PDA

Դիտել ողջ տարբերակը : Ալկոհոլային խմիչքներ

Գաղթական
05.03.2019, 18:01
Մի ողորմածիկ բարեկամ ունեինք, ասում էր՝ հադըմ չսիրուննա՞նք:

Էս թեմայում եկեք քննարկենք մեր սիրելի խմիչքների տեսակները, դրանց օգտակար/վնասակար հատկությունները ու ընդհանրապես խմելու կուլտուրան:

Մի առ ժամանակ առաջ սրա մասին ճոխ զրույց էր ծավալվել հարևան թեմայում:
Հետո նախընտրական խոստումներ տրվեցին թեման բաժանել, բայց, ըստ օդից կախված լուրերի, էդ բաժանումը վաղը չի, որ տեղի կունենա..

Իսկ գրառումները կառանձնացվեն էս թեմայից: Մի քիչ բարդ ա, որտև միահյուսված գրառումներ կան, բայց կանեմ:

https://youtu.be/7iKML9sLjUQ

Գաղթական
05.03.2019, 18:04
ՈՒ միանգամից մի հարց.

Հայկական Ոսկեվազ գինի - ո՞վ է ծանոթ ու ինչպես ե՞ք գնահատում այն:

Առաջարկ եմ ստացել սրա տարբեր տեսակների իմպորտով զբաղվել Բելգիա, բայց որակից ու համերից ընդհանրապես տեղյակ չեմ..

StrangeLittleGirl
05.03.2019, 19:16
Ես տարբեր տեսակի կոկտեյլների թունդ սիրահար եմ։ Էն աստիճանի, որ ընկերոջս տոներին կոկտեյլի պարագաներ նվիրեցի, որ տանը սարքենք, դրսերում շատ փող չծախսենք։ Կոկտեյլ սարքելն ընդհանրապես լուրջ արվեստ ա ու լիքը փորձ ա պահանջում։ Բայց ահավոր հավես ա ամեն անգամ տանը տարբեր բաներ փորձարկելը։

Գաղթական
05.03.2019, 20:10
Այ կոկտեյլներ վաբշե չեմ կարողանում խմել:

Կամ էլ, հնարավորա, լավ պատրաստածի չեմ հանդիպել..

Freeman
05.03.2019, 20:15
Ամենալավ կոկտեյլը ёрш-ն (https://ru.m.wikipedia.org/wiki/%D0%81%D1%80%D1%88_(%D0%BA%D0%BE%D0%BA%D1%82%D0%B5%D0%B9%D0%BB%D1%8C)) ա))
Վերջերս իրա արաղի փոխարեն տեկիլայով տարբերակն էի փորձել, ոնց որ ավելի լավն ա։

StrangeLittleGirl
05.03.2019, 20:16
Այ կոկտեյլներ վաբշե չեմ կարողանում խմել:

Կամ էլ, հնարավորա, լավ պատրաստածի չեմ հանդիպել..

Հա, վատ կոկտեյլն ահավոր վատ բան ա։ Կոկտեյլ սարքելիս նախ պետք ա ալկոհոլային հիմքը որակյալ լինի, հետո պետք ա չափսերը ճիշտ պահել, մի քիչ էս կողմ֊էն կողմ, ահավոր անկապ բան ա դառնում։

John
05.03.2019, 21:50
Ամենալավ կոկտեյլը ёрш-ն (https://ru.m.wikipedia.org/wiki/%D0%81%D1%80%D1%88_(%D0%BA%D0%BE%D0%BA%D1%82%D0%B5%D0%B9%D0%BB%D1%8C)) ա))
Վերջերս իրա արաղի փոխարեն տեկիլայով տարբերակն էի փորձել, ոնց որ ավելի լավն ա։

+1
Ու մեկ էլ դուդու եմ շատ սիրում։ Ու էլի թեքիլայով

Gayl
05.03.2019, 22:32
Այ կոկտեյլներ վաբշե չեմ կարողանում խմել:

Կամ էլ, հնարավորա, լավ պատրաստածի չեմ հանդիպել..
Ես էլ չեմ սիրում ու ընդհանրապես կոկտեյլի կայֆը չեմ ջոկում։ճճ

Gayl
05.03.2019, 22:36
Ամենասիրելի խմիչքը կոնյակն ա ու իմ սեղանին միշտ պիտի լինի։ Հետո վիսկի ու ռոմ, հետո երևի օղի ու գինի։ Դե գարեջուրն էլ զապիվատի համարա։ ճճ

Գաղթական
05.03.2019, 22:54
Ստեղ պարծենամ.
Գայլ ախպերը ինձ տնական արաղներա ուղարկել` ծիրանի, տանձի ու թթի:
Շունչս պահած սպասում եմ երբա հասնելու )))

Գաղթական
05.03.2019, 22:54
+1
Ու մեկ էլ դուդու եմ շատ սիրում։ Ու էլի թեքիլայով

Դուդուն որնա?

Gayl
05.03.2019, 23:03
Ստեղ պարծենամ.
Գայլ ախպերը ինձ տնական արաղներա ուղարկել` ծիրանի, տանձի ու թթի:
Շունչս պահած սպասում եմ երբա հասնելու )))

Ամոթա տենց բաներ մի ասա))
Գլուխ մի գովա թթինը քո համար չի։ ճճ

Գաղթական
05.03.2019, 23:06
Ամոթա տենց բաներ մի ասա))
Գլուխ մի գովա թթինը քո համար չի։ ճճ

Այ քու ))
Դե ես ոնց հասկացել եմ, ամեն մեկից կարելիի չափով կբերեն ))

Տրիբուն
05.03.2019, 23:46
Արաղ ֆորեվը....

Երկրորդ, երրորդ տեղ չկա: Հետո նվազման կարգով.
Գինի՝ հետաքրքիր բլենդներ
Ջին՝ տոնիկով
Վիսկի՝ էս վերջերս ճապոնական, Հիբիկի փորձեք
Կոնյակ
Կոկտեյլներ, պարզ, հին, դասական, խոսքի կռավավի մերի
Ու վերջում էլի .... արաղ

Գաղթական
05.03.2019, 23:54

Նենց լավ սկսել էիր:
Կռավավի մերին սաղ փչացրեց ՃՃ

Բա պիվից չկա՞ս

Gayl
06.03.2019, 00:23

Էդ կռավավի մերին կարողա կիլիկիա գարեջրատան եսիշմ ինչն էր?)))
Սաղ կյանքս տենց տականքություն խմած չկայի, 2 օր տաշնիտ էր անում։ ճճ

Gayl
06.03.2019, 00:24
Նենց լավ սկսել էիր:
Կռավավի մերին սաղ փչացրեց ՃՃ

Բա պիվից չկա՞ս

Պիվեն խմիչք չի, սեմուշկա էլի:D

Գաղթական
06.03.2019, 00:26
Պիվեն խմիչք չի, սեմուշկա էլի:D

Վայ, չէ, ինչ ես ասում:
Պիվեն առանձին մշակույթա..

Gayl
06.03.2019, 00:27
Վայ, չէ, ինչ ես ասում:
Պիվեն առանձին մշակույթա..

Չուկը ճակատդ պաչելու ա:D

Տրիբուն
06.03.2019, 01:19
Բա պիվից չկա՞ս

Չէ, պիվա չեմ սիրում ․․․ անիմաստ խմիչք ա, հավայի տեղ ա գրավում, դոզա չկա, հինգ րոպեն մեկ վազում ես շռելու։

Տրիբուն
06.03.2019, 01:23
Սաղ կյանքս տենց տականքություն խմած չկայի, 2 օր տաշնիտ էր անում։ ճճ

Լավ չեն սարքել ․․․ էտ էն բացառիկ կոկտեյլն ա, որ ես կարամ մի հինգ հատ իրար վրա խմեմ։ :D Բայց պիտի լավ սարքած լինի ու սաղ բաղադրիչները պիտի լինեն, առանց պակաս բանի, դաժե քյարահուզի ձողիկը պիտի տոշնի լինի։ Թե չէ անհամ հավայի բան ա դառնում։

Ես էլ եմ սարքում մեկ մեկ ․․ նենց ոչինչ ստացվում ա։

Տրիբուն
06.03.2019, 01:25
Չուկը ճակատդ պաչելու ա:D

Դրա համար էլ, ոչ Չուկ հետ տեղ ես գնում, չես հասցնում հետը երկու բառ փոխանակես։ Բակալը ձեռն ա, բերանը զբաղված ա։ Երբ էլ բերանը զբաղված չի, չիշիկ անելույա գնացել։

Chuk
06.03.2019, 01:33
Լավ չեն սարքել ․․․ էտ էն բացառիկ կոկտեյլն ա, որ ես կարամ մի հինգ հատ իրար վրա խմեմ։ :D Բայց պիտի լավ սարքած լինի ու սաղ բաղադրիչները պիտի լինեն, առանց պակաս բանի, դաժե քյարահուզի ձողիկը պիտի տոշնի լինի։ Թե չէ անհամ հավայի բան ա դառնում։

Ես էլ եմ սարքում մեկ մեկ ․․ նենց ոչինչ ստացվում ա։

Գելը jagermeister-ի հետ ա:
Կռավավի մերի դժվար լինի Կիլիկիայում: Կարգին խմիչք ա:

Տրիբուն
06.03.2019, 01:40
Գելը jagermeister-ի հետ ա:

Աաաաա :D

Չէ, Գել ախպեր, jagermeister խմում ենք արդեն լաաաավ կերած խմածի վրա։

Կռավավի մերին այ սենց տեսք ա ունենում - պարզ, հարմար, քեզ համար ․․․

https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/1/1f/Bloody_Mary_Coctail_with_celery_stalk_-_Evan_Swigart.jpg/220px-Bloody_Mary_Coctail_with_celery_stalk_-_Evan_Swigart.jpg

Gayl
06.03.2019, 01:50
Լավ չեն սարքել ․․․ էտ էն բացառիկ կոկտեյլն ա, որ ես կարամ մի հինգ հատ իրար վրա խմեմ։ :D Բայց պիտի լավ սարքած լինի ու սաղ բաղադրիչները պիտի լինեն, առանց պակաս բանի, դաժե քյարահուզի ձողիկը պիտի տոշնի լինի։ Թե չէ անհամ հավայի բան ա դառնում։

Ես էլ եմ սարքում մեկ մեկ ․․ նենց ոչինչ ստացվում ա։

Տենց բաներ չեմ սիրում ինչքան էլ լավը լինի դուրս չի գալու։ Իսկ էդ օրվա խմածից 2 օր ուշքի չէի գալի։ ճճ

Gayl
06.03.2019, 01:51
Գելը jagermeister-ի հետ ա:
Կռավավի մերի դժվար լինի Կիլիկիայում: Կարգին խմիչք ա:

Անունը չեմ հիշում, ոնց որ սպիրտով դոշաբ լիներ:D

Gayl
06.03.2019, 01:54
Դրա համար էլ, ոչ Չուկ հետ տեղ ես գնում, չես հասցնում հետը երկու բառ փոխանակես։ Բակալը ձեռն ա, բերանը զբաղված ա։ Երբ էլ բերանը զբաղված չի, չիշիկ անելույա գնացել։
Չիշիկ անելուց բռնացնես խոսաս հետը:D

Գաղթական
06.03.2019, 03:53
Յագերմայստերը կարգին խմիչքա, ի՞նչ կռավավի )))

Ճապոնական վիսկի առաջին անգամ էի լսում:
Ըսկի ամերիկյան էլ եմ ուշ-ուշ վերցնում..
Հիմնականում՝ շոտլանդական կամ իռլանդական: Դրանց կլասն ուրիշա:

Գինիներից սաղ կյանք կարմիր կիսաչոր եմ ընտրել:
Բայց Ֆրանսիայից հյուրեր ունեի, հետները վարդագույն էին բերել ու էնքան ասին, որ էդ սկսանք խմել:
Հիմա վարդագույնից էն կողմ պրիզնատ չեմ գալիս:

Պիվեքից էլ մրգային տանել չէի կարում:
Բայց էս Leffe-ի մեղրովն ու բալինը փորձեցի՝ կյանք են:
Հիմա պիվից աշխատում եմ մենակ էդ խմել:

Գայլի ասած ռոմն էլա ի դեպ կայֆ խմիչք:
Լիքը սորտեր կան ու ամեն մեկը յուրովիա հետաքրքիր:

Էս բելգիացիք էլ շատը իրանց տրադիցիոն յենեվերն են խմում: Գիտեի, որ դուրս չի գալիս, բայց մի օր կակտուսինը դեմ տվին: Մտածեցի կակտուսը կարողա յուրահատուկ լինի..
ՈՒ իրոք յուրահատուկ էր..
Յուրահատուկ տականքություն...

John
06.03.2019, 08:08
Դուդուն որնա?

Օղի (թեքիլա) + լիմոնի հյութ + տաբասկո + սև բիբար + անկորիզ զեյթուն, որպես զակուսկի։ Շոթ ա լինքը, 50 մլ ա դոզան, իսկ որպես տարատեսակ կոկտեյլ ա երևի համարվում))

ivy
06.03.2019, 11:56
Տարին մեկ կարող ա մի երկու կում սանգրիա խմեմ, երբ քրոջս թաղերն եմ ընկնում:
Իսկ ընդհանուր առմամբ չեմ օգտագործում ալկոհոլ. ոչ համերն եմ սիրում, ոչ թողած ազդեցությունը, էլ չասած, որ ալկոհոլի հետ կապված ահագին վատ պատմություններ են եղել շուրջս, որոնք մի կարգին զզվանք են ապահովել:

Տրիբուն
06.03.2019, 13:31

Դու չես խմում, Բյորը խաշ չի ուտում ․․․․ էս ի՞նչ վիճակ ա, փակեք Ակուբը, գնանք։

Բարեկամ
06.03.2019, 16:58
Դու չես խմում, Բյորը խաշ չի ուտում ․․․․ էս ի՞նչ վիճակ ա, փակեք Ակուբը, գնանք։

Իսկ ես սիրում եմ :oy Խաշ, ու խմիչք էլ (բացառությամբ օղու :[ )

Ծլնգ
06.03.2019, 17:02
Իսկ ես սիրում եմ :oy Խաշ, ու խմիչք էլ (բացառությամբ օղու :[ )

խաշ ու ոչ օղի? դու տվիր մնացածից վեր-վերան սրբապղծեցիր :D

Հ․Գ․
Էս երկու օր ա էս թեմայի շուրջ պտտվում եմ, ու ասում եմ գրե՞մ, թե չէ, որ վերջերս մենակ օղի ու մենակ խաշի հետ, էն էլ «նովիյ գոդ չյաշշշե» վիճակներով, էն էլ դու տվիր ունքով, աչքով-բանով սաղ հանիր :))

Բարեկամ
06.03.2019, 17:04
խաշ ու ոչ օղի? դու տվիր մնացածից վեր-վերան սրբապղծեցիր :D

Հա, ու խաշն էլ գդալով եմ ուտում :beee
Իսկ մեկնումեկը ինձ կբացատրի՞, թե օղին կոնկրետ ինչի համար են սիրում։ Մի բան, որ համ չունի։

Ծլնգ
06.03.2019, 17:06
Հա, ու խաշն էլ գդալով եմ ուտում :beee
Իսկ մեկնումեկը ինձ կբացատրի՞, թե օղին կոնկրետ ինչի համար են սիրում։ Մի բան, որ համ չունի։

քեզ մի գաղտնիք ասեմ․․․ խաշն էլ համի համար չի, որ սովորաբար սիրում են :D

Բարեկամ
06.03.2019, 17:06
քեզ մի գաղտնիք ասեմ․․․ խաշն էլ համի համար չի, որ սովորաբար սիրում են :D

Բա ինչի՞ համար :'

Ծլնգ
06.03.2019, 17:07
Բա ինչի՞ համար :'

«eating out»-ի սուրբ արարողության համար :))

Բարեկամ
06.03.2019, 17:10
«eating out»-ի սուրբ արարողության համար :))

Իսկ չի կարո՞ղ էդ սուրբ արարողությունը համ էլ համով լինի։ Մի խոսքով՝ ես սիրում եմ խաշի ու արարողության համը միասնության մեջ, բայց օղին թող խմեն մյուսները :P

One_Way_Ticket
06.03.2019, 17:10
Իսկ մեկնումեկը ինձ կբացատրի՞, թե օղին կոնկրետ ինչի համար են սիրում։ Մի բան, որ համ չունի։
Ես օղին իր զակուսկեքի համար եմ սիրում։ Թթու դրած վարունգ, կաղամբ, սունկ, սելյոդկա, սև հաց։ Դրա հետ ի՞նչ խմես։ Հո վիսկի կամ կոնյակ չե՞ս խմելու։

Բարեկամ
06.03.2019, 17:12
Ես օղին իր զակուսկեքի համար եմ սիրում։ Թթու դրած վարունգ, կաղամբ, սունկ, սելյոդկա, սև հաց։ Դրա հետ ի՞նչ խմես։ Հո վիսկի կամ կոնյակ չե՞ս խմելու։

:think Տարբերակ ա։ Երևի սովորելու վրա ա, բայց դժվար երբևէ հավանեմ։ Մի քիչ, ոնց ասեմ, շատ straightforward խմիչք ա իմ համար։

Ծլնգ
06.03.2019, 17:17
:think Տարբերակ ա։ Երևի սովորելու վրա ա, բայց դժվար երբևէ հավանեմ։ Մի քիչ, ոնց ասեմ, շատ straightforward խմիչք ա իմ համար։

հենց դրա համար էլ հրապուրիչ ա․․․ հո չես դնելու խաշի հետ վիկռուտասներով կոկտեյլ խմես՝ straightforward ուտելիք, straightforward խմիչքով․․․

Freeman
06.03.2019, 17:19
Ես օղին իր զակուսկեքի համար եմ սիրում։ Թթու դրած վարունգ, կաղամբ, սունկ, սելյոդկա, սև հաց։ Դրա հետ ի՞նչ խմես։ Հո վիսկի կամ կոնյակ չե՞ս խմելու։

Ես կոնյակով խաշ կերել եմ ։Դ

Նու հիմնականում մի երկու բաժակ արաղ եմ խմում, հետո զզվում եմ արաղից, անցնում եմ կոնյակին ։Դ

One_Way_Ticket
06.03.2019, 17:19
Գինիներից էս վերջերս մալբեկի վրա եմ նստել։ Մալբեկի թագավոր երկիրը, իհարկե, Արգենտինան է։ Առաջ pinot noir էի սիրում, հիմա էլ դուրս չի գալիս։
Մեկ էլ պորտվեյն եմ սկսել սիրել (բայց ոչ շատ քաղցր, ինչը դեռ փնտրել է պետք):

Բարեկամ
06.03.2019, 17:21
հենց դրա համար էլ հրապուրիչ ա․․․ հո չես դնելու խաշի հետ վիկռուտասներով կոկտեյլ խմես՝ straightforward ուտելիք, straightforward խմիչքով․․․

Ես խաշի հետ straightforward ջերմուկ եմ խմում մենակ։
Իսկ ընդհանրապես գինի եմ սիրում, գարեջուր՝ շոգ կամ ծարավ ժամանակ, վիկռուտասներով կոկտեյլներն էլ որպես "outing"-ի համային ակոմպանիմենտ :)

Ծլնգ
06.03.2019, 17:27
Ես խաշի հետ straightforward ջերմուկ եմ խմում մենակ։ Իսկ ընդհանրապես գինի եմ սիրում, գարեջուր՝ շոգ կամ ծարավ ժամանակ, վիկռուտասներով կոկտեյլներն էլ որպես "outing"-ի համային ակոմպանիմենտ :)

դե իմ մոտ խաշը առանց օղու չի գնում, ինչպես և շատ դեպքերում՝ հակառակը․․․

Յոհաննես
06.03.2019, 17:41
Ես իմ գոյության ողջ ընթացքում զզվել եմ ալկոհոլից :oy

John
06.03.2019, 20:24
Ես իմ գոյության ողջ ընթացքում զզվել եմ ալկոհոլից :oy

Արա՞, այ ալկաշ, հիշեցնե՞մ հոկտեմբերի տասնքանիսը :Դ

Գաղթական
06.03.2019, 21:00
Հոկտեմբերի.....
ես ասի՝ հեսա 27-նա ասելու՝ խայտառակ ըլնենք...

Freeman
07.03.2019, 00:38
Ես իմ գոյության ողջ ընթացքում զզվել եմ ալկոհոլից :oy

Ես էլ եմ պարբերաբար զզվում ։դ

Գաղթական
07.03.2019, 00:39
Ես էլ եմ պարբերաբար զզվում ։դ

Պախմելի ժամանակ սաղի հետ էլ պատահումա )))

Աթեիստ
07.03.2019, 01:27
20%-ից բարձր չեմ խմում, որոշ, շատ հազվադեպ բացառություններով։

Օրինակ որ խաշի ենք լինում (որը ես ուտում եմ հենց իրա համի համար), ու գինին ուշացնում են, մի բաժակ արաղով եմ սկսում։
Բայց վերջի երկու տարին խիստ պակասեցնում եմ սպիրտայինի օգտագործումը։ Իհարկե թեթև խմածությունը հաճելի զգացմունք ա, բայց նկատել եմ, որ պարզապես լավ շրջապատն ու լավ տրամադրությունը լրիվ նույն էֆետն են տալիս, առանց մի գրամ սպիրտի օգտագործման։

Հ.Գ.
Զզվում եմ կոնյակի ու թթի արաղի հոտից, էն աստիճան, որ զարմանում եմ, թե մարդիկ դա ոնց են բերանները տանում։

StrangeLittleGirl
07.03.2019, 02:30
Մոռացա ասել, թունդ բաներ էլ եմ սիրում, բացի արաղից, բայց դրանք շատ հազվադեպ եմ խմում. կոնյակ, վիսկի, ռոմ։ Հենց էսօր էլ շեֆս հետը վիսկի էր բերել Շվեյացարիայից։ Սենց բան կյանքում չէի խմել, անտանելի թունդ էր։ Հազիվ մի երկու կում արեցի։

Տանել չեմ կարողանում կարմիր գինի ու գործարանային գարեջուր։

Gayl
07.03.2019, 07:20
Իսկ ես սիրում եմ :oy Խաշ, ու խմիչք էլ (բացառությամբ օղու :[ )

Հա, ու խաշն էլ գդալով եմ ուտում :beee
Ռակն էլ դանակ պատառաքաղով ու նրբահամ շամպայն? :crazy

Gayl
07.03.2019, 07:21
Չուկը լավ ադմին լիներ ռակակերություն կկազմակերպեր։

Բարեկամ
07.03.2019, 07:43
Ռակն էլ դանակ պատառաքաղով ու նրբահամ շամպայն? :crazy

Չէ, ռակը ձեռքերով ու գարեջուր։ :drinks
Բայց թաց ապուրի մեջ չես համոզի մատներով մխրճվել :sad

Gayl
07.03.2019, 12:16
Չէ, ռակը ձեռքերով ու գարեջուր։ :drinks
Բայց թաց ապուրի մեջ չես համոզի մատներով մխրճվել :sad
Ոնց ասես, բայց չինուհիներիս վրա մի բզբզա, իրանք լավն են:love

Բարեկամ
07.03.2019, 13:31
Ոնց ասես, բայց չինուհիներիս վրա մի բզբզա, իրանք լավն են:love

Ինչի ես վատ բան էի՞ գրել։ :esim

Varzor
13.03.2019, 00:27
Զզվում եմ կոնյակի ու թթի արաղի հոտից, էն աստիճան, որ զարմանում եմ, թե մարդիկ դա ոնց են բերանները տանում։

Զզվիում ես` դու մի խմիր, տուր մենք կխմենք ;)

Մի 22 տարի առաջ ես էլ էի նման վերաբերմունքի կոնյակի հանդեպ (թթի օղու հանդեպ ուղղակի մանկուց իմունիտետ ունեմ :D )
Բայց բժշկի խորհրդով (քլնգել չկա` նևրոզ էինք բուժում) սկսեցի փոքր չափաբաժիններով օգտագործլ ու հիմա արդեն շատ էլ հաճելի եմ համարում:

Հ.Գ.
Որ մի քիչ ժամանակ գտնեմ, մի փոքր գիտատեխնիկական գրառում կանեմ խմիչքների վերաբերյալ:

Ձայնալար
13.03.2019, 21:02
ՈՒ միանգամից մի հարց.

Հայկական Ոսկեվազ գինի - ո՞վ է ծանոթ ու ինչպես ե՞ք գնահատում այն:

Առաջարկ եմ ստացել սրա տարբեր տեսակների իմպորտով զբաղվել Բելգիա, բայց որակից ու համերից ընդհանրապես տեղյակ չեմ..

Կարանք փորձենք ասենք, մենակ ավելի կոնկրոտ ասա, թե որ գործարանն ա: Ոսկեվազը կարծեմ խաղողի սորտ ա, կարող ա հազար ձևի ոսկեվազ լինի: Էլի պրոբլեմ չի, կարամ սաղ էլ խմեմ, ուղղակի չեմ իմանա, որի մասին կարծիք հայտնեմ :D

Գաղթական
13.03.2019, 21:15

Ինքը հենց գործարաննա ))

www.voskevaz.am

Նախօրոք՝ անուշ լինի:

Բայց հարցս արդեն արդիականությունը կորցրեց:
Ընկերս դրանք չերեզ Անտվերպեն Շվեյցարիա ա արտահանում:
Առաջարկել էր համագործակցեինք ու իմ ֆիրմայի միջոցով էլ Բելգիայում տարածենք:

Բայց պարզվեց Բելգիա Ոսկեվազ արդեն էքսկլյուզիվ իրավունքներով բերող կա: Հետն էլ՝ ինքը բելգիացիա ))

Ամեն դեպքում՝ մերսի արձագանքի համար:

Ձայնալար
14.03.2019, 10:48

Հետաքրքիր ա, հայկական գինիները պետք ա որ մրցունակ չլինեն Եվրոպայում, որովհետև թանկ են: Ես իհարկե էքսպերտ չեմ, բայց տպավորություն ունեմ, որ 2 Եվրոյանոց ասենք իսպանական գինին շատ ավելի լավն ա քան 1000 դրամանոց հայկականը, իսկ հայկական լավ գինի 3000-ից էժան դժվար ա գտնել:

Varzor
14.03.2019, 12:06

Էժան գինիների շուկայում մրցունակ չեն, իսկ միջին և թանկ գինիների շուկայում տարածված չեն, բայց որոշակի պահանջարկ կա։
ԻՀԿ իսպանական 2 եվրոյանոցն էլ, հայկական 2 հազարանոցն էլ՝ խմելու բան չեն :)

Ձայնալար
14.03.2019, 12:27
Միջինի ու թանկի մասով բան չեմ կարա ասեմ, որովհետև, եթե էքսպերտ չես, դժվար էլ տարբերես միջինը թանկից:

StrangeLittleGirl
14.03.2019, 12:57
Գինու էքսպերտ չեմ, բայց միջին գնանոց հայկականն էլ խմելու բան չի։ Իհարկե խոսում եմ մենակ սպիտակ գինու մասին, որովհետև կարմիր ընդհանրապես չեմ խմում։ Հայկական միջին գնանոց սպիտակ գինին զզվելի բան ա։

Գաղթական
14.03.2019, 14:24
Հետաքրքիր ա, հայկական գինիները պետք ա որ մրցունակ չլինեն Եվրոպայում, որովհետև թանկ են: Ես իհարկե էքսպերտ չեմ, բայց տպավորություն ունեմ, որ 2 Եվրոյանոց ասենք իսպանական գինին շատ ավելի լավն ա քան 1000 դրամանոց հայկականը, իսկ հայկական լավ գինի 3000-ից էժան դժվար ա գտնել:

Ձայնալար ջան, €2-անոց գինիներ էլ կան էստեղ, ճիշտ ես:
Բայց դրանք էն ամենահիմար գինիներն են:

Սուպերմարկետներում վաճառվող գինիների միջին արժեքը 7-8 եվրո ա:

Իսկ լավ թանկանոց գինի սուպերմարկետում հազվադեպ կհանդիպես, քանի որ էնտեղի հաճախորդները հիմնականում միջին խավի ներկայացուցիչներն են, որոնք իրենց դա թույլ չեն տա:

Բայց կան նաև մասնագիտացած խմիչքների խանութներ, որտեղ մեկ-մեկ գները տեսնում ես՝ մազերդ բիզ-բիզ են կանգնում ))

Հիմա մեր գինեներն իրանք-իրանցով էդքան էլ թանկ չեն:
Բայց մինչև գալիս հասնում են էստեղ՝ դրան գումարվումա լոգիստիկայի գինն ու ԵՄ մուտքի տաքսը:
Դե մի երկու կոպեկ էլ վերավաճառողնա վրա գալիս ու ինքն արդեն ընկնումա թանկանոց խմիչքների կատեգորիա:

Բայց արի ու տես, որ անգամ էդ ծանր քաշային կատեգորիայում հայկական գինին իր գնորդին գտնումա, քանի որ դա լրիվ նոր համային գամմայա ապահովում:
Մեր կլիմայի ու հողի որակից կախված մեր մրգերն ու բանջարեղենը լրիվ ուրիշ համ ունեն, քան իրենց այլ տեղերի անալոգները:

ՈՒ տենց խաղողից քաշած գինին նորությունա եվրոպացու համար:
Գումարած սրան՝ 15-րդ թե 16-րդ դարում էստեղ ինչ-որ համաճարակա ընկել ու սաղ խաղողի վազերին խփել:
Էս էդ ընկերոջս պատմածն եմ ասում էլի, որն ինքը համ էլ իր գովազդումա օգտագործում:
Վերջը՝ ստիպված են եղել նոր վազեր ներկրել ու նորից ադապտացնել իրանց գինու տեխնոլոգիաներին:

Իսկ մեր խաղողի Արենի սորտը վերջին ամենաքիչը 6000 տարիների ընթացքում անխափան ու շարունակական վերածնվելա՝ պահպանելով նախնական վայրի գենոֆոնդը:
Համենայն դեպս՝ Արենու քարանձավներից էն 8500տարեկան մաշիկի հետ հայտնաբերված 6000տարեկան գինու կարասներում խաղողի մնացորդների էքսպերտիզան դա ա ցույց տվել:

ՈՒ պարզվումա, որ էս անխափանությունն էլ իր նկատելի էֆեկտն ունի խաղողի համային ու որակական հատկությունների վրա:

Էլ չասենք, որ ֆրանսիացի գինեգորմները դեռ նախորդ դարավերջում են լիքը փորձեր արել մեր Արենին իրենց մոտ պատվաստելու, բայց վազը ոչ մի ձև իրանց հողին պրիզնատ չի եկել ու չորացելա:

Նենց որ՝ Մենք ենք Մեր Արենին )))

Varzor
14.03.2019, 14:29
Միջինի ու թանկի մասով բան չեմ կարա ասեմ, որովհետև, եթե էքսպերտ չես, դժվար էլ տարբերես միջինը թանկից:
Ճիշտ որ՝ միայն համով չեմ կարող գինը որոշել, բայց գնելուց հետո դեգուստացիա անում եմ :)

Ծլնգ
14.03.2019, 14:49
Իսկ մեր խաղողի Արենի սորտը վերջին ամենաքիչը 6000 տարիների ընթացքում անխափան ու շարունակական վերածնվելա՝ պահպանելով նախնական վայրի գենոֆոնդը:
Համենայն դեպս՝ Արենու քարանձավներից էն 8500տարեկան մաշիկի հետ հայտնաբերված 6000տարեկան գինու կարասներում խաղողի մնացորդների էքսպերտիզան դա ա ցույց տվել:

ՈՒ պարզվումա, որ էս անխափանությունն էլ իր նկատելի էֆեկտն ունի խաղողի համային ու որակական հատկությունների վրա:

Էլ չասենք, որ ֆրանսիացի գինեգորմները դեռ նախորդ դարավերջում են լիքը փորձեր արել մեր Արենին իրենց մոտ պատվաստելու, բայց վազը ոչ մի ձև իրանց հողին պրիզնատ չի եկել ու չորացելա:

Նենց որ՝ Մենք ենք Մեր Արենին )))

Արա դե հայուգենը ուրիշ ա, էլի, ինչ ուզում ես ասա․․․ նույնիսկ խաղողի վրա ա տարածվում․․․

Հ․Գ․
Հայաստանում շատ լավ գինիներ կան, Արենու գինիներն, ըստ իս, դրանցից չեն։

Տրիբուն
16.03.2019, 21:27
Հայկական սպիտակը խմելու բան չի, կարաս մենակ ստամոքսի լվացում անես, կամ տաքացնես ոտներդ վաննչկա դնես:

Բայց կարմիրները ահագին պրոգրես են ապրել, հատկապես բլենդները: Մենակ արենին անտաշ գինի ա:

Տարօրինակաբար էս վերջերս մի երկու-երեք ռոզե ենք փորձել, ահագին հետաքրքիր են:

Տրիբուն
07.04.2019, 01:13
Էս վերջերս հաճույքով նեգրոնի եմ խմում: Մտածում եմ տանն էլ կարելի ա սարքել, շատ պարզ կոկտեյլ ա: Համ էլ հյուր-մյուրերի մոտ կարելի ա լոպազանալ: :)

StrangeLittleGirl
07.04.2019, 03:16
Էս վերջերս հաճույքով նեգրոնի եմ խմում: Մտածում եմ տանն էլ կարելի ա սարքել, շատ պարզ կոկտեյլ ա: Համ էլ հյուր-մյուրերի մոտ կարելի ա լոպազանալ: :)

Լավն ա նեգրոնին :)

Varzor
09.04.2019, 04:06
Էս վերջերս հաճույքով նեգրոնի եմ խմում: Մտածում եմ տանն էլ կարելի ա սարքել, շատ պարզ կոկտեյլ ա: Համ էլ հյուր-մյուրերի մոտ կարելի ա լոպազանալ: :)

Ես դրա մեջից մենակ ջինը կխմեմ :) Վերմուտների համը տանել չեմ կարողանում: Կամ ծերացել եմ կամ էլ դաբաղվել :D

One_Way_Ticket
25.04.2019, 23:05
Ճապոնիա այցելությունից հետո սակեի սիրահար եմ դարձել։ Ափսոս ուրիշ երկրներում տեսականին շատ սահմանափակ է։

Varzor
25.04.2019, 23:14
Ճապոնիա այցելությունից հետո սակեի սիրահար եմ դարձել։ Ափսոս ուրիշ երկրներում տեսականին շատ սահմանափակ է։
Ինձ համար թեթև խմիչք է:
Երևանում շատ հաճախ նույնիսկ ճապոնական ռեստորանում չի լինում :)

One_Way_Ticket
25.05.2021, 00:19
Իհկ, նույն գնային կատեգորիայում մեր կոնյակը փաթաթած ունի ֆրանսիականին։ Հատկապես 50% Դվինն եմ սիրում։