեղով ու անչափ հետաքրքիր։ Երբեք չեմ ունեցել տենց բան, բայց եթե ստացվեր զուգահեռ մի այլ աշխարհում էլ ապրել, հաստատ կփորձեի միաժամանակ մի 20 հոգու հետ (հերթով): Պատկերացնում եմ ինչ իրադարձություններով լի կյանք կգնար (մինչև էդ շղթայում ՄԻԱՎ-ի հայտնվելը) ու երևի պիտի դրա համար կարգին հարուստ մեկը լինես: Էքստրեմալ վտանգավոր ու ադրենալինաշատ կյանք։
Չէ, ինձ էդ ամենի միայն սեռական կյանքը չի հետաքրքիր, այլ բազմազանությունը. ոնց որ միանգամից զուգահեռ մի քանի կյանք ապրես։
Լավ, հերիք ա, գնամ դեղերս խմեմ :D
Ես քեզ կարամ վստահեցնեմ, որ հեչ հետաքրքիր չի։ Մտի օրագիրս, կարդա, էնտեղ մի ամբողջ օն֊օֆֆ հարաբերության դոկումենտացիան կա :)) Եթե ինչ֊որ մեկը կայֆ ա ստանում նման հոգեվիճակներում հայտնվելուց, ուրեմն ինքը առնվազն մազոխիստ ա։
boooooooom
02.04.2019, 23:12
Բա ես էլ կարծում էի՝ իմ կարծիքը դեռ չեմ գրել :))
Էս գրառումդ կարդացել եմ, գումարվել ա մնացած քո գրառումներից հավաքված ինֆոյի վրա, ու ըստ էդ բազայի տվյալների՝ Այվին պիտի որ սա համարի հետաքրքիր :D
Էս գրառումդ կարդացել եմ, գումարվել ա մնացած քո գրառումներից հավաքված ինֆոյի վրա, ու ըստ էդ բազայի տվյալների՝ Այվին պիտի որ սա համարի հետաքրքիր :D
:))
Դու ավելի լավ ա Բյուրին լսիր ;)
boooooooom
02.04.2019, 23:17
Ես քեզ կարամ վստահեցնեմ, որ հեչ հետաքրքիր չի։ Մտի օրագիրս, կարդա, էնտեղ մի ամբողջ օն֊օֆֆ հարաբերության դոկումենտացիան կա :)) Եթե ինչ֊որ մեկը կայֆ ա ստանում նման հոգեվիճակներում հայտնվելուց, ուրեմն ինքը առնվազն մազոխիստ ա։
Ես չափազանց էգոիստ եմ ու ինչ որ սահմանից էն կողմ ինձ չեմ ծանրաբեռնում ու հիմնականում "ջրից չոր եմ դուրս գալիս":
StrangeLittleGirl
02.04.2019, 23:46
Ես չափազանց էգոիստ եմ ու ինչ որ սահմանից էն կողմ ինձ չեմ ծանրաբեռնում ու հիմնականում "ջրից չոր եմ դուրս գալիս":
Տվյալ դեպքում ի՞նչ ա նշանակում ջրից չոր դուրս գալ։
Գաղթական
03.04.2019, 00:01
Բում Կազանովա 15սմ
boooooooom
03.04.2019, 00:23
Դե եթե շատ լուրջ չվերաբերվես էդ հարաբերություններին, ապա դրանք քեզ չեն կարող շատ ցավ պատճառել։ Կամ երևի ես մի քիչ ճիշտ չեմ հասկացել ու թեման միայն լուրջ հարաբերությունների մասին ա, որոնք, ինչ խոսք, on off -ի վերածվելով պիտի որ ահավոր ծանր բան դառնան։
StrangeLittleGirl
03.04.2019, 00:24

Լուրջ ասելով ի՞նչ նկատի ունես։
boooooooom
03.04.2019, 00:27
Լուրջ ասելով ի՞նչ նկատի ունես։
Էն, որ մի հոգու հետ ա, ու անմնացորդ նվիրվում են իրար, կամ գոնե մեկը։
StrangeLittleGirl
03.04.2019, 00:32
Էն, որ մի հոգու հետ ա, ու անմնացորդ նվիրվում են իրար, կամ գոնե մեկը։
Հենց էդ ա, որ էդ on-off֊ները սաղ անմնացորդ նվիրումով են լինում։ Մեկը ջղայնանում ա մյուսի կոնկրետ վիճակներից, բաժանվում ա, հաջորդ օրը նամակներ ա ստանում, թե առանց քեզ կյանք չունեմ, հետ արի։ Ու տենց շարունակ, նույն բանը, հաճախ տարիներով, մինչև մի կողմը հոգնում ա ու բոլոր տեսակի կապերը խզում ա։ On-off֊ում հեչ պարտադիր չի, որ դավաճանությունը լինի բաժանման գործոն։ Կարա բռնությունը լինի, դեպրեսիան, վախը դավաճանությունից, հարգանքի բացակայությունը դիմացինի նկատմամբ և այլն։
Վարդանը գնում ա ընկերական սեքսի ուղղությամբ :)
Իսկ թեման լուրջ հարաբերությունների մասին ա, լուրջ զգացմունքներով ու, փաստորեն, ծանր ապրումներով։
On-off relationship-ի դեպքում կարծեմ երկու կողմն էլ լուրջ են տրամադրված, չէ՞։ Այսինքն էն հայկական "հետը ֆռֆռալու" ու "պարապ ժամանակ զանգելու" դերը չի տանում դիմացինը, հլը մի բան էլ հակառակը՝ կա ուժեղ կապվածություն ու կիրք իրար հանդեպ։
Իսկ եթե կա ուժեղ էմոցիոնալ կապ ինչ-որ մարդու հանդեպ, իրա հետ ցանկացած վեճ/կռիվ/լարվածություն բացասական ա ազդելու հոգեվիճակիդ վրա։ Ասենք ես չեմ պատկերացնում, մարդ ինչ կարգի մազոխիստ պիտի լինի, որ ամեն անգամ on կամ off փոխվելուց էտ հոգեբանական տանջանքներին դիմանա ու ինչ-որ երկար ժամանակ մնա էտ պտույտի մեջ։ Կներեք, բայց չեմ կարծում, որ ինչ-որ հասուն մարդ հարաբերություններում էս ա ուզում։ Ստաբիլ հարաբերությունները բերում են հանգստություն, խաղաղություն, վստահություն ու ընկերություն, իսկ վեճերի/անհամաձայնությունների դեպքում ուղղակի հանգիստ քննարկում ես դիմացինի հետ ու գալիս եք կոմպրոմիսի։ Հա, ինչ-որ տեղ on-off վիճակները ավելի թեժ էմոցիաներ են տալիս (անգլերեն մի հատ լավ բառակապակցություն կա՝ emotional rollercoaster) ու ինձ ընդհանրապես թվում ա, որ ստեղ ավելի շատ երկուսի միջև կիրք ա, քան ինչ-որ ավելի հասուն զգացմունք, բայց էտ կիրքը անցողիկ ա, իսկ հետո՞։
Ես շատ եմ relationship-ը համեմատում ընկերական հարաբերությունների հետ (իմ համար առաջինը երկրորդի ամենաբարձր տեսակն ա)։ Իսկ դուք ընկերական հարաբերություններում on-off թույլ կտայի՞ք։ Կարծում եմ, որ չէ։
Իսկ եթե on-off զույգիս պետք ա անլուրջ վերաբերեմ, այսինքն էմոցիոնալ ոչ մի կապ հետը չունենամ (ինձ մեկ լինի ու թքած ունենամ հարաբերությունների ու դրանց փոփոխությունների վրա), էտ էսպես թե էնպես չեմ քննարկում, որովհետև վաղ թե ուշ ավարտվելու ա։
Մի խոսքով, հաստատ չարժի էտ էմոցիոնալ ներդրումը անել, բայց դե ես մի տեսակ զգում եմ, որ էս գրածիս համար իմ հաջորդը on-off relationship a լինելու :D
Էս տեսակի հարաբերություններում դարդուցավը մենակ off-ը չի, այլ ավելի հաճախ հենց on-ը ու նույնիսկ կրկնակի դոզայով. որ ամեն ինչ լավ լիներ, հո ընդհատումներ էլ չէին լինի:
Չգիտեմ ոնց է ստացվել, որ իմ ունեցած բոլոր հարաբերությունները միշտ on-off են եղել. երևի ես ինքս անգիտակցաբար հա էդպիսի հարաբերություններ եմ ընտրում, որոնք տարբեր պատճառներով ստաբիլ լինել չեն կարող: Երևի էդ իմ բնույթն է, ինձ դա է ձգում: Էդ ադրենալինը, էդ խելագարությունը:
Միակ բացառությունը ամուսնությունս է եղել, բայց դա սկի «հարաբերություններ» կատեգորիայում էլ չէր մտնում ինձ համար. ֆիկտիվ-ախմախ մի բան էր, որ երկուսիս կողմից էլ առանց խնդրի ավարտվեց, որովհետև իմաստ չկար: Այսիսնք՝ on-off բնույթը բացակայում էր, որովհետև ոչ զգացմունքներ կային, ոչ «հարաբերություններ», թե չէ երևի դա էլ նույն ճանապարհով էր գնալու:
Բայց ասեմ, որ հիմա ահագին «խելքի եմ եկել». մոտ երկու տարի է ստաբիլ հարաբերությունների մեջ եմ, թեև էդ հարաբերություններն էլ նախնական փուլում on-off են եղել (դե առանց դրա ոնց կլիներ): Իսկ հիմա արդեն համարյա երկու տարի է շատ կայուն, առանց վերուվարների, կարելի է ասել՝ բացարձակ հարթ ու համերաշխ հարաբերություններ են:
Էն ինձ ձգող գլխապտույտն ու ադրենալինն իհարկե բացակայում են, ոչ էլ կախարդական զգացմունքներ ու խելագար սրտատրոփ կա, բայց դե տառապանք ու ցավ էլ չկա (մեծ պլյուս). շատ սիրուն ու ներդաշնակ հարաբերություններ են, ու հուսով եմ, որ էլ աջուձախ չեմ գնալու, խելոք ու հանգիստ ապրելու եմ: Տեսնենք, ես որ մեծ հույսեր եմ կապում իմ ողջամտության հետ: Սա հետն էլ մոնոգամիայի անցնելու վերջին հույսս է:
Դու կարող ես, դու ուժեղ ես: http://www.sherv.net/cm/emoticons/spiritual/meditate-smiley-emoticon.gif (http://www.sherv.net/)
Sagittarius
04.04.2019, 16:23
relationship? էտ ի՞նչ ա :think
relationship? էտ ի՞նչ ա :think
էս ա՝
relation is a set of tuples (https://en.wikipedia.org/wiki/Tuple)(d1, d2, ..., dn), where each element dj is a member of Dj, a data domain.
relationship? էտ ի՞նչ ա :think
չգիտեմ ինչ ա, բայց ստեղ դրա выключатель-ն ենք քննարկում․․․ ասում են շատ կոշտ ու կոպիտ ա չխկում, մտածում եմ միգուցե սա է լուծումը․
https://cnet1.cbsistatic.com/img/2r7Z-3re5GERz7eXj34LMs8TC5M=/fit-in/570x0/2015/02/13/3e8cb0b6-cac9-46ae-87d6-37f491b9fcbe/green-creative-titanium-led-dimming-gif.gif
Ես էլ Սամից վարակվեցի․ մերթընմերթ հարաբերությունները սահուն փոխանջատվում են (առանց կոպիտ չխկոցների) մրթմրթան հարաբերությունների :)
relationship? էտ ի՞նչ ա :think
Իրական դեպք ․․․ Մի քանի տարի առաջ Տաջիկստանում մի հատ չեխ աղջիկ էր աշխատում։ Եվրոպացիներն էլ որ Տաջիկստանում կարանան երկար մնան ու աշխատեն, պիտի անպայման residence permit ունենան :D բա ․․․․ Դե էս աղջկան տվել էին, քանի որ պաշտոնական ներկայացուցչություն էր, ու ինքն էլ ուզել էր իրա partner-ի համար էլ հաներ permit, որ իրար հետ Տաջիկստանում մի քանի տարի պիտի մնային։ Դիմում-բան գրել էր էս տղու համար, մեջը պիտի հիմի գրի էտ տղեն իրան ինչ ա գալիս, քանի որ հավայի չեն տա, գրել էր partner: Կանչել էին, հարցրել էին, բա քույրիգ ջան partner-ն ի՞նչ ա, մարդդ ա՞։ Ասել էր, բա չէ we are in a relationship: Ասել էին, բա է՞տ ինչ ա ․․․․ :D ․․․․․․․․ ու հորս արև, չէին տվել residence permit-ը։ Մի քանի ամիս լաց, կոց, դեպրեսիա ․․․ relationship off էր էլի ․․․․ մինչև չդիմացավ, թողեց գնաց։
չգիտեմ ինչ ա, բայց ստեղ դրա выключатель-ն ենք քննարկում․․․ ասում են շատ կոշտ ու կոպիտ ա չխկում, մտածում եմ միգուցե սա է լուծումը․
https://cnet1.cbsistatic.com/img/2r7Z-3re5GERz7eXj34LMs8TC5M=/fit-in/570x0/2015/02/13/3e8cb0b6-cac9-46ae-87d6-37f491b9fcbe/green-creative-titanium-led-dimming-gif.gif
Ինչ լավն ա, ոնց էլ գտել ես՝ թեմային սազական ։)
Իրական դեպք ․․․ Մի քանի տարի առաջ Տաջիկստանում մի հատ չեխ աղջիկ էր աշխատում։ Եվրոպացիներն էլ որ Տաջիկստանում կարանան երկար մնան ու աշխատեն, պիտի անպայման residence permit ունենան :D բա ․․․․ Դե էս աղջկան տվել էին, քանի որ պաշտոնական ներկայացուցչություն էր, ու ինքն էլ ուզել էր իրա partner-ի համար էլ հաներ permit, որ իրար հետ Տաջիկստանում մի քանի տարի պիտի մնային։ Դիմում-բան գրել էր էս տղու համար, մեջը պիտի հիմի գրի էտ տղեն իրան ինչ ա գալիս, քանի որ հավայի չեն տա, գրել էր partner: Կանչել էին, հարցրել էին, բա քույրիգ ջան partner-ն ի՞նչ ա, մարդդ ա՞։ Ասել էր, բա չէ we are in a relationship: Ասել էին, բա է՞տ ինչ ա ․․․․ :D ․․․․․․․․ ու հորս արև, չէին տվել residence permit-ը։ Մի քանի ամիս լաց, կոց, դեպրեսիա ․․․ relationship off էր էլի ․․․․ մինչև չդիմացավ, թողեց գնաց։
Ուզում ես ասել՝ տաջիկները ամուսնությունից էն կողմ ուրիշ հարաբերություններ բանի տեղ չե՞ն դնում ։))
Ուզում ես ասել՝ տաջիկները ամուսնությունից էն կողմ ուրիշ հարաբերություններ բանի տեղ չե՞ն դնում ։))
Էս ի՜նչ մի զարմացած ես :D Չէ, տաջիկները շատ առաջադեմ հասարակություն են։ Որպես կանոն ֆորմալ ամուսնություններ չեն կնքում, выключатель հարաբերություններ են ունենում, պռաբիռկից երեխաներ, ռոք են լսում, ԼԳԲՏ-բան են անում, հեծանիվ են քշում ․․․․ :D