PDA

Դիտել ողջ տարբերակը : Հայաստանում հաշմանդամների թիվն ավելացել է.

Գիտունիկ
15.11.2018, 16:04
Պաշտոնական տվյալներով՝ 2014թ.-ին, 2013-ի համեմատ, Հայաստանում հաշմանդամների թիվն ավելացել է։ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության հաշմանդամների հիմնահարցերի բաժնի պետ Աննա Հակոբյանի խոսքով՝ առաջին տեղում է արյան շրջանառության խանգարումից առաջացած հաշմանդամությունը, իսկ, ահա, երկրորդ տեղում հոգեկան եւ վարքի խանգարումներով հաշմանդամությունն է։ ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ Հայաստանում 2014 թվականին, 2013 թվականի համեմատ, հաշմանդամների թիվը 4783-ով ավելացել է։ Նշենք, որ հաշմանդամների թիվը 2014-ին կազմել է 198 հազար 619, իսկ, ահա, 2013-ին՝ 193 հազար 836: Ի դեպ, 2010-ին հաշմանդամների թիվը Հայաստանում կազմել է 185 հազար 80, 2011-ին այն 8574-ով նվազել է, սակայն 2012-ին դարձյալ ավելացել է 9 հազար 878-ով։

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության հաշմանդամների հիմնահարցերի բաժնի պետ Աննա Հակոբյանի խոսքով՝ յուրաքանչյուր տարի առաջնակի հաշմանդամ են ճանաչվում մոտ 16 հազար մարդ։ Եվ նրանց բոլորի տվյալները մուտքագրվում են հաշմանդամների հաշվառման էլեկտրոնային տեղեկատվական համակարգ։ Բազայի տվյալները պարբերաբար թարմացվում են, դրանք կապված են նաեւ հարակից այլ բազաների հետ, որտեղից մարդու մասին այլ տվյալներ են հաղորդում։ Օրինակ՝ «ավտոմատ» տրվում է տեղեկատվություն, որ տվյալ անձը մահացել է եւ վերջինս գործող հաշմանդամության թվաքանակից դուրս է գալիս։ Բազայից հանվում է ոչ միայն մահացածների, այլեւ երկրից գաղթածների, մեկնողների եւ հաշմանդամության կարգավիճակի համար դիմած, սակայն այն չստացած մարդկանց թվաքանակը։ «Յուրաքանչյուր տարի բազայում ամեն դեպքում մնում է ավելացում, այսինքն՝ 16 հազարից, երբ մաղվում են, արդյունքում մոտ 5000-ով ավելանում է նրանց թիվը, բայց ավելի շատ առաջնակի հաշմանդամ ճանաչված անձանց հաշվին»,- տեղեկացրեց մասնագետը։ Հաշմանդամների հիմնահարցերի բաժնի պետը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում նշեց, որ հաշմանդամության տարիքային սահմանափակում չկա, քանզի մարդը կարող է ի ծնե հաշմանդամ լինել։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://www.aravot.am/2015/03/05/548266/

© 1998 - 2018 Առավոտ – Լուրեր Հայաստանից

Գիտունիկ
15.11.2018, 16:05
Ես էլ եմ հաշմանդամ

Աթեիստ
15.11.2018, 16:24
Հուսով եմ ամբողջական հոդվածում վերլուծություն էլ կլինի, թե ինչն ա թվի ավելացման պատճառը։
Էս հոդվածից բան չհասկացվավ։

Գիտունիկ
15.11.2018, 18:48
Հուսով եմ ամբողջական հոդվածում վերլուծություն էլ կլինի, թե ինչն ա թվի ավելացման պատճառը։
Էս հոդվածից բան չհասկացվավ։

թվի ավելացման պատճառը հաշմանդամների ծնվելու քանակից է կախված,պայմանավորված արտաքին ազդեցությունների հիմքի վրա…
Օրինակ ալկոհոլ եվ թմրանյութ օրտագործողների մոտ նկատվում է գենետիկ շեղումներով սերնդածնություն:

Աթեիստ
15.11.2018, 23:30

Ուզում ես ասել, որ տարեցտարի ավելանում են ալկոհոլ ու թմրանյութեր օգտագործողնե՞րը։
Դրանց վիճակագրություն կա՞։

StrangeLittleGirl
16.11.2018, 02:14
Կարա նաև շատանա, որովհետև շատացել են բուժհաստատություններ դիմողները։ Օրինակ եթե ժամանակին հոգեկան խնդիրներ ունեցողներին տանն էին պահում ու թաքցնում, գուցե հիմա ավելի շատ են փորձում բուժօգնություն ստանալ, հետն էլ հաշմանդամությունը գրանցել։

Գիտունիկ
16.11.2018, 06:32
Ուզում ես ասել, որ տարեցտարի ավելանում են ալկոհոլ ու թմրանյութեր օգտագործողնե՞րը։
Դրանց վիճակագրություն կա՞։

Այո,Հայաստանի 10 տոկոսը հաշմանդամ է,իսկ մյուս 10 տոկոսը աղանդավորկան

Գիտունիկ
16.11.2018, 06:32
Կարա նաև շատանա, որովհետև շատացել են բուժհաստատություններ դիմողները։ Օրինակ եթե ժամանակին հոգեկան խնդիրներ ունեցողներին տանն էին պահում ու թաքցնում, գուցե հիմա ավելի շատ են փորձում բուժօգնություն ստանալ, հետն էլ հաշմանդամությունը գրանցել։

Այո նման դեպքեր կան

Գիտունիկ
16.11.2018, 22:15
Թուրքիայում մզկիթի զուգարանում բռնաբարել են հաշմանդամ տղա երեխային

Աթեիստ
16.11.2018, 23:50
Թուրքիայում մզկիթի զուգարանում բռնաբարել են հաշմանդամ տղա երեխային

Բայց դա կարծես թեմայի հետ կապ չունի ։)

Ի դեպ, մի բան էլ մտքովս անցավ հաշմանդամների քանակի հետ կապված։
Փոքրս հեմիպարեզ ունի, ինչն անդրադառնում ա և քայլելու և ձեռքի շարժումների վրա։

Բայց նախորդ անգամ հաշմանդամության կարգ ստանալու համար նյաշառք ենք տվել ։)
Որտև մեզ նախօրոք ասել էին, որ պտի տանք, որ ստանանք։
Եթե չիմանայինք, չեինք տա։ Ու մի հաշմանդամ քիչ հաշվառվեր։

Հնարավոր ա, որ հիմա սկսել են նորմալ աշխատել, առանց կաշառքի էլ նորմալ կարգ են տալիս, ու դրանից թիվն աճել ա։

Գիտունիկ
17.11.2018, 09:07

Առողջություն փոքրիկիդ

Գիտունիկ
03.12.2018, 15:34
Հույսի կամուրջ
3 ժամ ·
1992 թվականից դեկտեմբերի 3-ը ՄԱԿ-ի կողմից համարվում է Հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային օր:
Այս տարի օրը կրում է «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների և հնարավորությունների ընդլայնում, ներառականության և հավասարության ապահովում» կարգախոսը:

Մեր գործունեության արդեն 22 տարիների ընթացքում մենք շարունակում ենք մեր ճանապարհը դեպի համընդհանուր ներառական կրթություն և դեպի ներառական հասարակություն` Հայաստանի Հանրապետությունում: