PDA

Դիտել ողջ տարբերակը : Մերսում/մասաժ



Adam
10.09.2018, 17:15
Փնտրեցի, փնտրեցի՝ չգտա ոչ մի թեմա: Սիրու՞մ եք մերսվել: Չեք կարծու՞մ, որ եթե մարդ կարողանար իրեն թույլ տալ ու գնալ մերսման՝ ամեն օր, կյանքի տևողությունն ու զանազան հիվանդություններ ձեռք բերելու հավանականությունը կնվազեր… Մարմնի ո՞ր մասն եք սիրում, որ մերսում են (որն ավելի շա՛տ ա ձեր ուղեղը լցնում սերոտոնինով :դ): Եթե ձեր ֆինանսական հնարավորությունը ներեր՝ կգնայի՞ք մերսման հաճախակի, կամ հենց՝ ամեն օր: Ես հազարից մեկ ինձ թույլ եմ տալիս (հաշվի առնելով, որ 1 ժամը 79 եվրո ա) ու հայտնվում դրախտում: Եթե ֆինանսներս թույլ տային՝ ամեն օր կգնայի:

Աթեիստ
10.09.2018, 19:47
Ես եթե էդքան ժամանակ ունենայի, կգնայի լողի։

Sent from my Redmi 5 Plus using Tapatalk

Adam
10.09.2018, 21:37
Ես եթե էդքան ժամանակ ունենայի, կգնայի լողի։

Sent from my Redmi 5 Plus using Tapatalk 3 ամիսը մեկ 1 ժամ է՞լ չես կարողանում գտնես… ))))

StrangeLittleGirl
10.09.2018, 21:51
Կամ էլ կարելի ա նենց բոյֆրենդ ունենալ, որն ինքը շաբաթը մեկ մերսում ա :love
Կյանքում մերսման համար փող չեմ տվել, թեև հավատում եմ, որ դա երանելի մի բան կարա լինի ինձ նման նստակյաց աշխատանք ունեցողի համար։ Բայց ես նախընտրում եմ էդ ժամանակն ու գումարը տրամադրել ավելի ակտիվ հանգստին ու վայելել իմ տնային մերսումը։ Ամենաշատը սիրում եմ ուսերի մերսումը, որովհետև օրվա ընթացքում ամենաշատը իրենք են տուժում։

Adam
10.09.2018, 22:25
Կամ էլ կարելի ա նենց բոյֆրենդ ունենալ, որն ինքը շաբաթը մեկ մերսում ա :love
Կյանքում մերսման համար փող չեմ տվել, թեև հավատում եմ, որ դա երանելի մի բան կարա լինի ինձ նման նստակյաց աշխատանք ունեցողի համար։ Բայց ես նախընտրում եմ էդ ժամանակն ու գումարը տրամադրել ավելի ակտիվ հանգստին ու վայելել իմ տնային մերսումը։ Ամենաշատը սիրում եմ ուսերի մերսումը, որովհետև օրվա ընթացքում ամենաշատը իրենք են տուժում։ Մի օր քեզ թույլ տուր գնա էլի… չես փոշմանի հաստատ :-D , իսկ բոյֆրենդ-գըրլֆրենդի պահով՝ զուգակիցդ դժվար էն մերսման տրյուկները անի մարմնի ամբողջ մասերով՝ ինչ անում են բարի ու մանկական դեմքով ազիաթուհիները )))

Cassiopeia
10.09.2018, 22:29
Շատ լավ բան ա էդ մերսում կոչվածը :) էն որ թուլանում ու հաճույք ես ստանում...
Բա թուրքական մերսումը ինչ լավն ա...

Աթեիստ
10.09.2018, 22:46
3 ամիսը մեկ 1 ժամ է՞լ չես կարողանում գտնես… ))))

Ժամանակ լինում ա, նախօրոք պլանավորել չի լինում։

ivy
11.09.2018, 00:06
Մերսումը լավ բան է, եթե մարմինը ճանաչող հոգատար ու հարազատ ձեռքերով է արվում. մերսման ծառայություններ և օտար ձեռքեր չեմ սիրում, ինչքան փորձել եմ, դուր չի եկել, եթե անգամ մերսողն իր գործի վարպետն է։
Մի ժամանակ մերսման կարիք շատ ունեի` մեջքի ցավի պատճառով։ Հիմա էդ խնդիրը գրեթե վերացել է սպորտի շնորհիվ։ Մեջքիս մկանները լավ զարգացել են, կեցվածքս էլ է դրա հաշվին փոխվել։ Փորձում եմ գոնե օրը մեջ ֆիտնեսի գնալ կամ լողալ. սրա շնորհիվ մերսումը դարձել է միայն հաճույք և ոչ թե անհրաժեշտություն։

Նաիրուհի
11.09.2018, 16:35
Ես էլ ունեմ մերսում անող բոյֆրենդ, որը համ էլ իր գործի վարպետն է :)
Մեջքի ցավեր ունեմ ու դեռ չի ստացվում լողի գնալ, որ մկաններս մի քիչ կարգի գցեմ, բավարարվում եմ մեջքի մերսումով, աստվածային փան մըն է, չնայած ցավից լացում եմ համարյա։

Բայց մերսման երբևէ չեմ գնացել, մի տեսակ չեմ պատկերացնում անծանոթի ներկայությամբ լրիվ թուլանալն ու պրոֆեսիոնալիզմին վստահելը, համ էլ թանկ է։

Ուլուանա
11.09.2018, 18:30
Շատ եմ սիրում մերսում: Մի անգամ եմ գնացել վճարովի մերսման, բայց որ ասեմ` տպավորված եմ` սուտ կլինի: Մի տեսակ էն չէր: Բացի նրանից, որ չէր ստացվում լիարժեք թուլանալ (երևի օտար միջավայրն էր, որ չէր տրամադրում), նաև բուն մերսումը իմ պատկերացրածը չէր, չբավարարեց, չգիտեմ: Հա, հիշեցի, համ էլ շատ ցուրտ էր :D: Երևի արժեր մի անգամ փորձել, բայց առնվազն նույն տեղը հաստատ էլ չէի գնա: Ամուսինս ավելի լավ ա մերսում: Ամենաշատը ոտքերի մերսումն եմ սիրում, հատկապես ոտնաթաթերինը: Որ ժամանակ լիներ, առնվազն օրը մի քանի անգամ կուզենայի ոտքերս մերսվեին :)): Հատկապես սիրում եմ, որ ոտքերս մերսում են քնելուց առաջ, ու ես էդ մերսման ընթացքում քնում եմ :)):

Adam
11.09.2018, 18:52
Հատկապես սիրում եմ, որ ոտքերս մերսում են քնելուց առաջ, ու ես էդ մերսման ընթացքում քնում եմ :)): ահա… ես էլ եմ մի անգամ քնել՝ ոտքիս մատների մերսման ժամանակ: Ամենաքնացնող տեղն ա… ))

enna
11.09.2018, 20:39
մեր գործի տեղը ամիսը երկու անգամ մեջքի, ուսերի ու ձեռքերի մասսաժ կա, առաջին անգամ գնալուց հետո հաճելի էր, հետո մի տեսակ էլ էֆֆեկտ չուներ, մենակ էդ պահին ուսերի լարվածությունը թեթեւ պակասում ա, բայց ավել բան չեմ զգում։ Դրա համար մինչեւ հիմա փողով մասսաժի չեմ գնացել, բայց երեւի արժե մի անգամ փորձել