PDA

Դիտել ողջ տարբերակը : Սահմանում - այ էս ուրիշ բան...



Lion
04.01.2019, 23:37
Ստեղից (https://www.akumb.am/showthread.php/49878-%D4%B2%D5%A1%D5%B6%D5%A1%D5%AF%D5%B8%D6%82%D5%B4?p=2112896&viewfull=1#post2112896)


Համաձայն եմ, բայց վտանգը ուրիշ է: Մի կողմից էս խեղկատակային ապուշությամբ փակում, թաքցնում ենք բանակի հիմնական պրոբլեմները (իբր բոլոր գնդապետները "Մալխասի" (կերպարի անունը չգիտեմ) պես արդար են), մյուս կողմից էլ - բանակը հասարակության աչքում դառնում է խեղկատակ Ջամշոյանների հավաքածու:

Տեսաք էն սպեցնազի զինվորին, որ մերոնք փռել էին խրամատում? Մկանների հավաքածու էր: Ես պահանջում եմ, որ սերիալում ինձ ցույց տան Հայկական բանակի այնպիսի զինվոր, որը, թեկուզ և մեռնելով ու տանջվելով, բայց ի վերջո "պառկցնի" էդ թուրքին!

Թե չէ սենց ծաղրածույություններով բանակի հիմնական խնդիրները ծածկադմփոց ենք անում, բանակն էլ ներկայացնում ենք որպես ծաղրածուների հավաքածու...

Փաստորեն ես էս ի՞նչ էի բաց թողել, ոնց կասեր Նիկոլը...

Նստած Սահմանում սերիալն եմ նայում՝ բռավո տղերք, հարգանքներս: Գիտես որ սերիալ է, գիտես, որ մերոնք մեկա հաղթելու են, բայց մարդիկ ընենց են նկարել, որ իրոք լարված նայում ես - ապրեք, սաղ տեղնա, դերասանական խաղը, քասթինգը, էքշնը...

Գաղթական
05.01.2019, 15:07
Մեծիս երազանքներից մեկը Հայոց Բանակում ծառայելնա:
Էս սերիալը քաշել էի, միասին նայում էինք ))

Չգիտեմ, թե ինչի կիսատ մնաց, բայց հիշում եմ, որ ոգևորությունը մեծ էր:

Lion
05.01.2019, 16:18
Մինչև վերջ նայեք, հայ մնալուն պետք կգա...

Գաղթական
05.01.2019, 16:48
Մինչև վերջ նայեք, հայ մնալուն պետք կգա...

Մենակ երկուսով էինք նայում:
Մյուսներին էդքան հետաքրքիր չէր..
Երևի պատճառներից մեկն էդ էր, որ կիսատ մնաց:

Նենց բան եմ ուզում, որ բոլորով նայենք:
Օրինակ մի քանի թեթև բան հավեսով գնացին՝ «Ընտանյոք հանդերձ», «Ամուսնացածների լիգա»..

Իսկ «Մեր գյուղը», իրար հետ նայելուց հետո, երեխեքն առանձին մի քանի կռուգ էլ ֆռացին ))