Դիտել ողջ տարբերակը : Ինչպե՞ս ենք սիրում/ուզում, որ մեզ դիմեն
Մարդ կա ուզում է, որ իրեն մենակ անունով դիմեն, մարդ կա բոլորովին անտարբեր է այդ հարցում, մարդ էլ կա չի սիրում, որ իր հետ խոսելիս միայն իր ամբողջական անունը տան` չափից շատ պաշտոնական ա թվում:
Ինձ թվում ա ես երրորդ դասին եմ պատկանում: Եթե ավելի կոնկրետ ասեմ`շատ ուրախ եմ, որ ինձ մենակ Գևորգ չեն ասում, տարբեր դիմելաձևեր ունեմ::)) Բայց չգիտեմ` եթե էդպես չլիներ, ոնց կարձագանքեի: Հիմա մտածում եմ, որ մենակ Գևորգը պաշտոնական ա հնչում:
Ինձ ասում են`
Հիմնականում` Գևորգ, Գևոր, Գև, ոմանք Գևորիկ:hands (двоюродный ախպորս պուճուր երեխեքը ու կինը (համարյա 29 տարեկան եմ էէ ես)):))
Որոշ առանձին դասարանցիներ ասում էին` 1-ը Ժոռժիկ և նման բաներ, 2-րդը Գոգո, Գոգոլիկ, 3-րդը Ջորջո Արմանի: Հեյ գիդի ջահելություն::D
Ակումբում` Սմոքի, Սմոք, Գևորգ, Գև. :ok
Տանը` քույրիկս ու մամաս պուճուր ժամանակվանիցս ինձ ասում են`Ապեր, ապերիկ::)) Հարևաններն էլ երբեմն կարող ա ապեր ասեն:
Շատ հետաքրքիր ա ակումբում ինձ էդպես կանվանե՞ն այսուհետ (եթե իհարկե ուզեն)::))
Գաղթական
26.03.2019, 11:08
Ժոռժիկը լավն էր )))
StrangeLittleGirl
26.03.2019, 11:21
Քանի որ անունս բավական բարդ ա շատերի համար, ես հազար ձևի կարճ դիմելաձևեր ունեմ։ Բոլորն էլ սիրում եմ, բայց ինձ համար շատ կարևոր ա, որ մարդիկ մնան իրենց դիմելաձևի սահմաններում։ Երբ գրեթե անծանոթ մեկն ասում ա «Բյուրակ», ֆազերս քցում են, որովհետև էս ձևով մենակ ընտանիքիս անդամներն են դիմում։ Կամ էլ երբ լրիվ նոր ակումբցին, որին բացարձակ չեմ ճանաչում, մեկ էլ գրում ա «Բյուր»։
Անվանս հետ կապված մի հետաքրքիր բզիկ էլ ունեմ։ Քանի որ Հայաստանից դուրս եմ ապրում, անընդհատ ներկայանում եմ տարբեր մարդկանց, որոնք, բնականաբար, անունս արտասանելու դժվարություն ունեն։ Եթե շատ են խնդրում, որ կարճ տարբերակ ասեմ, ասում եմ «Բյուր»։ Ավելին՝ երբեմն էլ ասում են, թե՝ արևմտյան անուն չունե՞մ, ոնց որ չինացիները։ Էդպիսի մի երկու դեպքից հետո ավելի հազվադեպ եմ սկսել կրճատ տարբեր առաջարկել ու ստիպում եմ, որ անունս սովորեն։
Հա, ուսանողներս էլ են ինձ անունով դիմում, բայց ֆազերս քցում են, որ մեկ էլ մեյլ ա գալիս զանազան դիմելաձևերով, պլյուս ազգանունս։
Գաղթական
26.03.2019, 12:06
Իրականում շատ հետաքրքիր ու կարևոր թեմա ա:
Մարդու համար իրեն դիմելաձևը բնականաբար ամենազգայուն թեմաներից ա ու պատահմամբ կարողա իրեն խիստ վիրավորես, եթե իր նշած սահմանագիծն անցնես:
Բայց ո՞րտեղից իմանաս իր սահմանագծերի մասին:
Ես օրինակ աշխատում եմ միշտ ուշադրություն դարձնել, թե մարդն ինչպես է ինքն իրեն ներկայացնում ու մնալ էդ ֆորմայի մեջ:
Բայց գործն ավելի է բարդանում, երբ իրեն մեկ ուրիշն է ներկայացնում կամ էլ անվանը դոշի բեյջից ես ծանոթանում:
Հայ գիդա ջահելություն..
ՈՒմ ոնց ուզեիր կրճատ դիմում էիր ))
Բայց երբ արդեն հասնում ես մի տարիքի, երբ, սենց ասենք, համ դու ավագ սերնդիդ էլ «Դուք»-ով չես դիմում, համ էլ՝ հաջորդ սերունդդ դեռ չի սկսել քեզ «Դուք»-ով դիմել, ամեն տարեկիցիդ չի էլի, որ «Սաք» կասես )))
Հ.Գ. Էն օրը պիտի կուրսեցուս զանգեի, որ ամառվա համար տուն-տրանսպորտ բան դասավորի իրանց մոտ Իսպանիայում, ու մի պահ կոմպս կախել էր, թե ոնց իրեն դիմեմ..
Ասենք ինքը մեր Վիցինն ա միշտ եղել, բայց դե էդ 20 տարի առաջ էր: Հիմա արդեն եքա մարդա դառել, մի քանի անգամ ֆբ գրվել ենք ու հիմա զանգում եմ.. ոչ էնա Վիցին ասեմ, ոչ էնա՝ Տիգրան )))
Գաղթական
26.03.2019, 20:15
Էս ինչքան նայես՝ նայվումա )))
https://youtu.be/9HuTKuMCUpU
Ես սիրում եմ որ ինձ դիմում են ամբողջական անունով։ Տանը երբեք չեն կրճատել, փաղաքշական չեն դարձրել։ Անվանական առաջին ցանկով չեն դիմել։ Հետագայում արդեն որոշ ընկերներ դիմում են առաջին վանկով։ Նորմալ ա։ Հիմնականում աղջիկներն են սիրում կրճատել ի դեպ։ Ինձ համար մեկ ա, բայց հա կրճատ տարբերակը մտերմություն ա ենթադրում։ Էստեղ շեշտի խնդիր ա առաջանում։ Բայց քանի որ ես լոռեցի եմ, էդ էլ ա մեկ։ Արևմտահայ արտասանությունն էլ եմ սիրում։ Ինձ կմնար տառադարձելիս արևմտահայերենից կտառադարձեի, որովհետև տ-թ-ի խնդիր չէր լինի, բայց անձնագրում արդեն տառադարձած ա։
Ուսանողներս դիմում են անունով, բայց դա ընդհանրապես էստեղ տենց ա ընդունված։ Դպրոցում աշակերտներիցս մեկը ուզում էր վիզ դրած կոչում ազգանունով դիմեր, որովհետև դպրոցում կոչումով ուրիշ դասատուները իր ասելով պահանջում են իրանց կոչումով դիմեն։ Չգիտեմ ինչքանով ա ճիշտ բայց շատ անսովոր էր ականջիս, համոզեցի, որ եթե ինձ անունով դիմի իմ տված գիտելիքների որակը ոչ մի կերպ չի պակասի :D
Հավեսս գալիս ա որ դասին ինքնուրույն աշխատանոի ժամանակ մեկ էլ լսում եմ Տիրան էս ինչ բանը ոնց ենք ասում։ Անմիջական հավես։
Չեմ սիրում անվանս հետ կապված որևէ տեսակի կատակ, կատակային փաղաքշականացում և այլն։ Կռիվ չեմ անի, բայց տրամադրությունս հաստատ կփչանա։
Անունս չեմ սիրում, հատկապես՝ ամբողջական տարբերակը։ Նախընտրելի ա առանց «-իկ»-ի ու տարատեսակ վարիացիաների, որոնցով հարուստ ա իմ անունը։
Sagittarius
26.03.2019, 23:05
Օհ, մայ Լորդ
Sagittarius
26.03.2019, 23:05
Անունս չեմ սիրում, հատկապես՝ ամբողջական տարբերակը։ Նախընտրելի ա առանց «-իկ»-ի ու տարատեսակ վարիացիաների, որոնցով հարուստ ա իմ անունը։
Սկե՞պտ
Սկե՞պտ
Քիթս կտրեմ, թե չգիտեի, որ մեկը հաստատ ճպպցնելու էր սա :))
Մականունս ով ոնց ուզում ա, թող ասի, դրա «-իկ»-ը փաղաքշական չի։
StrangeLittleGirl
27.03.2019, 00:33
Պրոգարտի խաթր :D մեկ էլ ահավոր չեմ սիրում, երբ ինձ Բիւր են ասում :D
իսկ ես չեմ սիրում, երբ պրոգարտ են ասում, փ֊փ֊փ
StrangeLittleGirl ես քեզ դեռ էն մալալետկա վախտից էլ Բյուր եմ ասում, երբեք չեմ մտածել, որ դա քեզ կնեղացնի։
Անունս որ կրճատում են Լիկա, ցնդվում եմ, նեռվայնացնող ա։ Անժելիկա, Անժել, Անժ օք ա։
Իսկ ակումբցիք, լավ կլիներ դիմեին անունով, չգիտեմ 15 տարեկանում գլխիս ինչ ա փչել, որ նիկս laro եմ դրել, հիմա էլ ինչ իմաստ կա փոխեմ :Դ
StrangeLittleGirl
27.03.2019, 01:13

Էլի հերթական մեկը նեղ կռուգից էկավ ու որոշեց, որ նեղացնում ա ինձ :D Չէ, չես նեղացնում ու չես նեղացրել, արխային։
Ստեղ լիքը մարդկանց նիկեր ես համառորեն տարիներով սխալ եմ կարդացել ու սխալ եմ իմացել: Ինչ որ տառ եմ բաց թողել, կամ տեղերով սխալ կարդացել: Վերջին բացահայտումս եղավ էն, որ Pogart չի, Progart ա: Նենց որ մտքիս մեջ հաստատ լիքը մարդկանց նյարդայնացնող ձևով դիմած կլինեմ :))
Ինձ ոնց էլ դիմեն, կրճատ, մեգակրճատ, թե լրիվ, դուրս գալիս ա (ներառյալ նիկով), բնականաբար իկ - ով եթե չի:
Ինձ մեկ-մեկ թվում ա, որ էն թե ոնց են քեզ դիմում նկարագրում ա մարդկանց վերաբերմունքը ու պատկերացումները քո մասին, էդ հիմքով ինձ շատ մոտիկ մարդկանց կրճատ եմ դիմում (բայց ոչ միշտ), մեկ էլ գործնականում, երբ չեմ ուզում ասածս կոպիտ ընկալվի կամ նեղացնող: խեղաթյուրելն ու վերջածանցներ մենակ, երբ սարկազմ կա կամ մտերմության մի ուրիշ լեվըլ (ասենք միասին անուն ենք մտածել) :)):
-իկ ու -ուլ ավելացնելը ասոցացնում եմ վիրավորելու կամ մարդուն թերագնահատելու հետ: Քիչ ծանոթ մարդկանց բացառապես ամբողջական անունով եմ դիմում, եթե իհարկե դիմացինս չի ասում, որ հենց կարճ ձևով դիմեմ:
Ու էս պատկերացումները անվան մասին, ինձ դիմողների վրա ա տարածվում :D Ինձ բախտավոր եմ համարում, որ անունս կարճ ա: Բայց մեկ էլ տեսար` Մանե, Նարե, Նանա (ամենաչսիրածս): Մարդիկ կան միշտ սխալ են ասում, հիմնականում չեմ էլ ուղղում: Չեմ սիրում, երբ ինձ «Նանե ջան» են ասում (սովորաբար փակ ագրեսիայի նախանշան եմ զգում), բացառությամբ, երբ համարյա անծանոթ մարդ ա ասողը: «Նան», եթե ասում են քիչ մտերիմ մարդիկ հանկարծակիի եմ գալիս, բայց վատ չեմ զգում:
Mephistopheles
30.03.2019, 22:19
https://youtu.be/HybcK892uBY
Լիովին համամիտ եմ, որ մարդկանց դիմելաձևը ցույց է տալիս, թե որքանով են քեզ մոտ, կամ մոտեցել, մտերմացել: Հենց դրա համար եմ սիրում, երբ ինձ ասում են Գև, Գևոր, Սմոք և այլն, :roll ոչ թե միայն պաշտոնական Գևորգ: Չնայած դրան էլ դեմ չէի լինի, բայց եթե մի օր Գևորգով դիմողի համար Գև դառնայի` կուրախանայի, հաճելի կլիներ: :)
Ինձ շատ քչերն են մոտիկությունից ելնելով կրճատում անունս: Բոլոր մոտիկ մարդիկ էլ ինձ Ադամ են ասում: Երևի թե՝ անվան կարճությունից ա: Չնայած, որ մանկությանս ամենամոտ ընկերներից երկուսը Ադ են ասում: Շատ հազվադեպ հանդիպող երևույթ ա, որ ինձ Ադ ասեն: Չափից շատ հարազատական զգացում տածող մարդիկ երևի թե: Ինչքան էլ Ադ ասելով ինձ միանգամից ուղիղ չվերթով դժոխք են ուղարկում՝ մեկ ա դուրս շատ ա գալիս էդ դիմելաձևը:
Ուլուանա
31.03.2019, 08:34
Ես ծնվածս օրվանից մինչև հիմա էնքան տարբեր դիմելաձևեր եմ ունեցել: Զարմանալիորեն համարյա բոլորն էլ առնվազն էդ շրջանում հավանել եմ կամ գոնե չեզոք եմ վերաբերվել, բայց հիմա որ հետ եմ նայում, դրանց մի մասը հեչ չէի ուզենա հիմա լսել:
Նախ նորեկների ու չիմացողների համար ասեմ, որ անունս Անահիտ է: Շատ փոքր ժամանակ ինձ մերոնք Անուշիկ էին ասում, նույնիսկ հարևաններն ու ազգականներից շատերը ահագին ժամանակ կարծել են, թե անունս Անուշ է: Հիշում եմ, որ երբ արդեն ահագին մեծ էի, մեր որոշ ազգականներ, որ ինձ վերջին անգամ փոքր ժամանակ էին տեսել, Անուշիկ էին ասում, էնքան անսովոր էր, ոնց որ ուրիշ մարդու դիմեին:
Մամաս մի ժամանակ ինձ երբեմն Աննուշկա էր ասում: Պապաս` որոշակի տրամադրվածության դեպքում` Աննա-Մարիա :D: Անգլերենի պարապմունքի դասատուս, ինչպես նաև դասախոսներիցս մեկը միշտ Անաիդա էր ասում: Ինչ-որ պահից սկսած` արդեն դպրոցն ավարտելուցս հետո, քույրս ու եղբայրս սկսեցին ինձ Անուկ ասել, ու դա ի վերջո շատ հիմնավոր ու լայն տարածում գտած դիմելաձև դարձավ ինձ համար: Երբ սկսեցի ինտերնետ մտնել, որոշ տեղերում մականունս Անուկ (Anuk) դրեցի, ֆորումներում` Uluana/Ուլուանա: Որոշ ժամանակ անց նկատեցի, որ բոլոր մտերիմներս, էդ թվում և ֆորումցիները (որոնց մեծ մասի հետ էն ժամանակ նաև ICQ-ով էինք ակտիվ շփվում, իսկ էնտեղ ես Anuk մականունով էի), ինձ Անուկ են ասում: Նաև նկատել եմ, որ Անուկ սովորաբար ասում են էն ակումբցիները, որոնք ինձ ընդհանուր առմամբ լավ են վերաբերվում :)):
Շատերի համար կարող է անսպասելի լինել, բայց չեմ սիրում, երբ ինձ Ուլու են ասում: Դե, էդպես մենակ ակումբցիներն են դիմում, բարեբախտաբար ոչ հաճախ: Գիտեմ, որ էդպես դիմողներն իրականում բացասական իմաստ չեն դնում դրա մեջ, բայց իմ ականջին էդ դիմելաձևը մի տեսակ ծաղրական երանգով է հնչում: Հա, իմ սուբյեկտիվ ընկալումն է, բայց դե դուրս չի գալիս, հո զոռո՞վ չի:
Որոշ մարդիկ, որոշ միջավայրերում Անո էլ են ասել, էն ժամանակ ինձ դուր է եկել որպես ջերմ, մտերմիկ դիմելաձև, բայց հիմա եթե էդպես դիմեն, հեչ դուրս չի գա, հնարավոր է նույնիսկ, որ խնդրեմ էլ էդպես չդիմեն: Բայց հազար տարի ոչ ոք էդպես չի էլ դիմել: Հիմա որ պատկերացնում եմ, էնքան խորթ ու կոպիտ է թվում:
Դե, բնականաբար, ինչպես բոլոր Անահիտների դեպքում, ամենատարածված դիմելաձևը Ան-ն է: Ինչքան էլ տարօրինակ լինի, մինչև տասներորդ դասարանը ինձ ոչ ոք էդպես չի դիմել: Իսկ հիմա համարյա բոլոր մտերիմներն ամենաշատը էդպես են դիմում, բացի ընտանիքիս անդամներից: Ո՛չ ծնողներս, ո՛չ քույրս ու եղբայրս, ո՛չ էլ ամուսինս երբևէ ինձ Ան ասած չկան:
Քանի որ ամուսինս ինձ Ակումբից է ճանաչել ու իր հետ շփումն էլ սկզբում ICQ-ով է եղել, իր համար ես հենց սկզբից էլ Անուկ եմ եղել ու էդպես էլ մնացել եմ: Ինքն ինձ Անահիտ ասում է միմիայն ջղայնացած ժամանակ :)):
Մի դիմելաձև էլ կա` Անուլ, որով ինձ միայն քույրս է դիմում, մեկ էլ Ակումբի Գալաթեան, ուրիշ ոչ ոք: Եղբայրս երբեմն Անուլիկ է ասում, բացի Անուկից:
Մտերիմներիցս մեկն էլ երբեմն Անչուկ է ասում:
Ներկայումս ինձ ամենաշատ դուր եկող դիմելաձևերը սրանք են. Ան, Անուկ, Անահիտ` կախված իրավիճակից ու տվյալ մարդու հետ ունեցած մտերմության աստիճանից, հարաբերությունից, սովորությունից:
Ի դեպ, որքան էլ որ հաճելի են Անուկ-ն ու Ան-ը, կյանքումս եկավ մի շրջան, երբ զգացի, որ կարոտում եմ իսկական անունս: Հին շրջապատս, որում շատերն Անահիտ էին ասում, չկար, նորում ես կամ Անուկ էի, կամ Ուլուանա, ընտանիքում էլ, դե, կեսից շատի համար Անուկ էի, մի խոսքով` իսկական անունս տվող համարյա չկար, իսկ ես իմ անունն էլ եմ սիրում: Հիմա մտերիմներից միայն ծնողներս են Անահիտ ասում, քույրս ու եղբայրս` հազվադեպ: Ու նորմալ եմ համարում, որ տարբեր մարդիկ տարբեր կերպ են դիմում`կախված էս կամ էն հանգամանքից կամ սովորությունից:
Հ.Գ. Էս ինչ երկար ստացվեց... :o
Ուլուանա
31.03.2019, 08:40
Մեկ էլ միշտ ահավոր չեմ սիրել, երբ ինձ ազգանունով են դիմել: Դե, ազգանունով սովորաբար դիմում էին դասատուները: Շատ դեպքերում ամբողջ դասարանում կամ խմբում միայն ինձ էին ազգանունով դիմում (էն դեպքում, երբ դասարանում ուրիշ Անահիտ չկար, որ տարբերակելու համար արվեր դա), ու դրանից ահավոր ճնշվում էի: Չգիտեմ, գուցե ազգանվանս հազվագյուտ լինելու պատճառով հաճույք էին ստանում այն արտաբերելուց, բայց ես լսելուց հեչ հաճույք չէի ստանում, չնայած ազգանունս միշտ էլ սիրել եմ:
Երբ ծնողներդ քեզ փախած անուն են դնում, ստիպված ես ամբողջ կյանքդ քեզ համար ուրիշ անուններ հորինել:
Վիրտուալ՝ Իպարիկա, Այվի
Գերմանիայում՝ Սիմե
Հայաստանում՝ Ռիփ
Ուսանողական ընկերների համար՝ Ռիպա
Մի քանի փաղաքշական ձևեր էլ կան, որ Հայաստանում են գործածվում («հատուկ դեպքեր» շարքից)՝ Ռիպոշկա, Ռիպուսիկ, Ռիպկա, ու սրանք հենց գործածողներն են հորինել:
Քույրիկս էլ ինձ «Վասիկ» է ասում, չգիտեմ ինչի. ինքն է էդ անունն ինձ մանկուց կպցրել, ու մենակ ինքն էլ գործածում է:
Էս բոլորն էլ սիրում եմ :)
«Հռիփսիմե» ասող համարյա չկա. մեկ-մեկ Գերմանիայում են էդպես դիմում, երբ ինչ-որ ձևով հավանում են անունս ու չեն ուզում կրճատ «Սիմե» տարբերակին անցնել: Ու ահագին հետաքրքիր է հնչում, երբ գերմանացիները/օտարերկրացիներն են ամբողջ անունով դիմում: Նույնիսկ ինչ-որ ձևով դուր է գալիս:
Մեկ էլ արդեն սովորել եմ, որ էստեղ օֆիցիալ կերպով «ֆրաու Հովհաննիսյան» են ասում, չնայած առանձնապես հաճելի բան չկա մեջը:
StrangeLittleGirl
01.04.2019, 16:06
Մի դիմելաձև կա, որ Դանիայում ա ահավոր տարածված, ու տանել չեմ կարողանում։ Գրավոր խոսքում սովորաբար անվան առաջին տառով են դիմում՝ B։ Գլխիս կափարիչը լրիվ թռնում ա, երբ անվանս էսպիսի աղավաղում եմ տեսնում։ Մեյլ ստորագրելուց սեփական անվան առաջին տառը գրելն օքեյ ա, բայց դիմացինին տենց դիմելը ոնց որ նվազեցնի, սարքի մի տառ, ոնց որ ասի՝ դու էդքան չկաս, որ քո անունը ամբողջական գրեմ։

Ստեղ էլ ա տարածված։ Ընկերներիցս մեկը ինձ տենց ա գրում, իր անունն էլ Պավել ա։ Սկսել եմ P դիմել, տենամ դուրը կգա։ Բայց երկակի հնչողության պահը երևի չի նկատել։ Հեչ վեջն էլ չի։
Ես իմ անունը բավական հնչեղ եմ համարում (համենայնդեպս հայերենով ու ռուսերենով), բայց անգլերենով երևի ամենատափակ, անշուք ու անգույն հնչողություն ունեցող անուններից ա՝ իրենց տեղական արտասանությամբ։ Իսկ երբ փորձում եմ իմ իսկական արտասանությամբ ներկայանալ, հասկանում են թե անունս Հաննա ա ու սկսում էդպես դիմել :[
Ուլուանա
01.04.2019, 22:28

Ինձ էլ ԱՄՆ-ում են երբեմն Անա ասում անունս առաջին անգամ լսելուց հետո: Երևի համարում են, որ դժվար ա, ալարում են արտասանել էդքանը, գործները հեշտացնելու համար իրանց ծանոթ, հեշտ ու կարճ տարբերակն են նախընտրում: Ու, որպես կանոն, ինձ ասում են` ոչինչ, չէ՞, որ Անա ասեմ, այսինքն` համարյա հնարավորություն չունես ասելու, որ չէ, ոչինչ չի :))) Չեմ սիրում, որ ինձ Անա են ասում, նախ որովհետև դա ուրիշ անուն ա, բացի դրանից, տհաճ ա, որ չեն ուզում իրանց մի պուճուր նեղություն տալ ու իսկական անունս հիշել: Էն բարդ անուններից էլ չի, էլի, որ ասես` դժվար ա արտաբերելը. առանց խոչընդոտների արտաբերվող (մեջն իսկի իրար հաջորդող երկու բաղաձայն չկա), առանց իրենց համար անծանոթ հնչյունների: Ուղղակի անծանոթ ա, իրանց իմացած անուններից չի, զահլա չկա մտապահելու:
Ուլուանա
01.04.2019, 22:30
Երբ ծնողներդ քեզ փախած անուն են դնում, ստիպված ես ամբողջ կյանքդ քեզ համար ուրիշ անուններ հորինել:
Վիրտուալ՝ Իպարիկա, Այվի
Գերմանիայում՝ Սիմե
Հայաստանում՝ Ռիփ
Ուսանողական ընկերների համար՝ Ռիպա
Մի քանի փաղաքշական ձևեր էլ կան, որ Հայաստանում են գործածվում («հատուկ դեպքեր» շարքից)՝ Ռիպոշկա, Ռիպուսիկ, Ռիպկա, ու սրանք հենց գործածողներն են հորինել:
Քույրիկս էլ ինձ «Վասիկ» է ասում, չգիտեմ ինչի. ինքն է էդ անունն ինձ մանկուց կպցրել, ու մենակ ինքն էլ գործածում է:
Էս բոլորն էլ սիրում եմ :)
«Հռիփսիմե» ասող համարյա չկա. մեկ-մեկ Գերմանիայում են էդպես դիմում, երբ ինչ-որ ձևով հավանում են անունս ու չեն ուզում կրճատ «Սիմե» տարբերակին անցնել: Ու ահագին հետաքրքիր է հնչում, երբ գերմանացիները/օտարերկրացիներն են ամբողջ անունով դիմում: Նույնիսկ ինչ-որ ձևով դուր է գալիս:
Մեկ էլ արդեն սովորել եմ, որ էստեղ օֆիցիալ կերպով «ֆրաու Հովհաննիսյան» են ասում, չնայած առանձնապես հաճելի բան չկա մեջը:
Լսի, միշտ ուզեցել եմ հարցնել, բայց երևի մոռացել եմ. ո՞նց ա, որ գերմանացիները Սիմե են ասում, ոչ թե Զիմե` հաշվի առնելով, որ գերմաներենի կանոններով էդ դիրքում Ս-ն պիտի որ Զ արտասանվեր:
Լսի, միշտ ուզեցել եմ հարցնել, բայց երևի մոռացել եմ. ո՞նց ա, որ գերմանացիները Սիմե են ասում, ոչ թե Զիմե` հաշվի առնելով, որ գերմաներենի կանոններով էդ դիրքում Ս-ն պիտի որ Զ արտասանվեր:
Դե Հռիփսիմե-ից ա հանված, ու իրենց համար լրիվ անծանոթ բառ/անուն ա. ես ոնց արտասանում եմ ներկայանալիս, իրենք էդպես էլ կրկնում են:
Իսկ օրինակ Սոնյայի դեպքում ավելի բարդ ա. իրենց ծանոթ անուն ա, ու իրենք իրենց գերմանական ձևով Զոնյա են ասում:
Ինձ էլ ԱՄՆ-ում են երբեմն Անա ասում անունս առաջին անգամ լսելուց հետո: Երևի համարում են, որ դժվար ա, ալարում են արտասանել էդքանը, գործները հեշտացնելու համար իրանց ծանոթ, հեշտ ու կարճ տարբերակն են նախընտրում: Ու, որպես կանոն, ինձ ասում են` ոչինչ, չէ՞, որ Անա ասեմ, այսինքն` համարյա հնարավորություն չունես ասելու, որ չէ, ոչինչ չի :))) Չեմ սիրում, որ ինձ Անա են ասում, նախ որովհետև դա ուրիշ անուն ա, բացի դրանից, տհաճ ա, որ չեն ուզում իրանց մի պուճուր նեղություն տալ ու իսկական անունս հիշել: Էն բարդ անուններից էլ չի, էլի, որ ասես` դժվար ա արտաբերելը. առանց խոչընդոտների արտաբերվող (մեջն իսկի իրար հաջորդող երկու բաղաձայն չկա), առանց իրենց համար անծանոթ հնչյունների: Ուղղակի անծանոթ ա, իրանց իմացած անուններից չի, զահլա չկա մտապահելու:
Անա-ն, իհարկե, վատ ա, բայց էստեղ էլ ավելի վատն ա արտասանությունը՝ Էնը :sad
Ես իմ անունը բավական հնչեղ եմ համարում (համենայնդեպս հայերենով ու ռուսերենով), բայց անգլերենով երևի ամենատափակ, անշուք ու անգույն հնչողություն ունեցող անուններից ա՝ իրենց տեղական արտասանությամբ։ Իսկ երբ փորձում եմ իմ իսկական արտասանությամբ ներկայանալ, հասկանում են թե անունս Հաննա ա ու սկսում էդպես դիմել :[
Ինչպես ժամանակին ակումբցիներից մեկն էր ասել, մի հազվադեպ անուն էլ լինի ։))
Բայց Սայաթը նենց էր ասում ոնց որ դա միակ անունն ա աշխարհում։ Ոնց որ Դանթեն Բեատրիչեի մասին, որ երբեք ոչ ոք չի ասել ու չի կարա ասի ինչքան էլ մեջտեղից ճղվեն։
Իմ Աննա, ասում էր։
Ես չեմ սիրում էս անունը։ Ու մնացած բոլոր անունները։ Մենակ ակումբային նիքեր եմ սիրում, որպես դիմելաձև։ Ինչ խոսք որոշ մարդկանց մոտ դա նույն բանն ա։ Իրանց բախտը բերել ա։
Քանի որ անունս բավական բարդ ա շատերի համար, ես հազար ձևի կարճ դիմելաձևեր ունեմ։ Բոլորն էլ սիրում եմ, բայց ինձ համար շատ կարևոր ա, որ մարդիկ մնան իրենց դիմելաձևի սահմաններում։ Երբ գրեթե անծանոթ մեկն ասում ա «Բյուրակ», ֆազերս քցում են, որովհետև էս ձևով մենակ ընտանիքիս անդամներն են դիմում։ Կամ էլ երբ լրիվ նոր ակումբցին, որին բացարձակ չեմ ճանաչում, մեկ էլ գրում ա «Բյուր»։
Անվանս հետ կապված մի հետաքրքիր բզիկ էլ ունեմ։ Քանի որ Հայաստանից դուրս եմ ապրում, անընդհատ ներկայանում եմ տարբեր մարդկանց, որոնք, բնականաբար, անունս արտասանելու դժվարություն ունեն։ Եթե շատ են խնդրում, որ կարճ տարբերակ ասեմ, ասում եմ «Բյուր»։ Ավելին՝ երբեմն էլ ասում են, թե՝ արևմտյան անուն չունե՞մ, ոնց որ չինացիները։ Էդպիսի մի երկու դեպքից հետո ավելի հազվադեպ եմ սկսել կրճատ տարբեր առաջարկել ու ստիպում եմ, որ անունս սովորեն։
Հա, ուսանողներս էլ են ինձ անունով դիմում, բայց ֆազերս քցում են, որ մեկ էլ մեյլ ա գալիս զանազան դիմելաձևերով, պլյուս ազգանունս։
StrangeLittleGirl սիրուն ա, բայց շատ անհարմար դիմելաձև, ոնց որ մարդուն որակում տաս առանց ճանաչելու։ Խնդիրը կարծում եմ ածականներն ա։ Էն գլխից Բյուր եմ ասել։ Ներողություն չեմ խնդրում :P
Ասում են էքստրովերտ մարդու համար շատ բնական ա միանգամից սկսել կրճատ դիմել մարդկանց։ Իսկ ինտրովերտներին ժամանակ ա պետք որ թույլ տան իրենց տենց դիմել կամ իրենք դիմեն։
StrangeLittleGirl
02.04.2019, 11:13

Հիմա դու էքստրավե՞րտ ես :D
Ինչպես ժամանակին ակումբցիներից մեկն էր ասել, մի հազվադեպ անուն էլ լինի ։))
Բայց Սայաթը նենց էր ասում ոնց որ դա միակ անունն ա աշխարհում։ Ոնց որ Դանթեն Բեատրիչեի մասին, որ երբեք ոչ ոք չի ասել ու չի կարա ասի ինչքան էլ մեջտեղից ճղվեն։
Իմ Աննա, ասում էր։
Ես չեմ սիրում էս անունը։ Ու մնացած բոլոր անունները։ Մենակ ակումբային նիքեր եմ սիրում, որպես դիմելաձև։ Ինչ խոսք որոշ մարդկանց մոտ դա նույն բանն ա։ Իրանց բախտը բերել ա։
Իսկ իմ կյանքում միշտ հազվադեպ ա եղել, մինչև վերջերս։
Ամբողջ դպրոցում (!) մենակ ես էդ անունն ունեի, ու բակում էլ միակն էի։ Բայց այ երկիրս փոխելուց հետո, համարյա բոլոր հայ ընկերուհիներս ու ծանոթներս էդ անունն ունեն, ու հատկապես հավես ա, որ տենց մի յոթ-ութ անվանակիրներով հավաքվում ենք ու միմյանց լրիվ նույն կերպ դիմում :)
Գաղթական
02.04.2019, 11:21
Բայց այ երկիրս փոխելուց հետո, համարյա բոլոր հայ ընկերուհիներս ու ծանոթներս էդ անունն ունեն,
Տենց եք անում էլի, որ բոլոր հազվադեպներով հեռանում եք )))
Գաղթական
02.04.2019, 11:37
Անունս ես էլ եմ սիրում:
Հազարից մեկնա եղել, որ փորձելա կրճատի, քանի որ ինքը պրինցիպի կրճատման ենթակա էլ չի:
Հայաստանից դուրս գալուց հետո՝ Շվեյցարիայում, բեսամբ շատ էի անունիս ճիշտ արտասանությունը կարոտում:
Դե, խոսքը մեր մեջ, վաբշե հայոց լեզուն էի շատ կարոտում:
Էն վախտ հիմիկվա պես չէր, որ երբ մտքովդ անցնի զանգես:
Հայաստան չատը բան, նոր-նոր էին մոդա ընկնում:
ՖԲ բան էլ դեռ չկար:
Տուն մենակ հատուկ քարտերով էի զանգում, էն էլ՝ հատուկ առիթներին, որտև 10ֆրանկը եքա փող էր, իսկ էդ 10 ֆրանկանոց քարտով 20 թե 30 րոպե կարայիր խոսալ:
Բայց շեղվեցի ՃՃ
Տենց պահ էլա եղել, որ հայրս համոզում էր, թե անունդ փոխի:
Էն ժամանակ նենց էր, որ տենց էր պետք: Տենց վտանգն ավելի քիչ էր:
Ես էլ սկզբունքորեն չփոխեցի:
Ասում էր՝ լավ, գոնե մեջը մի տառ փոխի: Ես ե՞մ քեզ էդ անունը տվել, ես էլ ասում եմ փոխի..
Ես էլ թե՝ ձև չկա, դու էս անունն ե՞ս ինձ տվել, ես էլ դա չեմ փոխելու:
Տենց էլի ))
Ընկերներիցս ոմանք էլ կան, որ ազգանունով են դիմում:
Տենց էլա դուրս գալիս:
Դա պաշտոնական ձև չի, երբ ընկերդ կամ մոտիկդա էդ ձևով դիմում:
Իսկ հիմա էլ ֆլամանացիներն ավելի հեշտությամբ են արտաբերում:
Չգիտեմ՝ վռոձի հոլանդերենն էլա գերմանիկ լեզու, բայց փաստորեն գերմանախոս միջավայրում շատ մեծ դժվարությամբ էին ճիշտ արտասանում, եթե իհարկե տենց բացառություն լինում էր:
Հիմա դու էքստրավե՞րտ ես :D
Էս հարցը միանշանակ պատասխան ունի՞ ։ Պարբերաբար դրսևորում եմ հատկանիշներ, երևի սենց :D
Ուլուանա
03.04.2019, 07:40
Անա-ն, իհարկե, վատ ա, բայց էստեղ էլ ավելի վատն ա արտասանությունը՝ Էնը :sad
Էստեղ էլ են մոտավորապես տենց ասում, դե, Անա-ի ու Էնը-ի մեջտեղում մի բան, էլի, անգլերենին բնորոշ հնչողությամբ:
Էստեղ էլ են մոտավորապես տենց ասում, դե, Անա-ի ու Էնը-ի մեջտեղում մի բան, էլի, անգլերենին բնորոշ հնչողությամբ:
Վատ ա, էլի :)) Տռուզ-թոթոլ անունը դառնում ա փսկած, թլֆած անվադող․․․
A. Hayrapetyan
02.12.2019, 21:59
Իմ անվան ուղիղ ձևն ինձ ամենաշատնա դուր գալիս, ու հիմնականում տենցել դիմում են, չհաշված 6 ամիսը մեկ ինչ-որ մեկը կարճա դիմում։
Լավ էս մի կոմ։
Ինտրովերտության ու էքստրովերտության մասին խոսք գնաց, դրանից բան հիշեցի մի քիչ խորանամ։
Անկեղծ ասած մինչև հիմա չեմ կողմնորոշվում , որ խմբին եմ ավելի շատ պատկանում, որովհետև սաղիցել կա մեջս, բայց ինչ վերաբերվումա դիմելուն` էտ կախվածա, թե ում հետ էս շփվում։
Օրինակ` մարդ կա հետը շատ կարճ շփվելուց հետո քեզ կարճ ձևովա դիմում ու զգում էս, որ ուզում շողոքորթած ըլնի իրա պահով, բայց չի մտածում, որ դեմինը զզվումա իրա պեսներից, եթե առաջ մտածում ես մարդա էլի նորմալ շփում, հիմա դիստանցիա էս պահում, որովհետև տենց մարդիկ հաճախ սուտ խոսալու հավեսել ունեն։
Բայց հակառակնել կա, որ մարդը կարճա դիմում բայց ջոկում ես, որ մարդը ատդուշիա խոսում, ոչ թե... ու հարաբերությունները լավ պահպանվում են։
Ընդհանրապես խորհուրդ կտամ անվան ուղիղ ձևով դիմեք մարդկանց, հաստատ տենց ավելի հուսալի հարաբերություններ կստեղծեք։