PDA

Դիտել ողջ տարբերակը : Ֆրիլանս



A r p i n e
23.03.2019, 14:47
Բարև Ձեզ https://www.upwork.com կայքից ուզում եմ գումար հանել, բայց չի ստացվում, բանկային քարտի տվյալներ լրացնելուց ասումա ԱՄՆ-ինը պիտի լինի:Եթե ինչ-որ մեկը տարբերակ գիտի կամ գումար հանելա խնդրում եմ օգնեք:Նախապես շնորհակալ եմ::)

Աթեիստ
23.03.2019, 23:45
Գիտեմ, որ Ամերիկյան կայքեր կան, որ սենց դեպքերի համար քարտեր են տրամադրում, հետո արդեն ուղարկում քո ուզած քարտին, բայց լավ պահումներով։

Հարդ
24.03.2019, 21:32
Payoneer համակարգում գրանցվեք, ուղարկեք upwork - ից էդտեղ: Payoneer - ից մաստեր քարտ պատվիրեք, մի ամսվա մեջ կհասնի փոստով, կհանեք:

Yellow Raven
26.03.2019, 12:33
Եթե չեմ սխալվում սովորական բանկային քարտի միջոցով հնարավոր չի փոխանցել։ Երկու հիմնական տարբերակ կա՝

1․ Գրանցվել Payoneer համակարգում, պատվիրել payoneer քարտ ու ստանալ այդ քարտի միջոցով։ (պահումները մեծ գումարներ հանելու դեպքում բավական շատ են լինում)
2․ Wire Transfer ուղիղ ձեր բանկ (30$ ամեն փոխանցումից upwork-նա պահում․․․ ձեր բանկն էլ հնարավորա ինչ-որ փոքր տոկոս պահի)։ Սրա համար պետքա լրացնեք ոչ թե քարտի թվերը, այլ ձեր հաշվեհամարի թվերն ու Swift կոդը (կարող եք ձեր բանկից ճշտել)։

A r p i n e
05.04.2019, 20:09
Շնորհակալ եմ շատ

Ruby Rue
24.12.2019, 16:21
Fiverr-ից գումար կանխիկացրած մարդ կա՞։ Բանկային փոխանցումը գրած է, որ 5 դոլար ա պահում + ինչ-որ additional fees. Ինչ-որ մեկը գիտի՞, թե ինչ կարգի է էդ ֆին։