PDA

Դիտել ողջ տարբերակը : Մի նկարի պատմություն



Յոհաննես
25.03.2019, 00:05
Որոշել եմ իմ հոբբիներից մեկը թեմայի վերածել,յութուբում մի հատ էջ կա,որտեղ տեղ են գտնում մեկը-մեկից հզոր լուսանկարներ ու ես ժամերով դնում նայում եմ,բայց կարծեցի,որ առանձին նկարներ տեղադրելը ավելի ճիշտ կլինի:Մի խոսքով սկսենք.
1.Հարսանիք ճապոնական Իզու կղզում,որտեղ հրաբխային ակտիվության պատճոռով վտանգավոր է անգամ օդը:
http://earth-chronicles.ru/Publications/14/Foto_obrabotka_001102.jpg
2.Ադոլֆ Հիտլերի վերջին լուսանկարը
http://i.imgur.com/aFD9pxs.jpg
3.Զինվորը ընկերուհուն համբուրելու համար:love
https://i.redd.it/wbvl7hw3aj001.jpg

Ներսես_AM
25.03.2019, 00:25
Մի նկարի պատմության մասին 10 (:o) տարի առաջ էի գրել https://www.akumb.am/entry.php/187-%D4%B1%D5%B6%D5%B0%D5%A1%D5%B5%D5%BF-%D5%AD%D5%BC%D5%B8%D5%BE%D5%A1%D6%80%D5%A1%D6%80%D5%A8

տեսիլք
25.03.2019, 05:59
Մի քանիս էլ իմ կողմից
56067
Դալին իրա մրջնակերի հետ զբոսանքի ա դուրս էկել:)
56068
Փարիզ մի տեղ
56070
Ալֆրեդ Հիչքոքը թոռների հետ տժժալուց:))
56069
էն պահը, երբ Միք Ջագերը հասկանում ա, որ Ալեն Դելոնի կողքը իրա փայլը խամրում ա

Գաղթական
25.03.2019, 17:27
Մի նկարի պատմության մասին 10 (:o) տարի առաջ էի գրել https://www.akumb.am/entry.php/187-%D4%B1%D5%B6%D5%B0%D5%A1%D5%B5%D5%BF-%D5%AD%D5%BC%D5%B8%D5%BE%D5%A1%D6%80%D5%A1%D6%80%D5%A8

Մենակ իմ մոտա՞ էս գլյուկը..
Հղումով «Հնարավոր է արդյոք ընկերությունը տղամարդու և կնոջ միջև» թեմանա բացում

Աթեիստ
25.03.2019, 19:10
Մենակ իմ մոտա՞ էս գլյուկը..
Հղումով «Հնարավոր է արդյոք ընկերությունը տղամարդու և կնոջ միջև» թեմանա բացում

https://www.akumb.am/entry.php/187-Անհայտ-խռովարարը

Գաղթական
25.03.2019, 20:14
https://www.akumb.am/entry.php/187-Անհայտ-խռովարարը

Աթեիստ ջան, քո պատասխանը վաբշե ցույց չէր տալիս..
Ներսի հղումն էլ դեռ նույն տեղնա տանում..
Բայց, ամեն դեպքում, հասցեն վերցրի տարա Սաֆարիում բացեց:
Մերսի:

Միայն օֆֆթոփով չզբաղվելու համար էլ՝ մի քանի նկար էլ ես գցեմ.

* Դմիտրի Մեդվեդև քյառթու, 80-ականներ

https://i.postimg.cc/4yjFjkNS/092-CED42-F0-D0-4-A90-A6-AB-B209-DE9-DC711.jpg


* Մումիաների վաճառականը, 1875թ

https://i.postimg.cc/3wppFsPw/6-E51-DA6-B-6-EC8-42-AD-B7-BB-D190085-E4730.jpg


* Առաջին փոշեկուլներից, XX-րդ դարասկիզբ

https://i.postimg.cc/XY6nytcL/F431-D1-DC-E77-B-4320-B2-F5-D47-BB38233-F9.jpg

Յոհաննես
26.03.2019, 00:31
1.ԽՍՀՄ-ի դրոշը Ռայխսթագի գագաթին
https://a.radikal.ru/a07/1903/3d/80bdeb0b2331.jpg (https://radikal.ru)
2.Ալբերտ Այնշտայնի աշխատանքային սեղանը մահվանից մեկ օր անց
https://a.radikal.ru/a31/1903/8a/368367d09a78.jpg (https://radikal.ru)
3.Բրիժիտ Բարդոն 18 տարեկանում պարում է տանիքի վրա
https://c.radikal.ru/c24/1903/0e/e4ff786b110c.png (https://radikal.ru)

Գաղթական
26.03.2019, 01:33
Էդ ամուսիններին չէր թույլատրվում նույն գերեզմանոցում իրար կողք թաղել՝ ելնելով ժամանակի բարքերից:
Ամուսինը բողոքական համայնքին էր պատկանում, կինը՝ կաթոլիկ:

2 համայնքների գերեզմանոցները բաժանված են իրարից բարձր պարիսպով:

ՈՒ ժառանգները գտել են հանճարեղ լուծում.
Ամուսնուն ու կնոջ շիրիմները գտնվում են իրար դեմ-դիմաց՝ պարսպի 2 կողմերում:
Իսկ շիրմաքարերը խոյանում են պարսպից էլ բարձր՝ այնտեղ վերևում միահյուսվելով ձեռքսեղմության մեջ...


Էս պատմությունը նենց էր դուրս եկել ու վրաս ազդել, որ մանրամասն ուսումնասիրել էի:
Հետո որոշել էի դրանից օրագրային հոդված դարձնել Պապիչուլլօյում ու լիքը աղբյուրներից մանրամասներ էի ծաղկաքաղ արել, թե ովքեր էին, ինչ մարդիկ էին, որ երևելի տոհմերին էին պատկանում, ինչպես հանդիպեցին, ոնց ամուսնացան ու ապրեցին և այլն և այլն:

Հետո պարզվել էր, որ էդ գերեզմանոցն իրականում հիմնադրել էին հրեաները, ու միայն հետագա դարերում էին քաղաքային այլ համայնքներն եկել ու խառնվել՝ բոլորն իրարից պարիսպներով բաժանելով:

Այսինքն՝ ինքը գերեզմանոցն էլ ահագին հետաքրքիր ու ծավալուն պատմություն ունի ու ինքը ներառվածա Հոլանդիայի պատմամշակութային ժառանգության ռեգիստրում:

Մի խոսքով՝ էս սաղ ինֆոն սիրում հավաքեցի, խմբագրեցի ու մնաց թարգմանելն ու տեղադրելը..
Հետո ժամանակ չեղավ, հետո հավես չեղավ, հետո էլի ժամանակ չեղավ ու տենց էլ նոթերիս մեջ, լիքը այլ բախտակից թեմաների հետ մեկտեղ, փոշիների մեջ կորավ...

Մտածեցի՝ գոնե սենց մի քանի բառով նկարագրությամբ էս թեմայում գցեմ, գոնե էդ մի բեռից ակումբյան խիղճս ազատեմ )))


Եվ այսպես՝ Յակոբուս Վառներուս Կոնստանտինուս ֆան Գորկումի (1809-1880) և նրա տիկին Ժոզեֆինա Կառլինա Պետրոնելլա Հուբերտինա ֆան Էֆֆերդենի (1820-1888) շիրմաքարերի միությունը հոլանդական Ռուրմոնդ քաղաքում.


https://i.postimg.cc/jqkMYRss/72-AAAF6-A-CB23-4308-98-D0-0-F3-AA4-FAE8-F5.jpg

https://i.postimg.cc/FsdD9wR0/8-EA1-A321-3-E00-432-D-828-F-2-A69237810-D6.jpg

Գաղթական
27.03.2019, 22:40
* Աուշվից, 1944թ
Փոքրիկը ծաղիկ է նվիրում մեկ այլ երեխայի:
Շուտով բոլորը մահանալու են..

https://i.postimg.cc/cC0tS6N5/221-FC5-DA-F685-422-D-A292-90-B346-FFBEFE.jpg


* Տեխաս, 1956թ
Աֆրիկացին կախված է դպրոցի մուտքի վերևում՝ ի նշան սևամորթ բնակչության ինտեգրցիայի դեմ բողոքի

https://i.postimg.cc/NGkrx86h/B0-D20-C70-C2-CA-4778-B1-F0-595-C33-E78-DDD.jpg


* (վերջում մի քիչ թեթև..)
Առաջին նավիգատորը, 1920թ.
Ժամացույցի նմանվող սարքում քարտեզը պտտել էր պետք ձեռքով

https://i.postimg.cc/sxmQDyjf/F66806-D4-B77-F-459-A-A7-D2-33-E63-EEBB01-C.jpg

Գաղթական
03.04.2019, 16:33
* ԱՄՆ 5$-անոց, 1880թ.

https://i.postimg.cc/PrrGRQKQ/C48-B5-B08-2-E24-4-FA4-A2-A6-781832-E3-DAD7.jpg


* Տոմսկ, 1976թ.
ԽՄԿԿ համագումարի որոշումների ընթերցումը մանկապարտեզում

https://i.postimg.cc/Gm4vz6Dw/D0686-A6-D-6-EDD-4-D0-E-BA54-A7020662390-E.jpg


* Պոռնիկի վկայական, 1904թ.
Ցարական Ռուսաստանում մարմնավաճառությունը թույլատրված էր միայն գրանցվելով վկայական ստանալուց հետո

https://i.postimg.cc/QCrrnLC6/C037-F9-CF-F19-B-4219-9177-52841-F995998.jpg

Գաղթական
11.04.2019, 16:06
* Այտերին, Մառլեն Դիտրիխի ոճով սեքսուալ համարվող, փոսիկներ ստեղծելու համար նախատեսված սարք, 1936թ.

https://i.postimg.cc/W3Z93t1S/80-C60411-ABB2-40-A9-90-A0-CE96-FDCAA965.jpg


* Մրգեղեն ու ձկնեղենի առևտրով զբաղվող Samsung Sanghoe-ի առաջին գրասենյակը Կորեայում, 1938թ.
Էստեղից է սկսվել ներկայիս Samsung-ի կայսրությունը..

https://i.postimg.cc/MpF2fMz8/D8441-EC9-6-E7-F-4107-BE25-0-E461068892-C.jpg


* Դաշնամուր հաշմանդամների համար, Մեծ Բրիտանիա, 1935թ.

https://i.postimg.cc/43c41k4y/92-FAE772-E1-CD-4-BDB-96-C8-5-C5-A75577676.jpg

Նիկեա
12.04.2019, 23:10
կասկադի գրադարանից պայթում եմ, որովհետև աղմկոտ ա, ոնց որ միջանցք լինի, աշխատողները մուննաթ են (ես կասեի փթիր), վայֆայի փասվորդն էլ չեն ասում՝ յանի ձեր կոմպով կպնել չի կարելի (բայց դե ես հո իրանց կոմպիս փասվորդը նայում, իմով եմ կպբում ու իրանք սկի չեն էլ ջոկում, դե փասվորդը որ չեն ասել, ո՞նց էի իմանալու), մի խոսքով, ահավոր ա, բայց լուսանկարչության մասին ահավոր թույն նյութեր կան, մարդ ազատ շաբաթ-կիրակի ունենար, գնար 8-8-ը նկարները նայեր ու կարդար։ Մի խոսքով։

էս լուսանկարչության պատմությունում առաջին սելֆին ա, ինքնիկում ռոբերտ կորնելիուսն ա, 1839 թվական։ ու դե էն ժամանակվա խցիկները շատ-շա՜տ ավելի ուրիշ էին քան հիմա ու էս (https://youtu.be/N0Ambe4FwQk)վիդեոյում ցույց ա տալիս թե ոնց նկարում ու երևակում էն ժամանակ։ քանի որ սա սելֆի էր, ինքնանկար, կորնելիուսը խցիկը դրել ա պահարանին, բացել ոսպնյակը, նստել աթոռին ու մի 10-15 անշարժ մնացել, հետո էլի հետ ա վազել, փակել ոսպնյակը, երևակել նկարը, նկարի հետևում էլ գրել՝ երբևէ արված առաջին լուսանկարը։ դե հավանաբար իր արած լուսանկարը նկատի ուներ, ոչ թե աշխարհում։ նենց չի էլի, որ սմարթֆոններ չեն էղել, մարդիկ սելֆիներ չեն արել։

https://i.imgur.com/QivEy6m.jpg