PDA

Դիտել ողջ տարբերակը : Մոծակ և արյան կարգ



Adam
08.10.2018, 02:14
Կծու՞մ են ձեզ մոծակներն արդյոք: Ինձ էս տարի քրքրեցին: Սիրողական հարց. արյան կարգն ի՞նչ կապ ունի մոծակի կծելու կամ չկծելու հետ: Փոքր ժամանակ, մեր տանը բոլորը կծվում էին, բացի ինձնից: Ու մարդիկ ինձ ասում էին՝ քո արյան կարգից ա: Հիմա՝ ի՛նձ են հոշոտում: Ի՞նչ կապ ունի արյան կարգը: Երբևէ լսել ե՞ք նման բան: Դուք կծվում ե՞ք, թե էն երջանիկ չկծվողներից եք: Ո՞նց անել, որ չկծոտվել… :B

Chuk
08.10.2018, 02:18
Ինձ բառիս բուն իմաստով հոշոտում են: Ամբողջ տարածքում մի հատիկ մոծակ լինի ու 300 հոգի, էդ մի մոծակն ինձ ա գտնում ու առնվազն չորս տեղից արյուն ծծում :))

Ուլուանա
08.10.2018, 02:47
Ես էլ եմ լսել, որ, իբր, արյան կարգը կապ ունի, կոնկրետ արյան կարգ էին նշում, որն ունեցողներին, իբր, ավելի շատ են կծում, չեմ հիշում` որը: Բայց իմ փորձը չի հաստատում էդ տեսակետը, չգիտեմ: Ինձ էլ փոքր ժամանակ, մինչև ուշ պատանեկան տարիքը միշտ ահավոր շատ էին կծում. տանը եթե մի մոծակ կամ այլ կծող արարած լիներ, մեր ընտանիքից կարող ա ոչ մեկի չկծեր, մենակ ինձ գզեր: Բայց հիմա ճիշտ հակառակն ա (չնայած ընտանիքս տվյալ դեպքում արդեն ուրիշ ա). բոլորին կծում են, բացի ինձնից: Շատ հազվադեպ ա պատահում, որ ինձ կծեն: Ես մտածում եմ` գուցե, օրինակ, սննդակարգը, առողջական վիճակն ընդհանուր առմամբ դեր ունեն, բայց էդ առումով էլ եմ որոշ հակասություններ տեսնում, նենց որ չգիտեմ իրոք... Ուղղակի կոնկրետ իմ դեպքում էն ժամանակվանից, երբ ինձ շատ էին կծում, զգալի չափով փոխվել ա մեկ քաշս (-15 կգ), մեկ էլ սննդակարգս, արյանս կարգը դժվար փոխված լինի, էլի :)):

StrangeLittleGirl
08.10.2018, 02:56
Վերջերս Վենետիկում էի։ Էնտեղ մոծակները մի այլ կարգի շատ են։ Զանազան քսուկները ձեռքներիս ման էինք գալիս։ Բայց ամբողջ խմբի մեջ ամենաշատն ինձ կերան (չորս օրվա մեջ մոտ 80-90 կծած ամբողջ մարմնովս մեկ)։ Դա ստիպեց ուսումնասիրել, թե ինչից ա։ Մի քիչ փորփրեցի, ու պարզվեց, որ արյան խմբի հետ մեկտեղ լիքը ուրիշ գործոններ էլ կան՝ սկսած հագուստի գույնից, վերջացրած գենետիկայով։ Նենց որ հա, կա տենց բան. մոծակները ոմանց ավելի շատ են սիրում, ոմանց՝ ավելի քիչ, բայց արյան խումբը մենակ մի գործոն ա։

Chuk
08.10.2018, 03:03
Հա, բայց ձեզ ի՞նչն ա անհանգստացնում: Ինձ դուր ա գալիս, որ ինձ կծոտում են ))

Adam
08.10.2018, 03:05
Ինձ անհանգստացնում ա, որ դրանից հետո էնքան եմ քորում կծած տեղը, որ սկսում եմ ինքնակծմծոտվել… :))

One_Way_Ticket
08.10.2018, 11:01
Ո՞նց անել, որ չկծոտվել… :B

Գիշերը․
1. Մոծակներին գտնել և սատկացնել։
2. Մահճակալը ցանցապատել։

Ցերեկը․
3. Հնարավորինս ծածկել մաշկը շորերով (ինքս այդ տարբերակը չեմ սիրում, շոգին ինձ ոչ մի մոծակով չես ստիպի շալվար ու երկարաթև շապիկ հագնել)։
4. DEET-ով repellent: Շատ ուժեղ պարտադիր չէ, ~10%-ը հերիք է, որ մի երկու ժամ պահի, հետո անհրաժեշտության դեպքում կրկնել։ Picaridin-ը իմ փորձից սոված մոծակների վրա չի աշխատում։