PDA

Դիտել ողջ տարբերակը : Անկեղծ զրույց Յոհաննեսի հետ



Adam
24.03.2019, 23:14
Adam
Պրիվետ Խուան: :)

Յոհաննես
Պրիվետ Ադամ(անդ):

Adam
Մի անհամեստ հարց. քո իսկական անունն ի՞նչ ա:

Յոհաննես
Հովհաննես է, կարճ Հովո, տնեցիները Հով են ասում,քփերս՝ Հ:

Adam
Յոհան-ը դզում ա, բայց:
Ինչի՞ ես Յոհաննես դրել: Օրիգինալության համա՞ր, թե՞ տակն ինչ-որ խորը մեսիջ կա:

Յոհաննես
Ինձ ասել էին, որ Յոհանը Հովհաննեսի գերմանական վերսիան է ։ճ դրա համար Յոհան դրեցի )) չէ, ես խորը մեսիջներից գլուխ չեմ հանում, ես պարզ գյուղի տղա եմ )))

Adam
))) ինձ թվում ա՝ համեստություն ես անում: Ինչևէ…
Ներկայումս ակտիվություն ցուցաբերող ակումբցիների մեջ ես երևի թե էն միակներից եմ, որ ամենաքիչ ինֆորմացիան ունեն քո մասին: Էդ իսկ պատճառով էլ մտածեցի՝ քեզ հարցազրույցի առաջարկ անեմ, որ հա՛մ քեզ լավ զգաս, հա՛մ էլ ընթացքում վիրտուալ ձևով փորձեմ քեզ ճանաչել ինչքան կարող եմ: Լավ միտք է՞ր: :))

Յոհաննես
Հրաշալի, մեկ հարվածով երկու նապաստակ(էս միտքը իմ խորության պրիձելնա):

Adam
:D
Ինձ շատ հետաքրքրող հարց. ակումբի մասին ո՞նց ես իմացել ու ի՞նչն ա ստիպել՝ գրանցվել:

Յոհաննես
Ընկերներիցս մեկնա ասել ու ինքը վախենում էր գրանցվել,իրա կարծիքով ակումբցիները հզոր դեմքեր էին,
ես էլ խնդացի իրա վրա ու որոշեցի գրանցվել, որ ցույց տամ իրական հզոր դեմքը ովա :D

Adam
))) պրինցիպի՝ սխալ բան չի ասել ընկերդ: Ակումբը որոշ մարդկանց երազած Հայաստանի ապագան ա:
Ուտոպիստական ապագա ա մի քիչ, բայց հզոր ապագա ա, չես կարծու՞մ…

Յոհաննես
մի քիչ երկար գրեցի, հետո ջնջեցի, եթե անկեղծ իմ համար մեկա ։ճճ բայց հաստատ իմ երազած Հայաստանի ապագան այլա )))

Adam
Ակումբում բոլո՛րն են ծանոթ ժամերով գրելուն ու հետո փոշմանել ջնջելուն, արխային ))) սպասում էի...
Ո՞րն ա քո երազած Հայաստանը:

Յոհաննես
Նու իմ երազած Հայաստանը գործընթաց է ու կարծում եմ, որ էդ գործընթացը մեկնարկել է, էնպես որ իմ երազած Հայաստանում եմ ապրում )):

Adam
Հիանում եմ օպտիմիստական մոտեցումովդ: Ես էլ կուզեի քո պես մտածել. ափսոս :Ճ …
Լավ, հիմա գրանցվելուց հետո էդ ընկերդ քեզ էլ ա՞ արդեն հզոր դեմք համարում ))

Յոհաննես
չգիտեմ ։Դ Ընկեր, եթե դու կարդում ես սա՝արձագանքիր...

Adam
:)), ինքն էլ ա՞ գրանցվել արդեն …

Յոհաննես
չէ հա, էն ժամանակ վախենում էր, հետո էլ հավեսը փախավ, ես չէի էլ ուզի, որ գրանցվեր, չեմ սիրում տարբեր շրջաններ իրար միավորել:

Adam
Համամիտ եմ: Ես էլ չեմ սիրում շրջապատներս խառնել իրար:
Ամեն մի շրջապատ իրա քիմիան ունի ու մի տեղից մեկին բերել մտցնել մյուս տեղ՝ քիմիան քանդում ա մի տեսակ …

Յոհաննես
հա, բայց մի քանի անգամ էդ ք*քից կերել եմ:

Adam
ես էլ, որ ճիշտն ասեմ: :oy Ու լավ չի վերջացել:
Արդյունքում էդ մտցրածս մարդու հետ հարաբերությունները մի տեսակ փոխվել են հետո …

Յոհաննես
ջանդ սաղ, մարդիկ քըղ են ։Դ

Adam
մտցնելուց խոսք գնաց ...
Ի՞նչ կարծիք ունես գարնանային ակումբի վերաբերյալ: Վերջերս ivy-ն այն սեռականացված անվանեց, իսկ Ծլնգը՝ ղզղնած:
Ո՞րն է ավելի մոտիկ իրականությանը:

Յոհաննես
Ոչ մեկը, էդ իրանք են տենց տեսնում ։Պ ... իսկ իրականում ասում խոսում ուրախանում ենք էլի,
օրինակ հիմա իմ մոտ էդքան էլ լավ վիճակ չի, իսկ ակումբի միջոցով ցվրվում եմ ու տրամադրությունս բարձրացնում ։ճ

Adam
Իրականում՝ ես կարծում եմ, որ ներքուստ բոլորն էլ էս տարի ինչ-որ սեռական ալեկոծումների մեջ են ))) ու ինչ կա՝ ակումբին գլխին են թափում … )))
Բացի ակումբից քո տրամադրությունը բարձրացնում են նաև ֆիլմերը …
դու քեզ կինոման համարում ե՞ս:

Յոհաննես
չէ, իմ կարծիքով կինոմանը հավայի շատ կինո նայողնա, իսկ իմ համար կինոն ավելի շատ ինքնաբացահայտման միջոցա:

Adam
Ինչ սառը ինձ դրսևորեցի մի տեսակ… սպասի հլը. կինոյին դեռ կվերադառնանք:
Ասում ես՝ լավ վիճակ չի մոտդ: Կարող ե՞ս մի քիչ կիսվել, թե՞ անձնական ա:

Յոհաննես
կինոյի մասով մի բան ավելացնեմ ու էս հարցին էլ պատասխանեմ, քանի որ ես էմոցիոնալ չեմ, կինոների միջոցով էմոցիաներ եմ սովորում ։ԴԴԴ
եսիմ, սեզոնայինա երևի ։Դ անցյալս եմ քչփորում ու փորձում գտնել էն կետերը, որոնց պատճառով կորցրել եմ հանգստությունս:

Adam
էմոցիաների պահը լավն էր ))) սովորել էմոցիաներ … :Դ մնում ա՝ դրանց արտահայտման ձևերը սովորես: ))
Բայց չգիտեմ ինչի՝ ես քեզ լավ էլ էմոցիոնալ եմ համարում (զգում եմ մի տեսակ)… ինչի՞ ես կարծում, որ էմոցիոնալ չես:
Եթե ազդեցիկ ֆիլմ ես նայում ու թեև դահլիճում բոլորը լաց են լինում, իսկ դու՝ չէ, դեռ չի նշանակում, որ էմոցիոնալ չես:
Ուղղակի էմոցիաներդ չես ցույց տալիս, հը՞

Յոհաննես
Ես տենց ֆիլմ չկա որ չլացեմ ։Դ Ես գիտեմ, որ պահին ինչ պետքա զգամ ու գիտեմ, մարդիկ որ պահին ինչ են զգում,
գիտեմ արտահայտման միջոցները, բայց ամենամեծ խնդիրը հենց էդա, որ ոչ թե զգում եմ, այլ գիտեմ ։ճճ նու չեմ բողոքվում, լավա ։Դ

Adam
օ լյա լյա …վախացնում ես ինձ քո «էմոցիաները գիտենալով, բայցևայնպես՝ չզգալով» ...
կարող ա՞ A.I. ֆիլմի փոքրիկ Մարտինի հետ եմ խոսու՞մ … )))

Յոհաննես
էդ ֆիլմը չեմ նայել ։Դ

Adam
Ոնց.… Դու՛ Սպիլբերգի A.I.-ն չես նայե՞լ:

Յոհաննես
հը ը ։Դ տես է, դաժը դու ես խաբնվել, ինձ լուրջ կինո նայողի տեղ ես դրել ։Դ Ես մենակ Դաշնամուր եմ նայել ։ԴԴ

Adam
)))) ես էլ նենց մի կինոգետ չեմ, արխային: Բայց անպայման նայի էդ ֆիլմը: Շատ լավն ա:
Միգուցե քեզ տեսնես էդ փոքրիկ երեխու կերպարի մե՞ջ :Դ ))) ավելի շուտ՝ երեխա չի, այլ… լավ, սփոյլ չանեմ :)

Յոհաննես
օքայ, կնայեմ ։Դ

Adam
Կարծում ես առաջ ավելի հանգիստ էիր, քան հիմա՞: Առաջ ե՞րբ:
Քանի՞ տարեկանում: Ու քանի՞ տարեկան ես հիմա:

Յոհաննես
Նորաթուխ 23, հենց խնդիրը էնա, որ հանգստությունս չգտած եմ կորցրել ։ճ տենց անհանգիստ պարզ գյուղի տղա եմ ։Դ

Adam
Էդ գյուղի տղեքի պարզ լինելու մասին շատ-շատ եմ լսում ու միշտ չեմ հասկանում՝ թե ինչի՞ հենց գյուղի տղերքը պիտի պարզ լինեն:
Կբացատրե՞ս ինձ: Օդի մաքրությունից ա՞, թե՞ ուրիշ առավելություններ ունի գյուղը, որ տղերքին պարզ ա սարքում, իսկ քաղաքիններին՝ բարդ )))

Յոհաննես
Անկեղծ ես էլ չեմ հասկանում, բայց պա՞րզ են, ես մենակ ինձ գիտեմ ։Դ իսկ եթե մի քիչ լուրջ,ապա գյուղի մարդիկ
ավելի կոմպլեքսավորված են, գյուղերում սաղ իրար գիտեն ու անծանոթների հետ շփման խնդիր չկա, որ գալիս են քաղաք ընկնում են ք*քը, տենց ես էլ եմ ընկել:

Adam
Դու հիմա Երևանում ես բնակվու՞մ:

Յոհաննես
Հա,մի քանի տարի արդեն:

Adam
Ի՞նչը քեզ բերեց Երևան: Ուսումը՞:

Յոհաննես
Երկար պատմությունա, բայց հա ,հիմնականում ուսումը, բայց չհարցնես մասնագիտությունս ։Դ ես էլ չգիտեմ:

Adam
Չեմ հարցնի: )) Իմ համար դու մի մասնագիտություն ունես. ակումբը զվարթ պահող:
Ափսոս՝ Չուկը չի համաձայնվի բյուջեից քեզ ամսեկան փող դուրս գրի :Ճ

Յոհաննես
Հա, ափսոս, բայց դե երիտթևի առաջնորդ օծեց էլի բանա ։Դ

Adam
))) դե լավ ա… յերարխիայի մեջ կամաց-կամաց սկսում ես տեղավորվել: Աստիճանդ մի օր կարող ա և բարձրացնի, ով գիտի: ))
Լավ... Ի՞նչ տվեց քեզ Երևան գալը...
լավ ե՞ս քեզ զգում Երևանում:

Յոհաննես
Երևի լավ ծանոթներ, ուրիշ բան չեմ մտաբերում ։ճ դե վատ չի, բայց բնության պակասը զգացնելա տալիս, օդ չկա ։/

Adam
Դու ո՞ր շրջանից ես:

Յոհաննես
Արթիկի շրջան:

Adam
Ընդամենը ծանոթներ տվե՞ց: Իսկ ընկերնե՞ր: Ընկերուհի… սեր… և ուրիշ էդպիսի զիզիպիզի բաներ չէ՞…

Յոհաննես
լավ ընկերներ էլ տվեց ։Դ Ընկերուհիներ էլ տվեց, բայց քանի որ ես սեր եմ խոստովանել 100֊ից ավել աղջկա,
առանձնապես լուրջ չեմ վերաբերվում տված ընկերուհիներին ։Դ

Adam
))) իսկ ընկերուհիների տվածներին էլ լուրջ չես վերաբերվու՞մ :))

Յոհաննես
Ես քյարթ եմ ընկերուհուց չեմ վերցնում ։Դ

Adam
:D հասկացա: Փաստորեն, երևանցի ես հիմա ու եթե ինձ չասեիր էլ, որ գյուղի տղա ես՝ ես չէի էլ ջոկի: Ինձ՝ ռասիստիս համար, դու միշտ էլ երևանցի ես եղել. այսինքն՝ սվոյ, մի տեսակ...
Կատակ եմ անում, իհարկե: Ես ռասիստ եմ հիմնականում մադագասկարցիների հանդեպ:

Յոհաննես
Տենցա, փոքր ժամանակ որ Երևան էի գալիս երեխեքը մաշկիս գույնի վրա բացվում էին:

Adam
)))))) ... Ի՞նչ պլաններ ունես ապագայի հետ կապված: Երևանում ես մնալու՞...
...միգուցե արտերկիր ես մեկնելու…

Յոհաննես
Չէ, ուզում եմ գնամ օտար ափեր...գյուղը ինձ համար փոքր էր, պարզվեց Երևանն էլ...

Adam
Իսկ ու՞ր կուզեիր գնալ: Արկածային մարդ ե՞ս քեզ համարում:

Յոհաննես
Հա, էներգիաս էլ անսպառ էր մինչև էս վերջերս, մի ժամանակ ուզում էի սաղ աշխարհով թափառեի,
հիմա ուզում եմ սովորեմ ու գործ անեմ, կուզեի ԱՄՆ, բայց էդ զուտ ուզել էլի ։Դ

Adam
Հա, սովորել… բայց ի՞նչ: Ինձ մի տեսակ անհանգստացնում ա էն փաստը, որ 23 տարեկան ես ու դեռ չես կողմնորոշվում հստակ, թե ինչով ես զբաղվելու:
Միգուցե ահավոր բազմատաղանդ ես ու ձեռքիցդ էլ ամեն ինչ գալիս ա ու չգիտես՝ ո՞ր մեկն ընտրես …

Յոհաննես
Հստակ կողմնորոշված եմ, զուտ մասնագիտությունս ասելու հավես չկար ։Դ
հենց մասնագիտությամբս էլ շարունակելու եմ ։ճ

Adam
ասա, էլի: Մեզ համար բացառություն արա: :P

Յոհաննես
դավայ չասեմ էլի ։Դ

Adam
օքեյ, մի ասա: :)

Յոհաննես
մերսի ։Դ

Adam
ԱՄՆ-ում կարծում ես հաջողություններ կունենա՞ս էդ մասնագիտությամբ…

Յոհաննես
նու ՀՀ֊ում էլ կունենամ :))

Adam
WOW! Ճիշտ արեցիր, որ չասեցիր: Գիշերը չէի քնելու ))

Յոհաննես
:)) :)) :)) :)) :))
մենք մտածում ենք ձեր հանգիստ կյանքի մասին:

Adam
Շնորհակալ եմ: Մենք՝ գաղթականներս, հազիվ ամերիկա-եվրոպաներում ծերը ծերին հասցնելով իկռա բան ենք կարողանում ուտել,
իսկ դուք Հայաստանում ձեր IT ոլորտով գաղտնի միլիարդատերեր եք դառնում … դաժան ա: )))
IT … ճիշտ գուշակեցի՞ :P
Լավ, չեմ համոզի՝ բացվես:

Adam
24.03.2019, 23:24
Յոհաննես
չէ ։Դ ես կիլոմետրերով հեռու եմ It-ից, զուտ պետքա կյանքս պատմեմ, իսկ ինձ հումորնա ամենաշատը հետաքրքրում,
դրա համար սիրում եմ էն հարցերը, որոնց հումորով եմ պատասխանում ։Դ

Adam
Լավ, էդ դեպքում մի հարց.

Յոհաննես
ապա ։Դ

Adam
«կարող ա՞ պատահի՝ մեր կռանթից էլ խաշլամի ջուր գա» … կծավալվե՞ս մի քիչ ինտիմ օրագրում վերջերս արածդ էս արտահայտության ծագումնաբանության վրա:
Կռանթը հասկանալի էր, բայց ինչի՞ հենց խաշլամի ջուր… ինչու՞ օրինակ համեմատական չանցկացրիր, ասենք, լոբով ճաշի ջրի, ոսպով և կամ բոզբաշի ջրի հետ, հը՞: Ինչի՞ հենց խաշլամա: Եվ կամ ընդհա՛նրապես կարող էիր ասել՝ «կարող ա՞ պատահի՝ մեր կոկոսներից էլ սկսի հյութ գալ» կամ նմանատիպ ինչ-որ հաճելի պատկեր նկարագրող արտահայտություն, վերջիվերջո:
Վստահ չե՞ս քեզ վրա: Ոնց որ թե՝ քեզ թերագնահատում ես մի քիչ, հը՞:

Յոհաննես
Էդ արտահայտությունը առաջի անգամ բանակում եմ լսել ու ինձ ահավոր դուրա եկել, դրա համար ամեն հարմար առիթի դեպքում օգտագործում եմ։

Adam
))))) հասկացա: Դե, բանակում ու՞մ կռանթից խաշլամի ջուր չի գալիս, որ …

Յոհաննես
հենց էդա, որ բանակում սկի ջուր չի գալիս...իսկ էդ խաշլամի ջուրը պետքա գար զորացրվելուց հետո :))

Adam
)))) տեսնում ես՝ ոնց ա միանգամից երևում, որ ես բանակում չեմ ծառայել:
Ու իրանց ճաշերից էլ տեղյակ չեմ բացարձակ :Ճ

Յոհաննես
հա, ջանդ սաղ...

Adam
))))))
Տարիքդ հաշվի առնելով, փաստորեն ծառայել ես 2014-2016 թվերին...հա՞:

Յոհաննես
հա֊հա, հեյ գիտի ջահելություն:

Adam
)) մեծամասամբ լավ հիշողություններ ունե՞ս, թե՞ ոչ էդքան (մենակ՝ անկեղծ):

Յոհաննես
Լրիվ անկեղծ, կյանքիս ամենաերջանիկ վեց ամիստ բանակումա եղել,երբ մի տարիս լրացավ,իսկ վատագույն վեց ամիսը էլի բանակումա եղել,
երբ նոր էի գնացել։Երբ մի օր էր մնացել զորացրվելուց չէի ուզում հետ գայի,բայց հիմա կոնկրետ հարցին, գնալով լավ հիշողությունները մղվում են երկրորդ պլան,
միգուցե ընդհանուր տրամիցս էլա, եսիմ )))

Adam
Ի՞նչը կբարձրացներ Խուանի տրամադրությունն էդ դեպքում:
Մի բան ասա, որի հայտնվելու կամ անհետանալուն պես՝ Յոհանը նորից կզվարթանար ու կուզեր աշխարհը գրավել իր գաղտնի մասնագիտությամբ:

Յոհաննես
Սկզբի համար գլխացավերս ու առողջականս ընդհանուր դզվի ու նիհարելուս գործընթացը դադարի ։Դ մնացածը ես ինքս կդզվեմ ։Դ

Adam
Վայ… ճիշտ ա: Տարօրինակ ձևով սկսել ես նիհարել… վերջերս ասեցիր: Ես էլ տորթ ու կոլա էի խորհուրդ տալիս:
Բայց չէ, չանես :)) , վրաս մեղք չվերցնեմ: Դիետոլոգի մոտ գնացել ե՞ս: Կամ… ի՞նչ ա կատարվում. բժշկի կարծիք լսել ե՞ս… ինչի՞ց ա սկսվել պրոբլեմդ:

Յոհաննես
Արի էս ծանր թեմաներից չխոսենք, ես պառանոյիկ եմ, մեկ էլ տեսար ինձ էնքան կներշնչեմ, որ հաջորդ օրը ակումբում թեմա կբացվի. Յոհանը էլ չկա ։Դ

Adam
Վայ չէ: Տենց բան մի ասա: Ես էլ ոչ միայն պառանոյիկ եմ, այլ նաև ահավոր սնահավատ:
Նենց որ փակեցինք թեման: :))

Յոհաննես
հա, թխի թող գա ես էլ:

Adam
թխեց :)
Վերջին ակումբի հանդիպումը լավ անցա՞վ:

Յոհաննես
Իմ համար հա, բայց քանի որ սաղ վախտ ես եմ խոսացել օբյեկտիվ գնահատակսն տալ չեմ կարող ։Դ

Adam
)))))) իսկականից որ… նկարներից դատելով՝ էնտեղ շատ խոսացող չկար… Չուկը դե շատ չի խոսում. նա միայն լավ գրում ա:
Արամը շատ չի խոսում, ըստ իս: Ինքն էլ լավ կոդ ա գրում: Էլ ո՞վ կար…

Յոհաննես
իմ կարծիքով իրանք երկուսն էլ լավ խոսացող են :)) Ավետը, Գագը, Վահեն, Անվերնոն...շատ էին ։Դ

Adam
հնարավոր ա: )) Ես ուղղակի իրենց հետ ռեալում շատ չեմ շփվել, չգիտեմ: Վիրտուալ կերպարների վրա եմ հիմնվում: ))))
Բա էդ ո՞նց եղավ, որ միայն դու էիր խոսում...
Էդ ինչե՞ր էիր պատմում տենց, որ ամբողջ հանդիպման ժամանակ ոչ մեկ չէր խոսում…

Յոհաննես
Եսիմ, ես լավ բաներ եմ պատմում :oy

Adam
)))) մի՛ շարժիր իմ հետաքրքրությունը...

Յոհաննես
օքայ ։Դ սուս եմ:

Adam
:)) Սիրում ե՞ս ակումբը:

Յոհաննես
հա, ահագին։ Ակումբը ինձ ահագին բանա տվել:

Adam
Բացի հումորից ու ծանոթություններից, էլ ի՞նչ ա տվել…

Յոհաննես
սաղ ասիր ։Դ

Adam
:)) էլ մի)))) ուրիշ ոչ մի բա՞ն...

Յոհաննես
ես քչող բավարարվող եմ էդ իմ համար ահագինա ։Դ
լավ մի քիչ լուրջ..

Adam
ապա :)

Յոհաննես
ծանոթները շատ մեղմա ասված, քանի որ ակումբը ինձ ընկերներ ու հարազատներա տվել,
ակումբը հնարավորությունա տվել ինքնաարտահայտվելու, ինքնաբացահայտվելու, բանավեճի որոշ դասեր, բացի էդ ակումբի ոչ ծիտ աղջիկներին շատ եմ սիրահարվել :))

Adam
կարծում ես ակումբում ծիտ աղջիկներ չկա՞ն:

Յոհաննես
Ես էդքան բախտ չունեմ Ադամ ջան ։Դ զուտ կարծում եմ ծտի ընկալման հարցնա, իմ ընկալմամբ՝ չէ ։Դ

Adam
հասկացա… :)) , դու 2008-2009-ին պիտի ակումբում լինեիր... թռչնաբուծական ֆաբրիկա էր լրիվ …
բայց դե՝ էդ ժամանակ 13 տարեկան էիր… ինչ ակումբ, ինչ ծիտ )))

Յոհաննես
հա հա ։դ

Adam
Մի փոքր կարա՞ս խորանաս ինքնաբացահայտման մասով… ի՞նչ նկատի ունես՝ ինքնաբացահայտում ասելով:
Քեզ ակումբն օգնել ա ինքդ քեզ համար նոր արժեքներ ձևավորել և կամ դրանց արդեն իսկ քո մեջ առկայության մասին տեղեկանա՞լ, թե ՞…

Յոհաննես
Ակումբը ինձ օգնելա ավելի լավ հասկանալ իմ հոգին քրքրող հարցերի մասին ))

Adam
Շատ լավ: Փաստորեն աթեիստ չես: :Ճ

Յոհաննես
Չէ, բայց հոգու գոյությանը չեմ հավատում ։Դ

Adam
))) իրականում գրածս տափակ բառախաղ էր…

Յոհաննես
հա ջոգեցի ։Դ ոչինչ,ես տափակ հումորների ֆանատ եմ...
լուրջ..

Adam
:)))))
Բա ինչի՞ն ես հավատում: Մարդու՞ն:

Adam
24.03.2019, 23:24
Յոհաննես
Չէ, ես ինձ եմ հավատում, Ռեալին, Լոսթին ու Դենիել դեյ Լուիսին:

Adam
:D
Չակ Նորիսին մոռացար …

Յոհաննես
մի ժամանակ Հեսսեին էլ էի հավատում,բայց չձգեց մեզ:

Adam
տեսնում ե՞ս… լավ էլ հավատացյալ մարդ ես: ))) Բա հոգու գոյությանն ինչի՞ չես հավատում:
Ես, օրինակ, հոգու վերամարմնավորմանը հավատում եմ: Ու ինձ դա մի տեսակ հույս ու էյֆորիկ զգացողություններ ա տալիս:
Դու չէ՞…

Յոհաննես
Եթե ուզեի որ էդպես լիներ կհավատայի, ես կուզեի հավերժ ապրեի էս կյանքում, մսից ու արյունից լինեի,
մնացած ամենը ինձ չի հետաքրքրում, դրա համար մեկա, որ հավատամ, կամ չհավատամ ։Դ

Adam
Տո ճիշտն էլ դու ես է… իրոք: Ոչ գլուխդ ես իզուր ցավացնում, ոչ էլ:
Ապրում ես ներկայով:

Յոհաննես
հա, չափից շատ եմ ցավացրել, հերիքա )))

Adam
Թե հետո ինչ կլինի՝ թքած ունես:

Յոհաննես
կյանքից հետո հա ։Դ

Adam
))) հա, դե: Հետաքրքիր ա, որ 23 տարեկանում արդեն գլուխդ ցավացրել ես էդ աստիճանի:
Գրքեր շատ ե՞ս կարդացել: Չափից շատ կարդալը թախծոտություն, տխրություն ու մելանխոլիկություն ա բերում…

Յոհաննես
չէ հա, 17֊ից եմ սկսել կարդալ, մինչև էդ մենակ Դանթեի Աստվածային կատակերգությունն եմ կարդացել,
6֊րդ դասարանում որ վերածննդի դարաշրջան էինք անցնում սիրահարվել էի էդ ամենին ու որոշեցի Աստվածայինը կարդալ, բան էլ չէի ջոգել, երևի ։Դ

Adam
Ուրեմն՝ բնածին ինտելեկտուալություն ունես, որը քեզ ստիպել ա գլուխդ ցավացնել՝ առանց որևէ գրքերի բագաժի :P

Յոհաննես
ես ավելի ճիշտ բնորոշում եմ գտել. Դեռ մանկուց ես պարապ և լոդռ եմ եղել :))

Adam
))))) բայց պիտի խոստովանես, որ ակումբի բանավեճերն ու խելացի մտքեր կարդալը մարդու ինտելեկտի վրա պոզիտիվ կերպով ա ազդում:
Ու ինձ թվում ա՝ ակումբը նպաստել ա արդեն իսկ առկա ինտելեկտիդ թեթև բարձրացմանը, հը՞:
բացի քաղաքականություն բաժնից, իհարկե... )))

Յոհաննես
հա իհարկե, ահագին նպաստելա, բայց ինձ ակումբի ռեալ հանդիպումներում քննարկումները ու բանավեճերը ավելի շատ են դուր գալիս ։Դ
բացի էդ իմ գրավոր խոսքը էդքան էլ լավ չի ։Դ

Adam
հասկացա: :)
Յոհան, մի բան քեզ խոստովանե՞մ: Սեր չի, արխային:

Յոհաննես
ջանդ սաղ ։Դ

Adam
Մեծ հաճույք ստացա հետդ զրուցելուց: 3 ժամ ա գրվում ենք, ու հեչ չջոկեցի՝ ոնց անցավ: Կարծում եմ անկեղծ հարցերս սպառված են:
Մնում ա՝ քեզ ռեալում ճանաչեմ: Շնորհակալ եմ առաջարկս ընդունելու ու էս հավես զրույցի համար: :)) , լավ տիպ ես: Մնա նենց, ոնց կաս :)

Յոհաննես
Մերսի Ադամ ջան, հա իրոք նենց հավես անցավ ես էլ չնկատեցի ոնց սլաց ժամանակը։ Շատ շնորհակալ եմ հավես զրույցի համար։
Հ.Գ գաս Հայաստան մի հատ հանդիպում կազմակերպենք գնանք խմենք:

Adam
Մեծ հաճույքով, բռատան: :)) , դե գնամ խմբագրելու, որ դնեմ ակումբում ;)

Յոհաննես
հա :))

Adam
ok :ճ

ivy
25.03.2019, 00:57
Ի՜նչ լավն էր :))

Adam
25.03.2019, 00:58
Ի՜նչ լավն էր :)) մերսի :oy

Յոհաննես
25.03.2019, 01:07
մերսի :oy

Ախպեր,արդեն 3֊րդ անգամ եմ կարդում :D

Thom
25.03.2019, 01:08
Շատ լավն էր։ :) Հաճելի անկեղծություն ու թեթևություն կար, Յոհանն իմ համար "ամենաջիգյարով" ակումբցին ա))

Շինարար
25.03.2019, 05:01
Շատ լավն էր։ :) Հաճելի անկեղծություն ու թեթևություն կար, Յոհանն իմ համար "ամենաջիգյարով" ակումբցին ա))

Բայց իմ նկատմամբ շատ վատ ա տրամադրված չեմ իմանում ինչ եմ արել

Adam
25.03.2019, 05:16
Բայց իմ նկատմամբ շատ վատ ա տրամադրված չեմ իմանում ինչ եմ արել դու էլ ի՛մ հանդեպ ես շատ սառը ու վատ տրամադրված: Ե՛ս էլ չգիտեմ՝ ինչ եմ արել :))

Շինարար
25.03.2019, 05:21
դու էլ ի՛մ հանդեպ ես շատ սառը ու վատ տրամադրված: Ե՛ս էլ չգիտեմ՝ ինչ եմ արել :))

Մեղա քեզ։ Ես խի՞ էն ում հանդեպ եմ տաք որ։

Adam
25.03.2019, 20:30
Մեղա քեզ։ Ես խի՞ էն ում հանդեպ եմ տաք որ։ կներես, բայց ինձ քո շեշտադրումների վրա բացում ա մեկ-մեկ… :D (բարձր ձենով որ մտքումս կարդում եմ՝ սպանում ա :)) ) Ես, օրինակ, էս գրածդ կշեշտադրեի էսպես. «Մեղա քեզ: Ես խի էն ու՛մ հանդեպ եմ տա՞ք, որ»: :)) , մարդ ես՝ օտարազգի հայերեն սովորող կարող ա մտնի տենց կարդա ու իմանա՝ տենց ենք խոսում: :D ... , Հ.Գ. սաղի հանդեպ էլ տաք ես ու սաղին էլ դրական ես վերաբերվում, բացի ինձնից: Դա գաղտնիք չի: :P , դե գնա: :))

Գաղթական
25.03.2019, 21:42
կներես, բայց ինձ քո շեշտադրումների վրա բացում ա մեկ-մեկ… :D (բարձր ձենով որ մտքումս կարդում եմ՝ սպանում ա :)) ) Ես, օրինակ, էս գրածդ կշեշտադրեի էսպես. «Մեղա քեզ: Ես խի էն ու՛մ հանդեպ եմ տա՞ք, որ»: :)) , մարդ ես՝ օտարազգի հայերեն սովորող կարող ա մտնի տենց կարդա ու իմանա՝ տենց ենք խոսում: :D ... , Հ.Գ. սաղի հանդեպ էլ տաք ես ու սաղին էլ դրական ես վերաբերվում, բացի ինձնից: Դա գաղտնիք չի: :P , դե գնա: :))

Փորձանքա էս տղեն..
Բայց ջոգում ե՞ս, որ եթե Շինարարն ասի՝ հա լավ, քո հանդեպ տաք եմ տրամադրված, կարողա էդ ուրիշ ձև ընկալվի ՃՃՃ

Adam
25.03.2019, 21:46
Փորձանքա էս տղեն..
Բայց ջոգում ե՞ս, որ եթե Շինարարն ասի՝ հա լավ, քո հանդեպ տաք եմ տրամադրված, կարողա էդ ուրիշ ձև ընկալվի ՃՃՃ :D , չէ, գոնե ասի՝ դրական: :)) տաք ու սառը մի կողմ: Բայց չի ասի: Ֆբ-ով ակումբցիների սաղի նոր տարին շնորհավորել էի անձնապես՝ մենակ ի՛նքը չպատասխանեց ու արհամարհեց… բա էլ ի՞նչ ես ուզում մտածեմ :)) :P

Շինարար
25.03.2019, 22:00
:D , չէ, գոնե ասի՝ դրական: :)) տաք ու սառը մի կողմ: Բայց չի ասի: Ֆբ-ով ակումբցիների սաղի նոր տարին շնորհավորել էի անձնապես՝ մենակ ի՛նքը չպատասխանեց ու արհամարհեց… բա էլ ի՞նչ ես ուզում մտածեմ :)) :P

Վայ, որտե՞ղ եմ շնորհավորել: Հետն էլ անձնապես: Ես տենց բան չեմ հիշում: Հետո ֆեյսով շատ ա լինում, որ եթե լիքը գրառումների ես պատասխանում, մեկ էլ պահի տակ մեկը աչքիցդ վրիպում ա:

Adam
25.03.2019, 22:03
Վայ, որտե՞ղ եմ շնորհավորել: Հետն էլ անձնապես: Ես տենց բան չեմ հիշում: Հետո ֆեյսով շատ ա լինում, որ եթե լիքը գրառումների ես պատասխանում, մեկ էլ պահի տակ մեկը աչքիցդ վրիպում ա:Չկերվավ կուտը, բռատ: Դրական բառից խուսափում ես :P

Շինարար
25.03.2019, 22:07
Փորձանքա էս տղեն..
Բայց ջոգում ե՞ս, որ եթե Շինարարն ասի՝ հա լավ, քո հանդեպ տաք եմ տրամադրված, կարողա էդ ուրիշ ձև ընկալվի ՃՃՃ

Ինչ ձև ուզում ա ընկալվի: Ես Ադամին ընդամենը մի անգամ եմ տեսել, հինգ րոպեով: Իր երեխա վաղտ երբ ակումբում ինքը ակտիվ ա եղել, ես ակումբում չեմ եղել, նենց որ իմ աչքի առաջ մեծացած երեխան չի: Համենայն դեպս ոչ մի կերպ իր հանդեպ բացասական հաստատ տրամադրված չեմ: Իր վերջին անկեղծանալուց հետո նաև դրական եմ տրամադրված, որովհետև ընդհանրապես երբ մարդիկ մի կարևոր բան են քեզ հետ կիսում, անկախ քեզնից վերաբերմունք ա մոտդ դա ձևավորում: Բյուրը կարող ա բացատրի էդ երևույթի հոգեբանական ասպեկտները: Իսկ ֆեյսում ես գնալով ավելի քիչ եմ ակտիվություն ցուցաբերում: Կարող ա էդ օրը տեսնեմ մեկի ծնունդն ա, շնորհավորեմ, կարող ա մյուս օրը ուշադիր չլինեմ, թե ում ծնունդն ա: Ոչ մի կերպ դա իմ անձնական վերաբերմունքի հետ կապ չունի: Այսինքն, եթե մեկին հատուկ չսիրեմ, չեմ շնորհավորի, բայց եթե հատուկ չսիրեմ, ինչ գործ ունի իմ ֆրենդլի՞ստում: Հատուկ Ադամի խաթեր սխալ հարցական նշան:

Շինարար
25.03.2019, 22:08
Չկերվավ կուտը, բռատ: Դրական բառից խուսափում ես :P

Օքեյ: Ինչ-որ ա:

Adam
25.03.2019, 22:09
Ինչ ձև ուզում ա ընկալվի: Ես Ադամին ընդամենը մի անգամ եմ տեսել, հինգ րոպեով: Իր երեխա վաղտ երբ ակումբում ինքը ակտիվ ա եղել, ես ակումբում չեմ եղել, նենց որ իմ աչքի առաջ մեծացած երեխան չի: Համենայն դեպս ոչ մի կերպ իր հանդեպ բացասական հաստատ տրամադրված չեմ: Իր վերջին անկեղծանալուց հետո նաև դրական եմ տրամադրված, որովհետև ընդհանրապես երբ մարդիկ մի կարևոր բան են քեզ հետ կիսում, անկախ քեզնից վերաբերմունք ա մոտդ դա ձևավորում: Բյուրը կարող ա բացատրի էդ երևույթի հոգեբական ասպեկտները: Իսկ ֆեյսում ես գնալով ավելի քիչ եմ ակտիվություն ցուցաբերում: Կարող ա էդ օրը տեսնեմ մեկի ծնունդն ա, շնորհավորեմ, կարող ա մյուս օրը ուշադիր չլինեմ, թե ում ծնունդն ա: Ոչ մի կերպ դա իմ անձնական վերաբերմունքի հետ կապ չունի: Այսինքն, եթե մեկին հատուկ չսիրեմ, չեմ շնորհավորի, բայց եթե հատուկ չսիրեմ, ինչ գործ ունի իմ ֆրենդլի՞ստում: Հատուկ Ադամի խաթեր սխալ հարցական նշան: :drink :friends:

Adam
25.03.2019, 22:12
իմ ֆրենդլի՞ստում: :D .

Գաղթական
25.03.2019, 22:26
Ադամ ջան, քել դու ուրիշ թեմա բացի քո տաք ու սառի համար, յա:
Թող ստեղ մարդավարի Յոհաննեսի հետ անկեղծանանք )))

Յոհաննես, ահագին հետաքրքիր բան ասեցիր՝ ֆիլմերից էմոցիաներ սովորելուդ մասին:
Տենց բան դեռ չէի լսել:

Մի քիչ ավելի կմանրամասնե՞ս, թե հատկապես ինչ էմոցիաներ չես զգում ու ոնց ես դրանց արտահայտչամիջոցները սովորում ու կիրառում:

Յոհաննես
25.03.2019, 23:36
Բայց իմ նկատմամբ շատ վատ ա տրամադրված չեմ իմանում ինչ եմ արել
Շինարար ջան,ակումբում ոչ մեկի նկատմամբ վատ տրամադրված չեմ,մի ժամանակ քեզ սխալ էի հասկացել ու ինձ տգեղ եմ պահել,առիթից օգտվելով հայցում եմ քո ներողամտությունը:

Ադամ ջան, քել դու ուրիշ թեմա բացի քո տաք ու սառի համար, յա:
Թող ստեղ մարդավարի Յոհաննեսի հետ անկեղծանանք )))

Յոհաննես, ահագին հետաքրքիր բան ասեցիր՝ ֆիլմերից էմոցիաներ սովորելուդ մասին:
Տենց բան դեռ չէի լսել:

Մի քիչ ավելի կմանրամասնե՞ս, թե հատկապես ինչ էմոցիաներ չես զգում ու ոնց ես դրանց արտահայտչամիջոցները սովորում ու կիրառում:
Գաղթական ջան,պարզ օրինակ. Էն 100-ից ավել աղջիկներին որ սեր եմ խոստովանել ես չեմ զգացել,որ սիրում եմ,բայց կինոներում տեսել եմ ոնց պետքա սիրել ու ոնց էդ արտահայտել :Ճ եսիմ.դերսանաություն եմ սովորում էլի :Դ

Գաղթական
26.03.2019, 00:13
Գաղթական ջան,պարզ օրինակ. Էն 100-ից ավել աղջիկներին որ սեր եմ խոստովանել ես չեմ զգացել,որ սիրում եմ,բայց կինոներում տեսել եմ ոնց պետքա սիրել ու ոնց էդ արտահայտել :Ճ եսիմ.դերսանաություն եմ սովորում էլի :Դ

Աաաա, ես լրիվ ուրիշ բան էի հասկացել )))

Մերսի պարզաբանելու համար:

Դե ասա՝ Խուան + դերասան = Խուասան էլի ))
Պռոստը արտասանության վրա ա պետք մի քիչ աշխատել..

ivy
26.03.2019, 00:17
Յոհան, մի հատ քո չափանիշներով «ծիտ» աղջկա նկար կդնե՞ս. հետաքրքրությունից վառվում եմ :)

Յոհաննես
26.03.2019, 00:38
Յոհան, մի հատ քո չափանիշներով «ծիտ» աղջկա նկար կդնե՞ս. հետաքրքրությունից վառվում եմ :)
:oy

ivy
26.03.2019, 00:43
:oy

Սա իհարկե վատիկը չի, բայց դու հարցին լուրջ պատասխանի, իսկականից հետաքրքիր ա :)
Տեսնեմ՝ մեր ճաշակները ինչքանով են համընկնում:

Արամ
26.03.2019, 16:41
:oy

Հաստատ։ ! :love

Յոհաննես
27.03.2019, 23:46
Սա իհարկե վատիկը չի, բայց դու հարցին լուրջ պատասխանի, իսկականից հետաքրքիր ա :)
Տեսնեմ՝ մեր ճաշակները ինչքանով են համընկնում:
Գրառումս մի փոքր ուշացավ,քանի որ որոշել էի իմ ճաշակով ու չճաշակով աղջիկների մասին մի մեծ գրառում անել,բայց հետ կանգնեցի այդ բաշիբոզուկ մտքից:Հիմա ավելի կոնկրետ ծտերի մասին:
Կազմվածք,ոճ,մտածելակերպ-ապրելակերպ.
1.Կազմվածք-ծիտ կոչվելու համար աղջիկը պետք է ոչ շատ նիահր լինի,ոչ շատ չաղ,ունենա 2-րդ համարից մեծ կրծքեր ու նորմալոտ հետև:Ծիտը չի կարա շատ նիհար լինի,էս վերջրես էդ ահավոր նիհարները մոդա են ընկել,բայց ես շատ նիհար աղջկա հետ սեքսից հետո սթրեսի մեջ եմ ընկնում:
2.Ոճ-ոճը ամենագլխավոր չափորոշիչներից մեկն է ծտի համար,էն ամառվա լավ օրերին շոռտիկը պարտադիր է,էն լավ կարճ,որ ոռի թշի տակը երևումա,դե վերևն էլ մի թեթև մայկա քցի էլի:Ցանկացած ծիտ մեծ ուշադրություն պետքա դարձնի ներքնազգեստին,ներքնազգեստը ծտի դեպքում պետք է էրոտիկ լինի,բայց չափի մեջ,եթե ներքնազգեստից էրոտիզմ ծըփա,ապա էդ արդեն ուրիշ կատեգորիա է:Կա մի թյուր կարծիք,որ ծտերը շատ են քսվում,տղեք,տենց չի,ծտին երբեք չպետքե շփոթել գլամուռի հետ,ծիտը քսվելուց շատ քիչա քսվում:
3.Մտածելակերպ-իրան չեն հետաքրքրում խորը մտքերը,իրա մտքերը պետք է պարզ լինեն,թյուր կարծիք կա,որ պարզունակ պետքա լինեն,չէ տղեք`պարզ:Ծիտը թեթևա,իրան կյանքում թեթևություն է պետք ու քեզ էլ իրա հետ թեթևությունա պետք,ծիտը տարիքային կատեգորիա է,էդ ամբողջ ընթացքում ծիտը վայելում է կյանքի թեթևությունը:Ինքը ապրում է իր մտածելակերպին համապատասխան ու ևիրա արտաքինը և ոճը էդ ամենը շատ լավ բնութագրում են:Ծտերը սիրում են սեքս,մի շաբաթանոց հարաբերություններ ու էլի տենց թեթև ու կայֆ բաներ :Դ Շատ հաճախ կյանքերին են ծիտ ասում,բայց կյանքերը ուրիշ կատեգորիա են,բայց այսօրվա դասը ծտերի մասին էր:
Միգուցե մի քանի բան բաց թողեցի,բայց էդ կարևոր չի,հիմա փորձեմ նկարներ գտնել ու տեղադրել…
Կուրծքը ես եմ փակել :D Կարամ էլի դնեմ :oy Դեմքին չխաբնեվեք,հլը նոր առավոտա :P
https://b.radikal.ru/b24/1903/94/37e83c5fa37d.jpg (https://radikal.ru)

LisBeth
27.03.2019, 23:48
Խի ես ամենահետաքրքիր մասը ջնջել :D

անունն էլ դրել ես փակել

StrangeLittleGirl
27.03.2019, 23:50
Ինձ թվու՞մ ա, թե՞ էս ծտին ճանաչում եմ :D

Thom
27.03.2019, 23:53
Գրառումս մի փոքր ուշացավ,քանի որ որոշել էի իմ ճաշակով ու չճաշակով աղջիկների մասին մի մեծ գրառում անել,բայց հետ կանգնեցի այդ բաշիբոզուկ մտքից:Հիմա ավելի կոնկրետ ծտերի մասին:
Կազմվածք,ոճ,մտածելակերպ-ապրելակերպ.
1.Կազմվածք-ծիտ կոչվելու համար աղջիկը պետք է ոչ շատ նիահր լինի,ոչ շատ չաղ,ունենա 2-րդ համարից մեծ կրծքեր ու նորմալոտ հետև:Ծիտը չի կարա շատ նիհար լինի,էս վերջրես էդ ահավոր նիհարները մոդա են ընկել,բայց ես շատ նիհար աղջկա հետ սեքսից հետո սթրեսի մեջ եմ ընկնում:
2.Ոճ-ոճը ամենագլխավոր չափորոշիչներից մեկն է ծտի համար,էն ամառվա լավ օրերին շոռտիկը պարտադիր է,էն լավ կարճ,որ ոռի թշի տակը երևումա,դե վերևն էլ մի թեթև մայկա քցի էլի:Ցանկացած ծիտ մեծ ուշադրություն պետքա դարձնի ներքնազգեստին,ներքնազգեստը ծտի դեպքում պետք է էրոտիկ լինի,բայց չափի մեջ,եթե ներքնազգեստից էրոտիզմ ծըփա,ապա էդ արդեն ուրիշ կատեգորիա է:Կա մի թյուր կարծիք,որ ծտերը շատ են քսվում,տղեք,տենց չի,ծտին երբեք չպետքե շփոթել գլամուռի հետ,ծիտը քսվելուց շատ քիչա քսվում:
3.Մտածելակերպ-իրան չեն հետաքրքրում խորը մտքերը,իրա մտքերը պետք է պարզ լինեն,թյուր կարծիք կա,որ պարզունակ պետքա լինեն,չէ տղեք`պարզ:Ծիտը թեթևա,իրան կյանքում թեթևություն է պետք ու քեզ էլ իրա հետ թեթևությունա պետք,ծիտը տարիքային կատեգորիա է,էդ ամբողջ ընթացքում ծիտը վայելում է կյանքի թեթևությունը:Ինքը ապրում է իր մտածելակերպին համապատասխան ու ևիրա արտաքինը և ոճը էդ ամենը շատ լավ բնութագրում են:Ծտերը սիրում են սեքս,մի շաբաթանոց հարաբերություններ ու էլի տենց թեթև ու կայֆ բաներ :Դ Շատ հաճախ կյանքերին են ծիտ ասում,բայց կյանքերը ուրիշ կատեգորիա են,բայց այսօրվա դասը ծտերի մասին էր:
Միգուցե մի քանի բան բաց թողեցի,բայց էդ կարևոր չի,հիմա փորձեմ նկարներ գտնել ու տեղադրել…
Կուրծքը ես եմ փակել :D Կարամ էլի դնեմ :oy Դեմքին չխաբնեվեք,հլը նոր առավոտա :P
https://b.radikal.ru/b24/1903/94/37e83c5fa37d.jpg (https://radikal.ru)

2-րդ համարից մեծ կրծքեր․․․ Ասենք 4-5 անդուր կլինի հաստատ, հ՞ն Յոհան, մնացած լրիվ ընտիր ա :D

Յոհաննես
27.03.2019, 23:54
Խի ես ամենահետաքրքիր մասը ջնջել :D

անունն էլ դրել ես փակել
Դե բա ամենահետաքրքիր մասն են ջնջում ։Դ

Ինձ թվու՞մ ա, թե՞ էս ծտին ճանաչում եմ :D
Պատահական եմ գտել,բայց եթե ճանաչում ես PM արա տվյալները :))

Յոհաննես
27.03.2019, 23:55
2-րդ համարից մեծ կրծքեր․․․ Ասենք 4-5 անդուր կլինի հաստատ, հ՞ն Յոհան, մնացած լրիվ ընտիր ա :D

դե 2֊ից 3,5 վզովա

Thom
27.03.2019, 23:57
Դե բա ամենահետաքրքիր մասն են ջնջում ։Դ

Պատահական եմ գտել,բայց եթե ճանաչում ես PM արա տվյալները :))

Խնդրեմ :P (https://youngfolks.ru/pub/photograph-maratsafin-34856091)

Յոհաննես
27.03.2019, 23:58
Խնդրեմ :P (https://youngfolks.ru/pub/photograph-maratsafin-34856091)

խուժան

Thom
28.03.2019, 00:00
խուժան

Նորմալ ֆոտոսեսսիա ա։ Արվեստը մի քիչ խուժանություն ա պահանջում։

Thom
28.03.2019, 00:09
Խնդրեմ :P (https://youngfolks.ru/pub/photograph-maratsafin-34856091)

Հա, ի դեպ, եթե ինչ-որ մեկին չափից շատ ազատ թվաց լինկի պարունակությունը, կներեք :)

Freeman
28.03.2019, 00:13
2.Ոճ-ոճը ամենագլխավոր չափորոշիչներից մեկն է ծտի համար,էն ամառվա լավ օրերին շոռտիկը պարտադիր է,էն լավ կարճ,որ ոռի թշի տակը երևումա,դե վերևն էլ մի թեթև մայկա քցի էլի:Ցանկացած ծիտ մեծ ուշադրություն պետքա դարձնի ներքնազգեստին,ներքնազգեստը ծտի դեպքում պետք է էրոտիկ լինի,բայց չափի մեջ,եթե ներքնազգեստից էրոտիզմ ծըփա,ապա էդ արդեն ուրիշ կատեգորիա է:Կա մի թյուր կարծիք,որ ծտերը շատ են քսվում,տղեք,տենց չի,ծտին երբեք չպետքե շփոթել գլամուռի հետ,ծիտը քսվելուց շատ քիչա քսվում:


Ապ, ծտինը ոռի թուշ չի, տուտուզի․․․ երես ա

Գաղթական
28.03.2019, 00:19
Նորմալ ֆոտոսեսսիա ա։ Արվեստը մի քիչ խուժանություն ա պահանջում։

Արվեստ.. չէ մի չէ )))
Մարդ է՞լ թևատակը մաքրելուց նկարվի:
Բախտներս բերելա՝ այլ բնական կարիքներ էդ պահին չի զգացել...

Thom
28.03.2019, 00:28
Արվեստ.. չէ մի չէ )))
Մարդ է՞լ թևատակը մաքրելուց նկարվի:
Բախտներս բերելա՝ այլ բնական կարիքներ էդ պահին չի զգացել...

Արվեստը ինքն ա :D