PDA

Դիտել ողջ տարբերակը : Կատակներ ուրիշ ազգերից



Adam
06.09.2018, 17:50
Բարև ձեզ: էստեղ ես փորձելու եմ տեղադրել ու թարգմանել ամերիկյան ու ֆրանսիական կատակներ և անեկդոտներ, որոնք, թեև երբեմն շա՜տ են զիջում մեր հայկական սուր հումորին, բայցևայնպես ժպիտ ու երբեմն էլ ծիծաղ են պարգևում: Եթե ձեզ հետաքրքիր է ուրիշ ազգերի հումորը և կարոր եք՝ փորձել այն թարգմանել ու միտքը հայերենով տեղ հասցնել էնպես, որ հա՛յն էլ ծիծաղի՝ ապա հրավիրում եմ ձեզ՝ համալրելու բացածս թեման: Ընդամենը մեկ կանոն. հայերեն տարբերակը գրելուց առաջ ներկայացնում ենք օրիգինալը՝ որ լեզվով որ պատահի: Մեկ էլ մի բան. ես ո՛չ անգլերենում, ո՛չ էլ ֆրանսերենում պրոֆեսիոնալ թարգմանիչ չեմ ու թարգմանություններս լինելու են սիրողական մակարդակի վրա:

Գաղթական
06.09.2018, 19:11
Տիպիկ հոլանդական հումոր.

- Waarom hebben de duitsers aan de grens met Nederland grote oren?
- Want de vaders trekken hun zonen omhoog van de oren om de land van kampioenen te tonen!

- Ինչո՞ւ են Հոլանդիայի հետ սահմանամերձ շրջաններում գերմանացիները մեծ ականջներ ունենում:
- Որովհետև հայրերը ականջներից բռնած են իրենց որդիներին վեր բարձրացնում՝ չեմպիոնների երկիրը ցույց տալու համար: