Մուտք

Դիտել ողջ տարբերակը : Կա՞ երես չառնող մարդ

Adam
14.09.2018, 15:36
Էստեղ կուզենայի քննարկել մարդ արարածի երես առնելու հատկությունը ու թեև մենք, ինդիվիդուալ կերպով, հնարավոր է ասենք՝ «ես երես երբեք չեմ առնում», բայց լա՛վ էլ կառնենք, եթե մեզ երես տան: Ու դա՝ առանց հասկանալու և զգալու: Հասարակության մեջ մեզ ճիշտ դրսևորելու համար և ուրիշների հետ պատշաճ ինտերակցիայի մեջ մտնելու համար (որ ոչ դու՛ շատ երես տաս և ոչ էլ իրե՛նք շատ քեզ երես տան) հարկավոր են շփվելու կոդեր, որոնք մենք օգտագործում ենք առօրյայում: Սակայն երբեմն այդ կոդերը չեն արտահայտում մեր իրական զգացածը տվյալ մարդու հանդեպ. ավելի շուտ՝ մենք զգում ենք մի բան, (հաճախ՝ շատ դրական) բայց վախենալով երես տալ և նսեմանալ՝ չենք արտահայտում մեր իրական վերաբերմունքը: Որն էլ, իր հերթին, հանգեցնում է կեղծ հարաբերությունների: Հաճախ ես ուզում եմ գոռամ մի քանի ընկերներիս ներկայությամբ ու ասեմ՝ «ես սիրում եմ ձեեե՜զ»: Բայց դա չեմ անում ու երբեք չեմ անի, քանի որ գիտեմ, որ իրենք դրանից երես կառնեն ու կփոխեն իմ հանդեպ իրենց վերաբերմունքը եթե մեկից ավելի անգամ անեմ նույնը՝ էմոցիոնալությունից դրդված: Այսինքն ինչ. մարդկային հարաբերությունները շինծույության մեջ ե՞ն լրիվ: Ոչ մեկ չի ուզում ոչ մեկին երես տա: Էս ի՞նչ կյանք ա ընդհանրապես: Կա՞ երես չառնող մարդ: Այդ թվում և մեր մեջ: Մամաս մի օրվա մեջ մեկից ավելի անգամ որ ինձ ուզում ա փաթաթվի՝ դա սկսում ա ինձ վանել ու ներվայնացնել: Իսկ երբ երկու օր ա ինչ չի մոտեցել ինձ՝ ե՛ս եմ սկսում անհանգստանալ բա թե՝ էս ինչի՞ մամաս իմ հետ էլ չի խոսում. կարող ա՞ նեղացել ա:

Ուլուանա
14.09.2018, 18:34

Ադամ, ոնց որ թե մի քանի բան խառնել ես իրար գրառմանդ մեջ...

Կարծում եմ` հա, բոլոր մարդիկ են էս կամ էն չափով «երես առնում են», երբ իրենց «երես տալիս են», ուղղակի կախված մի շարք հանգամանքներից` ամեն մարդ իր ձևով ու իր չափով է երես առնում: Բայց սեր, ջերմություն արտահայտելը ես երես տալ չեմ համարում ու ցանկացած առողջ հարաբերության դեպքում նորմալ չեմ համարում չարտահայտելը: Եթե արտահայտելու խնդիր կա, ուրեմն, ըստ իս, մի բան էն չի կամ էդ հարաբերության մեջ, կամ կողմերից առնվազն մեկի ընկալումների, հոգեվիճակի մեջ և այլն: Եթե մարդուն իր նկատմամբ ունեցածդ ջերմության, սիրո մասին ասում ես, ու դրանից հետո ինչ-որ բան վատ ա գնում, դա խոսում ա ոչ թե էն մասին, որ դրական հույզերը կամ վերաբերմունքն արտահայտելը սխալ ա, այլ որ սխալ կար էն գլխից, ուղղակի դա նպաստեց, որ այն ջրի երես դուրս գա: Ես, օրինակ, ում որ սիրում եմ կամ ջերմ վերաբերմունք եմ տածում, հիմնականում դա արտահայտում եմ ինչ-որ կերպ, ու չեմ հիշում, որ երբևէ դրա համար փոշմանած լինեմ: Հավանականությունը մեծ ա, որ հակառակի դեպքում կփոշմանեմ:

Իսկ էս մասն ուրիշ թեմա ա, ըստ իս, երես տալու հետ էլի կապը չտեսա.

Մամաս մի օրվա մեջ մեկից ավելի անգամ որ ինձ ուզում ա փաթաթվի՝ դա սկսում ա ինձ վանել ու ներվայնացնել: Իսկ երբ երկու օր ա ինչ չի մոտեցել ինձ՝ ե՛ս եմ սկսում անհանգստանալ բա թե՝ էս ինչի՞ մամաս իմ հետ էլ չի խոսում. կարող ա՞ նեղացել ա: