PDA

Դիտել ողջ տարբերակը : Հասկանում ես, որ երեխադ մեծացել է, երբ...



Ուլուանա
21.10.2018, 19:46
Կարծում եմ` բոլորիս կյանքում էլ լինում են պահեր, երբ մեր երեխաները, որոնց մենք` որպես ծնողներ, մի տեսակ հակված ենք ընկալելու որպես փոքր, մեկ էլ էնպիսի բան են ասում կամ անում, որ անակնկալի ենք գալիս ու էդ պահին գիտակցում, թե ինչքան են մեծացել, որ արդեն էդպիսի բան կարող են ասել կամ անել :): Էդպիսի պահերը հաճախ հիշարժան են լինում ու մեզ համար կարևոր, ու կարծում եմ` դրանք արժե պահպանել: Նաև հետաքրքիր է ուրիշների հետ պատահած նմանատիպ պահերի մասին կարդալը, լսելը: Մի խոսքով` գրեք ձեր երեխաների էն պահերը, երբ հասկացել եք, որ արդեն «մեծ» են:

Ուլուանա
21.10.2018, 19:46
Հասկանում ես, որ տղադ մեծացել է, երբ լսում ես, որ փոքր եղբոր համար հեքիաթ է կարդում :love:

Էսօր առավոտյան ննջասենյակում էի, մեկ էլ լսեցի, թե ինչպես է Արեգը (7 տարեկան) հյուրասենյակում եղբոր` Դավթի (2 տարեկան) համար հեքիաթների հայերեն գրքից «Սևուկ ուլիկ, սիրուն բալիկ»-ը բարձրաձայն կարդում: Դա վերջացրեց, հետո էլ «Գնդլիկ բոքոնիկը» կարդաց: Վերջին օրերին ամուսինս էր էդ հեքիաթները կարդում Դավթի համար, էսօր էլ Արեգը, բազմոցին նստած, փոքր եղբորն էլ կողքը նստեցրած, մեծավարի, արտահայտիչ առոգանությամբ կարդում էր հեքիաթները :):

ivy
26.10.2018, 00:15
Հասկանում ես, որ մեծացել է, երբ Quiz-ային խաղերի վրա քեզ տեսնելիս` խորհուրդ է տալիս ոչ թե էն թեմաներից հարցեր ընտրել, որոնք լավ գիտես, այլ էն թեմաներից, որոնք չգիտես, որ պատասխաններից նոր բան սովորես։
Հասկանում ես, որ մեծացել է, երբ ուզում է ինքն էլ Ակումբում գրանցվել և նույնիսկ քննարկման մի թեմա ունի մտքում, հետն էլ՝ ալիֆրանկի մի մականուն :'

Cassiopeia
01.11.2018, 22:39
Հասկանում ես, որ մեծացել են, երբ մտնում ես ննջասենյակ ու բոլորին ծածկված ես տեսնում։

Յոհաննես
02.11.2018, 01:49
Հասկանում ես, որ մեծացել են, երբ մտնում ես ննջասենյակ ու բոլորին ծածկված ես տեսնում։

Ես վերջը չմեծացա ։Դ

Բարեկամ
02.11.2018, 08:32
Հասկանում ես, որ մեծացել է, երբ տանում ես հետդ շոփինգ, որովհետև իրականում իր խորհուրդների կարիքն ունես․․․

Գաղթական
02.11.2018, 09:02
Իսկ ես անընդհատ եմ զգում իրենց մեծանալը ու վախենում եմ..
..վախենում եմ չհասցնել վայելել իրենց մանկությունը..
..ու միշտ չեմ հասցնում...

Ուլուանա
04.10.2021, 03:26
Հասկանում ես, որ երեխադ մեծացել է, երբ կոմպով կամ հեռախոսով ինչ-որ բան ես ուզում անել, չի ստացվում, ու ինքը քեզ հուշում է, թե ոնց անես: :)))

Sambitbaba
06.10.2021, 17:51
Հասկանում ես, որ երեխադ մեծացել է, երբ կոմպով կամ հեռախոսով ինչ-որ բան ես ուզում անել, չի ստացվում, ու ինքը քեզ հուշում է, թե ոնց անես: :)))

Դա մեծանալուց չի, Ան ջան։ Նրանք ուղղակի ԳԻՏԵՆ։