PDA

Դիտել ողջ տարբերակը : Նիրահություն vs երկարակեցություն



Adam
06.09.2018, 10:45
Ասում են՝ (չգիտեմ՝ով, բայց դե՝ ականատես ենք լինում ըստ այս ու այն անձանց դեպքերի), որ երկարակեցության գաղտնիքներից մեկը (եթե ոչ՝ գլխավորը) նիհար մնալն ա: Ոնց որ Շառլը: Չիր ա դառել էդ մարդը ու հլը 100 ամյակին էլ համերգ ա ուզում տա: Մի խոսքով՝ երկար ապրելու գաղտնիքը չիր դառնալն ա: Հը՞:

Sambitbaba
06.09.2018, 17:40
Համենայն դեպս՝ որքան հիշում եմ, - ավելորդ ճարպերը երբեք երկարակեցության բնութագիր չեն եղել:

Ուլուանա
07.09.2018, 04:38
Ասում են՝ (չգիտեմ՝ով, բայց դե՝ ականատես ենք լինում ըստ այս ու այն անձանց դեպքերի), որ երկարակեցության գաղտնիքներից մեկը (եթե ոչ՝ գլխավորը) նիհար մնալն ա: Ոնց որ Շառլը: Չիր ա դառել էդ մարդը ու հլը 100 ամյակին էլ համերգ ա ուզում տա: Մի խոսքով՝ երկար ապրելու գաղտնիքը չիր դառնալն ա: Հը՞:
Վերջերս լսել եմ, որ երկարակեցության «գաղտնիքներից» մեկն էլ սուրճ խմելն ա (փաստորեն, մարդկանց մոտ 90 տոկոսը, եթե ոչ ավել, երկարակյաց ա), դե, ես էլ սուրճ չեմ խմում, ոնց որ թե միակ հույսս մնում ա նիհարությունս :D:

Իսկ եթե լուրջ, ապա միանգամայն տրամաբանական ա` հաշվի առնելով, որ գիրությունն իր հետ բերում ա մի շարք լուրջ հիվանդություններ ու առողջական խնդիրներ: Խոսքն, իհարկե, չափավոր նիհարության մասին ա, ոչ թե անորեքսիայի:

Շինարար
07.09.2018, 11:16
Իմ իմացած բոլոր ծերերը նիհար են, ում հիշում եմ։ Մեծ մասամբ օր ծերության նիհարում են։ Գուցե ուղղակի որոշակի տարիքում մարդիկ սկսում են նիհարել։

Աթեիստ
07.09.2018, 11:39
Իմ իմացած բոլոր ծերերը նիհար են, ում հիշում եմ։ Մեծ մասամբ օր ծերության նիհարում են։ Գուցե ուղղակի որոշակի տարիքում մարդիկ սկսում են նիհարել։

Ավելի հակված եմ մտածել, որ չեն հասցնում ծերանալ։

ivy
07.09.2018, 12:09
Իմ իմացած բոլոր ծերերը նիհար են, ում հիշում եմ։ Մեծ մասամբ օր ծերության նիհարում են։ Գուցե ուղղակի որոշակի տարիքում մարդիկ սկսում են նիհարել։

Իմ իմացածներն էլ:
Երևի միակ բացառությունը ընկերոջս ծնողներն են, որ հաստատ «նիհար» կատեգորիայի մեջ չեն մտնի, բայց երկուսն էլ 80-85 տարեկան են և լրիվ ակտիվ, առողջ վիճակում: Գեներից ու կենսակերպից էլ է ահագին կախված առողջական վիճակն ու երկարակեցությունը:

Իսկ մանկությունիցս երկու լավ գեր հարևան եմ հիշում, որոնք երկուսն էլ քաղցկեղից մահացան 65-ին մոտ տարիքում:
Իհարկե չի նշանակում, որ գեր մարդիկ անպայման պիտի մի բանով հիվանդ լինեն, բայց դե փաստն էն է, քաղցկեղի ու էլի մի շարք հիվանդությունների հավանականությունը լավ աճում է ավելորդ քաշի հետ միասին, դա էլ իր հերթին բերում է կյանքի տարիների կրճատման:

Շինարար
08.09.2018, 04:06
Ավելի հակված եմ մտածել, որ չեն հասցնում ծերանալ։

Չգիտեմ որ տարիքն ես համարում ծերացած։ Իմ տատերը իննսունի մոտ մահացան, երկուսն էլ վերջին տարիներին լավ նիհար էին։