PDA

Դիտել ողջ տարբերակը : Օտար լեզվի արտասանության խնդիրներ

Նաիրուհի
23.03.2019, 20:48
Անգլերենի արտասանության վերաբերյալ թեմա ունենք, բայց կուզեի էս թեմայում ավելի լայն քննարկել օտար լեզու սովորելիս առաջացող արտասանության խննդիրներն ու գործոնները։

Ես լեզուներ սովորելիս արտասանության հետ կապված լիքը խնդիրներ եմ ունենում։ Ամենաշատ հանդիպող դժվարությունը շեշտն է, հետո՝ որոշ միջազգային բառերի (որոնք գործածվում են հայերենում ու հիմնականում ռուսերենից փոխառված արտասանությամբ) արտասանությունը։

Օրինակ՝ շատ է պատահում, որ անգլերեն, ռուսերեն կամ հոլանդերեն կարդալիս բառը հասկանում եմ, անգամ կարողանում եմ բառակազմական վերլուծության ենթարկել :D, բայց բարձրաձայն կարդալիս զգում եմ, որ սխալ եմ արտասանում, ու հաճախ զրուցակիցս չի հասկանում՝ ինչ բառ ասացի։ Գիտեմ, որ պրակտիկայով, շատ ու անգամ սխալ խոսելով ժամանակի ընթացքում խնդիրը կարգավորվում է, բայց կուզեի իմանալ՝ շատե՞րն են այդ խնդրին բախվում։ Ի՞նչ մարտավարություն/սկզբունքներ/խորամանկություններ եք կիրառում առաջին անգամ բառն օգտագործելիս չսխալվելու համար։

Լեզուն շատ լսելն ինձ էնքան էլ չի օգնում։ Եթե ուղեղումս, ասենք, դինոզավր բառն էդ ձևով վաղուց նստած է, լսելիս առաջին մի քանի անգամը նույնիսկ արտասանությանն ուշադրություն չեմ դարձնում, եթե կոնտեքստից հասկանում եմ, որ խոսքը դինոզավրի մասին է։ Հետաքրքիրն էն է, որ կարդալիս խնդիր չեմ ունենում, գրության տարբերությունները նկատում եմ, նույնիսկ եթե բառը մինչ այդ միայն լսել եմ, ու գրությունն արտասանությունից խիստ տարբեր է, մեկ է՝ կարդալիս հասկանում եմ, որ սա հենց էն լսածս բառն էր։

Մեկ էլ առաջին անգամ հանդիպող բառերի դեպքում ինչպե՞ս եք հասկանում՝ ոնց արտասանել։ Թե՞ բոլորն էլ օտար լեզվով խոսելիս տենց վրիպումներ ունենում են, ուղղակի էնքան թեթև են տանում ու չեն կաշկանդվում, որ զրուցակիցները էլ չեն նկատում։

StrangeLittleGirl
23.03.2019, 22:04
Օտար լեզվով խոսողները բաժանվում են երկու մեծ խմբի. նրանք, ովքեր օտար ակցենտ ունեն, ու գիտեն դրա մասին ու նրանք, ովքեր օտար ակցենտ ունեն, բայց չգիտեն դրա մասին :D
Օտար ակցենտն ըստ էության հենց սխալ արտասանությունն ա։ Իհարկե, կարա սխալ արտասանությունը շատ կոպիտ սխալ լինի, բայց կարա նաև նուրբ սխալ լինի։ Խնդիրն էն ա, որ էդ կոպիտից անցնես նուրբին։ Ասենք, որպես հայերենի լեզվակիր գրեթե անհնար ա քեզնից սպասելը, որ հոլանդերենի տասնյակ ձայնավորները (տասնհի՞նգ, թե՞ ավելի շատ) ճշգրտորեն արտասանես, ու դիմացիդ հոլանդերենի լեզվակիրը ասի՝ 100% ճիշտ ես արտասանում։

Իսկ ընդհանրապես, փորձի հետ բնականաբար գալիս ա ավելի լավ արտասանությունը, բայց կատարելության հասնելը գրեթե անհնար ա։

Իմ սեփական գիտական գործունեությունն ինձ օգնեց մի հետաքրքիր բան պարզել. դանիացիներն իրենք էլ իրենց լեզուն նորմալ չեն արտասանում (բայց դանիերենը բացառություն ա, սաղ լեզուները սենց չեն), ու որպեսզի դիմացինը հասկանա՝ ինչ ես ասում, բավական ուժեղ հիմնվում ա կոնտեքստի վրա։ Այսինքն, բառը ոնց ուզում ես, ասա, եթե կոնտեքստը ծանոթ ա, քեզ կհասկանան։ Ու սրա հետ մեկտեղ մի ուրիշ բան էլ հասկացա. երբ որևէ լեզվակրի որևէ բան եմ ասում, ինչքան արագ ու ինքնավստահ եմ ասում, էնքան մեծ ա հավանականությունը, որ կհասկական։ Եթե դանդաղում եմ, թեկուզ ավելի ճշգրիտ արտասանությամբ, չեն հասկանում, որովհետև արդեն փորձում են հասկանալ արտասանածս առանձին բառերը, ոչ թե նախադասությունը, կոնտեքստը բաց են թողնում։

Կարամ էդ մի խորհուրդը տամ. փորձի ավելի արագ ու ինքնավստահ խոսել։

Մի ուրիշ բան էլ եմ նկատել. դանիացիները օտար ակցենտները հասկանում են, երբ իրանց պետք ա հասկանալ։ Էս ֆենոմենը նույնիսկ ուզում եմ մտցնել լաբ, լաբում փորձարկել։ Իսկ ընդհանրապես, եթե մեկը երկու ոտքը դնում ա մի կոշիկի մեջ ու փորձում չհասկանալ՝ անցնելով անգլերենի, ապա կա՛մ ինքս էլ եմ անցնում անգլերենի, կա՛մ (եթե շատ ագրեսիվ վերաբերմունք ա դիմացից) ուղղակի խոսակցությունը փակում եմ։

Ինչ վերաբերում ա կարդալով բառերի արտասանությունն իմանալուն, չնայած դանիերենի ահավոր ֆինտուֆլուշկա ուղղագրությանը, ժամանակի հետ դրան վարժվում ես։ Ուղղակի էլի նենց ա լինում, որ քո բերանից ոչ էնքան ճշգրիտ արտասանություն ա դուրս գալիս, որտև, մեկ ա, դու լեզվակիր չես։

Նաիրուհի
23.03.2019, 23:25

Դե ես նուրբ ակցենտից չէի նեղվի։ Ասենք, ես հաշտվել եմ էն մտքի հետ, որ հոլանդերենի երկար ու կարճ ձայնավորները երբեք չեմ կարողանա լիարժեք ճիշտ արտասանել, բայց մեկ֊մեկ նենց անհեթեթ ա հնչում բառն արտասանելուց, որ շշմում եմ ։Ճ ասենք՝ մտքիս մեջ լավ էլ նորմալ ա արտասանվում, իսկ այ արտասանական ապարատով անցնելուց հետո դառնում ա մԷ սարսափ։ Ու դա լինում ա ոչ թե ամբողջ նախադասությունը կամ դրա մեծ մասը, այլ պահի տակ ինչ֊որ բառ։ Ի դեպ, էդ անգլերենին ու ռուսերենին էլ է վերաբերում։

Բյուր, ակցենտի պատճառը ֆիզիոլոգիակա՞ն ա :) Ես տպավորություն ունեմ, որ ուղղակի իմ արտասանական ապարատն անսովորությունից կամ ինչ֊որ այլ պատճառով չի կարողանում ճիշտ արտադրել էն, ինչը մտքումս լավ էլ ասում եմ։ Ոնց որ թույն երաժշտություն հնչի գլխումդ, բայց նվագել չկարողանաս, որովհետև մատներդ սովոր չեն էդ շարժումին։

Thom
24.03.2019, 02:38
Խոսալու ընթացքում լարվածությունն ու սեփական խոսքի ակցենտի ու մնացած գործոնների վրա կենտրոնանալն էլ ա ահավոր վատացնում։

StrangeLittleGirl
24.03.2019, 04:25
Դե ես նուրբ ակցենտից չէի նեղվի։ Ասենք, ես հաշտվել եմ էն մտքի հետ, որ հոլանդերենի երկար ու կարճ ձայնավորները երբեք չեմ կարողանա լիարժեք ճիշտ արտասանել, բայց մեկ֊մեկ նենց անհեթեթ ա հնչում բառն արտասանելուց, որ շշմում եմ ։Ճ ասենք՝ մտքիս մեջ լավ էլ նորմալ ա արտասանվում, իսկ այ արտասանական ապարատով անցնելուց հետո դառնում ա մԷ սարսափ։ Ու դա լինում ա ոչ թե ամբողջ նախադասությունը կամ դրա մեծ մասը, այլ պահի տակ ինչ֊որ բառ։ Ի դեպ, էդ անգլերենին ու ռուսերենին էլ է վերաբերում։

Բյուր, ակցենտի պատճառը ֆիզիոլոգիակա՞ն ա :) Ես տպավորություն ունեմ, որ ուղղակի իմ արտասանական ապարատն անսովորությունից կամ ինչ֊որ այլ պատճառով չի կարողանում ճիշտ արտադրել էն, ինչը մտքումս լավ էլ ասում եմ։ Ոնց որ թույն երաժշտություն հնչի գլխումդ, բայց նվագել չկարողանաս, որովհետև մատներդ սովոր չեն էդ շարժումին։
Դե ակցենտը կարա լինի նուրբ ու կարա լինի ուժեղ։ Ինչքան շատ ես խոսում, էնքան նրբանում ա։

Ակցենտի պատճառը մինչև հիմա նորմալ պարզաբանված չի։ Երկու հիմնական տեսություն կա.
1. Կրիտիկական շրջանի տեսություն. ենթադրում ա, որ լեզվի հնչյունաբանական առանձնահատկությունները յուրացնելու համար կրիտիկական շրջան կա, որը ըստ տարբեր հեղինակների տարբեր ա (մինչև երեք կամ մինչև հինգ կամ անգամ մինչև տասը տարեկան)։ Էս շրջանում սովորածդ ցանկացած լեզու մայրենի լեզու ա, ու առանց ակցենտի։ Դրանից հետո սովորածդ լեզուների հնչյունաբանությունը տեղում չի լինում, չես կարողանում օտար ակցենտից ազատվել։ Ըստ էս տեսության, ակցենտը ուղեղում հնչույթների ոչ լիարժեք ներկայացուցչությունների ձևավորման արդյունք ա, որովհետև կիրառում ես մայրենի լեզվիդ հնչույթների լիարժեք ներկայացուցչությունները։
2. Երկրորդ տեսությունը ենթադրում ա, որ ոչ մի կրիտիկական շրջան էլ չկա, ու կարելի ա առանց ակցենտի սովորել լեզուն, եթե բավարար չափով ժամանակ տրամադրես։ Ուղղակի որպես մեծահասակ չունես էդքան ժամանակ ու համարձակություն օտար լեզուն էդքան շատ կիրառելու, իսկ էրեխեքը լիքը ժամանակ ունեն, ու իրանց հեչ պետքը չի։ Ըստ էս տեսության, ակցենտը խոսքի ապրաքսիա ա, այսինքն՝ օտար լեզվի հնչույթների ներկայացուցչությունները ուղեղումդ տեղում են, բայց խնդիր ա առաջանում դրանք «ծրագրելու» ու արտիկուլյատոր համակարգին փոխանցելու, դրա համար արտասանությունը ոչ լիարժեք ա ստացվում։ Բավարար պրակտիկայի դեպքում գնալով պիտի պակասի։

Շինարար
24.03.2019, 06:22

Առանց ակցենտի՞ն որն ա։ Լեզվակիրներն էլ ակցենտ ունեն։ Առանց ակցենտ ո՞նց կարաս խոսաս, բառ արտաբերես։

StrangeLittleGirl
24.03.2019, 15:12
Առանց ակցենտի՞ն որն ա։ Լեզվակիրներն էլ ակցենտ ունեն։ Առանց ակցենտ ո՞նց կարաս խոսաս, բառ արտաբերես։

Առանց օտար ակցենտի։ Լեզվակիրներինը տվյալ լեզվի հնչյունա֊հնչութաբանական առանձահատկությունների լիարժեք տիրապետումն ա։ Իսկ օտար ակցենտը էդ առանձնահատկություններից շեղումն ա։

Գաղթական
24.03.2019, 18:08
Մի բան կա, որ չեմ հասկանում:
Էդ հարցը տվողին էլ հարցնում եմ՝ ինչի՞ց ենթադրեցիր, պատասխան չունի ))

Ես հոլանդերենը Հոլանդիայում եմ սովորել: Էն էլ՝ ոչ թե խոսակցականա-բարբառախառը, այլ գրականը՝ Լայդենի համալսարանում:

Էս 10 տարիա Բելգիայում եմ ապրում, բայց մինչև հիմա դեռ մարդիկ են հանդիպում, որ հարցնում են՝ Հոլլանդից ե՞ս ))

Ասում եմ՝ լավ, այ մարդ, ի՞նչ ասեցի, ո՞ր բառը նենց չասեցի, որ էդ հարցը մոտդ առաջացավ:
Ասումա՝ եսիմ, ուղղակի հոլանդական ակցենտը զգացի..

Շինարար
24.03.2019, 21:50
Առանց օտար ակցենտի։ Լեզվակիրներինը տվյալ լեզվի հնչյունա֊հնչութաբանական առանձահատկությունների լիարժեք տիրապետումն ա։ Իսկ օտար ակցենտը էդ առանձնահատկություններից շեղումն ա։
Դե իմ ասելն էդ որ նախ և առաջ պետք ա հստակեցնել տվյալ լեզվի հնչունա-հնչութաբանական առանձնահատկությունները, հետո գտնել որևէ մեկին որը կտիրապետի դրան, որովհետև նույն բառի նույներորդ հնչյունը նույն լեզվի տարբեր լեզվակիներ նույնակերպ չեն արտասանում, շեշտադրումը նույն բառի մեջ տարբեր լեզվակիրների մոտ միշտ չի որ համընկնում ա և այլն, և այլն: Իմ ասելն էլ էն ա, որ ակցենտի համար էդքան պետք չի անհանգստանալ: Էսպես թե էնպես ժամանակի ընթացքում տվյալ միջավայրդ ազդելու քո արտասանության վրա ու սկսելու ես ավելի ու ավելի իրանց նման խոսել, բայց դա ավելի լավ ա բնական ճանապարհով լինի, քան երբ արհեստական ճգեր ես գործում: Ասենք՝ անգլերենի օրինակով ասեմ: Ընկերներ ունեմ, որ հատուկ աշխատել են իրանց ակցենտի վրա ու բնականաբար վերցրել են որպես օրինակ էն կանոնիկ անգլերենը, որով մենակ թագուհին ա խոսում: Մի քիչ երկար լսում ես, գլուխդ ուռչում ա, որովհետև բնական չի, ի տարբերություն ասենք խիստ արտահայտված իտալական, ռուսական կամ արաբական ակցենտների,որ գուցե առաջին անգամ լսելիս թեթև ժպիտ ա առաջացնում, բայց հասկանալի ա, հստակ ու մեկը իմ կարծիքով՝ հաճելի:

Ինձ էստեղ ասում են, որ ես արտահայտված ակցենտ չունեմ, իհարկե զգացվում ա, որ լեզվակիր չեմ, բայց հստակ ա բրիտանական խոսակցական լեզվի ազդեցությունը: Ինձ թվում ա՝ պատճառը էն ա, որ ինչ էստեղ եմ՝ հիմնական շփումս հենց լեզվակիրների հետ ա, ու ասենք՝ մյուս հայերի հետ ընկերներիս կարծիքով ակցենտ չեմ կիսում, որովհետև մյուս հայերը էստեղ մեկ՝ ավելի կարճ ժամանակով են լինում, երկու՝ ես լոռեցի եմ, մյուս հայերը՝ կամ Ռուսատսանից, կամ արևմտահայ, կամ Երևանի կողմերից: Երևանի կողմերից հայերի խոսքում ես երբեմն իմ արտասանությունը լսում եմ, բայց իմ կարծիքով իրանց արտասանությունը ավելի մոտ ա իրանցիների ակցենտին: Էս ամենի հետ մեկտեղ, երբ մարդիկ շփվում են, կարևոր ա միտքը ընկալելի ձևակերպված լինի, քան թե արտասանությունը: Չնայած կարող ա դա անգլերենի ավելի ինքլուզիվ լինելու հետ ա կապված: Ի վերջո ժամանակին աշխարհի իննսուն տոկոսը գրաված ու բոլորին իր լեզուն պարտադրած երկիրը բարոյական իրավունք էլ չունի ասենք հնդիկներին ասի ձեր ակցենտը շեղվում ա նորմից: Ո՞նց ա շեղվում, եթե դա իրանցից շատերի հենց մայրենի լեզուն ա:

Նույնը արաբերենի դեպքում, նույն տառը մի երկրում ջ են ասում, մյուսում ժ, մյուսում գ, հիմա ո՞րն ա ճիշտ: Մենք որոշ հնչյուններ Հայաստանում անցնում էինք կ-ին ու տ-ին մոտ հնչողությամբ, էստեղի դասախոսները անգլերենի լեզվակիր սովորացնում են ք-ին ու թ-ին մոտ հնչողությամբ: Ու չեն էլ անհանգստանում, ես սկզբում մտածում էի՝ վայ ինչ սխալ ա, հետո սկսեցի ուշադիր լսել, որ շատ բարբառներում հենց էդպես էլ արտասանում են: Հիմա ո՞րն ա ճիշտ: հայերենում շեշտը ո՞ր վանկի վրա ա դրվում:

Արաբերենի խմբերիցս մեկը էս կիսամյակ մի շաբաթ ես եմ տալիս, մի շաբաթ ուրիշ դասախոս: Ընդ որում ինքը հիմնական դասախոս ա ու ես ուսանողներին նախօրոք ներկայացրեցի, որ հաստատ շատ օգտակար կլինի ձեզ համար, ինքը ավելի փորձառու ա և այլն: Պարզվեց, որ ինքը նույն պրոֆեսիոնալ մոտեցումը չի ցուցաբերել: Ես որ ուսանողներին սովորացնում եմ, միշտ ասում եմ՝ սա կանոնն ա, գրելիս եթե գրավորի պահանջ ա, տենց գրեք, դասի ժամին որ խոսում եք՝ եկեք տենց մի վարժվեք ասելուն, այլ սենց՝ խոսակցականին ավելի մոտ: Ու սա ես ինձնից չեմ հնարաել, արտասահմանում գրական արեբերենը սովորացնում են՝ խոսակցականին առավել մոտեցված տարբերակով, ինչը ընտիր ա: Մեկ էլ ուսանողներս հաջորդ անգամ ինձ ասում են՝ բա դու սենց ես մեզ սովորացնում, մյուս դասախոսը ասում ա՝ չէ, կամ խիստ գրական պիտի ասեք կամ ուղղակի բարբառ, իբր ոչ մի արաբ երբեք տենց ոնց մենք ենք սովորացրել, չի խոսում: Անպրոֆեսիոնալությունը մի կողմ, որ ուսանողներին մյուս դաս տվողների հեղինակության հետ ա խաղում, հետն էլ բացարձակ յուղ վառոցի: Բայց ես արդեն բամբասանքների միջոցով լսել էի, որ տենց բան ասել, պատրաստ էի: հանգիստ ասի՝ ամենայն հարգանքով իր հանդեպ, ոչ միայն ինքը, ընդհանրապես ոչ մեկը, նույնիսկ լեզվակիր դասախոսները չեն կարող ասել, թե խոսացել են աշխարհի բոլոր արաբների հետ, որ պնդեն, թե ոչ մի արաբ սենց չի խոսում: Իհարկե իրականում տենց խոսում են, բայց էս հիշեցի էդ ակցենտի պահով՝ ինձ թվում ա՝ ամենաճիշտը չսևեռվելն ա ու չփորձել, որևէ ձեռնարկի օգնությամբ դասագրքային արտասանության հասնել, ավելի լավ ա ինքը ինքնաբերաբար զարգանա:

Ծլնգ
24.03.2019, 22:15

Երկու լոնդոնցի, մի լիվերպուլցի, երկու շոտլանդացի ու մի ուելսցի կոլեգաներ ունեմ, սրանց բոլորի անգլերենները ոնցոր լրիվ տարբեր լեզուներ լինեն... էն շոտլանդացիներից մեկին վաբշե չեմ ջոգում, որ անգլերեն ա խոսում՝ մենակ մի երկու հոդեր ստեղ ու էնտեղ :D

StrangeLittleGirl
24.03.2019, 22:19

Շին, արի ստեղ մի բան հստակեցնենք. արաբերենը մի լեզու չի։ Էն, ինչ աշխարհաքաղաքական ու կրոնական զանազան պատճառներով համարվում ա արաբերեն, բազմաթիվ լեզուների համակցություն ա։ Նույնն էլ անգլերենը։ Նույնն էլ հոլանդերենը։ Բնական ա, որ կախված, թե որտեղ ու ոնց ես սովորում, որդեգրելու ես կոնկրետ էդտեղի հնչյունա֊հնչութաբանական առանձահատկությունները, ու մարդիկ նկատելու են դա, բայց նաև նկատելու են դրան ուղեկցող օտար ակցենտը, որովհետև ինչքան էլ մեջտեղից ճղվես ու թագուհու անգլերենով խոսես, մեկ ա, թագուհու անգլերենին սովոր անգլիացին լսելու ա, որ էդ ակցենտի հետ մի բան էն չի, զգալու ա օտար հնչողությունը։ Տենց լիքը մարդկանց եմ ճանաչում. դանիացի, որ իռլանդական ակցենտով ա խոսում, բայց բոլոր զ֊երը ս ա արտասանում, շ֊երը՝ ս, ու դու հանգիստ լսում ես, որ հա՛, իռլանդական անգլերեն ա խոսում, բայց լեզվակիր չի։ Օտար ակցենտով խոսելու մեջ իհարկե վատ բան չկա, բայց կա սահման, որի դեպքում օտար ակցենտը խիստ անհասկանալի ա լեզվակիրների համար, հատկապես երբ շատ սովոր չեն օտար ակցենտների (անգլախոսները հիմնականում սովոր են, դանիախոսներն ու հոլանդախոսները՝ չէ), հետևաբար մի քիչ ավելի շատ ջանք ա պետք թափել արտասանությունը յուրացնելու վրա կամ էլ պետք ա դիմացինին ստիպել, որ սովորի օտար ակցենտ հասկանալ։

Նաիրուհի
24.03.2019, 22:36
Հետաքրքիր է հայերենից բացի առօրյայում այլ լեզու օգտագործողների կարծիքները կարդալը։

Գուցե էնքան էլ լավ չեմ ձևակերպել, բայց ինձ հուզող երևույթը ես ակցենտ դժվարանում եմ կոչել։ Դե հա, խոշոր հաշվով ակցենտ ա, բայց ինձ, օրինակ, ավելի շատ հուզում ա ուղեղում մի արտասանությամբ նստած բառի՝ ուրիշ լեզուներում այլ կերպ արտասանվելն ընկալելը։ Ասենք՝ օպերացիա բառը, որը նույն արմատով ու նման կազմությամբ կա բոլոր չորս լեզուներում, որոնց հետ առնչվում եմ. operation, операция, operatie.

Ես գիտեմ էդ բառի ընթերցման կանոնները էդ չորս լեզուներում, բայց հենց արտասանելու պահը գալիս է, խառնում եմ սաղ ։Ճ կարող ա ռուսերենի՝ շեշտից առաջ ընկած օ֊ն ա կարդալու կանոնը, հոլանդերենում tie-ն ցի կարդալու կանոնն ու անգլերենի ation-ը էյշն կարդալու կանոնը միքսեմ մի արտասանության մեջ ։Ճ էս մի քիչ կատաստրոֆիկ օրինակ էր իհարկե, բայց երկու լեզվի կանոն միքսելը ստացվում է բավական հաճախ։

Նույն կերպ բառի շեշտը։ Հայերենում հիմնականում (իմ օգտագործած բարբառներում, գրական արևելահայերենում, Երևանի խոսվածքում) շեշտը կայուն շարժական է, ու ինչքան էլ փորձում եմ մյուս լեզուներում հնարավորինս ամեն բառի շեշտի տեղը հիշել, մեկ֊մեկ ինձ բռնացնում եմ էն մտքի վրա, որ ուղեղումս դրանք սաղ խառնվել են իրար։ Արդյունքում ստացվում է, որ գրելը, կարդալը, լսելը շատ ավելի բարձր մակարդակի վրա են լինում, քան խոսելը, որովհետև ահավոր կոմպլեքսավորվում եմ, խուսափում։ Լինում է նաև, որ հստակ հիշում եմ շեշտի տեղը, բայց մեկ ա՝ սխալ եմ արտասանում, հետո միանգամից նկատում եմ սխալվելս ու ընկնում պանիկայի մեջ։

Գաղթական
24.03.2019, 22:44

Նույն կերպ բառի շեշտը։ Հայերենում հիմնականում (իմ օգտագործած բարբառներում, գրական արևելահայերենում, Երևանի խոսվածքում) շեշտը կայուն շարժական է, ու ինչքան էլ փորձում եմ մյուս լեզուներում հնարավորինս ամեն բառի շեշտի տեղը հիշել, մեկ֊մեկ ինձ բռնացնում եմ էն մտքի վրա, որ ուղեղումս դրանք սաղ խառնվել են իրար։ Արդյունքում ստացվում է, որ գրելը, կարդալը, լսելը շատ ավելի բարձր մակարդակի վրա են լինում, քան խոսելը, որովհետև ահավոր կոմպլեքսավորվում եմ խուսափում։ Լինում է նաև, որ հստակ հիշում եմ շեշտի տեղը, բայց մեկ ա՝ սխալ եմ արտասանում, հետո միանգամից նկատում եմ սխալվելս ու ընկնում պանիկայի մեջ։

Նաիրուհի ջան, մոտդ լեզուն ավելի խորը յուրացնելու ու քոնը դարձնելու նորմալ պրոցեսա:
Հեչ էլ մի նեղվի, մեկումեջ սխալվելուց էլ մի քաշվի ու, առավել ևս, պանիկայի մեջ ընկի:
Թե չէ՝ էդ մի պատահական սխալի վրա ֆիքսվելով խոսքիդ շարունակությունն էլ կարող է զոհես:
Ժամանակի հետ սաղ իրա տեղը կընկնի ;)

Ծլնգ
24.03.2019, 22:49

Ինձ թվում ա թավացրածս մասն ա ավելի շատ խնդիր քան ուրիշ որևէ բան։ :) Ես տեղի լեզուն խոսում եմ տեղականին շատ մոտիկ ակցենտով, էն աստիճան, որ շատ տեղացի կոլեգաներս չգիտեն, որ այստեղ չեմ ծնվել-մեծացել։ Բայց կարող ա շաբաթ-կիրակի անցկացնեմ լրիվ հայերենի մեջ ու երկուշաբթի օրը գամ գործի ու օրվա առաջին կեսը չկարողանամ ոչ մի բառ տեղական լեզվի ակցենտով արտաբերել։

Իսկ քո ասած տարբեր լեզուներում նույն բառը մի քիչ տարբեր արտասանությունները իրար հետ խառնելը՝ մի տրյուկով կիսվեմ. բառը արտասանելուց առաջ ասա. «էն ո՞նց էին ասում, օպերԱյշը՞ն»։ Լեզվակիրն էլ քեզ կուղղի, ու հետզետե մոտդ լրիվ բնական կստացվի, կարծում եմ։ :) Ամեն դեպքում արժի փորձել չքաշվել... էն որ ասում ա է. —գերմաներեն մենակ երկու բառ գիտեր՝ ախթունգ ու հենդեխոխ, բայց նենց էր նախադասությունները կազմում, որ բոլոր գերմանացիք իրեն հասկանում էին, — այ տենց պիտի վերաբերվես՝ թող իրենք քեզ հասկանան, ու որ չքաշվես, ու փորձես մինիմիզացնել ուղեղի կոմլեքսավորման ֆունկցիան, սովորելն էլ ավելի նպաստավոր կլինի։ :) Դե ու Շինի ասածը, որ անակցենտ մարդ չկա, սխալներն էլ մենք մեր ծնված օրվանից ընտելացած լեզվում էլ ենք անում։

Նաիրուհի
24.03.2019, 23:00
Նաիրուհի ջան, մոտդ լեզուն ավելի խորը յուրացնելու ու քոնը դարձնելու նորմալ պրոցեսա:
Հեչ էլ մի նեղվի, մեկումեջ սխալվելուց էլ մի քաշվի ու, առավել ևս, պանիկայի մեջ ընկի:
Թե չէ՝ էդ մի պատահական սխալի վրա ֆիքսվելով խոսքիդ շարունակությունն էլ կարող է զոհես:
Ժամանակի հետ սաղ իրա տեղը կընկնի ;)

Վայ, շատ հուսադրող էր։ Ախր էնքան քաշվող եմ, որ մինչև Նիդեռլանդներ գալս ընդհանրապես ոչ մի օտար լեզու բանավոր հաղորդակցման համար չեմ օգտագործել։ Էստեղ միանգամից անգլերենը դարձավ ամենօրյա օգտագործման, հետսովետական երկրներից եկածների հետ սկսել եմ ռուսերեն քիչ֊միչ խոսել, հոլանդերենն էլ դե սովորելու ընթացքի մեջ եմ։ Գուցե իրոք մի քանի տարվա ընթացքում աննկատ կարգավորվի։

Թե չէ հիմա հենց թավատառով նշածիս պես էլ անում եմ, մի տեղ սխալվում եմ ու խոսքի մնացած մասը վարի տալիս։

Նաիրուհի
24.03.2019, 23:05
Ինձ թվում ա թավացրածս մասն ա ավելի շատ խնդիր քան ուրիշ որևէ բան։ :) Ես տեղի լեզուն խոսում եմ տեղականին շատ մոտիկ ակցենտով, էն աստիճան, որ շատ տեղացի կոլեգաներս չգիտեն, որ այստեղ չեմ ծնվել-մեծացել։ Բայց կարող ա շաբաթ-կիրակի անցկացնեմ լրիվ հայերենի մեջ ու երկուշաբթի օրը գամ գործի ու օրվա առաջին կեսը չկարողանամ ոչ մի բառ տեղական լեզվի ակցենտով արտաբերել։

Իսկ քո ասած տարբեր լեզուներում նույն բառը մի քիչ տարբեր արտասանությունները իրար հետ խառնելը՝ մի տրյուկով կիսվեմ. բառը արտասանելուց առաջ ասա. «էն ո՞նց էին ասում, օպերԱյշը՞ն»։ Լեզվակիրն էլ քեզ կուղղի, ու հետզետե մոտդ լրիվ բնական կստացվի, կարծում եմ։ :) Ամեն դեպքում արժի փորձել չքաշվել... էն որ ասում ա է. —գերմաներեն մենակ երկու բառ գիտեր՝ ախթունգ ու հենդեխոխ, բայց նենց էր նախադասությունները կազմում, որ բոլոր գերմանացիք իրեն հասկանում էին, — այ տենց պիտի վերաբերվես՝ թող իրենք քեզ հասկանան, ու որ չքաշվես, ու փորձես մինիմիզացնել ուղեղի կոմլեքսավորման ֆունկցիան, սովորելն էլ ավելի նպաստավոր կլինի։ :) Դե ու Շինի ասածը, որ անակցենտ մարդ չկա, սխալներն էլ մենք մեր ծնված օրվանից ընտելացած լեզվում էլ ենք անում։

Էն, որ ես մի բոլ կոմպլեքսներ ու հոգեբանական խնդիրներ ունեմ, գաղտնիք չի :) Ուղղակի արդեն շատ եմ ամեն ինչ դրանց հետ կապում, հոգնել եմ ։Ճ

Դրա համար էլ թեման բացեցի, որ հասկանամ՝ մենակ ե՞ս ունեմ տենց խնդիր՝ պայմանավորված նաև իմ հոգեկան վիճակով, թե՞ ամեն դեպքում օտար լեզվով խոսելու սկզբնական փուլում բնական բան ա։ Ոնց հասկանում եմ՝ խնդիրը մենակ ինձնից չի, կան օբյեկտիվ պատճառներ, իսկ ես սուբյեկտիվորեն շատ ծանր եմ տանում :D

Պետք ա ուղղակի թուլանալ ու փորձել խոսել ոնց ստացվում ա, մինչև աստիճանաբար կարգավորվի։

ivy
24.03.2019, 23:47

Իհարկե մենակ դու չես․ բոլորս էլ անցել ենք դրա միջով :)
Ես ընդհանրապես չէի էլ մտածում, որ կյանքում գերմաներեն կսովորեմ։ Առաջին երկու տարին էստեղ մենակ անգլերեն եմ խոսել․ դե ուսումս անգլերենով էր, ուսանողական շրջապատս էլ՝ համապատասխանաբար անգլիախոս։ Ու որ ասեմ՝ մի կարգին անգլերեն գիտեի, էդ էլ սուտ կլիներ․ մի ձև հաջողացրել էի թոյֆլից բարձր բալեր հավաքել՝ զուտ թեսթը սովորելով, բայց խոսել շատ քիչ էի կարող։ Ու սկզբի ժամանակները հլը մի կերպ անգլերենն էի գլուխ բերում ուսմանս համար, ուր մնաց գերմաներեն սովորեի, հատկապես որ կիլոմետրերով հեռու էի էդ լեզվից և «ղռղռոցից» բացի ուրիշ բան չէի «լսում»։
Հետո որ հասկացա՝ մնում եմ էստեղ, սկսեցի կամաց-կամաց սովորել, բայց իսկապես շատ կամաց, որովհետև վախենում էի խոսելուց սխալներ անել, ու ինչպես ինձ թվում էր, ընդհանրապես չէի էլ կարողանում էս լեզուն արտաբերել։ Շատ դժվար էր։ Գրավոր խոսքս շատ ավելի արագ էր առաջ գնում, քան բանավորը՝ հենց ռիսկ չանելու պատճառով։
Առաջին գերմանալեզու աշխատանքս ստանալուց հետո էր, որ վերջապես սկսեցի կարգին խոսել։ Երբ հարցազրույցն անցա, մի ձև ապշել էի, որ ինձ գործի վերցրեցին, հատկապես որ գործս լիքը խոսել-գրելու հետ էր կապված։ Էդ ինձ ինքնավստահություն տվեց, որ ուրեմն ահագին լավ է վիճակս։ Ու սկսեցի առանց վախենալու խոսել։ Ինչքան խոսեցի, էնքան ավելի լավացավ։
Հիմա հանգիստ ու ազատ խոսում եմ՝ իմ ամենօրյա խոսակցական լեզուն է, բայց դե կարծում եմ ամեն գերմանացի էլ կզգա, որ բնիկ չեմ։ Էհ, հետո ինչ, ինձ դա ընդհանրապես չի նեղում։ Բոլորս իրար լավ հասկանում ենք, վերջին աշխատանքիս ընդունվելուց էլ ասեցին, որ գերմաներենիցս տպավորված էին․ նենց որ ինչ-որ էսկողմ-էնկողմ ակցենտի համար էլ դարդ անելու բան չունեմ։ Դու էլ չունես, խոսիր ոնց կարող ես․ քիչ-քիչ քեզնով կհպարտանաս, էնքան լավ կստացվի ;)

StrangeLittleGirl
25.03.2019, 02:22
Հետաքրքիր է հայերենից բացի առօրյայում այլ լեզու օգտագործողների կարծիքները կարդալը։

Գուցե էնքան էլ լավ չեմ ձևակերպել, բայց ինձ հուզող երևույթը ես ակցենտ դժվարանում եմ կոչել։ Դե հա, խոշոր հաշվով ակցենտ ա, բայց ինձ, օրինակ, ավելի շատ հուզում ա ուղեղում մի արտասանությամբ նստած բառի՝ ուրիշ լեզուներում այլ կերպ արտասանվելն ընկալելը։ Ասենք՝ օպերացիա բառը, որը նույն արմատով ու նման կազմությամբ կա բոլոր չորս լեզուներում, որոնց հետ առնչվում եմ. operation, операция, operatie.

Ես գիտեմ էդ բառի ընթերցման կանոնները էդ չորս լեզուներում, բայց հենց արտասանելու պահը գալիս է, խառնում եմ սաղ ։Ճ կարող ա ռուսերենի՝ շեշտից առաջ ընկած օ֊ն ա կարդալու կանոնը, հոլանդերենում tie-ն ցի կարդալու կանոնն ու անգլերենի ation-ը էյշն կարդալու կանոնը միքսեմ մի արտասանության մեջ ։Ճ էս մի քիչ կատաստրոֆիկ օրինակ էր իհարկե, բայց երկու լեզվի կանոն միքսելը ստացվում է բավական հաճախ։

Նույն կերպ բառի շեշտը։ Հայերենում հիմնականում (իմ օգտագործած բարբառներում, գրական արևելահայերենում, Երևանի խոսվածքում) շեշտը կայուն շարժական է, ու ինչքան էլ փորձում եմ մյուս լեզուներում հնարավորինս ամեն բառի շեշտի տեղը հիշել, մեկ֊մեկ ինձ բռնացնում եմ էն մտքի վրա, որ ուղեղումս դրանք սաղ խառնվել են իրար։ Արդյունքում ստացվում է, որ գրելը, կարդալը, լսելը շատ ավելի բարձր մակարդակի վրա են լինում, քան խոսելը, որովհետև ահավոր կոմպլեքսավորվում եմ, խուսափում։ Լինում է նաև, որ հստակ հիշում եմ շեշտի տեղը, բայց մեկ ա՝ սխալ եմ արտասանում, հետո միանգամից նկատում եմ սխալվելս ու ընկնում պանիկայի մեջ։

Նայի, դու միանգամից մի քանի տարբեր երևույթներ ես նկարագրում։ Առաջին խնդիրը, երբ ուրիշ լեզվի արտասանությունն ես արտաբերում, կոչվում ա ինտերֆերենցիա։ Դա լրիվ նորմալ ա։ Երբ հոլանդերենդ ավելի լավանա, կթուլանա, բայց չի վերանա։ Բազմալեզու մարդկանց բնորոշ բան ա ու լրիվ օքեյ ա, հատկապես երբ արագ֊արագ մի լեզվից մյուսն ես փոխվում։ Նայի, ես օրվա ընթացքում ահագին մեծ հաճախականությամբ երեք լեզու մեկը մյուսից անցում եմ կատարում։ Չնայած, որ իմ անգլերենը շատ լավ ա, քանի որ մեծ մասամբ թե՛ աշխատանքում, թե՛ տանը, թե՛ ընկերական շրջապատներում անգլերեն եմ գործածում, բայց երբ դանիերենից անմիջապես անցում եմ կատարում, հաճախ որոշ բառեր հենց դանիական արտասանությամբ եմ ասում անկախ ինձնից։

Շեշտը հենց ակցենտի հետ կապված խնդիր ա։ Սխալ շեշտադրումներն էլ օտար ակցենտի դրսևորման ձևերից մեկն են։ Ու ավելին՝ շեշտը հիմնական պատճառներից ա, թե ինչու կարող ա քեզ չհասկանան, որովհետև սխալ շեշտադրությունը ահագին մեծ հեռավորություն ա ստեղծում բառի իսկական ու քո արտասանության միջև։ Բայց դե ճիշտ շեշտադրությունն էլ շատ լսելու ու խոսելու արդյունքում մենակ կարա լինի, ու մի նեղվի, որ սխալ ես արտասանում։ Սխալ ա, թող սխալ լինի։ Հետո ճիշտը կսովորես (կամ ճշտին ավելի մոտը)։ Ես էլ էի առաջ շատ նեղվում դանիերեն սովորելիս, երբ սխալներս բռնացնում էին, բայց հիմա եթե մեկը փորձում ա ինձ ասել, որ որևէ բան սխալ ասեցի, թռնում եմ դեմքին, որտև լեզուն հաղորդակցության համար ա, ոչ թե դիմացինին դատելու։ Իսկ սխալներն ուղղվում են մենակ պրակտիկայով։

Շինարար
25.03.2019, 04:23
Շին, արի ստեղ մի բան հստակեցնենք. արաբերենը մի լեզու չի։ Էն, ինչ աշխարհաքաղաքական ու կրոնական զանազան պատճառներով համարվում ա արաբերեն, բազմաթիվ լեզուների համակցություն ա։ Նույնն էլ անգլերենը։ Նույնն էլ հոլանդերենը։ Բնական ա, որ կախված, թե որտեղ ու ոնց ես սովորում, որդեգրելու ես կոնկրետ էդտեղի հնչյունա֊հնչութաբանական առանձահատկությունները, ու մարդիկ նկատելու են դա, բայց նաև նկատելու են դրան ուղեկցող օտար ակցենտը, որովհետև ինչքան էլ մեջտեղից ճղվես ու թագուհու անգլերենով խոսես, մեկ ա, թագուհու անգլերենին սովոր անգլիացին լսելու ա, որ էդ ակցենտի հետ մի բան էն չի, զգալու ա օտար հնչողությունը։ Տենց լիքը մարդկանց եմ ճանաչում. դանիացի, որ իռլանդական ակցենտով ա խոսում, բայց բոլոր զ֊երը ս ա արտասանում, շ֊երը՝ ս, ու դու հանգիստ լսում ես, որ հա՛, իռլանդական անգլերեն ա խոսում, բայց լեզվակիր չի։ Օտար ակցենտով խոսելու մեջ իհարկե վատ բան չկա, բայց կա սահման, որի դեպքում օտար ակցենտը խիստ անհասկանալի ա լեզվակիրների համար, հատկապես երբ շատ սովոր չեն օտար ակցենտների (անգլախոսները հիմնականում սովոր են, դանիախոսներն ու հոլանդախոսները՝ չէ), հետևաբար մի քիչ ավելի շատ ջանք ա պետք թափել արտասանությունը յուրացնելու վրա կամ էլ պետք ա դիմացինին ստիպել, որ սովորի օտար ակցենտ հասկանալ։

Էդ դիմացինի պահը լավ նշեցիր։ Որովհետև մեծ գործոն ա լեզվակիրների սնոբիզմը։ Մարդիկ գիտեմ, որ անգլերենի իրանց ուզած տարբերակից մի հատ շեղում ոչ լեզվակիրներն կողմից յանի չեն հասկանում։ Պոնտեր էլի։ Լեզուների ստանդարտացումը պիտի ավելի ներառական լինի։ Ասենք մենք դպրոցում անցնում ենք անգլերենը ենթակա ստորգյալ խնդիր։ Ուելսցիք ասում են interesting it is. Tired I am. Working I am. Ինձ իմ արաբռրենով խոսալ սկսելուն ամենաշատը խրախուսել ա լեզվակիրնռրի խոսալու լսելը ոնց ուզում խոսում են։ Հետո հիշում եմ իմ թարս ու շիտակ հայերենը։ Ես հայերեն շատ վաղտ վերջին ցանկերը երկար բառերի կուլ եմ տալիս։ Մամաս ա նկատել թե չէ հատուկ չեմ անում։ Ընդհանուր Նաիրուհու վախերը ես էլ ունեմ արաբերենի, կոնկրետ Եգիպտոսի բարբառի պահով, նենց որ ինձ եմ դուխ տալիս ոչ թե իրան։