PDA

Դիտել ողջ տարբերակը : Ո՞ր ակումբցուն ենք նախանձում և ինչու՞



Adam
22.01.2019, 04:38
Եկեք էստեղ անկեղծ գրենք, թե որ ակումբցիներին ենք մի քիչ նախանձում ու ինչի համար: :)) Այվիին ու Հայկօ-ին եմ նախանձում՝ իրանց գրելու շնորհքի համար: Բյուրին՝ իրա գիտունիկության ու ամեն ինչից տեղյակ լինելու համար: Ձայնալարին՝ իրա հումորի համար: Ռուֆուսին՝ աշխարհն իր ոտի տակ առնելու ու ամեն ինչից տեղյակ լինելու համար: Տրիբունին՝ ևս իր հումորի համար: Չուկին՝ ինձնից առաջ անցնելու ու հայատառ վիրտուալ գերտերություն ստեղծած լինելու համար (:D) … :)) :oy

Lion
22.01.2019, 07:54
Ես Տրիբունին եմ նախանձում՝ սևևևև, չաաարրր նախանձով - արա, էդ տղեն էդ ինչքա՞նա ֆռռում աշխարհով մեկ?!

Progart
22.01.2019, 12:50
Տրիբունին կամ աւելի շուտ իրեն ճանաչողներին :love՝ իր 30 փաստից յետոյ

Յոհաննես
22.01.2019, 13:13
Ես որ ոչ մեկին չեմ նախանձում,իմ մեջ նախանձ չկա :pardon

One_Way_Ticket
22.01.2019, 13:17
Ադամին եմ նախանձում, իր անկեղծության համար

StrangeLittleGirl
22.01.2019, 14:03
Ոչ մեկի էլ չեմ նախանձում, ես սաղից լավն եմ :P

Adam
22.01.2019, 14:14
Ոչ մեկի էլ չեմ նախանձում, ես սաղից լավն եմ :PԷ՜լ մի՜… :)) Չկա տենց մարդ, որ չնախանձի: :) Նույնը հենց մրցակցությունից ելնելով: Դու կարո՛ղ ա՝ ամեն օր մտքումդ չասես. «ես սրան նախանձում եմ, ես սրան նախանձում եմ», բայց ենթագիտակցորեն լա՛վ էլ նախանձես: Դա կարա դրսևորվի տարբեր ոճերի մեջ. կրիտիսիզմ, տվյալ մարդուն իր ունեցածին անարժան համարելու մեջ, դիստանցիա պահելու, աշխատել՝ շատ չխոսալու էդ մարդու մասին փաբլիք (մրցակցության զգացում) և այլն և այլն: Մի խոսքով՝ չե՛մ հավատում, որ դու ոչ մեկին չես նախանձում: :p , հյումըն բիինգը միշտ էլ նախանձում ա: Հ.Գ. մենակ էն փա՛ստը, որ արդե՛ն իսկ կատակով (և կամ լուրջ :think) ասում ես՝ սաղից լավն եմ, նշանակում ա, որ դու ենթագիտակցորեն ինչ-որ մեկին ուզում ես կերցնես ու հասկացնես, որ թքած ունես: :p տակ շտո՝ նի վե՜րյու՜՜՜՜՜

Adam
22.01.2019, 14:22
Յոհաննես ջան, ոչինչ, կհայտնվի: Ամեն ինչ իր ժամանակին: :ճ

Յոհաննես
22.01.2019, 15:08
Յոհաննես ջան, ոչինչ, կհայտնվի: Ամեն ինչ իր ժամանակին: :ճ

Կարա լինի,բայց դժվար թիրախը ակումբցի լինի

StrangeLittleGirl
22.01.2019, 15:42
Է՜լ մի՜… :)) Չկա տենց մարդ, որ չնախանձի: :) Նույնը հենց մրցակցությունից ելնելով: Դու կարո՛ղ ա՝ ամեն օր մտքումդ չասես. «ես սրան նախանձում եմ, ես սրան նախանձում եմ», բայց ենթագիտակցորեն լա՛վ էլ նախանձես: Դա կարա դրսևորվի տարբեր ոճերի մեջ. կրիտիսիզմ, տվյալ մարդուն իր ունեցածին անարժան համարելու մեջ, դիստանցիա պահելու, աշխատել՝ շատ չխոսալու էդ մարդու մասին փաբլիք (մրցակցության զգացում) և այլն և այլն: Մի խոսքով՝ չե՛մ հավատում, որ դու ոչ մեկին չես նախանձում: :p , հյումըն բիինգը միշտ էլ նախանձում ա: Հ.Գ. մենակ էն փա՛ստը, որ արդե՛ն իսկ կատակով (և կամ լուրջ :think) ասում ես՝ սաղից լավն եմ, նշանակում ա, որ դու ենթագիտակցորեն ինչ-որ մեկին ուզում ես կերցնես ու հասկացնես, որ թքած ունես: :p տակ շտո՝ նի վե՜րյու՜՜՜՜՜

Չես հավատում, մի հավատա :P

Adam
22.01.2019, 16:53
Չես հավատում, մի հավատա :P մի քիչ humble եղի, էլի իմ խաթր, վայ :p քեզ գովացի վերջիվերջո , յա :p

Adam
22.01.2019, 17:03
Դե պռատակոլի համար հարգի էլի, վայ: Պռատակոլ ա՝ պիտի հարգվի :p , դու գիտես՝ ե՛ս եմ humbl՞l… ես ներքուստ ինձ աշխարհի ամենատաղանդավոր ու ամենաբիթի մարդն եմ համարում: 8 տարեկանում էլ հասկացա, որ Կեմերոնն ու Ֆելինին իմ մոտ ղազեր են ուղղակի: Զուտ որպես ղազ եմ դրել իրան որպես ավատար:

Adam
22.01.2019, 17:55
Ժառին եմ նախանձում՝ Դոմինիկյան Հանրապետությունում սաղ օրը ծտերի հետ պլյաժերում կայֆեր անելու համար՝ էս ձմեռվա կեսին…

Adam
22.01.2019, 17:57
Ուլու-ին եմ նախանձում՝ իրա սեփական երեխեքն ունենալու ու մեզ՝ իր որդեգրած երեխեքին մոռանալու ու մեր հանդեպ իր մայրական պարտականությունները դադարեցրած լինելու համար:

ivy
22.01.2019, 18:26
Ինձ ավելի հետաքրքիր կլիներ իմանալ, թե ով ինչ նախանձելի բան ունի, իր կարծիքով:
Օրինակ՝ Ադամ ջան, քո կարծիքով, քեզ ինչի՞ համար կարելի էր նախանձել:

Adam
22.01.2019, 18:32
Ինձ ավելի հետաքրքիր կլիներ իմանալ, թե ով ինչ նախանձելի բան ունի, իր կարծիքով:
Օրինակ՝ Ադամ ջան, քո կարծիքով, քեզ ինչի՞ համար կարելի էր նախանձել:Էհ Այվ, էնքան բան կա, տո… (կատակ եմ անում իհարկե :oy :D ), ես շատ խոնարհ անձնավորությունմն եմ. ինձ թվում ա՝ ինչպես Ուան Ուեյը նշեց՝ անեղծությանս համար: Ուրիշ բան միտքս չի գալիս :)

Adam
22.01.2019, 18:35
Այվ, իսկ քո՛ կարծիքով՝ դու՞ …

ivy
22.01.2019, 19:12
Այվ, իսկ քո՛ կարծիքով՝ դու՞ …

Ուրիշներինը լսելն ավելի հետաքրքիր ա :P

Դրա տեղը կարող եմ ասել, թե ինչն ինձ մոտ հեեեեչ նախանձելի չի :))
Ահավոր խանդոտ եմ՝ համարյա կենդանական բնազդների մակարդակի. որ ինձ բաց թողնեմ, կարող ա հարձակվեմ բզիկ-բզիկ անեմ «ճանապարհիս վրա հայտնվածներին»՝ բռունցքներով ու ծեծուջարդով, հատկապես որ ֆիզիկապես լավ ուժեղ եմ :))

Ուլուանա
23.01.2019, 04:35
Ուլու-ին եմ նախանձում՝ իրա սեփական երեխեքն ունենալու ու մեզ՝ իր որդեգրած երեխեքին մոռանալու ու մեր հանդեպ իր մայրական պարտականությունները դադարեցրած լինելու համար:
Ադամ, դու սա լու՞րջ ես գրել :o: Նախանձել ասելով` ի՞նչ ես հասկանում: Ուզենալ մի բան, որը դիմացինն ունի, դու չունես, չէ՞: Հիմա դու կուզենայիր երեխաներ ունենա՞լ (տեսնես` իմ` երեխաներ ունենալն ինչո՞վ ա տենց առանձնանում մյուս ակումբցիների` երեխաներ ունենալուց, որ հենց ի՛մն ա նախանձելի), թե՞ կուզենայիր ակումբցիների նկատմամբ մայրական պարտականություններ ունեցած լինել ու հետո էդ պարտականությունները դադարեցնել: Սրանցից ո՞ր մեկն ա քեզ համար տենց նախանձելի: Կարծես մի տեղ գրել էիր, որ երեխաներ ունենալ չես ուզում:
Ինձ թվում էր` ես ավելի լուրջ նախանձելու բաներ էլ ունեմ :D:

Ուլուանա
23.01.2019, 04:46
Որոշել էի գրել, որ ես էլ Բյուրի պես ոչ մեկի չեմ նախանձում, հետո հիշեցի, որ չէ, այնուամենայնիվ, մեկը կա, որին նախանձում եմ. Բյուրն ա էդ միակ մարդը: Բյուրին նախանձում եմ իր նպատակասլացության (թեկուզև ինքը չի համարում, որ էդպիսին ա) ու միշտ` անկախ ամեն ինչից, առաջ շարժվելու ուժի ու հաստատակամության համար: Ինքն էդ առումով իմ ճանաչած ամենանախանձելի մարդն ա :love:

Հիմա էն մասին, թե, ըստ իս, ե՛ս ինչ ունեմ, որի համար կարելի ա ինձ նախանձել: Կարծում եմ` էն ամենակարևոր բաները, որոնց համար կարելի ա ինձ նախանձել, հիմնականում կողքից տեսանելի չեն: Ես մի անգամ էլ եմ ասել, որ ունեմ աներևույթ թագավորություն, և ուզում եմ, որ այն էդպես աներևույթ էլ մնա: Ինձ հեչ էլ պետք չի, որ ինձ որևէ մեկը նախանձի :P: Թող տենց էլ մտածեն, թե ամենանախանձելի բանը, որ ունեմ, երեխաներ ունենալն ա ու ակումբցիների նկատմամբ մայրական պարտականություններս դադարեցնելը :D:

Adam
23.01.2019, 18:35
Ադամ, դու սա լու՞րջ ես գրել :o: Նախանձել ասելով` ի՞նչ ես հասկանում: Ուզենալ մի բան, որը դիմացինն ունի, դու չունես, չէ՞: Հիմա դու կուզենայիր երեխաներ ունենա՞լ (տեսնես` իմ` երեխաներ ունենալն ինչո՞վ ա տենց առանձնանում մյուս ակումբցիների` երեխաներ ունենալուց, որ հենց ի՛մն ա նախանձելի), թե՞ կուզենայիր ակումբցիների նկատմամբ մայրական պարտականություններ ունեցած լինել ու հետո էդ պարտականությունները դադարեցնել: Սրանցից ո՞ր մեկն ա քեզ համար տենց նախանձելի: Կարծես մի տեղ գրել էիր, որ երեխաներ ունենալ չես ուզում:
Ինձ թվում էր` ես ավելի լուրջ նախանձելու բաներ էլ ունեմ :D:

Նախանձ ասելով՝ հասկանում եմ՝ հիացման արտահայտում նաև որևէ երևույթի հանդեպ: Անպայման չի, որ ես դրանից չունենամ, որ նո՛ր նախանձեմ: Հիմա՝ ես ինձ հումորով մարդ եմ համարում, բայց դա ինձ չի խանգարում նաև նախանձել ուրիշների հումորներին: Օրինակ՝ մտածելով. «լավ կլիներ՝ էս հումորը ե՛ս արած լինեի, կամ էս պատմվածքը ե՛ս գրած լինեի (ճիշտ ա՝ նարցիստական մոտեցում ա մի քիչ, բայց դա կա շատ ու շատ մարդկանց մոտ, համոզված եմ): Անպայման չի դու դրանից չունենաս՝ նո՛ր սկսես նախանձել: Մի խոսքով՝ չգիտեմ … Հ.Գ. իսկ քո առումով՝ իհարկե մեզ մայրություն չանելու պահը կատակ էր, իսկ երեխաներ ունենալունդ՝ չէ: Կապ չունի՝ ինքս ուզում եմ ունենալ, թե չէ: Երբեմն ցանկությունը կա (էդ վա՛խտ էլ բարի նախանձը հայտնվում ա) իսկ երբեմն՝ չէ: :)

Adam
24.01.2019, 02:31
Արշակին եմ նախանձում՝ իր համեստ, ոչ իմպուլսիվ, պոզիտիվ ու հանգիստ բնավորության ու ընդհանրապես՝ իրա դրական կերպար լինելու համար: Բայցևայնպես՝ չե՛մ նախանձում իրան՝ մոտակայում Քոչարյանին ազատության մեջ տեսնելու առիթով և դրա շրջանակներում իմ՝ իրեն ուղղված միասին Ստոկհոլմում գարեջուր ըմպելու հրավերքի առիթով:

Յոհաննես
24.01.2019, 03:24
Բայց էս Ադամը ինչ նախանձ մարդ դուրս եկավ է,սաղին նախանձումա :o

Ուլուանա
24.01.2019, 03:28
Հա, էլի, Ադամ. աչքիս` դու էս թեման բացել ես անձնական լիցքաթափման մղումներով, որ մեջիդ ամբողջ նախանձը դուրս թափես :}:

Lion
24.01.2019, 10:44
Բայց էս Ադամը ինչ նախանձ մարդ դուրս եկավ է,սաղին նախանձումա :o

Հա, հա, ինձ չի նախանձում ;)

Adam
24.01.2019, 12:20
Լիոնին նախանձում եմ՝ փիղ կենդանու մասին շատ ավելի շատ տեղեկացված լինելու համար, քան national geographic -ը:

Alphaone
24.01.2019, 18:30
հաջորդ տարվա Ալֆային եմ նախանձում, էն նախորդ տարվանն էս տարվանին կարար նախանձեր, բայց էն, ինչ հիմա դրել, կառուցում եմ, սեր ա, էդ Ալֆային կարելի ա էսօրվանից նախանձել, համ էլ կարոտում եմ, թեև մի տարուց նոր հանդիպելու եմ իրեն:

Lion
24.01.2019, 22:41
Լիոնին նախանձում եմ՝ փիղ կենդանու մասին շատ ավելի շատ տեղեկացված լինելու համար, քան national geographic -ը:

Միայն հնդկական փղերի, ապեր, աֆրիկյանների հետ լավ չեմ...

Adam
14.02.2019, 01:10
Հիշեցի՝ Ուլուին ինչի համար էի նախանձում. :)) , մի նախանձային խելքին մոտիկ բանի համար պիտի նախանձեի չէ՞ վերջիվերջո… , հայերենի կատարյալ իմացության: Միշտ մտածել եմ՝ մարդ չի կարա հարյուր տոկոսանոց կատարելության հասնի ինչ-որ լեզվում, բայց Ուլուն հայերենի մաստեր ա:

Adam
14.02.2019, 01:11
Արտակին ու Վերային՝ իրենց տենց համով-հոտով ակումբյան ընտանիք լինելու համար: Ինձ թվում ա՝ իրանք ոնց որ էս ժամանակաշրջանի համար ծնված չլինեն: :)