PDA

Դիտել ողջ տարբերակը : Շինել/ամուսնանալ/սպանել



Adam
31.01.2019, 01:20
Յութուբյան հայտնի fuck/marry/kill խաղն առաջարկում եմ խաղալ էստեղ: Կանոններն են. առաջարկվում են երեք անձինք, որոնք կարող ա պատահի ինչ-որ մեկի ճաշակով լինեն արտաքնապես և կամ ոչ: Պատասխանում ենք՝ էդ երեքից ու՞մ կշինեինք, ու՞մ հետ կամուսնանայինք և ու՞մ կսպանեինք: Շինել բառն էս դեպքում կարող են օգտագործել նաև իգական սեռի ներկայացուցիչները, քանի որ բոլորս էլ գիտենք, որ անգլերենում դրա համարժեքը կանայք օգտագործում են, որպես առաջին դեմքի գործողություն՝ սեր անելու կոնտեքստի մեջ: Պատասխանողն ի՛նքն է առաջարկում իր ընտրած անձանց: Հիմա քանի որ ես եմ բացել թեման՝ ե՛ս էլ կֆաքեմ, կմերիեմ և կքիլեմ իմ առաջարկածներին՝ այդուհանդերձ դրանք նաև թողնելով հաջորդ մասնակցին: Պուտին, Շակիրա, Եվա Բրաուն: Կշինեի Շակիրային, կամուսնանայի Եվա Բրաունի հետ, կսպանեի Պուտինին: Հ.Գ. բայց էս վերջինին մեկ-մեկ ուզում եմ լա՜վ շինած ըլնեմ՝ մարդկանց կյանքերի հետ խաղալու համար… : Հերթը ձերն ա: Ու՞մ կշինեիք, ու՞մ հետ կամուսնանայիք և ու՞մ կսպանեիք էս առաջարկածներիցս: Պատասխանելուց հետո առաջարկում եք ձե՛ր անձանց՝ հաջորդ մասնակցի համար:

Աթեիստ
31.01.2019, 02:08
Նստած 2-րդ կետի վրա եմ մտածում :D

Ախր էդ ամուսնանալը նենց լուրջ քայլ ա, որ սեքս ու «մարդ»-ասպանություն չի։ Պտի մարդուն կարգին ճանաչես, որ ուզենաս հետն ամուսնանալ։

Սենց գրեմ։

1. Նաստյա Կանենսկիխ :love
2. Շարլիզ Թերոն :love
3. քոչ :diablo (անպայման շատ դանդաղ ու դաժան)։

ivy
31.01.2019, 15:33
Արտ, բայց դու ոնց որ թե խաղի կանոններին դեմ ես գնացել:

Պիտի Ադամի առաջարկած երեք անձանց (Պուտին, Շակիրա, Եվա Բրաուն) շինեիր, ամուսնանայիր ու սպանեիր, ըստ ճաշակի:
Հետո պիտի երեք անձ գրեիր, ու հաջորդը որոշեր, թե ինքը դրանցից ում ինչ կուզեր անել:

Դու ստեղ դրել քո նեղ անձնական ֆանտազիաներն ես ցրիվ տալիս :))

Աթեիստ
31.01.2019, 23:02
Ուրեմն ուշադիր չեմ կարդացել, գիշերվա միլիոնն էր, ինձ թվաց հենց անձնական ֆանտազիաների թեմայա <3

Տրիբուն
31.01.2019, 23:33
Պուտին, Շակիրա, Եվա Բրաուն:

Պուտին - կամուսնանամ։ Փիս հարուստ ա, կարելի ա էլ չաշխատել։
Շաքիրա - կշինեմ։ Բլին, ոնց Շաքիրային չշինես։ Բա ու՞մ շինես։
Եվրա Բրաուն - կապանեմ։ Ես ընդունակ չեմ մարդ սպանել, իսկ Եվրա Բրաունը վաղուց մեռել ա։

Տրիբուն
31.01.2019, 23:34
Շարմազանով
Հարլի Քուին
Գոձիլա

Յոհաննես
01.02.2019, 00:12
Դե ոնց որ կշինեի Գոձիլային,մեկա ոչ ինձ բան կասեր,ոչ իրան։
Կսպանեի Շարմազանովին,դե իմ ջոգելով ինքն էլ էս տարբերակին կողմ կլիներ։
Դե Քուինի հետ էլ կամուսնանայի։
Ինձ կներեք,բայց ըստ իս էս տարբերակները ինտրիգային չեն,առաջարկում եմ տարբերակներից գոնե երկուսը ակումբցի լինեն,որ մեջը ինտրիգ լինի,ուղղակի շինելը մի քիչ չոբան բառ է,դրա տեղը գրենք մեկ գիշեր անցկացնել,կամ թեկուզ սեքս անել,կամ ջահնդամ՝սիրով զբաղվել։
Կսպասեմ ձեր կարծիքներին,եթե համաձայն լինեք իմ տարբերակները կասեմ։

Արամ
01.02.2019, 01:31
Յոհան, հետո, ես քո հետ կամուսնանաի։ :love

Անվերնագիր
01.02.2019, 01:57
Յոհան, հետո, ես քո հետ կամուսնանաի։ :love

Յոհա՛ն, դու ավելի լավին ես արժանի…

Adam
01.02.2019, 02:02
Յոհան, լա՛վ մտածի :oy

Անվերնագիր
01.02.2019, 02:04
Թեման էս անեկդոտը հիշացրեց.

-Բալա ջան, մեր վախտով պլեն ընկածներին կամ շինում էիին կամ սպանում.
-Պապի, դու էլ էիր չէ՞ պլեն ընկել.
-Հա տղա ջան
-Բա քեզ ի՞նչ արին
-Սպանեցին…

Յոհաննես
01.02.2019, 02:15
Ախպեր,քանի բազառը զուտ ամուսնանալու մասինա ու քանի դեռ շինելուն չենք հասել,ես թեման շեղեմ :oy
1.Չուկ֊ամոթ կլիներ,որ ադմինին առաջինը չգրեինք։
2.Մեֆ֊մարդ ես,մեկ էլ տեսար հետ եկավ :beee
3.Ջենիֆեր Քոնելի :love

Անվերնագիր
01.02.2019, 02:24
Դե ոնց որ կշինեի Գոձիլային,մեկա ոչ ինձ բան կասեր,ոչ իրան։
Կսպանեի Շարմազանովին,դե իմ ջոգելով ինքն էլ էս տարբերակին կողմ կլիներ։
Դե Քուինի հետ էլ կամուսնանայի։
Ինձ կներեք,բայց ըստ իս էս տարբերակները ինտրիգային չեն,առաջարկում եմ տարբերակներից գոնե երկուսը ակումբցի լինեն,որ մեջը ինտրիգ լինի,ուղղակի շինելը մի քիչ չոբան բառ է,դրա տեղը գրենք մեկ գիշեր անցկացնել,կամ թեկուզ սեքս անել,կամ ջահնդամ՝սիրով զբաղվել։
Կսպասեմ ձեր կարծիքներին,եթե համաձայն լինեք իմ տարբերակները կասեմ։

Եղբայր, Երկիր մոլորակի պատմության մեջ Գոձիլային մենակ Շրեկի միջի էշն ա շինել…:P

Յոհաննես
01.02.2019, 02:26
Եղբայր, Երկիր մոլորակի պատմության մեջ Գոձիլային մենակ Շրեկի միջի էշն ա շինել…:P

Շրեկի էշին էլ ես

Գաղթական
01.02.2019, 03:33
Շրեկի էշին էլ ես

Գոձիլային շինելու համա՞ր ))

էս ամուսնանալ, շինել հետո սպանելը վայթե սաղ տարբերակներն էլ կռվի բուն են, թե ակումբցիքին խառնեք..

քելեք՝ մարդա ինչ ուզի անի..




1.Չուկ֊ամոթ կլիներ,որ ադմինին առաջինը չգրեինք։
2.Մեֆ֊մարդ ես,մեկ էլ տեսար հետ եկավ :beee
3.Ջենիֆեր Քոնելի :love

1. Չուկ.
Հետը պիվա կխմեի

2. Մեֆ.
Դե Մեֆն էլ կարար էդ No.1-ին մասնակցեր, բայց մի պայմանով, որ ձուկն ինքն էր մաքրելու, կտրտեր

3. Ջեննիֆեր Քոնելի.
Լավ, համոզեցիք, էդքան պիվից հետո ինքն էլ կարար սաղիս իրա ազգանվան արմատներին ծանոթացնել..


1. Աթեիստ
2. Յոհաննես
3. Մոնիկա Բելուչչի

Հ.Գ. Թե մարդա իր տարբերակներն առաջարկելուն դեմ եք՝ կարող է նույն տրամաբանությամբ շարունակվել ))

Adam
09.02.2019, 01:33
Չուկ, Խառնակիչ, Վանական - Կշինեի Խառնակչին (միշտ էլ ինքս ինձ լողանալուց հայելու մեջ նայելուց լավ եմ զգացել), կամուսնանայի Չուկի հետ (կխաբստեի կասեի՝ ակումբը օֆիցիալ իմ անունով արա, հետո 2 ամսվա ամուսնությունից հետո դատի կտայի ու դատարանում կխաբեի կասեի՝ ծեծում ա ինձ ամեն օր ու կբաժանվեի՝ պահանջելով ակումբի բաժնետոմսերի 90 տոկոսը, որպես տույժ) , կսպանեի Վանականին՝ իրա հիմար աղոթքների համար: