PDA

Դիտել ողջ տարբերակը : Թոթ Եռամեծ



Sambitbaba
19.10.2018, 09:41
ԷԶՈԹԵՐԻԿԱ


56022


ԹՈԹ ԵՌԱՄԵԾ



ՆԱԽԱԲԱՆ


Թոթը Հին Եգիպտոսի ամենահայտնի և մեծագույն աստվածներից է, գիտելիքների և իմաստության աստվածը: Նա հայտնի է նաև Ատլանտ անունով, քանի որ կործանված Ատլանտիդայի իմաստության կրողն էր: Համաձայն լեգենդների, մի քանի տասնյակ հազար տարի առաջ եղել է Հին Եգիպտոսի արքան, թագավորել է մոտ երեքուկես տասնյակ հազար տարի: Համարվում էր միջնորդ մարդկանց և աստվածների միջև: Բացի այդ, համարվում է, որ Ռա աստծո և Արարագատի հետ կառուցել է Մեծ Բուրգը, որի մեջ ինտեգրացրել է իր հինավուրց գիտելիքները և թաքցրել է կործանված Ատլանտիդայի քաղաքակրթության գաղտնիքները:

Յամվլիխը պնդում էր, որ Թոթն ավելի քան քսան հազար գրքերի հեղինակ է; Մանետոն գրքերի քանակը հասցնում է մինչև եռեսունվեց հազարի: Գիտությունների և արվեստների շարքին, որոնք, ինչպես պնդում են, Թոթը բացել է մարդկանց, պատկանում են բժշկությունը, քիմիան, իրավագիտությունը, աստղագուշակությունը, երաժշտությունը, բանախոսությունը, մոգությունը, փիլիսոփայությունը, աշխարհագրությունը, թվաբանությունը, հատկապես երկրաչափությունը, անատոմիան և հռետորական արվեստը:

Եգիպտացիները նրան պատկերում էին թռչնի գլխով, որի առավել անհավանական մասն էր կազմում մեհենական քաջահավի հզոր կտուցը: Մի ձեքում Թոթը բռնում էր Կադուցեյը, թևավոր գավազանը, որին երկու կռվող օձեր են փաթաթված; իսկ մյուս ձեռքին նա բռնում էր անմահ զմրուխտը, որի վրա փորագրված է ամբողջ փիլիսոփայության իմաստությունը: Թոթին անվանում էին Եռամեծ (Տրիսմեգիստ), որովհետև նա գիտեր ամեն ինչ երեք աշխարհների մասին, ինչպես նաև Եռամեծ (Հերմես) էր նա, քանի որ մեծագույնն էր փիլիսոփաներից, մեծագույնն էր քրմերից և մեծագույնն էր բոլոր արքաներից:

Թոթը հայտնի է որպես ունիվերսալ իմաստության մարմնավորում: Ամենայն հավանականությամբ Թոթ անունով մեծ իմաստուն և ուսուցիչ իրոք գոյություն ունեցել է, բայց պատմական դեմքին զատել հսկայական քանակության լեգենդար տեղեկություններից, որոնց մեջ փորձ է արվում նույնացնել նրան մտքի տիեզերական սկզբունքի հետ, ուղղակի անհնար է դառնում:


Հնարավորինս կաշխատեմ թարգմանել և այստեղ տեղադրել նրան վերագրվող ստեղծագործություններից:

Sambitbaba
19.10.2018, 09:55
56024

ՊՈՅՄԱՆԴՐՈՍ,
ԱՅՐԵՐԻ ՀՈՎԻՎ

(Text R.328-338; P.1-18; Pat.5b-8)


1. Մի անգամ խորհում էի ես գոյի մասին, միտքն իմ սավառնում էր բարձրերում, և մարմնական բոլոր զգացմունքներս քարացել էին, ասես հագեցվածության, շռայլությունների կամ հոգնածության հետևանքով վրա հասած ծանր քնի մեջ:
Ինձ թվաց, թե մի հսկայական էություն, առանց որոշակի դիմագծերի, կոչեց ինձ անվանելով ինձ և ասաց ինձ. “Ի՞նչ ես ցանկանում դու լսել ու տեսնել, ի՞նչ ես ցանկանում սովորել և ի՞նչ ճանաչել”:

2. Ես ասացի նրան. “Ո՞վ ես դու”:
Նա պատասխանեց. “Ես Պոյմանդրոսն եմ, Միտք-Դեմիուրգը*: Ես գիտեմ, թե ինչ ես դու ցանկանում և ես քեզ հետ եմ ամենուր”:

3. Եվ ես ասացի. “Ես ցանկանում եմ տեղյակ լինել իրերում, ճանաչել նրանց բնույթը և ճանաչել Աստծոն”:
“Ընդունիր քո միտքն ամենն, ինչ ցանկանում ես գիտենալ, և ես կսովորեցնեմ քեզ”, - ասաց նա:

4. Ասելով այս խոսքերը, նա փոխեց իր դեմքը, և անմիջապես ամեն ինչ բացահայտվեց ինձ մի ակնթարթում, և տեսա ես տեսարան մի անբացատրելի: Ամեն ինչ փոխակերպվեց հայացքներ հմայող, նուրբ և հաճելի Լույսի:

Դրան հաջորդեց, թրթռալով, զարհուրելի, սարսափելի Մութը:

Ինձ թվաց, թե Մութը փոխակերպվում է մի խոնավ, դողդոջուն, ասես կրակից ծխալով, ինչ-որ չարագույժ աղմուկ արձակող մի անհայտ էության:
Եվ հնչեց այնտեղից մի անկապ ճիչ, ասես Կրակի ձայնը լիներ դա:

5. Սուրբ խոսքը (Բան)** Լույսից վայր իջավ Խոնավ Էության մեջ, և Խոնավ Էությունից մաքուր Կրակը նետվեց դեպի բարձունքները; թեթև էր նա, սրտագեղ և միաժամանակ գործուն:
Եվ Օդը, իր թեթևությամբ, հետևեց Կրակին; Հողից-և-Ջրից նա բարձրացավ դեպի Կրակը, և ասես կախվեց այնտեղ:
Հողը-և-Ջուրը գտնվում էին խառնված վիճակում, և անհնար էր տարբերել Հողը Ջրից, և խառնված էր նրանց Խոսք-Ոգու (Բան) շնչառությունը:

- - - - - - - - - - - - - -
* Դեմիուրգ – կամ Շինարար; աստվածային Ուժ, որը կառուցել է Տիեզերքը: Թաքնագետների մոտ դա երրորդ արտահայտված լոգոսն է (Բանը), կամ Պլատոնի “երկրորդ աստված”, - երկրորդ լոգոսը պատկերված է որպես “Հայր”, միակ աստվածություն:

** Բանի (Լոգոս) գաղափարը հելլենիստական աստվածաբանության կենտրոնական կոնցեպտն էր: Այդ խոսքն ուներ բազմաթիվ նշանակություններ, նախ և առաջ Միտք և Խոսք, բայց նաև շատ ուրիշ:

Sambitbaba
19.10.2018, 10:05
6. Եվ ասաց ինձ Պոյմանդրոսը. “Դու հասկացա՞ր, թե ինչ է նշանակում այս տեսիլքը”:

“Ես կիմանամ”, - պատասխանեցի ես:

“Այդ Լույսը, - ասաց նա, - Ես Էմն է, Միտքը, Աստված, Մտքից ելած Խոնավ Էության նախակարապետը: Իսկ Լուսապայծառ Խոսքը (Բան), Լույսից Ճառագող Լույսից, Աստծո որդին է”:

“Եվ ի՞նչ”, - մրմնջացի ես:

“Գիտեցիր. Այն, ինչ տեսնում և լսում է քո երևակայությունը, Աստվածային Խոսքն է (Բանը); իսկ Միտքը՝ Հայր Աստվածն է: Նրանք անբաժան են իրարից, քանզի նրանց կյանքը՝ միասնության մեջ է:

“Շնորհակալ եմ քեզ”, - պատասխանեցի ես:

“Ուրեմն բացահայտիր Լույսը և ճանաչիր նրան”:

7. Ասելով այս, նա երկար նայեց իմ աչքերի մեջ, և ես դողում էի նրա հայացքի տակ; և նրա նշանով ես տեսա իմ մտքում Լույս և նրա անհամար Ուժերը, ծնունդն անսահման Տիեզերքի** և եռանդուն ուժի մեջ պարունակվող կրակի հավասարակշրության հասնելը:

Ես հասանեցի այդ Պոյմանդրոսի խոսքերից:

- - - - - - - -

* Kosmos բառը նշանակում է կամ “կարգ”, կամ “աշխարհ”, և բնագրում հաճախ խաղարկվում են երկու նշանակություններն էլ, ինչպես Լոգոս բառի դեպքում:

Sambitbaba
19.10.2018, 10:10
8. Եվ քանի որ ես զարմացած էի, նա ավելացրեց. “Դու զննում ես քո մտքում Նախասկզբնական Մարմինը, անսահման սկզբի նախակարապետին”: Այդպես ասաց ինձ Պոյմանդրոսը:
“Որտեղի՞ց, - առարկեցի ես, - հայտնվեցին Բնության տարերքները”:

Նա ասաց ինձ. “Աստվածային Կամքից: Իսկ Բնությունը*, վերցնելով Խոսքը (Բանը) և տեսնելով նրա կառուցվածքն ու գեղեցկությունը**, կառուցեց աշխարհն ըստ այդ նմուշի, հենց նրանից բխած տարերքների, և հոգիների ծիլերի հետ մեկտեղ:

9. Միտք-Աստված, միաժամանակ արական և իգական, որը Կյանքն է և Լույսը, Բանի միջոցով ծնում է մեկ այլ Միտք, Միտք-Դեմիուրգ, Կրակի և Ոգու Աստծուն, որն իր հերթին կազմավորեց Յոթ Տիրակալների, նրանց ոլորտների մեջ ամփոփեց Զգայական աշխարհը*** և սկսեց կառավարել այն միջոցով նրա, ինչը Ճակատագիր է կոչվում:

10. Աստվածային Գիտակցությունը (Բանը), շուտով ցածրագույն տարերքներից ուղղվեց դեպի արարված բնության մաքուր շրջանները և միացավ Արարիչ Մտքին****, քանզի նրանք մի բնույթ ունեն: Եվ ցածր, անգիտակից տարերքները թողնվեցին մաքուր նյութի վիճակում:

11. Արարիչ Միտքը, Գիտակցության հետ մեկտեղ, գրավելով ոլորտները և արագ պտտելով դրանք, իր արարածներին ամփոփեց շրջապտույտի մեջ, թողնելով պտտվել նրանց անսահման սկզբից դեպի սահման չունեցող վերջը: Քանզի սկսվում է այն նույն տեղում, որտեղ և ավարտվում է:

Եվ հրամայեց Գիտակցությունը (Բանը). Բնության ցածրագույն տարերքներից թող շրջապտույտը ստեղծի գիտակցությունից զուրկ անխոս կենդանիներին: Օդը ստեղծի թռչողներին, ջուրն էլ լողացողներին: Հողը-և-Ջուրը անջատվեցին մեկմեկուց, քանզի այդպես հրամայեց Միտքը; և Երկիրը ծնեց ընդերքից՝ այնտեղ պարունակվող կենդանիներին, չորս ոտք ունեցողներին, սողուններին, գազաններին վայրի և ընտանի:

- - - - - -
* Բնությությունը և աստվածային Կամքը նույնական են:
** Այսինքն՝ իդեալական աշխարհակարգը դրսևորվածի ոլորտում:
*** Զգայական և դրսևորված աշխարհը, մեր ներկա տիեզերքը, ի տարբերություն իդեալական հավերժական տիեզերքի, բոլոր տիեզերքների նախատիպի:
**** Կամ Միտք-Դեմիուրգին:

Sambitbaba
19.10.2018, 10:14
12. Բայց Միտքը, Հայրն ամենայն գոյի, որ հենց ինքն էլ Կյանքն է և Լույսը, ծնեց Մարդուն*, Իր կերպ և նմանությամբ, և սիրեց նրան որպես սեփական զավակի: Սա գեղեցկությամբ արտաբերեց պատկերը Հոր, և Աստված սիրեց հիրավի Իր սեփական Պատկերը** և նրան հանձնեց բոլոր արարածներին:

13. Բայց Մարդը, տեսնելով, թե ինչ է ստեղծել Դեմիուրգը, ցանկացավ ինքն էլ ստեղծել իր հերթին, և Հայրն*** իր համաձայնությունը տվեց նրան:

Մտնելով ոլորտը ձևավորման, նա տեսավ ստեղծածներն իր Եղբայրների, և նրանք սիրեցին նրան, և ամեն մեկը նրանցից տվեց նրան սեփական իշխանության մասը:

Այդժամ, ճանաչելով իր էությունը և ձեռք բերելով մասը նրանց բնույթի, ցանկացավ նա անցնել նրանց ոլորտների Սահմանը**** և ենթարկել իրեն հզորությունը նրա, ով իշխում է Կրակին*****:

14. Եվ աշխարհի ու գիտակցությունից զուրկ արարածների այդ տիրակալը, ուղղելով իր դեմքը Ներդաշնակության****** միջով, կոտրեց ոլորտների հզոր պատնեշը և ցածրագույն Բնությանն ի հայտ բերեց Աստծո սքանչելի Պատկերը:
Այդ հրաշալի գեղեցկության առջև, որի մեջ բոլոր յոթ Տիրակալների ուժերը համադրվել էին Աստծո Կերպարի հետ, Բնությունը ժպտաց սիրուց, քանզի Մարդու պատկերը տեսավ նա Ջրի մեջ և նրա ստվերը Երկրի վրա:

Եվ նա, սեփական արտացոլանքը տեսնելով Ջրի մեջ, համակվեց սիրով նրա հանդեպ և ցանկացավ բնակվել նրա մեջ: Գործողությունը հետևեց ցանկությանը, և բեղմնավորվեց գիտակցությունից զուրկ մարմինը:

Բնությունն իր գիրկն առավ իր սիրելիին և համակեց նրան ամբողջովին և միասնացան նրանք փոխադարձ սիրով:

- - - - - - - -
* Նախատիպ, - Տիեզերական, Իդեալական կամ Կատարյալ Մարդ:
** Կամ Գեղեցկությունը:
*** Համեմատեք “Մարիամի Ավետարանը” Ահմիմի կոդեքսում; F.F.F. 586
**** Կամ ցանկացավ ձեռք բերել ճանաչում:
***** Համեմատեք § 9.
****** Դա Տիրակալների կողմից կառավարվող ներդաշնակ փոխազդեցությունն է, համաձայնությունը կամ ոլորտների համակարգը; այլ խոսքերով ասած, Ճակատագրի համակարգը:

Sambitbaba
19.10.2018, 10:19
15. Եվ ահա թե ինչու երկրի վրա ապրող արարածներից մարդը միակն է, որ երկակի է. մահկանացու է մարմնով և անմահ՝ էական Մարդու մեջ: Լինելով անմահ և տիրապետելով իշխանությանն ամեն ինչի վրա, նա ճաշակում է այն, ինչին, հպատակվելով Ճակատագրին, ենթակա են մահկանացու արարածները: Գերազանցելով Ներդաշնակությանը, նա ստրուկ է նրա սահմաններում; տղամարդա-կին* է, ինչպես իր Հայրը; և ենթակա է քնի, քանզի, ծագելով նրանից, ով քնի ենթակա չէ, գտնվում է քնի իշխանության ներքո”:

16. “Հմայում են ինձ այդ խոսքերը, - այդ ժամանակ ասաց իմ միտքը:

Իսկ Պոյմանդրոսն ասաց. “Ահա գաղտնիքը, որը քողարկված էր մինչև օրս:

Բնությունը, միանալով Մարդու հետ, ծնեց հրաշքներից ամենազարմանալին: Այն բաղկացած էր, ինչպես ես արդեն ասացի, Ոգուց և Կրակից և համատեղել էր իր մեջ Բնույթը** Յոթի: Բայց բնությունը կանգ չառավ և ծնեց յոթ “մարդ”, երկսեռանի, Յոթի բնությանը համաձայն, և շարժվող երկնքում”:

“Ո՜վ Պոյմանդրոս, - գոչեցի ես, - հետաքրքրասիրությունն իմ բազմապատկվում է”:

“Լռիր ուրեմն, - ասաց Պոյմանդրոսը, - քանզի ես չեմ ավարտել խոսքն իմ”:

“Լսում եմ”, - պատասխանեցի ես:

17. “Այդ յոթի ծնունդը, ինչպես ասացի, տեղի ունացավ հետևյալ կերպ. Հողը տվեց սկիզբը կանացի, Ջուրը՝ ծագումնային սկիզբը; Կրակը տվեց հասունություն, Օդը՝ ոգի, և Բնությունը լույս աշխարհ բերեց մարմիններ Մարդու կերպով:

Կյանքից և Լույսից Մարդը ստացավ հոգի և միտք; հոգին ի հայտ եկավ նրա մոտ Կյանքից, իսկ Լույսից էլ՝ Միտքը:

Եվ Զգայական աշխարհի*** բոլոր մասերը գոյատևեցին այդպես մինչև ժամանակաշրջանի ավարտը և մինչև նոր սկիզբներ:

- - - - - - - - -
* Այսինքն՝ միասեռ, բայց ունեցող երկու սեռերի ներուժը:
** Ներդաշնակությունը:
*** Այսինքն, մասերը նրա, ում Եռամեծն անվանում է “տիեզերական մարդ":

Sambitbaba
19.10.2018, 10:22
18. Այժմ լսիր մնացյալը, որ դու ցանկանում էիր լսել:

Եվ այդտեղ ժամանակաշրջանն ավարտվեց, կապերը, որոնք սահմանափակում էին նրանց, Աստծո Կամքով քանդվեցին, քանզի բոլոր կենդանիները, որ երկսեռ էին սկզբում, մարդու հետ միաժամանակ բաժանվեցին և ձևավորվեցին արուներ մի կողմից և էգեր մյուս: Եվ Աստված անմիջապես ասաց իր Սուրբ Խոսքը (Բանը):

“Աճեք ձեր աճի մեջ և բազմացեք բազմապատիկ, և դուք բոլորդ իմ գործն եք և իմ արարածները; և թող գիտենա նա, ով ունի Գիտակցություն, որ անմահ է ինքը, և որ մահվան պատճառն է սերը, Սիրո միջոցով գոյություն ունի ամեն ինչ”:

19. Եվ այդ խոսքերի հետ միասին, Ճակատագրի և Ներդաշնակության օգնությամբ, Նրա Նախախնամությունը* սկիզբ դրեց մերձեցումներին և հիմնեց ծնունդներ: Եվ բոլոր արարածները բազմացան ծնունդով, իսկ նա, ով ճանաչեց ինքն իրեն, հասավ կատարյալ երանության; բայց նա, ով մոլորության մեջ գցվելով սիրո կողմից, ծախսեց իր սերը սեփական մարմնի վրա, գտնվում է Մթնում և զգացմունքների պատճառով ենթակա է մահվան”:

20. “Ինչպիսի՞ն է ուրեմն, - գոչեցի ես, - մեծագույն սխալը տգետների, որ այդ սխալի պատխառով նրանք զրկվում են անմահությունից”:

“Ասես թե, - պատասխանեց նա, - դու չհասկացար այն, ինչ լսեցիր; չասացի՞ ես քեզ արդյոք՝ խորհել”:

“Ես խորհում եմ, ասացի ես, և վերհիշում եմ, և երախտապարտ եմ քեզ”:

“Եթե խորհեցիր, ասա ինձ, ինչու՞ Մահվան մեջ գտնվողներն արժանի են մահվան”:

“Որովհետև մեր նյութական հիմքը ծագում է այն մռայլ Մթից, որտեղից դուրս է եկել Խոնավ Բնությունը; որից էլ ծագել է զգայական աշխարհում ձևավորված մարմինը, - մահվան գանձարանը”:

- - - - - - - -
* Այսինքն, Բնությունը որպես Սոֆիա, կամ Նախախնամություն, կամ Կամք:

Sambitbaba
19.10.2018, 10:24
21. “Դու հասկացա՞ր, - ասաց նա, - թե ինչու “նա, ով ճանաչել է իրեն, գնում է Մահվան մոտ”, ինչպես ասել է Աստվածային Խոսքը (Բանը)”:

Ես առարկեցի նրան. “Որովհետև Կյանքից ու Լույսից է բաղկացած ամենայն գոյի Հայրը, նրանից էլ Մարդն է ծնվել”:

“Բարի խոսքեր են, - ասաց նա, - Հայրը և Աստված, որից ծնվել է մարդը, - Լույս է և Կյանք”:

Եթե ուրեմն հայտնի է քեզ, որ ծագում ես Կյանքից ու Լույսից և բաղկացած ես նրանցից, - դու կվերադառնաս դեպի Կյանք”: Այսպիսին էին Պոյմանդրոսի խոսքերը:

“Ասա նաև ինձ, ով Միտք, ինչպե՞ս ես կարող եմ կյանք մտնել”, ասացի ես… Եվ պատասխանեց իմ Աստված. “Մարդը, որն ունի Գիտակցություն, գոյության անմահության մեջ թող ճանաչի ինքն իրեն”:

22. “Նշանակում է, ո՞չ բոլոր մարդիկ ունեն Գիտակցություն”:

“Բարի խոսքեր են, - ասաց նա, - մտածիր, թե ինչի մասին ես խոսում: Ես՝ Միտքը, առկա եմ սրբերի մոտ, բարեպաշտների մոտ, գթասիրտների մոտ:

Իմ հզորության օգնությամբ նրանք անմիջապես ձեռք են բերում բոլոր իրերի ճանաչումը և դիմում են Հորը սիրով, և դեպի նա են հղում աղոթքները, նրան արժանի: Եվ նույնիսկ, նախքան կլքեն մարմինն իրենց մահվան, արհամարհում են այն զգացմունքները, որոնց գործերն իրենց հայտնի են; կամ, ավելի ճիշտ, Ես՝ Միտքը, թույլ չեմ տալիս, որ կատարվեն մարմնի գործերը: Որպես դռնապան, փակում եմ ես մուտքը վատ արարքների առջև և կանխում եմ վատ մտքերը:

23. Ինչ վերաբերվում է Մտքից զուրկերին, անբարոներին ու չարերին, նախանձոտներին ու շահամոլներին, մարդասպաններին և պատվազուրկներին, Ես հեռու եմ նրանցից և տրամադրում եմ վրիժառու Դևին, իսկ նա սրանց զգացմունքները լցնում է թափանցող կրակով, ավելի ու ավելի է հրում նրանց դեպի չարը, որպեսզի խստացնի նրանց պատիժը, և անվերջ բորբոքում է նրանց կրքերն անհագ ցանկություններով, սնուցում է նրանց, այդ անտեսանելի թշնամին, և բորբոքում է նրանց մեջ անմար կրակը”:

Sambitbaba
19.10.2018, 10:25
24. “Ո՜վ Միտք, դու սովորեցրիր ինձ ամենին, ինչ ես ցանկանում էի; բայց լուսավորիր ինձ նաև այն հարցում, թե ինչպես է ի կատար ածվում վերելքը:”

Այստեղ Պոյմանդրոսն ասաց. “Սկզբում նյութական մարմնի փտումը նրա բաղկացուցիչ մասերը կենթարկի փոխակերպումների; տեսանելի տեսքն անտեսանելի է դառնում; անհատական բնավորությունը, կորցնելով իր ուժը, տրվում է դևին, հետո մարմնական զգացմունքները համապատասխանաբար վերադառնում են դեպի իրենց սկզբնաղբյուրները և տարրալուծվում են որպես էներգիաներ: Կրքներն ու ցանկությունները* վերադառնում են անգիտակից բնություն:

25. Մնացածը համբառնում է Ներդաշնակության միջոցով, առաջին տարածքում լքելով Աճի կամ Նվազեցման Էներգիան; երկրորդ տարածքում վերանում է Չարի աղբյուրը; երրորդում՝ Ցանկությունների Պատրանքը; չորրորդում՝ Իշխանության Սնափառությունը, որն այլևս մնում է չբավարարված, հինգերորդում՝ անազնիվ Գոռոզությունը; վեցերորդում՝ վատ մտադրություններով դեպի հարստություն Ձգտումը; յոթերորդում՝ խարդախ Սուտը:

26. Եվ երբ ամենն, այդ կերպ ազատվելով Ներդաշնակությունից, վերանում է, - նա հայտնվում է Ութերորդ ոլորտում, մաքրված, իր սեփական ուժի մեջ և երգում է հիմներ ի փառս Հոր, նրանց հետ, որոնք-ինքը-գոյն են:

Այնտեղ գտնվողները ցնծում են Նրա հետ, իսկ Նա, նմանվելով նրանց, լսում է քաղցրահնչյուն ձայնն Ուժերի, որոնք գերազանցում են Ութերորդ ոլորտի Բնույթին և Աստծո փառքն են երգում: Եվ այդ ժամանակ բարեկանոն համբարձվում են նրանք Հոր մոտ և միանում են Ուժերին և, իրենք էլ դառնալով Ուժեր, ծնվում են Աստծո մեջ: Այդպիսին է վերջնական բարիքը Գնոզիսին տիրապետողների համար՝ դառնալ Աստված:

Ինչի՞ ես ուրեմն սպասում հիմա: Դու սովորեցիր ամեին; այժմ դու պետք է ուղեցույց լինես մարդկանց, և քո միջոցով Աստված թող փրկի մարդկային ցեղը”:

- - - - - - - -
* կանացի և տղամարդկային տեսանկյունները որպես “կենդանական հոգու” դրական և բացասական տեսանկյուններ:

Sambitbaba
19.10.2018, 10:27
27. Ասելով սա, Պոյմանդրոսը միացավ Ուժերին:

Իսկ ես, օրհնելով Տիեզերքի (Ուժերի) Հորը և հղելով աղոթք նրան, հառնեցի, նրանով ամրապնդված, ճանաչելով Ամենի բնույթն ու մեծ Տեսիլքը:

Եվ սկսեցի ես դասավանդել մարդկանց հոգևոր Ծառայության և Գնոզիսի Գեղեցկությունը.

“Ո՜վ ժողովուրդներ, հողածին մարդիկ, որ սուզված եք արբեցման, քնի և Աստծո անգիտության մեջ, թափ տվեք ձեր զգացմունքային կապանքները, արթնացեք ձեր թմրությունից”:

28. Նրանք լսեցին ձայնս և հավքվեցին իմ շուրջ: Իսկ ես ասացի.

“Ինչու՞, ով հողածին մարդիկ, դուք հանձնում եք ձեզ Մահվան, երբ ձեզ թույլատրված է Անմահություն ձեռք բերել: Ուշքի եկեք, մոլորության մեջ թափառողներ, անիմացության մեջ տառապողներ, փախեք Մթի լույսից, նահանջելով Ունայնությունից, հաղորդվեք Անմահությանը”:

29. Եվ ոմանք, ծաղրի առնելով ինձ, սլացան դեպի Մահվան Ճանապարհ; մյուսներն, ընկնելով ոտքերս, աղերսում էին իրենց ուսուցանել:

Եվ ես, ոգեշնչվելով, դառնալով ուղևարը Ցեղի*, խրատում էի նրանց իմ ճառերով դեպի փրկության ուղի: Ես նրանց մեջ իմաստության սերմեր էի սերմանում**, և սնվում էին նրանք Անմահության Ջրով***:

Իսկ երբ եկավ երեկոն և աղոտացան արևի վերջին շողքերը, ես կոչեցի նրանց աղոթքի: Եվ, կատարելով բարեպաշտության գործերը, նրանցից ամեն մեկն իր անկողին վերադարձավ:

- - - - - - - -
* Լոգոսի (Բանի) ռասաները, բոլորը, ով գիտակցում է Բանն իր սրտում:
** Մարկոս, Դ-4
*** Խմիչք, որն Իզիդան տվեց Հորոսին

Sambitbaba
19.10.2018, 10:30
30. Իսկ ես իմ սրտում շարադրեցի Պոյմանդրոսի բարեգործությունների պատմությունը, և, տիրելով ցանկություններիս առարկային, քնեցի ուրախությամբ համակված: Մարմնի քունը ծնեց հոգու հստակություն, իմ գոցված աչքերը ճշմարտությունն էին տեսնում, արդյունավետ լռությունն իր գրկում բերեց ամենաբարձրյալ Բարիք, արտահայտված խոսքերը սերմերն էին բարիքի:

Ահա երանությունը, որը գանձեցի ես իմ Մտքից, այսինքն Պոյմանդրոսից, Խոսքերը (Բանի); այդպես աստվածային Ներշնչման միջոցով, տիրապետեցի ես Ճշմարտությանը: Ահա թե ինչու իմ ամբողջ հոգով և ամբողջ ուժերով երախտապարտ եմ ես Աստվածային Հորը:

31. Սուրբ է Աստված, Հայրն ամենայն գոյի:
Սուրբ ես Դու, ով Աստված, ում Կամքը կատարվում է Քո Ուժերով:
Սուրբ ես Դու, ով Աստված, որ ցանկացար, որ ճանաչի Քեզ նա, ով Քեզ է պատկանում:
Սուրբ ես Դու, որ Քո Խոսքով (Բանով) ստեղծեցիր լինելությունը:
Սուրբ ես Դու, ում պատկերն է արտահայտում Բնությունը:
Սուրբ ես Դու, Բնությամբ չարարվածդ:
Սուրբ ես Դու և հզոր ես ամեն ուժից:
Սուրբ ես Դու և մեծ ես ամենայն մեծությունից:
Սուրբ ես Դու և բարձր ես ամեն գովասանքից:

Ընդունիր իմ մտքի, հոգու և սրտի զոհաբերությունը Քեզ մեծարող, ով Աննկարագրելի, ով Անըմբռնելի, Ում ճանաչել կարող է Լռությունը միայն:

32.Մի գցիր ինձ մոլորության մեջ, տուր Ճանաչում մեր էության*, տուր Ուժը Քո, Քո Ողորմածությամբ լուսավորիր Ցեղի անիմացներին, իմ եղբայրներին, Քո զավակներին:

Հավատում եմ Քեզ և վկայում եմ Քո մասին, քայլում եմ Կյանքի և Լույսի միջով: Ո՜վ Հայր, երանի Եղիր; Մարդը, որ պատկանում է Քեզ, կճաշակի Քո սրբությունը, քանզի դրանում Դու նրան լիակատար իշխանություն ես տվել:



ՎԵՐՋ


Թարգմանեց՝ Ս-բաբա

- - - - - - -
* Էության, որը մարդը կիսում է Աստծո հետ:

Sambitbaba
13.12.2018, 07:02
56024

ԱՍՔԼԵՊԻՈՍԻՆ

(Text P.19-30; Pat.18b-20)


1. ԹՈԹ. – Շարժվող ամեն ինչ, Ասքլեպիոս, չի՞ շարժվում արդյոք այն ինչ-որ բանի մեջ և ինչ-որ կերպ:

ԱՍՔԼԵՊԻՈՍ. – Անկասկած:

ԹՈԹ. – Եվ չպե՞տք է արդյոք շարժման վայրն ավելի մեծ լինի նրանից, շարժվողից:

ԱՍՔԼԵՊԻՈՍ. – Պետք է:

ԹՈԹ. – Շարժիչը, վերջապես, ուժե՞ղ է առավել, քան շարժվողը:

ԱՍՔԼԵՊԻՈՍ. – Իհարկե ուժեղ է:

ԹՈԹ. – Այդ դեպքում բնույթը նրա, որի մեջ շարժվում է, պե՞տք է տարբերվի շարժվողի բնույթից:

ԱՍՔԼԵՊԻՈՍ. – Լիովին տարբերվում է:


2. ԹՈԹ. – Եվ ուրեմն, նորից, այս տիեզերքը լայնածավալ է, այնքան, որ նրանից մեծ որևէ մարմին գոյություն չունի՞:

ԱՍՔԼԵՊԻՈՍ. – Անկասկած:

ԹՈԹ. – Եվ խիտ է նաև, քանզի լիքն է բազմաթիվ այլ հզոր մարմիններով, ավելի շուտ բոլոր այն մարմիններով, որոնք արդեն կա՞ն:

ԱՍՔԼԵՊԻՈՍ. – Այո:

ԹՈԹ. – Եվ ինքը տիեզերքն էլ՝ մարմի՞ն է:

ԱՍՔԼԵՊԻՈՍ. – Այո, մարմին է:

ԹՈԹ. – Եվ նա շարժվու՞մ է:


3. ԱՍՔԼԵՊԻՈՍ. – Անկասկած:

ԹՈԹ. – Բայց այդ ի՞նչ չափերի պետք է լինի ուրեմն տարածությունը, որի մեջ ամեն ինչ շարժվում է; և ինչպիսի՞ն պետք է լինի բնույթն այդ տարածության: Չպե՞տք է արդյոք այն լինի ավելի լայնածավալ, քան տիեզերքը, որպեսզի հնարավոր լինի ազատ տեղ գտնել շարժումը շարունակելու համար, դրա հետ մեկտեղ չլինելով նեղված և դրա հետ մեկտեղ կանգ չառնելով:

ԱՍՔԼԵՊԻՈՍ. – Այո, ո՜վ Եռամեծ, այն անհասանելի մեծ է:


4. ԹՈԹ. – Իսկ ի՞նչ բնույթի է նա: Չպե՞տք է արդյոք այն լինի ճիշտ հակառակ բնույթի, Ասքլեպիոս: Եվ հակառակը չէ՞ արդյոք մարմինն անմարմնային:

ԱՍՔԼԵՊԻՈՍ. – Համաձայն եմ:

ԹՈԹ. – Նշանակում է, տարածությունն անմարմին է: Բայց անմարմնայնությունը պետք է կամ աստվածակերպ լինի, կամ Ինքն Աստված: Այդ “աստվածակերպության” տակ այլևս նկատի չունեմ արարված որևէ բան, այլ այն, ինչն արարված չէ:


5. Եթե տարածությունն աստվածակերպ է, ուրեմն այն տիրապետում է հավերժական էության բնույթին; բայց եթե այն՝ Ինքն Աստված է, այն գերազանցում է էությանը: Բայց նրա մասին արդեն պետք է մտածել այլ կերպ քան Աստծո մասին և ուրիշ ձևով:

Աստված առաջին “մտահասանելին” է մեզ համար, ոչ թե Ինքն Իր համար, քանզի նրա միտքը, վայր գալով, ընկալվել է մտածողի զգացմունքներով: Նշանակում է, Աստված չի կարող լինել “մտահասանելի” Ինքն Իր համար; քանզի Նա ոչ այլ ինչ է, քան այն, ինչ Ինքն է մտածում Իր մասին: Այդ մեզ համար է Նա “ինչ-որ այլ բան”, և այդ պատճառով մենք փորձում ենք Նրան ճանաչել:


6. Եթե տարածությունը ճանաչելի է, ուրեմն այն չպետք է ճանաչելի լինի մեզ համար որպես Աստված, այլ պետք է լինի ճանաչելի որպես տարածություն: Եթե Աստված նմանապես ճանաչելի է, ուրեմն նա չի մտածվում որպես տարածություն, այլ որպես էներգիա, որը կարող է ամփոփել ամբողջ տարածությունը:

Այնուհետև, շարժվող ամեն ինչ շարժվելի է ոչ թե շարժման, այլ անշարժության մեջ: Բայց նա, ով շարժում է ուրիշներին, բնականաբար անշարժ է, քանզի անհնար է, որ նա կարողանա շարժվել նրանց հետ մեկտեղ:

ԱՍՔԼԵՊԻՈՍ. – Ուրեմն ինչպե՞ս է ստացվում, ո՜վ Եռամեծ, որ ահա իրեր, որոնք շարժվում են իրար հետ միասին, որոնք արդեն վաղուց շարժման մեջ են: Չէ՞ որ ասվել է, որ թափառող ոլորտները շարժման մեջ են դրված անշարժ ոլորտների կողմից:

ԹՈԹ. – Ո՜վ Ասքլեպիոս, ոչ, դա ոչ թե շարժում է միասին, այլ հակաշարժում. Նրանք չեն շարժվում միասին համատեղ, այլ մեկը հակառակ մյուսի: Դա հենց այն հակասությունն է, որը շարժվելուն դիմադրելը կանգ առնել է դարձնում: Այդ պատճառով դիմադրելը՝ շարժման դադարն է:


7. Հետևաբար, թափառող ոլորտները շարժվում են անշարժ ոլորտների հանդեպ հակառակ ուղղությամբ, շարժվում են հաստատուն ոլորտների հակասության շնորհիվ: Եվ այլ կերպ լինել չի կարող:

Ահա Մեծ և Փոքր Արջերը, որոնք չեն ծագում և մայր չեն մտնում, նրանք հանգստանու՞մ են, թե շարժվում են:

ԱՍՔԼԵՊԻՈՍ. – Նրանք շարժվում են, ո՜վ Եռամեծ:
ԹՈԹ. – Իսկ ինչպիսի՞ն է նրանց շարժումը, իմ Ասքլեպիոս:

ԱՍՔԼԵՊԻՈՍ. – Նրանց շարժումը նման է հավերժական շարժմանը միևնույն բանի շուրջ:

ԹՈԹ. – Բայց պտույտը՝ շարժումը շրջանագծով, - ամրապնդվում է անշարժությամբ: Եվ “պտույտը” կասեցնում է “հեռացումը”: “Հեռացումը” դադարում է այն դեպքում, եթե այն կայուն է “պտույտի” մեջ՝ հակադրություն է հրահրում միայն կայուն վիճակը, որը պահպանվում է հակասությունների հավերժական անշարժությամբ:


8. Դրանով ես քեզ կբերեմ օրինակ, այն այստեղ է Երկրի վրա, այն կարելի է տեսնել: Նայի՛ր կենդանի ամեն ինչի՝ ահա, օրինակ, լողորդը: Ջուրը շարժվում է, բայց նրա ձեռքերի և ոտքերի դիմադրությունը նրան կայունություն է տալիս, և, չնայած նա ծնված չէր լողալու համար, չի խեղդվում:

ԱՍՔԼԵՊԻՈՍ. – Ո՜վ Եռամեծ, դու շատ հստակ օրինակ բերեցիր:

ԹՈԹ. – Բոլոր շարժումներն, այսպիսով, ծնվում են անշարժության մեջ և անշարժությունից: Այդպիսով, Տիեզերքի (և յուրաքանչյուր նյութական կենդանու*) շարժում չի հրահրվի տիեզերքի հանդեպ արտաքին իրերով, այլ իրերով ներքին, ուղղված դեպի արտաքինը, ինչպես հոգին, կամ ոգին, կամ նման անմարմին իրերով: Մարմինը շարժման մեջ չի դնում իր մեջ ապրողին; նույնիսկ ամբողջ տիեզերքի մարմինը՝ նույնիսկ ավելի փոքր մարմինը, եթե նույնիսկ վերջինիս մեջ կյանք չկա:

- - - - - - -
* Այսինքն՝ կենդանի նյութական օրգանիզմ:

Sambitbaba
13.12.2018, 07:09
9. ԱՍՔԼԵՊԻՈՍ. – Ի՞նչ ես ցանկանում ասել դրանով, ո՜վ Եռամեծ: Ուրեմն մարմինը չէ՞, որ շարժում է ծառը, և քարը, և մնացած ամեն ինչ:

ԹՈԹ. – Ոչ մի դեպքում, ո՜վ Ասքլեպիոս: Ինչ-որ-բանը-մարմնում, այն-ինչ-շարժում-է անշունչ առարկաները, դա, անկասկած, չունի մարմին, քանզի այն շարժում է երկու մարմիններն էլ, տանողը և տարվողը: Այդ պատճառով անշունչը՝ անշունչ իրը շարժել չի կարող: Իսկ ուրիշ իրը շարժողը՝ շնչավոր է, քանզի շարժում է առաջացնում:
Դու տեսնում ես, թե որքան ծանրաբեռնված է հոգին, քանզի ստիպված է երկու մարմին կրել: Այդ երկուսը, ակնհայտ է, շարժվում են իրենց ներսում ճիշտ այնպես, ինչպես ինչ-որ բանի շնորհիվ շարժվում են դրսում:


10. ԱՍՔԼԵՊԻՈՍ. – Այո, ով Եռամեծ, ազատ շարժվելու համար շարժվող իրերը պետք է դատարկության անհրաժեշտություն ունենան:

ԹՈԹ. – Մի ասիր այդպես, ով իմ Ասքլեպիոս: Միայն “չը-գոյությունն” է դատարկ և օտար՝ գոյատևմանը: Ոչինչ իրերից դատարկ չէ: Այն, ինչ գոյություն ունի, դատարկ լինել չի կարող:

ԱՍՔԼԵՊԻՈՍ. – Իսկ գոյություն ունե՞ն այդ դեպքում, ով Եռամեծ, այնպիսի բաներ, ինչպես դատարկ տակառն, օրինակ, դատարկ կուժը, թասը կամ տաշտը կամ նրանց նման ուրիշ առարկաներ:

ԹՈԹ. – Ավա՜ղ, Ասքլեպիոս, դու ճշմարտությունից չափազանց հեռու ես: Դու մտածում ես, որ առավել լիքը և լեցուն իրերը դատա՞րկ են:


11. ԱՍՔԼԵՊԻՈՍ. – Ի՞նչ նկատի ունես դու, ո՜վ Եռամեծ:

ԹՈԹ. – Մի՞թե օդը մարմին չէ:

ԱՍՔԼԵՊԻՈՍ. – Մարմին է:

ԹՈԹ. – Իսկ մի՞թե այդ մարմինն իրենով չի լցնում ամեն ինչ, ուր թափանցում է:Եվ յուրաքանչյուր մարմին, մի՞թե այն բաղկացած չէ “չորսի” խառնուրդից: Լիքն է, հետևաբար, ամենն, ինչ դու դատարկ ես համարում: Եվ եթե լիքն է օդով, հետևաբար լիքն է “չորսով”*:

Եվ ընդհակառակը, ամենն, ինչ դու համարում ես լիքը, դատարկ է օդից; քանզի նրանց տարածությունները լցված են այլ մարմիններով և, այդ պատճառով, իրենց մեջ օդն ընդունել չեն կարող: Այսինքն, իրերը, որոնք դու անվանել ես “դատարկ”, իրականում լիքն են, այլ ոչ դատարկ, քանզի նրանք ոչ միայն գոյություն ունեն, այլև լիքն են օդով և ոգով:


- - - - - - - -
* Ֆիզիկական տարերքները՝ հողը, օդը, ջուրը և հուրը, - կարող են թույլատրել Առաջնային Տարերքների՝ Հողի, Օդի, Ջրի և Հրի մի քանի համակցություններ. մի Տարերքը գերիշխում է մյուսների վրա: Այդպիսով, մեր օդը կարող է բաղկացած լինել Մեծ Տարերքների բոլոր չորս համակցություններից, բայց Օդը նրա մեջ կարող է գերիշխել; նույնը վերաբերվում է նաև մյուսներին:

Sambitbaba
13.12.2018, 07:17
12. ԱՍՔԼԵՊԻՈՍ. – Քո հիմնավորմանը, ո՜վ Եռամեծ, չես առարկի; օդը՝ մարմին է: Եվ հետո, նա է հենց այն մարմինը, որը լցնում է ամեն ինչ, ուր թափանցում է: Ինչպե՞ս ուրեմն մենք պետք է անվանենք այն տարածությունը, որի մեջ այդ ամենը շարժվում է:

ԹՈԹ. – Անմարմնություն, Ասքլեպիոս:

ԱՍՔԼԵՊԻՈՍ. – Իսկ ի՞նչ է, այդ դեպքում, Անմարմնությունը:

ԹՈԹ. – Դա Միտքն է և Գիտակցությունը (Բանը), ամբողջն ամբողջից, ամենն իր մեջ պարունակող, ազատ ամեն տեսակ մարմնից, ամեն մոլորություններից, մարմնի համար ոչ նյութական և անձեռնմխելի, մշտական ինքն իր մեջ, պարունակող ամենայն գոյը, պահպանող ամեն ինչ, որից, ինչպես նմանությունից օգտվող ճառագայթներ, ծագում են Բարիքը, Ճշմարտությունը, Լույսը լույսի հետևից՝ հոգու նախատիպը:

ԱՍՔԼԵՊԻՈՍ. – Այդ դեպքում ի՞նչ ասել է Աստված:


13. ԹՈԹ. – Դրանցից ոչ ոք: Բայց նա պատճառն է գոյատևման բոլորի ամբողջությամբ և ամեն մեկի առանձին վերցրած: Նա ոչինչ չի թողել անգոյության մեջ; այլ այդ ամենը ծագում է նրանից-ինչ-կա և ոչ թե նրանից-ինչ-չկա: Քանզի գոյություն չունեցող իրերը, բնականաբար, իշխանություն չունեն գոյություն ունեցողների վրա, այլ նրանց բնույթի մեջ ներդրված է գոյատևելու անհնարությունը: Եվ, ընդհակառակը, գոյություն ունեցող իրերը գոնե ինչ-որ բանում ոչ կենդանի բնույթ չունեն:


14. ԱՍՔԼԵՊԻՈՍ. – Եվ այնուամենայնիվ, ինչպե՞ս ես դու սահմանում Աստծոն:

ԹՈԹ. – Աստված, հետևաբար, ոչ թե Միտքն է, այլ Մտքի գոյության Պատճառը, Աստված՝ ոչ թե Լույսն է, այլ Լույսի գոյության պատճառը: Ահա թե ինչու Աստծոն պետք է մեծարել երկու անուններով (Բարիք և Հայր), անուններով, որոնք պատկանում են նրան միայն և ուրիշ ոչ ոքի:

Հետևաբար ուրիշ ոչ ոք՝ այսպես կոչված աստվածներից, կամ մարդկանցից, կամ դևերից, - ոչ մի դեպքում չի կարող լինել Բարիք, միայն Աստված; իսկ Նա էլ հենց Բարիք է և ոչ այլ ինչ: Մնացած էություններն առանձին են Բարիքի բնույթից; քանզի մնացած ամեն ինչ հոգի է և մարմին, որն իր մեջ Բարիք պարունակելու ընդունակ տարածություն չունի:


15. Եվ այդ ամենի հետ մեկտեղ, ինչպես հզորությունն է Բարիքի Մեծությունը, այնպես էլ Նա գոյությունն է բոլոր իրերի՝ մարմնական և անմարմին, զգայական և մտահասանելի: Այդ պատճառով ուրիշին մի անվանիր Բարիք, որպեսզի սրբապիղծ չհռչակվես; մի խոսիր Աստծո մասին այլ կերպ, բացի Բարիքի մասին, որպեսզի ինքդ քեզ համար սրբապիղծ չդառնաս:


16. Չնայած և Բարիքը խոսում է ամեն ինչի միջից, սակայն ոչ ոք չի հասկանում, թե այնուամենայնիվ ինչ է դա: Նաև ոչ ոք չի հասկանում, թե ինչ է Աստված, բայց մարդիկ իրենց տգիտության մեջ Բարիքի անունը տալիս են տարբեր աստվածների և նույնիսկ մարդկանց, որոնք երբեք Բարիք չեն եղել և չեն էլ դառնա: Նրանք անվերջանալիորեն տարբեր են Աստծոց, այն դեպքում երբ Բարիքը երբեք չի կարող տարբեր լինել Ինքն Իրենից, քանզի Աստված՝ Բարիք է:

Մնացած անմահներին հարգանքով տալիս են Աստծո անունը և նրանց մասին խոսում են ինչպես աստվածների մասին; բայց Աստված Բարիք է ոչ թե հարգանքից ելնելով, այլ ըստ էության: Այդ պատճառով Աստծո բնույթը և Բարիքը՝ նույն բանն են; միասին նրանք կազմում են միասնություն, որից ծագում է մնացած ամեն ինչ:

Բարիքն ամեն ինչ տալիս է, բայց ոչինչ չի ստանում: Աստված, հետևաբար, տալիս է, բայց չի ստանում ոչինչ: Աստված Բարիք է, և Բարիքն է Աստված:


17. Աստծո մեկ այլ անունն է՝ Հայր, քանզի Նա արարիչն է ամենի: Հորը հատկանշական է արարել:

Հետևաբար երեխայածնությունը՝ մեծագույն և առավել բարեգործ բանն է կյանքում նրանց, ով մտածում է իմաստնորեն, իսկ կյանքն ավարտել անզավակ՝ մեծագույն դժբախտություն է և մեղք; և նա, ով զավակներ չի թողնում, հետմահու կպատժվի դևերի կողմից:

Պատիժն այսպիսին է. Անզավակի հոգին կդատապարտվի չմտնել ոչ տղամարդու, ոչ կնոջ ֆիզիկական մարմնի մեջ, - անիծված ճակատագիր արևի ներքո:

Այդ պատճառով, Ասքլեպիոս, մի կարեկցիր անզավակին, այլ խղճա, գիտենալով, թե ինչ է նրան սպասվում: Եվ թող այս ամբողջ ասվածը, Ասքլեպիոս, բոլոր իրերի բնույթի գնոզիս լինի քեզ համար:


ՎԵՐՋ

Sambitbaba
02.01.2019, 06:05
56024

ՍՈՒՐԲ ՔԱՐՈԶ

ԵՌԱՄԵԾԻՑ

(Text P.31-33; Pat. 8b-9)


1. Ամենայն գոյի փառքը՝ Աստած է, Աստվածայինն ու Բարեշնորհ Բնույթը: Ամեն ինչի աղբյուրը՝ Աստված է; նա և Միտքն է և Բնույթը, և նույնիսկ ավելին՝ Նյութը, Իմացությունը, որ ճանաչում է իր շուրջ ամեն ինչ: Աղբյուրը նաև Աստվածություն է, և նույնիսկ ավելին՝ Բնություն, Էներգիա, Անհրաժեշտություն, Ավարտ և նույնիսկ Նոր Արարում:

Մութը, որ սահման չէր ճանաչում, գոյատևում էր Անդունդում, իսկ Ջուրը և անորսալի գիտակից Շնչառությունը, նրանք, որպես Աստվածային Ուժ, գոյատևում էին Քաոսի մեջ:
Այդ ժամանակ ծագեց Սուրբ Լույսը; այդ ժամանակ Չոր Տարածության* տակ հավաքվեցին Էլեմենտները Խոնավ Նյութի; և բոլոր Աստվածները պտղաբեր Բնությունից առանձնացրին իրերը:


2. Ամեն ինչ դեռ նախասահմանված չէր, դեռևս արարված չէր, թեթև իրերը սահմանված էին լինել վերևում, իսկ ծանրերը զբաղեցրել էին հիմքը, որ ընկած էր Չոր Տարածության խոնավ մասի տակ, Տիեզերքի մասերը սահմանափակված էին Կրակով և Շնչառությամբ հովանավորված՝ գտնվում էին կախված վիճակում:

Եվ Երկինքը տեսանելի էր յոթ օղակների մեջ; նրա Աստվածները տեսանելի էին ինչպես աստղեր իրենց բոլոր նշաններով, այն ժամանակ երբ Բնությունը ստիպեց համախմբել նրա բոլոր մասերը նրա բոլոր Աստվածների հետ մեկտեղ իրենց Երկնքի մեջ: Եվ Երկնքի եզրը, հենվելով Աստծո Շնչառության վրա, պտտվում էր շրջանագծով:


3. Եվ ամեն Աստված ըստ սեփական կարողության ծնում էր այն, ինչ իրեն նախասահմանված էր: Այդպես հայտնվեցին չորսոտանի անասունները, սողունները, նրանք, որոնք բնակվեցին ջրի մեջ; նրանք, որոնք ունեն թևեր, և այն ամենը, ինչը կրում է սերմեր, և խոտերը, և բոլոր ծաղիկների ծիլերը, իր մեջ կրկնվող ծննդի** սերմ պարունակող ամեն ինչ:

Եվ Աստվածային գործերի գնոզիսի և Բնության էներգիայի վկայության համար նրանք ընտրեցին մարդկանց ծնունդը; բազմաթիվ մարդիկ տիրապետելու համար ամենին, ինչը Երկնքի և նրանց օրհնանքի գնոզիսի տակ է, որպեսզի աճեն նրանք հասակով և բազմանան քանակությամբ; ամեն հոգի, մարմնավորված մարմնի մեջ մարմնավորումների կարգին հետևող Աստվածների կամքով, որպեսզի հետևի Երկնքի հրաշքներին և Աստվածների շրջանավազքին Երկնքում, հետևի Աստվածային գործերին, Բնության էներգիային, բարեմաղթանքը նշելու համար, Աստծո ուժի գնոզիսի համար, որպեսզի մարդիկ կարողանան ճաշակել չար և բարի գործերին հետևող ճակատագիրը, և ուսումնասիրեն բոլոր բարի արհեստների վարպետ աշխատանքը:


4. Այսպես է սկսվում նրանց կյանքը, այսպես իմաստությունը գալիս է նրանց, ճակատագրի հետ համապատասխան, նախանշված Շրջապավեն Աստվածների պտույտով, իսկ վերջում սկսվում է նրանց մահը:

Եվ կմնան երկրի վրա նրանց գործերի մեծագույն հուշարձանները, բայց նրանք էլ կմնան հետևում որպես ընդամենը խավարի հետք, երբ սկսվի նոր բոլորաշրջանը:

Քանի որ ամեն ծնունդ առած, հոգով, մարմնով օժտված, ամեն պտուղ, սերմից սերած, ամեն ձեռագործ բան ենթակա է փչացման, կարիք ունի ինքնավերանորոգման, որը տեղի է ունենում Աստվածների ինքնավերանորոգման օրենքների հիման վրա և Բնության ռիթմերի ամբողջ շրջանն անցնելով:

Քանի որ Աստվածայինը՝ Բնության հավերժ-վերանորոգվող Տիեզերական խառնուրդն է, ուրեմն Բնությունն ինքը, ըստ այդմ, հավասար չափով դրսևորված է այդ Աստվածայինի մեջ:





ՎԵՐՋ



- - - - - - -
* Հավանաբար, նախասկզբնական կամ Տիեզերական “Հողը”:
** Կամ “վերամարմնավորման”:

Sambitbaba
02.01.2019, 23:58
56038

ԹԱՍ ԿԱՄ ՄՈՆԱԴԱ


ԹՈԹԻՑ՝ ԹԱԹԻՆ

(Text: P. 34-40; Pat. 25b-27)


1. ԹՈԹ. – Գիտակցությամբ (Բանով), այլ ոչ թե ձեռքերով ստեղծեց Աշխարհ-Արարողն այս աշխարհը: Այսպիսով, հարկ է Նրա մասին մտածել որպես ամենագոյի և հավերժագոյի մասին, որպես բոլոր իրերի Արարչի մասին, Միակ և Միայն, ում Կամքն արարել է գոյություն ունեցող ամեն բան:

Այդ է Մարմինը Նրա, որին չի դիպչի և ոչ մի մարդ, չի տեսնի, չի չափի; Մարմինն այդ անճանաչելի է, նման չէ ուրիշ այլ մարմինների: Եվ ոչ Հուր է Նա, ոչ Ջուր, ոչ Օդ և ոչ Շունչ, չէ՞ որ դրանք բոլորը նրանից են ծագել: Լինելով Բարիք, Նա ցանկացավ նվիրաբերել այդ Մարմինն Ինքն Իրեն և հիմնավորել նրան Երկրկի վրա կարգով և գեղեցկությամբ:


2. Եվ ուրեմն, այդ Աստվածային Թաղանթի* մեջ Նա Երկիր ուղարկեց Տիեզերքը**՝ մարդուն, կյանք, որը չի կարող մեռնել, և մահկանացու է սակայն: Իսկ բոլոր այլ կյանքերի վրա և Տիեզերքի վրա նույնպես թագադրվեց մարդը շնորհիվ Մտքի (Բանի) գիտակցության և Խելքի: Քանզի մարդն Աստվածային գործերի դիտորդը դարձավ; և զարմացավ նա և նպատակադրվեց ճանաչել դրանց Արարչին:


3. Իսկ իրականում, ով Թաթ, մարդկանց մեջ բաշխված էր Գիտակցությունը (Բան) միայն, բայց ոչ Միտքը դեռևս; ոչ թե Նրա նախանձից, նախանձը ոչ թե Նրանից է բխում, այլ իր տեղն ունի նախանձը ցածում, Միտք չունեցող մարդկանց հոգիների մեջ:

ԹԱԹ. – Ինչու՞ որեմն այդժամ, ով հայր իմ, չի օժտել Աստված բոլորին Մտքի մասնիկով:

ԹՈԹ. – Նա ցանկացել է, որդիս, որպեսզի հոգիների մեջ այն ծլարձակի և մեծարվի որպես նվեր:


4.ԹԱԹ. – Իսկ որտե՞ղ է Նա հիմնել նրան:

ԹՈԹ. – Լցրեց Նա հսկայական Թասը և ցած ուղարկեց այն, և ուղեկցում էր նրան Լրաբերը, ում հրամայել էր կանչ արարել դեպի մարդկանց սրտերը.
“Մաքրիր քեզ այդ Թասի պարունակությամբ, ինչ միայն սիրտը կարող է անել, և ձեռք կբերես հավատ և կկարողանաս հառնալ դեպի Նա, Նա, ով էլ հենց ցած ուղարկեց այդ Թասը, և կիմանաս դու, թե ինչու՛ ես եկել այս աշխարհ”:

Եվ այնքան, որքան կհասկանաս Լրաբերի ասածը և կսուզես քեզ Մտքի մեջ, համագործակից կդառնաս Գնոզիսին; և եթե “ստանաս Միտք”, ուրեմն “կատարյալ մարդ” կդառնաս:

Բայց նրանք, ովքեր չեն հասկանա ասվածը, նրանք օժտված են Գիտակցությամբ միայն, այլ ոչ Մտքով, և տգետ են, անտեղյակ, թե ինչու և ինչի համար են եկել այս աշխարհ:


5. Այդպիսի մարդկանց զգացմունքները նման են անգիտակից արարածների զգացմունքներին; իսկ քանի որ նրանց սեփական բնույթը դրսևորվում է նրանց զգացմունքներում և մղումներում, ուրեմն բոլորովին ընդունակ չեն գնահատել այն բաները, որոնք հիրավի արժանի են ճանաչման: Քանզի նրանց բոլոր մտքերի կենտրոնում են մարմնական հաճույքները, որկրամոլությունը, և ենթադրում են նրանք, որ հենց դրա համար է մարդ եկել այս աշխարհ:

Բայց նրանք, ովքեր ստացել են մասնիկն Աստվածային Շնորհի, նրանք, ով Թաթ, եթե սկսենք դատել նրանց մասին ըստ իրենց վարքի, նրանք Մահվան կապերից պոկել են ազատություն, քանզի Մտքով իրենց ընդգրկել են ամենայն գոյը, և երկրի վրա, և երկնքում, և երկնքից էլ վեր, եթե գոյություն ունի նման բան: Եվ, հառնելով այդքան հեռու, կտեսնեն նրանք Բարին, և տեսնելով Նրան, իրենց այստեղ գտնվելը կտեսնեն ոչ որպես դժբախտություն; և արհամարհանքով ամեն ինչի հանդեպ, թե անցողիկի և թե անանցողիկի, նրանք կարագացնեն իրենց ճանապարհը դեպի Նա, ով Միակն է և Մեկը Միայն:


6. Եվ դա էլ, ով Թաթ, հենց Մտքի Գնոզիսն է, Տեսնելն Աստվածային իրերի; դա՝ Աստվածաճանաչությունն է, քանզի Աստվածային է հենց ինքը Թասը:

ԹԱԹ. – Հայր, ես նույնպես կուզենայի մաքրվել:

ԹՈԹ. – Եթե սկզբում չատես քո մարմինը, որդիս, չես կարողանա քո “Եսը” սիրել: Բայց, սիրելով քո “Եսը”, կկարողանաս տիրել Մտքին, իսկ տիրելով Մտքին, նաև Գնոզիսով կլինես օժտված:

ԹԱԹ. – Հայր, դու ի՞նչ նկատի ունես:

ԹՈԹ. – Անհնար է, որդիս, միաժամանակ տրվել երկու բանի՝ ես նկատի ունեմ, նրան, ինչն անցողիկ է, և աստվածային կարգի բաների: Քանզի տեսնելով, որ գոյություն ունեցող իրերը երկակի են, մարմնական և անմարմին, ինչի տակ հասկացվում են անցողիկն ու աստվածային սկիզբը, մարդ, ունենալով ընտրության ցանկություն, թողնված է երկուսից մեկի ընտրությանը; քանզի երկվության այստեղ երբեք չես հանդիպի: Եվ հոգիների մոտ, ում ընտրություն է տրվում, մեկի պակասելը մյուսի ավելանալու պատճառ կդառնա, ինչը և հենց ցույց կտա նրանց ընտրությունը:


7. Լավագույնի ընտրությունը ոչ միայն շատ բանում կապացուցի հավատը նրա, ով կատարում է ընտրությունը, այլև այդ տեսնելն այդպիսի մարդուն կդարձնի Աստված, ինչպես նաև ցույց կտա նրա բարեպաշտությունն Աստծո առջև: Այն դեպքում երբ Վատագույնի ընտրությունն ամբողջովին կքայքայի այդպիսի “մարդուն” և կխախտի միայն Աստվածային Ներդաշնակությունը ճիշտ այն աստիճան, որքան փողոցի մեջտեղով անցնող երթն անկարող է վարվել այլ կերպ, քան խլել անցորդներից ճանապարհը, այնպես էլ մարդիկ այդ երթի մեջ շարժվում են ամբողջ աշխարհով, առաջնորդվելով իրենց մարմնական հաճույքներով:


8. Եվ քանի որ այդպես է, ով Թաթ, այն, ինչ ծագել է Աստծոց, միշտ եղել է և կլինի մեզ մոտ; բայց այն, ինչ կախված է մեզանից, թող հետևի լավագույնին և հապաղում չգիտենա; քանզի ոչ թե Աստված, այլ մենք ենք չարի պատճառը, երբ այն նախընտրում ենք բարուն:

Տես, ուրեմն, որդիս, թե որքան մարմիններ կան, որոնց միջով պետք է անցնել, որքան մեծ է դևերի բազմությունը և աստղերի շարժման համակարգը (որոնց միջով է ընկած մեր ճանապարհը), ուրեմն շտապիր դեպի Մեկ և Միակ Աստված:

Քանզի Բարիքը չունի ափեր, չունի սահմաններ; գոյություն ունի Այն անվերջ, անսկիզբ, թեկուզ և մեզ թվում է, թե սկիզբը կա՝ դա Գնոզիսն է:


9. Բայց (հետևաբար) Աստծո համար Գնոզիսը սկիզբ չի հանդիսանում; ամենից շուտ (Գնոզիսը բացահայտել է) մեզ համար սեփական Անձը ճանաչելու ամենաառաջին սկիզբը:

Եկ ուրեմն հենվենք սկզբի վրա և արագորեն սլանանք այն ամենի միջով, ինչով պետք է անցնենք:

Շատ ծանր է թողնել այն, ինչին մենք արդեն ընտելացել ենք, ինչը հրապուրել է մեր հայացքն ամեն կողմից, որպեսզի հետ վերադառնանք այդ Հին-Հնամենի Ուղիով:
Տեսանելին հմայում է մեզ, այն ժամանակ երբ իրերը, որոնք ծագում են, թույլ չեն տալիս իրենց հավատալ հիմնովին:

Ահա վատ բաներն ավելի ակնհայտորեն են դրսևորվում, այն ժամանակ երբ Բարիքը երբեք չի կարող հառնել աչքերի առջև, քանզի Այն չունի ոչ ձև, ոչ ուրվագծեր:

Հետևաբար, Բարիքը նման է միայն Ինքն իրեն և չի նմանվում ուրիշ ոչ մի բ անի; քանզի Նրան, ով չունի մարմին, անհնար է ակնհայտ դարձնել իրեն մարմնի համար:


10. “Նմանի” գերակշռությունը “Տարբերից” և “Տարբերի” ենթակայությունը “Նմանին” հետևյալն է.

“Միասնությունը”(Մոնադա, այսինքն Բարիք), լինելով Աղբյուրը և Արմատն ամենի, բոլոր իրերի մեջ արտահայտվում է որպես Արմատ և Աղբյուր: Առանց այդ Աղբյուրի չկա ոչինչ, այն ժամանակ երբ այդ Աղբյուրն Ինքը ծնվել է ոչ այլ ինչից, քան ինքն իրենից; այն ժամաակներից ի վեր Նա Աղբյուրն է մնացած ամեն ինչի: Նա ինքն իր Աղբյուրն է, քանի որ այլ Աղբյուր իր համար ունենալ չէր կարող:

Նշանակում է, Միասնությունը, հանդիսանալով Աղբյուր, ամփոփում է իր մեջ յուրաքանչյուր մեծություն, բայց ոչնչով ամփոփված չէ; փոխանցում է յուրաքանչյուր մեծություն, բայց ոչնչով փոխանցելի չէ:

11. Ամենը, ինչը ծնվում է, - կատարյալ չէ, այն ենթակա է բաժանման, որպեսզի մեծացնի կամ փոքրացնի առարկաները; բայց Կատարյալն այդ հատկություններից և ոչ մեկը չունի: Եվ այն, ինչը կարող է մեծանալ, մեծանում է Միասնությունից, բայց ոչնչանում է իր ոչնչության պատճառով, եթե այլևս չի կարող ամփոփել Կատարյալը:

Ահա, ով Թաթ, քեզ համար նկարագրվեց, հնարավորինս, Աստվածային Պատկերը***; և եթե դու ցանկանաս կանգ առնել դրա վրա ուշադիր և հետևես այդ ամենին քո սրտի աչքերով, ուրեմն հավատա ինձ, Որդիս, կգտնես դու Ուղին, որը կտանի քեզ վեր; ավելին, այդ Պատկերը կդառնա քո Ուղեվարը, քանզի Հայացքն Աստվածային ունի հմայելու առանձնահատուկ հատկություն, որն ամուր բռնում և հմայում է դեպի իրեն նրանց, ովքեր առաջադիմում են իրենց արթնացման մեջ, ինչպես, ասում են, մագնիսն է ձգում երկաթին:




ՎԵՐՋ

- - - - - - -
* Այսինքն, Աստծո մարմինը. Առաջնաէլեմենտ
** Կարգուկանոն
*** Համընդհանուր Տիեզերքը կամ Մոնադան

Sambitbaba
30.01.2019, 21:44
56044

ԱՆՏԵՍԱՆԵԼԻ ԱՍՏՎԱԾ՝ ՎԵՐԻՆ ԱՍՏԻՃԱՆԻ ՏԵՍԱՆԵԼԻ Է

ԹՈԹԻՑ՝ ԻՐ ՈՐԴԻ ԹԱԹԻՆ

(Text: P. 41-48; Pat. 126–136)



1. Ես դեպի քեզ եմ հղում նաև այս քարոզն, ով Թաթ, որպեսզի դու դադարես զուրկ լինել Աստծո գաղտնություններից, որոնք ամենից վեր են: Եվ որպեսզի դրոշմվի քո գիտակցության մեջ, որ շատերի համար Անտեսանելին՝ վերին աստիճանի տեսանելի կդառնա քեզ համար:

Լիներ Նա տեսանելի, Նա չէր լինի: Քանզի ամենն, ինչ տեսանելի է, ենթակա է կայացման ընթացքներին, - պետք է ստեղծված լինի տեսանելիով: Բայց Անտեսանելին գոյություն ունի հավերժ, այդ պատճառով Նա չցանկացավ ստեղծված լինել տեսանելիով: Լինելով հավերժագոյ, Նա տեսանելի ստեղծեց ամեն ինչ Իր շուրջ:

Լինելով Անտեսանելի, որպես հավերժագոյ և հավերժ տեսանելի դարձնող ամեն ինչ, Նա Իրեն տեսանելի չստեղծեց: Աստված չի ստեղծել Իրեն; դրսևորելով մտքեր, բոլոր իրերը Նա տեսանելի ստեղծեց Իր մտադրությամբ:

Իսկ այժմ “մտադրությամբ դրսևորվածը” վերաբերվում է միայն արդեն ստեղծված իրերին, քանի որ լինել մտադրված՝ ոչ այլ ինչ է, քան լինել արարված:


2. Այդ դեպքում Նա, ով արարված չի եղել, վեր է նաև մտադրությամբ դրսևորվածի ամբողջ ուժից, Նա՝ անտեսանելի է:

Եվ քանի որ Նա ամեն ինչ իր շուրջ տեսանելի է ստեղծել, ուրեմն Նա դրսևորվում է Իրեն շրջապատող բոլոր իրերի միջոցով, ամեն ինչի մեջ, և Նրա ցանկությունը կարտահայտվի ամենի մեջ, ինչ երբևիցէ ստեղծվել է:

Եվ դու, իմ որդի Թաթ, նախ և առաջ աղոթիր մեր Աստծուն և Հորը, Մեկին-և-Միակին, որից դուրս է եկել Միակը*, որպեսզի ցույց տա քեզ Նրա ողորմածությունը, և դու հնարավորություն ունենաս տիրապետել այդքան հզոր Աստծո միտքը հասկանալու ուժին, մեն-միակ ճառագայթը Նրա, որպեսզի ճառագի և շողա նոր գիտակցությունը: Քանզի միտքն է միայն “տեսնում" Անտեսանելին, ինքը գտնվելով անտեսանելիի մեջ:

Եվ եթե դու, Թաթ, ձեռք բերես այդ ուժը, Նա տեսանելի կդառնա քո մտավոր աչքերին: Քանզի Աստված ժլատ չի ոչնչում, այլ դրսևորում է Իրեն ամբողջ աշխարհի մեջ:

Դու ունես ուժ՝ ընկալել մտքերը, ունակություն՝ տեսնել նրանք, պահել նրանց սեփական “ձեռքերում” և ուշադիր նայել Աստծո Պատկերին**: Բայց եթե նույնիսկ քո մեջ ամփոփվածը տեսանելի չէ քեզ համար, ուրեմն այդ դեպքում ինչպե՞ս Նա ինքը, գտնվելով քո մեջ, կկարողանա արտահայտվել քեզ համար արտաքին աչքերիդ միջոցով:


3. Բայց եթե դու ցանկանում ես “տեսնել” Նրան, մտածիր Արևի շարժման մասին, Լուսնի շարժման մասին, մտածիր աստղերի կարգի մասին: Ո՞վ է ուրեմն այն Միակը, որը հետևում է կարգին: Քանզի ամեն կարգ պետք է ունենա տեղով և քանակությամբ նշանակված իր սահմանները:

Արևը՝ մեծագույն աստվածն է երկնքի բոլոր աստվածների մեջ, երկնային բոլոր աստվածները նրան արքա և ուսուցիչ են անվանում: Եվ նա, այդքան մեծ, մեծ երկրից և օվկիանից, հանդուրժում է իր վրա շրջապտույտն ավելի փոքր աստղերի, քան ինքը: Ու՞մ առջև ունեցած հարգանքից, ու՞մ առջև ունեցած վախից է նա, որդյակս, անում այդ:

Նման չեն, հավասար չեն աստղերի համար երկնքում նախասահմանված ուղիները: Ո՞վ է այդ դեպքում Նա, ով նախասահմանել է, թե ինչպես նրանք գոյատևեն ու շարժվեն:


4. Արջը պտտվում է իր շուրջ և ձգում է իր հետևից ամբողջ տիեզերքը: Ո՞վ է այդ զենքի տերը: Ո՞վ է Նա, որ հիմնել է ծովի սահմանները: Ո՞վ է Նա, որ ցույց է տվել հողին իր տեղը:

Քանզի, Թաթ, գոյություն ունի մեկը, ով է Արարիչն ու Տերը շուրջն ամեն ինչի: Չի կարող լինել այպիսի թիվ, տեղ և չափ, որոնք կարող էին պահպանվել առանց նրա, ով ստեղծել է նրանց: Եվ չկա այնպիսի կարգ, որ երբևիցէ ստեղծվել է, որի մեջ բավարար չի տեղը և բավարար չի չափը: Ավելին, նույնիսկ քաոսը գոյություն չունի առանց տիրոջ, որդիս: Եվ եթե անկարգն ինչ-որ չափով ստեղծում է ինչ-որ բան, դա չի նշանակում, որ դրանով նա բռնեց կարգի տիրոջ ճանապարհը, նա արժանի չէ լինել տեր, որն իր համար կարգ չի նախասահմանել:


5. Եթե դու հնարավորություն ունենայիր ունենալ թևեր, որպեսզի սավառնես օդում երկնքի և երկրի միջև, որպեսզի դիտես հողի պնդությունը, ծովի հոսունությունը (նրա հոսանքների նրբությունը), օդի լայնածավալությունը, կրակի արագությունն ու նրբությունը, աստղերի շարժումը, երկնքի պտույտի արագությունն այդ ամենի շու՜րջ:

Միայն ամենաօրհնյալ հայացքը, զավակս, կարող էր տեսնել այդ ամենը միասնական հպատակության մեջ՝ անշարժը շարժման մեջ և չարտահայտվողը, ստեղծված տեսանելիով; ինչես ստեղծված է այդ կարգը տիեզերքից, այնպես էլ տիեզերքը, որը մենք տեսնում ենք՝ կարգ է:


6. Եթե դու կարողանայիր տեսնե՜լ Նրան միջից այն ամենի, ինչը ենթակա է մահվան***, ինչպես երկրի վրա, այնպես էլ խորքերում****; խորհիր ուրեմն, որդիս, մարդու մասին, որը ստեղծվում և կրվում է արգանդում, այդ գաղտնի արվեստը Նրա, ով նրան տալիս է իսկական և աստվածային Մարդու***** պատկերի ձևը:

Ո՞վ է ուրեմն Նա, ով այդքան մանրակրկիտ նախագծել ու հաստատել է ակնախոռոչների տեղն ու չափերը; Նա, ով առանձնացրել է դեմքի վրա քթանցքները, ականջախոռոչները; Նա, ով բացել է բերանի գծերը; Նա, ով փորել է երակների առվակները; Նա, ով ամրացրել է ոսկորները; Նա, ով մարմինը պատել է կաշվով; Նա, ով բաժանել է մատները և համակցել է միացումները; Նա, ով լայնացրել է ոտնաթաթերի չափը, քայլելու համար; Նա, ով փորել է ծորանները; Նա, ով տեղադրել է փայծաղը; Նա, ով սրտին բուրգի տեսք է տվել; Նա, ով կողոսկրները միացրել է իրար; Նա, ով լյարդին ծավալ է տվել; Նա, ով թոքերը ստեղծել է երկու սպունգի նման; Նա, ով ստամոքսն այդքան ձգողական է ստեղծել; Նա, ով տեսանելի է ստեղծել առավել հարգարժան մասերը, այն դեպքում երբ ավելի քիչ հարգարժանները թաքցրել է հայացքից:


7. Հիշիր, թե որքան արվեստ է ներդրված մեկ նյութի մեջ, որքան աշխատանք է դրված մեն-միակ գծագրի համար, և ամենը լիքն է գեղեցկությամբ, ամեն ինչ կատարյալ համաչափության մեջ է ու նաև կատարելապես բազմազա՛ն: Ո՞վ է ուրեմն այդ ամենը ստեղծել: Ինչպիսի՞ մայր, ինչպիսի՞ հայր, բացի իրենից՝ աներևույթ Աստծոց, ո՞վ է ուրեմն ստեղծել բոլոր առարկաներն Իր Կամքով:


8. Եվ չի ասի ոչ ոք, որ արձանը կամ կտավը հայտնվել է առանց քանդակագործի կամ առանց նկարչի: Եվ ուրեմն ինչպե՞ս կարող է այդպիսի մակարդակի և որակի աշխատանքը գոյություն ունենալ առանց Արարչի գոյության: Կուրության ինչպիսի՜ գագաթնակետ և որքա՜ն խորը տգիտություն: Տե՛ս ուրեմն, որդի իմ Թաթ, մի՛ զրկիր արարումներն իրենց Արարչից:

Ավելին, իր մեծության մեջ Նա գերազանցում է բոլոր անուններն ու անվանումները; այդքան մե՛ծ է Նա՝ ամենայն գոյի Հայրը:

Քանզի Նա՝ Միակն է և Մեկը Միայն; և Նրա գործն է՝ լինել հայրն ամենի:


9. Այսպիսով, եթե դու համարձակվես հարցնել ինձ, ուրեմն կասեմ, որ Նրա էությունն ինքը բեղմնավորում է բոլոր իրերը և ծնում է նրանց******:

Եվ քանի որ առանց արարչի անհնար է ինչ-որ բանի լինելը, ուրեմն ո՞վ է, եթե ոչ Նա, ստեղծել ամեն ինչ և երկնքում, և օդի մեջ, և երկրի վրա, և խորքերում, և ամբողջ տիեզերքում, և ամենի մեջ, ինչը կա և չկա ոչ մի տեղ: Քանզի գոյություն չունի ամբողջ աշխարհում ոչ մի բան, ինչ Նա Ինքը չէ:

Նա Ինքն Իրենով հանդիսանում է թե այն, ինչ գոյություն ունի, և թե այն, ինչ գոյություն չունի: Գոյություն ունեցող իրերը ստեղծված են դրսևորված Իրենով; Նա թաքցնում է Իր մեջ այն, ինչ գոյություն չունի:


10. Նա՝ Աստված է բոլոր անուններից բարձր և դուրս: Նա՝ աներևույթն է, Նա՝ բարձրագույն աստիճանի դրսևորվածն է: Նա Այն է, ում միայն միտքը կարող է տեսնել: Նա բացահայտվում է նաև աչքերին: Նա չունի մարմին և ունի բազում մարմիններ, և ավելին, Նա ամեն մարմնի մեջ է:

Եվ գոյություն չունի ոչինչ, ինչը չէր լինի Նա: Քանզի ամենը՝ Նա է և Նա ամեն ինչ է: Այդ պատճառով Նա տիրապետում է բոլոր անուններին, որոնց մեջ ամփոփված է Հոր էությունը: Եվ այդ պատճառով էլ Նա Ինքը չունի ոչ մի անուն, քանզի Նա՝ Հայրն է բոլոր անունների:

Ո՞վ ուրեմն կարող է երգել փառք Քեզ կամ Քո մասին:

Ու՞ր ուրեմն պետք է թեքի իր հայացքը նա, ով կփառաբանի Քեզ, - վե՞ր, վա՞ր, նե՞րս, դու՞րս:

Եվ չկա մի տեղ, մի ճանապարհ Քեզանից դուրս, ոչ մի իր նրանցից, որոնք գոյություն ունեն:

Ամեն ինչ գոյություն ունի Քո մեջ; ամեն ինչ ծագել է Քեզանից, ո՜վ Դու, տվող ամեն ինչ և չվերցնող ոչինչ, քանզի Քեզ է պատկանում ամեն ինչ և չկա ոչինչ, ինչ Դու չէիր ունենա:


11. Եվ ե՞րբ, ո՜վ Հայր, կերգեմ ես Քո հիմնը: Ոչ ոք չի կարող հասկանալ Քո ժամանակն ու ժամը:

Ինչի՞ համար ուրեմն ես Քեզ հիմն կերգեմ: Քո ստեղծած իրերի՞ պատճառով, թե՞ Քո չստեղծած իրերի: Նրանց պատճառով, որոնք Դու տեսանելի՞ ես ստեղծել, թե՞ նրանց, որոնք Դու թաքցրել ես:

Եվ ինչպե՞ս ես Քո հիմնը երգեմ: Այնպես, ասես Քո մասնի՞կն եմ ես: Ասես թե Քո մեջ կա իմ ինքնության մա՞սը: Թե՞ իբր ես մի այլ բան եմ:

Քանզի Դու ամենն ես, ինչ ես կարող եմ լինել; Դու ամենն ես, ինչ ես կարող եմ սարքել; Դու՝ ամենն ես, ինչի մասին ես կարող եմ խոսել:

Քանզի Դու ամենն ես, և չկա այլևս ոչինչ, ինչի մեջ Դու կարող էիր լինել: Դու կաս ամենում, ինչը գոյություն ունի, - Միտք, երբ Դու մտածում ես, Հայր, երբ Դու արարում ես, Աստված, երբ Դու տալիս ես էներգիա և Բարիք, Արարիչ և Ողորմյալ ամենայն գոյի համար:

(Քանզի նյութի փոքրագույն մասնիկներից ստեղծված է օդը, նրա փոքրագույն մասնիկներից ստեղծված է հոգին, հոգուց՝ միտքը, իսկ մտքից՝ Աստված: )




ՎԵՐՋ


- - - - - - -
* Ենթադրաբար, Տեսանելի Աստված:
** Մտահասանելի տիեզերքը:
*** Որպես հակադրություն աշխարհի անմահ կարգուկանոնի:
**** Ամենայն հավանականությամբ նկատի ունի ջուրը:
***** Երկնային մարդը “Պոյմանդրոս” տրակտատից; մարդը՝ պատկերն է այն Մարդու, կամ Լոգոս, կամ Աստծո Պատկերը:
****** Աստվածային Ծնողի արական և իգական էներգիաները:

Sambitbaba
15.02.2019, 01:11
56046


ԱՍՏԾՈ ՄԵՋ Է ԱՄՓՈՓՎԱԾ ԱՄԲՈՂՋ ԲԱՐԻՆ,
ԵՎ ՈՒՐԻՇ ՈՉ ՄԻ ՏԵՂ


(Text; P. 48-53: Pat. 14a-15a)



1. Բարին, ո՜վ Ասքլեպիոս, ամփոփված չէ որևէ այլ բանում, այլ միայն և միայն Աստծո մեջ: Ավելին, Բարին՝ միշտ հենց Ինքն Աստված է:

Եթե չլիներ այդպես, ուրեմն Բարին պետք է լիներ մի էություն, որից ծագում է յուրաքանչյուր տեսակի շարժում, իսկ ինքն ազատ է այդ շարժումից (չնայած ոչինչ դրանից ազատագրվել չի կարող), իր շուրջ էներգիա պարունակողից, հանգստի մեջ գտնվողից, ոչ չափազանց փոքրից, ոչ չափազանց մեծից, բայց միշտ բավարարաչափից: Չնայած մեկն է Նա, բայց աղբյուրն է ամենի: Քանզի այն, ինչն ամեն ինչ ապահովում է ամենով, ինքը Բարին է: Երբ Ես ասում եմ, որ ամբողջովին ապահովում է ամեն ինչ, ուրեմն դա միշտ Բարօրությունն է: Եվ պատկանում է դա Աստծոն, և ուրիշ ոչ ոքի:

Քանզի կարիք չունի Նա որևէ բանի, այնպես ինչպես, ցանկանալով ինչ-որ բան, Նա չարիք կդառնար; չկա այն, ինչի հանդեպ Նա կբռնկվեր սիրով, չկա ոչինչ, ինչ չէր ենթարկվի Նրան և ինչից Նա կհամակվեր զայրույթով; չկա ոչինչ ավելի իմաստուն, ինչին Նա կնախանձեր:


2. Բայց եթե այդ ամենը գոյություն չունի հենց Նրա մեջ, ուրեմն ի՞նչ է Նրան թողնված, բացի Բարին:

Եվ չարի նշույլ անգամ չպետք է գտնվի այդպիսի վերազանցական Էության մեջ, այդպես էլ ուրիշ ոչ ոքի մեջ անհնար է Բարին գտնել:

Հատկությունների ամբողջ բազմազանությունը գոյություն ունի մնացած ամեն ինչում, - և փոքրի մեջ և մեծի, և ամեն մեկի մեջ առանձին-առանձին, և այն կենդանի արարածների մեջ, որոնք ավելի մեծ են, քան մնացած բոլորը, և ավելի հզոր նրանցից:

Քանի որ բոլորին հրամայված է ծնվել տառապանքներով լի աշխարհում, ուրեմն հենց նրանք էլ իրենց մեջ տառապանք են կրում: Բայց որտեղ գոյություն ունի տառապանք, այնտեղ արդեն Բարուն տեղ չկա; իսկ որտեղ առկա է Բարին, այնտեղ իսկական տառապանք չկա: Քանզի որտեղ ցերեկն է, այնտեղ գիշեր չկա, բայց որտեղ գիշերն է, այնտեղ չկա ցերեկ:

Բարին երբեք չի լինի ծնունդ առածի մեջ, այլ միայն չծնվածի:

Բայց տեսնելով, որ բաժանված ամեն ինչի նվիրատրվել է նյութ, այդպես էլ բաժանվել է նաև Բարին:

Եվ այդ կերպ Տիեզերքը դարձավ Բարի; բայց Բարի է նա այնքանով, որովհետև ստեղծում է արարածներ, բայց մնացած ամենում նա Բարի չէ: Քանզի նա ենթակա է տառապելու և ստեղծում է արարածներ, որոնք նույնպես ընդունակ են տառապել:


3. Անհրաժեշտ է արժանացնել ուշարդության, որ մարդու մեջ բարու և չարի առկայությունը սահմանվում է համեմատության մեջ; քանզի այն, ինչ վատ չէ՝ բարի է, իսկ բարին՝ ոչ այլ ինչ է, քան նվազագույն չարիք:

Եվ չի կարող այստեղ լինել բարի՝ կատարելապես մաքուր չարից, քանի որ այստեղ բարին նսեմացված է չարի կողմից. և, լինելով նսեմացված, այն այլևս չի մնում բարի; իսկ, չմնալով այդպիսին, փոխակերպվում է չարի:

Եվ միայն Աստծո մեջ գոյություն ունի Բարին կամ, ավելի ճիշտ, Բարին՝ հենց ինքն է Աստված:

Ահա այդ պատճառով, Ասքլեպիոս, Բարու անունն է միայն գտնվում մարդկանց մեջ, իսկ բուն էությունը նրա նրանց մեջ չկա, քանզի երբեք այդ չի կարող լինել:

Քանզի և ոչ մի մարմին չի կարող իր մեջ ամփոփել Նրան, չէ՞ որ մարմինը բոլոր կողմերից սահմանափակված է չարով, ջանքերով, ցավով, կրքերով ու տառապանքներով, սխալներով և մոլորություններով:

Եվ մեծագույն արատն ամենի, Ասքլեպիոս, այն է, որ վերևում թվարկածներից ամեն մեկն այստեղ՝ մտովի մեծագույն բարիք է համարվում:

Բայց չարիքներից առավելը՝ որկրամոլությունն է; այդ արատն իր հետևից բերում է մնացած բոլորի շարանը, այն ստիպում է ձեզ երես թեքել Աստծոց:


4. Եվ ես, իմ կողմից, իմ երատիքն եմ հայտնում Աստծոն այն բանի համար, որ Նա իմ գիտակցության մեջ Գնոզիս է ներդրել Բարու մասին, որը չի կարող գոյություն ունենալ աշխարհում (Տիեզերքում): Քանզի աշխարհն այդ իրենից չարիքի “լիություն”* է ներկայացնում, իսկ Աստված բաղկացած է Բարուց, իսկ Բարին՝ Աստծոց:

Սքանչելիի առավելությունները շրջապատված են այդ նույն էությամբ (Բարով): Բացի այդ, նրանք թվում են առավել մաքուր, չափազանց չխառնված: Ընդ որում հենց նրանք իրենք էլ Նրա էությունն են:

Կարելի է համարձակվել ասել, Ասքլեպիոս, որ Աստվածային էությունը (եթե Նա ունի էություն)՝ Գեղեցիկն է: Գեղեցիկը, բացի այդ, - Բարի է նաև:

Գոյություն չունի Բարի, որը ծագում է աշխարհի իրերից: Քանզի հայացքի առջև կանգնող բոլոր առարկաները, - դրանք ընդամենն առարկաների պատկերներն են, այսպես ասած, ուրվագծերը; այն ժամանակ երբ նրանք, որոնց հայացքը չի հանդիպում, իրականություն են, հատկապես Գեղեցիկի և Բարու էությունները:

Ճիշտ այնպես, ինչպես աչքը չի կարող տեսնել Աստծոն, այդպես էլ չի կարելի տեսնել Գեղեցիկն ու Բարին: Քանզի նրանք՝ Աստծո բաղկացուցիչ մասերն են, նվիրված միայն նրան, նվիրված սիրեցյալներ, որոնց սիրահարված է Ինքն Աստված կամ նրանք են սիրահարված Նրան:


5. Եթե դու ի վիճակի ես հասանել, ուրեմն կհասանես, որ Գեղեցիկն ու Բարին, գերազանցելով Լույսին, ստեղծված են ավելի լուսավոր, քան Լույսն Աստվածային: Այդ Գեղեցկությունը՝ վեր է ամեն համեմատությունից, Բարին՝ անկրկնօրինակելի է, ինչպես և Ինքն Աստված:

Հենց որ դու հասանես Աստծոն, կհասանես նաև Գեղեցիկն ու Բարին: Քանզի նրանք չեն կարող միասնական լինել ոչնչի հետ, ինչն ապրում է, որովհետև նրանք անբաժան են Աստծոց:
Փնտրու՞մ ես դու արդյոք Աստծոն, նշանակում է, նաև Գեղեցիկն ես փնտրում: Եվ միակ ճանապարհն է դեպի այդ տանում՝ Գնոզիսի հետ միասնացած Նվիրվածությունը:


6. Այսպիսով, միայն նրանք, ովքեր չեն տեսել ու չեն անցել Նվիրվածության Ուղով, կհամարձակվեն մարդուն անվանել գեղեցիկ ու բարի, չնայած նրանց տեսիլքներում անգամ տրված չի եղել տեսնել գոնե մասը նրա, ինչն անվանվում է Բարի, այլ պարուրված են նրանք չարի բոլոր տեսակներով և այդ պատճառով մտածում են, որ չարը՝ բարի է; հետևաբար նաև չեն դադարում օգտվել նրանից, նույնիսկ սարսափում են, որ մի օր կզրկվեն նրանից, ահա և լարում են բոլոր ջիղերն իրենց ոչ միայն պահպանելով, այլև բազմապատկելով չարը:

Ահա թե որպիսին են իրերը, որոնք մարդիկ բարի և գեղեցիկ են անվանում, Ասքլեպիոս, - իրեր, որոնցից մենք ոչ կարող ենք խուսափել, ոչ ատել: Բայց գլխավոր դժվարությունն այն է, որ մենք ունենք նրանց կարիքը և առանց նրանց ապրել չենք կարող:



ՎԵՐՋ


- - - - - - - -
* Կամ պլերոմա: Աշխարհը՝ Չարի պլերոմա է, բայց “Աստված”՝ Բարիքի պլերոմա:

Sambitbaba
05.03.2019, 09:00
56051

ՄԵԾԱԳՈՒՅՆ ՉԱՐԻՔԸ
ՄԱՐԴԿԱՆՑ ՀԱՄԱՐ՝ ԱՍՏԾՈՑ
ԱՆՏԵՂՅԱԿ ԼԻՆԵԼՆ Է

(Text: P. 54, 55; Pat. 18a)



1. Ու՞ր ես գնում դու, հարբած, գինովցած մաքուր տգիտությամբ, չէ՞ որ դու նույնիսկ չես կարող կրել նրան, այնպես ինչպես արդեն դուրս ես ժայթքել նրան:
Կանգ առ ուրեմն, դարձիր զգաստ, ուշադիր նայիր վեր սրտիդ իսկական աչքերո՛վ: Եվ եթե դու այլևս չես կարող ամենը, միևնույն է, դու նա ես, ով ծայրահեղ դեպքում, կկարողանա՛ր ինչ-որ բան:

Քանզի չարը տգիտության համակել է ամբողջ երկիրը և ողողել է մարմնի մեջ բանտարկված հոգին, չթողնելով նրան հասնել Փրկության նավահանգստի մատույցին ցանկացած:


2. Մի թողնեք ուրեմն, որ կատաղի հեղեղը տանի ձեզ հեռու, բայց, օգտագործելով դեպի ափ տանող հոսանքը, դուք ընտրյալներդ, ուղևորվեք դեպի Փրկության նավահանգիստ և, պատսպարվելով այնտեղ, փնտրեք այն միակին, որը կբռներ ձեր ձեռքը և կտաներ դեպի Իմացության դարպասները:

Եվ փայլում է այնտեղ մաքուր Լույսը, ամենայն մթից մաքրված; չկա այնտեղ ոչ մի արբեցյալ հոգի, այլ զգաստ են նրանք բոլորը և աչքերով իրենց սրտի ուշադիր նայում են Նրան, ով ցանկացավ լինել տեսնված:

Չկա ոչ ականջ, որ լսել է Նրան, ոչ աչք, որ կարողացել է տեսնել Նրան, ոչ լեզու, որ խոսի Նրա մասին, այլ միայն միտք և սիրտ:

Բայց նախ դու պետք է պոկես հագուստը, որ հագել ես քեզ վրա, - տգիտության սարդոստայնը, հումքը չարի համար, շղթաները շվայտացման, զրահը մթի, ապրող մահը, որն զգում է դիակը, գերեզմանը, որը կրում ես քեզ հետ, քո տանը բնակվող թալանչուն, որն ատում է քեզ քեզ պատկանող իրերի պատճառով, և քո դեմ ոճրագործ ծրագրեր է մշակում:


3. Ադպիսին են ատելի հագուստները, որ կրում ես դու, - նրանք խեղդում են քեզ և պահում են քեզ իրենց ներքո, նրա համար միայն, որ դու չնայես ուշադիր վեր և, տեսնելով այնտեղ բնակվող Ճշմարտության և Բարու Գեղեցկությունը, չատես իրենց չարը, տեսնելով և հայտնաբերելով դավադրությունը, որը նրանք կազմակերպում են քո դեմ և դատարկությունը զգացումների, որոնք իրական են թվում:

Դրա համար նրանք փորձում են ճզմել քեզ նյութով և լցնեք քեզ զզվելի ցանկություններով, որպեսզի չկարողանաս դու լսել այն բաների մասին, որոնց մասին քեզ հարկ էր լսել, և տեսնել այն, ինչ քեզ տեսնել էր պետք:



ՎԵՐՋ

Sambitbaba
13.03.2019, 16:53
56061

ԱՐԱՐԱԾՆԵՐԻՑ ԵՎ ՈՉ ՄԵԿԸ ՉԻ ՎԱԽՃԱՆՎՈՒՄ,
ԲԱՅՑ ՄՈԼՈՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ ՄԱՐԴԻԿ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԱՆՎԱՆՈՒՄ ԵՆ
ՔԱՅՔԱՅՈՒՄ ԵՎ ՄԱՀ


ԹՈԹԻՑ՝ ԹԱԹԻՆ

(Text: 56-59; Pat. 48a, 48b)



1. ԹՈԹ. – Այժմ, որդիս, մենք պետք է խոսենք Հոգու և Մարմնի վերաբերյալ; թե ինչպես է, որ Հոգին անմահ է և որտեղից է նրա ակտիվությունը Մարմնի ստեղծման և քայքայման ընթացքում:

Քանզի գոյություն չունի մահ գոյություն ունեցող որևէ բանի համար; այդ բառը կամ չունի իմաստ, կամ, դեն նետելով “մահ” բառը, փոխարինել է պետք այն “անմահ” բառով, այսինքն՝ Հավերժ:

Բայց մահը՝ ոչնչացում է, իսկ Տիեզերքում ոչինչ չի ոչնչանում: Եվ եթե Տիեզերքը՝ դա երկրորդ Աստված է, կյանք, որը չի կարող մեռնել, ուրեմն չի կարող պատահել, որ այդ անմահ կյանքի մի ինչ-որ մասնիկ մահանա, իսկ առավել ևս՝ մարդը, մտածող արարածը:


2. Քանզի, հիրավի, առաջինն ամենայն գոյից, հավերժականն ու կանգնածը բոլոր ծնունդների հետևում՝ Աստված է, Տիեզերքի Արարիչը: Երկրորդը, “Նրա կերպ և նմանությամբ”, Տիեզերքն է, ծնված Նրանից, սնուցված և խնամված Նրանով, ստեղծված անմահ, քանի որ նրա Տերը, հավերժ ապրող, հավերժ ազատ է մահից:

Բայց նա, ով անմահ է, տարբերվում է Հավերժից; որովհրտև Նա լույս աշխարհ չի բերվել ինչ-որ մեկի կողմից, իսկ եթե նույնիսկ բերվել է, ուրեմն ոչ թե ծնել է Ինքն Իրեն, այլ ծնում է Իրեն հավերժ:

Հավերժի համար ամբողջ իմաստը՝ իր հավերժությունն է: Հայրը հավերժ է Ինքնին, իսկ Տիեզերքը հավերժական և անմահ է դարձել Հոր պատճառով:


3. Տիեզերքին ենթակա նյութից (կարգուկանոնից)* Հայրը ստեղծեց տիեզերական մարմինները, ծեփելով նյութը, ստեղծեց նրանց շրջանաձև՝ պարուրեց նրանց կյանքով, - իր էությամբ շրջանն անմահ է, և դա նյութականությանը հավերժացնում է:

Բայց Նա, Հայրը, լի Իր գաղափարներով, ցանեց կյանքեր շրջանի մեջ և փակեց նրանց այնտեղ, ինչպես քարանձավում, ցանկալով կարգավորել կենդանի տեսակներից ամեն մեկի կյանքը:

Այդպես Նա ամբողջ տիեզերական մարմնի մեջ ներդրեց անմահությունը, որպեսզի նյութը չկարողանա բաժանել իրեն մարմնի կազմությունից և այդպիսով ինքն իր մեջ մասնատվել սկզբնական քաոսի:

Քանզի նյութը, որդիս, դեռևս չմարմնավորված, գտնվում էր քաոսի մեջ: Եվ մնացել է դեռևս նրա մեջ քաոսի բնույթը, շրջապատող մնացած փոքր կյանքերը, որպես տարբերություն մեծ, այսինքն երկնային մարմինների կյանքերի կամ կենդանիների, - դա է մեծացումն-ու-փոքրացումը, որը մարդիկ անվանում են մահ:


4. Այդ քաոսը տարածված է երկրային արարածների միջև: Քանզի երկնային կյանքերի մարմինները պահպանում են Հոր կողմից իրենց որպես օրենք սահմանած կարգը: Իսկ նրանցից ամեն մեկի վերադարձով իր նախկին տեղը, այդ կարգը մնում է անխախտ, առանց քայքայվելու:

Այսպիսով, երկրի վրա մարմինների “վերականգնումն” ուղղակի կառուցվածք է, այն ժամանակ երբ քայքայումը նրանց դարձնում է մարմիններ, որոնք երբեք չեն կարող քայքայվել, այլ կերպ ասած, դրանք մարմիններ են, որոնք մահ չեն ճանաչում: Այդպիսով, ծագում է զգացմունքների դադար, այլ ոչ մարմնի կորուստ:


5. Այժմ երրորդ կյանքը՝ Մարդ, ստեղծված Տիեզերքի պատկերով, ունեցող դատողություն, միտք, Հոր կամքով ավելի, քան որևէ այլ երկրային կյանք, - ոչ միայն զգացմունքի միջոցով է նա կապված երկրորդ Հոր հետ, այլև հասկացում ունի առաջինի մասին: Մեկը նրա համար ճանաչելի է որպես մարմին, իսկ երկրորդն ընկալվում է որպես անմարմնական մի բան և որպես Բարի Միտք:

ԹԱԹ. – Նշանակում է, այս կյանքը չի՞ վախճանվում:

ԹՈԹ. – Կամա՛ց, որդիս, և հասանիր, որ կա Աստված, կա Տիեզերք, ճանաչիր, թե ինչ է կյանքը, որը չի կարող մահանալ, և որ կա կյանք, ենթակա քայքայման: Այո, հասանիր, որ Տիեզերքը ծագել է Աստծոց և Աստծո մեջ: Բայց Մարդը՝ Տիեզերքից և Տիեզերքի մեջ:

Աղբյուրը և սահմանը, և հիմնավորումն ամենի՝ է Աստված:



ՎԵՐՋ

- - - - - - -
* Այստեղ և մինչև նախադասության վերջը տեքստը բավականին վնասված է և բարդ է ըմբռնվում: Հավանաբար նկատի է առնվում ամբողջ Տիեզերակարգը կամ, որպես նախանյութ, Մատերիա Լյուսիդան (Լուսատու Մարմին):

Sambitbaba
19.03.2019, 22:09
56064

ՄՏՔԻ ԵՎ ԶԳԱՑՄՈՒՆՔԻ ՄԱՍԻՆ

ԳԵՂԵՑԻԿԸ ԵՎ ԲԱՐԻՆ ՄԻԱՅՆ ԱՍՏԾՈ
ՄԵՋ Է ԵՎ ՈՒՐԻՇ ՈՉ ՄԻ ՏԵՂ

(Text: P. 60-67; Pat. 14, 15)


1. Երեկ, Ասքլեպիոս, ես Կատարյալ Քարոզը (Լոգոս) տվեցի; իսկ այսօր տեղին է, որ, որպես քայլ հաջորդ, մանրակրկիտ անցնենք Քարոզը Զգացմունքի մասին:

Այժմ զգացմունքն ու միտքը թվում են այդքան տարբեր, քանի որ առաջինն առընչվում է նյութի հետ, իսկ երկրորդն՝ էության: Բայց ինձ այդ ամենը միասնական է թվում և զուրկ տարբերություններից, ես նկատի ունեմ՝ մարդկանց մեջ: Այլ կենդանի արարածների մեջ զգացմունքները միասնական են բնույթի հետ, իսկ մարդկանց մոտ բնույթի հետ միասնական է միտքը:

Այժմ միտքն այնքան է տարբերվում մտածողությունից, որքան Աստված տարբերվում է աստվածայնությունից: Քանզի աստվածայնությունն ինքը ծագել է Աստծոց, իսկ մտքից՝ մտածողությունը, որը քույրն է խոսքի (լոգոս), և նրանք գործիքներ են մեկը մյուսի համար: Քանզի ոչ խոսքը (լոգոս) կհնչի առանց մտքի, ոչ էլ միտքը կդրսևորվի առանց խոսքի:


2. Եվ ուրեմն, մարդու մեջ միտքն ու զգացմունքը հոսում են միասին, ասես միահյուսված լինեն իրար հետ: Քանզի առանց զգացմունք չի կարելի մտածել, իսկ առանց մտածելու՝ զգալ:

Բայց հնարավոր է, ասում են, նաև մտածել ինչ-որ բանի մասին առանց այն զգալու, ինչպես տարբեր պատկերներ տեսնելը երազի մեջ: Ըստ իս, գործունեության այդ երկու տեսակները տեղի են ուենում նաև երազներ տեսնելու ընթացքում, իսկ զգացմունքն ուղղակի քնի վիճակից արթնության վիճակ է անցնում:

Քանի որ մարդ բաժանված է հոգու և մարմնի, միայն այդ երկու կողմերի զգացմունքների միասնության պահին նրա միտքը, մտածված բանականությամբ, ձեռք է բերում իր հնչողությունը:


3. Չէ՞ որ հենց բանականությունն է այն, ինչը մտահղանում է բոլոր մտքերը՝ բարի մտքերը, եթե դրանք Աստծոց ստացած սերմեր են, և նրանց հակադրությունը, եթե դրանք ստանում ես դիվական գիտակցություններից մեկից: Չկա տիեզերքի մի մաս, որն ազատ է դևերից, որոնք ներթափանցում են ներսն այն դևերի, որոք լուսավորված են Աստվածային Լույսով*, և գցում են նրանց մեջ իրենց սեփական էներգիայի սերմերը:

Եվ միտքն ընկալում է այդ կերպով գցված ամուսնական դավաճանության, սպանության, սրբապղծության, անբարեպաշտության սերմերը, որոնք, խեղդելով, մարդուն գցում են անդունդը; ահա դրանք են չար դևերի աշխատանքով հրահրված արարքները:

- - - - - - -
* Կամ մարդու, իսկ ավելի ճիշտ, այդ մարդու Էգոյի:

Sambitbaba
19.03.2019, 22:16
4. Աստծո սերմերը, հիրավի, սակավաքանակ են, բայց մեծ, և սքանչելի են, և բարի՝ դրանք են բարեպաշտությունը, չափավորությունը և նվիրվածությունը: Նվիրվածությունը՝ Աստվածիմացություն է: Եվ նա, ով կճանաչի Աստծոն, լիացած բոլոր բարի գաղափարներով, մտածում է աստվածային մտքերով, և նրա մտածողությունը տարբեր է շատերի մտածողությունից:

Այդ պատճառով նրանք, ովքեր գնոստիկներ են*, շատերին դուր չեն գալիս, բայց նաև շատերը դուր չեն գալիս նրանց: Նրանց մասին մտածում են որպես խելագարների մասին, նրանց վրա ծիծաղում են**; նրանց արհամարհում և ատում են և նույնիսկ սպանում են երբեմն:

Բայց մենք արդեն ասել ենք***, որ չարը պետք է ապրի երկրի վրա, որտեղ գտնվում է նրա համար առավել համապատասխան վայրը: Եվ այդ տեղն է երկիրը, այլ ոչ Տիեզերքը, ինչպես, հնարավոր է, կցանկանար ինչ-որ մեկն ասել իր անազնիվ լեզվով:

Բայց նա, ով նվիրված է Աստծոն, կտանի բոլոր փորձությունները, քանզի մեկ անգամ արդեն ճանաչել է Գնոզիսը: Քանզի նման մեկի համար լավ է այն, ինչն ուրիշների համար և այլոց կողմից կարող է անվանվել վատ: Բայց ամենազարմանալին այն է, որ չէ՞ որ հենց միայն նա**** կարող է չարին ստիպել դառնալ բարի:


5. Բայց վերադառնամ Զգացմունքի մասին զրույցին: Այդ զգացմունքը, բաժանված մարդու ներքին մտքով, փաստորեն, հենց ինքն էլ ստեղծում է մարդուն: Բայց, ինչպես արդեն ասել եմ, ոչ ամեն մարդ է օգտվում մտքից; քանզի որոշ մարդիկ նյութապաշտ են, իսկ ուրիշները՝ հոգեպաշտ:
Քանզի նյութապաշտ մարդը, ինչպես ասացի, միասնական է չարի հետ և մտքերի սերմերը ստանում է դևերից; այն ժամանակ երբ հոգևոր մարդը միասնական է Բարու հետ և փրկված է Աստծով:

Ահա Աստված՝ ամենայն գոյի Արարիչը, և Իր արարման մեջ Նա ամենի ինչ առանց բացառության Իր կերպ է ստեղծել; բայց արարածները, քանի իրենց զարգացման միջոցով կդառնային բարի, դեռևս ստեղծագործ չէին:

Տիեզերական Ուղու Զարգացման այդ աշխատանքը, որը մի շարք փոխակերպումներից հետո ստեղծեց նրանց այնպիսին, ինչպիսին նրանք կան հիմա, - նրանցից ոմանց պղծեց չարով, իսկ մնացածին արարեց բարով մաքրված:

Եվ Տիեզերքը նույնպես, Ասքլեպիոս, ունի սեփական մտազգացմունքները, պատկանող բացառապես իրեն և տարբեր մարդկայինից; նրանք այնքան բազմատեսակ չեն, բայց նաև ավելի մաքուր են և պարզ:

- - - - - - -
* Իմացյալներ: Բառացիորեն, “նրանք, ովքեր գտնվում են Իմացության մեջ”:
** Տես Պլատոն, “Ֆեդր”, 249 d. իմաստություն սիրողին “մեծամասնությունն, իհարկե, կսկսի վերաբերվել… որպես խելագարի, - չէ՞ որ նրա կրքոտությունը մեծամասնությանը նկատելի չէ”:
*** Որոշ այլ քարոզներում:
**** Գնոզիս ունեցողը:

Sambitbaba
19.03.2019, 22:20
6. Տիեզերքի միակ մտազգացմունքն է բոլոր առարկաների ստեղծելը և նորից դրանք իր մեջ ընկղմելը, դրանով հանդիսանալով ասես թե Սեփական Կամքի Զենքը, կառուցված այնպես, որպեսզի իր ներս ստանա բոլոր սերմերը հենց Իրենից Աստծոց, պահպանել դրանք իր մեջ, ստեղծել ամեն արտահայտված բան, իսկ հետո, տրոհվելուց հետո, վերաստեղծել նորից; և այդպիսով, ինչպես Կյանքի Բարի Այգեպան, նա հետ է վերցնում ամենն, ինչ քայքայվում է, և վերադարձնում է վերանորոգված:

Եվ չկան այնպիսի բաներ, որոնց կյանք տրված չլինի; բայց միայն վերցնելով նրանց իր մեջ, նա նրանց կենդանի է դարձնում; նա միաժամանակ թե Կյանքի Տեղն է և թե նրա Ստեղծողը:


7. Նյութական մարմինները տարբեր կերպ են կառուցված: Նրանցից ոմանք հող են, ոմանք՝ ջուր, սրանք օդից են բաղկքցած, իսկ նրանք՝ կրակից:

Բայց նրանք բոլորը բարդ են, ոմանք ավելի են բարդ, քան մյուսները: Որքան ավելի ծանր, այնքան ավելի բարդ, որքան ավելի թեթև՝ այնքան ավելի քիչ բարդ:

Տիեզերական Ուղու Զարգացման աշխատանքի արագությունը ձևերի բազմազանություն է ծնում: Նրա հաճախակի Շնչառությունը մարմիններին նրանց որակներն է տալիս Միասնական Պլերոմայի*՝ Կյանքի Պլերոմայի հետ միասին:


8. Աստված՝ Տերն է Տիեզերքի: Տիեզերքը՝ տերն է իր մեջ գոյություն ունեցող ամենի: Եվ Տիեզերքը՝ Որդին է Աստծո, բայց Տիեզերքում գոյություն ունեցող ամեն ինչ գոյություն ունի շնորհիվ իրեն Տիեզերքի:

Եվ ճշմարիտ է Տիեզերքն անվանել Կարգ; քանզի այն կարգավորում է (կամ զարդարում է) ամեն ինչ ծնվող ամեն ինչի բազմազանությամբ, առանց կյանքի չթողնելով ոչինչ, անխոնջ գործունեությամբ, շարժման անհրաժեշտությամբ; իր էլեմենտների ներդաշնակությամբ և իր արարածների կարգ ու կանոնով:

Անհրաժեշտ է և պետք է անվանել նրան Կարգ:

Մտազգացմունքը ներթափանցում է բոլոր կենդանի արարածների մեջ, ներշնչվելով նրանց մեջ նրա կողմից, ով պարունակում է բոլոր նրանց; այն ժամանակ երբ Տիեզերքը ստանում է այն մեկ անգամ իր ծննդյան հետ մեկտեղ և պահպանում է այն որպես Աստծո տված նվեր:


- - - - - - -
* Պլերոմա – գնոստիցիզմի կենտրոնական հասկացություններից մեկը, որ նշանակում է աստվածային ամբողջականություն: Նոր Կտակարանում “ամբողջ Աստվածային ամբողջականությունը մարմնապես” բնակվում է Քրիստոսի մեջ: Մի շարք գնոստիկական գրերում Հիսուս անձամբ իրեն հայտարարում է որպես Պլերոմայի մեջ բնակվողի (օրինակ “Ճշմարտության Ավետարանը” Նագ-Համմադիի գրադարանից):

Sambitbaba
19.03.2019, 22:23
9. Բայց Աստված, ինչպես ոմանք են համարում, զուրկ չէ մտազգացմունքից: Այդպես սրբապղծորեն ասում են միայն սնահավատ մարդիկ:

Քանզի գոյություն ունեցող ամեն ինչ, Ասքլեպիոս, ամեն ինչ ամփոփված է Աստծո մեջ, կյանքի է կոչված Աստծով, ամեն ինչ կախված է Նրանից. և այն, ինչը գործում է մարմնի միջնորդությամբ, և այն, ինչը ստիպում է շարժվել այլ մարմիններին հոգու էության միջնորդությամբ; և այն, ինչը ստիպում է այլ էություններին ապրել ոգով, և այն, ինչը ներառնում է իր մեջ իրերը նրանց քայքայումից հետո:

Եվ հիրավի այդպես է; ավելին, ես կուզենայի ասել, որ Նա չի պարունակում այդ իրերը; բայց ես կասեմ ճշմարտությունը, որ հենց Նա Ինքն էլ հանդիսանում է այդ ամենը: Նա չի ստանում դրանք դրսից, այլ արտադրում է դրանք Իրենից:

Ահա սա է Աստվածային մտազգացմունքը՝ հավերժ շարժել գոյություն ունեցող ամեն բան: Եվ երբեք չի գա ժամանակ, երբ գոյի ամենափոքրիկ մասնիկ անգամ կդադարի իր զարգացումը, շարժումը: Եվ երբ ես ասում եմ “գոյի ամենափոքրիկ մասնիկ”, ես նկատի ունեմ մասնիկն Աստծո: Քանզի գոյություն ունեցող ամեն ինչ՝ Աստծո մեջ է, ուրեմն չկա ոչինչ, ինչը գոյություն կունենար առանց Նրա, այնպես ինչպես Նա էլ որևէ բանից դուրս գոյություն չունի:


10. Բոլոր այս դրույթները պետք է պատկերանան քեզ որպես ճշմարտություն, Ասքլեպիոս, եթե դու ամեն ինչ ճիշտ ես հասկանում: Բայց եթե չես հասկանում, ուրեմն այս ամենին չես հավատա:
Հասկանալ նշանակում է հավատալ, իսկ չհավատալ նշանակում է չհասկանալ:
Իմ խոսքը (լոգոս) հառնեց քո առջև Ճշմարտության մասին վկայելու համար: Միտքն օժտված է հզորությամբ, և երբ նա խոսքով առաջնորդվում է դեպի ոմն որոշակի նպատակ, այդ ժամանակ նա ունի ուժ հառնել քո առջև*, որպեսզի վկայի Ճշմարտության մասին:

Եվ խորհելով այս բոլոր երևույթների վրա և գտնելով դրանք համահունչ նրանց հետ, որոնք արդեն բացատրվել էին գիտակցությամբ, միայն այժմ նա** հավատաց և հանգիստ գտավ Սքանչելի Հավատի մեջ:

Նրանց համար, որոնք Աստծո բարի մտադրությամբ հասկանում են ամենն, ինչ ասվեց վերևում, այն, հավանաբար, արժանի է վստահության: Բայց նրանց համար, որոնք չհասկացան ամբողջ այս ասվածը, - անհավանական է:

Ահա այն, ինչ ես ցանկանում էի ասել քեզ մտքի-և-զգացմունքի մասին:



ՎԵՐՋ

- - - - - - -
* Այսինքն, ենթադրաբար, Գնոզիսի աշակերտի առջև հառնել էր նրա գիտակցումը՝ իր ֆիզիկական ուղեղի մեջ:
** Այսինքն միտքը: