PDA

Դիտել ողջ տարբերակը : Ինքնիկ/Selfie

boooooooom
20.02.2019, 21:53
Ասելիքս շատ չի էս երևույթի մասին, բայց կարծում եմ սենց թեմա արժե ունենալ։
Երեկ մտածում էի, որ անկեղծ ինքնիկը կամ սելֆին, պիտի որ լուրջ դեմք պատկերի։ Դեմք, որը հաճախ տեսնում ենք հայելու մեջ սանրվելիս։ Դե հա, հնարավոր է, որ պատհաբար հենց էդ պահին ծիծաղես կամ ժպտաս, ինչ որ բան հիշես, բայց հիմնականում բոլորս էլ ձևացնում ենք թե ժպտում ենք նկարվելիս։
Չնայած ինչի մենակ սելֆին, նկարների մեծ մասում մարդիկ կեղծ ժպտում են: "Չիիզ", "Լուցկի" հազար ու մի մեթոդ ենք հորինել արհեստական ժպտալու։
Երբ ժպտացող մարդու նկար եմ նայում, էդ կեղծ ժպիտը ինձ խանգարում ա, ոնց որ ինչ որ մեկը էդ պահին ինձ խաբելու փորձ անի։ Հեռախոսիս մեջ ունեմ սելֆիներ, անգամ ձևացրած թե ժպտում եմ, բայց հենց էդ կեղծ ժպիտի պատճառով հաճախ չեմ հրապարակում։ Ինչի՞ պիտի մարդը ժպտա ինքն իր դեմքը տեսնելուց (եթե իհարկե առաջին անգամ չի օգտվում հայելուց կամ դիմացի տեսախցիկից)
Մի քանի անգամ աչքովս ընկել են հոդվածներ, որ հաճախակի սելֆի անելը հոգեկան խնդիր է. լուրջ չեմ ընդունել, բայց ինչ որ փոքր ճշմարտություն ամեն դեպքում ոնց որ կա դրա մեջ։
Դուք ո՞նց եք վերաբերվում նկարներում ցուցադրված կեղծ էմոցիաներին, որը շատ ավելի խտանում է, ըստ իս, սելֆի նկարների դեպքում։

Հ.Գ. Էս ամենը գրելու ընթացքում, մտքիս եկան դերասանները, որոնց խաղը նույնպես կեղծ է, բայց թատրոնում կամ կինո դիտելու ժամանակ, դա ինքնաբերաբար անտեսում եմ, իսկ իրական կյանքում նկար նայելիս՝ չի ստացվում։

StrangeLittleGirl
20.02.2019, 23:21
Տո մենակ ֆոտոնե՞րն են կեղծ։ Ամբողջ սոցիալական ցանցերը լցված են կեղծիքով. կեղծ էմոցիաներով, կեղծ կենսագրություններով, կեղծ մտքերով։ Արդեն մարդու սիրտ ա խառնում դրանից։ Ու սաղ քիչ էր, հիմա էլ քաղաքական գործիչներն են միացել էդ կեղծիքին։ Ուֆ աման է։

Շինարար
20.02.2019, 23:36
Ես սիրում եմ սելֆի անել, բայց ընդհանուր սնոբիստական բացասական մթնոլորտի պատճառով սկսել եմ համարյա չանել: Նկարներում առաջ չէի ժպտում, հայավարի լուրջ ու ծանր էի ինձ պահում, հիմա մի քիչ ուծացվել եմ, սկսել եմ լիաթոք ժպտալ ու հաճելի ա իրականում դրական հիշողություններ ամբարելը: Բայց ինչ անում ես կողքից մի բան ասեն, որոշել էի որ ճաշ սարքեմ՝ ինստագրամում ամեն անգամ շեյր անեմ, մի տեսակ որովհետև ահավոր ուրախանում եմ ամեն անգամ որ ուտելիքս պատրաստ ա լինում, ու ուզում եմ ուրախությամբս կիսվել, էն էլ կողքից ասին՝ կոնսյուրմերիզմ, ցուցադրականություն, չեմ իմանում ինչ, ոնց որ կերածս կոկորդիլոսի միս ա, ինչ ա: Տենց էլի հազվադեպ եմ անում: Ես ընդհակառակը ուրախանում եմ, երբ ընկերներս սոցիալական ցանցերում իրանց կյանքի դրական պահերով կիսվում են, Կասիոպեայի երեխաների մասին գրառումները կամ ընտանեկան նկարները ինչքան դրական էմոցիա են հաղորդում: Համատարած գորշ բողոքի մեջ լուսավոր պահեր են:

Ինձ վրա սոցիալական ցանցերից ամենաշատը ազդում են՝ չեմ հասկանում մարդկանց, ովքեր սենց են անում, նենց են անում տիպի գրառումները:

Բարեկամ
21.02.2019, 04:25
Սելֆին ընդհանրապես տարօրինակ երևույթ ա։ Մարդու դեմքը, բացառությամբ քնած պահերի, արտացոլում ա մարդու վերաբերմունքը նրա հանդեպ, ինչ տեսնում ա։ Ու դրանով էլ մարդը իրեն համապատասխան՝ "ճիշտ" տեսք/դեմք ա ունենում։ Էդ առումով լավագույնը ֆոտոխցիկի վրա չսևեռված լուսանկարներն են (եթե, իհարկե, ձևական չեն ուրիշ կողմ նայում)։ Ֆոտոխցիկին ուղղվածն էլ օքեյ ա, որովհետև դա հայացք/վերաբեմունք ա ոչ թե ֆոտոխցիկի հանդեպ, այլ ավելի շուտ ներհայեցողություն ա, դեպի ներսդ ուղղված հայացք - ինքնազգացողության արտահայտություն դեմքիդ՝ լինի ստիպողական, թե բնական (որովհետև ներհայում ես , թե ինչ տեսք կունենաս)
Բայց այ սելֆիի դեպքում դու նայում ես ոչ թե ներսիդ, այլ դրսիդ, իսկ ինքդ քեզ դրսից նայելը մի քիչ տարօրինակ ես ընկալում, որովհետև առաջանում ա ռեկուրսիվ պրոցես․ պիտի տեսնես ինքդ քո վերաբեմունքը ինչ-որ բանի/մեկի հանդեպ ու էդ մեկը դու ես, այսինքն՝ "քո վերաբերմունքը ինչ-որ բանի/մեկի հանդեպ" դառնում ա վերաբերմունք ինքդ քո հանդեպ, որը հակադարձվում ա դեպի քեզ, ու ցիկլիկ էդպես շարունակ։
Դրա համար սելֆիից նայող դեմքերը (ինձ համար) մի տեսակ տարօրինակ են ընկալվում։ Ասես "ճիշտ" մարդը չլինի։

One_Way_Ticket
21.02.2019, 05:12
Մարդը ժպտում է լուսանկարվելիս, որովհետև այդպես ավելի գեղեցիկ է նայվում։ Ինչ կարևոր է, դու ես քեզ լուսանկարում, թե մեկ ուրիշը։ Ժպտում ես ոչ թե լուսանկարողին, այլ հետագայում լուսանկարը նայողին։

boooooooom
21.02.2019, 08:07
Շին, էն ինչը բնական ա արվում, շատ հետաքրիր ա լինում, խոսքս դրա մասին չի։ Ես չեմ ասում բնական ժպիտով սելֆիներ չկան, բայց դրանք պիտի որ շատ հազվադեպ լինեն։ Շատ գեղեցիկ ա, որ մարդու ինչ որ բանի վրա խնդալը կամ ուղղակի ժպիտով հայացքը կողքից ինչ որ մեկը խցիկով ֆիքսում ա. շատ բնական ու գեղեցիկ մի բան ա հիմնականում ստացվում։ Բայց սելֆիների մեծ մասում հիմնականում տենց չի։

StrangeLittleGirl
21.02.2019, 13:42
Սաղ հեչ, ես տենց էլ չսովորեցի սելֆի անելուց որտեղ պետք ա նայել :D
Ասում են՝ պիտի ինքդ քեզ չնայես, տեսախցիկին նայես։ Նայում եմ, բայց արդյունքում ոնց որ լրիվ ուրիշ տեղ նայեմ։ Մի խոսքով, սելֆին ինձ համար անհասկանալի երևույթ ա, բացի էն դեպքերից, երբ մի քանի հոգով ֆոտո եք անում, ալարում եք ուրիշի տալ հեռախոսը։

Գաղթական
21.02.2019, 14:06
Դուք ո՞նց եք վերաբերվում նկարներում ցուցադրված կեղծ էմոցիաներին, որը շատ ավելի խտանում է, ըստ իս, սելֆի նկարների դեպքում։

Օրինակ ես շուտ-շուտ եմ սկսել սելֆի անել ու հիմնականում «կեղծ էմոցիաներով»:
Վաբշե բոլոր սմայլիկների էմոցիաները փորձում եմ արտապատկերել..

Պրոցեսի ընթացքում մեկը կողքից տեսնի՝ հաստատ ամենաառողջ տպավորությունները չի ստանա )))

Հիմնական հանդիսատեսս աղջիկսա, որը մեծ բավականությունա ստանում էդ նկարներից: Ինքն էլ դրանց պատասխաններնա ուղարկում ՃՃ
Վայբերի էս վիդեոմեսիջի ավելացրած ֆունկցիան էլա փրկություն էդ կողմից:
Թե չէ մարդ ստիպված էր լինում լիքը կարճամետրաժ ինքնիկ-վիդեոներ հեռախոսում ջնջել մոռանալ )))

Հիմա, նույն տրամաբանությամբ, ես աղջկաս համար եմ սելֆի անում ու՝ իր ռեակցիան ակնկալելով, հաճույք ստանում, այլոք էլ այլ թիրախային հանդիսատես են ընտրում՝ իրենց սելֆիներն ուղարկելով:
Կեղծ էմոցիա են արտահայտում թե ոչ՝ դա երկրորդականա: Առաջնայինն էն մեսիջնա, որն իրենք իրենց արտահայտած էմոցիայով ուղարկում են հանդիսատեսին:

Հա, մարդիկ էլ կան, ովքեր պատմելու կամ ցույց տալու բան ունեն: Համ պատմելու ու ցույց տալու բան ունեն, համ էլ դրա ցանկությունն ունեն:
ՈՒ հրապարակում են էդ ամենը սոցցանցերում:
Մարդիկ էլ կան, ում դա դուր է գալիս ու հետաքրքիր է հետևել էդ ամենին:

Ինձ համար օրինակ մի շարք մարդիկ կան, ում ահագին հետաքրքիրա հետևել:
ՈՒ նրանցից յուրաքանչյուրը տարբեր հետևողների քանակ ունի:

Դե իսկ ինչ վերաբերվումա մարդկանց, ովքեր անհասկանալի շատ են սելֆիներ անում ու դրանց մեծ մասն էլ հրապարակում, հավանաբար սրանց հոգեկան առողջության մասին է Բում ախպոր կարդացածը:
Ես ավելի շուտ կասեի իրենք իրենց ճիշտ անկյամբ ներկայացնել չկարեցողներն են էդ մարդիկ: Էդ համ էլ էն մարդիկ են, ովքեր իրենց նույն վայրում, նույն դիրքով, նույն հագուստով ու մոտավորապես նույն դեմքի արտահայտությամբ 5 հատ նկար մի շարքով հրապարակել )))

ivy
21.02.2019, 15:50
Սելֆի ես էլ եմ մեկ-մեկ անում, իսկ ավելի հաճախ հայելու մեջ իմ արտացոլանքն եմ նկարում, որ մենակ դեմքս չերևա, այլ ես ամբողջովին՝ ոտքից գլուխ. չնաշխարհիկ գեղեցկությունս հո ամեն անգամ չեմ մասնատելու: Էդ հայելու մեծ նկարվելն էլ երևի սելֆիի մի առանձին տեսակ է: Հաճախ հանդերձարաններում եմ էդպես հայելու մեջ արտացոլանքս նկարում՝ նոր շորիկներ կամ ներքնազգեստ փորձելիս, ինձնով էլ մի կարգին զմայլվում եմ:
Թե ով ինչ է մտածում դրա մասին, իր գործն է: Ես գիտեմ, որ ինձ շատ եմ սիրում, ու ոչ հայելի եմ բաց թողնում, ոչ էլ ինքս ինձ չխկացնելու հնարավորություն:

boooooooom
21.02.2019, 16:20
Էն որ հեռախոսի մեջ մի քիչ քչփորում ա ջղայն դեմքով, հետո հեռախոսը ձգում ա իրանից հնարավորինս հեռու, կտրուկ դեմքի արտահայտությունը փոխում ա "հարյուր միլիոն դոլլար շահած դեմքի", չխկ, ու էլի կտրուկ ջղայն դեմքով շարունակում ա նկարը խմբագրել, մեկնաբանություն գրել ու միայն հրապարակելու կոճակը սեղմելուց հետո դեմքին մի թեթև բնական ժպիտ ա գալիս։ Բան չունեմ ասելու, կարևորը ինքը էդ պահին դրանից իրեն լավ զգաց։ Հետո էլ ժպիտը դեմքին շնորհակալություններ կհայտնի քոմենթողներին "Ապրես Ռուզսսսս *)*)*)" տիպի։ Հա կայֆ ա ամեն ինչ։ Բայց կողքից էդ ամենը մի տեսակ ոնց որ "պլաստմասից երջանկություն" լինի։ Չգիտեմ։ Հա, ես միշտ դժգոհ տեսակից եմ։ ))

Շինարար
21.02.2019, 16:26

Հա բայց եթե սելֆի ասած բանը չլիներ, ինչքան ուզում ա տրամադրություններս տեղը չլինի, աշխատում ենք դրական տրամադրությամբ մարդկանց ներկայանալ, ասում են ոնց ես, ասում ենք լավ եմ և այլն, որովհետև ինչ կարիք կա մեր բեռը դնելու ուրիշների վզին: Ինձ թվում ա՝ լրիվ նորմալ ա, որ մարդը իր դեմքին նայի, ինքն իրան դուր գա ու լրիվ անկեղծ ժպտա, մտածի՝ էսքան պրոբլեմ ունեմ, զատո սիրուն եմ ու ուրախանա դրանից: Խի՞ չէ որ:

boooooooom
21.02.2019, 16:36

Դեմ չեմ։ Ինչի չէ՞ որ։ Ինչի վատը փնտրել ամեն ինչում, կփորձեմ թեթև նայել երևույթին։ Բայց մի ձև... եսիմ ։)

Բարեկամ
22.02.2019, 18:28
Փորձեցի սելֆի անել հայելու մեջ, կարգին բարդ ա պարզվում ա։
Ո՞նց են հաջողացնում նենց անել, որ հեռախոսը չերեւա...

56047

Գաղթական
22.02.2019, 19:03
Ըհը, Բարեկամն իր գեղեցիկ բացումն արեց:
Սրտատրոփ սպասենք շարունակությանը...

Ասումա՝ մարդիկ կան, ներքնազգեստով ինքնիկների հավաքածու ունեն )))

Գաղթական
23.02.2019, 11:23
Զուգահեռ իրականությունից ինքնիկ (էս բառն ինձ բացումա ՃՃ).

Հ.Գ. Վտանգավորա առողջ բանականության համար..

https://i.postimg.cc/zvcK797r/468-F9-C9-B-AD69-43-B1-9988-A3246-B51-C1-C9.jpg

ivy
23.02.2019, 19:26
Ըհը, Բարեկամն իր գեղեցիկ բացումն արեց:
Սրտատրոփ սպասենք շարունակությանը...

Էսօրվա հանդերձարանային ինքնիկ՝ հատուկ Գաղթականի համար :P

http://i68.tinypic.com/10nfgra.jpg

Գաղթական
23.02.2019, 19:39
Էսօրվա հանդերձարանային ինքնիկ՝ հատուկ Գաղթականի համար :P

http://i68.tinypic.com/10nfgra.jpg

Շատ մերսիներ, Այվի ջան:
Մազն անգամ չէի կասկածում, որ չնաշխարհիկ ինքնիկների մեջ ոչ մի չափազանցություն չկար:
*

Գաղթական
23.02.2019, 20:04
Էս էլ՝ Կարմիր Գլխարկը..
Ճիշտա՝ նախորդ գցածս հեքիաթի հերոսի «չարաշահած» պոչին չի հասնի, բայց կարևորն անկեղծա՝ առանց կեղծ ժպիտի )))

https://i.postimg.cc/LsfcPWvX/47468876-4328-4-C20-8-DA3-360-C9-D55-BBC0.jpg

boooooooom
10.04.2019, 22:31
Վերջին անգամ անցած դեկտեմբերի սկզբերն էր, որ գնացի վարսավիրանոց, հիմա՝ սենց ա, հետո՝ պատկերացում չունեմ)))
56073

ivy
11.04.2019, 15:15
Վերջին անգամ անցած դեկտեմբերի սկզբերն էր, որ գնացի վարսավիրանոց, հիմա՝ սենց ա, հետո՝ պատկերացում չունեմ)))
56073

Կցորդը չի բացվում:

boooooooom
11.04.2019, 17:19
Իմ մոտ բացվում ա։ Լավ, մի հատ ավելի սիրուն ինքնիկ կանեմ, նորից կփորձեմ տեղադրել։
Հ.Գ. Ես էլ ասում եմ էս խի "շան" տեղ դնող չկա :D

Ուլուանա
11.04.2019, 20:19
Ես ինքնիկներ անելիս մեծ մասամբ ինքս ինձնից հիասթափվում եմ, որովհետև ինքնիկի և հայելու մեջից ինձ ահագին տարբեր մարդիկ են նայում :this: Ինչքան էլ իմ դիրքը փոխեմ, հեռախոսի կամ ապարատի դիրքը փոխեմ, մեկ ա, ինքնիկի մեջինը միշտ ավելի գեշ ա: Շատ հազվագյուտ դեպքերում եմ ինքս ինձ դուր գալիս: Ապարատով դեռ ոչինչ, հեռախոսով մեծ մասամբ սարսափներ են ստացվում... :(

boooooooom
12.04.2019, 23:36
Տեսնես էս անգամ կստացվի՞։ Հա, ինչ էի ասում, մացերս երկարացնում եմ, որովհետև կյանքում երկար մազեր չեմ ունեցել, ուղղակի հետաքրքիր ա։
Իսկ սելֆի անելուց ինձ մոտ էլ ա տենց, երբեք էն սիրուն տղեն չի ստացվում, որին կոճակը սեղմելուց առաջ էկրանին տեսնում եմ։ Ոշմ ուզում եք՝ էս ա, չեք ուզում՝ էս ա))
https://i.postimg.cc/WbyzfD89/P90412-232431-1.jpg

Գաղթական
12.04.2019, 23:56

Սերգեյ Դանիելյանի ոճի մեջ )))

boooooooom
13.04.2019, 00:13
Սերգեյ Դանիելյանի ոճի մեջ )))

Հա))) տնեցիք էլ են էդ ասում։ Բայց մտածում եմ, որ մի քիչ էլ երկարի կկարողանամ մի ձև "սանձել":

Ուլուանա
13.04.2019, 00:37
Տեսնես էս անգամ կստացվի՞։ Հա, ինչ էի ասում, մացերս երկարացնում եմ, որովհետև կյանքում երկար մազեր չեմ ունեցել, ուղղակի հետաքրքիր ա։
Իսկ սելֆի անելուց ինձ մոտ էլ ա տենց, երբեք էն սիրուն տղեն չի ստացվում, որին կոճակը սեղմելուց առաջ էկրանին տեսնում եմ։ Ոշմ ուզում եք՝ էս ա, չեք ուզում՝ էս ա))
https://i.postimg.cc/WbyzfD89/P90412-232431-1.jpg
Վայ, ինչ դեմք նկար ա, շատ արտիստիկ տեսք ունես :)):

Գաղթական
13.04.2019, 00:43
Պատկերացրեք՝ ոնց էր Բումն էս դեմքով նստած ռեակցիաների սպասում ու մտածում.

Ես էլ ասում եմ էս խի "շան" տեղ դնող չկա :D

Ուլուանա
13.04.2019, 23:58
Երկու օր առաջ մազերս կտրել եմ, կտրելուց մի երկու օր առաջ երկար մազերիս հրաժեշտի ինքնիկ արեցի, հետո էլ` կտրելուց հետո. :oy

https://i.postimg.cc/8PBtR1Hv/IMG-20190406-183415180-2.jpg (https://postimages.org/)

https://i.postimg.cc/Pr4QLSXz/IMG-20190409-140230960.jpg (https://postimages.org/)

Smokie
14.04.2019, 08:59
Տեսնես էս անգամ կստացվի՞։ Հա, ինչ էի ասում, մացերս երկարացնում եմ, որովհետև կյանքում երկար մազեր չեմ ունեցել, ուղղակի հետաքրքիր ա։
Իսկ սելֆի անելուց ինձ մոտ էլ ա տենց, երբեք էն սիրուն տղեն չի ստացվում, որին կոճակը սեղմելուց առաջ էկրանին տեսնում եմ։ Ոշմ ուզում եք՝ էս ա, չեք ուզում՝ էս ա))

Մի այլ կարգի կայֆ ու հումորային ա ստացվել::hands

Իմ մազերը երբեք աղջկա մազերի չափ չեն եղել, բայց համարյա միշտ ուշ եմ կտրել` դառել եմ ադուվանչիկ մինչև թերթիկներս չեն փչվել::))
Ինձ էլ նույն կերպ հետաքրքիր էր բեղ պահելը, բայց ոչ մորուք: Որոշել էի, որ մի օր կպահեմ, անգամ որոշել էի մինչև 30 տարեկանը, բայց աչքիս չստացվի, էլի հետաձգվի::oy
Երբեմն մտածել եմ նաև քաչալանալու, կամ երկար մազերի մասին, բայց դե հըլը բեղերին հասնե՞նք, նոր կանցնենք առաջ::))

Ի դեպ, մի անգամ հիվանդ, անթրաշ հալով` ինձ Ջիմի Հենդիրքսի երևակայելով սելֆի էի գցել մի 2 հատ, ակումբում (https://www.akumb.am/showthread.php/46578-%D5%96%D5%B8%D6%80%D5%B8%D6%82%D5%B4%D5%AB-%D5%A1%D5%B6%D5%A4%D5%A1%D5%B4%D5%B6%D5%A5%D6%80%D5%AB-%D5%AC%D5%B8%D6%82%D5%BD%D5%A1%D5%B6%D5%AF%D5%A1%D6%80%D5%B6%D5%A5%D6%80%D5%A8-5?p=2506258&viewfull=1#post2506258) ու հենց բումը ինձ վարկանիշով համեմատեց խատուտիկի հետ::))
Անցած տարի էլ քույրիկս նենց հանկարծակի ու ծիծաղելով ինձ նայեց էւ ասեց "ադուվանչիկ"::))
Այո-այո, գիտեմ, որ նկարները ջնջվել են:))

Սերգեյ Դանիելյանի ոճի մեջ )))
Դիպուկ էր,:hands բայց էդ իրեն ես արդեն վաղուց չեմ սիրում::oy

Smokie
14.04.2019, 09:05
Ասելիքս շատ չի էս երևույթի մասին, բայց կարծում եմ սենց թեմա արժե ունենալ։
Երեկ մտածում էի, որ անկեղծ ինքնիկը կամ սելֆին, պիտի որ լուրջ դեմք պատկերի։ Դեմք, որը հաճախ տեսնում ենք հայելու մեջ սանրվելիս։ Դե հա, հնարավոր է, որ պատհաբար հենց էդ պահին ծիծաղես կամ ժպտաս, ինչ որ բան հիշես, բայց հիմնականում բոլորս էլ ձևացնում ենք թե ժպտում ենք նկարվելիս։
Չնայած ինչի մենակ սելֆին, նկարների մեծ մասում մարդիկ կեղծ ժպտում են: "Չիիզ", "Լուցկի" հազար ու մի մեթոդ ենք հորինել արհեստական ժպտալու։
Երբ ժպտացող մարդու նկար եմ նայում, էդ կեղծ ժպիտը ինձ խանգարում ա, ոնց որ ինչ որ մեկը էդ պահին ինձ խաբելու փորձ անի։ Հեռախոսիս մեջ ունեմ սելֆիներ, անգամ ձևացրած թե ժպտում եմ, բայց հենց էդ կեղծ ժպիտի պատճառով հաճախ չեմ հրապարակում։ Ինչի՞ պիտի մարդը ժպտա ինքն իր դեմքը տեսնելուց (եթե իհարկե առաջին անգամ չի օգտվում հայելուց կամ դիմացի տեսախցիկից)
Մի քանի անգամ աչքովս ընկել են հոդվածներ, որ հաճախակի սելֆի անելը հոգեկան խնդիր է. լուրջ չեմ ընդունել, բայց ինչ որ փոքր ճշմարտություն ամեն դեպքում ոնց որ կա դրա մեջ։
Դուք ո՞նց եք վերաբերվում նկարներում ցուցադրված կեղծ էմոցիաներին, որը շատ ավելի խտանում է, ըստ իս, սելֆի նկարների դեպքում։

Հ.Գ. Էս ամենը գրելու ընթացքում, մտքիս եկան դերասանները, որոնց խաղը նույնպես կեղծ է, բայց թատրոնում կամ կինո դիտելու ժամանակ, դա ինքնաբերաբար անտեսում եմ, իսկ իրական կյանքում նկար նայելիս՝ չի ստացվում։

Ես գրեթե ամեն օր եմ հայելում նայելուց ժպտում ինքս ինձ: Կեղծիք չեմ զգացել դեռ տեսածս լուսանկարային ժպիտների մեջ:

Smokie
14.04.2019, 09:13
Երկու օր առաջ մազերս կտրել եմ, կտրելուց մի երկու օր առաջ երկար մազերիս հրաժեշտի ինքնիկ արեցի, հետո էլ` կտրելուց հետո.:oy

Կտրելուց հետո հրաժեշտի ինքնի՞կ:' մեղա-մեղա, էլի ե՞ս կտրել հետո:o

:))

Smokie
14.04.2019, 09:34
Փորձեցի սելֆի անել հայելու մեջ, կարգին բարդ ա պարզվում ա։
Ո՞նց են հաջողացնում նենց անել, որ հեռախոսը չերեւա...

56047

Իսկ ինձ մոտ հարց էր առաջանում, թե ո՞նց են անում, որ ճառագայթող լույսը չի երևում նկարում: Էդ արդեն երևի ես պետք ա դզեմ կարգավորումներում::)

Շինարար
14.04.2019, 15:56
56079

Ժող ես վաղուց չեմ կարողանում ակումբում նկար գցեմ։ Սենց անկապ թվեր ա ցույց տալիս։

Գաղթական
14.04.2019, 16:14
56079

Ժող ես վաղուց չեմ կարողանում ակումբում նկար գցեմ։ Սենց անկապ թվեր ա ցույց տալիս։

Էս մեկն էլ ցույց չի տալիս ))

Դրսից լինկով բեր:
Օրինակ ես postimage.org -ից եմ օգտվում:

Ուլուանա
14.04.2019, 17:27
Կտրելուց հետո հրաժեշտի ինքնի՞կ:' մեղա-մեղա, էլի ե՞ս կտրել հետո:o

:))

Սմոքի, բառերից մի կառչի, պարզ չի՞, «հրաժեշտի» բառն առաջին մասին էր վերաբեում, իսկ կտրելուց հետո ուղղակի ինքնիկ` կտրած մազերով նկար ունենալու համար, ոչ թե հրաժեշտի:

Շինարար
14.04.2019, 23:23
Էս մեկն էլ ցույց չի տալիս ))

Դրսից լինկով բեր:
Օրինակ ես postimage.org -ից եմ օգտվում:
https://i.postimg.cc/ph6TMSTV/IMG-20190414-125458.jpg (https://postimg.cc/ph6TMSTV)

https://i.postimg.cc/Thnw4txx/received-275458756697246.jpg (https://postimg.cc/Thnw4txx)

Ծլնգ
15.04.2019, 02:10
Տեսնես էս անգամ կստացվի՞։ Հա, ինչ էի ասում, մացերս երկարացնում եմ, որովհետև կյանքում երկար մազեր չեմ ունեցել, ուղղակի հետաքրքիր ա։
Իսկ սելֆի անելուց ինձ մոտ էլ ա տենց, երբեք էն սիրուն տղեն չի ստացվում, որին կոճակը սեղմելուց առաջ էկրանին տեսնում եմ։ Ոշմ ուզում եք՝ էս ա, չեք ուզում՝ էս ա))
https://i.postimg.cc/WbyzfD89/P90412-232431-1.jpg

էհ․․․ 2015-ից ահագին մազ ես կորցրել․․․ ձենդ ո՞նց ա, դեռ տեղն ա․

https://www.youtube.com/watch?v=OdkVVkqtAzI

Ծլնգ
15.04.2019, 02:15
https://i.postimg.cc/ph6TMSTV/IMG-20190414-125458.jpg (https://postimg.cc/ph6TMSTV)

https://i.postimg.cc/Thnw4txx/received-275458756697246.jpg (https://postimg.cc/Thnw4txx)

Շին, բոյդ ինչքա՞ն ա․ մի ձև քեզ ավելի բոյով էի պատկերացնում քան երկրորդ նկարում ես երևում

Շինարար
15.04.2019, 02:39
Շին, բոյդ ինչքա՞ն ա․ մի ձև քեզ ավելի բոյով էի պատկերացնում քան երկրորդ նկարում ես երևում

174

ivy
15.04.2019, 10:01
174

Մոտավորապես նույն բոյի ենք:
Լավն են նկարներդ, հատկապես հայելու միջինը :)

Բարեկամ
15.04.2019, 10:25
Մոտավորապես նույն բոյի ենք:
Լավն են նկարներդ, հատկապես հայելու միջինը :)

:o էս ինչ բոյով ես։

ivy
15.04.2019, 12:09
Կիսասելֆի՝ կատվիս հետ.

http://i64.tinypic.com/vq2zww.jpg

Smokie
15.04.2019, 15:24
Ի դեպ, մի անգամ հիվանդ, անթրաշ հալով` ինձ Ջիմի Հենդիրքսի երևակայելով սելֆի էի գցել մի 2 հատ, ակումբում (https://www.akumb.am/showthread.php/46578-%D5%96%D5%B8%D6%80%D5%B8%D6%82%D5%B4%D5%AB-%D5%A1%D5%B6%D5%A4%D5%A1%D5%B4%D5%B6%D5%A5%D6%80%D5%AB-%D5%AC%D5%B8%D6%82%D5%BD%D5%A1%D5%B6%D5%AF%D5%A1%D6%80%D5%B6%D5%A5%D6%80%D5%A8-5?p=2506258&viewfull=1#post2506258)
Այո-այո, գիտեմ, որ նկարները ջնջվել են:))

Պահ, հեչ էլ բարկանաք ու պահանջեք, ինքնակամ կգամ ու ձեզ էլի՛ կվախեցնեմ::))

Խաբեցի:))

Ծլնգ
15.04.2019, 16:23
Կիսասելֆի՝ կատվիս հետ.

http://i64.tinypic.com/vq2zww.jpg

էս փիսոն ասում ա․ «Էդ ո՞վ ա՝ շնորհակալություն չի դնում»

Յոհաննես
15.04.2019, 16:52
էս փիսոն ասում ա․ «Էդ ո՞վ ա՝ շնորհակալություն չի դնում»

Կատու ջան մի կողմ գնա Այվիին նորմալ տեսնենք :oy

Smokie
15.04.2019, 17:19
Իսկ եթե լուրջ
Ահա այդ նկարները:)
https://i.ibb.co/9hv4dPJ/P3150652.jpghttps://i.ibb.co/g7DGHCW/P3150655.jpg

ivy
17.12.2019, 17:13
Սելֆի՝ նոր կտրած մազերով․ էս անգամ ուզեցի ահագին կարճացնեն, որ գոնե մի քանի ամիս իրենց երեսը չտեսնեմ :))

https://i.ibb.co/0JX2656/mazer.jpg (https://imgbb.com/)

Sambitbaba
17.12.2019, 21:46
Տարիքիցդ էլ են ահագին կտրել... Դարձել ես 18 տարեկան (ամաչեցի գրեմ 14...)

ivy
04.01.2021, 13:51
Երկու սելֆի՝ նույն շորիկով («ինքնազմայլվում ենք հայելու առաջ» շարքից)։

Մեկը՝ 33 տարեկանում, մյուսը՝ 40-ում․
https://i.ibb.co/drnfpWS/sime2013.jpg (https://imgbb.com/)

https://i.ibb.co/19N28Nf/sime2020.jpg (https://imgbb.com/)
Մի հատ էլ 50-ում կանեմ :think

One_Way_Ticket
04.01.2021, 16:03

Սովետի ժամանակ անեկդոտ է եղել։ Ինչպե՞ս, նայելով անձնագրին, հասկանալ որ մարդն ինժեներ է։ Բոլոր լուսանկարներում նույն կոստյումով է :)

ivy
06.01.2021, 13:14
One_Way_Ticket, մի սելֆի էլ դու դիր, տեսնենք քեզ: Կոստյումով կամ առանց :)

One_Way_Ticket
06.01.2021, 18:12
One_Way_Ticket, մի սելֆի էլ դու դիր, տեսնենք քեզ: Կոստյումով կամ առանց :)
Քո խաթր: Սենց դիմակով եմ ես խանութ գնում :)

https://traveller.id.au/misc_photos/placebo.jpg