Դիտել ողջ տարբերակը : Օսկար 2019
Յոհաննես
28.01.2019, 18:44
Էս էլ Օսկար 2019-ից մի քանի անվանակարգեր,ամբողջական ցանկը նայելու համար մտեք imdb.com կամ kinopoisk.ru:
Դե եկեք քննարկենք էս տարվա Օսկարը :)
Լավագույն Ֆիլմ անվանակարգում առաջադրված ֆիլմերն են`
1.Bohemian Rhapsody
2.A Star Is Born
3.Roma
4.Black Panther
5.Vice
6.Green Book
7.The Favourite
8.BlacKkKlansman
Լավագույն դերասան.
1.Bradley Cooper — A Star Is Born
2.Rami Malek — Bohemian Rhapsody
3.Willem Dafoe — At Eternity's Gate
4.Viggo Mortensen — Green Book
5.Christian Bale — Vice
Լավագույն դերասան՝ երկրորդական դերի համար
1.Adam Driver — BlacKkKlansman
2.Richard E. Grant — Can You Ever Forgive Me?
3.Sam Rockwell — Vice
4.Mahershala Ali — Green Book
5.Sam Elliott — A Star Is Born
Լավագույն դերասանուհի
1.Glenn Close — The Wife
2.Melissa McCarthy — Can You Ever Forgive Me?
3.Yalitza Aparicio — Roma
4.Lady GaGa — A Star Is Born
5.Olivia Colman — The Favourite
Լավագույն դերասանուհի՝ երկրորդական դերի համար
1.Amy Adams — Vice
2.Marina de Tavira — Roma
3.Regina King — If Beale Street Could Talk
4.Emma Stone — The Favourite
5.Rachel Weisz — The Favourite
Լավագույն ռեժիսոր
1.Adam McKay — Vice
2.Pawel Pawlikowski — Zimna wojna
3.Yorgos Lanthimos — The Favourite
4.Alfonso Cuarón — Roma
5.Spike Lee — BlacKkKlansman
Լավագույն արտասահմանյան ֆիլմ
1.Capharnaüm
2.Werk ohne Autor
3.Zimna wojna
4.Manbiki kazoku
5.Roma
Լավագույն օրիգինալ սցենար
1.Vice
2.Green Book
3.The Favourite
4.First Reformed
5.Roma
Լավագույն ադապտացված սցենար
1.The Ballad of Buster Scrugg
2.A Star Is Born
3.BlacKkKlansman
4.If Beale Street Could Talk
5.Can You Ever Forgive Me?
Լավագույն անիմացիոն ֆիլմ
1.Mirai no Mira
2.Ralph Breaks the Internet
3.Spider-Man: Into the Spider-Verse
4.Isle of Dogs
5.Incredibles 2
Նայածներս
Bohemian Rhapsody - լավն էր, բայց եթե ինքը տարվա լավագույնն որ, ուրեմն անհաջող տարի ա եղել։
Roma - ժամանակի անտեղի կորուստ։ Մյուս թեմայում արդեն գրել եմ։
Black Panther - Սովորական կոմիքս, զարմանալի ա, որ մենակ սև հերոսը հերիք էր, որ հասնի օսկարի։
Green Book - լավն էր, բայց էլի ոչ որպես տարվա լավագույն։ Չգիտեմ, ես ինչ որ առանձնատուկ բան եմ սպասում տարվա ֆիլմից։
Ralph Breaks the Internet - Ցավոք նորմալ ուշադիր չեմ նայել, առաջինը կարելի ա ասել ընդհանապես չեմ նայել, բայց երկրորդը բավականին խորն էր։
Isle of Dogs - Շատ լավն էր։
Incredibles 2 - նախորդի կրկնությունը, ավելի կանխատեսելի սյուժեյով։ Նայել միայն երեխու խաթր։ Լավագույնը չի։
