PDA

Դիտել ողջ տարբերակը : Հանճարների ձե՛ր ցանկը

Adam
07.10.2018, 21:37
Եկեք էստեղ թվարկենք էն անուններն ում պարզապես հանճար ենք համարում:
Հանճաների ձեր թիվն անսահմանափակ է: Առանց դասակարգելու ըստ իրենց մասնագիտությունների: Նրանք, ովքեր միանգամից մտքներիդ են գալիս: Սկսեմ ես: Իլոն Մասկ , Շառլ Ազնավուր, Սթիվ Ջոբս, Ալբերտ Էյնշտեյն, Եղիշե Չարենց, Լեոնիդ Գայդայ, Խորեն Աբրահամյան, Ջեյմս Քեմերոն, Լուի դը Ֆյունես, Ջերոմ Սելինջեր, Ջեք Լոնդոն, Ջոան Ռոուլինգ, Շեքսպիր, Արթուր Կոնան Դոյլ, Մարկ Զուքերբերգ, Բիլ Գեյթս, Ջեֆ Բեյզոս, Ստրոմաե, Էդգար Պո, Դեյվիդ Կոպերֆիլդ, Սաշա Բերըն Քոհեն, Ռոուեն Ատկինսոն, Գարի Կասպարով, Մագնուս Կարլսեն, Քրիստիանո Ռոնալդո, Քրիստոֆ Ուոլց, Յուրի Նիկուլին, Ջեյմս Դին, Դեյվիդ Լեթերման, Ջոուն Ռիվըրս, Ռոբին Ուիլիամս, Բուլգակով, Արամ Խաչատրյան, Մայքլ Ջեքսոն, Ֆրեդի Մերկուրի, Ժո Դասեն, Ժաք Բրել, Լուչիանո Պավարոտտի, Էնիո Մորիկոնե, Ադրիանո Չելենտանո, Ռոբերտ Դե Նիրո, Ռոբերտինո Լորետտի … այժմ էսքանը: Հերթը ձերն է: :)

Յոհաննես
08.10.2018, 00:18
Ես ինձնով կսահմանափակվեմ ։Դ

Շինարար
08.10.2018, 01:44

Խորեն Աբրահամյա՞ն :o ինչո՞վ

Chuk
08.10.2018, 01:47
Յոհաննես, Ջոն Ռ. Ռ. Թոլքին, Մարի Կյուրի

Adam
08.10.2018, 02:00
Խորեն Աբրահամյա՞ն :o ինչո՞վ Չգիտեմ՝ դու իրա խաղին մոտիկից հետևել ես, թե չէ, բայց ինքն իմ համար Ֆրունզից լավն էր: Իր խոսքը… հայացքն ու խաղը: Խաղի բնականությունը: Չգիտեմ… ես իրան հանճար եմ համարում: Հանճար դերասան:

Շինարար
08.10.2018, 02:46
Չգիտեմ՝ դու իրա խաղին մոտիկից հետևել ես, թե չէ, բայց ինքն իմ համար Ֆրունզից լավն էր: Իր խոսքը… հայացքն ու խաղը: Խաղի բնականությունը: Չգիտեմ… ես իրան հանճար եմ համարում: Հանճար դերասան:

Հեռուստացույցի մոտիկությունից եմ տեսել։ Եթե ուզում ես համարի բայց օնլայն ինձ թվում ա հնարավոր կլինի իր խաղը Ջին խաղում համեմատել Ջիգարխանյանի Ջին խաղի հետ։ Եթե Խորենը հանճարեղ ա Ջիգարխանյանը ի՞նչ ա։ Հանճարեղությունը մի քիչ մեծ բառ ա էլի։ Չնայած եթե շինծու գերթատերայնացված գերպաթետիկ խաղի երկրպագու ես, էս առումով Խորենը իրոք հանճարեղ ա։ Ես իմ անուշ Հայաստանին լսի ոնց ա պաթոսախեղդ անում։

Չեմ ասում վատ դերասան ա։ Շատ ազդեցիկ ձայն ունի։ Մաթևոսյանի Տերում տեղ-տեղ շատ լավն ա՝ ձայնը նկատի ունեմ։ Ուղղակի հանճարեղ բառից մի տեսակ եղա։

Adam
08.10.2018, 02:50
Հեռուստացույցի մոտիկությունից եմ տեսել։ Եթե ուզում ես համարի բայց օնլայն ինձ թվում ա հնարավոր կլինի իր խաղը Ջին խաղում համեմատելի Ջիգարխանյանի Ջին խաղի հետ։ Հանճարեղությունը մի քիչ մեծ բառ ա էլի։ Չնայած եթե շինծու գերթատերայնացված գերպաթետիկ խաղի երկրպագու ես, էս առումով Խորենը իրոք հանճարեղ ա։ Ես իմ անուշ Հայաստանին լսի ոնց ա պաթոսախեղդ անում։

Չեմ ասում վատ դերասան ա։ Շատ ազդեցիկ ձայն ունի։ Մաթևոսյանի Տերում տեղ-տեղ շատ լավն ա՝ ձայնը նկատի ունեմ։ Ուղղակի հանճարեղ բառից մի տեսակ եղա։ Ինքը մի քանի դեր ունի հեռուստատեսային ու թեթև էտյուդային հին վիդեոներ՝ յութուբում, որոնց հիման վրա՛ մենակ հանճար եմ համարում: :D համամիտ եմ, չափից շատ իրան ճղող ու շինծույոտ դերեր էլ ունի: Ես էլ՝ Ֆրունզին հանճար համարողներին չեմ հասկանում, օրինակ: Հա՝ հոյակապ էր, բայց հանճա՞ր…

Շինարար
08.10.2018, 02:51
Հրանտ Մաթևոսյան

Շինարար
08.10.2018, 02:55
Ինքը մի քանի դեր ունի հեռուստատեսային ու թեթև էտյուդային հին վիդեոներ՝ յութուբում, որոնց հիման վրա՛ մենակ հանճար եմ համարում: :D համամիտ եմ, չափից շատ իրան ճղող ու շինծույոտ դերեր էլ ունի: Ես էլ՝ Ֆրունզին հանճար համարողներին չեմ հասկանում, օրինակ: Հա՝ հոյակապ էր, բայց հանճա՞ր…

Ֆրունզը միշտ նույնն ա, բայց շատ հաջող սիրվող նույն ա։ Խորենն էլ ա միշտ նույնը բայց մի տեսակ անաստղ նույն ա :D ասենք Ֆրունզին եթե հանճարեղ ասեն ոչ մի վայրկյան չէի զարմանա, որովհետև էնպիսի խարիզմա ունի որ սիրահարացնում ա իրան։

Adam
08.10.2018, 02:58
Ֆրունզը միշտ նույնն ա, բայց շատ հաջող սիրվող նույն ա։ Խորենն էլ ա միշտ նույնը բայց մի տեսակ անաստղ նույն ա :D ասենք Ֆրունզիկ եթե հանճարեղ ասեն ոչ մի վայրկյան չէի զարմանա, որովհետև էնպիսի լարիզմա ունի որ սիրահարացնում ա իրան։ Ֆրունզի միշտ նույնի հետ համամիտ եմ: :)) , տխուր-տրտում: Բազմերանգ չի: Կասեի ավելի շուտ՝ հանճարեղ դերասան ա, քան հանճար: Եթե իհարկե՝ նույնը չստացվեց :oy

Adam
08.10.2018, 03:08
Մենուա Հարությունյան: Հանճարեղ օճառ ա: Կապ չունի, որ օճառ ա: Իրա օճառության մեջ հանճար ա:

Adam
08.10.2018, 05:17
Զեմեկիս

Հայկօ
08.10.2018, 18:32
Ես Յոհաննեսով կսահմանափակվեմ:

Վիշապ
08.10.2018, 20:24
Լեոնարդո դա Վինչի, Գալիլեո Գալիլեյ, Իսահակ Նյուտոն, Յոհան Սեբաստիան Բախ, ու օքեյ, համոզեցիք՝ Յոհաննես:

Արամ
08.10.2018, 21:41
Յոհաննես +1:

Տրիբուն
08.10.2018, 22:29
Յոհաննես forever

Գաղթական
08.10.2018, 22:32
Յոհաննես, բայց ջոգում ե՞ս, էս ամեն ինչի հետ որ ջուր էլ սկսես բաժանել՝ նաղդ մանդատ բռնող ես ))

Adam
09.10.2018, 00:41
Ես էլ, ձայնս տալով Յոհաննեսին, հայտարարում եմ թեման փակված:

Adam
11.10.2018, 02:17
Հայկօ !!! Մենակ՝ էն մանեկենների խանութի մասին սարսափ պատմությունը հերիք ա: Փորփրում եմ, որ կարդամ՝ չեմ գտնում ոչ մի կերպ …

ivy
11.10.2018, 08:59
Հայկօ !!! Մենակ՝ էն մանեկենների խանութի մասին սարսափ պատմությունը հերիք ա: Փորփրում եմ, որ կարդամ՝ չեմ գտնում ոչ մի կերպ …

Էստեղ (https://www.akumb.am/showthread.php/59900-Ստեղծագործական-մրցույթ-«Հայկական-սարսափ»?p=2214100&viewfull=1#post2214100) ։)

Freeman
11.10.2018, 21:30
Հ․ Սևոյանը, չեմ հասկանում, թե խի ոչ մեկ իրան չի նշել էստեղ