PDA

Դիտել ողջ տարբերակը : Օրագրային զրույցներ

Էջեր : 1 [2] 3

Յոհաննես
22.11.2019, 03:02
Չէ, էս մեկը նոր տեսա :D

Դե էն ամենան տուր,լուրջ,քնիցս հելել եմ,որ կարդամ :))

Բարեկամ
22.11.2019, 03:14
Դե էն ամենան տուր,լուրջ,քնիցս հելել եմ,որ կարդամ :))

Որ ստեղ flooding չլինի, քեզ առանձին կուղարկեմ, զբաղվիր էս անթեմա ակումբում :))

Գաղթական
22.11.2019, 12:26
Բազմաթիվ հեռուստադիտողների ( Յոհաննես -ի) խնդրանքով, խնդրեմ մեկը :oy

Հա դե՝ կար ժամանակ, երբ լենին պապին էլ ա երեխա եղել,
դու էլ՝ ռոմանտիկ ու խոհափիլիսոփայական ստատուսագիր:
Նորմալ ա ))

Բայց էդ գրածիդ հաջորդն ու նախորդը՝ իր ամսաթվով, լրիվ շեդեվրներ են ՃՃՃ

Բարեկամ
22.11.2019, 17:50
Բայց էդ գրածիդ հաջորդն ու նախորդը՝ իր ամսաթվով, լրիվ շեդեվրներ են ՃՃՃ

Որո՞նք :8

Գաղթական
22.11.2019, 19:03
Որո՞նք :8

Սիգ

Ուզում եմ հիմա դուրս գալ պատշգամբ ու ուժերիս ներածի չափով գոռալ, բայց վախենում եմ հարևանները չհասկանան::(

Հ.Գ. :aaa

ՈՒ սիգ.
(ի դեպ՝ պարբերություն, նախադասության սկիզբ՝ բոլոր բառերը փոքրատառով են բացի մի տեղ «ես»-ից)

շոգ ա, ահավոր շոգ ա... +25, գիտեմ "հզոր" չի հնչում, բայց օդի խոնավությունը շատ բարձր ա ու ավելի շատ տոթ ա քան թե շոգ...
որոշեցի` Ես երբ դառնամ նախագահ աշխատանքային օրվա սկիզբը հայտարարելու եմ գիշերը 00:00-ից մինչև առավոտ 6:00, հա բա ինչ, մարդիկ թող հանգիստ քնեն ցերեկները, կամ էլ ուրիշ ձև հանգստանան :))) ես արդեն կլավիատուռայի վրա հարմարվել եմ ))

Ուլուանա
22.11.2019, 21:38
Սիգ

ՈՒ սիգ.
(ի դեպ՝ պարբերություն, նախադասության սկիզբ՝ բոլոր բառերը փոքրատառով են բացի մի տեղ «ես»-ից)
Հիմա էս վերջինի մի՞տքն ա շեդևր, թե՞ «ես»-ի մեծատառության միակության փաստը:

Գաղթական
22.11.2019, 21:40
Հիմա էս վերջինի մի՞տքն ա շեդևր, թե՞ «ես»-ի մեծատառության միակության փաստը:

Համ-համ, գրառման ամսաթիվն էլ վրից:

Ուլուանա
22.11.2019, 22:09
Համ-համ, գրառման ամսաթիվն էլ վրից:
Ամսաթվին ուշադրություն չէի դարձրել: Էդ գրառման հեղինակը, եթե ճիշտ եմ հիշում, Աֆրիկայում էր ապրում :think:

Բարեկամ
27.11.2019, 04:30
Վաղուց ուզում էի էս թեմայով մտքերս ամփոփել, էսօր վերջապես արեցի:

Վերջին տասնամյակում կամ մի քիչ էլ ավել, երջանկության գաղափարը շատ է զբաղեցրել միտքս, կարելի է ասել, լրջորեն ուսումասիրել եմ երջանկություն երևույթը ինձ համար հասանելի եղանակներով. ի՞նչ է նշանակում երջանիկ լինել, ո՞ր մարդիկ են իսկապես երջանիկ, ի՞նչ գործոններով է պայմանավորված երջանկությունը, ինչքանո՞վ է այն մարդուց կախված, ինչքանո՞վ` արտաքին աշխարհից ու հանգամանքներից, ինչպիսի՞ մարդիկ են սովորաբար երջանիկ լինում, ի՞նչ ընդհանրություններ ունեն երջանիկ մարդիկ, ի՞նչ ընդհանրություններ ունեն ոչ երջանիկ մարդիկ, ինչու՞ է հաճախ երջանկության ուժեղ զգացմանը հաջորդում դատարկության ու անձկության զգացումը, ի՞նչ անել, որ երջանկությունը զուտ պարբերաբար այցելող ժամանակավոր երանության կամ բավարարվածության զգացումից վերածվի մշտական կամ գոնե հիմնական հոգեվիճակի, հնարավո՞ր է արդյոք երջանիկ լինել առանց ունենալու էն ամենը, ինչի մասին երազում ես: Մի խոսքով` էս բոլոր հարցերի շուրջ շատ եմ մտածել, թե՛ իմ, թե՛ ծանոթ մարդկանց օրինակների վրա ուսումնասիրել, վերլուծել:

Անշուշտ, կան գործոններ, որոնք մարդու կյանքի որակն ընդհանուր առմամբ օբյեկտիվորեն բարձրացնում են, օրինակ` կողակից և/կամ ընտանիք ունենալ, աշխատանք ունենալ, բավարար չափով ապրուստ վաստակել, նորմալ ապրելու տեղ ունենալ, զբաղվել սիրած աշխատանքով և այլն, ու էս բոլորն ընդունված է համարել երջանկությանը զգալիորեն նպաստող գործոններ: Բայց, արի ու տես, որ կան մարդիկ, որոնք չունեն էս բոլորը կամ առնվազն դրանց մի մասը, բայց, միևնույն է, երջանիկ են: Ուրեմն, այնուամենայնիվ, սխալ կլինի պնդել, թե երջանկությունը նշված գործոններից է կախված:

Ընդհանրապես էսօրվա իրականության մեջ շատ տարածված է, չէ՞, աֆորիզմներ կարդալը, որովհետև դրանք ամենուր աչքդ են մտնում ինտերնետում, հատկապես ֆեյսբուքյան զանազան էջերից: Մարդիկ էլ կարդում, հիանում, լայքում, սրտիկում, շեյր են անում, մի մասն էլ ներվայնանում է, ու սովորաբար անցնում, գնում է: Ինձ համար էլ է էդպես եղել միշտ. կարդում, երբեմն հիանում, թե էս ինչ իմաստուն ու դիպուկ միտք էր, բայց հաջորդ վայրկյանին չեմ էլ հիշում դրա մասին, էլ ուր մնաց` կյանքումս կիրառեմ: Բայց երջանկության մասին մի աֆորիզմ կա, որ, կարելի է ասել, կյանքս զգալիորեն փոխել է: Ուղղակի էդ մեկը հենց սկզբից շատ ուժեղ տպավորվեց մեջս, մի տեսակ մինչև ուղնուծուծը իմը դարձավ, ու դա կարդալուց հետո իսկապես սկսեցի փորձել հետևել էդ մտքին: Խոսքս էն մտքի մասին է, որ արդեն տարիներ շարունակ Ակումբի ստորագրությունս է. «Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ»: Չգիտեմ, գուցե էս աֆորիզմին հանդիպելիս ես ուղղակի արդեն հոգեպես պատրաստ էի էդ մոտեցումը կյանքումս կիրառելուն, աֆորիզմն ուղղակի գրավեց ինձ իր հակիրճ ու դիպուկ ձևակերպմամբ, բայց էդ օրվանից սա իմ կարգախոսներից մեկը դարձավ: Ընդամենը մի համառոտ նախադասություն, որում կարծես ամեն ինչ ասված է:

Շատ մտքեր ու դիտարկումներ կան, որ կարդում ես, հավանում, համաձայնում, բայց փորձը ցույց է տալիս, որ ամենաարժեքավորն ու ամենաարդյունավետ գործողը սովորաբար սեփական փորձով ու ուսումնասիրությունների շնորհիվ արածներն են: Իսկ նման ուսումնասիրություններ, կարծում եմ, բոլորն էլ կարող են անել, թեկուզև ինչ-որ չափով հիմնվելով այլոց ուսումնասիրությունների ու դիտարկումների վրա:

Ընդհանրապես իմ ուսումնասիրությունների արդյունքում եկել եմ էն համոզման, որ որոշ մարդիկ պարզապես ծնվում են երջանիկ: Խոսքը ոչ թե հաջող պայմաններում ծնված լինելու մասին է, այլ բնածին երջանիկ հոգեվիճակ ունենալու: Մարդիկ կան` իրենց բնույթով ի սկզբանե երջանիկ են` անկախ իրենց կյանքի հանգամանքներից, ունեցած-չունեցածից: Ու հենց էդ մարդիկ էլ, իմ կարծիքով, բավական հետաքրքիր օբյեկտ են երջանկություն երևույթն ուսումնասիրելու համար: Իրենց ուսումնասիրելով` կարելի է նկատել, թե հատկապես ո՛ր հատկանիշներով, հակումներով ու գործողություններով է պայմանավորված էդ երջանկություն կոչվածը, որին բոլորս ձգտում ենք, բայց կարծես քչերն են հասնում: Հա, էս մարդիկ ի սկզբանե ունեն էն ամենն, ինչ պետք է, բայց, իմ խորին համոզմամբ, ինչպես բազմաթիվ այլ բաներ, էս մեկն էլ, նույնիսկ ի սկզբանե չունենալու դեպքում, կարելի է ձեռք բերել` էդ ուղղությամբ որոշակի աշխատանք անելով:

Նշածս մարդիկ, ունենալով ամենատարբեր ֆինանսական, ընտանեկան և այլ կարգավիճակներ ու նույնիսկ տարբեր ինտելեկտուալ մակարդակներ, հստակ ապացուցում են, որ երջանկությունը ոչ թե արտաքին գործոններով պայմանավորված, այլ լրիվ ներսից եկող հոգեվիճակ է: Հա, էն միտքը, թե խելացի, կիրթ մարդկանց համար դժվար կամ անհնար է երջանիկ լինելը, իմ խորին համոզմամբ, միֆ է, չկա էդպիսի բան. սա պարզապես երջանկություն գտնելու մեջ ձախողված ինտելեկտուալների սիրած միտքն է` սեփական անհաջողությունն արդարացնելու համար:
Իսկ ո՞րն է էդ ներսից եկող հոգեվիճակը, որ երջանիկ է դարձնում մարդկանց: Եթե ուշադրություն դարձնենք, երջանիկ մարդիկ միշտ շնորհակալ ու գոհ են էն ամենից, ինչ ունեն: Սա, իհարկե, բնավ չի նշանակում, թե նրանք չեն ձգտում ավելիին, կամ երբեք չեն փորձում փոխել իրենց շուրջ եղած բացասականը, պարզապես ավելիին ձգտել կարելի է` միաժամանակ արդեն ունեցածդ գնահատելով ու վայելելով: Երջանիկ մարդիկ միշտ կենտրոնանում են իրենց կյանքում եղած դրականի վրա` անկախ առկա բացասականի քանակությունից: Այսինքն` երջանկությունը ոչ թե կյանքումդ բացասականի բացակայությունն է (բոլորս էլ գիտենք, որ սա ուղղակի անհնար է), այլ եղած դրականը գնահատելը, եղած դրականի համար շնորհակալ զգալը: Իսկ դրական բաներ, որոնց համար կարելի է գոհ ու շնորհակալ լինել, կան գրեթե ցանկացած մարդու կյանքում, ու դրանք բազմաթիվ են, պարզապես մարդն ինքն է ընտրում, թե որի վրա կենտրոնանա:

Ընդհանրապես ունեցածիդ համար շնորհակալ զգալն, իմ կարծիքով, երջանկության բանալին է: Ու սա նաև լրացնում է ներկա պահին երջանիկ լինելու կարևորության մասին միտքը` ի հակադրություն երջանկությունը որպես հեռավոր նպատակակետ դիտարկելու մոտեցման («երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ»): Կյանքի ամեն պահին ունեցածիդ մասին հիշելը, գնահատելը, դրա համար շնորհակալ զգալը շատ կարևոր է: Երբ ի սկզբանե չունես էս մտահոգեվիճակը, հեշտ չի, իհարկե, դրան իսկապես հասնել է պետք` հատուկ էդ ուղղությամբ աշխատելով: Հա, հարցը կարելի է լրիվ կենցաղային մակարդակ տեղափոխել ու ֆիքսել, որ երջանկության համար պետք է հատուկ գոհաշնորհակալական վարժություններ անել, իսկ ինչու՞ ոչ: Արթնանում ես, ոչ մի տեղդ չի ցավում` շնորհակալ եղիր, ոտք ու ձեռք ունես, կարող ես ազատ տեղաշարժվել` շնորհակալ եղիր դրա համար (նույնիսկ եթե մի ոտք կամ մի ձեռք ունես, էլի շնորհակալ եղիր, որովհետև կարող էիր էդ մեկն էլ չունենալ), ոչ մի սարսափելի, մահացու հիվանդություն չունես` շնորհակալ լինելու լուրջ պատճառ է, հարազատներդ ընդհանուր առմամբ լավ են, ողջ-առողջ են, քեզ սիրող գոնե մի հոգի կա` շնորհակալ եղիր, դասի կամ գործի գնալիս սիրուն տեսարանների կողքով/միջով ես անցնում` վայելիր էդ պահերը, գնահատիր ու շնորհակալ եղիր, որ քո կյանքում գեղեցկություն կա, սոված չես` շնորհակալ եղիր, գոնե երբեմն կարող ես քեզ թույլ տալ սիրածդ բանով զբաղվել` շնորհակալ եղիր էդ մեծագույն երջանկության համար:

Ըստ իս, ուղղակի խետք է աշխատել ավելի զգոն, ընկալունակ ու դիտողունակ լինել կյանքումդ առկա դրականը նկատելու, վայելելու ու գնահատելու համար: Երջանիկ լինելու ուրիշ տարբերակ ես չեմ տեսնում: Ու էս գիտակցությունն, իմ կարծիքով, պետք է ինքդ քո մեջ սերմանես հետևողականորեն, աշխատելով ամեն օր նորանոր դրական մանրուքներ գտնել, որոնց համար կարելի է շնորհակալ լինել: Ու եթե, այնուամենայնիվ, չես դիմանում ուրիշների հետ համեմատվելու գայթակղությանը, ապա համեմատելու դեպքում գոնե միշտ համեմատիր էն մարդկանց հետ, որոնք չունեն էն ամենը, ինչ դու ունես: Բայց հաստատ էդ մարդկանց կյանքում էլ կան բաներ, որոնց համար իրենք կարող են շնորհակալ լինել, ու դրանց առնվազն մի մասն էլ հաստատ դու՛ չունես: Ու դա լրիվ նորմալ է, ո՞վ է ասել, թե բոլորը պիտի ամեն ինչից հավասար քանակությամբ ունենան, որպեսզի երջանիկ լինեն. չունես` փորձի ունենալ, հիմա չի հաջողվում` ոչինչ, լիքը ուրիշ բաներ ունես ու դեռ կունենաս, ամեն դեպքում գոհ եղիր ունեցածովդ: Կամ եթե դժգոհ ես, հիշի էն բոլոր բաները, որոնք ունես, բայց կարող էիր և չունենալ: Հնարավոր չի երջանիկ լինել, երբ կյանքումդ ունեցած ամեն դրականի հետ կապված մտածում ես, որ էդպես էլ պիտի լիներ, իսկ բացասական հետ կապված` ախր ինչու՞ է էսպես:

Մի խոսքով` սեփական փորձից կարող եմ ասել, որ ինչքան շատ ես փորձում նկատել դրականը, էնքան հմտանում ես դրա մեջ, ինչքան շատ ես փորձում շնորհակալ լինել ունեցածիդ համար, էնքան սովորական ու բնական է դառնում էդ գիտակցումը: Ու սա կապ չունի բացասականի առկայությունը չնկատելու ու չգիտակցելու հետ. դրականը նկատելն ու գնահատելը բացասականի դեմ պայքարելուն ոչ միայն չի խանգարում, այլև ահագին օգնում է:

Մի խոսքով` երջանկությունը ինքդ քո մեջ աճեցնել, խնամել, պահպանել ու զարգացնել է պետք, ինչպես որ անում ենք բույսի, ծաղկի դեպքում: Ի ծնե էդ հատկությունը չունեցող մարդկանց դեպքում այն մշտական ու հետևողական խնամք է պահանջում, բայց ժամանակի հետ նաև հեշտանում ու թեթևանում է էդ խնամքը, որովհետև շատ բաներ արդեն դառնում են ինքնաբուխ ու ավելի քիչ են հատուկ մտածված ջանքեր պահանջում: Անկեղծ ասած` չգիտեմ` հնարավոր է արդյոք մի կյանքի ընթացքում հասնել էնպիսի մակարդակի, որ արդեն հատուկ էդ ուղղությամբ աշխատելու կարիք ընդհանրապես չլինի: Գուցե հնարավոր է, համոզված չեմ: Ես որ դեռ մշտական հետևողական աշխատանքի կարիք զգում եմ իմ երջանիկ հոգեվիճակը պահպանելու համար. պատահում է` վատ եմ խնամում ու համապատասխան հետևանքների արժանանում, բայց երբ էդ գիտակցումն ընդհանուր առմամբ առկա է, միշտ էլ կարելի է վերականգնվել ու շարունակել հետևողական աշխատանքը` «մարզավիճակը» պահպանելու համար:

Ես իսկապես անվերջ գոհ ու շնորհակալ եմ էն ամենի համար, ինչ ունեմ, չնայած անհրաժեշտության դեպքում կարող եմ նաև անվերջ թվարկել էն բաները, որոնք կուզենայի ունենալ, բայց չունեմ:

Շատ լավ դիտարկում էր։ Ընդհանրապես, սա էն տեսակ գրառումներից է, որոնք արդարացնում են ֆորումներին ու նման սոցիալ-ինֆորմացիոն ոլորտներին ժամանակ հատկացնելը, որտեղ հատուկենտ կարելի է արժեքավոր կամ օգտակար բաների ռաստ գալ։ "Էն տեսակ" ասելով՝ նկատի ունեմ այն, ինչը կոնկերետ գիտելիք է տալիս կոնկրետ բանի մասին, և էդ գիտելիքը ինչ-որ կարևոր հարց է լուծում քո կյանքում։
Բանաձևը շատ դիպուկ էիր գտել, Ան, այսինքն՝ հանգել էիր ճիշտ կետին։ Կա չէ՞, որ մարմնիդ վրա մի տեղ քոր է գալիս, ու էդ կետը շատ միկոսկոպիկ ճշգրիտ մի կետ է, բայց չեն գտնում հենց էդ միկրոսկոպիկը, այլ քորում են ինչ-որ տեղ մոտակայքում, երբեմն շատ մոտիկ, բայց ոչ հենց ճիշտ էպիկենտրոնը, ու թեև մոտակա քորոցներն էլի օգնում են քչից-շատից, բայց ճիշտ էպիկենտրոնին դիպչելը մի ուրիշ տեսակ բավարարություն է։ Այ սա հենց էդ կարգի դիպուկ կրակոց էր նշանակետին :)

Meme
29.11.2019, 09:59
Էստեղ երբեք գրառում չեմ արել ու հուսով եմ չեմ սխալվում

Քանի որ հեռախոսով եմ , մեջբերել չեմ կարող
CactuSoul ուզում էի ասել , որ օրագրիկումդ դրված ամեն շնորհակալության կոճակը սեղմելիս ինձ մեղավոր եմ զգում, որովհետեվ ինքս նեղվում եմ , որ դու տխուր էս
Ես քո կողքին եմ :8

Էսքանը …:(

ivy
30.11.2019, 12:45
Ալֆայի վերջին գրառումից (https://www.akumb.am/showthread.php/68012-%D4%B3%D5%B5%D5%B8%D6%82%D5%B2-%D5%B8%D6%82-%D5%A4%D5%BA%D6%80%D5%B8%D6%81?p=2597451&viewfull=1#post2597451) իմացա, որ Հերիկ գյուղում է, ու մի քիչ քչփորեցի, թե ինչ գյուղ է, ինչ կյանքով է ապրում։

Քանի որ Ալֆայի օրագրի առաջին գրառումը՝ մեռնող գյուղի մասին, տպավորվել էր իր հոռետեսական նոտաներով, որոշեցի հիմա պատասխանել էդ գրառմանը․

Սեպտեմբերի մեկին հինգ առաջին դասարանցի էին կանգնած մնացած 18 աշակերտների կողքին:
- Այս տարի աննախադեպ տարի է, դեռ ոչ մի անգամ այսքան շատ առաջին դասարանցի չէինք ունեցել, - ելույթի ժամանակ ասաց տնօրենը:
Արցունքները կառավարել չստացվեց, շուռ էի եկել, որ չտեսնեն: Փոքր գյուղերը հերթով մեռնում են, դրամական խրախուսանքներն ու մանր-մունր ծրագրերը դեր չեն խաղում, ավելի համակարգային ու ավելի շոշափելի փոփոխություններ են հարկավոր, որ մարդիկ ցանկանան մնալ:

Ալֆա ջան, Հերիկը մեռնող գյուղ չի, այլ ընդհակառակը՝ աճող ու զարգացող, ու տնօրենի խոսքը իսկապես ուրախություն պիտի առաջացներ։
Արժի խոնարհվել էդ մարդկանց առջև՝ իրենց գլուղի հանդեպ էդքան սեր ու հավատ ունենալու համար, որը օգնել է վերջին տասը տարում վերաբնակեցնել կյանքը կորցնող հողակտորը։
Ու նաև քեզ նման մարդկանց շնորհիվ է, որ գյուղի կյանքը նոր եռանդ է ստանալու՝ գնալով դեպի բարգավաճում և ոչ թե կործանում։

Մի հոդված Հերիկ գյուղի մասին․

Հերիկ. հրաշքով փրկված ու զարգացող գյուղը

Բերձորից 45 կմ հեռավորության վրա գտնվող Հերիկ գյուղում աշակերտներն արդեն նորակառույց դպրոցում են սովորում։ «Հայրենասեր» կազմակերպության ջանքերով կառուցված դպրոցը նպաստել է գյուղում նոր ընտանիքների վերաբնակեցման որոշում կայացնելուն։ «Արմենպրես»-ը ներկայացնում է արցախաբնակ Թամարա Գրիգորյանի ծավալուն հոդվածը գյուղի անցուդարձի վերաբերյալ։

Գյուղի մասին

Հերիկ գյուղը Մոշաթաղ եւ Բերդիկ գյուղերի հետ մտնում է Մոշաթաղ համայնքի մեջ: Հերիկը գտնվում է Քաշաթաղի շրջկենտրոն Բերձորից 45 կմ հեռավորության վրա, դեպի հյուսիս-արեւելք: Գյուղն ազատագրվել է Արցախյան պատերազմի ժամանակ, 1991-92 թթ.: Գյուղի վերաբնակեցումն սկսվել է 1995-96 թթ.: Այդ տարիներին գյուղում եղել է 30 տնտեսություն: Վերաբնակեցումից հետո դեռ մի քանի տարի գյուղում էլեկտրականություն չի եղել, Հերիկ գյուղի երեխաները դպրոց չեն ունեցել:

Մի անգամ դատարկված ու նորից վերաբնակեցված Հերիկը

Էլեկտրականության, դպրոցի բացակայության պատճառով Հերիկը 1999-2000-ական թվականներին սկսել է դատարկվել: Թվում էր, թե գյուղի կործանումն անխուսափելի է: Սակայն գյուղին վիճակված էր ապրել ու վերածնվել. գյուղում միայնակ մնացած Բակունց եղբայրների երկու ընտանիքները պահպանել ու հսկել են ամբողջ գյուղը, թույլ չեն տվել տներին ավերվել: Եվ այդ տները պետք է մի օր ծառայեին նոր վերաբնակիչներին:

2009-2010 թթ. Քաշաթաղի շրջվարչակազմի ղեկավարության հատուկ որոշմամբ Հերիկն սկսվել է կրկին վերաբնակեցվել: Այստեղ տեղափոխվել են մի քանի ընտանիքներ, գյուղն ապահովվել է էլեկտրականությամբ:

«Հայրենասեր»-ի կողմից կառուցված դպրոցը՝ գյուղի զարգացման գրավական

Որոշ տարրական պայմաններով ապահովվելուց հետո էլ, սակայն, գյուղում առաջնային էր մնում դպրոցի հարցը: Հերիկ գյուղի երեխաները դասերն անց էին կացնում կիսախարխուլ ու խոնավ մի տան մեջ: Ծնողներն ամեն օր մտածում էին երեխաներին օր առաջ այդ դպրոցից, հետեւաբար՝ գյուղից հեռացնելու մասին: Շատ ընտանիքներ խուսափում էին վերաբնակվել Հերիկում՝ հաշվի առնելով հենց դպրոցի անմխիթար վիճակը:

Համայնքապետ Սիրակ Սողոմոնյանի խոսքով, շատերն էին թերահավատորեն նայում այն շենքի ավերակին, որը նախատեսվում էր վերակառուցել որպես նոր ու ժամանակակից դպրոց: Շատերը չէին հավատում ծրագրի հնարավոր լինելուն. ծրագրին, սակայն, հավատացին «Հայրենասեր» կազմակերպությունն ու իր նվիրատուները: Մի քանի ամսվա մեջ հնարավոր եղավ ավերակը վերածել հարմարավետ ու մաքուր դպրոցի: Այսօր արդեն նոր ընտանիքներ են գալիս գյուղ՝ հաշվի առնելով դպրոցի առկայությունը: «Սեպտեմբերի մեկին, մի ընտանիք տեղափոխվեց մեզ մոտ, երեք երեխա ունեն: Թուֆենկյան հիմնադրամն էլ որոշել է մեր գյուղում մի քանի բնակելի տներ կառուցել՝ հաշվի առնելով այն, որ մեր գյուղում արդեն ժամանակակից ու բարեկարգ դպրոց կա»,-տեղեկացրեց Սիրակ Սողոմոնյանը:

Հերիկում կառուցված դպրոցն այսօր դարձել է գյուղի լինելիության, զարգացման ու կայացման գրավականը:

Հերիկն այսօր

Հերիկում այսօր 12 տնտեսություն կա: Գյուղն այսօր լիահույս է ապագայի հանդեպ: Ծնողը տեսնելով իր երեխայի համար կառուցված դպրոցը, այլեւս չի մտածում նրան որեւէ տեղ տեղափոխելու մասին: Երեխան էլ այսօր մեծ ուրախությամբ է գնում մաքուր ու բարեկարգ, դեռեւս նախորդ տարի միայն երազանք թվացող դպրոց:

Գյուղի բնակիչները, ենթակառուցվածքների առկայության դեպքում, պատրաստ են ապրել ու աշխատել Հերիկում: Գյուղի դիրքը թույլ է տալիս մեծ ծավալով ցորեն, գարի մշակել, ինչով էլ գյուղացիները հիմնականում զբաղվում են:

Այսօր նաեւ բարեկարգվում են գյուղի ճանապարհները: Համայնքապետն ասում է, որ ճանապարհների բարեկարգման ընթացքում մի քանի խաչքարեր են հայտնաբերել, որոնք տեղափոխվել են գյուղում գոյություն ունեցող միջնադարյան եկեղեցու բակ:

Հերիկն ազատագրվել է հայ ազատամարտիկի կյանքի գնով, հայրենիքի այս հողակտորը սրբագործված է հայ զինվորի արյունով: Հերիկցիները սա քաջ են գիտակցում: Հենց այդ պատճառով ապրիլյան առաջին օրերին նրանք առաջիններից էին, որ մոռանալով տուն ու աշխատանք՝ կամավոր շտապեցին սահման: «Իհարկե, առաջինն ենք մեկնել, միայն Հերիկից 6-7, իսկ մեր ամբողջ համայնքից միասին՝ մոտ 45 հոգի մեկնել են առաջնագիծ ու ակտիվորեն մասնակցել հայրենիքի պաշտպանությանը: Մեկնել ենք, քանի որ մենք շատ լավ հասկանում ենք, թե ինչու ենք այստեղ ապրում», հպարտորեն ասում է համայնքապետ Սիրակ Սողոմոնյանը:

Նրա ձայնի մեջ վստահություն ու ուրախություն է զգացվում. համայնքապետն իսկապես ուրախ է կառուցված դպրոցի համար, ուրախ է, որ Հերիկ գյուղն այսուհետ ապրելու է լիարժեք կյանքով, ուրախ է, որ իր համայնքից ոչ թե մարդիկ հեռանալու են ու հեռացնեն իրենց երեխաներին, այլ ձգտելու են իրենց երեխաներին բերել այստեղ՝ մաքուր ու հարմարավետ դպրոցում սովորելու:

Հերիկն արժանի է լավագույն ապագայի եւ կունենա այն:

Թամարա Գրիգորյան

Հղում (https://armenpress.am/arm/news/861509/herik-the-village-saved-by-miracle.html)

Գաղթական
01.12.2019, 02:21
P.S. Եթե գիտեք, թե Ամստերդամում որտեղ կարելի է հայկական կոնյակ ճարել, ձեն հանեք։ Ռիգայում իհարկե գիտեմ, բայց մտադիր եմ միայն ձեռքի ուղեբեռով թռնել։

Ապեր, նոր զանգեցի հարցրեցի.
Ամստերդամում 2 հայկական խանութ կար, բայց ասում են ոնց-որ մեկը փակվել ա:
Իսկ մեկն էլ էս ա (https://minimixamsterdam.com/nl/25-armeense-producten):
ՈՒղղակի Հոլանդիայում թունդ խմիչք ծախելու համար հատուկ թույլտվություն ա պետք հանել:
Հասկանալի չի, թե էս Միքս Մարկտը կոնյակ ունի, թե չէ, որտև սայտում գրած ա գարեջրեր ու այլ ալկոհոլային խմիչքներ, բայց մենակ գարեջրերն ա երևում:

Փոխարենը ՈՒտրեխտի հայկական խանութում հաստատ կոնյակի մեծ տեսականի ունեն:
Էս (http://www.slavjanskidvor.nl) էդ խանութի սայտն ա, էս էլ՝ (https://www.hayfood.nl/Sterke_dranken_hayfood/brandy-hayfood) էդ խանութի տիրոջ օնլայն հայկական խանութն ա:
ՈՒտրեխտից Ամստերդամ՝ գիտես երևի, 1ժ ա ինչ ա՝ գնացքով:

Ամեն դեպքում, եթե տեղ հասնես ու հանկարծ նենց լինի, որ ոչ մի ձև չճարես, ինձ գրի, կասեմ կբերեն կհասցնեն:

One_Way_Ticket
01.12.2019, 02:26

Մերսի! Ուտրեխտ գնալը մի քիչ նպատակահարմար չի թվում, ավելի լավ է՝ ուրիշ նվեր մտածեմ, բայց դե էդ տարբերակն էլ նկատի կունենամ։

Գաղթական
01.12.2019, 02:32
Մերսի! Ուտրեխտ գնալը մի քիչ նպատակահարմար չի թվում, ավելի լավ է՝ ուրիշ նվեր մտածեմ, բայց դե էդ տարբերակն էլ նկատի կունենամ։

Ի դեպ՝ եթե կոնյակը հարցական ա, ապա հայկական գինիներ Ամստերդամի Միքս Մարկտում հաստատ կա:

Quyr Qery
01.12.2019, 04:29
Ժողովուրդ, բարի երեկո, մի հարց ունեմ, չգիտեմ որտեղ տամ:
Ինչքան փնտրեցի չգտա, անգլերեն լեզվում կա՞ նենց դեպք, որ Your You դերանունները գրվեն մեծատառ:

Mephistopheles
01.12.2019, 05:10
Ժողովուրդ, բարի երեկո, մի հարց ունեմ, չգիտեմ որտեղ տամ:
Ինչքան փնտրեցի չգտա, անգլերեն լեզվում կա՞ նենց դեպք, որ Your You դերանունները գրվեն մեծատառ:

Նախադաության սկզբու՞մ...

Quyr Qery
01.12.2019, 06:35
Նախադաության սկզբու՞մ...

Լավ էլի, Մեֆ: Բնականաբար, ոչ: Նախադասության մեջ՝ իբրև հարգալից դիմելաձև:

Mephistopheles
01.12.2019, 08:15
Լավ էլի, Մեֆ: Բնականաբար, ոչ: Նախադասության մեջ՝ իբրև հարգալից դիմելաձև:

Բայարգե կա... մի երկու արտահայտություն կա, որ մենակ մեծատառով ա... ու բոլոր տառերն են մեծատառով գրվում

Quyr Qery
01.12.2019, 08:29
Մեֆ, դե չէ, էլի, դրանք գիտեմ : :8
Ուրիշ:

Mephistopheles
01.12.2019, 09:46
Մեֆ, դե չէ, էլի, դրանք գիտեմ : :8
Ուրիշ:

Ուրիշ չկա, էտ ա....

Վիշապ
01.12.2019, 11:36
․․․երբ իմացա, որ չվերթս քսան րոպեով հետաձգվում է։․․․
․․․Երևանը մնաց մյուս անգամ՝ մանրամասն պլանավորելով, ավելի շատ օրերով ու ոչ այսքան հաճախ։ Երևանը հեռու է, այնտեղ հասնելու համար մի քանի ինքնաթիռ է պետք փոխել։

։Ճ Մեր Երևան թռնելը համարյա միշտ պրոբլեմներով է եղել, հենց հիմա էլ չվերթի գրաֆիկը փոխվել է, ու Լոս ավելի ուշ ենք հասնում, քան Լոսից ՍՖ թռիչքն է ։Ճ Մեր low cost միջնորդն էլ առաջարկում ա մի գիշեր անցկացնել Լոսում, որը խեղկատակություն է, ստիպված մեր հաշվին ուրիշ չվերթով կթռնենք։ Երևանը կոֆե խմելու ստոպ դարձնելու համար կամ պետք է պետք է ուղիղ թռիչքների քաղաքներում ապրել, ասենք Մոսկվա, Փարիզ, Վիեննա, կամ էլ՝ Դիլիջանում ։Ճ

Հ․Գ․ Ականջիս օղ արեցի, էլ էժան միջնորդներից (Vayama) տոմս չառնել, ավելի լավ է անմիջապես ավիակամպանիայից, թեկուզ ավելի թանկ։

One_Way_Ticket
01.12.2019, 15:31
Հ․Գ․ Ականջիս օղ արեցի, էլ էժան միջնորդներից (Vayama) տոմս չառնել, ավելի լավ է անմիջապես ավիակամպանիայից, թեկուզ ավելի թանկ։
Ես վաղուց եմ դա ականջիս օղ արել։ Հենց տոմսիդ հետ փոփոխություն անելու կարիք եղավ, միջնորդի առկայությունը ՄԵԾ գլխացավանք է ստեղծում։
Երբեմն, չնայած, նպատակահարմար է։ Օրինակ, air baltic-ի կայքում չես կարող multi-city տոմս գնել, իսկ expedia-ում կարող ես։ Մեկ այլ օրինակ, Աէրոֆլոտի կայքում (ու ինձ թվում է՝ ցանկացած ռուսական կայքում) տոմս գնելիս պարտադիր պիտի անձնագրային տվյալները նշես, բայց պատահում է, որ մինչև թռիքչի օրը պլանավորում ես անձնագիրդ փոխել։ Կամ շատ ռուսական կայքեր ընդհանրապես արտասահմանյան քարտերով վճարում չեն ընդունում (այս մեկը Աէրոֆլոտին չի վերաբերվում)։ Էլի expedia-ն փրկում է։

Գաղթական
01.12.2019, 16:00
Ո՞վ գիտի, միջնորդի օգուտը ո՞րն է, որ ինքը նույն չվերթի տոմսը կարող է ավելի էժան վաճառել, քան հենց ավիաընկերությունը:

Իմ դեպքում օրինակ՝ գնված տոմսը, ավիաընկերության կայքում գրված պահանջների համաձայն, վերադարձման ու փոխհատուցման ենթակա է:
Բայց միջնորդն ասում ա՝ ենթակա չի, որտև «հատուկ տարիֆով» ես գնել ու դրա համար «հատուկ պայմաններ» են գործում:
ՈՒ, հետաքրքիրն էն ա, որ էդ «հատուկ պայման»-ների մասին ոչ մի տեղ գրված չի: Միայն ինքը գիտի դրա մասին:

One_Way_Ticket
01.12.2019, 16:08

Մեծ հավանականությամբ մի տեղ պտիչկա ես դրել, որ ընդունում ես terms and conditions-ը, ու դրա հղումով գրված են էդ հատուկ պայմանները։ Միջնորդները սովորաբար ուշադիր են տենց հարցերում, որ իրավական բողոքի շանս չունենաս։
Թե ինչպես են կարողանում ավելի էժան վաճառել, դա պետք է կոնկրետ դեպքի վրա նայել։ Ավիատոմսերի գնագոյացումն այնքան բարդ թեմա է, որ ունիվերսալ ռեցեպտներ գրեթե գոյություն չունեն։
Իմ ընկերները մի անգամ միջնորդով գտել են էժան տոմս, հետո զանգել Qantas-ին (ավստրալիական ամենահայտնի ավիաընկերությանը) ու ըստ իրենց best price guarantee-ի պահանջել այդ գնով իրենց վաճառել տոմսը։ Qantas-ը նայել է, համեմատել է, զարմացել է, ընդունել է պահանջը։ Այնպես որ դա էլ է տարբերակ, եթե ավիաընկերությունը լավագույն գին է երաշխավորում իր կայքում, ու եթե հավես ունեք իրենց դա ապացուցելու։

StrangeLittleGirl
01.12.2019, 16:42
։Ճ Մեր Երևան թռնելը համարյա միշտ պրոբլեմներով է եղել, հենց հիմա էլ չվերթի գրաֆիկը փոխվել է, ու Լոս ավելի ուշ ենք հասնում, քան Լոսից ՍՖ թռիչքն է ։Ճ Մեր low cost միջնորդն էլ առաջարկում ա մի գիշեր անցկացնել Լոսում, որը խեղկատակություն է, ստիպված մեր հաշվին ուրիշ չվերթով կթռնենք։ Երևանը կոֆե խմելու ստոպ դարձնելու համար կամ պետք է պետք է ուղիղ թռիչքների քաղաքներում ապրել, ասենք Մոսկվա, Փարիզ, Վիեննա, կամ էլ՝ Դիլիջանում ։Ճ

Հ․Գ․ Ականջիս օղ արեցի, էլ էժան միջնորդներից (Vayama) տոմս չառնել, ավելի լավ է անմիջապես ավիակամպանիայից, թեկուզ ավելի թանկ։

Սենց դեպքերում սովորաբար ավստրիականը սպասում ա։ Քանի՜-քանի՜ դեպք ա էղել, որ ինքնաթիռում նստած ենք էղել, ասել են՝ ուշանում ենք, որտև ուղևորների ենք սպասում։ Կամ հենց ես ինքս եմ ուշացած չվերթից հասել, սպասել են. առաջին անգամը չէր, որ ավստրիականի հետ կարճ տրանզիտով էի թռնում, ուղղակի երևի ամենակարճն էր, մինչև հիմա գոնե քառասուն-հիսուն րոպե միշտ էղել ա արանքում։ Էս անգամ չգիտեմ ինչու չսպասեցին։ Երևի կա՛մ որովհետև միակն էի, ու իրանց համար ավելի էժան էր փոխհատուցելը, քան մի քիչ ուշացում տալը (չնայած մի հոգի էլ իմ օրի, Ամստերդամից էր գալիս), կա՛մ եղանակի տեսությանը ծանոթ էին, պիտի արագ հասնեին, հետ գային, մինչև մառախուղը։

Իսկ միջնորդներից ես էլ վաղուց չեմ առնում, անմիջապես ավիաուղիներից եմ առնում, տոմսս փոխելն էլ երկու րոպե տևեց։ Միջնորդներից մի անգամ քաշվել եմ, երբ էլի պետք էր հնարավորինս արագ Երևան հասնել, տոմսս պիտի փոխեի։ Փոխելը սարսափելի ավելի թանկ էր գալիս, քան ուղղակի գնալ, ավիաուղիներից նոր տոմս առնելը։ Էլ չասեմ մնացած բարդությունների մասին։

Varzor
01.12.2019, 23:10
Ժողովուրդ, բարի երեկո, մի հարց ունեմ, չգիտեմ որտեղ տամ:
Ինչքան փնտրեցի չգտա, անգլերեն լեզվում կա՞ նենց դեպք, որ Your You դերանունները գրվեն մեծատառ:

Ժամանակին բրիտանական անգլերենում գործածվել է` հատուկ շեշտելու համար դիմացինի/հասցետիրոջ բարձ դիրքը: Մասնավորապես այդպես են դիմել արքային/թագուհուն, արքայական ընտանիքի անդամներին, բարձրաստիճան ազնվականներին և հոգևորականներին:

Որքանով տեզյակ եմ (մի երկու տարի առաջ դասախոսիս նույն հարցն եմ տվել :) ) Ներկայումս կիրառվում է միայն Բրիտանական արքունիքի հետ առնչվող պաշտոնական գրագրությունում: Այլ տեղերում կիրառությունից դուրս է եկել:
Ամերիկյան անգլերենում` առավել ևս :)

Տրիբուն
03.12.2019, 19:49
Տրիբուն :love
նկարը տենալուց հետո:

Ադամ ջան, ես հիմա սրա տակից ո՞նց եմ դուրս գալու: :))

Lion
03.12.2019, 22:36
Ասի՝ նա վսյակի մտնեմ էս թեման (https://www.akumb.am/showthread.php/62547-%D5%8D%D5%AB%D6%80%D5%B8-%D5%AD%D5%B8%D5%BD%D5%BF%D5%B8%D5%BE%D5%A1%D5%B6%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%B8%D6%82%D5%B6-%D5%A1%D5%AF%D5%B8%D6%82%D5%B4%D5%A2%D6%81%D5%B8%D6%82%D5%B6), էլի...

Էն էլ հիասթափություն...

CactuSoul
12.12.2019, 00:49
Ես քեզ շա՜տ սիրում եմ :aaa

Ես էլ: :love

Յոհաննես
12.12.2019, 00:51
Ես էլ: :love

ճիշտը երեքնա...նենց որ ես էլ

Գաղթական
12.12.2019, 20:56
Իմ դեպքում օրինակ՝ գնված տոմսը, ավիաընկերության կայքում գրված պահանջների համաձայն, վերադարձման ու փոխհատուցման ենթակա է:
Բայց միջնորդն ասում ա՝ ենթակա չի, որտև «հատուկ տարիֆով» ես գնել ու դրա համար «հատուկ պայմաններ» են գործում:

Հալալ ա բայց ուկրաինացիքին:

ՈՒղիղ իրենց հետ կապվեցի, սիտուացիան բացատրեցի ու երկար բանակցություններից հետո մարդիկ ասեցին կօգնենք:
Ժողով արեցին ու որոշեցին ամբողջությամբ փոխհատուցել՝ 8-12 շաբաթվա ընթացքում:

Սրանից հետո էլ տենց անհեռատես բան չեմ անի՝ առանց քէնսըլի հնարավորության տոմս գնել:

One_Way_Ticket
13.12.2019, 01:52
Սրանից հետո էլ տենց անհեռատես բան չեմ անի՝ առանց քէնսըլի հնարավորության տոմս գնել:
Կասկածելի պնդում է։ Առանց քենսլի հնարավորության տոմսերը հիմնականում շատ ավելի էժան են։ Եթե հաճախ չես քենսլ անելու, ավելի ձեռնտու է մի անգամ տոմսի գումարը կորցնել, քան տասը անգամ այդ հնարավորության համար լրացուցիչ վճարել։

Գաղթական
13.12.2019, 03:55

Չգիտեմ, որ ավիաընկերության տոմսերն ի նկատի ունես, որ առանց քէնսլի շատ ավելի էժան են:
Ինձ հանդիպած բոլոր դեպքերում €10-ի կարգի էր ուզում ավելացնեի՝ քէնսըլի հնարավորության համար:

Վիշապ
19.12.2019, 23:34
Երեկ Սոնյան ինձ ասեց, որ ինձ շատ սիրում է՝ «չնայած որ ես ուրիշ երկրից եմ»։

Մինչև հիմա ուշքի չեմ գալիս էդ ասածից։ Էնքան սխալ հնչեց իմ ականջին։
Նախ, որ ինքն ինձ ու իրեն «տարբեր երկրներից» է ընկալում․ երևի էդպես էլ պիտի լիներ, բայց դե անսպասելի էր իրենից դա լսելը։ Սա առաջին անգամ էր, որ հստակ ասեց՝ ինքն էս երկրից է, ես՝ չէ։
Հետո էն, որ «ուրիշ երկրից» մեկին սիրելը պիտի «չնայածով» կապակցվի կամ ընդհանրապես ինչ-որ ձևով շեշտվի՝ զգացմունքների / վերաբերմունքի կոնտեքստում։

Երեխեքի լավն էն է, որ ինչ մտածում են, էդպես էլ ասում են՝ առանց կոսմետիկ միջամտության։ Երևի մեծերից շատերն էլ են նույն կերպ մտածում, որ ինչ-որ մեկին հավանում են՝ «չնայած, որ ուրիշ երկրից է», կամ որ չեն հավանում, «որովհետև ուրիշ երկրից է», ու որ էդ ուրիշ երկրից լինելը անպայմանորեն կպած է տվյալ մարդու հանդեպ իրենց վերաբերմունքին՝ կամ չնայած-ով, կամ որովհետև-ով, կամ ուրիշ մի ձևով։ Բարձրաձայնեն դա, թե չբարձրաձայնեն։
Երեխեքի մտածելակերպում ինչ-որ բաներ փոխելը դեռ անհնարի սահմաններում չի, իսկ մեծերի դեպքում, ցավոք, ամեն ինչ շատ ավելի դժվար է։

Ինձ թվում է, մտքին եղել է՝ «չնայած, որ հայ ես», մի քիչ փորձել է նրբանկատ լինել ։Ճ

Յոհաննես
22.12.2019, 22:50
ես երևի լիքը պատմել եմ, որ մեծացել եմ տատիս ու պապիս տանը, մինչև կկառուցեին մեր տունն ու 150 մետր աջ կտեղափոխվեինք, կամ ձախ, կախված նրանից մեջքո՞վ եք նայում մեր տանը թե՞ դեմքով։

պապիս տանը, իմ սենյակի հատակին մի փոքր, մի գրչի հաստության անցք կար, որտեղ ճակատագրի հեգնանքով կամ չգիտեմ ինչի հեգնանքով, ընկնում էին բոլոր ամենասիրելի գրիչներս ու կորում անդարձ, որովհետև դե հանել չէր լինի։ պապաս ու հոպարս պատմում էին, թե ոնց են լակոտ ժամանակ իրենց մահճակալի տակ, հատակի վրա անցք բացել, որ ծխախոտի մնացորդները էնտեղ գցեն։ ու թե ոնց ա պապս ջղայինացել, երբ իմացել ա, որ իր երկու թառլան տղերքը ծխում են։ ու դե էդ օրվանից հետո էլ էդ անցքը պետք չի էկել, որովհետև կարիք չկար թաքցնելու էն ինչ արդեն հայտնի էր։

ու ես չգիտեմ ինչի նստած մտածում եմ էդ անցքում կորած բոլոր սիրուն գրիչներիս ու էն մասին թե ինչի են մարդիկ բարկանում երբ իրենց երեխաները անում են էն, ինչ սովորել են հենց իրենցից։

Գոլդ ժամ ես բռնցրել

Նիկեա
23.12.2019, 01:03
Գոլդ ժամ ես բռնցրել

ափսոս ուշ տեսա, երազանք պահեի :))

Յոհաննես
23.12.2019, 03:53
ափսոս ուշ տեսա, երազանք պահեի :))

արխային,մեկա չի կատարվում ։/

ivy
25.12.2019, 15:31
Նոր տարին էլ արդեն նույնը չի ... եղանակների անոմալիան էլ մի կողմից ... հարցումներից պարզվեց, որ ընկերներիս մեծամասնությունը նույնպես նախատոնական տրամադրություն այլևս չի ունենում...

Էն տատիկ-պապիկները որ նստում փնթփնթում են, թե բա՝ հեյ գիդի ժամանակներ, բա մեր վախտով սե՞նց էր, չէ, էլ առաջվանը չի :nea

Հիմա էդ ա, էլ ոչ Նոր տարին ա Նոր տարի, ոչ տրամադրությունն ա տրամադրություն, ոչ էլ տոնածառը՝ տոնածառ :P

Sambitbaba
25.12.2019, 22:19

Պառավել եք, պառավել... այ-այ-այ...

Վիշապ
26.12.2019, 04:34
666 էջի վրա ենք, մեղայասու ․․․

Արա՜, ես էլ ասում եմ՝ որտե՞ղ է սատանան․․․:8

ivy
03.01.2020, 23:32
Երբ գարնանն ընկերներիցս մեկը 21 տարեկանում մահացավ, էս տարին ես նզովում էի, մտածում էի էլ լավ չեմ լինի, դեպրեսիվ ու մռայլ տրամադրություն էր։ Ես որոշել էի ատել 2019-ը, բայց գյուղում ես երջանկություն ու խաղաղություն գտա՝ չնայած բոլոր դժվարություններին։ Մայրիկիս մահից մի շաբաթ առաջ ես զգում էի աղետը։ Ահավոր հիվանդ էի ու մտածում էի, որ իմ ժամանակը եկել է։ Բայց սեփական մահից ավելի սարսափելի էր աշխարհում ամենահարազատ մարդուն կորցնելը։ 2020-ին ընդառաջ բոլորը հույս ու երջանկություն են մաղթում, իսկ ես էնքան խճճված եմ, որ ոչ մի հույսի, առավել ևս երջանկության ստվեր անգամ չկա։ Գյուղից հեռացա, որ հայրիկի մոտ լինեմ, մոտ գյուղ տեղափոխելը լիքը եթեներից է կախված, չգիտեմ կստացվի, թե ոչ։ Հենց էդ անորոշության պատճառով նաև չեմ կարող ուղեղս լցնել նոր աշխատանք որոնելով։ Եթե մի զբաղմունք, մի եկամուտ չլինի, ես չգիտեմ, թե ոնց եմ հաղթահարելու համակողմանի ճգնաժամերը։ Ու էս ամենի ֆոնին ես խրախուսում եմ ընկերներիս նոր գործ սկսել, իմ ցավը թողած իրենց դարդերն եմ լսում, սպունգի նման բոլոր ցավերը ներս քաշում, հետո, թե մեկը որոշի ինձ քամել, էնքան ցավ հետ կլցվի աշխարհ, որ ավելի լավ ա առանց էս ամենը թոթափելու ուղղակի սիրտս չդիմանա, պայթի։

Չգիտեմ՝ ինչով և ոնց է հնարավոր Ալֆային օգնել, ու երևի մենակ ես չեմ, որ մտածում եմ էս հարցի շուրջ, ու երևի մենակ իմ սիրտը չի, որ կտրտվում է իր օրագրային գրառումներից:

Վիշապ
03.01.2020, 23:44
Չգիտեմ՝ ինչով և ոնց է հնարավոր Ալֆային օգնել, ու երևի մենակ ես չեմ, որ մտածում եմ էս հարցի շուրջ, ու երևի մենակ իմ սիրտը չի, որ կտրտվում է իր օրագրային գրառումներից:

Ինձ թվում է՝ Ալֆային ամենաշատը կօգնի ու օգնում է Ալֆան, էս պահին մեջ մեջի ամենաուժեղը ինքն է։ Բայց ոնց որ ասեց, որ երբ պահը գա, կասի։ Մենք էլ, ինձ թվում է, պատրաստ ենք։

StrangeLittleGirl
04.01.2020, 01:47
Չգիտեմ՝ ինչով և ոնց է հնարավոր Ալֆային օգնել, ու երևի մենակ ես չեմ, որ մտածում եմ էս հարցի շուրջ, ու երևի մենակ իմ սիրտը չի, որ կտրտվում է իր օրագրային գրառումներից:

Ես չէի տեսել, էսօր տեսա։ Չգիտեմ, չգիտեմ։

Alphaone
04.01.2020, 02:53
Այվ, անչափ շնորհակալ եմ, ինձ ուղղակի պետք ա արտահայտվել։ Հիմա է, որ խնդրել եմ ինձ հայրիկին մոտ գյուղ տեղափոխել, դեռ պատասխան չկա ու լիքը հիմնավոր, անհիմն հիմար փաստաթղթեր են պահանջում, որ էլի ամեն ինչ ձգձգում է։ Ու քանի դեռ անորոշ վիճակ ա, չգիտեմ ինչ անեմ, որ միտքս զբաղեցնեմ, նորից ու նորից ինքնախարազանման ու հուսահատության փուլերով չանցնեմ։ Հենց հստակ ինձ կամ տեղափոխեն կամ գրողի ծոցն ուղարկեն, շատ արագ մի զբաղմունք կճարեմ, որ գլխովին խրվեմ դրա մեջ, էս ամենը վերապրեմ։

StrangeLittleGirl
08.01.2020, 14:20
Երեկ, երբ դուրս էի գալիս աշխատանքից, դեռ լրիվ մթնած չէր, մինչդեռ երեք շաբաթ առաջ՝ տարեմուտի վերջին աշխատանքային օրվա ավարտն արդեն լրիվ մութ էր: Լույսը հե՜տ է գալիս:
Կոլեգաս ասում է, որ մարդ պիտի իր էներգիան միշտ ներսից ստանա՝ անկախ արտաքին աշխարհից: Սովորաբար էդպես էլ կա. մենակ լույսի պակասն է, որ «ներսից» չեմ կարողանում կոմպենսացնել, ու հատկապես վերջին տարիներին զգում եմ, թե դա ինչքան բացասաբար է վրաս ազդում:
Սիրում եմ «սիրուն» թվեր, ու 2020-ն էդ առումով շատ համակրելի է թվում: Գերմանացիներն էլ մի հատուկ ձևի են անվանում էս տարեթիվը՝ ոչ թե երկու հազար քսան, այլ ուղղակի՝ քսան-քսան, ու էդ «ցվանցիգ-ցվանցիգ»-ը մի ձև ախորժելի է հնչում: Հետն էլ երկու քսանի արանքում մտովի պլյուս եմ դնում ու դառնում է էս տարվա իմ տարիքը՝ 40: Ինձ նենց հպարտ եմ զգում իմ քառասունով, ոնց որ դրակոնի լեվել հասած լինեմ: Դեռ մի քանի ամիս պիտի սպասեմ իհարկե, բայց ես արդեն սենց փքված ման եմ գալիս՝ իմ մոտակա քառասունից գոհ: Արդեն աչքի տակով ախմախ գրքեր եմ անցկացնում՝ կյանքը քառասունից հետո թեմաներով, հետն էլ երևի արժի ինչ-որ կրեմներ առնել, էն որ առավոտյան, թե քնելուց առաջ կանայք քսում են դեմքներին, աչքներին էլ վարունգի շերտեր են դնում:
Ախ, կյանքը նորից հրաշալի՜ է:

Ախ բայց էս մութուլույսի հարաբերականությունն ի՜նչ ուժեղ ա :D մենք ձմռանը Բեռլին֊Փարիզ ենք գնում, որ մի քիչ ցերեկային լույս տեսնենք։ Մյունխենում վաբշե կայֆ կլինի մեր մթության հետ համեմատած։ Բայց ընդհանրապես, էս տարի համատարած սաղի վրա մութը շատ վատ ա ազդել։ Ինչ֊որ բան էն չի։

Իսկ կրեմների պահով էլ. ես քառասուն չկամ, բայց ես էլ եմ սկսել օգտագործել։ Քառասունը լրացած մարդուցս եմ սովորել :D Նենց որ մենակ կանայք չեն։

ivy
12.01.2020, 00:20
Ֆեյսբուքի լրահոսում աչքովս ընկած «Գրետելն ու Հենզելը» նոր սարսափ ֆիլմի գովազդից եղբորս հետ խոսք բացվեց էն մասին, որ Թումանյանի հեքիաթներից շատերն էլ պակաս սարսափ ֆիլմերի սցենարներ չեն, մի քիչ երևակայություն, էֆեկտներ, ու լիարժեք սարսափը պատրաստ է: Էդ առումով երկուսս էլ առաջինը հիշեցինք «Կռնատ աղջիկը», հետո եղբայրս նշեց «Կացին ախպերը», ես էլ ասեցի, որ չէ, «Կացին ախպերը» իրապատում-հեքիաթ է, խնդիրն էնտեղ զուտ գյուղացիների ընկալումներն էին, ինքն էլ, թե` բայց իրապատումն էլ պակաս սարսափ չի: Ես էլ մտածեցի` մի անգամ էլ կարդամ հեքիաթը, ու որոնելիս հայտնաբերեցի, որ, փաստորեն, դրա մուլտն էլ կա: Նայեցինք. մի իսկական սարսափ, ինչպես Արշակը նկատեց. լրիվ սադո-մազո :)): Հեքիաթը մուլտի համեմատ լրիվ պուպուշություն է: Եթե չեք տեսել մուլտը, հանկարծ փոքր երեխաների հետ չնայեք: Մեկ էլ հետաքրքիր էր, որ սարսափ-մուլտֆիլմը եզրափակվում էր «Քեռին եկավ մեր բակը, դուլուլու, դուլուլու, մեր բակը» երգի մեղեդիով, ուղղակի իրենք երևի նկատի են ունեցել. «Կացինն եկավ մեր գեղը, դուլուլու, դուլուլու, մեր գեղը» :D:

Ի դեպ, նայելիս մտքովս անցավ, որ «Կացին ախպերն» ու «Հայելին» գաղափարական առումով ահագին նման են. երկուսն էլ մարդկանց տգիտության վրա հիմնված սարսափներ են: Բայց դաժանության առումով «Հայելին» հեչ համեմատելի չի «Կացին ախպոր» հետ:

Թումանյանի հեքիաթներից ամենասարսափելին ինձ համար «Ձախորդ Փանոսն»-ն էր։ Մանկությանս տարիներին ձայնասկավառակ ունեինք, որտեղ պատմում էին Թումանյանի հեքիաթները, ու էդ մի հեքիաթից շատ վախենում էի։ Լրիվ խուճապի մեջ էի ընկնում լսելիս, թե Փանոսի հետ ինչեր են կատարվում ու որ կատարվող բաները գնալով ավելի վատանում են։ Հատկապես էն մասը, որ մեկը ձեռքի ոսկորը գցում է, Փանոսի աչքը հանում, հետո շներն էլ «մի ճուռը պոկում են», շատ վախենալու էր, չնայած մինչև հիմա էլ չգիտեմ, թե էդ «ճուռն» ինչ էր, բայց հասկանալի էր, որ մարմնի մաս է։ Ահավոր հեքիաթ էր։

ivy
12.01.2020, 12:47
Էրեկ սա գրեցի, ու ինչ-որ ակումբային հիշողություններ առաջացան Ձախորդ Փանոսի հետ կապված:
Նոր քչփորեցի, գտա. մենք մի հատ էդպիսի գրական մրցույթ (https://www.akumb.am/showthread.php/60190-%D5%8D%D5%BF%D5%A5%D5%B2%D5%AE%D5%A1%D5%A3%D5%B8%D6%80%D5%AE%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6-%D5%B4%D6%80%D6%81%D5%B8%D6%82%D5%B5%D5%A9-%C2%AB%D5%94%D5%A1%D5%BB-%D5%86%D5%A1%D5%A6%D5%A1%D6%80%D5%B6-%D5%B8%D6%82-%D5%81%D5%A1%D5%AD%D5%B8%D6%80%D5%A4-%D5%93%D5%A1%D5%B6%D5%B8%D5%BD%D5%A8%C2%BB) ենք ունեցել, ու ես փաստորեն էդ հեքիաթը մի քիչ փոխած անվան տակ («Ձախ Փանոսը») «վերագրել եմ»՝ երևի մանկությանս տրավմաներից ազատվելու համար :))
Քիչ առաջ մի կերպ վերընթերցեցի. ոնց էլ հավես ունեի սենց ախմախություններ գրելու: Բայց դե լավ էր, որ Փանոսի պատմությունը բարի ավարտ էր գտել:

StrangeLittleGirl
12.01.2020, 23:04
Էն մի թեթև պարապ յութուբում քչփորելուց էս երգչի ու երգի պատմությունն ես նայում, ու հայտնաբերում ես, որ երգի բառերը աղջիկը վերցրել է իրեն փողոցում բուլիինգ անող ամբոխից, ու որ երգը իր բողոքի ճիչն ա, ու մի կես ժամ մանթո ես :(

https://www.youtube.com/watch?v=cCdLh3_qKU8
Ուրեմն էս Քրիսմըսին որ սկեսուրանց տանն էինք երեք օր, ընկերոջս ախպոր յոթ տարեկան աղջիկն էլ էր մեզ հետ։ Առավոտից իրիկուն զզվացնում էր, թե՝ Dance Monkey֊ն միացրեք։ Միացնում էինք, պարում էր։ Սաղիս գլուխը գնացել էր։ Որ էկա, տեսա ակումբում էլ Ռիփն ա պոստել, քիչ էր մնում՝ ինֆարկտ ստանայի։ Ու հիմա որ իմացա ինչի մասին ա, ընդհանրապես չեմ հասկանում, թե ինչու ա սենց պոպուլյար էրեխեքի շրջանում։

ivy
12.01.2020, 23:07

Բա ես որտեղից գիտեմ էդ երգը․ աղջիկս էր ամբողջ օրը տանը երգում ու հենց մոտավորապես էդ ձայնով :))
Բայց ինձ հենց մենակ ակուստիկ տարբերակն էր դուր եկել՝ դաշնամուրով ու դանդաղ։

Վիշապ
14.01.2020, 04:03
Էն որ կուզեի 70-80ակաների երիտասարդներին հարցնեի,թե էդքան հանճարեղ պատկերացումների ու մշակույթի մեջ ապրելով ո՞նց կարողացաք էսքան հավայի ապագա ստեղծել :(

Ես էդ թվերի երիտասադրների մեջ չեմ մտնում, բայց մեկ ա Յոհաննեսի էս «էն որ»-ը WTF ռեակցիա ա առաջացնում ու էլի մտքեր ։Ճ
Էն որ հիմիկվա երիտասարդների հնարավորություններն ունենալը մի 30 տարի առաջ երևակայությունից էլ դուրս էր, բայց մեկ ա դա չի նշանակում, որ նախորդ սերունդների բանուգործը ապագա սերունդների համար ապագա ստեղծելն էր (մեծ մասը երևի քարշ էր տալիս գոյությունը մինչև «լավ օրերի» գալը):
Ու լավ մշակույթն ու հանճարեղ պատկերացումները միշտ չի, որ բերում են սահուն ու պայծառ ապագայի, լավ մշակույթի դարաշրջաններ միշտ էլ մարդկության պատմության մեջ եղել են, որոնք նախորդել են պատերազմների, հոգևոր ճգնաժամների, սովի, համաճարակների ու այլ հոռի վիճակների։
Յոհաննեսի տարեկիցների բախտը կարող է մի բանով չի բերել՝ ինֆորմացիոն ու տեխնոլոգիական սուպեր-վերելքը զուգակցվում է հոգևոր կրիզիսի հետ (հլը որ թեթևի մեջ), մարդկությունը կամաց-կամաց հասնում է իր զարգանալու ներկայիս հնարավորությունների սահմաններին ու հերթական առաջընթացի ցիկլի ավարտին։ ՈՒ բնականոն ա թվում, որ ապագայում պիտի հերթական կրիզիսը լինի, ու դրանից հետո էլի հետաքրքիր բեկումների ու կրիզիների ցիկլներ։ Էս մի ցիկլի մեջ վայթե ամենաբախտավորը հենց Յոհաննեսի տարեկիցներն են, ու նման ա, որ նաև ամենաանշնորհակալները ։Ճ

StrangeLittleGirl
14.01.2020, 17:17

Երկար֊բարակ գրել էի, չգիտեմ ոնց գրածս կորավ֊գնաց։ Հավես չկա նույնը նորից գրելու։ Մենակ էն կարամ ասեմ, որ Յոհանը ճիշտ ա ասում, իրա սերունդն էլ անշնորհակալ չի, այլ նախորդ սերունդների ագահությունից, անհեռատեսությունից ու էգոիզմից տուժած ա, դեռ մի բան էլ նախորդ սերունդների քաքերը մաքրելու պատասխանատվությունն իրանց ուսերին ա ընկնելու։

Վիշապ
14.01.2020, 19:35

Նախ, եթե Հայաստանի մասին է խոսքը, ապա Յոհանի նշած սերունդը ոչ հանճարեղ պատկերացումներ ուներ, ոչ էլ մշակույթ, դրա համար էլ հիմա քաքի մեջ ա Հայատանը :Ճ
Եթե ընդհանուր աշխարհի մասին է խոսքը, ապա բարդ է, պիտի երկիր առ երկիր քննարկեք, ու կարող է որոշ երկրների համար էլ՝ շերտ առ շերտ, բայց ընդհանրացված՝ մարդկությունը վերջին 20-30 տարում է, որ ինչ-որ շոշափելի դրևորում է ցույց տալիս ապագայի մասին մտածելու ուղղությամբ, ալյա բնապահպանություն, ֆլան-ֆստան ու դեռևս մեկ է՝ աշխարհում տիրում է ագահությունը, անհեռատեսությունն ու էգոիզմը։
Չմեռնենք, մնանք սաղ, տեսնենք, թե հիմիկվա դժգոհ երիտասարդները ոնց են ինքնադրսևորվում, որպես ժուժկալ, ապագայի սերունդերի մասին մտածող ալտրուսիտներ։
Իմ հասկացածով, մարդկությունը ապագայի քաքի մասին լրջորեն մտածում է միայն էն ժամանակ, երբ այդ քաքը հասնում է սաղի քթին, ու էլի պարտադիր չի, լիքը թշվառ երկրներում քաքի մեջ են ապրում ու մաքրելու ոչ ճար ունեն, ոչ էլ ցանկություն։
Բայց էն որ հիմիկվա սերուդների հնարավորությունները մասնավորապես զարգացած ու զարգացող երկրներում տեխնիկապես ամենամեծն են, էդտեղ կասկած ես չունեմ։

Յոհաննես
15.01.2020, 00:54
Ես էլ երկար գրեցի,բայց իմը չկորավ :) Ճիշտ ես Վիշապ ջան :)

Վիշապ
15.01.2020, 02:34
․․․․ պիտի էս անիծյալ տոնզիլիտի հախից գամ, որ հիվանդ պառկել, նվնվալու փոխարեն էրեխեքիս համար հետաքրքիր, վառ, գունեղ դասեր անեմ։ Բայց ո՞նց, եթե ես հիմա սև էլ չեմ, խամրած գորշություն եմ, Հերիկի էն մառախլապատ օրերի նման, երբ անձրևը կաթալու փոխարեն ցրիվ էր գալիս օդում ու փաթիլի նման իջնում՝ մաշկի տակ ներծծվելով։
․․․

Ալֆա ջան, արի ակումբով փող քցվենք, գլաններդ վիրահատել տանք, նու եթե խրոնիկական է: Ինչքան երկար թողնես, վայթե էդքան բարդանալու է ու ասում են՝ ուշ տարիքում ավելի բարդ է լինում վիրահատելը։
Վիրահատությունը արագ է, վերականգնվելը սովորաբար մեկ-երկու մղձավանջային օր է տևում։

Alphaone
15.01.2020, 02:56

Վիշապ ջան, էս էնքան-էնքան հնացած խնդիր ա, բժշկի գնացի, սառեցնելով բուժելու եմ, գյուղ միևնույն է վերադառնալ չեմ կարող, հայրիկս խնդրում է իր կողքին մնալ, չեմ կարող թողնել, գյուղի հետ կապված հիասթափություններ ունեմ, թեև էրեխեքիս դեռ սիրում եմ ու միշտ կսիրեմ, խճճված ա կյանքս հիմա սարսափելի։

Վիշապ
15.01.2020, 03:46

Ինչ բարդ մարդ ես, տո ։Ճ Չեմ ասում վիրահատես, որ գնաս գյուղ, ասում եմ՝ վիրահատես, ու ուր ուզում ես գնա, կամ մնա։

Alphaone
15.01.2020, 04:12
Ինչ բարդ մարդ ես, տո ։Ճ Չեմ ասում վիրահատես, որ գնաս գյուղ, ասում եմ՝ վիրահատես, ու ուր ուզում ես գնա, կամ մնա։

դե հիմա ավելի արդյունավետ բուժում եմ գտել, եթե չստացվեց, նոր կվիրահատեմ, համ էլ հիմա հայրիկն արդեն ծախսերս ֆինանսավորում է, գյուղում չէր ֆինանսավորում, որ հանձնվեմ, գամ…

Գաղթական
16.01.2020, 03:04
Էսօր հասկացա, որ դուրս եմ գալու աշխատանքից, ու գաղափար չունեմ, թե հետո ինչ է լինելու:
Ահավոր օր էր, ու չգիտեմ ինձ ոնց հանգստացնեմ, որ կարողանամ քնել:

Կոլեգայիդ մոտ էլի գարնանային սրացում է՞ր..

ivy
16.01.2020, 09:45
Կոլեգայիդ մոտ էլի գարնանային սրացում է՞ր..

Կարևոր չի էդ ամեն ինչը: Ավելի լավ է գնանք Արեգնազանի հեքիաթը վերլուծելու, էսօր թեմա կբացեմ:

Ուլուանա
16.01.2020, 23:38
Պարզվում ա, եթե ամուսնացած տղամարդը քեզ ընկերության հայտ ա ուղարկում, ընդունում ես, ուրեմն դու «փչացած» ես, հակառակ դեպքում էլ ինչի՞ էիր հայտն ընդունում։ Հետաքրքիր ա, մենակ հատուկենտ կերպարներ են էս տեսակետի հետևորդը, թե երևույթը երկրումս մասսայական ա, ես էի ուղտի ականջում քնած։
Չեմ կարծում, թե մասսայական ա. ինձ թվում ա` քյարթերի մի մասին բնորոշ մոտեցում ա, նույնիսկ ոչ բոլորի: Իսկ տենց մարդկանց կարծիքը քեզ պե՞տք ա հազար տարի:

Հ.Գ. Էն օրը դասարանցիս (ամուսնացած, երեխատեր ու բավական քյարթ, թեև որպես մարդ բարի, անշառ տղա էր) ընկերության հայտ էր ուղարկել, ընդունեցի: Հիմա մտածում եմ` կարո՞ղ ա դրանից իմ պատանեկության անբասիր կերպարը իրա մեջ հանկարծ փշու-փշուր եղած լինի :}: Ախր էս դեպքում ոչ միայն ինքն ա ամուսնացած, այլև ես, հլը պատկերացրեք` «փչացածությանս» աստիճանը :D:

Alphaone
16.01.2020, 23:41
չէի սպասում քեզանից, Անուկ․․․ իսկ եթե լուրջ, խորապես մեկ կլիներ, եթե անդուր պրիստավատներ չհաջորդեին էդ ընկերության հայտին ու անկեղծ զարմանք, որ եթե ես փչացած չեմ, էլ ինչի էի հայտն ընդունում։

ivy
16.01.2020, 23:51
Ալֆ, սա աչքիս էդ թեմայի մեջ ա :))

Ծնվում է իրենց զավակը՝ կինը կորցնում է իր գեղեցկությունը, չի կարողանում բավարար ժամանակ, ուշադրություն տրամադրել ամուսնուն, որովհետեւ պիտի գիշեր ցերեկ խնամի երեխային, տները մաքրի եւ ինչ է լինում, մեր «խելացի» տղամարդը փախնում է դուրս։ Իսկ տղամարդուն ինչ է պետք շոյանք, գուրգուրանք, քաղցր խոսքեր։ Եւ կան «դիվանագետ կանայք», որոնք գողանում են այդ տղամարդկանց։ Ովքեր կին կոչվելու իրավունք չունեն։

Alphaone
16.01.2020, 23:57
օֆ, էդպես էլ դիվանագետ չդառանք․․․ իսկ եթե լուրջ, էդ սաղ նրանից ա, որ էրեխուն խնամելուց օգնելու փոխարեն պարապ են մնում, ուզում են ժամանակը լցնել, բայց դե դրանից բացի էլ մշակութային լիքը աղբ ակամա հայտնագործեցի, փորփրելու ցանկություն հայտնագործել չկարողացա, արտահայտվեցի, խաղաղվեցի, որոշեցի մոռանալ, էն էլ չի ստացվում ՃՃ

Ուլուանա
17.01.2020, 00:42
չէի սպասում քեզանից, Անուկ․․․ իսկ եթե լուրջ, խորապես մեկ կլիներ, եթե անդուր պրիստավատներ չհաջորդեին էդ ընկերության հայտին ու անկեղծ զարմանք, որ եթե ես փչացած չեմ, էլ ինչի էի հայտն ընդունում։
Հա՜, էդ ուրիշ բան: Զզվելի ա, ինչ խոսք: Իսկ ճանաչու՞մ էիր էդ մարդուն:

Alphaone
17.01.2020, 01:03
Հա՜, էդ ուրիշ բան: Զզվելի ա, ինչ խոսք: Իսկ ճանաչու՞մ էիր էդ մարդուն:

Այվ, խելքից դուրս ընդհանուր ընկերներ կային, խելքը գլխին կազմակերպություն էր ստեղծել, ղեկավարում, չէի սպասում լակոտություն, որպես նեթվորք ավելացրել էի։
էդիթեմ, ասեմ, որ ես հայտ ընդունելն էլ եմ ավելացնել ասում, էս միշտ թյուրիմացության պատճառ ա դառնում։

Ուլուանա
17.01.2020, 01:09

Մենակ թե Այվը չեմ, Անուկն եմ :)):

Alphaone
17.01.2020, 13:45
Մենակ թե Այվը չեմ, Անուկն եմ :)):

օֆ, հիվանդ, քնաթաթախ գրելն էլ էդ ա, մինչև էդ ուշք ու միտքս գրական մրցույթն էր՝ ինչ եղավ, մտքում Այվիի հետ խոսում էի

Վիշապ
20.01.2020, 05:57
Բան չեմ հասկանում։ Մի հատ գիրք էի կարդում, How to be fucking awesome։ Երևի Էն Վեգասի կլուբի հերթում կանգնած ժողովուրդի նման։ Կարճ ասած ասում էր․ “First you have to love yourself․ You should be your number one priority. Be Selfish!”․ Որ կարդում էի ընդհանուր հասկանում էի ինչ ա ասում, լրիվ make sense էր: Դրանից հետո սկսեցի կարդալ ուրիշ գիրք՝ Emotional Intelligence-ի մասին, բայց անունը չեմ հիշում։ Սկզբում խոսում էր, քո զգացումները հասկանալու ու կառավարելու մասին, հետո սկսեց խոսալ էմպատյաի մասին ու պնդում էր, որ էմպատյան էդ շան թույն բան ա awesome լինելու համար։ Հիմա ես ուզում եմ էս երկու կարդացածս ինֆորմացիան իրար կպցնեմ, ինչ որ բան հասկանամ, բայց ախր էմպատյան ու էն վերևում be selfish-ը ոչ մի ձև իրար հետ չեն կպնում իմ մոտ։ Էմպատյան չես կարա միացնես/անջատես, որ երբ պետք ա միացնես, երբ պետք չի անջատես։ Եթե ուժեղ էմպատյա ունես, ուզես թե չուզես սելֆիշ չես կարողանում լինել, որովհետև գիտակցաբար թե անգիտակցաբար խորանում ու սկսում ես զգալ ուրիշի զգացումնքները, որի արդյունքում քո ընդունած որոշումները հեչ selfish չեն լինում։ Դրանից հետո TEDx-ի talk էի լսում։ Չուվակը խոսում էր լիդեռների մասին ու ասում էր, որ աշխարհի լիդեռների մեծ մասը ոչ կոմպետենտ, նարցիստիկ/սելֆիշ ուռոդներ են։ Ինչքան շատ ինֆորմացիա էս հավաքում, ենքան ավելի բարդ ա ամենինչ դառնում։ Ու էս մակարդակի գրքեր կարդալով ինչ պետք ա անես։ Օրինակ փորձես դառնալ selfish, որ awesome լինես։ Էմպատյան մեջդ սպանես ու կողքիդ մարդկանց համար դառանս զուտ բնազդային մակարդակում հետաքրքիր մարդ: Բայց իրականում իրանց ոչ մի value չտաս։ Էդ չուվակը TEDx-ի էդ էր ասում, որ էդ կարգի մարդիկ բնազդային են մեզ ձգում։ Թե ի՞նչ անես, թե խորանաս քո Emotional Intelligence-ի մեջ ու քո էմպատյաի ձեռը կրակը ընգնես, որ աջ ու ձախ քեզ օգտագործեն։ Կարճ ասած՝ չեմ հասկանում։

Էս էլ նայի ։Ճ

https://www.youtube.com/watch?v=wxf9B2xn3Rc

StrangeLittleGirl
20.01.2020, 11:42

Արամ, ինձնից քեզ խորհուրդ, էդ self-help գրքերը թարգի։ Ամեն տեղից վեր կացած իդիոտ իրա արևին մի բան գիտի, իրա սեփական խիստ սուբյեկտիվ փորձի հիման վրա, գիտության հետ ոչ մի աղերս չունեցող ինչ֊որ դեբիլ բեսթ֊սելլեր ա գրում, մյուսները դրանց ձեռը լրիվ կրակն են ընկնում։ Թե ուզում ես իմանալ էմպաթիան ինչ ա ու ով ունի դրանից, գիտահանրամատչելի գրքեր կարդա։ Բայց հանուն արդարության ասեմ, որ անգամ emotional intelligence֊ը բավական վիճելի երևույթ ա՝ ահագին կասկածելի չափման մեթոդոլոգիայով։

Արամ
20.01.2020, 13:05
Էս էլ նայի ։Ճ

https://www.youtube.com/watch?v=wxf9B2xn3Rc

Էս տղեն վերջն ա։ Շատ հավես ա լսվում։ :)

Արամ, ինձնից քեզ խորհուրդ, էդ self-help գրքերը թարգի։ Ամեն տեղից վեր կացած իդիոտ իրա արևին մի բան գիտի, իրա սեփական խիստ սուբյեկտիվ փորձի հիման վրա, գիտության հետ ոչ մի աղերս չունեցող ինչ֊որ դեբիլ բեսթ֊սելլեր ա գրում, մյուսները դրանց ձեռը լրիվ կրակն են ընկնում։ Թե ուզում ես իմանալ էմպաթիան ինչ ա ու ով ունի դրանից, գիտահանրամատչելի գրքեր կարդա։ Բայց հանուն արդարության ասեմ, որ անգամ emotional intelligence֊ը բավական վիճելի երևույթ ա՝ ահագին կասկածելի չափման մեթոդոլոգիայով։

Հա, շատ ճիշտ ես ասում։ Իսկ էս թեմաներով, ի՞նչ գիտահանրամատչելի գիրք խորհուրդ կտաս։ Մի բան էլ, իսկ Էմպատյան EI-ի նման բան չի՞։ Այսինքն ինքը տենց վիճելի երևույթ չի? Ինքը հաստատ կա ու գիտականորեն նկարագրվում ա?

ivy
20.01.2020, 13:57
Ընդհանուր համաձայն եմ Բյուրի հետ, ու TED մոնոլոգներին էլ մեծամասամբ էդ պատճառով չեմ հետևում, որովհետև շատ հաճոխ «մատից ծծած» ու սեփական կյանքի փորձի վրա հիմնված ճոռոմ-ճոռոմ խոսքեր են՝ շատ մեծ համոզվածությամբ:
Ամեն դեպքում, կարծում եմ, որ գուցե այնուամենայնիվ որոշ մարդկանց վրա թե նմանատիպ գրականությունը, թե զրույցները (ինչ ֆորմատով էլ լինի) կարող են դրական ազդեցություն ունենալ, հենց թեկուզ մի քիչ ինքնավստահություն ու մոտիվացիա ձեռք բերելու համար:

Ինչ վերաբերում է կոնկրետ թեմային, թե ոնց է հնարավոր համ սելֆիշ լինել, համ էմպաթիկ, ու որ դրանք համատեղելի չեն, կարծում եմ, որ լավ էլ համատեղելի են: Բայց դե սա էլ իմ անձնական փորձն է՝ նորից առանց գիտական հաստատման: Ու սեփական անձի օրինակով կարող եմ տեսնել, որ էմպատիաս ծով է, օգնում եմ՝ ոնց կարող եմ ու ինչքան կարող եմ, բայց հետն էլ ես լավ եսակենտրոն ու եսասեր եմ, ու ոչ մի բան չեմ անի, ինչից տուժելու եմ կամ վատ եմ զգալու. կոպիտ ասած՝ ես ինձ որ լավ չնայեմ, հաստատ ուժ չեմ ունենա ուրիշներին լավ նայելու: Ինչպես ասում են ինքնաթիռում՝ սկզբում դրեք ձեր թթվածնային դիմակը՝ ուրիշներին օգնելուց առաջ :)

StrangeLittleGirl
20.01.2020, 14:23

TED֊ի լավ մոնոլոգներ լինում են մեկ֊մեկ, երբ կոնկրետ գիտնականներ են գիտական փաստեր բերում կամ երբ կոնկրետ ոլորտի մասնագետ կոնկրետ ոլորտի թեմա ա ներկայացնում՝ առանց պսևդոգիտական նկրտումների։ Իսկ էմպաթիայի ու եսակենտրոնության վերաբերյալ. նայած ոնց ես սահմանում էմպաթիան, նայած ոնց ես սահմանում եսակենտրոնությունը, դրանք կարան իրար հակասեն, կարան չհակասեն։ Օրինակ, աուտիզմ ունեցողները հաճախ «եսակենտրոն» են ընկալվում «էմպաթիայի» պակասի պատճառով։ Իրականում իրանք ունակ չեն իրանց ուրիշի կոշիկների մեջ դնելու, հետևաբար իրանց քայլերը զուտ իրանց տեսանկյունից են ճիշտ։ Բայց եթե դու աուտիզմ ունեցողին կոնկրետ վերբալ բացատրես, թե ինչ ես զգում ու ինչ ա պետք, լավ էլ կապրումակցի։ Մի խոսքով, էս սաղ հեղհեղուկ բաներ են։

Freeman
20.01.2020, 16:46
TED֊ի լավ մոնոլոգներ լինում են մեկ֊մեկ, երբ կոնկրետ գիտնականներ են գիտական փաստեր բերում կամ երբ կոնկրետ ոլորտի մասնագետ կոնկրետ ոլորտի թեմա ա ներկայացնում՝ առանց պսևդոգիտական նկրտումների։

Էս ընթացքում երևի մի չորս անգամ եմ տենց բանի հանդիպել, էն էլ ուղարկել ա ինչ որ մեկը նայել եմ։ Հիմնականում երբ միացնում եմ, ինչ որ դալբայոբ լուրջ դեմքով տուֆտում ա

StrangeLittleGirl
20.01.2020, 19:20
Էս ընթացքում երևի մի չորս անգամ եմ տենց բանի հանդիպել, էն էլ ուղարկել ա ինչ որ մեկը նայել եմ։ Հիմնականում երբ միացնում եմ, ինչ որ դալբայոբ լուրջ դեմքով տուֆտում ա
Նաև կարևոր ա Tedx֊ի ու Ted֊ի տարբերությունը նկատել։ Առաջինը լոկալ միջոցառում ա, նախնական զտում չկա, ով ուզում, մասնակցում ա, հետևաբար մեջը աղբն ահագին շատ ա։ Երկրորդը միջազգային ա, նախապես ֆիլտրելով֊բանով։ Առաջինից մեր կողմերում էլ են կազմակերպում։ Որ չեմ տեսնում ինչ իդիոտներ են գնում մասնակցելու, քիչ ա մնում ինֆարկտ ստանամ։ Ասենք իրանցից շատերը զուտ ուշադրության պակաս ունեն ու ինչ բեմ տեսնում են, միանգամից բարձրանում են վրան։ Աշխարհի տարբեր մասերում էլ մարդիկ եսիմ ոնց գտնում են էդ իդիոտ վիդեոները ու նայում։

Freeman
21.01.2020, 10:15

Չգիտեի էլ որ դրանից երկու հատ կա :)) երևի խառը նայել եմ մինչև հիմա

Վիշապ
26.01.2020, 02:17
Երկար մտածելուց ու գնալ-գալուց հետո անում եմ էս գրառումը։ Ամիսներով փորձարկեցի ակումբը բլոկելու հնարավորությունը՝ հեռախոսիցս արդեն մոտ մի տարի ջնջած լինելով, հունիսից սկսած ամսվա կեսն ակումբը բլոկած պահելով, իսկ հոկտեմբերից՝ մինչև տարվա վերջ։ Ամեն դեպքում, նորից հետ եկա։ Սկզբում լավ էր, բայց հիմա նորից ակումբը սկսեց վատ ազդել վրաս։ Ու սկսեցի որոշակի հարցեր տալ ինքս ինձ․ ակումբն ինձ ի՞նչ ա տալիս, որ ուրիշ ոչ մի տեղ չի տալիս։ Եզրակացության եկա, որ ոչ մի բան։ Հարցին՝ ինչու՞ եմ ակումբ մտնում պատասխանեցի՝ չգիտեմ կամ հայերեն հաղորդակցվելու համար։

Իսկ ընդհանրապես, ակտիվ անդամների մեծ մասն ինձ տանել չի կարողանում (ես էլ իրենց, փոխադարձաբար) ու առողջ միջավայրում պիտի որ խուսափեի իրենցից։ Ինձ հարազատ մարդիկ էլ կա՛մ ընդհանրապես չեն մտնում, կա՛մ շատ պասիվ են (ու ընդհանրապես իրենց հետ ուրիշ հարթակներում էլ եմ շփվում)։ Քանի որ ակումբն անցանկալի մարդկանցից խուսափելու հնարավորությունը չի տալիս, ու գնալով ավելի դժվար ա լինում ակումբում մնալ ու միաժամանակ շրջանցել էդ մարդկանց, կարծում եմ՝ ինձ համար ավելի լավ ա ուղղակի այլևս ակումբ չմտնել։ Էս գրառումն անում եմ զուտ խոսքիս հավատարիմ մնալու համար։ Հուսամ՝ էս անգամ կստացվի։ Լավ մնացեք։

Ինձ զուտ հետաքրքրասիրությունից դրդված հետաքրքիր է, թե ինչու է Բյուրակնը այսպիսի ծանրութեթևներով ու վերջնագրերով որոշում կայացնում մի անմեղ բանի վերաբերյալ, ինչպիսին ասենք Ակումբ մտնել/չմտնելն է, կամ քննարկում/գրառում անել/չանելը, ասենք նենց տպավորություն է, ոնց որ բոյֆրենդին հրաժեշտ տա :Ճ
Ինձ համար խելացի, զարգացած, դրական մարդ է, հոգեբանությունից ու մարդկային հարաբերություններից ու մնացած ամեն ինչից քաջատեղյակ, ընենց որ ես իր գրածներից լիքը բան եմ սովորում, ու ասենք, որ հանդիպեմ, կուզենամ գրկել, բայց արի ու տես, էմոցիոնալ բզիկներ ունի։ Բայց մեր մեջ ասած, էդ էլ ա օքեյ, էդ իր համուհոտերից ա ։Ճ
Բյուր ջան, «մնաք բարյավ» ասելն ու կամուրջներ այրելը վստահ եմ, գիտես, որ անիմաստ բաներ են, ամեն ինչ փոփոխական է աշխարհում, ու դու էլ էդքան անտանելի չես, ինչքան որ քեզ է թվում, ասի ամեն դեպքում գրեմ :Ճ

***

Նոր դարդ էր առաջացավ, հիմա նստած մտածում եմ, թե իբր իմ նման միջակությունը ինչու է գրում Ակումբում, ոչ մեկ ինձ դրա համար չի գուրգուրում, խրախուսում, պաղպաղակ հյուրասիրում...
Ու չեմ կարողանում կողմնորոշվել: ՈՒ առհասարակ էս կյանքի իմաստը ո՞րն է, մարդիկ… Ո՞րն է ճիշտը, հարաբերվե՞լ, թե՞ չհարաբերվել… Քայլե՞լ, թե՞ հեծանիվ քշել… Ապուխտով սու՞պ, թե՞ ձվածեղ… Բոթա՞ս, թե՞ կոշիկ… սե՞քս, թե՞ մաստուրբացիա, Բեթհովե՞ն, թե՞ Վարդան Ուռումյան…
Բյուրը ճիշտ է, ամեն ինչի համը դուրս ա եկել արդեն վաղուց:
Հաճելի օր ձեզ լավ ու բարի, չար ու զզվելի մարդիկ:

Գաղթական
26.01.2020, 06:14

Ո՞նց թե մաստուրբացիա թե Վարդան ՈՒռումյան...

Միանշանակ՝ Արտաշ Արամչ Խաչատուրյանի տակ ուղեղի մաստուրբացիա...

Արամ
26.01.2020, 16:15
Ինձ զուտ հետաքրքրասիրությունից դրդված հետաքրքիր է, թե ինչու է Բյուրակնը այսպիսի ծանրութեթևներով ու վերջնագրերով որոշում կայացնում մի անմեղ բանի վերաբերյալ, ինչպիսին ասենք Ակումբ մտնել/չմտնելն է, կամ քննարկում/գրառում անել/չանելը, ասենք նենց տպավորություն է, ոնց որ բոյֆրենդին հրաժեշտ տա :Ճ
Ինձ համար խելացի, զարգացած, դրական մարդ է, հոգեբանությունից ու մարդկային հարաբերություններից ու մնացած ամեն ինչից քաջատեղյակ, ընենց որ ես իր գրածներից լիքը բան եմ սովորում, ու ասենք, որ հանդիպեմ, կուզենամ գրկել, բայց արի ու տես, էմոցիոնալ բզիկներ ունի։ Բայց մեր մեջ ասած, էդ էլ ա օքեյ, էդ իր համուհոտերից ա ։Ճ
Բյուր ջան, «մնաք բարյավ» ասելն ու կամուրջներ այրելը վստահ եմ, գիտես, որ անիմաստ բաներ են, ամեն ինչ փոփոխական է աշխարհում, ու դու էլ էդքան անտանելի չես, ինչքան որ քեզ է թվում, ասի ամեն դեպքում գրեմ :Ճ

***

Նոր դարդ էր առաջացավ, հիմա նստած մտածում եմ, թե իբր իմ նման միջակությունը ինչու է գրում Ակումբում, ոչ մեկ ինձ դրա համար չի գուրգուրում, խրախուսում, պաղպաղակ հյուրասիրում...
Ու չեմ կարողանում կողմնորոշվել: ՈՒ առհասարակ էս կյանքի իմաստը ո՞րն է, մարդիկ… Ո՞րն է ճիշտը, հարաբերվե՞լ, թե՞ չհարաբերվել… Քայլե՞լ, թե՞ հեծանիվ քշել… Ապուխտով սու՞պ, թե՞ ձվածեղ… Բոթա՞ս, թե՞ կոշիկ… սե՞քս, թե՞ մաստուրբացիա, Բեթհովե՞ն, թե՞ Վարդան Ուռումյան…
Բյուրը ճիշտ է, ամեն ինչի համը դուրս ա եկել արդեն վաղուց:
Հաճելի օր ձեզ լավ ու բարի, չար ու զզվելի մարդիկ:

Վիշապ ջան, մնացածը չգիտեմ, բայց հաստատ բոթաս։

Յոհաննես
26.01.2020, 17:49
Մաստուրբացիա +1

ivy
26.01.2020, 18:34
Մաստուրբացիա +1

Ինչի՞:
Խնդրում եմ հիմնավորել նախընտրությունը:

ivy
23.02.2020, 01:40
Պացիենտի ջանը սաղ լինի՝ յուրաքանչյուր ամսվանից պլյուս-մինուս €25.000-ի հախուհաշիվ ա կաթում...

Բժշկական ապահովագրությունը չի՞ փակում ծախսերը:

Գաղթական
23.02.2020, 01:45
Բժշկական ապահովագրությունը չի՞ փակում ծախսերը:

Առյուծի բաժինը,
բայց ոչ ամբողջը

ivy
23.02.2020, 01:47
Առյուծի բաժինը,
բայց ոչ ամբողջը

Առողջություն ձեզ, քիչ մնաց, պինդ մնացեք :kiss

ivy
05.03.2020, 23:32
Էն որ ժամանակ ունենաս՝ համեցի )))

Էս ապուշ վիրուսների պատճառով սաղ գործուղումներս հեչ արեցին, Բրյուսելն էլ հետը, բա սա կյա՞նք ա :aaa

Գաղթական
06.03.2020, 02:15
Էս ապուշ վիրուսների պատճառով սաղ գործուղումներս հեչ արեցին, Բրյուսելն էլ հետը, բա սա կյա՞նք ա :aaa

Այ քու... Ափսո՛ս:
Բայց հրավերն ուժի մեջ ա մնում՝ լինի հիմա թե հետո ))

Արշակ
19.03.2020, 21:18
Հետաքրքիր ա, սկի մի շաբաթ էլ չկա, որ տնից եմ աշխատում, բայց արդեն սկսել ա թեթևի մեջ ազդել վրես էս բանտարկված, social distancing վիճակը։ Նենց էլ չի, որ սովոր չեմ տնից աշխատելու կամ թեկուզ մարդկանցից մեկուսանալու։ Կյանքիս ընթացքում բազմաթիվ անգամներ եղել ա, որ ամիսներով տնից աշխատեմ։ Հենց մինչև մի ամիս առաջ էլ տնից էի աշխատում։ Մարդկանցից մեկուսացած էլ եմ եղել, նույնիսկ շատ ավելի ծայրահեղ տարբերակով․ տարիուկես առաջ էլ գնացել էի Vipassana մեդիտացիայի ճամբար, որի ժամանակ, 10 օր շարունակ ոչ մեկի հետ բառ փոխանակել չէի կարող, նույնիսկ հայացք չէր կարելի փոխանակել։ Արտաքին աշխարհից ինֆորմացիայի որևէ աղբյուր չկար նույնիսկ՝ գիրք, ինտերնետ, երաժշտություն և այլն, արգելված էր ամեն ինչ։ Միակ բանը որ կարող էի անել մեդիտացիան էր։ Շատերի համար ծանր փորձություն էր էդպիսի մենակությունը, որոշները կիսատ էին թողնում, բայց ինձ էդ չէր խանգարում։ Միակ անհանգստացնող բանը անընդհատ անշարժ նստած դիրքից մեջքիս ցավն էր։ ՈՒ ընդհանրապես, ես ինքս ինձ հետ լիքը մտածելու ու անելու բան ունեմ, երբեք չեմ ձանձրանա, չնայած մարդկանց հետ շփվել նույնպես սիրում եմ։
Բայց հիմա մի տեսակ ճնշող ա էս կիսապարտադրված մեկուսացումը՝ հատկապես էս չարագուշակ ու ապոկալիպտիկ մեդիա աղմուկի ֆոնին։ ՈՒ հիմա մտածում եմ․ բա որ ես մի շաբաթ չկա արդեն ներվայնանում եմ, ուզում եմ դուրս գամ քարվան կտրելու, բա իրանք իրանց հետ մենակ մնալու անսովոր գերէստրովերտները ո՞նց են ինքնամեկուսանալու շաբաթներով ու գուցե նաև ամիսներով։

Շինարար
19.03.2020, 21:54

Ես ամեն օր դուրս եմ գալիս, զբոսանքի ընկերոջս հետ, հետո օֆիս, օնլայն դասավանդման ծրագրերը փորձարկելու, ծանոթներ հանդիպելիս մի թեթև զրուցում ենք՝ առանց շատ մոտենալու, առանց փաթաթվելու, երկուշաբթի օրվանից ջիմը բացօթյա են անելու, գնալու եմ, չէի գնում, չնայած որոշել էի անդամավճարս շարունակեմ վճարել մարդկանց համար էս ծանր վիճակւմ, բայց հիմա ավելի լավ, կգնամ պարապունքների, սկսել եմ մերոնց հետ ամեն օր խոսալ, երեկոյան մի քիչ ավելի մտերիմ ընկերներիս հետ եմ զրուցում: Օֆիս գնալու եմ էնքան, մինչև պաշտոնապես արգելվի: Հերթեր չեմ կագնում, սրճարանից միայն to go եմ վերցնում, չնայած առաջ էլ սովորություն չունեի նստելու, փաբեր չեմ գնում, նենց չի, որ խելքս գնում էր: Մի խոսքով, չափավոր եմ անում social distancing-ը: Ես հաստատ կխելագարվեմ եթե բանը հասնի տանից ընդհանրապես դուրս չգալուն: Ինձ թվում ա:

One_Way_Ticket
20.03.2020, 01:11

Իմ վրա ահավոր է ազդում էս վիճակը։ Մի երկու շաբաթ առաջ նենց դուրս գալիս էր կյանքս։ Լեզվի դասընթացներ, թատրոն, մաֆիա, gym, что где когда ու pub trivia-ներ։ Սաղ չեղարկվեց։ Ու մենակ դա չէ կարևորը։ Մարդկանց հետ հարաբերությունները ուրիշ էր։ Էս պարտադրած social distancing-ի արդյունքում մարդիկ ակամա մեկը մյուսին կասկածում են վարակակիր լինելու մեջ։ Առաքումով ուտելիք ես պատվիրում, սուրհանդակը դռանդ դիմաց է դնում պատվերդ, մի քանի մետր հեռու գնում, հետո զանգում, թե բերել եմ։ Մատուցողը արագ բերում է պատվերդ ու հեռանում։ Խանութում վաճառողը փորձում է հնարավորինս արագ ներկայությունիցդ ազատվել։
Բա սա կյանք է։ Work, eat, watch TV, repeat:

Բարեկամ
20.03.2020, 01:26

Ես արդեն սկսել եմ զգուշանալ պատվերով ուտելիքից։ Աղջկաս էլ ասել եմ դպրոցում բուֆետից բան չառնի։
Ու շատ հուսահատեցնող ա, որ Ավստրլիան դպրոցները դեռ չի փակում, երբ որ արդեն 700+ վարակված ունի (պաշտոնապես) ու բժիշկները պահանջում են փակել։ Ոչինչ էլ չի փակում, իր շահի հետևից՝ դեռ դիմադրում ա տնտեսական ճգնաժամին (մինչև բանը բանից անցնի :angry )

One_Way_Ticket
20.03.2020, 01:47
դեռ դիմադրում ա տնտեսական ճգնաժամին (մինչև բանը բանից անցնի :angry )
AUD-ը մինչև 0.57 USD է արդեն ընկել :o Ու դա փաստորեն դիմադրելով։ Բա որ չդիմադրեն, ինչ կլինի։

Բարեկամ
20.03.2020, 03:05
AUD-ը մինչև 0.57 USD է արդեն ընկել :o Ու դա փաստորեն դիմադրելով։ Բա որ չդիմադրեն, ինչ կլինի։

Հա, խայտառակություն ա :(
Երեկ 0․54 էր․․․

Ի դեպ, երեկ հայտարարեցին International Travel Advice - LEVEL 4 - DO NOT TRAVEL. This is for all international travel, regardless of the country.

Բարեկամ
20.03.2020, 08:07
ՀՄարդկանցից մեկուսացած էլ եմ եղել, նույնիսկ շատ ավելի ծայրահեղ տարբերակով․ տարիուկես առաջ էլ գնացել էի Vipassana մեդիտացիայի ճամբար, որի ժամանակ, 10 օր շարունակ ոչ մեկի հետ բառ փոխանակել չէի կարող, նույնիսկ հայացք չէր կարելի փոխանակել։ Արտաքին աշխարհից ինֆորմացիայի որևէ աղբյուր չկար նույնիսկ՝ գիրք, ինտերնետ, երաժշտություն և այլն, արգելված էր ամեն ինչ։ Միակ բանը որ կարող էի անել մեդիտացիան էր։ Շատերի համար ծանր փորձություն էր էդպիսի մենակությունը, որոշները կիսատ էին թողնում, բայց ինձ էդ չէր խանգարում։ Միակ անհանգստացնող բանը անընդհատ անշարժ նստած դիրքից մեջքիս ցավն էր։

Ինչ հետաքրքիր ա։ Կպատմե՞ս էդ փորձառությանդ մասին․ ի՞նչ նոր բան հայտնաբերեցիր (ինքդ քո մասին կամ առհասարակ); ի՞նչ տվեց քեզ; կկրկնեի՞ր արդյոք; թերությունները/դժվարությունները/առավելությունները; սննդի, քնելու, մյուս առաջին անհրաժեշտության հարցերն ինչպես էին լուծվում; առհասարա՞կ ոչ մեկին չէիր տեսնում կամ որևէ ձևով առնչվում; ինչ նախազգուշություններ կամ սերվիս կար; վճարովի՞ էր էդ ամենը ու որքա՞ն, մի խոսքով․․․

Գաղթական
20.03.2020, 11:49
Հետաքրքիր ա, սկի մի շաբաթ էլ չկա, որ տնից եմ աշխատում, բայց արդեն սկսել ա թեթևի մեջ ազդել վրես էս բանտարկված, social distancing վիճակը։ Նենց էլ չի, որ սովոր չեմ տնից աշխատելու կամ թեկուզ մարդկանցից մեկուսանալու։ Կյանքիս ընթացքում բազմաթիվ անգամներ եղել ա, որ ամիսներով տնից աշխատեմ։ Հենց մինչև մի ամիս առաջ էլ տնից էի աշխատում։ Մարդկանցից մեկուսացած էլ եմ եղել, նույնիսկ շատ ավելի ծայրահեղ տարբերակով․ տարիուկես առաջ էլ գնացել էի Vipassana մեդիտացիայի ճամբար, որի ժամանակ, 10 օր շարունակ ոչ մեկի հետ բառ փոխանակել չէի կարող, նույնիսկ հայացք չէր կարելի փոխանակել։ Արտաքին աշխարհից ինֆորմացիայի որևէ աղբյուր չկար նույնիսկ՝ գիրք, ինտերնետ, երաժշտություն և այլն, արգելված էր ամեն ինչ։ Միակ բանը որ կարող էի անել մեդիտացիան էր։ Շատերի համար ծանր փորձություն էր էդպիսի մենակությունը, որոշները կիսատ էին թողնում, բայց ինձ էդ չէր խանգարում։ Միակ անհանգստացնող բանը անընդհատ անշարժ նստած դիրքից մեջքիս ցավն էր։ ՈՒ ընդհանրապես, ես ինքս ինձ հետ լիքը մտածելու ու անելու բան ունեմ, երբեք չեմ ձանձրանա, չնայած մարդկանց հետ շփվել նույնպես սիրում եմ։
Բայց հիմա մի տեսակ ճնշող ա էս կիսապարտադրված մեկուսացումը՝ հատկապես էս չարագուշակ ու ապոկալիպտիկ մեդիա աղմուկի ֆոնին։ ՈՒ հիմա մտածում եմ․ բա որ ես մի շաբաթ չկա արդեն ներվայնանում եմ, ուզում եմ դուրս գամ քարվան կտրելու, բա իրանք իրանց հետ մենակ մնալու անսովոր գերէստրովերտները ո՞նց են ինքնամեկուսանալու շաբաթներով ու գուցե նաև ամիսներով։

Էս ահագին բան բնավորությանդ մասին ա ասում ))
Բնույթով ազատասեր ես:
Ինքդ կարող ես ինքնամեկուսանալ, եթե դրա կարիքն ունենաս: Բայց դա կլինի քո որոշումը՝ ոչ պարտադրված:
Իսկ եթե քեզ ստիպողաբար բանտարկեն՝ անելանելիությունից կխելագարվես ))

Ի դեպ՝ ինքնամեկուսանալու ունակությունդ էլ ոգու ուժի մասին ա խոսում, որտև ամեն մարդ չի, որ դրան կդիմանա՝ ինչպես և ինքդ էիր նշել օրինակումդ ))

Freeman
20.03.2020, 12:04
Իսկ ինձ մեկուսացումը կոնկրետ դուր ա գալիս։ Մնում ա քթներիցս չգա

Գաղթական
20.03.2020, 12:08
Իսկ ինձ մեկուսացումը կոնկրետ դուր ա գալիս։ Մնում ա քթներիցս չգա

Էսքան պլյուսի մեջ բա մի հատ մինուս էլ չլնի՞ ))

ivy
20.03.2020, 12:11
ՈՒ հիմա մտածում եմ․ բա որ ես մի շաբաթ չկա արդեն ներվայնանում եմ, ուզում եմ դուրս գամ քարվան կտրելու, բա իրանք իրանց հետ մենակ մնալու անսովոր գերէստրովերտները ո՞նց են ինքնամեկուսանալու շաբաթներով ու գուցե նաև ամիսներով։

Նախ, տարբերություն կա՝ մենակ ես ապրում, թե չէ։ Որովհետև եթե ինտրովերտ ես ու մենակ ես ապրում, պտի որ էս վիճակը առանձնապես չնեղի (կամ քիչ նեղի), բայց եթե ինտրովերտ ես ու մի բնակարանում փակված ես ուրիշների հետ, կարող ա շատ էլ վատ տանես։ Էնպես որ էս իրավիճակում ինտրովերտներն էլ կարող են տուժել։

Ամուսնական զույգերի վիճակն էլ հեշտ չի՝ օրուգիշեր իրար հետ չորս պատի մեջ, էրեխեքն էլ կողքից․ էս իրավիճակը կարող ա և ահագին վատ ազդի շատ մարդկանց ընտանեկան հարաբերությունների վրա։

Գաղթական
20.03.2020, 12:16
էս իրավիճակը կարող ա և ահագին վատ ազդի շատ մարդկանց ընտանեկան հարաբերությունների վրա։

Մյուս կողմից էլ՝ ծնելիությունը կբարձրանա )))

ivy
20.03.2020, 12:18
Մյուս կողմից էլ՝ ծնելիությունը կբարձրանա )))

Հա՞ որ, բա ասում են՝ սթրեսային վիճակում մարդկանց լիբիդոն թուլանում ա, չնայած հայերին սա երևի չի վերաբերվում :))

ivy
20.03.2020, 12:24
Ես ամեն օր դուրս եմ գալիս, զբոսանքի ընկերոջս հետ, հետո օֆիս, օնլայն դասավանդման ծրագրերը փորձարկելու, ծանոթներ հանդիպելիս մի թեթև զրուցում ենք՝ առանց շատ մոտենալու, առանց փաթաթվելու, երկուշաբթի օրվանից ջիմը բացօթյա են անելու, գնալու եմ, չէի գնում, չնայած որոշել էի անդամավճարս շարունակեմ վճարել մարդկանց համար էս ծանր վիճակւմ, բայց հիմա ավելի լավ, կգնամ պարապունքների, սկսել եմ մերոնց հետ ամեն օր խոսալ, երեկոյան մի քիչ ավելի մտերիմ ընկերներիս հետ եմ զրուցում: Օֆիս գնալու եմ էնքան, մինչև պաշտոնապես արգելվի: Հերթեր չեմ կագնում, սրճարանից միայն to go եմ վերցնում, չնայած առաջ էլ սովորություն չունեի նստելու, փաբեր չեմ գնում, նենց չի, որ խելքս գնում էր: Մի խոսքով, չափավոր եմ անում social distancing-ը: Ես հաստատ կխելագարվեմ եթե բանը հասնի տանից ընդհանրապես դուրս չգալուն: Ինձ թվում ա:

Ես էլ եմ ամեն օր դուրս գալիս։ Աղջկաս հոմսքուլինգից հետո, որը օրական մոտ 5 ժամ ա տևում, փորձում եմ գոնե մի քանի ժամով օֆիս գնալ․ լիքը հաշվետվություններ ունեմ, որոնք տնից դժվար ա անել, հատկապես երբ սովոր չես հոմօֆիսին։
Համ էլ վատ եմ լինում անընդհատ տանը մնալուց․ չգիտեմ՝ ուրիշների համար սա կարող ա հաճելի արձակուրդ ա, բայց ինձ համար էդպես չի, ու եթե էս վիճակը երկար շարունակվի, կարող ա հոգեկանս լրիվ շեղվի, տեղից էլ մի բան չէի։

Freeman
20.03.2020, 13:36
Հա՞ որ, բա ասում են՝ սթրեսային վիճակում մարդկանց լիբիդոն թուլանում ա, չնայած հայերին սա երևի չի վերաբերվում :))

Պարապ ժամանակ էլ բարձրանում ա, մնում ա հասկանալ որը կգերակշռի

Շինարար
20.03.2020, 17:21
Նախ, տարբերություն կա՝ մենակ ես ապրում, թե չէ։ Որովհետև եթե ինտրովերտ ես ու մենակ ես ապրում, պտի որ էս վիճակը առանձնապես չնեղի (կամ քիչ նեղի), բայց եթե ինտրովերտ ես ու մի բնակարանում փակված ես ուրիշների հետ, կարող ա շատ էլ վատ տանես։ Էնպես որ էս իրավիճակում ինտրովերտներն էլ կարող են տուժել։

Ամուսնական զույգերի վիճակն էլ հեշտ չի՝ օրուգիշեր իրար հետ չորս պատի մեջ, էրեխեքն էլ կողքից․ էս իրավիճակը կարող ա և ահագին վատ ազդի շատ մարդկանց ընտանեկան հարաբերությունների վրա։

Իրար հասկացած զույգերի համար չեմ կարծում վատ անդրադառնա, որոշակի խնդիրներ ունեցողների համար երևի թե հա, ամեն բան ջրի երես դուրս կգա:

ivy
28.03.2020, 18:43
էն, որ թքած ունեմ, թե մեծ չարչարանքով 7 կիլո չեմ կորցրել. հեսա կարանտինը հենց պրծավ՝ հայդե դեպի կաեֆսիի բուդիկները մի շաբաթ շարունակ…
պլյուս բուրգեր քինգի ուոպեռը, մկդոյի պոտատոսը, սաբուեյի սեզամ հացով բուղաչեն, թաքոսի բռտուձներն ու ֆայվգայզի էն կծու ֆրի կարտոշկեքը …

Դու ասա էդ կորցրածդ կիլոները ու դեռ վրայից էլ մի քանի ուրիշ կիլո մինչև կարանտինի ավարտը չհավաքես՝ առանց բուղաչա-մուղաչայի :))

https://www.youtube.com/watch?v=AsUoyb4haYI

Արշակ
30.03.2020, 03:13
Ինչ հետաքրքիր ա։ Կպատմե՞ս էդ փորձառությանդ մասին․ ի՞նչ նոր բան հայտնաբերեցիր (ինքդ քո մասին կամ առհասարակ); ի՞նչ տվեց քեզ; կկրկնեի՞ր արդյոք; թերությունները/դժվարությունները/առավելությունները; սննդի, քնելու, մյուս առաջին անհրաժեշտության հարցերն ինչպես էին լուծվում; առհասարա՞կ ոչ մեկին չէիր տեսնում կամ որևէ ձևով առնչվում; ինչ նախազգուշություններ կամ սերվիս կար; վճարովի՞ էր էդ ամենը ու որքա՞ն, մի խոսքով․․․
Սկսեմ նրանից, որ Վիպասսանա մեդիտացիան չնայած ծագում ա բուդդիզմից, բայց իր մեջ առանձնապես որևէ կրոնական բան չունի ու կիրառելի ա ցանկացած կրոնի ու իդեալոգիայի մարդու համար։ Ծագել ա Հնդկաստանում, ուսուցչից աշակերտին սերնդեսերունդ փոխանցվելով հասել ա մեր օրեր ու վերջին տարիներին մեծ տարածում ա գտել ողջ աշխարհով, նույնիսկ Ամերիկյան բանտերում են սկսել կազմակերպել ու ասում են ահագին դրական ազդեցություն ա թողնում բանտարկյալների վրա՝ ավելի հավասարակշռված ու համբերատար են դառնում, ազատվում են կախվածություններից և այլն։

Աշխարհի բազմաթիվ քաղաքներում Վիպասսանա ռեթրիթ կենտրոններ կան որոնք բացառապես գործում են կամավոր աշխատանքի ու հանգանակությունների հաշվին։ Սկզբունքը էս ա․ ցանկացած մարդ կարող ա գրանցվել ու մասնակցել անվճար, ու միայն ավարտելուց հետո, եթե կարծում ես, որ քեզ օգուտ տվեց, ու ուզում ես այլ մարդիկ էլ օգուտ քաղեն էս մեթոդից, կարող ես գումար հանգանակել ինչքան սիրտդ ուզում ա, կամ երբեմն գալ որպես կամավոր աշխատել։ Անձամբ իմ փորձից կարող եմ ասել, որ փողի մասին որևէ խոսք չկար, միայն ամենավերջին օրը ասեցին, որ կարող եք հանգանակել, բայց նենց չէր որ գալիս աչքերիդ մեջ նայում են ու ակնկալում որ փող տաս, ոնց հաճախ լինում ա տարբեր թեմաներով հանգանակությունների ժամանակ :)) Չէ, ուղղակի վերջին օրվա ընթացքում տարածքում չնկատվող մի անկյունում մի կին կար նստած, որ կարող էիր քեզ հարմար պահին մոտենալ ու գումար տալ առձեռն կամ փոխանցումով, գրանցում էին վճարումդ, գնում էիր։ Որ չվճարեիր, ոչ ոք չէր էլ նկատի։ Անձամբ ես վճարեցի էնքան, որ վստահ լինեմ որ ինձ ուտացնելու–քնացնելու ծախսը հաստատ փակել եմ։ Էդ կենտրոնում աշխատող բոլոր մարդիկ էլ՝ մեդիտացիայի ասիստենտները, կազմակերպչական հարցեր լուծող մենեջերները, խոհարարներ և այլն, բոլորը չվճարվող կամավորներ են՝ նախկին վիպասաննայի աշակերտներ, որ արդյունքները հավանելով փորձում են աջակցել, որ ուրիշներն էլ մասնակցեն։ Որոշները տարին մեկ գալիս են էլի 10 օրով համ կուրսն են նորից անցնում, համ կամավոր աշխատանք են անում։ Որոշ կամավորներ մի քանի ամսով են գալիս մնում տեղ։

Ես էս Վիպասսանայի մասին տարբեր ծանոթ–ընկերներից լսել էի դրական կարծիքներ, մի քիչ էլ գուգլելցի, ինտերնետը լիքն էր տարբեր տիպի հիացական տպավորություններով, մարդիկ պատմում էին թե ինչ դրամատիկ ապրումների մեջով էին անցնում ու վերջում ինչ էրանելի թեթևություն էին զգում, վերափոխվում և այլն։
Ինձ կոնկրետ հետաքրքրեց աշխարհից 10 օրով լրիվ մեկուսանալու ոչ մի խոսք ու ինֆորմացիա չփոխանակելու հանգամանքը, հետաքրքիր էր, թե ոնց կազդի վրես, դժվար կլինի՞ բացարձակ լուռ լինելը ու ոչ մեկի հետ չշփվելը, թե՝ ոնց։ Մտա սայթում դիսցիպլինայի կանոններն էլ կարդացի, դուրս եկավ, պարզվեց սկանդինավների միակ Վիպասանա ռեթրիթ կենտրոնն էլ Շվեդիայում ա, մտածեցի գուցե փորձեմ :) Էն էլ պարզվեց մի քանի ամսանոց մեծ հերթեր են, բայց waiting list կար, գրանցվեցի հաջորդ ամսվա waiting list–ում ու կուրսը սկսելուց մի շաբաթ առաջ նամակ եկավ, թե տեղ ա ազատվել, հաստատեցի որ դեռ ուզում եմ մասնակցել, ահագին էլ երկար հարցաշար էր պետք լրացնել, որում հարցնում էին մեդիտացիայի ինչ փորձ ունես, տարբեր թմրանյութեր, ալկոհոլ օգտագործում ես թե չէ, եթե հա, ինչքան հաճախ, վերջին անգամ երբ ես օգտագործել և այլն, կարծեմ նաև ֆիզիկական ու հոգեկան առողջության մասին հարցեր կային։ Նայում են լրացրածդ ու վերջում կամ հաստատում են կամ՝ չէ։ Ճիշտն ասած չգիտեմ թե կոնկրետ հարցերի պատասխանները ոնց են ազդում որոշման վրա, բայց դե ես ոչ սիստեմատիկ ալկոհոլ եմ օգտագործում, ոչ թմրանյութեր, ֆիզիկական ու հոգեկան առողջության լուրջ խնդիրներ էլ իմ իմանալով չունեմ, մի խոսքով ինձ ընդունեցին։ Մեդիտացիա էլ նախկինում ընդամենը մի քանի անգամ էի արել ամբողջ կյանքումս, մի խոսքով, կարելի ա ասել առանձնապես փորձ չունեի։ Հա, մեկ էլ ես երկար չեմ կարողանում նստած մնալ․ մեջքս սկսում ա ցավել ու պետք ձգվեմ, մեջքս ոլորելով ճտտացնեմ, որ անցնի։ Բայց էդ մասին չգրեցի, որ հանկարծ չմերժեն․ մտածեցի կակրազ կփորձեմ սովորել նստած երկար մնալ։

Մի խոսքով, գործի տեղից վերջին վայրկյանին արձակուրդ վերցրեցի, հավաքվեցի ու ճամփա ընկա դեպի Վիպասսանա ռեթրիթ կենտրոն, որը աշխարհից լրիվ կտրված մի տեղ էր․ երեք գնացք փոխեցի, գնացքի վերջին կայարանից էլ հատուկ վարձած ավտոբուսը բոլոր հավաքված մասնակիցներին հասցրեց տարածք, որը բնության մեջ կորած մի տեղ էր, մոտակա բնակավայրից ահագին հեռու։ Տարածքը բաղկացած էր երեք շենքից․ կենտրոնում մի մեծ երկհարկանի շենք էր, որում կային նախասրահ, մի մեծ մեդիտացիայի դահլիճ, երկու ուրիշ մեծ սենյակներ, խոհանոց, ճաշարան։ Կենտրոնական շենքի աջ ու ձախ կողմերում ևս երկու երկհարկանի շենք կար․ մեկը տղամարդկանց քնի, հանգստի սենյակներն էին ու բաղնիք–զուգարանները, մյուսը՝ կանանցը։ Շենքի դիմացը բակն էր, դիմացով անցնող ճանապարհը, ճանապարհի մյուս կողմում ամայի դաշտ էր, իսկ շենքերի հետևում մեծ անտառ էր, որի որոշ հատվածը լարերով նշած–առանձնացված էր, տեղ կարելի էր զբոսնել հանգստի ժամին։ Բայց անտառի էդ հատվածը նույնպես առանձնացված–կիսված էր երկու մասի՝ տղամարդկանց ու կանանց համար։

Արշակ
30.03.2020, 03:13
Ժամանելուց հետո մի քանի կամավորներ օգնում էին գրանցվել, ստորագրում էինք, որ ծանոթ ենք պայմաններին ու մտադիր ենք մինչև վերջ մնալ ու հանձնում էինք հեռախոս–գիրք–և այլն, որ կուրսից հետո նոր հետ ստանանք։ էդ ամենը մի երկու ժամ տևեց,որի ընթացքում հավաքված մասնակիցների հետ խառը խմբերով աշխույժ շփվում ծանոթանում էինք, մասնակիցների մի մասը էլի էին Վիպասսանա կուրսին մասնակցել ու սկսնակներս ահը սրտներումս հարցուփորձ էինք անում մեր գլխին գալիքի մասին :)) Ընդհանուր կարծեմ մի 40 կին, 40 տղամարդ էինք, մեծ մասը Շվեդիայից ու Դանիայից էին, բայց եվրոպական այլ երկրներից էլ կային, նաև մի քանի հոգի ամերիկաներից էին։ Տենց բոլորին գրանցելուց հետո բոլորիս կանչեցին սենյակներից մեկը ու ծանոթացրեցին կազմակերպչական հարցերին ու դիսցիպլինայի կանոններին։ Տեղեկացրեցին ով որ համարի սենյակում ա քնելու, ամեն մի սենյակում 2-4 հոգի, ու առաջարկեցին էս հավաքից հետո գնալ ծանոթանալ սենյակակիցների հետ ու պայմանավորվել տեխնիական հարցեր՝ դուռ–պատուհան բաց ու փակ պահել, լույսը միացնել–անջատել և այլն, որտև կուրսը սկսելուց հետո իրար հետ խոսել չի կարելի :))

Իսկ դիսցիպլինայի հիմնական կանոնները պարզ էին․ կուրսի ընթացքում պետք ա հրաժարվել որևէ էակի սպանելուց, գողանալուց, սեռական գործողություններից, սուտ խոսելուց ու ալկոհոլ ու այլ տոկսիկ նյութերից։ Չսպանել, չգողանալը հեշտ ա, բայց այ ստելը ոչ միշտ ա հնարավոր բացառել, եթե խոսում ես, կարող ա օրինակ չգիտակցված ինչ–որ բան չափազանցնես, կամ թերի ասես և այլն, ու էստեղից էլ գալիս ա չխոսելու պայմանը՝ եթե ընդհանրապես չխոսես, ստելն էլ կբացառվի։ Մասնակիցների հետ հայացք փոխանակելը նույնես արգելվում ա, քանի որ հայացքով էլ ա հնարավոր ինչ–որ բան ասել, էմոցիա հաղորդել, որը նույնպես կարող ա սուտ պարունակի։ Գիրք, երաժշտություն և այլն նույնպես արգելվում էր, նույն պատճառով՝ ոչ մի արտաքին ինֆորմացիա, որ կարող ա իրականությունից քեզ շեղի։ 10 օրվա ընթացքում տարածքը լքել չէր կարելի․ ծայրահեղ դեպքերի համար հարազատներդ կարող են կապվել կուրսի կազմակերպիչների հետ։ Որևէ այլ տեսակի մեդիտացիաներից, աղոթքներից, ֆիզիկական սպորտաձևերից կուրսի ընթացքում պիտի զերծ մնայինք՝ տվյալ մեթոդին հնարավորինս մաքուր, այլ միջամտություններից զերծ կիրառելու հնարավորություն տալու համար, որ հետո օբյեկտիվ գնահատական կարողանանք տանք, թե ինչքանով էր էս մեթոդը օգտակար։

Ամենօրյա ռեժիմը մոտավորապես սենց էր․ առավոտյան ժամը 4:00 գալիս միջանցքով պտտվում գոնգ ու զանգակ էին խփում, որ բոլորը զարթնեն․ կես ժամ ժամանակ ունեիր զուգարան–բաղնիքի համար, որ 4:30 մեդիտացիան սկսում էր։
Ամբողջ օրվա ընթացքում մեկից երկու ժամանոց մեդիտացիաներ էին, որոնց մի մասը պարտադիր ընդհանուր դահլիճում պիտի անեիր, մի մասը կարող էիր քո սենյակում կամ դահլիճում անել, ըստ ճաշակի։ Մեդիտացիաների արանքում մի քանի րոպեանոց հանգիստ կար, բացի դրանից թեթև նախաճաշ, ճաշ, ու ընթրիք, որոնցից յուրաքանչյուրին մեկուկես ժամ էր տրամադրվում։ ՈՒտելը վերջացնելուց հետո մնացած ժամանակը կարող էիր սենյակումդ հանգստանալ, անտառում զբոսնել կամ օգտվել բաղնիք–զուգարանից։ Սնունդը ամբողջությամբ բուսական էր, նախաճաշը ստանդարտ նախաճաշային ուտելիքներ կային, ճաշը ահագին համով մի քանի տեսակ ճաշեր էին, համարյա ամեն անգամ տարբեր, ինչքան ուզում լցնում ուտում էիր։ Ընթրիքին ամեն մեկին ընդամենը երկու կտոր միրգ էր հասնում ու թեյ։
Վիպասսանայի կանոններին ու օրվա ռեժիմին կարաք ստեղ ավելի մանրամասն ծանոթանաք․ https://www.dhamma.org/en/about/code

Դահլիճում ամեն մեկը իրեն հատկացված տեղում փոքր դմփիկ–գորգիկը ուներ, տալիս էին նաև ծածկոց ու ոտքը հենելու բարձանման բաներ։ Դահլիճը կիսված էր․ մի կեսում տղամարդիկ էին նստում, մյուս կեսում կանայք․ ընդ որում դահլիճը երկու մուտք ուներ, որ տղամարդիկ ու կանայք առանձին մուտքերից մտնեն, իրար հետ կոնտակտ չլինի, անիմաստ սեռական կրքեր չբորբոքվեն :) Անտառն ու խոհանոցը նույնպես առանձին էր տղամարդկանց ու կանանց համար։

Մեդիտացիայի ցուցումները տրվում էին Վիպասսանան պոպուլարիզացրած Ս․ Ն․ Գորկայի ձայնագրված խոսքով, որ բարձրախոսներով միացված էր դահլիճում։ Մեդիտացիաներն էլ սկսում էին Գորկայի ինչ–որ տարորինակ չգիտեմինչերեն երգով, որից հետո 1-2 ժամ լռության մեջ աչքերդ փակ մեդիտացիա էիր անում, մինչև նորից լսեիր Գորկայի երգը։ Առաջին անգամ որ սկսեց երգել, նենց ծիծաղալու էր, ուզում էի հռհռոցս գցեի, էն էլ տեղա բոլորը լուրջ են, մի կերպ փռթկոցս զսպեցի :)) Հետո ընտելացա ու ճիշտն ասած հատկապես սեանսի վերջում Գորկայի ձենը մի առանձնահատուկ երանություն էր բերում, որտև էդ նշանակում էր, որ էս մի սեանսը հեսա ավարտվում ա, ու կարամ մի քիչ հանգստանամ։
Ամեն օրվա վերջում լսում էինք Գորկայի ձայնագրված լեկցիան Վիպասսանա մեդիտացիայի էության ու իմաստի մասին ու պրակտիկ ցուցումներ էինք ստանում հաջորդ օրվա մեդիտացիայի վերաբերյալ‎։ Երեկոյան 9:30 մեդիտացիան ավարտվում էր ու շտապում էինք բաղնիք–զուգարան, որ շուտ քնենք, որ առավոտյան 4–ին գոնգը նորից խփելու ա :) Զուգարանները 40 հոգու համար 4–ն էին ընդամենը, նենց որ հաճախ լուռ հերթեր էին գոյանում։
Մեդիտացիան վարում էին մի տղամարդ, մի կին ուսուցիչ–ասիստենտները, որոնց դերը սահմանափակվում էր ձայնագրությունները միացնել անջատելով ու խմբի դիմացը նստած սուս–փուս մեդիտացիա անելով օրինակ ծառայելով, ու նաև կարող էիր հերթագրվել ու ընդմիջման ընթացքում քեզ հուզող հարցեր տալ մեդիտացիայի մասին։ ՈՒ սուտ կլինի, որ ասեմ, թե իմ հարցերին առանձնապես օգտակար պատասխաններ էի ստանում․ մոտավորապես կրկնում էր նույն բաները, ինչ արդեն լսել էի Գորկայի ձայնագրություններից‎։ Հա, էդ ասիստենտներին հարցերը միակ իրավիճակն էր, որ ձայնալարերդ կարող էիր օգտագործել։

Առաջին մի ժամանոց մեդիտացիան սկսեց հենց ժամանելու օրը երեկոյան, որի ժամանակ արդեն զգացի ինչ կրակն եմ ինձ գցել :)) կես ժամ ծալապատիկ նստելուց հետո արդեն մեջքից ու ոտքերիս ցավից մեռնում էի :cryԲայց էդ պրոբլեմներիս միայն սկիզբն էր․․․

Բայց արդեն ուշ ա․ գնամ քնեմ, հետո կշարունակեմ

Quyr Qery
30.03.2020, 04:24
Նախ, տարբերություն կա՝ մենակ ես ապրում, թե չէ։ Որովհետև եթե ինտրովերտ ես ու մենակ ես ապրում, պտի որ էս վիճակը առանձնապես չնեղի (կամ քիչ նեղի), բայց եթե ինտրովերտ ես ու մի բնակարանում փակված ես ուրիշների հետ, կարող ա շատ էլ վատ տանես։ Էնպես որ էս իրավիճակում ինտրովերտներն էլ կարող են տուժել։

Ամուսնական զույգերի վիճակն էլ հեշտ չի՝ օրուգիշեր իրար հետ չորս պատի մեջ, էրեխեքն էլ կողքից․ էս իրավիճակը կարող ա և ահագին վատ ազդի շատ մարդկանց ընտանեկան հարաբերությունների վրա։

Օր ութերորդ.
Ես ու մարդս դեռ փակված ենք տանը: Ինքը ինտրովերտ է, ես՝ եսիմ :roll
Աշխատում եմ տանից, ինքը՝ չի աշխատում հիմա: Օրվա մեջ ժամ ունենք կարդալու, միասին կինո նայելու, օնլայն բլոտ խաղալու: Բացի դրանից ես անպայման օրը գոնե մի ժամ տանը պարապում եմ գանտելներովս, ինքը էդ ընթացքում իր դրսի քոլերն է անում՝ նոր ծրագրերի հետ կապված: Երեք օրը մեկ իջնում ենք խանութ միասին տաս րոպեով՝ միրգ-բանջարեղենի:
Հըլը որ երջանիկ ենք: :))

Ներսես_AM
02.04.2020, 00:01
Էն որ միշտ ներվերիս վրա ազդել ա մահմեդականների ինձ իրանց սվոյ համարելու սովորությունը:
Ասենք խի՞ էլի:
Հա, մենք էլ ենք, ծանոթ դիմագծեր տեսնելով, մտածում, թե սա հայ կլինի:
Բայց գոնե մոտենում հարցնում ենք՝ հայ ե՞ս:

Իսկ իրանք՝ սենց ափաշքյարա՝ սալամ..
Բայց խի՞ սալամ, այ ընկեր:
Մարդ ենք՝ կանգնած ենք: ՈՒրեմն եթե մահմեդական չենք՝ հալլօյի արժանի չե՞նք..

Վաղուց ա, որ սենց բան չէր եղել..
Կանգնած ծխում եմ, եկել ա կողքովս անցնի, թե բա՝ սալամ..
Ես էլ՝ վաղեմի սովորությանս համաձայն՝ «ԲԱՐԵՒ»!

Մոլորված գառի հայացքով դեմքիս ա նայում..
Նորից.
- Սալամ
- «Ասինք՝ բարև»
- Էդ ի՞նչ ա
- Դե դու քո ձևով ես բարևում, ես էլ՝ իմ..

Էլի տենց մոլորված տեսքով շուռ եկավ գնաց:
- Մի հատ էլ՝ հաջող վրից...

Հենց մորուք եմ սկսում պահել, էլ «սալամ», էլ «ախպերս ստեղ մզկիթը որտեղ ա», էլ «ստեղ ամենամոտիկ թուրքական խանութը որտեղ ա»։
Հենց թրաշվում եմ տենց դեպք չի լինում։

Գաղթական
02.04.2020, 00:15
Դեպք հիշեցի.
Ցյուրիխի Արմինեն էր պատմում:
Ասում ա՝ կայարանում կանգնած հեռախոսով հայերեն եմ խոսում ու կողքիցս 2 տղու դիալոգ եմ լսում.
- Էսի հա՛յ ա
- Գժվա՞ր: Ի՞նչ հայ՝ քթին ականջող ունի...

Varzor
02.04.2020, 02:35
....
Ես, գիտակցելով, որ շատ ավելի քիչ եմ ինֆորմացված ու մասնագիտացած, քան անհրաժեշտ է և կոմպետենտ չեմ նման ծանր իրավիճակում երկրի կառավարման վերաբերյալ ճիշտ որոշումներ ընդունելու հարցում, ՎՍՏԱՀՈՒՄ եմ մասնագետներին. պատրաստակամ սպասելով նորից աշխատելու ու իմ ոլորտում էլ ավելի մասնագիտանալու հնարավորությանը։"

Այ ստեղ մեխը հենց ընդգծածս բառն է: Ամեն ինչ կախված է նրանից, թե ում ենք համարում մասնագետ: Ու ամեն մասնագետ չի, որ վստահության է արժանի: Մասնագետ էլ կա, մասնագետ էլ :esim

boooooooom
02.04.2020, 10:34
Դեպք հիշեցի.
Ցյուրիխի Արմինեն էր պատմում:
Ասում ա՝ կայարանում կանգնած հեռախոսով հայերեն եմ խոսում ու կողքիցս 2 տղու դիալոգ եմ լսում.
- Էսի հա՛յ ա
- Գժվա՞ր: Ի՞նչ հայ՝ քթին ականջող ունի...

Երբ դեռ չէի քաչալացել ու մազերս կարգին երկար էին, փողոցով քայլելուց նենց ստացվեց (կարծեմ ուսերով իրար խփեցինք), որ մի հայ տղա ներողություն խնդրեց, բայց անգլերեն :D թե բա "էքսքյուզմի"։ Հազիվ իրանց մոտ խնդալս պահեցի, ժպիտով գլխով նշան արեցի "ներված ես"֊ի փոխարեն։

boooooooom
02.04.2020, 10:57
Այ ստեղ մեխը հենց ընդգծածս բառն է: Ամեն ինչ կախված է նրանից, թե ում ենք համարում մասնագետ: Ու ամեն մասնագետ չի, որ վստահության է արժանի: Մասնագետ էլ կա, մասնագետ էլ :esim

Ճիշտ ես։ Բայց երբ "տաքսու վարորդը" խելք ա սովորացնում ասենք առողջապահության նախարարին, կամ խանութպանը՝ վարչապետին, կամ գաջ քսողի աշակերտը՝ պարետին, մտքում ա ասվում ամեն ինչ, որովհետև միշտ չի որ մարդուն հարմար ա հիշեցնել թե ինքը ով ա ու ում մասին ա խոսում։ (արհեստներն ու պաշտոնները պայմանական ա ընտրված)։
Ես էլ ոսկերիչ եմ, ու հաճախ դժվար եմ մտքերս կարողանում ճիշտ տեղ հասցնել. հաճախ ինչ որ հասարակ ասելիք եմ ուզում տեղ հասցնեմ, իսկ տեղ ա հասնում ինչ որ մեծամիտ կամ մունաթով կամ հնարավոր ա անգամ վիրավորական ինչ որ իմ համար իրականում օտար միտք։
Դժվար ա))
Ես իհարկե հասկանում եմ, որ էս կոնտրաստը գալիս ա իմ անինքնավստահությունից, որն էլ իր հերթին մի շարք կիսատ թողած, չիրականացած նպատակներից ա, երբ շատ հաճախ "խաչմերուկի սխալ ելքն եմ ընտրում ու լրիվ ուրիշ տեղ հասնում", բայց ախր մեկ մեկ նենց անհիմն ինքնավստահության պոռթկումներ ա նկատվում, որ մտածում եմ "այ մարդ, ես էս ամենի մասին երկու քո չափ գիտեմ, բայց լռում եմ", "ի՞նչն ա քեզ ստիպում էս պահին սենց անպատրաստ "բեմ դուրս գալ""։

Freeman
02.04.2020, 11:01
Երբ դեռ չէի քաչալացել ու մազերս կարգին երկար էին, փողոցով քայլելուց նենց ստացվեց (կարծեմ ուսերով իրար խփեցինք), որ մի հայ տղա ներողություն խնդրեց, բայց անգլերեն :D թե բա "էքսքյուզմի"։ Հազիվ իրանց մոտ խնդալս պահեցի, ժպիտով գլխով նշան արեցի "ներված ես"֊ի փոխարեն։

Քաչալ ժամանակ էլ նեգրերն էն տենալու շրջանցեն ։Դ հետո էլ ասում են արտաքինը կարևոր չի ։Դ

boooooooom
02.04.2020, 11:12
Քաչալ ժամանակ էլ նեգրերն էն տենալու շրջանցեն ։Դ հետո էլ ասում են արտաքինը կարևոր չի ։Դ

Արտաքինը անչափ կարևոր ա, վիզուալ իդենտիֆիկատորն ա, որը պիտի աշխատել ունիկալ պահել, որպեսզի տարբերվես ամբոխի մեջ (եթե իհարկե չես ուզում(պատճառ չունես) աննկատ, թաքնված մնալ)

Շինարար
02.04.2020, 11:40
Ես ինձ լավ եմ զգում, որ մարդիկ ինձ սալամ են մաղթում, ինչ վատ բան կա խաղաղության մեջ: Ինձ ներվայնացնում ա մենակ, երբ ինձ խտրականության են ենթարկում արտաքինի համար՝ կարծելով, թե մուսուլման եմ, ուրեմն՝ պոտենցիալ տեռորիստ, հատկապես օդանավակայաններում երկար ստուգումներն են ներվայնացնում, ու հաճախ մարդկանց խուսափողական մոտեցումը՝ մինչև էն պահը, որ պարզում են, որ արաբ չեմ: Իհարկե, նման մարդկանց հետ հետագայում ես թե սոցիալապես, թե ֆիզիկապես դիստանցիա եմ պահպանում:

Գաղթական
02.04.2020, 12:26
Ինձ ներվայնացնում ա մենակ, երբ ինձ խտրականության են ենթարկում արտաքինի համար՝ կարծելով, թե մուսուլման եմ, ուրեմն՝ պոտենցիալ տեռորիստ, հատկապես օդանավակայաններում երկար ստուգումներն են ներվայնացնում, ու հաճախ մարդկանց խուսափողական մոտեցումը՝ մինչև էն պահը, որ պարզում են, որ արաբ չեմ:

Այսինքն՝ եթե քեզ մահմեդականն ա խտրականության ենթարկում՝ օքեյ ա, իսկ եթե եվրոպացին՝ օքեյ չի՞:

Գուցե քո անհատական դեպքի համար դու ուրիշ օրինակներ ի նկատի ունես: Ասենք՝ մարդիկ, ովքեր տեղյակ են արաբերենիդ տիրապետելուն ու գուցե հետդ էլ էդ լեզվով են շփվում, քեզ սալամ ասեն ու դա քո համար նորմալ լինի:

Բայց եթե անծանոթ մարդը քեզ փողոցում տեսնում ու սալամ ա ասում՝ քեզ մահմեդականի տեղ դնելով, էդ խտրականություն չի՞:
Եթե մտքով չանցներ, թե մահմեդական ես, սալամ էլ չէր ասի, չէ՞:

ՈՒղղակի էս խտրականությունների տարբերությունն էն ա, որ առաջին դեպքում նեգատիվ ա (մտածում են տեռորիստ ես), իսկ երկրորդ դեպքում՝ պոզիտիվ (սալամ, որտև սվոյ ես):

Շինարար
02.04.2020, 14:49

Ինչ ասեմ, կներես, Գաղթական ջան, ինձ վրա դա չի ազդում, ինձ նույնիսկ հաճելի ա: Հո չեմ կարող ինձ ստիպել, որ զոռով տհաճություն զգամ մի բանից, ինչը ինձ տհաճ չի:

Freeman
02.04.2020, 14:54
Ես ինձ լավ եմ զգում, որ մարդիկ ինձ սալամ են մաղթում, ինչ վատ բան կա խաղաղության մեջ: Ինձ ներվայնացնում ա մենակ, երբ ինձ խտրականության են ենթարկում արտաքինի համար՝ կարծելով, թե մուսուլման եմ, ուրեմն՝ պոտենցիալ տեռորիստ, հատկապես օդանավակայաններում երկար ստուգումներն են ներվայնացնում, ու հաճախ մարդկանց խուսափողական մոտեցումը՝ մինչև էն պահը, որ պարզում են, որ արաբ չեմ: Իհարկե, նման մարդկանց հետ հետագայում ես թե սոցիալապես, թե ֆիզիկապես դիստանցիա եմ պահպանում:

Ֆիզիկական դիստանցիան արդեն լավ ա :Դ

Ներսես_AM
02.04.2020, 16:09
Ես ինձ լավ եմ զգում, որ մարդիկ ինձ սալամ են մաղթում, ինչ վատ բան կա խաղաղության մեջ: Ինձ ներվայնացնում ա մենակ, երբ ինձ խտրականության են ենթարկում արտաքինի համար՝ կարծելով, թե մուսուլման եմ, ուրեմն՝ պոտենցիալ տեռորիստ, հատկապես օդանավակայաններում երկար ստուգումներն են ներվայնացնում, ու հաճախ մարդկանց խուսափողական մոտեցումը՝ մինչև էն պահը, որ պարզում են, որ արաբ չեմ: Իհարկե, նման մարդկանց հետ հետագայում ես թե սոցիալապես, թե ֆիզիկապես դիստանցիա եմ պահպանում:

Ոնց–որ ինքդ քեզ հակասում ես։ Եթե իմ ու քո մորուքին ու մաշկի գույնին Ջոնը նայում ու տեռորիստ ա տեսնում, իսկ Մուհամմեդը նայում ու սալամալեքում ա տեսնում։ էդ նույնն ա, որ երբ սափրված եմ Թոմը նայում ա ու հարավ–եվրոպացի ա տեսնում, իսկ Ահմեդը գյավուր ա տեսնում։ Էս բոլոր դեպքերը լրիվ նույնն են, որ մարդիկ ուրիշ մարդու արտաքինից անտեղի ու անիմաստ եզրակացություններ են անում, երբ դիմացինը հեչ չի փորձել ու չի ուզում իր արտաքինով ինչ–որ բան ցույց տված լինի։

Էս Նոր տարվա կողմերը իմացա, որ պարզվում ա ամերիկաներում էս բեսամթ թեմա ա, որ մեկը մյուսի մասին եզրակացություններ(assume) ա անում։ Ուլուանա –ն երևի ավելի մանրամասն կարող ա ասի։

One_Way_Ticket
02.04.2020, 16:26
Ինձ ում տեղ ասես դնում են, արդեն սովորել եմ։ Վլադիվոստոկում տաքսիստը հարցրեց՝ Հնդկաստանի՞ց ես։ Ասում եմ՝ չէ, Հայաստանից։ Բա թե՝ յաաա, հեչ չէի ասի։ Մեզ մոտ հայեր շատ կան։ Իրենց համ արտաքինն է ուրիշ, համ ակցենտը։

Ամերիկաներում չգիտեմ ինչքանով է դա թեմա, բայց Նյու Ջերսիում պերուական ռեստորան մտա, մատուցողը մոտեցավ ու առանց հարցնելու սկսեց իսպաներեն խոսել։

Ընդհանրապես, ինձ դուր է գալիս տենց խորհրդավոր լինելը։ Հատկապես Լատվիայում, որտեղ ռուսերեն խոսելս հնդիկ-իսպանացու տարբերակների հավանականությունը կտրուկ նվացեզնում է, մարդկանց մոտ հանելուկա-դիսսոնանսային վիճակ է առաջանում, որ ոչ մի ստերեոտիպի հետ ինձ չեն կարողանում ասսոցիացնել։

Շինարար
02.04.2020, 17:08
Ոնց–որ ինքդ քեզ հակասում ես։ Եթե իմ ու քո մորուքին ու մաշկի գույնին Ջոնը նայում ու տեռորիստ ա տեսնում, իսկ Մուհամմեդը նայում ու սալամալեքում ա տեսնում։ էդ նույնն ա, որ երբ սափրված եմ Թոմը նայում ա ու հարավ–եվրոպացի ա տեսնում, իսկ Ահմեդը գյավուր ա տեսնում։ Էս բոլոր դեպքերը լրիվ նույնն են, որ մարդիկ ուրիշ մարդու արտաքինից անտեղի ու անիմաստ եզրակացություններ են անում, երբ դիմացինը հեչ չի փորձել ու չի ուզում իր արտաքինով ինչ–որ բան ցույց տված լինի։

Էս Նոր տարվա կողմերը իմացա, որ պարզվում ա ամերիկաներում էս բեսամթ թեմա ա, որ մեկը մյուսի մասին եզրակացություններ(assume) ա անում։ Ուլուանա –ն երևի ավելի մանրամասն կարող ա ասի։

Երբ անիմաստ ինձնից վտանգ են տեսնում, թեկուզ մուսուլման էլ լինեի, բայց դրա համար ինձ վատ են վերաբերվում, դա չեմ սիրում, երբ անիմաստ ինձ իրանցական են համարում ու բարևում, դրան վաը եմ վերաբերվում: Եթե նույնձև մտածեին որ մուսուլման եմ, բայց դա բացասական վերաբերունք իմ հանդեպ չբերեր, վատ չէի վերաբերվի:

Վիշապ
02.04.2020, 22:01
Ինձ թվում է, ոչ մի հակասություն չկա Շինարարի ասածի մեջ՝ պոզիտիվ դիսկրիմինացիայից կարելի է լավ զգալ, նեգատիվից՝ վատ :pardon
Էդ տեսակետից Կալիֆոռնիան վայթե աշխարհի ամենալավ տեղն ա, մեծամասնությունը թքած ունի, թե դու արտաքնապես չինացի ես, թե՝ հրեա, գեյ ես, թե՝ տրանսվեստիտ, պոռնիկ ես, թե՝ ջութակահար, բոմժ ես, թե՝ ծրագրավորող, զիբիլի ավտո քշող ես, թե՝ նահանգապետ․․․

Ուլուանա
03.04.2020, 01:21
Ոնց–որ ինքդ քեզ հակասում ես։ Եթե իմ ու քո մորուքին ու մաշկի գույնին Ջոնը նայում ու տեռորիստ ա տեսնում, իսկ Մուհամմեդը նայում ու սալամալեքում ա տեսնում։ էդ նույնն ա, որ երբ սափրված եմ Թոմը նայում ա ու հարավ–եվրոպացի ա տեսնում, իսկ Ահմեդը գյավուր ա տեսնում։ Էս բոլոր դեպքերը լրիվ նույնն են, որ մարդիկ ուրիշ մարդու արտաքինից անտեղի ու անիմաստ եզրակացություններ են անում, երբ դիմացինը հեչ չի փորձել ու չի ուզում իր արտաքինով ինչ–որ բան ցույց տված լինի։

Էս Նոր տարվա կողմերը իմացա, որ պարզվում ա ամերիկաներում էս բեսամթ թեմա ա, որ մեկը մյուսի մասին եզրակացություններ(assume) ա անում։ Ուլուանա –ն երևի ավելի մանրամասն կարող ա ասի։
Մանրամասն ասելու հավես չկա: Համառոտ ասեմ, որ ԱՄՆ-ում մի տեսակ հարգի չի որևէ մեկի մասին որևէ բան ենթադրելը (аssume), ոմանց համար կարող ա խիստ վիրավորական լինել: Էս վիդեոյում դրա տիպիկ օրինակներ կան :)), վիդեոն հենց ենթադրույուններ անելու մասին չի, այլ վիրավորվելու, բայց ենթադրություններն ահագին մեծ դեր ունեն վիրավորվելու հարցում.

https://www.youtube.com/watch?v=F-mju_gW3c8

Արշակ
10.04.2020, 21:10
ժող, թեթև տարեք․ assume անելը կամ ենթադրել ուղեղի խիստ անհրաժեշտ ֆունկցիա ա արագ որոշումներ կայացնելու համար։ Մարդու ուղեղը անընդհատ pattern–ներ ա ստեղծում, որ էդ փաթերններով արագ գնահատի իրավիճակը՝ ենթադրի թե ինչի առաջ ա կանգնած, ու թեկուզ մեկ–մեկ սխալվելով, բայց դեպքերի մեծ մասում ճիշտ որոշում կայացնի։ Եթե ոչ մի բան assume չանես, ու ենթադրելու փոխարեն փորձես ամեն ինչ ճշտես նոր շարժվես, անվերջ ցիկլի մեջ ես ընկնելու ու պարալիզացվես։
Բոլոր մարդիկ էլ ամեն վայրկյան լիքը բան assume են անում, ուղղակի տարբեր մշակույթներում տարբեր ցուցակներ կան, որոնց վրով assume-ը տաբու ա․ իրականում նույնիսկ տաբու թեմաներով մեկ ա սաղ էլ assume անում են, ուղղակի չեն բարձրաձայնում, մեջն են պահում։ Պոլիտկոռեկտի վրա տարած հասարակություններում էդ ցուցակները քանի գնում մեծանում են, ինչից, ոնց ասեցի արդեն, assume–ի քանակը չի պակասում, ուղղակի չի բարձրաձայնվում, ինչն ավելի վատ ա․ սուս փուս assume են անում ու սխալ ենթադրությունների հերքելու հնարավորությունը պակասում ա։

Արշակ
10.04.2020, 21:16
Ինձ թվում է, ոչ մի հակասություն չկա Շինարարի ասածի մեջ՝ պոզիտիվ դիսկրիմինացիայից կարելի է լավ զգալ, նեգատիվից՝ վատ :pardon
Էդ տեսակետից Կալիֆոռնիան վայթե աշխարհի ամենալավ տեղն ա, մեծամասնությունը թքած ունի, թե դու արտաքնապես չինացի ես, թե՝ հրեա, գեյ ես, թե՝ տրանսվեստիտ, պոռնիկ ես, թե՝ ջութակահար, բոմժ ես, թե՝ ծրագրավորող, զիբիլի ավտո քշող ես, թե՝ նահանգապետ․․․
Կալիֆորնիայի էդ քո ասած թքած ունենալու կենտրոն Սան Ֆրանցիսկոյում, հայ ծանոթներիցս մեկը պատմում էր, որ թինդերում զուտ իր հայկական անունը փոխել ամերիկյան անուն գրելուց հետո մի տաս անգամ match–երը շատացել էին։ Որտև աղջիկները դադարել էին assume անել, որ էմիգրանտ ա։ :D

One_Way_Ticket
10.04.2020, 22:14

Սան-Ֆրանցիսկոն չգիտեմ, բայց Ավստրալիայում dating-ը ամենա ռասիստ, բոյիստ, ակցենտիստ ու տենց տարատեսակ "իստ" ոլորտն է։ Երկու սեռերին էլ վերաբերվում է։ Էն "ներքին աշխարհ" ասածը միջին ստատիստիկ ավստրալացուն ընդհանրապես չի հետաքրքրում, համոզված չեմ, որ նրանք դրա գոյության մասին ընդհանրապես տեղյակ են։

Վիշապ
10.04.2020, 23:46

Ինչի՞ց կարելի է որոշել, որ էմիգրանտ լինելն ա խնդիրը, ես համոզված եմ, զուտ անվան հնչողությունն ա խնդիրը, այսինքն քաղքենի ձևականության խնդիր ա, ոնց որ համեմատենք մարդկանց ռեակցիաները ասենք ի դեմս Բոզիկյան ու Նահապետյան ազգանունով մարդկանց, կամ Սիրարփի (սեքսի) ի դեմս Նախշունի (հըմ, օքեյ) և այլն․․․
Էմիգրանտները ստեղ հակառակը, թույն են նայվում, միլիոնատերերի ու հաջողակների մեծ մասը էմիգրանտներ են, ու առհասարակ, հիշեցնեմ՝ Ամերիկայի բնակչության մեծ մասը իրենց ցեղով մեկ էմիգրանտներ են :D Հայկական անունների մեծ մասը դժվար են արտասանվում, այ էդքան պարզ։

Ծլնգ
11.04.2020, 00:07

ո՞նց թե ինչից կարելի ա որոշել, մարդը դրա նախորդ գրառման մեջ տենց էլ գրել ա՝ assume անել :D

Արշակ
11.04.2020, 00:54
Ինչի՞ց կարելի է որոշել, որ էմիգրանտ լինելն ա խնդիրը, ես համոզված եմ, զուտ անվան հնչողությունն ա խնդիրը, այսինքն քաղքենի ձևականության խնդիր ա, ոնց որ համեմատենք մարդկանց ռեակցիաները ասենք ի դեմս Բոզիկյան ու Նահապետյան ազգանունով մարդկանց, կամ Սիրարփի (սեքսի) ի դեմս Նախշունի (հըմ, օքեյ) և այլն․․․
Էմիգրանտները ստեղ հակառակը, թույն են նայվում, միլիոնատերերի ու հաջողակների մեծ մասը էմիգրանտներ են, ու առհասարակ, հիշեցնեմ՝ Ամերիկայի բնակչության մեծ մասը իրենց ցեղով մեկ էմիգրանտներ են :D Հայկական անունների մեծ մասը դժվար են արտասանվում, այ էդքան պարզ։
Լավ էլի :D զուտ անվան բարեհնչությունը, առանց դրանից բխող ենթադրությունների, էնքան չնչին պարամետր ա մնացած այլ պարամետրերի համեմատ (բոյ, դեմքի գեղեցկություն, սպորտային կազմվածք, լավ շրջապատ, հետաքրքիր լայֆսթայլ և այլն, որ բոլորը փորձում են նենց նկարներ դնեն որ էդ ամեն ինչը assume արվի նկարներից), որ հաստատ չէր կարա նենց ազդեր, որ փոխելով match–երդ 10x լինեին։
ՈՒ չէ, էդքան տենց չի ինչքան քեզ թվում ա․ այնուամենայնիվ սպիտակ անգլոսաքսին ոչ մեկի մտքով չի անցնում էմիգրանտ անվանել, իսկ մեքսիկացիների դեմը ուզում են պատ շարեն :D Բայց էլի եմ ասում․ ստեղ հարցը զուտ էթնիկ ծագումը չի, այլ մշակույթը։ Քո նկարին ու անունիդ նայելով նայելով ենթադրում են․ Ամերիկայում ես ծնվել, հետևաբար ամերիկյան մշակույթի կրող ես ու իրանց հետ մշակութային ընդհանրություն կունենա՞ս, թե՝ նոր եկած ես ու մեծ հավանականությամբ մշակութային անջրպետ կլինի։
ՈՒ հաստատ James կամ Mark անուն ունեցողը շատ ավելի հավանական ա, որ ամերիկայում ա ծնվել ու արևմտյան մշակույթի կրող ա, քան մեկը, որի անունը Շահիդ ա կամ Սերոփ։ Էս եքա հանգամանքը թողած ընկել ես հաճելի հնչելու հետևից։

ՈՒ բնականաբար, մասնագիտական միջավայրում, կամ ավելի մեծ տարիքում սենց արտաքին բաներին ավելի քիչ են ուշադրություն դարձնում մարդիկ, բայց ջահելական միջավայրում, ու հատկապես թինդերական դեյթինգ կոնտեքստներում, լավ էլ թեմա ա։

One_Way_Ticket
11.04.2020, 01:03

Ի դեպ, մատչերի քանակը մեծապես կախված է նաև նրանից, թե քանի հոգի քո պրոֆայլը ընդհանրապես կտեսնի։ Կարող է բացի ամերիկացի աղջիկներից, տինդերի ծրագրավորողներն են հայկական անուններին դիսկրիմինացնում։

Արշակ
11.04.2020, 01:27
Սան-Ֆրանցիսկոն չգիտեմ, բայց Ավստրալիայում dating-ը ամենա ռասիստ, բոյիստ, ակցենտիստ ու տենց տարատեսակ "իստ" ոլորտն է։ Երկու սեռերին էլ վերաբերվում է։ Էն "ներքին աշխարհ" ասածը միջին ստատիստիկ ավստրալացուն ընդհանրապես չի հետաքրքրում, համոզված չեմ, որ նրանք դրա գոյության մասին ընդհանրապես տեղյակ են։
Դե ժամանակակից օնլայն դեյթինգը, Tinder–ի գլխավորությամբ, խաղի հենց էդ կանոններն ա սահմանում․ մինիմալ տեքստային ինֆորմացիա․ Անուն ու նկարներ, որոնցով մի քանի վայրկյանի ընթացքում փորձում են assume անել ով ես, ինչ ես քեզնից ներկայացնում, ինչ մշակութային բեքգրաունդ ունես, ինչ ձևի կյանքով ես ապրում, սոցիալական ստատուսդ և այլն։
Մարդիկ առանձնապես մեղավոր չեն, որ չեն խորանում «ներքին աշխարհիդ» մեջ։ Ինքդ էլ մի քիչ երկար մնալով տենց դեյթինգի մեջ սկսում ես քեզ տենց պահել։
Պատճառները շատ են․ նախ որովհետև անթիվ–անհամար պրոֆիլներ են դեմդ գալիս, պատրանք ա ստեղծվում, թե անսահման ընտրություն ունես, ինչի արդյունքում մարդկանց պահանջները թռնում են երկինք ու մտածում ես էս անսահման քանակից հասատ իդեալականին կգտնեմ, ու հետն էլ էդքան քանակի մարդկանցից ամենալավին ընտրելու համար պիտի արագ անես ֆիլտրացիադ։ Ներքին աշխարհի մեջ խորանալու ժամանակ չկա․ մի քանի վայրկյանում պիտի որոշես` աջ swipe թե՝ ձախ։ Իսկ արագ անելու համար, ոնց ասեցի, պետք ա լիքը բան assume անես, չես կարա ամեն անգամ Մուհամեդ անունով մարդու տեսնելուց ասես չէ ոնց կարամ իրա կրոնի մասին assume անեմ․ բա մի ժամ հետը խոսամ, կարող ա պարզվի անգլոսաքս ծագման գերժամանակակից արիստոկրատ ա։ Չէ, արագ assume ես անում, անցնում ես առաջ․ դեպքերի մեծ մասում ճիշտ ես լինելու, որ Մուհամեդը մահմեդական ավանդապաշտ էմիգրանտ ա։ ՈՒ ասենք եթե անսահման ընտրություն ունես, հազարավոր պրոֆիլներ են քեզ սպասում, ու էս պահի մի վայրկյան տևող աջ կամ ձախ swipe-ից ա կախված ապագա զուգընկերդ, ու զուտ նկար ա դեմդ դրածը, ինչի՞ բոյով–ատլետիկին չընտրե՞ս որ։

Արշակ
11.04.2020, 01:43
Ի դեպ, մատչերի քանակը մեծապես կախված է նաև նրանից, թե քանի հոգի քո պրոֆայլը ընդհանրապես կտեսնի։ Կարող է բացի ամերիկացի աղջիկներից, տինդերի ծրագրավորողներն են հայկական անուններին դիսկրիմինացնում։Չեմ կարծում, թե հենց ծրագրավորողը հատուկ հայկական անուններին դիսկրիմինացնում ա։ Ավելի հավանական ա, Թինդերի ծրագրավորողների սարքած AI–ն ա հավաքված տվյալների հիման վրա դիսկրիմինացնում :))

Ընդհանրապես քանի հոգի կտեսնին առաջին հերթին կախված ա փող տալիս ես, թե՝ չէ։ Որ փող տաս ավելի շատ ցույց կտան պրոֆիլդ։ Բայց ստեղ ուրիշ հարց էլ կա․ Թինդերը քեզ ցույց ա տալու քո «քաշի», ստատուսի մարդկանց։ Ասենք եթե բեսամթ ծիտ հոլիվուդյան աստղ ես, քեզ հավանաբար հնդիկ էմիգրանտ վարորդի ցույց չի տա։ Քեզ ցույց կտա քո պես բարձրաշխարհիկ դեմքիերի։ Իսկ հնդիկ էմիգրանտին ցույց կտա իրա պես խանութում աման լվացող մեքսիկ էմիգրանտի։
Իհարկե կոնկրետ ալգորիթմը չգիտեմ, բայց կարա արվի շատ պարզ։ Թինդերը ունի քո attractiveness index–ը որը ձևավորվում ա օրինակ կախված նրանից, թե ինչքանով են քեզ swipe right անում ուրիշները։ ՈՒ նաև կախված ա նրանից թե ինչ attractiveness index ունեցողներն են քեզ ընտրում։ Կոպիտ ասած, եթե մի քանի ծիտ դենք քեզ չընտրեն, ապա հավանաբար դու ծիտ չես ու էլ չարժի քեզ ծտերին ցույց տալ։ Նույն ձևի եթե դու սաղին աջ սվայփ ես անում, ապա հավանաբար desperate ես, տեղ քո attractiveness index-ը ընկավ :D Նաև հավանաբար կախված ա նրանից, թե ինչքանով են քո գրածներին պատասխանում արդեն match եղածները։ Եթե միշտ պատասխանում են ապա հավանաբար գրավիչ ես գրում։ Եվ այլն։

Մի խոսքով, բարի գալուստ ավտոմատացված ռեյթինգների աշխարհ։ :))

One_Way_Ticket
11.04.2020, 01:44
Դե ժամանակակից օնլայն դեյթինգը, Tinder–ի գլխավորությամբ, խաղի հենց էդ կանոններն ա սահմանում․ մինիմալ տեքստային ինֆորմացիա․ Անուն ու նկարներ, որոնցով մի քանի վայրկյանի ընթացքում փորձում են assume անել ով ես, ինչ ես քեզնից ներկայացնում, ինչ մշակութային բեքգրաունդ ունես, ինչ ձևի կյանքով ես ապրում, սոցիալական ստատուսդ և այլն։
Մարդիկ առանձնապես մեղավոր չեն, որ չեն խորանում «ներքին աշխարհիդ» մեջ։ Ինքդ էլ մի քիչ երկար մնալով տենց դեյթինգի մեջ սկսում ես քեզ տենց պահել։
Պատճառները շատ են․ նախ որովհետև անթիվ–անհամար պրոֆիլներ են դեմդ գալիս, պատրանք ա ստեղծվում, թե անսահման ընտրություն ունես, ինչի արդյունքում մարդկանց պահանջները թռնում են երկինք ու մտածում ես էս անսահման քանակից հասատ իդեալականին կգտնեմ, ու հետն էլ էդքան քանակի մարդկանցից ամենալավին ընտրելու համար պիտի արագ անես ֆիլտրացիադ։ Ներքին աշխարհի մեջ խորանալու ժամանակ չկա․ մի քանի վայրկյանում պիտի որոշես` աջ swipe թե՝ ձախ։ Իսկ արագ անելու համար, ոնց ասեցի, պետք ա լիքը բան assume անես, չես կարա ամեն անգամ Մուհամեդ անունով մարդու տեսնելուց ասես չէ ոնց կարամ իրա կրոնի մասին assume անեմ․ բա մի ժամ հետը խոսամ, կարող ա պարզվի անգլոսաքս ծագման գերժամանակակից արիստոկրատ ա։ Չէ, արագ assume ես անում, անցնում ես առաջ․ դեպքերի մեծ մասում ճիշտ ես լինելու, որ Մուհամեդը մահմեդական ավանդապաշտ էմիգրանտ ա։ ՈՒ ասենք եթե անսահման ընտրություն ունես, հազարավոր պրոֆիլներ են քեզ սպասում, ու էս պահի մի վայրկյան տևող աջ կամ ձախ swipe-ից ա կախված ապագա զուգընկերդ, ու զուտ նկար ա դեմդ դրածը, ինչի՞ բոյով–ատլետիկին չընտրե՞ս որ։
Ես օնլայնը նկատի չունեի։ Ընդհանրապես, Ավստրալիայում ապրելուց, մարդկանց հետ շփվելուց ու դիտարկումներիցս էդ տպավորությունն եմ ստացել։ Որ մեծ մասը ներքին աշխարհ չունի։ Ու ես նույնիսկ մոտավոր գլխի եմ ընկնում, թե ինչու։ Երբ մարդ ծնվել-մեծացել է տիպիկ ավստրալական միապաղաղ suburbia-ում (որոնք հիշելիս իմ գլխում մի բառ է միայն հնչում՝ тоскааааа), նենց նորմալոտ-բարեկեցիկ կյանքով է ապրել, դժվարություն չի տեսել, ձգտում չի ունեցել (քանի որ մատուցող էլ աշխատես, նորմալ կապրես), որտեղի՞ց ձևավորվի ներքին աշխարհը։ Dating-ի մեջ զուտ արտաքին ատրիբուտներին նախապատվություն տալը դրա հետևանք է։
Ի դեպ, էմիգրանտի օրագրում Բարեկամն էլ էր տենց մի բան գրել ավստրալացիների մասին։
ԱՄՆ-ն շատ ավելի կապիտալիստական է, դրա համար զուգահեռներ տանել Ավստրալիայի հետ չեմ կարող, գուցե էնտեղ ուրիշ է։

One_Way_Ticket
11.04.2020, 01:47
Մի խոսքով, բարի գալուստ ավտոմատացված ռեյթինգների աշխարհ։ :))
Չեմ ուզում, ինձ հետ տվեք իմ նախակորոնյան աշխարհը :(

Արշակ
11.04.2020, 01:51
Ես օնլայնը նկատի չունեի։ Ընդհանրապես, Ավստրալիայում ապրելուց, մարդկանց հետ շփվելուց ու դիտարկումներիցս էդ տպավորությունն եմ ստացել։ Որ մեծ մասը ներքին աշխարհ չունի։ Ու ես նույնիսկ մոտավոր գլխի եմ ընկնում, թե ինչու։ Երբ մարդ ծնվել-մեծացել է տիպիկ ավստրալական միապաղաղ suburbia-ում (որոնք հիշելիս իմ գլխում մի բառ է միայն հնչում՝ тоскааааа), նենց նորմալոտ-բարեկեցիկ կյանքով է ապրել, դժվարություն չի տեսել, ձգտում չի ունեցել (քանի որ մատուցող էլ աշխատես, նորմալ կապրես), որտեղի՞ց ձևավորվի ներքին աշխարհը։ Dating-ի մեջ զուտ արտաքին ատրիբուտներին նախապատվություն տալը դրա հետևանք է։
Ի դեպ, էմիգրանտի օրագրում Բարեկամն էլ էր տենց մի բան գրել ավստրալացիների մասին։
ԱՄՆ-ն շատ ավելի կապիտալիստական է, դրա համար զուգահեռներ տանել Ավստրալիայի հետ չեմ կարող, գուցե էնտեղ ուրիշ է։
Չգիտեմ, Ավստրալիայում չեմ եղել, բայց ինձ թվում ա մարդիկ միշտ էլ ներքին աշխարհ ունեն․ այլ հարց ա, թե ինչքանով են կարողանում արտահայտել կամ միջավայրը ինչքանով ա նպաստում բացվել–դրսևորվելուն։

One_Way_Ticket
11.04.2020, 02:28
Ուրեմն տարիներով Ավստրալիայում ապրած ժամանակ, ռուսական community-ն չհաշված, ընդամենը մի դեպք եմ հիշում, որ ինչ-որ աղջիկ մոտս զգացմունքներ առաջացներ։ Մեքենայով քշում էի ինչ-որ երկրորդական քաղաքով, հանրային զուգարանի մոտ կանգ առա, դեպի մեքենա հետ քայլելիս ուշադրությունս գրավեց կողքի բասկետբոլի դաշտում միայնակ խաղացող աղջիկը։ Ինչ-որ կախարդական բան կար դրա մեջ, շատ անսովոր ավստրալական միջավայրում։ Դա բնականաբար social activity չէր, ու դա նաև առողջ ապրելակերպի կամ մարզանքի խաթր չէր։ Աղջիկը չէր վազվզում, նա հանգիստ տարբեր անկյուններից փորձում էր գնդակը նետել ցանցը, ոնց որ զգալով ու գնահատելով երևույթի երկրաչափական գեղեցկությունը։ Նկատեց, որ իրեն ուշադիր նայում եմ, ժպտաց, ու դա նման չէր էն շաբլոն "hi, how are you" ժպիտներին, էդ ժպիտի մեջ խորություն կար։ Իսկ ես նստեցի մեքենաս ու հեռացա։ Երևի իզուր։

Գաղթական
11.04.2020, 17:05
ՈՒ բնականաբար, մասնագիտական միջավայրում, կամ ավելի մեծ տարիքում սենց արտաքին բաներին ավելի քիչ են ուշադրություն դարձնում մարդիկ, բայց ջահելական միջավայրում, ու հատկապես թինդերական դեյթինգ կոնտեքստներում, լավ էլ թեմա ա։

Ժամանակակից թինդեր դեյթինգներում չգիտեմ, բայց էս անուն-ազգանունախառը խաղեր տալով սոցիալական ավելի բարձր ստատուսի ձգտելու և/կամ Հռոմի պապից ավելի կաթոլիկ երևալու արվեստը մերոնք դեռ դարեր առաջ են սկսել բանեցնել:

Իհարկե հայտնի չի, թե որքանով նրանց իրական հայերեն վերնագրերը կխանգարեին նույն հաջողություններին կյանքում հասնել, բայց դե փաստը մնում ա փաստ, որ շատերն օտար միջավայրում տեղին հարիր «ավելի բարեհունչ» անուն-ազգանուններով էին ներկայանում:

Հենց մենակ XVIII-XIXդդ հայազգի ռուսական բանակի գեներալների ցանկն ահագին խոսուն ա:

Ստեղից էլ Ղազարյանը Լազարև էր դառնում, Արծաթագործյանը՝ Սերեբրյակով, Մետաքսյանը՝ Շելկովնիկով, Հովհաննիսյանը՝ Իվանով, Շահսուվարյանը՝ Սուվորով և այլն..

Հ.Գ. 5-րդ մասիվցի Մուճուճին հիշեցի, որ, իրանից դավոլնի, Մեխակի փոխարեն ինքն իրեն Գվազձիկ էր ներկայացնում..
Մենակ ավանդապաշտ Սասունի բախտը հա չէր բերում, բայց դե հմի..

Շինարար
13.04.2020, 20:38
1 ամիս ա արդեն ինչ աշխարհը կարանտինի մեջ ա ու ինչքան էլ ես իմ հիմար ու երբեմն անհիմն ու հիվանդագին կասկածամտությունն ուզում եմ մի կողմ դնեմ ու լինեմ ռացիոնալ՝ մեկ ա փաստը մնում ա փաստ, որ.
- Շրջապատումս ոչ մեկ չի լսել ոչ մեկի կովիդով հիվանդանալու մասին (նույնիսկ իրանց ու իրանց շրջապատների շրջապատներում)
- Էն քաղաքում որտեղ որ ապրում եմ՝ շտապ օգնության հիվանդանոցները փակ են ու ներսում մարդ չկա:

իմ ընկերներց մեկը հենց էս պահին հիվանդ ա՝ ահավոր հազով, կրծքավանդակում ծանրության զգացումով և այլն: Բայց վիճակը շատ ծանր չի ու լավի ա գնում, ընդ որում սկզբում իր սիրածն էր հիվանդ ու դե բնականաբար ինքն էլ հաջորդեց:

One_Way_Ticket
15.04.2020, 22:21
Մարդ արարածը էնքան տարօրինակ ու անկապ երևույթ ա իրա հոգեբանությամբ ու ամեն ինչով , որ հակում ունի իրա քաքի մեջ էղած սիտուացիան կարոտելու մեկ-մեկ:
Ես համոզված եմ, որ մոտ 1 տարի հետո եթե Աստված տվեց ամեն ինչ լավ եղավ՝ սկսելու ենք մեկ-մեկ էս կառանծինից ինչ-որ բաներ կարոտել…
Իհարկե կարոտելու ենք։ Հլը սպասի, տարիներ հետո "Ո՞վ է ուզում դառնալ միլլիոնատեր" հեռուստախաղին սենց հարցեր են լինելու․

https://traveller.id.au/misc_photos/millionaire.png

Վիշապ
16.04.2020, 09:20
Թու՜, վերևինը պիտի անկապ օրագրում գրեի, ստառոսծ նե ռադոսծ... Համ էլ տուֆտել եմ, մարմինս մարզանքի կարիք ուներ :Ճ
Իմիջայլոց, հույս ունեմ ռեժիմով մարզվում եք, եթե մարզասարքեր չունեք, տան հատակն ու սեփական քաշը ձեզ ձրի մարզասարքեր:

Բարեկամ
16.04.2020, 13:01

Իսկ ես դեռ անցած շաբաթ ուզում էի նոր թեմա բացել՝ Մեկուսացածի օրագիր։ Էմիգրանտի օրագիր ունենք, ի՞նչ պակաս թեմա ա որ։ Ու քո գրառումն էլ շատ սիրուն կհագներ։

ivy
22.04.2020, 19:20
Էս Տրիբունի գրածին (https://www.akumb.am/showthread.php/68055-COVID19-2020-%D5%A9%D5%BE%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6%D5%AB-%D5%AF%D5%B8%D6%80%D5%B8%D5%B6%D5%A1%D5%BE%D5%AB%D6%80%D5%B8%D6%82%D5%BD%D5%A8/page73?p=2601576#post2601576)եմ պատասխանում, բայց ոնց որ օրագրային ա ստացվում։

Մեր խանութներում երևի մի 15-20% ապրանքներ բացակայում են, հիմնականում լոկալ արտադրության կաթնամթերքներն են անհետացել, կանաչեղենն ու բանջարեղենը։
Էսօր գնացել էի մանր-մունր հաց-մաց առնելու, ինձնից գոհ տան բազմակի օգտագործման տոպրակներն էի վերցրել, մեկ էլ խանութի մուտքի մոտ ասին՝ չի թույլատրվում տոպրակներով ներս մտնելը, բայց սայլակից ու զամբյուղից օգտվել կարելի է (նախապես խնամքով ու հոգատարորեն վարակազերծում էին, տալիս ձեռքդ, ապրեք, շատ զգացված եմ)։
Ու փաստորեն (https://www.theverge.com/2020/4/2/21204094/plastic-bag-ban-reusable-grocery-coronavirus-covid-19)սկսել են նորից պոլիէթիլենային տոպրակներ դնել խանութներում, թե իմաստն ինչ է, չեմ, հասկանում, մտածում եմ, յանի հազիվ սկսել էինք էկոլոգիական վնասը պակասեցնել, էն էլ ոչ մի ձև էֆեկտիվորեն չի ստացվում։
Էս ընթացքում երևի միլիոնավոր միանգամյա օգտագործման դիմակներ, ձեռնոցներ, տոպրակներ, խալաթներ ու աստված գիտի էլ ինչ նորից համալրեցին աղբանոցները։ Բա․․․ Հուսանք, որ իսկապես մարդկային կյանքեր են երկարացվել դրա հաշվին, ու էդ կյաքերը նպատակ ունեն, իմ նմանի պես կիսանպատակ-աննպատակ չեն, որ ապրում ա մենակ մյուսների ներվերն ուտելու համար։
Հա, առաջին անգամ ֆիննական կարագ եմ առել։ Կալիֆոռնիան սենց կոտրված երբեք չէր եղել ։Ճ

Էսօր մեր կողքի խանութից կատուներիս համար մի տոպրակ չոր կեր էի ուզում առնել, ներս մտա խանութ, ձեռքիս ոչ մի տոպրակ չկար, ընդամենը էդ մի բանն էի վերցնելու, դուրս գայի, սրանք մուտքի մոտ ինձ կանգնեցրին, թե բա՝ պիտի սայլակ վերցնես։
Ասում եմ՝ ինձ սայլակ պետք չի, ես մի բան եմ ընդամենը վերցնելու, արագ դուրս գամ, թե բա՝ չէ, առանց սայլակ չի կարելի։ Ես էլ ասեցի՝ հլը ցույց տվեք, թե ոնց չի կարելի, ու առաջ անցա։ Արագ վերցրեցի կերը, մոտեցա կասսային, սրանք էլի հարձակվեցին վրաս, թե բա՝ առանց սայլակ, հարայ-հուրույ։ Ես էլ ասեցի՝ շարունակեք կրկնել, վճարեցի ու դուրս եկա։

Հիմա մտածում եմ՝ էդ սայլակն ինչի համար էր, որ առանց դրա չեն թողնում։ Ուրիշ բան, որ ձեռքիս տոպրակ լիներ, որի մեջ պիտի իրեր լցնեի, հետո նորից դուրս հանեի, բայց սենց մենակ ձեռքս էր կպնում, ու ձեռքս ցանկացած դեպքում կպնելու էր, եթե անգամ սայլակ լիներ։ Քույրիկիս պատմեցի, ասեց, որ գուցե դիստանցիա պահպանելու համար էր, որ մարդիկ սայլակների պատճառով իրարից ուզած չուզած հեռու մնան։ Վրաս էլ զայրացավ, որ հեչ կարգապահ քաղաքացի չեմ :)

Արդեն սկսում եմ լավ ներվայնանալ էս մանր-մունր անկապ կանոններից, որոնք սենց թե նենց ազատությունդ են սահմանափակում ու քեզ ինչ-որ ռամկաների մեջ սեղմում։ Էլ չասած, որ երկուշաբթի օրվանից պիտի ամեն տեղ դիմաներով լինես․ կխեղդվեմ ես հաստատ, բայց ոչ թե կորոնայից, այլ էդ դնչկալներից։

Վիշապ
22.04.2020, 23:01
Էսօրվանից մեր շրջանն էլ պարտադիր քիթ-մռութը ծածկելու օրենք մտցրեց։ Մի քանի օր առաջ, որ դուրս էինք եկել քայլելու, փորձեցինք թեթև վզնոց/շարֆով փակած ֆռֆռալ, ես էլ էի նեղվում, շունչս կտրվում էր, իջեցրած քայլում էի, հենց դիմացներս մարդիկ էին հայտնվում բարձրացնում էի, չնայած կինս օքեյ էր իր շարֆով:
Հետո ահագին լարվում եմ, որ մարդկանց ընդառաջ եմ քայլում, ճամփեքը շեղում են, որ հեռավորություն պահեն, կամ դու ես ստիպված շեղում, պատճառն ինչքան էլ հասկանալի լինի, ժեստը տհաճ ասոցիացիաներ ա առաջացնում, որից մարդ նեղվում ա, իմունիտետն ընկնում ա, բան ։Ճ
Ես կարգ ու կանոն սիրող մարդ եմ, Նահանգներն էլ առհասարակ արագ ու դինամիկ կարգեր սահամանելու ու կարգ պահելու համար խելքներն իրենցը չի, ասենք Այվիի նման «կարգազանցին» կարող ա փոլիս կամ սեքյուրիթի կանչեին, փոլիսը գար, պպզացներ խոսելու, էստեղ ընդունված ա ու վայթե էդքան իռացիոնալ չեն, ինչքան կարող է թվալ։ Առհասարակ ինչ-ինչ հասարակական լիազորություններ ունեցող ամերիկացիք ու նաև շատ հասարակ քաղաքացիներ փորձում են մաքսիմալ անկեղծ, մարդկային ու ռացիոնալ լինել ու իրար դրության մեջ մտնել (դպրոցից մարդ լինելը սովորեցնում են), էս էն արժեքներից է, որի համար ես սիրում եմ էստեղի մարդկանց, դե մեծ մասին․․․

Վիշապ
23.04.2020, 04:34
Չգիտեմ, սա լուրջ հետազոտություն է, թե անկապ ջուրծեծոցի։
https://hbr.org/2018/05/drunk-people-are-better-at-creative-problem-solving
Բայց կարող եմ փաստել, որ շատ փայլուն մտքեր ինձ հենց թեթև հարբած ժամանակ են այցելել։

Էս տնից աշխատելու կայֆերից մեկն էն է, որ ուղեղս սկսում է վառվել, մի մատ վիսկի եմ լցնում ու բերանս թրջելով դանդաղ կուլ եմ տալիս զուգահեռ գործ անելով… Հետո կանալները բացվում են :Ճ
Օրեկան մեկ երկու բաժին խմիչքը՝ ինչպես կասեին իմ Գեղարքունիքի բարեկամները, չխանգարա:
Ես էլ լիքը հոդվածներ եմ կարդացել, որ թեթև ալկոհոլի դոզան ահագին դրական էֆեկտներ ունի:

Հ․Գ․ Աաաա, հիշում էի, որ ժամանակին էլի է սենց թեմա (https://www.akumb.am/showthread.php/65938-%D4%BB%D5%B6%D5%B9%D5%B8%D6%82%D5%9E-%D5%A5%D5%B6%D6%84-%D5%AD%D5%B4%D5%B8%D6%82%D5%B4?p=2492983&viewfull=1#post2492983) եղել ։Ճ

Ներսես_AM
23.04.2020, 16:02

Էդ հատուկ անուն էլ ունի Մայքրոսոֆթի Ստիվ Բալմերի անունով։ Կոչվում ա Balmer Peak :D https://www.urbandictionary.com/define.php?term=Ballmer%20Peak

https://imgs.xkcd.com/comics/ballmer_peak.png

աղբյուր՝ https://xkcd.com/323/

One_Way_Ticket
23.04.2020, 18:21

Ծրագրավորելիս ես ի դեպ նախընտրում եմ 100% սթափ լինել։ Չնայած 7 տարի է տանից եմ աշխատում, ու ոչ մի սահմանափակում չունեմ "օգտագործելու"։
Իսկ այ փիլիսոփայական թեմայով մտորումներն առանց ալկոհոլի նույնքան պրոդուկտիվ չեն ընթանում :)

Freeman
23.04.2020, 18:59
Չգիտեմ, սա լուրջ հետազոտություն է, թե անկապ ջուրծեծոցի։
https://hbr.org/2018/05/drunk-people-are-better-at-creative-problem-solving
Բայց կարող եմ փաստել, որ շատ փայլուն մտքեր ինձ հենց թեթև հարբած ժամանակ են այցելել։

Ինձ էլ են մենակ հարբած վիճակում փայլուն մտքեր այցելում, բայց ես էդ կապում եմ նրա հետ, որ գրեթե միշտ հարբած եմ։

Գաղթական
24.04.2020, 12:04
Ինձ էլ են մենակ հարբած վիճակում փայլուն մտքեր այցելում, բայց ես էդ կապում եմ նրա հետ, որ գրեթե միշտ հարբած եմ։

ՃՃՃ
Հիշեմ՝ կոմպին հասնեմ, վարկանիշեմ

Վիշապ
09.05.2020, 23:33
․․․
Նայում եմ, թե Սասուն Միքայելյանը Մարուքյանի քիթմռթին ոնց հասցրեց, ու հասկանում, որ ես էդ տեխնիկայից դեռ լավ հեռու եմ։
Բայց երևի մյուս անգամ մոտս ավելի լավ ստացվի․ առաջինը լրիվ ինքնաջարդոց էր։

Իրականում լավ չհասցրեց, որ մարդավարի հասցներ, Մարուքյանը հետո ամբիոն չէր վերադառնա ու ասեր՝ «էս մեջքից ե՞ք խփըմ արա» :D
Չիշտ հասցնելուց Մարուքյանը պիտի մի 5 րոպե խոսելու ունակությունը կորցներ, էնպես որ հուսով եմ, դու ճիշտ վիդեոներ ես նայում, ասենք էս.

https://www.youtube.com/watch?v=cp4q1EuMmoI

LisBeth
15.05.2020, 06:53
Էն որ էս աշխարհը փոխադարձության վրա չի կառուցված, որ միշտ փորձենք էն տալ, ինչ ստանում ենք:
Մարդկանց հանդեպ վերաբերմունքը թող կախված չլինի իրենց վերաբերմունքից մեր հանդեպ:
Ուզում ես հետը լավ լինել կամ վատ կամ ոչ մի ձև, էդպես էլ եղիր՝ անկախ նրանից, թե ինքն ինչ է քո հանդեպ:
Առևտուր չի, ու ոչ էլ փորձենք առևտուր դարձնել:

Իսկ քեզ մոտ ստացվո՞ւմ ա տենց անկախանալ մարդկանց վերաբերմունքից։
Ահագին բարդ երևույթ ա, ու ներքին կոնցետրացիայի մեծ ծավալ պահանջող։ Միշտ կասկածել եմ, որ տենց մարդիկ գոյություն ունեն։ Նաև լիքը այլ հանգամանքներ են վերաբերմունք ձևավորում, ու լիքը տարբեր վերաբերմունք են ձևավորում, բացի պրիմիտիվ լավից ու վատից, հա ու մեկ էլ ոչմիձևից, սենց միանշանակ դասավանդելը շատ սուղ դիտանկյան նշան ա :)

Sambitbaba
15.05.2020, 23:57

Ինձ թվում է, որ Այվիի առաջարկած տարբերակը շատ հնարավոր տարբերակ է, բայց կախված է նրանից, թե ինչից ելնելով ես գործում:
Եթե գործում ես, ելնելով ի պատասխան ուրիշների վարմունքից քո հանդեպ, ուրեմն ոչին չ չի ստացվում: Իսկ եթե քո ելակետը ոչ թե ուրիշի, այլ քո կատարած քայլերն են, ուրեմն Այվիի ասածին հասնալու մեծ հնարավորություններ կան:

Վիշապ
16.05.2020, 00:58

Եթե ուզում ես քո եսը ունենալ, ստիպված ես մարդկանց վերաբերմունքից անկախանալ, թե չէ մարդկանց զգալի մասը սիրում է մյուսների վզին փաթաթել իր աշխարհայացքը, բարքերն ու կարծրատիպերը, ու օգտագործել քեզ, բեյբի...

https://www.youtube.com/watch?v=qeMFqkcPYcg

Ուլուանա
16.05.2020, 02:43
Էն որ էս աշխարհը փոխադարձության վրա չի կառուցված, որ միշտ փորձենք էն տալ, ինչ ստանում ենք:
Մարդկանց հանդեպ վերաբերմունքը թող կախված չլինի իրենց վերաբերմունքից մեր հանդեպ:
Ուզում ես հետը լավ լինել կամ վատ կամ ոչ մի ձև, էդպես էլ եղիր՝ անկախ նրանից, թե ինքն ինչ է քո հանդեպ:
Առևտուր չի, ու ոչ էլ փորձենք առևտուր դարձնել:
Սրա մասին համարյա 10 տարի առաջ ես էլ էի օրագրային գրառում արել.

Ի պատասխան նվերներ, ի պատասխան լավություն, ի պատասխան հաճոյախոսություններ, ի պատասխան գովասանք, ի պատասխան հիացական խոսքեր, ի պատասխան հակակրանք, ի պատասխան ծաղր, ի պատասխան հեգնանք, ի պատասխան շնորհակալություններ, ի պատասխան վարկանիշներ...

Չսիրեցի ես էդ «ի պատասխանը»՝ ոչ դրական, ոչ էլ բացասական։
Լավ, մի՞թե մարդն ավելին չի, քան ուրիշի՝ իր նկատմամբ վերաբերմունքը...

Ներսես_AM
16.05.2020, 03:57
Սրա մասին համարյա 10 տարի առաջ ես էլ էի օրագրային գրառում արել.

էս չեմ հիշում երեկ ինչ էի կերել, մարդը 10 տարի առաջվա գրառում ա հիշում :D

Ուլուանա
16.05.2020, 04:39
էս չեմ հիշում երեկ ինչ էի կերել, մարդը 10 տարի առաջվա գրառում ա հիշում :D
Հա ի՞նչ, վա՞տ ա :)):
Թե կոնկրետ քանի տարի առաջ էի արել` չէի հիշում (գրառումը գտա, նոր պարզեցի, որ 10 տարի առաջ ա արված), բայց գրառումս հստակ հիշում էի` համ իմաստը, համ ձևակերպումները:

LisBeth
16.05.2020, 05:56
Ինձ թվում է, որ Այվիի առաջարկած տարբերակը շատ հնարավոր տարբերակ է, բայց կախված է նրանից, թե ինչից ելնելով ես գործում:
Եթե գործում ես, ելնելով ի պատասխան ուրիշների վարմունքից քո հանդեպ, ուրեմն ոչին չ չի ստացվում: Իսկ եթե քո ելակետը ոչ թե ուրիշի, այլ քո կատարած քայլերն են, ուրեմն Այվիի ասածին հասնալու մեծ հնարավորություններ կան:

Սամ նախ Այվին չի ասում քո կատարած քայլերը, այլ ասում ա ուզում ես վատ վերաբերվես վերաբերիվ ուզում ես լավ․․․ այսինքն վերաբերմունքի հիմքում ցանկությունն ա դնում։ Սենց ասեմ եթե մարդը իրան նեղություն ա տվել իր վերաբերմունքը քննելու ու դրա հիմքը ցանկությունն ա դրել, ապա էդ մարդը իրան հարցրե՞լ ա, թե ինչու ա ինքը ուզում սենց կամ նենց վերաբերվի։ Ուզելն էլ, ինչպես վերաբերմունքը, օդից չի գոյանում, դրանք կոմպլեքս բաներ են և ցանկությունների վրա նույնպես կարա ազդի տվյալ մարդու վերաբերմունքը, ինչպես լիքը այլ բաներ կարան ազդեն։
Մի հատ սենց նրբություն, երբ վերաբերմունքից չազդվելը դառնում ա ինքնանպատակ, արդյունքը լինում ա կեղծ վերաբերմունք, ինչը կարծում եմ ավելի տհաճ երևույթ ա։ Էս տեսանկյունից էլ նմանատիպ հորդորներով համադիմումը ճիշտ չի։
Ու սենց մի հարց, կոնկրետ քեզ եթե մեկի վերաբերմունքը դուր չի գալիս, դու կարո՞ղ ես դա հաշվի չառնել պատասխան վերաբերմունք ցույց տալուց։ Ինչքանո՞վ ա վերաբերմունքը գիտակից ընտրություն, պլանավորած, չափած ձևած։
Իմ դիտարկածով, ինքը շատ ժամանակ աֆֆեկտիվ ա, այսինքն մարդիկ չեն ասում, սպասի տեսնեմ ոնց եմ էս պահին ուզում քեզ վերաբերվել, ուղղակի վերաբերվում են նենց ոնց ճիշտ են զգում։ Կարող ա դա լինի տրամադրությունից, կարող ա լինի աշխարհայացքից, զգացողություններից և ի վերջո տվյալ անձի հետ կապված։ Բայց տվյալ անձը կարա մտածի, որ դա իր հետ ա կապված ու դրանից սկսի ա պատասխան վերաբերմունքը փոխել, կամ այլ պատճառով փոխի։ Օրինակ, մի անգամ կոնկրետ մարդու բացատրեցի, որ իմ վերաբերմունքը իր հետ անձնապես կապ չունի, բայց դրանից հետո հետս զգուշավոր ա վերաբերվում։ Այսինքն էլի, սա լավ ու վատ չես անվանի, չէ՞։ Ու չես կարա ասես նույն ձև վերաբերվի, քանի որ չգիտի հաջորդ անգամ գլխին ինչ կգա տենց վերաբերվելուց :) Էլի եմ ասում, նեղ եք նայում հարցին։

LisBeth
16.05.2020, 06:10
Եթե ուզում ես քո եսը ունենալ, ստիպված ես մարդկանց վերաբերմունքից անկախանալ, թե չէ մարդկանց զգալի մասը սիրում է մյուսների վզին փաթաթել իր աշխարհայացքը, բարքերն ու կարծրատիպերը, ու օգտագործել քեզ, բեյբի...

Վիշ Այվին կոնկրետ օրինակ նկատի ունի, ոնց որ, դու մի ընդհանրացրու։ Եթե մարդու հանդեպ վերաբերմունքդ վերանայում ես, ուրեմն ինքը ինչ որ մի բան նշանակում ա քեզ համար, այլ ոչ թե քեռի եզան գեղի Ուռուգլուխն ա։ Ինձ ուղղակի հետաքրիր էր, ինքը տենց կարա՞, թե չէ։
Էն կինոն տեսե՞լ ես՝ գալաքսի քուեսթ։ Էն որ մի հատ տիեզերական սերիալ կա, այլմոլորակայինները նայում են, հենց գիտեն թե վավերագրական ա ու մտածում են, որ էդ կամանդը կարա իրանց փրկի։ Նոր նայում էի, ահագին խնդալու էր :) Հա ինչ էի ասում․․․էս երգի իմ սիրած տարբերակն էլ սա ա

https://www.youtube.com/watch?v=QUvVdTlA23w

Վիշապ
16.05.2020, 06:43
Վիշ Այվին կոնկրետ օրինակ նկատի ունի, ոնց որ, դու մի ընդհանրացրու։ Եթե մարդու հանդեպ վերաբերմունքդ վերանայում ես, ուրեմն ինքը ինչ որ մի բան նշանակում ա քեզ համար, այլ ոչ թե քեռի եզան գեղի Ուռուգլուխն ա։ Ինձ ուղղակի հետաքրիր էր, ինքը տենց կարա՞, թե չէ։
Էն կինոն տեսե՞լ ես՝ գալաքսի քուեսթ։ Էն որ մի հատ տիեզերական սերիալ կա, այլմոլորակայինները նայում են, հենց գիտեն թե վավերագրական ա ու մտածում են, որ էդ կամանդը կարա իրանց փրկի։ Նոր նայում էի, ահագին խնդալու էր :) Հա ինչ էի ասում․․․էս երգի իմ սիրած տարբերակն էլ սա ա

Ինձ թվում է, որ Այվին ասում է՝ օրինակ եթե մարդը քեզ համար թանկ է, ապա վերաբերմունդ նրա հանդեպ լավն է, անկախ նրա տվածից, և եթե մարդը քեզ համար եղած-չեղած, ապա ուզում է ամեն Աստծու առավոտ ձվածեղ սարքի ափի մեջ ու մատուցի քեզ, դրանից դու պարտավոր չես լայնածավալ ժպտալ ու գիրկդ բացել:

Ուլուանա
16.05.2020, 06:46
Բոլորը փորձում են կռահել, թե ինչ նկատի ուներ Այվին իր գրառմամբ, իսկ Այվին սուսուփուս մի բազմանշանակ շնորհակալություն ա դրել Լիզբեթի գրառման տակ ու քաշվել մի կողմ :)):

ivy
16.05.2020, 09:57
Լիզ ջան, իհարկե մարդկային հարաբերությունները շատ ավելի բարդ են, ու իմ էնորային մի քանի բառանոց գրառումը նպատակ էլ չուներ միջանձնային փոխհարաբերությունների բոլոր շերտերը բացել:
Կարծում եմ, ինքդ էլ հասկանում ես, որ վերաբերմունքի մասին իմ պատկերացումները մի քիչ ավելի լայն են, քան «լավ-վատ-ոչմիձևը»: Ու համաձայն եմ, որ գրառումը դրանով տրիվիալ էր, բայց դե նպատակ չունեի էնոր-ում բազմաշերտ վերլուծություն գրել՝ ասածս «հարաբերություններն ու իրար հանդեպ վերաբերմունքն առևտուր չդարձնենք» միտքն արտահայտելու համար:

Իսկ քեզ մոտ ստացվո՞ւմ ա տենց անկախանալ մարդկանց վերաբերմունքից։
Լրիվ անկախանալ իհարկե չի ստացվում:
Ու գրառումս իմ մասին չէր, այլ «կուզենայի» կատեգորիայի տակ էր:

Սրանով, կարծում եմ, արժի դադարեցնել էդ գրառման ոսկորները լվանալ:

Վիշապ
21.05.2020, 05:36
Էս Յոհաննեսի պսագվելու վախտն էկել ա, որ մնաց, կդառնա պոռնոամոլ ալկոհոլիկ… Իսկ էն որ հույսը դրել ա նրա վրա, թե նոր սեքսոտ/ծիծիկոտ ակումբցի ա հայտնվելու ու թռնելու է իր գիրկը, նշանակում ա՝ ալկոհոլիկ կամ մոլագար դառնալու ռիսկերը մեծ են։

ivy
21.05.2020, 12:10

Մարդ եկել իր վառվռուն ինտիմ ֆանտազիաներն ա պատմում, դու էլ բձայավարի՝ թե բա պսագվելու վախտն ա, տղա ջան։
Պսագվի ու գնա մեր ադաթավոր ճամփով, թե չէ որ մնացիր, ալկաշ մանյակ ես դառնալու։

Խեղճ սիրուն ֆանտազիաներ․․․

One_Way_Ticket
21.05.2020, 12:39
Յոհանին մի լավ կինո խորհուրդ տամ սեքսուալ ֆանտազիաների թեմայով։

https://www.imdb.com/title/tt0104779/
https://www.kinopoisk.ru/film/6155/

Յոհաննես
21.05.2020, 14:11
Ընկերներ, բայց ինչ պոշլի եք :D էդտեղ սեքսը երկրորդական էր, ասենք դաշնամուր նվագելը, լուսնի լույսը, նախաճաշը ու լիքը նման բաներ, դուք դրել սեքսի վրա եք խորացել :(

Freeman
21.05.2020, 15:09
Ընկերներ, բայց ինչ պոշլի եք :D էդտեղ սեքսը երկրորդական էր, ասենք դաշնամուր նվագելը, լուսնի լույսը, նախաճաշը ու լիքը նման բաներ, դուք դրել սեքսի վրա եք խորացել :(

Շատ խուժան են է, իրանք պոռնաբում վիդեոներն էլ հաստատ առաջ են տալիս ու կիսատ են նայում

ivy
21.05.2020, 17:17
Էհ, իմ բոլոր սարքերի վրա adult content-ը փակած ա, ձեր պորնոսայթերից խաբար չեմ։
Մի ամիս առաջ ուզում էի տեսնել՝ էդ ինչ դրվագների մասին էր խոսքը (https://www.akumb.am/showthread.php/169-%D5%8D%D5%A5%D6%80%D5%AB%D5%A1%D5%AC%D5%B6%D5%A5%D6%80?p=2601051&viewfull=1#post2601051), էն էլ ոչ մի բան ցույց չտվեց, հետո հիշեցի, որ սաղ փակած ա։

Ծլնգ
21.05.2020, 17:21

էհ, քո օրն էլ օր չի․․․

Վիշապ
21.05.2020, 23:24
Մարդ եկել իր վառվռուն ինտիմ ֆանտազիաներն ա պատմում, դու էլ բձայավարի՝ թե բա պսագվելու վախտն ա, տղա ջան։
Պսագվի ու գնա մեր ադաթավոր ճամփով, թե չէ որ մնացիր, ալկաշ մանյակ ես դառնալու։

Խեղճ սիրուն ֆանտազիաներ․․․

Վառվռուն ֆանտազիաները եթե երկար ժամանակ իրականություն չեն դառնում, վերածվում են սևուսպիտակ դեպրեսիայի։ Էդ լեվլը պետք է արագ անցնել ու տարվել ավելի ռացիոնալ ֆանտազիաներով՝ հեծանիվ, սվառկի ապարատ, շտանգա, կլյուչների նաբոռ․․․

Վիշապ
21.05.2020, 23:26
Ընկերներ, բայց ինչ պոշլի եք :D էդտեղ սեքսը երկրորդական էր, ասենք դաշնամուր նվագելը, լուսնի լույսը, նախաճաշը ու լիքը նման բաներ, դուք դրել սեքսի վրա եք խորացել :(

Բուռն գիշերից հետո երկու հատ ձվով նախաճաշը քչություն ա անում, ա՛յ ընկեր։

Տրիբուն
21.05.2020, 23:27
Վառվռուն ֆանտազիաները եթե երկար ժամանակ իրականություն չեն դառնում, վերածվում են սևուսպիտակ դեպրեսիայի։ Էդ լեվլը պետք է արագ անցնել ու տարվել ավելի ռացիոնալ ֆանտազիաներով՝ հեծանիվ, սվառկի ապարատ, շտանգա, կլյուչների նաբոռ․․․

Սեմուշկա ...

Յոհաննես
22.05.2020, 00:33
չեմ ջոգում, էս բուլիինգ եք ենթարկում :angry

LisBeth
22.05.2020, 01:30
Վառվռուն ֆանտազիաները եթե երկար ժամանակ իրականություն չեն դառնում, վերածվում են սևուսպիտակ դեպրեսիայի։ Էդ լեվլը պետք է արագ անցնել ու տարվել ավելի ռացիոնալ ֆանտազիաներով՝ հեծանիվ, սվառկի ապարատ, շտանգա, կլյուչների նաբոռ․․․

Տատս կասեր՝ դու կարգվար գլոխդ էլավ էրդգե՞ն։ Բա որ էդ ամուսնանալը տենց օգնում ա, խի՞ ես դու դեռ ռացիոնալ ֆանտազիաներով տառապում :)

հ․ գ ես էլ ասում եմ խի են ակումբում էսքան շատ հեծանիվ քշում։ Բա ես էլ եմ ուզում հեծո, չգիտեի որ տենց պաբոչնի էֆֆեկտ ունի :D

Վիշապ
24.05.2020, 20:34
Անվերնոն ինձ շատա ասել, որ մարդկանց հետ շատ բաց եմ ու շատ եմ մոտ թողնում, դե ես էլ իբր գիտեի, թե ում հետ ոնց եմ, բայց Անվերնոն ճիշտ էր ու հենց իմեննօ ակումբում էլ մի հատ բաց-անկեղծ գրառում ու ֆսյո էդա, կամ մի քիչ մոտ էս թողում հելնում գլխիդ են նստում, դե ես էլ ուրախությունն եմ, պետքա գնամ ասեմ-խոսամ, որ ռոժները բացեմ։ Ոշմ, շատ մեծ հիասթափություն եմ ապրում ձեզնից, իմ վերաբերմունքը ձեր նկատմամբ փաստորեն ահագին սխալ էր։ Գրառումը շատ երկար կարար լիներ, հատ-հատ անրադառնայի, բայց էդ արդեն չարժի, ձեր նկատմամբ էլ ոչ մի բացասական կարծիք չունեմ, զուտ իմ վերաբերմունքը ու մոտեցումը կփոխեմ։

Ասում եմ, չէ՞, ալկոհոլիկ ա դառնում․․․

Անվերնագիր
25.05.2020, 00:03
Անվերնոն ինձ շատա ասել, որ մարդկանց հետ շատ բաց եմ ու շատ եմ մոտ թողնում, դե ես էլ իբր գիտեի, թե ում հետ ոնց եմ, բայց Անվերնոն ճիշտ էր ու հենց իմեննօ ակումբում էլ մի հատ բաց-անկեղծ գրառում ու ֆսյո էդա, կամ մի քիչ մոտ էս թողում հելնում գլխիդ են նստում, դե ես էլ ուրախությունն եմ, պետքա գնամ ասեմ-խոսամ, որ ռոժները բացեմ։ Ոշմ, շատ մեծ հիասթափություն եմ ապրում ձեզնից, իմ վերաբերմունքը ձեր նկատմամբ փաստորեն ահագին սխալ էր։ Գրառումը շատ երկար կարար լիներ, հատ-հատ անրադառնայի, բայց էդ արդեն չարժի, ձեր նկատմամբ էլ ոչ մի բացասական կարծիք չունեմ, զուտ իմ վերաբերմունքը ու մոտեցումը կփոխեմ։

Ախր, հազար անգամ ասել եմ.
https://sun1-88.userapi.com/Kh8MEzZY22IoUfTDvILIGZldPAAXUdNz48KEwA/LgACqw6ULRE.jpg

Ծլնգ
04.06.2020, 18:20
Գրական հայերենն ինձ գնալով օտարանում է։ Ակումբում գրառումներ անելիս ավելի ու ավելի հաճախ եմ կանգ առնում, մտածում թե որ բառը կամ բառի ձևն այդտեղ ճիշտ կլինի։ Չեմ կողմնորոշվում, թե երկու տարբերակներից որն է ականջիս ավելի բնական հնչում։

Իրականում զարմանալու բան չկա, քանի որ գրական հայերենն իմ մայրենի լեզուն չէ։ Իմ մայրենի լեզուս Լեննագանի բառբառն է։ Ու ստեղ հարծը մեննագ բաղաձայներն wուրիշ ձև արդասանելը չէ։ Քերագանուծյունն էլ ահակին տարբերվիգը։ Ըստ էուծյան գրագան կամ Էրևընի հայերենը դպռոծը սորված, տելեվիզըրից լսաձ լեզու է։ Բարեգամներիս հետ շպումը միշտ Լեննագանի բառբառով է։

Մեկը ես ավելի մեծ հաճույքով քո լեննագաներեն գրառումներդ կկարդամ քան քցած-բռնած գրական հայերենը։ Ու ընդհանրապես, ինչքան շատ մարդիկ իրենց բարբառային լեզուն այստեղ օգտագործեն այնքան ակումբի ույուտը իմ համար կավելանա։

One_Way_Ticket
04.06.2020, 18:25
Մեկը ես ավելի մեծ հաճույքով քո լեննագաներեն գրառումներդ կկարդամ քան քցաց-բռնած գրական հայերենը։ Ու ընդհանրապես, ինչքան շատ մարդիկ իրենց բարբառային լեզուն այստեղ օգտագործեն այնքան ակումբի ույուտը իմ համար կավելանա։
Պռոբլեմն էն է, օր գրավոր տեսկով էդ լեզուն գոյուծյուն չունի։ Մարտու waչկը սովոր չէ ըդիկ կարտալ։ Ու մեննակ հայերենում չէ էդ խնտիրը։ Ես լսել եմ՝ շվեյծառագան գեռմաներենն էլ զուտ խոսաքծագան լեզու է, հեչ մե գրավոր ստանդառտմ գոյուծյուն չունի։

Ծլնգ
04.06.2020, 18:53

էհ պիտի գրվի որ ստեղծվի... ու նույնն էլ երևանյան փողոցային բարբառը գրավոր լեզու չի, բայց հո ճարներս ստեղ տեսնում ենք :))

One_Way_Ticket
04.06.2020, 19:06
էհ պիտի գրվի որ ստեղծվի... ու նույնն էլ երևանյան փողոցային բարբառը գրավոր լեզու չի, բայց հո ճարներս ստեղ տեսնում ենք :))
Ընձի կթվա, Էրևընի լեզվի դեպքում շատ ավելի հեշտ է։ Պլյուս-մինուս ինճղ կմտածես, ըդպես կգրես։ "Է" վերջավորությունը "ա" դարձնելը մեծ պռոբլեմմ չէ։ Իմ դեպքումս ես եթե իմ մայրենի լեզվովս մտածեմ գրելուց, պտի կամ բաղաձայնները լռիվ ինճղ մթկումս կարդասանեմ, ըտպես գրեմ, կամ ամեն բառի վրա լռվիմ, քծեմ-բռնեմ, թե ինճղ էդ բառը գրեմ, օր կարդացողին հասկանալի էղնի։ Դրա համար ավելի հեշտ է փորձել ի սկզբանե գրական հայերենով մտածել ու հանգիստ գրել։

Տրիբուն
04.06.2020, 23:49
Կյանկիս մեճը սպես ուժժժեղ գըրվաձ լեննագանի բառբառով տեկստ չէի կառտածել ․․․

LisBeth
05.06.2020, 03:47
Մեկը ես ավելի մեծ հաճույքով քո լեննագաներեն գրառումներդ կկարդամ քան քցած-բռնած գրական հայերենը։ Ու ընդհանրապես, ինչքան շատ մարդիկ իրենց բարբառային լեզուն այստեղ օգտագործեն այնքան ակումբի ույուտը իմ համար կավելանա։

Օրինակ մեր բարբառում նենց հնչյուններ կան, որ անհնար ա գրավոր տեսքով փոխանցել։ Չնայած ինձ դա չի կանգնեցնում, մեծամասամբ երբ մտքիս բարբառային բառ ա գալիս, տենց էլ գրում եմ։ Ինձ մոտ տենց ցենզուրա չկա:)
Բայց համարյա իրան պրակտիկայում չկիրառելու պատճառով, տենց դեպքերը քիչ են։

Վիշապ
05.06.2020, 04:03

ՄՒեր բարբառ հմնու պՒես լə կարելի ə գրՒել, քզնə բանՒեր մի հնարə։

LisBeth
05.06.2020, 04:11
ՄՒեր բարբառ հմնու պՒես լə կարելի ə գրՒել, քզնə բանՒեր մի հնարə։

Չսի չի կարելի, պռոստ կան բառեր օր չսկռնա ըսուգիտ պես գրիս։ Որտև օր գրիս ը, կարդաս ը, բայց դու ըսելու էդկանլը ը չէ կսիս։
Վիշ նգատերիս օր մեր բարբառի մեջն, է-ի ու ա-ի խնդիր չկա։ Մենք չընկօգտագորձի, մերն ը-ը :D

Վիշապ
05.06.2020, 04:14

Ի՞նճ ը զրուծիս՝ գածի՜, էգա՜, թե հորի էգա՝ չըմգի՜նա

LisBeth
05.06.2020, 04:22
Ի՞նճ ը զրուծիս՝ գածի՜, էգա՜, թե հորի էգա՝ չըմգի՜նա

Էգար ու ուրիշ բանի վրա գածիր :D

Բարեկամ
05.06.2020, 06:06
Մի խնդիր կա բայց բարբառով գրելու մեջ։ Օրինակ, ձեր բոլորի գրածները բարբառի մեղեդայնությունը չեն փոխանցում (էդ ձեզ համար ա գրելիս ընկալելի, բայց ոչ բեխաբար ընթերցողի)։ Իսկ դա կարևոր ա։ Հակառակ դեպքում ընթերցվում ա որպես դժվարընթեռնելի հայերեն (իմ համար, օրինակ, ու ահագին դժվար էր)։

Ծլնգ
05.06.2020, 17:43

էդ խնդիրը գրելու մեջ չի, կարդալու մեջ ա :D էն էլ ոչ բոլորի համար ա խնդիր․ մեկն ինձ դուր ա գալիս դժվարընթեռնելի աութենտիկությունը

Բարեկամ
05.06.2020, 18:49
էդ խնդիրը գրելու մեջ չի, կարդալու մեջ ա :D էն էլ ոչ բոլորի համար ա խնդիր․ մեկն ինձ դուր ա գալիս դժվարընթեռնելի աութենտիկությունը

Խնդիրը դուր գալ ֊ չգալու մեջ չի, այլ թե էդ գիրը ինչքանով ա փոխանցում հենց նշածդ աութենտիկությունը։

Ծլնգ
05.06.2020, 18:58
Խնդիրը դուր գալ ֊ չգալու մեջ չի, այլ թե էդ գիրը ինչքանով ա փոխանցում հենց նշածդ աութենտիկությունը։

աութենտիկությունը ոչ թե իմ կարդալու մեջ ա, այլ ասողի՝ ասածի․․․ եթե մարդուն ավելի հարմար ա իր բարբառով մտքերն արտահայտելը, իմ ընթերցանության համար ուրիշ (գրական) ոճ/քերականություն/ուղղագրույթյուն օգտագործելը այդ աութենտիկության հանդեպ բռնություն ա, ըստ իս․․․ ուրիշ հարց ա, եթե այդ մարդուն էլ բարբառը գրելուց ավելի բարդ ա քան գրական հայերենի վրա մտքերը փոխադրելը․․․

ivy
09.06.2020, 09:43
Շին ջան, օրագրային գրառումդ չեմ մեջբերում, որովհետև չգիտեմ՝ ոնց կվերաբերվես դրան, բայց ուզում եմ ամեն դեպքում ասել, որ ուրիշների վարքից ելնելով՝ չարժի սեփական համոզմունքները կասկածի տակ դնել, ու համ էլ մենակ դու չես, որ ունես էդ համոզմունքները (ու թեկուզ մենակ դու լինեիր)։ Բոլորս էլ ժամանակ առ ժամանակ ինչ-որ հարցերում աութսայդեր ենք, հո ամեն անգամ մեր համոզմունքներիը սխալ չե՞նք համարելու։

Ինձ համար Ակումբը շատ հարազատ տեղ է, ու իհարկե սենց դեպքերից հետո էլ չեմ դադարելու էստեղ գտնվել, ոչ էլ նախանձելու եմ նրանց, ովքեր դա կարողանում են անել, բայց քո զգացմունքները լավ հասկանում եմ (համենայնդեպս ինձ թվում է, որ հասկանում եմ)։

Ես էլ կուզեի, որ «իմ տանը» չլիներ էն կեղտը, որը սփռված է աշխարհով մեկ։ Թեմա ջնջել-չջնջելուց աշխարհում բան չէր փոխվելու, բայց դա չի նշանակում, որ մարդ կուզենա էդ սկզբունքով շարժվել ու իր տուն բերել զզվելի էն ամենը, ինչ կա ամենուր։ Երևի ամեն մեկս էլ ուզում է մի մաքուր տեղ ունենալ էս աշխարհում։ Բայց դե Ակումբի հանդեպ իմ վերաբերմունքն էլ երևի ստանդարտ չի, ու իհարկե չեմ կարող իմ վերաբերմունքը պարտադրել ուրիշներին, ովքեր էստեղ ուղղակի զվարճանում են, կամ էլ պարզապես թքած ունեն կամ էլ ուրիշ մի բան։

Մի խոսքով :)

Պաչիկ քեզ, մնա էն Շինը, ինչ կաս՝ Ակումբում լինես, թե դրանից դուրս։

Բարեկամ
09.06.2020, 11:24
Սենց թեմաներ ու վեճեր դրանց շուրջը /ռասիզմ, խտրականություն, ճիշտուսխալ և այլն/ կգան ու կգնան, ու դրանով է հենց հետաքրքիր, քան եթե միայն համաձայնող գրառումներ լինեին՝ վախենալով, որ ինչ-որ մեկը կամ մեծամասնությունը ծուռ կնայի տարբերվող կամ ոչ պոպուլյար կամ իրենց ոչ կոռեկտ թվացող կարծիքին։ Ու Շինարարի սրտանց նեղանալն ու նեղվելն էլ մտնում են էս քննարկումների իսկականության մեջ, ու դարձնում դրանք ոչ անիմաստ, մտածելու նյութ են տալիս շատ բաների մասին։

Դրա (և ոչ միայն դրա) համար ես չէի ուզենա, որ Շինարարը նեղվեր ու գնար։ Իր ներկայությունը ակումբում ես սիրում եմ, ու ակումբից մի էական շունչ հաստատ կպակասի։

One_Way_Ticket
09.06.2020, 17:42
Էն, որ ես էլ չեմ ուզում ակումբ մտնեմ էլ, բայց չեմ կարողանում դեռ: Հուսամ կհաջողվի:
Չի հաջողվի։ Վիրտուալ հարթակից հեռանալը տենց չի լինում։ Լինում է կամաց-կամաց քչացնելով ակտիվությունը հետաքրքրության կորելու պատճառով։ Ասենք, սկզբում օրը մեկ ես հիշում ակումբի մասին, որոշ գրառումներ անում։ Հետո շաբաթը մեկ ես հիշում, անցնում թեմաների վրայով, հորանջում, փակում։ Հետո ամիս մեկ մտնում ես, կրկին անգամ համոզվում, որ ստեղ անելու բան չունես։ Ու ինչ-որ պահի պարզապես մոռանում հարթակի գոյության մասին մինչև հաջորդ անգամ հետաքրքրությունդ տեղը գա, կամ ոչ էլ գա։

Adam
09.06.2020, 18:04

Ֆեյսբուքից կտրվել եմ: Մնացել ա սա ու վերջ (Խաղաղություն):

One_Way_Ticket
09.06.2020, 18:21
Ֆեյսբուքից կտրվել եմ: Մնացել ա սա ու վերջ (Խաղաղություն):
Վախենամ, եթե դու դա որպես հաջողություն ես արձանագրում, այնքան էլ չես կտրվել։ Կտրվելը բնական անտարբերությունն է, այլ ոչ թե արհեստականորեն ինքդ քեզ սահմանափակելը։
Ես, օրինակ, ավստրալիական ֆորումում էն փուլում եմ, որ ամիսը մեկ կարող է հիշեմ իր գոյության մասին, երբ ինչ-որ տեղ նստած ինչ-որ բանի եմ սպասում, հեռախոսով բզբզում եմ։ Ինձ պարզապես այլևս հետաքրքիր չեն այնտեղ քննարկվող թեմաները։ Կարող է պահի տակ մի թեմա հետաքրքրի, բացեմ, կարդամ, բայց գրառում հարյուր տարի արդեն չեմ արել։

Վիշապ
09.06.2020, 19:29
Շինարարի օրագրային նեղված գրառումները որ կարդում եմ, հիշում եմ կնոջս նախկին թիմում մի կորեացի կար, ուրեմն կնոջ հետ շուտ շուտ կռվշտում էր, ու առճակատումներից խուսափելու համար իրար հետ խոսելու փոխարեն իրար հեռախոսով երկար տեքստեր էին գրում :))

ivy
09.06.2020, 21:49

Իսկ ինքդ քո գրառումները որ կարդում ես (եթե կարդում ես), գլուխդ պատով տալ չե՞ս ուզում:

Վիշապ
10.06.2020, 00:35
Իսկ ինքդ քո գրառումները որ կարդում ես (եթե կարդում ես), գլուխդ պատով տալ չե՞ս ուզում:

Այս պահին՝ ոչ: Բայց եթե մարդավարի բացատրես, գուցե ինքնասպան էլ լինեմ, ով գիտի: Հապա՞:

Ներսես_AM
10.06.2020, 01:13
Հասկանում եմ Շինարար-ի մտահոգություններն էս թեմայով, բայց ուզում եմ կարծիքս ասել էս թեմաների կապակցությամբ։ Նաև երևի հիմնական պատճառն ա, որ ակումբում եմ էսքան ժամանակ։ Ինձ թվում ա ընդհանրապես աշխարհի լիքը պրոբլեմներ, ներառյալ ռասիզմը նրանից են, որ մարդիկ չեն խոսում դրանց մասին։ Երևի որ բացենք մի 10 տարի առաջվա թեմաներ կպարզենք, որ ակումբի կեսից շատը «գեյերին վառել» ճամբարից էին էդ ժամանակ։ Բայց հիմա համոզված եմ տենց չի։ ՈՒ դրա արդյունքը նաև էստեղի քննարկումներն են։ Համոզված եմ լիքը մարդ առանց մասնակցելու համ էլ կարդում ա էդ քննարկումներն ու իր հետևություններն անում։ ՈՒ կտրականապես համաձայն չեմ էն թեզի հետ, որ եթե քո մաշկի վրա չես զգացել, պետք էլ չի էդ թեմայի մասին ընդհանրապես խոսել։ Հենց ընդհակառակը էն մարդիկ որոնք իրանց մաշկի վրա չեն զգացել պիտի փորձեն հնարավորինս իմանան ու զգան, թե ինչ են զգում մյուսները։ Ակումբում ճիշտ ա մեկ ու մեջ չափերն անցնում ենք, բայց հիմնականում էլի մնում ենք որոշակի կոռեկտության սահմաններում։ ՈՒ հա ինձ ավելի շատ ակումբի ազատ միջավայրն ա գրավում, քան երբ մարդիկ ոչ մի բան չեն խոսում որ հանկարծ մարդ ես մեկը չմտածի ինքը ռասիստ/հոմոֆոբ/սեքսիստ ա։ Էս բոլոր երեք թեմաներով իմ աշխարհընկալման վրա ակումբը ավելի շատ ա ազդեցություն ունեցել, քան բոլոր պոլիտկոռռեկտ ստից թրեյնինգներն ու մնացած թաշախուստը, որ օրինակ իմ գործատուն կազմակերպում ա։

Բարեկամ
10.06.2020, 03:32
Վերջը Myheritage.com -ից եկավ kit-ը: 89 եվրո նստեց վրաս: Թուքս ուղարկեցի: Հիմա սպասում եմ արդյունքներին:
հետաքրքիր ա էն փաստը, որ account-դ ակտիվացնելու ժամանակ հարցնում ա ծնողներիդ ու իրանց ծնողների ծննդյան ամսաթվերն ու վայրը՝ անուն ազգանունների հետ մեկտեղ:
Ոչ մի բան չեմ լրացրել:

Էդ էր մնացել պակաս իրանց հուշումներ տամ ու մեկ էլ դրա վրա հիմնվելով կամայական արդյունք թողարկեն: Լավ ա էլի: Լավ փող աշխատելու ձև են գտել: Թե կարան՝ թող մենակ թքովս էլ որոշեն: Այ էդ ժամանակ կտեսնեմ ինչքանով էս ամեն ինչը գլուխ հարդուկոցի չի:
Ընդհանրապես ուզում էի իրանց ստուգելու համար բռնեի իմ թքի փոխարեն շան թուք ուղարկեի տեսնեի detect կանեին թե չէ:

իսկ ես խելոք-խելոք լրացրեցի թե՛ ծնողներիս տվյալները, թե՛ տատ-պապերիս, թե՛ նրանց ծնողների (ինչպես պահանջվում էր ըստ հարցաթերթիկի)։ Ավելին՝ նաև լուսանկարս կցեցի, որովհետև էլի պահանջվում էր։ Իհարկե դրանից հետո excitement-ս այսպես ասած կորավ, քանի որ տենց տատս էլ կորոշեր էթնիկ պատկանելությունս, բայց արի ու տես դրանից մի քանի շաբաթ հետո եկան հետևյալ արդյունքները․

Ashkenazi 5%
British & Irish 51%
Finnish 7%
French & German 12%
Scandinavian 12%
Broadly Northwestern European 13%

Մնում ա մտածել, որ որդեգրված եմ, ինձ չեն ասում :D

Շինարար
10.06.2020, 05:01
Ներսեսի գրառման մեջ եղած ու նաև մյուս թեմաներում եղած մի քանի դրույթի պատասխանեմ, որովհետև անհիմն են՝

ա. ես չեմ ասել պետք չի քննարկել, ես ասել եմ ես հարմարավետ չեմ զգում քննարկելիս, քարոզելիս, եթե իմ կարծիքը կիսող միջոցառում լինեմ, կգնամ կողքները սուս-փուս կկանգնեմ, հրապարակային ջուրծեծոցների մասնակից չեմ ուզում լինել: Ու ես չեմ լռում, որ հանկարծ ռասիստ, հոմոֆոբ, սեքսիտ չընկալվեմ: Ես վստահ եմ, որ ես ռասիստ չեմ, հոմոֆոբ չեմ, սեքսիստ չեմ:

բ. յուրաքանչյուրն ինքն ա որոշում ինչ քննարկի, ինչ չէ: Ես ինձ համար եմ որոշում ու ոչ մեկին չեմ քարոզում չքննարկել:

գ. հսկայական տարբերություն կա գեյերի մասին ակումբում քննարկման ու սևերի մասին քննարկման մեջ, որովհետև գեյերը ցանկացած հասարակության մասն են՝ տեսանելի, թե անտեսանելի, իսկ սևերը ակումբում չկան, մեծ մասամբ հայերից կազմված համայնք ա սա, որը սպիտակ-սև կոնֆլիկտում չկա, անմասնակից ա, մենք ոչ սպիտակ ենք, ինչքան էլ շատերը էստեղ տխրեն կամ չընդունեն, ոչ էլ սև:

դ. կոնկրտ էդ թեման նյարդ, անկեդոտների չէ, մյուսը, սղոցող ջուրծեծոցի ա, որովհետև երբ առաջ գեյերի մասին էին բանավեճերը, ակումբում լիքը մարդիկ կային,,մարդ ա մի բան ասում էր, հազար հատ հետաքրքիր մոտեցում էր լինում, ու նույն թեմայով նույն օրա մեջ չորրորդ գրառումը՝ ցանկացածի, մեծ հավանականությամբ բարբաջանքի ա վերածվելու, բայց քանի որ լիքը նոր մարդիկ էին միանում քննարմանը յուրաքանչյուրիս մի երկու արանքում եղած բարբաջանքը աչք չէր ծակում: Հիմա էդ թեման վերածվել ա մարդկանց իրանց ռասիստ լինելու իրավունքը պաշտպանելու հուսահատ ջիգերով լեցուն մի անիմաստ ջուրծեծոցի, կամ երևույթի քաղաքական թե մշակութային լինելու մասին իմաստասիրությունների, ու ես սկի համոզված չեմ, որ էդ տենց ոգևորված պնդողները իրականում ռասիստ են, եթե ոչ սև ես, ոչ սպիտակ կոնկրետ սև-սպիտակ քննարկելիս դու ի՞նչ գործ ունես ռասիստ լինել-չլինելու, դրա համար մի տեսակ մարդկանց ոգևորությունը զավեշտալի էլ ա նայվում, բայց ներվ սղոցող տիպի զավեշտալի, էնքան ա կողմ ա բռնել են, էշ ա քշել են, էնքան պրիմիտիվ ա դառել, որ հնարավոր էլ չի էդ պրիմիտիվության հետ քննարկման մեջ մտնել: Ու թող ոչ մեկ չնեղանա, էստեղ հանճարներով չենք հավաքվել ու հազվագյուտ ա հնարավոր մի օրվա մեջ երկու օրվա մեջ նույն թեմայով ֆորումային մակարդակում խելքը գլխին չորրորդ հինգերորդ գրառում անել, բայց էդտեղ արդեն յոթերորդ ութերորդ իններորդն ա գնում:

ե. ես ոչ մեկից չեմ նեղացել, ինձ տհաճ ա էսպիսի ակումբը ու ակումբից էլ չեմ հեռացել, ոնց ասացի՝ տենց հեշտ չի, բայց քիչ-քիչ կփորձեմ:

զ. անեկդոտների թեմայով, մեկը գրել էր՝ վեց հոգի պնդում ա, թե փակեն: Բացարձակ զրպարտություն: Հարցում ա բացվել ա, քվեարկության հնարավորություն ա տրվել ա, մարդիկ քվեարկել են:

է. Ինչ անեկդոտ ուզում եք պատմեք, եթե ձեր ծիծաղը դրանից գալիս ա, իմ ասածն էն ա, որ ես ուրեմն էդ միջավայրում ինձ հարմարվետ չեմ զգում: Իմ օրագիրն ունեմ, ինձ էդ հնարավորությունը ֆորումը տալիս ա, անկեղծ արտահայտվում եմ: Ուզեի քննարկել, կքննարկեի, բայց որ Ներսես ապերը ինձ մենշըն ա արել, արձագանքում եմ հիմա: Մյուս անգամ կաշխատեմ չարձագանքել:

ը. հումորը խնդիր վերհանելու, քննադատելու լավագույն զենքերից ա, բայց հսկայական տարբերություն կա ռասիզմ ծաղրելու և սևերին ծաղրելու, հոմոֆոբիան ծաղրելու, թե գեյերին ծաղրելու մեջ: Եթե գեյեր էլ կան, որ իրանք էլ են իրանց ծաղրող անեկդոտներ պատմում՝ իրանց գեյ լինելը, սևեր կան, որ իրանք էլ են իրանց ծաղրող անեկդոտներ պատմում՝ իրանց սև լինելը, դա իմ կարծիքով հասարակության կողմից իրանց մեջ ներծծած սեփական թերարժեքության զգացումի արդյունք ա: Հայկական բանակը չի՝ ավլել ես, պիտի ավլես: Իրանք պատմում են, ես էլ պատմեմ ու հռհռամ ռեխս բացած: Բանալի բառը՝ ծաղրող տվյալ խմբին, ոչ թե խմբի նկատմամբ խտրականությունը:

թ. մեկը ես երբեք չեմ սիրել ապարանցիների մասին անեկդոտներ ու կարծեմ նոր վաղտերս ռեփորթ էի անում: Ինձ համար ամենատիպական օրինակը պատկերացնելու լավ ու վատ անեկդոտը՝ ապարանցիների և լոռեցիների մասին անեկդոտների հակադրությունն ա: Լոռեցիների մասին անեկդոտները միամտությունը և պարզությունը գովերգող բարի հումորներ են, կամ միամիտի, պարզի նկատմամբ ծաղրական վերաբերմունքը քննադատող անեկդոտներ են, ապարանցիների մասին անեկդոտների մեծ մասը էդ մարդկանց ապուշ ու էշ ցույց տալու ծաղրական միտում ունեն: Հստակ: Մեկը ես ակումբում լռեցիների մասին լիքը անեկդոտ եմ պատմել, ու էդ թեման նայեք, հատուկետ անեկդոտի տակ լայք չեմ դրել, երբ իմ պատկերացրած չափանիշներին չի համապատասխանել, ապարանցիների մասին հազվագյուտ անեկդոտներ էլ հավանած կարող ա լինեմ:

ժ. ես իմ չափանիշներով եմ շարժվում, մյուսներն էլ իրանց, ամեն մարդ իրա: Երբ քսան տարեկան ենք, քսանհինգ, ուզում ենք աշխարհը փոխել, երբ մոտենում ես քառասունին, մեկը ես իմաստը չեմ տեսնում ակումբում մարդկանց սևերի նկատմամբ իմ ընկալմամբ սխալ վերաբերմունքից հետ պահել: Ինչո՞ւ, որովհետև վերը ասացի, էս միջավայրը էդ խնդրից անմասնակից ա, ոչ դարերով սևերի հալածանքին ա մասնակցել, ոչ էլ իմ ենթադրելով հիմա ա մասնակցում ռեալ էն պրոցեսներին, որոնք էսօր աշխարհում տեղի են ունենում էդ թեմայի շուրջ: Ես էս տարիքում իմ ժամանակը ուզում եմ ավելի իմաստալից անցկացնեմ, ասենք յություբում անկապ վիդերոներ նայելով, քան նման անիմաստ ու ինձ տհաճություն պատճառող քննարկման մասնակցելը, կամ նույնիսկ կարդալը, որ զուտ իներցիայի ուժով ամեն անգամ մտնում եմ ակումբ ու կարդում:

Հուսով եմ էս թեմայով վերջին մասնակցությունս կլինի:

Բարեկամ
10.06.2020, 05:04
Վախենամ, եթե դու դա որպես հաջողություն ես արձանագրում, այնքան էլ չես կտրվել։ Կտրվելը բնական անտարբերությունն է, այլ ոչ թե արհեստականորեն ինքդ քեզ սահմանափակելը։
Ես, օրինակ, ավստրալիական ֆորումում էն փուլում եմ, որ ամիսը մեկ կարող է հիշեմ իր գոյության մասին, երբ ինչ-որ տեղ նստած ինչ-որ բանի եմ սպասում, հեռախոսով բզբզում եմ։ Ինձ պարզապես այլևս հետաքրքիր չեն այնտեղ քննարկվող թեմաները։ Կարող է պահի տակ մի թեմա հետաքրքրի, բացեմ, կարդամ, բայց գրառում հարյուր տարի արդեն չեմ արել։

Կար ժամանակ՝ տասը և ավելի տարիներ առաջ, երբ Ակումբը կյանքիս մասն էր կազմում։ Նկատի ունեմ՝ օր չկար, որ չմտնեի, ու բազմակի անգամներ, ակտիվ գրառումներ էի անում, և օրվա ընթացքում էլ, ինձնից անկախ, գլխումս ակումբում կարդացածներն էին խմորվում։ Սկզբում էդ ամենը շատ հետաքրքիր էր և ուժեղ ձգողականություն ուներ, ու միևնույն ժամանակ գիտակցում էի, որ սխալ ա էդ ինտենսիվությունը, քանի որ վերցնում ա ինձնից զգալի ռեսուրսներ (ժամանակ, միտք, էներգիա, տրամադրություն) և տեղ քիչ ա թողնում այլ՝ ավելի կարևոր բաների։ Բայց հետո, ինչպես ամեն ինչը ժամանակի հետ, էդ հետաքրքրականությունը սպառվեց մի տեսակ, ու չզգացի, թե ինչպես սկսեցի աստիճանաբար ավելի քիչ մտնել, մինչև որ լրիվ մոռացա Ակումբի մասին ու տարիներով բոլորովին չէի մտնում, լրիվ թռել էր մտքիցս, մինչև որ Ուլուանան մի օր մի հղում տվեց, որ կարդամ։ Ի զարմանս ինձ, հայտնաբերեցի, որ Ակումբը լրիվ ամայացել էր, մարդ համարյա չկար, մնացածների մեջ էլ նոր անդամներ էին (որ էնտեղ արդեն վաղուց նոր չէին, ուղղակի ես տեղյակ չէի իրենցից, չէի ճանաչում)։
Էս վերջերս սկսել եմ կարդալ Ակումբ, թեև ոչ ամեն օր, տարբեր հաճախականությամբ, ինչպես թերթ կկարդաս։ Իրականում հիմա ինձ համար ակումբը մեդիայի տեսակ ա, նորությունների աղբյուր, բայց ավելի դինամիկ, քան սովորական լրագիրներն են, քանի որ համարում եմ, որ էստեղ էս պահին հավաքված մի բուռ մարդիկ հաճախ խելամիտ բաներ են գրում, երբեմն հետաքրքիր դիսկուսիաներ են ծավալում, որից ինչ-որ բան կարելի ա քաղել։ Իրականում Ակումբը համարյա չի տարբերվում մեդիայից, քանի որ էսօր նույնիսկ մեդիա կարդալն ա նույնքան ինտերակտիվ․ դրանք էլ հիմա միշտ ուղեկցվում են ընթերցողների քոմենթներով, ու դու էլ կարող ես քոնը թողնել։ Տարբերությունը միայն նրանումն ա, որ Ակումբում հիմնականում միշտ նույն մարդիկ են գրում, կիսվում ինֆորմացիայով, քննարկում, երբեմն էլ հավես բաներ են կազմակերպվում, ու նաև՝ անձնական պատմություններով էլ կարող ես կիսվել, լսարան կա որոշ չափով։ Ու երբ որ ֆորումը դիտարկում ես որպես մեդիայի տեսակ, ոչ որպես "տուն", որն ուզում ես ըստ քո ճաշակի մաքրել ու զտել, ավելի հանգիստ ես վերաբերվում թեմաների տեսակներին ու բովանդակությանը, ճիշտ այնպես, ինչպես քո ամենօրյա կարդալիք պարբերականից չես պահանջի հեռացնել այսինչ բաժինը, որովհետև դա քեզ տհաճություն ա պատճառում։
Ինչ վերաբերում ա նրան՝ Ակումբ կարդալ, թե ոչ, կամ "մտնել" Ակումբ, թե ոչ, դա էլ իմ համար հիմա համարյա նույն սկզբունքով ա ինչ մեդիա կարդալ-չկարդալը, այսինքն ոչ անձնական հիմքով։ Ինձ համար սպառվել-անցել են էն ժամանակները, երբ ինքնադրսևորվում էի Ակումբում կամ կառուցում հարաբերություններ։
Իսկ անձնական հիմքով ես կնախընտրեմ չմտնել, եթե կոնկրետ իմ հասցեին վիրավորանք լինի, ու դա օքեյ լինի մեծամասնության համար։ Էդ դեպքում կդադարեմ մտնել, որովհետև կաշիս էդքան հաստ չի, ու անձնական վիրավորանքը դեր կխաղա։ Բայց ես շուտով մոռանում եմ վիրավորանքն ու դրա հետ կապված տհաճությունները, ու վերսկսում այցելելը։ Համեյանդեպս, մինչև հիմա էդպես ա եղել։

Վիշապ
10.06.2020, 05:34
«Դուք չգիտեք, թե ինչի մասին եք բարբաջում, իսկ ես գիտեմ, թե ինչի մասին եմ լռում»: Օքեյ ախպեր ջան:

Շինարար
10.06.2020, 05:52
«Դուք չգիտեք, թե ինչի մասին եք բարբաջում, իսկ ես գիտեմ, թե ինչի մասին եմ լռում»: Օքեյ ախպեր ջան:

Դե էս գրառումիցդ հետո էլ Շինարարի նեղացկոտության մասին ծաղրական բաներ բեր մի գրի հա՞ քո էդքան փուխր սրտով:

Վիշապ
10.06.2020, 06:07
Դե էս գրառումիցդ հետո էլ Շինարարի նեղացկոտության մասին ծաղրական բաներ բեր մի գրի հա՞ քո էդքան փուխր սրտով:

Բռի բան էի ուզում գրել, հազիվ եմ ինձ ստիպել :D

Բարեկամ
10.06.2020, 06:33
Բռի բան էի ուզում գրել, հազիվ եմ ինձ ստիպել :D

Փաստորեն բռի բան չգրելու այլընտրանքը նեղանալն ա :))

Վիշապ
10.06.2020, 06:54
Փաստորեն բռի բան չգրելու այլընտրանքը նեղանալն ա :))

Ով, ե՞ս: Ես երբեք վիճաբանությունից ու առավել ևս վերամբարձ քրթմնջոցից չեմ նեղանում։ Բայց որ ոտիս կրակեն, այ էդ դեպքում կարող ա նեղանամ ։Ճ Ասի մի բան գրեմ, տակ չմնանք, Շինարարը չմտածի, թե սաղիս չոտկեց :D #MankapartezMode

Բարեկամ
10.06.2020, 07:27
Ով, ե՞ս: Ես երբեք վիճաբանությունից ու առավել ևս վերամբարձ քրթմնջոցից չեմ նեղանում։

չդիմացար վերջը :D

Վիշապ
10.06.2020, 07:35
Տատս կասեր՝ քաքը մի խառնեք, հոտը չի հելնի: :))

Chilly
10.06.2020, 11:02
Վերջը Myheritage.com -ից եկավ kit-ը: 89 եվրո նստեց վրաս: Թուքս ուղարկեցի: Հիմա սպասում եմ արդյունքներին:
հետաքրքիր ա էն փաստը, որ account-դ ակտիվացնելու ժամանակ հարցնում ա ծնողներիդ ու իրանց ծնողների ծննդյան ամսաթվերն ու վայրը՝ անուն ազգանունների հետ մեկտեղ:
Ոչ մի բան չեմ լրացրել:

Էդ էր մնացել պակաս իրանց հուշումներ տամ ու մեկ էլ դրա վրա հիմնվելով կամայական արդյունք թողարկեն: Լավ ա էլի: Լավ փող աշխատելու ձև են գտել: Թե կարան՝ թող մենակ թքովս էլ որոշեն: Այ էդ ժամանակ կտեսնեմ ինչքանով էս ամեն ինչը գլուխ հարդուկոցի չի:
Ընդհանրապես ուզում էի իրանց ստուգելու համար բռնեի իմ թքի փոխարեն շան թուք ուղարկեի տեսնեի detect կանեին թե չէ:

FTDNA-ը հայերի համար շատ ավելի էֆեկտիվ ա, հայկական բազան իրենց մոտ մեծ ա, էդ նշանակում ա match-երն ավելի ճշգրիտ կլինեն, ու տենց ախմախ բաներ էլ չեն հարցնում:

Գաղթական
10.06.2020, 17:00
Էն որ «բացահայտ զրպարտություն» արտահայտությունն ա որպես զրպարտություն օգտագործվում նախ..

Գաղթական
16.06.2020, 09:18
Ինձ զարմացնում է, որ Ռիգայում ռուսները իրենց խոսքում բացարձակապես չեն օգտագործում լատվիերեն բառեր։ Այն դեպքում, երբ երիտասարդները շատ լավ լատվիերեն խոսում են, ու շատերի համար դա աշխատատեղում օգտագործվելիք հիմնական լեզուն է։

Հետաքրքիր ա:
Իսկ դու էդ տպավորությունդ հենց երիտասարդների հետ շփվելո՞ւց ես ստացել, թե՞ ավելի ավագ սերնդից:
Հնարավոր է մեծերը ժամանակին հատուկ ջանքեր են գործածել՝ դոմինանտ ռուսերենը «մաքուր» պահելու համար:
Հիմա էլ՝ իներցիայով էդպես շարունակվում է..

One_Way_Ticket
16.06.2020, 15:04

Երիտասարդների։ Ավագ սերնդի դեպքում չէի զարմանա, նրանցից շատերը լատվիերեն ընդհանրապես չեն խոսում։
Իսկ Բելգիայում ո՞նց է։ Հոլանդերեն խոսելիս մարդիկ ֆրանսերեն բառեր խցկու՞մ են, կամ հակառակը։

Գաղթական
16.06.2020, 17:12
Իսկ Բելգիայում ո՞նց է։ Հոլանդերեն խոսելիս մարդիկ ֆրանսերեն բառեր խցկու՞մ են, կամ հակառակը։

Հակառակը չգիտեմ, բայց կասկածում եմ, թե վալոնացիները հոլանդերեն բառեր օգտագործեն, քանի որ մեկը մյուսի լեզուն սկզբունքորեն փորձում են չօգտագործել (բացառությամբ Բրյուսել քաղաքի):

Իսկ այ ֆլամանացիները բավական շատ են ֆրանսերեն բառեր են գցում: Երբեմն էլ էնքան շատ, որ Հոլանդիայի հոլանդացին էլ է մեկ-մեկ քարկապ ընկնում (ի դեպ՝ վերջիններիս համար էլ ֆլամանացիների ուշքը չի գնում):
Բայց էս երևույթը պայմանավորված է նրանով, որ պատմականորեն ֆրանսերեն լեզուն Բելգիայում ավելի է դոմինանտ եղել:
Արիստոկրատիան վալոններ են եղել, թագավորական ընտանիքը վալոններ են, Ֆլանդրիայի տարածքում գտնվող Բրյուսելը համարյա ամբողջովին ֆրանսերենի է անցել և այլն:
Ֆլամանացիները երկրորդական սորտ են դարձել ու կազմել երկրի աղքատ ու հետամնաց հատվածը:
Հենց էդ ժամանակներից էլ ձևավորվել են նախանձն ու չարկամ վերաբերմունքը վալոնացիների հանդեպ:

Էսօրվա օրով ամեն ինչ փոխվել է:
Տնտեսությունը Ֆլանդրիայում շատ ավելի է զարգացած ու էստեղ են գտնվում երկրի հիմնական հարկատուները:
Արդեն վալոնական ռեգիոններն են դարձել ավելի աղքատ ու հետամնաց:

Էսքանով էլ էլ ավելի է սրվել ֆլամանացիների վերամբարձ ու արհամարհական վերաբերմունքը վալոնների նկատմամբ:
Համարվում է, որ ձրիակեր վալոններն իրենց վզին են նստած:

Էս ամենի արդյունքում է, որ Բելգիայի տրոհումը միշտ օրակարգում է մնում ու թեժ բանավեճերի հանգեցնում:

Տրիբուն
19.06.2020, 00:36
էն որ մտնում ես հայկական խանութ ու տեղումդ լռվում․

https://i.imgur.com/T3zefYX.png

էն որ՝ մո՜րս արև․․․

Պաշկեն 6 դոլար արա ???

Ծլնգ
19.06.2020, 06:48
Պաշկեն 6 դոլար արա ???

բա գիդես էժա՞ն հաճույք ա սփյուռքում պպզած, թզբեխով ու ուսին խաչի նակոլկով քեզ ռաբիզ զգալու հնարավորությունը․․․ հլը դզող սեմուշկեն էլ բոնուս ձրի են տալիս․․․

One_Way_Ticket
26.07.2020, 22:33
Ու դե դրան հաջորդող հարցերը՝ «լավ» թաղամասեր, որ հանկարծ փախստական-մախստական կամ այլ «զածրակարգ միգրանտներ» չլինեն։
Զահլես գնում է էս կարգի զրույցներից․ առաջին անգամը չի։
Թե էս հայաստանցիների մեջ որտեղից է նստած, որ իրենք վերի արտի ցորեն են, ու էս եվրոպաներում խալիները փռած իրենց են սպասում, որ սրանք վերջապես իրենց արժանի էլիտար կյանքը վարեն, հլը մյուսներին էլ վերևից նայեն, թե բա «փախստական են», մեզ նման բարձրակարգ էքսպատ չեն։ Որտեղից էսքան մեծամտություն ու էսքան ռասիզմ, ցնդելու բան է:
Բայց ամեն դեպքում գուցե սա իսկապես եզակի շանս է, որ քթները մի քիչ տրորվի իրականությամբ, սեփական վերադասության մասին ֆանտազիաներից էլ պոկվեն ու հասկանան, որ իրենք ավելի կարևոր չեն, քան ցանկացած ուրիշ մարդ։
Ինձ թվում է, շատ նորմալ հարց է։ Մյունխենում չգիտեմ ոնց է, կարող եմ Մելբուրնի մասին ասել։ Արևմուտքը ցածրակարգ իմմիգրանտների թաղամասերն են։ Հարավ-արևելյան որոշ թաղամասեր, իրենց հերթին, ցածրակարգ անգլոսաքսոններով (կամ ըստ ավստրալիական տերմինոլոգիայի՝ բոգաններով) են բնակեցված։ Ոչ մի նորմալ մարդ, ով քչից-շատից քաղաքին ծանոթ է, չի ուզի ապրել ոչ մեկում, ոչ մյուսում։ Ֆինանսների հարց է։ Եթե ծանոթներդ կարող են իրենց թույլ տալ վերին արտի ցորեն թաղամասերում տուն վարձել, ապա շատ էլ լավ են անում, որ հետաքրքրվում են։ Ուրիշ բան, եթե հարցի պատասխանը ստանալուց հետո նայելու են տների գները ու խելոք գնալու էժան թաղամասեր, ոնց դու ես ասում, քթերը տրորելու։

ivy
26.07.2020, 22:41

Մի անգամ էլ եմ էստեղ գրել (https://www.akumb.am/showthread.php/67885-%D5%95%D6%80%D5%A1%D5%A3%D6%80%D5%A1%D5%B5%D5%AB%D5%B6-%D5%A6%D6%80%D5%B8%D6%82%D5%B5%D6%81%D5%B6%D5%A5%D6%80?p=2593119&viewfull=1#post2593119) էս թեմայով, ավել խորանալու հավես չունեմ, համենայնդեպս շնորհակալություն կարծիքի համար։

One_Way_Ticket
26.07.2020, 22:48

Այվ ջան, խորանալու հավես չունես, քո իրավունքն է, բայց ես ամեն դեպքում մի քիչ էլ մանրանամ։ Ֆորում է, մենակ քո համար չեմ գրում։
Գաղտնիք է՞, որ զարգացած երկրներում ցածր կվալիֆիկացիոն աշխատանք կատարում են հիմնականում իմմիգրանտները։ Գաղտնիք է՞, որ այդ իմմիգրանտները հաճախ իրենց թաղամասերն ունեն։ Գաղտնիք է՞, որ այդ թաղամասերում հանցագործությունների թիվն ավելի մեծ է, սանիտարիան ավելի ցածր է, և այլն։
Գուցե այդ ամենն արդար չէ, դա ուրիշ հարց է։ Բայց սովորական մարդկանցից շատերը գլոբալ արդարություն հաստատելու նպատակ չունեն, նրանք ընդամենը ուզում են լավ ապրել։ Ու վերոհիշյալ թաղամասերից խուսափելը ընդամենը այդ նպատակն է հետապնդում, ոչ թե ինչ-որ սկզբունքային ռասիզմ, շովինիզմ կամ քսենոֆոբիա։

Վիշապ
27.07.2020, 01:21
Գրեթե բոլոր մարդիկ էլ հնարավորությունների դեպքում դառնում են «վերին արտի ցորեն», կամ ձգտում են դրան: Փող ունեցող մարդկանց մեծ մասը նախընտրում են իրենց նման փող ունեցողների թաղերում ապրել, մերսեդես քշել ու գուչի-ռիչի գալստուկ կապել: Տենց թող Իլոն Մասկը գար Օքլենդի հարավ-աֆրիկացիների հետ ապրեր… Աշխարհում ՇԱՏ քիչ, մատների վրա հաշված մարդկանց կարելի է գտնել, որ Հիսուս Քրիստոսի կամ Մայր Թերեզայի կյանք են վարում չնայած ունեցած հնարավորություններին:
Իմ ապրած թաղի բնակիչները ծագումով աֆղաններ, ֆիլիպինցիներ, մեքսիկներ, չինացիներ, աֆրիկացիներ, ռուսներ ու աստված գիտի թե էլ որտեղացիներ են, սպիտակները նույնքան են, ինչքան ասենք ֆիլիպինցիները։ Բայց դե աղքատների թաղամաս չի հաստատ: Որ մի քիչ ավել փող ունենայի, կգնայի օվկիանոսի ափին կապրեի, կամ ասենք Հոլիվուդի բլուրներում, ասենք Շարլիզ Թերոնի կողքին, ինքն էլ է իմիգրանտ :Ճ Բայց որ անկեղծ ասեմ՝ ես ինքս ինձ իմ ներկայիս հարևաններից չեմ գերադասում, դուրս բազմազանությունը գալիս է, ու շատ էլ հարմար է… Բայց աղքատ թաղեր հաստատ չէի գնա, հեծանիվներս կցրեին :Ճ

Freeman
27.07.2020, 08:02

Իրականում մայր Թերեզան էլ մայր Թերեզայի կյանքով չի ապրել, շատ հակասական կերպար էր)

Գաղթական
27.07.2020, 14:28
Ընդ որում՝ քաղաքաշինական աղքատ ու հարուստ դասակարգումը պատմականորեն է ձևավորվել, երբ եկվոր սև աշխատուժը տեղավորվում էր քաղաքի վթարային, ցածրակարգ ու փնթի թաղամասերում (հետագայում գետտոների վերածված), որտեղ տուպը տներն ավելի էժան էին:

Բայց այս բաժանումն արդիական է նաև այսօր:
ՈՒ պետականորեն էլ է ուղղորդվում:
Օրինակ ասենք կան ամբողջական թաղամասեր, որտեղ բոլոր տներն ու բնակարանները սոցիալական են:
Այսինքն՝ դրանք պատկանում են համայնքին (կամ սեփականատերը պայմանագրով հանձնում է համայնքին): Իսկ համայնքն էլ, իր հերթին, դրանցում սոցիալապես անապահով խավին է բնակեցնում:

Էստեղ կարևոր է զարգացած արևմտա-եվրոպական երկրի սոցիալապես անապահով խավին չնույնացնել մեզ ծանոթ հայաստանյան համանման խավի հետ՝ ով հիմնականում իր մեղքով չի հայտնվել էդ իրավիճակում:

Արևմտյան երկրի սոցիլապես անապահով խավը (խոսքը բնիկների մասին է) դա հիմնականում մարդիկ են, ում առջև բացված են եղել բոլոր դռները ու ստեղծված են եղել բոլոր հնարավորությունները (ուսում, ապրուստ, աշխատանք), բայց ովքեր ինչ-ինչ պատճառով չեն կարողացել կամ չեն ցանկացել օգտվել դրանցից:
Պատճառները կարող են հազար տեսակ լինել՝ անգյալություն, կրիմինալ կյանք, թմրամոլություն ու հարբեցողություն..

Մի խոսքով՝ էս սաղ մասսան, կոպիտ ասած, նստած ա պետության վզին:
Պեռությունն էլ սոցիալական երկիր է, հո չի թողնի սոված կոտորվեն, մինիմալ ծերը-ծերին հասցնելու ամսավճար է իևենց հատկացնում ու տներով ապահովում:

Նու նորմալ աշխատող մարդն էլ կարող է ցանկանալ էժան տանն ապրել ու հերթագրվել սենց սոցիալական տան համար:
Բայց էստեղ հնարավորություններից բխող ընտրության հարց է, թե ինչպիսի մթբոլորտում ու ինչ հարևանների հետ ես ցանկանում կիսել քո կենսատարածքը..

Sambitbaba
27.07.2020, 23:01
Գրեթե բոլոր մարդիկ էլ հնարավորությունների դեպքում դառնում են «վերին արտի ցորեն», կամ ձգտում են դրան: Փող ունեցող մարդկանց մեծ մասը նախընտրում են իրենց նման փող ունեցողների թաղերում ապրել, մերսեդես քշել ու գուչի-ռիչի գալստուկ կապել: Տենց թող Իլոն Մասկը գար Օքլենդի հարավ-աֆրիկացիների հետ ապրեր… Աշխարհում ՇԱՏ քիչ, մատների վրա հաշված մարդկանց կարելի է գտնել, որ Հիսուս Քրիստոսի կամ Մայր Թերեզայի կյանք են վարում չնայած ունեցած հնարավորություններին:
Իմ ապրած թաղի բնակիչները ծագումով աֆղաններ, ֆիլիպինցիներ, մեքսիկներ, չինացիներ, աֆրիկացիներ, ռուսներ ու աստված գիտի թե էլ որտեղացիներ են, սպիտակները նույնքան են, ինչքան ասենք ֆիլիպինցիները։ Բայց դե աղքատների թաղամաս չի հաստատ: Որ մի քիչ ավել փող ունենայի, կգնայի օվկիանոսի ափին կապրեի, կամ ասենք Հոլիվուդի բլուրներում, ասենք Շարլիզ Թերոնի կողքին, ինքն էլ է իմիգրանտ :Ճ Բայց որ անկեղծ ասեմ՝ ես ինքս ինձ իմ ներկայիս հարևաններից չեմ գերադասում, դուրս բազմազանությունը գալիս է, ու շատ էլ հարմար է… Բայց աղքատ թաղեր հաստատ չէի գնա, հեծանիվներս կցրեին :Ճ

Ինձ էլ ձեր կողմերը դուր է գալիս:

Վիշապ
30.07.2020, 04:11
Մի շաբաթ գնացի ալպերում հեծանիվ քշելու։...

Էն որ մարդը Ալպերում հեծանիվ ա քշել, բայց մտքերում իր ԴՆԹ-ն ա, քաղցքեղի ռիսկերը, սուիցիդն ու հեշտ ստացվող ֆլիրտները։ Գոնե ասեր ասֆալտի ա քշե՞լ, թե սարերի, Շվեյցարիայում ա՞ քշել, թե՞ Ֆրանսիայում, սարերը ծաղկած է՞ին, թե ձնապատ․․․ Նիուժելի եսակենտրոնությունը Ալպերում հեծանիվ քշելուց գոնե մի գրամ չի պակասում։

One_Way_Ticket
30.07.2020, 14:21

Ինձ թվում է, հեծանիվ քշելու թեմայով քեզ մի փոքր տարել է :)
Մարդը լավ էլ հետաքրքիր բաներ է գրել (բացի սուիցիդից)։

Տրիբուն
30.07.2020, 15:11
Ինձ թվում է, հեծանիվ քշելու թեմայով քեզ մի փոքր տարել է :)
Մարդը լավ էլ հետաքրքիր բաներ է գրել (բացի սուիցիդից)։

Ես էլ չեմ հասկանում, թե ինչքան կարելի ա ոռը մազոլ ա անել ու դրանով գլուխ գովալ։

ivy
30.07.2020, 15:29
Ես էլ չեմ հասկանում, թե ինչքան կարելի ա ոռը մազոլ ա անել ու դրանով գլուխ գովալ։

:))

Տրիբուն, դու car es u naxand:
Մի երկու հավես թեմա կա Ակումբում, դրանց գլուխն էլ կերեք :angry

One_Way_Ticket
30.07.2020, 17:24
:))

Տրիբուն, դու car es u naxand:
Մի երկու հավես թեմա կա Ակումբում, դրանց գլուխն էլ կերեք :angry
Հեծանվի թեմայի գլուխն ուտել ոչ ոք չի պատրաստվում, էնտեղ ինչքան ուզում եք, խորացեք։
Բայց նաև ոչ մի արտասովոր բան չեմ տեսնում նրա մեջ, որ ոչ բոլորն են ֆանատ, ու ինչ-որ մեկի համար դա ֆոնային activity է՝ ԴՆԹ-ի շուրջ մտածելու համար։

P.S. Էդ car u naxand-ը արդեն մեմ է դարձել, մի քանի անգամ հանդիպել եմ, դրա սկզբնաղբյուրը ո՞րն է։

Ծլնգ
30.07.2020, 17:24
մարդ եղած վախտ-ի գրառումները երկար ժամանակ չէի կարդում․ մի ձև բլոգի առաջին գրառումը հետաքրքրություն չառաջացրեց։ Ու հիշում եմ Լիզն էր կարծես իր մասին գրել, ես էլ զարմացա, որ այդ գրառումները ընդհանրապես կարդացող կա։ Ու որ ակումբային օրագրում էլ էր սկսել գրել, էլի չէի կարդում, բայց մի անգամ մի բան աչքովս ընկավ, որ միանգամից գրավեց։ Գնացի օրագրի բոլոր գրառումները կարդացի․․․ հետաքրքիր շարահյուսություն ունի։ Զգացումային դաշտն էլ այդպես պարզ բառերով ներկայացնելը հավես զգացողություն ա թողնում։ Հա, մի քիչ պրիտեզնցիոզություն կա, բայց դե․․․ մի քիչ էլ մարկեսյան հուսահատության հոտ ա գալիս։ Ինչևէ, չգիտեմ էլ դրանք յուրային կենսափորձ են նկարագրում, թե գրական ֆանտազիաներ են, բայց հուսով եմ հեղինակի ցավերը ժամանակի հետ կպակասեն, կյանքն էլ կլցվի իմաստով այն աստիճան, որ սուիցիդի մասին մտքերը սովորականի մաս այլևս չեն լինի։

ivy
30.07.2020, 17:30
P.S. Էդ car u naxand-ը արդեն մեմ է դարձել, մի քանի անգամ հանդիպել եմ, դրա սկզբնաղբյուրը ո՞րն է։

Երևի ֆեյսբուքի տրանսլիտային գանձերից կլինի :)

Ծլնգ
30.07.2020, 17:36
Մի անգամ էլ եմ էստեղ գրել (https://www.akumb.am/showthread.php/67885-%D5%95%D6%80%D5%A1%D5%A3%D6%80%D5%A1%D5%B5%D5%AB%D5%B6-%D5%A6%D6%80%D5%B8%D6%82%D5%B5%D6%81%D5%B6%D5%A5%D6%80?p=2593119&viewfull=1#post2593119) էս թեմայով, ավել խորանալու հավես չունեմ, համենայնդեպս շնորհակալություն կարծիքի համար։

Մի բան ա ջահել ազապ երիտասարդի «տարբերություն կա՝ ես պրոֆեսսիոնալ էքսպատ եմ», ու երկրորդ բան ա երեխաներով ընտանիքի գետոյացված թաղերից հեռու մնալու ցանկությունը։ Մանավանդ դեռահաս տարիքի երեխաներ ունեցողների համար, ում երեխաները նույն դպրոցներն են գնալու, ինչ «ոչինչ կորցնելու չունեցող» ու իրար բառի բուն իմաստով կոկորդ կրծող, ասենք, թուրք ու քուրդ երեխաերը։ Ու նույնիսկ եթե այդպես չի իրականությունը, իրավիճակին լավ ծանոթ չեղած ներգաղթող հայի մոտ կարող ա այդպիսի տպվարություն ա լսածներից․․․ այնպես որ այդ «իմիգրանտների թաղերից հեռու» ցակությունը կարա նշանակի թե անհանդուրժողականություն, և թե երեխաների համար անվտանգ միջավայր ապահովելու ձգտում․ դե բա հո իմիգրանտ չեն դառնում նրա համար, որ երեխաները կրիմինալոտ թաղամասում ու կրիմինալոտ կրթական միջավայրում մեծանան։ Իսկ հանդուրժողականության մասին խոսացողի համար մի քիչ շատ կարճատես մոտեցում էր քոնը։

Sambitbaba
30.07.2020, 20:21
մարդ եղած վախտ-ի գրառումները երկար ժամանակ չէի կարդում․ մի ձև բլոգի առաջին գրառումը հետաքրքրություն չառաջացրեց։ Ու հիշում եմ Լիզն էր կարծես իր մասին գրել, ես էլ զարմացա, որ այդ գրառումները ընդհանրապես կարդացող կա։ Ու որ ակումբային օրագրում էլ էր սկսել գրել, էլի չէի կարդում, բայց մի անգամ մի բան աչքովս ընկավ, որ միանգամից գրավեց։ Գնացի օրագրի բոլոր գրառումները կարդացի․․․ հետաքրքիր շարահյուսություն ունի։ Զգացումային դաշտն էլ այդպես պարզ բառերով ներկայացնելը հավես զգացողություն ա թողնում։ Հա, մի քիչ պրիտեզնցիոզություն կա, բայց դե․․․ մի քիչ էլ մարկեսյան հուսահատության հոտ ա գալիս։ Ինչևէ, չգիտեմ էլ դրանք յուրային կենսափորձ են նկարագրում, թե գրական ֆանտազիաներ են, բայց հուսով եմ հեղինակի ցավերը ժամանակի հետ կպակասեն, կյանքն էլ կլցվի իմաստով այն աստիճան, որ սուիցիդի մասին մտքերը սովորականի մաս այլևս չեն լինի։

Ես հետևում եմ առաջին գրառումներից: Ինձ էլ դուր է գալիս նրա համ լեզուն, համ նկարչությունը, համ էլ տալու ձևը:
Էս մի երկու օրն էլ հա մտածում եմ. ո՞նց հաջողացնես ու էս մարդուն սենց վերցնես ու մթից շուռ տաս դեպի լույս...

Յոհաննես
01.08.2020, 04:24
Ես հետևում եմ առաջին գրառումներից: Ինձ էլ դուր է գալիս նրա համ լեզուն, համ նկարչությունը, համ էլ տալու ձևը:
Էս մի երկու օրն էլ հա մտածում եմ. ո՞նց հաջողացնես ու էս մարդուն սենց վերցնես ու մթից շուռ տաս դեպի լույս...

Պետք է անդամագրել Խուիզմին

Գաղթական
13.08.2020, 11:42
Արեգը «Չիկարելիի արկածներն» է կարդում: Դե, էդ գիրքը մեր մանկության գրքերից է` 80-ականների վերջերին հրատարակված, ես էլ հավեսով կարդացել եմ ժամանակին, ինչպես իմ սերնդակիցներից շատերը: Բայց էն, ինչ Արեգը հիմա կարդում է, նոր հրատարակություն է` 2015 թ.-ի` լրիվ այլ տպագրական ֆորմատով ու նկարազարդմամբ: Հայերեն գրքերն Արեգին սովորաբար բարձրաձայն կարդալ եմ տալիս, որ համ վարժ կարդալու մեջ հմտանա, համ էլ անծանոթ բառերը, անհասկանալի մտքերը պարզաբանենք: էն օրը կարդում էր մի գլուխ, որում Չիկարելիի քույրը Չիկարելիին զգուշացնում է թատրոն գնալուց առաջ, որ էնտեղ իրեն կարգին պահի. «Ներկայացման ժամանակ չխոսես, կոնֆետ չուտես, աջ ու ձախ չնայես, ձեռքի հեռախոսը կանջատես...»: :blin Ինձ թվաց` ե՛ս եմ ինչ-որ բան սխալ լսել. ախր էն թվերին ի՞նչ ձեռքի հեռախոս: Մի հատ էլ ինքս կարդացի, որ համոզվեմ, բայց պարզվեց` չէ. հենց էդպես էլ գրված է: Գիրքը, փաստորեն, update են արել մեր ժամանակների երեխաների համար: Մի խոսքով` մեր մանկության Չիկարելին այլևս առաջվանը չի. նա զարգացել է ու սկսել է բջջայինով ֆռֆռալ :D: Տեսնես` ուրիշ ի՞նչ update-ներ են մեզ սպասում հետագա գլուխներում: Հետաքրքրությամբ սպասում եմ :roll:

Չիկարելին լավ հիշացրիր )))))

Համ էլ՝ հաջորդ ափդեյթի նյութ էլ արդեն կա.
կրիր դիմակ, փրկիր կյանքեր..

Բարեկամ
13.08.2020, 18:14
Նիկեայի օրագիրը երբեք չէի կարդացել։ Ցնցվեցի, թե ինչքան անկեղծ ա գրում։ Մի քանի ուրիշ գրառումներից էլ կարդացի, ու հասկացա, որ բոլորը նստելու եմ կարդամ։ Հազվադեպ են մարդիկ գրում էնպես, որ հավատում ես, ու ուզում ես իմանալ ավելին։

Sambitbaba
13.08.2020, 20:18

Երբ Նիկին նոր էր եկել, ոչ մի գրառում բաց չէի թողնում: Խելքս գնում էր ասածդ անկեղծության համար: Ցավում եմ, որ դադարեցի: ԻՆչ-որ տեղ ես էի մեղավոր, ինչ-որ տեղ ինքը... Բայց ասածիդ պես, մի օր նստելու եմ ու սկզբից մինչև վերջ բոլորը կարդամ::aha

Ուլուանա
13.08.2020, 23:08
Չիկարելին լավ հիշացրիր )))))

Համ էլ՝ հաջորդ ափդեյթի նյութ էլ արդեն կա.
կրիր դիմակ, փրկիր կյանքեր..
Հա, եթե հեղինակը որոշի մի քանի տարին մեկ ափդեյթ անել էդ վիպակը, տենց էլ կանի հավանաբար :)):

Ուլուանա
13.08.2020, 23:12
Նիկեայի օրագիրը երբեք չէի կարդացել։ Ցնցվեցի, թե ինչքան անկեղծ ա գրում։ Մի քանի ուրիշ գրառումներից էլ կարդացի, ու հասկացա, որ բոլորը նստելու եմ կարդամ։ Հազվադեպ են մարդիկ գրում էնպես, որ հավատում ես, ու ուզում ես իմանալ ավելին։
Հա, Նիկեան իրոք հավես ա գրում, ես էլ եմ սիրում իրա օրագիրը, մենակ թե, ափսոս, էս գրածդ երևի չի կարդա, քանի որ Ակումբում բացի իր օրագրից, ինքն ուրիշ թեմա համարյա չի մտնում... :think

Նիկեա
14.08.2020, 04:05
հեեեեեեյ

մերսի շատ արձագանքների համար։

ակումբում քիչ ա լինում որ օրագրիցս բացի ուրիշ տեղում գրեմ (վերջերս չի լինում ։))) բայց ձեզ կարդում եմ ։Դ

ivy
02.09.2020, 18:17
Էն որ, սպասում ես թե մեկ էլ երբ ա ձև տալու թե իբր գրում ա :)

ո՞վ :unsure

Sambitbaba
02.09.2020, 19:04
ո՞վ :unsure

մարդ եղած վախտը...

ivy
03.09.2020, 12:37
Ահավոր տխուր ու ցավոտ ա Վիստի անժամանակ մահը, ուղեղիդ մեջ չտեղավորվող... Բայց էսօր իր շնորհիվ`Ակումբում իր թեմայից ու հատկապես Ակումբի Ֆեյսբուքյան խմբի գրառումից ու դրա արձագանքներից, նաև էն ջերմ զգացողությունն ունեցա, որ չնայած ամեն ինչին` մենք բոլորս մի ընտանիք ենք... Վաղուց չէի ունեցել էդ զգացողությունը:

Կոնկրետ բառը չգիտեմ ինչքանով է հարմար, բայց որ ինչ-որ անտեսանելի թելերով կապված ենք իրար, դա ես էլ եմ զգում։ Նույնիսկ նրանք, ովքեր «պաշտոնապես Ակումբ չեն մտնում», կարծում եմ, որ էստեղ կամ ֆեյսբուքյան էջում նույնպես հետևում են իրավիճակին ու ապրումակցում։

Sambitbaba
03.09.2020, 13:23

Ինձ, օրինակ, "ընտանիք՞ բառը լավ էլ դուր է գալիս:

ivy
03.09.2020, 14:49
Ինձ, օրինակ, "ընտանիք՞ բառը լավ էլ դուր է գալիս:

:)
Դե բառի ընկալումից է․ ինձ համար ընտանիքը արհեստական միավորում է, որը ոչ անպայմանորեն է ջերմություն ենթադրում, իսկ Ակումբի հանդեպ շատ ջերմ զգացմունքներ ունեմ, ու իմ մի մասն է։
Երեկ մտածում էի, որ քեռուս վիճակը (ընտանիք), ով Գերմանիայում է ու ծանր հիվանդ, ինչքան էլ ինձ ստիպեմ, ինձ առանձնապես չի հուզում, իսկ Վիստի համար (Ակումբ), ում երբևէ իրականում չեմ էլ տեսել, երեկվանից լացում եմ, էլ չասած, թե ինչքան էի ուզում օգնած լինել, երբ դեռ դրա հնարավորությունը կար։

Ուլուանա
03.09.2020, 16:25
Կոնկրետ բառը չգիտեմ ինչքանով է հարմար, բայց որ ինչ-որ անտեսանելի թելերով կապված ենք իրար, դա ես էլ եմ զգում։ Նույնիսկ նրանք, ովքեր «պաշտոնապես Ակումբ չեն մտնում», կարծում եմ, որ էստեղ կամ ֆեյսբուքյան էջում նույնպես հետևում են իրավիճակին ու ապրումակցում։

:)
Դե բառի ընկալումից է․ ինձ համար ընտանիքը արհեստական միավորում է, որը ոչ անպայմանորեն է ջերմություն ենթադրում, իսկ Ակումբի հանդեպ շատ ջերմ զգացմունքներ ունեմ, ու իմ մի մասն է։
Երեկ մտածում էի, որ քեռուս վիճակը (ընտանիք), ով Գերմանիայում է ու ծանր հիվանդ, ինչքան էլ ինձ ստիպեմ, ինձ առանձնապես չի հուզում, իսկ Վիստի համար (Ակումբ), ում երբևէ իրականում չեմ էլ տեսել, երեկվանից լացում եմ, էլ չասած, թե ինչքան էի ուզում օգնած լինել, երբ դեռ դրա հնարավորությունը կար։
Հասկանում եմ, բայց ես, ընտանիք ասելով, հենց էն ջերմ, հարազատ ու միասնական վիճակն եմ հասկանում, ոչ թե մարդկանց արհեստական միավորումը: Ընկերներ կան, որոնց ընտանիք եմ համարում, մինչդեռ ազգականներիս մեծ մասին (անմիջական ընտանիքիցս դուրս) ընտանիք չեմ զգում ու չեմ համարում, ու ըստ այդմ էլ կարող եմ ուղղակի ծանոթ կամ նույնիսկ հազիվ ծանոթ մեկի մահն էնքան ծանր տանել, որ մի քանի օր լացեմ, մինչդեռ որոշ ազգականների մահն էմոցիոնալ մակարդակում ընդհանրապես չի ազդել վրաս: Բայց, մեկ ա, ընտանիք բառն ինձ համար ամեն դեպքում ասոցիացվում ա հարազատության, ջերմության, կապվածության ու թեկուզ ոչ հստակ տեսանելի միասնականության հետ:

Ուլուանա
03.09.2020, 16:38
Երկու ամիս առաջ հետը գրվելուց մի քանի բան ասեց. մարմնովս դող անցավ:

Համ անհանգստացնող բաներ էր ասում, բայց միաժամանակ նաև մտածում էի՝ ուղղակի երևի իրեն բնորոշ պարանորմալ անալիզների ու ենթադրությունների մեջ ա ու ոչ մի ճիշտ բան երևի թե չկա:

- Կատուս, որ երբեք չէի տեսել կողքս քնելուց, արդեն 1 ամիս ա իրիկունները գալիս ա պառկում ա դոշիս ու էդպես դոշիս վրա քնում ա:
- Ձեռքերիս ափերի միջի գծերը շատ կարճ ժամանակում փոփոխության են ենթարկվել ու նկատում եմ, որ կյանքի գիծը գնում ու հատվում ա ինչ-որ մի տեղ: Առաջ տենց չէր…
- մտածում եմ՝ նախորդ կյանքումս երևի շատ մեղքեր եմ գործել , որ հիմա էս ամեն ինչի միջով եմ անցնում:

էն ինչ կատարվում էր Վիստի հետ՝ բժիշկների ասելով միլլիոն դեպքից մեկն էր:
Այսինքն միլիոն մարդուց ընդամենը մեկի մոտ ա հանդիպում: Ու էկել հենց իրան էր կպել:
Վիստի հետ տարիներ առաջ շփում ունեցել եմ վիրտուալում, թեև երբեք մտերիմ չենք եղել: Բայց շատ վաղուց չէինք շփվել, իսկ վերջին ամիսներին հա մտածում էի` մի օր գրեմ իրեն, խոսենք, բայց հա՛ հետաձգում էի, չգիտեմ ինչի... Չէի սպասում, որ ամեն ինչ էսքան արագ կվերջանա... Էս գրածներդ կարդալով` ավելի շատ եմ փոշմանում, որ չեմ գրել :(:

Sambitbaba
03.09.2020, 20:23
:)
Դե բառի ընկալումից է․ ինձ համար ընտանիքը արհեստական միավորում է, որը ոչ անպայմանորեն է ջերմություն ենթադրում, իսկ Ակումբի հանդեպ շատ ջերմ զգացմունքներ ունեմ, ու իմ մի մասն է։
Երեկ մտածում էի, որ քեռուս վիճակը (ընտանիք), ով Գերմանիայում է ու ծանր հիվանդ, ինչքան էլ ինձ ստիպեմ, ինձ առանձնապես չի հուզում, իսկ Վիստի համար (Ակումբ), ում երբևէ իրականում չեմ էլ տեսել, երեկվանից լացում եմ, էլ չասած, թե ինչքան էի ուզում օգնած լինել, երբ դեռ դրա հնարավորությունը կար։

Դրա համար էլ, Այվ ջան, քեռիների ու հորաքույրների համար այլ բառեր կան՝ բարեկամների ազգականներ և այլն, իսկ ընտանիք՝ նշանակում է. ընդհանուր տանիք, որի տակ մի արև է ծագել ու հավասարապես ջերմացնում է այդ տանիքի տակ բոլոր գտնվողներին::love

Ուլուանա
05.09.2020, 02:20
Հիշեցի՝ երբ եմ Վիստին հանդիպել առաջին անգամ. 2009-ի նոյեմբեր կամ դեկտեմբեր ամիսն էր, ակումբով գնացել էինք կինոմոսկվա՝ Ավատարը նայելու: Ինքն էլ առաջին անգամ ամաչկոտությունը հաղթահարել էր ու հանդիպման էր եկել:
Իրա մանկական անմեղ անսահման բարի հայացքով:
Հիշում եմ՝ շատ ամաչկոտ էր, համարյա ոչինչ չէր խոսում: Դրանից առաջ էլ վիրտուալով գրում էր թե բա »արժի՞ գամ հանդիպման … մի տեսակ քաշվում եմ»:

Ինչ անմեղ ու գրեթե նախադեպը չունեցող բարի հոգի ուներ Վիստը:
Ադամ, ինձ թվում ա` ինչ-որ բան խառնում ես: Ես էլ Վիստին առաջին անգամ 2010-ի հունվարին եմ հանդիպել, երբ 2009-ի դեկտեմբեր-2010-ի հունվար ամիսներին եկել էինք Հայաստան: Ես, դու, ինքը հանդիպել էինք երեքով, հիշու՞մ ես: Սկզբում ես ու Վիստը դրսում հանդիպեցինք, գնացինք կարծեմ Տաշիր Պիցա, հետո դու էլ եկար էնտեղ: Ենթադրում եմ, որ դու էդ ժամանակ իրան առաջին անգամ չէիր հանդիպում: Դա եղել ա հունվարին: Ուղղակի բանն էն ա, որ «Ավատարը» նայելիս էլ ես կայի, իմ հիշելով` էդ մեկը դեկտեմբերին էր, բայց կարող ա հունվարին էր, էդ մեկը հաստատ չեմ հիշում: Բայց «Ավատարը» նայելու օրը Վիստին չեմ հիշում: Մի խոսքով` կամ դեկտեմբերին ենք Ավատարը նայել, ու Վիստը էդ ժամանակ չի եղել, կամ էլ հունվարին ենք նայել, ինքն էլ ա եղել, բայց էդ դեպքում դու իրան էդ օրը հաստատ առաջին անգամ չէիր տեսնում:
Ես էլ եմ հիշում, որ շատ չխոսկան էր. համարյա չխոսեց, զգացվում էր, որ քաշվում ա:

Adam
05.09.2020, 11:30
կարծեմ Տաշիր Պիցա, Դա եղել ա հունվարին: Ուղղակի բանն էն ա, որ «Ավատարը» նայելիս էլ ես կայի, իմ հիշելով` էդ մեկը դեկտեմբերին էր, բայց կարող ա հունվարին էր, էդ մեկը հաստատ չեմ հիշում: Բայց «Ավատարը» նայելու օրը Վիստին չեմ հիշում: Մի խոսքով` կամ դեկտեմբերին ենք Ավատարը նայել, ու Վիստը էդ ժամանակ չի եղել, կամ էլ հունվարին ենք նայել, ինքն էլ ա եղել, բայց էդ դեպքում դու իրան էդ օրը հաստատ առաջին անգամ չէիր տեսնում:
Ես էլ եմ հիշում, որ շատ չխոսկան էր. համարյա չխոսեց, զգացվում էր, որ քաշվում ա:

Լրիիվ մտքիցս թռել էր մեր Տաշիր պիցցայի հանդիպումը:
Երեքով էի՞նք , թե՞ ինչ-որ մեկն էլ հետո մեզ միացավ…
շատ աղոտ եմ հիշում: Մենակ հիշում եմ, որ հետո ես ու դու քայլեցինք դեպի օպերա՝ բաղրամյան բարձրացող մարշրուտկաների մոտ ու քեզ ճանապարհեցի…
ճի՞շտ եմ հիշում:

Ուլուանա
05.09.2020, 16:16

Չէ, երեքով էինք, ուրիշ մարդ չի եղել: Մատուցողն ինձ հին ծանոթ դուրս եկավ, տեղում հետը մի քիչ խոսեցի, հետո էլ մեզ նկարեց: Կարող ա դրանից ա մեջդ չորրորդ մարդ տպավորվել, չգիտեմ: ))) Հետաքրքիր ա, որ ես էլ էդ վերջին մասը չեմ հիշում` ինձ ճանապարհելու, բայց ասածդ խելքին մոտ ա թվում: )))
Էս էլ մենք: Չգիտեմ` դու ունեիր էս նկարները, թե չէ. :)

https://i.postimg.cc/QtrRbMnW/IMG-4406.jpg (https://postimages.org/)

https://i.postimg.cc/fRtpQdG9/IMG-4407.jpg (https://postimages.org/)

Adam
05.09.2020, 21:27
Չէ, երեքով էինք, ուրիշ մարդ չի եղել: Մատուցողն ինձ հին ծանոթ դուրս եկավ, տեղում հետը մի ][/url]

Wow , բացարձակապես չէի հիշում նմանատիպ ֆոտոների գոյության մասին:

Գաղթական
08.09.2020, 18:51
Էն որ դեսից-դենից օրվա դասի համար հարկավոր գլուխներն ես ճարում, որ կարդաս, որովհետև ձեռդ չի գնում մի կիսամյակի գրքերի վրա 200 եվրոյի կարգի ծախսել, մեկ էլ կուրսեցիներիցդ մեկը բոլոր գրքերի էլեկտրոնայիններն ուղարկում է :love

Նաիրուհի ջան, էդ ակումբյան մէյլ-բոքսդ տենց էլ չդատարկեցիր ))
Ստեղ եմ գրում.

DUO-ի հետ կապ չունե՞ս, որ իրենք ուսմանդ հետ կապված բոլոր ծախսերը հոգան:

ivy
10.09.2020, 12:44
Էն որ կոլեգայիդ նեղված տեսնելով հարցնում ես, թե ինչ ա եղել, ինքն էլ թե՝ կինն իրեն ուրիշի հետ ա փոխել:
Հետո երկար ու մանրամասն սկսում ա պատմել, թե ինքն ինչքան էր նրան սիրում ու ինչքան շատ փաշըն կար իրենց միջև..

Ինձ մոտ էլ պատմության մյուս կողմն է։ Կոլեգաս մտածում է ամուսնուց հեռանալու մասին, որովհետև մինչև ականջների ծայրը սիրահարված է ուրիշին ու հետը սիրային հարաբերությունների մեջ է։ Մոտ 55 տարեկան է ու հազար տարի ամուսնացած։ Զարմանում է, որ էդ տարիքում դեռ կարող էր էդպես խելակորույս սիրահարվել։
Ինձ հարցնում է, թե ինչ անի։ Իբր թե ուրիշի խորհրդով պիտի ամուսնուն թողնի կամ չթողնի։ Ասում եմ՝ սիրահարված վիճակդ ու սիրուն զգացմունքներդ վայելիր․ դրանից բացի ուրիշ խորհուրդ տալ չեմ կարող։

Գաղթական
10.09.2020, 13:08

Բաժանության պատմություններ շատ եմ լսել, բայց կան, որ առանձնապես չեմ կարողանում մարսել..

Օրինակ մի ջահել հայ ընտանիք կար:
Հոլանդիայից նոր էին Բելգիա տեղափոխվել ու չերեզներով մեր վրա դուրս եկել, որ օգնեյինք:
Տենց գնում-գալիս էին, լավ զույգ էր:
Հետո նորից հետ տեղափոխվեցին Հոլանդիա:
Աղջիկը քաղաքացի էր, տղեն նոր էր եկել Հայաստանից: Թղթերի հետ ստեղ խնդիրներ կային, որ նորից Հոլանդիայում լուծվեցին:
Էլի կապ էինք պահում:
Ընթացքում էլ՝ 2 հրաշալի երեխա ունեցան:

Հետո տղու id-ն անձնագրով փոխելու ժամանակն եկավ ու, անձնագիր ստանալու հաջորդ օրը, ճամպրուկներն ու սաղ ոսկեղենը սիրուն հավաքած մի լեհուհու հետ տեղափոխվեց չգիտես ուր ու հետքն էլ կորցրեց...

Ավելի մեծ սրիկայություն ահագին դժվար ա պատկերացնել...