Spider-Man: Into the Spider-Verse - չեմ նայել, բայց շատ եմ ուզում։ Ցավոք դեռ ինտերնետում չկա։
Անիմացիոն ֆիլմերը ճիշտ կլիներ 3D-ով նայել (Isle of Dogs-ը 2D-ով էլ շատ սիրուն էր), բայց կինոթատրոնի ժամանակ չի մնում։ Տանն էլ 3D-ն մինչև տոռռենտներում հայտնվում ա, արդեն էնքան ենք նայած լինում, էլ նայելու ցանկություն չի մնում։
Բոլոր ֆիլմերը չեմ նայել, բայց մի երկու կանխատեսում ունեմ ամեն դեպքում։
Լավագույն դերասան՝ Rami Malek "Bohemian Rhapsody"
Լավագույն դերասանուհի՝ Olivia Colman "The Favourite"
Լավագույն դերասանուհի երկրորդական դերի համար` Emma Stone "The Favourite"
Լավագույն օրիգինալ սցենար՝ "The Favourite"
Լավագույն ադապտացված սցենար՝ "A Star Is Born"
Սա էլ՝ լավագույն երգը :)
https://www.youtube.com/watch?v=bo_efYhYU2A
Էս տարի վավերագրականների կատեգորիան ա զիլ, չնայած որ բացահայտ ֆավորիտ կա․․․ դե կինեմատոգրաֆիան էլ՝ մարդու լոզերը թափում ա՝ նույն կատեգորիայում երկու սևուսպիտակ period drama՝ մեկը մյուսից լավը ու արտասահմանյան :)
Մարինա դե Տավիրան էլ կուզեի տաներ, բայց շանսերը քիչ են՝ ֆավորիտացավ ա էս տարի․․․Յոաննա Կուլիգն էլ ա Zimna wojna-ում աննկարագրելի լավը, ու տարօրինակ ա, որ ներկայացված չի։
Յոհաննես
02.02.2019, 22:41
Bohemian Rhapsody-միջակ ֆիլմ էր,զարմանում եմ երբ հիացական կարծիքներ եմ կարդում էս ֆիլմի մասին,չեմ հասկանում Queen-ի երգերից բացի,ինչ կար էս ֆիլմում ու ընդհանրապես կենսագրական ֆիլմերի ժանրում հզոր գործերը քիչ են,նու իմ տեսածների մեջ որ հաստատ էդպես է:
Green Book-ինձ դուր եկավ էս ֆիլմը,1+1-ի հետ ահագին շատ ընդհանրություններ ուներ,բայց շատ ավելի որակով էր նկարած,ամբողջ ընթացքում խնդացել եմ,վերջում էլ մի քիչ հուզվել եմ,դերասանական խաղը ֆանտաստիկ էր:Վիգգոն էս ֆիլմում դասական հայ տղամարդու դեր էր տանում ու էդ իդեալական էր անում,մաինշանակ արժանի է Օսկարի:
romanista
02.02.2019, 23:41
Միշտ չեմ հասկացել, ոնց կարելի ա ժամանակ ծախսել Օսկարի վրա (քննարկել, դիտել):
Ամերիկյան կինոինդուստրիան մեծ մասամբ, մանավանդ հիմա, մի հատ մեծ, պաթոսախեղդ եղած, Սանիտեկի արկղ ա..,
StrangeLittleGirl
03.02.2019, 00:54
Bohemian Rhapsody-միջակ ֆիլմ էր,զարմանում եմ երբ հիացական կարծիքներ եմ կարդում էս ֆիլմի մասին,չեմ հասկանում Queen-ի երգերից բացի,ինչ կար էս ֆիլմում ու ընդհանրապես կենսագրական ֆիլմերի ժանրում հզոր գործերը քիչ են,նու իմ տեսածների մեջ որ հաստատ էդպես է:
Green Book-ինձ դուր եկավ էս ֆիլմը,1+1-ի հետ ահագին շատ ընդհանրություններ ուներ,բայց շատ ավելի որակով էր նկարած,ամբողջ ընթացքում խնդացել եմ,վերջում էլ մի քիչ հուզվել եմ,դերասանական խաղը ֆանտաստիկ էր:Վիգգոն էս ֆիլմում դասական հայ տղամարդու դեր էր տանում ու էդ իդեալական էր անում,մաինշանակ արժանի է Օսկարի:
Չգիտեմ՝ ով ա հիացած, բայց կինոքննադատները բավական վատ կարծիք են հայտնել։ Չեմ նայել ու չեմ էլ նայելու. ափսոս ա ժամանակս ծախսեմ մի բանի վրա, որ նախապես գիտեմ՝ դուրս չի գալու։
Ու հա, կենսագրական կինոները մեծ մասամբ աղբ են լինում, որտև մեծ մասամբ նկարահանվում են փող աշխատելու ու Օսկար ստանալու համար։ Արվեստ, ասելիք֊բան չկա մեջները։
Իսկ Green Book-ը ու The favourite-ը կենսագրական ֆիլմեր չե՞ն։
Black Panther-ն ա ամենաուժեղ կինոն: Մնացածը հավայի նվնվոց են:
romanista
03.02.2019, 14:52
Black Panther-ն ա ամենաուժեղ կինոն: Մնացածը հավայի նվնվոց են:
Դրա ուժեղը որն ա, որ տոլերաստիայի հողի վրա բոլոր կերպարները սևամո՞րթ են)
Դրա ուժեղը որն ա, որ տոլերաստիայի հողի վրա բոլոր կերպարները սևամո՞րթ են)
ասա է, ասա․․․ բա էն Favourite-ը տեսե՞լ ես, սաղ կերպարները կին են, ես դրանց մի-թուի ի՜նչն եմ ասել, բա էն Bohemian Rhapsody-ին՝ գլխավոր կերպարը վաբշե գեյ ա, հորս արև․․․ իսկ էն Green book-ի գլխավոր կերպարը համ սևամորթ ա, համ գեյ ա՝ որ կին էլ լիներ, պտի բոլոր օսկարները նախօրոք դրան տային ու դախլեն փակեին գնային տուն։
romanista
03.02.2019, 16:38

Green Book-ին էլ տալու են
Դրա ուժեղը որն ա, որ տոլերաստիայի հողի վրա բոլոր կերպարները սևամո՞րթ են)
Տոռը սպիտակ ա, Սթարքը սպիտակ ա, Հալկը կանաչ ա, Սփայդեր Մենը ․․․մմմ․․․․․ կարմիր ա։ Black Panther-ն էլ թող սև լինի։ Պրիտիմ Black Panther ա, White Panther չի, Pink Panther չի, ու դաժե Zebra Panther չի։
Բայց խի՞ Panther էլի, խի՞ վագռ չի, առյուծ խոսքի, на худой конец լեոպարդ-բարս-լուսան․․․ խտրականություն, վոբշըմ․․․ թո՜ւ, տոլերանտությունն էլ կարգին չեն կարում անեն, տո՛։
Յոհաննես
05.02.2019, 17:48
The Favourite- Yorgos Lanthimos,էս տղեն մեր ժամանակների լավագույն ռեժիսորներից է,իրան բացահայտել եմ Լոբսթերից ու միանգամից աչքս է մտել:Ֆավորիտուհուց սպասելիքներս մի քիչ ավելին էին ու էս տարվա օսկարի ամենասպասված ֆիլմն էր,համենայնդեպս չեմ կարծում,որ ավելի լավ գործ կտեսնեմ:Լավագույն ռեժիսոր անվանակարգում էլ կուզեմ ինքը հաղթի ու ընդհանրապես Օսկարին ռեժիսորները ու դերասանները իրենց լավագույն ֆիլմերի ու դերերի համար չեն ստանում Օսկար,այլ աԲրած կյանքի :Դ
Էս ֆիլմի ամենահզոր կողմը էդ օպերատորական աշխատանքն էր,Robbie Ryan-ից ուրիշ բան չեմ նայել,էս ֆիլմում որ խզարել էր,էնքան հանճարեղ էին կադրերը ու երաժշտությունն էլ էնքան համահունչ էր,որ անպայման մի անգամ էլ եմ նայելու էս կինոն:
Olivia Colman-հաստատ արժի,որ Օսկար ստանա,էսպիսի բանկան խաղ ամեն կինոյում չես տեսնի:
Emma Stone-վըղք,ինձ թվում է,եթե էս աղջկա տեղը մեկ ուրիշը խաղար,կինոյին 8-ի փոխարեն 9-ը կգնահատեի:Էս լա լա լենդը ազդում է իմ նյարդային համակարգի վրա,մենակ Birdman-ի մեջ է նորմալ խաղացել,էդ էլ դերն էր համապատասխան,իմ կարծիքով սենց ֆիլմերում ինքը անելիք չունի:
Rachel Weisz- :love The Fountain-ից հետո ինքը իմ ամենասիրելի դերասանուհիներից մեկն է,միանշնակ ինքը պետք է ստանա Օսկարը,չնայած իրան Օսկար էլ պետք չի,ես եմ պետք :oy

Օպերատորական աշխատանքը իրոք տպավորիչ էր։
Էմմա Սթոնի մասին, արդեն գրել եմ, որ մինչև էս դերը ընդհանրապես չէի հավանում, ու ահավոր ազդում էր վրաս․ Բըրդմենն էլ բացառություն չէր։ Բայց էս մի ֆիլմում, իմ կարծիքով, շատ լավն էր ու իր ճիշտ տեղում․ սա լրիվ իր դերն էր։
Ռեյչել Վայսը, հա, լրիվ սրտիկելու դեմք է, բայց էս ֆիլմում էն երկուսից մի քիչ հետ էր մնում, իմ կարծիքով։ Չնայած էլի ընտիր էր իր դերում։ Բացի դրանից, ինքն ահավոր սիրուն ու գրավիչ կին է, տարիքի հետ էլ հմայքը հեչ չի պակասում․ իմ տեսած ամենասիրուն դերասանուհիններից (ու ընդհանրապես՝ կանանցից) մեկն է։ Նենց որ, մի սրտիկ էլ իմ կողմից :love
Yellow Raven
08.02.2019, 12:15
Որպես համարյա սաղ ֆիլմերը նայած՝ համարյա վստահ եմ, որ Ռոման արժանիորեն կհաղթի․․․ Չնայած ակադեմիկներին շատ չկա, վերջին պահին կարողա Black Panther-ին էլ քվեարկեն :))
The Favourite-ը ես էլ երեկ նայեցի ու բավականին հավանեցի։ Լանտիմոսի նախորդ կինոներից հետո միշտ երկակի տպավորություններ եմ ունեցել, չեմ հասկացել որ մասը հավանեցի, որը՝ չէ։ Էս անգամ մի քիչ ավելի հեռվացել էր իրա նախկին վիճակներից (ինչն իմ կարծիքով շատ լավա, Տրիերի ճակատագիրը պետք չի կրկնել) ու հոյակապ գործ էր ստացվել։
Green Book-ն էլ եմ հավանել։
Bohemian Rhapsody-ն չնայած իրա բազմաթիվ աչք ծակող թերություններին ու միջակությանը էլի հավանել եմ ընդհանուր առմամբ։ Queen-ի երաժշտությունը շատ վարակիչա չհիպնոզացվելու համար։
P.S. Էս տարվա ամենաուժեղ կատեգորիան ոնց հասկանում եմ օտարալեզու ֆիլմի կատեգորիանա։ Roma-ն ու Cold War-ը ընտիրություն էին, հիմա անհամբեր սպասում եմ Capernaum-ին ու Shoplifters-ին, իրանց մասին հլը որ մենակ լավ բաներ եմ լսել։
Լավն էր Green Book-ը։ Բարիացնող ֆիլմ ա։ Ֆիլմային սենտիմենտը մի քիչ գերազանցում էր իրական պատմության ռեալիզմին, բայց խաղը լավն էր, և հետաքրքիր էր նկատել, թե ինչ հսկայական թռիչք ա ապրել քաղաքակրթությունը (ամերիկյան՝ այսինքն, բայց դա նշանակում ա արձագանք ողջ աշխարհով) ընդամենը մի 50 տարի առաջվա համեմատ։
romanista
25.02.2019, 08:36
Green Book-ին էլ տալու են
Ես ի՞նչ էի ասում: Տոլերաստիա վո վսեյ կռասե: Մյուս անգամ մեծերի հետ չվիճեք, գցեմ ես ձեր Օսկարը...
Ես ի՞նչ էի ասում: Տոլերաստիա վո վսեյ կռասե: Մյուս անգամ մեծերի հետ չվիճեք, գցեմ ես ձեր Օսկարը...
Արդեն տվի՞ն։ Ափսոս որ իմացա։ Ես մի քանի ժամից էի նայելու :)
Աչքիս էլ էս թեման էսօր չմտնեմ, գոնե մի քիչ հետաքրքրություն մնա նայելու․․․
romanista
25.02.2019, 10:01
Օսկար, Օսկար: Ինչքան ա ցածրացել էս մրցանակաբաշխությունը ևս: Երեկ, երբ դրամատիկականում ներկայացման էինք, Հրաչյա Հարությունյանը այն անվանեց՝ «կեղծավորների ու իդիոտների շոու»: Միտքն իհարկե նրանը չէր, այլ բեմականացման սկզբնաղբյուրի հեղինակ Նիլ Սայմոնի:
Ցավոք, վերջինս մահացավ անցյալ տարի, իսկ նրա ստեղծագործական գործունեության ծաղկուն շրջանում սեռական փոքրամասնությունների հանդեպ էս կեղծավոր հանդուրժողականության քարոզչությունն էսքան նորաձև չէր, երբ հոմիկներին խցկում են ամենուրեք (արվեստի մեջ նկատի ունեմ իհարկե), թե չէ նա իր կատակերգության մեջ դա էլ կշեշտեր:
Դատեք ինքներդ՝ 2017 - լավագույն ֆիլմ՝ Moonlight, սևամորթ թմրամոլ հոմիկի մասին, սա ուղղակի կոմբո ա, 2018՝ The Shape Of Water, կնոջ և ինչ-որ կենդանական էակի մասին միջտեսակային սիրո մասին, հաշվեք զոոֆիլիա, հիմա էլ Green Book՝ հոմիկ երաժշտի մասին: Էս տեսակետից Bohemian Rhapsody - ին էլ կարող էին տալ լավագույն ֆիլմը, բայց այնտեղ ավելի շատ շեշտը դրված էր Queen խմբի ու նրա վոկալիսի պատմության, ոչ թե վերջինիս սեռական կողմնորոշման վրա:
Հոլիվուդում մեկը մյուսի հետևից տպում են էժանագին ֆիլմիկներ, դրանց վրա ծախսելով միլիարդներ, նպատակ ունենալով զուտ ամերիկյան աշխարհայացքով ներազդելու համամարդկային արժեհամակարգի վրա, իսկ մարդիկ էդ խայծը կուլ են տալիս, հիանալով էդ ֆիլմիկներով:
Կարելի ա նոր անվանակարգ առաջարկել՝ «Սեռական փոքրամանությունների և հանդուրժողականության մասին լավագույն ֆիլմ» անվանմամբ, որտեղ կամփոփվի նմանատիպ ամբողջ աղբն ու միայն դրա սահմաններում կստանա իր մրցանակը:
Բայց Ամերիկան չունի իր Ալեն Սիմոնյանը, որը կպայքարի նման փոփոխության համար...

Մարդ ինչքան անբան պիտի լինի, որ այսքան դամբուլ տառ վատնի մի բանի վրա, որ համարում է այդքան կեղծ... :D
StrangeLittleGirl
25.02.2019, 16:33
Green Book֊ը նայեցինք։ Իրա համար կինո էր։ Վատը չէր, անշառ, հուզիչ, բարի, լավ դերասանական խաղով, կանխատեսելի սյուժեով սովորական կինո։ Բայց լավագույն ֆի՞լմ։ Եսի՞մ է։ Էս ու՞ր ենք հասել։
romanista
25.02.2019, 17:03
Էս ի՞նչ ծլնգաց, չհասկացա
Յոհաննես
25.02.2019, 23:53
Ես որ Օսկարը սիրում եմ ու այսօր ափսոսանքն էր պատել հոգիս,քանզի գիշերն այդ անգութ բաժանեց մեզ իրարու:Օսկարի ծեծված թեմաները նորություն չեն,բայց օսկարը դեմոկրատներից զատ ուրիշ կողմեր էլ ունի,իսկ ես դեռ Vice-ը, Roma-ն ու A Star Is Born-ը պետք է նայեմ,ի դեպ էսօր մենակ A Star Is Born-ի երգի պահն եմ նայել ու նայել ու էլի նայել ու հեսա էլի նայեմ:
էսօր մենակ A Star Is Born-ի երգի պահն եմ նայել ու նայել ու էլի նայել ու հեսա էլի նայեմ:
Բա ինչ լավն են երկուսով՝ էդ երգի մեջ․ ես էլ չեմ կշտանում իրենց կատարումից ու երկուսի միջև գոյություն ունեցող համարյա կախարդական էներգիայից։ Մենակ Օսկարին չէ․ համ ֆիլմում, համ դրանից դուրս՝ ուրիշ բեմերին էդ երգը երկուսով կատարելիս։ Մաշկի տակ ա անցնում։
Թագուհին դերից դուրս էլ ա լրիվ դեմք :))
https://www.youtube.com/watch?v=hy8z_Tq_VHo
Թագուհին դերից դուրս էլ ա լրիվ դեմք :))
[/video]
իսկ ինձ թվաց, որ դերի մեջ էր էլի (Օսկար ստացողի)․․․
Ընդ որում ամենասկզբում ավելի զգալի էր, քան հետո (երբ հունի մեջ մտավ)։
իսկ ինձ թվաց, որ դերի մեջ էր էլի (Օսկար ստացողի)․․․
Ընդ որում ամենասկզբում ավելի զգալի էր, քան հետո (երբ հունի մեջ մտավ)։
Գրելուց մտքովս անցավ, որ սենց քոմենթ ա լինելու․ ինչ էլ որ ա, շատ հավես դեմք ա :)
Գրելուց մտքովս անցավ, որ սենց քոմենթ ա լինելու․ ինչ էլ որ ա, շատ հավես դեմք ա :)
Դե հա, լավ դերասանի խնդիրն էլ հենց էդ ա՝ վստահ չես որտեղ ա խաղում, որտեղ՝ իսկական ա։ Երևի ինքը՝ դերասանն էլ արդեն վստահ չի :))
Յոհաննես
26.02.2019, 02:01
Դե հա, լավ դերասանի խնդիրն էլ հենց էդ ա՝ վստահ չես որտեղ ա խաղում, որտեղ՝ իսկական ա։ Երևի ինքը՝ դերասանն էլ արդեն վստահ չի :))
եսիմ,իմ կարծիքով լավ դերասանի խնդիրը ոչ թե կասկածնա խաղի,կամ իրական լինելու,այլ կասկածը՝ մեր ու իր իրականության մեջ։
(c) Յոսիուս :P
եսիմ,իմ կարծիքով լավ դերասանի խնդիրը ոչ թե կասկածնա խաղի,կամ իրական լինելու,այլ կասկածը՝ մեր ու իր իրականության մեջ։
(c) Յոսիուս :P
Լավ, էստեղ էլ դնեմ էն, ինչ որ քեզ առանձին գրեցի նամակով՝ ի պատասխան վարկանիշիդ։
Ինձ թվում ա, որ դերասանների մոտ, իրենք իրենց մեջ, ահագին խառնվում ա իսկականն ու խաղը։ Ենթագիտակցորեն նրանք գիտեն, թե ինչ պետք ա զգան տվյալ իրավիճակում /օրինակ օսկար ստանալուց/, ու համապատասխան խաղն արդեն ծնվում ա իրենց մեջ, որպես իսկականություն։ Կարծում եմ, դերասանների մոտ իսկականի ու խաղի միջև նուրբ սահմանը ջնջվում ա ժամանակի ու փորձառության ընթացքում, ահագին բարդ հոգեվիճակ ա, դրա համար դեպրեսիաներն ու հազարումի հոգեբանական խնդիրները իրենց մոտ ավելի հաճախ են ի հայտ գալիս։
Իսկ գրածիդ հետ համաձայն եմ․ դերասանի լավ խաղը կարա փոխի մեր պատկերացումները իրականության մասին։ Դրա համար էլ դեմ եմ, որ սխալ կինոներ նկարեն :))
Ես որ Օսկարը սիրում եմ ու այսօր ափսոսանքն էր պատել հոգիս,քանզի գիշերն այդ անգութ բաժանեց մեզ իրարու:Օսկարի ծեծված թեմաները նորություն չեն,բայց օսկարը դեմոկրատներից զատ ուրիշ կողմեր էլ ունի,իսկ ես դեռ Vice-ը, Roma-ն ու A Star Is Born-ը պետք է նայեմ,ի դեպ էսօր մենակ A Star Is Born-ի երգի պահն եմ նայել ու նայել ու էլի նայել ու հեսա էլի նայեմ:
հազարից մեկ մարդ մի բան խորհուրդ տա (https://www.akumb.am/showthread.php/22173-%D4%BD%D5%B8%D6%80%D5%B0%D5%B8%D6%82%D6%80%D5%A4-%D5%A5%D5%B4-%D5%BF%D5%A1%D5%AC%D5%AB%D5%BD-%D5%A4%D5%AB%D5%BF%D5%A5%D5%AC?p=2583562&viewfull=1#post2583562) ու այսպիսի վերաբերմունք... :angry
արա թարգեք էդ անտաղանդ ֆիլմերի վրա ժամանակ վատնել... free solo!!!!!!!!!!!!!!!!!! (օքեյ, Roma-ին չէր վերաբերում)
Յոհաննես
28.02.2019, 23:45

Ես օրինակ էս ֆիլմը չէի նայի,երգն էլ մի քանի անգամ կողից լսելեմ ու չի տպավորել,բայց երբ տեսա օսկարում իրանց կատարումը,էդ մի այլ տիպի դզեց ու մենակ էդ կատարումը ինձ լիքը էմոցիաներ է փոխանցել ու հենց էդ կատարման համար էլ նայեցի ֆիլմը,դե հա,մեղմ ասած անտաղանդ էր ֆիլմը,էնքան թերություն կար,որ չգիտեմ որ մեկը ասեմ :Ճ Միանշանակ էդ երգի լայվ կատարումները մի քանի անգամ գերազանցում են ֆիլմին
StrangeLittleGirl
28.02.2019, 23:52

Ես էլ ֆիլմը չէի նայի ու չեմ էլ նայելու։ Երգն էլ լսեցի, ու ֆիլմը նայելու ցանկությունն ի սպառ վերացավ։
Յոհաննես
28.02.2019, 23:52
Օսկարի ամենասիրուն աղջիկը :love
https://www.youtube.com/watch?v=Jhgbqop2GDs
Յոհաննես
28.02.2019, 23:54
Ես էլ ֆիլմը չէի նայի ու չեմ էլ նայելու։ Երգն էլ լսեցի, ու ֆիլմը նայելու ցանկությունն ի սպառ վերացավ։
Լսելը հեչ,նայել է պետք,սերա ծԸփում :love
StrangeLittleGirl
01.03.2019, 00:09
Լսելը հեչ,նայել է պետք,սերա ծԸփում :love
Անտաղանդ երգ ա։
Յոհաննես
01.03.2019, 00:17
Անտաղանդ երգ ա։
օքեյ :angry
Yellow Raven
01.03.2019, 12:28
Green Book-ը հենց լայն մասսաների սրտով կինո էր։ Ի տարբերություն նախորդ տարիների, էս տարի տվեցին մեծամասնության ֆավորիտ ու քիչ թե շատ նորմալ որակի կինոյին։