PDA

Դիտել ողջ տարբերակը : Լեոնիդ Ենգիբարյան- հավերժ հայտնի և հավերժ անհայտ



Koroleva
12.03.2007, 12:29
Հավերժ ծաղրածու, հավերժ երիտասարդ, հավերժ հայտնի և հավերժ անհայտ…
Շատերը գիտեն նրա անկրկնելի կրկեսային ծրագրերը, բայց ոչ բոլորը գիտեն նրա նովելները…
շատ կցանկանայի գրել իմ կարծիքը այս նովելների մասին, բայց չեմ կարողանում գտնել այն խոսքերը, որոնք արժանի են այս տողերի մասին գրել…
պարզապես ստորև կներկայացնեմ նրա գրվածքները...

Koroleva
12.03.2007, 16:18
Գրպանահատը

Ես գրպանահատ եմ:
Ես գրպանահատների արքան եմ:
Ես հարուստ եմ և երջանիկ:
Ես գրեթե երջանիկ եմ:
Միայն, ափսոս, ոչ ոք գրպանում սիրտ չի պահում

Koroleva
12.03.2007, 16:48
Պայուսակը

Աղջիկը քայլում էր փողոցով:
Գեղեցիկ աղջիկ, բայց արդեն տնտեսական պայուսակով:
Երջանկությունն անցավ կողքից:
Աղջիկը հիշեց, որ ինչ-որ ժամանակ այդ տղան պատրաստ էր երջանկացնել իրեն:
Շրջվեց: Ուշ էր:
Տնտեսական պայուսակը կախված էր ձեռքից:

Enipra
12.03.2007, 21:44
Koroleva ջան, մի քանի օր առաջ ես էլ էի մտածում այսպիսի թեմա բացելու մասին, բայց մտքիցս թռավ։ :)
Երբ առաջին անգամ կարդացի նրա ստեղծագործեւթյունները երևի 5–6 տարի առաջ, շշմել էի։ Չէի մտածում, որ ծաղրածուն, ով, ըստ իմ պատկերացումների, պետք է լիներ միշտ ուրախ և շրջապատին զվարճացնող :joker, կարող էր իրականում լինել այդքան թախծոտ և ավելին՝ կարող էր դրա մասին գրել այդքան պատկերավոր։ Զուր չէին նրա մասին ասում՝ Клоун с осенью в душе (հայերեն լավ չէր ստացվում:)))։ Այդ օրվանից ես շատ սիրեցի բոլոր ծաղրածուներին։:love

Նրա նովելներից շատերն եմ սիրում, բայց հիմա կոմպիս մեջ միայն մեկն ունեմ, ոչի՞նչ, որ ռուսերեն է ;)


Шар на ладони




В цирке люди делают сложнейшие трюки.
Они летают под куполом, жонглируют десятком предметов и еще стоят на руках, и этому, я утверждаю, особенно трудно и сложно научиться.
И сложно это не только потому, что по ночам у вас будут болеть плечи от бесконечных тренировок, распухать кисти рук и наливаться кровью глаза…
Всё это, конечно, тяжело, и всё-таки это рано или поздно забывается. Вот только одно никогда не забывается, это когда ты стоишь на двух руках, медленно отрываешь одну руку от пола и понимаешь, что у тебя на ладони лежит земной шар.

Երվանդ
13.03.2007, 12:25
Շատ լավն են էլ դրեք կարդանք, ինչքան կա գրեք:

Enipra
13.03.2007, 23:03
Հենց նոր ինտերնետում գտա :)
Ֆայլերից մեծը նրա նովելների «Վերջին ռաունդ» ժողովածուն է ռուսերենով, իսկ մյուսը՝ նովելներից մի քանիսի հայերեն թարգմանությունը։

Koroleva
15.03.2007, 14:09
Enipra ջան
Շատ ուրախ եմ, որ միայն ես չեմ նման հանճարի երկրպագուն, հուսով եմ՝ դեռ շատ մարդիկ կգտնվեն Երվանդի նման, որոնք կկարողանան նայել տխուր հոգու հայելու մեջ ...

Ավելացվել է 4 րոպե անց

Հենց նոր ինտերնետում գտա :)
Ֆայլերից մեծը նրա նովելների «Վերջին ռաունդ» ժողովածուն է ռուսերենով, իսկ մյուսը՝ նովելներից մի քանիսի հայերեն թարգմանությունը։


Շնորհակալություն քո ունեցած «պաշարներով» մեզ հետ կիսվելու համար...

Ավելացվել է 11 րոպե անց
Իմ սիրածը:oy
Ատրճանակը
Առավոտյան՝ ինձ մոտից գնալիս, երկնագույն հագուստով երկարոտն աղջիկն ինձ ատրճանակ նվիրեց: Եվ մի տարի հետո դժբախտությունները ճզմեցին ինձ, ես շնորհակալ եղա շիկահեր աղջկան:
Շնորհակալ եղա, որ այդ ատրճանակը… խաղալիք էր:
* * *
Կբարձրանամ վերջին վագոնն ու կկագնեմ վերջին պատուհանի մոտ, որպեսզի գոնե մի քիչ մոտիկ լինեմ քեզ…

Երվանդ
19.03.2007, 12:49
Աղջիկը սիրում էր տղային։
Գիտեր, որ նա ամենահմուտ ցլամարտիկն է։
Նա բոլորից լավ էր տիրապետում մուլետին, իսկ փայլատակող սուրը կարծես նրա ճկուն ձեռքի շարունակությունը լիներ։ Սակայն չնայած նա ամենաճկունն ու արագաշարժն էր, գեղեցիկն ու անվախը, այդպես էլ հռչակավոր մատադոր չդարձավ։
Մատադոր լինելու համար նրան պակասում էր ամենագլխավորը։
Նա չէր կարողանում սպանել։
Եվ հենց դրա համար աղջիկը սիրում էր տղային։
:hands

Ավելացվել է 10 րոպե անց
Շատտ լավն են բոլորը, կարելիա օրական մի անգամ կարդալ, ինձ տվումա տենց մի քիչ ավելի բարի կլինես ու մի քիչ ավելի ռոմանտիկ

Երվանդ
19.03.2007, 15:23
Էս մեկնել շատ հզորա՝

Երբ ես վայր ընկա
Ընկնելուց ես ջարդվածք ստացա, և ինձ տեղավորեցին «սառը» հիվանդասենյակում։ Այնտեղից դուրս չեն գալիս, այնտեղից վերելակով են դուրս հանում։ Իսկ ես ուզում էի այդ հիվանդասենյակից հեռանալ աստիճաններով։
Ես փորձում էի մտաբերել, թե հանուն ինչի արժե ապրել.
Հանուն արևի՞...
Այն բոլորինն է։
Հանուն գարնա՞ն... Հանուն առաջին ձյա՞ն... Հանուն մայիսմեկյան ամպրոպի՞...
Ես կենդանի մնացի։ Ես հիշեցի քո թարթիչների դողը, երբ դու հպվել էիր այտիս։ Եվ ես գնահատեցի արևը, գարունը, առաջին ձյունը, առաջին մայիսյան ամպրոպը։
Գեթ մեկ անգամ էլ հպվիր իմ այտին։

Koroleva
21.03.2007, 09:48
Էս մեկնել շատ հզորա՝

Երբ ես վայր ընկա
Ընկնելուց ես ջարդվածք ստացա, և ինձ տեղավորեցին «սառը» հիվանդասենյակում։ Այնտեղից դուրս չեն գալիս, այնտեղից վերելակով են դուրս հանում։ Իսկ ես ուզում էի այդ հիվանդասենյակից հեռանալ աստիճաններով։
Ես փորձում էի մտաբերել, թե հանուն ինչի արժե ապրել.
Հանուն արևի՞...
Այն բոլորինն է։
Հանուն գարնա՞ն... Հանուն առաջին ձյա՞ն... Հանուն մայիսմեկյան ամպրոպի՞...
Ես կենդանի մնացի։ Ես հիշեցի քո թարթիչների դողը, երբ դու հպվել էիր այտիս։ Եվ ես գնահատեցի արևը, գարունը, առաջին ձյունը, առաջին մայիսյան ամպրոպը։
Գեթ մեկ անգամ էլ հպվիր իմ այտին։

Լիովին համամիտ եմ, Երվանդ ջան,
Երբ կարդացի այս մեկը, կրկին անգամ զգացի, որ գրելիս պետք է զգացմունք լինի, որը միանգամից ներխուժում է ընթերցողի հոգին և խառնում այնտեղ ամեն ինչ…

Ռուֆուս
25.08.2008, 22:26
Շատ լավն էին, ես չգիտեի, որ Լեոնիդ Ենգիբարյանը ստեղծագործություններ էլ ունի....

Ավելացվել է 4 րոպե անց


Ատրճանակը
Առավոտյան՝ ինձ մոտից գնալիս, երկնագույն հագուստով երկարոտն աղջիկն ինձ ատրճանակ նվիրեց: Եվ մի տարի հետո դժբախտությունները ճզմեցին ինձ, ես շնորհակալ եղա շիկահեր աղջկան:
Շնորհակալ եղա, որ այդ ատրճանակը… խաղալիք էր:

Այ էս մեկը հատկապես դուրս շատ եկավ...

Ուրվական
18.07.2009, 14:19
Բարձրախոսը

Իսկ ի՞նչ է մարդն առանց ինձ,- մտածում էր ինքն իրեն բարձրախոսը,- Ոչ մեկն առանց ինձ չի կարող, ո՛չ երգիչը, ո՛չ մեկնաբանը, ո՛չ տիեզերագնացը: Այդ ես՝ բարձրախոսս եմ, որ տարածում եմ նրանց ձայները ամբողջ մոլորակով, իմ դիմաց բոլորը հուզվում են ու դողում:
Եվ այդ ժամանակ մարդը սկսեց պարբերաբար անջատել բարձրախոսը, և այն դարձավ ավելի համեստ ու հասկացավ, որ բոլորովին էլ պարտադիր չէ, որ մարդն իրենից միշտ օգտվի:
Ավելին, ամենակարևոր բառերը մարդիկ միշտ կշարունակեն ասել առանց բարձրախոսի: Կոնկրետ ո՞ր բառերը: Դե օրինակ՝
«Ես քեզ սիրում եմ»...

cold skin
18.07.2009, 14:49
Սրճարանը դատարկվում է:
Աթոռները դասավորում են, խոհանոցից լսվում է ամանեղենի չխկչխկոցը:
Մնում ենք միայն ես, դու և թախիծը: Ների՛ր ինձ: Ես գիտեմ, դու ուզւոմ էիր, որ մենք այսօր երկուսով լինենք, բայց թախիծս ինձ հետ է: Դու արդեն բարկանում ես, դու պիտի շտապ զանգահարես: Հասկանում եմ՝ անհետաձգելի է:
Սրճարանը դատարկվում է:
Աթոռները դասավորում են, խոհանոցից լսվում է ամանեղենի չխկչխկոցը:
Մենք երկուսով ենք՝ ես և դու՝ իմ թախիծը…

cold skin
26.10.2009, 16:40
Մայրը

Նա արտասվում էր:
Նա տուն էր եկել սովորականի պես՝ մեկ, երկու օրով: Արտաքինով և բնավորությամբ նման էր քսանամյա տղայի: Կանայք սիրում են վճռական և գործնական մարդկանց, իսկ այդ հատկությունը նա չուներ: Նա լալիս էր գիշերային անձրևի հետ միասին և, իհարկե, ամեն բանում մեղադրում էր մորը:
Մայրն է, որ լույս աշխարհ է բերել իրեն միմոսի ծիծաղելի դեմքով և դեռ մանկության օրերին էլ այդ «ահավոր» կինը չէր սովորեցրել դաժան վարվել ստորության հետ: Այդ կինը սովորեցրել էր նրան տեսնել ցայգը գետի վրա, թո՜ւյլ կին:
-Փոքրի՛կս,- հազիվ լսելի ասաց նա,- ես եմ քեզ լույս աշխարհ բերել այդպիսին: Ես երջանկությունից լաց եմ եղել: Եվ ահա դու՝ ամենակարողդհայտնվում ես բոլոր բեմերում: Հազարավոր մարդիկ ծիծաղում են ու լալիս, սիրում են ու տանջվում քեզ հետ:
Ների՛ր ինձ: Երևի ես սխալվել եմ՝ սովորեցնելով քեզ սիրել բանաստեղծությունը: Ես երազել եմ քեզ ունենալ այնպիսին, ինչպիսին շատ վաղուց ունեցել եմ իմ արքայազնին մտապատկերիս մեջ: Դու վատ ես զգում, ես վրիպել եմ: Բայց չգիտեմ՝ որտե՞ղ: Եթե հնար լիներ մեկն ու մեկից հարցնել՝ որտե՞ղ…

cold skin
26.10.2009, 16:53
Չեմ զզվեցնում, չէ՞

Դու մի՛ վախենա: Ոչինչ չի պատահի, որովհետև դու ունես երկու սիրտ: Եթե հանկարծ օդում մեկը դադարի, կբաբախի երկրորդը: Դրանից մեկը քեզ տվել է մայրդ: Գիտե՞ս ինչպես: Մի քանի տարի առաջ կարողացել եմ սիրել: Մի՛ ծիծաղիր, անչափ դժվար է սիրելը: Երկրորդ սիրտը նվիրել եմ ես: Քեզ մոտ պահիր իմ խենթ սիրտը ու ոչ մի բանից մի՛ վախենա: Եթե հանկարծ մեկը դադարի, կապրի երկրորդը: Ինձ համար մի՛ անհանգստացիր: Հեշտ ու հրաշալի է ապրել աշխարհում, երբ իմ սիրտը քեզ մոտ է:
Պարզ ճշմարտություն:

Yeghoyan
26.10.2009, 17:30
Չեմ զզվեցնում, չէ՞


:nea

իսկ ես չգիտեի սրանց մասին:( բայց իրեն շաաատ եմ սիրում, որպես ծաղրածու շատ լավն է:oy
ստեղծագործություններն էլ լավն են, կարդացի այստեղ գրվածները և դուրս եկան, կարճ ու բովանդակալից են;

Whyspher Whisper
25.02.2010, 22:16
Շատ եմ սիրում Ենգիբարովին: Երբեք իմաստ չեմ գտել ծաղրածուների գործունեության մեջ, միակ բացառությունը նա է: Երևի միայն ինքը կարող էր էդքան պարզ ու փոքրիկ բաների միջոցով բացահայտել ամենգեղեցիկը, ամենաբարդն ու խորքայինը:

Smokie
26.02.2010, 22:02
Մեկը մյուսից լավն էին, ամեն-մի նովելի վրա շնորհակալություն դրեցի:
Էս էլ իմ կողմից: Ռուսերենն էր մոտս: Կամ առաջին ռաունդինն ա, կամ վերջինինը:

Сердце.

К художнику пришла старость. Стало быть сердце. Художник вышел из дома, поправил длинные пряди седых волос и, прищурив глаза от солнца, пошел к своему другу каменщику.
_Здравствуй, Акоп,-сказал художник,-мы дружим с тобой много лет и многое знаем: ты-о камне, я - о человеческом сердце. Людские сердца бывают разные. Бывают чистые, как горный хрусталь, бывают твердые, как алмаз, или нежные, как махарит. Я знаю, есть и другие, пустые, как морская галька, или шершавые, как пемза. Скажи, мастер. из каково же камня мое сердце?
Каменшик раскурил трубку и ответил:
_Твое сердце из туфа. Ты не должен печалиться, что оно не такое твердое, как алмаз. Туф - редкий камень, он дает людям тепло, а болит твое сердце потому, что туф ранимый и все невзгоды оставляют на нем свои следы. Туф это камень для тебя. для художника.
Они еще долго сидели, глядя на город, раскинувшийся перед ними, прекрасный, туфовый, хранящий в своих строениях сердца его создателей - каменщиков художников.

Автобиография.

Родился в Москве. Девять лет провел на ринге. Заповедь ударили по правой щеке, подставь левую считаю в корне ошибочной.
Сменил множество профессий, и в двадцать два года мне осталось только стать актером. Писать начал поневоле. Никто из авторов не хотел со мной работать, пришлось самому стать сценаристом. Понравилось. Теперь с ужасом думаю: а вдруг явится настоящий сценарист . . .
Люблю: море, осень . . . Винсента Ван-Гога.
Боюсь: благополучия.
Главное для меня в жизни - чувствовать ответственность за все совершаюшееся вокруг нас.

Не обижайте человека

Зря, просто так обижать человека не надо. Потому что что опасно. А вдруг он Моцарт? К томы же еще не успевший ничего написат, даже "Турецкий марш". Вы его обидите - он и вовсе ничего не напишет. Не напишет один, потом другой, и на свете будет меньше прекрасной музыки, меньше светлых чувств и мыслей, а значит, и меньше хороших людей.
Конечно, иного можно и обидеть, ведь не каждый человек - Моцарт, и все же не надо: а вдруг . . .
Не обижайте человека, не надо.
Вы такие же, как он.
Берегите друг друга, люди!

Smokie
15.03.2010, 17:50
Երեկ գիշերով Ենգիբարյանի մասին հաղորդում էր, «Երկիր Մեդիա»-ով, նրա մասին էին խոսում: Լավն էր, դուք նայել ե՞ք:

Whyspher Whisper
19.03.2010, 01:08
Չեմ նայել, ափսոս :( Ենթադրում եմ, իր 75-ամյակին էր նվիրված: Ռադիոյով էլ մի հաղորդում էր` Միմ-թատրոնի ~գեղարվեստական ղեկավարի հետ:
Ասեց, որ Ենգիբարյանը ուղղակի ծաղրածու չէր` դա ամենակարևորն էր)

Մելոման
16.09.2010, 00:03
Շնորհակալություն թեմայի համար: Հուսով եմ` այս հղումները ևս կօգնեն շատերին տեղեկանալու Լեոնիդ Ենգիբարյան-բացառիկ նուրբ բանաստեղծի մասին:

http://www.youtube.com/watch?v=fLspl_pd2Vs

http://www.youtube.com/watch?v=Aiq7Cgce3RE

http://http://haykblbulyan.ucoz.com/sov_sm_portret.jpg

http://haykblbulyan.ucoz.com/engibarov_1_700.gif

Nare-M
16.09.2010, 20:39
Առաջին անգամ Ենգիբարյանի ստեղծագործություններից կարդացել եմ "Ձնծաղիկ" –ը 7–րդ դասարանում, ռուսաց լեզվի դասագրքի մեջ էր, շատ էր դուրս եկել, բայց հեղինակին այն ժամանակ ուշադրություն չէի դարձրել։ Ամեն գարնան գալուց հիշում եմ դրա մասին, գրեթե անգիր գիտեմ։ Այս տարի որոշեցի գտնել։ Մեծ եղավ զարմանքս, երբ իմացա որ դա Ենգիբարյանի գրածն է։ Իսկապես, որ բոլորն էլ հրաշալի ստեղծագործություններ են։

ПОДСНЕЖНИК

Сегодня я собираю в осеннем лесу оранжевые, желтые, багряные листья.
Чудо-золото в моих руках и вокруг.
А я думаю о том, что скоро наступит долгая суровая зима.
И сколько Мужества и Веры нужно иметь крохотному подснежнику, когда он появится весной в опустевшем и голом лесу.
Сколько Мужества и Веры в прекрасные силы должно быть заложено в крохотных живых лепестках, чтобы не дрогнуть и в который раз начать все сначала!
Мой друг, будь как Подснежник, я знаю, сейчас тебе трудно...
Мой друг, будь как Подснежник, я знаю, сейчас ты совсем один...
Мой друг, я верю в тебя, как в Подснежник, пока жив в тебе хоть один листочек, хоть один лепесток!

CactuSoul
30.06.2011, 13:58
Հովանոցը

... Փոքր-ինչ լռելուց հետո աղջիկն ասաց. «Բայց մենք տեղ չունենք ապրելու, տուն չունենք»։
Տղան ծիծաղեց և ասաց, որ ինքը հովանոց ունի, բոլորովին նոր, ու եթե կոճակը սեղմես, նա ինքն իրեն կբացվի։ Եվ հովանոցը հրաշալի տուն է, շատ հարմարավետ երկուսի համար։ ճիշտ է, այն պատեր չունի, բայց փոխարենը բավական է ձեռքը երկարել, և դուք կիմանաք, թե դրսում տարվա որ եղանակն է՝ օրինակ, անցե՞լ է գարունը, թե դեռ շարունակվում է։
Այնպիսի բնակարանով, ինչպիսին հովանոցն է, հարմար է ճանապարհորդել, հաճելի է լսել անձրևի ձայնը ու նաև...
Բայց աղջիկը չհարցրեց, «նաև ինչ...» և հեռացավ մեկ ուրիշի մոտ, որը բոլոր հարմարություններով մեկ սենյականոց բնակարան ուներ, բայց, երևի, այնուամենայնիվ չուներ այդպիսի հովանոց, իսկ եթե անգամ ուներ, ապա, համաձայնեք, ինչի՞ համար է մարդուն երկու բնակարանը, չէ՞ որ դա ծիծաղելի է...
Այժմ, շատ տարիներ անց, նա վերջապես հասկացել էր, թե դա ի՜նչ հրաշալի հովանոց էր՝ մի փոքրիկ պարաշյուտ, որից բռնվելով երկուսով, կարելի է թռչել-գնալ հեռու՜-հեռու՜, հատկապես անձրևոտ օրերին...
Եվ նա թախծում է իր արդեն երեք սենյականոց բնակարանում, որովհետև ինչքան մեծ է բնակարանը, այնքան հեռու են իրարից նրանք, ովքեր ապրում են այնտեղ, և երբ անձրև է գալիս, նա պատրաստ է ներքև նետվել իր հովանոցը փնտրելու, բայց մի՞թե տասնհինգերորդ հարկից կճանաչես, թե որն է քո հովանոցը։
Իսկ եթե անգամ ճանաչես, ապա հայտնի էլ չէ, թե այսօր սարքի՞ն է արդյոք վերելակը։

CactuSoul
30.06.2011, 14:09
«Ես կրկին մենակ եմ...»

Ես կրկին մենակ եմ։ Տանջալի է։ Սարսափելի է, ապագան բոլորովին հույս չի ներշնչում։
Շատ դժվար է, բայց այնքան էլ նոր չէ մենակ լինելը։ Չկա մտերիմ մեկը՝ կին, որ հավատար, տաքացներ քեզ, և արդեն, երևի, այլևս չի լինի։
Սա դառը ճշմարտություն է։
Իսկ վաղը չափազանց դժվար, տաժանակիր աշխատանք է սպասվում, որի իսկական գինը միայն դու գիտես։ Եվ ի՜նչ աննշան կլինի հաջողությունը, եթե այն, իհարկե, լինի. փոխարենը ի՜նչ սարսափելի կլինի պարտությունը։
Իմ հանդիսատե՛ս, ես հավատում եմ, որ դու բարի կգտնվես։ Ինչի՞ մասին ես դու այսօր՝ այժմ, այս երեկո, մտածում, դու, որ վաղը գալու ես ինձ դիտելու, հավանաբար, ոչ իմ մասին։ Իսկ եթե նույնիսկ իմ մասին, քո մտքով անգամ չի անցնի, թե ի՜նչ տխուր է, թե ինչպե՜ս չի ուզում ապրել այս ծաղրածուն, թե ինչքա՜ն միայնակ է նա ու նաև քաղցած։ Այդ ինչպե՞ս է, որ սերը ու նրա նկատմամբ հսկայական պահանջկոտությունը բերում են գժտության։ Արդյոք քո մտքով կանցնի՞, որ ես բոլորովին, հասկանու՞մ ես, բացարձակապես միայնակ եմ։ Ես ինչպե՞ս բացատրեմ, որ չեմ կարող ներել սիրելի կնոջը իր սովորական մարդկային կանացի անցյալի համար, որովհետև ինձ համար սիրելի կնոջ անցյալը, ներկան և ապագան միասնական ամբողջություն են կազմում, որովհետև ես սիրել եմ նրան իր ծննդյան օրվանից սկսած և կսիրեմ մինչև նրա մահվան օրը, և այն ամենը, ինչ տեղի կունենա նրա հետ այդ ժամանակահատվածում, ինձ է վերաբերում, ամեն ինչ ես ընդունում եմ այնպես, կարծես թե այսօր առավոտյան է տեղի ունեցել։
Չե՛մ հասկանում, ոչինչ չե՛մ հասկանում, չե՛մ հասկանում ձեր օրենքները, ձեր բարոյականությունը, ձեր սերը, մեծահասակնե՛ր։
Չգիտեմ, ինչպես եմ ես ապրելու։ Ձեր աշխարհում ես չկարողացա ապրել, իսկ իմ աշխարհում ես միանգամայն մենակ եմ։

Agni
30.06.2011, 20:50
Շնորհակալ եմ Ան, հատկապես այս երկու փոքրիկ ստեղծագործությունները շատ եմ սիրում, ախր մի տեսակ էնքան տխուր նրբություն եմ զգում կարդալուց…